PDA

Դիտել ողջ տարբերակը : Զուտ ձեռքի աշխատանքներ



Tumy
13.11.2006, 16:33
Այստեղ կարող եք տեղադրել ձեր ձեռքի աշխատանքները.
Իսկ ես ձեզ ցույց տամ իմ ընկերոջ աշխատանքը.

•••ԳՆԱՀԱՏԵՔ•••
http://tumy.ucoz.ru/_ph/5/2/459711437.jpg
Բոլոր աշխատանքները.http://tumy.ucoz.ru/photo/5-1

Cassiopeia
13.11.2006, 16:36
Շատ սիրուն է /սիրողական գնահատական, քանի որ նկարչությունից ահավոր հեռու անձնավորություն եմ/

Tumy
13.11.2006, 17:46
Ժաննա,այս նկարը ստեղծվել է լեկցիայի վախտ:) :hands
http://tumy.ucoz.ru/_ph/5/2/121735980.jpg

Գոռ Ջան - Հայ
13.11.2006, 18:12
Ժաննա,այս նկարը ստեղծվել է լեկցիայի վախտ:) :hands
Հալալա!!!

Cassiopeia
13.11.2006, 22:56
Անքնության արդյունքը…

Նորմարդ
13.11.2006, 23:19
Սրանք ել ես եմ սարքել ամեն մեկը մի ձմեռ է քաշել ցուրտ, բայց հետաքրքիր :)

Ուլուանա
14.11.2006, 09:42
Վա՜յ, էս ինչ շնորհքով ակումբցիներ ունենք, իսկի տեղյակ չենք։ :)
Cassiopeia, Նորմարդ, կեցցեք, շատ սիրուն ու հավես բաներ եք սարքել։ :ok

Cassiopeia
14.11.2006, 12:15
Վա՜յ, էս ինչ շնորհքով ակումբցիներ ունենք, իսկի տեղյակ չենք։ :)
Cassiopeia, Նորմարդ, կեցցեք, շատ սիրուն ու հավես բաներ եք սարքել։ :ok
:oy Շնորհակալություն…

Նորմարդ
14.11.2006, 18:04
Շատ շնորհակալություն անչափ զգացված եմ:oy

TigranM
15.11.2006, 00:07
Վա՜յ, էս ինչ շնորհքով ակումբցիներ ունենք, իսկի տեղյակ չենք։ :)
Cassiopeia, Նորմարդ, կեցցեք, շատ սիրուն ու հավես բաներ եք սարքել։ :ok
Իրոք որ շատ շնորքով ու հաճելի աշխատանքներ են ինձ ել շատ դուր եկան::hands

Angelina
11.12.2006, 14:01
Ժաննա,այս նկարը ստեղծվել է լեկցիայի վախտ:) :hands
http://tumy.ucoz.ru/_ph/5/2/121735980.jpg
Գարիկ ջան շատ սիչուն է նկարդ, ապրես:

Tumy
28.12.2006, 17:32
Angelina-Thank you,Գարիկ ջան եմ արդենԷ;)

aniko
29.12.2006, 11:54
3262
իմ նկարած առաջին գլուխն է :)

Cassiopeia
29.12.2006, 11:56
3262
իմ նկարած առաջին գլուխն է :)
Վայ, ինչ լավ ես նկարում… Իմն էլ կփորձե՞ս… ;)

Srtik
29.12.2006, 16:35
http://i64.photobucket.com/albums/h199/srtik/dianik-1.jpg

Դիանա Գուրցկայա

Cassiopeia
29.12.2006, 16:37
Narinik Սա քո՞ ձեռքի աշխատանքն է… Էլի՞ պարապ ժամանակի արդյունք…

Srtik
29.12.2006, 16:42
Narinik Սա քո՞ ձեռքի աշխատանքն է… Էլի՞ պարապ ժամանակի արդյունք…
Այո, իմ ձեռքի աշխատանքն է... Ահա, պարապ էի մնացել, ուստի որոշեցի նկարել իմ սիրաց երգչուհուն::)

Cassiopeia
29.12.2006, 16:50
Այո, իմ ձեռքի աշխատանքն է... Ահա, պարապ էի մնացել, ուստի որոշեցի նկարել իմ սիրաց երգչուհուն::)
Եվ ո՞վ է նա…չնայած միևնույնն է, նմանություն չեմ կարող գտնել, քանի որ շատ քչերին եմ ճանաչում այդ ասպարեզում:)

Srtik
29.12.2006, 16:54
Եվ ո՞վ է նա…չնայած միևնույնն է, նմանություն չեմ կարող գտնել, քանի որ շատ քչերին եմ ճանաչում այդ ասպարեզում:)
Դիանա Գուրցկայան է /կույր երգչուհի է...

Angelina
29.12.2006, 16:56
Դիանա Գուրցկայան է /կույր երգչուհի է...

Աչքիս շատ ես սիրում իրան:

Cassiopeia
29.12.2006, 17:00
Դիանա Գուրցկայան է /կույր երգչուհի է...
Ըստ երևույթին բավականին հաջող է ստացվել, որովհետեւ այդ երգչուհուն միայն մի անգամ եմ տեսել հեռուստացույցով ու հենց սկզբից սկսեցի կասկածել, որ հենց նա է…:)

Tumy
27.04.2007, 19:27
Ընկերիս աշխատանքները
http://gorbarseghyan.narod.ru/images/his_gone.jpg

***
http://gorbarseghyan.narod.ru/images/virgin_mary.jpg

***
http://gorbarseghyan.narod.ru/images/alone.jpg


Ավելի... (http://gorbarseghyan.narod.ru)

Fantazy
27.04.2007, 22:49
Առաջին եկուսը ես եմ նկարել, իսկ երրորդը փայտի վրա փորագրված է իմ նկարածի հիման վրա:

Մանոն
03.05.2007, 15:33
Առաջին եկուսը ես եմ նկարել, իսկ երրորդը փայտի վրա փորագրված է իմ նկարածի հիման վրա:
Յուրատիպ է Fantazy ջան: Շատ ապրես:) Դա թերևս մանրանկարչություն էր այո՞:Էլի աշխատանքներ ունե՞ս:

Fantazy
03.05.2007, 20:37
Այդ երկու նկարները հանդիսանում են մի մեծ (A4) նկարի մասնիկներ:
Կփորձեմ բացատրել. մեջտեղում անուն է գրված (գրաֆիտի), իսկ այդ գրվածքի չորս ծայրերին նկարված են նմանատիպ նկարներ: Ինձ թվում ա, վոր այսպես պատկերացնելը դժվար է, այդ պատճառով կտեղադրեմ այդ նկարը…

Cassiopeia
03.05.2007, 20:40
Կարծես թե Էլիզա անունը կարդացի:think

Fantazy
03.05.2007, 20:57
Ոչ՛, մի քիչ ուշադիր կարդա: ;) :hands Շատ մոտ էիր ճշտին

Երկնային
20.11.2008, 00:50
լավ, ես էլ սենց զիզի-բիզի բաներ եմ մեկ-մեկ սարքում… :oy

http://rp.foto.radikal.ru/0710/2c/66b763eee8d9.jpg

http://rq.foto.radikal.ru/0710/8a/44d6762a30f3.jpg

ivy
20.11.2008, 17:58
Թեման արթնացնեմ ավելի քան մեկամյա քնից։ :))
Էս էլ իմ գործած գորգիկը. :oy


լավ, ես էլ սենց զիզի-բիզի բաներ եմ մեկ-մեկ սարքում… :oy


Ան, Նյուտ, ինչ հավես գործեր են։ Շնորհքով աղջիկներ եք։ :)

Երկնային
21.11.2008, 00:57
ես ասեղնագործության հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, բայց չեմ պատկերացնում, թե օնլայն դա ոնց կարելի ա սովորացնել… :))

տեսիլք
21.11.2008, 19:56
Հավեսի գցեցիք. գործածս մարդուկներն են ու կարպետը:)

Ուլուանա
22.11.2008, 03:54
Հավեսի գցեցիք. գործածս մարդուկներն են ու կարպետը:)
Ինչ հավես կարպետ ա։ :) Սիրում եմ, որ գույները սահուն լուծվում են մեկը մյուսի մեջ։ :)
Ես էլ էի մի անգամ նմանատիպ դազգահով կարպետ գործել, բայց հիմա ո՛չ էդ կարպետն ա մոտս, ո՛չ էլ դազգահը...

Բարձրահասակ
28.11.2008, 15:58
Իմ մոտ էլ նման բաներ են մեկ-մեկ ստացվում:

Safaryan
28.11.2008, 16:01
Իմ մոտ էլ նման բաներ են մեկ-մեկ ստացվում:

Լու՞ս: Բա ասա::) Լավն են: ես էլ գիտեմ մենակ Հեղնա դրանցով զբացվում::)

Dayana
28.11.2008, 16:02
Իմ մոտ էլ նման բաներ են մեկ-մեկ ստացվում:

յա Լուս ջա՞ն, քեզ հաջորդ ծնունդիս կանչելու եմ :oy էն կանաչը շաաաաաաատ սիրունա :oy

Բարձրահասակ
28.11.2008, 16:03
Լու՞ս: Բա ասա::) Լավն են: ես էլ գիտեմ մենակ Հեղնա դրանցով զբացվում::)

Ես էլ եմ վարակվել Տաթ: :)

Ավելացվել է 1 րոպե անց

յա Լուս ջա՞ն, քեզ հաջորդ ծնունդիս կանչելու եմ :oy էն կանաչը շաաաաաաատ սիրունա :oy

Կգամ: Մերսի հրավերքի համար: :) :D

ivy
02.12.2008, 00:36
Հավեսի գցեցիք. գործածս մարդուկներն են ու կարպետը:)

Էս մարդուկներին հելունո՞վ ես գործել: Հավեսն են շատ: :)

տեսիլք
02.12.2008, 01:50
Էս մարդուկներին հելունո՞վ ես գործել: Հավեսն են շատ: :)

Ահա, իսկ դիմագձերը արված են ասեղով::)

Hayazn
25.03.2010, 11:46
մեծագույն հաճույքով հայտնաբերեցի այս էջը և որոշեցի ցուցադրել իմ աշխատանքներից
մեկը
http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/karpet5.jpg (http://s897.photobucket.com/albums/ac177/hayazn/?action=view&current=karpet5.jpg)
այս փոքրիկ կարպետի էսքիզները արել եմ Հայկական ԱՐԵՎԱԳՈՐԳ-ի մոտիվներով
և ոչ միայն :

http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/karpet2-1.jpg (http://s897.photobucket.com/albums/ac177/hayazn/?action=view&current=karpet2-1.jpg)
այս կտորը ես սկզբից մինչև վերջ արել եմ ինքնուրույն 1992-ին ունեմ գործեր որոնք ավելի
մեծ են և կարիք է եղել բանվորի . դրանց մասին հետո :
http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/karpet4.jpg (http://s897.photobucket.com/albums/ac177/hayazn/?action=view&current=karpet4.jpg)
այս տեսարանում ցուցադրված է կարպետի միջին մասը որը հիշեցնում է ԱՐԵՎԱԳՈՐԳ-ի հիմնական զարդանախշը: Ես Հայաստանում եղած ժամանակ ցանկություն ունեի այս արվեստը հասցնել բիզնես մակարդակի:
http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/karpet1.jpg (http://s897.photobucket.com/albums/ac177/hayazn/?action=view&current=karpet1.jpg)
այս պատկերում դիտավորյալ ընդգծված ձևով ցուցադրել եմ ֆաշիստական սվաստիկա հիշեցնող նշանը և ցանկանում եմ ասել , որ այն ժամանակ երբ Հայերը այս // ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԸ // դնում էին իրենց կարպետների վրա գերմանացիք // միսը հում էին ուտում 2 օր նրա հետևվից վազելուց հետո // և ֆաշիզմի մասին գաղափար անգամ չունեին: Հայաստանի պատմության թանգարանում կա կարպետ , որը գտնվել է կարմիր բլուրի պեղումների ժամանակ և ունի այս նշանը :Ես իմ ձեռքում ունեմ այդ գիրքը :
Շատ ուրախ եմ , որ նոր սերունդը հետաքրքրված է այս արվեստով :

ԿԳԴ
26.03.2010, 10:48
Hayazn լավ գործ է, ես էլ ժամանակին արել եմ մի քանի կարպետ ու գիտեմ, թե ինչքան աշխատատար և հետաքրքիր արվեստ է կարպետագործությաւնը, լավ են ընտրված գույները, հայկական են:;)

Hayazn
28.03.2010, 19:29
Այս անգամ որոշեցի ցուցադրել իմ դստեր աշխատանքներից
բոլոր շղթաները գործում է ձեռքով , ոսկուց կամ արծաթից իսկ քարերը բնական կիսաթանկառժեք քարեր են :
http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/zard6.jpg
օգտագործված է « IOLITE > քարեր և ոսկի
http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/zard4.jpg
օգտագործվար է « MULTI COLOR JADE > և արծաթ
http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/zard8.jpg
օգտագործվար է < YELLOW AGATE and YELLOW JADE > մեջտեղում < MOSAIK > ծովաին խեցի և հավաքված է արծաթե լարի վրա
http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/zard7.jpg
օգտագործված է < NATURAL PINK CORAL > և արծաթ
http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/zard1.jpg
օգտագործված է բնական կապույտ քար որը հատուկ անվանում չունի , փաթաթված է ոսկե մետաղալառով ե ոսկե շղթա
http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/zard15.jpg
օգտագործված է < BLUE IOLITE > և արծաթ
http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/zard9.jpg
http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/000_0012.jpg
սեղանի կենտռոնում դրվող դեկորացիա

Ֆոտոն
28.03.2010, 19:48
Ձեռքի աշխատանքների հեղինակներից շատ շնորհակալ եմ: :) Անուկ, Բարձրահասակ, Հայազն, Հայազնի դուստր... մնացած, ում մոռացա: :))
Էնպես հարազատ թեմա է: Ինձ էլ հավեսի գցեցիք... ;)

E-la Via
28.03.2010, 20:18
Ինձ շատ դուր եկան Ձեր դստեր գործեր:Շատ լավն են: Հատկապես դուր եկան այս երկուսը:



http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/zard4.jpg
http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/zard15.jpg

ԿԳԴ
28.03.2010, 23:02
Շատ գեղցիկ են, օրիգինալ և ճաշակով, շնորհակալություն Hayazn::oy:)

Ֆոտոն
28.03.2010, 23:43
Գրակալ, որ սկզբում պատրաստեցի պլաստիլինով՝ որպես մակետ, իսկ այսօր փայտից: :love Եղբայրս է սղոցել դժվար մասերը, մնացածը ինքս եմ արել: :)
http://img408.imageshack.us/img408/3853/grakalpayte.jpg

Hayazn
29.03.2010, 02:24
Այս գործի թեման ամբողջովին վերցված է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ –ից և ՔՐԻՍՏՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻՑ
բացատրությունները կարդալը կարևոր է իմ մտահղացումը ըմբռնելու համար և միևնույն ժամանակ ամեն մեկը այն կարող է բացատրել յուրովի

http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/gorg1.jpg

սա 40 հանգույց խտությամբ գորգ է օգտագործված են բրդյա և բամբակյա թելեր

http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/gorg2.jpg

առաջին պլանում պատկերված են 3 Խաչերը « սա խորհրդանշում է ՔՐԻՍՏՈՍԻՆ խաչելու ժամանակ գողգոթաի բլրի վրա գտնվող 3 Խաչերը » « ԿԱՊՈՒՅՏ ԽԱՉ » « ՍՊԻՏԱԿ ԽԱՉ » « ԿԱՐՄԻՐ ԽԱՉ » , որոնք այնպես են դասավորված , որ թվում է թէ միայն 1 ԽԱՉ է :

http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/gorg6.jpg

երկրորդ պլանում ես ջանացել եմ պատկերել ՀԱՅՈՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
այս նկարում ցուցադրված է եկեղեցու լուսամուտները և պատի քարերը

http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/gorg8.jpg

երորդ պլանում գորգը ամբողջովին սպիտակ է անբիծ սպիտակ սրանով ես ցանկացել եմ նկարագրել տիեզերքի ստեղծման պահը երբ « ԱՍՏՎԱԾ ԱՍԱՑ ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ ԵՎ ԵՂԱՎ ԼՈՒՅՍ » սա խորհրդանշում է այն մաքուր և անարատ ԼՈՒՅՍ-ը որը փայլատակել է տիեզերքի ստեղծման պահին :

http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/gorg5.jpg

գորգի ներքևի մասում գտնվող 3 հիմնական երկրաչափական մարմինները խորհրդանշում են ՍՈՒՐԲ ԵՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ « ՀԱՅՐԸ ՈՐԴԻՆ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ »

http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/gorg4.jpg

գորգը գործվել է 1991-ին Երեվան վարդաշեն ես կատարել եմ մտահղացման , էսքիզները սարքելու և ֆինանասավորման մասը և այն անվանել եմ ՍՈՒՐԲ ԽԱՉ իսկ բանվորուհին այն գործել է առանց իմանալու թեմաի մասին :

http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/gorg7.jpg

գորգի շրջանակը ինչպես ընդունված է ասել հաշեն վերցված է Հայկական վիշապագորգից

Hayazn
08.06.2010, 23:28
Ակումբի այս բաժինը ուղղակի ինձ հիշեցրեց մի կարևոր բանի մասին , որ եթե ինչ որ բան կարող էս անել ուրեմն պարտավոր էս այն անել հակառակ դեպքում մեղանչած կլինես բնության դեմ :
Եվ ահա այս միտումներով ես վերսկսեցի վաղուց դադարեցրած գործս և գիտեք ինչ , չեք պատկերացնի , թէ որքան եմ զղջում այն տարիների համար , որ ոչինչ չեմ ստեղծել :
Այսպիսի միտումները ինձ ստիպեցին ձեռքս վերցնել սղոցը և մուրճը և պատրասել կարպետ գործելու դազգահ :

http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/100_3036.jpg

Այս կտորը որ սկսել եմ շատ դժվար և ժամանակատար նախագիծ է և այն համեմատած իմ , ժամանակի առումով , սուղ պայմաններին , կարելի է նկատել որպես գժություն , մինչև անգամ շունս այս վերջերս մի քիչ կասկածոտ հայացքով է նայում վրաս : « կատակ »

http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/100_3034.jpg

Այսքանը գործել եմ մոտ 10 օրվա ընթացքում , սրանից կարելի է ենթադրել թէ , որքան քիչ ժամանակ եմ կարողանում տրամադրել իմ արվեստին :

http://i897.photobucket.com/albums/ac177/hayazn/100_3030.jpg

Բայց ոչինչ ես չեմ հուսհատվում և մտադիր եմ գործը առաջ տանել մինչև իր հաղթական ավարտը : Եվ եթե ամեն ինչ ընթանա ըստ իմ կանխատեսումների , անպայման կհանդիպենք Հայաստանում :
Առայժմ այսքանը , լման գործը կտեղադրեմ ավարտելուց հետո :

Ֆոտոն
10.06.2010, 00:36
Շատ լավ ես անում, որ գործում ես: Ես էլ մի քանի օր է, ինչ սովորել եմ ու շատ ուրախ եմ: ՇԱտ է հանգստացնում, երբ ստեղծագործում եմ ազատ: Ավարտեմ, կդնեմ նկարներից:
Իսկ դու սխեմա կամ նկար անում ե՞ս: Ու կոնկրետ այս կարպետի համար նկարել ե՞ս, թե՞ ստեղծագործում ես տեղում: Շատ հետաքրքիր է: :)

Hayazn
10.06.2010, 01:38
Շատ լավ ես անում, որ գործում ես: Ես էլ մի քանի օր է, ինչ սովորել եմ ու շատ ուրախ եմ: ՇԱտ է հանգստացնում, երբ ստեղծագործում եմ ազատ: Ավարտեմ, կդնեմ նկարներից:
Իսկ դու սխեմա կամ նկար անում ե՞ս: Ու կոնկրետ այս կարպետի համար նկարել ե՞ս, թե՞ ստեղծագործում ես տեղում: Շատ հետաքրքիր է: :)
կոնկրետ այս կարպեռի համար էսքիզներ չեմ արել , սովորաբար էսքիզներ անում եմ շատ բարդ նախշերի ժամանակ , իսկ այստեղ աղղակի մտահաղացում է պահի տակ , արդեն մի քանի անգամ բուն թեմայից շեղվել եմ , բայց գիտեմ որ վերջում լավ կտոր է լինելու :

Մանանա
15.09.2010, 21:50
էս վերջերս ինձ վիտրաժներն էն տարել, մի աշխատանք արդեն ունեմ, էսօր էլ երկրորդս եմ սկսել, տեղադրել եմ բլոգում, սա էլ հասցեն;)
http://mananart.blogspot.com/2010/09/forever.html

Ֆոտոն
16.09.2010, 10:05
Մանանա ջան, մի քիչ չես պարզաբանի՞, էդ ինչ տեխնիկա է:

ՆանՍ
16.09.2010, 10:08
Մանանա ջան ապրես, շատ սիրունա:hands, ջրաներկո՞վ ես նկարել:think

Inna
16.09.2010, 18:13
Մանանա ջան ապրես, շատ սիրունա:hands, ջրաներկո՞վ ես նկարել:think

Իմ կարծիքով դա ջրաներկ չի կարող լինել,որովհետև ջրաներկը չի կարող մնալ այն տեղում,որտեղ նկարել է,այլ այն կտարածվի,...ինչքանով,որ գիտեմ էդպիսի աշխատանքներ անելու համար կան հատուկ ներկեր,որոնք չեն տարածվում և մնում են այն տեղում,որտեղ դրանով նկարել եք,,,,ես էլ եմ այդ ներկերից օգտագործել,երբ նկարչության էի գնում,նկարչության մեջ ամեն կտորի թղթի համար կան հատուկ ներկեր,որոնցով ավելի հեշտ ու հարմար է լինում նկարել,....սեփական փորձիցս եմ ասում,
ներեցեք,որ ես պատասխանեցի հարցին,,,կամ էլ կարծիքս հայտնեցի:oy

Իսկ այդ աշխատանքը շատ լավն է Մանանա ջան,հետաքրքիր է ու յուրօրինակ;)

Մանանա
16.09.2010, 22:56
Մանանա ջան ապրես, շատ սիրունա:hands, ջրաներկո՞վ ես նկարել:think

միանգամից Ֆոտոնի հարցին էլ կպատասխանեմ:) սրանք հասարակ վիտրաժային ներկեր են, ու իրանք լավ էլ հոսում են:) ուղղակի նախապես կոնտուրով ֆիքսում եմ պատկերը, հետո ներկով լցնում, ի դեպ, այսօր մեկն էլ ավարտեցի, վաղը կգցեմ բլոգ, հղումն էլ էստեղ կգցեմ, որ տեսնեք:)
Հ.Գ. շնորհակալ եմ դրական արձագանքի համար;)

ՆանՍ
17.09.2010, 09:55
միանգամից Ֆոտոնի հարցին էլ կպատասխանեմ:) սրանք հասարակ վիտրաժային ներկեր են, ու իրանք լավ էլ հոսում են:) ուղղակի նախապես կոնտուրով ֆիքսում եմ պատկերը, հետո ներկով լցնում, ի դեպ, այսօր մեկն էլ ավարտեցի, վաղը կգցեմ բլոգ, հղումն էլ էստեղ կգցեմ, որ տեսնեք:)
Հ.Գ. շնորհակալ եմ դրական արձագանքի համար;)

Մանանա ջան, Իննա ջան, ես մտածել էի, որ հնարավոր է` կոնտուրից հետո խիտ ջրաներկով ներկել, որ իբր չհոսի;)

Inna
17.09.2010, 15:22
միանգամից Ֆոտոնի հարցին էլ կպատասխանեմ:) սրանք հասարակ վիտրաժային ներկեր են, ու իրանք լավ էլ հոսում են:) ուղղակի նախապես կոնտուրով ֆիքսում եմ պատկերը, հետո ներկով լցնում, ի դեպ, այսօր մեկն էլ ավարտեցի, վաղը կգցեմ բլոգ, հղումն էլ էստեղ կգցեմ, որ տեսնեք:)
Հ.Գ. շնորհակալ եմ դրական արձագանքի համար;)

Լավ,ուրեմն ներեցեք ինձ;),ես երբ,որ էտպիսի աշխատանք էի անում,անում էի միայն այնպիսի ներկերով,որոնք չեն հոսում,երբ նկարչության էի գնում,էնտեղ մենք տարբեր աշխատանքներ էինք անու,բատիկաներ,քանդակներ,նկարներ ու էդպես շարունակ...;)

Մանանա
17.09.2010, 21:34
Լավ,ուրեմն ներեցեք ինձ;),ես երբ,որ էտպիսի աշխատանք էի անում,անում էի միայն այնպիսի ներկերով,որոնք չեն հոսում,երբ նկարչության էի գնում,էնտեղ մենք տարբեր աշխատանքներ էինք անու,բատիկաներ,քանդակներ,նկարներ ու էդպես շարունակ...;)

Իննա ջան, կներեքը որնա???? արվեստը ազատություն ա, ինչով ուզում ես ու ոնց ուզում ես կարող ես նկարել:) որոշ աշխատանքներում ես էլ կարծում եմ կօգտագործեմ գուաշ կամ ակրիլ, այն մասերում, որ ուզում եմ անթափանց լինեն(վիտրաժի ներկերը թափանցիկ են), որովհետև կոնտուրն իրականում բավականին թանկ հաճույք ա;)

Մանանա
17.09.2010, 23:35
ի դեպ, ահա և նոր աշխատանքս:)
http://mananart.blogspot.com/2010/09/blog-post_17.html

Մանանա
30.09.2010, 16:00
վերջերս էլ մի քանի հատ հեռախոսի չեխոլ եմ կարել ու նկարել:)498954989349894

Inna
30.09.2010, 16:08
վերջերս էլ մի քանի հատ հեռախոսի չեխոլ եմ կարել ու նկարել:)498954989349894

Էէէէէէ,Մանանա ջան,դու էլ գալիս <<ջիջիլ>> ես գցում գնում ես...:beee:beeeհա,ինչ էի ասում,շաաաաատ լավն են...,ապրես...:hands;)

Մանանա
30.09.2010, 19:26
Էէէէէէ,Մանանա ջան,դու էլ գալիս <<ջիջիլ>> ես գցում գնում ես...:beee:beeeհա,ինչ էի ասում,շաաաաատ լավն են...,ապրես...:hands;)

դեմք ես, Իննա, մյուս անգամ մի քիչ երկար կմնամ:D
Հ.Գ. մերսի ;)

Մանանա
05.10.2010, 15:52
ըհըըը, էս էլ Ֆրոյդոտ պայուսակ:D
http://mananart.blogspot.com/2010/10/blog-post.html

Մանանա
01.12.2010, 17:12
էս էլ Mr. Freeman-ը, չգիտեմ, ճանաչում եք իրան թե չէ, բայց ես սիրում եմ;)
http://mananart.blogspot.com/2010/12/mr-freeman.html
50602

Արևածագ
09.12.2010, 11:35
Գործվածքներից սարքած ծաղիկներ: Աղջկաս հետ ենք սարքում, սա առաջին ծաղկեփունջն է: :)

http://img130.imageshack.us/img130/7590/dsc02648e.jpg

Shah
13.12.2010, 10:54
Մտածելուն օգնում ա... :oy
507035070450705

Դեկադա
21.12.2010, 18:55
Սա վերջի տարվա իմ աշխատանքն է: Հլա նայեք թե ինչեր են հագնում գերմանացիները / և ոչ միայն/:Ու զարմանալուն էն է, որ սա տղամարդու համար նախատեսված կիսագուլպա է::)

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=50770&d=1292943147

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=50771&d=1292943181

Արևածագ
21.12.2010, 19:34
Սա վերջի տարվա իմ աշխատանքն է: Հլա նայեք թե ինչեր են հագնում գերմանացիները / և ոչ միայն/:Ու զարմանալուն էն է, որ սա տղամարդու համար նախատեսված կիսագուլպա է::)

Դեկադա, թելը կարծես ահագին բարա՞կ է: Իսկ ո՞ր համարի շյուղերով ես գործում: Ինչ էլ մի նախշե՜ր ես գցել դրանց վրա: Լավն է::ok

Դեկադա
21.12.2010, 19:39
Դեկադա, թելը կարծես ահագին բարա՞կ է: Իսկ ո՞ր համարի շյուղերով ես գործում: Ինչ էլ մի նախշե՜ր ես գցել դրանց վրա: Լավն է::ok

Թելը ահավոր բարակ է: Շյուղերն էլ կիսագուլպաների համար նախատեսված 1.5 համարի են: Էլի բարակ: Իսկ նախշերը թվով 6-ն են: Ես չեմ գցում: Ես ստանում եմ թելը, լեգալը և առաջի անգամվա համար պատրաստի նմուշ են տվել: Ինքս պետք ա ուղեղիս զոռ տայի ու նախշերը վերարտադրեի:

Մանանա
22.01.2011, 14:49
մի հատ ежедневник ունեի, կազմը հրաժարական էր տվել, ես էլ բռնեցի ու կազմ կարեցի :)
50998
http://mananart.blogspot.com/2011/01/blog-post_22.html

ուզուզ
03.02.2011, 14:28
վիտրաժի ներկով եմ նկարել
51158

իրանք 6-ն են :)
51160

51161

Ariadna
03.02.2011, 14:48
վիտրաժի ներկով եմ նկարել
51158

իրանք 6-ն են :)
51160

51161

Շաատ սիրուն են, մի հարց տամ էլի, վիտրաժի ներկով են բայց ինչով ես նկարում, վրձինով ե՞ս ներկը վերցնում։

ուզուզ
03.02.2011, 14:54
հա վրձինով, բայց ավելի հարմար ա օգտագործել բամբակե գլուխներով փայտիկներ, դրանք ավելի համաչափ են ներկը տարածում

Արամ
03.02.2011, 14:54
Սիրուն եք նկարում

Ariadna
03.02.2011, 14:59
հա վրձինով, բայց ավելի հարմար ա օգտագործել բամբակե գլուխներով փայտիկներ, դրանք ավելի համաչափ են ներկը տարածում

էդ փայտիկները վաճառվում ե՞ն։ Ուղղակի ես էլ եմ էս վիտրաժնի ներկերով խաղում, բայց հենց տյուբիկով եմ նկարում, ինչը անհնարին ա դարձնում շատ ուղիղ գիծ կամ մանր դետալներ նկարելը։

ուզուզ
03.02.2011, 15:11
ականջի հանրահայտ փայտիկերը:) բայց դրանք լցնելու համար են հարմար...

Ariadna
03.02.2011, 15:21
ականջի հանրահայտ փայտիկերը:) բայց դրանք լցնելու համար են հարմար...

Հաստա՞տ, ինչ հետաքրքիր ա, կփորձեմ, շնորհակալություն։ Բայց բամբակից մազեր չեն մնու՞մ, չեմ պատկերացնում էդ պահը։

ուզուզ
03.02.2011, 15:31
հնարավորա մազ թողնի, ուղղակի օգտագործելուց առաջ բամբակը ամուր պտտացրու....

MaryMay
16.03.2011, 13:33
Սրանք էլ իմ պատրաստածներից մի քանիսը

MaryMay
16.03.2011, 16:50
Սրանք էլ:)

5153251533515345153551536

Ապե Ջան
16.03.2011, 16:56
Սրանք էլ:)

5153251533515345153551536

Youtube - ը լավներ:

Մանանա
17.03.2011, 00:36
Շուտվանից բան չէի դրել, մի քանի հատ նկար եմ դնում բաժակի վրա նկարածներիցս, եթե ուզում եք բաժակները բոլոր կողմերից տեսնեք ու բոլոր բաժակները տեսնեք, բլոգիս լինկը տակը կթողնեմ, շատ նկար չուզեցի դնեմ :) ;)
51537515385153951540
http://mananart.blogspot.com/search/label/%D5%A2%D5%A1%D5%AA%D5%A1%D5%AF

Հայկօ
17.03.2011, 00:42
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=51538

Իսկ ես հենց հիմա էս բաժակով թեյ եմ խմում... :love

Ֆոտոն
17.03.2011, 17:10
MaryMay ջան, շատ լավն են աշխատանքներդ, զարագացրու: Շատ ապրես: :)

Մանա՜ն, :aaa էս բաժակների կոմպեկտ եմ ուզում: :( Շաա՜տ պուպուշն են::love

CactuSoul
17.03.2011, 18:58
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=51540
Ինձ սաքսոֆոնովն ամենաշատը դուր եկավ, միտքը հավես-յուրահատուկ-հետաքրքիր է: Ու մի տեսակ ուրախացնող:):

Kita
17.03.2011, 19:05
Մանան ինձ մտահաղացման համար տոկոսներ կտաս?:)):}

Էս էլեկտրիկը դզեց:)):love`

http://1.bp.blogspot.com/-q1hj_mI8Ma4/TXKRDUuvECI/AAAAAAAAAb8/n6wTx6NyGPY/s320/david.jpghttp://2.bp.blogspot.com/-eZ4V_CKnUw4/TXKQyr5zG-I/AAAAAAAAAb0/-P0qNUD4ba8/s320/david1.jpghttp://3.bp.blogspot.com/-aGSsgC38xYI/TXKQtN8C2oI/AAAAAAAAAbs/HTLw8VpRw3Q/s320/david2.jpghttp://3.bp.blogspot.com/-FjIf_q3_6zA/TXKQZK6CaJI/AAAAAAAAAbk/_XsMoMtH1m0/s320/david3.jpg

Մանանա
17.03.2011, 22:54
Մանան ինձ մտահաղացման համար տոկոսներ կտաս?:)):}



Կիտ, հա, դու ինձ դրդեցիր ակտիվանալ :D բայց ես մինչև էտ էլ բաժակ ունեի :D :D ;)

Նունուշ
28.07.2011, 09:47
Սա էլ իմ ձեռքի աշխատանքներից են:

Մանանա
24.09.2011, 11:45
էս էլ իմ նկարած մայակներն են, The Beatles, Scorpions, մեկն էլ հատուկ ընկերներիցս մեկի համար եմ սարքել, մականունը Սպիտակ ագռավ ա, տենց թեմայով սարքել եմ :)

530065300753008

Մանանա
24.09.2011, 11:46
ի դեպ, Scorpions-ը ակումբի Վահիկինն ա :)

MaryMay
24.09.2011, 12:40
53009
53010
53011

Chuk
25.09.2011, 11:55
Գարեջուրը համեղ է, գարեջուր խմելն՝ արվեստ, ուրեմն գարեջրի բաժակն էլ պետք է գեղեցիկ լինի.

http://img193.imageshack.us/img193/10/bzh01.jpg
http://img689.imageshack.us/img689/446/bzh02.jpg
http://img577.imageshack.us/img577/6146/bzh04.jpg

Դեկադա
25.09.2011, 12:20
Բաժակը քո ձեռքի աշխատանքն ա՞ Չուկ:

Chuk
25.09.2011, 13:10
Բաժակը քո ձեռքի աշխատանքն ա՞ Չուկ:
Բաժակի վրայի նկարն՝ այո :)

Դեկադա
25.09.2011, 14:05
Բաժակի վրայի նկարն՝ այո :)

Չգիտեի որ այսքան հմուտ ձեռքեր ունես: :)

Ուլուանա
25.09.2011, 18:57
Գարեջուրը համեղ է, գարեջուր խմելն՝ արվեստ, ուրեմն գարեջրի բաժակն էլ պետք է գեղեցիկ լինի.
Սիրուն ա :)։ Բա կենտրոնական նկա՜րն ինչ հետաքրքիր ա :roll։ Հուսով եմ՝ ճիշտ եմ հասկացել։

ԿԳԴ
25.09.2011, 19:25
Չուկ, ինչ լավն ա, :roll նկարչական գիտելիքներդ ճիշտ ես օգտագործում, :B գույներն էլ շատ հետաքրքիր են նայվում, երբ գավաթը լիքն ա:
Սպասում ենք նոր աշխատանքներիդ:

Chuk
29.09.2011, 23:21
Ջահ

Մի քանի օր առաջ.

Լույսը միացրած.
http://img836.imageshack.us/img836/2408/jahbefore2.jpg

Լույսն անջատած.
http://img18.imageshack.us/img18/8932/jahbefore1.jpg


Այսօր.

Լույսը միացրած.
http://img842.imageshack.us/img842/8782/jahafter1.jpg
http://img847.imageshack.us/img847/1543/jahafter2.jpg
http://img64.imageshack.us/img64/3977/jahafter3.jpg
http://img717.imageshack.us/img717/285/jahafter4.jpg


Լույսն անջատած.
http://img571.imageshack.us/img571/8674/jahafter5.jpg
http://img28.imageshack.us/img28/9897/jahafter6.jpg
http://img204.imageshack.us/img204/3102/jahafter7.jpg
http://img696.imageshack.us/img696/8947/jahafter8.jpg

Ուլուանա
30.09.2011, 00:10
Ի՜նչ ընտիր ա ստացվել, Արտ :love։ Շատ–շատ սիրուն ա։
Ի դեպ, ինչո՞վ ես նկարազարդել։

Chuk
30.09.2011, 09:34
Ի՜նչ ընտիր ա ստացվել, Արտ :love։ Շատ–շատ սիրուն ա։
Ի դեպ, ինչո՞վ ես նկարազարդել։
Շնորհակալ եմ :)
Ան, սրա մի մասը նկարազարդած չի, օռակալ ա, մյուս մասը վիտրաժնի ներկ :)

Claudia Mori
30.09.2011, 11:02
Գժանոց:hands

Freeman
30.09.2011, 17:03
Գժանոց:hands
Չէ, խենթանոց:))

Ուլուանա
30.09.2011, 22:30
Շնորհակալ եմ :)
Ան, սրա մի մասը նկարազարդած չի, օռակալ ա, մյուս մասը վիտրաժնի ներկ :)
Իսկ օռակալն ի՞նչ ա :oy։

ԿԳԴ
30.09.2011, 22:43
Շատ ճաշակով ջահ ա, կարևորը՝ յուրահատուկ ա, վիտրաժ ներկերը երևում են, ավելի վառ են: :)

Chuk
01.10.2011, 13:03
Իսկ օռակալն ի՞նչ ա :oy։
Ան, դուք որ եկել էիք մեր տուն, էս տարի, ես քեզ ցույց տվել եմ թե օռակալով իմ արած որոշ բաներ (օրինակ՝ զուգարան-բաղնիքում որոշակի ձևավորումներ, դրանք հեսա կնկարեմ էս թեմայում էլ կդնեմ), թե հենց ինքը՝ օռակալը:

Օռակալը կարող ա դրա իսկական անունը չի, բայց սովորության համաձայն կշարունակեմ օռակալ անվանել, իսկ թե ինչի եմ տենց ասում, կպարզաբանեմ:
Դրանք ինքնասոսնձվող հատուկ պլյոնկաներ են, որոնք բավական ջերմակայուն, հրակայուն ու ջրակայուն են: Լինում են տարբեր տեսակների՝ անթափանց ու թափանցիկ, միագույն, ֆակտուրաներով ու նախշերով: Օգտագործման բնագավառը բավական լայն ա, սկսած ձևավորումներից, վերջացրած դռների ու պատուհանների ապակիների անթափանց դարձնելը, արտաքին գովազդների պատրաստումը, որոշ դեպքերում կահույքի վերանորոգումը և այլն: Արագ փնտրելուց մի փոքր ավելի մանրամասն գտա ստեղ՝ http://zadelkin.ru/node/604

Ես ենթադրում եմ, որ Օռակալ անվան առաջացումը նման ա Քսերոքս անվան առաջացումը: Ինչպես Xerox-ն ա ընդամենը կազմակերպություն, որը տարբեր սարքեր ա արտադրում, այդ թվում պատճենահանող սարքեր, բայց չգիտես ինչու պատճենահանմանը մեզնում «քսերոքս» են ասում, անգամ եթե պատճենահանումն անում են Canon, IBM, HP կամ այլ կազմակերպության սարքերով, այնպես էլ, հավանաբար «Օռակալ» անունն է կպել այդ ինքնասոսնձվող պլյոնկաներին: Բայց սա միայն ենթադրություն ա: Ես ենթադրում եմ, որ կա ինչ-որ Oracal անվամբ կազմակերպություն, որն արտադրում ա, ի թիվս այլ կազմակերպությունների, նման ինքնասոսնձվող պլյոնկաներ: Համենայն դեպս հայկական խանութներում եթե ուզում ես դրանցից առնես, պետք ա հարցնես «օռակալ» ունե՞ն, թե՞ չէ, ու քեզ միանգամից ցույց կտան: Օռակալներ կարելի է գտնել (իմ իմացած տեղերը) Նոյան Տապան գրախանութում, Վարդանանցի (նախկին Գնունիի) շինանյութերի խանութների մի մասում, որոշ գովազդային գործակալություններում:

Կոնկրետ էս ջահի պատրաստման ժամանակ օգտագործել եմ թափանցիկ ու վիտրաժային նկարով օռակալ: Մոտավորապես նույն պատկերը կարող էի ստանալ նաև վիտրաժային ներկերով (սկզբից այդպես էլ մտադրվել էի), բայց որոշեցի սրանով անել, որովհետև.
ա) նյութածախսն ավելի քիչ էր լինում,
բ) Ժամանակի ծախսն ավելի քիչ էր լինում,
գ) Միջանցքում, որտեղ կախված է այդ ջահը, կա երկու դուռ, դեպի զուգարան և բաղնիք, երկուսի ապակիներն էլ պատված են նույն նախշով եռաշերտ օռակալով ու այսպես իրար ավելի կսազեին,
դ) Հետաքրքիր էֆեկտ էր ստացվում երբ իրար էին միահյուսվում փայլուն ու տարածական (խորություն, ուռուցիկություն ունեցող) վիտրաժային ներկը (սև ցանցի պատկերը ու որոշ վանդակներում ներկածը) և անփայլ նմանատիպ պատկերը:

Chuk
02.10.2011, 11:44
(օրինակ՝ զուգարան-բաղնիքում որոշակի ձևավորումներ, դրանք հեսա կնկարեմ էս թեմայում էլ կդնեմ)
Կարծում եմ, որ սրանք գոնե ինչ-որ չափով համապատասխանում են այս թեմային, դրա համար տեղադրում եմ:

Խնդիրն էսպիսին էր: Խանութներում շրջելիս ու հայելիներն ուսումնասիրելիս ինձ ու Ֆոտոնին հատկապես այս մեկն էր դուր եկել.
http://img571.imageshack.us/img571/8784/hayeli.jpg

Բայց թե՛ գույների, թե՛ նախշերի պատճառով ինքը մեր զուգարան-բաղնիքում (որն ընդհանուր է) առանձնանում էր, չէր ձուլվում միջավայրի մեջ: Պետք էին այլ աքսեսուարներ, որոնք կսազեին այդ հայելուն, իսկ էդպիսիք, ուղղակի չգտա: «Օգնության հասավ» օռակալը, ու այսօր մեր զուգարան-բաղնիքում կան աքսեսուարներ, որոնք մեր հյուրերից շատերը զարմանում են, որ գտել ենք, քանի որ իրենք խանութներում նման բաներ չեն տեսել: Ու իսկապես չեն տեսել: Այսպիսով.

Հոսանքի անջատիչ.
http://img255.imageshack.us/img255/5811/anjatich1.jpg http://img692.imageshack.us/img692/2994/anjatich2.jpg

Վարդակներ.
http://img101.imageshack.us/img101/3391/vardak1.jpg http://img707.imageshack.us/img707/9008/vardak2.jpg http://img440.imageshack.us/img440/4308/vardak3.jpg http://img824.imageshack.us/img824/4002/vardak4.jpg

Սրբիչների կախիչներ.
http://img10.imageshack.us/img10/5836/kaxich1.jpg http://img263.imageshack.us/img263/6276/kaxich2.jpg http://img834.imageshack.us/img834/3509/kaxich3.jpg

Զուգարանի թղթի «պահիչ» (որն, ի դեպ, արծագույն էր՝ մինչ «օռակալապատվելը»).
http://img15.imageshack.us/img15/7721/tuxt1.jpg http://img262.imageshack.us/img262/9577/tuxt2.jpg

Ատամի խոզանակների բաժակ.
http://img856.imageshack.us/img856/4040/atamaman.jpg


Մինչև ներկայացնելը, թե դրանք ինչպես են ստացվել, մեր հյուրերը սովորաբար կարծում են, թե այս ամենը կոմպլեկտ է: Կարծում եմ, անհամեստորեն, որ վատ չի ստացվել :oy Իսկ որ ամենակարևորն է, հիմա հայելին միայնակ ու միջավայրից կտրված չի:

Ariadna
02.10.2011, 14:47
Էս ինչ կայֆ ա, առնելու եմ խաղամ ես էլ, զուգարանա–բաղնիքային թեման ինձ տարավ ։ՃՃՃ Ապրես Չուկ ջան :)

Ariadna
02.10.2011, 15:22
Ի դեպ, ես էլ եմ խաղացել դրանցով, բայց իմերը պատրաստի էին, մնում էր միայն պոկել և կպցնել։ Ebay-ով էի պատվիրել http://www.ebay.com/itm/ws/eBayISAPI.dll?ViewItem&item=270503102384&ssPageName=ADME:L:OU:US:1123 մեկ էլ սա http://cgi.ebay.com/ws/eBayISAPI.dll?ViewItem&item=320485583728

Էն առաջինը դեռ չեմ կպցրել, իսկ ծաղիկները լվացքի մեքենայի վրա են հանգրվանել, մեկ էլ ննջարանում հայելու սեղանի դարակներին :)

Chuk
02.10.2011, 15:42
Ի դեպ, ես էլ եմ խաղացել դրանցով, բայց իմերը պատրաստի էին, մնում էր միայն պոկել և կպցնել։ Ebay-ով էի պատվիրել http://www.ebay.com/itm/ws/eBayISAPI.dll?ViewItem&item=270503102384&ssPageName=ADME:L:OU:US:1123 մեկ էլ սա http://cgi.ebay.com/ws/eBayISAPI.dll?ViewItem&item=320485583728

Էն առաջինը դեռ չեմ կպցրել, իսկ ծաղիկները լվացքի մեքենայի վրա են հանգրվանել, մեկ էլ ննջարանում հայելու սեղանի դարակներին :)
Դրանցից ես էլ եմ տեսել (նկարներով), շատ հավես բաներ են ու կարելի ա դրանց օգնությամբ տունը լավ թարմացնել, աշխուժացնել :)

Բայց անձամբ ինձ ավելի հրապուրում ա ձեռով անելը, թեկուզ ավելի վատ ստացվի :oy
Էդ գծագրել, կտրտել, կպցնելու պրոցեսն էլ ա շատ հավես: Օրինակ սառնարանի վրայի էս թիթեռնիկները մի քանի գույնի օռակալներից կտոր առ կտոր կտրտել, կպցրել եմ: Պատրաստիների չափ անթերի չի, բայց ինձ դուր են գալիս.

http://img148.imageshack.us/img148/6448/er1dp.jpg
http://img690.imageshack.us/img690/3527/er2v.jpg

հ.գ. խաղում եմ, էլի :oy :))

Դեկադա
02.10.2011, 15:45
Մի հարց տամ լավ: Բանգլադեշի եկեղեցու մոտ գրախանութ կա մեծ, ընդեղ գունավոր ինչ որ ռուլոններ են աչքովս ընկել: Դրա՞նք են ձեր ասած օռակալները:

հավեսս եկավ, մենակ չգիտեմ ի՞նչի վրա կարամ դրանք կպցնեմ:

Chuk
02.10.2011, 15:49
Մի հարց տամ լավ: Բանգլադեշի եկեղեցու մոտ գրախանութ կա մեծ, ընդեղ գունավոր ինչ որ ռուլոններ են աչքովս ընկել: Դրա՞նք են ձեր ասած օռակալները:

հավեսս եկավ, մենակ չգիտեմ ի՞նչի վրա կարամ դրանք կպցնեմ:

Հավանաբար հա, եթե էս տեսքի բաներ են.
http://wunderwall.ru/img/ps/ps1.jpg
http://petroremont.narod.ru/graf21.jpg
http://stroitevse.ru/wp-content/uploads/2011/01/PVC3jpg.jpg
http://t2.gstatic.com/images?q=tbn:ANd9GcS3axIGEiNkLWkKiLSHEX1ViFvh9I7aN_Gc027YT9ykthfZkGTVOio4lJwUPw

Զգուշացնեմ, որ հիմնականում մետրով են ծախում:

Դեկադա
02.10.2011, 15:51
Հա փաստորեն դրանք են: Ես էլ նայում եմ մտածում սրանք ինչ են անում: Պարզվում ա էնքան բան կարելի է անել: :)

MaryMay
25.10.2011, 16:57
Սա էլ իմ հողմաղացը:)

53235

Chuk
30.10.2011, 22:36
Մեր հին, սովետական սառնարանը օռակալով «տյունինգ» արած.

http://img403.imageshack.us/img403/5599/sarn.jpg

Ափսոս, որ նորմալ լուսանկար չեմ կարողանում անել, որը բոլոր գույները ճիշտ կցուցադրի ու տեսքը էնպես կլինի, ոնց-որ իրականում ա :(

MaryMay
04.11.2011, 15:38
Ինձ արդեն պարուրել է ամանորյա կախարդանքը :)

http://i.imgur.com/DkK8T.jpg
http://i.imgur.com/YxxjR.jpg
http://i.imgur.com/2fSqj.jpg
http://i.imgur.com/Oqprz.jpg

helium
05.11.2011, 19:32
Այս տարվա հելոուինի համար կարածս հռոմեկան զինվորի հագուստը: Թուրն ու վահանը գնել եմ :oy
53300

MaryMay
18.11.2011, 22:06
Իմ սրճային ծառը :) Այնքան լավ է բուրում:)

53433

Valentina
21.02.2012, 20:14
Իմ դպրոցական տարիների աշխատանքներից.

53943

Ֆոտոն
21.02.2012, 21:30
Պուպուշն ա, պահի, երեխեքիդ էլ ցույց կտաս: :))

Hayazn
03.09.2012, 02:48
54562

Այս գրատախտակը պատրաստել եմ 100 տոկոսով ինքնուրույն և այն տեղադրել եմ los-ի ՀԱՅԿԱԿԱՆ
դպրոցներից մեկի բակում և 100 տոկոսով անվճար այն նվիրել եմ ՀԱՅ մանուկներին :

Chuk
06.10.2013, 01:25
Կարծում եմ, որ թեմային գոնե ինչ-որ չափով համապատասխան է:
Ունեինք մահճակալ-օրորոց, որի վրա ես էլ եմ մեծացել: Բայց դե ժամանակի ընթացքում մահճակալը ոչ միայն տեսքն էր կորցրել, այլև որակը, ամրությունը: Ու մեկ է, իր ձևով կարծում եմ ժամանակակից օրորոց-մահճակալներից շատ ավելի լավն էր, դրա համար որոշեցի ռեստավրացնել, վերանորոգել Ավետիսի համար :)

Մահճակալի հին տեսքը սա է.

http://img20.imageshack.us/img20/1664/kzue.jpg

Նախ մահճակալն ամբողջովին քանդվեց ու սկսեցի վերանորոգել իր բոլոր դետալները, ամրացնել, մշակել.

http://img546.imageshack.us/img546/8371/vzfv.jpg

Արտաքին տեսքի հարցում իմ առաջ դրեցի խնդիր ստանալ մեր ննջասենյակի կահույքի ոճի մահճակալ (նկարում ցույց եմ տալիս այդ կահույքից պատառիկներ)

http://img14.imageshack.us/img14/17/k91q.jpg

Եվ ահա արդյունքում ստացա Ավետիսի օրորոցը, որը արդեն շատ ամուր ու հարմար է, իսկ դե տեսքը դուք պետք է գնահատեք, ոչ թե ես, որտև իմ աչքին լավն ա :oy

http://img96.imageshack.us/img96/420/ktdt.jpg

Ներողություն նկարների վատ որակի համար, դրանց վրա չեմ աշխատել:

Alphaone
06.10.2013, 01:54
Իմ առաջին ու դեռ միակ քանդակը քարի վրա :)
Զառամյալ թագուհին
https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-prn1/561248_451703281531156_1779396240_n.jpg

ivy
06.10.2013, 02:00
Չուկ, էս ոնց ես սարքել, ներկել ե՞ս մեծամասամբ:

Ուլուանա
06.10.2013, 02:03
Արտ, ես վերջին նկարը չեմ տեսնում, նախորդներն երևում են, վերջինը՝ չէ... :(

ivy
06.10.2013, 02:07
Սենց տեսնում ե՞ս, Ան:

http://i43.tinypic.com/x1k2so.jpg

Chuk
06.10.2013, 02:11
Չուկ, էս ոնց ես սարքել, ներկել ե՞ս մեծամասամբ:
Չէ, մեծ մասամբ ճիշտ հակառակը, չեմ ներկել :))
Ներկած են միայն ճաղերի հատվածը, մնացածը օրակալ ա: Էս թեմայի նախորդ էջերում էլ կա օրակալով արածս բաներ, ընդհանրապես էդ «նյութի վրա խփնվել եմ» :)


Արտ, ես վերջին նկարը չեմ տեսնում, նախորդներն երևում են, վերջինը՝ չէ... :(
Էս լինկով փորձի, եթե չբացի, ուրիշ տեղ տեղադրեմ.
http://imageshack.us/photo/my-images/96/ktdt.jpg/

Chuk
06.10.2013, 02:19
Չէ, մեծ մասամբ ճիշտ հակառակը, չեմ ներկել :))
Ներկած են միայն ճաղերի հատվածը, մնացածը օրակալ ա: Էս թեմայի նախորդ էջերում էլ կա օրակալով արածս բաներ, ընդհանրապես էդ «նյութի վրա խփնվել եմ» :)
Մի քանի բառով ասեմ: Երկու տեսակի օրակալ ա օգտագործած: Մեկը սպիտակ ու փայլուն ա, մյուսը փայտի ֆակտուրայով: Մինչև իրանց կպցնելը տախտակներն ու փայտերը մանրամասն մշակվել են, շուշաթղթվել, հարթվել: Էս նյութի առավելություններն ահագին շատ են, բավական լավ ա նստում, առանց անհարթությունների, չունի տհաճ կամ այլ ձևի հոտ, հեշտ լվացվում-մաքրվում ա, բավական ամուր ա, սուր, կտրող վտանգավոր ծայրեր չունի, հեշտ չի վնասվում, երեխեն դժվար թե պոկրտի, վնասի (չնայած էդ դեռ կերևա :))), բայց և ցանկության դեպքում իրան կարելի ա շատ հանգիստ պոկել ու ուրիշ օրակալով տեսքը փոխել (ուրիշ ֆակտուրա, ուրիշ գույն և այլն):

Ավելի ուշ վրան ուրիշ օրակալներով հավանաբար նաև մանկական կամ ուղղակի գեղեցիկ նկարներ կանեմ, որ երեխուն ձանձրալի չլինի :)

Գալաթեա
06.10.2013, 02:30
Արտ, ընտիր ա ստացվել :)
Մալադեց:

Ուլուանա
06.10.2013, 03:41
Էս լինկով փորձի, եթե չբացի, ուրիշ տեղ տեղադրեմ.
http://imageshack.us/photo/my-images/96/ktdt.jpg/
Չէ, դրանով մինչև էդ արդեն փորձել էի, չէր բացել, բայց Այվիի դրածը տեսա :)։
Շատ լավն ա, Արտ։ Քիչ ա մնում գամ մոտդ դասընթացների :))։

Alphaone
06.10.2013, 16:04
Չուկ, քանի որ ես մի քիչ կահույքից գլուխ հանում եմ, դեռ մի բան էլ պրոֆեսիոնալի ցույց տվեցի, լիքը գովեստներ շռայլեց, ռեսպեկտ :)

murmushka
06.10.2013, 22:40
ամենակարևորը պատրաստված է սիրող հայրիկի ձեռքերով, հաստատ ԱՎետիսը կզգա ջերմությունն ու իրեն անչափ ապահով կզգա, եսիմ մի տեսակ խորհրդավոր տաքություն կա մահճակալի մեջ

Գալաթեա
11.10.2013, 18:29
Պայուսակ պարի շորիկների համար:

Գաղափար և դիզայն՝ Գալաթեա
Իրականացնղ/կյանքի կոչող՝ Չուկի Ջուլ :)

http://i.imgur.com/weem9E2.jpg?1

Chuk
13.11.2013, 00:45
Սեղանս ոչ միայն տեսքից էր ընկել, այլ որոշակի վնասվածքներ ուներ, սկսած ջարդած ակից, որի չափերովը չէր գտնվում, վերջացրած թուլացած կտորներից, մաշվածքներից: Պետք էր ընդամենը գարեջուր, օռակալ, ռեզակ, երկաթե քանոն, մետր, խոնավ շոր, մի քանի տեսակի պտուտակահան ու մի քանի ժամ:

http://i.imgur.com/XlrqcwR.jpg


հ.գ. ֆոնում թեթև երևացող պահարանը դեռ լրիվ պատրաստ չի, դա էլ վերջացնեմ, կդնեմ:

Mephistopheles
13.11.2013, 02:55
Պայուսակ պարի շորիկների համար:

Գաղափար և դիզայն՝ Գալաթեա
Իրականացնղ/կյանքի կոչող՝ Չուկի Ջուլ :)

http://i.imgur.com/weem9E2.jpg?1

բա բռնողն ով ա՞…

Valentina
17.11.2013, 17:43
Մի ժամանակ Կասյան փողոցում թելերի խանութ կար, վերջերս նկատեցի որ փակվել ա:
Որտեղի՞ց կարող եմ կիսաբրդյա թելեր ձեռք բերել, գիտեք նենց խանութ, որտեղ մեծ տեսականի լինի?

Նաիրուհի
17.11.2013, 18:35
Մի ժամանակ Կասյան փողոցում թելերի խանութ կար, վերջերս նկատեցի որ փակվել ա:
Որտեղի՞ց կարող եմ կիսաբրդյա թելեր ձեռք բերել, գիտեք նենց խանութ, որտեղ մեծ տեսականի լինի?

Հաստատ չգիտեմ՝ քո ուզածը կա, թե ոչ, բայց գործվածքի պարագաների ու թելերի խանութ կա Մաշտոցի պողոտայի երջնամասում՝ փակ շուկայի դիմացի մայթին։ հաստատ տեղակայությունը չեմ հիշում, բայց անցումի մոտերքն է, որ նայես՝ կգտնես։

Cassiopeia
17.11.2013, 19:46
Բաղրամյանի ՍԱՍ-ի կողքի խանութը լավ մեծ տեսականի ունի, կիսաբուրդ ևս։ Նաիրուհու նշած Մաշտոցի պողոտայի վերջնամասի խանութը ևս իրենց մասնաճյուղն է ու նույն տեսականին կա այնտեղ։

Hayk Avetisyan
07.05.2014, 15:10
Վիբրացիայով սիրուն նաղշեր ա ստանում...


http://www.youtube.com/watch?v=Vz7ZJyu9w8U

The silent river
27.11.2014, 22:25
Սրանք էլ իմ տանջանքներն են:

http://i61.tinypic.com/5os1vp.jpg

http://i57.tinypic.com/msm7hs.jpg

http://i58.tinypic.com/2iitmxy.jpg

http://i58.tinypic.com/2n6rtw2.jpg

http://i58.tinypic.com/2cpe0zn.jpg

Մուշու
27.12.2014, 13:23
Իմ կարած առաջին խաղալիքը :oy:oy

http://i58.tinypic.com/2va1bfd.jpg

laro
25.05.2015, 01:34
Թվում ա, թե ինքը շատ պարզ ա ու հեշտ սարքվող, բայց դա տենց չի. մենակ վեզ ժամ մաղթանքն եմ ասեեղնագործել :)) Էլ չասեմ մնացածը :) Իրականում ծաղիկը հենց իր վրա պետք ա գործված լիներ, բայց սխալ բան արեցի ու պլաններս փոխվեց :) մեկ էլ էն ներսի մի քիչ փնթի բաները վերջվում սիրունացրել եմ :)
http://i.imgur.com/xf3mGj9.jpg?1http://i.imgur.com/whZAj82.jpghttp://i.imgur.com/SWwUyoF.jpg[/IMG]

laro
25.05.2015, 01:42
Էս մի բացիկն էլ մամայիս համար եմ արել :) բոլորն ինքնուրույն ա արած, թիթեռները կտրել եմ մկրատով ու դրանից հետո մի շաբաթ բութ մատս ցավում էր, երև նյադին նեղել էի :) Բայց ինձ դուր եկավ :) Իրոք ինքը շատ աշխատատար ա, թեպետ թվում ա հեշտ ա սարքելը :)
http://i.imgur.com/DQ41YnE.jpghttp://i.imgur.com/2587Vgj.jpghttp://i.imgur.com/ukALOvl.jpg

laro
25.05.2015, 01:46
Մեկ էլ էսպիսի բան ունեմ հեռախոսումս :)) Ամառն եմ արել :)
http://i.imgur.com/2C0MfpY.jpg?1http://i.imgur.com/IlIhegb.jpg?1

laro
13.11.2015, 21:59
Էլի բացիկ. Չորացրած ռամաշկայի մնացորդներից :D
http://i.imgur.com/g0LGroN.jpgՈւ գորգիկ :) Ուլուն ա հավեսի գցել :) Ճիշտ ա իր գործածներին չի հասնի, բայց ես հասկացել եմ ձևը, պետք չի սենց խիտ նախշ անել: Ու համ էլ Ուլուն ինչ գործիք ու ցանցեր ա ուղարկել, ջիջիլ բոլորին :P http://i.imgur.com/sT0r2ci.jpg

Cassiopeia
16.12.2015, 08:43
Տոներն են մոտենում :)
https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/hphotos-xpf1/t31.0-8/12366064_10153320359768364_1046123994403270483_o.jpg