PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստաբատ Մատեր



ars83
18.09.2008, 13:58
Աստվածամորը բազմաթիվ երաժշտական ստեղծագործություններ են ձոնվել։ Դրանցից մեկն է «Ստաբատ Մատերը» (Stabbat Mater (Dolorosa) Կանգնած էր ողբացող Մայրը [Խաչի մոտ])։ Եկեք այս թեմայում խոսենք տարբեր հեղինակների գրած «Ստաբատ Մատեր»–ների մասին, և եթե կան հղումներ, որոնցով կարելի է բեռնել երաժշտությունը, տեղադրենք այստեղ։

Լսե՞լ եք արդյոք որևէ կոմպոզիտորի «Ստաբատ Մատեր», և ո՞րն եք ամենաշատը սիրում։

ars83
20.09.2008, 12:17
«Ստաբատ Մատերը» տասներեքերորդ դարի կաթոլիկ օրհներգ է՝ նվիրված Աստվածամորը։ Այն վերագրվում է Ջակոմո դի Տոդիին։
Ահա տեքստը և նրա թարգմանությունները՝
http://ru.wikipedia.org/wiki/Stabat_Mater
http://en.wikipedia.org/wiki/Stabat_Mater

Ստաբատ Մատերի տեքստի վրա շատ կոմպոզիտորներ երաժշտություն են գրել։ Իմ լսածներից գեղեցկագույնը Ջովանի Բատիստա Պերգոլեզիինն է (1710-1736): Եթե լսել ցանկացող լինի, տեղ ասեք, կփորձեմ բեռնել։
Ահա առաջին և վերջին հատվածները Պերգոլեզիի «Ստաբատ Մատերից» (այնքան էլ հաջող կատարումներ չեն, իմ կարծիքով, բայց երաժտությունը, միևնույն է, չհաշխարհիկ է)
http://www.youtube.com/watch?v=mNt13Vw-K6Q
http://www.youtube.com/watch?v=882PtzaDjLw&feature=related

ars83
20.09.2008, 18:22
Անտոնիո Վիվալդիի «Ստաբատ Մատերը».

Մաս 1.
http://www.youtube.com/watch?v=178PlKYU3GY&feature=related
Մաս 2.
http://www.youtube.com/watch?v=TtpI-yc2PtE&feature=related
Մաս 3.
http://www.youtube.com/watch?v=XDyarZKsgHM&feature=related
Մաս 4.
http://www.youtube.com/watch?v=j9wmv0NHc6Y&feature=related
Մաս 5.
http://www.youtube.com/watch?v=0OOStQqN-gU&feature=related
Մաս 6.
http://www.youtube.com/watch?v=UgRtf8qtpNc&feature=related

Mitre
21.09.2008, 12:05
Ստաբատ Մատերի սկզբնական տեքստին միանգամայն հարազատ է հայկական միջնադարյան նշանավոր ՛՛ Տիրամայր՛՛ տաղը:

Տիրամայրն հանդէպ որդւոն ի խաչին կայր տըրտմագին,
Եւ, լըսելով զծարաւին, հառաչմամբ լայր ցաւագին,
Ի փուշ պըսակըն դիտելով, ողբ, կոծ, վայ տայր իւր անձին.
- Աչացըս լոյս, որդեակ Յիսուս, ես ընդ քեզ մեռանիմ

Մեղեդին պահպանվել է Թաշչյանի և Կոմիտասի գրառումներում:
՛՛ Տիրամայրը՛՛ յուրատեսակ հայկական Ստաբատ Մատեր է:

ars83
22.09.2008, 12:12
Ստաբատ Մատերի սկզբնական տեքստին միանգամայն հարազատ է հայկական միջնադարյան նշանավոր ՛՛ Տիրամայր՛՛ տաղը:

Տիրամայրն հանդէպ որդւոն ի խաչին կայր տըրտմագին,
Եւ, լըսելով զծարաւին, հառաչմամբ լայր ցաւագին,
Ի փուշ պըսակըն դիտելով, ողբ, կոծ, վայ տայր իւր անձին.
- Աչացըս լոյս, որդեակ Յիսուս, ես ընդ քեզ մեռանիմ

Մեղեդին պահպանվել է Թաշչյանի և Կոմիտասի գրառումներում:
՛՛ Տիրամայրը՛՛ յուրատեսակ հայկական Ստաբատ Մատեր է:
Իսկ կատարման որևէ ձայնագրություն չկա՞, շատ կուզենայի լսել։

Monk
11.10.2008, 20:05
Արս, ես ունեմ, բայց չգիտեմ որտեղ ափլոդ անեմ: Այս թեմայում չեմ կարա, խախտում կլինի::)

Monk
11.10.2008, 20:29
Փորձեցի բեռնել, բայց չստացվեց: 3.54 մեգաբայթ է, էն էլ զիպ արած: :8

ars83
12.10.2008, 13:40
Արս, ես ունեմ, բայց չգիտեմ որտեղ ափլոդ անեմ: Այս թեմայում չեմ կարա, խախտում կլինի::)

Վայ, Մոնկ ջան, հեսա նամակով հասցես ուղարկեմ, եթե կարող ես, մեյլով ուղարկիր։

ars83
24.11.2010, 15:34
Ֆրանսիս Պուլենկ. Ստաբատ Մատեր

Ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկն (1899-1963) իր Ստաբատ Մատերը նվիրել է նորաձևության զարդանկարիչ, դիզայներ Քրիստիան Բերարի հիշատակին: Վերջինս հանկարծամահ է եղել Théâtre Marigny-ի դահլիճում 1949թ. փետրվարի 12-ին՝ իր դեկորի ցուցադրման ժամանակ:
«Քրիստիան Բերարի մահվանից հետո ես որոշեցի կրոնական մի գործ ձոնել նրա հիշատակին: Սկզբում մտածում էի Ռեքվիեմի մասին, բայց համարեցի, որ այն չափից դուրս ծիսական է: Այդ ժամանակ էր, որ միտք հայտնվեց մի բարեխոսական աղոթքի մասին, և Ստաբատի հուզիչ տեքստն ինձ շատ համապատասխան թվաց Rocamadour-ի Աստվածամոր տաճարին սիրելի Բերարի հոգին հանձնելու համար»: (Ֆ. Պուլենկ)
Rocamadour-ում, որը Պուլենկը հայտնաբերել էր 1936-ի ամռանը, նա կերտեց իր գործը համարյա երկու ամսում: Ստաբատ Մատերը վերածնվեց 1951թ.ին Ստրասբուրգի փառատոնում՝ Ֆրից Մյունխի դիրիժորական փայտիկի ներքո:
Ստեղծագործությունը կազմվել է երկու այլ մեծ կրոնական գործերի՝ Մեսսայի և Գլորիայի արանքում: Այն բաժանված է տասներկլու մասերի, և առաջին իսկ ունկնդրումն ակներև է դարձնում հանգիստ (1, 3, 4, 6, 8, 10, 12) և աշխույժ (2, 5, 7, 9, 11) մասերի գրեթե պարբերական փոխհաջորդումը: Կլոդ Ռոստանը կոմպոզիտորի հետ իր ռադիոզրույցներում նշում է, որ վարպետի առաջին գործերը «պատկերացնել են տալիս հռոմեական եկեղեցիները, մինչդեռ Ստաբատ Մատերը ավելի շուտ հիշեցնում է ֆրանսիական ճզվիտական ոճը՝ մնալով հասարակ և միևնույն ժամանակ զարդարուն»:
Ստեղծագործական լայն բազմազանությունը, ինչպես նաև նվագախմբի և երգչախմբի չտեսնված կազմը (2 ֆլեյտա, պիկոլո, 2 հոբոյ, անգլիական շեփոր, 2 կլառնետ, բաս-կլառնետ, 3 ֆագոտ, 4 շեփոր, 3 փող, 3 տրոմբոն, 3 թմբուկ (թարգմանությունը, միգուցե, սխալ է, ռուսերեն՝ литавры), 2 տավիղ, 5-ձայնանոց երգչախումբ, սոլո սոպրանո), ցուցադրում են Պուլենկի կրոնական ոճի զարգացումը: Ստեղծագործության ներդաշնակ երաժշտական տեքստն իր բարդությամբ կարող է մրցել Մեսսայի հետ, սակայն դիեզների և բեմոլների ողկույզները բնավ չեն նյարդացնում ունկնդրին, հակառակը, այս մշտական մոդուլացումները գերում են իրենց բնականությամբ և հատկապես ճկունությամբ, ալտերացումները հաճախ բխում են էնհարմոնիայի և տոնալ կամ մոդալ երկակիությունից:
Բազմաթիվ կրկնությունների օգնությամբ Պուլենկը երաժշտականաորեն ընդգծում է մեծ արտահայտչականությամբ տեքստի կարևոր բառերը (Gladius, Beneditus, Quis? Quis? Morientem, desolatum...), որոնք, սակայն, միշտ հստակ լսելի են, իսկ երաժշտությունը շեշտում է զգացական կողմը և խոհականությունը:
Ստեղծագործության առավել փայլուն էջերից նշենք կտրուկ և խրթին Cujus animam gementem-ը (Որի հոգին ողբացող, մաս Բ), հովվերգական Quae moerebat et dolebat-ը (Ինչպես էր ողբում և տրտմում, մաս Դ), սոպրանոյի մուտքը Vidit suum dulcem Natum-ում (Տեսնում էր սիրելի հաազատ Որդուն, մաս Զ), հստակ-աղոտ Sancta Mater-ը (Սուրբ Մայր, մաս Թ), որը փոխակերպվում է ողբերգական խաչելությանէ լուսավորելով Կույսի անունը (Fac, ut portem Christi mortem, Թույլ տուր կիսել Քրիստոսի մահը, մաս Ժ) և, վերջապես, դրախտային եզրափակիչ Quando corpus morietur-ը (Երբ մարմինս մահանա, մաս ԺԲ), որը հավերժացնում է ստեղծագործության լուսավոր ծաղկումը:

Նյութը վերցված է հետևյալ կայքից (http://www.coge.org/historique/programme.php?id=22_fs01):

Ֆ. Պուլենկ. Ստաբատ Մատեր. Sophie Marin-Degor, սոպրանո, Choeur de Radio France, Orchestre National de France, դիրիժոր՝ Alain Altinoglu


http://www.youtube.com/watch?v=PYb3qmJO2_o

http://www.youtube.com/watch?v=b-aSAJrobmA&feature=related

http://www.youtube.com/watch?v=gbMkWLWN4dM&feature=related

http://www.youtube.com/watch?v=p5oe-2dAavE&feature=related

Առանձնահատուկ շնորհակալություն Ֆոտոնին՝ ստեղծագործության հետ ծանոթացնելու համար:

sharick
24.11.2010, 20:54
Pergolesi Stabat Mater 6

http://www.youtube.com/watch?v=eNJsudQ34GU&feature=related

ars83
24.11.2010, 21:07
Pergolesi Stabat Mater 6
Հարգելի sharick, եթե դժվար չէ.
ա. Տեղադրեք ստեղծագործությունն ամբողջությամբ.
բ. Նշեք կատարողին.
գ. Եթե տեղեկություններ ունեք, թե ինչպես է ստեղծվել ստեղծագործությունը, հրապարակեք դրանք:

Ես արդեն նկատեցի, որ Վիվալդիի Ստաբատ Մատերը տեղադրելիս մեծ սխալ եմ գործել, չեմ տեղադրել վերը նշված տեղեկությունները (բ և գ): Չէի ուզենա, որ Դուք էլ կրկնեք իմ սխալը: Եկե՛ք ինֆորմատիվ գրառումներ կատարենք այս թեմայում:

Կանխավ շնորհակալություն:

sharick
25.11.2010, 10:16
Pergolesi Stabat Mater 6

http://www.youtube.com/watch?v=eNJsudQ34GU&feature=related
Giovanni Battista Pergolesi
http://www.youtube.com/watch?v=jm9UDcdyu6c&feature=related
http://www.youtube.com/watch?v=O3n0Bojl7E4&feature=related
http://www.youtube.com/watch?v=Ij4pwZdzNlA&feature=related
http://www.youtube.com/watch?v=65RqJY-izxs&feature=related
http://www.youtube.com/watch?v=ypw4Ytq9jiE&feature=related
http://www.youtube.com/watch?v=H9pF5vbAHQk&feature=related