PDA

Դիտել ողջ տարբերակը : Դառնալ նշանավոր

ivy
18.09.2008, 20:16
Կուզենայի՞ք լինել նշանավոր ու հայտնի մարդ։ :)
Եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Եթե այո, ապա ի՞նչ բնագավառում, ի՞նչ գործի համար։
Իսկ ի՞նչ կասեք վիրտուալ աշխարհում ձեռք բերած հռչակի մասին։
Եվ ընդհանրապես, ինչպե՞ս և ինչո՞ւ են մարդիկ նշանավոր դառնում։

Վարպետ
18.09.2008, 20:22

Մի փոքրիկ ճշգրտում, եթե կարելի է, էլի: Իսկ նշանավորության սանդղակն անձամբ դու որն ես սահմանում? Նկատի ունես` համաշխարհային մակարդակով նշանավոր? Թե ոնց? Այսինքն առնվազն քանի մարդ քեզ ճանաչեին ու աշխարհագրորեն ինչ վայրերում?

ivy
18.09.2008, 20:27

Էդ սանդղակն ամեն մարդ ինքն է որոշում։ Դու ե՞րբ քեզ կհամարեիր նշանավոր։ :) Կամ ինչ մաշտաբով կուզենայիր կամ չէիր ուզենա հայտնի լինել։ Հենց էդ դեպքն էլ քննարկի։

Dayana
18.09.2008, 20:33
հա բնությունը էնպիսինա, որ բոլորս ապրում են պատմության մեջ մնալու համար ;) էնպես որ եկեք համաձայնվենք, որ հայտնի դառնալը մեր միսիան է ;)

Վարպետ
18.09.2008, 20:35
Էդ սանդղակն ամեն մարդ ինքն է որոշում։ Դու ե՞րբ քեզ կհամարեիր նշանավոր։ :) Կամ ինչ մաշտաբով կուզենայիր կամ չէիր ուզենա հայտնի լինել։ Հենց էդ դեպքն էլ քննարկի։

Ա.. էդ դեպքում ես առանձնապես մեծ ամբիցիաներ չունեմ:) Իմ կարծիքով մարդը սկսում է նշանավոր դառնալ էն ժամանակ (ճանապարհի սկիզբն է), երբ նրան ճանաչում են մարդիկ, որոնց ինքը չի ճանաչում: Երկրորդ փուլը, երեւի, երբ նրա մասին սկսում են խոսել էս տոնայնությամբ` հա~, Ֆլան Ֆստանյանը, ոնց չգիտեմ, իհարկե գիտեմ: Երրորդ փուլը, երբ քեզ փողոցում սկսում են մոտենալ մարդիկ, որոնց դու երբեւէ չես ճանաչել, ու բարեւել քեզ: Ինձ համար այսքանը բավական է:) Ես հիմա առաջին ու երկրորդ փուլերի արանքում եմ:) Բայց որ ասեմ` ձգտում եմ ավելի առաջ գնալ, սուտ կլինի: Իմը չի մի տեսակ;)

*e}|{uka*
18.09.2008, 20:43
հա բնությունը էնպիսինա, որ բոլորս ապրում են պատմության մեջ մնալու համար ;) էնպես որ եկեք համաձայնվենք, որ հայտնի դառնալը մեր միսիան է ;)
Չէ՛, չէի ուզենա նշանավոր , ճանաչված լինեի, որ բոլորը քեզ ապուշ, շշմած հայացքներով նայեին՝ մեկը մտքում, մյուսները ավելի համարձակ մի բան կրակեին, փողոցում չկարողանայի հանգիստ քայլել՝ մտածելով հեսա մեկը ծառի հետևից դուրս կգա ,կկրակի, կամ կառևանգեն :
Ոչ էլ կուզենայի նշանավոր լինեի ավելի նեղ միջավայրում օրինակ ընկերական , չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել (ահավոր նեղվում եմ)...
Բայց ասենք կուզենայի լինեի նշանավոր քանդակագործ, նկարչուհի, որ գոնե քո արվեստի միջոցով նշանավոր լինելը իմաստավոր լիներ, տենց էլի ...:D

impression
18.09.2008, 20:51
1.Կուզենայի՞ք լինել նշանավոր ու հայտնի մարդ։ :)
2.Եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Եթե այո, ապա ի՞նչ բնագավառում, ի՞նչ գործի համար։
3.Իսկ ի՞նչ կասեք վիրտուալ աշխարհում ձեռք բերած հռչակի մասին։
4.Եվ ընդհանրապես, ինչպե՞ս և ինչո՞ւ են մարդիկ նշանավոր դառնում։

1. Մանկուց ինչքան երազանքներ ունեցել եմ, կապված իմ ապագա կյանքի հետ, բոլորն էլ շատ մեծ արագությամբ հաջորդել են միմյանց: Միակ ընդհանրությունն այն է, որ բոլոր ֆանտազիաներս ինձ ի վերջո բերում էին հռչակ ու ճանաչում /Վան Գոգի կյանքը կարդալուց հետո անգամ հետմահու հռչակը սկսեց գոհացնել/:
2. Լինելով բավականին բորբոքված երևակայության տեր, միշտ ինձ պատկերացնում էի ինչ-որ բան արարողի դերում, ինչ-որ նորարարությունների հեղինակ ասենք թե, նոր մոտեցումներ, նոր հայտնագործություններ կատարող, նոր մտածողության հիմնարար /:D/ ու էլի էդպիսի շատ այլ հիմար բաներ:
3. Վիրտուալ աշխարհում էլ, ինչ խոսք, ինչ-որ չափով ճանաչում ձեռք բերելը որոշ գոհացում է բերում մեր փառասիրությանն, ու ամբիցիաները սնվում են երևակայական նվաճումներով:
4. Երևի թե ներքուստ բոլորն էլ երազում են ինչ-որ չափաբաժնով լինել թե հռչակավոր, թե հանրահայտ: Կարծում եմ, դա մարդու ներքին ձգտումն է անմահության, քեզնից հետո ինչ-որ հետք ես թողնում, չես վերանում, մնում ես... Ես ուզում եմ մնալ :)

Dayana
19.09.2008, 09:32
Չէ՛, չէի ուզենա նշանավոր , ճանաչված լինեի, որ բոլորը քեզ ապուշ, շշմած հայացքներով նայեին՝ մեկը մտքում, մյուսները ավելի համարձակ մի բան կրակեին, փողոցում չկարողանայի հանգիստ քայլել՝ մտածելով հեսա մեկը ծառի հետևից դուրս կգա ,կկրակի, կամ կառևանգեն :
Ոչ էլ կուզենայի նշանավոր լինեի ավելի նեղ միջավայրում օրինակ ընկերական , չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել (ահավոր նեղվում եմ)...
Բայց ասենք կուզենայի լինեի նշանավոր քանդակագործ, նկարչուհի, որ գոնե քո արվեստի միջոցով նշանավոր լինելը իմաստավոր լիներ, տենց էլի ...:D

ահա, մեկա վերջում համոզվեցիր, որ ուզում ես մնալ պատմության մեջ ;) իսկ էն ընթացքում ստից տվայտանքները :D երևակայական են ;)

Հակոբ Գեւորգյան
19.09.2008, 09:45
Կուզենայի՞ք լինել նշանավոր ու հայտնի մարդ։ :)
Եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Եթե այո, ապա ի՞նչ բնագավառում, ի՞նչ գործի համար։
Իսկ ի՞նչ կասեք վիրտուալ աշխարհում ձեռք բերած հռչակի մասին։
Եվ ընդհանրապես, ինչպե՞ս և ինչո՞ւ են մարդիկ նշանավոր դառնում։

Ես ո՞վ եմ, որ նշանավոր էլ լինեմ… պա՜հ

Վիրտուալ աշխարհը շատ կոմպլեքսավորված մի վայր է, որտեղ կան տարբեր կարգի կոմպյուտերային մասնագետներ։ Իսկ այդ մասնագետների հետ լեզու գտնելը… վա՜յ, գլխացավանքա…

Մարդիկ նշանավոր են դառնում, որ մնացած աննշանավոր մարդիկ զգան եւ հասկանան, որ առանց իրենց, նշանավորնեն աննկատելի են։

Ջուզեպե Բալզամո
19.09.2008, 10:08
Չէի ուզենա: Ինչքան էլ որ շփվող և հասարակության մեջ ինձ լավ (ձուկը ջրում) զգացող մարդ եմ: Իմ աշխարհն իմ մեջ է ամփոփված, շատ ծանոթներ անգամ ներաշխարհս մուտք չունեն, էլ ուր մնաց անծանոթներին ներս թողնեմ: Ուշադրության կենտրոնում լինելով, մի տեսակ մերկ եմ զգում: Երազում եմ դեղձի այգի ունենալ Վայոց Ձորում, մի համեստ տուն, գրքեր ( ինտերնետն էլ ա գիրք), ձմեռներն էլ գնալ ճամփորդելու … :oy

Dayana
19.09.2008, 10:10

կներես, բայց էս ճանաչված լինելուն չի խանգարում ;)

ivy
19.09.2008, 12:26
Ուզում եմ պատմել վիրտուալ աշխարհում հռչակ ձեռք բերման մի դեպքի մասին։
Մի ժամանակ Youtube հաճախ էի մտնում ու աչքովս հա ընկնում էին մի ամերիկացի տղայի վիդեոներ. միշտ առաջին տեղերում էին, ու դրանց տակ սովորաբար մի քանի հազար քոմենտ կար, իսկ նայողներն էլ միլիոնի էին հասնում։ Առաջին անգամ երբ նայեցի նման մի վիդեո, մի քիչ շոկ ապրեցի. այնքան էքսցենտրիկ էր նրա կերպարը։ Ասածները եսիմ թե ինչ չէին. ինքն իրեն նկարահանում էր՝ ամեն անգամ ինչ–որ մի սոցիալական թեմայի շուրջ խոսելով։ Բայց թե ինչ էպատաժ էր առաջացնում իր խոսելու ձևով ու իր տեսքով... ասելու չի։ Ունիկալ դեմք էր (է)։ Ամեն անգամ մտնելով Youtube՝ ինձնից անկախ նրա վիդեոներն էի փնտրում, ու ոչ միայն ես, այլև միլիոնավոր մարդիկ՝ ամբողջ աշխարհից։ Բայց փնտրել պետք էլ չէր. դրանք միշտ առաջին տողի վրա էին։ Արդեն նրա ֆան–կլուբն էր բացվել, իհարկե չսիրողները երևի ավելի շատ էին, որոնք թուք ու մուր էին թափում նրա հասցեին, բայց դե սև պիարը լավագույն գովազդն է...
Այդ տասնինը տարեկան էքսցենտրիկ դեմքը իհարկե գրավեց մամուլի ուշադրությունը։ Նրա մասին սկսեցին գրել ամերիկյան թերթերում, կանչել թոք–շոուների, անգամ հայտնի հեռուստատեսային Fox News ընկավ։ Հիմա չեմ մտնում Youtube, որ հետաքրքրվեմ, թե ինչ եղավ այդ տղան, բայց որ մի տարի առաջ հասել էր նշանավորության բարձունքի, դա էդպես է։ Իհարկե, ուրիշ հարց է, թե ում է պետք նման հռչակը, ինչքանով է դա բովադակալից և երկարատև... Բյաց դե։ :)

StrangeLittleGirl
19.09.2008, 21:01
Հեսա բերանս բացեմ, էլի ասելու են՝ մեծամիտ է: :D Բայց թքած, ինչ ուզում եք, ասեք:

Այո՛, շատ կուզենայի: Դեռ չեմ կողմնորոշվել, թե որ բնագավառում: Ամենաշատն ինձ տեսնում եմ հոգեբուժության ու գրականության միջև ընկած ինչ-որ ոլորտում, որը միայն իմ երևակայության մեջ է ձևավորվել:
Իսկ ինչ վերաբերում է վիրտուալին, դե… Պատկերացրեք, վերջերս բավական հայտնի եմ դարձել: Մասնավորապես, ինտերնետում տեղադրված մի գործ ամբողջ քաղաքը կարդում էր: Ընկերներս տեսել էին մարդկանց երթուղայինի մեջ տպագիր տարբերակը ձեռքներին: Հասել էր նաև դասախոսներիս: Իսկ մի ընկերուհուս երբ պատմեցի գրածիս մասին, պարզվեց՝ կարդացել էր, բայց երբևէ մտքով չէր անցել, որ հեղինակը կարող էի ես լինել: Հա՛, մեկ էլ բլոգս… Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչ կա դրա մեջ, բայց որ շատ-շատ են կարդում, էդ հաստատ… Հաճախ անդնակլասնիկիում բոլորովին անծանոթ մարդիկ հարցնում են, թե ինչու ափդեյթ չեմ անում:
Եթե գանք ռեալին, ապա մեր համալսարանի մասշտաբով էլ բավական հայտնի դեմք եմ… Միջացնքներում ինձ բարևում են մարդիկ, որոնց չեմ ճանաչում: Երբ ծանոթանում եմ մեկի հետ, ասում են. «Վա՜յ, դու՞ ես Բյուրակնը»: Հասել եմ նաև այն փուլին, որ արդեն բամբասանքներ էլ են տարածում իմ հասցեին :D Մի պահ շուխուռ էին արել, թե ռեկտորը թերթն իմ պատճառով է փակել: Հետո լուրեր էին պտտվում, թե Հայաստանից ընդմիշտ հեռացել եմ և այլն… Մի խոսքով, շատ հավես ա :D Բայց դա շա՜տ քիչ է… Ուզում եմ համաշխարհային մասշտաբով նշանավոր լինել, ուզում եմ դուրս գալ հայալեզու վիրտուալի սահմաններից: Ուզում եմ Նոբելյան մրցանակ ստանալ: Հա՛, մեծամիտ եմ, այ տենց :P Հետո գլուխ եք գովելու, որ ինձ ճանաչել եք կամ էլ ամաչելու եք… :D

Իսկ թե ինչպես և ինչու են մարդիկ նշանավոր դառնում, չեմ կարող ասել: Մի հատ ինձ նայեք. ես ի՞նչ եմ արել որ, թեկուզ այս փոքրիկ ճանաչումը ձեռք եմ բերել: Հազվադեպ հանդիպող անուն ունեմ, բախտս բերել է:

Dayana
19.09.2008, 21:08

Բյուր ապրես :hands հեսա վարկանիշ եմ տալիս: Թե չէ բոլորը ձևացնում են, որ ուզում են ստվերում ապրել :8 բայց դե էդ անհավատալիա ;) ու իմ ականջին /աչքին/ կեղծա հնչում:

Հ.Գ. Որ համաշխարհային ճանաչում ստանաս ինձ չմոռանաս ;)

Ջուզեպե Բալզամո
19.09.2008, 21:32
կներես, բայց էս ճանաչված լինելուն չի խանգարում ;)

Ճանաչված լինելը իր հետ բերում է հասարակության ուշադրությունը: Ես դրանից խուսափում եմ: Ստվերում ապրելու մասին չեմ ասում, այլ կիզակետում չգտնվելու մասին: Ապրել, արարել սեփական հաճույքով և ոչ ուրիշների սպասումների համար: Իսկ նշանավորները ենթագիտակցորեն ապրում են նաև այլոց պարտադրանքով: Ivy-ի բերած օրինակը լավն է, շատ դեպքերում հեց այդպես էլ լինում է: Ինչ որ բան ես անում, որը դառնում է ասել-խոսելիք ու քեզ ներքաշում իրադարձությունների հորձանուտ: Նման վիճակներից հեռու մնալու մասին էր ասածս…