PDA

Դիտել ողջ տարբերակը : «Շանթ» հեռուստատեսություն

Artgeo
16.09.2008, 22:24
Հարց առաջացավ այս հեռուստաընկերության վերաբերյալ ու ինչպես պարզվեց այս հեռուստաընկերության մասին թեմա չկա Ակումբում։

Որևէ մեկը գիտի՞, թե ուր է կորել Նվեր Մնացականյանը :think Եթերում մի քանի շաբաթ է չկա։

Ռուֆուս
16.09.2008, 22:25

Կարողա մարդը արձակուրդ ա գնացել? :think

Artgeo
16.09.2008, 22:26
Կարողա մարդը արձակուրդ ա գնացել? :think
Կարողայով ես էլ լիքը բան կասեմ Հայկո ջան, հարցը տվել եմ, որ ստույգ իմանամ :)

Ռուֆուս
16.09.2008, 22:28
Կարողայով ես էլ լիքը բան կասեմ Հայկո ջան, հարցը տվել եմ, որ ստույգ իմանամ :)

Դե ամենահավանական տարբերակը դա էր: Անցյալ տարի էլ Օգոստոսին կարծեմ մի ամիս Նվերը արձակուրդ էր գնացել, իրեն Արթուրն էր փոխարինում: Մի անհանգստացիր, ամեն ինչ լավա :)

VisTolog
16.09.2008, 22:59
e-mail գրեցի շանթին. Տենամ երբ կպատասխանեն :)

Norton
16.09.2008, 23:10
Ուրա էլ չգա:[

VisTolog
16.09.2008, 23:25
Ուրա էլ չգա:[
Առաջին անգամ եմ տեսնում, որ իրան չեն սիրում. ինչնա՞ պակաս :o

Norton
16.09.2008, 23:27
Առաջին անգամ եմ տեսնում, որ իրան չեն սիրում. ինչնա՞ պակաս :o

առաջինը:o լավ չես ուսումնասիրել;)

Վարպետ
17.09.2008, 01:42
Առաջին անգամ եմ տեսնում, որ իրան չեն սիրում. ինչնա՞ պակաս :o
Երկրորդն էլ տես:)

Արշակ
17.09.2008, 10:20
Առաջին անգամ եմ տեսնում, որ իրան չեն սիրում. ինչնա՞ պակաս :o
Չնայած շատ է չարչարվում, որ լավ հաղորդավար լինի ու դա գնահետելի է, բայց իմ համեստ կարծիքով միջինից ցածր ընդունակություններ ունեցող հաղորդավար է։ Ու համ էլ անհամաձակ է։
Չնայած որևէ հաջող հաղորդավար չեմ էլ տեսնում հայկական եթերում։
Հաղորդումներ նայելիս իմ ոչ մասնագետ հալով ամենաշատը նյարդայնանում եմ հաղորդավարների ոչ պրոֆեսիոնալիզմից։

Հ. Գ.
Որքան հիշում եմ Շանթի մասին թեմա կար ու էլի Artgeo-ն էր բացել, բայց չգտա։

Ariadna
17.09.2008, 10:42
Երկրորդն էլ տես:)

Երրորդն էլ :) :P

Elmo
17.09.2008, 10:48
Որևէ մեկը գիտի՞, թե ուր է կորել Նվեր Մնացականյանը :think Եթերում մի քանի շաբաթ է չկա։

Էդ որ մեկնա: Ի՞նչ ա վարում:

Երվանդ
17.09.2008, 10:51
Էսօր կիմանամ կգրեմ;)

Artgeo
17.09.2008, 10:57
Էդ որ մեկնա: Ի՞նչ ա վարում:
http://www.shant-tv.com/pics/30_HPIM0930.jpghttp://www.shant-tv.com/pics/2_IMG_1407.jpg
Հորիզոն, Հեռանկար
http://www.shant-tv.com/program.php?id=2
http://www.shant-tv.com/program.php?id=30

Elmo
17.09.2008, 11:17
http://www.shant-tv.com/pics/30_HPIM0930.jpghttp://www.shant-tv.com/pics/2_IMG_1407.jpg
Հորիզոն, Հեռանկար
http://www.shant-tv.com/program.php?id=2
http://www.shant-tv.com/program.php?id=30

Հաա ինքը ծանոթ ա: Այսինքն ընկերոջս ա ծանոթ: Կարամ իմանամ:
Բայց լավ հաղորդավար ա, դժվար հեռացրած լինեն, հավանական ա արձակուրդ ա գնացել:

Ariadna
17.09.2008, 11:36
Հաա ինքը ծանոթ ա: Այսինքն ընկերոջս ա ծանոթ: Կարամ իմանամ:
Բայց լավ հաղորդավար ա, դժվար հեռացրած լինեն, հավանական ա արձակուրդ ա գնացել:

Մանավանդ, որ ամենաիշխանամետ հաղորդավարների տասնյակում առաջին հորիզոնականներում է։ Էնպես որ, իրեն հաստատ չեն հեռացնի։

AgaTa
17.09.2008, 23:33
Երեխեք, համաձայն չեք, որ Նվերը <Շանթի> դեմքն ա (ոչ ռաբիզ իմաստով), այսպես ասած` հեռուստաընկերության բրենդ-մեյքերը:

Rammstein
18.09.2008, 16:54
Երեխեք, համաձայն չեք, որ Նվերը <Շանթի> դեմքն ա (ոչ ռաբիզ իմաստով), այսպես ասած` հեռուստաընկերության բրենդ-մեյքերը:

Եթե տենց ա, ուրեմն կարելի ա ասել, որ լավ չի աշխատում։ Շանթի ոչ մի բան ինձ դուր չի գալիս։
Միակ նայելու հաղորդումը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ն ա, էն էլ Հակոբ Ռումբինյանն ա:[:[:[ վարում։

Adam
18.09.2008, 19:55
Միլիոնատերը Մարկ Սաղաթելյանն ավելի լավ էր վարում: Ռուբինյանից առաջվա տղեն էլ :[ ... էլի Սաղաթելյան էր... չեմ հիշում անունը:

Enigmatic
18.09.2008, 20:54
Շանթ հեռուստաընկերություն տերը մեր մոտ բարեկամնա կիմանամ կասեմ;)

Kuk
18.09.2008, 21:19
«Շանթ» հեռուստատեսություն:[

Ո՞ւր ա ըտեղ հեռուստատեսություն:[ մենակ վերվարածներով ամեն ինչ ասված ա էդ հեռուստատեսություն կոչվածի մասին:[

Համ էլ վերնագիրը կարելի է խմբագրել` «հեռուստատեսություն» բառը նույնպես գրել չակերտավոր:

AgaTa
19.09.2008, 01:16
Եթե տենց ա, ուրեմն կարելի ա ասել, որ լավ չի աշխատում։ Շանթի ոչ մի բան ինձ դուր չի գալիս։
Միակ նայելու հաղորդումը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ն ա, էն էլ Հակոբ Ռումբինյանն ա:[:[:[ վարում։

Չէ, թույլ տվեք, ինձ` որպես մասնագիտությամբ լրագրողի, ասել` ովա լավ ով չէ, էսօր Նվերը մեր ողջ եթերի ամենապրոֆեսիոնալ հաղորդավարնա ու մոդերատորը (հարցազրույցներ վարելու առումով (ոչ մեկ զրուցակցի հետ)), մնացաց առումներով ընկերությունը շատա թույլ, համաձայն եմ Kuk-ի հետ:

Norton
19.09.2008, 01:28

Համաձայն չեմ՝ Նվերը ոչ պրոֆեսիոնալ, վերլուծականից զուրկ, անտակտ հաղորդավար ա ու զարմանալիա, որ մասնագիտությամբ լրագրողը նրան բարձրա գնահատում:

dvgray
19.09.2008, 02:17
Համաձայն չեմ՝ Նվերը ոչ պրոֆեսիոնալ, վերլուծականից զուրկ, անտակտ հաղորդավար ա ու զարմանալիա, որ մասնագիտությամբ լրագրողը նրան բարձրա գնահատում:
Նաև իր ինտելեկտուալ մակարտակը անչափ ցածր է: Դպրոցական կուրսից անտեղյալ է:

ivy
19.09.2008, 18:59
Ինձ Շանթ–ը դուր է գալիս. ագրեսիվ չի ու մի տեսակ ժողովրդական է։ Միակ բանը, որ տհաճ է, շատ երկար գովազդներն են։
Ինչ վերաբերում է Նվեր Մնացականյանին, ապա նա՝ որպես լրագրող և հաղորդավար, ոչ վատն է, ոչ լավը, միջին որակի մասնագետ է։ Բայց քանի որ հայկական հեռուստատեսության աշխատողները աչքի չեն ընկնում բարձր մակարդակով, Նվերը նրանց ֆոնի վրա միանգամայն տանելի և անգամ ողջունելի տարբերակ է։

Մարկիզ
19.09.2008, 19:09
Հարգելիներս, Նվեր Մնացականյանը մեկն է այն բազմաթիվ վախկոտ ստրուկ-լրագրողներից, ով իշխանության ներկայացուցիչներին հարցնում է այն, ինչը նրանք ուզում են լսել եւ հակառակը՝ հակաիշխանականներին հարցնում է այն, ինչը նրանք չեն ուզում լսել:
Շատ հաճախ անտեսում են երկրի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած կարեւոր, իշխանություններին ոչ ձեռնտու իրողությունները:
Մի խոսքով Շանթն ու նրա ղեկավարները /ճիշտ է, ի տարբերություն այլ հեռուստաընկերությունների, ունեն բավականին լայն հնարավորություններ/, բայց նրանց քաղաքական հաղորդումները կրկնում են Հ1-ը եւ առանձնապես չեն փայլում օբյեկտիվությամբ:

Հանուն արդարության, արժե նշել, որ ունեն նաեւ լավ պրոյեկտներ՝ կապված երաժշտության հետ, ինչպես նաեւ այլ բավականին հաջողված ծրագրեր՝ չհաշված տափակ ու անիմաստ, ազգասպան սերիալները:

AgaTa
20.09.2008, 19:40
Համաձայն չեմ՝ Նվերը ոչ պրոֆեսիոնալ, վերլուծականից զուրկ, անտակտ հաղորդավար ա ու զարմանալիա, որ մասնագիտությամբ լրագրողը նրան բարձրա գնահատում:

Վերլուծականի մասին չեմ խոսի, բայց ինձ խիստ հետաքրքիրա, թե էդ երբա Նվերը իրան անտակտ պահել::think

Lion
20.09.2008, 19:45
Հիշում եք – մի ժամանակ սենց մի հաղորդում կար «Ծոից ծո Հայաստան» - ու դրա մեջի հաղորդավարի անուն հիշում եք??

Թե չե – ասեմ,

Անձնվեր Գնացականյան...

Խեղճ Նվեր – ամեն անգամ իրան տեսնելի էդ եմ հիշում...

AgaTa
20.09.2008, 19:54
Հարգելիներս, Նվեր Մնացականյանը մեկն է այն բազմաթիվ վախկոտ ստրուկ-լրագրողներից, ով իշխանության ներկայացուցիչներին հարցնում է այն, ինչը նրանք ուզում են լսել եւ հակառակը՝ հակաիշխանականներին հարցնում է այն, ինչը նրանք չեն ուզում լսել:
Շատ հաճախ անտեսում են երկրի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած կարեւոր, իշխանություններին ոչ ձեռնտու իրողությունները:
Մի խոսքով Շանթն ու նրա ղեկավարները /ճիշտ է, ի տարբերություն այլ հեռուստաընկերությունների, ունեն բավականին լայն հնարավորություններ/, բայց նրանց քաղաքական հաղորդումները կրկնում են Հ1-ը եւ առանձնապես չեն փայլում օբյեկտիվությամբ:

Հանուն արդարության, արժե նշել, որ ունեն նաեւ լավ պրոյեկտներ՝ կապված երաժշտության հետ, ինչպես նաեւ այլ բավականին հաջողված ծրագրեր՝ չհաշված տափակ ու անիմաստ, ազգասպան սերիալները:

Հարգելի Մարկիզ, իսկ ինչի եք վախկոտ ու ստրուկ անվանում լրագրողին, եթե ոչ հենց հեռուստաընկերությանը, թեև ես չէի ասի, որ իրոք իրանք էդքան վատն են: Պետք չի միամտորեն կարծել, թե լրագրողը կարող է խոսել այնպես, ինչպես ցանկանա առանց հաշվի առնելու հեռուստաընկերության դիրքորոշումը: Յուրաքանչյուր լրատվամիջոցում լրագրողները խոսում են այն, ինչ համապատասխան է տվյալ ԶԼՄ-ի ընտրած քաղաքականությանը: Մենակ չասեք, թե ազատ ու ճշմարտախոս են <Չորրորդ իշխանության> կամ էլ <Հայկական ժամանակի> լրագրողները, պետք չի միամիտ լինել ու մեր նման երկրի էսօրվա պայմաններում խոսել բացարձակ հավասարակշիռ լուսաբանումների մասին, տենց բան գոյություն չունի: Բացարձակ ճշմարտություն խոսում են միայն հետաքննող լրագրողները, բացարձակ ճշմարտության ետևից ընկնողները, (իսկ մեզ համալսարանում սովորեցնում են լինել անաչառ լուսաբանողներ), չեն կարող աշխատանք գտնել: Ահա դառը ճշմարտությունը: Էկեք ուղղակի ընտրենք համեմատաբար ավելի ազատ լրատվամիջոցների, ավելի նվազ ազատներից կամ էլ ընդհանրապես անազատներից: Այդպիսին է հենց <Շանթը>:

Հայկօ
20.09.2008, 20:02
AgaTa «Չարյաց փոքրագույնը» շատ սխալ հասկացություն է: Լինում է կա՛մ չար, կա՛մ բարի: Կա՛մ սև, կա՛մ սպիտակ: Կա՛մ անաչառ, կա՛մ հետամուտ (վերլուծիր բառը, խնդրում եմ :) ): Կա՛մ լրագրող, կա՛մ ստրուկ: Իսկ այսօրվա եթերը սևից էլ սև է:

Հայացքներս կվերանայեմ Ա1+-ի վերաբացվելուց հետո:

AgaTa
21.09.2008, 00:10

Ա1+-ի հետ կապված համաձայն եմ, բայց էդ դեպքը ևս մի անգամ ապացուցումա իմ ասածի ճշմարտությունը, որ բացարձակ ճշմարտախոսին ես երկրում տեղ չկա, եթերի <սևության> հետ ևս համաձայն եմ, դրա համար էլ չեմ հարմարվում էսօր առկա խնդիրներին լրատվամիջոցների գործունեության ոճի հետ կապված, ու շատ հնարավորա, որ ինձ ուրիշ ոլորտում փորձեմ, բայց ոչ լրագրությունում: Այնուամենայնիվ, ես էլի մնում եմ իմ ասածին, կա չարյաց փոքրագույն: Իսկ Ձեր ասածը խիստ մաքսիմալիստա-ուտոպիականա հնչում;) հաստատ բան եմ ասում

Արշակ
21.09.2008, 09:31
Մի երկու օր առաջ Նվերը Արթուր Մեսչյանին էր կանչել հարցազրույցի, էդ ընթացքում փորձում էր անընդհատ իշխանությանը գովող միտք պոկել Մեսչյանից։ Մի քսան անգամ նույն հարցը տարբեր ձևակերպումներով տալիս էր, էս Մեսչյանն էլ ամեն անգամ համառորեն խուսափողական կամ ժխտող բան էր ասում, բայց վերջը Մեսչյանի նյարդերը տեղի տվեցին երևի, մի քիչ գովեց, որ պրիծնի չամուռից։

Rammstein
21.09.2008, 11:00
Միլիոնատերը Մարկ Սաղաթելյանն ավելի լավ էր վարում: Ռուբինյանից առաջվա տղեն էլ :[ ... էլի Սաղաթելյան էր... չեմ հիշում անունը:

Համաձայն եմ, ուղղակի Մարկի թերությունն էլ էն ա, որ հայերեն չգիտի։
Մյուսի անունը Արման ա։

Բացի հաղորդավարները, հլա մի հատ նայեք դրանց տված գումարներին :lol
Ուրեմն ռուսական «Кто хочет стать милионнером?»-ում առաջին անձեռնմխելի գումարը սկսզբում 1000 ռուբլի էր, հետո սարքեցին 5000։ Որ դրամի վերածենք առաջինը ստացվում է 12.000, երկրորդը` 60.000։ Ուր 8000-ը, ուր 60.000-ը։
Ուսների մուտ վերջին հարցը արժե 3.000.000 ռուբլի (36 մլն դրամ), իսկ մերը` 5.000.000 դրամ։
Ուղղակի ծիծաղալու ա։
Կամ դրանց հովանավորները.....ամեն օգնության վրա մի հատ հովանավոր են դրել։ Քիչ ա մնում գովազդի վրա էլ հովանավոր դնեն։:D:D:D

Adam
21.09.2008, 11:39

Դե գների առումով հաշվի առ, որ Հայաստանա վերջիվերջո այլ ոչ թե Ռուսաստան :)
համել էտ 3.000.000 -ից ավելի գումարները ստեղ իսկականից որ անձեռնմխելի են... :D
սրանց տված հարցերին ոչ մեկ չի կարա պատասխանի...:D

ministr
27.09.2008, 15:04
Իմ կարծիքով Շանթի նորությունները ամենահետաքրքիրն են մեր եթերում: Նայելուց հաստատ մի հետաքրքիր բան կգտնես, թե չէ մյուսները ոնց որ նախագահականի կամ կառավարության վիդեո օրագիրը լինեն: Նորությունները տալիս են որպես նորություն, ոչ թե որպես սեփական կարծիք (մի հատ մեծ քար հայլուրի բախչեն): Ժողովրդական երգիչն էլա շատ լավ նախագիծ: Ինչ էլ ասենք ,բայց վերվարածներն ու Որոգայթն էլա նայվում :))))

Մարկիզ
27.09.2008, 15:40
Հարգելի Մարկիզ, իսկ ինչի եք վախկոտ ու ստրուկ անվանում լրագրողին, եթե ոչ հենց հեռուստաընկերությանը, թեև ես չէի ասի, որ իրոք իրանք էդքան վատն են: Պետք չի միամտորեն կարծել, թե լրագրողը կարող է խոսել այնպես, ինչպես ցանկանա առանց հաշվի առնելու հեռուստաընկերության դիրքորոշումը: Յուրաքանչյուր լրատվամիջոցում լրագրողները խոսում են այն, ինչ համապատասխան է տվյալ ԶԼՄ-ի ընտրած քաղաքականությանը: Մենակ չասեք, թե ազատ ու ճշմարտախոս են <Չորրորդ իշխանության> կամ էլ <Հայկական ժամանակի> լրագրողները, պետք չի միամիտ լինել ու մեր նման երկրի էսօրվա պայմաններում խոսել բացարձակ հավասարակշիռ լուսաբանումների մասին, տենց բան գոյություն չունի: Բացարձակ ճշմարտություն խոսում են միայն հետաքննող լրագրողները, բացարձակ ճշմարտության ետևից ընկնողները, (իսկ մեզ համալսարանում սովորեցնում են լինել անաչառ լուսաբանողներ), չեն կարող աշխատանք գտնել: Ահա դառը ճշմարտությունը: Էկեք ուղղակի ընտրենք համեմատաբար ավելի ազատ լրատվամիջոցների, ավելի նվազ ազատներից կամ էլ ընդհանրապես անազատներից: Այդպիսին է հենց <Շանթը>:
Չեմ նկատել, որ ինձ պատասխանել ես…Թույլ տուր հիմա էլ ես կարծիքս գրեմ:
Հարգելի AgaTa, իհարկե, հեռուստաընկերությունն ինքն է առաջին հերթին վախկոտ, ավելին՝ համոզված եմ, որ եթե «Շանթը» հիմա փորձի ինչ-ինչ քայլեր անի, որոնք ձեռնտու չեն իշխող վարչախմբին, ապա հաստատ կունենա մեծագույն պրոբլեմներ. անգամ հնարավոր է փակեն և այն…
Բայց հեռուստաընկերությունը կայանում է առաջին հեևթին իր աշխատակիցներով: Իսկ Նվեր Մնացականյանը մեկն է այդ մարդկանցից: Կարելի է նույնիսկ ասել, որ նա գլխավորներից է «Շանթի»-ի լրատվականում: Հասկանում եմ, որ ընտանիք է պահում, աշխատանք գտնելն այստեղ՝ այս ճահճում բարդ է, բայց հաշվի առ, որ նաև՝ այսօր այդ մարդիկ լծվել են ժողովրդին բռնաբարելու ու երկրում տիրող անարդար ու հոռի բարքերն ավելի խորացնելուն: Անկախ նրանից, թե ո՞վ է անում դա և ու՞մ միջոցով է այդ ամենն իրականացվում, նրանց կատարածը, մեղմ եմ ասում, անամոթություն է:
Գիտե՞ս, եթե մեկ այլ մասնագիտության տեր մարդու պահվածքն այս դեպքում, շատ շատերին չի հետաքրքրում կամ շատերը չեն նկատում, տեսնում, ապա հեռուստալրագրողի հարցում այդպես չէ: Նրան դիտում է երկրի բնակչության մեծ մասը ամեն օր:

Մենակ չասեք, թե ազատ ու ճշմարտախոս են <Չորրորդ իշխանության> կամ էլ <Հայկական ժամանակի> լրագրողները, պետք չի միամիտ լինել ու մեր նման երկրի էսօրվա պայմաններում խոսել բացարձակ հավասարակշիռ լուսաբանումների մասին, տենց բան գոյություն չունի:
Ես կարծում եմ, որ նշածդ լրատվամիջոցները համեմատության եզր չունեն իշխող վարչախմբին ծառայող լրատվամիջոցների հետ: Զարմանում եմ, դու ընդդիմադիր թերթերին համարում՞ ես ստախոս ու վախկոտ: Սխալվում ես, այդպես չէ:
Համաձայն եմ, որ նրանք էլ ծառայում են ընդդիմությանը, որ նրանք երբեմն չափն անցնում են՝ հայհոյում են եւ այլն: Բայց այդ երկու նշածդ թերթերը այսօր տիտանական աշխատանք են կատարում մեր քաղաքացիների համար:

Բացարձակ ճշմարտություն խոսում են միայն հետաքննող լրագրողները, բացարձակ ճշմարտության ետևից ընկնողները, (իսկ մեզ համալսարանում սովորեցնում են լինել անաչառ լուսաբանողներ), չեն կարող աշխատանք գտնել:
Համոզված եմ, որ ճանաչում ես շատ հետաքննող լրագրողների, որոնց ներկա վարչախմբի իշխանության ժամանակահատվածում փորձել են կատարել «հետաքննություններ», որի պատճառով ահաբեկվել են և երկրից փախել կամ ստիպված ձայները կտրել են:

«Շանթը» ազատ ու օբյեկտիվ հեռուստաընկերություն և լրատվամիջոց չէ:

Ուրվական
08.10.2008, 16:57
Երեկ հեռանկարը ո՞վ նայեց: Հալալ ա Նվերին: Հյուրը տարվա լավագույն ուսուցչուհին էր: Խոսաց-խոսաց մանկավարժությունից, դաստիարակությունից և այլն, վերջում Նվերը ասեց. Դուք կուսակցակա՞ն եք: Դե պատասխանը պարզ էր. այո, հանրապետական կուսակցությունից եմ: Նվերն էլ ասեց, հուսանք, որ գնահատվել է Ձեր 25 ամյա մանկավարժական վաստակը, այլ ոչ թե կուսակցական պատկանելիությունը: Ֆսսոցը չեկավ էդ կնոջ, մի հատ հոգնած շնորհակալություն ասեց, դե էլ ինչ պատասխաներ դրան...

Երևանցի
10.10.2008, 15:47
Բարև: Ճիշտ ես նկատել մենք էլ ամբողջ ընտանիքով սպասում էինք, թե վերջում ինչ պիտի անի Նվերը էդ հանրապետական կնոջ հետ ու վատ էլ չարեց:

wem
09.02.2010, 03:02
Մեկը գիտի "Շանթ"ի frequencyն, Eutelsat արբանյակի վրա? Շատ կարևորա: Վստահ ասեք: Նախապես Շնորհակալություն:

Artgeo
09.02.2010, 10:55
Մեկը գիտի "Շանթ"ի frequencyն, Eutelsat արբանյակի վրա? Շատ կարևորա: Վստահ ասեք: Նախապես Շնորհակալություն:
Hot Bird 6 - 13.0°E Ազատ եթեր
11034 V 27500 3/4 Հեռարձակող GlobeCast

Eutelsat W2A - 10.0°E Խիստ կասկացելի ազատ եթեր DVB-S2
11184 H 1698-8/9
http://www.akumb.am/showthread.php/51483-%D4%B1%D6%80%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%AC%D5%AB%D6%84%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80

armuk
10.02.2010, 01:41
Շանթը ինտերնետով կլինի նայել??

yerevanci
10.02.2010, 12:39
Շանթը լավ ալիք է, կարևորը որ ունի իր ձեռագիրը հայկական հեռուստաընկերությունների շարքում

Artgeo
10.02.2010, 12:41
Շանթը ինտերնետով կլինի նայել??
Նորությունները այստեղ http://media.sarinfo.org/broadcasting.php

armuk
10.02.2010, 19:22
Նորությունները այստեղ http://media.sarinfo.org/broadcasting.php

իսկ ամբողջությամբ չկա?? (watch tv online)

armuk
17.03.2010, 03:27
կա՞րծում էիք Շանթը արդար է ????? մի օրում հակառակը հասկացամ

Artgeo
17.03.2010, 11:25
կա՞րծում էիք Շանթը արդար է ????? մի օրում հակառակը հասկացամ
Բաբամ, Հայաստանում արդար ալիք չկա։ Ես դա վաղուց հասկացամ։

Enigmatic
17.03.2010, 14:43
Եթե խոսքը վերաբերվում էր Սուպերսթարի արդյունքներին, ապա ասեմ որ իրոք արդար էր, ոչ մի կեղծիք չի եղել: Ես էլ եմ հարցրել:))

armuk
17.03.2010, 15:25
Եթե խոսքը վերաբերվում էր Սուպերսթարի արդյունքներին, ապա ասեմ որ իրոք արդար էր, ոչ մի կեղծիք չի եղել: Ես էլ եմ հարցրել:))

մինչև SMS-ների վիճակագրությունը չներկայացնի չեմ հավատալու, որտեղ է Շանթի այն հայտարարությունը թէ "մեզ մոտ ամեն ինչ արդար է"... ես տաքսու վարորդից մինչև խանութպան հարցրել եմ և դրանում հաոզված չեմ որ ամեն ինչ արդար է անցել.... Շանթը վատ սուռպռիզ մատուցեց բոլորին

wem
30.06.2010, 02:49
«Շանթ»-ը HD (High Definition) է????? :think

Life
30.06.2010, 05:12
«Շանթ»-ը HD (High Definition) է????? :think

Ո՛չ

Ապե Ջան
30.06.2010, 10:14
«Շանթ»-ը HD (High Definition) է????? :think

Սպասեք ժողովուրդ, կարողա պետքա լինի HD, հիմա HD չի:

wem
01.07.2010, 02:39
Ո՛չ

Եթէ առանց շեշտելով էլ Ոչ ասէիր, կհասկանայի:

wem
11.07.2010, 10:13
«Շանթ»-ի վեբկայքը (www.shanttv.com)նորոգել են, տեսնելու արժանի է: :ok
Այսուհետև «Շանթը» կարողենք դիտել նաև ինտերնետի (http://www.shanttv.com/live.php)միջոցով: :yahoo

wem
13.08.2010, 13:27
«Ժառանգները» ավարտվե՞ց::think

aerosmith
13.08.2010, 18:11
բայց երբ մտա , օֆֆլայն էր թիվին...

wem
19.08.2010, 08:32
Չէ, «Ժառանգները» չի ավարտվել, երկրորդ եթերաշրջան ունի:

ShantTV
03.09.2010, 17:22
Բարեւ բոլորին՝ "Շանթ" հեռուստաընկերությունը հայտարարում է

ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ
So you think you can dance? Նախագծի հայկական տարբերակ՝ ՊԱՐԻՐ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ…

18-ից 35 տարեկան սիրողական և պրոֆեսիոնալ պարողները Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից հրավիրվում են մասնակցելու և փորձելու դառնալ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՐՈՂԸ:

Մրցույթում ընդգրկված են պարի ԲՈԼՈՐ ոճերը սկսած բալետից մինչև բրեյք դանս: Մասնակիցները պետք է պատրաստ լինեն տպավորել ժյուրիին ոչ միայնիրենց տաղանդով ու տեխնիկայով, այլև իրենց անձնային առանձնահատկություններով ու արտիստիզմով:

ԷՏԱՊ 1
- Սեզոն 1-ի համար նախընտրական և գրանցման փուլը կանցկացվի Երևանում 2010-ի սեպտեմբերի 9-ին Շանթի տաղավարներում, և ընտրված մասնակիցները ելույթ կունենան ժյուրիի առջև սեպտեմբերի 11-ին և 12-ին:
-Բոլոր այն մասնակիցները, ովքեր բնակվում են Հայաստանում պետք է անձնապես անցնեն նախընտրական և գրանցման փուլը մինչև կթույլատրվեն մասնակցել դիտումներին, պետք է ունենան բոլոր ձևերը ճիշտ լրացված իրենց հետ:
-Վերջին տեղեկությունների, իրավասության պահանջների և անհրաժեշտ ձևերի բերբեռման համար կարող եք այցելել http://shanttv.com/am/local/programs/4128

Անհրաժեշտ ձևերը կարող եք նաև վերցնել Շանթ ՀԸ-ից, Կիևյան 16, Երևան
Հեռ: 26-16-86, 26-16-88
Էլ-հասցե: [email protected] կամ [email protected]

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
Խնդրում ենք այցելեք Շանթ ՀԸ-ի վեբկայքը -- http://shanttv.com/am/local/programs/4128 -- նախընտրական/գրանցման փուլի և դիտումների ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար: Դուք պետք է նախապես օնլայն գրանցվեք և կցեք 60-90 վայրկյան տևողությամբ մենակատար ներկայացման տեսահոլովակ ձեր լավագույն պարային ոճում:

Tig
03.09.2010, 17:32
Մասնակցության հայտերը միայն անհատական են ընդունվո՞ւմ, թե՞ խմբակային էլ կարող են…

ShantTV
04.09.2010, 12:35
Այս մրցույթը խմբակային պարի չէ, այլ անհատական։ Մրցույթ՝ լավագույն պարողի։
Հայտերն ընդունվում են առայժմ մինչեւ սեպտեմբերի 9-ը։ Եթե ունեք ծանոթներ Հայաստանում կամ Արտասահմանում, խնդրում ենք տեղեկացրեք...
Կարծում եմ, շատերը ծանոթ են համաշխարհային So you think you can dance? նախագծին՝ հայկական տարբերակ՝ ՊԱՐԻՐ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ…

aerosmith
05.09.2010, 09:17
Կարծում եմ սա էլ կարչժանանա թաքնված տաղանդի բախտին..սկզբում գյուղերից ու քաղաքներից ինչքան անտաղանդ կար գալիս երգում էր, Շանթը էդ շրջանում դառել էր մաքուր ԱԼՄ։ Բայց դե լավա վերջում մնացին լավերը ու համեմատաբար տաղանդները։

Interdenominational
05.09.2010, 12:29
…Տվյալ հեռուստաալիքով պրն. Մեսչյանի հարցազրույցը դիտեցի: Հետաքրքիր էր: Մի քիչ լրջորեն տրամադրվեցի «Շանթի» նկատմամբ: :)

Moonwalker
05.09.2010, 15:34
…Տվյալ հեռուստաալիքով պրն. Մեսչյանի հարցազրույցը դիտեցի: Հետաքրքիր էր: Մի քիչ լրջորեն տրամադրվեցի «Շանթի» նկատմամբ: :)
Համաձայն եմ Մեսչյանի հարցազրույցն ու դրան նախորդած համերգը իրոք տպավորիչ էին: Զարմանալի է, որ դա ցուցադրող հեռուստաալիքը ցուցադրում է նաև Comedi made in Shant-ի նման մեղմ ասած անմակարդակ հաղորդումներ: Դե երևի պատից կախված հրացանն էլ է տարին մեկ կրակում :think:

aerosmith
06.09.2010, 22:55

Հենց էսօր իրանց մի հատ մեյլ գրեցի էդ ախմախության վերաբերյալ, ճիշտա ահագին փող ծախսած կլնեն, բայց եթե մի քանի տասնյակ տենց նամակներ ստանան, ամենայն հավանականությամբ էդ հաղորդւմից յան կտան...

wem
26.09.2010, 09:15
Ռայսան «Շանթ»-ի հետ պռոբլեմներ ունի՞: :think

http://www.youtube.com/watch?v=TmPw9ifHrXs

Ապե Ջան
26.09.2010, 11:47
Էլի Հովոն :D
Ռոքը սպանումա, շատ լավնա: :love
Հետաքրքիր ֆիլմ կլինի, ժամանակ լինելու դեպքում կարելի է հետևել իրադարձությունների զարգացմանը: ;)

Թրիլերում տեսա հիանալի կադրեր, որոնք նկարահանել էին հայերը, :) առաջ ենք գնում: ;) Ի՜նչ լավա :hands

aerosmith
26.09.2010, 14:42
դատելով տրիլլերից արդեն իրադարձությունները կատարվում են մեր ժամանակներում, ու շատ ճիշտ էլ որոշել են, որտև իրանց մոտ հեչ չէր ստացվում 90-ականների սցենա ապահովելը։ Իսկ Րաֆֆին էլ պետք է օրինակ չերգեր, կամ էլ Սուսաննայի տեղը մեկ եւրիշին ընտրեին որտև հենց իրար հետ են երգում Րաֆիի ձայնը հեչ չի լսվում Սուսաննայի ձայնի հետ։

Ապե Ջան
26.09.2010, 14:47
http://www.youtube.com/watch?v=yZeWTU4Sdb4&feature=player_embedded

wem
29.09.2010, 08:19
դատելով տրիլլերից արդեն իրադարձությունները կատարվում են մեր ժամանակներում, ու շատ ճիշտ էլ որոշել են, որտև իրանց մոտ հեչ չէր ստացվում 90-ականների սցենա ապահովելը։ Իսկ Րաֆֆին էլ պետք է օրինակ չերգեր, կամ էլ Սուսաննայի տեղը մեկ եւրիշին ընտրեին որտև հենց իրար հետ են երգում Րաֆիի ձայնը հեչ չի լսվում Սուսաննայի ձայնի հետ։

Իսկ ի՞նչի Ռայսան չի երգում էս երգը: :think

Rammstein
31.12.2010, 21:49
Ժողգործիքներով Rammstein-ի Sonne-ն բացել ա… :lol:D:lol

Freeman
01.01.2011, 12:43
Ժողգործիքներով Rammstein-ի Sonne-ն բացել ա… :lol:D:lol

Մեկդ յութուբով հղումը տվեք էլի(եթե կա)

aerosmith
01.01.2011, 13:26
բայց ամանորյա եթերը ամենալավը շանթին էր...

Farfalla
01.01.2011, 14:57
Մեկդ յութուբով հղումը տվեք էլի(եթե կա)

http://www.youtube.com/watch?v=0BN_LrM69fk

Հարդ
01.01.2011, 15:16
Արամի գերմաներենը բացեց:D

Rammstein
01.01.2011, 16:12
Արամի գերմաներենը բացեց:D

Ամենաթույլ մասը հենց երգի բառերն են, եթե նորմալ լիներ, շեդեւր կլիներ: :hands:D

Դարք
01.01.2011, 16:24
էն սեքսա ասը՞մ 5-ից հետո :))

aerosmith
01.01.2011, 16:26
բայց ինչ մեղք էին նվագաղմբի անդամները։ Թե ասա կյանքում էին նման բան նվագել (սկի երևի լսած էլ չկային)

Rammstein
01.01.2011, 16:47
բայց ինչ մեղք էին նվագաղմբի անդամները։ Թե ասա կյանքում էին նման բան նվագել (սկի երևի լսած էլ չկային)

Ոչինչ, թող զարգանան: :D

Կարապետ
01.01.2011, 17:11
http://www.livestream.com/shant_tv

aerosmith
01.01.2011, 17:47
Ռոքասեր ակումբցիներ , վաղը ժ.23,15-ին Շանթի եթերում միայն ռոք երաժշտություն։ Օգտվելով առիթից մի հարց ուղղեմ։
Վերոնշյալ հաղորդման գովազդում մի արտիստի են ցույց տալիս՝ դաշնամուրի մոտ նաստած, ու ընենց էլ Պիտեր Գաբրիելին նմանա։ Կարաք ասեք անունը և ինչ երգ է կատարում՞
Կանխավ շնորհակալություն

Morg
01.01.2011, 22:34
Արամ mp3-ի ու Ալլա Լևոնյանի երգի անունն ինչա? Crazy?

Yevuk
01.01.2011, 22:46
Իսկ իմ դուրը հեչ չեկավ Շանթի երեկոն: Ճիշտն ասաց, ամբողջությամբ չեմ նայել, բայց որ մեկումեջ փոխում էի, դրանից ավել ահավոր բան անել չէին կարող: Էտ ինչ կաշա էին սարքել, ուժս էր. ոնց կարելի ա ժողովրդականը ու փոփը, ռոքը և այլն իրար խառնել::[ Ձեր ասած Արամ MP3, Ռամշտայն բան չեմ տեսել, բայց Սուրենի ու Լեյլա Սարիբեկյանի "Layla" - ն ահավոր էր: Հազար անգամ լավը կլիներ, եթե Սուրենը մենակով կատարեր էտ կատարումը: Կամ «Հորովել» - ն ու "Bad romance" - ը: :fool Շանթը կամաց-կամաց խելքը թրցնում ա:

Հարդ
01.01.2011, 22:49

Շատ լավ ծրագիր էր, շատ լավ ու օրիգինալ մտածված:
Մանավադն Սուրենի ու Լեյլայի կատարումը շատ դուրս եկավ...
Բա Ժող երգիչների ու Լեդի Գագայի խարնուրդը:D:
Շանթը կամաց - կամաց մակարդակը բարձրացնում ա:
Ջո Կոկերի երգը ժող նվագարաններով սպանում էր:oy

Rammstein
01.01.2011, 22:56
Իսկ իմ դուրը հեչ չեկավ Շանթի երեկոն: Ճիշտն ասաց, ամբողջությամբ չեմ նայել, բայց որ մեկումեջ փոխում էի, դրանից ավել ահավոր բան անել չէին կարող: Էտ ինչ կաշա էին սարքել, ուժս էր. ոնց կարելի ա ժողովրդականը ու փոփը, ռոքը և այլն իրար խառնել::[ Ձեր ասած Արամ MP3, Ռամշտայն բան չեմ տեսել, բայց Սուրենի ու Լեյլա Սարիբեկյանի "Layla" - ն ահավոր էր: Հազար անգամ լավը կլիներ, եթե Սուրենը մենակով կատարեր էտ կատարումը: Կամ «Հորովել» - ն ու "Bad romance" - ը: :fool Շանթը կամաց-կամաց խելքը թրցնում ա:

Էդ Սուրեն + Լեյլան ինձ էլ դուր չեկավ :{, դե Սուրենը ինչպես միշտ ընտիր էր, բայց Լեյլայի պահերը զզվելի էին: Իսկ Արամ MP3-ն շատ դուր եկավ, որտեւ հումորային էր ու հումորային լինելուց ավելի հավակնություններ չուներ:
Մեկ էլ Ալլա Լեւոնյանախառը երգերը դուրս չեկան, ուղղակի էդ երգչուհուց մի այլ կարգի ալերգիա ունեմ, ականջներս փակում եմ, որ ձենը չլսեմ: :{

Yevuk
01.01.2011, 23:10

Դե Արամը չեմ էլ կասկածում, որ լավն ա էղել: Որ մյուս անգամ ցույց տան, իսկ ես համոզված եմ, որ ցույց կտան, անպայման կնայեմ: Բայց չեմ կարծում, որ ընդհանուր կարծիքս փոխվի: Հա՜, լավ հիշեցի, իսկ էտ երեկոյի վրեջին կետն էլ էն Իսահակ ա ինչ ա, դրա հայտնվելն էր: Այ էտ մեկը իրանց իսկականից չպետք ա անեին: Չգիտեմ, թե իրանք դա ծաղրելու համար էին արել, թե միգուցե ուրիշ նպատակ ունեին (ես դա չհասկացա), բայց էտ արդեն ոչ թե զզվելի էր, այլ ջզայնացրեց: Այ տենց ղժժալու շնորհիվ ա, որ տենց «հրաշքներ» են ի հայտ գալիս հեռուստատեսությամբ:

Իսկ այ ժամը 1-ին, այ էտ ընտիր համերգ էր: :love Ու էս 2 օրն էր, ոնց որ, նմանատիպ համերգներ են լինելու:

Rammstein
02.01.2011, 00:56

Իսահակին բերել էին, որպես Յութուբի ամենառեյտինգային տեսահոլովակ X-Factor-ից: :crazy

Անձամբ ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Բացատրեմ. եթե մարդ էդքան չգիտեմինչ ա (չեմ ուզում ասեմ կացին, որ վիրավորած չլինեմ), որ իրա էդ ձեւի երգելով համաձայնում ա գա ու վերածվի զվարճանքի առարկայի, ապա իրան հասնում ա, որ վրան ղժժան: Լավ, ենթադրենք` ինքը չի զգում, որ մեղմ ասած ահավոր ա երգում, մի՞թե կողքից մի քանի հոգի ասած չեն լինի, վստահ եմ` կլինեն: Կամ մի՞թե էս ամանորյա եթերին երգելու հրավերը ստանալուց հետո իրա բարեկամներն ու ընկերները, կամ էլ էն դվայուռոդնի ախպերը ասած չեն լինի, որ կանչում են վրան ղժժալու համար, վստահ եմ` ասած կլինեն, ուղղակի ինքը, ոնց հասկացա, կոտոշ մարդ ա, չի ուզում հասկանա, որ երգել չգիտի: :pardon

Մանուլ
02.01.2011, 01:07
Իսկ ինձ շատ էլ դուր եկան միքսերը: Ալլա Լևոնյանին ես էլ չեմ սիրում, բայց էդ երգը հավես էին սարքել: Ու մնացածն էլ, ինչքան որ տեսել եմ (իսկ ես ոնց որ ամբողջը նայել եմ :))), բոլորը դուրս եկել են: Մանավանդ էն «Հորովել»-ի «հոոոոո-հոո-ո-հոոոո»-ով անցումը :D:
Ֆուտբոլն էր լավը մեկ էլ :D:
Ուրիշ ալիքների նոր տարվա հաղորդումները չեմ նայել, ցանկություն էլ չկա, ճիշտն ասած :)):

Rammstein
02.01.2011, 12:19
Շանթի ամանորյա եթերը` շատ ավելի լավ որակով, քան մինչեւ հիմա եղածները (16 մասից).

http://www.youtube.com/watch?v=vOGN9D9FsEU

http://www.youtube.com/watch?v=sAS8_Y7CvYo

http://www.youtube.com/watch?v=YXvW9O68zGY

http://www.youtube.com/watch?v=GjmTz43i8Bw

http://www.youtube.com/watch?v=jC2A2zA7wTU

http://www.youtube.com/watch?v=uq1DWiVxPtQ

http://www.youtube.com/watch?v=IVuouALxIMo

http://www.youtube.com/watch?v=h_TYJJWoJJE

http://www.youtube.com/watch?v=7fc9icIkdZU

http://www.youtube.com/watch?v=FA5SHFxEQtw

http://www.youtube.com/watch?v=04ke9UW3wgY

http://www.youtube.com/watch?v=RL0OhAvOTWk

http://www.youtube.com/watch?v=cU1--VqmdZw

http://www.youtube.com/watch?v=r8udGE0ZDxw

http://www.youtube.com/watch?v=g93QypEe8qk

http://www.youtube.com/watch?v=TKQCsTDN-u0

Ջուզեպե Բալզամո
02.01.2011, 13:18
Արամ mp3-ի ու Ալլա Լևոնյանի երգի անունն ինչա? Crazy?

Gnarls Barkley - Crazy

Իսկ ինչ վերաբերվում է թեմային, ընդհանուր առմամբ լավ էր: Չմոռանանք որ հեց "գժություն" պիտի անեին, ու կարծես թե լավ ել արեցին :)

Yellow Raven
02.01.2011, 13:54
Իսահակի վիդեոներից մեկը youtube-ում արդեն համարյա գերազանցելա 100 հազար դիտումը:))

REAL_ist
02.01.2011, 14:57
Իսահակին բերել էին, որպես Յութուբի ամենառեյտինգային տեսահոլովակ X-Factor-ից: :crazy

Անձամբ ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Բացատրեմ. եթե մարդ էդքան չգիտեմինչ ա (չեմ ուզում ասեմ կացին, որ վիրավորած չլինեմ), որ իրա էդ ձեւի երգելով համաձայնում ա գա ու վերածվի զվարճանքի առարկայի, ապա իրան հասնում ա, որ վրան ղժժան: Լավ, ենթադրենք` ինքը չի զգում, որ մեղմ ասած ահավոր ա երգում, մի՞թե կողքից մի քանի հոգի ասած չեն լինի, վստահ եմ` կլինեն: Կամ մի՞թե էս ամանորյա եթերին երգելու հրավերը ստանալուց հետո իրա բարեկամներն ու ընկերները, կամ էլ էն դվայուռոդնի ախպերը ասած չեն լինի, որ կանչում են վրան ղժժալու համար, վստահ եմ` ասած կլինեն, ուղղակի ինքը, ոնց հասկացա, կոտոշ մարդ ա, չի ուզում հասկանա, որ երգել չգիտի: :pardon
Մի խելոք միտք կա. "Ուրիշի դժբախտության վրա չեն ծիծաղում:" Ամեն ինչ չափի մեջա գեղեցիկ, չափը անցնում են ու դառնում ողորմելի, ինչպես տվյալ դեպքում:

Ռուֆուս
02.01.2011, 14:59
Ես մենակ Շուշան Պետրոսյանի կատարմամբ (չեմ հիշում հետը ով էր), Նիրվանայի Smells Like Teen Spirit-ի բռնաբարությունը տեսա :[ :[ :[

Սարսափելի վատ էր, անասելի խայտառակություն, եթե Քըրթ Քոբեյնը էն աշխարհից հետ գար, Շուշանին գլխից կխփեր :angry

Jarre
02.01.2011, 15:02
Իսահակին բերել էին, որպես Յութուբի ամենառեյտինգային տեսահոլովակ X-Factor-ից: :crazy

Անձամբ ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Բացատրեմ. եթե մարդ էդքան չգիտեմինչ ա (չեմ ուզում ասեմ կացին, որ վիրավորած չլինեմ), որ իրա էդ ձեւի երգելով համաձայնում ա գա ու վերածվի զվարճանքի առարկայի, ապա իրան հասնում ա, որ վրան ղժժան: Լավ, ենթադրենք` ինքը չի զգում, որ մեղմ ասած ահավոր ա երգում, մի՞թե կողքից մի քանի հոգի ասած չեն լինի, վստահ եմ` կլինեն: Կամ մի՞թե էս ամանորյա եթերին երգելու հրավերը ստանալուց հետո իրա բարեկամներն ու ընկերները, կամ էլ էն դվայուռոդնի ախպերը ասած չեն լինի, որ կանչում են վրան ղժժալու համար, վստահ եմ` ասած կլինեն, ուղղակի ինքը, ոնց հասկացա, կոտոշ մարդ ա, չի ուզում հասկանա, որ երգել չգիտի: :pardon

Կարծում եմ շուտով «X-Իսահակ»-ին նվիրված առանձին թեմա պիտի բացենք Ակումբում :D:D:D

Rammstein, լիովին համաձայն եմ հետդ։ Եթե առաջին անգամ իրեն տեսնելով ես ներքուստ վատ զգացի, որ էտ խեղճ տղու վրա ղժում են, ապա հիմա ընդհանրապես վատ չեմ զգում։

Իսկ ամենակարևորը ինչ կուզեմ X-Իսահակի մասին ասել, դա այն է, որ թվում է թե ինքը դիտմամբ է այդ դերի մեջ մտել։ Այսպես մտածելու հիմքերս 1) վերևի գրառման մեջ Rammstein-ի բոլոր նշածները + 2) կարծում եմ մարդ էտ աստիճանի անսլուխ չի կարող լինել։ Ես ինձ համարում եմ աշխարծհի անսլուխը, և այդպես էլ կա, բայց Իսահակի երգը իրանից լավ եմ երգում (մի օր Յութուբ կգցեմ կտենաք ;) :D )։ Եթե մի քանի անգամ փորձեր ու պարապեր հաստատ ավելի լավ կերգեր։

Fender
03.01.2011, 01:16
Ռոքասեր ակումբցիներ , վաղը ժ.23,15-ին Շանթի եթերում միայն ռոք երաժշտություն։ Օգտվելով առիթից մի հարց ուղղեմ։
Վերոնշյալ հաղորդման գովազդում մի արտիստի են ցույց տալիս՝ դաշնամուրի մոտ նաստած, ու ընենց էլ Պիտեր Գաբրիելին նմանա։ Կարաք ասեք անունը և ինչ երգ է կատարում՞
Կանխավ շնորհակալություն

Շատ լավ համերգ էր:) Շուտ -շուտ ա պետք տենց բաներ ցույց տալ..

Tar
03.01.2011, 19:20
Ռոքասեր ակումբցիներ , վաղը ժ.23,15-ին Շանթի եթերում միայն ռոք երաժշտություն։ Օգտվելով առիթից մի հարց ուղղեմ։
Վերոնշյալ հաղորդման գովազդում մի արտիստի են ցույց տալիս՝ դաշնամուրի մոտ նաստած, ու ընենց էլ Պիտեր Գաբրիելին նմանա։ Կարաք ասեք անունը և ինչ երգ է կատարում՞
Կանխավ շնորհակալություն

Դաշնամուրի մոտ նստածը Բիլի Ջոելն է

aerosmith
04.01.2011, 00:00
Դաշնամուրի մոտ նստածը Բիլի Ջոելն է

իսկ երգի անունը????

Fender
04.01.2011, 00:20
իսկ երգի անունը????

երևի New York State of Mind

wem
04.01.2011, 04:09
Եվան ցնցող էր: Նրա ձայնային տվյալնեևը բոլորովին չեր զիջում այս ոճի բազմաթիվ այլ երգչուհիներին: Նրան սազում էր: ;)

http://www.youtube.com/watch?v=GjmTz43i8Bw&feature=player_embedded

aerosmith
04.01.2011, 13:17
ապրի շանթը երեկ քանթրի երաժշտության մարցանակաբաշխությունն էր, եսօր էլ էլի շաաաատ հետաքրքիր մրցանակաբաշխություն կա "աստղերը և սպորտը" ինչ որ սենց խորագրով

Tar
04.01.2011, 13:23
իսկ երգի անունը????

Երկու երգ է երգում. առաջին երգը Բիլի Ջոելի New York State Of Mind-ն է, երկրորդը` Բրյուս Սփրինգսթինի Born To Run-ը:

Մանուլ
04.01.2011, 17:14
Ես մենակ Շուշան Պետրոսյանի կատարմամբ (չեմ հիշում հետը ով էր), Նիրվանայի Smells Like Teen Spirit-ի բռնաբարությունը տեսա :[ :[ :[

Սարսափելի վատ էր, անասելի խայտառակություն, եթե Քըրթ Քոբեյնը էն աշխարհից հետ գար, Շուշանին գլխից կխփեր :angry

Շուշան Պետրոսյանը ինձ էլ դուր չեկավ, մոռացել էի :{:

Եվան ցնցող էր: Նրա ձայնային տվյալնեևը բոլորովին չեր զիջում այս ոճի բազմաթիվ այլ երգչուհիներին: Նրան սազում էր: ;)

Ներողություն, իսկ Եվան ո՞վ է: Առաջին անգամ էի տեսնում:

Yevuk
04.01.2011, 21:57
Ներողություն, իսկ Եվան ո՞վ է: Առաջին անգամ էի տեսնում:

Ման, երևի Եվա Թաշչյանի մասին ա խոսքը գնում, «Ժողովրդական երգիչ 2» - ում ոնց որ 2-րդ տեղն էր գրավել:

Բայց իսկականից Waka waka - ն լավն էր, ոնց որ Եվան էր երգում: :)

Մանուլ
04.01.2011, 22:35
Ման, երևի Եվա Թաշչյանի մասին ա խոսքը գնում, «Ժողովրդական երգիչ 2» - ում ոնց որ 2-րդ տեղն էր գրավել:

Բայց իսկականից Waka waka - ն լավն էր, ոնց որ Եվան էր երգում: :)

Ժողովրդական երգչի մասնակիցը waka waka-ն էր երգում? :o Զարմանալի ա :)):

Հարդ
04.01.2011, 23:23
Ման, երևի Եվա Թաշչյանի մասին ա խոսքը գնում, «Ժողովրդական երգիչ 2» - ում ոնց որ 2-րդ տեղն էր գրավել:

Բայց իսկականից Waka waka - ն լավն էր, ոնց որ Եվան էր երգում: :)

Եվա՞ն... Եվան մեր կուրսից ա ու դժվար ինքը լիներ:): Տենց հակումներ մոտը չեմ նկատել:

Valentina
05.01.2011, 00:04
Ման, երևի Եվա Թաշչյանի մասին ա խոսքը գնում, «Ժողովրդական երգիչ 2» - ում ոնց որ 2-րդ տեղն էր գրավել:

Բայց իսկականից Waka waka - ն լավն էր, ոնց որ Եվան էր երգում: :)

Ինձ դուր չեկավ, ոնցոր էտ երգի տնազն ըկներ, իրանցից ոչ մի բան գոնե չէին ավելացրել

Yevuk
05.01.2011, 00:29
Եվա՞ն... Եվան մեր կուրսից ա ու դժվար ինքը լիներ:): Տենց հակումներ մոտը չեմ նկատել:

Ես էլ սկզբից տեղը չբերեցի, որ ինքն ա, քանի որ պարիկ էր հագել, բայց հետո, որ ուրիշ երգ երգեց (արդեն առանց պարիկի), հասկացա, որ էտ ինքն էր:

Ինձ դուր չեկավ, ոնցոր էտ երգի տնազն ըկներ, իրանցից ոչ մի բան գոնե չէին ավելացրել

Բա հենց պարոդիա էր: :)) Եթե պարոդիա չլիներ, պարիկ չէր հագնի ու ու Շակիրայի նման չէր հագնվի, էլ չասեմ պարելը:

Valentina
05.01.2011, 00:32
Հա Եվ ջա պարոդիա էր բայց կարային գոնե հետաքրքիր անեին, ոչ թե դնեին թխեին

Yevuk
05.01.2011, 00:34
Հա Եվ ջա պարոդիա էր բայց կարային գոնե հետաքրքիր անեին, ոչ թե դնեին թխեին

Դե հետաքրքիրը ֆուտբոլային մասն էր ԻՄՀԿ: ;) Որպես Շակիրայի պարոդիա ինձ շատ դուր եկավ, որովհետև մի անգամ տեսել եմ մեկ ուրիշը ու ահավոր էր: :[

Farfalla
05.01.2011, 00:35
Հա Եվ ջա պարոդիա էր բայց կարային գոնե հետաքրքիր անեին, ոչ թե դնեին թխեին

Իմ կարծիքով տեսահոլովակը լավ էլ հետաքրքիր էր, ֆուտբոլի պահը շատ լավ էին մտածել, էլ երբ էր մեր հավաքականը էդքան գոլ խփել?:))

Կարապետ
05.01.2011, 12:23
«Ամանորը Շանթում» օնլայն որտեղի՞ց կարող եմ նայել

VisTolog
05.01.2011, 13:17
«Ամանորը Շանթում» օնլայն որտեղի՞ց կարող եմ նայել

Մի քանի գրառում վերևից:

Շանթի ամանորյա եթերը` շատ ավելի լավ որակով, քան մինչեւ հիմա եղածները (16 մասից).

http://www.youtube.com/watch?v=vOGN9D9FsEU

http://www.youtube.com/watch?v=sAS8_Y7CvYo

http://www.youtube.com/watch?v=YXvW9O68zGY

http://www.youtube.com/watch?v=GjmTz43i8Bw

http://www.youtube.com/watch?v=jC2A2zA7wTU

http://www.youtube.com/watch?v=uq1DWiVxPtQ

http://www.youtube.com/watch?v=IVuouALxIMo

http://www.youtube.com/watch?v=h_TYJJWoJJE

http://www.youtube.com/watch?v=7fc9icIkdZU

http://www.youtube.com/watch?v=FA5SHFxEQtw

http://www.youtube.com/watch?v=04ke9UW3wgY

http://www.youtube.com/watch?v=RL0OhAvOTWk

http://www.youtube.com/watch?v=cU1--VqmdZw

http://www.youtube.com/watch?v=r8udGE0ZDxw

http://www.youtube.com/watch?v=g93QypEe8qk

http://www.youtube.com/watch?v=TKQCsTDN-u0

Հարդ
13.01.2011, 21:41
Ժող, Արամ mp3 - ի ու Ալլա Լևոնյանի երգի անունն ի՞նչ ա:
Խոր կասկած ունեմ, որ Maroon 5 - ի երգերից մեկն ա:think:

paniaG
13.01.2011, 21:47
Ժող, Արամ mp3 - ի ու Ալլա Լևոնյանի երգի անունն ի՞նչ ա:
Խոր կասկած ունեմ, որ Maroon 5 - ի երգերից մեկն ա:think:

I Think Your Crazy

Տրիբուն
14.01.2011, 11:18
Ժող, Արամ mp3 - ի ու Ալլա Լևոնյանի երգի անունն ի՞նչ ա:
Խոր կասկած ունեմ, որ Maroon 5 - ի երգերից մեկն ա:think:

Gnarls Barkley "Crazy"

http://www.youtube.com/watch?v=wVRGWWa0dTI

Բոմբ երգ ա, շատ եմ սիրում

I remember when, I remember
I remember when I lost my mind
There was someting so pleasant about that place ........

Տրիբուն
15.01.2011, 14:14
Մի քանի գրառում վերևից:

Մի հատ չե՞ք հուշի, չորս գուսան տղեքի ու Իվետայի կատարումը որ մասում ա, էն Ledy Gaga-ն էլի:

V!k
15.01.2011, 14:22
Մի հատ չե՞ք հուշի, չորս գուսան տղեքի ու Իվետայի կատարումը որ մասում ա, էն Ledy Gaga-ն էլի:
5-րդ մասի 8:30ից սկսած…

Սերխիո
24.01.2011, 00:14
Բագրատը լավ հիշեցրեց, են հաղորդումները ,որ հայ գործարար մարդկանց մասին ա, երբվանից ու ինչ օրերի են ցույց տալու , տեղյա՞կ եք

aerosmith
24.01.2011, 00:30
ապ ջան այսօր էր , (արդեն երեկ) ժամը 23.00

V!k
24.01.2011, 01:41
Բագրատը լավ հիշեցրեց, են հաղորդումները ,որ հայ գործարար մարդկանց մասին ա, երբվանից ու ինչ օրերի են ցույց տալու , տեղյա՞կ եք

ապ ջան այսօր էր , (արդեն երեկ) ժամը 23.00
եսօր (արդեն երեկ:D) առաջին մասն էր միայն,ամեն կիրակի 23:00

V!k
30.01.2011, 19:58
Բագրատը լավ հիշեցրեց, են հաղորդումները ,որ հայ գործարար մարդկանց մասին ա, երբվանից ու ինչ օրերի են ցույց տալու , տեղյա՞կ եք

եսօր (արդեն երեկ:D) առաջին մասն էր միայն,ամեն կիրակի 23:00
Այսօր 22:05-ին է լինելու:)

V!k
30.01.2011, 22:54
Այսօր 22:05-ին է լինելու:)

Ժամի առումով ես չէի սխալվել,Շանթն էր ժամը սխալ գովազդել :( ,նույնիսկ 22:15-ին գովազդեցին "դիտեք այսօր 22:05-ին" :D

Markiza
11.03.2011, 15:35
Ուզում եմ քննարկել Շանթի ծրագրերից մեկը`<<Առավոտը Շանթում>>;Նկատել եք, մոտ մեկ ամիս է, չկա; Չգիտեք?, թե ինչն է պատճառը;Ինչ կարծիքի եք այդ հաղորդման մասին;

Enigmatic
11.03.2011, 16:03
Երևի մարտի մեջ վերսկսվելու է Առավոտը Շանթում ծրագիրը, ավելի թարմացրած:)

Markiza
11.03.2011, 19:20
հետաքրքիր է, ինչն են ուզում թարմացնել; Կարծում եմ, որ հայկական հեռուստատեսությունը չունի նորմալ առավոտյան ծրագիր, Շանթինը ոնց որ թե չարյաց փոքրագույնն էր; տեսնես ինչի չի ստացվում մեզ մոտ նայվող, հետաքրիքր առավոտյան ծրագիր ստեղծել.........

Փիսիկ
19.03.2011, 08:28
համեցեք և միացեք մեզ
միշտ թարմ նորություններ մրցույթի մասին...
մեր անդամններն են նաև մասնակիցները =)

http://www.facebook.com/XFactorArmenia

շնորհակալություն

wem
06.04.2011, 14:47
Նորություններ
http://shanttv.com/images/home_ads_0/41421301919868.jpg
Ավարտին է մոտենում «Հատուցում» հեռուստասերիալը:

http://shanttv.com/images/home_ads_0/41321302085399.jpg
Նորից եթեր է վերադառնալու «Ո՞Վ Է ՈւԶՈւՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ» հեռուստախաղը:

Rammstein
07.04.2011, 00:42
Իսկ հետաքրքիր ա, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ում գումարները էլի տենց ծիծաղելի թվեր ե՞ն լինելու:

Ապե Ջան
07.04.2011, 00:43
Իսկ հետաքրքիր ա, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ում գումարները էլի տենց ծիծաղելի թվեր ե՞ն լինելու:

Ծիծաղելի թվերը հարստացնում են մարդկանց: :D

Enigmatic
07.04.2011, 00:58
Նաև շուտով կսկսվի նոր հեռուստասերիալ: Ժանրը- դրամա:
Վերսկսվելու է «Պարիր թե կարող ես» նախագիծը: «Երբ պարում են աստղերը»: Միլիոնատերը վարելու է Եգոր Գլումովը: Արդեն սկսվում է «Առավոտը Շանթում» հաղորդումը, բայց ուղղվածությունը ավելի շատ լրատվական ա լինելու:

V!k
07.04.2011, 01:01

բայց «Երբ պարում են աստղերը» նախագիծը Արմենիայինը չէ՞ր:8

Enigmatic
07.04.2011, 01:10
բայց «Երբ պարում են աստղերը» նախագիծը Արմենիայինը չէ՞ր:8

դե հա, տենց մի բան էլ Շանթն ուներ, այ էտ ա սկսվելու, անունը հենց կոնկրետ չեմ հիշում:))

V!k
07.04.2011, 01:12
դե հա, տենց մի բան էլ Շանթն ուներ, այ էտ ա սկսվելու, անունը հենց կոնկրետ չեմ հիշում:))

հաաա, ես էլ հիշեցի, կարծեմ «Ժողովրդական պարեր» էր կոչվում:)

armuk
07.04.2011, 04:57
Նաև շուտով կսկսվի նոր հեռուստասերիալ: Ժանրը- դրամա:
Վերսկսվելու է «Պարիր թե կարող ես» նախագիծը: «Երբ պարում են աստղերը»: Միլիոնատերը վարելու է Եգոր Գլումովը: Արդեն սկսվում է «Առավոտը Շանթում» հաղորդումը, բայց ուղղվածությունը ավելի շատ լրատվական ա լինելու:

բայց Գլումովից ինչ միլիոնատերի վարող :[ նոր դեմք չկա՞՞ :angry

wem
07.04.2011, 06:52
Վերսկսվում է նաև «Թակնված Տաղանդ» հեռուստաշոուի 3-րդ եթերաշրջանը:
http://shanttv.com/images/home_ads_0/41431302093002.jpg

wem
07.04.2011, 13:48
Ինչի էլ Անուշն ու Տաթևը չեն վարում «Առավոտը Շանթում»-ը? Առանց նրանց նայել չունի:

aerosmith
08.04.2011, 00:43
Անուշիկը վարելու ա???

Enigmatic
08.04.2011, 00:56
դեռ պարզ չի, բայց միտք կա, որ երկրորդ մասում Վիտամինի տղաներն են լինելու, այսինքն վարելու են էլի:

wem
28.04.2011, 05:53
Շանթի "Պարահանդես"-ի ու Արմենիաի "Երբ պարում են Աստղերը"-ի տարբերությունը ո՞րն է: Գտեք 10 տարբերություն և ստացեք մրցանակ: :B

aerosmith
28.04.2011, 06:49
հմմմմմմ. չսազեց շանթին ......

armuk
29.04.2011, 04:15
"Շանթ"-ի "Պարահանդես"ը օրինական գնված է:
Մասնակիցները ավելի ուժեղ են:
Տաղավարը ավելի ուժեղ է:
Ժյուրիի անդամները հասկացող մարդիկ են ոչ թէ Սյուզան Մարգարյանին ու Զարուհի Բաբայանին հրավիրեն որ պարի մասին կարծիք տան:
Ավելի գեղեցիկ է:
Ավելի ճաշակով է:
Ավելի լավն է:
Ավելի հավես է:
Լինելու է "Շանթ"ով:
Չի լինելու Արմեինա ով:

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՄՐՑԱՆԱԿ::P

armuk
17.06.2011, 08:17
ՆՈՐՈՒԹՅՈՒՆ. Շանթի գլխավոր տնորեն Արթուր Եզեկյանը հրաժարական է տվել: Պատճառները չեն հաղորդվում:
Կփորձեմ գտնել: :tel

Enigmatic
17.06.2011, 16:49
ՆՈՐՈՒԹՅՈՒՆ. Շանթի գլխավոր տնորեն Արթուր Եզեկյանը հրաժարական է տվել: Պատճառները չեն հաղորդվում:
Կփորձեմ գտնել: :tel
Ինչ անհեթեթ բաներ ասես չեն խոսա, ո՞նց կարա հրաժարական տա, եթե Շանթ հեռուստաընկերությունը իրա սեփականություննա:D

armuk
18.06.2011, 05:05
Ինչ անհեթեթ բաներ ասես չեն խոսա, ո՞նց կարա հրաժարական տա, եթե Շանթ հեռուստաընկերությունը իրա սեփականություննա:D

ես իմ... ուղղակի լսել եմ:
Բայց հնարավոր չի որ տնորենի պաշտոնից հրաժավի՞՞՞ (ընդհանուր եմ հարցնում)

Maxpayne
18.06.2011, 07:16
ես իմ... ուղղակի լսել եմ:
Բայց հնարավոր չի որ տնորենի պաշտոնից հրաժավի՞՞՞ (ընդհանուր եմ հարցնում)

չէ, հնարավոր չի, էտ կլինի մենակ ընկերությունը վաճառելու կամ բաժնետոմսերի մեծ մասը կորցնելու դեպքում: Կարա հրաժարական տա Գործադիր տնորենը, բայց ոչ գլխավորը:1

armuk
19.06.2011, 01:57
լավ, ուղղակի լսելէիմ, անկեղծ ասած ես այնքան էլ վստահ չեիմ այս լուրի ճշտության մասին :)

Lion
22.07.2011, 21:24
Էս ալիքին լրիվ տարելա - դրել ու կես ժամ նույն բանն են ասում ինչ-որ շենքի մասին...:think

wem
26.07.2011, 04:28
5-րդ «Հայ Սուպերսթար»,
Շուտով…

http://shanttv.com/images/banners_0/0971311600657.jpg

wem
06.08.2011, 03:23
Միայն թէ ոչ նորից Գյուրջինյան և Գլումով: :aaa

http://www.youtube.com/watch?v=iDcYRsK2jwY&feature=player_embedded

Rammstein
07.08.2011, 01:26
Տեսնես քանի՞ միլիոն դրամի հաց-պանիր պետք ա ուտի Շանթը, որ հասնի ռուսական «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնակտեր»-ի կեսին:

Զգացեք որակը.

http://www.youtube.com/watch?v=_fLeghCfGtk

Սպոյլերի մեջ գրած ա, թե ինչքան ա շահում:
Մարդը 0 ա շահում, բայց նենց խաղ ա ցուցադրում, որ հեչ չես հիասթափվում:
Էլ չասեմ, թե Դիբրովը ինչ հետաքրքիր ա վարում, չեմի, Գլումով, որն իսկի հայերեն երկու բառ իրար կապել չգիտի (տարօրինակ ժողովուրդ են հայերը, մարդը ինչքան վատ հայերեն իմանա, էնքան կարեւոր տեղում են հաղորդավար նշանակում :fool):
Էլ չխոսամ հայկական տարբերակի երաժշտական ձեւավորման սխալների մասին, որոնք, փաստորեն, խաղի ձայնային ռեժիսորը չի լսում, կամ չի ֆայմում, որ տենց սխալ ա (ճիշտ պատասխանի ու հաջորդ հարցի մեղեդիների արանքում մի հատ անցումային մեղեդի ա հնչում, որի տոնայնությունը պետք ա համընկնի ոչ թե հաջորդ հարցի մեղեդիի հետ, ինչպես մերոնց մոտ ա, այլ` նախորդի):

Lion
15.10.2011, 21:13
"Թեև մենք ածու ենք փոքր... այս բարդույթը չենք ունեցել թերևս միայն Տիգրան Մեծի ժամանակներում" - տո դե արի ու մի ասա... բարդութավորվածը հենց դու ես, որ ցելի մի ազգի նման հիմարություններ ես վերագրում :angry

Artgeo
15.10.2011, 22:51
Ինչ լավ էր ամեն ինչ սկսկվում ու ինչ քոսոտ ավարտ ունեցավ...

Բա որ վազող տողող հայտարարություններ են ցուցադրում... Ո՜ւֆ... :(

Rammstein
15.10.2011, 23:17
Էլ չխոսամ հայկական տարբերակի երաժշտական ձեւավորման սխալների մասին, որոնք, փաստորեն, խաղի ձայնային ռեժիսորը չի լսում, կամ չի ֆայմում, որ տենց սխալ ա (ճիշտ պատասխանի ու հաջորդ հարցի մեղեդիների արանքում մի հատ անցումային մեղեդի ա հնչում, որի տոնայնությունը պետք ա համընկնի ոչ թե հաջորդ հարցի մեղեդիի հետ, ինչպես մերոնց մոտ ա, այլ` նախորդի):

Ի դեպ, էսօր որ Սկեպտիկի խաղին էի գնացել, նկատեցի, որ էս թերությունն ուղղել են, կարծում եմ` նաեւ իմ նամակների շնորհիվ: :):angel

Նոր եթերաշրջանի հաղորդավարն էլ Ավետ Բարսեղյանն ա:

Rammstein
19.10.2011, 20:12
Ի դեպ, էսօր որ Սկեպտիկի խաղին էի գնացել, նկատեցի, որ էս թերությունն ուղղել են, կարծում եմ` նաեւ իմ նամակների շնորհիվ: :):angel

Աաաաաաա, չեն ուղղել դմբոները, փաստորեն մենակ ստուդիայում ա ճիշտ հնչում: :angry

EnderNaro
21.10.2011, 10:40
Shant@ amena lavn e.

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Chilly
21.10.2011, 10:51
հարուր տոկոս

romanista
09.11.2011, 19:03
Ինչո՞վ ա տարբերվում էս անմակարդակ ալիքը էն (անունը դաժե տալը իմ համար տհաճ ա) "Արմենիայից": Նույն եթերային քաղաքականությունն ա, հիմա էլ էս ա Արմենիայի նման սաղ օրը իրա մի 3 հայկական, մի 3 արգենտինական սերիալները կրկնու, օրը 4 անգամ, տարբեր ժամերի (թերևս կարելի ա պատճառաբանել էս սենց` որ իբր քանի որ ալիքը արբանյակային հեռարձակում ունի, աշխարհի տարբեր մասերում հայերը էդ զիբիլ սերիալները նայեն, բայց հետո՞, ուրեմն եթերի 24 ժամից 21-ը պտի նույն սերիայի 4 անգամ կրկնություն լինի)): Ունեցած հաղորդումներն էլ "Պարիր թե կարող ես", "Հայ Սուպերսթար", եսիմ ինչ... միակ նորմալ հաղորոդումը "Մի վնասիր"-ն ա, որը ողջունում եմ, մնացած ամեն ինչով էս էլ Արմենիայի նման զիբիլ ա: Զարմանում եմ էն մարդկանց վրա, որոնք էս ալիքը համարում են լավը:

Rammstein
10.11.2011, 01:47

Ես չեմ համարում լավը, բայց համարում եմ մեջներից լավը ու Արմենիայից 100 գլուխ բարձր:
«Մի՛ վնասիր»-ը տանել չեմ կարողանում անգրագետ խոսացող հաղորդավարի պատճառով (մի անգամ նայեցի, «սըխմեք կոճակը» արտահայտությունից սիրտս խառնեց): :{
Շանթի ամենավատ կողմը խայտառակ երկար գովազդներն են:

Արէա
10.11.2011, 08:13
Ժող, քանի գովազդներից ա խոսքը գնացել, մի բան հարցնեմ: Կարծեմ օրենք կա, որ մեկ ժամվա ընթացքում գովազդի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 14 րոպեն, Շանթում էդ տևողությունը կազմում է 20-25 րոպե: Սա օրենքի խախտում չէ՞: Ինչո՞ւ ուշադրություն չեն դարձնում: Որևէ մեկը տեղեկություն ունի՞ այս հարցի վերաբերյալ:

Hayazn
10.11.2011, 11:57
Հայրենակիցներ այսօր իմացա մի նորութուն « գուցե միայն ինձ համար է նորություն » և հարկ եմ համարում օգտագործելով այս հնարավորությունը իմ երախտիքի խոսքերը ասել ARTN _ SHANT հեռուստակայանի ղեկավարությանը :
ԵՎ այսպես.
Հարգելի ARTN _ SHANT հեռուստակայանի ղեկավարներ ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ , այն բանի համար , որ Ձեր կայանում տեղ եք տվել ստեփան փարթամյանին և դրանով մաքրել եք USARMENIA կայանի եթերը և այլևս ես ստիպված չեմ լինի հեռուստացույցը անջատել :
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ....

Rammstein
10.11.2011, 21:28
Ժող, քանի գովազդներից ա խոսքը գնացել, մի բան հարցնեմ: Կարծեմ օրենք կա, որ մեկ ժամվա ընթացքում գովազդի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 14 րոպեն, Շանթում էդ տևողությունը կազմում է 20-25 րոպե: Սա օրենքի խախտում չէ՞: Ինչո՞ւ ուշադրություն չեն դարձնում: Որևէ մեկը տեղեկություն ունի՞ այս հարցի վերաբերյալ:

Ճիշտն ասած` թիվը չեմ հիշում, բայց հիշում եմ, որ վերջերս էդ թիվը ավելի ա մեծացել: :}

Ամեն դեպքում անձամբ ես նախընտրում եմ քիչ թե շատ որակյալ եթեր ու երկար գովազդ, քան առանց գովազդի ցուցադրվող զիբիլ:

armuk
18.12.2011, 10:24
Ամանորը Շանթում 2011-2012

http://www.youtube.com/watch?v=Vu4h8C5ZuVo&feature=player_embedded

Freeman
18.12.2011, 12:11
Հայրենակիցներ այսօր իմացա մի նորութուն « գուցե միայն ինձ համար է նորություն » և հարկ եմ համարում օգտագործելով այս հնարավորությունը իմ երախտիքի խոսքերը ասել ARTN _ SHANT հեռուստակայանի ղեկավարությանը :
ԵՎ այսպես.
Հարգելի ARTN _ SHANT հեռուստակայանի ղեկավարներ ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ , այն բանի համար , որ Ձեր կայանում տեղ եք տվե ստեփան փարթամյանին և դրանով մաքրել եք USARMENIA կայանի եթերը և այլևս ես ստիպված չեմ լինի հեռուստացույցը անջատել :
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ....
Էդ ո՞վ ա :think

Moonwalker
18.12.2011, 12:25
Էդ ո՞վ ա :think

Մի հրա՜շք (կարդա՝ կայֆարիկ + ամերիկահայ) անձնավորություն:))՝

http://a1.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash2/35364_420168516519_315585356519_4709000_8107476_n.jpg

Freeman
18.12.2011, 12:29
Մի հրա՜շք (կարդա՝ կայֆարիկ + ամերիկահայ) անձնավորություն:))՝

Վաա՜յ, տեսել եմ սրան:D

Universe
11.06.2012, 23:54
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&amp;v=Sa96eDb4rWU
վայելեք ձեր թուրքական շանթը)))

Ռուֆուս
12.06.2012, 10:49
Թուրք դերասանները գոնե նորմալ են խաղում ու քյառթավարի չեն խոսում

Նաիրուհի
12.06.2012, 14:49
Ես չգիտեմ՝ քյառթավարի են խոսում թուրքերը, թե չէ, որովհետև լեզվին ծանոթ չեմ, բայց իմ իմանալով՝ սցենարը թուրքական չի, գնված է«Տելեմունդո» հայտնի սերիալային գործարանից ։Ճ

Լեո
04.05.2014, 14:19
Չեմ կարող ասել՝ այսօրվա դրությամբ կոնկրետ որ հայկական հեռուսատաալիքն եմ քչից թե շատից հավանում, բայց թե որ ալիքից եմ զզվում, հաստատ գիտեմ: Դա Շանթն է :[

Անտանելի մի ալիք, որը վաղուց ի վեր արդեն զզվեցրել է իր կոմերցիոն նախագծերով, որտեղ եթերի 10 տոկոսը երգում են, իսկ մնացած 90 տոկոսը հնացած ու հոգնեցրաց դեմքերը անվերջ խոսում-խոսում-խոսում են, ընդ որում անընդհատ կրկնվելով-կրկնվելով-կրկնվելով… Ժողովրդական երգի պրոպագանդայի քողի տակ սմս քվեարկությունների կազմակերպում… Մի խոսքով փող փող փող և ուղեղների լվացում…

Կասեք՝ չես հավանում, մի նայիր…
Հավատացեք, տենց էլ անում եմ, բայց ոչ միշտ է, որ ստացվում է: Տանը մեկ էլ տեսար միացնում են, ու մինչև կհասնցնես փոխել, արդեն նյարդայնանում ես: Կամ հյուր ես գնում, ու Շանթ են միացնում…

Մի խոսքով զզվելի մի ալիք ինձ համար: Հուսով եմ մենակ չեմ…

Աթեիստ
04.05.2014, 14:56
Չգիտեմ, էս թեմայում գրել եմ, թե չէ։
Շանթը միակ ալիքն ա, որ դիտում ենք (չհաշված կաբելայինի մի երկու ալիք)։
Մասնավորապես «Վիտամին ակումբ», «Իքս-Ֆակտոր» կամ «Հայ սուպերստար», «Կիրակնօրյա հորիզոն» հաղորդումները։
Եթե չեմ հասցնում դիտել, Յութուբը կա ու կա։
Ինչքան էլ ստեղ էսթետները քննադատեն Իքս ֆակտորի ժյուրիի վարքը, ես ավելի շատ հենց էն դեպքերի համար եմ նայում, երբ նրանք սկսում են ղժժալ ոչ ադեկվատների վրա։

Ժողովրդական երգերից բան չեմ հասկանում, պարերից առավել ևս։
Իսկ թե ովքեր ու ինչից են էդքան խոսում ու զզվեցնում Լեոյին, չգիտեմ, որտև ասած հաղորդումներից բացի ուրիշ բան չեմ նայում։

romanista
09.07.2014, 23:41
Չեմ կարող ասել՝ այսօրվա դրությամբ կոնկրետ որ հայկական հեռուսատաալիքն եմ քչից թե շատից հավանում, բայց թե որ ալիքից եմ զզվում, հաստատ գիտեմ: Դա Շանթն է :[

Անտանելի մի ալիք, որը վաղուց ի վեր արդեն զզվեցրել է իր կոմերցիոն նախագծերով, որտեղ եթերի 10 տոկոսը երգում են, իսկ մնացած 90 տոկոսը հնացած ու հոգնեցրաց դեմքերը անվերջ խոսում-խոսում-խոսում են, ընդ որում անընդհատ կրկնվելով-կրկնվելով-կրկնվելով… Ժողովրդական երգի պրոպագանդայի քողի տակ սմս քվեարկությունների կազմակերպում… Մի խոսքով փող փող փող և ուղեղների լվացում…

Կասեք՝ չես հավանում, մի նայիր…
Հավատացեք, տենց էլ անում եմ, բայց ոչ միշտ է, որ ստացվում է: Տանը մեկ էլ տեսար միացնում են, ու մինչև կհասնցնես փոխել, արդեն նյարդայնանում ես: Կամ հյուր ես գնում, ու Շանթ են միացնում…

Մի խոսքով զզվելի մի ալիք ինձ համար: Հուսով եմ մենակ չեմ…

Մենակ չես: Ես էլ տանել չեմ կարում դրանց «նախագիծ» կոչվածները: Մակարդակ բացարձակ չկա, իրանք իրանց հաղորդավարներին ու սերիալների դերասաններին պարացնում, երգացնում, էլ ինչ ասես անել չեն տալի, ու ժողովրդից քվեարկությունով փող են գռփում: Բա դրանց սերիալները, Արմենիային ենք բան ասում, բայց Արմենիան գոնե մի հատ ա տալիս տենց անասունություն տարվա մեջ, սրանց մոտ շարան ա: Ես հլը Շանթով չեմ հանդիպել կրթական, դաստիարակչական որևէ թողարկում (դիսքավրիի դոկ, ֆիլմերը չեմ հաշվում, ես էլ կարամ գնամ դրա դիսկը առնեմ, բերեմ դնեմ տունը դիվիդիով նայեմ էտի): Մինչև էս վերջին ժամանակներս դաժե ձևի համար ամիսներով մի հատ կինո չէին դնում եթերը իրանց աղբից մի քիչ ազատելու համար, հիմա գոնե սկսել են դնել: Մի խոսքով զիբիլ-կանալ, ու ցավալին էն ա, որ էս ալիքը 20 տարի ա կա ու չի փակվում, հպարտորեն ներկայանալով որպես Գյումրիում ստեղծված ալիք, իսկ մանկական Հայրենիքը օրինակ փակվում գնում ա: