Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր հումորային ծրագրերն եք նախընտրում
Ինչ հումորային ծրագրեր եք նախընտրում?
Ես տանել չեմ կարողանում վերվարածները ու կարգին հաղորդումը...Սիրում եմ ՈՒՀԱ
Այսիքն ԿՎՆ..ու սիրում եմ ռուսական Кривое Зеркало::B
milkyway
14.11.2006, 20:07
Ես սիրում էի "մասկի շոուն" ու "կալամբուրը" , ինչ որ մեկդ հիշում ա վերջինը, իմ համար էդ վերջն էր :hands
Ես սիրում էի "մասկի շոուն" ու "կալամբուրը" , ինչ որ մեկդ հիշում ա վերջինը, իմ համար էդ վերջն էր :hands
Դրանու՞մ էր, որ ինքնաթիռը մի 100000000 սերիա ընկնում էր:)
comedi clab-ն եմ շատ սիրում
Ուլուանա
14.11.2006, 21:42
Մեկ-երկու տարի առաջ մեծ հաճույքով նայում էի «Էլի մի ձայն» հաղորդումը։ Իմ կարծիքով, մեր ամենահաջողված հումորային ծրագիրն էր։ Եվ նմանակումներն էին շատ հաջող, և հումորն էր շատ բարձր մակարդակի։ Կարելի է ասել, որ երկար ժամանակ ծրագրի հեղինակ և բոլոր կերպարների դերակատար Կարեն Հակոբյանը կարողանում էր նորովի, դիպուկ ու հումորով ներկայացնել մեր քաղաքական գործիչներին։ :hands Նույնիսկ զարմանում էի, թե ոնց է էդ մարդուն հաջողվում միշտ թարմ այդքան թարմ հումոր մատուցել։ Հետո մի շրջան եկավ, որ համ հումորները մի տեսակ սկսեցին կրկնվել, համ էլ նոր հաղորդումներն էին քիչ պատրաստվում, հաճախ նույն հաղորդումը նորից դնում էին։ Քիչ-քիչ մի տեսակ հիասթափվեցի էդ հաղորդաշարից, արդեն այնպիսի տպավորություն էր, կարծես հաղորդումն իրեն սպառել էր։ Հիմա ահագին ժամանակ է՝ չեմ նայել, չգիտեմ՝ ինչ վիճակում է։ Բացի դրանից, այդ հաղորդումը շատ առումներով կախված է մեր երկրի քաղաքական կյանքից, որովհետև մեր քաղաքական կյանքի համարյա բոլոր իրադարձությունները շատ արագ արտացոլվում են «Էլի մի ձայնի» հաղորդումներում։ Այսինքն՝ ես այսպիսի մի օրինաչափություն էի նկատել. երբ քաղաքական դաշտը հետաքրքիր իրադարձություններով լի էր լինում, հաղորդումներն էլ համապատասխանաբար հետաքրքրանում էին, երբ առանձնապես բան տեղի չէր ունենում, հաղորդումները սկսում էին կրկնվել, և նորությունները համապատասխանաբար քչանում էին։
«Վերվարածներին» շատ են փնովում, բայց երբեմն նայում եմ «Վերվարածներն ընտանիքում» հումորիստական սերիալը։ Չգիտեմ, ինչ որ դուր է գալիս։ Իսկ այ «Վերվարածները հիվանդանոցում», «Վերվարածները չգիտեմ որտեղ» և այլ շարքերը չէի հավանում ու չէի նայում։
Ավելացվել է 19 րոպե անց
Այ «Մասկի շոուն» ներվերիս դեղն է։ :[ Չգիտեմ, ինձ համար այդ ծրագրում ծիծաղելին շատ քիչ է, տափակություն եմ համարում։
«Կրիվոյե զերկալո»-ի հումորը, ինձ թվում է, չափից դուրս «ռուսական» է, իսկ ռուսական հումորը, իմ կարծիքով, մի տեսակ նուրբ է, ոչ բոլորին է հասանելի, այնքան էլ սուր չէ։ :think Ի դեպ, սա զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն է։ ;)
ՈՒՀԱ Ռուսսական,Մեկել Կամեդի Կլաբ ինչ լաոա ՕՌՏ-ով էլ են ցույց տալիս:hands
Comedy Club-ի Նապաստակյան քույրերին:hands
milkyway
15.11.2006, 00:13
Դրանու՞մ էր, որ ինքնաթիռը մի 100000000 սերիա ընկնում էր:)
ահա, "ԿՌուտոե ՊԻկե":D
Շատ եմ սիրում կարգին հաղորդումը,comedi clab-ը ու Կրիվոյե զերկալո հաղորդումները:hands
նայում եմ միայն Կամեդի կլաբը և ՈՒՀԱ-ն բնականաբար ... հա մեկ մեկ էլ ստիպված լսում եմ կարգին հաղորդումը, քանի որ տանը նայում են ...
Կարգին հաղորդումն եմ նայում,բայց էս վերջերս շատ են տափակացել…
Comedy Club, Կռիվոե զերկալո, Անշլագ, Կարգին հաղորդում, Եվգենի Պետրոսյան, Վերվարածները տարբեր տեղերում....
ԶԶՎՈՒՄ ԵՄ ու չեմ նայում։ :[
Հումորի առումով, դուր է գալիս ռուսական ՈՒՀԱ-ն, Զադորնեվը, չնայած արդեն հնացելա նրա հումորը, Գալկինինը մեկ-մեկ։ Մեկ էլ ԷՔՍ ԲԲ -ն ա շատ ուժեղ։ :hands
Ուլուանա
16.11.2006, 17:22
Վայ, մոռացել էի նշել, որ ես էլ եմ շատ սիրում Զադորնովի ու Գալկինի հումորը, չնայած վաղուց չեմ տեսել երկուսին էլ։ :(
Բայց ես հայկական ՈՒՀԱ եմ սիորում,, իդեպ ես վերջինը ով տեսավ? <ՏԵԼԵՎԻԶՕՌ ԵՄ ՈՒԶԸՄ>
Հայրենասեր
19.11.2006, 15:26
Կոմեդի կլաբը ունի շատ հաջողված մի քանի շրջան:
ինչպես նաև ՈՒՀԱ-ի գրեթե բոլոր խաղերը շատ հավանում եմ:
Շոգեքարշ!
Երբ որ արմենիայով առաջի խաղակեսը պրծնում ա, փոխում եմ ԱԼՄ:
Իսկ հիմա իմ սիրած ու չսիրած հումորային հաղորդումների ցուցակը:
Կարգին հաղորդում
ՈւՀԱ
Առլեկինո
սրանք սիրում եմ
--------------------
Կոմեդի Քլաբ
Վերվարածները
Ֆուրոր է
Բլեֆ
սրանք տանել չեմ կարում
Գոռ Ջան - Հայ
20.11.2006, 19:15
ՄԻայն ու միայն Վարդան ՊԵետրոսյանի ծրագրերը:
Սիրում եմ Կարգին հաղորդումը, Comedy club-ը, հատկապես Գարիկ Մարտիրոսյանին մեկ էլ ՈՒՀԱ եմ սիրում, բայց երբեմն մյուս հումորայիններն էլ եմ նայում, որ տրամս բարձրա լինում ամեն տափակ հումորի վրա ծիծաղում եմ:
Ուլուանա
21.11.2006, 10:12
ՄԻայն ու միայն Վարդան ՊԵետրոսյանի ծրագրերը:
Վա՜յ, Վարդան Պետրոսյանին մոռացել էի։ :) Ես էլ եմ շատ սիրում։ :love
Ուրվական
21.11.2006, 22:15
ՄԻայն ու միայն Վարդան ՊԵետրոսյանի ծրագրերը:
Վարդան Պետրոսյանը հումորներ չի անում մարդկանց ինչ-որ ուրախացնելու համար:Նրա հումորները ուղղակի կամ անուղղակի կերպով արտապատկերում են մեր դառը իրականությունը:Այնպես որ, հնարավոր չէ չդիտել Վարդան Պետրոսյանին, բայց սխալ է դա համարել հումորային հաղորդում:Ինչ վերաբերվում է հումորային հաղորդումներին, կարծում եմ, որ ռուսական և հայկական շատ ծրագրեր ուղղակի չեն կարող հումորը ներկայացնել այնպես, ինչպես դա անում են Հայկոն ու Մկոն:Իրենք շատ մեծ հումորի զգացում ունեն, ինչն էլ նայվում ու գնահատվում է հումորի զգացում ունեցող շատ մարդկանց, այդ թվում` իմ կողմից: Հա, ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգայում էլ մեկ-մեկ կարելի է շատ որակյալ հումորներ տեսնել:
Իմ կարծիքով միակ նորմալ հաղորդումը որ կարելի է հումորային անվանել,դա Կարգին հաղորդումն է,նամանավանդ Մկոն:hands
Արամայիս Սահակյանի Ծիծաղի տունը:cry
Իսկ եթե ավելի լուրջ, առաջ նայում էի Բեռնառդ Շոուն, որը դարձելա հիմա տխուր Ֆուրորե:( Հիմա միայն նայում եմ Կարգին հաղորդումը:hands
Նայում եմ Կամեդի Կլաբը և միանշանակ ՈՒՀԱ-ի բոլոր խաղերը,որովհետև ինքս մասնակցում եմ:P
Angelina
23.11.2006, 11:33
Նայում եմ Կամեդի Կլաբը և միանշանակ ՈՒՀԱ-ի բոլոր խաղերը,որովհետև ինքս մասնակցում եմ:P
Ես էլ ասում եմ, թե դեմքդ որտեղից է՞ ծանոթ:
առաջ նայում էի ծիծաղի տունը ու Զադորնովի հետ երեկոները, մեկ ել շատ էի սիրում ՈւՀԱ-ն, իսկ հիմա ոչ մի բան էլ չեմ հավանում, որովհետեվ մի տեսակ տափակացել են իրենք իրենց հումորով, և սկսել են կրկնվել, ինչը սկսել է ձանձացնել, կամ էլ եթե լավ հումոր են անում, այնպես են սկսում գոռգոռալով խոսել, որ ...
լավ կլինի նոր բան մտածեն, թարմություն է պետք այսօրվա հեռուստատեսությանը, և որ չկրկնեն այլ երկրների հաղորդումները, լինեն ինքնատիպ...
քիչ թե շատ այսօր նայվում է կարգին հաղորդումը, հետագայում նրանցից պետք է որ լավ դերասաններ դուրս գա, կարողանում են հանդիսատեսին գրավել,
Ես էլ ասում եմ, թե դեմքդ որտեղից է՞ ծանոթ:
Եթե դեմքս ծանոթա ուրեմն պատասխանի հարցիս աղջիկ եմ թ՞ե տղա:hands
electrical_storm
09.01.2007, 11:37
ՔԱՄԵԴԻ ՔԼԱԲ_Մոսքու Սթայլ ֆարեվա:
Արամայիս Սահակյանի Ծիծաղի տունը:cry
Իսկ եթե ավելի լուրջ, առաջ նայում էի Բեռնառդ Շոուն, որը դարձելա հիմա տխուր Ֆուրորե:( Հիմա միայն նայում եմ Կարգին հաղորդումը:hands
իսկ իմ կարծիքով, հենց "Բեռնարդ Շոուն" էր տափակություն:
Հիմա "Ֆուրոր է"-ն հավեսով նայում եմ:
Ուլուանա
19.01.2007, 08:27
իսկ իմ կարծիքով, հենց "Բեռնարդ Շոուն" էր տափակություն:
Հիմա "Ֆուրոր է"-ն հավեսով նայում եմ:
Իմ կարծիքով, «Բեռնարդ Շոուն» տափակություն էր ու ռաբիսություն, :[ չհաշված էն «Մենակ հայերը» խորագիրը, որը, երբ պատահաբար տեսնում էի, միշտ հաճույքով նայում էի։ :hands Իսկ «Ֆուրոր է»-ն չեմ նայել, բայց, հաշվի առնելով, որ նույն «Բեռնարդ Շոուի» վարողներն են, կարելի է ենթադրել, որ նմանատիպ բան պետք է լինի։ Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց առանձնապես նոր բան չեմ սպասում։ Մի օր կնայեմ, կասեմ։ ;)
Comedy Club and of course Kargin haxordum:hands
Կարեն ջան
15.02.2007, 17:14
Comedy Club և Կարգին Հաղորդում :hands
Lilushik
16.02.2007, 02:54
Շատ եմ սիրում ««Կարգին հաղորդումը»»,««Comedy club-ը»»,:hands
««32 ակումբը»», :think սակայն կարծում եմ,որ այս հաղորդումը դեռ աճելու տեղ ունի…
տանել չեմ կարողանում ««Վերվարացները»»…
electrical_storm
16.02.2007, 08:54
Ամենալավն ու միակը ՔՔ-նա,բայց բոլորը չեն,որ կարող են նայել այն: Շատերի համար այն անհասկանալի ու տափակա թվում: Բայց ՔՔ նայելու համար պիտի որոշակի "багаь" ունենեաս ու IQ-ի մի քիչ բարձր մակարդակ,որ հասկանաս ինչ են ասում, թե չէ իրոք կթվա անկապ ու տափակ, իսկ մեր տեղական բաների համար վաշե բան պետք չի:Էնքան հեշտ ու անկապ հումորա, որ խնդալ չի գալիս,դաժե:Ու չեմ սիրում տեղական բոլոր հումորիստներին,բացի Սամվել Բաղդասարյանից ու Վարդան Պետրոսյանից:Հայկո-Մկո,Հովո-Ռաֆո և նման այլոց չեեեմ սիրում ընդհանրապես… Մենակ երևի Գրիշային,քանի որ Նոր Հայերի ժամանակ շաաատ լավն էր,հիմա մնացելա ստեղ փոշին նստելա, զարմանում եմ,թե ոնց Գարիկենց հետ Մասկվա չմնաց…
Շատ եմ սիրում ՆՈՐՈւԹՈւՅՆՆԵՐ հաղորդումը. Շատ մակարդակով են և սուր հումորներ են անում, ինչը տրամադրություն է բարձրացնում.
A<R<A<K<S
11.05.2007, 14:52
32 ատամ,Կառգին հաղորդում,ՆորուԹուններ:)
իսկ ես ԱԼՄ հումորային ալիքն եմ սիրում :D :D :D
իսկ ես ԱԼՄ հումորային ալիքն եմ սիրում :D :D :D
Հատկապես վճարովի եթերը չէ՞ լոոոոլ :P :D
Vahan Jan
11.05.2007, 20:56
:hands 32 ատամ,Կարգին հաղորդում,ՆորուԹՈՒՅՆներ ըըըըըըըը :hands
Ungrateful
27.05.2007, 20:19
Միայն և միայն Կարքին Հաղորդւմ...
Djavaxhq
27.05.2007, 22:43
Որպես հումորային ծրագիր դուր էր գալիս նախընտրական քրոզարշավը
իսկ ամենից շատ սիրում եմ Վարդան Պետրոսյան
Armenie En Force
27.05.2007, 22:45
Ինչ հումորային ծրագրեր եք նախընտրում?
Ես տանել չեմ կարողանում վերվարածները ու կարգին հաղորդումը...Սիրում եմ ՈՒՀԱ
Այսիքն ԿՎՆ..ու սիրում եմ ռուսական Кривое Зеркало::B
կարգին հաղորդում:D;)
F.c.Liverpool
28.05.2007, 14:37
կարգին հաղորդում:D;)
Կառգին հաղորդում .Գոռոդոկ:)
Ungrateful
02.06.2007, 13:26
Կառգին հաղորդում .Գոռոդոկ:)
էտ Գորոդոկը տենցել չսիրեցի... :[
առաջ Շոգեքարշն էր, հիմա Հայլուրից լավը չկա :B
+1 :)) «Հայլուրը» բոց ա: :lol Իրանցից լավ հումոր մեկ էլ իրանք են անում:
Իմ չաղ հայկական հարսանիքը եթե որպես հումորային ենք նայում, էնքան լավն է:
Rammstein
04.09.2008, 15:16
+1 :)) «Հայլուրը» բոց ա: :lol Իրանցից լավ հումոր մեկ էլ իրանք են անում:
Յաաաա՜, ինչի 02-ը վատն ա՞։:D
I love love
04.09.2008, 17:17
Մի քիչ 32 ատամ ու իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը: Ինչքան անկապ զույգ կա կհայտնվի Դիանա Գրիգորյանի անկապ սցենարի մեջ:
Annushka
04.09.2008, 17:28
Comedy Club միանշանակ:)
դե իհարկե Իմ մեծ չաղ հայկական հարսանիքը:D "Հավ, հավ, հավ եմ ծախում:D:D Ամենածիծաղելին են ա, որ ամենաանսպասելի ու հիմար պահերին հայտվում ա Դիանան ու իր հարուստ պառապաշարով փորձում ա մինիմալ կարճ ժամանակում մաքսիմալ շատ ու ամենակարևորը սրտաճմլիկ ու հոգեփռշտիկ բառերով արտահայտվել:D
Մեկ-մեկ էլ կարելի է նայել PS Club:)
Ավելացվել է 1 րոպե անց
Հա, դե Կարգին հաղորդումն էլ ա լավը:)
*e}|{uka*
04.09.2008, 18:42
Միմիայն «Ծիծաղի Տունը» :D
Արմինե Գրիգորյանի «Իմ արևը» :(
մենակ իր հումորների վրա ստիպված ծիծաղում ես, որտև ոչ լացտա գալիս, ոչ էլ չգիտես ինչ անես... էհ...
Իր հումորների շարքից. «ողջունում ենք Արգավանդից արգանդին» :( :(
«ողջունում ենք Արգավանդից արգանդին» :( :(
:D:D:D:D
Comedy Club միանշանակ:)
դե իհարկե Իմ մեծ չաղ հայկական հարսանիքը:D "Հավ, հավ, հավ եմ ծախում:D:D Ամենածիծաղելին են ա, որ ամենաանսպասելի ու հիմար պահերին հայտվում ա Դիանան ու իր հարուստ պառապաշարով փորձում ա մինիմալ կարճ ժամանակում մաքսիմալ շատ ու ամենակարևորը սրտաճմլիկ ու հոգեփռշտիկ բառերով արտահայտվել:D
Մեկ-մեկ էլ կարելի է նայել PS Club:)
Ավելացվել է 1 րոպե անց
Հա, դե Կարգին հաղորդումն էլ ա լավը:)
միանում եմ Աննուշկային :D թմբլիկ հարսանիք :hands :D
FutureMan
05.09.2008, 16:35
Իր հումորների շարքից. «ողջունում ենք Արգավանդից արգանդին» :( :(
:D Լավն էր
Comedy Club, Nasha Russia rulezzz !
«Камеди Клаб», «Наша Раша»: Հայկականներից մենակ «Կարգին Հաղորդում» -ը: Մնացածը կարելի ա չնայել, կամ նայել պարզապես պարապությունից:
Նվեր Մնացականյանի "Հեռանկարը":D
Ambrosine
05.09.2008, 22:31
Իյաաաաաաաաաա, կենտրոնի Պետրոսին ու իրա վիզը ոնց կարող էիք մոռանալ?:angry
Rammstein
06.09.2008, 22:18
Իյաաաաաաաաաա, կենտրոնի Պետրոսին ու իրա վիզը ոնց կարող էիք մոռանալ?:angry
+1
Դե Պետրոսն ուրիշ ա...:)
Եթե հայկական ապա ոչ մեկը:[
aerosmith
27.09.2009, 15:54
Կարգին հաղորդում, 32 ատամ, քամեդի քլաբ։
КВН -ռուսականը
32 ատամ
վերնագիրները չեմ հիշում ՕՌՏ-ով որ Գարիկը, Ուռգանդը, Ցիկալոն ու այն բելառուս տղան նստած հաղորդում են վարում-մեկել դա :)
Պատահական վերջերս 32 ատամն եմ նայել, ու ահավոր դզեց էն էպիզոդը, որ Զառային ծնող են կանչում, ու ինքը ընկերոջն ա բերում: Էն որ ընկերն էլ մտնում ա ասում ա "Բարև տիկին կրթություն: Դու ես մեր Զառային սրբություն կանչել ?" Մի սուտկա տժացել եմ դրա վրա:
Հեռուստացույցով բացի ֆուտբոլից շատ հազվադեպ եմ ինչ-որ բան նայում, նայելուց հիմնականում 32 ատամ, ու երբեմն Comedy Club (չնայած տափակացել են էս վերջերս): Առաջ նայում էի Կարգին հաղորդումը, բայց հիմա արդեն ինտերնետում եմ նայում, էլ ավելորդ տեղը տելեվիզր չեմ միացնում էդքան ռեկլամներով :hands
Yeghoyan
14.10.2009, 19:51
Հումորային ծրագիր կա՞, որ նախընտրենք:8
բայց հաստատ կարգին հաղորդումը լավը չի:nea
КВН -ռուսականը
32 ատամ
վերնագիրները չեմ հիշում ՕՌՏ-ով որ Գարիկը, Ուռգանդը, Ցիկալոն ու այն բելառուս տղան նստած հաղորդում են վարում-մեկել դա :)
պռաժեկտոռ պերիս խիլտոն չէր՞:)
32, Երե1, Կարգին Հաղորդում:
Հիմա, մեր ակումբում հանդիպած հումորից բացի, ոչ մի բանի վրա չեմ ծիծաղում:
էս վերջի կարգին հաղորդման մեջ տեսաք ֆուտբոլիստների մասին մանրապատումը???? :D :D /գնդակ.... քացի.... գոլ........../ :D
էս վերջի կարգին հաղորդման մեջ տեսաք ֆուտբոլիստների մասին մանրապատումը???? :D :D /գնդակ.... քացի.... գոլ........../ :D
Էն որ տրենեռը գալիս ա հանդերձարան, տենում ա թմի կեսը չկա.
-Բա մնացածն ո՞ւր են արա՛:
-Զուգարանում:
-Էլի խաղը չսկսած տակներդ եք արե՞լ արա՛:
-Տրենեռ ջան, խաղից առաջ միքիչ ներվայնանում եմ, պաբիրոզ մնացել ա՞ մոտդ:
-Տո անասո՜ւն, ես չեմ ասե՞լ՝ խաղից կես ժամ առաջ ոչ ծխել ոչ խմե՛լ:
Ձայնալար
16.10.2009, 11:51
Էն որ տրենեռը գալիս ա հանդերձարան, տենում ա թմի կեսը չկա.
-Բա մնացածն ո՞ւր են արա՛:
-Զուգարանում:
-Էլի խաղը չսկսած տակներդ եք արե՞լ արա՛:
-Տրենեռ ջան, խաղից առաջ միքիչ ներվայնանում եմ, պաբիրոզ մնացել ա՞ մոտդ:
-Տո անասո՜ւն, ես չեմ ասե՞լ՝ խաղից կես ժամ առաջ ոչ ծխել ոչ խմե՛լ:
Ոչ էն ա, ոչ էն, վերջ բան ա :hands
Ոչ էն ա, ոչ էն, վերջ բան ա :hands
Էդ իմ գրածները նույնի մեջից էին, էս էլ ա դրա մեջից.
-Հեփի բըրթդեյ տրինե՜ռ, հեփի բըրթհդեյ տրի՜նեռ...
-Վա՜յ, տղեք ջան, շնունդիս օրը հիշում ե՞ք:oy Ինձ լավ նվեր կանեք, եթե էս խաղը կրեք:
-Ուշ ա արդեն, տրինեռ, քեզ սառոշկա ենք առել նվեր:
:D:D
Ո՞ր հումորային ծրագրերն եք նախընտրում
6 կադրով :D սրանից ուժեղ մեկել կամեդի կլաբն ա:
Էդ իմ գրածները նույնի մեջից էին, էս էլ ա դրա մեջից.
-Հեփի բըրթդեյ տրինե՜ռ, հեփի բըրթհդեյ տրի՜նեռ...
-Վա՜յ, տղեք ջան, շնունդիս օրը հիշում ե՞ք:oy Ինձ լավ նվեր կանեք, եթե էս խաղը կրեք:
-Ուշ ա արդեն, տրինեռ, քեզ սառոշկա ենք առել նվեր:
:D:D
Բա էսօրվանը :)))))
Էն որ Հայկոն ունիտազ, մետլախ ու կաֆել գրկած մտնումա տնտեսական խանութ.. :)) ասումա էս ունիտազս, էս զուգարանի կաֆելը էս էլ մետլախը.. ԻՆՁ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՈՒՂԹ ՏՎԵՔ :))))))
Նայեք ժող, բոմբ ա:D
http://www.youtube.com/watch?v=j5oODImXOMg
Գյաաաալըբո են արա սաղ, գյալըբո~
Shushan-87
30.11.2009, 23:13
Ինձ համար առաջին տեղում Comedy Club-ն է, վատը չեն նաև EreOne-ի տղաները,երբեմն նույնիսկ շատ լավն են
*e}|{uka*
01.12.2009, 00:01
Նայեք ժող, բոմբ ա:D
Էս մեկը ավելի բոմբ ա: :D:D
http://www.youtube.com/watch?v=tmTiLFcAEmo"]http://www.youtube.com/watch?v=tmTiLFcAEmo
Սկսել եմ հավեսով Yere1-ը նայել, Լացկանյանների ընթացքում անընդհատ ծիծաղում եմ, չգիտեմ, դուրս գալիս է: Նոր տարուց հետո ում հարցնում էի, թե ինչ են հիմնականում նայել, բոլորը պատասխանում էին` Վիպոյաններին, ու ես էլ էի այդ բոլորի մեջ: Հայրս Նեշընըլ Ջեոգրեֆիք ա հիմնականում նայում, Լացկանյանների ժամանակ միշտ ասում եմ` այ պապ, ինչ ես էդ անկապ բաները նայում, տար Արմենիայով մի լուրջ հաղորդում նայիր:)) Արդեն գիտի, որ իմ լուրջ հաղորդումը կամ Կարգինն ա կամ Yere1-ը: Մի խոսքով, նման տափակ, շաշմաշ բաներ սիրում եմ:)) Մանավանդ Հովոն Լորիսի դերում, ձեռքերը փորի վրայի գրպաններւմ, պենսնեն աչքերին, իմ կարծիքով շատ լավ ա խաղում:
Ungrateful
15.03.2010, 03:24
Սկսել եմ հավեսով Yere1-ը նայել, Լացկանյանների ընթացքում անընդհատ ծիծաղում եմ, չգիտեմ, դուրս գալիս է: Նոր տարուց հետո ում հարցնում էի, թե ինչ են հիմնականում նայել, բոլորը պատասխանում էին` Վիպոյաններին, ու ես էլ էի այդ բոլորի մեջ: Հայրս Նեշընըլ Ջեոգրեֆիք ա հիմնականում նայում, Լացկանյանների ժամանակ միշտ ասում եմ` այ պապ, ինչ ես էդ անկապ բաները նայում, տար Արմենիայով մի լուրջ հաղորդում նայիր:)) Արդեն գիտի, որ իմ լուրջ հաղորդումը կամ Կարգինն ա կամ Yere1-ը: Մի խոսքով, նման տափակ, շաշմաշ բաներ սիրում եմ:)) Մանավանդ Հովոն Լորիսի դերում, ձեռքերը փորի վրայի գրպաններւմ, պենսնեն աչքերին, իմ կարծիքով շատ լավ ա խաղում:
" Արա, Գագո՞.. էս դու ինչի՞ տեր ես, որ ապելսին ես ուտում… " :))
Yere1-ն եմ նայում, 3 պատը, 32-ը...
Ռուսական КВН-ը: Մի թիմ կա, նենց համովն ա: Ահա եւ նրանք:Մոնյա:D
http://www.youtube.com/watch?v=B8ghmGE-vf4
Մեկից մեկի՝Սամվել Բաղդասարյան,<Кривое Зеркало>,КВН!,և այլն…
A.r.p.i.
15.03.2010, 16:35
Կարգին հաղորդում, Yere1, 3պատ-ը ընդամենը մեկ անգամ եմ նայել, իսկական թիթիզություն ,հեչ դուրս չեկավ, 32 ատամն էլ հազարից մեկ եմ նայում, էն էլ եթե ռեկլամայով տեսած եմ լինում, որ հետքրքիր կլինի::)
*e}|{uka*
15.03.2010, 16:53
«Comedy woman»-նոր եմ հայտնաբերել, առաջ չէի էլ փորձում նայեի, ասում էի կնանիք ու՜ր, հումորն ու՜ր: Վերջն են, օրիգինալ: «Comedy club»-չնայած վերջերս չեմ նայում: «Слава Богу, ты пришёл» սիրում եմ ինտելեկտուալ հումոր, «Южное бутово»-որ տանն եմ լինում նայում եմ, նույնը վերաբերում ա նաև «Прожектор Пэрис Хилтон»ին: «Маски шоу»-անջատվելու համար, նայվում ա մեկ-մեկ, փոքր ժամանակվանից նայում եմ:Հայկական հումորային ծրագրերից Կարգինը ու Yere1-ը, եթե պատահմամբ միացնում եմ: :)
Շաաատ սիրում եմ 32 ատամը, 3 պատը և ԵրեOne-ը
Իմ տեսած հայկական հումորային ծրագրերից ամենաանմակարդակը, անկապն ու անհումորը Yere1 է, միայն մի էպիզոդ եմ տեսել ու էդքանը լրիվ բավական էր :[ Ավելի անհամ ու զզվելի բան կյանքումս չէի տեսել :[
Կարգին հաղորդումը շատ լավ հաղորդում է, իսկ Հայկոն ու Մկոն գերազանցում են իրենց տաղանդով :hands
-----
Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները, ինչպես նաև միայն մեծատառերով կամ մեծատառերի գերիշխանությամբ գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.am/?p=convertor)
Գրառումը փոխարկվել է հայատառ ու փոքրատառերով տարբերակի:
levon-jan
16.04.2010, 14:37
Հայաստանում լավագույն հումորային հաղորդումներն են`
1.3 պատ
2.Կարգին հաղորդում
3.ERE1
4.32 ատամ
5.Բանգլադեշ