PDA

Դիտել ողջ տարբերակը : Արհամարհե՞լ, լռե՞լ, պատասխանե՞լ...



Մտահոգ
17.09.2008, 18:43
Արհամարհե՞լ, լռե՞լ, պատասխանե՞լ...
9:48 Yerevan | 5:48 GMT | Wednesday 17 September 2008
Արման Նավասարդյան
Արտակարգ եւ լիազոր դեսպան

Ադրբեջանական 1st News կայքը սեպտեմբերի 15-ին զետեղել է Մաքսիմ Շեւչենկոյի «Ես գիտեմ, որ Շուշան սուրբ քաղաք է ադրբեջանցիների համար» խորագրով հարցազրույցը: Այն, որ նման դարձվածքը իր մեջ պարունակում է սադրանք եւ խորը վիրավորանք յուրաքանչյուր հայի մարդկային զգացմունքների եւ ազգային արժանապատվության համար` երկու կարծիք լինել չի կարող:
Սակայն ներկա ինֆորմացիոն գերառատության եւ ժամանակի խիստ սղության պայմաններում կարելի կլիներ անտեսել մեզ համար անընդունելի այդ հարցազրույցը, իսկ հեղինակին ուղարկել այնտեղ, որտեղ օրական բազմաթիվ անգամներ մեկմեկու ուղարկում են նույնիսկ ամենաինտելիգենտ ռուսները: Բայց ոչ այս դեպքում: Նախ` հարցազրույցի հեղինակը ինքը հայտնի «լրագրողական ցեխից» է, մոսկովյան կենտրոնական հեռուստատեսության «Դատեք ինքներդ» հաղորդաշարի հեղինակը եւ հաղորդավարը: Եվ ամենակարեւորը, Շեւչենկոն անդամ է Ռուսաստանի Հասարակական պալատի, որը ստեղծվել եւ գործում է Պուտինի նախաձեռնությամբ եւ նրա հսկողության ներքո: Ստացվում է, որ Շեւչենկոն հանդիսանում է, ոչ միայն հասարակական-քաղաքական գործիչ: Տվյալ պարագայում նա պետական այր է, որի յուրաքանչյուր խոսքը ուղիղ համեմատական է իր ստատուս քվոյին: Բայց թող այդ մասին մտածի իր անմիջական շեֆը` Վլադիմիր Վլադիմիրովիչը:

Հարցազրույցի առաջին մասում Շեւչենկոն վերլուծում է վրաց-ռուսական հակամարտության օգոստոսյան դեպքերը եւ դրանց կապակցությամբ Եվրախորհրդի գագաթնաժողովի որոշումը: Նա հայոյում է վրացիներին, լեհերին, մերձբալթերին, փնովում ամերիկացիներին, գովաբանում ռուս-արեւմտաեվրոպական տնտեսական կապերը: Ես չեմ մեկնաբանի իր մեկնաբանությունները, չնայած, որպես ազատ քաղաքացի, այդ իրավունքն ունեմ: Բոլոր դեպքերում չեմ մեկնաբանի: Քաղաքական կուլտուրայի հարց է. կոնֆլիկտի սուբյեկտներից մեկը` Ռուսաստանը, իմ երկրի ռազմավարական գործընկերն է, մյուսը` Վրաստանը, մեր դարավոր դրկիցն է:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կերպ կարտացոլվի Աբխազիայի եւ Օսեթիայի ճանաչումը Ղարաբաղի կոնֆլիկտի վրա` Շեւչենկոն առանց աչքը թարթելու հայտարարում է. «Ինձ համար շատ դժվար է խոսել այդ թեմայով, որովհետեւ ես շատ եմ սիրում ադրբեջանական ժողովրդին եւ հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին»: Չգիտեմ, թե բազային ինչ կրթություն է ստացել հարցազրույց տվողը, բայց պետք է որ իր զբաղեցրած պաշտոնն ու աշխատանքային փորձը հուշեին, որ սերը քաղաքական կատեգորիա չէ: Սիրո մասին խոսում են այլ տեղ եւ այլ պայմաններում: Համենայնդեպս, շնորհակալություն հայ ժողովրդի անունից, որ ինքը նրան գոնե չի ատում: Ըստ Շեւչենկոյի` «Ռուսաստանում կան փորձագետներ, որոնք սիրում են դրոշ թափահարել Հայաստանի կամ Ռուսաստանի համար»: Պարզվում է, որ ինքը` Շեւչենկոն դրոշ թափահարողների թվին չի պատկանում: Այս հարցում մեր բախտը բերել է: Ուրեմն նա հանդես չի գալու որպես անհատ, այլ «պատմելու է այն դիրքորոշման մասին», որն «ինքն ունի որպես Ռուսաստանի Հասարակական պալատի անդամ»: Եվ այսպես. որպես պաշտոնական անձ, որպես այդ բարձր ատյանի անդամ` Շեւչենկոն ազդարարում է. «Միանշանակ գտնում եմ. մինչեւ որ Լեռնային Ղարաբաղից արտաքսված բոլոր փախստականները չվերադառնան, մինչեւ մարդիկ, որոնք ապաստան են գտել Բաքվում, Գյանջայում` փոխհատուցում չստանան, անհնար է գտնել Ղարաբաղյան հարցի լուծումը»: Այսպես է խոսել Շեւչենկոն: Ոչ ավել, ոչ պակաս: Եվ սա գրված է սեւով սպիտակի վրա: Այնպես որ, պարոն Տիգրան Սարգսյան, պատրաստեք կոնտրիբուցիան: Միայն թե փողը փոխանցելիս, չմոռանաք Ռուսաստանի Հասարակական պալատին հարցնել, թե ինչպե՞ս է լուծվելու Բաքվից եւ Ադրբեջանի մյուս բնակավայրերից մազապուրծ եղած հայ փախստականների վնասի փոխհատուցումը: Իսկ ադրբեջանցի փախստականների հարցը Շեւչենկոյի համար, ըստ երեւույթին, սեւեռուն մտատանջանք է, իդեա ֆիքս, քանի որ նա կրկին է անդրադառնում խնդրին, կոչ անելով Ադրբեջանին հարցը «դնել ամենայն սրությամբ» եւ հույս հայտնում, որ «Ռուսաստանը ըմբռնումով կմոտենա դրան»:

Իսկ հիմա, սիրելի ընթերցող, եթե կանգնած ես` նստիր: «Չնայած գիտեմ, որ Շուշան սուրբ քաղաք է ադրբեջանցիների համար, ես բոլոր կողմերի տաք գլուխներին կնախազգուշացնեի ձեռնպահ մնալ կոնֆլիկտը ուժի միջոցով լուծելու փորձերից»` ավետում է ադրբեջանական ժողովրդին սիրող եւ հայ ժողովրդին էլ մի քիչ հարգող գործիչը: Ա~յ, ա~յ, ա~յ, ընկեր Շեւչենկո, մի՞թե կարելի է սրբությունների մասին այդպես շաղակրատել: Հավանաբար Շուշայի նկատմամբ տածած քնքուշ զգացմունքներն են դրդում նրան գալ այն խորը մարդասիրական եզրահանգման, թե Ղարաբաղի հիմնահարցը հարկ է լուծել բանակցային ճանապարհով: Կրկին մեր երախտագիտությունը հայտնենք նրան` ազնվագույն մաղթանքների համար եւ փառք տանք Աստծուն, որ այն չի տեղափոխում ռազմի դաշտ: Բայց նա թափանցիկ ակնարկում է Հայաստանին սպառնացող վտանգի մասին: Սպառնալիքը ադրբեջանական բանակն է, որը «լավ կատարելագործված է եւ արդեն 90-ականների սկզբների բանակը չէ: Նա ձեռք է բերել ժամանակակից համակարգի սպառազինություն, այդ թվում` իսրայելյան»: Շարունակելով ուժի դիրքերից սկսած մեդիտացիան` Շեւչենկոն հիշեցնում է. «Ոչ մի պետություն այս տարածքում, բացի Ռուսաստանից, չունի ավելի գերազանց ռազմական հզորություն, որպեսզի իրագործի բլիցկրիգ»: Հետո շտապում է հանգստացնել ընթերցողին, թե «Բլիցկրիգի գայթակղությունը` վատ գայթակղություն է»:

Եվ վերջում Շեւչենկոն խփում է հարցազրույցի գլխավոր մեխը, որը կամ քաղաքական դեմագոգիա է կամ էլ որոշակի քաղաքական պատվեր: «Ռուսաստանն այնքան էլ ճիշտ չի հայտարարել, որ Հայաստանը իր միակ ռազմավարական դաշնակիցն է Անդրկովկասում, այդ դիրքորոշման նկատմամբ Ռուսաստանում գոյություն ունեն այլ մոտեցումներ»` ազդարարում է Հասարակական պալատի անդամը եւ այն միտքն է հայտնում, որ ռուսական տարբեր քաղաքական խմբավորումներ եւ ուժեր ներկայումս տեսակավորում են Հարավային Կովկասում իր բարեկամ, թշնամի եւ չեզոք երկրները: Կրկին շեշտելով, որ Ռուսաստանը տարածաշրջանը դիտում է որպես շահերի գոտի, նա հիշեցնում է, որ Անդրկովկասի քարտեզի վրա հայտնվել են երկու նոր պետություններ` Հարավային Օսեթիան եւ Աբխազիան, անկախ այն հանգամանքից` բոլորն են ընդունում այդ փաստը, թե ոչ:

Ահա այսպիսի հարցազրույց է մեզ հրամցնում ադրբեջանական 1st News. Az-ը: Ի՞նչ անել. արհամարհե՞լ, լռե՞լ, պատասխանե՞լ: Միջազգային հարաբերութուններում, մասնավորապես դիվանագիտական պրակտիկայում գոյություն ունի հնուց եկող չգրված օրենք. երբեք, երբեք կուլ չտալ այն դառը հաբը, որն իր մեջ պարունակում է պետությանդ հեղինակությունն ու արժանապատվությունը վիրավորող փոքր ակնարկ անգամ: Կարեւոր չէ, թե որտեղից եւ ումից է գալիս այդ վիրավորանքը, մեծ թե փոքր պետությունից, դաշնակցից, թշնամուց թե չեզոք հարեւանից: Դա առաջին հերթին քո պետության նկատմամբ հարգանքի եւ ակնածանքի կրեդոն է, քո դիվանագիտության անկախության եւ հաջողության կարեւոր գրավականներից մեկը: Հարգիր ինքդ քեզ, որ քեզ հարգեն: Այս աքսիոմատիկ ճշմարտությունը առ այսօր, ցավոք սրտի, օտարված է հայկական արտաքին քաղաքականությունից: Ժամանակն է ուշքի գալ, գոնե հիմա, երբ հանրապետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ:
http://www.zhamanak.com/article/10156/

Ambrosine
17.09.2008, 20:12
Համոզված եմ, որ մեր գեղցի, անգրագետ կառավարությունը սրան էլ է առանց պատասխանի թողնելու:angry

Marduk
17.09.2008, 20:17
Ահա այսպիսի հարցազրույց է մեզ հրամցնում ադրբեջանական 1st News. Az-ը: Ի՞նչ անել. արհամարհե՞լ, լռե՞լ, պատասխանե՞լ: Միջազգային հարաբերութուններում, մասնավորապես դիվանագիտական պրակտիկայում գոյություն ունի հնուց եկող չգրված օրենք. երբեք, երբեք կուլ չտալ այն դառը հաբը, որն իր մեջ պարունակում է պետությանդ հեղինակությունն ու արժանապատվությունը վիրավորող փոքր ակնարկ անգամ: Կարեւոր չէ, թե որտեղից եւ ումից է գալիս այդ վիրավորանքը, մեծ թե փոքր պետությունից, դաշնակցից, թշնամուց թե չեզոք հարեւանից: Դա առաջին հերթին քո պետության նկատմամբ հարգանքի եւ ակնածանքի կրեդոն է, քո դիվանագիտության անկախության եւ հաջողության կարեւոր գրավականներից մեկը: Հարգիր ինքդ քեզ, որ քեզ հարգեն:

Վայ ինչպիսի հայրենասերներ են մեր ժուռնալիստները...
Վայ երբ հանկարծ ինչ որ ռուս, ամերիկացի կամ չինացի ինչ որ սխալ բան է ասում «մենք» վրդովվում ենք, «մենք» գոռում ենք թե ինչ անարդար է աշխարհը... մենք պահանջում ենք ԱԳՆ-ից բողոքել ինչ որ ատյաններ...

Բայց երբ մեր սեփական երկրում մարդիկ գրում են թե Արարատը չի պատկանում հայությանը, երբ թուրքասիրության նոպաներից օրգազմ է ստանում երկրի համար մեկ պետական ալիքը... վայ պատկերացնում եք Գյուլի այցից հետո ծախկեց խնձորենին... լավ է չասին սուրբ հոգին իջավ երկնքից: Երբ մինչև հիմա պետական քարտեզների վրա Լաչինը չի նծվում որպես Հայաստանի տարածք հանկարծ վրդովում են որ Նաշիոնալ Ջեգրաֆիկում խոսել են Նոյի մասին ու ասել են Աղրի Դագ, կամ ինչ որ ռուս ասել է թե Շուշին ադրբեջանական քաղաք է....

Տո լավ են արել, քիչ են արել... Հայաստան երկիր էլ չկա, դա հնարած բան է, հայաստան ժողովուրդ էլ չկա , ցեղասպանություն էլ չկա.. սաղ սուտ է.. ճիշտ են ասում ադրբեջանցիք որ էս բոլոր հեքիաթները դաշնակները հնարել են որ փող աշխատեն... բիզնեսի ձև է:
Հա մոռացա ասել «Սարդարապատն» էլ է սուտ

http://www.akumb.am/showthread.php?t=32934

Այնպես որ Խզմալյանը թող չզարմանա որ իր ֆիլմը կարգելեն.

Մարկիզ
17.09.2008, 20:28
Մարդուկ ջան, էսի՞նչ դեպրեսիա է: Չգիտեիր՞, որ այսպես պիտի լիներ:
«Անընդհատ քլնգել ՀՀ-ում նոր ձեւավորվող քաղաքացիական հասարակությանը, ծաղրել ընդդիմությանը եւ համարյա չքննադատել իշխանություններին, ինչպես հետագան ցույց տվեց Սերժիկ էֆենդու ու ջայլամ ՀՅԴ-ի գլխավորությամբ», նույնն է, ինչ վերջիններիս արդարացնելը:

Հակոբ Գեւորգյան
17.09.2008, 21:19
կարծիք չունեմ–––լրագրոգներին չեմ վստահում։