PDA

Դիտել ողջ տարբերակը : Հնարավո՞ր է մի քանի հոգու սիրել միաժամանակ, թե ոչ

Guest
30.10.2006, 19:19
Կարելի՞ է արդյոք միարժամանակ սիրել երկուսին: Ինչպե՞ս վարվել այդպիսի դեպքերում: Կամ եթե հնարաոր չե, ո՞նց հասկանալ թե ում ես իրականում սիրում, հատկապես այն դեպքում երբ այդ երկուսը սիրում են քեզ:

Taurus
30.10.2006, 20:44
[QUOTE=HaykMan]Կարելի՞ է արդյոք միարժամանակ սիրել երկուսին:
QUOTE]

չէ

StrangeLittleGirl
30.10.2006, 20:49
չգիտեմ, չեմ փորձել :D

John
30.10.2006, 20:58
Կարծում եմ, որ ՈՉ

Մասսագետ
30.10.2006, 21:47
Կարելի՞ է արդյոք միարժամանակ սիրել երկուսին:
Հա, եթե երկրորդը համաձայն ա:

Հենո
30.10.2006, 23:50
Չէ……

Esmeralda
31.10.2006, 01:20
Կարելի՞ է արդյոք միարժամանակ սիրել երկուսին: Ինչպե՞ս վարվել այդպիսի դեպքերում: Կամ եթե հնարաոր չե, ո՞նց հասկանալ թե ում ես իրականում սիրում, հատկապես այն դեպքում երբ այդ երկուսը սիրում են քեզ:
Հնարավոր է լինի այդպիսի պահ, որ քեզ այդպես թվա.... բայց կանցնի ոչ երկար ժամանակ, և մեկի նկատմամբ զգացմունքն ավելի կթուլանա....

Riddle
31.10.2006, 01:34
Թեմայի վերնագիրը հա՞րց է, թե՝ թույլտվություն է ակնկալում:

Aida
31.10.2006, 03:53
Ես կարծում եմ՝ հնարավոր է միաժամանակ սիրել երկուսին:

Բարեկամ
31.10.2006, 03:56
Կարելի՞ է արդյոք միարժամանակ սիրել երկուսին:

Սկի մեկին չես կարա 100 տոկոսով սիրես, ուր մնաց երկուսին …:P

Ինչպե՞ս վարվել այդպիսի դեպքերում:

Ինչ կա որ, կարաս ուզես որ երկուսն էլ /ավելին էլ/ քեզ սիրեն, էդ նորմալ ա ու մարդկային, մենակ չշփոթես՝ տվյալ մարդու՞ն ես սիրում, թե՞ քեզ՝ իրա սիրելն ես սիրում… Ու տեղ պետք ա լինում խելքը գլուխը հավաքել ;) /դա էդ երկուսին "սիրողին" էր վերաբերում/:
Իսկ "սիրվող" երկուսներից իսկապես սիրողին խորհուրդ կտայի հնարավորինս անտարբեր մնալ ու չշահագրգռված :beee . մենակ էդ դեպքում "նա"-ն խորապես ու հաստատապես ու վերջնականապես կկողմնորոշվի:
"Անհավակնոտությունը առավելագույն ձգողականությունն ունի մարդկային հարաբերություններում" /ով էր ասե՞լ… :think /

Կամ եթե հնարաոր չե, ո՞նց հասկանալ թե ում ես իրականում սիրում, հատկապես այն դեպքում երբ այդ երկուսը սիրում են քեզ:

Պետք ա առաջին հերթին հասկանաս թե ում ինչի համար ես գնահատում, ու պատկերացնես, թե էն ինչի համար գնահատում ես, ինչքան երկար կարա տեւի:

Ուլուանա
31.10.2006, 09:02
Հնարավոր է լինի այդպիսի պահ, որ քեզ այդպես թվա.... բայց կանցնի ոչ երկար ժամանակ, և մեկի նկատմամբ զգացմունքն ավելի կթուլանա....
Ես էլ եմ այդպես կարծում։ Կամ էլ կարող է միաժամանակ երկու հոգու նկատմամբ ինչ-որ զգացմունքներ ունենաս, բայց սեր չլինի (կամ դրանցից գոնե մեկը սեր չլինի), ուղղակի քնքուշ զգացմունքներ, համակրանք։ Իսկ իսկական սերը չի կարող միաժամանակ երկու հոգու նկատմամբ լինել։

kristal
31.10.2006, 13:13
Կյանքում հնարավոր է սիրել միայն մեկին … Իսկ չհասկանալ թե ում ես սիրում ------նշանակում է հրապուրանք երկուսի հանդեպ ել:)

Anush
31.10.2006, 15:29
kristal. Ես համաձայն եմ քեզ հետ.Դա սեր կոչել չի կարելի.Եթե սիրում ես մեկին ապա ոչ մի անգամ 2-ին չես ել նայի.Իսկ եթե սիրում ես 2-ին դա արդեն սեր չե դա հրապուրանք է.

StrangeLittleGirl
31.10.2006, 16:14
Կյանքում հնարավոր է սիրել միայն մեկին … Իսկ չհասկանալ թե ում ես սիրում ------նշանակում է հրապուրանք երկուսի հանդեպ ել
Սովորաբար՝ այո, բայց Հայկից ամեն ինչ սպասելի է :D

Taurus
31.10.2006, 16:24
Թեմայի վերնագիրը հա՞րց է, թե՝ թույլտվություն է ակնկալում:
:D :D :D
տենաս ում , որ կասկածում ա

kristal
01.11.2006, 09:18
Թույլ մի տուր այդ երկու աղջիկներին էլ տառապել,----քո համար դա կարող է նույնիսկ զվարճալի լինել---մտածի,որ նրանց յուրաքանչյուրի համար դու միակն ես և չեն ել պատկերացնում,որ դու դեռ ընտրությւն ես կատարում:ok

Ape
11.11.2006, 16:07
Աստվածաշնչում ասում է մեկը չի կարող երկուսին ծառայել, կամ աստծուն կամ մամոնային, այնպես որ նուն էլ սիրո համար կարելի է ասել, սերը Աստվածնային է ուրեմնս եկեք չաղավաղենք այն, էլ ինչ սեր եթե ընտրություն չես կարում անել մեկին, կամ Աստծուն կամ մամոնային?:think

Lapterik
11.11.2006, 19:16
Եթե ասում ենք սիրել երկուսին, վաղն ել կասենք կարելի է սիրել երեքին եվ այլն: Ես հաստատ չեմ կարող ասել, բայց կարծում եմ սիրել (իսկական, անկեղծ, ու ոչ թե նրա համար, որ ասեն, տեսեք ես ել եմ սիրում, ընկերուհի ունեմ և այլ) հնարավոր ե մեկին: համակրել կարելի ա երկուսին, նույնիսկ շատերին: Չգիտեմ միշտ եէ հարցը ես ինձ տալիս եմ, կարամ ի վերջո սիրեմ մեկին ու ինքը լինի միակը: Չգիտեմ ինչ որ չեմ կարում պատկերացնեմ:

DVG
11.11.2006, 19:37

Ոչ, էդ դու քո կարծիքն ես ասում, սակայն դա իրականությանը էդքան էլ չի համապատասխանում, շատ են լինում դեպքեր, երբ սիրում ես երկուսին (եթե ոչ ավել), ու չեմ կարողանում ընտրել…

Lapterik
11.11.2006, 20:31
Ես չեմ ասում բացառված ա էն ել մեր օրերում, ուղղակի շատ դեպքերում մարդիկ գրում են այն, ոնց որ կուզենային լիներ, բայց ոչ այնպես, ինչպես իրականում է, չնայած կան դեպքեր երբ համընկնում են:
«Ոչ, էդ դու քո կարծիքն ես ասում...»Այստեղ ամեն մեկը գրում ա իր կարծիքը:

Cassiopeia
11.11.2006, 22:57
Ընդհանրապես սերը միատեսակ չի լինում: Եթե մարդ սիրի, կորցնի իր սերը ու հետո կրկին անգամ սիրի, ապա այդ զգացմունքները համեմատելի չեն կարող լինել: Յուրաքանչյուր սերը ունի իր գեղեցկությունն ու քնքշությունը:
Կարծում եմ, որ հարցադրումը ինչ-որ առումով դրական պատասխան ունի: Սակայն այստեղ ևս այդ նույն ՍԵՐ զգացմունքը միանման չի կարող երբևէ լինել:
Եթե քեզ թվում է, որ նման իրավիճակում ես հայտնվել, ապա ինքդ քեզ առաջին հերթին փորձի ապացուցել, որ իրոք երկուսին էլ սիրում ես, ու որ սիրում ես նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, և ոչ թե այնպիսին, ինչպես դու ես նրանց պատկերացնում: Իսկ թե հետագայում ինչպես պիտի վարվես, դա արդեն ինքդ պետք է կողմնորոշվես: Ուղղակի իմացի, որ գեղեցիկ չի լինի եթե ակամա խաբես աղջիկներից որևէ մեկին:
Ու մի մոռացի, որ մեզ մոտ բազմակնություն չի թույլատրվում :D

Angelina
15.11.2006, 15:02
Կասեմ մի բան. նորից չեն սիրում, սիրում են կրկին:

Guest
17.11.2006, 19:43
Բավականին հետաքրքիր էր լսել բոլորիտ կարծիքները: Սպասեցի երբ կսպառվեն ձեր պատասխանները, չէի միջամտում: Շնորհակալություն, ես հետևություններ կանեմ:

EdGaR-X
17.11.2006, 20:29
Ստորագրությունս հենց այս թեմայի մասին է...:B

Anul
18.11.2006, 23:29
միանշանակ ոչ

Նորմարդ
19.11.2006, 00:14
Սիրահարված լինել երկուսին՝ միգուցե հնարավոր է, բայց սիրել երկուսին ոչ՝ համենայն դեպս ես չեմ կարող:

aniko
21.11.2006, 14:23
Սիրահարված լինել երկուսին՝ միգուցե հնարավոր է, բայց սիրել երկուսին ոչ ....

համամիտ եմ այս կարծիքի հետ,
բայց մի բան ել կա, կարող ես սիրել մեկին, բայց 2-րդի նկատմամբ կիրք զգաս, ցանկություն,...
Սրան ինչ ասենք այդ դեպքում?

Նորմարդ
21.11.2006, 15:41
համամիտ եմ այս կարծիքի հետ,
բայց մի բան ել կա, կարող ես սիրել մեկին, բայց 2-րդի նկատմամբ կիրք զգաս, ցանկություն,...
Սրան ինչ ասենք այդ դեպքում?

Դե, եթե մեկին սիրում ես ուրեմն սիրում ես ամբողջ հոգով և մարմնով և եթե ուրիշի նկատմամբ կիրք ես զգում ուրեմն չես սիրում կամ վստահ չես զգացմունքիդ մեջ:

Մանե
17.06.2007, 16:37
Եթե չես կարող սիրել 2-ին,ապա սիրիր 2-անց կեսին,կամ 3-ին:oy
թուուուուուուու,էս ինչ եմ ասում?:o
Լավ,հեչ:P
Ինձ թվում ա հնարավոր չի,չնայած փաստերը հակառակն են ապացուցում:)
Չէ,հնարավոր չի:think

Ungrateful
17.06.2007, 17:23
Ինձ թվումա հնարաոր չի.... օրինակ ես չեմ կարա....

Root
17.06.2007, 18:28
Ջահել ժամանակ անսահմանափակ էր :D:D:D

Annushka
17.06.2007, 20:31
Կարելի ա, բայց ոչ միևնույն ձևով… Կան սիրո տարբեր դրսևորումներ,.. Ես ընդունում եմ, որ մարդ իրոք կարող է միևնույն ժամանակ սիրել երկու հոգու.. Իհարկե ոչ միևնույն ձևով.. մեկին շատ,մյուսին քիչ.. բայց հնարավոր ա… Դա գալի ս ամարդու հոգեբանությունից, մարդու առանձնահատոկություններից.. շատ գործոններ կան… Կան մարդիկ , որ միասեր են, ու դա նրանց համար խորթ է.. բայց ես հանդիպել եմ մասդկանց, որ միաժամանակ երեք հոգու էլ սիրել են;) Դե մարդու սիրտը զարմանալի բան ա, չես կարող բացատրել թե ինչ ա կատարվում այնտեղ..... բայց փաստ ա, եր հանարավոր ա սրտում ունենալ մի քանի սեր:oy:oy

Belle
19.06.2007, 14:52

Համաձայն եմ, շատ լավ է ասված: Ես կարծում եմ, որ կյանքում կարելի է սիրել մեկին ու մեկ անգամ… :think

Kheranyan
19.06.2007, 16:03
Հաստատ հնարավոր ա, ջահել ժամանակվա փորձիցս գիտեմ:

Ars
19.06.2007, 20:45
Իմ կարծիքով հնարավոր չի: Եթե մեկին սիրում ես, ամբողջ ուղեղդ տարված ա իրանով ու սիրտդ պատկանում ա իրան, հազիվ թե ուրիշի համար տեղ լինի սրտիդ մեջ...........:ok

John
19.06.2007, 20:56
Կարծում եմ՝ անիմաստ է քննարկելը: իհարկե հնարավոր չէ…

Սամվել
19.06.2007, 22:27
Գիտեք սենց բան եմ լսել ……
Մուսուլմանները իրանց են Մուհամեդին հարցրել են բազմակնության մասին…
և նա պատասխանել է որ եթե դուք գտնում եք որ կարաող եք միաժամանակ հավասար սիրել 2ին էլ /կամ 12ին:D/ ապա ամուսնացեք նրանց հետ……
Իմ կողմից ավելացնեմ որ Բնության մեջ անհնար է մեկ ամբողջը բաժանել 2 հավասար մասերի……
Հետևություններն արեք ինքներտ……:B

Dr. M
19.06.2007, 22:30
Կարելի է :)
այլ բան է , հնարավոր է
երևի թե հնարավոր էլ է, քանի որ մարդուն բավարարել հոգեպես, դժվար է շատ: Մեկի մեջ նա գուցե գտնի հանգստություն,հարմոնիա, взаимопонимание մյուսի մեջ սեր, կիրք, վստահություն ե այլն..... քանզի համատեղել այս ամենը մեկ մարդու մեջ շատ հազվադեպ է պատահում, իսկ մարդը երբ սկսում է քչով բավարարվել, նա դադարում է գոյություն ունենալ :)

Ավելացվել է 3 րոպե անց

Կարծում եմ՝ անիմաստ է քննարկելը: իհարկե հնարավոր չէ…

հարցը դրված է , կարելի է ?.... :)

Selene
19.06.2007, 23:05
Կարելի է :)
այլ բան է , հնարավոր է
երևի թե հնարավոր էլ է, քանի որ մարդուն բավարարել հոգեպես, դժվար է շատ: Մեկի մեջ նա գուցե գտնի հանգստություն,հարմոնիա, взаимопонимание մյուսի մեջ սեր, կիրք, վստահություն ե այլն..... քանզի համատեղել այս ամենը մեկ մարդու մեջ շատ հազվադեպ է պատահում, իսկ մարդը երբ սկսում է քչով բավարարվել, նա դադարում է գոյություն ունենալ :)

Իմ կարծիքով ոչ կարելի է, ոչ էլ հնարավոր:ok
Հակառակ դեպքում խոսքը ոչ թե զգացմունքի, այլ նախապես մտածված ու որոշված մի բանի մասին է: Եթե իսկապես սիրում ես, ապա կգտնես նրա մեջ թե՛ սեր, թե՛ կիրք, թե՛ հանգստություն, թե՛ վստահություն, առավել ևս վստահություն: Իսկ եթե ամեն դեպքում քեզ թվում է, թե քո մոտ հնարավոր է դարձել երկուսին սիրել, ապա այդ երկու սերերն էլ լիարժեք սեր չեն, իսկ եթե լիարժեք չեն, ուրեմն սեր էլ չեն, այլ հրապուրանք, տարվածություն, ժամանակավոր կիրք և նման զգացողություներ;)
Եթե մեկին սիրում ես, դա չի նշանակում, որ քչով ես բավարարվում, պարզապես այդ «քչում» ձեր մեծ աշխարհն է լինում, ուր անվերջ կարող ես բացահայտել ու բացահայտվել՝ առանց սակավության ու գոյության դադարման սպառնալիքների :)

Dr. M
20.06.2007, 02:07
Ես նման փորձ չունեմ,սիրել 2-ին. բայց հնարավոր եմ համարում: Հետո էլ, քո ասածը իմ կարծիքով սկզբնական շրջանում գուցե կգործի: Իսկ հետո, երբ այդ ամենը դառնում է հասարակ մի բան? ոմանց մոտ առօրյա....... այդ բացը կարիք կա լրացնելու: Ես և առհասարակ ցանկացած մարդ, կերազի այնպիսի սիրո մասին, որով միշտ/ ընդմիշտ կարելի լինի ՀԻԱՆԱԼ.....

Selene
20.06.2007, 21:47
Ես նման փորձ չունեմ,սիրել 2-ին. բայց հնարավոր եմ համարում: Հետո էլ, քո ասածը իմ կարծիքով սկզբնական շրջանում գուցե կգործի: Իսկ հետո, երբ այդ ամենը դառնում է հասարակ մի բան? ոմանց մոտ առօրյա....... այդ բացը կարիք կա լրացնելու:

Միգուցե քո և իմ գրառումներով մենք մի փոքր շեղվոմ ենք թեմայից, չնայած ես կփորձեմ դուրս չգալ քննարկվող թեմայի սահմաններից, բայց և այնպես կարտահայտեմ կարծիքս:)
Որքան էլ որ ժամանակ անցնի, սերը հասարակ դառնալ չի կարող, եթե իհարկե ՍԵՐ է:ok
Իսկ եթե այնուամենայնիվ ընդունենք, որ հնարավոր է ձանձրանալ երկարատև սիրո արդյունքում ու, փնտրելով նորություններ, ժամանակ առ ժամանակ սկսենք սիրել միաժամանակ մի քանիսին, ապա ինչ հիմքերով պետք է կառուցենք երջանիկ ու սիրով լի ընտանիք, ախր սա է գրեթե բոլորի ցանկությունը մի որոշակի տարիքում (խոսքս չի վերաբերում այն մարդկանց, ովքեր ընտանիք կազմում են՝ միայն իրենց սերնդի շարունակությունը ապահովելու նպատակով):

Ես և առհասարակ ցանկացած մարդ, կերազի այնպիսի սիրո մասին, որով միշտ/ ընդմիշտ կարելի լինի ՀԻԱՆԱԼ.....
Համաձայն եմ: Պարզապես երբ սիրում ես, հաստատ կան հիանալու բաներ այդ սիրո մեջ, որոնք անգամ սերն անցնելուց հետո են քեզ ստիպում հիանալ իրենցով:ok Պետք չէ սիրո մեջ փնտրել, պետք է պարզապես սիրե ու արդյունքում կստանաս թե հիացմունք, թե երջանկություն, իսկ եթե փորձես փնտրել, ապա մեկի «սիրո» մեջ կգտնես մի բան, մեկ ուրիշի «սիրո» մեջ՝ մեկ այլ բան, իսկ փնտրտուքներդ զուր ժամանակի կորուստ կլինեն, որովհետև այդ ընթացքում գուցե կորցնես իրականն ու իմաստալին…ՍԵՐԸ:love

Censor
20.06.2007, 21:56
Բացարձակապես հնարավոր չէ:
2, 5, 15(!!))) հոգի միաժամանակ կարող են դուր գալ, ձգել, բայց եկեք котлеты отдельно, мухи отдельно..
Երբ սիրեւմ ես - սիրում ես հենց իրան, մենակ իրան, ու հաստատ գիտես, որ սիրում ես, ու մտքովդ չի անցնի մտածել "բայց էն մյուսին էլ էմ սիրում.."..
Մեկին սիրելու հետ միաժամանակ կարաս ուզես, կամ ուղղակի դուր գա էլի որևէ մեկը (կամ ոմայնք), բայց դե անհամեմատելի բաներ են..
.. սիրել երկուսին.. ուրեմն սեր չի)) все))

Root
20.06.2007, 23:55
Ամեն ինչ էլ կարելի է ...
բայց ոնցոր Վարդանիկնա ասում ` ճիշտը ցլիկնա ... /երակար անեկդոտա ետքան չեմ ձգի սորի/

մարդու դժբախտությունը կայանում է նրանում որ երբեմն սիրում է միայն մեկին ու հավետ ... բայց ինչքան վեհ ու ինչքան բարձր է նա ինքն իրեն թվում դրա մեջ

Mari
21.06.2007, 15:04
Ահա թեմային առնչվող մի պատմություն, որը վերջերս կարդացի ամսագրերից մեկում: Պատմում է մի աղջիկ, որի սիրտը նույնպես «հանրակացարան» է.

«Ինչո՞ւ է կյանքն այսքան անարդար: Ինչպե՞ս հասկանաս ինքդ քեզ, երբ միաժամանակ սիրում ես երկու տղամարդու: Ինչպե՞ս ընտրել նրանցից մեկին, եթե նրանցից յուրաքանչյուրի հանդեպ ես անկեղծ զգացմունքներ ունեմ, սակայն ամեն մեկի հանդեպ՝ յուրովի...
Գևորգը ինքնատիպ է, իր էությամբ նա լիդեր է: Եվ կյանքումս առաջին անգամ հոգումս ենթարկվելու ցանկություն առաջացավ: Նրա կողքին լինելով, հանձինս նրա, ես իմ թիկունքին հզոր ուժ էի զգում, և չէի վախենում վաղվա օրից:
Իսկ տանը ինձ սպասում էր ամբողջ հոգով ինձ հավատարիմ ու նվիրված Լևոնը: Մինչ Գևորգին հանդիպելը կարծում էի, որ սիրում եմ Լևոնին: Նա իմ մանկության ընկերն էր: Նա անչափ նվիրված էր, ես նրան ավելի էի վստահում, քան ինքս ինձ:
Սակայն ես արդեն չէի կարող ապրել առանց Գևորգի, առանց նրա քնքշանքների: Սակայն նա ընդհանրապես չէր հասկանում իմ հոգին: Նա իմ մեջ տեսնում էր միայն գեղեցիկ մարմին: Նա չէր հասկանում, որ ես էլ կարող եմ վիրավորվել:
Իսկ Լևոնի համար իմ հոգում մութ անկյուն չկար: Նա պատրաստ էր ինձ համար թեկուզ աշխարհի ծայրը հասնել: Ես սիրում էի երկուսին, սակայն տարբեր սիրով: Չէի կարողանում ընտրություն կատարել:
Ես կարծես երկու մասի բաժանված լինեի: Մեկ տանն էի՝ Լևոնի կողքին, մեկ էլ մեկնում էի Գևորգի մոտ:
Օրերից մի օր Լևոնը ինձ հրավիրեց զբոսանքի: Ապա առաջարկեց թռչել օդապարիկով: Մինչ պատրաստվում էինք թռիչքի, Լևոնը հանկարծ ծնկի իջավ իմ առջև, համբուրեց ձեռքս, մատանի նվիրեց և առաջարկեց դառնալ իր կինը: Ամբողջ թռիչքի ընթացքում մտածում էի՝ ինչպես եմ ապրելու առանց Գևորգի:
Նույն երեկոյան հաղորդագրություն ստացա Գևորգից. հրավիրում էր ընթրելու՝ բավական շքեղ ռեստորանում: նա իմ ետևից մեքենա էր ուղարկել. մեքենա, որի մասին ողջ կյանքս էի երազել: Ամբողջ ռեստորանում երկուսով էինք:
- Արդեն ժամանակն է, դու կդառնաս իմ կինը,- ահա այն ամենը, ինչ նա ասաց: Այո, դա նրա ոճն էր. նա կարծես գնում էր ինձ:
Եկել է կողմնորոշվելու պահը: Մի կողմից անչափ նվիրված ու ինձ սիրող Լևոնն է, մյուս կողմից Գևորգը, որի կողքին ես ինձ ապահով եմ զգալու ողջ կյանքում:
Դեռ ոչ մեկին վերջնական պատասխան չեմ տվել: Հոգուս մեջ արդեն կատարել եմ իմ ընտրությունը. ընտրել եմ Լևոնին: Վստահ եմ, նա սիրում, գնահատում ու վստահում է ինձ: Բայց արդյոք ես արժանի՞ եմ նրա սիրուն»...

Հ. Գ. Դե բա իհարկե արժանի չես :angry

John
21.06.2007, 15:20
Զզվանք անաջացավ էդ աղջկա նկատմամբ կարդալու ընթացքում… ինքը ստոր տիպա… Կամուսնանա Լևոնի հետ, միաժամանակ կշարունակի հանդիպել Գևորգի հետ, մի օր պատահաբար Լևոնը կիմանա, թե ինչա կատարվում ու… լավ չի լինի մեղմ ասած… Էս աղջիկն էլ էնքան ստորա, որ Լևոնինա ընտրում… Փոխանակ Գևորգին ընտրի ու սաղ կյանքն էլ պլանավորված ամուսնության մեջ անկացնի… Խեղճ Լևոնին մեղքս տվեց…

Հենց էդ կարգի բաներից էլ վախենում եմ կյանքում… պատկերացնում եմ, եթե Լևոնի փոխարեն լինեի ու ամուսնանայի էդ ոչնչության հետ… իսկ եթե երեխա ունենայի… ու էդքանից հետո նոր իմանայի, թե ովա ինքը իրա կյանքով մեկ… կթքեի վրեն… մինիմում

Արշակ
21.06.2007, 15:55
կթքեի վրեն… մինիմում
Հուսով եմ, որ «Երբ ամուսինը կնոջը ծեծում է (http://www.akumb.am/showthread.php?t=10626)» թեմայում աղջիկների հայտնած կարծիքները հիշում ես։ :P Նենց որ պրոբլեմի ավելի լավ լուծում արժե փնտրել։:think

John
21.06.2007, 16:15
Հուսով եմ, որ «Երբ ամուսինը կնոջը ծեծում է (http://www.akumb.am/showthread.php?t=10626)» թեմայում աղջիկների հայտնած կարծիքները հիշում ես։ :P Նենց որ պրոբլեմի ավելի լավ լուծում արժե փնտրել։:think
Արշակ ջան բնականաբար փոխաբերական իմաստով եմ գրել ;) ուզում եմ ասել՝ իրանից յան կտամ :) ու երեխուս էլ հետս կտանեմ :) սխալ բա՞ն եմ անում… կարայի չէ՞ ծեծեի: Բայց չեմ ծեծի :D

Աբելյան
21.06.2007, 17:18
կարելի ա խի չի կարելի :)

Dr. M
21.06.2007, 21:57
Իսկ եթե այնուամենայնիվ ընդունենք, որ հնարավոր է ձանձրանալ երկարատև սիրո արդյունքում ու, փնտրելով նորություններ, ժամանակ առ ժամանակ սկսենք սիրել միաժամանակ մի քանիսին, ապա ինչ հիմքերով պետք է կառուցենք երջանիկ ու սիրով լի ընտանիք,
Համաձայն եմ: Պարզապես երբ սիրում ես, հաստատ կան հիանալու բաներ այդ սիրո մեջ, որոնք անգամ սերն անցնելուց հետո են քեզ ստիպում հիանալ իրենցով:ok Պետք չէ սիրո մեջ փնտրել, պետք է պարզապես սիրե ու արդյունքում կստանաս թե հիացմունք, թե երջանկություն, իսկ եթե փորձես փնտրել, ապա մեկի «սիրո» մեջ կգտնես մի բան, մեկ ուրիշի «սիրո» մեջ՝ մեկ այլ բան, իսկ փնտրտուքներդ զուր ժամանակի կորուստ կլինեն, որովհետև այդ ընթացքում գուցե կորցնես իրականն ու իմաստալին…ՍԵՐԸ:love

Ռոմանտիկ է: Գեղեցիկ: Հաճելի: բայց..... կան բայցեր

Ընտանիք կազմող մարդիկ դրա մասին չեն մտածում: Սա սովորաբար նկատվում է երկարատև հարաբերությունների ընթացքում (ընկերություն և հաճախ ամուսնություն):
Սիրո հետ կապված մենկնաբանությանդ հետ լիովին համաձայն եմ, բայց չես կարծում, որ գալիս է մի պահ, երբ դու պարզապես չես կարողանում կիսվել այն ամենի մասին սիրեցյալիդ հետ, ինչ կատարվում է քեզ հետ: Կան բաներ որ դու պարզապես քեզ թույլ չես տա արտահայտվել "կնոջդ"/"տղամարդուդ մոտ/հետ: Իսկ այդ ժամանակաընթացքում դու փնտրում ես մի մարդու , որ քեզ լսի, կամ հասկանա , ընդունի ինչպիսին դու ես այդ պահին , մտնի դրությանդ մեջ, որ գուցե իրականում գոյություն էլ չունի ու դրանից կարող է բխել շատ բան, ընդհուպ մինչև սեր (այս անգամ արդեն մեկ այլ անձի նկատմամբ) ուրիշ բան է, որ նրան "առավել քիչ" կսիրես, կամ միայն կապվածություն կլինի, որը հաճախ շփոթում են սիրո հետ, չնայած երբեմն դա սիրո դսևորումներից մեկն է լինում: Ինչևէ..... բոլորի կյանքում էլ կարող է լինել նման իրավիճակներ: Կախված պահանջանքից ու գիտակցության ու ինքնահսկողության զարգացվածության աստիճանից մեկի մոտ դա արտահայտվում է, մյուսի մոտ թաքցվում այնպես, որ ինքն էլ է սկսում հավատալ, որ նման բան չկա , գոյություն չունի :)

Հ.Գ.
Կարծում եք շատ փիլիսոփայական ձևով եմ մեկնաբանում այո? :(
բայց միթե իրականությունից հեռու է այս ամենը?

Selene
21.06.2007, 23:59

Իրական սեր, երջանկություն, ռոմանտիկ, գեղեցիկ, հաճելի, ու ոչ մի բայց... Ահա ևա յն, ինչ ըստ ինձ կատարյալ սեր է :ok
Իմ պատկերացրած սիրո դեպքում քո նկարագրածը տեղ չունի պարզապես, որովհետև այդ դեպքում չեն կարող լինել հարցեր, որ չկիսվես նրա հետ, բայց կարողանաս ասել ուրիշին, ուրիշից խորհուրդ ակնկալել և այլն. ո՛չ, միանշանակ:ok Ու ոչ թե դա կախված է ինքնահսկողության զարգացվածության բարձր աստիճանից, որի արդյունքում սկսում ես հավատալ, թե իբր ուրիշի կարիքը չունես, այլ որովհետև իրոք չունես:
Հ.Գ. Սիրուն պետք չէ փիլիսոփայորեն կամ այլ կերպ մոտենալ, այն պետք է զգալ, ապրել ու հասկանալ;)

Maytane
22.06.2007, 13:11
Կարելի՞ է արդյոք միարժամանակ սիրել երկուսին: Ինչպե՞ս վարվել այդպիսի դեպքերում: Կամ եթե հնարաոր չե, ո՞նց հասկանալ թե ում ես իրականում սիրում, հատկապես այն դեպքում երբ այդ երկուսը սիրում են քեզ:

Ես կարծում եմ այո, բայց դա Շատ դժվա՛րա… և´քո , և´ երկուսի համար…

Կիսում եմ Esmeralda-ի կարծիքը:

Հնարավոր է լինել այդպիսի պահ, որ քեզ այդպես թվա....բայց կանցնի ոչ երկար ·ժամանակ,և մեկի նկատմամբ զգացմունքն ավելի կթուլանա...

dvgray
22.06.2007, 16:31
Իմ պրակտիկայում չի հանդիպել:
Բայց քանի որ մուսուլմանները ունենում են մի քանի կին, կարծում եմ , որ նրանց կանանցից առնվազը մի քանի հատը լինում են սիրված: Այնպես որ հավանաբար կարելի է:
Հետո նկատել եմ, որ աղջիկները սիրում են ունենալ "զապաս" վարիանտներ ;): Դա էլ կարելի է դիտարկել որպես մի քանի սիրո դեպք:

Vishapakah
22.06.2007, 23:02
Լինում է, երբ չես կարողանում կողմնորշվել երկուսի, անգամ երեքի միջեւ, բայց դա՛ սեր չէ, այլ կրքի փոռթկում, երբ միանգամից մի քանիսը դուր են գալիս, բայց միշտ էլ կողմնորոշվում ես թէ՛ նրանցից որն է ավելի լավը, բայց դա՛ էլ սեր չէ, այլ ընտրություն. Իսկական սերը կարիք չունի կողմնորոշվելու, ընտրելու, այն ձեւավորվում է ամենից զատ, անկախ եւ աննման եւ նրան մեկ երկրորդի հետ չես շփոթի, ընտրելու կամ կողմնորոշվելու համար եւ դա՛ սերն է.

Հնարավոր չէ՛ միարժամանակ սիրել երկուսին.

Censor
22.06.2007, 23:04
Օֆֆտոպա երևի..
Ես մի քանի տարի շարունակ սիրել եմ մի մարդու, և ընդհանրապես, երբևեէ սիրել եմ միայն իրան, ու ամենայն լրջությամբ ինձ իրավունք եմ վերապահում օգտագործել Սեր բառը:
Էտ տարիների ընթացքում ինչ ասես չի եղել, ով ասես չի եղել իմ կյանքում:
Բայց երբեք ոչ մեկին չեմ խաբել, ու "սիրում եմ " բառը բացի իրանից ոչ ոք ինձանից չի լսել: Ու որ պահին էլ ինքս ինձ հարցնեի, առանց կես վարկյան մտածելու ես գիտեի, որ սիրում եմ իրան, ու միայն իրան:
Ու ես ուղղակի ուղեղիս ոչ մի մասով չեմ կարող ընկալել, ոնց ես կարամ իրա կողքին, ինձ համար` իրան հավասար մեկին էլ դասեմ: Դա абсолютно անհնարա:
Ու տենց ամիս չէ, տարի չէ, 5 տարուց ավել:

Գիտեք, երևի մարդիք տարբեր են, բայց ով կարողա ինց բացատրել մի բան: մի իսկականից սիրված մարդու վրա այնքան միտք, էներգիա, հույզեր ա , կոպիտ ասած ծախսվում, մեկ հոգին արդեն այնքան շատա, ամենինչա...
Ոնց ա հնարավոր մի հատ էլ երկրորդը?.. Չէ..))) Կխելագարվես 100% ))

Իսկ վերը նկարագրած աղջկա պատմությունը.. Ուրա տեղ սեր, ես չհասկացա?))
Տեղ լռիվ ընկերությունա, притом խաբելով, եսիմ ոնց..
Իսկ հարցը Սիրո մասին էր..
Էն որ ոչ մի բան կարևոր չի, փափուկա , հանգիստա, ուժեղա, գոռոզա, կարճա, բոյովա, թե ինչա, չես էլ մտածում, ինչնա քեզ դուր գալիս քեզ իրա մեջ, հակառակը, դուրա գալիս ուրիշների մեջ են, ինչ որ կա իրա մեջ..

Թե չէ գիտեմ-չգիտեմ, 2 հոգի - 3 հոգի..
Դա ՍԵՐ ՉԻ:

Dr. M
22.06.2007, 23:05
Իրական սեր, երջանկություն, ռոմանտիկ, գեղեցիկ, հաճելի, ու ոչ մի բայց... Ահա ևա յն, ինչ ըստ ինձ կատարյալ սեր է :ok
Իմ պատկերացրած սիրո դեպքում քո նկարագրածը տեղ չունի պարզապես, որովհետև այդ դեպքում չեն կարող լինել հարցեր, որ չկիսվես նրա հետ, բայց կարողանաս ասել ուրիշին, ուրիշից խորհուրդ ակնկալել և այլն. ո՛չ, միանշանակ:ok Ու ոչ թե դա կախված է ինքնահսկողության զարգացվածության բարձր աստիճանից, որի արդյունքում սկսում ես հավատալ, թե իբր ուրիշի կարիքը չունես, այլ որովհետև իրոք չունես:
Հ.Գ. Սիրուն պետք չէ փիլիսոփայորեն կամ այլ կերպ մոտենալ, այն պետք է զգալ, ապրել ու հասկանալ;)

այդ իմ ունեցած ու ապրած սիրուց, որը եթե հիշողությունս չի դավաճանում արդեն 6 տարի է, մնացել են փշրանքներ և հաճելի հուշեր.....և ինչպես ասեց մեր բարեկամը, միայն նրան են պատկացել սիրո խոստովանությունը:
Վերջնականապես կարելի է ասել, ՍԵՐԸ մի անգամ է այցելում, մնացածը պատահականություն է կամ ավանտյուրա
հիմա երևի այլ կերպ եմ նայում այս ամենին :(

Apsara
23.06.2007, 00:45
Չեի ուզում այս թեմայում գրառում ունենալ, բայց չդիմացա:
Գիտեք սիրել երկուսին միարժամանակ անհնար է, բայց սիրել մեկի մեջ մյուսին հնարավոր է: Եթե ավելի պարզ արտահայտվեմ, ապա մարդ սիրում է կամ սիրել է մեկին հետո կորցրել, կամ եթե սիրում է բայց նրա կողքին չէ, գտնում է մեկ ուրիշին, որն իր մեջ ինչ-որ նմանություններ, մասնիկներ է պարունակում, կարող է արտաքին կարող է ներքին: Եվ դա արվում է լրիվ ենթագիտակցաբար, գուցե հետո հասկանա մարդ, բայց ենթագիտակցաբար փնտրում է նրա նմանին, ՆՐԱ-իր առաջին սիրո նմանին:
Նորից չեն սիրում սիրում են կրկին…

Dr. M
23.06.2007, 00:52

:ok :) ապրես
մանավանդ վերջին նախադասությանդ համար

Root
23.06.2007, 01:24
Դե սիրեք նորից կամ կրկին ու մի մոլորեցրեք բարի քրիստոնյաներին Ձեր փիլիսոփայական "կրքերով" .... :):):) հազիվ ենք կարեղանում մեկին սիրել ու դրանից խեյր ~ ստանալ հերիք չի դուք էլ մյուս կոմից 2 ~ 3~ բազմա .

Ասումա մուկը ծակը չի մտնում ցախավելնել պոչից են կապում :D

Ուլուանա
24.06.2007, 10:01
Չեի ուզում այս թեմայում գրառում ունենալ, բայց չդիմացա:
Գիտեք սիրել երկուսին միարժամանակ անհնար է, բայց սիրել մեկի մեջ մյուսին հնարավոր է: Եթե ավելի պարզ արտահայտվեմ, ապա մարդ սիրում է կամ սիրել է մեկին հետո կորցրել, կամ եթե սիրում է բայց նրա կողքին չէ, գտնում է մեկ ուրիշին, որն իր մեջ ինչ-որ նմանություններ, մասնիկներ է պարունակում, կարող է արտաքին կարող է ներքին: Եվ դա արվում է լրիվ ենթագիտակցաբար, գուցե հետո հասկանա մարդ, բայց ենթագիտակցաբար փնտրում է նրա նմանին, ՆՐԱ-իր առաջին սիրո նմանին:
Նորից չեն սիրում սիրում են կրկին…
Չես կարող միանշանակ ասել։ Առաջին լուրջ սիրուց հետո գուցե այդպես հաճախ է լինում, ինձ մոտ այդպես եղել է, բայց, օրինակ, իմ առաջին և ներկայիս սերերը, կարելի է ասել, ոչ մի ընդհանուր բան չունեն։ Ժամանակի ընթացքում մարդու հայացքները, վերաբերմունքն ամեն ինչի նկատմամբ փոփոխվում են, և դրա հետևանքով մարդուն կարող են գրավել այնպիսի մարդիկ, որոնք բոլորովին նման չեն իր առաջին սիրոն... Եվ դա բնական է։ ;)

Բայց կարծես թե թեմայից շեղվում ենք... :oy

Manumel
02.07.2007, 22:15
Կարելի՞ է արդյոք միարժամանակ սիրել երկուսին: Ինչպե՞ս վարվել այդպիսի դեպքերում: Կամ եթե հնարաոր չե, ո՞նց հասկանալ թե ում ես իրականում սիրում, հատկապես այն դեպքում երբ այդ երկուսը սիրում են քեզ:

Ավելացվել է 9 րոպե անց

Գաստ ջան ,պետք է երկուսից էլ հեռանաս կարճ Ժամանակով:Պետք է իրոք դիմանաս էնքան,որ ինքդ զգաս ինչ ես ուզում:Դու կզգաս ,թե որին ես ավելի կարոտում ու առանց նրա դԺվար է՝ հենց նա էլ քո սիրելին է:Մյուսին անկեղßորեն պատմի ,որ ուրի-ի ես սիրում.;)

Մարդը իւաղալիք չէ,չի կարելի էդպիսի բանեռ ասել :Իսկ եթե հակառակ դիրքերում հայտնվեք մի օր՞՞՞:hands

Dr. M
02.07.2007, 23:39
գիտեք ինչ :angry

պարզապես սիրել է պետք և ոչինչ!!!!!!!
իսկ թե սիրտդ ում կթելադրի, դա էլ մեղքն իր վիզը :)

Երկնային
05.01.2008, 19:34
սիրում են միայն մեկին, իսկ եթե չեն կարոանում ընտրել կամ կողմնորոշվել թե որ մեկին են սիրում, ուրեմն իրականում ոչ մեկին էլ չեն սիրում

:love

ChildOfTheSky
05.01.2008, 20:58
Կարծում եմ պետք է տարանջատել սիրել և սիրահարված լինել հասկացությունները: Իսկ եթե ամեն դեպքում դիտարկում ենք սիրելը, ապա կասեմ, որ անհնար է սիրել երկուսին միաժամանակ, բայց սիրահարված և տարված լինել կարելի է երկուսով էլ, երեքով էլ :

Ra$Ta
05.01.2008, 22:31
Եթե սիրումես ինչ որ մեկին , մնացածին արդեն չես նկատում , նույնիսկ եթե տեսնումես մի հատ սենց ԲՈՄԲ , հա կարողա որպես աղջիկ դուր գա ու դա ոչ թե նոռմալա այլ ճիշտա : Սիրահարված ժամանակ դու մի տեսակ ուրիշ ձևես նայում մնացածին , իսկ եթե քո կարծիքով սիրահարվածես ու հանկարծ մի հատել ուրիշինես սիրահարվում , էտ խոսումա նրա մասին որ պռոստը սիրահարված չես :(:(:( :

*e}|{uka*
05.01.2008, 23:16
սիրում են միայն մեկին, իսկ եթե չեն կարոանում ընտրել կամ կողմնորոշվել թե որ մեկին են սիրում, ուրեմն իրականում ոչ մեկին էլ չեն սիրում

:love

Ասում են ,մարդ իր կյանքում կարող է սիրել ոչ ավելի քան երկու անգամ , յուրաքանչյուր անգամ տալով իր սրտի կեսը ,բայց դե եկեք չմոռանանք որ յուրաքանչյուր երևույթի մեջ կան բացառություններ ,կարող է մարդ կա իրա սրիտը շաաաա՜տ մեծա :) : Չեմ բացառում , որ մեր ոչ քառակուսաձև երկրագնդում կգտնվեն տենց մարդիկ , որոնք չկարողանալով ընտրություն կատարել , կկարողանան միաժամանակ սիրել երկուսի , ... կամ էլ օրինակ մահմեդականները :Միևնույնա այս երևույթը իմ համար խորթա ու ես երբեք դա նորմալ չեմ համարի , սերը միայն երկուսի համար է :love

Հ.Գ. Բոլորնել ուզում եմ լինել իրենց սիրելիի սիտում միակը , բայց ոչ բոլորինա դա հաջողվում :D

ivy
06.01.2008, 12:23
Սերը տարբեր է լինում: Նույնիսկ սիրահարվածության զգացողություններն են տարբեր լինում նույն մարդու մոտ, բայց տարբեր մարդկանց հանդեպ: Կարելի է միաժամանակ սիրել երկուսին, բայց տարբեր սերեր տածելով:
Լինում է սեր, երբ ավելի շատ խելագարություն է, լինում է, երբ զգացմունքային կիրք է, լինում է նաև պլատոնական, երազկոտ սեր ու նաև սեր, որը հանգիստ է, խորը ու հիմնված է հարազատության զգացողության վրա, կարծում եմ կա նաև սեր-երկրպագում, երբ սիրում ես ինչպես կուռքի, կարելի է սիրել նաև ակնածանքով և գիտակցված պատկառանքով ու հարգանքով, նաև լիոնւմ է սեր աբվելի շատ հիմնված ընկերական զգացողության վրա, բայց ունենալով նաև սիրահարվածության տարրեր: Սրանք բոլորն էլ սերեր են հակառակ սեռի հանդեպ:
Եվ հավատում եմ, որ միաժամանակ կարելի է սիրել տարբեր մարդկանց տածելով նրանց հանդեպ տարբեր սերեր...

Tig
07.01.2008, 16:42
Կարելի՞ է արդյոք միարժամանակ սիրել երկուսին: Ինչպե՞ս վարվել այդպիսի դեպքերում: Կամ եթե հնարաոր չե, ո՞նց հասկանալ թե ում ես իրականում սիրում, հատկապես այն դեպքում երբ այդ երկուսը սիրում են քեզ:

Բարդ իրավիճակ է, ցավակցում եմ, մանավանդ երբ էդ երկուսը մեկը մյուսին լրացնում են… Մի անգամ հայտնվել եմ նման իրավիճակում: Կամ երկուսին էլ մոռացիր /հեշտ է ասելը:D/ կամ էլ բազմակնությունը ընդունիր /էս էլա հեշտ ասվում, նամանավանդ երբ կատակ եմ անում:D/:
Ինչ ասեմ կարծում եմ հույսդ պիտի դնես ժամանակի վրա…

Ավելացվել է 2 րոպե անց

Սերը տարբեր է լինում: Նույնիսկ սիրահարվածության զգացողություններն են տարբեր լինում նույն մարդու մոտ, բայց տարբեր մարդկանց հանդեպ: Կարելի է միաժամանակ սիրել երկուսին, բայց տարբեր սերեր տածելով:
Լինում է սեր, երբ ավելի շատ խելագարություն է, լինում է, երբ զգացմունքային կիրք է, լինում է նաև պլատոնական, երազկոտ սեր ու նաև սեր, որը հանգիստ է, խորը ու հիմնված է հարազատության զգացողության վրա, կարծում եմ կա նաև սեր-երկրպագում, երբ սիրում ես ինչպես կուռքի, կարելի է սիրել նաև ակնածանքով և գիտակցված պատկառանքով ու հարգանքով, նաև լիոնւմ է սեր աբվելի շատ հիմնված ընկերական զգացողության վրա, բայց ունենալով նաև սիրահարվածության տարրեր: Սրանք բոլորն էլ սերեր են հակառակ սեռի հանդեպ:
Եվ հավատում եմ, որ միաժամանակ կարելի է սիրել տարբեր մարդկանց տածելով նրանց հանդեպ տարբեր սերեր...

Էս ինչ լավ ես տարբերակել ՍԵՐԵՐԸ,:hands ափսոս 5 հատս չի լրացել

Ramzes
11.05.2008, 21:47
Գուցե և հնարավոր է, չնայած շատ քիչ են հանդիպում նման դեպքեր: Բայց սերը հաստատ չի կարող հավասարաչափ բաշխվել այն 2 անձանց միջև, որոնց սիրում ես, միշտ էլ մեկին ավելի շատ սեր բաժին կհասնի:

Հասուլյո
22.05.2008, 12:28
Կարելի՞ է արդյոք միարժամանակ սիրել երկուսին: Ինչպե՞ս վարվել այդպիսի դեպքերում: Կամ եթե հնարաոր չե, ո՞նց հասկանալ թե ում ես իրականում սիրում, հատկապես այն դեպքում երբ այդ երկուսը սիրում են քեզ:

Ողջույն. Ես իմ կյանքում այդպիսի մի խառնաշփոթի մեջ ընկել եմ, որ ինձ թվում էր ես սիրում էի երկուսին միաժամանակ, և որ ով առաջինը ինձ սիրո խոստովանություն կաներ, նրան էլ կընտրեի, այդպես էլ եղավ, սակայն մյուսի հանդեպ հաճելի զգացմունքներ մնացել են, որ թեև գտնում եմ, որ ավելի շատ պատճառ է նրա հանդեպ անպատասխան սիրո: Գտնում եմ, որ սիրում են մեկին, սակայն սիրահարվում են երկուսին, կամ ավելի.....:love

Kheranyan
24.05.2008, 13:22
Բարև բոլորին: Ես այստղ կարդացի բավականին խելամիտ և ճիշտ մտքեր, սակայն այս գրառումս անում եմ նպատակ ունենալով ստանալ որոշակի խորհուրդ: Այո, ես եթե մտածում եմ գիտակցությամբ համոզվում եմ, կամ փորձում եմ ինձ համոզել, որ հնարավոր չէ սիրել երկուսին միաժամանակ, բայց փաստն այն է, որ ես հիմա մի այդպիսի վիճակում եմ(հաստատ ասեմ, որ ես տարբերում եմ սիրելը սիրահարվածությունից կամ հրապուրված լինելուց): Լավ չերկարացնեմ և պատմեմ իմ իրավիճակը և եթե կարող եք խորհրդով օգնել, ապա անչափ զգացված կլինեմ:
Ես ունեմ կին, ում հետ ամուսնացած եմ արդեն 3 տարի, ում հետ ամուսնացել եմ իսկապես սիրով, սակայն մինչ կնոջս ճանաչելը ես ունեցել եմ մի ընկերուհի ում շատ սիրել եմ և նա էլ ինձ և մենք նշանված էինք ու պատրաստվում էին ամուսնանալ, սակայն որոշ սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով այն տեղի չունեցավ: Այս ամենի մասին ես պատմել եմ իմ կնոջը, քանի որ երբեք չեմ ուզեցել նրան խաբել և ասել եմ, որ դեռ ինչ որ զգացմունքներ ես ունեմ այդ աղջկա հանդեպ: Ես այդ աղջկան չեի հանդիպել 6 տարի, բայց 3 ամիս առաջ մենք նորից հանդիպեցինք և ինչպես ասում են ամեն ինչ սկսվեց նորից: Մենք այժմ հանդիպում ենք: Ես հիմա այդ մասին չեմ ասել իմ կնոջը, սակայն չեմ ուզում նրան խաբած լինել, բայց միևնույն ժամանակ չեմ ուզում բաժանվել նախկին և ներկա սիրուց: Այո իմ գիտակցությունը ինձ ասում է, որ ես պետք է մոռանամ հինը և մնամ միայն կնոջս հետ, բայց սիրտս ձգում է երկուսին էլ: Ես արդյոք հնարավոր է կառավրել սերըթեմայում նշել էի, որ հնարավոր է, պարզապես հարցն այն է թե մենք ուզում ենք այն կառավարել թե ոչ, ես հիմա գիտեմ, որ պետք է կառավարեմ այն, բայց չեմ ուզում: Խնդրեմ ասեք, թե որն է ըստ ձեզ լուծումը, միայն թե չասեք թե լուծումը դու պետք է փնտրես ու գտնես քո մեջ, չի ստացվում: Հնարավորինս լուրջ պատասխան եմ ակնկալում այդ իսկ պատճառով դիմել եմ Ձեր օգնությանը:

Սերխիո
24.05.2008, 13:38
Լավ փորձեմ իմ անփորձ հալով մի խորհուրդ տալ : Քո չկայացած կնոջ նկատմամբ ,ինձ թվում է դու հիմա ավելի շատ կիրք ես զգում ,քան սեր ,քանի որ 6 տարվա մեջ բավականին բան փոխված կլինի և նախկին հոգևոր կապը , որ եղել է այն ժամանակ ,բավականին խափանված է, ուղղակի հիմա, եթե նրա հետ հանդիպում ես ,հնարավոր է ,որ սեքսով էլ եք զբաղվում ,իսկ քանի որ նրա նկատմամբ ամեն դեպքում դեռ զգացմունք պահպանվել է ,քեզ հաճելի է սեքսով զբաղվել նրա հետ ,ուստի գիտակցաբար դեռ չես ուզում նրան մտքիցդ հանել:
Իսկ այն ,որ կնոջդ տեղյակ պահել ես կանխավ այդ մասին ,ճիշտ ես արել ,ես էլ լինեի քո տեղը կասեյի,բայց խոստովանիր ,որ դա իր հերթին մի տեսակ ստռախովկա էլ է եղել քո կողմից :
Հ.Գ.
ակամայից հիշեցի Ժ.Դեպարդեյի <<Հարևանուհին >>ֆիլը , խորհուրդ կտամ նայել ու արդեն ամեն ինչ քեզ համար պարզ կլինի ;)

Դավիթ
24.05.2008, 13:45
Ողջույն. Ես իմ կյանքում այդպիսի մի խառնաշփոթի մեջ ընկել եմ, որ ինձ թվում էր ես սիրում էի երկուսին միաժամանակ, և որ ով առաջինը ինձ սիրո խոստովանություն կաներ, նրան էլ կընտրեի, այդպես էլ եղավ, սակայն մյուսի հանդեպ հաճելի զգացմունքներ մնացել են, որ թեև գտնում եմ, որ ավելի շատ պատճառ է նրա հանդեպ անպատասխան սիրո: Գտնում եմ, որ սիրում են մեկին, սակայն սիրահարվում են երկուսին, կամ ավելի.....:love

Դժբախտուցյունը նրանում է, որ մեր Հայ օրիորդները միշտ սպասում են այդ գլխավոր պահին, խոստովանությանը: Շատ հոյակապ տղաներ զոհ են գնացել իրենց ամաչկոտության համար. Կինը սպասել է իսկ տղամարդը լռել...:think

Kheranyan
24.05.2008, 13:49
Շնորհակալ եմ խորհրդի փորձի համար, սակայն ասեմ, որ ցավն հենց այն է որ կիրք չի, և ես չեի կասկածի որ կիրք է, եթե, ինչպես դու նշեցիր, նրա հետ սեքսով զբաղված լինեի և հենց դա ինձ ձգեր դեպի նա, բայց մենք սեքսով չենք զբաղվել (հստակ չեմ կարող ասել թե գիտակցությունն է ինձ հետ պահում դրանից թե մեկ այլ բան) և դա չէ հաստատ ինձ դեպի նրան ձգողը, այլ ես իսկապես սիրում եմ նրան:
Խոստովանեմ որ կնոջս այդ մասին ասելը նաև ապահովագրման տարրեր է պարունակել:

Cassiopeia
24.05.2008, 13:51
Տ. ջան, իսկ կնոջդ հանդեպ իսկապե՞ս սեր ես զգում, թե պարտավորվածություն, ու միգուցե ներկայիս քո իրավիճակում այլ հանգամանքներ էլ են դեր խաղում, որի մասին այլ թեմայում նշել ես...

Kheranyan
24.05.2008, 13:54
Տ. ջան, իսկ կնոջդ հանդեպ իսկապե՞ս սեր ես զգում, թե պարտավորվածություն, ու միգուցե ներկայիս քո իրավիճակում այլ հանգամանքներ էլ են դեր խաղում, որի մասին այլ թեմայում նշել ես...

Վեր ջան, այլ թեմայում նշված հանգամանքները ասել եմ ու էլի կասեմ երբեք դեր չեն խաղացել ու չեն կարող խաղալ, համենայն դեպս իմ համար, իսկ սեր թե պարտավորվածությունն, ուզում տարանջատել չեմ կարողանում, սակայն ավելի շատ հակված եմ դեպի Սեր տարբերակը:

Սերխիո
24.05.2008, 13:58
Դե ավելի լավ ,որ սխալվել եմ շուտ եզրակացություն անել սեքսի հետ կապված , դա նշանակում ա, որ կնոջ ավելի շատ ես սիրում ,ու հավատարիմ ես իրան , ամեն դեպքում կարծում եմ , եթե կնոջ հետ այլ տարաձայնություններ չունես ,ուրեմն աներկբա է, որ նա պետք է շարունակի լինել միակը:
Իրոք ,խորհուրդ եմ տալիս նայել վերը նշված ֆիլը :

Cassiopeia
24.05.2008, 13:58
Խոստովանեմ, որ իրոք բարդ վիճակում ես հայտնվել: Այն, որ ասում ես, թե այդ հանգամանքները դեր չեն կարող խաղալ, միգուցե ուղեղդ է այդպես ասում, սակայն ենթագիտակցաբար, ակամա դու փորձում ես ելք գտնել այդ իրավիճակից:
Հիմա քեզ խորհուրդ կտամ (չնայած խորհուրդ տալն ավելի հեշտ է, քան այն կատարելը), փորձես ինքդ քո մեջ ու այն ԵՐԿՐՈՐԴԻ հետ պարզել, եթե չլիներ կինդ, ապա ձեր ապագա ամուսնությունը կկայանար թե էլի կմնար չկայացած:
Միգուցե հենց չկայացման փաստն է, որ քեզ դեպի նա է մղում..

Երկնային
24.05.2008, 14:05
խնդիրը նրանում է, որ շատ անգամ մենք կյանքում որպես ամենա-ամենա ենք հիշում նրան, ում չենք կարողացել հասնել…

գուցե այդ պատճառով էլ ձգտում եք նրան…

Kheranyan
24.05.2008, 14:07
Խոստովանեմ, որ իրոք բարդ վիճակում ես հայտնվել: Այն, որ ասում ես, թե այդ հանգամանքները դեր չեն կարող խաղալ, միգուցե ուղեղդ է այդպես ասում, սակայն ենթագիտակցաբար, ակամա դու փորձում ես ելք գտնել այդ իրավիճակից:
Հիմա քեզ խորհուրդ կտամ (չնայած խորհուրդ տալն ավելի հեշտ է, քան այն կատարելը), փորձես ինքդ քո մեջ ու այն ԵՐԿՐՈՐԴԻ հետ պարզել, եթե չլիներ կինդ, ապա ձեր ապագա ամուսնությունը կկայանար թե էլի կմնար չկայացած:
Միգուցե հենց չկայացման փաստն է, որ քեզ դեպի նա է մղում..

Չէ իրոք այդ հանգամանքները չեն, ոչ գիտակցաբար ոչ ենթագիտակցաբար, առավել եվս որ դրանք արդեն գտնում են լուծումը, և հնարավոր է որ հենց դրանց լուծման հնարավորությունն էր, որ ինձ ավելի շատ պահում էր կնոջս մոտ: Թերևս դու իրավացի ես, եթե այժմլ էլ չլիներ կինս, հավանաբար մեր ամուսնությունը էլի չեր տեղի ունենա, քանզի այն ինչի համար բաժանվեցինք չի փոխվել: Այդ տարբերակի շուրջ չէի մտածել և դու, խոստովանեմ, օգնեցիր ինձ բավականաչափ և անչափ շնորհակալ եմ: Ինչպես ասում են մի գլուխը լավ է իսկ երկուսը ավելի: Ես այս հարցով չեի կարող խորհրդակցել կնոջս հետ(նա նաև իմ ամենալավ խորհրդատուն է) և շնորհակալ եմ քեզանից Վերա ջան, դու իսկապես ճիշտ ուղություն նշեցիր:

Cassiopeia
24.05.2008, 14:10
Հուսով եմ, որ իրոք օգնեցի, ու շնորհակալության հարց չկա: Կարևորը, որ ամեն ինչ հարթվի սրտումդ ու հոգումդ::love

Empty`Tears
14.06.2008, 02:53
Կյանք է ամեն ինչն էլ մարդու համար է, ինչու չէ կարող է, սակայն երկուսին էլ տարբեր...
Երբ մարդ չի կոմնորոշվում հենց այդ վիճակում է հայտնվում՝սիրել որկուսին..
Բայց այդ ամենը չես կարող արտահայտել ֆիզիկապես, որքան էլ ցանկանաս չի ստացվի, միայն խոսքերով...բայց ժամանակը կգա և կհասկանաս թե ում ես իսկապես սիրում..., կամ էլ չհասկանալով կհրաժարվես երկուսից...:)

dvgray
14.06.2008, 03:11

Սերը շատ անհատական պրոցես է: Չի կարող մարդ ֆիզիկապես նույն պահին լինի երկու տեղ: Սա ֆիզիկապես: Նույն ձև էլ չի կարող մարդ նույն պահին սիրոլ երկու հոգու միաժամանակ:
Կարող է սիրոլ տարբեր պահերի… ;)
Ու մեկ էլ, էն պահին որ սիրտտ ու զգացմունքները երկրորդի հետ է, մարմինտ առաջինի հետ՞՞՞
Ինչի եք մտածում որ առաջին սերը չի հասկանում /կոպիտ ասած/:

Դա բոլորն էլ զգում են: Ու այդտեղ վերջանում է սերը: Առաջին սերը վերցնում է թուղթ ու մատիտ ու … Սկսում է ֆինանսական կամ այլ հաշվարկները :):
Այսիքն ստացվեց, որ երկու սերը կամ դրա նախշանկարը արագ վերածվեց մեկ սիրո …
Բնությանը խաբել չես կարող:
Մարդը ադնալյուբ է:
Ադնապրոցեսորային համակարգ ;)
:)

Yevuk
14.06.2008, 14:03
Կարելի՞ է արդյոք միարժամանակ սիրել երկուսին: Ինչպե՞ս վարվել այդպիսի դեպքերում: Կամ եթե հնարաոր չե, ո՞նց հասկանալ թե ում ես իրականում սիրում, հատկապես այն դեպքում երբ այդ երկուսը սիրում են քեզ:

2 մարդուն միանգամից սիրել չեմ կարծում թե հնարավոր է, քանի որ չեմ կարծում թե հնարավոր է միաժամանակ 2 մարդու մասին մտածել: Այ սիրահարվել միանգամից 2 մարդու հաստատ հնարավորա..........

*e}|{uka*
14.06.2008, 17:56
Սերը շատ անհատական պրոցես է: Չի կարող մարդ ֆիզիկապես նույն պահին լինի երկու տեղ: Սա ֆիզիկապես: Նույն ձև էլ չի կարող մարդ նույն պահին սիրոլ երկու հոգու միաժամանակ:
Կարող է սիրոլ տարբեր պահերի… ;)
Ու մեկ էլ, էն պահին որ սիրտտ ու զգացմունքները երկրորդի հետ է, մարմինտ առաջինի հետ՞՞՞
Ինչի եք մտածում որ առաջին սերը չի հասկանում /կոպիտ ասած/:

Դա բոլորն էլ զգում են: Ու այդտեղ վերջանում է սերը: Առաջին սերը վերցնում է թուղթ ու մատիտ ու … Սկսում է ֆինանսական կամ այլ հաշվարկները :):
Այսիքն ստացվեց, որ երկու սերը կամ դրա նախշանկարը արագ վերածվեց մեկ սիրո …
Բնությանը խաբել չես կարող:
Մարդը ադնալյուբ է:
Ադնապրոցեսորային համակարգ ;)
:)

Ինչպես կան օդնալյուբներ այնպես էլ կան բազմալյուբներ : Բնության մեջ բոլոր տիպերն էլ առկա են ::)
Տվյալ անձը կարող է երկու աղջիկների նկատմամբ էլ տածել անկեղծ զգացմունքներ, համարելով , որ երկուսին էլ սիրում է հավասար , բայց դա այդպես չէ , մեկի նկատմամբ նա ավելին է զգում հաստատ , քան մյուսի , նույնիսկ եթե դա նա չի գիտակցում:
Երբ մեկի հետ է հաստատ մոռանում է մյուսի մասին , լիովին նվիրվում է առաջինին , նաև մյուս աղջկա հետ : Էտ մարդու սիրտն էլ մեծ է ... բայց միաժամանակ եկուսին նա չի սիրում... Տարբեր պահերին նրա սերը միակն է :love : Ամեն ինչ հարաբերական է :;)

VisTolog
14.06.2008, 18:08
Այո, կարելի է

Carpio
15.06.2008, 22:16
ՈՒրեմն սենց: հիմա մի երկու տողով ասեմ թե ինչա սերը իմ պատկերացմամբ, դրանից էլ կարելի է եզրակացնել..........
Սիրո իսկական էությունը նրանում է , որպեսզի հրաժարվել ինքն իրեն հասկանալուց, մոռանալ իրեն ուրիշ ես-ի մեջ, և սակայն այդ անհայտացման ու մոռացման մեջ գտնես ինքդ քեզ:
ԲԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ.........

քաղաքացի
18.06.2008, 17:49
Կարելի է, եթե հայ հետամնաց հասարակության անդամ չես։ (ոչ էլ նա)

Selene
18.06.2008, 19:43
Կարելի է, եթե հայ հետամնաց հասարակության անդամ չես։ (ոչ էլ նա)
:o
Հետամնացությունն այստեղ ոչ մի կապ չունի, բացարձակապես չունի:ok
Եթե, իհարկե, նկատի չունես ֆիզիկական սերը:oy:D

Մելիք
18.06.2008, 19:49
Կարելի է, եթե հայ հետամնաց հասարակության անդամ չես։ (ոչ էլ նա)
Արա էս ի՞նչ ճշտով Եվրոպացի եք դառել սաղդ::o

Miriam
06.07.2008, 01:03
Հաստատ հնարավոր չէ սիրել երկուսին, այն սիրով, որ նկատի ունենք: Այսինքն, երբ տղամարդը տեսնում է աղջկան և հասկանում, որ Նա այն միակն է, ում հետ ինքը ցանկանում է ապրել իր ողջ կյանքը: Կանանց մոտ քիչ այլ է: Սիրել նշանակում է նվիրվել, մոռանալ սեփական եսը, դառնալ խենթ և միևնույն ժամանակ անչափ խելամիտ, երբ խոսքը վերաբերվում է ինքնազոհությանը հանուն սիրո:) Եթե կարծում են, որ սիրում են երկուսին, հաստատ մեկի հարցում ինչ որ բան շփոթում են: Դա կարող է լինել սովորական կախվածություն, կիրք, սիրահարվածություն և այլն: Երբեմն մարդ կարող է ապրել մեկի հետ, մտածելով, որ սիրում է նրան և հանկարծ հայտնվի այն միակը ու ամեն ինչ խառնվի իրար:

dvgray
06.07.2008, 01:30
Հաստատ հնարավոր չէ սիրել երկուսին, այն սիրով, որ նկատի ունենք: Այսինքն, երբ տղամարդը տեսնում է աղջկան և հասկանում, որ Նա այն միակն է, ում հետ ինքը ցանկանում է ապրել իր ողջ կյանքը: Կանանց մոտ քիչ այլ է:
Ես լավ չյհասկացա :o
Այսիքն տզամարդը չի կարող սիրել մեկից ավելի քանակի մարդկանց միաժամանակ, իսկ կինը կարող է՞

ArmineIvanyan
06.07.2008, 10:55
Կարելի՞ է արդյոք միարժամանակ սիրել երկուսին: Ինչպե՞ս վարվել այդպիսի դեպքերում: Կամ եթե հնարաոր չե, ո՞նց հասկանալ թե ում ես իրականում սիրում, հատկապես այն դեպքում երբ այդ երկուսը սիրում են քեզ:

Սիրել նշանակում է հոգին ամբողջությամբ նվիրել սիրելիին, որը կարող է միայն մեկը լինել: Երկուսին սիրելու կասկածները միայն անվստահությոան նշաններ են, քանի որ չես կարող կիսել զգացմունքներտ մի քանիս հետ միաժամանակ, դա սխալ է իմ կարծիքով:
Իսկ ինչ վերաբերվում է հասկանալ թե ում սիրել, դա պետք է հասկանաս հոգով, սրտով..

Պետք է հիշել որ դիմացինը ևս նուրբ էակ է` տղա , թե աղջիկ:

:love

Երկնային
06.07.2008, 18:30
Այ մարդ, դուք մեկին կարողացեք սիրել…

մեկից գլուխ չեն հանում մարդիկ, ուր մնաց մեկից ավելի…

Ուլուանա
07.07.2008, 05:39
Այ մարդ, դուք մեկին կարողացեք սիրել…

մեկից գլուխ չեն հանում մարդիկ, ուր մնաց մեկից ավելի…
Իսկ միգուցե մեկից գլուխ չեն հանում, էդ պատճառով կողքից էլ ենթագիտակցաբար մեկ ուրիշի՞ն են փնտրում։ :P

firewall
07.07.2008, 17:41
Սերը տարբեր է լինում: Նույնիսկ սիրահարվածության զգացողություններն են տարբեր լինում նույն մարդու մոտ, բայց տարբեր մարդկանց հանդեպ: Կարելի է միաժամանակ սիրել երկուսին, բայց տարբեր սերեր տածելով:
Լինում է սեր, երբ ավելի շատ խելագարություն է, լինում է, երբ զգացմունքային կիրք է, լինում է նաև պլատոնական, երազկոտ սեր ու նաև սեր, որը հանգիստ է, խորը ու հիմնված է հարազատության զգացողության վրա, կարծում եմ կա նաև սեր-երկրպագում, երբ սիրում ես ինչպես կուռքի, կարելի է սիրել նաև ակնածանքով և գիտակցված պատկառանքով ու հարգանքով, նաև լիոնւմ է սեր աբվելի շատ հիմնված ընկերական զգացողության վրա, բայց ունենալով նաև սիրահարվածության տարրեր: Սրանք բոլորն էլ սերեր են հակառակ սեռի հանդեպ:
Եվ հավատում եմ, որ միաժամանակ կարելի է սիրել տարբեր մարդկանց տածելով նրանց հանդեպ տարբեր սերեր...

համաձայն եմ..
բայց վերջ-ի-վերջո պետք է ընտրել մեկին

Դեկադա
08.07.2008, 07:53
Եվ հավատում եմ, որ միաժամանակ կարելի է սիրել տարբեր մարդկանց տածելով նրանց հանդեպ տարբեր սերեր...

Դա կարող ենք համարել համակրանք տվյալ մարդու նկատմամբ, սիրահարվածություն, բայց սեր - չեմ կարծում:Պարզապես երբեմն չկարողանալով իրարից զանազանել զգացմունքները` էտ էլ ենք սեր անվանում::)

Moon
08.07.2008, 10:25
Ժողովուրդ իմ կարծիքով, իրականում կարելի է երկու մարդու հավանել, բայց սիրել կարելի է միայն մեկին։ Դա հաստատ է։

unknown
08.07.2008, 10:58
Ժողովուրդ իմ կարծիքով, իրականում կարելի է երկու մարդու հավանել, բայց սիրել կարելի է միայն մեկին։ Դա հաստատ է։

Ես համամիտ եմ քո հետ:)

Cesare
08.07.2008, 11:04
Ժողովուրդ իմ կարծիքով, իրականում կարելի է երկու մարդու հավանել, բայց սիրել կարելի է միայն մեկին։ Դա հաստատ է։

Խի օրինակ ես սիրում եմ 3ին 3 անց կես ...

Իսկ եթե լուրջ ... Հաստատ ուրեմն Հաստատ ...

ArmineIvanyan
18.09.2008, 16:23
Ուզում եմ իմանալ ձեր կարծիքը...Հնարավոր է մի քանի հոգու սիրել միաժամանակ թե ոչ?
Ձեր հետ այդպիսի բան պատահել է?

Վարպետ
18.09.2008, 16:25
Վա~յ:) Անկեղծ ասած` համարյա միշտ! :)

Dayana
18.09.2008, 16:26
Ուզում եմ իմանալ ձեր կարծիքը...Հնարավոր է մի քանի հոգու սիրել միաժամանակ թե ոչ?
Ձեր հետ այդպիսի բան պատահել է?

էդ ո՞նց :8 մի քանի հոգու միաժամանակ սիրել :8 կամ շատ իզվռաշչենեց պիտի լինեմ որ էդ պատկերացնեմ , կամ էլ պիտի աննորմալ լինեմ :8 կներեք իհարկե եթե նեղացնեմ ինչ-որ մեկին, բայց սիրելը հոգնակի չունի :) ինքը եզակիա տարածության մեջ տվյալ ժամանակի տվյալ պահին ;)

Ariadna
18.09.2008, 16:27
Վա~յ:) Անկեղծ ասած` համարյա միշտ! :)

Վարպետը իիինչ լավն ա :D Ինձ էլ ա թվում, որ հնարավոր է :) Դայուշիս համար համ էլ բացատրեմ, հնարավոր է որ սիրես տարբեր սերերով, երկուսն էլ թանկ լինեն քեզ համար, ու չուզենաս կորցնել ոչ մեկին։ Ինձ հետ չի պատահել, բայց նման բաներ երբեք չեմ բացառում, ամեն ինչ էլ մարդու համար է :)

Մարկիզ
18.09.2008, 16:27
Հա, սիրտս «հանրակացարան» է::love;)
:D

Երվանդ
18.09.2008, 16:29
Կոնկրետ քանի հոգու?? ես երևի 2 հոգու կձգեմ միա=ամանակ, չնայած չեմ փորձել:think, բայց հետո պիտի 24 =ամ քնեմ:B:D

Մարկիզ
18.09.2008, 16:29
էդ ո՞նց :8 մի քանի հոգու միաժամանակ սիրել :8 կամ շատ իզվռաշչենեց պիտի լինեմ որ էդ պատկերացնեմ , կամ էլ պիտի աննորմալ լինեմ :8 կներեք իհարկե եթե նեղացնեմ ինչ-որ մեկին, բայց սիրելը հոգնակի չունի :) ինքը եզակիա տարածության մեջ տվյալ ժամանակի տվյալ պահին ;)
Ի~…:cry:cry2:beee
:D

Ariadna
18.09.2008, 16:31
Կոնկրետ քանի հոգու?? ես երևի 2 հոգու կձգեմ միա=ամանակ, չնայած չեմ փորձել:think, բայց հետո պիտի 24 =ամ քնեմ:B:D

Երո, խոսքը հոգևոր սիրո մասին է, իզուր մի քնի :oy

Dayana
18.09.2008, 16:32
Ի~…:cry:cry2:beee
:D

հա դե ես չէի մտածում, որ էս թեման չբացված բոլորը կսկսեն միաժամանակ մի քանի հոգու սիրել ;) ես միշտ կարդում եմ բոլորի "չափազանց ռոմանտիկ" գրառումներն ու եզրակացնում, որ իմ պես են մտածում : բայց իրականում տենց չի ;) ջրիկանալու համար ամեն ինչին դեմ ենք գնում ;)

Երվանդ
18.09.2008, 16:33
Երո, խոսքը հոգևոր սիրո մասին է, իզուր մի քնի :oy

Բայց որտեղա դա գրած:think:o, կարողա հեղինակը հենց լավ էլ ֆիզիկականնա նկատի ունեցել:D

Ձայնալար
18.09.2008, 16:33
Հոգևորը ավելի շատ էներգիայա խլում, նենց որ քնի Երո ջան քնի: Իսկ եթե լուրջ, սենց թեմա կա:
:)

Ariadna
18.09.2008, 16:37
հա դե ես չէի մտածում, որ էս թեման չբացված բոլորը կսկսեն միաժամանակ մի քանի հոգու սիրել ;) ես միշտ կարդում եմ բոլորի "չափազանց ռոմանտիկ" գրառումներն ու եզրակացնում, որ իմ պես են մտածում : բայց իրականում տենց չի ;) ջրիկանալու համար ամեն ինչին դեմ ենք գնում ;)

Դայ ջան, լուրջ ասեմ հիմա, որ մանկական հոգիդ չպղտորվի :) Մեծ, իսկական սերը չի կարող բաժանվել, կամ լինել երկու հատ, այսինքն չես կարող գժի պես սիրել միաժամանակ մեկից ավելի մարդկանց։ Բայց էն որ լինում ա էլի, ոնց որ կսեր մեր կուրսի արթիկցի Հասմիկը՝ համագրեմ գը, ինքը տենց ամուսնացավ, էդպես կարող ես մի երկու հոգու սիրել, ու երկուսն էլ թանկ լինեն քեզ համար, կարա չէ՞ մարդը թանկ լինի, բայց չգժվես իրա համար, շատ ժամանակ էդ չափի թանկի հետ ամուսնանում են, իսկ երբ ասենք էդպես մի երկուսը ունես, ու երկուսն էլ առաջարկություն են անում, չես կարողանում կողմնորոշվել, որովհետև երկուսին էլ սիրում ես, ու ոչ մեկին չես ուզում կորցնել :love

Dayana
18.09.2008, 17:20

Ան էդ սիրել չի :( թանկ լինելով չեն ամուսնանում :( տենց մարդուն խափում են :(
Նայ մարդը լավնա, էնքան լավը, որ ցանկացած հակառակ սեռի ներկայացուցիչ կցանկանար կյանքը իրա նմանի հետ կապել, բայց իրան չես սիրում /օրինակը հենց քեզ չեմ ասում էլի Ան ջան/ ոնց կարող ես էդ թանկ ու լավ մարդուն խափել :( իրա հետ ամուսնանալ, երբ դեռ լիքը ուրիշ մեկերի կարող ես լրջորեն համակրել :( Ուրիշ խնդիր է, եթե ուրիշ ոչ մեկին չես սիրում ու չես էլ համակրում ու լավ ընկերոջ/ընկերուհու մեջ փորձում ես գտնել ամուսնու/կնոջ :) բայց մեկ էլ չեք համոզի, իդեալականը ամուսնու/կնոջ մեջ լավ ընեկր/ընկերուհի գտնելն է ;)

Lapterik
18.09.2008, 17:24
Էրեխեք ես ինչքան հիշում եմ ակումբում նմանատիպ թեմա կա:

Նորմարդ
18.09.2008, 18:11
Էրեխեք ես ինչքան հիշում եմ ակումբում նմանատիպ թեմա կա:
Հաստատ կար ու ես սիրել եմ թուուու ես գրել եմ ընդեղ :D

Chuk
18.09.2008, 18:45
Մոդերատորական. «Կարելի՞ է արդյոք միարժամանակ սիրել երկուսին» և «Հնարավոր է մի քանի հոու սիրել միաժամանակ թե ոչ?» թեմաները միացվել են մեկ ընդհանուր «Հնարավո՞ր է մի քանի հոգու սիրել միաժամանակ, թե ոչ» անվանմամբ: Մինչ թեմաներ ստեղծելը կատարեք որոնում և համոզվեք, որ նման թեմա գոյություն չունի:

Enigmatic
18.09.2008, 21:05
կարծում եմ սիրել հնարավոր է մեկին,իսկ մարդ նենց էակ է ,որ միշտ " սիմպածյա "է ունենում կոխքից:oy,բայց դե հիմա սիրահարվել ու սիրել շատ դժվարա,սկի մեկին մեր սրտով չենք գտնում որ սիրենք ուր մնաց երկրորդին:(

Ariadna
19.09.2008, 10:10
Ան էդ սիրել չի :( թանկ լինելով չեն ամուսնանում :( տենց մարդուն խափում են :(
Նայ մարդը լավնա, էնքան լավը, որ ցանկացած հակառակ սեռի ներկայացուցիչ կցանկանար կյանքը իրա նմանի հետ կապել, բայց իրան չես սիրում /օրինակը հենց քեզ չեմ ասում էլի Ան ջան/ ոնց կարող ես էդ թանկ ու լավ մարդուն խափել :( իրա հետ ամուսնանալ, երբ դեռ լիքը ուրիշ մեկերի կարող ես լրջորեն համակրել :( Ուրիշ խնդիր է, եթե ուրիշ ոչ մեկին չես սիրում ու չես էլ համակրում ու լավ ընկերոջ/ընկերուհու մեջ փորձում ես գտնել ամուսնու/կնոջ :) բայց մեկ էլ չեք համոզի, իդեալականը ամուսնու/կնոջ մեջ լավ ընեկր/ընկերուհի գտնելն է ;)

Դայ ջան, ես ասում եմ պարզապես, որ շատ–շատերը հենց էդպես են ամուսնանում, առանց երկար–բարակ մտածելու և մեծ սեր փնտրելու, ինչպես իմ բերած օրինակում՝ համակրելով։ Ես չեմ ասում դա ճիշտ ա, թե սխալ, ամեն մարդ ինքն է իր ճակատագրի տերն ու տիրակալը, ես էդպես հաստատ չէի անի, որ տենց անեի, հիմա յոթ հատ մարդ էի առել:D, բայց դե փաստը մնում է փաստ, ու ես ճանաչում եմ էդպիսի մարդկանց, որ նման ձևով ամուսնանալու արդյունքում շատ դժվարությամբ են բաժանվել մյուսից, որին էլի էդ չափով համակրում էին, ու ըստ իրենց՝ նույնիսկ սիրում։

Dayana
19.09.2008, 10:13

Ան ես քեզ գիտեմ :love դրա համար էլ կարծիքիդ անձագանքեցի :) գիտեմ որ շատերն են էդ քայլին գնում, երևի մենակ չմնալու համար :) բայց մեկա ինձ ու քեզ ոչ ոք չի կարող հակառակում համոզել ;)

Ariadna
19.09.2008, 10:23
Ան ես քեզ գիտեմ :love դրա համար էլ կարծիքիդ անձագանքեցի :) գիտեմ որ շատերն են էդ քայլին գնում, երևի մենակ չմնալու համար :) բայց մեկա ինձ ու քեզ ոչ ոք չի կարող հակառակում համոզել ;)

Հա, Դայ ջան, մի խոսքով, ի մի բերելով ամբողջ ասվածը, գալիս ենք մի եզրակացության. մեծ սեր հնարավոր չէ տածել մեկից ավելի մարդկանց նկատմամբ միաժամանակ, կյանքի տարբեր էտապներում հնարավոր է, իհարկե կան բացառություններ՝ օդնալյուբ կոչվածները, իսկ պարզապես սիրել, բայց չգժվել, կարծում եմ՝ հնարավոր է :) Էդ էեեեն սերը չի, բայց էլի սիրո տարատեսակներից է :) :oy

Dayana
19.09.2008, 10:26

համաձայն եմ :) բայց օդնալյուբներին հարգում եմ մի քանի հազար անգամ վելի, քան բոլոր մնացածներին :oy

Ariadna
19.09.2008, 10:28
համաձայն եմ :) բայց օդնալյուբներին հարգում եմ մի քանի հազար անգամ վելի, քան բոլոր մնացածներին :oy

Դայ, շատ դաժան ա օդնալյուբ լինելը, պատկերացրու 19 տարեկանում մեկին սիրեցիր գժի պես, ու ինչ–ինչ պատճառներով բաժանվեցիք։ Որեմն վե՞րջ, կյանքդ պետք ա կանգ առնի՞։ Ամուսնանալուց հետո՝ ուրիշ, բայց եթե մինչև ա ու չի ստացվու՞մ :)

Dayana
19.09.2008, 10:30

Հասկանում եմ որ էդ բարդ բանա, բայց էդ իդեալական ա չէ՞ :oy 19 չէ, 16 ;) ամենաիսկական սիրահարվելու տարիքում :)

impression
19.09.2008, 10:33
համաձայն եմ :) բայց օդնալյուբներին հարգում եմ մի քանի հազար անգամ վելի, քան բոլոր մնացածներին :oy

Ինչո՞վ են վերոնշյալ "օդնալյուբները" /:angry/ առավել մյուսներից: Կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է, էսօր սիրում ես մեկին, վաղը՝ մեկ ուրիշին, մյուս օրը՝ մի քանիսին, մի քիչ հետո՝ ոչ մեկին, վերջում՝ միայն քեզ: :) Բոլորն էլ հասկանալի ու մարդկային են, տարանջատումները չեմ հասկանում:

Ariadna
19.09.2008, 10:33
Հասկանում եմ որ էդ բարդ բանա, բայց էդ իդեալական ա չէ՞ :oy 19 չէ, 16 ;) ամենաիսկական սիրահարվելու տարիքում :)

Չէէէէէէ, Դայ, չես համոզի, բաժանվելու պարագայում չեմ ընդունում օդնալյուբի կայֆը :) Գոնե 70-ում, որ իմանաս էլ շատ բան չի մնացել, սիրելով մեռնես, ասես ինձ ուրիշը պետք չի :love

Dayana
19.09.2008, 10:37
Ինչո՞վ են վերոնշյալ "օդնալյուբները" /:angry/ առավել մյուսներից: Կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է, էսօր սիրում ես մեկին, վաղը՝ մեկ ուրիշին, մյուս օրը՝ մի քանիսին, մի քիչ հետո՝ ոչ մեկին, վերջում՝ միայն քեզ: :) Բոլորն էլ հասկանալի ու մարդկային են, տարանջատումները չեմ հասկանում:

ինչի՞ ես վրաս գոռում :( հա ես էլ եմ հաճախ սիրահարվում, մեկ - մեկ էդ անցումը չեմ զգում :D շատ հաճախ մենակ ինքս ինձ եմ սիրում, բայց երվ հիշում եմ շատ թանկ մի մարդու, որ համոզված էր իր օդնալյուբ լինելում, չգիտեմ խի հիանում եմ :love :oy

Չէէէէէէ, Դայ, չես համոզի, բաժանվելու պարագայում չեմ ընդունում օդնալյուբի կայֆը :) Գոնե 70-ում, որ իմանաս էլ շատ բան չի մնացել, սիրելով մեռնես, ասես ինձ ուրիշը պետք չի :love
դե էդ նայած ում մոտ երբ ;)

impression
19.09.2008, 10:43
ինչի՞ ես վրաս գոռում :( հա ես էլ եմ հաճախ սիրահարվում, մեկ - մեկ էդ անցումը չեմ զգում :D շատ հաճախ մենակ ինքս ինձ եմ սիրում, բայց երվ հիշում եմ շատ թանկ մի մարդու, որ համոզված էր իր օդնալյուբ լինելում, չգիտեմ խի հիանում եմ :love :oy

Ես շատ ուշ-ուշ եմ սիրահարվում, ու երբ դա տեղի է ունենում, նմանվում է տարերքի, որի էներգիան կարող է թե՛ կործանել, թե՛ կյանք տալ: Բացարձակապես չեմ պատկերացնում սեր առաջին հայացքից, բազմասիրություն և այլն, բայց դա չի նշանակում, թե դրանք չկան: Ուղղակի իմը չեն: Դեռ: Ի՞նչ իմանամ, հետո գլխիս ինչ կգա: :)

Ariadna
19.09.2008, 10:45

Ապրես Լիլ ջան, ես էլ եմ առաջնորդվում՝ երբեք մի ասա երբեք կարգախոսով։ Կյանք ա, ամեն բան էլ կպատահի ;)

Dayana
19.09.2008, 10:46
Ես շատ ուշ-ուշ եմ սիրահարվում, ու երբ դա տեղի է ունենում, նմանվում է տարերքի, որի էներգիան կարող է թե՛ կործանել, թե՛ կյանք տալ: Բացարձակապես չեմ պատկերացնում սեր առաջին հայացքից, բազմասիրություն և այլն, բայց դա չի նշանակում, թե դրանք չկան: Ուղղակի իմը չեն: Դեռ: Ի՞նչ իմանամ, հետո գլխիս ինչ կգա: :)

դրա համար էլ քեզ շատ եմ սիրում :)
Լիլ ես էլ եմ փորձում հասկանալ, որ էդ բազմասիրություն ու չգիտեմ էլ ինչ , դրանք կան, բայց էլի իմը չեն, դրա համար էլ իրանք իմ համար միֆի պես մի բան են :oy իսկ այ սեր առաջին հայացքից լինումա ;) հավատա էլի :oy

impression
19.09.2008, 10:59
դրա համար էլ քեզ շատ եմ սիրում :)
Լիլ ես էլ եմ փորձում հասկանալ, որ էդ բազմասիրություն ու չգիտեմ էլ ինչ , դրանք կան, բայց էլի իմը չեն, դրա համար էլ իրանք իմ համար միֆի պես մի բան են :oy իսկ այ սեր առաջին հայացքից լինումա ;) հավատա էլի :oy

այ բալա, հավատում եմ, ամեն ինչի էլ հավատում եմ, հենց էդ ա որ :)

Ուլուանա
19.09.2008, 21:03
Էդ օդնօլյուբ հասկացությունը ոնց չեմ սիրում։ Ավելի ճիշտ՝ լուրջ չեմ վերաբերվում։ Բայց նախքան ասելս, թե ինչու, երևի անցնեմ էդ բառի հայերեն համարժեքին, որը, չգիտես ինչու, հաճախ չի օգտագործվում։ Միասեր։ Ի՞նչ է նշանակում միասեր լինել։ Ամբողջ կյանքում սիրել միայն մեկին, չէ՞։ Բայց, ի՞նչ եք կարծում, ե՞րբ կարելի է մարդուն միասեր համարել։ Իմ կարծիքով, ոչ շուտ, քան նրա մահից անմիջապես առաջ, քանի որ ոչ ոք չգիտի ու չի կարող համոզված ասել (քանի դեռ ապրում է), որ ինքն այլևս երբեք չի սիրելու ոչ մեկի։ Հնարավոր է, որ մարդ մի անգամ սիրելուց հետո տարիներով, գուցե նույնիսկ տասնյակ տարիներ չսիրի ոչ մեկին, բայց հանկարծ սիրի։ Դրա համար կենդանի մարդկանց միասեր լինելու մասին խոսակցություններն ուղղակի ավելորդ եմ համարում ընդհանրապես։ Չնայած, որ խորանանք, նույնիսկ արդեն մահացածների մասին չենք կարող հաստատ իմանալ։ ;)

Ինչ վերաբերում է միաժամանակ մեկից ավելի մարդկանց սիրելուն, ապա համաձայն եմ այն կարծիքին, որ լուրջ սիրո դեպքում նման բան հնարավոր չէ, նկատի ունեմ՝ հաստատ երկուսը միաժամանակ լուրջ ու իսկական լինել չեն կարող։ Այստեղ ոմանք երևի կասեն՝ իսկ ո՞նց է որոշվում լուրջն ու իսկականը... Պայմանականորեն որոշենք, որ ամեն մարդ ինքն է որոշում իր սիրո լրջության ու իսկականության աստիճանը։

ivy
19.09.2008, 21:11
Ինչ հետաքրքիր է ու գուցե սխալվում եմ.... բայց ես, միասեր ասելով, հասկանում եմ մարդու, ով շատ երկար ժամանակ սիրում է մեկին, ու այդ մարդու համար ուրիշ ոչ ոք գոյություն չունի՝ որպես հետաքրքրության օբյեկտ, բացի իր սիրելիից։ Այդ մարդը տարիներ հետո կարող է մեկ այլ նման սեր ունենալ, ու ինքը էլի կկոչվի միասեր։ Միասեր ասելով՝ հասկանում եմ միանգամայն հավատարիմ ու «ուրիշներին չնկատող» մարդու, ով լրիվ նվիրված է իր սիրուն։ Իսկ թե կյանքում մի անգամ է նման սեր իրեն հանդիպելու, թե մի քանի անգամ, դա արդեն այլ հարց է...

Ուլուանա
19.09.2008, 21:24

Ըստ երևույթին, շատերն են էդպես համարում, որովհետև գրածդ կարդալուց հետո ինտերնետում որոնում արեցի ու մի քանի ֆորում գտա, որտեղ հենց այդ հարցն էր քննարկվում. ի՞նչ է նշանակում միասեր։ Ու շատերի կարծիքով, միասերը հենց այն է, ինչ դու նկարագրեցիր, բայց հետո ռուսերենի բացատրական բառարանում նայեցի однолюб (միասեր) բառը և հետևյալ բացատրությունը գտա.
ОДНОЛЮБ – Человек, к-рый всю жизнь верен одной своей любви.
ՄԻԱՍԵՐ – մարդ, որն ամբողջ կյանքում հավատարիմ է իր միակ սիրոն

Moon
19.09.2008, 22:40
սիրել՝ոչ, բայց համակրել միշտ էլ կարելի է, կամ սիրահարվել, բայց սիրելը ուրիշ զգացողություն է։

Երվանդ
20.09.2008, 00:11
կարծում եմ սիրել հնարավոր է մեկին,իսկ մարդ նենց էակ է ,որ միշտ " սիմպածյա "է ունենում կոխքից:oy,բայց դե հիմա սիրահարվել ու սիրել շատ դժվարա,սկի մեկին մեր սրտով չենք գտնում որ սիրենք ուր մնաց երկրորդին:(

Ոնց թե չեք գԸտնԸմ:B:angry:D, աստվածաշնչում գրածա փնտրիր և կգտնես, ուրեմն լավ չես փնտրում:))

Աբելյան
09.05.2011, 14:29
Հա::cry2

Quyr Qery
09.05.2011, 16:58
Հա::cry2
Հայկո՞՞ ...ես ինչ է հետդ կատարվում այ տղա՞՞՞.......:D :o

Հա,, հնարավոր է..... են էլ ոնց է հնարավոր.. ուղղակի դա մարդու հոգեբանությունից,, մտածելակերպից ու կյանքի նկատմամբ ունեցած պատկերացումներից է գալիս.....

VisTolog
09.05.2011, 17:12
Էդ նշանակումա, որ չես կողմնորոշվում ում ես սիրում, ոչ թե մի քանիսին ես սիրում:pardon

Լուսաբեր
09.05.2011, 17:17
Էդ նշանակումա, որ չես կողմնորոշվում ում ես սիրում, ոչ թե մի քանիսին ես սիրում:pardon

Կամ էլ լրիվ օջախլամա վիճակա մոտները:))