PDA

Դիտել ողջ տարբերակը : Իրավիճակը Հյուսիսային Կովկասում



Artgeo
25.09.2008, 01:02
Սկսվեց ժող...

Այսօր Մոսկվայում Պուտինի տան մոտ սպանել են Սուլիմ Յամադաեվին: Ինգուշեթիայում արդեն մի քանի շաբաթ է մարդկանց են սպանում ու տներ են գմփում: Ռուսաստանի վերջը գալիս ա...

http://img264.imageshack.us/img264/2429/cocxalijajvi1sempember0sp5.jpg

ChildOfTheSky
25.09.2008, 03:14
Արթ, որևէ հղում դիր:

Artgeo
11.10.2008, 18:28
Արթ, որևէ հղում դիր:
Սաղ անկախ լրատվական միջոցները հեղեղված են Ինգուշեթիայում պայթյունների վերաբերյալ: Ի դեպ, վերջին պայթյունը այսօր է եղել: Ինգուշեթիայում իրավիճակը շատ լարված է:

http://www.google.com/search?q=%D0%B2%D0%B7%D1%80%D1%8B%D0%B2+%D0%B2+%D0%98%D0%BD%D0%B3%D1%83%D1%88%D0%B5%D1%82%D0%B8%D0%B8&ie=utf-8&oe=utf-8&aq=t&rls=org.mozilla:ru:official&client=firefox-a



Новый взрыв в Ингушетии

Бомба сработала около полутора часов назад недалеко от здания Управления ФСБ по республике в городе Молгабеке. По данным ИТАР ТАСС, в результате инцидента никто не пострадал, здание получило незначительные повреждения. Взрывное устройство находилось под припаркованным рядом со зданием автомобилем. Сейчас на месте работает следственная группа, передает "Эхо Москвы".

Сайт Ингушетия.орг со ссылкой на очевидцев сегодня сообщал, что минувшей ночью в Ингушетии произошли сразу три перестрелки. Одна из них как раз в Молгабеке. По неподтвержденной информации, неизвестные в течение 15-ти минут обстреливали здание РОВД. В МВД эту информацию не подтверждают.

/Финмаркет/

Ռուսաստանի ՆԳՆ-ն կրեմլական հեռուստաընկերությունների հետ միասին շարունակում են մարդկանց աչքերին թոզ փչել: Իրականությունը լրիվ այլ է:

Artgeo
26.10.2008, 16:06
Սպանել են ՆԳՆ աշխատակցի
http://www.ingushetia.org/news/16274.html

Սպանել են ադմինիստրացիայի նախագահի կնոջը
http://www.ingushetia.org/news/16261.html

Կրակել են Հեռուստաընկերության շենքի վրա

Ուժայինները շրջափակել են լրագրողներով հյուրանոցը
http://www.ingushetia.org/news/16275.html

Ինգուշեթիայում իրականցվող տեռռորի վերաբերյալ թարմ և անաչառ տեղեկատվություն http://www.ingushetia.org/ կայքում

Artgeo
20.02.2010, 14:04
Ինգուշեթիայում շաբաթ չի անցնում, որ պայթյուն չլինի…
http://www.ingushetia.org/news/21563.html
Նախորդ շաբաթվա պայթյունի արդյունքում արդեն 37 մարդ է մահացել։

Rhayader
20.02.2010, 14:10
Սկսվեց ժող...

Այսօր Մոսկվայում Պուտինի տան մոտ սպանել են Սուլիմ Յամադաեվին: Ինգուշեթիայում արդեն մի քանի շաբաթ է մարդկանց են սպանում ու տներ են գմփում: Ռուսաստանի վերջը գալիս ա...

http://img264.imageshack.us/img264/2429/cocxalijajvi1sempember0sp5.jpg

Արթ, ես մենակ քո նկատմամբ հարգանքից ա, որ չեմ ասում, ինչ եմ մտածում վրաստանի, վրացիների ու ինգուշեթների մասին: Ու իմ տենց մտածելու մեջ, ինչքան էլ պարադոքսալ չլինի, դու ես մեղավոր՝ քո ոչ պոլիտկոռռեկտ ու ֆանատիկ գրառումներով: Թարգը տուր: Եթե նորություն ես հայտնում, հայտնի առանց «Ռուսաստանի վերջը գալիս ա...» կարգի արտահայտությունների: Պոռնոսայտերում գովազդվող բաններների վրա են նման ամբիցիոզ, ճչան ու անպատասխանատու արտահայտություններ անում:

zanazan
20.02.2010, 15:03
ապեր մի մտածի, հեսա մի հատ ինգուշեթների "նախագահին" կստորացնեն, կնկարեն ասենք աջ նասկին ուտելուց կդնեն յութուբ,մի 2 հոգու հետ ել դժբախտ պատահար կլինի (են ովքեր քչից շատից հեղինակություն ունեն Ինգուշեթիայում ) ,ու ամեն ինչ դրանով կվերջանա...

Artgeo
20.02.2010, 18:22
Արթ, ես մենակ քո նկատմամբ հարգանքից ա, որ չեմ ասում, ինչ եմ մտածում վրաստանի, վրացիների ու ինգուշեթների մասին: Ու իմ տենց մտածելու մեջ, ինչքան էլ պարադոքսալ չլինի, դու ես մեղավոր՝ քո ոչ պոլիտկոռռեկտ ու ֆանատիկ գրառումներով: Թարգը տուր: Եթե նորություն ես հայտնում, հայտնի առանց «Ռուսաստանի վերջը գալիս ա...» կարգի արտահայտությունների: Պոռնոսայտերում գովազդվող բաններների վրա են նման ամբիցիոզ, ճչան ու անպատասխանատու արտահայտություններ անում:
Վայ քու արա, նոր նկատեցի, որ գրել եմ «Ռուսաստանի վերջը գալիս ա», ի նկատի ունեի «Պուծինի վերջը գալիս ա»: Թեման բացվել է Պուծինի ագրեսիայից ընդամենը երկու ամիս անց և հոգեբանական ոչ այնքան հավասարակշիռ վիճակում էի։

Ինչ վերաբերում է քո «մտածածին» այլ ազգերի նկատմամբ, ապա դա քո քաղաքացիական իրավունքն է, որը սակայն պիտի տեղավորվի օրենսդրության և մարդու իրավունքների շրջանակներում։ :) Թեմայի վերաբերյալ, նորից կրկնեմ, որ թեման բացվել է ընդամենը երկու ամիս անց տաք պատերազմի ավարտից: Հետագա գրառումներս լրիվ տեղավորվում են «ադեկվատության» չափորոշիչների մեջ: Ու ամեն ինչից անկախ, որևէ մեկը չի ստիպում կարդալ այս կամ այն գրառումը կամ թեման: Հանգիստ կարող ես շրջանցել որևէ թեմա կամ գրառում: Անկախ հեղինակի նկատմամբ ունեցած հարգանքից: Օրինակ, չնայած իմ մեծ հարգանքի քո նկատմամբ ու անհարգանքի սատանիստների հանդեպ, ես չեմ կարդացել քո գրառումները Կրոն բաժնում: Ու նիչեգո, ապրում եմ:

Elmo
21.02.2010, 00:16
Մոդերատորական: Թեման անվանափոխվել է «Պատերազմ Ինգուշեթիայում» -ից «Իրավիճակը Հյուսիսային Կովկասում»:

Rhayader
21.02.2010, 09:07
Բրավո, Արտ: Բրավո:ok:scen:clap
Բոլոր մնացածի համար, ովքեր գոնե ցանկություն ունեն հասկանալ իմ տեսանկյունը, ասեմ. հարցն ընդհանրապես նրանում չի, թե ես Ռուսաստանի կողմն եմ: Այդ առումով ես մտածում եմ, որ Վրաստանի, Օսեթիայի, Ինգուշեթիայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Զիմբաբվեի գործերը թե՛ ինձնից կախված չեն, թե՛ իմ գործը չեն:
Դրանից էլ մի ուրիշ բան է բխում. եթե տեղեկացնում ես, տեղեկությունների մեջ օբյեկտիվ եղիր: Եթե սուբյեկտիվ ես, ապա իրավունք չունես տեղեկացնել՝ միայն մեկնաբանել: Եթե տեղեկացնում ես սուբյեկտիվորեն, դա որակվում է որպես ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ու ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻՆ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՓԱԹԱԹԵԼՈՒ ՓՈՐՁ: Նույնիսկ երբ ես լուսաբանում էի Իրանի դեպքերը, այդ կապակցությամբ չլինելով հոգեպես հավասարակշռված վիճակում, որովհետև ամեն օր ձեռքովս մի քսան նյութ էր անցնում, որոնց մեջ իմ մարդիկ էին մահանում, հենց վիդեոյի վրա, միշտ էլ խուսափել եմ որակումներ ու կանխագուշակություններ անել, որովհետև իմ խոսքի արժեքը գնահատում եմ: Եթե բոլորին համոզես, որ դու ճիշտ ես, ու սխալ դուրս գաս, քեզ էլ ոչ ոք երբեք չի հավատա:(բացառությամբ այն դեպքի, երբ մի տասը տարով երկրից բացակայելուց հետո վերադառնաս՝ ուզելով էլի նախագահ դառնալ)

Rhayader
21.02.2010, 15:52
http://img264.imageshack.us/img264/2429/cocxalijajvi1sempember0sp5.jpg

Ի միջի այլոց, նկարը, ինչքան տեսնում եմ, կեղծված է: Համենայն դեպս՝ պլակատների վրայի գրառումները: Ընդ որում, բավականին կոպիտ են կեղծված, ես ավելի լավ կանեի:

Artgeo
21.02.2010, 20:57
Բրավո, Արտ: Բրավո:ok:scen:clap
Բոլոր մնացածի համար, ովքեր գոնե ցանկություն ունեն հասկանալ իմ տեսանկյունը, ասեմ. հարցն ընդհանրապես նրանում չի, թե ես Ռուսաստանի կողմն եմ: Այդ առումով ես մտածում եմ, որ Վրաստանի, Օսեթիայի, Ինգուշեթիայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Զիմբաբվեի գործերը թե՛ ինձնից կախված չեն, թե՛ իմ գործը չեն:
Վերևում արդեն գրել եմ: Գործը չեն, կախված չեն, թեման շրջանցում ես: Ճիշտ այնպես, ինչպես Հ1-ն եմ պուլտով փոխում, քանի որ իմ ֆորմատը չի:

Դրանից էլ մի ուրիշ բան է բխում. եթե տեղեկացնում ես, տեղեկությունների մեջ օբյեկտիվ եղիր: Եթե սուբյեկտիվ ես, ապա իրավունք չունես տեղեկացնել՝ միայն մեկնաբանել: Եթե տեղեկացնում ես սուբյեկտիվորեն, դա որակվում է որպես ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ու ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻՆ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՓԱԹԱԹԵԼՈՒ ՓՈՐՁ: Նույնիսկ երբ ես լուսաբանում էի Իրանի դեպքերը, այդ կապակցությամբ չլինելով հոգեպես հավասարակշռված վիճակում, որովհետև ամեն օր ձեռքովս մի քսան նյութ էր անցնում, որոնց մեջ իմ մարդիկ էին մահանում, հենց վիդեոյի վրա, միշտ էլ խուսափել եմ որակումներ ու կանխագուշակություններ անել, որովհետև իմ խոսքի արժեքը գնահատում եմ: Եթե բոլորին համոզես, որ դու ճիշտ ես, ու սխալ դուրս գաս, քեզ էլ ոչ ոք երբեք չի հավատա:(
Ուրախ եմ, որ կարողանում ես կառավարել զգացմունքներդ, ցավոք, ես այն պահին չէի կարողանում: Լուրջ ու անկեղծ, ցավում են այն ժամանակահատվածի համար, քանի որ ես պատրաստ չէի, ինչպես և համարյա բոլորը Վրաստանում: Շատ բան այլ կերպ կանեի: Եթե Աստված չանի, կրկին ռուս-վրացական պատերազմ լինի, արդեն պատրաստ եմ սառը դատողությունների:
Նորից եմ վերադառնում վերևում գրվածին, հետագա գրառումներս լրիվ ադեկվատ են, անզգացմունքային և ցամաք ինֆորմացիա պարունակող, առանց անձնական գնահատականի:

Գրառումս ամբողջությամբ կրկնություն ստացվեց, քանի որ դու էլ նոր բան չես գրել:

Benadad
28.02.2010, 12:18
ահավոր վիճակ է Կովկաս

Artgeo
31.03.2010, 12:39
Հերթական պայթյուններն են տեղի ունեցել Դաղստանում, մահացել է 12 մարդ։
Պայթյունները տեղի են ունեցել Պուծինի կոլեգանների շենքից ոչ հեռու։
http://www.kavkazweb.net/news/news.cgi?action=view&nid=01&yy=2010&mm=3&dd=31&message_id=1270024348286241c9m6pgOMuoe10