PDA

Դիտել ողջ տարբերակը : Չեչիլիա Բարտոլի/Cecilia Bartoli



ars83
18.09.2008, 14:53
Այս թեման նվիրված է ժամանակակից լավագույն օպերային կատարողներից մեկին՝ Չեչիլիա Բարտոլիին (Cecilia Bartoli):

Իմ կարծիքով, նրա ձայնն իրապես Աստվածային պարգև է։

Sposa son disprezzata («Ես կին եմ և ես արհամարհված եմ») մեներգը Անտոնիո Վիվալդիի Bajazet օպերայից.
http://www.youtube.com/watch?v=Jr3WNaMJMA8&feature=related

Եվս մի արտակարգ կատարում՝
Agitata da due venti - Անտոնիո Վիվալդիի «Գրիզելդայից»
http://www.youtube.com/watch?v=J7P-INo21qU&feature=related

ars83
18.09.2008, 15:22
Իմ սիրած կատարումներից :)

Հայդնի «Օրֆեյ և Էվրիդիկա» օպերայից՝
http://www.youtube.com/watch?v=NAJqwHa04Eo&feature=related

Ռուֆուս
18.09.2008, 22:27
Հրաշք կատարումներ են... :)

Տատ
19.09.2008, 12:59
Ինչ անսպասելի թեմա...
Ես տեսել և ԼՍԵԼ եմ նրան լայֆ, պատկերացնում ե՞ք:

Ռոսսինիի «Barbier de Sevilla» Ռոզինան էր, Ցյուրիխի Օպերայում: Ոչ միայն ձայնը, նրա շարժումները, միմիկան, ստեղծված բեմական կերպարը՝ անմոռանալի են:
Հիշում եմ, մենք ղատ վատ տեղեր ունեինք(էժան) և ամուսինս գերադասում էր կանգնել, որ սյունն իրեն չխանգարի: Նա բավականին բոյով է, իրոք հնարավոր է, որ բեմից էլ աչքի ընկներ, իր ասածով, Բարտոլին մի կարճ պասսաժի ընթացքում իրեն էր նայում՝ երգելով: :love:
Լրիվ խելքահան եղավ հուզմունքից, մի երկու տարի այդ պատմությունն էինք լսում: Իսկ ես նախանձում եմ, ինչու ինձ չի նայել...Վառ կրակոտ անձնավորություն է ՉԲ-ն:
Հաջորդ անգամ՝ Cerentola, նորից Ռոսսինի, նորից Ցյուրիխում, նա երգում էր костыль-ով, ոտքը կոտրել էր, բայց ներկայացումը խափանել՝ երբեք: Ու էլի ծիծաղեցնում էր դահլիճը իր հումորով, օգտագործում այդ костыль-ը դերին աղ ու բիբար տալու համար:

Ասէմ, որ այս անգամ ամուսինս չարժանացավ նրա հայացքին, ինչքան էլ կանգնեց: Վայ թե միայն դրա համար էր եկել, խեղճը...

ars83
20.09.2008, 11:46
Հրաշք կատարումներ են...
:) Համամիտ եմ։


Ես տեսել և ԼՍԵԼ եմ նրան լայֆ, պատկերացնում ե՞ք:

Երջանիկ մարդ :)


Ռոսսինիի «Barbier de Sevilla» Ռոզինան էր, Ցյուրիխի Օպերայում: Ոչ միայն ձայնը, նրա շարժումները, միմիկան, ստեղծված բեմական կերպարը՝ անմոռանալի են:

Ուրեմն այս հատվածը հաճելի հուշեր կարթնացնի՝
http://www.youtube.com/watch?v=PVRDoGRaBUY

Ես առաջին անգամ նրան տեսել եմ հեռուստացույցով Մոցարտի 250–ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ, «Ալելույան» էր երգում.
http://www.youtube.com/watch?v=YruVzW6zjdk

Վառ կրակոտ անձնավորություն է ՉԲ-ն:
Կատարումներից զգացվում է։


Հաջորդ անգամ՝ Cerentola, նորից Ռոսսինի, նորից Ցյուրիխում, նա երգում էր костыль-ով, ոտքը կոտրել էր, բայց ներկայացումը խափանել՝ երբեք: Ու էլի ծիծաղեցնում էր դահլիճը իր հումորով, օգտագործում այդ костыль-ը դերին աղ ու բիբար տալու համար:

http://www.youtube.com/watch?v=qVZNx39xYiA
:) թեմայից դուրս՝ костыль - անթացուպ (անութ – թևատակ, ցուպ – գավազան, փայտ), ձեռնափայտ:

Mitre
20.09.2008, 12:00
Հնարավորություն կա՞ այս կատարումները քաշելու:

ars83
20.09.2008, 12:37
Հնարավորություն կա՞ այս կատարումները քաշելու:

Այո։
youtube -ի դուր եկած վիդեոի հասցեն պատճենահանում ես բրաուզերի հասցեի տողից, մուտքագրում այստեղ
http://keepvid.com/
և սեղմում Download:
Առաջարկվում է երկու ձևաչափ՝ flv և mp4։ Քաշում ես և վայելում :)

Mitre
20.09.2008, 12:39
Այո։
youtube -ի դուր եկած վիդեոի հասցեն պատճենահանում ես բրաուզերի հասցեի տողից, մուտքագրում այստեղ
http://keepvid.com/
և սեղմում Download:
Առաջարկվում է երկու ձևաչափ՝ flv և mp4։ Քաշում ես և վայելում :)

Շնորհակալություն , հիմա փորձեմ

ars83
20.09.2008, 12:52
Շնորհակալություն , հիմա փորձեմ

Ստացվու՞մ է։

Եվս մի արտակարգ կատարում.
http://www.youtube.com/watch?v=Og4KRasidK0&NR=1

Mitre
20.09.2008, 13:10
Ստացվու՞մ է։

Եվս մի արտակարգ կատարում.
http://www.youtube.com/watch?v=Og4KRasidK0&NR=1

Գործի տեղն եմ, wmp- ով չի բացում, տանը կփորձեմ ուրիշ պլեերով:

ars83
20.09.2008, 13:14
Գործի տեղն եմ, wmp- ով չի բացում, տանը կփորձեմ ուրիշ պլեերով:
Լավ։

Մի քանի հատ էլ Հենդելից՝ :)
http://www.youtube.com/watch?v=T5gc6VMygMI&feature=related
http://www.youtube.com/watch?v=0qv88wKEA5M&feature=related

ars83
06.12.2011, 01:12
«Armatae face et anguibus» արիան Անտոնիո Վիվալդիի «Juditha Triumphans» օպերայից:

Չեչիլիայի կատարմամբ.

http://www.youtube.com/watch?v=Gn89JoTfBak

Կարինա Գովենի կատարմամբ.

http://www.youtube.com/watch?v=U4KEbMPN4jc

Երկրորդ հեղինակի՝ տեսանյութին տված վերնագրի հետ համամիտ չլինելով («Ամոթ Չեչիլիա Բարտոլիին, կեցցե՛ Կարինա Գովենը»), այնուամենայնիվ, համաձայն եմ, որ Չեչիլիայի կատարումը զիջում է Կարինայինին, ԻՀԿ:

ars83
06.12.2011, 01:22
Բռնվեք: :))

Անտոնիո Վիվալդի. «Agitata da due venti», «Գրիզելդա» օպերայից:

Կատարում է Չեչիլիա Բարտոլին.

http://www.youtube.com/watch?v=rISjBGOtHhs

Կատարում է Կիմչիլիա Բարտոլին.

http://www.youtube.com/watch?v=vdQU-N8b3HA