PDA

Դիտել ողջ տարբերակը : Դադարեցնե՞նք IE6-ի սատարումը

Egern.net
19.09.2008, 20:52
Այս հարցը ինձ երկար ժամանակ է հետաքրքրում է: Մի քանի օր առաջ վերջապես որոշեցի ինտերնետում որևէ տեղ արտահայտել մտքերս: Արդյունքում ստացվեց մի քիչ ավելի բլոգի entry, քան ֆորումի գրառում :) Բայց ինձ շատ է հետաքրքրում ակումբցիների կարծիքը այս մասին... Կներեք, որ սենց երկար ստացվեց, բայց դե... ;)
Մի քիչ Գուգլով ման եկա, պարզվեց որ այս հարցը շատ բլոգերում քննարկվում է: Ու հետաքրքիր կարծիքներ կան...

=============================================
2008 թվի օգոստոսի դրությամբ աշխարհում ինտերնետից օգտվողների մոտ 70%-ը օգտագործում են Internet Explorer, այդ թվում ընդհանուրի մոտ 25%-ը` IE6: Այս բրաուզերը (6րդ վերսիան) ստեղծվել է 2001-ի օգոստոսին (Windows XP-ին զուգահեռ): Ստեղծման պահին IE6-ը քիչ թե շատ առաջադեմ բրաուզեր էր և մի քանի տարում գրավեց շուկայի մեծ մասը (մինչև 80 տոկոս). դա պայմանավորված էր հիմնականում WInXP-ի տարածմամբ:
Բայց IE6-ի ստեղծումից անցել է արդեն 7 տարի: Սա շատ մեծ ժամանակամիջոց է ինտերնետի համար. այս ընթացքում ինտերնետում չափազանց շատ բան է փոխվել: Ընդ որում, փոխվել է ոչ միայն բովանդակային մասով (վիկիներ, բլոգեր, սոց. սայթեր...), այլ նաև հենց տեխնիկական մասով: Այս տարիներին ինտերնետի անբաժանելի մաս են դարձել RSS feed-երը, AJAX-ն ու դրա վրա հիմնված web-application-ները, OpenSearch-ը, միջազգայնացված դոմենները (IDN), SVG-ն... Այս ամենին գործնականում անտեղյակ են IE6-ը և նրա յուզերների մեծ մասը:
AJAX-ը իրականում աշխատում է IE6-ում, սակայն դա կարելի է ասել պահահական է: Կան նաև plugin-ներ, որոնք բացում են IDN հասցեները և SVG նկարները, բայց այդ plugin-ներից օգտվում են IE6 օգտագործողների չափազանց փոքր մասը... <<offtop

Այսքանին գումարենք նաև IE6-ի բազմաթիվ բագերը, CSS rendering-ի սխալները (այդ թվում` CSS selector-ների ու pseudo-class-երի չաշխատելը), ինչու չէ նաև թափանցիկ PNG-ների հետ կապված պրոբլեմները... Ակնհայտ է դառնում, որ IE6-ը վաղուց հնացել է, և այսօր դարձել է ինտերնետի զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկը (եթե ոչ ամենամեծը):

IE6-ի` ժամանակի պահանջներին չհամապատասխանելը ակնհայտ էր դեռ մի քանի տարի առաջ: 2006-ի հոկտեմբերին Microsoft-ը առաջարկեց IE-ի 7րդ վերսիան: 2007-ի հունվարից այն սկսեց տարածվել WinVista-ի հետ ու սկսեց աստիճանաբար դուրս մղել IE6-ին: Մինչև այժմ էլ այն շարունակում է դանդաղորեն դուրս մղել IE6-ին` 0.5%/ամիս միջին արագությամբ (մոտավորապես նույն արագությամբ էլ ամսեկան նվազում է IE6ի բաժինը FF-ի հաշվին): Այս տեմպերով IE6-ը գործածությունից դուրս կգա մոտ 2 տարի հետո, իսկ սպասելը արդեն դառնում է անտանելի...

Անձամբ ես որոշել եմ 2009 թվի սկզբից սկսած այլևս ուշադրություն չդարձնել IE6-ին, սայթերի աշխատանքը չստուգել IE6-ի վրա: Փոխարենը IE6 օգտագործողներին տեղեկացնել բրաուզերը թարմացնելու (կամ փոխելու) անհրաժեշտության մասին:

IE7-ը մի մեծ քայլ առաջ է IE6-ի նկատմամբ: RSS, native XmlHttpRequest, IDN, թափանցիկ PNG - այս ամենն արդեն հասանելի են IE օգտագործողներին: Լուծվել են բազմաթիվ խնդիրներ կապված ինտերնետի ստանդարտիզացիայի հետ (մասնավորապես` CSS-ի հետ կապված, չնայած դեռ շատ ու շատ մնացել են...): Շուտով դուրս կգա IE8-ը, որը նախատեսում է բազմաթիվ նորույթներ, շտկումներ (հենց թեկուզ CSS-ի հետ կապված): Տպավորություն է ստեղծվում, որ Microsoft-ը փորձում է արագացնել IE-ի զարգացումը և բրաուզերների անընդհատ թեժացող մրցակցությունից հետ չմնալ: Սա իհարկե դրական երևույթ է, բայց մի խնդիր մնում է չլուծված.

IE6-ի միլիոնավոր օգտագործողները ոչ մի առիթ/պատճառ չունեն թարմացնելու/փոխելու իրենց բրաուզերը:

Երկու տարին հերիք է համոզվելու համար, որ առիթ իրոք չկա: Համեմատեք. FF3-ի դուրս գալուց հետո FF2-ի յուզերները ստացան հաղորդագրություն` նոր վերսիայի գոյության մասին: Արդյունքում 2 ամսում FF3-ը արդեն զբաղեցրել է firefox-ի 1/3-ը: Ակնհայտ է, որ FF-ը զարգանում է բավական արագ, և «քայլում» է դինամիկ զարգացող ինտերնետին համընթաց: Իսկ IE-ն կոնկրետ IE6-ի պատճառով միայն դանդաղեցնում է այդ զարգացումը: Կարծում եմ ժամանակն է հրաժարվելու այդ հնացած բրաուզերից...

Առաջարկում եմ բոլոր վեբ-ծրագրավորողներին ինչ-որ պահից սկսած (օրինակ` նոր տարուց) դադարեցնել IE6-ի սատարումը:

=============================================
Ակնկալում եմ ամենատարբեր կարծիքներ ու տեսակետներ...

Dayana
19.09.2008, 21:02
բայց էնքան էլ լավ միտք չի: Օրինակ մեր սայթի օգտագործողների 84 տոկոսը IE են օգտագործում, որոնցից քառասուն քանիսը IE6 իսկ մյուս մասը IE7 :) այնպես որ IE6-ից հրաժարվելը կարող է բերել օգտագործողների կրճատման :)

Աթեիստ
19.09.2008, 21:05
Ես Web-ով զբաղվեի, յուզերներին կդրդեի ոչ թե թարմացնել IE-ն, այլ դրա փոխարեն օգտագործել իսկական բրոուզեր:

Եթե լուրջ, նման ակցիան պետք է կազմակերպվի ամբողջ աշխարհի մակարդակով: Ես նման բան չեմ նկատել:

Ռուֆուս
19.09.2008, 21:06
Ես դադարեցրել եմ ոչ միայն 6-ի, այլ ընդհանրապես IE-ի օգտագործումը.... IE6-ը իսկական :[, իսկ 7-ը նորմալ է, բայց համեմատած մյուս բրաուզերների ահավոր դանդաղ է աշխատում....

T!gran
20.09.2008, 12:46
Ես կողմ եմ IE6-ի չսպասարկելուն, քանի որ յուրաքանչյուր windows օգտագործող շատ հեշտությամբ կարող է բեռնել և օգտագործել IE7-ը, թեկուզ ՝ ափդեյթի միջոցով, իսկ ընդհանրապես FF-ից լավը չկա, իսկ օպեռան օգտագործում եմ միայն WML ֆորմատի համար

shooter
20.09.2008, 19:39
Ես կողմ եմ IE6-ի չսպասարկելուն, քանի որ յուրաքանչյուր windows օգտագործող շատ հեշտությամբ կարող է բեռնել և օգտագործել IE7-ը, թեկուզ ՝ ափդեյթի միջոցով, իսկ ընդհանրապես FF-ից լավը չկա, իսկ օպեռան օգտագործում եմ միայն WML ֆորմատի համար
IE - ից ընդհանրապես հրաժարվել չի կարելի, ճիշտ ա IE6 - ը շատ հիմար բրաուզեր էր, բայց 7-ը լավն ա ու հետո քանի որ winows-ի շուկան բավականին մեծ ա սենց թե ընենց ստիպված պետք ա իրա բրաուզերով էլ տեստ անել

Ներսես_AM
24.09.2008, 11:53
Մոդերատորական:Թեմայից դուրս վերջին մի քանի գրառումները ջնջված են: Այստեղ չենք քննարկում բրաուզերների հնարավորությունները, այլ արդյոք պետք է դադարեցնել IE6 ի սատարումը մեր ստեղծած/ստեղծվելիք կայքերում:

aerosmith
24.09.2008, 13:45
չգիտեմ խի, բայց ես էդ բռաուզեռ-ից ինչ-որ անտիպատիա ունեմ,եթե խոսքը 6-ռդ վեռսիայի մասինա, ուրեմն արժի դադարեցնել, իսկ եթե 7-ի ապա արժի որպես ՕՊԵՌԱ-ից հետո օգտագործելիք բռաուզեռ պահել։ իսկ 8-րդ վերսիային սպասումեմ, ..... տենանք ինչ են քանդակել

linus
22.10.2008, 01:03
շատ լավ կլիներ եթե ամեն ինչ այդպես հեշտ լիներ :)
ես ինտերնետում աշխատելու համար արդեն չեմ ել հիշում թե երբ եմ ie օգտագործել, բայց միք մոռացոք որ դա միքրոփափուկների արտադրանքն է ու նրանք պատրաստ են ամեն մի ստոր քայլի որ իրենց պռոդուկտը օգտագործեն, օրնակ կա մի հատ համակարգ SLK sharepoint leraning kit որը լայնորեն կիրառվում է բայց այդ համակարգին անհնար է միանալ ուրիշ բրաուզերով, պարզապես կախվում է :) հա մեկ ել ասեմ որ եդ SLK ելի միքրոփափուկների արտադրանքն է, դե հետո առր ու մի ասա որ ստոր ընկերություն է

Սահակ
22.10.2008, 03:25

Ես չեմ կարծում որ դա ստորության նշան է։

Սենց հարց քեզ տամ։ Եթե Լինուքսը օգտագործվեր աշխարհի մարդկանց 90%-ի կողմից, իսկ IE-ը մարդկանց շատ փոքր տոկոսը օգտագործեր, քո կարծիքով բոլոր Լինուքս սայտերը IE-ի հետ compatible կլինեին։ Իհարկե ոչ։ Նույնիսկ հիմա կան Լինուքս սայտեր որոնք IE-ի հետ համատեղելի չեն։ Դա նշանակումա որ Լինուքս գրողները ստո՞ր են։

Rhayader
22.10.2008, 03:27
Պարզապես պինգվինոֆիլները հակված են աբիժնիկության:
Տվյալ դեպքում ես կարծում եմ, Ինտերնետ Էքսպլորեր 8-ում ներառված զմփռտիկներն էլ են բավականին խոստումնալից: Բայց, չնայած դրան, ես կմնամ Սաֆարիի վրա:
ԻԷ 6-նա արդեն իր դարն ապրել է, այն համատեղելի չի Վեբ 2,0-ի նոր հնարավորությունների հետ: Այն արդեն կարելի է փոխարինել նոր բրոուզերներով:

Xelgen
14.11.2008, 03:57
Նախընտրելի է գրել պարզապես Վալիդ, ստանդարտներին համապատասխանող կոդ։
Մնացածը արդեն բրաուզեր գրողների խնդիր է, կոմմերցիոն նպատակով ուրիշ կազմակերպության համար գրելից իհարկե այդքան սկզբունքային դժվար է լինել, բայց անձնական նախագծերի համար դա ըստ ինչ միակ ճիշտ մոտեցումն է։

ars83
16.11.2008, 17:05

Սա, իհարկե, ճիշտ մոտեցում է, բայց ստանդարտները միշտ հետ են մնում բրաուզերների զարգացումից։ Բրաուզերների արտադրողները նոր, գրավիչ հատկություններ են մտցնում իրենց արտադրանքի մեջ և հետո սկսում միմյանց հետ պայքարել ստանդարտների համար։ Արդյունքում ստացվում է ստանդարտ, որը բավականին քիչ բան է ընգրկում այս կամ այն բրաուզերի նորամուծություններից։

Իմ կարծիքով, կարելի է կոդի ծավալի մեծացման հաշվին օգտագործողին առաջարկել բրաուզեր-սպեցիֆիկ հատկություններ (IE (այդ թվում՝ 6.0), Netscape/Mozilla/Firefox/Seamonkey, Opera համար), պահեստում ունենալով ստանդարտին համապատասխանող տարբերակը։

Արիացի
16.11.2008, 18:12

Ճիշտ է ասված: Ու հիմա բոլոր լուրջ Web ֆիրմաները տենց էլ անում են: Առաջին հերթին կոդը պտի W3C ստանդարտներին համապատասխանի, հետո ճիշտ աշխատի IE, FF ու մնացած բրաուզերներով:

linus
16.11.2008, 19:53
Ես չեմ կարծում որ դա ստորության նշան է։

Սենց հարց քեզ տամ։ Եթե Լինուքսը օգտագործվեր աշխարհի մարդկանց 90%-ի կողմից, իսկ IE-ը մարդկանց շատ փոքր տոկոսը օգտագործեր, քո կարծիքով բոլոր Լինուքս սայտերը IE-ի հետ compatible կլինեին։ Իհարկե ոչ։ Նույնիսկ հիմա կան Լինուքս սայտեր որոնք IE-ի հետ համատեղելի չեն։ Դա նշանակումա որ Լինուքս գրողները ստո՞ր են։
համատեղելի չեն ինչ իմաստով?
ճիշտ չի ցույց տալիս, ասենք նկարների ու տառերը իրար է խառնում, թե ուղակի չի բացում? օրինակ անկախ բրոուզերից կարելի է ուղակի հենց ձեռքով հարցումներ տալ սեռվեռին ու անկախ ամեն ինչից հտտպ սեռվեռը պիտի պատասխան ուղարկի, բայց հարցը այն է որ եդ սեռվեռը ուղարկում է ինչ որ կոդը, որը ստիպում է բրուզերին անվերջ աշխատել ու բացի ԻԵ ից մնացած բոլոր բրուզերները կախվում են:

monster
11.04.2009, 05:19
Սատարումը պետքա դադարեցնել, եթե կայքում կան այնպիսի հնարավորություններ որոնք ի զորու չէ ճիշտ պատկերել IE6-ը: Ավելորդ ջանքեր ծախսելու փոխարեն, ավելի լավա JavaScript կոդ գրել որը նախքան էջը բեռնավորելը կհարցնի IE6 օգտագործողին արդյոք նա չի ուզում թարմացնի իր "տավարի ցավ" բրաուզերը ???

Եզրակացություն

Սատարել պետք չի, զգուշացնելա պետք !

Egern.net
23.04.2009, 13:08
ես վերջապես մի հատ PHP եմ գրել, որ include արվելուց նայում ա թե ինչ բրաուզերից ա եկել զապրոսը, ու եթե IE6 ա, մեեծ message ա բերում: Օրինակը կարող եք տեսնել http://shunik.info -ում (էս էքսպերիմենտալ սայթ ա, JS-ներ եմ փորձարկում, content-ը առայժմ անկապ ա)

monster
25.04.2009, 05:44

PHP խի ? .js -ով ավելի լավ չի ? Էֆֆեկտով վերեվից իջացնես... Համարյա սաղ հայտնի CMS-ների համար կա անվճար մոդուլ, IE6 Check -են ասում, քաշի ու փոփոխի ըստ քո դիզայնի, վրեն հարյուրավոր մարդիկ են աշխատել... հենա մի հատնել ես դնեմ Joomla 1.5.x-ի համարա:

Egern.net
25.04.2009, 11:46
PHPով հարմար ա, որովհետև էն մնացած 60-70 տոկոսը, որ IE6 չի, էդ JSը load չի անի: Ինչ վերաբերվում ա էֆֆեկտներին, ապա PHP-ն ոչ մի կերպ չի խանգարում դրանց :)