PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամուսնություն սևամորթի հետ

ArmineIvanyan
25.09.2008, 17:23
Վերջերս ը ընկերներիցս մեկը ամուսնացավ սևամորթի հետ; Իհարկե դա անակնկալ էր բոլորիս համար, որը նրանից սպասելի չէր:

Կուզեի առհասարակ իմանալ ձեր կարծիքը ասյ երևույթի մասին: Դուք համարում եք դա ընդունելի թե ոչ հայկական իրականությունում?

Chuk
25.09.2008, 17:25
Սերը սահմաններ չի ճանաչում...

Մարկիզ
25.09.2008, 17:29
ես օրինակ՝ սեւ աղջկեքին շատ եմ հավանում: Չեմ ասում՝ նենց «կապույտ» մի ձեւի:

Է հա, սիրում են, թող ամուսնանան: Ոչ են ցեղակրոնները լսել…

ivy
25.09.2008, 17:40
Վերջերս ը ընկերներիցս մեկը ամուսնացավ սևամորթի հետ; Իհարկե դա անակնկալ էր բոլորիս համար, որը նրանից սպասելի չէր:

Կուզեի առհասարակ իմանալ ձեր կարծիքը ասյ երևույթի մասին: Դուք համարում եք դա ընդունելի թե ոչ հայկական իրականությունում?

Իհարկե անընդունելի է...
Հայկական իրականության համար ընդունելի է միայն նույն ազգի, նույն կրոնի, նույն տարիքային խմբի, հակառակ սեռերի սուրբ ամուսնությունը, որը անպայման պիտի օծվի առաջին ամուսնական գիշերվա կարմիր սավանով, մինչև կյանքների վերջը նամուսով՝ դասականի սահմաններից չանցնող սեքսով... կներեք, սխալ բառի համար՝ սերունդը շարունակելու համար արվող ամուսնական պարտականություններով ու, չմոռանանք հանկարծ, ընտանեկան կյանքը ծաղկացնող ընտիր սիրուհիներով։ Իսկ մնացածը կեղտոտ արտասահմանցիների այլասերվածությունն է, որը մենք՝ օրինավոր հայերս, պիտի քարկոծենք ու ոտնահարենք։
Իսկ դուք ասում եմ՝ սևերի հետ ամուսնություն... Խայտառակություն։

Annushka
25.09.2008, 17:42
Սերը ազգություն, կրոն և տարիք չի հարցնում.. Սևամորթը մարդ չի՞.. իհարկե կարելի է ամուսնանալ սևամորթի հետ.. եթե սիրում եք, ոչնչի առաջ կանգ մի առեք;) Այլ բան ա թշնամի ազգի ներկայացուցիչ լինի... թե չէ այլ դեպքերում ոչ մի խնդիր չկա.. սևամորթ, մոնղոլոիդ, բուդդայական.. ազգ, ռասսա ու կրոն սիրո առաջ անզոր են,իսկ եթե գտնում եք, որ իսկապես հանդիպել եք ձեր ճակատագրին, ապա մի մտացեք, թե ինչ կասի շրջապատը, չէ որ նա սևամորթ է..... միմիայն հպարտացեք ձեր սիրով, ռասսայական խտրականության դարը վաղուց հետևում պետք ա թողնել :)

Ձայնալար
25.09.2008, 17:42
Սև կանայք ձգում են, չնայած մոտիկից շոշափած չկամ :)

Պանդուխտ
25.09.2008, 17:43
Սեւամորթի տեսակները շատ են: Սեւամորթ կայ բարակ շուրթով ու նուրբ քթով (օրինակ՝ եթովպիացիք), սեւամորթ էլ կայ՝ հակառակը: Անձական նախասիրութիւն է: ;)

Ավելացվել է 1 րոպե անց
Պատկերը ամբողջական լինելու համար կարելի է լուսանկարներ զետեղել::)

Պանդուխտ
25.09.2008, 18:21
Ահա օրինակներ..

ivy
25.09.2008, 18:23
Ահա օրինակներ..

Հիմա, ի՞նչ, սպիտակամորթ մարդկանց տարբեր տեսակների նկարներ էլ դնե՞նք։ ;)

impression
25.09.2008, 18:23
Սև կանայք ձգում են, չնայած մոտիկից շոշափած չկամ :)

:D խեղճ Բագրատ

երեխեք, ես էլ եմ դեմ: Դա անելու բան չի, դա հայերին սազական չի /նենց եմ սիրում էս արտահայտությունը, ասենք հայոց մենտալիտետում չտեղավորվող ամեն ինչ ոնց որ քո վրա մի երկու համար մեծ շոր լինի/ սազական չի, մի խոսքով, հե~չ :D

Պանդուխտ
25.09.2008, 18:27
Հիմա, ի՞նչ, սպիտակամորթ մարդկանց տարբեր տեսակների նկարներ էլ դնե՞նք։ ;)

Ինչո՞ւ չէ, ուսանելի կլինի :oy

ArmBoy
25.09.2008, 19:10
Վերջերս ը ընկերներիցս մեկը ամուսնացավ սևամորթի հետ; Իհարկե դա անակնկալ էր բոլորիս համար, որը նրանից սպասելի չէր...

Գոնե հա՞յ է...

Vive L'Armenie
25.09.2008, 19:20
Վերջերս ը ընկերներիցս մեկը ամուսնացավ սևամորթի հետ; Իհարկե դա անակնկալ էր բոլորիս համար, որը նրանից սպասելի չէր:

Կուզեի առհասարակ իմանալ ձեր կարծիքը ասյ երևույթի մասին: Դուք համարում եք դա ընդունելի թե ոչ հայկական իրականությունում?

Սերը ռասսայական տարբերություններ չի ճանաչում, այն անկախ է ամեն ինչից... :)
Սիրում են, ուրեմն թող երջանիկ լինեն :)
Անձամբ ես, նորմալ երևույթ եմ համարում սա, բայց երբեք կյանքս չէի կապի սևի հետ :))

ChildOfTheSky
25.09.2008, 23:23
Գոնե հա՞յ է...

Քյավառի գյուղերից կըլնի, ընդե սևամորթ հայեր շատ կան :8

Moon
25.09.2008, 23:29
Դրանում վատ բան չկա, եթե սեր կա։ Իսկ ընդհանրապես միշտ էլ նախընտրելի է, որ հայը հայ մնա։ Բայց դե չես կարող դոգմա ընդունել դա, կյանք է...

Djavaxhq
25.09.2008, 23:30
Իհարկե անընդունելի է...
Հայկական իրականության համար ընդունելի է միայն նույն ազգի, նույն կրոնի, նույն տարիքային խմբի, հակառակ սեռերի սուրբ ամուսնությունը, որը անպայման պիտի օծվի առաջին ամուսնական գիշերվա կարմիր սավանով, մինչև կյանքների վերջը նամուսով՝ դասականի սահմաններից չանցնող սեքսով... կներեք, սխալ բառի համար՝ սերունդը շարունակելու համար արվող ամուսնական պարտականություններով ու, չմոռանանք հանկարծ, ընտանեկան կյանքը ծաղկացնող ընտիր սիրուհիներով։ Իսկ մնացածը կեղտոտ արտասահմանցիների այլասերվածությունն է, որը մենք՝ օրինավոր հայերս, պիտի քարկոծենք ու ոտնահարենք։
Իսկ դուք ասում եմ՝ սևերի հետ ամուսնություն... Խայտառակություն։

ապրես ինձ ասելու բան չթողիր, մի հարց տամ բոլորիդ հիմա նրանց երեխաները հայ մուլաթներ են լինելու, հասկանում եք ինչ է արել ձեր ընկերը, նա իր երեխաների գենը փչացրել է ընկել նրանց այրան տակ, փոխանակ աստվածներ ծնեք ընկել եք խառնածիների հետեվից,ֆուու

Երկնային
25.09.2008, 23:31
Հայաստանում մինչև էդքան զարգանան, ծոռներիս թոռները բանակում կլինեն… :D
Վատ բան չեմ տեսնում դրա մեջ… եթե սիրում են, մաշկի գույնը կապ չի ունենա… :)

էն օրը հենց դա էինք քննարկում, մեր կուրսից մի աղջիկ որոշել ա, որ եթե ամուսնանա, միայն սևամորթի հետ, ու մուլատկա աղջիկ ա ուզում ունենալ… :)

Հ.Գ. միանգամից շոկոլադ եմ հիշում… ու~խ, գնամ բերեմ, շոկոլադ ուզեցի… :oy

Chuk
25.09.2008, 23:33
ապրես ինձ ասելու բան չթողիր, մի հարց տամ բոլորիդ հիմա նրանց երեխաները հայ մուլաթներ են լինելու, հասկանում եք ինչ է արել ձեր ընկերը, նա իր երեխաների գենը փչացրել է ընկել նրանց այրան տակ, փոխանակ աստվածներ ծնեք ընկել եք խառնածիների հետեվից,ֆուու

Իսկ իմ կարծիքով մեջբերածդ գրառման մեջ իռոնյա կար ու հենց էդ իռոնյաի առկայությունը ստիպում ա ինձ ստորագրել ivy-ի գրառման տակ :)

ivy
25.09.2008, 23:34
ապրես ինձ ասելու բան չթողիր, մի հարց տամ բոլորիդ հիմա նրանց երեխաները հայ մուլաթներ են լինելու, հասկանում եք ինչ է արել ձեր ընկերը, նա իր երեխաների գենը փչացրել է ընկել նրանց այրան տակ, փոխանակ աստվածներ ծնեք ընկել եք խառնածիների հետեվից,ֆուու

Չեմ ուզում քեզ հիասթափեցնել, բայց համոզված չեմ, որ դու ինձ ճիշտ ես հասկացել...
Համենայնդեպս, ասեմ, որ իմ ասածը հեգնանքով է գրված, որն ուղղված էր բոլոր տիպի ստերեոտիպներին... :)

բայց ինչու՞ է փչացրել գենը, չեմ հասկանում… կներեք, մոռացել էի, որ հայերը աստվածներ են, մնացածը ստորակարգ միջատներ, ո՞նց կլինի արյունը դրանց հետ խառնել… :D

Ի դեպ, նենց հայեր կան, սևամորթից էլ սև են, իրանց վերևից նայե՞նք… :8

Djavaxhq
25.09.2008, 23:36
Չեմ ուզում քեզ հիասթափեցնել, բայց համոզված չեմ, որ դու ինձ ճիշտ ես հասկացել...
Համենայնդեպս, ասեմ, որ իմ ասածը հեգնանքով է գրված, որն ուղղված էր բոլոր տիպի ստերեոտիպներին... :)

Հա վարկանիշս հետ տուր ու էլ ակումբ չեմ մտնելու վերջ, սկսում եմ մտածել հիտլերի մասին նրա նման մեկն ել լիներ հայ խառնածիններին վառեր

ivy
25.09.2008, 23:38
Հա վարկանիշս հետ տուր ու էլ ակումբ չեմ մտնելու վերջ, սկսում եմ մտածել հիտլերի մասին նրա նման մեկն ել լիներ հայ խառնածիններին վառեր

Իսկ դու վարկանիշ տալուց առաջ, ուշադիր կարդալ սովորիր, եթե անգամ Ակումբ չմտնես, կյանքում միշտ էլ պետք կգա։ ;)

ChildOfTheSky
25.09.2008, 23:57
Երկու մարդկանցից սերածն ինչպե՞ս կարող է խառնածին լինել: Եթե դնում ենք ինչ-որ շրջանակների մեջ մարդկանց՝ բաժանելով տեսակների, ապա եկեք երևանցիների ու ոչ երևանցիների սերումից ծնվածներին էլ խառնածին համարենք:
Ըստ թեմայի: Սևամորթի հետ արժե ամուսնանալ, եթե սիրում ես, նույնը նաև սպիտակամորթի ու դեղնամորթի դեպքում: Այ կենդանիների հետ չարժի ամուսնանալ :cool :

Ռուֆուս
26.09.2008, 01:23
Արմինե Իվանյան, Ակումբում կատարած քո բոլոր գրառումները կարդալուց հետո ես եկել եմ այն համոզման, որ քեզ բոլորովին էլ չի հետաքրքրում, թե քո ընկերուհին նեգրի հետ է ամուսնացել, թե ոչ.... Կարևորը այն է, որ քո տուրիստական ընկերությունը մաքսիմալ գովազդես քո ստորագրության տեսքով....

Իսկ թե ինչ կարծիք ունեմ այս խնդրի մասին, միգուցե ամուսնանամ սևամորթի հետ, բայց ինձ չինացի աղջիկները ավելի շատ են ձգում!!! ;)

Մարկիզ
26.09.2008, 01:37
ապրես ինձ ասելու բան չթողիր, մի հարց տամ բոլորիդ հիմա նրանց երեխաները հայ մուլաթներ են լինելու, հասկանում եք ինչ է արել ձեր ընկերը, նա իր երեխաների գենը փչացրել է ընկել նրանց այրան տակ, փոխանակ աստվածներ ծնեք ընկել եք խառնածիների հետեվից,ֆուու
Djavaxhq ջան, էս 5000 տարի ա հա բազմանում ենք, բազմանում, բայց տենց էլ աստված չծնվեց…Մի քիչ բան չի… զարմանալի չի…??

Գալաթեա
26.09.2008, 01:43
Djavaxhq ջան, էս 5000 տարի ա հա բազմանում ենք, բազմանում, բայց տենց էլ աստված չծնվեց…Մի քիչ բան չի… զարմանալի չի…??

Անկողնու գլխին պետքա սվաստիկա նկարել։ 3-ը 4-ի վրա։ Թե չէ ինչ աստված ծնել, ինչ բան։ Սովորական, մունդառ երեխեք կստացվեն։

Ջավախք, լուրջ չընդունես :D Ճշտեմ էլի :)

Մարկիզ
26.09.2008, 01:55
Մոդերատորական. թեմայից դուրս գրառումը ջնջվել է:

Գալաթեա
26.09.2008, 01:59
:o
Վարկանիշը հետ տալ լինում ա՞…
:D

Մարկիզ, զգույշ մնա, թե չէ հիտլերը կգա ու պարսկական բենզինով բոլորիս կվառի :D

Ոչ մի խնդիր չեմ տեսնում սևամորթի հետ ամուսնանալու մեջ։ Եթե օրինակ Մորգան Ֆրիմենը տենց մեծ չլիներ, ես իրան կգնայի ուզելու :oy

Chuk
26.09.2008, 02:16
Ժողովուրդ, սերը՝ սեր, բայց նոր էլի մտածեցի ու հասկացա, որ դեմ եմ սևամորթների ու հայերի ամուսնությանը: Դա իսկականից ռասսայական տեսանկյունից, պահպանության բնազդներից ելնելով և այլն խիստ սխալ ա: Գոնե թող այդ մի ռասսան հանգիստ ապրի, առանց իր արյունը հայի արյանը խառնելու ապրի, լինի երջանիկ: Պետք չէ ամեն ինչ փչացնել...

ChildOfTheSky
26.09.2008, 02:25

Այսինքն դե՞մ ես որևէ հայի ու սևամորթի ամուսնությանը, նույնիսկ եթե իրար սիրում են ու երջանիկ են:

Chuk
26.09.2008, 02:28
Այսինքն դե՞մ ես որևէ հայի ու սևամորթի ամուսնությանը, նույնիսկ եթե իրար սիրում են ու երջանիկ են:
Հասկանում ես, կոնկրետ անձերի տեսակետից անմարդկային ա դիտվում տեսակետս, բայց երբ խոսքը գնում ա մի ամբողջ ռասսայի տեսակի փոփոխման՝ դեպի վատը փոփոխման մասին, մտածում եմ, որ փոքրիկ զրկանքները, կոնկրետ դեպքերի, կարելի է: Շատ բարդ հարց է. մի կողմից սահմանափակվում է կոնկրետ մարդկանց իրավունքները, մյուս կողմից մի ամբողջ երկիր մոլորակ:

Առավել ևս դեմ եմ հայերի ու չինացիների միությանը...

Մարկիզ
26.09.2008, 02:34
Հա վարկանիշս հետ տուր ու էլ ակումբ չեմ մտնելու վերջ, սկսում եմ մտածել հիտլերի մասին նրա նման մեկն ել լիներ հայ խառնածիններին վառեր
Բյաց ես չեմ հասկանում ի՞նչ են արել քեզ խառնածիններն ու իրենց ծնողները: Հայրենասերի պիտակ հագած անհայրենիքներն ու ուրիշ ազգերից «վառված», ստրկամիտ, բայց միեւնույն ժամանակ նաեւ դաժան մարդիկ մեր հասարակությունում տեղ չունեն:
Հաշվի էլ եթե առնենք, որ Հիտլերի ու Գեբելսի հետնորդ էլ են նաեւ…ընդհանրապես արժե նման մարդկանց հարցերը շատ արագ լուծել:

Djavaxhq
26.09.2008, 07:59
Մոդերատորական. Ռասիզմի դրսևորմամբ գրառումը ջնջվել է:

ArmBoy
26.09.2008, 08:52
Դրանում վատ բան չկա, եթե սեր կա։ Իսկ ընդհանրապես միշտ էլ նախընտրելի է, որ հայը հայ մնա։ Բայց դե չես կարող դոգմա ընդունել դա, կյանք է...

Քո կարծիքով որ ԱՄՆ-ում երկու հայ ամուսնացան իրար հետ, իրենց թոռներն էլ ամուսնացան հայերի հետ, էդ թոռների երեխեքը հայ են մնալո՞ւ: Այնպես որ սեւամորթից բեթար բան էլ կա՝ melting pot:

Shauri
26.09.2008, 09:05
Առավել ևս դեմ եմ հայերի ու չինացիների միությանը...

Օրինակ՝ ABBYY Lingvo–ի մեր տարածաշրջանային տնօրենը չինացի հայ է, անունն էլ կարծեմ Դավիթ Չան կամ դրա նման մի բան :)

ChildOfTheSky
26.09.2008, 13:26
Հասկանում ես, կոնկրետ անձերի տեսակետից անմարդկային ա դիտվում տեսակետս, բայց երբ խոսքը գնում ա մի ամբողջ ռասսայի տեսակի փոփոխման՝ դեպի վատը փոփոխման մասին, մտածում եմ, որ փոքրիկ զրկանքները, կոնկրետ դեպքերի, կարելի է: Շատ բարդ հարց է. մի կողմից սահմանափակվում է կոնկրետ մարդկանց իրավունքները, մյուս կողմից մի ամբողջ երկիր մոլորակ:

Առավել ևս դեմ եմ հայերի ու չինացիների միությանը...

Էսօր ամեն մեկն իր համար է պատասխանատու ու գործում է իր շահերից ելնելով, իսկ այդ ամեն-մեկերից ձևավորվում է հասարակությունը: Եթե կարող ենք դեմ չլինել մեկի, երկուսի, տասի ամուսնությանը այլ ռասաների ներկայացուցիչների հետ, ապա չպետք է դեմ լինենք հազարի կամ տաս հազարի դեպքում, որովհետև այդ հազարավոր մարդիկ նույնպես կարող են ունենալ համոզիչ պատճառներ այդ ամուսնությունների համար: Խնդի՞ր կա ազգի ձուլվելու հետ: Հակառակը: Մենք հենց խնդիր ունենք չձուլվելու հետ: Էսօրվա սերունդն ունի լուրջ խնդիր: Երիտասարդների մի զգալի մաս ունի հիվանդություններ: Քանի՞ հոգու եք ճանաչում 30 տարեկանից բարձր, որ մահացել են ինֆարկտից, ինսուլտից, քաղցկեղից. շատ են:
Չեմ ասում ձուլվենք, սերենք ամեն պատահածին, որ էսպես չլինի, բայց եկեք արգելքներ չդնենք:
Ի վերջո, եթե նույնիսկ 100 տարի հետո մեզանում ապրեն աֆրիկահայեր, չնահայեր և այլն, մարդը դրանից չի տուժի:
Հ.Գ. Շատերդ երևի չհամաձայնվեք հետս, բայց ես գտնում եմ, որ մարդն առաջին հերթին մարդ է, հետո նոր հայ կամ քրիստոնյա կամ էլ մարդու կողմից ստեղծված այլ տարբերակիչ խմբի պատկան:

Ֆրեյա
26.09.2008, 13:30
և այդ ամեն մեկի շահերի հետևանքով բացում ես ադնակլասնիկ.ռու աշխարհի որ երկրում ասես հայ կա, մասնավորապես աղջիկ, որը լրիվ անկապ, առանց այդ մարդուն ճանաչելու, առանց մտերիմ բարեկամ ունենալու այդ երկրում ամուսնացել գնացել է, մի հատ էլ ազգանունները փոխում են, տեսնում ես ասենք Հոռոմսին Վոգեր, կամ Փառանձեմ Սմիթ: :[
Աշխարհագրությունը լայն է` Սիդնեյից Ալյասկա ;)

ChildOfTheSky
26.09.2008, 13:32

Դրանից քեզ, Փառանձեմին կամ որևէ ուրիշ մեկին վա՞տ ա լինում:

Ֆրեյա
26.09.2008, 13:35
Դրանից քեզ, Փառանձեմին կամ որևէ ուրիշ մեկին վա՞տ ա լինում:

Հաստատ չես կարա ասես, կարա և խայտառակ վատ լինի ;)
Օրինակ, եթե Փառանձեմը առանց այդ մարդուն ճանաչելու, առանց ինչ-որ զգացմունքներ նրա նկատմամբ ամուսնանում է ու գնում մի երկիր, որտեղ լրիվ մենակ է ապրելու, կարողն են այնքան խայտառակ վատ բաներ լինեն, որ էլ չասեմ :( Զզվում եմ տենց բաներից: Գալիս մի շաբաթում ամուսնանում են գնում: Հետո էլ լաց են լինում, որ ամուսինը ամբողջ օրը տանը չի, ինքն էլ 4 պատի մեջ ու ընդհանրապես դժբախտ է:

ChildOfTheSky
26.09.2008, 13:46
Հետո էլ լաց են լինում, որ ամուսինը ամբողջ օրը տանը չի, ինքն էլ 4 պատի մեջ ու ընդհանրապես դժբախտ է:

Էսքան մասը ոնց որ ծանոթ ա :think : Հա, երևի հայերի մոտ ա տենց :8 :

Ֆրեյա
26.09.2008, 13:50
Ցինիկ չհնչի, ամեն դեպքում գեների թարմացումը վատ չի լինի հայերի համար, համ սերունդն է գեղեցկանում, գեներով փոխանցվող հիվանդություններն էլ պակասում են: ;)

ChildOfTheSky
26.09.2008, 13:53
Ցինիկ չհնչի, ամեն դեպքում գեների թարմացումը վատ չի լինի հայերի համար, համ սերունդն է գեղեցկանում, գեներով փոխանցվող հիվանդություններն էլ պակասում են: ;)

Բա ի՞նչ ես հետս կռիվ տալիս :o :angry :

Ֆրեյա
26.09.2008, 13:54
Բա ի՞նչ ես հետս կռիվ տալիս :o :angry :

Ասում եմ, հասկանալի է, որ մի հոգի մի քանի հոգի բախտի բերումով ծանոթանան ամուսնանան օտարերկրացիների հետ, նորալ ընտանիք կազմեն, բայց երբ նպատակադրված մասայաբար աղջիկները ամուսնանում գնում են անհասկանալի երկրներ, դա կներես, բայց վաճառ ա:[

ChildOfTheSky
26.09.2008, 13:57
Ասում եմ, հասկանալի է, որ մի հոգի մի քանի հոգի բախտի բերումով ծանոթանան ամուսնանան օտարերկրացիների հետ, նորալ ընտանիք կազմեն, բայց երբ նպատակադրված մասայաբար աղջիկները ամուսնանում գնում են անհասկանալի երկրներ, դա կներես, բայց վաճառ ա:[

Հեչ մասսայաբար չի, ու դժվար թե մեր սերունդը տենց բան տեսնի :B :

ArmineIvanyan
26.09.2008, 14:02
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջվել է:

*e}|{uka*
26.09.2008, 14:45
Էս արդեն հասանք սևամորթներին :vayreni
Շաաաաաաաատ քիչ տոկոսայնություն են կազմում նման ամուսնությունները ( նկատի ունեմ հայ և նիգեր :D), անհանգստանալու ոչ մի կարիք չկա... :)
Իսկ եթե բանը հասել է դրան, ես դեմ եմ, էնքան փոքր ազգ ենք, որ այդպիսի ծայրահեղ միություններ մեզ պետք չեն ...

Chuk
26.09.2008, 14:58
Օրինակ՝ ABBYY Lingvo–ի մեր տարածաշրջանային տնօրենը չինացի հայ է, անունն էլ կարծեմ Դավիթ Չան կամ դրա նման մի բան :)

Չէ, անունը Դավիթ Յան է, անձամբ ճանաչել եմ իրան: Իրա հայրն էլ՝ Յան Շին, հորս մոտ ընկերներից է եղել ու նրա գիտական ղեկավարը: Ի դեպ արտակարգ գիտնական է (ֆիզիկ): Դավիթ Յան-ի մայրը (Յան Շիի կինը) հայ է՝ լեննականցի: Իսկ գրածս կատակային բնույթ էր կրում :)

Shauri
26.09.2008, 15:47

:D Ես էլ եմ ճանաչում, մի անգամ մեր դպրոց էր եկել, ինձ նույնիսկ Լինգվոյի լիցենզավորված դիսկ նվիրեց :) Ուղղակի մի տառը սխալ էի հիշում :oy

Ուլուանա
26.09.2008, 20:37
Հաստատ չես կարա ասես, կարա և խայտառակ վատ լինի ;)
Օրինակ, եթե Փառանձեմը առանց այդ մարդուն ճանաչելու, առանց ինչ-որ զգացմունքներ նրա նկատմամբ ամուսնանում է ու գնում մի երկիր, որտեղ լրիվ մենակ է ապրելու, կարողն են այնքան խայտառակ վատ բաներ լինեն, որ էլ չասեմ :( Զզվում եմ տենց բաներից: Գալիս մի շաբաթում ամուսնանում են գնում: Հետո էլ լաց են լինում, որ ամուսինը ամբողջ օրը տանը չի, ինքն էլ 4 պատի մեջ ու ընդհանրապես դժբախտ է:

Ասում եմ, հասկանալի է, որ մի հոգի մի քանի հոգի բախտի բերումով ծանոթանան ամուսնանան օտարերկրացիների հետ, նորալ ընտանիք կազմեն, բայց երբ նպատակադրված մասայաբար աղջիկները ամուսնանում գնում են անհասկանալի երկրներ, դա կներես, բայց վաճառ ա:[
Victory_ ջան, բայց ախր էդ դեպքում դա կլինի ոչ թե ազգային, հասարակական խնդիր, ինչպես որ շատերն են համարում, այլ զուտ Փառանձեմի և նրա նմանների անձնական խնդիրը։ Այսինքն՝ դու տվյալ դեպքում, փաստորեն, քննադատում ես ոչ թե պարզապես օտարի հետ ամուսնանալու, այլ առանց ճանաչելու, առանց սիրելու ամուսնանալու դեպքերը, իսկ նման հանգամանքներում մարդիկ ամուսնանում են ինչպես օտարների, այնպես էլ ու դեռ մի բան էլ շատ՝ սեփական ազգի ներկայացուցիչների հետ։

Համ էլ ուզում եմ հիշեցնել բոլորին, որ այս թեման ընդհանրապես օտարազգիների հետ հայերի ամուսնանալու մասին չէ, այլ հենց սևամորթների։ Օտարազգիների հետ ամուսնանալու վերաբերյալ առանձին թեմա ունենք, մի խառնեք։ ;)

VisTolog
26.09.2008, 21:37
Մեր բարեկամն էլ պիտի սևամորթի հետ ամուսնանար, բայց հայրը համաձայն չէր...
Դրանից էլ վեճեր, և այլն, և այլն...

Ավելացվել է 1 րոպե անց
Իսկ ընդհանրապես, դեմ չեմ.

Ռուֆուս
05.01.2017, 13:45
Ֆբ-ի սռաչներից հետո կարոտում եմ Ակումբի բարեկիրթ քննարկումները։

StrangeLittleGirl
05.01.2017, 13:47
Ֆբ-ի սռաչներից հետո կարոտում եմ Ակումբի բարեկիրթ քննարկումները։

Բայց տենց էլ չիմացա ֆբ-ում ինչ ա կատարվել։ Մենակ պատասխաններն էի կարդում։ Ի դեպ, թե հավես ունես, էդ նկարը ստեղ էլ դիր։ Շատ սիրուն ա ախր։

Ռուֆուս
05.01.2017, 13:50
Հեռախոսով եմ, հարմար չի դնելը

Sent from my Nexus 6P using Tapatalk

StrangeLittleGirl
05.01.2017, 13:54
Հեռախոսով եմ, հարմար չի դնելը

Sent from my Nexus 6P using Tapatalk
Իմ ֆբ-ն էլ բլոկ ա արած կոմպի վրա։ Լավ, սպասենք, տեսնենք՝ ուրիշը կդնի՞։

Ներսես_AM
05.01.2017, 14:17
Ալեքսիս Օհանյանի թեմա՞ն ա

Աթեիստ
05.01.2017, 14:18
https://s26.postimg.org/79s1e1lvd/IMG_20170105_141446.jpg

Sent from my P8000 using Tapatalk

Աթեիստ
05.01.2017, 14:26
Հըլը չեմ կարդացել

http://www.civilnet.am/news/2017/01/05/%D5%84%D5%B0%D5%A5%D6%80-%D4%B1%D6%80%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82-%D5%A3%D5%A5%D5%B6/306270#.WG4XvpmVlDJ.facebook

Sent from my P8000 using Tapatalk

Շինարար
05.01.2017, 14:52
Էս Մհեր Արշակյանի հոդվածներից ներվերս խառնվում ա

StrangeLittleGirl
05.01.2017, 15:42
Ալեքսիս Օհանյանի թեմա՞ն ա
Էդ ո՞վ ա

IVI Art
05.01.2017, 15:50
https://s26.postimg.org/79s1e1lvd/IMG_20170105_141446.jpg

Sent from my P8000 using Tapatalk

Առաջին անգամը տեսա այսպիսի նկար: Քիչ էր մնում ասեի, որ սևամորթ տղամարդը տարազով մի քիչ տարօինակ ու անսովոր է դիտվում, բայց ժամանակին հիշեցի, որ այլ հայ տղամարդիկ խորին համոզմունքով ու լրջորեն "рэп" են կարդում ... ու լռեցի :)

John
05.01.2017, 16:01
Էդ ո՞վ ա

Սերենա Ուիլյամսի ամուսինը(կամ փեսացուն)։ Վերջինս էլ աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիներից է

Աթեիստ
05.01.2017, 16:02
Թեմայի մեջ, Վարպետի ֆբ-ից ցրեցի։

https://s26.postimg.org/a3zs58dfd/FB_IMG_1483617586593.jpg

Տակից հումորով քոմենթ ։)

«Ֆիլիպինու գենը պղտորելա էդ պեշկա բրդողը))) (Նոնիտո Դուարտե, երիտասարդ ֆիլիպին ՀԿ)»

Areg ak
05.01.2017, 16:12
Պապիկս ասումա որ ամուսնությունից հետո Լևոնը սկսելա վատ խաղալ :) ինչ եք կարծում կապ ունի??

Յոհաննես
05.01.2017, 16:20
Պապիկս ասումա որ ամուսնությունից հետո Լևոնը սկսելա վատ խաղալ :) ինչ եք կարծում կապ ունի??

:)) հա,գենը մունդռելա

Areg ak
05.01.2017, 16:22
:)) հա,գենը մունդռելա

:D :D :D

Ռուֆուս
05.01.2017, 16:41
Էդ ո՞վ ա

Ամերիկահայ entrepreneur, Reddit-ի հիմնադիրը, IT-ի ամենակարևոր դեմքերից մեկը, վերջերս պսակվել ա Սերենա Ուիլիամսի հետ։
https://en.wikipedia.org/wiki/Alexis_Ohanian

John
06.01.2017, 02:58
Էս վիդեոն աչքովս ընկավ ))
Անսահման դրական էներգետիկա է ճառագում էս հրաշքներից )))

https://www.youtube.com/watch?v=1bJzp2DRtX0

Մուշու
06.01.2017, 10:19
Էս վիդեոն աչքովս ընկավ ))
Անսահման դրական էներգետիկա է ճառագում էս հրաշքներից )))

https://www.youtube.com/watch?v=1bJzp2DRtX0

Սիրունը էս պահին պլաստիկ վիրաբույժ ա ու աշխատում ա Երևանում, ինքը իմ տեսած սիրունագույն աղջիկն ա: Վանիկն էլ մի քանի օր խմբեցիս ա եղել: