PDA

Դիտել ողջ տարբերակը : Մասսագետ, ևս մեկ ակումբցի բանակում



Artgeo
14.11.2006, 14:52
Կյանք... Մի երկար (միգուցե կարճ) խճճված ճանապարհ, լի անկախատեսելի խաչմերուկներով ու փոսերով։ Բավակին մեծ թվով մարդկանց եմ հանդիպել իմ կյանքի խաչմերուկներում։ Հետաքրքիր ու ոչ հետաքրքիր, խելացի ու ոչ այնքան, սրամիտ ու բութ... Մարդիկ տարբեր են և հենց դրա մեջ եմ տեսնում հետաքրքրությունն ու կյանքի իմաստը։ Ակումբի միջոցով հետաքրքիր շատ մարդկանց հետ եմ ծանոթացել։ Նրանց թվում անկասկած Մասսագետն է։ Խելացի, սրամիտ, բարձր հումորի զգացմունքով և սա դեռ ամենը չէ։ Ընդամենը մի քանի ամիս առաջ ծանոթանալով նրա հետ, հասցրեցի մտերմանալ և նա նույնիսկ իմ մոտ ընկերների ցանկում հայտնվեց, ինչը բավականին բարդ գործընթաց է ինձ համար։ Վստահությունը օդից չի գալիս...

Կարճ ասած, Հովոին բանակ են տանում :(

Հով ջան, չդնես...

-Էհ...,- ասաց Artgeo-ն ու լռեց։

Firegirl777
14.11.2006, 16:40
Դե ինչ արած, միայն կարող ենք մաղթել թեթև ծառայություն, էլ ինչ ես ճիշտ ասած չգիտեմ ինչ են ասում, բայց թող ամեն ինչ լավ լինի ;)

Lionne_en_Chasse
14.11.2006, 16:50
Համբերություն ու անփորձանք ծառայություն ...
Ինչ դժվար է նման պահերին խոսքեր գտնելը...

StrangeLittleGirl
14.11.2006, 16:58
Հո՛վ ջան, չես պատկերացնի ո՜նց եմ տխրում: :cry
Ախր դեռ ամբողջ երեք օր այստեղ ես, էլ չեմ ասում, որ բոլորի ուշադրության կենտրոնում ես:
:cry
Հույս ունեմ էս 3 օրն արագ կանցնի, իսկ երբ երկու տարի հետո վերադառնաս էս տունը, ես այստեղ չեմ ապրի :D

Մելիք
14.11.2006, 17:17
Հով ջան, շատ կուզեի գնալուցդ առաջ գոնե մի անգամ էլ քեզ տենայի, բայց չստացվեց, ոչինչ, հուսով եմ շուշուտ կգաս:
Վստահ եմ, որ կծառաես նենց, ոնց որ պետք ա, դրա համար բարի ծառայության փոխարեն, միանգամից ասում եմ՝ ԲԱՐՈՎ ԳԱՍ

Riddle
14.11.2006, 17:18
Մասսագետ ջան, հույս ունեմ ֆորում գոնե մեկ-մեկ կհաջողացնես մտնել: Քո բացառիկ, սպանիչ ու ինքնատիպ հումորի պակասը հաստատ շատ կզգացվի:

քաղաքացի
14.11.2006, 17:33
Էհ.... գնում ա: :cry
վախ ո՞նց եմ ուզում ծառայեմ, ափսոս ինձ չեն տանում: Բարով գնաս, բարով գաս :)
Դե ոնց դու էիր ասում… չդնես:

Հ.Գ. Երդման արարողությունդ, ե՞րբ ա լինելու: Հենց իմանաս կանես: Պատրաստվի գալիս ենք ;)

Նորմարդ
14.11.2006, 17:57
Մասսագետին բանակ են տանում՞ էլ ավելի տխուր բան կարաիք ասեիք?
Բա հիմա ում հետ եմ բանավիճելու Ավարայրի մասին?
Գոնե էտ չաստում ինտեռնետ լինի մեկ մեկ մտնես:
Այ հիմա վոնց եմ փոշմանել, որ շաբաթ օրը ակումբի անդամների հանդիպանը չեմ եղել իրոք շատ ափսոս:
Ասեմ, որ շատ հետաքրքիր և յուրօրինակ մարդ ես ինձ թվացել չեմ կասկածում կյանքում էլ ես այդպես:
Դե քեզ բարի ծառայություն, բարի վերադարձ աստված տա մոտիկ և լավ տեղ ընկնես:
Դե վոնց որ ասում ես չդնես!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Ուլուանա
14.11.2006, 20:08
Հովո ջան, ի՞նչ ասեմ, ծեծված խոսքեր ասելու հավես չունեմ, բայց կարևորը՝ քո ուզած տեղն ես ընկել, մնացածը՝ հեչ։ ;) Դե, որ ակումբում տեղդ երևալու է, էդ ավելի քան ակնհայտ է. քո սպանիչ ու ինքնատիպ հումորը, ինչպես արդեն ասվեց, դեռ շատ կհիշենք ու կկարոտենք։ :(

Լավ մնա։ Մաղթում եմ, որ էս երկու տարին երկու օրվա... չէ, երկու օրը մի քիչ անհավանական է, լավ, երկու ամսվա պես էլ որ անցնի, էլի լավ է։ ;)

Քեզ բարի ծառայություն։ :) Բարով գնաս, բարով գաս։ :bye (Գիտեմ, որ էլի շատ ծեծված ստացվեց, բայց դե ուրիշ ձև չգտա :( )

Cassiopeia
14.11.2006, 23:09
Հովո ջան, քեզ մաղթում եմ անփորձանք ու հանգիստ ծառայություն, իսկ մեր հայրենիքին էլ խաղաղություն, որ ծառայությունդ խաղաղ պայմաններում անցնի…
Փորձի հասկանալ դիմացինին, ու դիմացինին էլ ստիպի որ հասկանա քեզ, ու այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի…

Fobus
14.11.2006, 23:18
իսկ որ չաստում ա?

kiki
14.11.2006, 23:33
Հով, դե արդեն ասել եմ, մի անգամ էլ ասեմ, բարի ծառայություն, չմոռանաս մարզվել ու ակումբ հաճախ մտնել, որ քեզ չհասցնենք շատ կարոտել ...

Մասսագետ
15.11.2006, 00:47
Խելացի, սրամիտ, բարձր հումորի զգացմունքով և սա դեռ ամենը չէ։
Վերջը խոսովանեցի՛ր :D
Ժողովուրդ ով ուզում ա իմանա, թե Արթուրը ինչ ա մտածում իրա մասին, թող բանակ գնա :P
Հա՛, մեկ էլ, սաղին մերսի, նույնիսկ Բյուրին, որ չկարեցավ իր անկեղծ զգացմունքները արտահայտի:

Artgeo
16.11.2006, 00:47
Վերջը խոսովանեցի՛ր :D
Ժողովուրդ ով ուզում ա իմանա, թե Արթուրը ինչ ա մտածում իրա մասին, թող բանակ գնա :P
է Հով, ավելի լա՞վ չէր չգնայիր ու ճիշտը չիմանայիր :(

Kita
16.11.2006, 01:15
էհ ախպեր...հիմա ով է ինձ արտոիրից պաշտպատելու:cry
սպանելը քեզ քիչ է...չէիր կարա անցած տարի ընդունվել:angry
շատ եմ կարոտելու..... այս քիչ ժամանակահատվածում քեզ շա սիրլ եմ.....:)
էհ....բայց դե...կգաք տեսության:)

Բարեկամ
16.11.2006, 14:07
Մասսագետ ջան, ցանկանում եմ որ այդ երկու տարում ունենաս արժեքավոր ձեռքբերումներ, ու աննշան կորուստներ:

Արշակ
16.11.2006, 15:14
Հովո՛ ջան, լավ չի որ հիմա ես գնում բանակ, բայց դե մի օր մեկա պիտի գնայիր: Նենց որ մի մտածի:;) Ուրիշ, ընդհանուր առմամբ երևի ավելի վատ կյանքի պայմաններ են լինելու: Բայց մաղթում եմ, որ էդ պայմաններից օգուտ քաղես: Այսինքն՝ ոչ թե դեգրադացիայի ենթարկվես, ոնց որ շատերն են ենթարկվում, այլ աճես, ավելի հասուն ու խելացի մարդ դառնաս: Քեզ իմանալով, կարծում եմ, որ հենց տենց էլ կլինի:
Մեկ էլ հուսով եմ, որ բանակային կյանքը քեզ պատմվածքների լիքը նյութ կտա ու նոր հետաքրքիր պատմվածքներ կգրես:
Դե, էլ ինչ ասեմ, Հո'վ ջան, բարեհաջող ծառայես, հետ գաս: Գիտես, որ ակումբը սպասելու է քո հետ գալուն: :)
Դե լավ, հերիք է ուռած-փքած խոսքեր ասեմ::oy

Աբելյան
19.11.2006, 11:19
Քեզ հաջող ծառայություն.ցանկանում եմ որ ոչ մի դժվարության չհանդիպես:

StrangeLittleGirl
19.11.2006, 12:14
Դե նայեք, հիացեք
http://freenet.am/~byurie/18_11_06_1535.jpg

http://freenet.am/~byurie/18_11_06_1534.jpg

Guest
19.11.2006, 12:14
Լավ քաչալ ա:D

Ուլուանա
19.11.2006, 12:21
Վույ, էս ինչ լավն են։ :)

Հովոյի քաչալը լավ էլ ստացվել է բայց։ :hands

Բայց դե էն փոքրիկիշխանային գյոզալ մազերն ուրիշ էին... :cry

քաղաքացի
19.11.2006, 12:22
Հալալ ա: Ապրեն ծառայողները: :hands
Բա Կապանում «քվարանտին» չկա՞: :o
Ինչ լավ ա չէ՞: :ok

StrangeLittleGirl
19.11.2006, 12:24
Բա Կապանում «քվարանտին» չկա՞:
Կա :D

Anul
19.11.2006, 13:05
ինչ լավն եք երեխեք. հուզվեցի :cry

Արամ
19.11.2006, 13:17
Ամեն անգամ մեր ֆորումի լավ անդամները հեռանում են....ափսոս է պետք է սահմանադրության մեջ մի կետ մցնենք որ Հայաստանի Հանրապետության Ինտերնետային Ցանցի Ակում.ամ 18 տարին լրացաց անդամների ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ բանակ գնալ.....

Chuk
19.11.2006, 13:40
Հով ջան, պատկերացնում եմ, թե 2 տարուց ո՜նց ենք խմելու :russian
Բայց ինչի՞ 2 տարուց որ :think
Թռնելու ա Հով ջան, չմտածես թռնելու ա էս 2 տարին: Քեզ հանգիստ ծառայություն եմ մաղթում :B

Հ.Գ. «Սվոլոչ», ինչի՞ մեր մոտ չեկար :angry (Նարե ջան, կներես, քո վատը չէի ուզում, ուղղկի էգոիստ եմ :D ;) )

Arisol
19.11.2006, 13:53
Հ.Գ. «Սվոլոչ», ինչի՞ մեր մոտ չեկար :angry (Նարե ջան, կներես, քո վատը չէի ուզում, ուղղկի էգոիստ եմ :D ;) )
Հիմա ես էսքանը + մնացածների ասածները պտի փոխանցե՞մ:D : Լավ ա, վատ չի, փոստատար էլ դառա:D : Ժո՛ղ, ով Հովոյին բան ունի ասելու, ապա խնդրեմ, գրեք, ես անպայման կփոխանցեմ;) : Հա, մեկ էլ վատ չէր լինի եթե համով-համով բաներ ուղարկեիք:D :

Chuk
19.11.2006, 14:03
Հա, մեկ էլ վատ չէր լինի եթե համով-համով բաներ ուղարկեիք:D :
Չէ, էս մեկով քեզ չեմ ծանրաբեռնի ;)
ԷֆՊեԷս-ով կուղարկեմ :P
Ասենք ի՞նչ ԷֆՊեԷս, նոր ժամանակնե՜ր, նոր տեխնոլոգիանե՜ր... միանգամից ԿաԷսԲեՈւ-ով կուղարկեմ :angel

Իսկ դու մենակ ջերմ բարևներ փոխանցիր, վերջապես կարևորը հոգևոր սնունդն ա, թե չէ բո՜ռշ, քուֆթա՜, քաբա՜բ....

Arisol
19.11.2006, 14:21
Չէ, էս մեկով քեզ չեմ ծանրաբեռնի ;)
ԷֆՊեԷս-ով կուղարկեմ :P
Ասենք ի՞նչ ԷֆՊեԷս, նոր ժամանակնե՜ր, նոր տեխնոլոգիանե՜ր... միանգամից ԿաԷսԲեՈւ-ով կուղարկեմ :angel

Իսկ դու մենակ ջերմ բարևներ փոխանցիր, վերջապես կարևորը հոգևոր սնունդն ա, թե չէ բո՜ռշ, քուֆթա՜, քաբա՜բ....
Վայ քու…Եդ ինչե՞ր են:o :
Օկեյ, օկեյ, միայն լավ բաները կփոխանցեմ;) :

Riddle
19.11.2006, 23:13
Նարե, վույ, էս ինչ լավն եք::clap Դե ձեզ տեսնեմ, 2-ով այնպես ծառայեք, որ 2 տարին աննկատ անցնի::kiss

StrangeLittleGirl
19.11.2006, 23:17
Քանի չեմ մոռացել…
Եթե որևէ մեկը Հովոյին որևէ ասելիք ունի կամ որևէ բան է ուզում ուղարկել, ապա մինչև հինգշաբթի օրը թող տեղեկացնի/փոխանցի. ուրբաթ օրը նրա մոտ մարդ է գնալու:

Shauri
20.11.2006, 15:29
Անփորձանք ծառայություն, ծնողներիդ` համբերություն:
Այսուհետ է'լ ավելի հանգիստ կքնենք` իմանալով, որ ևս մի զինվոր պաշտպանում է մեր երկրի սահմանները...

Arisol
20.11.2006, 16:01
Նարե, վույ, էս ինչ լավն եք::clap Դե ձեզ տեսնեմ, 2-ով այնպես ծառայեք, որ 2 տարին աննկատ անցնի::kiss
:oy , մերսիներ: Ահա, երկուսով լավ կծառայենք: Եթե ՀՀ-ն իմ պես զինվոր ունենա, ապա վայ հայ ժողովրդին:D :

քաղաքացի
22.11.2006, 21:47
Arisol նոր նկարներ չունե՞ս։
Ուզում եմ հաշվեմ Հովոյի մազերը ինչ արագությամբ են աճում։ :P
:D

kristal
23.11.2006, 16:26
Բարի ծառայություն:hands

Arisol
26.11.2006, 22:12
Էսօրվա նկարներից:
http://users.freenet.am/~arisol/1.jpg
http://users.freenet.am/~arisol/2.jpg

Ուլուանա
27.11.2006, 10:21
Վայ, ինչ լավն եք։ :love

Cassiopeia
27.11.2006, 11:50
Փաստորեն Հովոյին լավ էլ սազում է զինվորական համազգեստը…;)

քաղաքացի
27.11.2006, 11:52
Նարեն էլ է լավ սազում Հովոյին։ ;)

Arisol
27.11.2006, 13:37
Նարեն էլ է լավ սազում Հովոյին։ ;)
:D :D :D
Մեռնում եմ ծիծաղից, հեսա կպայթեմ:D :
Հ.Գ. Բյուրի ինչն եմ ասել:angry : 4 նկար էլ կար, ինքը պտի տեղադրեր, բայց չի տեղադրել:angry : Լավ, երևի իրիկունը կտեղադրի;) :

StrangeLittleGirl
27.11.2006, 23:41
Հ.Գ. Բյուրի ինչն եմ ասել:angry : 4 նկար էլ կար, ինքը պտի տեղադրեր, բայց չի տեղադրել:angry : Լավ, երևի իրիկունը կտեղադրի;) :
Հույս չունենաս, Բյուրը խիստ զբաղված ա :(

Kita
28.11.2006, 20:35
շատ լավն եք...Հովոյին իսկապես սազում է...:)

Arisol
29.11.2006, 16:46
http://users.freenet.am/~arisol/3.jpg
http://users.freenet.am/~arisol/4.jpg
http://users.freenet.am/~arisol/6.jpg
http://users.freenet.am/~arisol/CIMG0010.jpg

քաղաքացի
29.11.2006, 16:56
Հովոն չաղացե՞լ ա, թե ֆորմայից ա։
Կամ ել Նարեն լավ ուտացնում ա։ :D

Taurus
29.11.2006, 17:45
Հով, երբ ես հետ գալու?
Ես հասկանում եմ , որ նբանակին էլ ա պետք հովոն , բայց մի քիչ էլ ֆոռումի մասին մտածեք, ինչպես ասուն էր Սպինոզան , էսոր կա , վաղը չկա, բա ըտենց կլնի?

Ծով
29.11.2006, 21:20
Տեսնես գլուխը չի՞ սառում…
Նարե՛ ջան, մի բան արա:D
Համբերատար, պուպուշ աղջիկ…:)

Arisol
29.11.2006, 21:39
Տեսնես գլուխը չի՞ սառում…
Ծով ջա՛ն, արխային, տաք գլխարկ ա դնում, համ էլ իրա ուղեղն էնքա՜ն յուղոտ ա, որ չի մրսի:D :

Նարե՛ ջան, մի բան արա:D
Համբերատար, պուպուշ աղջիկ…:)
Էս մի կողմից էլ արխային եղեք, համարյա ամեն օր գնում եմ տեսնում, բայց էս քանի օրը երևի թե չեմ գնա, հիվանդ եմ, չեմ ուզում հանկարծ վարակվի;) :

Ուլուանա
29.11.2006, 21:43
Ծով ջա՛ն, արխային, տաք գլխարկ ա դնում, համ էլ իրա ուղեղն էնքա՜ն յուղոտ ա, որ չի մրսի:D :

Էս մի կողմից էլ արխային եղեք, համարյա ամեն օր գնում եմ տեսնում, բայց էս քանի օրը երևի թե չեմ գնա, հիվանդ եմ, չեմ ուզում հանկարծ վարակվի;) :
Ճիշտ ես անում։ ;) Համ էլ թող մի քիչ կարոտի։ :P Թե չէ չես թողնում քեզ կարոտի, շատ ճոխ ես պահում։ :D

Ծով
29.11.2006, 21:47
Հովոն հաստատ ճոխա ապրում:D :D :D
մի հատուկ էջ, իր համար, նկարներով………
Բա չէ…
Կարելի է վերջում մի հատ գիրք հրատարակել…Երբ Հովոն բանակում էր…:D
Ես էլ կգնայի, եթե այսպիսի սպասումներ ունենայի:D
Նարեին…առողջություն…քեզ էլ ա գլխարկ պետք…

Arisol
29.11.2006, 21:51
Ճիշտ ես անում։ ;) Համ էլ թող մի քիչ կարոտի։ :P Թե չէ չես թողնում քեզ կարոտի, շատ ճոխ ես պահում։ :D
:D Դե հա, բայց խեղճն առանձ էդ էլ սաղ օր կարոտում ա, սաղ օր լոքշվում ա էդ անտեր բանակում, բա ես էլ որ չլինեմ՝ ի՞նչ ա անելու: Գոնե մի քանի րոպեով օրը պայծառանում ա ինձ տեսնելով, դրանից էլ զրկվի՞:D : Էսօր չէի գնացել, քիչ էր մնում Դավոյին ուտի՝ հարցնելով, թե ուր եմ:D :

Ավելացվել է 3 րոպե անց

Հովոն հաստատ ճոխա ապրում:D :D :D
մի հատուկ էջ, իր համար, նկարներով………
Բա չէ…
Կարելի է վերջում մի հատ գիրք հրատարակել…Երբ Հովոն բանակում էր…:D
:D :D :D Մեռաաաա:

Ես էլ կգնայի, եթե այսպիսի սպասումներ ունենայի:D
Սեռդ փոխի արի ստեղ բանակ:D

Նարեին…առողջություն…քեզ էլ ա գլխարկ պետք…
Մեղսի բոկու:oy : Գլխարկ լիքը ունեմ, առանց գլխարկի դուրս չեմ գալիս;)
:D :D :D Մեռաաաա:

Լոս
14.12.2006, 22:35
անփորձանք :Ճ

Arisol
16.12.2006, 21:08
http://users.freenet.am/~armtema/hovo/1.jpghttp://users.freenet.am/~armtema/hovo/2.jpg
http://users.freenet.am/~armtema/hovo/3.jpghttp://users.freenet.am/~armtema/hovo/4a.jpg

Arisol
16.12.2006, 21:34
http://users.freenet.am/~armtema/hovo/6.jpg
http://users.freenet.am/~armtema/hovo/7.jpg

Artgeo
17.12.2006, 03:17
Հով դու էլ գիտես, որ գիտեմ :) Դու արխային նեռվերը լաաաաավ ուտում եմ։ Դու քեզ լավ պահի ;) Քո տեղը շատ բան ենք անում, օրինակ Բյուրը ֆրի ա ուտում, ես Արտակի հետ եմ վիճում, Արշակն ու Անահիտը Բյուրի հետ կրոնի մասին են վիճում... Ու տենց մնացածներն էլ, մենակ մի բան չենք կարողանում անել... Հումորը քո պես չի ստացվում, ոչ մեկիս մոտ :(
Օֆ է... :cry Էլ մի էլի ըդտեղից ստիպի, որ քեզ խղճանք։ Հաստատ համոզված եմ, որ քեզ շատ լավ ես զգում, դե մենք գիտենք պատմվածքներիդ համար ինչա պետք։ Իսկ բանակում դրանից շատ կա։ Էդ առումով դրախտ ես :yahoo Դե մի քիչ ցուրտա, բայց դե... բան չմնաց, էսա ամառը կգա... :zagar Իսկ մինչև ամառ, գարնան կողմերը մենք էլ կերևանք ու ըդտեղ Ակումբով մի հատ հավեսով :dance :D :drinks :jagi :sulel

kiki
17.12.2006, 03:21
Իսկ մինչև ամառ, գարնան կողմերը մենք էլ կերևանք ու ըդտեղ Ակումբով մի հատ հավեսով
վա՜յ, խեղճ բանակ ու բանակայիններ ...

իսկ ես այստեղ բան չեմ գրի, առանձին Նարեին կուղարկեմ:)

Artgeo
17.12.2006, 04:00
վա՜յ, խեղճ բանակ ու բանակայիններ ...

իսկ ես այստեղ բան չեմ գրի, առանձին Նարեին կուղարկեմ:)
Ես Նարեին էլ եմ ուղարկելու ;) Մտածում եմ ոնց անեմ, որ Նարեն չկարդա... տղեքով բան ունենք խոսալու :P

Arisol
17.12.2006, 14:29
Ես Նարեին էլ եմ ուղարկելու ;) Մտածում եմ ոնց անեմ, որ Նարեն չկարդա... տղեքով բան ունենք խոսալու :P
Արթ, եթե տենց հատուկ, առանձին, թաքուն նամակ լինի, ես կարամ չկարդամ, ճիշտ ա, դժվար ա հավատալ, դե բայց ես իմ խոսքի տերն եմ:angry : Կամ էլ կարող եք միասին, ամեն մեկդ մի նամակ փոստով ուղարկել իմ հասցեով: Եթե նման մտադրություն լինի՝ կասեք, ես մեր հասցեն կասեմ: Դե սա վերաբերում ա նրան, եթե դուք ինձ չեք վստահում…

քաղաքացի
17.12.2006, 15:02
Իսկ եթե փոստով միանգամից Հովոյին ուղղարկենք, ի՞նչ կլինի: :P

Arisol
18.12.2006, 16:58
Իսկ եթե փոստով միանգամից Հովոյին ուղղարկենք, ի՞նչ կլինի: :P
Սասուն ջան, դե ես իրանց հասցեն չգիտեմ ու աստված գիտի, թե տենց երբ կհասնի, բայց եթե ուզում եք տենց արեք, ինձ էլ մի հոգսից (10 մ քայլելուց) կազատեք :D :

Gohar
19.12.2006, 01:14
Մասսագետը բանակ ա գնացել:D :D

StrangeLittleGirl
19.12.2006, 01:53
Բայց ի՞նչն էր այդքան ծիծաղելի :'

kiki
19.12.2006, 02:03
նույն հարցը ես էի ուզում տալ, առաջ ընկար:)

Gohar
19.12.2006, 02:19
Բայց ի՞նչն էր այդքան ծիծաղելի
Ծիքաղելի էր այն, որ թեման արդեն 6-րդ էջին էր հասել ու ես, որ գրեթե ամեն օր գալիս եմ ֆորում, չէի տեսել այն:

StrangeLittleGirl
19.12.2006, 02:30
Ծիքաղելի էր այն, որ թեման արդեն 6-րդ էջին էր հասել ու ես, որ գրեթե ամեն օր գալիս եմ ֆորում, չէի տեսել այն:
Ոչինչ, մենակ դու չես: ;) Էլի են եղել նման մարդիկ

Artgeo
23.12.2006, 15:57
Բյուրի մտահղացմամբ ու իմ ողջունելով (ԼօԼ) առաջարկում եմ նամակներ գրել Հովոյին, որ գոնե նոր տարին մի քիչ հետաքրքիր անցնի։ Նամակները կարող եք փոխանցել Բյուրակնին մինչև դեկտեմբերի 25-26-ը։

Arisol
24.03.2007, 22:35
Դե սենց էլի :D
http://www.imageshare.am/thumb/24937382/mr24#002.jpg (http://www.imageshare.am/view/24937382/mr24#002.jpg)
Հ.Գ. ժո՛ղ, մի խաբնվեք էս նկարով, Հովոն սենց չի գեշացել, համ էլ թիկունքը ստե ոնց-որ հեչ իրանը չլինի :D :

Մասսագետ
24.03.2007, 22:55
Ձախից աջ: Չոռնի (Արման), Բիձա (Կարեն), Մոշ (Արմեն), Իշխո (ինձ հըլը տենց չեն ասում):