PDA

Դիտել ողջ տարբերակը : 2 տոն մեկ օրում



ArmineIvanyan
18.09.2008, 15:36
Այս տարի Սետեմբերի 21 - ին ՀՀ կտոնի 2 միաշամանակ 2 տոն` Անկախության Օրը և Մուսա լեռան տոնը:

Փոքր անդրադարձ "Մուսա լեռի" պատմությանը....


Մուսալեռը գտնվում էր Միջերկրական ծովի ափին, պատմական Հայաստանի տարածքում,Թուրքիայի և Սիրիայի այսօրվա սահմանագծին: Իրադարձությունը,որի պատճառով մուսալեռցիներին ճանաչեց ողջ աշխարհը,տեղի ունեցավ արյունալի 1915թ.,երբ հայերին ոչնչացնելու թուրքական ծրագիրը սկսեց իրականացվել:

Երիտթուրքերի կառավարությունը հայերին հրամայեց լքել իրենց հողերը,սակայն Մուսալերի բնակիչները, անտեսելով կարգադրությունը,որոշեցին բարձրանալ լեռան գագաթը և ինքնապաշտպանություն կազմակերպել: 4,300 մուսալեռցիներ 53 օր շարունակ կատաղի կերպով դիմակայեցին թուրքական ջոկատներին: Սովը, ծարավը,անդադար անձրևները չկոտրեցին հայոց ոգին. նրանք պար էին բռնում զուռնայի ու դհոլի հնչյունների ներքո,որպեսզի չսառչեն և բարձր պահեն հոգու արիությունը: Եվ Մուսալեռը մնաց անդրդվելի, և մահն անզոր էր նրա անմահ հերոսների առջև:

Մուսալեռցիները շուտով զինվորական նավեր նկատեցին, իրենց հերթին ֆրանսիացի նավաստիները լեռան գագաթին տեսան ծածանվող ասեղնագործ մի դրոշ հետևյալ բառերով` Քրիստոնյաները վտանգի մեջ են. օգնություն:

Ֆրանսիական և բրիտանական նավերը 4,200 մարդ տեղափոխեցին Մուսալերից Պորտ-Սայիդ,Եգիպտոս: Առաջին Համաշխարհային պատերազմից հետո հայերին թույլ տրվեց վեռադառնալ հայրենիք, սակայն 1939թ. այդ տարածքը կցվեց Թուրքիային,և նրանք ստիպված` երկրորդ և վերջին անգամ հեռացան հայրենի վայրերից: Շատերը բնակություն հաստատեցին Լիբանանում, Այնճար գյուղում, իսկ մնացածը ապաստան գտան Հայաստանում` հիմնելով Մուսալեռ գյուղը:


Այս պատմական իրադարձությունը հետագայում ոգեշնչեց Ֆրանց Վերֆելին, որը գրեց բոլոր ժամանակների համար արդիական “Մուսա լեռան քառասուն օրը” վեպը: Եվրոպայում ապրող հրեաները կարդում էին այն` կանխազգալով իրենց ճակատագիրը: Հոլոքոստի ժամանակ այդ գիրքը գետտոյի պաշտպանները ձեռքից ձեռք էին փոխանցում` որպես ներշնչանքի աղբյուր և նացիստների դեմ զենք վերցնելու կոչ:Մուսալեռցիները, որտեղ էլ որ լինեն, չեն մոռանում իրենց պատմությունը, անդավաճան են` իրենց մշակույթին ու լեզվին: Ամեն տարի հերոսական ճակատամարտի տարեդարձին մուսալեռցիների հետնորդները հարգանքի տուրք են մատուցում նահատակների հիշատակին և սեպտեմբերի երրորդ կիրակի օրը մեծ շուքով տոնում իրենց հաղթանակը:
Տարին մեկ անգամ այստեղ կարելի է տեսնել քառասուն կաթսա` հարիսայով լի, որը պատրաստվում է ողջ գիշեր` ցորենից և գառան մսից, ազգային երգերի հնչյունների ներքո:

Հարիսան պատմական անցյալ ունի: Այն պատրաստում էին թե' ուրախ տոնակատարությունների, թե' տխուր արարողությունների ժամանակ: Այդ պատճառով էլ այն եփում էին քահանայի կողմից օրնված և այնուհետև զոհաբերված գառան մսից: Մուսալեռից 14 ընտանիք միայն հարիսա եփելու պատիվ ունի, և այդ ավանդույթը ժառանգաբար անցնում է հորից որդուն:

Ազգային ուտեստի պատրաստությունների ժամանակ բոլոր մուսալեռցիները հավաքվում են խարույկի շուրջ, դհոլ են խփում, ժողովրդական երգեր երգում ու պարում: Եվ նույնիսկ ալեհեր ծերունիները մի կողմ են նետում ձեռնափայտերը, ուղղում են մեջքերը և ինքնամոռաց սկսում պարել:

Մուսալեռցիները, որտեղ էլ որ լինեն, չեն մոռանում իրենց պատմությունը, անդավաճան են` իրենց մշակույթին ու լեզվին: Ամեն տարի հերոսական ճակատամարտի տարեդարձին մուսալեռցիների հետնորդները հարգանքի տուրք են մատուցում նահատակների հիշատակին և սեպտեմբերի երրորդ կիրակի օրը մեծ շուքով տոնում իրենց հաղթանակը:

Այս կիրակի մուսալեռցիները բացի իրենց տոնից բոլոր այլ հայերի հետ նշելու են նաև ՀՀ անկախության 17 - րդ տարեդարձը:

Tig
25.09.2012, 17:39
Էս տարի Մուսալեռան օրը 22-23-ի գիշերն էր:)


http://www.youtube.com/watch?v=7zv0pr5_8AY&feature=related