PDA

Դիտել ողջ տարբերակը : Mea Culpa (Իմ մեղքը)



Փիսիկ
03.04.2008, 23:31
մի փոքր իբր խոսեցինք Խաթաբալադայի մասին, եկեք այժմ էլ խոսենք Իմ Մեղքի մասին :hands
ես իսկապես շատ եմ հավանել

Նավաստի
04.04.2008, 00:14
Դեմքություն է: Ես արդեն 3 անգամ դիտել եմ ու էլի եմ ուզում:

քաղաքացի
04.04.2008, 00:23
Եթե Խաթաբալադայի հետ համեմատենք, ինձ թվում է Վ. Սահակյանը ավելի թույլ սցենար է ներկայացրել հանդիսատեսին: Բայց ինչ խոսք իմ տեսած հայկական լավագույն ներկայացումներից մեկն է:

Adam
04.04.2008, 14:03
դիտել եմ 7 անգամ և պատկերացրեք, որ էլի կնայեի: Խաթաբալադայում ուղղակի ձգձգած բաներ շատ կան... տարբեր տեսակի ախմախ պարեր և այլն և այլն, որը ձանձրացնումա: Իսկ էս մեկում ամեն ինչ ոնց որ հարմարացվածա ու սիրուն փաթեթավորած: Հիանալի ներկայացում է, թե՛ երաժշտական ձևավորումը, թե՛ բեմի ձևավորումը և ընդհանրապես դերասանական կազմն էլ շատ լավ է խաղում:
Ամենաշատը հավանում եմ «Վաչեյի ու նուրբ Սքոյի» պահերը:

Երկնային
04.04.2008, 14:42
իմ դուրը շա~տ ա եկել… հզոր էր… էլի կնայեի :) )))

Ռուֆուս
04.04.2008, 14:43
իմ դուրը շա~տ ա եկել… հզոր էր… էլի կնայեի :) )))

Իրոք որ լավն էր.... Ես արդեն երկու անգամ եմ տեսել ու երկու անգամն էլ շատ հզոր ազդեցություն ինձ վրա թողեց.... Կարելի է մի անգամ էլ գնալ ու վերհիշել....

Adam
04.04.2008, 14:47
Ապրիլի 16,17 կա :think

I love love
18.08.2008, 10:37
Ես ինքս դիտել եմ, շաաաաաաաատ եմ հավանել, ամեն ինչ մանրամասնորեն ու շատ համով ներկայացրածա:

Rammstein
24.09.2008, 23:52
Արդեն քանի՞ տարի էղավ, հաշիվն էլ եմ կորցրել...չեն ուզում դադարեցնեն էս ներկայացումը։
Ի՞նչ կարծիք ունեք։

Ahik
25.09.2008, 00:24
Եթե DVD-ն դուրս գա հաստատ կնայեմ, իսկ թատրոնը արդեն շատ ժամանակա կա, հավեսսելա փախել գնալու

Աթեիստ
25.09.2008, 10:34
Վահրամ Սահակնյանը շատ խելացի անձնավորություն է, քանի դեռ ժողովուրդը վճարում է նրա բեմադրություները դիտելու համար, նա DVD չի թողարկի: "Խաթաբալադայի" դիսկն էլ թողարկվել է առանց նրան տեղյակ պահելու:

Իսկ ժողովուրդը կարծում եմ դեռ երկար ժամանակ դիտելու է թատրոնը, քանի որ այն իսկապես շատ լավն է:
Ես ինքս դիտել եմ 2 անգամ, 3-ից էլ չեմ հրաժարվի:

Ֆրեյա
25.09.2008, 10:39
Չեմ դիտել և չեմ էլ դիտելու, սկզբունքայնորեն:
Իմ համար Հրանտ Թոխատյանի ծամածռությունները երբեք դերասանական արվեստի չեն վերածվի: Էլ չեմ խոսում նրա անթրաշ երեսի մասին:[

Աթեիստ
25.09.2008, 10:43
Չեմ դիտել և չեմ էլ դիտելու, սկզբունքայնորեն:
Իմ համար Հրանտ Թոխատյանի ծամածռությունները երբեք դերասանական արվեստի չեն վերածվի: Էլ չեմ խոսում նրա անթրաշ երեսի մասին:[

Հրանտ Թոխատյանը շատ լավ դերասան է և եթե հեռուստատեսությունը պահանջում է ծամածռություն, նա խաղում է ծամածռություն:
Բայց թատրոնում նրա բարկացած հայացքից գետինն ես մտնում:

Ֆրեյա
25.09.2008, 10:58
Հրանտ Թոխատյանը շատ լավ դերասան է և եթե հեռուստատեսությունը պահանջում է ծամածռություն, նա խաղում է ծամածռություն:
Բայց թատրոնում նրա բարկացած հայացքից գետինն ես մտնում:

Մեկ է, անթրաշ է, դրա դեմ էլ հո բան չես կարող ասել ;)

impression
25.09.2008, 11:03
Իմ տեսած լավագույն ներկայացումներից մեկն ա, բազմաթիվ անգամներ եմ դիտել, ու եթե էլի հրավիրեն, կգնամ :)
Իսկ Հրանտ Թոխատյանի "ծամածռությունները" որպես Վագրիկ, ուղղակի հրաշք են: Անթրաշ լինելն էլ տաղանդի հետ կապ չունի:
Բայց էստեղ կարելի է խցկել արդեն ավանդական դարձած՝ հայ ենք, մեզ սազական չի ֆրազան: Խոսք եմ տալիս, ձենս կկտրեմ: :)

Shauri
25.09.2008, 13:02
Վահրամ Սահակնյանը շատ խելացի անձնավորություն է, քանի դեռ ժողովուրդը վճարում է նրա բեմադրություները դիտելու համար, նա DVD չի թողարկի: "Խաթաբալադայի" դիսկն էլ թողարկվել է առանց նրան տեղյակ պահելու:

Իսկ ժողովուրդը կարծում եմ դեռ երկար ժամանակ դիտելու է թատրոնը, քանի որ այն իսկապես շատ լավն է:
Ես ինքս դիտել եմ 2 անգամ, 3-ից էլ չեմ հրաժարվի:

Ես 3 անգամ եմ դիտել, ու 4–րդից էլ չեմ հրաժարվի... կարծում եմ՝ 5–րդից էլ... :ok

Ֆրեյա
25.09.2008, 13:55
Որ Թոխատյանը այդքան ներվերիս չազդեր, գուցե ես էլ նայեի :( :D

Sirene
29.10.2008, 14:27
Երկար ժամանակ է, ինչ ուզում էի դիտել այս ներկայացումը և չէր ստացվում. Վերջապես տոմս գնեցի ու երեկ դիտեցի : Դերասանական խաղով ուղղակի ապշած եմ: Թոխատյանին այդքան էլ չեմ սիրում,բայց խոստովանում եմ,որ փայլուն դերասան է ու փայլուն խաղաց: Մեր իրականության մասին էր ներկայացումը: Կային ծիծաղելի պահեր, կային նաև պահեր` որ չէիր կարող չհուզվել: 2-րդ անգամ մեծ հաճույքով կդիտեմ

Sunny Stream
29.10.2008, 23:20
Դիտել եմ կարծեմ 3 անգամ, վերջինը` ամենաքիչը 4 տարի առաջ :{
Սիրել եմ էս ներկայացումը, որովհետև Հրանտ Թոխատյանը շա~տ համով է խաղում, էն Վագրիկը, Նապոլեոնը, Հիտլերը... շա~տ լավ կերպարներ է ստեղծել. մենակ ափսոսում եմ, որ Մկոյի մասնակցությամբ չեմ նայել, միշտ Պոնչոն է խաղացել...
Շա~տ ծիծաղելի, գտած բաներ կան, վստահ եմ, որ հիմա էլ շատ բաներ փոխած կլինեն, բայց նորից նայել չի ստացվում, համ էլ` մեծացել եմ, մեկ էլ տեսար էս անգամ չհավանեցի, չեմ ուզում հիասթափվել... թեև, իհարկե, լուրջ ներկայացում չես անվանի, մեզ մոտ "մոդա" է` ուրախ-ուրախ պահել հանդիսատեսին, վերջում ամբողջ ասելիքը ուղիղ շպրտել ճակատին. էս սկզբունքով են Կամերայինի ու Վարդան Պետրոսյանի գրեթե բոլոր ներկայացումները, էսպիսին է նաև Մեա Կուլպան: Իսկ արվեստը հենց նրանով է արվեստ, որ ասելիքը այլաբանության միջոցով է տեղ հասցնում, կամ գոնե էդպես ճակատային չի արտահայտվում. էնպես որ Մեա Կուլպան արվեստի գործ չէ, բայց լավ ուրախանալու հնարավորություն է. բացի դրանից, ամեն դեպքում, երևի իր քարոզչական միսիան էլ մի փոքր կատարում է, որովհետև ներկայացումը դիտող հանդիսատեսի գոնե կեսը հենց էն մասսան է, ում ճակատին մինչև չես ասում, բան չի հասկանում :(