PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեր



comet
23.09.2008, 10:38
Երեկ հին տետրերս էի քրքրում ու սա գտա:


Սեր

Հիվանդ տղան լիաթոք շնչում էր թարմ օդր և պատրաստ էր ժպիտով սրտաբուխ ողջույն հղել անցորդներին:
-Ողջո~ւյն, պապի,- նրա ողջույնի առաջին վայելողը եղավ խեր դռնապանը:
-Ողջո~ւյն, տղաս,- ծերունին իր հայացքն ուղղեց դեպի թույլ ձայնը:
-Այսօր շատ լավ եղանակ է: Ուրախություն ձեզ ամբողջ օրը:
-Շնորհակալությո~ւն:
Այնուհետև աշխատանքի գնացող երիտասարդ ամուսիններն ստացան նրա սիրալիր ողջույնը:
-Ողջո~ւյն: Երջանկությո~ւն ձեզ,- տղան թափահարեց ձեռքը:
-Շնորհակալությո~ւն, քեզ նույնպես...
Անցան օրեր: Տղան միշը ճշտապահորեն կանգնում էր պատշգամբում` ժպիտով ու սրտագին ողջույնով պատվելու անցորդներին:
Հետո մոտերքում ապրողները, ովքեր կամ գնում էին աշխատանքի, կամ առավոտյան մարմնամարզութամբ էին զբաղվում, իմացան տղայի մասին ու սիրում էին քայլել այդ փողոցով: Նրա ողջույնը ստանալու համար ոմանք նույնիսկ գերադասում էին երկարացնել ճանապարհը:
Մի տարի հետո տղան չերևաց պատշգամբում: Անցան օրեր: Սկզբում շատ չէին մտածում այդ մասին, բայց հետո անհասկանալի թվաց տղայի անհետանալը:
Մի առավոտ պատշգամբի տակ շատ բնակիչներ հավաքվեցին` կարծես միմյանց հետ պայմանավորված լինեին: Նրանց մեջ էր նաև ծեր դռնապանն ու երիտասարդ ամուսինները` իրենց մանկիկի հետ:
Վշտահար մայրը պատմեց որդու մասին:
Մի քանի տարի առաջ տղան արդեն գիտեր, որ ինքը հիվանդ է ոսկրի քաղցկեղով: Նրա համար ամենաանտանելին ոչ թե մոտալուտ մահն էր, այլ նրա մարմնում քաղցկեղի պատճառով ուժեղ ցավը, որը հնարավորություն չէր տալիս նրան սովորականի պես ապրել: Նա ոչինչ չէր կարող անել, բացի լուսաբացին անցորդներին ողջունելուց, որպեսզի իր ողջույնը ստացողները լավ տրամադրությամբ սկսեն նոր օրը: Այդ օրերին տղան ուրախ էր: Թեև քաղցկեղը տանջում էր նրան ամբողջ գիշեր, և նա միայն ցավազրկող դեղամիջոցներով էր մեղմում սաստիկ ցավը և լուսադեմին մեծ ջանքերով էր ելնում մահճակալից, քայլում դեպի պատշգամբ:
Մահից առաջ տղան խնդրել էր, որ մայրն իր վերջին բարեմաղթանքները փոխանցի անցորդներին:
Տղայի պատվին այդ փողոցում մի փոքրիկ հուշարձան կանգնեցվեց:

Հակոբ Գեւորգյան
23.09.2008, 11:32
Հետաքրքիր, ժամանակագրային արձակի ձեւով մի պատմություն. Բրավո։

Lion
03.10.2008, 19:03
Լավ պատմվածք է - լավատեսության և գեղեցիկի մասին: Ափսոս տխուր էր, մի քիչ...:(

comet
06.10.2008, 09:35
Ապրեք :)

Եկվոր
17.06.2009, 11:23
Ապրեք :)

Ասելիքդ քո՛նն է, գեղեցիկ է, հուզում է ինձ՝ ուրեմն նաև իմն է ու դրանով առավել գեղեցիկ է…: Կրակը կարող է այրել, կարող է ջերմացնել: Քո ներսի կրակը ջերմացնում է:hands

ՀԳ. Մեջբերված Ապրեք :)-ից մի քիչ էլ ինձ:)

cold skin
17.06.2009, 11:35
Լավագույնի համար են ապրում մարդիկ…

Հուզիչ էր ...

Firegirl777
17.06.2009, 11:47
Շատ լավն է, արցունք քամեց աչքերիցս...
ԱՊՐԵՍ