Դիտել ողջ տարբերակը : Ինչ շամպուն օգտագործել ճաղատացման դեմ
Ահա այսպիսի ակտուալ թեմա է հետաքրքրում ինձ եւ իմ ֆորումակից ընկերներից մեկին: Եթե կա որեւէ մեկը, որը գիտի, թե ինչ շամպուն կարելի է օգտագործել ճաղատացման դեմ` խնդրում եմ արտահայտվել:
Բայց ինչի՞ հատկապես շամպուն: Գուցե այլ միջոցներ՝ դեղամիջոցներ, խնամքի ձևեր, օճառ կամ այլ տարբերակնե՞ր էլ կան:
Ես կառաջարկեի ընդհանրապես ճաղատի դեմն առնելու հարցեր քննարկել այս թեմայում:
Doberman
18.09.2008, 19:28
Ինչ էլ լինի Հայաստանում չի օգնի , մեր մազերի թափվելը ատոմակայանիցա:
Բայց ինչի՞ հատկապես շամպուն: Գուցե այլ միջոցներ՝ դեղամիջոցներ, խնամքի ձևեր, օճառ կամ այլ տարբերակնե՞ր էլ կան:
Ես կառաջարկեի ընդհանրապես ճաղատի դեմն առնելու հարցեր քննարկել այս թեմայում:
Դե ես վերնագրի մեջ ակամա ներառեցի մազերի լվացման այն միջոցը, որն օգտագործում եմ, բայց համաձայն եմ քեզ հետ:
Ինչ էլ լինի Հայաստանում չի օգնի , մեր մազերի թափվելը ատոմակայանիցա:
Բայց ես տեսել եմ Մեծամորում ապրող տղամարդկանց, որոնք շատ խիտ մազեր ունեն: Էլ չեմ խոսում կանանց մասին: Կամ ասենք` մերինի պատճառն ա ատոմակայանը, բայց այլ վայրերում այլ ազգերի ներկայացուցիչներ էլ են ճաղատանում: Հո ամեն տեղ ատոմակայան չկա?
Ձայնալար
18.09.2008, 19:33
Ինչ էլ լինի Հայաստանում չի օգնի , մեր մազերի թափվելը ատոմակայանիցա:
Լավ էլի :D Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը նույնիսկ ատոմակայանի ներսում (ռեակտորի ներսը չհաշված) նորմայի մեջ ա:
Ես օրինակ փորձել եմ պլազան ֆիրմայի շամպուն, առանձնապես էֆեկտ չեմ զգացել: Կա՞ն այլ փորձեր: Հատկապես հետաքրքիր կլինի լսել դրական արդյունք տված փորձերի մասին:
Լավ էլի :D Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը նույնիսկ ատոմակայանի ներսում (ռեակտորի ներսը չհաշված) նորմայի մեջ ա:
Ինչի նորմայի մեջ? Ռադիոակտիվության? Իսկ տեսականորեն անհնար ա, որ ռադիոկատիվության առկայությունն արդեն իսկ պատճառ լինի? Նայի, նկատի ունեմ` էս երկու տարբերությունը - 1. Ռադիոակտիվություն կա, բայց նորմայի մեջ: 2. Ռադիոակտիվություն չկա:
Doberman
18.09.2008, 19:39
Լավ էլի :D Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը նույնիսկ ատոմակայանի ներսում (ռեակտորի ներսը չհաշված) նորմայի մեջ ա:
Ետ պաշտոնական ըտենցա ինձ 60 տարեկան մարդա ասել ով կյանքի կեսը ատոմակայանումա աշխատել , հլը չեմ ասում որ մասնագիտությունս որ սովորում եմ` քիմիկ էկոլոգա
Ետ պաշտոնական ըտենցա ինձ 60 տարեկան մարդա ասել ով կյանքի կեսը ատոմակայանումա աշխատել , հլը չեմ ասում որ մասնագիտությունս որ սովորում եմ` քիմիկ էկոլոգա
Դա շրջանառվող, ու չապացուցված տեսակետ ա: Կան դրա բազում հակաապացույցներ. օրինակ բազում տարիներ նույն ատոմակայանում աշխատող ու փարթամ մազեր ունեցող իմ ազգականները, այդ թվում ասենք 55 տարեկան մարդ:
Իսկ այս թեմայում եկենք գրենք միայն ճաղատության դեմ առնելու միջոցների մասին՝ անկախ այլ արտաքին պայմաններից՝ երկիր, ատոմակայան և այլն:
Doberman
18.09.2008, 19:46
Դե ես վերնագրի մեջ ակամա ներառեցի մազերի լվացման այն միջոցը, որն օգտագործում եմ, բայց համաձայն եմ քեզ հետ:
Բայց ես տեսել եմ Մեծամորում ապրող տղամարդկանց, որոնք շատ խիտ մազեր ունեն: Էլ չեմ խոսում կանանց մասին: Կամ ասենք` մերինի պատճառն ա ատոմակայանը, բայց այլ վայրերում այլ ազգերի ներկայացուցիչներ էլ են ճաղատանում: Հո ամեն տեղ ատոմակայան չկա?
ատոմակայանը մենակ մեծամորի վրա չի ազդում սաղ Հայաստանի օդը ջուրը թեթև ռադիացիաի են ենթարկվում ու գնալով ավելի վատ հետևանքներա լինելու,
օրինակ ես 8 տարիա թեփ ունեմ գլխիս, ամենինչ փորձեցի չօգնեց, 20 օր Հայաստանում չէի գլխիս թեփը անցավ , եկա էլի առջացավ:(
Ձայնալար
18.09.2008, 19:48
Ինչի նորմայի մեջ? Ռադիոակտիվության? Իսկ տեսականորեն անհնար ա, որ ռադիոկատիվության առկայությունն արդեն իսկ պատճառ լինի? Նայի, նկատի ունեմ` էս երկու տարբերությունը - 1. Ռադիոակտիվություն կա, բայց նորմայի մեջ: 2. Ռադիոակտիվություն չկա:
Կա բնական ռադիոակտիվ ճառագայթման ֆոն, որին մեր օրգանիզմը հարմարված է, քանի որ այն եղել է միշտ և կապված չէ մարդու գործունեության արգասիքների հետ՝ հետևաբար այդ դոզան չի կարող ճաղատացման բերել:
ատոմակայանը մենակ մեծամորի վրա չի ազդում սաղ Հայաստանի օդը ջուրը թեթև ռադիացիաի են ենթարկվում ու գնալով ավելի վատ հետևանքներա լինելու,
օրինակ ես 8 տարիա թեփ ունեմ գլխիս, ամենինչ փորձեցի չօգնեց, 20 օր Հայաստանում չէի գլխիս թեփը անցավ , եկա էլի առջացավ:(
Doberman, բազում մարդիկ տարբեր միջոցներով պայքարում են թեփի դեմ: Թեփի դեմ պայքարի հիմնական միջոցներն էլ, ի դեպ, մշակվում են ո՛չ Հայաստանում, այլ այլերկրում, ապացուցելով որ դա Հայաստանի մենաշնորհը չի: Էլի եմ ասում, կողմնակի քննարկումները դադարեցրեք և կոնկրետ թեմայի վերաբերյալ խորհուրդներ գրեք, եթե գիտեք, եթե չգիտեք, եկեք թեման զրուցարանի չվերածենք:
Lapterik
18.09.2008, 21:25
Էրեխեք ջան ոչ մի շամպուն չի օգնի: Նախ պետքա գնալ մազի անալիզ տալ, հետո պարզել պատճառը, կենտրոններ կան, որոնք զբաղվում են էտ հարցով: Իրանք մթոմ իրանք բուժումը
էտքան էլ էժան հաճույք չի, մինիմում 3000 դոլլար կնստի ձեր վրա, էն էլ նորից եմ ասում, լիովին չի վերականգնվում: Ծանոթներիցս մեկը էտ ձևով մի քիչ մազաթափության դեմն առել էր, բայց ոչ լիովին:
Էդպիսի շամպուն կա - Paul Mitchell բուսական էքստրակտով շամպուն: Հայաստանում անհնարին է ճարել, Ամերիկայում էլ շատ թանկ արժեն: Իմ եղբորը իրոք օգնեց, ճաղատացումը մասամբ արգելակեց...
Մոդերատորական. Անիմաստ գրառումը ջնջվել է:
Հակոբ Գեւորգյան
19.09.2008, 08:12
Ասում են Սխտորի շամպու օգտագործելը դադարեցնում է մազաթափությունը։
Չնայած այն մաշկի բժիշկները, ովքեր գովերգում են զանազան մազաթափության դեմ շամպուները, դեղերը, մազերի տեղադրումը եւ այլն, իրենք չեն օգվում դրանցից, որպեսզի ծածկեն իրենց սեփական պսպղուն ճաղատ գլխները։ :)
Հ.Գ. նկատե՞լ եք, սմայլերի մեծամասնությունը ճաղատ են։ ;)
Շամպուն չգիտեմ, բայց բնական միջոցներով պատրաստված հատուկ մազի յուղեր կան, որոնք մազի ամրության ու առողջության համար են։ Կարծում եմ՝ Հայաստանում էլ կլինեն։ Կարելի է հարցնել դեղատներում կամ մարմնի խնամքի և դիմահարդարման խանութներում։
Ձայնալար
19.09.2008, 13:15
Տնական-տատական միջոցներից ասում են սխտորն է լավ, բայց դե մի շաբաթ գլխից սխտորի հոտ կգա հաստատ :)
Երեկ մի հատ ռեցեպտ էի դրել, բայց պարզվում է Չուկը համարել է անիմաստ ռեցեպտ ու թափել է եսիմ ուր:
էնպես էր էլ օգնել չեմ կարող…:( չեն թողնում… ;)
Շամպուներից լավ են իզրաելական Beauty System-ը, կարծեմ կանխում է մազաթափությունը:)
Շամպուն չգիտեմ, բայց բնական միջոցներով պատրաստված հատուկ մազի յուղեր կան, որոնք մազի ամրության ու առողջության համար են։ Կարծում եմ՝ Հայաստանում էլ կլինեն։ Կարելի է հարցնել դեղատներում կամ մարմնի խնամքի և դիմահարդարման խանութներում։
Հա, մոռացա ասել՝ նրանք էլ լավը, որոնք իրենց մեջ կոկոսի յուղ են պարունակում։
Իմ մոտ ել շատ ահավոր մազաթափություն եղավ, ինձ խորհուրդ տվեցին Գերչակի յուղ քսել, ես էլ փորձեցի, մի քանի ամիս քսեցի, արդյունք կա: Երեկոյան քսում ես , փաթաթում ես գլուխը և քնում առավոտյան լվանում տաք ջրով, շաբաթը 2 անգամ:Անպայման կոգնի որոշ չափով:
Ամենալավ միջոցը գլխամաշկը խոշոր աղով մերսելն է: Անձամբ ես փորձել եմ, ու իսկապես որ արդյունավետ է:
Ամենալավ միջոցը գլխամաշկը խոշոր աղով մերսելն է: Անձամբ ես փորձել եմ, ու իսկապես որ արդյունավետ է:
Շատ մարդկանցից եմ լսել, որ աղը օգնումա: հետևաբար նրա մեջ ինչ-որ ընդհանուր հատկություններ կա: Սակայն ամեն դեպքում խորհուրդ կտամ գնալ Պարոնյան 14 -ի վրա գտնվող մազաբուժության կենտրոն և ստուգվել: Եթե բուժմանը չեք հավատա, նրանց շամպուններից վերցրեք հաստատ օգնում են: Սրա լավը նա է, որ կոնկրետ դեպքի համար են տալիս շամպուն, ոչ թե ում ինչպես պատահի:
Ձեր կողմից օգտագործվող շամպույնի մեջ` ամեն 100մլ մեջ 2ամպուլա B complex վիտամին ջարդել լցնել և շամպույնը օգտագործել սովորակաան պարբերականությամբ:
Ուղղակի Հայաստանում, այն էլ մեր օրերում պարզից էլ պարզ է, որ նմանատիպ կենտրոնների նպատակը, համապատասխան արդյունք չապահովելով, մարդկանց գրպանները դատարկելն է: :(
eduard30
22.02.2011, 22:51
Ամենալավ միջոցը գլխամաշկը խոշոր աղով մերսելն է: Անձամբ ես փորձել եմ, ու իսկապես որ արդյունավետ է:
Եթե խնդրեմ մանրամասը կբացատրես՞:
Ճաղատացման դեմ շատ լավ բուսական միջոց կա, կարծեմ Buty անունով: Իմ ընկերներից մեկնա օգտագործել, իրեն շատ լավ օգնելա, բայց դա Հայաստանի խանութներում չի վաճառվում,որոշ դեղատներում է վաճառվում, այն էլ բժշկի նշանակմամբ: Մի կենտրոն գիտեմ, որտեղ կոնսուլտացիաները ակցիայի շրջանակներում անվճար են:

Շատ լավ գովազդ էր: Մի նախադասությունով մի քանի նապաստակ կրակեցիք!!!
Firegirl777
16.11.2011, 13:31
Մազաթափության դեմ ֆաբերլիկը միջոց ունի, եթե հետաքրքիր է ահա տեղեկությունը
PHARMA սիճուկ մազաթափության դեմ
Արտիկուլ: 1612, Ծավալ: 30 մլ.
https://faberlic.com/images/fl/TflGoods/_pic/01070301-00006.png
Մանրամասն՝ https://faberlic.com/index.php?option=com_catalog&view=good&id=1000026131679&Itemid=75&ctg=03
Ինչպես նաև
ASIA-SPA սկրաբ գլխի մաշկի համար
Արտիկուլ: 2084, Ծավալ: 75 մլ.
https://faberlic.com/images/fl/TflGoods/_pic/01070303-00040.png
Մանրամասն՝ https://faberlic.com/index.php?option=com_catalog&view=good&id=1000050377300&Itemid=75&ctg=03
Շատ լավ գովազդ էր: Մի նախադասությունով մի քանի նապաստակ կրակեցիք!!!
Հա, հաջորդ գրառման Ֆաբերլիկի գովազդը նենց անմեղ ա նայվում էդ մեկի համեմատությամբ...
էհ, ես վերջերս առել եմ գերմանական արտադրության սխտորի շամպուն , էն էլ անկապ բանա, մազերս չորացնումա, ինչ յուղանման բան ասես դնում եմ, մեկա չի օգնում :(
Magic-Mushroom
18.11.2011, 22:43
Իսկ ես անփոփոխ եմ,իմ ամենասիրածը մաքուր իտալական Cliven ֆիրման է,չնայած շամպունը ընդամենը 10 տոկոս կապ ունի,մնացածը գենետիկան է եւ շատ այլ հանգամանքներ:
kyahi ինչ շամպուն,ինչ բան,վիատամին Բ5 ավելի լավ է խմես,հրաշալի ամրացնում է մազերը եւ եղունգները:
Zangezur
19.11.2011, 05:25
Իսկ ես անփոփոխ եմ,իմ ամենասիրածը մաքուր իտալական Cliven ֆիրման է,չնայած շամպունը ընդամենը 10 տոկոս կապ ունի,մնացածը գենետիկան է եւ շատ այլ հանգամանքներ:
kyahi ինչ շամպուն,ինչ բան,վիատամին Բ5 ավելի լավ է խմես,հրաշալի ամրացնում է մազերը եւ եղունգները:
Իսկ այդ Բ5-ը ինչ մրգերի կամ բանջարեղենների մեջա շատ՞՞՞
Magic-Mushroom
19.11.2011, 17:02
Հարգելի Զանգեզուր,Վիտամին Բ5 շատ կա ձվի,խոզի մսի,լյարդի,պոպոքի,լոբիի,թարմ կաթի եւ շատ այլ բանների մեջ,այդ վիտմանը շատ յուրահատուկ է,նույնիսկ գիտնականները պարզել են որ այն երկարացնում է կյանքը,նրա անմիջական մասնակցությամբ է սինթեզվում այդքան կարեւոր Ացետիլխոլին նեյրոմեդիատորը,որը պատասխանատու է հիշողության,սրտի աշխատանքի եւ նորմալ նյարդային համակարգի աշխատանքի համար,նաեւ այդ նեյրոմեդիատորի պակասն է բերում այնպիսի հիվանդության՝ ինչպիսին է Այլցքայմերի հիվանդությունը,մենակ ցավալին այն է,որ այդ վիտամաինը ջրում լուծվող վիտամիններից է եւ շատ հեշտ քայքայվում է ջերմային մշակումից:Իսկ սինթետիկ կարող եք գնել մուլթիտաբս բ կոմպլեքս վիտամինները՝ այն որ մեջը հարյուր հատ է,եթե չեմ սխալվում 30մգ վիտամին Բ5 է պարունակում,խմել օրը մեկ հատ անպայման հաց ուտելուց հետո,քանի որ այդպես ավելի լավ է օրգանիզմը յուրացնում բ խմբի վիտամինները:
Հարգելի Զանգեզուր,Վիտամին Բ5 շատ կա ձվի,խոզի մսի,լյարդի,պոպոքի,լոբիի,թարմ կաթի եւ շատ այլ բանների մեջ
էհ, ամենաշատը հենց դրանցից էլ ուտում եմ:
Շատ ներեղություն, բայց այդ երբվանից է օգնելու ցանկությունը գովազդ համարվում? Ես խոսում եմ մի բանի մասին, որին առնչվել եմ և գիտեմ ,որ կարող է օգնել շատերին, նաև դա շատերին հասանելի չէ: Այսպիսով ես ցանկացա տեղեկացնել և օգտակար լինել