PDA

Դիտել ողջ տարբերակը : Էլվինա Մակարյան



impression
24.09.2008, 22:06
Հայ ամենատաղանդավոր ու թերևս ամենահալածված երգչուհիներից մեկը:
"3 միլիոն" կոչվող ամսագրում տպագրվել է Արտակ Ալեքսանյանի հոդվածը` Էլվինա Մակարյանի մահվան մասին: Արտակը վերջինն էր, ում բախտ էր վիճակված երգչուհուց հարցազրույց վերցնել: Հրաշալի հոդված է գրել, շատ ծավալուն էր, բայց մի շնչով կարդացի: Հանգամանորեն ներկայացրել է երգչուհու կյանքը, բացահայտել հետաքրքիր դրվագներ թե' Էլվինայի, թե' իր ժամանակակից այլ հայտնիների կյանքից: Սակայն այդքանը չհավաքեցի, իրոք շատ էր, ու քանի որ մի երկու օր առաջ մի քանի ակումբցիների հատկապես հետաքրքրեց նրա մահվան հետ կապված լուրը, տեղադրում եմ հոդվածի այդ հատվածները, նաև` սկիզբը:

Էլվինա Մակարյանի վերջին հարցազրույցը

Էլվինա Մակարյանի հետ այս հարցազրույցից մոտ մեկ շաբաթ անց երգչուհին հեռացավ կյանքից։ Այս երկուսուկես ամիսների ընթացքում ես գրեթե ամեն օր խնամքով սղագրել եմ Էլվինայի հետ չորսժամյա մեր զրույցը։ Նույնքան խնամքով Էլ փորձել եմ այն վերաշարադրել՝ ըստ ժամանակագրության։ Հունիսի վերջին կամ նախավերջին օրն Էր։ Նրա հետ պայմանավորվեցի հարցազրույցի համար։ Երեկոյան 20։30–ին արդեն Էլվինայի բնակարանի մոտ էի։ Նրա տանից դուրս եկա, երբ արդեն գիշերվա երեքն էր։ Հրաժեշտին ասաց, որ երբեք այսքան մանրամասն որևէ մեկին հարցազրույց չէր տվել, և որ երբեք ամերիկյան իր բնակարանում որևէ մեկն այդքան երկար չէր մնացել։ Ասաց՝ լավ աուրա ունեի։ Հետո հասկացա, սա իր իսկ պլանավորած ռեքվիեմն էր, ԻՐ հրաժեշտի խոսքը։ Ուղղակի ճիշտ պահին ճիշտ վայրում էի հայտնվել:

Էլվինա Մակարյանն ավելի փոքր ու փխրուն էր, քան կարող է թվալ հեռուստացույցից։ Երկար, սև ու շիկահեր խիտ մազերով, ակնոցներով, ծխախոտը ձեռքին... նա հազիվ իմ ուսից լիներ: Հենց այդ պատճառով՝ մի տեսակ անպաշտպան տեսք ուներ։ Ծխախոտից խռպոտած ձայնը կարծես նշան էր նրա ուժեղ կամքի ու բնավորության: Հետո, սակայն, մեր զրույցից պարզ դարձավ, որ այն խռպոտած Էր ցավոտ օրերից, դաժան կյանքից
ու անխնա ճակատագրից...


Նա ինքնասպան եղավ
Հուլիսի 9-ի առավոտյան էլվինա Մակարյանի բնակարանում և այդ շենքում առավոտը սովորականի պես էր։ Հարևանների պատմելով՝ երգչուհին, ինչպես միշտ, արթնացել Էր առավոտյան ժամը 6-ին։ Միշտ շատ վաղ էր արթնանում, լոգանք էր ընդունում և սկսում էր իր օրը։ Այդ օրը նա պետք է գնար ձայնագրման ստուդիա՝ առավոտյան ժամը 11:00- ին, իսկ հետո քրոջ հետ միասին՝ բժշկին այցելության։
Ստուդիայում, սակայն, նա չի հայտնվում։ Տան հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Քույրը՝ անհանգստացած, զանգահարում Է ընկերներին, որոնք գալիս են, փորձում են մտնել բնակարան։ Դուռը կողպված է լինում։ Աստիճաններով բարձրանում են, պատուհանից տեսնում են նրա անշնչացած մարմինը, որից հետո որոշում են կոտրել դուռը։
Սկզբում բոլորը լռում էին, թե ինչ է պատահել։ Մի բան էր միայն հստակ՝երգչուհին մահացած էր Ոստիկանությունը բնակարանում մի քանի ժամ զննելուց հետո երեկոյան կողմ հեռանում է: Սկզբում դուրս են բերում դեղին գույնի փաթեթ, հետո` երգչուհու մարմինը:
Միայն Սի քանի շաբաթ անց Գենդելի ոստիկանությունը հատուկ հարցման միջոցով լույս է սփռում առեղծվածային մահվան շուրջ: Էլվինա Մակարյանն ինքնասպան է եղել։Նա հեռացել է կյանքից ատրճանակի օգնությամբ Նույնիսկ նրա հուղարկավորությանը ու նույնիսկ հուշ-երեկոյի ժամանակ հրապարակային վարկածը «սրտի կաթվածն» Էր։
Իմ ամբողջ լրագրողական կարիերայի ընթացքում Էլվինայի իրական մահվան մասին գրել-չգ֊րելռւ որոշումը, թերևս, ամենածանրն էր ու ամենապատասխանատուն։ Ես հասկանում եմ, որ սա ամենադառը ճշմարտությունն է իր դստեր ու նրա երեխաների համար, նրա քրոջ համար, որ կծկվել էր երգչուհու բնակարանի դռների առաջ ու անօգնությունից ու ցավից ողբում էր։ Սակայն կարծում եմ՝ երգչուհու որոշումը խիստ գիտակցված էր։ Դա կշռադատված հանրային քայլ էր՝ ուղղված մտավորականությանն ու հասարակությանը։ Էլվինան հարցազրույցի ժամանակ ակնարկեց. «Ես այժմ իմ մասին ձայնագրություններ եմ թողնում։ Երբ չլինեմ, ում ձեռքը որ ընկնի, թող մի հատ մեծ գիրք գրի իմ մասին»։ Այժմ նրա հարազատները փորձում են գտնել այդ ձայնագրությունները։
Երբ խոսում էր իր երգերի մասին՝ նկատեց. «Ես չգիտեմ, մի 500, 600 երգ ունեմ, ու հիմա եթե ոչինչ չանեմ, մի քանի տարի կարող են իմ երգերը երգել»։
էլվինա Մակարյանը կյանքից հեռացավ, որովհետև ուներ ատճառներ։ Նոր հազարամյակը երգչուհու համար ճակատագրական էր: Սկզբում վախճանվեց նրա մայրը, որի հետ շատ կապված էր, ու որը նրա ամենամտերիմ մարդն էր, ընկերը, երկրպագուն, քննադատն ու ծնողը։
Երգչուհին մոր մահից հետո տեղափոխվում է նոր բնակարան։ Բայց ամենածանր հարվածն առջևում էր:
Ռոմանը՝ Էլվինա Մակարյանի միակ որդին, երկու տարի աոաջ ինքնասպան է լինում՝ 28 տարեկանում։ Կնոջից բաժանվելուց հետո նա այդ օրը բնակվելիս է եղել հյուրանոցում։ Այդ երեկո Ռոմանն ունենում է ընդամենը մեկ այցելու՝ իր մայրը։ էլվինան որդու հետ է անցկացնում է գրե¬թե ամբողջ երեկոն։ Հետո հրաժեշտ է տալիս ու գալիս տուն։ Մեկ ժամ անց ոստիկանությունը զանգահարում Է. Ռոմանն ինքն իրեն կրակել էր: էլվինա Մակարյանի բնակարանում չկար անկյուն, որտեղ չլիներ որդու նկարը։ Մեծ սեղանին դրված լուսանկարի շուրջ մոմեր էին շարված: Ռոմանն Էլվինայի կյանքի գլխավոր տղամարդն էր, որի տաղանդով, հմայքով ու խելքով նա հիանում էր։
Թվացյալ հրապարակային կյանքով, բայց բոլորին անհայտ Էլվինան փորձում է վերադառնալ կյանք։ Սկսում է ձայնագրությունները։ Բայց այն, ինչ անում էր՝ ավելի շատ նախապատրաստական աշխատանք էր հիշեցնում։ Նա պատրաստում էր իր հրաժեշտը։ Հենց այդ պատճառով նրա ընկերներն ու հարազատները զարմանքով տեղեկացան կտակի մասին։ Էլվինան իր կտակում գրել էր, որ չի ցանկանում հուղարկավորվել։ Նա կտակել էր՝ իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին։ Կտակով նա խնդրել էր նաև հոգեճաշ չկազմակերպել։ Չհավաքվել։ Ուղղակի հիշել իրեն՝ յուրանքանչյուրն ինքն իր համար։ Ասում են՝ ուժեղ մարդիկ ունեն պարտականություններ, թույլ մարդիկ՝ իրավունքներ։ Դա իսկապես այդպես է էլվինայի դեպքում։ Նա ուժեղ մարդ էր։

Մակարյաև էլվիեան 14 տարեկանում սկսեց ու շարունակեց ընդամենը մեկ առաքելություն՝ նա հետնում էր բնության կանչին և պարտակաև էր իր տաղանդին ու երգարվեստին։ Այդ պատճառով նա ուներ պարտականություն՝ պայքարել իր հանդիսատեսի իրավունքի համար։ Երգիչները՝ հայ թե ռուս, խորհրդային տարիներին պայքարում էին երգելու իրավունքի համար, էլվինան՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար։
Պիտակավորելը ցանկացած հասարակության և մերոնց ամենասիրած գործն է։ Այդ պատճառով Մակարյան Էլվինան, որ հետո դարձավ Էլվինա Մակարյան, ԽՍՀՍ մրցույթների դափնեկիր, պիտակավորվեց կապիտալիստական, հետևաբար՝ ոչ խորհրդային, հետևաբար՝ ոչ հայկական հետևաբար՝ ոչ ցանկալի երգչուհի։ Ու հենց այդ պատճառով նրան հետապնդեցին։ Ստիպեցին հեռանալ ԱՍՆ։ Չթողեցին, որ վերադառնա։ Դա ոչ նրա կամքով էր ու ոչ էլ ցանկությամբ։ Ու Ամերիկան, եթե այստեղ ես եկել ոչ վաղ հասակում՝ քեզ համար դառնում է օթևան, բայց ոչ՝ հանգրվան։ Այդքանով հանդերձ՝ Էլվինան պետք է չմնար Հայաստանում։ Պետք է գնար Սոսկվա կամ Գերմանիա։ Պետք է հիացներ ուրիշներին և հետո միայն՝ վերադառնար տրիումֆով, որ ճաշակ ու ոճ թելադրեր։ Ինչ ունեցանք այսօր՝ երգչուհու ֆիասկո և կանացի ու մայրական մեծ ողբերգություն՝քողարկված կենցաղային աշխուժությամբ։ Ուղղակի նա ուժեղ էր այնքան, որ չէր հանդուրժում կարեկցանք կամ խղճահարություն։ էլվինա Սակարյանի կենսագրությունը մեր անձնական ամոթն է։ Մեր անձնական ողբերգությունը։ Ամոթ մեզ, որ թողեցինք, որ հեռանա, ամոթ, որ նրանից այդպես էլ ոչ ոք ներողություն չխնդրեց, ամոթ, որ ունենալով երաժշտական հսկայական տաղանդ, փորձում էինք նրան վերաբերվել ու գնահատել որպես սովորականի։ Հայրենիքում առաքյալներ չեն լինում։ Եվ վառ աստղեր՝ նույնպես։ Մենք՝ նրա հետապնդողներն ենք, նրան արգելողները ու մարդասպանները։ Հայ հասարակությունն էլվինա Մակարյանին պարտք է ներողություն և ապաշխարանք։ Մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ ու մեծ վարպետի առաջ, որն, ի դեպ, մինչ այսօր որևէ պետական մրցանակի, մեդալի, շքանշանի արժանացած չէ։
Երգչուհին անընդհատ պնդում էր. «Ես ինքս ինձ կողքից տեսնելու և լսելու ունակությունը ունեմ, ինչը, դժբախտաբար, մեծ մարդկանց մոտ չկա՝ տեսնել քեզ ու զգալ քո սխալը, դրա համար, եթե դու հնարավորություն ունես տեսնելու ու ինքդ քեզ կողքից նայելու, դու փրկված ես....»։ Ու հենց այսօր մեծացող վաղվա սերնդին փրկելու համար պետք է անկեղծանանք։ Որ նոր սերունդը միջակությունն ու համահավասարեցումը չընդունի որպես նորմ, որ կեղծավորությունն ու անտարբերությունը չդառնա հանրային ախտ, որ տաղանդն ու ազնվությունը դառնա ոչ թե հաճելի, այլ պարտադիր ու միակ պայման՝ բեմում հայտնվելու համար։ Էլվինա Մակարանին համարում էին հայկական Էդիտ Պիաֆ՝ փոքրահասակ, հզոր ձայնով, ուժեղ էներգիայով: Այղպիսին էլ մնաց ու նույնիսկ իր վերջին հարցազրույցում ասում էր. «Ես նոր օրը նոր կերպ եմ ապրում»։ Հայկական շոու-բիզնեսը կորցրեց ավելին, քան մեկ՝ առանձին վերցրած երգչու: Նա խորհրդանիշն էր ճաշակով ու բարձրաճաշակ հայկական երաժշտության։ Նա վարպետ էր, որին լքել էինք, թողել էինք միայնակ, ու որին ոչինչ չէր մնում, քան իր վերջին քայլով ուղղակի հիշեցնել, որ ամենամեծ արժեքը մարդն է, ամենամահացու զենքը՝ անտարբերությունը։

Վերջաբանի փոխարեն
Երբ հեռանում էի երգչուհու բնակարանից, չգիտես ինչու, հարցրեցի. «Կներեք, բայց անընդհատ ուզում էի հարցնել... ի՞նչ գույնի են Ձեր աչքերը»։
«Օվկիանոսի... սովորաբար կանաչ են, բայց եր¬բեմն դառնում են ավելի մոխրագույն, երբեմն՝ անգամ երկնագույն»։
էլվիա Մակարյանի մահից մի քանի շաբաթ անց նրա հարազատները Խաղաղ օվկիանոսի վրա շաղ տվեցին երգչուհու մոխիրը։ Ու ամեն անգամ Արևամուտի օվկիանոսը հիշեցնում է երգչուհու զարմանալի գեղեցիկ աչքերը։ Խաղաղություն քո աչքերին, վարպետ։

Արտակ Ալեքսանյան ԱՍՆ-Հայաստան

Kuk
24.09.2008, 22:11
Հրաշք ա Էլվինա Մակարյանը:love

Լիլ ջան, էս հոդվածը ես կարդացել եմ առնվազն տասը անգամ:) Երբ ասեցիր` մի հոդված ունեմ, ես կարծեցի, թե դու ես գրել:)

impression
24.09.2008, 22:13
Հրաշք ա Էլվինա Մակարյանը:love

Լիլ ջան, էս հոդվածը ես կարդացել եմ առնվազն տասը անգամ:) Երբ ասեցիր` մի հոդված ունեմ, ես կարծեցի, թե դու ես գրել:)

էսքան չարչարվելուց հետո մնում ա մի հատ էլ Ուլուանան ասի, որ կարդացել էր, ու ես կկախվեմ :)

Dayana
24.09.2008, 22:15
ինչքան տաղանդավոր ու խեlքը գլխին հայ ունենք ` կորցնում ենք մեր հիմար քննադատանքով :(


էսքան չարչարվելուց հետո մնում ա մի հատ էլ Ուլուանան ասի, որ կարդացել էր, ու ես կկախվեմ :)

ահա և վառ օրինակը :)

StrangeLittleGirl
24.09.2008, 22:21
Չնայած ես Արտակ Ալեքսանյանին շատ եմ հարգում, բայց պիտի ասեմ, որ էս հոդվածը ոնց որ ինքնասպանության գովազդ լիներ :(

impression
24.09.2008, 22:24
Չնայած ես Արտակ Ալեքսանյանին շատ եմ հարգում, բայց պիտի ասեմ, որ էս հոդվածը ոնց որ ինքնասպանության գովազդ լիներ :(

Բյուր, իմ հավաքած հատվածը հոդվածի կեսի կեսն էլ չի: Միգուցե որ ամբողջը կարդաս, էդպիսի տպավորություն չլինի: Ուղղակի մահվան հետ կապված փաստերն էի ուզում հավաքել, Ուլուն էր խնդրել:

StrangeLittleGirl
24.09.2008, 22:27
Լի՛լ, հասկացա… Բայց մահվան հետ կապված փաստերը գովազդի ձևով ա ներկայացնում :(

impression
24.09.2008, 22:34
Մի քանի լուսանկարներ, նույն հոդվածից

http://i071.radikal.ru/0809/8e/e74ca8044c42.jpg (http://www.radikal.ru)

http://s50.radikal.ru/i130/0809/09/0e42e7e0cff3.jpg (http://www.radikal.ru)

http://i011.radikal.ru/0809/1a/2684211c2a2f.jpg (http://www.radikal.ru)

Մաեստրո
26.12.2010, 19:13
Էլվինա Մակարյան

Նա իսկապես ինքնատիպ երգչուհի էր,ափսոս որ նրա նման արվեստագետները լքում են հայրենիքը::(


http://www.youtube.com/watch?v=6M1IWKcI_mA&feature=related

Մաեստրո
26.12.2010, 19:19
http://www.youtube.com/watch?v=HupsE3vEAMk&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?v=TWuwK0IqX5k&feature=related

Մաեստրո
26.12.2010, 19:36
http://www.youtube.com/watch?v=U4j3Y_WmCZY&feature=related

Smokie
25.02.2011, 15:43
Նախ ասեմ, որ թեման բացում եմ Dayana-ի առաջարկով:

http://www.lastfm.ru/music/Elvina+Makaryan/+images/upload
Այստեղ (http://www.lastfm.ru/music/Elvina+Makaryan) արդեն ամեն ինչ ասված է, ես ոչինչ չունեմ ավելացնելու:

Դուք ի՞նչ կարծիքի եք հայ տաղանդավոր երգչուհու մասին:

Smokie
25.02.2011, 16:01
Մեր սիրո դաշտերում,
Ծաղիկներն են բացվել
Կանչում եմ, որտե՞ղ ես դու իմ սեր
:love


http://www.youtube.com/watch?v=LEMgLAbU1-o

Smokie
25.02.2011, 16:23
Երգում է Էլվինա Մակարյանը:)


http://www.youtube.com/watch?v=EXjZXc-PFuw

Kuk
25.02.2011, 19:46
Հայկական Ջանիս Ջափլին:love


http://www.youtube.com/watch?v=K_S0a2CZhWU&feature=related

Kuk
25.02.2011, 19:52
«Երանի» երգը չեմ գտնում յութուբում, իմ սիրած երգն ա:roll

ՆանՍ
01.03.2011, 20:38
«Երանի» երգը չեմ գտնում յութուբում, իմ սիրած երգն ա:roll

"Արեգակ" երգն էլ ես չեմ գտնւմ:(

matlev
01.03.2011, 22:13
"Արեգակ" երգն էլ ես չեմ գտնւմ:(

«Մայրամուտ» (http://www.msrc.am/~matlev/files/mus/1/Elvina/03%20Track%203.wma) չէ՞ր կոչվում: :)

Kuk
01.03.2011, 22:20
«Երանի» երգը չեմ գտնում յութուբում, իմ սիրած երգն ա:roll

«Երանի» երգի տակ նկար դրեցի, որ դառնա վիդեո, որ քցեմ յութուբ, որ դնեմ ստեղ:)) Ով չի լսել, լսեք, հրաշք ա:love


http://www.youtube.com/watch?v=ZGDSw7a6xi0

ՆանՍ
01.03.2011, 22:22
«Մայրամուտ» (http://www.msrc.am/~matlev/files/mus/1/Elvina/03%20Track%203.wma) չէ՞ր կոչվում: :)

Այս երգն էլ է շատ լավը, բայց "Արեգակ"-ը չի;)

Մաեստրո
02.03.2011, 01:05
"Արեգակ" երգն էլ ես չեմ գտնւմ:(


Ահա խնդրեմ "Մայրամուտ" կամ Արեգակ երգը:Յութուբում այժմ կարող եք գտնել, ինձ մոտ էլ ստացվեց:))
նկարի տակ երգը դրեցի, և ստացա վիդեո;):Իսկապես լավ երգ է::love


http://www.youtube.com/watch?v=I6nPwwzWaLs

ՆանՍ
02.03.2011, 09:50
Շատ ապրես, Մաեստրո ջան, հենց այս "Մայրամուտն" էր իմ ուզած "Արեգակը":love

einnA
02.03.2011, 10:19
ժողովուրդ իսկ ամբողջական հոդվածը որտեղ կարող ենք կարդալ? :think

Smokie
09.03.2011, 20:14
Ահա խնդրեմ "Մայրամուտ" կամ Արեգակ երգը:Յութուբում այժմ կարող եք գտնել, ինձ մոտ էլ ստացվեց:))
նկարի տակ երգը դրեցի, և ստացա վիդեո;):Իսկապես լավ երգ է::love


http://www.youtube.com/watch?v=I6nPwwzWaLs

Հրաշք երգ է, բայց չգիտեի, որ Էլվինա Մակարյանն է երգում::)

matlev
09.03.2011, 23:40
Շատ ապրես, Մաեստրո ջան, հենց այս "Մայրամուտն" էր իմ ուզած "Արեգակը":love

Էէէ, բա հենց այս երգն էի իբր գցել էնտեղ, բայց ոչ մեկդ չասեց, որ շփոթել եմ: :))
Որպես տույժ խոստանում եմ մոտս եղած 5 CD-ները ( lossless wma) էդտեղ տեղադրել:

einnA
15.03.2011, 16:37
ոնց է երգում ... la mamma :sulel


http://www.youtube.com/watch?v=q4MVNmvVglw&feature=related

einnA
29.03.2012, 23:39
էսօր էլի օրն էր :sulel


http://www.youtube.com/watch?v=yylN-gl-hYk



http://www.youtube.com/watch?v=Tia0Q_6kSeY&feature=youtu.be

հ.գ. հատուկ շնորհակալություն` Մաեստրոյին վերջին երգի համար :))

Smokie
30.03.2012, 11:09
Չէմ ուզում տխրել:sulel
http://youtu.be/S_U_nBq_kck

Lem
07.07.2012, 13:34
Ավերակ դարձածները կհասկանան.


http://www.youtube.com/watch?v=jQf3FFQjq4w

Լեո
05.10.2012, 23:49
«Երևան, Երևան, իմ սիրուն քաղաք,
Երևան, Երևան, սերն ես իմ միակ»...

Խնդրում եմ օգնեք գտնեմ հիշյալ երգը: Ոչ մի կերպ չեմ գտնում :(

Նարե91
06.10.2012, 00:19
«Երևան, Երևան, իմ սիրուն քաղաք,
Երևան, Երևան, սերն ես իմ միակ»...

Խնդրում եմ օգնեք գտնեմ հիշյալ երգը: Ոչ մի կերպ չեմ գտնում :(

http://touch.dailymotion.com/#/video/x68zdo
էստեղ պոիսկ տուր, բերում ա

Diana99
30.04.2013, 17:31
Անկրկնելի երգչուհի,ունի հիանալի ձայն,ուղակի ափսոս որ նման ճակատագրի արժանացավ...շատ եմ սիրում "Մենություն","Մայրամուտ" երգերը:love

Diana99
30.04.2013, 17:42
http://www.youtube.com/watch?v=Gb5Canmx94U&list=UU5RgqX9_ZeD_Ad020NyXiHw&index=12

Smokie
16.08.2013, 10:24
Հիմա Հայաստանի հանրային ռադիոյով Էլվինա Մակարյանի մասին ա «Մի երգի պատմություն» հաղորդման մեջ::)

Sona_Yar
26.09.2013, 19:44
https://scontent-b-ams.xx.fbcdn.net/hphotos-prn1/1236688_643776752322982_974194927_n.jpg


http://www.youtube.com/watch?v=Aprcn0prvvM
Ինձ Տվեցին

https://www.facebook.com/pages/Elvina-Makarian/212758582091470?hc_location=stream

Meme
26.09.2013, 20:27
Էլվինա Մակարյանին էս երգով եմ սկսել ճանաչել, ու շատ երգեր չեմ խաբի ասելով որ լսել եմ, բայց սա այն երգն էր, որը միտեսակ փոթորկուամ հոգիդ...

http://www.youtube.com/watch?v=3E-Lw7uEUEI

ու քանի որ աշնան մեջ ենք, ես Էլվիան համարյա միշտ աշնան եմ լսում, մեկ էլ սա, շատ հաճուքյով եմ վայելել, երբ նոր էր ՝


http://www.youtube.com/watch?v=HupsE3vEAMk

իհարկե շատ ցավալիյա մահվան նման դեպքը, բայց ափսոսում եմ, որ նման մարդիկ էսպես պիտի մահանան