PDA

Դիտել ողջ տարբերակը : Անակնկալներ Անկախության օրվա առթիվ

Chuk
21.09.2008, 02:11
Կարևորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրը, որը թերևս ամենակարևոր տոնն է մեր երկրի համար, ակումբի ղեկավարությունը որոշեց այս հիասքանչ տոնի առթիվ անակնկալներ մատուցել ակումբցիներին:

Առաջին անակնկալը պայմանական կավանենք «Համաներում»:

1. Զրոյացվել են բացարձակապես բոլոր ակումբցիներին տրված տուգանային միավորները, հանվել կարմիր և դեղին քարտերը: Բոլորին առաջարկում ենք ամեն ինչ սկսել նոր էջից, հետևում թողնելով նախկին կարգազանցություններն ու միմյանց նկատմամբ լարված տրամադրությունները (եթե այդպիսիք կան), կառուցել հստակ բարեկամական հարաբերություններ, ակումբում գրառումներ անել զուտ կանոնադրության շրջանակներում. այս ամենը բխում է բոլորիս շահերից:

2. Արգելափակումից հանվել են մի քանի արգելափակված անդամներ՝ AntiDrug, Needles In Eyes, Brigada, Պանդուխտ, Գեվորգ, vahe avetyan: Հուսով ենք, որ հետևում կմնան կարգազանցությունների, վիրավորանքների ու մնացած ամեն ինչի հետ կապված հուշերը, ու կկարողանանք ակումբի շրջանակներում միասին անցկացնել նորմալ, հետաքրքիր ու կանոնադրությանը համապատասխան քննարկումներ:

Նորից շնորհավորում եմ բոլորին Անկախության օրվա կապակցությամբ:

Մյուս անակնկալները՝ հաջորդիվ :)

Վարպետ
21.09.2008, 02:14

Ապեր, իմ իմանալով` անակնկալը, էն էլ անկախության օրվա առթիվ, պետք ա հաճելի լիներ: Թե չէ? :o:D Լավ, դու իմաստուն մարդ ես, մի բան գիտես ուրեմն:think:P

Chuk
21.09.2008, 02:23
3. Միաձուլման համակարգը աշխատում է ձինչև 5 րոպե պարբերությամբ արված գրառումների համար: Փոքրիկ, բայց որոշ դեպքերի համար օգտակար անակնկալ: Ինչպես գիտեք եթե նույն թեմայում երկու գրառում եք անում 20 րոպեյվա ընթացքում, այդ գրառումները ձուլվում են իրար: Հաշվի առնելով բազմաթիվ բողոքները ժամանակը կրճատվում է մինչև 5 րոպե:

Ուլուանա
21.09.2008, 02:26

Բայց էսօր Զրուցարանում երկու րոպեի տարբերությամբ նույն մարդու գրառումներն առանձին էին գնում։ Թե՞ էդ ժամանակ միաձուլման համակարգը լրիվ անջատած էր։ :D Դրանից հետո՞ ես փոխել։

Ռուֆուս

:hands Համ էլ շնորհակալ եմ, որ Messiah-ի արգելափակումը չես հանել :D

Chuk
21.09.2008, 02:31
Բայց էսօր Զրուցարանում երկու րոպեի տարբերությամբ նույն մարդու գրառումներն առանձին էին գնում։ Թե՞ էդ ժամանակ միաձուլման համակարգը լրիվ անջատած էր։ :D Դրանից հետո՞ ես փոխել։

Դրանից հետո եմ փոխել :)

Երկնային
21.09.2008, 02:39
3. Միաձուլման համակարգը աշխատում է ձինչև 5 րոպե պարբերությամբ արված գրառումների համար: Փոքրիկ, բայց որոշ դեպքերի համար օգտակար անակնկալ: Ինչպես գիտեք եթե նույն թեմայում երկու գրառում եք անում 20 րոպեյվա ընթացքում, այդ գրառումները ձուլվում են իրար: Հաշվի առնելով բազմաթիվ բողոքները ժամանակը կրճատվում է մինչև 5 րոպե:

վա~յ, ինչ լավ ա… ուխ-ուխ :)

Chuk
21.09.2008, 03:23
4. «Դար» ակումբը բջջային հեռախոսների վրա: Այսուհետև http://wap.akumb.am հասցեով հասանելի է ակումբի պարզեցված տարբերակը (ձևավորման իմաստով), այն հեռախոսների համար, որոնք աջակցում են հայերեն տառատեսակները: Սա դեռևս փորձարկային տարբերակ է և ենթակա փոփոխությունների, մշակման: Շնորհակալություն ArtGeo-ին այս տարբերակը մշակելու համար :)

Dayana
21.09.2008, 10:29
Արտակ ջան ապրես :) Լավ անակնկալներ էին :)

Բրիգադա :clap բարի վերադարձ :)

Egern.net
21.09.2008, 10:30
մերսիներ անակնկալների համար (չնայած երևի ոչ մեկ ինձ վրա ազդեցություն չունի) ;)

բայց երկու ձեռքով ողջունում եմ էս WAP-ի գաղափարը...

քաղաքացի
21.09.2008, 10:37
մերսիներ անակնկալների համար (չնայած երևի ոչ մեկ ինձ վրա ազդեցություն չունի) ;)

բայց երկու ձեռքով ողջունում եմ էս WAP-ի գաղափարը...

+1 :hands

Artgeo արի ֆորում բացենք :D

T!gran
21.09.2008, 10:38
4. «Դար» ակումբը բջջային հեռախոսների վրա: Այսուհետև http://wap.akumb.am հասցեով հասանելի է ակումբի պարզեցված տարբերակը (ձևավորման իմաստով), այն հեռախոսների համար, որոնք աջակցում են հայերեն տառատեսակները: Սա դեռևս փորձարկային տարբերակ է և ենթակա փոփոխությունների, մշակման: Շնորհակալություն ArtGeo-ին այս տարբերակը մշակելու համար :)

Չուկ իսկ հնարավոր է այնպես ծրագրավորել, որ հեռախոսից անգլերեն գրված տառերը փոխարինվեն հայերեն համարժեքներով, այսինքն՝ մենք գրենք անգլերեն տառերով, և մի դրոշակ լինի, որ նշենք ՝ այն հայերենացնելու համար՞

VisTolog
21.09.2008, 10:56
Ես էլ էսօր մտա ակումբ, լիքը տարօրինակ բաներ նկատեցի... :' :D

Ավելացվել է 35 վայրկյան անց
Շատ լավ... :)

Chuk
21.09.2008, 10:57
Չուկ իսկ հնարավոր է այնպես ծրագրավորել, որ հեռախոսից անգլերեն գրված տառերը փոխարինվեն հայերեն համարժեքներով, այսինքն՝ մենք գրենք անգլերեն տառերով, և մի դրոշակ լինի, որ նշենք ՝ այն հայերենացնելու համար՞

Անկեղծ ասած հենց այդ ուղղությամբ էլ հիմա մտածում եմ, դեռ չգիտեմ :)

VisTolog
21.09.2008, 10:59
WAP-ը շատ լավա ստացվել :hands

Egern.net
21.09.2008, 11:00
Անկեղծ ասած հենց այդ ուղղությամբ էլ հիմա մտածում եմ, դեռ չգիտեմ :)
երևի պետք է WMLScript սովորել. http://www.w3schools.com/wmlscript/default.asp :)

Ժամանակ ունենայի, մեծ հաճույքով կզբաղվեի...

-----
http://www.w3schools.com/wmlscript/string_replace.asp շատ նման է JS-ին... եթե Յունիկոդ սիմվոլների հետ աշխատի, պիտի որ բավական հեշտ ստացվի.... :8

Chuk
21.09.2008, 11:05

Որքան գիտեմ, կան հեռախոսներ, ովքեր JavaScriptn էլ են աջակցում:
Իսկ ընդհանրապես մտածում ամբողջովին (միջավայր, գրառումներ և այլն) սերվերային մակարդակով տրանսլիտի վերածելու ու հայերենը չաջակցող հեռախոսներին ուղարկելու (և հակառակը) մասին: Բայց սա հետո:

Chuk
21.09.2008, 11:19
5. Ակումբում ներդրված հայերեն գրելու համակարգի թարմացում: Ուղղվել է «Ժ» տառը գրելու հետ Firefox բրոուզերի 3-րդ տարբերակում առաջացած թերությունը: Առաջիկայում հայերեն գրելու համակարգը հասանելի կլինի ֆորումի բոլոր մուտքագրման դաշտերի համար, կավելացվեն ստեղնաշարային դասավորությունները, կավելացվի վիրտուալ ստեղնաշար: Շնորհակալություն Արշակին՝ համակարգը մշակելու համար:

Երվանդ
21.09.2008, 11:30

Այ սրանք ուրիշ բան:hands, ապրեք:)

Kuk
21.09.2008, 11:53
Շնորհակալություն Դար ակումբի ղեկավարությանը հաճելի անակնկալներ մատուցելու համար:)

Հ.Գ. Բայց էն միաձուլման ժամանակը կրճատելը ճիշտ է՞ր որ:

ivy
21.09.2008, 12:30
Չուկ, շնորհակալություն բարի և օգտակար գործերի համար։ :love

Մանոն
21.09.2008, 12:39
Ես էլ շնորհավորում եմ բոլորիդ, :) Сhuk ջան, շնորհակալություն անակնկալների ու թարմացումների համար:

impression
21.09.2008, 12:43
Ապրեք, Չուկ, Արտգեո,Արշակ ու բոլոր նրանք, ովքեր իրենց լուման են ներդրել, որ Ակումբն էլ ավելի լավը դառնա: Շատ-շատ սիրում եմ ձեզ: :)

Dayana
21.09.2008, 12:45

ինձ է՞լ :oy ես բոլորին տաչիկ եմ արել, ոգեշնչվեն ու գործ անեն :oy

քաղաքացի
21.09.2008, 12:45
Հիմա ես մի բան չհասկացա։ Ակումբ.ամ–ը արդեն անկա՞խ ա :esim

impression
21.09.2008, 12:47
ինձ է՞լ :oy ես բոլորին տաչիկ եմ արել, ոգեշնչվեն ու գործ անեն :oy

դե ուրեմն՝ քեզ էլ :)

Adam
21.09.2008, 13:22
Մոլոդեց ;) , ամենաշատը ամնեստիան ուրախացրեց :)
Չուկ, քո թույլ կողմերից մեկը. բա շապիկն ուրա՞ :D:D

Kuk
21.09.2008, 14:04
3. Միաձուլման համակարգը աշխատում է ձինչև 5 րոպե պարբերությամբ արված գրառումների համար: Փոքրիկ, բայց որոշ դեպքերի համար օգտակար անակնկալ: Ինչպես գիտեք եթե նույն թեմայում երկու գրառում եք անում 20 րոպեյվա ընթացքում, այդ գրառումները ձուլվում են իրար: Հաշվի առնելով բազմաթիվ բողոքները ժամանակը կրճատվում է մինչև 5 րոպե:

Հիմա սեփական գրառումը խմբագրելու համար հինգ րոպե ժամանակ ունե՞նք, թե՞ դրա հետ կապ չունի:

aerosmith
21.09.2008, 14:20
նախ մեր ադմիններին շնորհավորոմ եմ հաջողված պրոյեկտի համար, բայց մի խնդիր կա, իմ մոտ կոմպով, ակւմբ մտնելոց վափ-ի ռեժիմովա բացում.... ինչից կլինի՞

ChildOfTheSky
21.09.2008, 15:20
Բա վարկանիշները չեք ավելացնու՞մ :oy :

T!gran
21.09.2008, 15:24
Կարելի է քվեարկություն դնել այս հարցի շուրջ - միայն պատասխանների համար միացնել տառադարձությունը ՝ անգլերենից հայերեն, թե ամբողջ ֆորումի համար WAP տարբերակում, կարելի է նաև լինի 2 տարբերակով(առաջինը WML ֆորմատով և անգլատառ, իսկ երկրորդը XHTML 1.1 և Հայատառ, իսկ տառադարձությունը կիրառվի միայն պատասխանը անգլատագից հայատառի վերածելու դեպքում), քանի որ արդեն հեռախոսների մի մասը ունեն հայերեն ֆոնտեր, այդ թվում իմը և ես չեի ցանկանա տեսնել անգլերեն տառերով հայերեն բառեր ակումբի բջջային տարբերակում
իրոք մեծ գործ է արված ;) շնորհակալություն կայքի ադմինիստրացիային.

Լեո
21.09.2008, 19:06
Կարևորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրը, որը թերևս ամենակարևոր տոնն է մեր երկրի համար, ակումբի ղեկավարությունը որոշեց այս հիասքանչ տոնի առթիվ անակնկալներ մատուցել ակումբցիներին:

Առաջին անակնկալը պայմանական կավանենք «Համաներում»:

1. Զրոյացվել են բացարձակապես բոլոր ակումբցիներին տրված տուգանային միավորները, հանվել կարմիր և դեղին քարտերը: Բոլորին առաջարկում ենք ամեն ինչ սկսել նոր էջից, հետևում թողնելով նախկին կարգազանցություններն ու միմյանց նկատմամբ լարված տրամադրությունները (եթե այդպիսիք կան), կառուցել հստակ բարեկամական հարաբերություններ, ակումբում գրառումներ անել զուտ կանոնադրության շրջանակներում. այս ամենը բխում է բոլորիս շահերից:

2. Արգելափակումից հանվել են մի քանի արգելափակված անդամներ՝ AntiDrug, Needles In Eyes, Brigada, Պանդուխտ, Գեվորգ, vahe avetyan: Հուսով ենք, որ հետևում կմնան կարգազանցությունների, վիրավորանքների ու մնացած ամեն ինչի հետ կապված հուշերը, ու կկարողանանք ակումբի շրջանակներում միասին անցկացնել նորմալ, հետաքրքիր ու կանոնադրությանը համապատասխան քննարկումներ:

Նորից շնորհավորում եմ բոլորին Անկախության օրվա կապակցությամբ:

Մյուս անակնկալները՝ հաջորդիվ :)

Էս մենա՞կ կարգազանց ակումբեցիներին է վերաբերում անակնկալը:(

Վայ, հաջորդիվ անակնկանլերը չէի նկատել:pardon

Սամվել
21.09.2008, 19:08
ՈՒռա՜ :yahoo

Վարպետ
21.09.2008, 22:24
Մերսի տղեք! Ծլեք, ծաղկեք, զորանաք:)

Chuk
21.09.2008, 22:48
նախ մեր ադմիններին շնորհավորոմ եմ հաջողված պրոյեկտի համար, բայց մի խնդիր կա, իմ մոտ կոմպով, ակւմբ մտնելոց վափ-ի ռեժիմովա բացում.... ինչից կլինի՞
Վերևում մի հղում կա՝ «Նորմալ տարբերակ» անվանմամբ, սեղմիր դրա վրա :)

Moon
21.09.2008, 22:55
Կարևորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրը, որը թերևս ամենակարևոր տոնն է մեր երկրի համար, ակումբի ղեկավարությունը որոշեց այս հիասքանչ տոնի առթիվ անակնկալներ մատուցել ակումբցիներին:

Առաջին անակնկալը պայմանական կավանենք «Համաներում»:

1. Զրոյացվել են բացարձակապես բոլոր ակումբցիներին տրված տուգանային միավորները, հանվել կարմիր և դեղին քարտերը: Բոլորին առաջարկում ենք ամեն ինչ սկսել նոր էջից, հետևում թողնելով նախկին կարգազանցություններն ու միմյանց նկատմամբ լարված տրամադրությունները (եթե այդպիսիք կան), կառուցել հստակ բարեկամական հարաբերություններ, ակումբում գրառումներ անել զուտ կանոնադրության շրջանակներում. այս ամենը բխում է բոլորիս շահերից:

2. Արգելափակումից հանվել են մի քանի արգելափակված անդամներ՝ AntiDrug, Needles In Eyes, Brigada, Պանդուխտ, Գեվորգ, vahe avetyan: Հուսով ենք, որ հետևում կմնան կարգազանցությունների, վիրավորանքների ու մնացած ամեն ինչի հետ կապված հուշերը, ու կկարողանանք ակումբի շրջանակներում միասին անցկացնել նորմալ, հետաքրքիր ու կանոնադրությանը համապատասխան քննարկումներ:

Նորից շնորհավորում եմ բոլորին Անկախության օրվա կապակցությամբ:

Մյուս անակնկալները՝ հաջորդիվ :)
Արտակ ջան էն որ ասում են 3 երնեկ մի տեղում չի լինում, սուտա։ Փաստորեն երեքից էլ ավել ա լինում։ ԱՊՐԵՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ
ՄԵՐՍԻՆԵՐՐՐՐՐՐՐՐՐՐՐ։)

Koms
22.09.2008, 10:21
Լավ է, շատ լավ նորություններ, ինչպես միշտ ԴԱՐի ղեկավարությունը իր բարձրության վրա է...:)

Ֆրեյա
22.09.2008, 10:29
Ապրե~ք :love

Norton
22.09.2008, 10:33
Ապրեք լավ անակնկալների համար :good

ars83
22.09.2008, 12:21
Ժողովուրդ ջան, մի օր ուշացումով, բայց բոլորիս շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ։ :)
Անակնկալները լավն էին (ես էլ եմ ամնիստիայի տակ ընկել, պարզվում է, կարմիր, դեղին քառակուսիներս վերացել են), շնորհակալություն։

Ambrosine
22.09.2008, 20:19
Հիմա սեփական գրառումը խմբագրելու համար հինգ րոպե ժամանակ ունե՞նք, թե՞ դրա հետ կապ չունի:
Բրիգադայի աչքը լույս:D
Լավ անակնկալներ էին: Ապաարգելափակվածների մեջ Future man-ը կա? /այսինքն նիկերից մեկը:D/

Պանդուխտ
22.09.2008, 21:54
Կարևորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրը, որը թերևս ամենակարևոր տոնն է մեր երկրի համար, ակումբի ղեկավարությունը որոշեց այս հիասքանչ տոնի առթիվ անակնկալներ մատուցել ակումբցիներին:

2. Արգելափակումից հանվել են մի քանի արգելափակված անդամներ՝ AntiDrug, Needles In Eyes, Brigada, Պանդուխտ, Գեվորգ, vahe avetyan: Հուսով ենք, որ հետևում կմնան կարգազանցությունների, վիրավորանքների ու մնացած ամեն ինչի հետ կապված հուշերը, ու կկարողանանք ակումբի շրջանակներում միասին անցկացնել նորմալ, հետաքրքիր ու կանոնադրությանը համապատասխան քննարկումներ:

Նորից շնորհավորում եմ բոլորին Անկախության օրվա կապակցությամբ:

Երախտապարտ եմ ադմինիստացիային, ու շնորհաւորում հայերիս՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնի առթիւ, ու ամբողջ սրտով մաղթում, որ մի օր Ազատ Արցախի անկախութեան տօնը կկատարենք այս օր:

Enipra
23.09.2008, 16:26
Ապրեեեք... :)
Երկար ընդմիջումից հետո նորից մտա Ակումբ, ու լիքը նորություն ու թարմություն գտա: :)