PDA

Դիտել ողջ տարբերակը : «Արարատ» հեռուստաընկերություն

Ներսես_AM
21.09.2008, 00:04
Վաղը՝ մեր անկախության 17-րդ տարելիցի օրը, առավոտյան ձեր հեռուստացույցների վրա այլևս չեք գտնի «Նոր ալիքը»: :hands
Նրա փոխարեն եթերում կհայտնվի նոր ալիք «Արարատ» անունով: Առանց գովազդի, բազմաթիվ հաղորդումներ մշակույթի, սպորտի, կրթության վերաբերյալ: Ուսանելի ֆիլմեր, վերլուշություններ, հայտնի մարդկանց մասին հաղորդումներ: Կարճ ասած ռուսական «Կուլտուրա» ալիքի նման ալիք: :love

Կարճ ասած ակնկալիքներս այս ալիքից շատ մեծ են :)

Janita Hero
21.09.2008, 00:06
մդաաաա
կեցցեն հայերը, հազիվ մի բան են մտածել, որ ոչ միայն գովազդատուներին է լավ, այլ լրիվ հակառակը:
Շատ լավ, կսպասենք որակին ……

Ռուֆուս
21.09.2008, 00:23
Ողջունելի է թեկուզ միայն էն փաստը, որ "Նոր Ալիք" անունով թյուրիմածությունը վերջապես փակվում է... Արարատից մեծ ակնկալիքներ չունեմ, կապրենք, կտեսնենք ;)

Հայկօ
21.09.2008, 00:34
Տուֆտա բան ա լինելու: Ուզում ա անկյունում «Նոր ալիք» լինի, ուզում ա՝ «Արարատ», մեկ ա՝ դրանց ցույց տված արվեստի հեղինակները Ավետ Բարսեղյանն են ու Հրաչ Քեշիշյանը: :[

Լեո
21.09.2008, 00:39
Եթե ռուսական «Կուլտուրա»-ին գոնե հեռավոր նմանություն ունենա, ես կհամարեմ, որ նախագիծը հաջողվել է: Էս անգամ չեմ ուզում վատատես լինել: Ինձ ստիպելով` հավատում եմ, որ լավ է լինելու::)

Աթեիստ
21.09.2008, 00:41
Եթե ինձ ցույց տաք պետական որևէ նման այլ նախագիծ (կառավարությունը ժողովրդի համար, անշահախնդիր), մի գուցե հավատամ, որ մոտները մարդկային հատկանիշներ են ի հայտ գալիս:
Կառավարության հարցում ես դեռևս հոռատես եմ:

Կորիւն
21.09.2008, 03:09
Վաղը՝ մեր անկախության 17-րդ տարելիցի օրը, առավոտյան ձեր հեռուստացույցների վրա այլևս չեք գտնի «Նոր ալիքը»: :hands
Նրա փոխարեն եթերում կհայտնվի նոր ալիք «Արարատ» անունով: Առանց գովազդի, բազմաթիվ հաղորդումներ մշակույթի, սպորտի, կրթության վերաբերյալ: Ուսանելի ֆիլմեր, վերլուշություններ, հայտնի մարդկանց մասին հաղորդումներ: Կարճ ասած ռուսական «Կուլտուրա» ալիքի նման ալիք: :love

Կարճ ասած ակնկալիքներս այս ալիքից շատ մեծ են :)

Հնարաւոր է Արարատ հեռուստակաեանին արտասահմանէն արբանեակի միջոցաւ հետևիլ, եթէ այօ տուեալները հնարաւոր եք ինձ տեղեկացնել
Email: atu24[at]gmx.net

Egern.net
21.09.2008, 10:56
շատ հույսեր ունեմ, որ սրանով հայկական TV-ներով երբեմն նայելու բան կլինի :)

Շատ ուրախ կլինեմ, եթե Կուլտուրայի նման BBC-ներից ու Discovery-ներից գիտահանրամատչելի հաղորդումներ թարգմանեն, ցույց տան...

Modigliani
21.09.2008, 11:29
առավոտվանից մի հաղորդում նայեցի Ֆրունզիկ Մկրտչյանի մասին,հավանեցի չիշտն ասած

Լեո
21.09.2008, 19:18
Ես էլ «Անուշ» օպերան դիտեցի (լսեցի): Լավն էր: Առայժմ գոհ եմ «Արարատ»-ից:)

Moon
21.09.2008, 23:14
Այսօր առաջին անգամ դիտեցի Արարատ հեռուստաալիքը, ասեմ որ դեռ հավանում եմ, քանի որ հենց միացրեցի սկսվեց Փելեշյանի "Մենք" ֆիլմը, իսկ դա արդեն նշան է լավ ու որակով ալիք լինելու։ Դրանից հետո "Անուշ" օպերան։ Մի խոսքով հավանում եմ։ Լոգոն բա ինչքան մռութն ա ։)

Ֆուտբոլասեր
23.09.2008, 10:28
Դե պարզա, որ "Կուլտուրայի" կոպի-պասնտա, բայց դե Ռուսաստանը ահռելի երկիրա ահռելի հնարավորություններով:
Իրանք ինչ են ցուց տալու?

1ամիս Անուշա, Սարոյա բանա ցույց կտան նորություն կլինի հետո արդեն կսկսեն "յուղ վառել", այսինքն շաբաթը մեկ կրկնել, ոնց որ Հ1-ով Հարսնացուն հյուսիսից ու մյուս կինոները էնքան են կրկնել, որ արդեն անգիր ենք արել: :)

ars83
23.09.2008, 16:21
...Առանց գովազդի,...
չէ, գովազդ կա

Ներսես_AM
23.09.2008, 16:51
չէ, գովազդ կա
Հետաքրքիրա, ինչքան նայել եմ չի եղել: :think

Երվանդ
23.09.2008, 16:53
Հետաքրքիրա, ինչքան նայել եմ չի եղել: :think

Ես որ «Բյուրեղ»-ի ռեկլամ հաստատ տեսել եմ;)

Kuk
23.09.2008, 16:54
Ինչ ստեղծվել ա էդ ալիքը, մի տասը վայրկյան եմ նայել, էն էլ ռեկլամ ա եղել:D

Adam
23.09.2008, 18:35
Իսկականից... նենց մեծ սպասումներ ունեյի էս ալիքից: Ամենաառաջին օրը հիացած էի, համոզված որ գոնե մի խելոք բան արեցին, բայց հաջորդը օրը միանգամից գովազդ «կոխին» (կներեք բառիս համար): Առաջին օրը չէին ուզում գովազդ միացնեյին, որ յանմ մարդկանց գրավեյին: Ու հետո ասում էին, թե գովազդը լինելու է այսպես ասած մաղված և անորակ գովազդները տեղ չեն ունենալու: Բայց հաջորդ օրը լցվավ ու լցվավ...
գովազդի հանգամանքը գցումա ամբողջ մտահղացման պատիվը:

Ավելացվել է 1 րոպե անց
Ու իրենց «Մշակ» կոչվող լուրերով էլ ասեցին, որ էստրադային երգերը ոչ թե չեն հնչելու մեր եթերում, այլ տրամադրվելույա շատ քիչ ժամանակ դրանց, մոտավորապես օրական երկու ժամ: Ըտեղ վաբշե սիրտըս խառնեց... լավ է...

Հայկօ
23.09.2008, 19:15
Ի դեպ՝ ռուսական Культура-ով երբեք գովազդ չի լինում, քանի որ ամբողջովին պետության կողմնից հովանավորվող ալիք է: Այսինքն լինում է, բայց միայն ներքին՝ ասենք ներկայացումների կամ համերգների:

Լեո
23.09.2008, 22:34
Ամեն ինչ հավանում էի մինչև այն պահը, երբ տեսա, որ "Հայ հիթ" սմս քվերակությունը մնացել է:[:[

impression
23.09.2008, 22:39
Երեկ Վան Գոգի մասին ֆիլմ էին ցուցադրում, էն էլ՝ "հայերեն" էին "թարգմանել" :(

Ambrosine
23.09.2008, 22:40
Ողջունելի է հենց միայն այն փաստը, որ ալիքը մշակութային է. դեռևս դժգոհ չեմ
իսկ Ֆուտբոլասերի հետ համաձայն չեմ. մենք այնքան հարուստ մշակույթ ունենք, որ... մենակ հաշվի առ այն հանգամանքը, որ մեր ամեն մի գավառ, ամեն մի շրջան իրեն բնորոշ ավանդույթները, երգերը, պարերը ունի...;) երկրի տարածքը էական չի

Լեո
23.09.2008, 22:44
Իսկ Չեմպիոնների լիգայի խաղերը էլ չե՞ն ցուցադրելու:(

Ambrosine
23.09.2008, 22:46
Իսկ Չեմպիոնների լիգայի խաղերը էլ չե՞ն ցուցադրելու:(

:hands

ars83
25.09.2008, 11:05
... էն էլ՝ "հայերեն" էին "թարգմանել" :(

Իսկ դրա մեջ ի՞նչ վատ բան կա։

Elmo
25.09.2008, 11:15
Շատ լավ են մտածել, լավ նախագիծ ա: Առավել ևս, որ շրջաններում էլ ա հեռարձակվում: Դիսքավերի չի, ճիշտ ա, բայց չեմ կարծում, որ Դիսքավերին բացման օրը հենց ենպիսին ա եղել, ինչպիսին կա հիմա:

Rammstein
25.09.2008, 17:37
Շատ լավ են մտածել, լավ նախագիծ ա: Առավել ևս, որ շրջաններում էլ ա հեռարձակվում: Դիսքավերի չի, ճիշտ ա, բայց չեմ կարծում, որ Դիսքավերին բացման օրը հենց ենպիսին ա եղել, ինչպիսին կա հիմա:

Լավ ալիք ա երեւում, բայց չգիտեմ ինչի մեր մոտ վատ ա բռնում։ Տելետեքստը ընդհանրապես չի բացում։

Հ.Գ. Ամոթ ա, որ Հայաստանում հայկական ալիքը ավելի վատ ա բռնում, քան թրքական TRT1-ը։:o

Ֆուտբոլասեր
25.09.2008, 17:55
Ողջունելի է հենց միայն այն փաստը, որ ալիքը մշակութային է. դեռևս դժգոհ չեմ
իսկ Ֆուտբոլասերի հետ համաձայն չեմ. մենք այնքան հարուստ մշակույթ ունենք, որ... մենակ հաշվի առ այն հանգամանքը, որ մեր ամեն մի գավառ, ամեն մի շրջան իրեն բնորոշ ավանդույթները, երգերը, պարերը ունի...;) երկրի տարածքը էական չի
Դե որ էդքան հարուստ մշակույթ ունենք թող Հ1-ն էլ սարքեն մշակութային: Մի հատը կարողա քչություն անի: :)

Իսկ եթե լուրջ եթե եդքան հարուստա ինչն էր խանգարում նույն Նոր ալիքում կամաց-կամաց մշակութային հաղորդումները ավելացնել, երբ կզգային, որ էնքան ասելիք ունեն, որ մշակույթից բացի ուրիշ բանի տեղ չի մնում նոր կդարձնեին մշակութային ալիք:

Իսկ հիմա դեռ մի քանի օրա անցել, արդեն պարզվումա, որ աստղերն էլ են մշակույթ, ֆուտբոլն էլ/ինչի համար շատ ուրախ եմ :hands/:

Vive L'Armenie
25.09.2008, 19:26
Լավ երգեր են սկսել դնել, հետաքրքիր հաղորդումներ են ցույց տալիս :)
Մի տեսակ հետաքրքիր է դարձել հայկական ալիք նայելը :aha թե չէ այն ժամանակ Հայլուրից հետո սկսվում էին ֆրանսիական ֆիլմերը՜ :[

Elmo
25.09.2008, 22:12
Լավ ալիք ա երեւում, բայց չգիտեմ ինչի մեր մոտ վատ ա բռնում։ Տելետեքստը ընդհանրապես չի բացում։

Հ.Գ. Ամոթ ա, որ Հայաստանում հայկական ալիքը ավելի վատ ա բռնում, քան թրքական TRT1-ը։:o

դե լավ բռնելը ահագին բաներից ա կախված: Կարող ա անտենադ մի քիչ թեքես, TRT1-ը չբռնի Արարատը սկսի լավ բռնել: Իրանք ընտրովի եթեր չեն հեռարձակում: Մի հզորությամբ, օղակաձև ճառագայթում են: Մնացածը կախված ա ընդունողի դիրքից, անտենայի որակից, եթե ուղորդված ա, ապա ուղությունից, և այլն....: Ես Ջերմուկում էի 7 օր: Երևանից 180 կմ հեռու ա: Իդեալական բռնում էր, իսկ TRT1-ը ընդհանրապես չէր էլ բռնում :)

Sunny Stream
28.09.2008, 15:46
Իսկ ի՞նչ նոր հաղորդումներ կան... ես հիմա երկրում չեմ, էստեղի մշակութային հաղորդումներն եմ դիտում ու մտածում տեսնես մեր նոր ալիքն ի՞նչ եղավ... էստեղ ուղիղ կապով մոգություններ են անում ու նման բաներ... հույս ունեմ մեզ մոտ դեռ դրան չեն հասել, չէ՞ :)

masivec
28.09.2008, 16:56
Օրինակ իմ դուրը չի գալիս Արարատ ալիքը,չնայաց քուրս ասումա լավ ալիքա:oy

Yellow Raven
28.09.2008, 16:57
Իսկ Չեմպիոնների լիգայի խաղերը էլ չե՞ն ցուցադրելու:(
Իհարկե ցուցարդելու են, բա առանց դրա էլ ոնց կլնի

Rammstein
28.09.2008, 22:02
դե լավ բռնելը ահագին բաներից ա կախված: Կարող ա անտենադ մի քիչ թեքես, TRT1-ը չբռնի Արարատը սկսի լավ բռնել: Իրանք ընտրովի եթեր չեն հեռարձակում: Մի հզորությամբ, օղակաձև ճառագայթում են: Մնացածը կախված ա ընդունողի դիրքից, անտենայի որակից, եթե ուղորդված ա, ապա ուղությունից, և այլն....: Ես Ջերմուկում էի 7 օր: Երևանից 180 կմ հեռու ա: Իդեալական բռնում էր, իսկ TRT1-ը ընդհանրապես չէր էլ բռնում :)

Հարգելիս, Ջերմուկի նման հեռու տեղերի համար գոյություն ունեն վերահեռարձակող (ազդանշանը ուժեղացնող) կայաններ, առանց դրա, Ջերմուկում հեռուստատեսության նշույլ էլ չէր լինի, իսկ TRT1-ը հայաստանում չի վերահեռարձակվում, բայց իդեալական բռնում է։
Ցավն էլ էն ա, որ կարող ա անտենան թեքեմ, էս մի ալիքը լավ բռնի, բայց մի 5 հատ ալիք էլ սկսի վատ ցույց տալ։ Խնդիրը ազդանշանի ուժն է։

Elmo
28.09.2008, 22:15
Հարգելիս, Ջերմուկի նման հեռու տեղերի համար գոյություն ունեն վերահեռարձակող (ազդանշանը ուժեղացնող) կայաններ, առանց դրա, Ջերմուկում հեռուստատեսության նշույլ էլ չէր լինի, իսկ TRT1-ը հայաստանում չի վերահեռարձակվում, բայց իդեալական բռնում է։

Շնորհակալություն ինֆորմացիայի համար: Ես ինքս ռադիստ եմ, մի քանի հարյուր ռետրասնլյացիոն կայաններ եմ հավաքել ինտերնետի համար, տարբեր դիապազոններում, այդ թվում շրջանների համար: Անտենաներ էլ եմ հավաքել, ռետրանսլյացիոն բլոկներ էլ: Ծնունդով էլ Ջերմուկից եմ, 17 տարի ապրել եմ Ջերմուկում: Ես պարզապես չիմացողների համար էի գրել ու պարզապես չոր փաստ էի բերել: :)

Rammstein
28.09.2008, 22:38
Շնորհակալություն ինֆորմացիայի համար: Ես ինքս ռադիստ եմ, մի քանի հարյուր ռետրասնլյացիոն կայաններ եմ հավաքել ինտերնետի համար, տարբեր դիապազոններում, այդ թվում շրջանների համար: Անտենաներ էլ եմ հավաքել, ռետրանսլյացիոն բլոկներ էլ: Ծնունդով էլ Ջերմուկից եմ, 17 տարի ապրել եմ Ջերմուկում:

Ուրախ եմ, լավ մասնագիտություն ա։:) Բայց կներես էլի, քո կարծիքով ես ի՞նչ պետք ա մտածեի քո գրածից։

Ես պարզապես չիմացողների համար էի գրել ու պարզապես չոր փաստ էի բերել: :)

Եթե նշում ես, որ Երեւանից 180 կմ-ի վրա տվյալ ալիքը բռնում ա, ուրեմն չիմացող եւ տրամաբանող մարդը դա կարդալով կմտածի, որ անմիջապես Երեւանից ա բռնում` առանց վերահեռարձակման։

Ամեն դեպքում դժգոհ եմ մեր ալիքների հեռարձակումից։ Նույը մյուս բնագավառներում ա, օրինակ բջջային կապը։ Հաճախ հեռու տեղ եմ գնում, նայում եմ ցանցերի ցուցակը, տեսնում եմ ոչ Բիլայն կա, ոչ էլ Վիվա, բայց դրա փոխարն կա TR TURKCELL։:P Երեւի պետք ա Հայաստանում էլ ռոումինգ արած ման գանք։:D

Կներեք, մի քիչ թեմայից շեղվեցի:oy

ars83
01.10.2008, 15:43
Անհամ բան դուրս եկավ այդ ալիքը։ Ոչ էլ մշակութային է։ Երեկ ֆուտբոլ էին ցույց տալիս, օրինակ։

Rammstein
02.10.2008, 16:14
Անհամ բան դուրս եկավ այդ ալիքը։ Ոչ էլ մշակութային է։ Երեկ ֆուտբոլ էին ցույց տալիս, օրինակ։

Իբր թե մշակութային է, բայց ծառայում է նաեւ որպես Հ1-ի այլընտրանք, այսինքն` եթե զուգահեռ խաղեր են ուղիղ եթերով ընթանում, ապա մեկը ցույց են տալիս Հ1-ով, մյուսը` «Արարատով», ոնց որ Արմենիան ու TV5-ը։
Ինձ այս ալիքի լոգոն դուր չի գալիս, որովհետեւ այն եւս մեկ անգամ է մարկանց շփոթության մեջ գցում` խառնելով Արարատն ու Մասիս սարը։ Ախր շողովուրդ ջան էդ սարը շատ վաղուց կոչվել ա «Մասիս», թե ինչի բերեցին «Արարատ» անունը կպցրեցին էդ սարին, չեմ հասկանում։

Yellow Raven
02.10.2008, 16:22
Եթե ուզում են մակարդակով ալիք ստեղծած լինեն, պետքա առաջին հերթին թարգել տարբեր տեսակի ՍՄՍ ակցիաները:angry

ars83
02.10.2008, 17:17
Ախր շողովուրդ ջան էդ սարը շատ վաղուց կոչվել ա «Մասիս», թե ինչի բերեցին «Արարատ» անունը կպցրեցին էդ սարին, չեմ հասկանում։

Պարզեցին, որ դա այն սարն է, որի վրա կանգ է առել Նոյյան տապանը։ Իսկ նա Արարատ է կոչվում Աստվածաշնչում։

Rammstein
02.10.2008, 18:00
Պարզեցին, որ դա այն սարն է, որի վրա կանգ է առել Նոյյան տապանը։ Իսկ նա Արարատ է կոչվում Աստվածաշնչում։

Ախր չէի ուզում թեմայից շեղվեմ....
Խորհուրդ եմ տալիս վերցնել գրաբար Աստվածաշունչ ու կարդալ....կգտնես այս բառերը «Եւ նստաւ տապանն յեւթներորդում ամսեանն ի քսան եւ յեւթն ամսոյն ի լերինս Արարատայ։», որը նշանակում է ոչ թե «...Արարատ լեռան վրա։», այլ «...Արարատի լեռների վրա։» (կարաս հարցնես ցանկացած գրաբարի մասնագետի, եթե ինքդ չես հասկանում)։ Արարատ ասելով` նշվում է երկիրը, որտեղ կանգ առավ տապանը, կոնկրետ սար ոչ մի Աստվածաշնչյան բնագրում չի նշվում։ Այստեղից բխում է, որ տապանը կարող էր կագ առած լինել Հայկական Լեռնաշխարհի ցանկացած սարի վրա։
Այսպիսով, Աստվածաշնչում ոչ մի Արարատ անունով սար չի նշվում։

ars83
02.10.2008, 18:06

Ռուսերեն թարգմանությունից հիշում եմ "на горах Араратских": Հիմա աշխարհը գիտի այդ սարը որպես սար, որի վրա կանգնել է տապանը, ու երկրի անունով կոչում է Արարատ։ Ի՞նչ բացասական բան կա դրա մեջ։ Պահանջենք, որ ամբողջ աշխարհը Մասի՞ս կոչի այն։ Մեզ մոտ էլ թող երկու անուն լինի՝ Մասիս և Արարատ։ Առանց այդ էլ ամեն ինչի անունը երկու հատ է մեզ մոտ, մեկը մեր տարբերակը, մյուսը՝ ուրիշների։ Մենք մեր երկիրը Հայաստան ենք կոչում, ամբողջ աշխարհը՝ Արմենիա...

Rammstein
02.10.2008, 18:22

Աշխարհի մեծ մասը գիտի, որ հայոց ցեղասպանություն չի եղել։ Հիմա ինչ պահանջենք որ ճանաչե՞ն։ Երեւի ոչ...:think

Ես ընդամենը առաջարկում եմ իրերը իրենց անուններով կոչել` Մասիսի լոգոյով հեռուստաալիքի անունը «Արարատ» չդնել։

ars83
02.10.2008, 18:45
Ես ընդամենը առաջարկում եմ իրերը իրենց անուններով կոչել` Մասիսի լոգոյով հեռուստաալիքի անունը «Արարատ» չդնել։

Լավ, ես դեմ չեմ, Մասիս անունն էլ եմ սիրում, Արարատն էլ, ուղղակի չեմ հասկանում, թե ինչու է դա այդքան կարևոր։ Միևնույն է, «Արարատ» բառը միշտ ասոցիացվում է հայերի հետ, էլի մերն է, այսինքն։

Մի խոսքով (թեմային վերադառնալով), ալիքն այնքան էլ հաջող չի, եթե ֆուտբոլը որպես մեր մշակույթի մաս է հրամցնում։

Ռուֆուս
02.10.2008, 22:58
Նույն աղբն է ուրիշ լոգոյով :[

Remix-Hayko
21.10.2008, 09:05
Վաղը՝ մեր անկախության 17-րդ տարելիցի օրը, առավոտյան ձեր հեռուստացույցների վրա այլևս չեք գտնի «Նոր ալիքը»: :hands
Նրա փոխարեն եթերում կհայտնվի նոր ալիք «Արարատ» անունով: Առանց գովազդի, բազմաթիվ հաղորդումներ մշակույթի, սպորտի, կրթության վերաբերյալ: Ուսանելի ֆիլմեր, վերլուշություններ, հայտնի մարդկանց մասին հաղորդումներ: Կարճ ասած ռուսական «Կուլտուրա» ալիքի նման ալիք: :love

Կարճ ասած ակնկալիքներս այս ալիքից շատ մեծ են :)

:)Այսօր արդեն Արարատը գտել է իր տեղը և հստակ ծրագիր է կատարում:
Շատ ողջունելի ալիք է, որը չենք կարող ասել մեր այսօրվա բոլոր հեռուստատեսային ալիքների մասին:
Մեր ինստիտուտում շատ էի լսել նման ալիքի հնարավոր բացման մասին ու մի օր պատահաբար տեսա այդ ալիքը: Իմ ուրախությանը չափ ու սահման չկար: Վերջապես ստեղծվեց մի ալիք, որտեղ խոսվում է ոչ թե Անջելինա Ջոուլիի կամ մեկ այլ աստղի թանկարժեք ներքնազգեստի մասին, այլ մշակութային` ինձ համար սրբազան, երևույթների մասին:
Սա չի նշանակում, որ Արարատը չունի սխալներ և չունի բաց թողնված տեղեր:
Հուսամ այս ալիքը կապրի շատ երկար:

Remix-Hayko
21.10.2008, 09:14
Նույն աղբն է ուրիշ լոգոյով :[

:oԵրևի դու չես նայում այդ ալիքը, որ այդպիսի տպավորություն ես ստացել:
<<Նոր ալիք>> -ից գրեթե ոչինչ չկա <<Արարատ>> -ում և ալիքը ամբողջությամբ Նոր է:
:o
Ինձ համար վիրավորական է լսել այսպիսի խոսքեր <<Արարատ>> -ի հասցեին:

Chilly
11.11.2008, 14:40
շատ լավ ալիք է, չուտես - չխմես, մենակ էդ ալիքին նայես, ոնց-որ Այվազովսկու 9-րդ ալիքը լինի, վայ, էնպես սիրում եմ... :love