PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսի՞ վիճակում է գտնվում հայկական թատրոնը:



Angelina
14.11.2006, 13:03
Ես շատ եմ սիրում, երբ դերասանը բեմում շատ բնական է խաղում իր դերը: Շատ եմ ցավում , որ մեր լավագույն դերասաններից շատերը մեզ հետ չեն:

Guest
14.11.2006, 13:31
Շատ ես սիրում թատրոն, կաշխատեմ հաճախացնել իմ այցելությունները: Վերջին անգամ այս կիրակի էի գնացել՝ դրամատիկական, Չաո բեմադրությոն: Ասեմ, որ երբեք չեմ փոշմանի թատրոն գնալու համար, բայց որ նյարդայնանում եմ մեր դերասանների խաղից, դա փաստ է: Ցանկություն է առաջանում դուրս գալ բեմ և տանել դերը այնպես ինչպես հարկն է: Վերջը դերասան եմ դարնալու…

StrangeLittleGirl
14.11.2006, 17:39
Իրոք մեր դերասանները շատ վատ են խաղում: Բայց ամեն անգամ, երբ թատերականում գնում էի ներկայացում դիտելու, զարմանում էի նրանց խաղի վրա: Չեմ հասկանում. տաղանդավոր սերու՞նդ է մեծանում, թե՞ ռեժիսորներն են տաղանդավոր:
Ի դեպ, ինքս էլ մի ժամանակ թատերական կյանքով ապրած լինելով կարող եմ ասել, որ ներկայացման և խաղի որակը ավելի շատ կախված է ռեժիսորից, քան դերասանից:

Vive L'Armenie
21.02.2007, 02:13
:( Ահավոր :(

Array
21.02.2007, 21:32
Եթե թատերական ընդունվեն բանակ չգնալու համար,պարզ է,որ «հիանալի» կլինի…

Arminka_
05.03.2007, 23:06
Շատ ես սիրում թատրոն, կաշխատեմ հաճախացնել իմ այցելությունները: Վերջին անգամ այս կիրակի էի գնացել՝ դրամատիկական, Չաո բեմադրությոն: Ասեմ, որ երբեք չեմ փոշմանի թատրոն գնալու համար, բայց որ նյարդայնանում եմ մեր դերասանների խաղից, դա փաստ է: Ցանկություն է առաջանում դուրս գալ բեմ և տանել դերը այնպես ինչպես հարկն է: Վերջը դերասան եմ դարնալու…

Ես էլ եմ «Չաո»-ն տեսել:Նույնիսկ երկու անգամ,մի անգամ հաջողված էր, մի անգամ ոչ այնքան (տարբեր դերասաններ եին խաղում): Կարծում եմ հաջող բեմադրություն է: Իսկ ընդհանրապես, սիրում եմ գնալ միայն դրամատիկական,Երևանի մյուս թատրոնները ցավոք առանձնապես չեն փայլում...

Ավելացվել է 18 րոպե անց
Անցյալ շաբաթ դրամատիկականում էի,«Համլետ»-ն էր բեմադրված:Կարծում եմ,որ ընդհանուր առմամբ հաջող էր,բայց պահեր կար, որ ձգձգած էր…Մեկ էլ չսիրեցի թագավորին,մի տեսակ արհեստական էր խաղը,ոչ համոզիչ:Բայց հաջող պահեր էլ եղան,արժի նայել: Նույն թատրոնում տեսել եմ նաև Պերճ Զեյթունցյանի «Կանգ առ, երկրագունդը»,երեխեք ես հավանել եմ:Մեր էսօրվա իրականության մասինա:Խորհուրդ կտամ գնալ::bye

shark_baby_girl
10.03.2007, 22:34
Ւմ կարծիքով այնքան էլ վատ չի,միայն պայմանները երևի լավը չեն,իսկ մեր դերասաները շատ էլ տաղանդավոր են:

Array
10.03.2007, 22:43
Ռմբահարված:lol

dvgray
31.05.2007, 20:04
ԿՎՆ...ԿՎՆ... Սր կողմ պտտվում ես - կվն: Ոնց եմ զզվել էս անվերջ ԿՎՆ-ներից ու կվնչինկներից:

Շատ կուզենաի նայել "Ռոմեր ու Ջուլետ"... "Իմ սիրտը լեռներում է"...
Սակայն վախենում եմ հայկական թատրոն հաճախեմ: Վախենում եմ պակասի սերս Շեքսպիրի, Սարոյանի... մյուս մեծերի հանդեպ...
Մի անգամ տենց դեպք եղել է Յան Գիլանի երեվանյան համերգից հետո :angry: Մինչև էսօր իրեն չեմ կարող լսել:

Dr. M
14.06.2007, 20:35
:( Ահավոր :(

ֆինանսապես գուցե, բայց տաղանդով հետ չի մնում համաշխարհայինից
Օրինակ ամսի 16-ին բոլորով եկեք գնանք ՀԱՄԼԵՏ նայելու, հիանալի խաղ, մանավանդ Համելտը, գերազանց պատրաստվածություն etc.. etc...
Երկրորդ անգամն եմ նայելու, ու համոզված եմ, որ տպավորություններս ավելի ճոխ են լինելու ! :hands Պրեմիերային ես նույնիսկ հուզվել էի :oy

dionisos-88
01.10.2010, 14:50
Dr. M, լավ է, որ լավատես եք ու սիրում եք հայ թատրոնը: Բայց մի 2 ներկայացում կհիշեք, որ ետ չենք մնում համաշխարհայինից: Մեկ էլ համաշխարհային ժամանակակից ներկայացումներից խնդրում եմ ասեք ինչ եք տեսել, ինչ եք սիրում????????:think