PDA

Դիտել ողջ տարբերակը : Վարդուհի Վարդանյան

Գրիգոր
22.09.2008, 21:50
Ամեն ինչ Վարդուհի Վարդանյանի մասին

Kuk
22.09.2008, 21:58
Մոդերատորական. թեմայից դուրս գրառումը ջնջվել է:

Doberman
23.09.2008, 21:52
Ես մի բան չեմ հասկանում, ինչի՞ են Վարդուհի Վարդանյանին աստվածացնում:

Amaru
23.09.2008, 22:08
Մոդերատորական. Վատ ձևակերպմամբ գրառումը ջնջվել է:

Լեո
23.09.2008, 22:30
Ես մի բան չեմ հասկանում, ինչի՞ են Վարդուհի Վարդանյանին աստվածացնում:

Չեն աստվածացնում: Հիշում են... արժանիորեն...

Kuk
23.09.2008, 22:31
Մոդերատորական. Վատ ձևակերպմամբ գրառումը ջնջվել է:

Լեո
23.09.2008, 22:40
Լավ չէ, որ վատ ձևակերպված գրառումներ էլ են լինում այս թեմայում:
Ժող. ջան, եկեք հարգենք հիշատակը` անկախ ամեն ինչից:

aerosmith
23.09.2008, 22:41
ես էլ եմ էդ մտածում, Վարդուհուն ինչի են էդքան Աստվածացնում??? Լուչանո Վովորոտտին մահացավ, հլը չտեսա իրա երկրում էդքան Աստվածացնեն, ինչքան ստեղ Վարդուհուն։ Էստրադայից ով պարապա մնում մի հատ Վարդուհու հիշատակին նվիրված կլիպա նկարում։

Ուլուանա
23.09.2008, 22:43
Լավ չէ, որ վատ ձևակերպված գրառումներ էլ են լինում այս թեմայում:
Ժող. ջան, եկեք հարգենք հիշատակը` անկախ ամեն ինչից:
Ինձ թվում է՝ այս թեման հիշատակ հարգելու համար չի նախատեսված, հակառակ դեպքում «Երաժշտության» բաժնում չէր բացվի։ Այստեղ նախատեսված է քննարկել Վարդուհի Վարդանյանին՝ որպես երգչուհու՝ կախված երգարվեստի բնագավառին վերաբերող ամեն ինչից։ Կարծում եմ՝ ասածիցս պարզ է, որ անձնական կյանքը տվյալ բնագավառին չի պատկանում։

Լեո
23.09.2008, 22:49
Մոդերատորական. Գրառումը ջնջվել է, քանի որ նրանում մեջբերվել ու ուշադրության էր հրավիրվել վատ ձևակերպված գրառման վրա:

Սամվել
23.09.2008, 22:51
Ինձ թվում է՝ այս թեման հիշատակ հարգելու համար չի նախատեսված, հակառակ դեպքում «Երաժշտության» բաժնում չէր բացվի։ Այստեղ նախատեսված է քննարկել Վարդուհի Վարդանյանին՝ որպես երգչուհու՝ կախված երգարվեստի բնագավառին վերաբերող ամեն ինչից։ Կարծում եմ՝ ասածիցս պարզ է, որ անձնական կյանքը տվյալ բնագավառին չի պատկանում։

Ահա...

ԻՄ կարծիքով որոշակի մակարդակ ուներ համեմատած հիմիկվա Շփռոտ մռոտի հետ..

Յա տակ դումայու ..

Համենայն դեպս երգեր ունի որ մինչև հիմա էլ հավեսով կլսեի :think

Լեո
23.09.2008, 22:58
Վարդուհի Վարդանյանի Կապույտ անուրջներ և Ճերմակ արև երգերը հայկական էստրադայում իմ ամենասիրելի երգերից են, իսկ այդպիսիք շա~տ քիչ կան:

Kuk
23.09.2008, 23:05
Այս վաղամեռիկ «երգչուհու» կատարմամբ ոչ մի նոռմալ երգ չեմ լսել:

impression
23.09.2008, 23:08
Այս վաղամեռիկ «երգչուհու» կատարմամբ ոչ մի նոռմալ երգ չեմ լսել:

Kuk, ես հայ էստրադայի ֆանատ չեմ, բայց չընդունել, որ Վ. Վարդանյանն ուներ իրոք շատ հզոր ձայն ու հոյակապ կատարողական արվեստ, նշանակում է լինել ահավոր սուբյեկտիվ կամ էլ առնվազն պրոբլեմներ ունենալ լսողական ապարատի հետ;

Վարպետ
23.09.2008, 23:11

Գումարած մեկ, Կուկ: Ու իմ սուբյեկտիվ մոտեցումը մի հարցի վերաբերյալ: Ապեր, գրելուդ տոնը բոլորովին դուրս չի գալիս:
Ամենակայացած ձայներից էր, ու ես շատ ափսոսում եմ, որ անժամանակ մահացավ:

Kuk
23.09.2008, 23:17

Լիլ, ոչ լսողական ապարատի հետ պռոբլեմներ ունեմ, ոչ էլ տվյալ «երգչուհու» դեմ ինչ որ բան ունեմ կամ ունեցել եմ, որ հիմա էլ սուբյեկտիվ կարծիք հայտնեմ, բայց միևնույնն ա, ես իրան երգչուհի չեմ համարում: Մի անգամ մի հատ կլիպ տեսա, լռիվ թյուրիմացություն էր. ոչ երգ կար, ոչ կատարում. ինչ որ անհեթեթություն էր ուղղակի: Ես չեմ կարող երգչուհի համարել հա՛մ Ուիտնի Հյուսթոնին, հա՛մ Վարդուհի Վարդանյանին: Ուիթնի Հյուսթոնին երբեք չեմ պատկերացնում այդպիսի դատարկ տեսահոլովակի մեջ, այդպիսի դատարկ երգով: Ափսոս` չգիտեմ էդ երգի անունը, որ ասեմ, նայես տեսահոլովակը ու երգը լսես, տեսնեմ ինչ կասես: Բայց դե միայն այդ երգով չի, որ ես իրա մասին կարծիք եմ կազմել, էի եմ լսել, բայց զոռով, որտև լսելու բան չեմ գտել մեջը:

Սամվել
23.09.2008, 23:18

Աչքիս էն Գելի երգն ես լսել.. :D էտ մեկը իրոք թյուրիմացություն էր.. որ տեսա ասի էս մեկն էլ գծերից ընգավ :D:D:(

impression
23.09.2008, 23:20

Կուկ, կլիպմեյքերի ոչ կոմպետենտ լինելը, երգի հեղինակի ոչ այնքան լավ գրած երգը, լսարանի "ճաշակը" որևէ ընդհանուր բան չունեն երգչուհու կոկորդի տվյալների հետ:

Վարպետ
23.09.2008, 23:21
Աչքիս էն Գելի երգն ես լսել.. :D էտ մեկը իրոք թյուրիմացություն էր.. որ տեսա ասի էս մեկն էլ գծերից ընգավ :D:D:(
Արման Աղաջանի հետ?... Ժողովուրդ... էդ կատակ երգ ա եղել, բառերն էլ Շուշան Պետրոսյանն ա գրել... Ես մեծ հաճույքով եմ լսել: Կարող ա Արամուսի գազարն էլ դուրներդ չի եկել?

Kuk
23.09.2008, 23:22
Գումարած մեկ, Կուկ: Ու իմ սուբյեկտիվ մոտեցումը մի հարցի վերաբերյալ: Ապեր, գրելուդ տոնը բոլորովին դուրս չի գալիս:
Ամենակայացած ձայներից էր, ու ես շատ ափսոսում եմ, որ անժամանակ մահացավ:

Վարպետ, եթե քեզ համար ամենակայացած ձայն կարող է լինել Վարդուհի Վարդանյանի ձայնը, իմ համար նա երբեք չի կարող լինել: Ես կայացած ձայն համարում եմ օրինակ` Էլվինա Մակարյանին, ու երբեք համեմատության եզրեր չեմ գտնի:

Ինչ վերաբերում ա տոնիս. ամենևին էլ կարևոր չի, որ տոնս բոլորին դուր գա: համ էլ` էդ էնքան էլ հեշտ բան չի, նենց խոսալ, որ բոլորին դուր գա խոսելաոճը:

impression
23.09.2008, 23:22
Արման Աղաջանի հետ?... Ժողովուրդ... էդ կատակ երգ ա եղել, բառերն էլ Շուշան Պետրոսյանն ա գրել... Ես մեծ հաճույքով եմ լսել: Կարող ա Արամուսի գազարն էլ դուրներդ չի եկել?

եթե էդ երգի հետ ա, ապա ես էլ եմ դա շատ հաճույքով լսել ժամանակին: :)

Սամվել
23.09.2008, 23:22
Արման Աղաջանի հետ?... Ժողովուրդ... էդ կատակ երգ ա եղել, բառերն էլ Շուշան Պետրոսյանն ա գրել... Ես մեծ հաճույքով եմ լսել: Կարող ա Արամուսի գազարն էլ դուրներդ չի եկել?

դե՜ ո՞նց ասեմ :oy

Իրականում ուղակի իրան չէր սազում էտ երգը էտքան բան.. :think

Վարպետ
23.09.2008, 23:24
դե՜ ո՞նց ասեմ :oy

Իրականում ուղակի իրան չէր սազում էտ երգը էտքան բան.. :think

Եղբայր... Բայց ինչու?:) Ահավոր կայֆ լիցեդեյություն էին անում, իսկ դա նույնպես արվեստի բաղադրիչ է: Գիտես չէ, մենակ հայերիս մոտ ա երեւի "կլոունություն անել" արտահայտությունը համարվում վիրավորական...

Ambrosine
23.09.2008, 23:25
ձայն ուներ, բայց հատուկենտ երգեր էին, որ լսվում էին ու լսվում են
ես էլ եմ էն կարծիքին, որ աստվածացնել պետք չի. իր մահից շատ քիչ առաջ կարծեմ Օֆելյա Համբարձումյանն էր մահացել, բայց ոչ մեկ չհիշեց նրան, իսկ Վարդանյանի համար երգ գրելը <<պրեստիժ>> ա դարձել:[ հերիք ա, հոգնացրիք:angry նենց էլ դատարկ երգեր են:[

չէ բան չունեմ ասելու.. ուղակի չեմ սիրում իրան էտ դերում էտան բան.. իրան հուզական երգերն ավելի են սազում :think

Kuk
23.09.2008, 23:27
Կուկ, կլիպմեյքերի ոչ կոմպետենտ լինելը, երգի հեղինակի ոչ այնքան լավ գրած երգը, լսարանի "ճաշակը" որևէ ընդհանուր բան չունեն երգչուհու կոկորդի տվյալների հետ:

impression, բա ո՞ւր մնաց իրա երգչուհի լինելը, ինչո՞վա ինքը երգչուհի, եթե ո՛չ լավ կլիպմեյքերա ընտրում, ոչ էլ լավ երգա ընտրում.. տենց շատերը կան, որ լավ ձայն ունեն, ԱԼՄ-ի երեխեքից էլ կան, որ լավ ձայն ունեն, ուրեմն ի՞նչ` դարձան երգիչներ ու երգչուհինե՞ր:

Վարպետ
23.09.2008, 23:28
չէ բան չունեմ ասելու.. ուղակի չեմ սիրում իրան էտ դերում էտան բան.. իրան հուզական երգերն ավելի են սազում :think
Էդ հարցի լրիվ ուրիշ կողմն է:) Էստեղ արդեն ճաշակի հարց է, որն անհամեմատելի հասկացություն է:

Սամվել
23.09.2008, 23:30
impression, բա ո՞ւր մնաց իրա երգչուհի լինելը, ինչո՞վա ինքը երգչուհի, եթե ո՛չ լավ կլիպմեյքերա ընտրում, ոչ էլ լավ երգա ընտրում.. տենց շատերը կան, որ լավ ձայն ունեն, ԱԼՄ-ի երեխեքից էլ կան, որ լավ ձայն ունեն, ուրեմն ի՞նչ` դարձան երգիչներ ու երգչուհինե՞ր:

Ապեր Հայաստանում քանի հատ լավ Կլիպմեյքեր կա՞ :o:8:think
Քանի հատ լավ կլիպմեյքերի փող կհերաիքացներ էտտ խեղճ աղջիկը :think

Ուլուանա
23.09.2008, 23:30
Համաձայն եմ impression–ի ու Վարպետի հետ այն հարցում, որ Վարդուհի Վարդանյանը և՛ լավ ձայն ուներ, և՛ լավ կատարում, բայց որ մեր հայկական էստրադային բնորոշ անորակ երգեր էլ էր շատ երգում, էդ չեմ կարող չընդունել։ Իսկ երգչուհի ասելով՝ մենք միայն ձայնային տվյալները չենք հասկանում, այլ ձայնը, երգի մեղեդին, բառերը, կատարողականությունն ու էլի որոշ գործոններ, էդ թվում և տեսահոլովակը, միասին վերցված։ Այնպես որ միայն կոկորդային տվյալները բավական չեն լավ երգչուհի լինելու համար։ Էդ լավ կոկորդի միջով պիտի նաև համապատասխան լավ երգ անցնի, չէ՞, որ լսես ու գնահատես կոկոդի տվյալները։ Սա ընդհանրապես եմ ասում։ Կոնկրետ Վարդուհի Վարդանյանի երգարվեստին այնքան լավատեղյակ չեմ, որպեսզի կարողանամ լրջորեն գնահատել, թե նրա երգերի քանի տոկոսն է լավը, քանիսը՝ վատը։ Ես ինքս համ լավերն եմ լսել, համ վատերը, ու համարում եմ, որ նա ընդհանուր առմամբ հայկական էստրադայի՝ իմ գնահատմամբ՝ գրեթե համատարած միջակության ծովի մեջ լավերից մեկն էր։

Kuk
23.09.2008, 23:31
ձայն ուներ, բայց հատուկենտ երգեր էին, որ լսվում էին ու լսվում են
ես էլ եմ էն կարծիքին, որ աստվածացնել պետք չի. իր մահից շատ քիչ առաջ կարծեմ Օֆելյա Համբարձումյանն էր մահացել, բայց ոչ մեկ չհիշեց նրան, իսկ Վարդանյանի համար երգ գրելը <<պրեստիժ>> ա դարձել:[ հերիք ա, հոգնացրիք:angry նենց էլ դատարկ երգեր են:[

Տենցա Աստղ ջան, մակարդակ եմ ասել, է. Էլվինա Մակարյանը ինքնասպան եղավ, ո՞վ իմացավ: Թե՞ Էլվինա Մակարյանը հայ չէր, թե՞ երգչուհի չէր. այ ինքն էր երգչուհի, որվա մեջ տասը հատ երգ կարար գրեր ու երգեր ու տասն էլ մեծ գործեր լինեին:

Լեո
23.09.2008, 23:31
Ես չեմ կարող երգչուհի համարել հա՛մ Ուիտնի Հյուսթոնին, հա՛մ Վարդուհի Վարդանյանին:

Եթե էս տրամաբանությամբ շարժվենք, ես ոչ-ոքի չեմ կարող երգիչ համարել, երբ համեմատում եմ Անդրեա Բոչելիի հետ:

Kuk
23.09.2008, 23:35
Ապեր Հայաստանում քանի հատ լավ Կլիպմեյքեր կա՞ :o:8:think
Քանի հատ լավ կլիպմեյքերի փող կհերաիքացներ էտտ խեղճ աղջիկը :think

Սամ, նախ չեմ կարծում, որ ինքը խեղճ աղջիկ էր: Բայց էդ ինձ չի էլ հետաքրքրում: Եթե փող չուներ, որ արտասահմանյան լավ կլիպմեյքերի հետ համագործաքցեր, թող իրան զրկեր կլիպ ունենալու հաճույքից ու էդ գումարները ծախսեր ձայնասկավառակների վրա: Չկա՞ն երգիչներ ու երգչուհիներ, ովքեր բարձունքների են հասել առանց կլիպների:

Վարպետ
23.09.2008, 23:36
Ես կարծում եմ, որ Ուլուանան նենց ասաց, որ... Չուկի ասած` ### :)

Kuk
23.09.2008, 23:39
Եթե էս տրամաբանությամբ շարժվենք, ես ոչ-ոքի չեմ կարող երգիչ համարել, երբ համեմատում եմ Անդրեա Բոչելիի հետ:

Ինչի՞: Ասենք որ Բոչելիի հետ համեմատես Խուլիո Իգլեսիասին, Ջո Քոկերին, Դեմիս Ռուսոսին, Բարի Ուայթին, Չելենտանոյին ու լիքը նման հզոր երգիչների հետ, ինչո՞ւ նրանք երգիչ չեն լինի՞: Թվարկածներիս շարքը կարամ լաաավ երկարացնել..

Սամվել
23.09.2008, 23:59
Տենցա Աստղ ջան, մակարդակ եմ ասել, է. Էլվինա Մակարյանը ինքնասպան եղավ, ո՞վ իմացավ: Թե՞ Էլվինա Մակարյանը հայ չէր, թե՞ երգչուհի չէր. այ ինքն էր երգչուհի, որվա մեջ տասը հատ երգ կարար գրեր ու երգեր ու տասն էլ մեծ գործեր լինեին:

Ապեր եթե մեկի մասին շուխուր են անում մեկի մասին ոչ էտ բնավ չի նշանակում որ նրանցից մեկը լավն էր մեկը վատը... ուղակի երևի մեկը ավելի շատ շուխուր անող ընկերներ ուներ... էտքան բան...

Ավելացվել է 2 րոպե անց

Սամ, նախ չեմ կարծում, որ ինքը խեղճ աղջիկ էր: Բայց էդ ինձ չի էլ հետաքրքրում: Եթե փող չուներ, որ արտասահմանյան լավ կլիպմեյքերի հետ համագործաքցեր, թող իրան զրկեր կլիպ ունենալու հաճույքից ու էդ գումարները ծախսեր ձայնասկավառակների վրա: Չկա՞ն երգիչներ ու երգչուհիներ, ովքեր բարձունքների են հասել առանց կլիպների:

Հիմա երևի ո՛չ.. ու չեմ կարծում որ քո արած համեմատությունները տեղին են.. համեմատում են հավասարին հավասարի հետ ոչ թե բռնես խոսքի Վարդուհուն ասենք Ուիտնի Հյուսթոնի կամ եսիմում հետ համեմատես..

Համենայն դեպք Հայկական էստրադայի մեջ արժեքավոր մարդ էր :think

*e}|{uka*
24.09.2008, 00:48
Մարդը մահացավ , էլի հանգիստ չգտավ... :cry2
Լավնա եղել վատնա եղել հիմա եղելա, նենց տպավորություն է , որ Հայ էստրադայում երգիչ չմնած մահացածներին հասանք :(

Իսկ , եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ասել որ նա ձայն չուներ, էտ ոնց որ ասես, թե Անդրեն տղայա :D : Համենայն դեպս նենց երգեր ուներ, երբ լսում էի փշաքաղվում էի, իսկ ես ոչ բոլոր երգերից եմ փշաքաղվում ;) Իսկ Վիտնի Խյուստնին պետք չի ոչ մեկի հետ համեմատել, նախ ինքը անհամեմատելի է , երկրորդն էլ մեր էստրադայի հնարավորություններին նայեք ու իրանցը նայեք, էհե՜ սար ու ձորի տարբերություն է :
Ուրախ եմ , որ Վարդուհի Վարդանյան երգչուհի է եղել, այ տենց ...:P

Ծով
24.09.2008, 12:02
Վարդուհու երգերում հոգի կա, դա է կարևորը..էներգիա կա...հատկապես վերջին երգում:)

*e}|{uka*
24.09.2008, 16:05
Հա մեկ էլ ասում էիք անունը աստվածացնում են, ախր հո ինքը չի անում :unsure , մի երկու հոգի հին երգերը քրքրել են, կլիպ են հին կլիպերից կարկատել, մի երկու հոգի էլ երգ են նվիրել, վսյո անունը բռենդ են դարձրել ու մարդիկ փող են աշխատում, էսքան բան, ինչ կա այստեղ զարմանալու :think

Աթեիստ
24.09.2008, 16:53
Ես նրա երգերը սկսել եմ լսել միայն նրա մահից հետո: Երբեք մտքովս չի անցել որ նա այդքան երգ ունի: Չեմ ասի թե բոլորն էին հաջող, բայց որ շատ-շատերը պատրաստ եմ ցանկացած պահի հաճույքով լսել, դա փաստ է:
Հավանում եմ նրա "Հորդ անձրև" երգը Անդրեի հետ (որում ի դեպ լավ երևում է, որ Անդրեի վոկալը շատ ավելի լավն է, քան Վարդուհունը):

Հ.Գ. Աղա-Ջանի հետ հումորային երգն էլ շատ եմ հավանում, հենց որպես հումորային թեթև:

Selene
24.09.2008, 23:23
Վարդուհուն շատ եմ հավանում որպես հայ երգարվեստի լավագույն կատարողներից մեկը, ցավում եմ, որ էտքան անժամանակ հեռացավ այս աշխարհից:( Մեկ ձեռիս մատերն էլ շատ են՝ թվելու իմ հավանած հայ երգիչ-երգչուհիներին թե՛ ձայնով, թե՛ որպես բեմի մարդ՝ տեսքով, ներկայացնելիքով, ու էտ կապ չունի, թե իր երգերի քանի տոկոսն եմ հավանում որպես լավ երգ:ok
Հիշում եմ, թե ինչպես կարծեմ Վիտեբսկում էր, մի տարի գրանպրին շահեց Վարդուհին՝ կատարելով՝ <<Снимим маски, господа>> երգը ու այնքան լավ երգեց, որ ամբողջ մարմնով փշաքաղվել էի, հզոր էր, գեղեցիկ էր:love
Աթեիստի նշած երգն էլ եմ հավանում շատ, Անդրեի հետ հոյակապ դուետ է ստացվել, երգում էնքան հոգի ու շունչ կա:roll Երբ ձայնային լավ տվյալներ ունեցող երգիչը երգը կատարում է ողջ էությամբ՝ մեջը կյանք դնելով, այլ ոչ բեմի վրա «կոտորում» իրան այն աստիճանի, որ բառերն էլ է մոռանում, ինչ է թե հանդիսատեսի մոտ տպավորություն թողնի, չես կարող չգնահատել նրան:)
Միշտ էլ կարելի է վատաբանել, հավատացեք, որ դժվար չէ անգամ իդեալականին շատ մոտ գտնվող մարդուն թերագնահատել, դա յուրաքանչյուրն էլ կարող է / թեկուզև ընդամենը սեփական կարծիքն է արտահայտում/, բայց կարելի է հարցին մոտենալ աղգային ունեցվածքի շրջանակներում ու գնահատումներ անել;) Թե չէ որ միջազգային ճանաչում վայելողներին համեմատելու գործը հասնի... «…հեհեեեե~~…» ինչպես հայտնի ֆիլմում ասել է օղորմածիկ Ֆրունզիկը:)

Ambrosine
25.09.2008, 00:25
Տենցա Աստղ ջան, մակարդակ եմ ասել, է. Էլվինա Մակարյանը ինքնասպան եղավ, ո՞վ իմացավ: Թե՞ Էլվինա Մակարյանը հայ չէր, թե՞ երգչուհի չէր. այ ինքն էր երգչուհի, որվա մեջ տասը հատ երգ կարար գրեր ու երգեր ու տասն էլ մեծ գործեր լինեին:

Մակարյանի` որդուն նվիրված երգն էր շատ լավը, բայց դժվար էր լսելը:(

երեխեք, ինչի եք խուսափում միջազգային ճանաչում ունեցողների հետ համեմատելուց? օրինակ ՍՕԱԴ-ի ժողովուրդը հայ չեն? բա ոնց եղավ, որ միջազգային համբավ ունեն? Բա Շառլ Ազնավուրը, Շերը... ազգությունը կապ չունի, եթե ունես լավ տվյալներ /լավ ձայն, բեմական արտաքին.../, ապա դու էլ ունես բոլոր հնարավորությունները` միջազգային հռչակ վայելելու

իսկ ինչ վերաբերում ա ընկերների կողմից շուխուռ անելուն, ասեմ, որ դա ևս մեկ անգամ ապացուցում ա, որ մեր հենց թեկուզ էդ չեղած շոուբիզնես կոչվածում հավաքվածները գեղցի են. հասկացանք, ցավակցում ենք, ինչ էլ լինի երիտասարդ էր, բայց դե ամեն ինչ սահման ունի.
մենակ լացելու ժամանակ են հայերը միասնական:[ լացեք, լացեք, վաաաաաաաայ

Սամվել
25.09.2008, 00:27

Զգում ես որ թվարկածներդ Հայաստանում չեն դառել ճանաչված ;)

Ambrosine
25.09.2008, 00:29
Զգում ես որ թվարկածներդ Հայաստանում չեն դառել ճանաչված ;)

բայց դարձել են, չէ? Արմենչիկն էլ ա ԱՄՆ-ում, բա ինչի միջազգային ճանաչում չունի? Որովհետև համապատասխան որակները չունի: նույնը Ասատրյանների մասին կարելի է ասել

Սամվել
25.09.2008, 00:31
բայց դարձել են, չէ? Արմենչիկն էլ ա ԱՄՆ-ում, բա ինչի միջազգային ճանաչում չունի? Որովհետև համապատասխան որակները չունի: նույնը Ասատրյանների մասին կարելի է ասել

Նրանք Ստեղ են աճել ու նոր գնացել ԱՄՆ.. տարբերությունը Հսկայաական է ;)

Doberman
25.09.2008, 22:06
Ըհը հասանք իմ ուզատծ տեղին եռկառ եի սպասել որ մեկը Ասատրյաններին Կընդգրկի ես թեմայում
Ասեմ, Արամ Ասատրյանը մահացավ` երգիչ որին սաղ աշխարհը գիտի Ու ուր ասում են հայ երգ երաժշտություն Արամ Խաչատրյանից հետո իրա անունն են տալիս, մարդ որ գրում էր երգեր առանց որոնց ոչ մի քեֆ ուրախուցյուն չէր անցնում մի խոսքուվ ... թաղմանը մենակ հասարակ քաղաքացիներ էին եկել ու քիչ չէին ... իսկ ձեր վերը ասված <<երգչուհի>>-ն որ մահացավ մենակ հռոմի պապը չկար :D
վերևներում նշված էր կլիպի մասին Coolio feat. LV - Gangsta's paradise կլիպը երևի մարդ չկա որ տեսած չլինի ինքը կլիպը շատ հասարակա հլը որ կինոից դրվագներ կա մեջը ետ չեմ ասում , մեկին չեմ տեսել որ ետ կլիպից բողոքի որտև երգը ենքան լավնա որ ետսաղ թերոցյունները չեն երևում ,
ոկալ մի ասեք նեռվայնանում եմ:angry ուրեմն ամեն ամեն կատու որ պոչը տրորես ձենը միքանի կիլոմետր լսվի, երգչունիա
համել եթե երգիչ(ուհի) ինքը երգի բառերը չի գրում ուրեմն հոգով չի երգում հետևաբար ամեն ինչ գալիս հավասարվումա 0-ի

*e}|{uka*
25.09.2008, 22:19

:o Այ քեզ մտածելակերպ , փաստորեն եթե երգը իրենք չեն գրել ուրեմն չպիտի՞ երգեն :think
Ոնց չեմ սիրում համեմատություններ , ամեն մեկը իր տեղը ունի ...:)

Ուլուանա
25.09.2008, 23:19
Ըհը հասանք իմ ուզատծ տեղին եռկառ եի սպասել որ մեկը Ասատրյաններին Կընդգրկի ես թեմայում
Ասեմ, Արամ Ասատրյանը մահացավ` երգիչ որին սաղ աշխարհը գիտի Ու ուր ասում են հայ երգ երաժշտություն Արամ Խաչատրյանից հետո իրա անունն են տալիս, մարդ որ գրում էր երգեր առանց որոնց ոչ մի քեֆ ուրախուցյուն չէր անցնում մի խոսքուվ ... թաղմանը մենակ հասարակ քաղաքացիներ էին եկել ու քիչ չէին ... իսկ ձեր վերը ասված <<երգչուհի>>-ն որ մահացավ մենակ հռոմի պապը չկար :D
վերևներում նշված էր կլիպի մասին Coolio feat. LV - Gangsta's paradise կլիպը երևի մարդ չկա որ տեսած չլինի ինքը կլիպը շատ հասարակա հլը որ կինոից դրվագներ կա մեջը ետ չեմ ասում , մեկին չեմ տեսել որ ետ կլիպից բողոքի որտև երգը ենքան լավնա որ ետսաղ թերոցյունները չեն երևում ,
ոկալ մի ասեք նեռվայնանում եմ:angry ուրեմն ամեն ամեն կատու որ պոչը տրորես ձենը միքանի կիլոմետր լսվի, երգչունիա
համել եթե երգիչ(ուհի) ինքը երգի բառերը չի գրում ուրեմն հոգով չի երգում հետևաբար ամեն ինչ գալիս հավասարվումա 0-ի
:o Առաջին անգամ եմ նման բան լսում... Այն, ինչ մտադիր էի ասել այս կապակցությամբ, Յոժիկն ու Աթեիստն արդեն ասացին, էլ չկրկնեմ։

Ambrosine
25.09.2008, 23:50
Ճիշտա, չեն երգում, բայց չեն էլ պղծում չէ՞:

աաաաաաաաաա /լացող սմայլիկ/, ինչի վատն ա Հայկոյի հետ դուետը?:angry ինչի իրանք լսել են Սայաթ-Նովայի ու Կոմիտասի մասին? Այ որ թեկուզ Արամեի միջոցով էլ տարածվեն տենց երգեր մեր ժողովրդի մեջ, էլի վատ չի. վերջիվերջո փնտրում ես օրիգինալ տարբերակը... իսկ սենց նստես ու սպասես, թե որ յանկի երիտասարդը կսկսի հետաքրքրվել Սայաթ-Նովայով?

Elmo
27.09.2008, 14:11
Այս վաղամեռիկ «երգչուհու» կատարմամբ ոչ մի նոռմալ երգ չեմ լսել:

Ես էլ:

Իսկ մահվան համար ափսոսում եմ, որովհետև երիտասարդ մահացավ:

Ուլուանա
27.09.2008, 20:55
Մոդերատորական։ Թեմայից դուրս բազմաթիվ գրառումներ ջնջվել են։ Հիշեցնեմ, որ այստեղ քննարկում ենք Վարդուհի Վարդանյանի երգարվեստը։

Գրիգոր
02.11.2008, 21:32
Վարդուհուն աստվածացնում են, քանի որ իրոք եղել ա հիասխանչ երգչուհի...

Ավելացվել է 2 րոպե անց

Լավ չէ, որ վատ ձևակերպված գրառումներ էլ են լինում այս թեմայում:
Ժող. ջան, եկեք հարգենք հիշատակը` անկախ ամեն ինչից:
Կարող եք ասել, թե ետ ամեն իչը որն ա???
Կարծում եմ նա հիանալի երգչուհի էր,ու չեմ հասկանում են մարդկանց, որ ասում են Վարդուհին մահացավ, նոր սկսեցին իրան սիրել.
Ես անկախ նրանից, որ տղա եմ, նրանով ապրում եմ, ու ապրում եյ նաև կենդանի ժամանակ

Ավելացվել է 4 րոպե անց
Ես խնդրում եմ էս թեմայում մեկել Արամ Ասատրյանի թեմա չբացեք...

Էս գրառումը վերաբերում ա բոլորին...
Ամեն մարդ կարող է բացել նոր թեմա՝ էնպես որ բացեք նրա անունով թեմա ու էնտեղ քննարկեք նրա կյանքն ու գործունեությունը.
Իսկ ստեղ խնդրում եմ խոսեք միայն ու միայն Վարդուհի վարդանյանի մասին...

Գրիգոր
02.11.2008, 21:42
Ապեր Հայաստանում քանի հատ լավ Կլիպմեյքեր կա՞ :o:8:think
Քանի հատ լավ կլիպմեյքերի փող կհերաիքացներ էտտ խեղճ աղջիկը :think

Իմ կարծիքով նա այն քիչ երգչուհիներից էր,որ որակով կլիպներ ուներ,եթե ասում եք,խնդրում եմ ասեք թե ետ որ կլիպնա վատը???

Ավելացվել է 4 րոպե անց

Սամ, նախ չեմ կարծում, որ ինքը խեղճ աղջիկ էր: Բայց էդ ինձ չի էլ հետաքրքրում: Եթե փող չուներ, որ արտասահմանյան լավ կլիպմեյքերի հետ համագործաքցեր, թող իրան զրկեր կլիպ ունենալու հաճույքից ու էդ գումարները ծախսեր ձայնասկավառակների վրա: Չկա՞ն երգիչներ ու երգչուհիներ, ովքեր բարձունքների են հասել առանց կլիպների:

Էս ինչ տրամաբանություն ա???
Վարդուհին համ դիսկեր ունի, համ տեսահոլովակներ, ու ինչքան որ գիտեմ տեսահոլովակներ ունի որ արտասահմանում են նկարվել,բայց ես չեմ գտնում. որ ինքը վատ տեսահոլովակ ունի, կապ վատ երգ...

Ու խնդրում եմ հակառակ կարծիք ունենալու դեպքում հիմնավորեք ձեր գրածները....:angry

Գրիգոր
02.11.2008, 21:48
Ես էլ:

Իսկ մահվան համար ափսոսում եմ, որովհետև երիտասարդ մահացավ:
Կարաս մտնես իրա սայտ ու լսես իրա երգերը, տեսնեմ որ մեկնա աննորմալ...

Kuk
02.11.2008, 21:55
Էս ինչ տրամաբանություն ա???
Վարդուհին համ դիսկեր ունի, համ տեսահոլովակներ, ու ինչքան որ գիտեմ տեսահոլովակներ ունի որ արտասահմանում են նկարվել,բայց ես չեմ գտնում. որ ինքը վատ տեսահոլովակ ունի, կապ վատ երգ...

Ու խնդրում եմ հակառակ կարծիք ունենալու դեպքում հիմնավորեք ձեր գրածները....:angry
Հիմնավորելը ո՞նց ես պատկերացնում, հլը էդ նույն ձև դու հիմնավորի քո ասածը. օրինակ սա` «ես չեմ գտնում. որ ինքը վատ տեսահոլովակ ունի, կապ վատ երգ»:
Ու ես թքած ունեմ, թե ով որտեղ ա կլիպ նկարում, մարդ կա Մանկականի թունելում ա նկարում, մարդ կա իրա պադվալում ա նկարում, մարդ կա սարերում ա նկարում. էդ չի էականը, կարևորը, որ արվեստ լինի, երգ լինի: Ի՞նչ կապ ունի, թե որտեղ ա նկարել, եթե երգը լավը չի: Ես չեմ լսել նրա կատարմամբ մի երգ, որի համար նրան անվանեմ երգչուհի: Չեմ լսել, բոլոր երգերը, բայց որքան որ լսել եմ, հիասթափվել եմ ու նորը լսելու ցանկությունը նվազել ա:

Գրիգոր
02.11.2008, 22:10

Ես կառաջարկեյ մտնել իրա սայթ, լսել նրա բոլոր երգերը, հետո ասել...

Բայց սայթի մեջ երգերը մի 2 օրից նոր ամբողջությամբ կլինեն,,,
հիմա դեռ կայքը պատրաստման փուլում ա...

Kuk
03.11.2008, 14:17
Ես կառաջարկեյ մտնել իրա սայթ, լսել նրա բոլոր երգերը, հետո ասել...

Բայց սայթի մեջ երգերը մի 2 օրից նոր ամբողջությամբ կլինեն,,,
հիմա դեռ կայքը պատրաստման փուլում ա...

Շնորհակալ եմ առաջարկի համար, բայց Վարդուհու երգերից լսածներիս մեծ մասը նման առաջարկներով եմ լսել, ու ինձ դուր չեն եկել, հազարավոր երգեր կան, որ ինձ շատ դուր են գալիս, դրանք եմ լսում, իսկ նրա երգերն ուղղակի դուր չեն գալիս, ինչո՞ւ լսեմ:

Lady SDF
03.11.2008, 21:04
Վարդուհու մահը ուշագրավ եղավ (գուցե ավելի քան ուրիշ երգիչ երգչուհիների) քանի որ նա շատ երիտասարդ էր և մահացավ վթարից:

Անկեղծ ասած Վարդուհու երգերին ավելի շատ ծանոթացել եմ իր մահից հետո և զարմացել, որ այդքան շատ մրցանակների է արժանացել տարբեր մրցույթներում բայց շատ քիչ է խոսվել իր մասին (գոնե Լոս-ում): Շատ եմ հավանում իր «Հայրենիք» (կարծեմ էդպես է կոչվում) երգը ...

Edera
14.07.2010, 00:15
Ուղղակի ապշում եմ, թե "Kuk"-ի դատողությունները որքան անտրամաբանական ու անհիմն են: Նախ և առաջ իրեն խորհուրդ կտայի մի քիչ ավելի գրագետ գրել` "փնտրելու" փոխարեն չգրել "փնտռել", իսկ հետո այդ աստիճան վատ ձևակերպումներ չանել մի մարդու, երգչուհու մասին, ով իսկապես տաղանդավոր էր և շատ սիրված: Ինչպես կարող ես ասել, որ "ինքը երգչուհի" չէր. դա նշանակում է, որ դու երգից, երաժշտությունից ու կատարողական վարպետությունից ոչինչ չես հասկանում ու անիմաստ ջուր ես ծեծում: Իսկ նրա մահը շաաատ ցավալի էր բոլորի համար, որովհետև շատ էր երիտասարդ. և ընդհանրապես ինչ ամոթ է, որ մոդերատորները ստիպված են ջնջել վատ ձևակերպումներ, անգամ մահացածներին չեք հարգում:

Yevuk
14.07.2010, 00:38
Իհարկ, մեղք էր, որ մահացավ, բայց որպես երգչուհի չէի հավանում. մենակ հավանել եմ «Հայսատան» երգը ու վերջ: Ամենաապշելու բանը այն էր, որ իրան Պանթեոնում թաղեցին. ախր հեչ սաղական չէր: Իր էղածը ի՞նչ էր. հասարակ երգչուհի էր, ոչ մի անկրկնելի բան էլ մեջը չկար: :pardon

Kita
14.07.2010, 00:52
Մոդերատորական: Հիշեցնեմ, որ տվյալ թեմայում քննարկում ենք երգչուհու երգարվեստը, թեմայից մի շեղվեք:

sharick
14.07.2010, 08:41
Վարդուհին հրաշալի ձայն ուներ ու հրաշալի երգում էր (նենց ,որ ամեն անգամ լսելուց փշաքաղվում եմ ) ու իրա բոլոր երգերն են շաաատ լավը , շատ իմաստալից թե բառերի առումով և թե երաժշտության առումով .... շատ օրեգինալ երգեր , որ հիմա շատ են պակասում մեր "եստրադային արվեստում" : Շաաատ ափսոս , որ հիմա ինքը չկա :(

ՆանՍ
14.07.2010, 12:52
Իսկականից` ափսոս:( Շատ լավ երգչուհի էր: Իսկ ինչ վերաբերումա մի 2 ստից երգերին, էդ մեկիս համար վատնա,անճաշակ,իսկ կարողա մյուսի համար` չէ:Համ էլ տենց երգիչ-երգչուհի չկա , որ իրա երգացանկում գոնե մի հատ ոչ էնքան լավ երգ չունենա: Պետքա բացասականը լինի, որ դրականը համարվի դրական: Էդ նույննա, որ ասենք մարդը պիտի մենակ լավը լինի. տենց բան չկա- բոլորիս մեջ էլ համ լավ, համ վատ գծեր կան,ու բոլորս էլ կյանքի ընթացքում փորձում ենք շտկել մեր ունեցած վատը:

Գրիգոր
05.12.2010, 01:04
Իհարկ, մեղք էր, որ մահացավ, բայց որպես երգչուհի չէի հավանում. մենակ հավանել եմ «Հայսատան» երգը ու վերջ: Ամենաապշելու բանը այն էր, որ իրան Պանթեոնում թաղեցին. ախր հեչ սաղական չէր: Իր էղածը ի՞նչ էր. հասարակ երգչուհի էր, ոչ մի անկրկնելի բան էլ մեջը չկար: :pardon

Նախ ինքը թաղված ա թոխմախի գերեզմանոցում, երկրորդն էլ ինքը շաաաաաատ արժանի էր... իրա նման երևի ոչ մեկ չկա արտասամանում Հայաստանի անունը իսկապես վառ պահով թեկուզ են մութ տարիներին.. ինքը դեռ փոքրուց արտասահմանում մրցույթների ա գնացել, երբ անգամ չգիտեին , որ Հայաստան գոյություն ունի.. գոնե հիմա քչից շատից գիտեն..

Yevuk
05.12.2010, 13:28

Եթե թոխմախում ա թաղված, շատ ավելի լավ, բայց ինձ թվում ա՝ շփոթում ես: Ինչևէ, որ մի քանի մրցույթում մասնակցել ա ու մի երկու հատ էլ լավ երգ ունի, դա դեռ չի նշանակում, որ ինքը Հայաստանի պատիվը բարձր ա պահում ու հզոր երգչուհի ա: Իսկ արտասահմանյան մրցույթներում մասնակցելն էլ եղանակ չի փոխում: Ուղղակի 90-ականներին մեր էստրադայի ниже плинтуса մակարդակի վրա կարողա մի փոքր երևում էր ու վերջ:

Եթե սիրում ես իր երգերը, ես բան չունեմ ասելու, ուղղակի իմ կարծիքն եմ հայտնել, որ ինքը ինձ դուր չի գալիս:

Գրիգոր
06.12.2010, 19:09

Խնդրեմ, քո կարծիքնա... Բայց եթե ասում ես դուրս չի գալիս, անպայման չէ ասել, որ լավ երգչուհի չի... Իրա հզոր վոկալային տվյալները հերքել հնարավոր չի...

Օրիանակ ես լիքը աշխարհահռչակ երգիչների չեմ սիրում, բայց երբեք ինձ թույլ չեմ տալիս ասել իրանք լավ երգիչ են թե չէ ձայնի առումով... դա կարան ասեն մենակ մասնագետները...

Իմ կարգախոսնա. Չհայտնել վատ կարծիք էն մարդու մասին, որի քննադատվող կողմի գոնե կեսը չունես..

Yevuk
06.12.2010, 20:16

Համաձայն եմ, որ Վարդուհի Վարդանյանի ձայնը վատը չէր, բայց «հզոր» - ը չափազանցրած ա:

Փաստորեն, եթե երգիչ-երգչուհիների մասին կարծիք կարող են հայտնել միայն մասնագետները, ապա մենք՝ հասարակ մարդիքս, ընդհանրապես չլսնեք երաժշտություն, կամ էլ միայն լսենք էն, ինչ մասնագետների կարծիքով լավն ա:

Կրկնում եմ, ես ընդամենը հայտնել եմ իմ կարծիքը, ու անկախ էն բանից, թե ես մասնագետ եմ թե չէ կամ ունեմ Վարդուհի Վարդանյանի նման «հզոր» ձայնի կեսը թե չէ, ես իրավունք ունեմ ունենալ և արտահայտել թե լավ ու թե վատ կարծիք:

Հ.Գ. Իսկ դու ի՞նչ գիտես, թե ես քննադատվող կողմի գոնե կեսը չունեմ:

Գրիգոր
08.12.2010, 13:40
Հ.Գ. Իսկ դու ի՞նչ գիտես, թե ես քննադատվող կողմի գոնե կեսը չունեմ:

Եզրակացնելը դժվար չէր, քանի որ քիչ թե շատ մասնագետի մոտ հաստատ սենց կարծիք չէր լինի....
Եթե մասնագետը դա ժխտի, ուրեմն մի բան կարող եմ ասել. ինքնասիրահարվածություն ա դրսևորվում... էտ էլ իմ կարծիքնա...

Քո կարծիքնա համենայն դեպս........