Մուտք

Դիտել ողջ տարբերակը : 2-րդ անգամ ծնվել

Գաղթական
20.09.2008, 21:52
Եթե Ձեզ հնարավորություն ընձեռվեր երկրորդ անգամ լույս աշխարհ գալ՝ հաշվի առնելով Ձեր ցանկությունները, ի՞նչ պայմաններում կնախընտրեիք ծնվել..
ո՞ր երկրում,
ի՞նչ ազգային պատկանելությամբ,
ինչպիսի՞ ընտանիքում,
և այլն..

Ռեդ
20.09.2008, 21:54

Նույն պայմաններում ...:)

ivy
28.09.2008, 13:03
Ճիշտ ապրելու դեպքում մի կյանքն էլ լրիվ հերիք է։
Բայց եթե ի վեջո երկրորդ անգամ ծնվելու լինեմ, թող տղա ծնվեմ, եվրոպացի, ընտանիքում միայն մայր ունենամ, որն էլ հեչ դեմ չլինի, որ տասնութ տարեկանից առանձին ապրեմ։ Էլ ինչ... հմմ... Թող տնտեսագետ դառնամ ու աշխատեմ առաջավոր ֆիրմաներում, հոյակապ կարիերա ստեղծեմ։ Երբեք չամուսնանամ։ Շատ ընկերներ ունենամ, մի հատ էլ լավ շուն։ :)

ChildOfTheSky
28.09.2008, 13:52

Աղջիկներին մոռացար :sulel

ivy
28.09.2008, 14:06
Աղջիկներին մոռացար :sulel

Դու ի՞նչ գիտես, կարող է ինձ աղջիկ պետք չլինի։ ;)

Annushka
28.09.2008, 14:45
Ես միայն մասնագիտությունս կփոխեի.. տնտեսագետ կդառնայի, այլ ոչ թե թարգմանիչ, չնայած հիմա էլ դժգոհ չեմ իմ մասնագիտությունից: Մնացած ամեն ինչ նույնը թող լիներ.. նույն ընտանիքը, նույն սիրած էակը... Աստված տա, որ մեր կյանքում չփոշմանենք մեր անցած ուղու համար...:).. այդքան բան: Չէ՞ որ ամեն դեպքում մեզանից շատ բան է կախված, ընտրության իրավունքը մերն է շատ հարցերում... մասնագիտություն, կյանքի ուղեկից, աշխատանք, ընկերներ, կյանքի ոճ, ապրելակերպ: Մի խոսքով, չի կարելի ետ նայել ու զղջալ.. այլ հարկավոր է միմիայն առաջ նայել ու ջանալ ավելի լավ կյանքով ապրել ու երջանիկ լինել, երջանկացնել, սիրել և սիրվել, արարել, հպարտանալ ընտանիքով, աշխատանքով և արած գործերով, վաստակած լավ համբավով ու հարգանքով;)

Երկնային
28.09.2008, 15:40
Եթե Ձեզ հնարավորություն ընձեռվեր երկրորդ անգամ լույս աշխարհ գալ՝ հաշվի առնելով Ձեր ցանկությունները, ի՞նչ պայմաններում կնախընտրեիք ծնվել..
ո՞ր երկրում,
ի՞նչ ազգային պատկանելությամբ,
ինչպիսի՞ ընտանիքում,
և այլն..

հմմմ… սենց…
էլի աղջիկ կլինեի… :P երևի Իսպանիայում կծնվեի, դե եթե էնտեղ արդեն ծնվելու սաղ տեղերը ռեզերվ արած լիներ, կծնվեի իսպանախոս երկրներից մեկոմ… :oy
Մեծ ախպեր :love կունենայի, որ ինձանից մի տասը տարի մեծ լիներ, մի հատ էլ քույրիկ, կամ ինձանից էլի շատ մեծ, կամ էլ ինձանից շատ փոքրիկ… Կապրեինք սեփական տան մեջ, տան դիմաց էլ այգի կունենայինք, որտեղ վարդեր կաճացնեինք, լի~քը մուգ կարմիր վարդեր :love
Մասնագիտությամբ կլինեի դիզայներ, ինտերյեր, շորիկ-մորիկ… դե հետո ամուսնանալ, բալիկ, տենց էլի… :)

*e}|{uka*
28.09.2008, 15:49
Ոչինչ չէի փոխի, նույնիսկ սխալներս :) Երկրորդ անգամ կծնվեմ ուրիշ կյանք կունենամ ... ;)
Իսկ ինչպիսին կուզենամ լինեմ, չեմ ասի ...:P

dvgray
28.09.2008, 16:40
Կուզենայի ծնվել Կիպրոսում… հայ ընտանիքում:
Գիտնական-ֆիզիկոսների ընտանիքում: Ինքս էլ դառնաի ֆիզիկոս: Խելքս գլուխս հավաքեի ու դպրոցում ու ինստիտուտում լավ սովորեի ֆիզիկա ու դառնայի աշխարահռչակ ֆիզիկոս տիեզերական հետազոտությունների բնագավառում…
:)

Դեկադա
02.10.2008, 20:52
Կուզենայի ծնվեի Ֆրանսիայում` բայց անպայման հայի ընտանիքում: Մենակ կուզենայի մասնագիտություն ունենայի, իսկ մնացած հարցերում ոչինչ չէի փոխի// միևնույն է կյանքն առանց դժվարությունների իրական չի//: