PDA

Դիտել ողջ տարբերակը : Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

Dayana
20.09.2008, 14:14
Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

Լիլիթին....

Մարդկային ավերող ձեռքից հեռու մնացած անտառում ապրում էր մի Եղնիկ: Տեսակում բացառիկ` շքեղ, գեղեցիկ, նուրբ ու փայլուն եղջյուրներով նա տարբերվում էր մյուսներից: Երբ ցատկոտում էր կուսական անտառում, թվում էր` ծառերն են անգամ բոլոր կենդանիների պես զարմանքով նայում նրա հրաշագեղ ազդրերին: Սիրու՜ն էր Եղնիկը, շա՜տ սիրուն: Աչքերը միշտ կիսաթաց էին` բարությամբ ու քնքշանքով ողողված: Առաջ պարզած դնչիկին նկարված նուրբ ու սրտաձև քիթը բոլոր գազանների հիացմունքի առարկան էր դարձել: Եղնիկների «խմբի» բոլոր «էգերը» նախանձից սատկում էին, մազաթափ լինում, քոսոտվում, եղջյուրները ծռմռվում էին ու կոտրատվում, իսկ հակառակ սեռը երազում էր նրա մասին: Բոլորն էին անտառում երազում տիրանալ Եղնիկին: Բացառություն չէր նաև արքան: Նա, որ ամենաուժեղն էր ու առնականը, Եղնիկին տիրելու ցանկությունից դարձել էր թույլ ու տկար: Այո՛, նա փորձում էր սիրահետել Եղնիկին, բայց ինչպես և բոլորը, չէր արժանանում նույնիսկ նրա հայացքին:
Անտառի արքայի մերժված լինեն արդեն իսկ ազդում էր նրա «հեղինակության» վրա, ու մի օր նա որոշեց Եղնիկին ցույց տալ կյանքի իրական կողմը: Ու երբ Եղնիկը վերադառնում էր ժայռի ստորոտում գտնվող գետափից, նա, գազազած, ճանկերը դուրս ցցած, մազերը գզգզած ու մեջքն ուռեցրած, նետվեց դեպի Եղնիկը, սուր ճանկերը մխրճեց հազար անգամ երազած ազդրերի մեջ ու երախը մեծ բացելով` ժանիքները խրեց Եղնիկի կոկորդը: Եղնիկը նույնիսկ չհասցրեց ըմբռնել, թե ինչ է կատարվում, իսկ Առյուծը, գոհունակ ժպիտը դեմքին, երազկոտ հայացքը երկնքին, փռվել էր խոտերի վրա: Նա ոչ մի բացատրություն չտվեց. դե՛, արքա է: Պարզապես երբ հպանցիկ նայեց Եղնիկի կիսահոշոտված վզին, ճանկռոտված ու արնաշաղախ ազդրերին, ինչ – որ անծանոթ, տարօրինակ ցավ զգաց, բայց ... լոկ ուժգին մռնչաց. ցավեցրել էր ոչ միայն Եղնիկին, այլև ինքն իրեն: Սակայն կարևորն այն էր, որ ցույց էր տվել իր ուժը:
Գազանները, որ մինչ այդ ապշահար նայում էին, մի քանի վայրկյանում ցրվեցին, իսկ նա թեքվեց դեպի ցավից ու նվաստացումից թպրտացող Եղնիկն ու մռնչաց. «Սա քեզ ու նմաններիդ դաս...»...
Շատ ու շատ տարիներ են անցել այդ դեպքից: Ճիշտ է, առյուծները հրաժարվել են եղնիկ որսալուց, միևնույն է, այլևս ոչ մի եղնիկ չի ցատկոտում նախկին կուսական անտառում:
Իսկ թե ինչ եղավ մեր Եղնիկին, գիտի միայն անտառի միակ կապտաթև թիթեռնիկը, ով երջանկություն է տարածում...

Էս փոքրիկ, շատ փոքրիկ պատմվածքը նվիրում եմ ընկերուհուս ` Լիլիթին: Դուք իրեն չգիտեք...

Lion
20.09.2008, 14:52
Լավ արեց - էդ հիմար եղնիկին տեղն էր, իսկ ուրիշներին դա դաս կլինի:)

Dayana
20.09.2008, 14:57
Լավ արեց - էդ հիմար եղնիկին տեղն էր, իսկ ուրիշներին դա դաս կլինի:)

Մհեր :angry ձեռքս ես ընկել է :angry

Lion
20.09.2008, 15:08
"Քնքուշ, եթերային էակ...:)" - Ոսկե հորթից...:)

Mefistofel
20.09.2008, 16:44
Անվանումը խոստումնալից էր... բովանդակությունը` ինտերնետից քաշած դեռահասների համար նախատեսված SMS-ներին էկվիվալենտ... ափսոս, շատ ափսոս... նմանատիպ ուժեղ վեռնագրերը դիֆիցիտ են, առավել դիֆիցիտ է ուժեղ վերնագրին համարժեք գործը...
Ափսոս, շատ ափսոս...

Dayana
20.09.2008, 16:51

Փաստորեն չմեռա, ՍՄՍ էլ գրեցի դեռահասների համար :oy շնորհակալ եմ կարծիքի համար :)

Mefistofel
20.09.2008, 16:54
...ոչ ավել քան անկեղծ ... (կարծիքի)

Kuk
20.09.2008, 16:56
Դայան ջան, շատ ապրես:clap:clap:clap

Dayana
20.09.2008, 16:57
...ոչ ավել քան անկեղծ ... (կարծիքի)

գիտեմ, դրա համար էլ թանկ եմ գնահատում :) նույնիսկ չեմ խնայի, ու 16 միավորանոց վարկանիշ կտամ ;)

Դայան ջան, շատ ապրես:clap:clap:clap

Շներհակալ եմ Կուկ ջան :)

Kuk
20.09.2008, 16:59
գիտեմ, դրա համար էլ թանկ եմ գնահատում :) նույնիսկ չեմ խնայի, ու 16 միավորանոց վարկանիշ կտամ ;)

Շներհակալ եմ Կուկ ջան :)

Ըհը, լավ հիշացրիր, Դայ ջան, ես էլ քեզ 18 տամ:)

Lion
20.09.2008, 17:37
Գիտեք, այ ես կարծիք արդեն գրեցի, չէ, բայց մտքիցս դուրս չի գալիս… Կուզենայի էլի մի քանի բառ ասել, ավելի հանգիստ. Փորձեմ ձևակերպել…

Ուրեմն պատմվածքի մեջ մի տեսակ հուզականություն կար, բայց… կյանքից կտրված հուզականություն: Մանրամասնեմ. Այդ ամենը /նկատի չունեմ իհարկե կենդանական աշխարհը/ իրականում… մի տեսակ չի լինում էլի: Հա, հենց չի լինում: Չի լինում ՏԵՆՑ իդեալական աղջիկ ու ՏԵՆՑ գազան տղա, ոնց որ պատմվածքում էր: Այսինքն հուզական էր, բայց ոչ այնքան իրական…

Բայց մի բան պարզ է – եթե այսքան խոսքեցինք, ուրեմն հաստատ լավն էր…

Հ.Գ. Ես էլ էի ուզում վարկանիշ տալ, բայց տեխնիկապես չի ստացվում…

Dayana
20.09.2008, 17:43

Արի չորոշենք հա կան էդպիսիք թե ոչ, արի չմարմանվորենք :) Եղնիկն իսկապես իդելական էր, իսկ Առյուծը` ինչպես դու ասեցիր, առյուծ ;) Բայց Առյուծն էլ Եղնիկ չի որսում, էդ հաստատ ;)

Lion
20.09.2008, 18:56
Ըհը – իդեալական... իսկ իդեալական բաներ կյանքում չեն լինում...

Լավ ոստիկան
20.09.2008, 20:05
Եղնիկն իսկապես իդելական էր, իսկ Առյուծը` ինչպես դու ասեցիր, առյուծ ;) Բայց Առյուծն էլ Եղնիկ չի որսում, էդ հաստատ ;)
Եթե Առյուծը էլ Եղնիկ չի որսում, ապա նրա դասը իսկապես տեղ է հասել: Այնինչ ստրկամիտներին ուտել պետք է:
Հ.Գ.
Սակայն ով գիտե?
Գուցե Եղնիկնեն են վերջացել?
Գուցե Առյուծն է բուսակեր դարձել?

Dayana
21.09.2008, 15:20
Ըհը – իդեալական... իսկ իդեալական բաներ կյանքում չեն լինում...

Եթե էդպես է, արի մի պահ պատկերացնենք, որ Եղնիկը քո քույրն է ու երբ դու Առյուծի ճակատը համբուրես ու շնորհակալություն հայտնես սրիկա լինելու համար, ես խալիապատման ամբողջ աշխատանքն իմ վրա կվերցնեմ, նույնիսկ նախապես "գուպկա"-ով կպատեմ, հետո խալիով ;)

Եթե Առյուծը էլ Եղնիկ չի որսում, ապա նրա դասը իսկապես տեղ է հասել: Այնինչ ստրկամիտներին ուտել պետք է:
Հ.Գ.
Սակայն ով գիտե?
Գուցե Եղնիկնեն են վերջացել?
Գուցե Առյուծն է բուսակեր դարձել?

Առյուծներն իրենք են բույս :D

Lion
21.09.2008, 17:00
Եթե էդպես է, արի մի պահ պատկերացնենք, որ Եղնիկը քո քույրն է ու երբ դու Առյուծի ճակատը համբուրես ու շնորհակալություն հայտնես սրիկա լինելու համար, ես խալիապատման ամբողջ աշխատանքն իմ վրա կվերցնեմ, նույնիսկ նախապես "գուպկա"-ով կպատեմ, հետո խալիով

Դե չէ… ստեղ արդեն սուբյեկտիվիզմի գիրկն ենք ընկնում: Իսկ այնպիսի փիլիսոփաներին, ինչպիսին մենք ենք, պետք չէ սուբյեկտիվ լինել…

Ճշմարտությունը մեկն է, անկախ ով ում քույրն է…

Dayana
21.09.2008, 17:04
Դե չէ… ստեղ արդեն սուբյեկտիվիզմի գիրկն ենք ընկնում: Իսկ այնպիսի փիլիսոփաներին, ինչպիսին մենք ենք, պետք չէ սուբյեկտիվ լինել…

Ճշմարտությունը մեկն է, անկախ ով ում քույրն է…

չես համոզի ;)

Lion
21.09.2008, 17:52
Ի դեպ – Լիլիթ ջան... եթե կարդաս, խնրում եմ չանձնավորես...

Լավ ոստիկան
21.09.2008, 20:17
Ի դեպ, Եղնիկ ջան... Ոչ բոլորն առյուծներն են հարձակվում էդպես` անսպասելի: Առյուծներ կան, որոնք հարձակվելուց առաջ մռնչում են` զգուշացնում: Բացի այդ, կան այնպիսի տեսակի առյուծներ, որոնք նույնիսկ թույլտվություն են խնդրում իրենց զոհերից` ժանիքներն ու ճիրանները նրանց մարմնի այս կամ այն մասերի մեջ խրելուց առաջ: Իսկ քեզ շնորհավորում եմ անտառի միակ կապտաթև թիթեռնիկին քեզ ընկեր ունենալու կապակցությամբ: Հուսով եմ նա լավ է կատարում երջանկություն տարածելու իր առաքելությունը:

Dayana
21.09.2008, 20:21
Վերջապես ինչ-որ մեկը կապտաթև թիթեռնիկին նկատեց :oy

Selene
21.09.2008, 20:56
Վերջապես ինչ-որ մեկը կապտաթև թիթեռնիկին նկատեց :oy

Կապտաթև թիթեռնիկին վաղուց էի նկատել:love Թիթեռնիկն ինձ դեռ խոստում էլ է հասցրել տալ, էնպես որ՝ սպասում եմ;):oy

Ուրվական
21.09.2008, 21:13
Վերջապես ինչ-որ մեկը կապտաթև թիթեռնիկին նկատեց :oy

Հենց առաջին ընթերցմանն իրեն նկատեցի, ամենակարևորը, որ նա երջանկություն է բաժանում... Հույս ունեմ, որ եղնիկը երջանիկ է... բայց մի բան, առյուծը, թեկուզ նա արքա է, չի կարող անպատիժ մնալ, իսկ եղնիկները, պե՛տք է, այո, պե՛տք է ցատկեն անտառում՝ կուսական անտառում: Առանց եղնիկների աշխարհը չի կարող լինել, սիրելիս:):

Վարպետ
21.09.2008, 21:15

Իսկ մենք հեռվից կնայենք ու կսրենք մեր ատամները;) Ինչ է, բացի առյուծից, էդ անտառում ուրիշ գիշատիչներ չկան? Նաղդ գայլերին պալիտ եմ արել :D

Dayana
21.09.2008, 21:45
ահա, մի կարգին պֆտոպում ենք :hands այ էս իմ սրտովա :oy
Մերի ջան թիթեռնիկը շատ մեծ հույս ունի, որ շուտով իր խոստումը կկատարի :)
Գոռ ջան ապրես :)
Վա :love je t'aime :love

Վարպետ
21.09.2008, 21:52
Մոդերատորական: Ես միաժամանակ լինելով այս բաժնի համար պատասխանատու, բայց եւ` նորընծա մոդերատոր, առաջին հայացքից օֆֆտոպ չեմ նկատել, գուցե սխալված լինեմ: Եթե կան վերապահումներ` խնդրում եմ հեղինակին` դիմել ինձ PM-ով, որպեսզի ջնջվեն օֆֆտոպ համարված գրառումները:

Dayana
21.09.2008, 21:57

Անկեղծ-անկեծ ՝ ոչ մի ջնջելու ենթակա գրառում չկա :) շնորհակալ եմ գրառումների համար :) ամեն մի խոսք ինձ համար շատ կարևոր է,, հատկապես Եղնիկի մասին պատմվածքիկում :)

Lion
22.09.2008, 12:05
Մի խոսքով, եղնիկներ ջան - հիշեք, որ աշխարհը ու հատկապես առյուծները կուսակրոն... վայ կներեք, կուսական չեն:D