PDA

Դիտել ողջ տարբերակը : «Կարոտ» բառի մասին

Լեո
17.09.2008, 01:13
Կարոտ բառի ֆրանսերեն տարբերակը իրոք չկա՞, թե սա ընդամենը գերմարդկային փոխաբերությունն է:think

Մոդերատորական։ Թեման առանձնացվել է «Կարոտ բառի հայերենը չկա» թեմայից։

Գալաթեա
17.09.2008, 01:17
Կարոտ բառի ֆրանսերեն տարբերակը իրոք չկա՞, թե սա ընդամենը գերմարդկային փոխաբերությունն է:think

Չէ, Լեո։ Վաղուց պարզել եմ...իսկապես ֆրանսերենում "կարոտ" բառը չկա։

Որքան էլ տարօրինակ լինի :)

Լեո
17.09.2008, 01:23
Չէ, Լեո։ Վաղուց պարզել եմ...իսկապես ֆրանսերենում "կարոտ" բառը չկա։

Որքան էլ տարօրինակ լինի :)

Իսկ ռուսերենում, եթե չեմ սխալվում, միայն բայը կա (скучать), կարոտ գոյականը չկա:

Գալաթեա
17.09.2008, 01:26
Իսկ ռուսերենում, եթե չեմ սխալվում, միայն բայը կա (скучать), կարոտ գոյականը չկա:

Ճիշտ ես :)

Ռուսերենի скука բառը մեր "կարոտ"-ը ... մեռնի էլ՝ չի կարող արտահայտել :)
Իրենք тоска բառն են գործածում...էն էլ...էլի մեր կարոտը չի :)

Վարպետ
17.09.2008, 01:30
Ճիշտ ես :)

Ռուսերենի скука բառը մեր "կարոտ"-ը ... մեռնի էլ՝ չի կարող արտահայտել :)
Իրենք тоска բառն են գործածում...էն էլ...էլի մեր կարոտը չի :)

Միակ լուրջ ասոցիացիան ֆրանսերենում առաջացնում ա nostalgie-ն: Էն էլ էդ բառի մեջ միայն դրական էմոցիաներ են, ժպիտ կա մեջը: Իսկ մեր կարոտի մեջ կա ամենը` տխրություն, ագրեսիա, հույս, հիստերա, nostalgie...

Հայկօ
17.09.2008, 01:37
Իրոք որ՝ ֆրանսերենում «կարոտ» բառը չկա: Կա angoisse, ennui, նույն nostalgie-ն, նույնիսկ օգտագործում են անգլերեն spleen բառը, բայց էն «կարոտը» չկա: Ու չեմ էլ կարծում, որ ինչ-որ լեզվում լիակատար համարժեքը լինի: Ֆրանսիացին իր ennui-ով ընդամենը ձանձրույթ ու պարապություն է հասկանում, շատ-շատ՝ իրեն պատճառված որոշ մանր-մունր անհարմարություններ: Իսկ ինձ համար կարոտը անսահման դատարկ տարածություն է, արճճե ժամանակ, ներսից խանձող հիվանդություն: Դժվար բան է, մի խոսքով: Ու գրեթե բոլոր հայերին քաջ ծանոթ, ցավոք սրտի:

impression
17.09.2008, 08:40
Ոչ մի այլ լեզու չունի կարոտ բառը, ամեն դեպքում էն տրագիկ, մորթող ու ինքնախոշտանգող իմաստով, ոնց որ հայերենում:

Dayana
17.09.2008, 09:09
Ոչ մի այլ լեզու չունի կարոտ բառը, ամեն դեպքում էն տրագիկ, մորթող ու ինքնախոշտանգող իմաստով, ոնց որ հայերենում:

երևի մենակ մենք տենց կարոտել գիտենք Լիլ :) այ ես օրինակ քեզ հենց տենց մորթող կարոտեվ կարոտել եմ :( ու ոչ միայն քեզ ;)

Մանոն
17.09.2008, 20:43
երևի մենակ մենք տենց կարոտել գիտենք Լիլ :) այ ես օրինակ քեզ հենց տենց մորթող կարոտեվ կարոտել եմ :( ու ոչ միայն քեզ ;)
Dayana ջան, աստված չանի երբևէ զգաս այնպիսի ծվատող կարոտ, որն ունենում են անվերադարձ կորստից հետո, երբ կարոտը խեղդում է կոկորդդ՝ այնինչ ո՛չ ձեռքերդ, ո՛չ ոտքերդ, ու ո՛չ էլ ամենախելացի գլուխդ չեն կարողանում ելք գտնեն այդ վիճակից: Կարոտն անբուժելի է...Ու որքան զարմանալի է՝ հայերին բնորոշ:

Dayana
18.09.2008, 00:22

Սիրելի իմ Մանոն, ցավոք վերջին վեց տարիների ընթացքում միշտ էդ կարոտն ունեմ: Հա դե ջրիկ ու ամեն ինչից գոհ աղջկա կերպարում ինձ լավ եմ զգում, բայց հենց որ մտածում եմ էդ կորստի մասին` այ ոնց սր հիմա, մեջքս կոտրվումա: Հա մեջքսա ցավում: Նենց տպավորությունա, ոնց որ մի հազար թշնամի մի անգամից մեջքս են խոթում իրենց սվինները: Էդ կորստի գիտաակցելս տեևեց երկու տարի: Երկու տարի համոզում էի ինձ, որ տենց բան չկա, հեսա դիմացս դուրս կգա 16 տարիներիս կարևորագույն մարդկանցից մեկը ու կժտա, հետո միասին կքայլենք ու ամեն ինչ կանցնի: Բայց էդպես էլ չեկավ, չկարողացավ: Ուղղակի էնտեղից հետ չեն գալիս... Էհ... շատ փիլիսոփայական ստացվեց, իմը չի :) ես երջանիկ, ժպտերես, շատախոս ու նույնիսկ ջրիկ աղջնակ եմ: Սենց հեշտա :) գժանոցի պատերից ավելի փափուկ պատեր ունեմ , ինչքն կուզեմ գլուխս կխփեմ ու չի ցավի :) Սենց լավա :)

*e}|{uka*
18.09.2008, 02:50
Ոչ մի այլ լեզու չունի կարոտ բառը, ամեն դեպքում էն տրագիկ, մորթող ու ինքնախոշտանգող իմաստով, ոնց որ հայերենում:

Չգիտեմ, օրինակ ես որ օգտագործում եմ тоска բառը կամ անգլերեն spleen բառը ես այն կարոտն եմ պատկերացնում, որը հասկանում ենք կամ գոնե գիտակցում ենք բոլորս :
Ինձ թվում է այստեղ բառի լինել կամ չլինելու հարց չէ, պարզապես կամ միգուցե ֆրանսիացիները կարիք չեն ունեցել այդ բառի, դրա համար այն չկա գուցե և վախեցել են այդ զգացմունքը բառով կոչել , ո՜վ գիտի ... :unsure

impression
18.09.2008, 08:07
Ոզնուկ, ֆրանսիացիների ունեցած արտահայտությունը հայերեն կստացվի "դու ինձ չես հերիքում", իսկ քո նշած բառերը՝ тоска ու spleen, էլի ուղիղ թարգամնություն չեն կարոտ բառի: Ոնց ա, որ ասում ես "խնձոր" ու քիչ ա մնում համն էլ զգաս, թեև չունես էդ պահին, նույնն էլ կարոտն ա: Կան բառեր, որոնք հենց կոնկրետ լեզվում են ընկալվում: Օրինակ անգլերեն kiss-ն էլ "համբույր"-ի կիրքն ու քնքշությունը չի փոխանցում: Չգիտեմ, տարբեր զգացողություններ են, գուցե տարբեր մարդկանց մոտ՝ տարբեր: :)

ars83
18.09.2008, 12:18
Իսկ ռուսերենում, եթե չեմ սխալվում, միայն բայը կա (скучать), կարոտ գոյականը չկա:
Բա դա ասելու բա՞ն էր :)
Կարող է արդյոք ռուսերենում չլինել կարոտ բառը, եթե ռուսների (մեծամասնության) աչքերում միշտ անորոշ և անհասկանալի կարոտ է երևում։
Կարոտ – тоска, скука
Կարոտել - скучать, тосковать

Ռուսաների (սլավոնացիների) կարոտն անգամ գունավոր է լինում՝ черная тоска, зеленая тоска

Մի հետաքրքիր բան պարզեցի. իրոք որ "что русскому хорошо, то немцу - смерть" ;), էս ռուսներն ու ամերիկացիները (անգլիացիները) անգամ լեզվում են հակադրվում իրար։
Ռուսերենում կա – голубая мечта, անգլերենում երկնագույն կարող է լինել կարոտը՝ she was feeling blue.

Իդեպ, մենք գունավոր կարոտ ունե՞նք :think

Ավելացվել է 4 րոպե անց

իսկ քո նշած բառերը՝ тоска ու spleen, էլի ուղիղ թարգամնություն չեն կարոտ բառի:
Չեմ հասկանում, թե ինչն է ռուսերենի тоска-ի և скука–ի կամ անգլերեն spleen–ի և miss–ի պակաս հայերեն կարոտից։
Կարելի է ասել, որ մեր կարոտն ավելի «աստիճանավորված է»,
«թեթև» կարոտը պարզապես կարոտն է, ուժեղը՝ կսկիծը, բայց ուրիշներն էլ հաստատ ունեն այդ զգացումը և համապատասխան բառեր։ Ֆրանսիացիների մասին չգիտեմ...

Mitre
18.09.2008, 12:28
Ոչ մի այլ լեզու չունի կարոտ բառը, ամեն դեպքում էն տրագիկ, մորթող ու ինքնախոշտանգող իմաստով, ոնց որ հայերենում:

Բա ոնց , իհարկե մեր մոտ կարոտը կարոտ է , իսկ անգլիացիների մոտ ստեպղին / գազար/- carrot;:D

Լեո
18.09.2008, 13:03
Բա դա ասելու բա՞ն էր :)
Կարոտ – тоска, скука

Ռուսերենի скука բառը մեր "կարոտ"-ը ... մեռնի էլ՝ չի կարող արտահայտել :)
Իրենք тоска բառն են գործածում...էն էլ...էլի մեր կարոտը չի :)
:):P

Ariadna
18.09.2008, 13:10
Հա, ասենք երբեմն մեր լոգշն էլ ա իրանց մոտ тоска բառով արտահայտվում :)

ars83
18.09.2008, 13:19
Բա դա ասելու բա՞ն էր
Կարոտ – тоска, скука
Մեջբերում:

Ռուսերենի скука բառը մեր "կարոտ"-ը ... մեռնի էլ՝ չի կարող արտահայտել
Իրենք тоска բառն են գործածում...էն էլ...էլի մեր կարոտը չի
Սուբյեկտիվ և չհիմնավորված կարծիք։ Գրել եմ արդեն՝
тоска, черная тоска, зеленая тоска – շատ լավ էլ արտահայտում են մեր կարոտի և կսկիծի իմաստը։
Ես հասկանում եմ, որ մերն ավելի հարազատ է և ինքս էլ մայրենիս շատ եմ սիրում, բայց պետք չէ այլ լեզուների հաշվին սեփական լեզվի առավելություններ փնտրել. յուրաքանչյուրն իր տեղն ունի։ Ռուսերենը շատ գեղեցիկ և հարուստ լեզու է, ինչպես նաև ռուսական մշակույթը՝ շատ հարուստ ու բազմազան։
Հիմա, թե Գալաթեան ինչպես է զգում կարոտը կամ тоска–ն, և թե որն է նրա համար ավելի ուժեղ՝ իր անձնական գործն է։

Rammstein
18.09.2008, 17:15
Գորմաներենում կա շատ գեղեցիկ բառ, որը թարգմանվում է հենց «կարոտ». Sehnsucht (կարդացվում է «զեհնզուխթ»).:love

Երկնային
25.11.2008, 23:22
Չեմ հասկանում, թե ինչն է ռուսերենի тоска-ի և скука–ի կամ անգլերեն spleen–ի և miss–ի պակաս հայերեն կարոտից։

նայի. :)
քո ասած скука բառը աելի շատ ձանձրույթ ա պարունակում, քան կարոտ
тоска-յով կարող են պարզապես տխրություն, մելանխոլիկություն արտահայտել, ու անպայման չի, որ այն կարոտից առաջացած լինի…

Իմ կարծիքով` ստեղ հենց տարբերությունը նրանում ա կայանում, որ միայն հայերենում գոյություն ունեցող «կարոտ» բառը ոչ մի կողմնակի իմաստ չի արտահայտում, ինչպես скука-ն ու тоска-ն…

:oy