PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհիմն փակված թեմա(ներ)

Rammstein
23.09.2008, 19:25
Ինչպես տեսնում եք «Beeline AM» թեման փակվել է։:angry
Պատճառաբանությունն է, որ իբր, թեմայում կան անիմաստ, թեմայից դուրս, վիճաբանական գրառումներ։
Սա պատճառ չէ թեմա փակելու համար։
Փաստորեն ստացվում է, որ եթե մոդերատորի համար գործ է բացվել, ու նա չի ուզում (հավես չունի) դա կատարելու, ապա նա պետք է տվյալ թեման փակի։

Պատկերացնում ե՞ք ժողովուրդ, ասենք մեկը նստի ավտոբուս ու սկսի կռիվ անել, դրա պատճառով հաջորդ օրը տրանսպորտի նախարարությունում որոշեն, որ էլ ոչ մի ավտոբուս չպետք ա աշխատի.....անորոշ ժամկետով։

Կամ միգուցե էդ թեման փակեցին, որովհետեւ մյուս բջջային օպերատորի բիզնեսի՞ն էր խփում։ Հը՞՞՞:think

Ռուֆուս
23.09.2008, 19:29
ըհըն, ևս մեկ Բիլայնի գովազդային թեմա :D

Ապեր, քեզ Բիլայնը ինչքան փողա տալիս ամեն մի գրառմանդ համար?

Վարպետ
23.09.2008, 19:30
Պատկերացնում ե՞ք ժողովուրդ, ասենք մեկը նստի ավտոբուս ու սկսի կռիվ անել, դրա պատճառով հաջորդ օրը տրանսպորտի նախարարությունում որոշեն, որ էլ ոչ մի ավտոբուս չպետք ա աշխատի.....անորոշ ժամկետով։

Եթե ամեն Աստծո օր, տարբեր մարդիկ, տարբեր ավտոբուսներում կռիվ սարքեին, ու դա դառնար մեր քաղաքային ֆոլկլյորի անբաժանելի մասը, ապա ավտոբուսների աշխատանքը պետք կլիներ դադարեցնել:
Կարծում եմ ասյ թեման էլ պետք կլինի անիմաստ փակել;)

Norton
23.09.2008, 19:32
Ռամշատայն հանգստացի ստեղ ոչ մեկ քո պաշտանմունքի առարկա ընկերության բիզնեսին չի ուզում ու չի կարա խփի, թեկուզ նրա համար, որ ֆորում մտնում են սահմանափակ թվով մարդիկ:
Իսկ անժամկետ թեմաներ փակվել են նաև նախկինում, որոշ ժ-ամանակ անց ավելորդ գրառումների մաքրումից հետո էլի բացվել են:

Rammstein
23.09.2008, 19:45
ըհըն, ևս մեկ Բիլայնի գովազդային թեմա :D

Ապեր, քեզ Բիլայնը ինչքան փողա տալիս ամեն մի գրառմանդ համար?

Ի՞նձ....0։
Իսկ ՔԵ՞Զ Վիվան ինչքան փող ա տալիս, որ հենց Բիլայն բառը տենաս, ասես գովազդ ա։

Վարպետ, քո ասածով ստացվում ա, որ ավտոբուսն ա մեղավոր, որ իրա մեջ կռիվ են անում։ Էդ դեպքում պետք ա ոչ թե հանել ավտոբուսները գծից, այլ տանել ավտոբուսներին դատել։:D

Norton նախ սկսեմ նրանից, որ իմ պաշտամունքի առարկա ընկերություն գոյություն չունի։
Գիտեմ, որ ոչ մեկ էս ֆորումում Բիլայնի բիզնեսին չի կարա խփի։ Ես էդ նախադասությունը գրել էի Raedwulf-ի նման մարդկանց համար, որ մենակ սիրում են պրովոկացիաներ անել։

Norton
23.09.2008, 19:50

Պաշտանմունքը չհամոզեցիր: Մեկ էլ դու խի ես ուզում Վիվայի գործին խփած լնես, ամեն անկյունում հակագովազդ ես անում:think

Ռուֆուս
23.09.2008, 19:52
Ի՞նձ....0։
Իսկ ՔԵ՞Զ Վիվան ինչքան փող ա տալիս, որ հենց Բիլայն բառը տենաս, ասես գովազդ ա։

Վարպետ, քո ասածով ստացվում ա, որ ավտոբուսն ա մեղավոր, որ իրա մեջ կռիվ են անում։ Էդ դեպքում պետք ա ոչ թե հանել ավտոբուսները գծից, այլ տանել ավտոբուսներին դատել։:D

Norton նախ սկսեմ նրանից, որ իմ պաշտամունքի առարկա ընկերություն գոյություն չունի։
Գիտեմ, որ ոչ մեկ էս ֆորումում Բիլայնի բիզնեսին չի կարա խփի։ Ես էդ նախադասությունը գրել էի Raedwulf-ի նման մարդկանց համար, որ մենակ սիրում են պրովոկացիաներ անել։

ի տարբերություն քեզ, Բիլայն Գրիգորի ու էլի մի քանիսի իմ ոչ ավատարն ա Վիվասելի գույներով, ոչ էլ ստորագրությունս....

Chuk
23.09.2008, 19:57
Հարգարժան Rammstein, նախապես որոշել էի թեման բերել նորմալ տեքստի, այնտեղից ջնջելով բոլոր ավելորդ գրառումները, առանց հակականոնադրական գրառումների համար դրանց հեղինակներին տուգանային միավորներ տալու, կանոնադրությամբ նախատեսված այլ պատիժներ կիրառելու, սակայն թերևս այս թեման հաշվի առնելով, քանի-որ ակնհայտորեն չես ընդունում քո սխալները, քանի որ մասնավորապես նաև քո պատճառով է այդ թեման դարձել աղբանոց, քո յուրաքանչյուր հակականոնադրական գրառման համար թերևս կարժանաս պատժի՝ ակումբի կանոնադրությանը համապատասխան: Սա դեռևս վերջնական որոշում չի, բայց շատ հավանական սցենար է:

Artgeo
23.09.2008, 20:01
Ժող, բայց ճիշտ ա ասում, ավտոբուսը մեղք չունի: Կռիվ անողին ա պետք արգելափակել: Էկեք Ռամշտայնին բեն անենք, հենց իր առաջարկով :think

Chuk
23.09.2008, 20:04
Ժող, բայց ճիշտ ա ասում, ավտոբուսը մեղք չունի: Կռիվ անողին ա պետք արգելափակել: Էկեք Ռամշտայնին բեն անենք, հենց իր առաջարկով :think

Իսկ ես մտածում եմ իրեն արգելել այդ թեմաներում գրելը, քանի-որ ինքը կամա թե ակամա խիստ հակագովազդ է անում բիլայնին, իսկ գովազդը և հակագովազդը պիտի բացառվեն: Թերևս կարելի է նրան նաև արգելել ակումբում բիլայնի ոճով ավատարներ, ստորագրություններ և այլ ատրիբուտներ օգտագործելը: Դրանք էլ են ակամա հակագովազդ այդ կազմակերպության համար:

Kuk
23.09.2008, 20:07
Ինչպես տեսնում եք «Beeline AM» թեման փակվել է։:angry
Պատճառաբանությունն է, որ իբր, թեմայում կան անիմաստ, թեմայից դուրս, վիճաբանական գրառումներ։
Սա պատճառ չէ թեմա փակելու համար։
Փաստորեն ստացվում է, որ եթե մոդերատորի համար գործ է բացվել, ու նա չի ուզում (հավես չունի) դա կատարելու, ապա նա պետք է տվյալ թեման փակի։

Պատկերացնում ե՞ք ժողովուրդ, ասենք մեկը նստի ավտոբուս ու սկսի կռիվ անել, դրա պատճառով հաջորդ օրը տրանսպորտի նախարարությունում որոշեն, որ էլ ոչ մի ավտոբուս չպետք ա աշխատի.....անորոշ ժամկետով։

Կամ միգուցե էդ թեման փակեցին, որովհետեւ մյուս բջջային օպերատորի բիզնեսի՞ն էր խփում։ Հը՞՞՞:think

Կարծում եմ` շուտով այս թեման ևս կփակվի. հասցնեմ արտահայտվել:

Նախ ասեմ, որ ոչ թե «իբր այդ թեմայում կան թեմայից դուրս գրառումներ», այլ իրոք, այդպիսի գրառումներ կան: Երկրորդ. թեմայից դուրս գրառումների քանակի մեծությունը հաճախ է պատճառ դառնում` ակումբում որևէ թեմա փակելու համար: իսկ ի՞նչ գիտես, որ տվյալ բաժնի մոդերատորը չի ուզում կամ հավես չունի այդ թեմայով զբաղվելու, ինչո՞ւ չես կարծում, որ նա ժամանակ չունի, ասենք` զբաղված է ավելի կարևոր հարցերով, մանավանդ հիմա, երբ բավականին փոփոխություններ են եղել ֆորումում` կապված անկախության տոնի հետ. չի բացառվում, որ տվյալ բաժնի մոդերատորը զբաղված է որոշ տեխնիկական խնդիրներով, որոնք շատ ավելի կարևոր են այս ֆորումի համար, քան ինչ որ մի թեմա: Բերածդ օրինակն այնքան էլ տեղին չէր. եթե ինչ որ մեկը կռիվ անի ինչ որ մի ավտոբուսի մեջ, ապա հավանական է և խելքին մոտ, որ կոնկրետ այդ ավտոբուսը ժամանակավորապես դադարի գործել, ինչպես դա արվել է կոնկրետ բիլայնին վերաբերող թեմայի դեպքում: Այ ուրիշ բան, եթե որևէ մի թեմայի պատճառով փակվեր ողջ ակումբը կամ գոնե այդ բաժինը, այդ դեպքում կարելի կլիներ ասել, որ ոչ ճիշտ մոտեցում է ցուցաբերվել խնդրին: Չնայած, դա ևս միանշանակ չէր կարող լինել, քանի որ չի բացառվում, որ այդ մի թեման առաջացներ այնպիսի խնդիր, որ հարկ լիներ փակել ողջ ֆորումը:

Երվանդ
23.09.2008, 20:08
Թեման կարծում եմ պետք չի փակել, գովազդ կամ հակագովազդ պարունակող գրառումները ջնջել, իսկ թեման պետքական թեմայա, կարողա իրոք կան թեմաներ որ պետք չէր փակել բայց փակվել են, կամ կլինեն ապագայում, պետքա տենց մի տեղ էլի, որտեղ մարդը արտահայտի իր դիրքորոշումը:

Artgeo
23.09.2008, 20:09
Իսկ ես մտածում եմ իրեն արգելել այդ թեմաներում գրելը, քանի-որ ինքը կամա թե ակամա խիստ հակագովազդ է անում բիլայնին, իսկ գովազդը և հակագովազդը պիտի բացառվեն: Թերևս կարելի է նրան նաև արգելել ակումբում բիլայնի ոճով ավատարներ, ստորագրություններ և այլ ատրիբուտներ օգտագործելը: Դրանք էլ են ակամա հակագովազդ այդ կազմակերպության համար:
Չէ, Չուկ ջան, տենց սահմանափակում ես մարդու իր մտքերի արտահայտման իրավունքը: Ինքը կարող է անել ամեն ինչ, ինչ կանոնադրությանը չի հակասում: Իսկ կանոնադրությանը հակասող գրառումներ, մասնավորապես կռիվներ շատ ա արել: Իր իսկ գրառման մեջ Ռամշտայնը մատնանշել է մեր հետագա քայլերը

Պատկերացնում ե՞ք ժողովուրդ, ասենք մեկը նստի ավտոբուս ու սկսի կռիվ անել, դրա պատճառով հաջորդ օրը տրանսպորտի նախարարությունում որոշեն, որ էլ ոչ մի ավտոբուս չպետք ա աշխատի.....անորոշ ժամկետով։
Այսինքն, Ռամշտայնն ինքը առաջարկում է, ոչ թե թեման փակել, այլ իրեն արգելել մտնել ավտոբուս, այսինքն արգելափակել ու Ակումբ մտնելու հնարավորությունից զրկել: Թեման ի՞նչ մեղավոր ա, որ ինքը կռիվ ա անում:

Ես լրիվ քո կողմից եմ Ռամշտայն ջան ու պահանջում եմ արգելափակել:

Chuk
23.09.2008, 20:15
Թեման կարծում եմ պետք չի փակել, գովազդ կամ հակագովազդ պարունակող գրառումները ջնջել, իսկ թեման պետքական թեմայա, կարողա իրոք կան թեմաներ որ պետք չէր փակել բայց փակվել են, կամ կլինեն ապագայում, պետքա տենց մի տեղ էլի, որտեղ մարդը արտահայտի իր դիրքորոշումը:
Եր, քո գրածի պատճառն այն է, որ հարգարժան Rammstein-ն այս թեմայում սխալ է շարադրել այդ թեմայի պատմությունը: Իսկ իրականում ես մոդերատորականում հստակ գրել եմ, որ թեման կբացվի ավելորդ գրառումները ջնջելուց հետո: Ցավոք այդպիսի գրառումները նաև մեր շատ հարգարժան Rammstein-ի պատճառով չափազանց շատ են և դա այնքան էլ արագ աշխատանք չէ:

Չէ, Չուկ ջան, տենց սահմանափակում ես մարդու իր մտքերի արտահայտման իրավունքը: Ինքը կարող է անել ամեն ինչ, ինչ կանոնադրությանը չի հակասում: Իսկ կանոնադրությանը հակասող գրառումներ, մասնավորապես կռիվներ շատ ա արել: Իր իսկ գրառման մեջ Ռամշտայնը մատնանշել է մեր հետագա քայլերը
Գովազդելը նույնպես հակականոնադրական է, ինչից բխում է, որ նաև հակագովազդն է հակականոնադրական:

Rammstein
23.09.2008, 20:18
Հարգարժան Rammstein, նախապես որոշել էի թեման բերել նորմալ տեքստի, այնտեղից ջնջելով բոլոր ավելորդ գրառումները, առանց հակականոնադրական գրառումների համար դրանց հեղինակներին տուգանային միավորներ տալու, կանոնադրությամբ նախատեսված այլ պատիժներ կիրառելու, սակայն թերևս այս թեման հաշվի առնելով, քանի-որ ակնհայտորեն չես ընդունում քո սխալները, քանի որ մասնավորապես նաև քո պատճառով է այդ թեման դարձել աղբանոց, քո յուրաքանչյուր հակականոնադրական գրառման համար թերևս կարժանաս պատժի՝ ակումբի կանոնադրությանը համապատասխան: Սա դեռևս վերջնական որոշում չի, բայց շատ հավանական սցենար է:

Դու, հավանաբար, սխալ ես համարում էն, որ ես պատասխանել եմ որոշ պրովոկացիոն հարցերի։ Համաձայն եմ, իմ գրածների մի մասը օֆֆտոպ է եղել։:oy
Բայց չէ՞ որ լռությունը համաձայնության նշան է։:think Այսինքն` ես չպատասխանել չէի կարող, որովհետեւ կստացվեր, որ ես իրոք Բիլայնի հետ համագործակցում եմ, ու միտումնավոր ՎիվաՍելին հակագովազդ եմ անում։:diablo Եթե ես իմանայի, որ պրովոկացիոն գրառումները կարճ ժամանակում կջնջվեն, ես դրանց չէի պատասխանի։:8
Ինչեւէ, ինձ թվում է լավ կլինի մտածել, բացի օֆֆտօպողներից, նաեւ պրովոկատորների մասին։:)

Երվանդ
23.09.2008, 20:19
Եր, քո գրածի պատճառն այն է, որ հարգարժան Rammstein-ն այս թեմայում սխալ է շարադրել այդ թեմայի պատմությունը: Իսկ իրականում ես մոդերատորականում հստակ գրել եմ, որ թեման կբացվի ավելորդ գրառումները ջնջելուց հետո: Ցավոք այդպիսի գրառումները նաև մեր շատ հարգարժան Rammstein-ի պատճառով չափազանց շատ են և դա այնքան էլ արագ աշխատանք չէ:

Ես ընդհանրապես եմ ասում ոչ թե կարծում եմ Rammstein-ը ճիշտա կամ սխալ, սենց վերնագրով թեմա պետքա իմ կարծիքով, որտեղ ցանկացողներին կտրվի լիարժեք մեկանաբանություն ինչի համար է փակվել տվյալ թեման, և ավելի ժողովրդավարանա և կարիք չի լինի ուրիշ ֆորումներում բացել նմանատիպ թեմաներ: Իսկ Rammstein-ին միանշանակ տուգանային միավորներ, մինիմումը:))

Chuk
23.09.2008, 20:22
Դու, հավանաբար, սխալ ես համարում էն, որ ես պատասխանել եմ որոշ պրովոկացիոն հարցերի։ Համաձայն եմ, իմ գրածների մի մասը օֆֆտոպ է եղել։:oy
Բայց չէ՞ որ լռությունը համաձայնության նշան է։:think Այսինքն` ես չպատասխանել չէի կարող, որովհետեւ կստացվեր, որ ես իրոք Բիլայնի հետ համագործակցում եմ, ու միտումնավոր ՎիվաՍելին հակագովազդ եմ անում։:diablo Եթե ես իմանայի, որ պրովոկացիոն գրառումները կարճ ժամանակում կջնջվեն, ես դրանց չէի պատասխանի։:8
Ինչեւէ, ինձ թվում է լավ կլինի մտածել, բացի օֆֆտօպողներից, նաեւ պրովոկատորների մասին։:)
Նմանատիպ գրառումներին պատասխանելու փոխարեն գոյություն ունի հետևյալ կոճակը՝ http://www.akumb.am/images/dargarun/buttons/report.gif (տեղեկացման համակարգ՝ մոդերատորներին):

Իսկ պրովոկացիան, որքան որ հասցրել եմ նկատել, ավելի հաճախ եղել է քո և էլի մի քանիսի կողմից:

Rammstein
23.09.2008, 20:26
Իսկ ես մտածում եմ իրեն արգելել այդ թեմաներում գրելը, քանի-որ ինքը կամա թե ակամա խիստ հակագովազդ է անում բիլայնին, իսկ գովազդը և հակագովազդը պիտի բացառվեն: Թերևս կարելի է նրան նաև արգելել ակումբում բիլայնի ոճով ավատարներ, ստորագրություններ և այլ ատրիբուտներ օգտագործելը: Դրանք էլ են ակամա հակագովազդ այդ կազմակերպության համար:

Ճիշտ ա ձեր ձեռն ա, ինչ կուզեք կանեք։ Կարաք ֆաշիստական կարգեր մտցնեք ակումբում։:D
Բայց հաշվի առ Չուկ, որ եթե արգելես Բիլայնի ոճը, ապա պիտի արգելես նաեւ ցանկացած այլ բրենդի ոճը, թե չէ կստացվի հակագովազդ Բիլայնին։:hands:D

Դրանք էլ են ակամա հակագովազդ այդ կազմակերպության համար:

Հետաքրքիր է, եթե ենթադրենք, թե ես օգտագործեի ասենք Coca.Cola-ի ոճը, դա՞ ում էր հակագովազդելու։:think

VisTolog
23.09.2008, 20:28
Հետաքրքիր է, եթե ենթադրենք, թե ես օգտագործեի ասենք Coca.Cola-ի ոճը, դա՞ ում էր հակագովազդելու։ :think
Fanta, Sprite, Pepsi Cola... :)

Ի դեպ, Բիլայնի ապրանքանիշը պաշտոնապես, թե ինչապես, Հայաստանում գրանցված չի... :)

Ռուֆուս
23.09.2008, 20:28
Fanta, Sprite, Pepsi Cola... :)

Վիստ, Ֆանտան ու Սպրայթը էլի Կոկա Կոլայիննա :D

Kuk
23.09.2008, 20:29
Հետաքրքիր է, եթե ենթադրենք, թե ես օգտագործեի ասենք Coca.Cola-ի ոճը, դա՞ ում էր հակագովազդելու։:think

Ամենայն հավանականության` Pepsi:D

Norton
23.09.2008, 20:31
Ճիշտ ա ձեր ձեռն ա, ինչ կուզեք կանեք։ Կարաք ֆաշիստական կարգեր մտցնեք ակումբում։:D
Բայց հաշվի առ Չուկ, որ եթե արգելես Բիլայնի ոճը, ապա պիտի արգելես նաեւ ցանկացած այլ բրենդի ոճը, թե չէ կստացվի հակագովազդ Բիլայնին։:hands:D

Հետաքրքիր է, եթե ենթադրենք, թե ես օգտագործեի ասենք Coca.Cola-ի ոճը, դա՞ ում էր հակագովազդելու։:think

Ռամշ. ակումբում կարծեմ ուրիշ բրենդ չկա ավատարների վչա, էտ 1, հետո էլ ավատար դնելը էդքան էլ հակագովադդ չէր լինի, եթե չհամեմվեր լիքը հակագովազդային ու պրովոկացիոն գրառումներով մրցակցի դեմ:

VisTolog
23.09.2008, 20:32
Մի բան էլ

2.1.7 Առանց ակումբի ղեկավարության հատուկ թույլտվության չի թույլատրվում տեղադրել գովազդային նյութեր՝ ցանկացած տեսքով, այդ թվում՝ գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, կցորդներում, ստորագրություններում, հատուկ կարգավիճակներում, ավատարներում, անձնագրի լուսանկարներում և այլուր:

Ավելացվել է 39 վայրկյան անց

Վիստ, Ֆանտան ու Սպրայթը էլի Կոկա Կոլայիննա :D
Հա դե էլի... :))

Rammstein
23.09.2008, 20:34
Նմանատիպ գրառումներին պատասխանելու փոխարեն գոյություն ունի հետևյալ կոճակը՝ http://www.akumb.am/images/dargarun/buttons/report.gif (տեղեկացման համակարգ՝ մոդերատորներին):

Էդ կոճակի մասին գիտեմ, բայց ես ուզում էի էդ մարդկանց հասկացնել, որ ես Բիլայնում չեմ աշխատում։

Իսկ պրովոկացիան, որքան որ հասցրել եմ նկատել, ավելի հաճախ եղել է քո և էլի մի քանիսի կողմից:

Շատ եմ խնդրում, հիմնավորիր։:)

Հ.Գ. Մեկ էլ մի հատ սահմանում ա պետք, թե էդ թեմայում որ գրառումն ա կոչվում թեմայից դուրս, որովհետեւ թեմայի անունը տեղից անիմաստ ա։ Սկզբունքորեն էդ գրառումներն էլ ես չէի համարի թեմայից դուրս, որովհետեւ խոսքը վերաբերում էր Բիլայնում աշխատել-չաշխատելուն։

Ավելացվել է 4 րոպե անց

Ամենայն հավանականության` Pepsi:D

Այսիքնք դու համարում ես որ ցանկացած գովազդ տեղից հակագովազդ ա։
Երկաթյա տրամաբանություն է։

2.1.7 Առանց ակումբի ղեկավարության հատուկ թույլտվության չի թույլատրվում տեղադրել գովազդային նյութեր՝ ցանկացած տեսքով, այդ թվում՝ գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, կցորդներում, ստորագրություններում, հատուկ կարգավիճակներում, ավատարներում, անձնագրի լուսանկարներում և այլուր:

Ի դեպ Norton-ը ամեն Վիվայի նորություն գրում ա էս ակումբում։ Եթե դա գովազդ չի, ապա ի՞նչ է։

Chuk
23.09.2008, 21:39
Ես ընդհանրապես եմ ասում ոչ թե կարծում եմ Rammstein-ը ճիշտա կամ սխալ, սենց վերնագրով թեմա պետքա իմ կարծիքով, որտեղ ցանկացողներին կտրվի լիարժեք մեկանաբանություն ինչի համար է փակվել տվյալ թեման, և ավելի ժողովրդավարանա և կարիք չի լինի ուրիշ ֆորումներում բացել նմանատիպ թեմաներ: Իսկ Rammstein-ին միանշանակ տուգանային միավորներ, մինիմումը:))
Եր, ցավում եմ, բայց թերևս այս թեման կփակվի, իր վատ, պրովոկացիոն և ապատեղեկատվական վերնագրի, շեղված ընթացքի, քննարկման ոճի և այլ պատճառներով այս թեման կփակվի, իսկ յուրաքանչյուր ակումբցի իրավասու կլինի բացել թեմա փակված թեմաների փակման պատճառը պարզելու համար (ոչ թե մեղադրելու անհիմն փակելու համար, այդպիսի բան առայսօր չի եղել):

Ramstain, պրովակացիոն գրառումներիդ մասին կտեղեկացվես տուգանային միավորներին կցված մեկնաբանություններով: Դա երբ կլինի, չգիտեմ:

Norton
23.09.2008, 21:45
Ի դեպ Norton-ը ամեն Վիվայի նորություն գրում ա էս ակումբում։ Եթե դա գովազդ չի, ապա ի՞նչ է։

Ստոպ, ես Վիավայի վատար չեմ դնում ու մի հատ էլ սկսում թեմայում անհիմն վարկաբեկել մյուս ընկերությանը՝ չնայած կպնելու շատ տեղեր կա: Դա արվումա կոնկրետ քո ու մի քանիսի կողմից կատարվող հակագովազդը հակակշռելու համար: օքը՞

Kuk
23.09.2008, 21:51
Այսիքնք դու համարում ես որ ցանկացած գովազդ տեղից հակագովազդ ա։
Երկաթյա տրամաբանություն է։

Ապեր, եթե հիշողության հետ կապված խնդիրներ ունես, հոգ չէ տվյալ դեպքում, ուշադիր կարդա, ես կմեջբերեմ:
Հարցրել ես.

Հետաքրքիր է, եթե ենթադրենք, թե ես օգտագործեի ասենք Coca.Cola-ի ոճը, դա՞ ում էր հակագովազդելու։
Այսինքն դու կարծում ես, որ կոլաի ոչն ընտրելով ինչ որ մեկին հակագովազդ ա լինելու, ու հարցնում ես, թե ում: Ես էլ մտածել եմ, որ եթե պետքա հակագովազդ անի կոլան, ուրմեն հավանական ա, որ պեպսիին կանի, ու գրել եմ` Ամենայն հավանականության` Pepsi: Նենց որ, ընգեր, անհիմն կերպով մի գնահատի տրամաբանությունս, կարճ ասած` կոռեկտ եղիր արտահայտություններիդ մեջ:

Chuk
23.09.2008, 22:02
Մոդերատորական. Թեման վերածվել է հարաբերությունների պարզման վայրի, քննարկումը չի գնում նորմալ հունով, թեմայի վերնագիրն իր մեջ սադրանք և ապատեղեկատվություն է պարունակում, հետևաբար այս թեման փակվում է:

«Beeline AM» թեման փակվել է, որովհետև նրանում տեղ գտած 1100-ից ավել գրառումների ճնշող մեծամասնությունը կամ անիմաստ են, կամ թեմայից դուրս են, կամ վիճաբանության տարրեր են պարունակում, կամ փոխադարձ վիրավորանքներ են: Թեման անհրաժեշտ է մաքրել այդ գրառումներից, ինչի համար անհրաժեշտ է կարդալ այդ բոլոր գրառումները, ինչը ժամանակատար գործ է: Առ այժմ կարդացվել են առաջին մոտ 500 գրառումներն ու դրանցից մոտ 400-ը ջնջվել են վերը նշածս պատճառներով, ընդ որում հաշվի առնելով որ այդտեղ կա ղեկավարության մեղքը, որ այսքան ժամանակ դրանք չէին հեռացվել թեմայից, գրառումները ջնջվել են առանց պատժամիջոցների կիրառման: Թեմայի մյուս գրառումները այս տարբերակով «մշակելուց» հետո, թեման մաքրելուց, զտելուց հետո այն կվերաբացվի՝ առաջիկա օրերին: Հաշվի առնելով, որ Rammstein մականվամբ ակումբցին, ինչպես ցույց է տալիս այս քննարկման ժամանակ նրա գրառումները, չի գիտակցում իր կատարած հակականոնադրական գործողությունները, գրառումները, հնարավոր է, որ նրա հակականոնադրական գրառումների համար այնուամենայնիվ կկիրառվեն պատժամիջոցներ, որպեսզի նա հասկանա, թե ինչպիսի գրառումներ անելը չի կարելի: Հնարավոր է, բայց պարտադիր չէ, ես այս մասին դեռ կմտածեմ:

Հետագայում այլ վիճահարույց թեմաների ճակատագիրը, փակվելու պատճառը պարզելու համար ակումբցիներից յուրաքանչյուր իրավասու է բացել համապատասխան թեմա, ոչ սադրիչ վերնագրով, օրինակ «Ինչու՞ է փակվել թեման», և թեման փակող մոդերատորը անհրաժեշտության դեպքում բացատրություն կտա: Այդ հարցերը կարող են տրվել նաև «Հարցեր ադմինիստրացիային» թեմայում:

Այս թեման փակվում է: