PDA

Դիտել ողջ տարբերակը : Եթերային քաղաքականություն



Artgeo
25.09.2008, 22:12
Եթերային քաղաքականություն


Վերջերս Ազգային ժողովը հապճեպ եւ անորակ օրենք է ընդունել, որի իսկական անվանումը պետք է լինի՝ «Օրենք՝ «Ա1+»-ը եթեր չթողնելու մասին»: Օրենքի «կնքահայրն» է նախարար Ներսես Երիցյանը, որը միանգամայն արժանի է «Ամալյան -2» «պատվավոր» կոչմանը: Ինչպես Ամալյանն է 6 տարի շարունակ հեքիաթներ պատմում «արդար մրցույթների» մասին, այդպես էլ Երիցյանն է մեջտեղ բերել «թվայնացման» առասպելը: Այդ հեքիաթներին ոչ ոք, իհարկե, չի հավատում, ներառյալ Ամալյանն ու Երիցյանը, որոնք օժտված են բավականաչափ ինտելեկտով՝ հասկանալու համար, թե ինչ են անում, սակայն, մյուս կողմից, նրանց ցինիզմի աստիճանը բավարար է՝ քաղաքական որոշումներն «իրավական» եւ «տեխնիկական» արդարացումներով քողարկելու համար:

Արդյունքում տուժում է հեռուստադիտողը, հասարակությունը: Միացրեք հեռուստացույցը երեկոյան («փրայմ-թայմի») ժամերին եւ կոճակները հերթականությամբ սեղմելով՝ դուք կտեսնեք տարբեր հեռուստաալիքների լրատվական նույն թողարկումները, որոնցից կեսից ավելին զբաղեցնում է տեղեկատվությունն այն մասին, որ նախագահն ընդունեց այսինչին, հանդիպեց այնինչի հետ, այցելեց այսինչ կամ այնինչ հիմնարկը: Նույն գործողությունները եթերում կատարում է, բնականաբար, նաեւ վարչապետը, որի ընդունելություններն ու այցելությունները երբեմն համեմվում են բավականին հետաքրքիր դասախոսություններով: Միեւնույն տեսանյութերը տարբեր ալիքներով «պտտեցնելը» լրագրողական որեւէ անհրաժեշտությամբ չի հիմնավորվում (դրանք խիստ «ոչ էքսկլյուզիվ» նյութեր են)՝ դա պարզապես պարտադրանք է, որից խուսափելը կարող է խնդիրների առաջ կանգնեցնել հեռուստաընկերությունների տերերին:

Բացի այդ «սիամական երկվորյակներ» հանդիսացող լրատվական թողարկումներից, ցույց են տրվում նաեւ ֆիլմեր եւ հեռուստասերիալներ: (Չնչին բացառություն է կազմում «Հայրենիքը»՝ իր դասական համերգներով, բայց ընդհանուր «եթերային պատկերում» դա եղանակ չի ստեղծում):

Ֆիլմերը հիմնականում արդեն մի քանի անգամ՝ տարիներ շարունակ եթերում եղած նույն կինոնկարներն են: Բայց դա էլ ոչինչ. եթե նույնիսկ նորմալ ֆիլմ է ցուցադրվում, այն յուրաքանչյուր 15-20 րոպեն մեկ ընդհատվում է մոտ 10 րոպեանոց գովազդային բլոկով, ինչի շնորհիվ այդ կինոնկարը նայելը իսկական տանջանք է դառնում:

Դե, իսկ սերիալների վերաբերյալ ամեն ինչ պարզ է: Եթե ուզում եք ծանոթանալ գող, ավազակ, մարդասպան, մաֆիոզ լինելու «ռոմանտիկային», ապա համեցեք հայկական եթեր: Ոչ մեկի մտքով չի անցնում սերիալ նկարահանել, ասենք, ջութակահարի կամ գիտաշխատողի մասին, որովհետեւ նրանք ամեն րոպե քիթումռութ չեն ջարդելու եւ երեք հարկանի ուշունց չեն տալու: Իսկ մեր հեռուստադիտողին, հավանաբար, հենց ջարդելն ու հայհոյելն է պետք: Ավելի ճիշտ, նրան սովորեցրել են հենց այդպիսի «արվեստի»:

Ճարդ կտրած՝ անցնում ես ռուսական ալիքներին եւ այնտեղից իմանում ես, թե ինչով են այսօր զբաղվել Մեդվեդեւն ու Պուտինը, եւ ինչպես են ապրում ռուս բանդիտները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


http://asparez.am/images/june2007imajes/top_logo.gif
(http://new.aravot.am/index.php)

ministr
03.10.2008, 17:26
Երևի թե ամենահարմար թեման սա էր...

Անհրաժեշտ է, որ հաղորդումների հեռարձակման որոշակի ստանդարտներ սահմանեն, թե չէ օրինակ գիշերով ինչ-որ հաղորդում էս նայում հեռուստացույցի ձայնը բավականին իջեցրած ու մեկ ել սխալվում ալիքը փոխում ես...... ամբողջ ձայնով գոռում են, որ 29-րդ մեքենան շահեցին !!!! Ու դրա մասին իմանում են համ տնեցիները, համ հարևանները...

Kuk
03.10.2008, 17:45
Երևի թե ամենահարմար թեման սա էր...

Անհրաժեշտ է, որ հաղորդումների հեռարձակման որոշակի ստանդարտներ սահմանեն, թե չէ օրինակ գիշերով ինչ-որ հաղորդում էս նայում հեռուստացույցի ձայնը բավականին իջեցրած ու մեկ ել սխալվում ալիքը փոխում ես...... ամբողջ ձայնով գոռում են, որ 29-րդ մեքենան շահեցին !!!! Ու դրա մասին իմանում են համ տնեցիները, համ հարևանները...

Բա որ ալիքն էլ չես փոխում. էդ նույն ալիքով գովազդ ա սկսվում, որի ձայնը ֆիլմի ձայնից մի եռեսուն անգամ գերազանցում ա:[

ministr
03.10.2008, 21:21
Ճիշտ ես ասում էդ ավելի ահավորա.. տավարները չեն հասկանում որ դրանից ավելի ուժեղ հակառեկլամ տվյալ դեպքում դժվար թե անեին: Ու էդ ամեն ինչը մեր հաշվին...