PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինտերնետում գրելու էթիկա

Artgeo
13.11.2006, 23:36
Իրական կյանքում մենք հարգում ենք միմյանց՝ հասարակական վայրերում բարձր չխոսելով, չկեղտոտելով, անպատշաճ ու ոչ հարիր հագուստով դուրս չգալով և այլ ձևերով։
Ինտերնետն ու ֆորումը նույնպես հասարակություն են ներկայացնում, և այստեղ էլ կան որոշակի նորմեր ու վարքի կանոններ, որոնք պարտադիր են բոլորի համար, ովքեր ցանկանում են շփվել վիրտուալ աշխարհում: Իհարկե, վիրտուալ էթիկան ավելի մեղմ է, քան իրական կյանքում, սակայն... Ամեն ինչի մասին խոսենք հերթով:

1. Ֆորումներում ընդունված է խոսել «դու»-ով, սակայն եթե խոսակիցը մի փոքր հին հայացքների տեր մարդ է և դիմում է «Դուք»-ով, ապա պետք չէ նրան «դու»-ով դիմել, նա կարող է դա ընդունել որպես վիրավորանք:

2. Խստիվ արգելվում է սմայլերի չարաշահումը: Ոչ ոք չի ասում մոռացեք դրանց մասին ընդհանրապես, սակայն ամեն բառից հետո սմայլի օգտագործումը, ներեցեք, բայց լամերություն է և կատարյալ հիմարություն: Լրիվ նորմալ ու բավարար է մաքսիմում մեկ սմայլ/երկու նախադասություն հարաբարեթյունը:

3. Չի կարելի ամբողջ գրառումը կատարել ՄԵԾԱՌԵՐՈՎ, չի կարելի չարաշահել տառերի չափսերի մեծացումը: Դա ընկալվում է որպես գոռոց իրական կյանքում: Չեմ կարծում, որ որևէ մեկիդ դուր գար, որ խոսակիցը գոռալով խոսեր հետը:

4. Անկուլտուրականություն են նաև խայտաբղետ և գունավոր գրառումները: Դրանք դժվառընթեռնելի են ու աչք ցավացնող: Դրանով դուք չեք ընդգծում ձեր յուրահատուկ լինելը: Դա մյուսների ներվերին ազդելու լավագույն տարբերակներից է:

5. Եղեք մի փոքր ավելի համեստ: Մի խցկվեք այն թեմաների մեջ, որոնց քննարկման առարկայի վերաբերյալ դուք ոչինչ չգիտեք կամ գիտեք շատ քիչ: Որոշ մարդիկ իրենց հիմարությունները այնպիսի խելացի դեմքով են ասում, որ պարզապես ապշում ես:

6. Անկուլտուրականություն է ամեն 30 վարկյանից մինչև 2 րոպեն մեկ անիմաստ անտեղի գրառումը: Դրանով դուք ընկնում եք ֆորումի մասնակիցների աչքերից: Ձեր նկատմամբ հարգանքը նվազում է: Ձեր գրառումների նկատմամբ ավելի անտարբեր են դառնում:

7. Սիրուն չեն ֆորումներում անձնական երկխոսությունները: Ոչ ոքի չի հետաքրքում, թե դուք ինչ-որ մեկից երբ ու որտեղ եք որևէ բան վերցնելու կամ ոնց եք իրար ճանաչելու: Դրա համար գոյություն ունեն կապի այլ միջոցներ:

8. Գեղեցիկ չեն մեծ մեջբերումները: Բավական է մի քանի տող մեջբերել, հասկանալու համար թե որ գրառումն է մեջբերված:

9. Մի չարաշահեք կետադրական նշանները: ՄԵԿ կետը, հարցական նշանը, բացականչական նշանը կամ այլ որևէ նշան լիովին բավարար է էմոցիաները արտահայտելու համար: Հիշեցնեմ նաև, որ ստորակետը, միջակետը, վերջակետը, բազմակետը դրվում են հենց բառից հետո, և դրանցից հետո է տեղ բաց թողնվում.
Օրինակ.
Նախադասություն: Մեկ այլ նախադասություն:
Բառ, մեկ այլ բառ. Եվ այլն:

10. Առայժմ վերջին, բայց ամենակարևոր կետերից մեկը: Աշխատեք գրել ճիշտ: Աղավաղված ու սխալներով հայերենը ձեզ պատիվ չի բերի:

Lionne_en_Chasse
14.11.2006, 08:04
Art ճիշտ ես, ամենուրեք ( լինի տուն, փողոց, վիրտուալ թե ռեալ կյանք) պետք է պահպանվեն էթիկայի կանոնները, անգամ մտերիմ մարդկանց միջև: Քո համարյա բոլոր "նկատողությունների" հետ համաձայն եմ, բայց ներիր, պիտի մի բան ասեմ:

5. Եղեք մի փոքր ավելի համեստ: Մի խցկվեք այն թեմաների մեջ, որոնց քննարկման առարկայի վերաբերյալ դուք ոչինչ չգիտեք կամ գիտեք շատ քիչ: Որոշ մարդիկ իրենց հիմարությունները այնպիսի խելացի դեմքով են ասում, որ պարզապես ապշում ես:

5-րդ կետը համեմատած մյուսների, այնքան էթիկայի կանոների սահմաներից դուրս ձևով ես ներկայացրել ...Ի՞նչ է նշանակում խցկվել թեմաների մեջ : Եվ հետո մարդն ինչքան խելացի պիտի լինի, որ կարողանա հիմարությունը այնքան խելացի ձևով ներկայացնել, որ դեռ քննարկվող թեմայի գիտակ մարդն էլ ապշած մնա: Էդտեղից կարելի է ուրիշ եզրակացություն անել.... Եվ կարծում եմ ասելիքդ կարող էիր ավելի նրբանկատորեն ձևակերպել , չէ որ խոսում ես էթիկայի կանոնների պահպանման մասին :)

Ուլուանա
14.11.2006, 09:15
Art, օգտակար թեմա ես բացել։ Մի բան էլ ես ավելացնեմ. ինչպես ռեալ կյանքում, այնպես էլ ինտերնետում պետք է աշխատել հնարավորինս քիչ փնթփնթալ՝ առանց կառուցողական (կոնստրուկտիվ) առաջարկներ անելու, քանի որ ինքնանպատակ փնթփնթոցն ինչպես ռեալ կյանքում, այնպես էլ վիրտուալում մարդկանց խիստ ձանձրացնում է։ :{

Artgeo
14.11.2006, 10:38
5-րդ կետը համեմատած մյուսների, այնքան էթիկայի կանոների սահմաներից դուրս ձևով ես ներկայացրել... Ի՞նչ է նշանակում խցկվել թեմաների մեջ : Եվ հետո մարդն ինչքան խելացի պիտի լինի, որ կարողանա հիմարությունը այնքան խելացի ձևով ներկայացնել, որ դեռ քննարկվող թեմայի գիտակ մարդն էլ ապշած մնա: Էդտեղից կարելի է ուրիշ եզրակացություն անել... Եվ կարծում եմ ասելիքդ կարող էիր ավելի նրբանկատորեն ձևակերպել, չէ որ խոսում ես էթիկայի կանոնների պահպանման մասին :)
Նկատողություններ չեն, ավելի ճիշտ խորհուրդ ու ցանկություն է, որ հայերեն ինտերնետը և նամանավանդ մեր ֆորումում շփումը լինի ավելի բարեկիրթ:

Խելացի դեմքով էի ուզում ասել, բայց մի փոքր տեղին չէր լինի, սակայն իրոք այդ իմաստով եմ գրել: Որոշ մարդիկ իրոք իրենց հիմարությունները նենց խելացի դեմքով են ասում, որ ապշում ես հենց դրա վրա, ոչ թե նրանց ասածի վրա: Այլ ասելու ձևի վրա: Համենայն դեպս համաձայն եմ, մի փոքր անհաջող ձևակերպում եմ տվել:

Իսկ կոնկրեկ քեզ ևս մեկ անգամ ուզում եմ հիշացնեմ 8-րդ կետը: Ու այդ կետ աչքիս պիտի բոլդով սարքեմ, քանի որ այսօր էլի մի քանի հոգի այդպիսի սխալներ է թույլ տվել.

... Հիշեցնեմ նաև, որ ստորակետը, միջակետը, վերջակետը, բազմակետը դրվում են հենց բառից հետո, և դրանցից հետո է տեղ բաց թողնվում.
Օրինակ.
Նախադասություն: Մեկ այլ նախադասություն:
Բառ, մեկ այլ բառ. Եվ այլն:

Esmeralda
14.11.2006, 11:25
... Հիշեցնեմ նաև, որ ստորակետը, միջակետը, վերջակետը, բազմակետը դրվում են հենց բառից հետո, և դրանցից հետո է տեղ բաց թողնվում.
Օրինակ.
Նախադասություն: Մեկ այլ նախադասություն:
Բառ, մեկ այլ բառ. Եվ այլն:

Ձևակերպումդ սխալ է... Ըստ քո ձևակերպման՝ քո իսկ գրածը սխալ է... "Դրվում են հենց բառից հետո" ասելիս հասկացվում է, որ կետադրական նշանները պարտադիր պետք է դրվեն բառից հետո (թեպետ դու նկատի ունես, որ եթե բառից հետո կա կետադրական նշան, բառամիջյան տարածություն չպիտի լինի նրանց միջև)... Իսկ ըստ դրա՝ սկզբում դրված քո բազմակետը(որն անհրաժեշտություն էր), պարզվում է, որ սխալ է....

Guest
14.11.2006, 11:56
10. Քիչ ձևեր արեք, եղեք այնպիսին ինչպիսին կաք: Ուղղակի զզվելի է անեմ անգամ զգալ մարդկանց կեղծավորությունը:

Artgeo
14.11.2006, 13:15
Ձևակերպումդ սխալ է... Ըստ քո ձևակերպման՝ քո իսկ գրածը սխալ է... "Դրվում են հենց բառից հետո" ասելիս հասկացվում է, որ կետադրական նշանները պարտադիր պետք է դրվեն բառից հետո (թեպետ դու նկատի ունես, որ եթե բառից հետո կա կետադրական նշան, բառամիջյան տարածություն չպիտի լինի նրանց միջև)... Իսկ ըստ դրա՝ սկզբում դրված քո բազմակետը(որն անհրաժեշտություն էր), պարզվում է, որ սխալ է....

Ոչ կարելի է նաև ոչ բառից հետո, սակայն կետադրական նշանից հետո պարտադիր տեղ է բաց թողնվում, իսկ կետադրական նշանից առաջ ոչ: Հենց դա էի ուզում ասել:

Ի դեպ «"» և «?» կետադրական նշաններ հայերենում չկան։ ;) :)

Մելիք
14.11.2006, 18:03
Art ջան, շատ լավ ու պետքական թեմա ես բացել, մենակ, եթե թույլ կտաս, մի փոքր կետի հետ չեմ համաձայնի.

Լրիվ նորմալ ու բավարար է մաքսիմում մեկ սմայլ/երկու նախադասություն հարաբարեթյունը:
Ինձ թվում ա, ամեն ինձ կոնկրետ տեքստից ա կախված. սա մաթեմատիկա չի որ միջին թվաբանական հանես. կարող ա մի նախադասության մեջ երեք տարբեր սմայլերի անհրաժեշտություն լինի, բայց մի ուրիշ 15 տողանոց տեքստում , ընդհանրապես սմայլ դնելու անհրաժեշտություն չլինի:

Artgeo
14.11.2006, 18:28
Art ջան, շատ լավ ու պետքական թեմա ես բացել, մենակ, եթե թույլ կտաս, մի փոքր կետի հետ չեմ համաձայնի.

Ինձ թվում ա, ամեն ինձ կոնկրետ տեքստից ա կախված. սա մաթեմատիկա չի որ միջին թվաբանական հանես. կարող ա մի նախադասության մեջ երեք տարբեր սմայլերի անհրաժեշտություն լինի, բայց մի ուրիշ 15 տողանոց տեքստում , ընդհանրապես սմայլ դնելու անհրաժեշտություն չլինի:

Միջինացված թվեր եմ գրել, դա դոգմա չի Դավ:

Ավելացվել է 1 րոպե անց
Եվս մեկ կետ եմ ավելացնում

10. Գեղեցիկ չեն մեծ մեջբերումները: Բավական է մի քանի տող մեջբերել, հասկանալու համար թե որ գրառումն է մեջբերված:

StrangeLittleGirl
14.11.2006, 18:31
Վերջին կետին կուզենայի ավելացնել, որ ավելի գեղեցիկ է, երբ մեջբերվում է գրառման այն հատվածը, որին պատասխանվում է:

Guest
14.11.2006, 18:34
...գրառման այն հատվածը...

Այո, լիովին համաձայն եմ:

kiki
15.11.2006, 00:04
վատ թեմա չի, բայց ես էլ մի կետ կավելացնեմ .
11. մի փորձեք ձեզ դարձնել ամենագետը բոլորի աչքում, հարգեք մարդկանց ու նրանց կարծիքը ու ամեն վայրկյան մի փնովեք սրան-նրան ...

հ.գ. ես միշտ կետադրական նշանները օգտագործել եմ ինչպես ուզել եմ, ու կշարունակեմ այդպես , ու դա բոլորովին չի նշանակում, որ ես չգիտեմ ինչպես են նրանք իրականում օգտագործվում հայերենում ... ու իմ կարծիքով ես ունեմ դրա իրավունքը, , քանի որ չկա օրենք, որը արգելում է դա ... եթե ինչ որ մեկին դա խանգարում է, թող իմ գրառումները չկարդա ...

Lionne_en_Chasse
15.11.2006, 07:48

Ճիշտ ես Կիկի ջան...
Մեծամտոությունը շատ կործանարար հիվանդություն է

Riddle
15.11.2006, 12:37
Նաև բոլորովին գեղեցիկ չէ գողացված նյութերը սեփականի փոխարեն մեզ հրամցնել: Վերջում պարտադիր պետք է նշել աղբյուրը. միևնույն է, արդեն մոտավոր պատկերացում ունենք ամեն մեկի ուղեղի զանգվածի մասին, և հետո, ժողովուրդ ջան, ախր նույն ինտերնետը մենք էլ ենք մտնում:

Chuk
19.11.2006, 03:05
հ.գ. ես միշտ կետադրական նշանները օգտագործել եմ ինչպես ուզել եմ, ու կշարունակեմ այդպես , ու դա բոլորովին չի նշանակում, որ ես չգիտեմ ինչպես են նրանք իրականում օգտագործվում հայերենում ... ու իմ կարծիքով ես ունեմ դրա իրավունքը, , քանի որ չկա օրենք, որը արգելում է դա ... եթե ինչ որ մեկին դա խանգարում է, թող իմ գրառումները չկարդա ...
Դե արգելելը չգիտեմ, բայց ենթադրենք հայերենից քննություն տալիս չի կարելի ինչպես ուզել, այնպես դնել. որտև մեկ էլ տեսար 2 ստացար: «Որտև» բառը դիտավորյալ թավ տառերով գրեցի, որովհետև ճիշտ գրելաձև չէ: Ամբողջ հարցն այն է, որ խոսքը չի գնում կատարյալ գրելու մասին, այլ միայն ընթեռնելի լինելու մասին ու այն մասին, որ ցանկալի է գրառումներն այնպես անել, որ դրանք դյուրընթեռնելի լինեն, աչք չցավեցնեն: Որպես օրինակ կարող ենք վերցնել ֆորումում կատարած քո գրառումները: Վստահորեն կարող եմ ասել, որ գրելաոճը միանգամայն համապատասխան է ընթեռնելի լինելու բոլոր չափանիշներին; Մինչդեռ կարող են լինել այս տիպի գրառումներ.

Իմ սիրած երգը՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞, հմ........................................................................................................................................ .........................
Ավելացվել է 30 վարկյան անց
Մ տ ա ծ ե լ է պ ե տ ք :
Ավելացվել է 2 րոպե անց
Ուռաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա, ՀԻՇԵՑԻ,
Ավելացվել է 3 րոպե անց
"""""""""ՀԱՅ ԵՄ ԵՍ, ՀԱՅ ԵՍ ԴՈՒ""""""""" երգն :) եմ :P սիրում :hands :hands :hands

Կարծում եմ, որ մեծամասնությունն իմ հետ կհամաձայնեն, որ նման տիպի գրառումը ոչ միայն դժվարընթեռնելի է, այլև ամենևին չի բարձրացնում տվյալ գրառման արժեքը կամ բովանդակությունը, գուցե նաև պակասեցնում է:

Ընդհանրապես համաձայն եմ Artgeo-ի գրեթե բոլոր սահմանումներին, բայց կարծում եմ, որ սխալ է միանշանակ «անկուլտուրականություն» համարել նման տիպի գրառումները, կամ անվանել «տգեղ», որովհետև բոլոր դեպքերն էլ երբեմն կարող են պետք գալ գրառումներ կատարելուց: Կարծում որ հեղինակն ինքն էլ (ասենք չեմ կարծում, համոզված եմ) նկատի է ունեցել միայն այդ պայմանների չարաշահումը, այլ ոչ թե դրանց առկայությունը: Ուղղակի պետք է հիշել ու հաշվի առնել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ :)

Taurus
19.11.2006, 09:56
Այ ստեղ ....... Chuk-ը գիտի, ինչ եմ ասել

Chuk
19.11.2006, 16:22
Այ ստեղ ....... Chuk-ը գիտի, ինչ եմ ասել
Էդ, այ ստեղ հիշում ենք Արթուրի թվարկածների 7-րդ կետը, որովհետև կա որոշ նմանություն: Խնդիրն այն է, որ եթե գնում է ընդհանուր քննարկում, որին մասնակցում են բազմաթիվ մարդիկ, այնքան էլ հաճելի չի այդ քննարկումը կտրել այնպիսի երկխոսությամբ, որն հասկանալի է այդ բազմաթիվ մարդկանցից միայն երկուսին, քանի որ պետք է հիշենք նաև մյուսներին, խնայենք նրանց ժամանակը ;) Իհարկե ուրիշ հարց է, որ այս դեպքը ոչ մի կերպ չի կարելի անվանել «տգեղ», որովհետև այն չափերի մեջ է:

Ի դեպ «տգեղի», «էթիկայի» և «կուլտուրայի» մասին, ու նաև այն մասին, թե ի՞նչ իրավունքով կարող ենք նման սահմանումներ մտցնել: Կուլտուրան և վարվեցողության կանոնները, «գեղեցիկ» համարվող վարքը առաջանում են տվյալ հասարակությունում: Այն, ինչը մի տեղ «գեղեցիկ» է համարվում, այլ տեղ կարող է «տգեղ» համարվել և հակառակը:

Կա՞ արդյոք հստակ ձևակերպված մշակույթ ինտերնետում, թե՞ ոչ: Կարծում եմ, որ ո՛չ: Ինտերնետում կան բազմաթիվ հաղորդակցման հնարավորություն տվող կայքեր և դրանցից յուրաքանչյուրում ձևավորված են որոշակի բարքեր, վարվեցողության կանոններ: Մասնավորապես մի տեղ հայհոյանքը կարող է դիտարկվել որպես սովորական երևույթ, մի տեղ արգելվել, մի տեղ ընդունված է գրել մեծատառերով և տրանսլիտով, մյուսում տրանսլիտն ընդհանրապես արգելված է, մեծատառերով գրառումները չեն ողջունվում և այլն: Հետևաբար երբ խոսում ենք կայքում վարվեցողության կանոնների մասին, ապա կարող ենք խոսել միայն կոնկրետ կայքի մասին: Այսպիսով, վերադառնանք մեր ֆորումին: Կա՞ն արդյոք վարվեցողության ձևավորված կանոններ, թե՞ չկան, և եթե կան, ապա ինչպե՞ս են առաջացել:

Կան: Ֆորումի ստեղծվելու օրը սահմանվեցին ֆորումում գրառումներ կատարելու որոշակի կանոններ և դրանք մատուցվեցին գրանցվողներին. «Դուք այստեղ պարտավորվում եք չխախտել կանոնները, - գրվեց այդ կանոնների նախաբանում, - այլապես կհեռացվեք»: Բայց արդյոք այդ «թղթի» վրա գրած կանոններն են սահմանել վարվեցողության կանոնները: Ոչ: Իրականում դրանք ստեղծվեցին ֆորումի գործունեության ընթացքում և դրանց ստեղծողներն եղան ֆորումի (ակումբի) անդամները: Ովքե՞ր էին այդ ստեղծող անդամները: Հենց նույն այս թեմայում գրառում անողները՝ Ուլուանան, Arm_Lionne-ն, Մելիքը, մյուսները...

Նոր գրանցվողներն հնարավորություն ունեին ոչ թե կարդալու թե ինչպես է թույլատրվում գրել, այլ նայել, թե ինչպես են գրում վերոնշյալ և ակումբի մյուս հարգարժան անդամները, կրկնօրինակել: Անշուշտ ֆորումի պատմության ընթացքում ունեցանք բազմաթիվ անդամներ, ովքեր գրում էին ոչ այդ նորմերին համապատասխան, գուցե այլ ֆորումներում ու կայքերում ընդունված վարվեցողության կանոններով, բայց նրանց գրառումները չէին կցվում ակումբում առաջացած մթնոլորտին: Որպես կանոն այդ անդամները ստանում էին դիտողություններ, նրանց խնդրվում էր հետևել ձևավորված բարքերին:

Այսօր կարող ենք ասել հետևյալը. Ֆորումում կան ձևավորված բարքեր, այն աստիճանի ձևավորված, որ նայելով ակումբի անդամների մեծ մասի գրառումներին, արդեն նույնիսկ կարող ենք թղթի վրա գրել այդ վարվեցողության կանոնները՝ տալով բավական հստակ սահմանումներ: Եվ ամենակարևորը այն է, որ այսօր կարող ենք նոր գրանցված անդամներին ասել.
- Նայեք Ուլուանայի, Arm_Lionne-ի, Մելիքի, Բյուրակնի, Kiki-ի և էլի շատ-շատերի գրառումները ու փորձեք նմանվել, քանի որ մեր ֆորումում գեղեցիկ ոճ է համարվում նրանց կատարած գրառումների ոճը:

Gohar
24.12.2006, 00:43
2. Խստիվ արգելվում է սմայլերի չարաշահումը: Ոչ ոք չի ասում մոռացեք դրանց մասին ընդհանրապես, սակայն ամեն բառից հետո սմայլի օգտագործումը, ներեցեք, բայց լամերություն է և կատարյալ հիմարություն: Լրիվ նորմալ ու բավարար է մաքսիմում մեկ սմայլ/երկու նախադասություն հարաբարեթյունը:
Ո՞նց «Բարև Ակումբ.am, ես... » թեմայում` «Carpio»-ին ուղղված գրառմանդ մեջ սմայլների չարաշահում չկա:o

Artgeo
24.12.2006, 01:03
Ո՞նց «Բարև Ակումբ.am, ես... » թեմայում` «Carpio»-ին ուղղված գրառմանդ մեջ սմայլների չարաշահում չկա:o
Խոսքը մի քանի անգամ նույն սմայլից կրկնելու և լուրջ թեմաներում սմայլեր դնելու մասին է ;)
Ինչ կա չկա - յում և Դեսից-դենիցում, այդ կետը մի փոքր լայթոտ տարբերակովա գործում։ :)

Cassiopeia
16.01.2007, 14:34
Կարծես թե թեման վերաբերում է ընդհանրապես ինտերնետում գրելու էթիկային, և ոչ միայն ակումբին… ու ոնց որ նշեց հարգարժան Artgeo-ն, սմայլիկների "չարաշահումը" կախված է թեմայի լրջության աստիճանից;)

Վազգեն
30.01.2007, 09:05
Չգիտեմ, թե ինչքանով օգտակար կլինի, բայց դե մարդ ես էլի:) … Այպիսի մի բան հանդիպեցի համացանցում.
http://www.albion.com/netiquette/corerules.html

Համացանցում գրելու էթիկայի կանոնների մասին է։ Անգլերեն է գրված, եթե մեկնումեկդ ժամանակ ունենա, նայեք, տեսեք, կարող է նոր մտքեր առաջանան, որոնք կարելի է այստեղ ավելացնել։

Root
28.04.2007, 16:13
Էթիկան մեկն է լոլ

մի վիրավորեք ինտերնետում ... քանի որ վիրավորվողը կարող է ինչ որ կերպ իմանալ Ձեր ինտերնետային հասցեն , տան հասցեն , հեռախոսը ... ի դեպ վիրավորվողը կարող է յուրաքանչյուր ոք լինել ... սկսած անշառ "ԿամՊյուՏերչիկից" ինչև "Թագավոր Ախպեր":
Թույլ տվեք դիմացինին ունենալ սեփական կարծիք ... սիրալիր եղեք ... անկեղծ եղեք :P

Ֆոտոն
13.09.2009, 04:04
Էթիկան մեկն է լոլ

մի վիրավորեք ինտերնետում ... քանի որ վիրավորվողը կարող է ինչ որ կերպ իմանալ Ձեր ինտերնետային հասցեն , տան հասցեն , հեռախոսը ...

Կարծում եմ՝ չվիրավորելու պատճառը ո՛չ թե այն է, որ կիմանան, (այսինքն՝ եթե հաստատ չեն իմանալու, ուրեմն կարելի է հանգիստ վիրավորել), այլ այն է, որ ինքնին վիրավորելը գեղեցիկ բան չէ ու ոչ մեկին էլ պատիվ չի բերում: ;)
Վերը նշված համարյա բոլոր ուղղումներին կողմ եմ:

ars83
13.09.2009, 04:48
Վերջին կետին կուզենայի ավելացնել, որ ավելի գեղեցիկ է, երբ մեջբերվում է գրառման այն հատվածը, որին պատասխանվում է:

Շատ տեղին է նկատված: Ավլեացնեմ նաև, որ նկարներ և տեսանյութեր պարունակող գրառումներին պատասխանելիս ցանկալի է կա՛մ անջատել հղումների փոխարեն նկարների ներառումը գրառման մեջ, կա՛մ հեռացնել հղումները՝ ընթերցանությունը դյուրացնելու նպատակով: Հատկապես սա վերաբերում է «Ֆորումի անդամների լուսանկարները» թեմաների ընտանիքին և «Ի՞նչ երգ ես այս պահին լսում» թեմային:

Miq_stdio
16.07.2010, 20:53
ինձ թվումա կարիգ չկա ինտերնետում գրելու էթիկա էսթետիկա :)) պահպանել
կարող ես ցույց տալ մեկին, որ երբեք չի խախտել ինտերնետային էթիկան?

Ուլուանա
17.07.2010, 22:05
ինձ թվումա կարիգ չկա ինտերնետում գրելու էթիկա էսթետիկա :)) պահպանել
կարող ես ցույց տալ մեկին, որ երբեք չի խախտել ինտերնետային էթիկան?
Նույնիսկ եթե չկա էդպիսի մեկը (թեև համոզված եմ, որ շատ կան էդպիսիք), միևնույն է, դա պատճառ չէ էթիկա չպահպանելու։ ;) Էդ նույնն է, ոնց որ վիրտուալից դուրս էլ ասես՝ ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես օրենքներ սահմանելը, եթե մեկ է, դրանք խախտվելու են։ :'

Արևածագ
19.07.2010, 14:41
ինձ թվումա կարիգ չկա ինտերնետում գրելու էթիկա էսթետիկա :)) պահպանել
կարող ես ցույց տալ մեկին, որ երբեք չի խախտել ինտերնետային էթիկան?
Կիրթ մարդը նա չէ, ով ուրիշների մոտ չի անում անթույլատրելին: Իսկապես կիրթ մարդը նա է, ով մենակ մնալիս էլ չի անում այն, ինչը չի կարելի: Այս «չի կարելիի» սահմաններն են շատ հեղհեղուկ ու ամեն մեկն իր համար դրանք տարբեր չափսերի է գծում: Կարծում եմ, դժվար կլինի մեկին, ով կյանքում բարեհամբույր է ու քաղաքավարի , մտնել ի-նետ ու աչքերը փակած բոլորին հայհոյել: Սեփական «ես» -ի որակներն ի-նետում արտահայտվելիս դժվար է թաքցնել:
Եթե հարցը վերաբերում է ակումբին, այստեղ առավել ևս. մարդիկ ոչ միայն գրածով են ճանաչում իրար, այլև իրական հանդիպումների միջոցով:

gevorg ghazaryann
28.11.2010, 15:13
Իրական կյանքում մենք հարգում ենք միմյանց՝ հասարակական վայրերում բարձր չխոսելով, չկեղտոտելով, անպատշաճ ու ոչ հարիր հագուստով դուրս չգալով և այլ ձևերով։
Ինտերնետն ու ֆորումը նույնպես հասարակություն են ներկայացնում, և այստեղ էլ կան որոշակի նորմեր ու վարքի կանոններ, որոնք պարտադիր են բոլորի համար, ովքեր ցանկանում են շփվել վիրտուալ աշխարհում: Իհարկե, վիրտուալ էթիկան ավելի մեղմ է, քան իրական կյանքում, սակայն...

Կաշխատեմ :oy

ars83
14.12.2010, 15:18
Այս հարցը մասնավոապես վերաբերում է «Անկապ օրագիր» թեմային: Ինչպես հայտնի է այդ թեմայում գրառումները մեկնաբանել չի կարելի: Ճիշտ է, ոչինչ չի խանգարում, օրինակ, գրառումը պատճենել «Թեմայից դուրս, բայց կարևոր գրառումներ» թեմայում և պատասխանել դրան, սակայն արծարծվելիք հարցի էությունը դրանից չի փոխվում: Այսպիսով, որքանո՞վ է կոռեկտ «Անկապ օրագիր» թեմայում գրառում կատարել ֆորումի մեկ այլ անդամի վերաբերյալ, արտահայտելով վիճահարույց կամ բացասական կարծիքներ, նախապես իմանալով, որ տվյալ թեմայում գրառմանն արձագանքել անհնար է: Միգուցե սխալվում եմ՝ կարծելով, որ այս գրառումը (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2144495&viewfull=1#post2144495) ֆորումի անդամներից մեկի մասին է, այդ դեպքում հայցում եմ գրառման հեղինակի ներողամտությունը:

Gayl
14.12.2010, 15:42

Ոչ չես սխալվում, գրածս միայն ու միայն Rayader ին է վերաբերվել: Հարցիդ հարցով կպատասխանեմ, իսկ որքանով է կոռեկտ, երբ բացում ես առանձին թեմա անունը դնում ես «արձակ» ու սկսում ես խոսել մանկլավիկներից ու միանգամից փորձում ես «քայլել» այնպիսի մարդկանց վրայով ովքեր ազատության մեջ չեն, իրականում ինքը շատ փոքր ա, որ քայլի, բայց հարց է առաջանում ինչու՞ է այդպիսի բան անում, ես էլ հարցի պատասխանը գտել եմ և անկապ օրագրում արտահայտվել:

ars83
14.12.2010, 15:53

Վահագ ջան, սրանք տարբեր խնդիրներ են: Դու ոչ կոռեկտ ես համարում բացված թեմայի պարունակությունը և արտահայտվել ես դրա դեմ: Ես քո գրառման բովանդակության նկատմամբ որևէ առարկություն չունեմ. անձնական կարծիք է, որն արտահայտելը յուրաքանչյուրիս իրավունքն է: Իմ առարկությունը կապված է թեմայի ընտրության հետ, որում տեղադրված է գրառումը: Եթե դու քո գրառումը տեղադրեիր այնպիսի թեմայում, որտեղ մարդը, ում ուղղված է քո գրառումը, հնարավորություն ունենար պատասխանելու, ես այս հարցը քեզ չէի տա: Ամեն մեկս պետք է հնարավորություն ունենանք պատասխանելու մեզ ուղղված քննադատությանը ցանկության դեպքում, համաձայն չե՞ս:

Ի դեպ, քո գրառումը բերված է ընդամենը որպես օրինակ, հարցն ավելի ընդհանուր է, քանի որ այդ թեմայում անձանց ուղղված քննադատությամբ գրառումներ քիչ չեն հանդիպում:

Gayl
14.12.2010, 15:59

Արսեն քո կարծիքով, եթե ցանկանա չի պատասխանի՞:o, ապեր լավ էլի չեմ կարծում, որ այդքան միամիտ անձնավորություն ես և հետո եթե անգամ կասկածում էր, որ իրեն նկատի ունեմ (իհարկե չեմ կասկածում, որ վստահ է ում է ուղղված գրառումս) հիմա կարող է վստահ գրածիս արձագանքի կարծում եմ ցանկության դեպքում մի ձև կգտնի:

ars83
14.12.2010, 16:07

Իհարկե կկարողանա պատասխանել, բայց ոչ նույն թեմայում, մի եղանակը ես ինքս եմ նկարագրել: Իմ հարցը էթիկայի մասին էր. ինչքանո՞վ է կոռեկտ մարդուն քննադատություն ուղղել մի թեմայում, որտեղ նա չի կարող պատասխանել, մեկնաբանել այդ գրառումը: Եթե դու այդտեղ խնդիր չես տեսնում, էլ ժամանակ չծախսենք քննարկելու վրա: :hi

Gayl
14.12.2010, 16:16

Այդ թեմայում էլ կարող է պատասխանել;)
Կամ առանձին թեմա կբացի իրա բաղնիք զուգարանով:

Chuk
16.12.2010, 00:05
Արս ջան, խնդրում եմ հաջորդ դեպքերում էդպիսի գրառումների մասին ՏԵՂԵԿԱՑՆԵԼ: Ակումբցիներին ուղված վիրավորական, կպնողական գրառումները թույլատրելի չե՛ն: Քանի որ այս թեմայում նշվեց կոնկրետ անձի անուն ու նորից կպնողական ոճի մեջ, ապա հուսով եմ, որ ըմբռնումով կմոտենաք, որ քննարկումը կարճ ժամանակ անց ջնջվելու է: