PDA

Դիտել ողջ տարբերակը : Լեգենդ երկրորդ կեսի մասին

ivy
25.09.2008, 21:05
Քիչ առաջ զրուցարանում աչքովս ընկավ, թե ինչպես էին երկու ակումբցիներ վիճում «երկրորդ կես» արտահայտության մասին, և նրանցից մեկն ասում էր, որ մարդը հո կիսատ չէ՞, որ իր երկրորդ կեսն ունենա։

Ու մտքովս անցավ, որ գուցե շատերը չգիտեն, թե որտեղից է առաջացել «երկրորդ կես» արտահայտությունը։
Որոշեցի պատմել դրա մասին։ :)

Հին Հունաստանի մեծագույն փիլիսոփաներից մեկը՝ Պլատոնը, որը շատ գաղտնիքներ գիտեր կյանքի ու աշխարհի մասին, թողել է մեզ մի լեգենդ։
Վաղուց, շատ վաղուց մարդկանցից ամեն մեկն իր մեջ ներառում էր թե իգական, թե արական սկիզբը։ Եվ նրանք կոչվում էին անդրոգիններ։ Անդրոգին մարդիկ չգիտեին ինչ է ցավն ու դժբախտությունը, որովհետև նրանք ամբողջական էին և ուժեղ։ Այդպես ապրում էին երջանիկ անդրոգինները և գուցե ապրեին մինչ օրս, եթե չսկսեին հետզհետե մեծամտանալ ու դառնալ ինքնագլուխ՝ չվախենալով աստվածներից։ Տեսնելով այդ՝ Զևսը հրամայում է անդրոգիններին կիսել մեջտեղից, լավացնել վերքերը և հեռացնելով իրարից՝ տարածել աշխարհով մեկ։ Այդ օրվանից սկսած՝ նրանք թափառում ու փնտրում են իրենց երկրորդ կեսին, որպեսզի նորից միավորվեն, լինեն ամբողջական ու երջանիկ...

Ահա, թե որտեղից է եկել այդ արտահայտությունը։
Ինչպես բոլոր լեգենդները, գուցե սա էլ ունի ճշմարտության մի մասնիկ, ի՞նչ կասեք։ :)

StrangeLittleGirl
25.09.2008, 21:08
Ես էդ լեգենդը գիտեի: Շարունակությունն էլ գիտեմ միասեռականների մասին :D
Բայց ես հեչ էլ համաձայն չեմ: Ասում եմ ես կիսատ չեմ ու վե՛րջ :angry Համ էլ ինքդ ես ընտրում ում հետ ամուսնանաս, ոչ թե կեսերի կամ մեկ երրորդների հանդիպում:

Ավելացվել է 3 րոպե անց
Համ էլ… անդրոգենը արական սեռական հորմոնների ընդհանուր անվանումն ա:

Grieg
25.09.2008, 21:13
ոչ թե կեսերի կամ մեկ երրորդների հանդիպում:
չե երրորդների դեպքում լիակատարության չի լինի հասնել անվերջ բաժանել պետք կլինի :D իսկ 4 հատ քարորդ կլինի :P

impression
25.09.2008, 21:14
Ես էդ լեգենդը գիտեի: Շարունակությունն էլ գիտեմ միասեռականների մասին :D
Բայց ես հեչ էլ համաձայն չեմ: Ասում եմ ես կիսատ չեմ ու վե՛րջ :angry Համ էլ ինքդ ես ընտրում ում հետ ամուսնանաս, ոչ թե կեսերի կամ մեկ երրորդների հանդիպում:

Ավելացվել է 3 րոպե անց
Համ էլ… անդրոգենը արական սեռական հորմոնների ընդհանուր անվանումն ա:

մի հատ շարունակությունն էլ ասա էլի, կողմնորոշվենք ի վերջո :))

Dayana
25.09.2008, 21:16
Բյուր դու կիսատ չես , մենք կիսատ ենք ;) թող մենք մեր կեսերին հանդիպենք էլի :oy

իսկ եթե լուրջ, ես միշտ մտածել ե, որ մեր սրտի կառուցվածքն էնպիսին է, որ եթե երկու սիրտ միասին դնենք` կողք-կողք, կստացվի էն love ծամոնի տիպերից :) այ սնեց :love դրա համար էլ ասում են կեսը :oy

StrangeLittleGirl
25.09.2008, 21:46
մի հատ շարունակությունն էլ ասա էլի, կողմնորոշվենք ի վերջո
Ահա.

Վաղուց, շատ վաղուց մարդկանցից ամեն մեկն իր մեջ ներառում էր թե իգական, թե արական սկիզբը։
Էդ ժամանակ կային մարդիկ, որոնց ներսում կա՛մ երկու արական էր, կա՛մ երկու իգական: Հետևաբար նրանց կեսերը նույն սեռին են պատկանում:

impression
25.09.2008, 21:48
Ահա.

Էդ ժամանակ կային մարդիկ, որոնց ներսում կա՛մ երկու արական էր, կա՛մ երկու իգական: Հետևաբար նրանց կեսերը նույն սեռին են պատկանում:

մի քիչ տրագիզմ, թրիլլերոտ ռոմանտիզմ խառնեիր էլի, սենց չոր-չոր... :P

Djavaxhq
25.09.2008, 22:59
Ահա.

Էդ ժամանակ կային մարդիկ, որոնց ներսում կա՛մ երկու արական էր, կա՛մ երկու իգական: Հետևաբար նրանց կեսերը նույն սեռին են պատկանում:

Ըհը կարգին արդարացումէ միասեռականների համար, բա գեյերի մասին շարունակություն չկա՞…
Իսկհնարաոր չէ որ մարդ եղած լինի ում ներսում երեք սեռ եղած լինի ահա եւ դավաճանության կամ բազմակնության առիթ, փնտրենք մեր երկու կեսերին

Chuk
25.09.2008, 23:06
Հազար ներողություն, բայց այս թեման ակնառու օրինակ է, թե ինչպես կարելի է գեղեցկությունը գռեհկացնել: Մասնավորապես խոսքս գեղեցիկ լեգենդին հաջորդած քննարկմանն է վերաբերվում:

Ծով
25.09.2008, 23:12
Իսկ ես կիսատ եմ...:love
Ինքն էլ…համոզված եմ…:love
ՄԻ խնդիր կա ուղղակի. ըստ իս, ինչքան ուզում ես սիրի, սիրված եղիր, գտի՛ր քո կեսին, էլ չգիտեմ ինչ…ես կարծում եմ, որ մարդը միշտ կիսատ է լինելու...
Իսկ Զևսը ո՞նց ա իրա արածի տակից դուրս գալու…ըհըն…:hands

Հրատացի
25.09.2008, 23:13
չեմ հիշում երբ էր ու ում գրածն էի կարդում բայց միտքը դուրս եկավ
ենթադրենք գոյություն ունի 2 կես , ես դրանցից մեկն եմ գոյություն ունի 2դեպք ես ինքս ինձնից գոհ եմ և եթե գոհ եմ ինձ ել ինչի համարա պետք 2 կեսիս ման գալը
և 2 դեպք ինքս ինձնից գոհ չեմ ետ դեպքում ինչիս է պետք ետ կեսը ես ինքս ինձնից սկի գոհ չեմ

Երկնային
25.09.2008, 23:41
Շատ սիրուն լեգենդ էր, ի դեպ… ու երևի իրոք բոլորս կիսատ ենք… :)

Արշակ
26.09.2008, 10:59
Ի դեպ, տարբեր ազգերի լեգենդներում, կրոնական գրքերում մոտավորապես այդ նույն միտքը կա՝ մարդը սկզբում իր մեջ ներառել է երկու սեռերն էլ ու ինքնաբավ է եղել, բայց հետագայում սեռերն իրարից անջատվել են ու առաջացել են կին և տղամարդ։:)

Ուրիշ առիթով էլի եմ ասել. օրինակ՝ Աստվածաշնչում սկզբում Ադամն էր, հետո նրա կողից Աստված ստեղծեց Եվային։ Հաշվի առնելով որ Աստվածաշունչում, ինչպես նաև մյուս կրոնական ստեղծագործություններում մտքերը սովորաբար սիմվոլիկ են ձևակերպվում, կարելի է եզրակացնել, որ Ադամը ոչ թե հենց մի մարդ էր, այլ երկու սեռերն էլ իր մեջ պարունակող մարդկային ինչ–որ ռասսայի սիմվոլն էր արտահայտում։ Ու հետո այդ ռասսայից ձևավորվեց առանձնացված սեռերով մարդկային նոր ռասսա, Աստվածաշնչում արտահայտված Ադամ ու Եվայի տեսքով։:think

Հիմա «Արևելքի տիեզերական լեգենդները» գիրքն եմ կարդում, դեռևս տիեզերքի ստեղծմանն ժամանակներում եմ :)), որ հասնեմ մարդկանց առաջացմանը, թեմայի վերաբերյալ արևելյան լեգենդներում գրվածն էլ կփորձեմ ներկայացնել։

Վարպետ
26.09.2008, 11:06
Հրաշալի լեգենդ էր, Ռիպ ջան, մերսի: Էն հազվադեպ կորուստներից էր (գիտեի ու մոռացել էի), որոնց բացակայությունը չես զգում, բայց վերգտնումից ավելի երջանիկ ես սկսում քեզ զգալ:

Ի դեպ, ոմանց... Ցինիզմը շա~տ երբեմն ա միայն առողջ: Հիմնականում` ապականիչ ա:

Արշակ
26.09.2008, 11:06
Իմիջիայլոց, այն որ ժամանակին մարդն իր մեջ ներառել է և՛ արական, և՛ իգական սկզբերը, վկայում են նաև մարդու մեջ հակառակ սեռի թերզարգացած, հիմնական նշանակությունը կորցրած սեռական օրգանների առկայությունը (չեմ հիշում ոնց էին կոչվում նշանակությունը կորցրած օրգանները)։ Օրինակ՝ տղամարդու մոտ թերզարգացած կրծքագեղձերը,կնոջ մոտ՝ ծլիկը և այլն։

Նենց որ, հնարավոր է, որ էս սիրուն լեգենդը նաև իրական հիմք ունի։;)

Shauri
26.09.2008, 11:30
ատավի՞զմ

Ֆրեյա
26.09.2008, 11:41
Լեգենդը չգիտեմ իրականությանը համապատասխանում է, թե ոչ, բայց որ մարդու մյուս կեսը կա աշխարհի վրա, համոզված եմ;)
Չէ որ կա մարդ, ում կես խոսքից հասկանում ես, զգում ես նույնը, մտածում ես նույն կերպ ու միանգամից հավանում ես, իսկ մարդ կա, ով անտիպատիա է առաջացնում առաջին իսկ հայացքից:

ivy
26.09.2008, 18:50

Նկատի ունես, որ այդպիսի կեսեր մի քանի՞սն են։ Չէ՞ որ մարդիկ, ում կես խոսքից հասկանում ես, նման ես մտածում, հաստատ մեկից շատ են...

Երկնային
26.09.2008, 19:11
Նկատի ունես, որ այդպիսի կեսեր մի քանի՞սն են։ Չէ՞ որ մարդիկ, ում կես խոսքից հասկանում ես, նման ես մտածում, հաստատ մեկից շատ են...

Այվ, շատ եմ մտածել էդ հարցի շուրջ, ու եկել եմ էն եզրակացությանը, որ, այո՛, էդ «կեսը» մենակ մի հոգի չի, այսինքն` մարդ մի քանի անգամ ունի հնարավորություն հանդիպել մեկին, ով իրեն «կլրացնի»… :think

StrangeLittleGirl
26.09.2008, 19:30
Ախր լրացնելը ո՞րն է, չեմ հասկանում: Մի՞թե մինչև էդ մեկին կամ մի քանիսին միաժամանակ կամ առանձին-առանձին հանդիպելը դու կիսատ ես:

Rhayader
26.09.2008, 19:40
Այդ «կիսատությունը» տիպիկ հայկական (կասեի՝ թերարժեք) մտածելակերպի արդյունք են: Հայաստանից դուրս՝ նորմալ, կայացած երկրներում ինտելլեկտուալ զարգացած մարդիկ կայանալուց հետո լավ էլ ամբողջական են, ինչը նրանց չի խանգարում սիրել կամ ամուսնանալ, բայց փրկում է մի շարք հիվանդագին երևույթներից, ինչպիսիքով հղի է հայկական սերը:
Պրոբլեմի մյուս կողմը սկսում է նրանից, որ հայաստանում (Վայաստանու՞մ) ապրողների մեծ մասը մինչև կյանքի վերջն էլ չի հաղթահարում սեռական հասունացման տարիքն ու մնում է մանկամիտ ու չկայացած անձ:
Ես ամբողջական եմ, ես ես եմ:

ivy
26.09.2008, 19:43

Իսկ քեզ որտեղի՞ց արտերկրներից եկող այդ խորը վերլուծական տվյալները։ :)

StrangeLittleGirl
26.09.2008, 19:49
Իմիջիայլոց, այն որ ժամանակին մարդն իր մեջ ներառել է և՛ արական, և՛ իգական սկզբերը, վկայում են նաև մարդու մեջ հակառակ սեռի թերզարգացած, հիմնական նշանակությունը կորցրած սեռական օրգանների առկայությունը (չեմ հիշում ոնց էին կոչվում նշանակությունը կորցրած օրգանները)։ Օրինակ՝ տղամարդու մոտ թերզարգացած կրծքագեղձերը,կնոջ մոտ՝ ծլիկը և այլն։

Հա՛, պտուղը որ նոր է սաղմնադրվում, չնայած ժառանգական նյութին, անսեռ է լինում: Էստեղից կարող ենք ենթադրել, որ սկզբում սեռ չի եղել, բայց որ կիսատ ենք… Կներեք, գուցե դուք կիսատ եք, բայց ես ինձ կիսատ չեմ համարում:

Rhayader
26.09.2008, 20:03
Իսկ քեզ որտեղի՞ց արտերկրներից եկող այդ խորը վերլուծական տվյալները։ :)

Կենսափորձ ու հոգեբանության գիտական պրակտիկա:

Սամվել
26.09.2008, 20:06
Ի դեպ, տարբեր ազգերի լեգենդներում, կրոնական գրքերում մոտավորապես այդ նույն միտքը կա՝ մարդը սկզբում իր մեջ ներառել է երկու սեռերն էլ ու ինքնաբավ է եղել, բայց հետագայում սեռերն իրարից անջատվել են ու առաջացել են կին և տղամարդ։:)

Մարդ կա հիմաելա ինքնաբավ :lol

Իսկ եթե Լուրջ սրա մասին նոր չեմ լսել..

Ընդիմադիրներ ջան ոչմեկ չի ասում թերզարգացած եք կամ էլ անկատար.. լավ էլ կատարյալ եք.. :)) .. ստեղ հարցը հոգևոր կատարելության ու բավարարվածության մասինը որը ըստ երևույթին լինում է միայն երկրորդ կեսի կողքին..

Այլ հարց է որ այդ 2րդ կես կոչվածը իրոք չեմ համարում որ մի հատ լինի.. թե չէ 6 միլիարդից ավել բնակչությւոն ունենք.. դե արի ու էտքանի մեջից գտի :D

Ըստ երևույթին խոսքը հոգևոր բաժանման մասինա..

Այսինքն կարողա լինի ասենք հարազատ հոգի.. որը նույնիսկ քո սեռի է բայց քեզ հոգեպես լրացնում է.. լավ ընկեր հարազատ մարդ ռուսի ասած "ռոդստվեննայա դուշա"

Ու վերջիվերջո սիրելով քո հարազատ ոգիներին մեկին վերջնականապես լրացնում ես քո հոգու ծարավը ու ապրում երջանիկ :love:oy

StrangeLittleGirl
26.09.2008, 20:14
Հոգևոր բաժանում, այո՛, կա, բայց դա հակառակ սեռից չէ, այլ Աստծուց: Եվ պետք է մի օր այդ քայլն անես, որ կրկին ընդունես Աստծո մտերմությունը: Նույն այդ Աստվածաշնչում գրված է նաև հավերժ ամուրի լինելու մասին: Ինչու՞ եք խոսում Ադամից ու Եվայից, բայց մոռանում, որ ոմանք հավերժ ամուրի լինելու կոչում ունեն, ոչ թե դատապարտված են:

Իսկ ես ինձ լիարժեք եմ զգում Աստծո ներկայության մեջ: Գիտեմ, որ եթե որոշեմ չամուսնանալ, Նա կօրհնի էդ ընտրությունս, ինձ կիսատ չի համարի: Նա ինձ սիրում է ճիշտ այնպիսին, ինչպիսին կամ՝ մեղքի, ոչ թե հակառակ սեռի բացակայության պատճառով անլիարժեք:

aerosmith
26.09.2008, 20:44
այո յուրաքանչյուր մարդ ունի իր 2-րդ կեսը, ում նա հասկանում ա ամեն հարցում, միմյանց օգնում են ցնկացած հարցում, և նույնիսկ միմյանց երազում երբ միասին չեն, բայց ամեն մարդ չէ , որ հանդիպում է իր 2-րդ կեսին(շատ ցավալի փաստ)։իսկ դա ինձ թվում է Աստծու ձեռքում ա։

StrangeLittleGirl
26.09.2008, 20:49
այո յուրաքանչյուր մարդ ունի իր 2-րդ կեսը, ում նա հասկանում ա ամեն հարցում, միմյանց օգնում են ցնկացած հարցում, և նույնիսկ միմյանց երազում երբ միասին չեն, բայց ամեն մարդ չէ , որ հանդիպում է իր 2-րդ կեսին(շատ ցավալի փաստ)։իսկ դա ինձ թվում է Աստծու ձեռքում ա։
Նորից թերագնահատում: Ի՞նչն է ցավալի: Երջանիկ կարող է լինել և՛ ամուսնացածը, և՛ չամուսնացածը: Ինչու՞ եք գնահատականներ տալիս, ինչու՞ եք որոշում, թե որն է լավ, որը՝ վատ:

Սամվել
26.09.2008, 20:57
Հոգևոր բաժանում, այո՛, կա, բայց դա հակառակ սեռից չէ, այլ Աստծուց: Եվ պետք է մի օր այդ քայլն անես, որ կրկին ընդունես Աստծո մտերմությունը: Նույն այդ Աստվածաշնչում գրված է նաև հավերժ ամուրի լինելու մասին: Ինչու՞ եք խոսում Ադամից ու Եվայից, բայց մոռանում, որ ոմանք հավերժ ամուրի լինելու կոչում ունեն, ոչ թե դատապարտված են:

Իսկ ես ինձ լիարժեք եմ զգում Աստծո ներկայության մեջ: Գիտեմ, որ եթե որոշեմ չամուսնանալ, Նա կօրհնի էդ ընտրությունս, ինձ կիսատ չի համարի: Նա ինձ սիրում է ճիշտ այնպիսին, ինչպիսին կամ՝ մեղքի, ոչ թե հակառակ սեռի բացակայության պատճառով անլիարժեք:

Դե Բյուր եթե դու չես զգում հոգևոր անկատարությունը ուրեմն մի բան կա :P

Այսինքն երևի դու իրոք դրա կարիքը չունես...

Բայց մարդ կա ունի.. :oy

Համ էլ Ես Աստծուն չեմ հավատում :(

impression
26.09.2008, 21:21
Իսկ ես երկրորդ կես չունեմ, ինքն ինձ մոտ առաջինն ա :oy

Narinfinity
01.10.2008, 21:16
Քիչ առաջ զրուցարանում աչքովս ընկավ, թե ինչպես էին երկու ակումբցիներ վիճում «երկրորդ կես» արտահայտության մասին, և նրանցից մեկն ասում էր, որ մարդը հո կիսատ չէ՞, որ իր երկրորդ կեսն ունենա։

Ու մտքովս անցավ, որ գուցե շատերը չգիտեն, թե որտեղից է առաջացել «երկրորդ կես» արտահայտությունը։
Որոշեցի պատմել դրա մասին։ :)

Հին Հունաստանի մեծագույն փիլիսոփաներից մեկը՝ Պլատոնը, որը շատ գաղտնիքներ գիտեր կյանքի ու աշխարհի մասին, թողել է մեզ մի լեգենդ։
Վաղուց, շատ վաղուց մարդկանցից ամեն մեկն իր մեջ ներառում էր թե իգական, թե արական սկիզբը։ Եվ նրանք կոչվում էին անդրոգիններ։ Անդրոգին մարդիկ չգիտեին ինչ է ցավն ու դժբախտությունը, որովհետև նրանք ամբողջական էին և ուժեղ։ Այդպես ապրում էին երջանիկ անդրոգինները և գուցե ապրեին մինչ օրս, եթե չսկսեին հետզհետե մեծամտանալ ու դառնալ ինքնագլուխ՝ չվախենալով աստվածներից։ Տեսնելով այդ՝ Զևսը հրամայում է անդրոգիններին կիսել մեջտեղից, լավացնել վերքերը և հեռացնելով իրարից՝ տարածել աշխարհով մեկ։ Այդ օրվանից սկսած՝ նրանք թափառում ու փնտրում են իրենց երկրորդ կեսին, որպեսզի նորից միավորվեն, լինեն ամբողջական ու երջանիկ...

Ահա, թե որտեղից է եկել այդ արտահայտությունը։
Ինչպես բոլոր լեգենդները, գուցե սա էլ ունի ճշմարտության մի մասնիկ, ի՞նչ կասեք։ :)

Կարծում եմ նրանք կորցնելով իրենց միասնությունը, ամբողջությունը և կիսվելով երկու մասի, նրանք հասկացան թե որքան անհրաժեշտ ու թանկ է, կարևոր որ միասին ու երջանիկ լինեն, փնտրելով ու տանջվելով նրանք տեսնում, զգում,ճանաչում, գիտենում են թե ինչ արժեք ունի միասին ու երջանիկ լինելը և դա հիշելով չեն սկսի մեծամտանալ ու գլուխ գովալ դրանով...
Երբ փորձում ես ճանաչել ճշմարիտը, կարևորը, նպատակը, սկսում ես արդյունավետ կերպով մտածել և ավելորդ ոչնչով չխառնվել և ժամանակ չկորցնել, քանի որ իրականում ամեն ինչ իմաստավոր կյանքում երբեք ավելորդ չի լինում... ավելորդ ոչինչ տեղ չունի ճշմարիտ բնության մեջ...:think
Երկրորդ կես, լիիրավ, լրիվ իմաստավորված կյանքի համար բացակայող անհրաժեշտություն... փնտրենք, և կգտնենք, քանզի չի գտնում նա, ով չի փնտրում և չի աշխատում դրա վրա...:think

Cassiopeia
29.10.2013, 20:56
Եթե ամուսինը երկրորդ կես է, ապա այդ դեպքում երեխաները ո՞նց պետք է դասակարգվեն: Ախր ինչպես առանց երկրորդ կես լիակատար ընտանիք չի լինում, այնպես էլ առանց երեխաներ:

keyboard
29.10.2013, 21:03
Եթե ամուսինը երկրորդ կես է, ապա այդ դեպքում երեխաները ո՞նց պետք է դասակարգվեն: Ախր ինչպես առանց երկրորդ կես լիակատար ընտանիք չի լինում, այնպես էլ առանց երեխաներ:

Վեր ջան, էդ դեպքում քանի երեխա որ կա, բաժանում են ու տենց են ասում. օրինակ՝ ընտանիքում կա 6 հոգի, ապա մի երեխան կլինի 1/6-ը կամ եթե ամուսինը հալալ կեսն է, էդ դեպքում արդեն ստացվում է 1/2 /4 :D

Sambitbaba
30.10.2013, 06:22
Լավ թեմա է::clap

Եթե լրջորեն մոտենանք հարցին, անդրոգինի նշանակություններից մեկը՝ համաշխարհային ներդաշնակության սիմվոլն է: Կա նույնիսկ նկար՝ չինական ին-յանի տեսքով, որը, եթե չեմ սխալվում, կոչվում է "Անդրոգինի աստղ": Բայց շատ ավելի տարածված են ալքիմիական թեմաներով իմաստավորված նկարները: Հիմնականում պատկերվոմ է որպես մինչև գոտկատեղը մեկ մարմին, իսկ գոտկատեղից վերև՝ երկու լիիրավ մարմիններ ունեցող էություն: Դե բնականաբար, երկու մարմիններից մեկը կնոջն է, մյուսը՝ տղամարդունը: Տղամարդու գլխի փոխարեն տեղադրվում է Արևը, իսկ կնոջ գլխի փոխարեն՝ Լուսինը: Կան այլ տարբերակներ էլ, բայց սա՝ ամենատարածվածն է:

Պլատոնի այդ լեգենդն ահագին աղմուկ հանեց քսաներորդ դարի ամենասկզբներին, երբ ավստրիացի ջահել Օտտո Վեյնինգերը գրեց իր "Սեռ և բնավորություն" մի հատ մեծ աղյուսի չափ գիրքը, հրատարակեց այն և ինքնասպանություն գործեց: Եվ ըհնդամենը քսաներեք տարեկան էր էդ ախմախը...
Նրա մահից հետո, ասում են, մի համաճարակ սկսվեց. կանայք կարդում էին գիրքը, գնում՝ Օտտոյի գերեզմանին ինքնասպանություն էին գործում... Այ քեզ Օտտո:

Ինչ ասեմ գրքի մասին, ժամանակին կարդացել եմ, բայց այնքան չտպավորվեց, ու դեմ էր համոզմունքներիս, որ համարյա բան չեմ հիշում... Պարզ կարող եմ ասել, որ անտանելի գցում էր կնոջը և բարձրացնում տղամարդուն: Հիշողությունս նույնիսկ կարող է այսպես պատկերացնել ՝ ըստ Օտտոյի, - որ անդրոգինի մասնատման պատճառը ոչ թե Պլատոնի ասած գեր-ինքնահավանությունն էր, այլ այն, որ կինն ուղակի անասելի անարժան էր տղամարդուն: Այսինքն, ինչքան դրական ու լավ բան կար, նա վերագրում էր տղամարդուն, իսկ ամեն վատն ու բացասականը՝ կնոջը... Մի խոսքով, իսկական կրոնական, յուղոտ փիլիսոփայություն: Ասում էր կարծեմ, որ տղամարդը է պետք չմոտենա անգամ կնոջը, ապրի ասկետի կյանքով... Ի միջի այլոց, ինքնասպանության վերսիաներից մեկն այն է, որ, քարոզելով հանդերձ ասկետիզմը, ինքը շատ զգացմունքային էր: Չդիմացավ տղեն...
Չէ, գրքում ուրիշ բաներ էլ կան՝ դե շատ մեծ գիրք է: Ես ուղղակի կոնկրետ անդրոգինի վերաբերյալ հիշածս եմ ասում...

Իսկ Պլատոնը... Ինձ թվում է, թե Պլատոնը, պատմելով անդրոգինի մասին, ուղղակի ինչ-որ բանի նամյոկ էր անում: Դե այն ժամանակներն ուրիշ էին, լուրջ գիտությունները բոլորը գաղտնի էին և միայն անհատներին էին պատկանում: Ինքը Պլատոնն, օրինակ, մի տեղ (տեղը չեմ հիշում) ասում է, որ ինքը շատ ավելին կուզենար ասել, բայց իրավունք չունի:

Ինձ թվում է, անդրոգինով Պլատոնը ցանկանում է պատկերել մարդու նախաֆիզիկական վիճակը, կամ մարդ-հոգուն, կամ մարդ-հրեշտակին, ինչպես կուզեք՝ ասեք: Երևի անտիկ դարաշջանի մարդուն ավելի հեշտ էր համոզել, որ մարդ իր մեջ երկու սեռն էլ պարունակել է, քան ասել, որ մարդ ընդհանրապես անսեռ է եղել...