PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկախության թե՞ ինքնորոշման օր



Marduk
21.09.2008, 10:38
Այսօր սեպտեմբերի 21-ն է: Տոնը կոչվում է անկախության օր բայց կան շատ մարդիկ որոնք վերապահումով են մոտենում այդպիսի անվանը:

Նրանցից մեկը Պարույր Հայրիկյանն է: Այն Հայրիկյանը որը խոսեց անկախության մասին դեռ 1988-ին երբ դեռ ոչ մեկ չեր էլ կարող պատկերացնել որ Սովետը փլվելու է: Ղարաբաղյան շարժման ղեկավարներից ոմանք նրան անվանեցին պռովոկատոր որը ուզում էր իբր անկախության գաղափարով շեղել ժողովրդին իր բուն նպատակից այսինքն Ղարաբաղի վերամիվորումից:

Ինչ որ է 1991-ի օգոստոսին ԳԿՉՊ-ի չստացվելու արդյունքում Սովետը դե ֆակտո դադարեց գոյություն ունենալ և բազմաթիվ երկրներ հռչակեցին իրենց անկախությունը, օրինակ Ադրբեջանը կարծեմ Օգոստոսի վերջերին:

Հայաստանի ղեկավարները ստիպված եղան նույնպես անկախանալ և որոշեցին անցկացնել հանրաքվե: Որը կայացավ Սեպտեմբերի 21-ին:

Հիմա իհարկե շատերը փորձում են դա ներկայացնել ինչ որ հերոսական պայքարի արդյունք բայց իրականում հերոսականը դա Ղարաբաղի համար սկսված շարժումն էր 1988-ին, իսկ անկախությունը եղավ շատ անակնկալ , անսպասելի ու ինչպես միշտ անպատրաստ: Արդյունքը ժողովրդական պայքարի արդյունքում ունեցանք ազատագրված Արցախ իսկ անկախությունը սկսվեց մսխվել հենց անկախացման առաջին տարիներից, որը վերածվեց ազգային հարստության զարհուրելի թալանի: Ի դեպ այն որ Հայաստանի իշխանությունների երկար ժամանակ չէին հավատում անկախության գաղափարին վկայում է այն, որ Դրամը ստեղծվեց 1993-ի աշնանը: Այսինքն անկախ պետությունը երկու տարի չուներ սեփական փող: Եվ նույնպես պարտադրված եղավ այդ քայլը քանի որ Ռուսաստանը փոխեց հին ռուբլին: Արդյունքում 1993-ը եղավ մեծ սնանկացման տարին:

Ինչ որ է: Հիմա Հայրիկյանը բավականին տրամաբանված առաջարկում է անկախության օր պահել միայն Մայիսի 28-ը: Մայիսի 28-ի անկախությունը հիրավի ժողովրդական պայքարի արդյունք էր: Կենաց մահու ճակատամարտներ Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում և ի վերջո Սարդարապատում: Որտեղ կռվում էին ժողովուրդը և ցարական բանակից մնացած հայազգի սպաները: Ի դեպ այն ժամանակվա վերնախավը ի դեմս որոշ դաշնակցականների նույնպես անպատրաստ էր, չեր հավատում Անկախությանը ու նույնիսկ դեմ էր Անկախությանը: Փաստորեն Վրաստանի անկախացումը , Թաթարների խժդժությունները, Թուրքիայի հարձակումը այդ բոլոր երևույթները ի վերջո պարտադրեցին որ Ժողովրդի մեջ արթնանա ինքնապահպանման բնազդը ու նրանք ելան կենաց մահու պատերազմի: Եվ հաղթեցին: Իհարկե հետո եղավ կոմունիստական հեղափոխությունը բայց ի վերջո եթե չլիներ 1918-ի անկախությունը ապա չեր լինի Հայաստանի ՍՍՀ-ն և իհարկե չեր լինի սեպտեմբերի 21-ը: Այսինքն իրական անկախության օրը Մայիսի 28-ն է: Իսկ Սեպտեմբերի 21-ը ուղղակի մի սովետական համակարգի միջից դուրս գալու օր, որը ի դեպ չեր մերժել լիովին պետականության գաղափարը: Ինքնորոշման օր:

Ես համամիտ եմ այս մոտեցման հետ: Ի դեպ այսօր միացրեցի հեռուստացույցը ու տեսա որ անկախության օրով պատարագ էին անում: Այնպիսի տպավորությունն էր որ այսօր ոչ թե ուրախ օր է, այլ ինչ որ բանի վախճանն է: Առաջներում գոնե պառադ էին անում, իսկ հիմա մի տեսակ սգի օրի նմանվեց:
Եվ իհարկե դրսում էլ եթե սովորական մարդկանց հարցնես ապա ոչ մեկ նորմալ չգիտի թե այսօր ինչ օր է:

Ջուզեպե Բալզամո
22.09.2008, 21:57
Հայաստանի ղեկավարները ստիպված եղան նույնպես անկախանալ և որոշեցին անցկացնել հանրաքվե: Որը կայացավ Սեպտեմբերի 21-ին:


Օրվա անվան ձևակերպման համար ոչինչ չունեմ ասելու, բայց էտ ստիպված բառը անհամապատասխան է: Կեղծ է, սխալ տեղում է…
ՀՀ-ն ԽՍՀՄ միակ հանրապետությունն էր, որ ԽՍՀՄ Սահմանադրությամբ անկախացավ: Պրոցեսը սկսվել էր երեք տարի առաջ, համբերատար ու հետևողականորեն հասել մինչև 21.09.91: Դու ասում ես ստիպվա՞ծ…
Ճիշտ է, ԽՍՀՄ փլուզումը թուլացրեց էֆֆեկը, բայց դրանով բան չպակասեց (իմ աչքում հատկապես):
Իմ ջահել ու խենթ օրերին կպար: Ստիպված չէիք ՝ հավատում էիք… հավատում էինք մեռնելու չափ… :(

Ավելացվել է 3 րոպե անց

Իսկ Սեպտեմբերի 21-ը ուղղակի մի սովետական համակարգի միջից դուրս գալու օր, որը ի դեպ չեր մերժել լիովին պետականության գաղափարը: Ինքնորոշման օր:

Ուղղակի … մի խեղճ ու կրակ համակարգից դուրս գալու օր…

Թող լինի Ինքնորոշման օր: Բայց մի փոքրացրու օրվա արժեքը: :nono