PDA

Դիտել ողջ տարբերակը : Կողբի գեղարվեստի դպրոց (ԿԳԴ)



T!gran
15.09.2008, 19:14
Բարև բոլորին, ուղում եմ ձեզ ներկայաքնել koghbartschool.am (http://koghbartschool.am) կայքը , այն ներկայացնում է Կողբի (Տավուշի մարզ) գեղարվեստի դպրոցի գործունեությունը, ավելի կոնկրետ կարող եք նայել ինքներդ :hands :hands

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԿՈՂԲԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ

ԼԻՆԵԼ ԱԶԱՏ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՈՒՐ, ԱԶՆԻՎ, ԽՈՐ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ...

Բարեգործական դպրոցը հիմնադրվել է 1999թ. համագյուղացի նկարիչ Կարո Ղուլիջանյանի նախաձեռնությամբ: Ստեղծման նպատակն է եղել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, ի հայտ բերել և միավորել տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին: Դպրոցում ուսուցանվում է գծանկարչություն, գեղանկարչություն, կոմպոզիցիա և արվեստի պատմություն: ԿԳԴ-ը գործում է Կողբի մշակույթի կենտրոնում հատկացված սրահում: Այստեղ ամեն տարի կատարվում է ընդունելություն մրցութային կարգով: Ազատ գրաֆիկով դպրոց են հաճախում նաև տարածաշրջանի շատ արվեստասերներ: Դպրոցն ավարտած, ՀՀ տարբեր բուհերում սովորող ուսանողները, պահպանելով կապը, ներգրավվում են դպրոցի կազմակերպչական և ստեղծագործական աշխատանքների մեջ:

Դպրոցում ստեղծված են արվեստանոցային հարմարավետ պայմաններ, և աշխատակիցների կողմից արվում է հնարավոր ամեն ինչ դպրոցի զարգացման և ինքնահաստատման համար: Դպրոցի աշխատանքային գրաֆիկը չի սահմանափակվում լոկ արվեստի դասընթացներով. այն հագեցած է տարբեր միջոցառումներով` ցուցահանդեսներ, տոնակատարություններ, պլեներային սիմպոզիումներ, հանդիպումներ արվեստագետների հետ և այլն:

Կայքը պատրաստել է Քայլ Գիֆֆորդը (http://kgiffinarmenia.com) ` Ամն-ի խաղաղության կորպուսի կամավորներից մեկը, սպասարկում ենք Ակտիվ անդամներով

http://1.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/SLqqlhbmsFI/AAAAAAAAAAM/6w6pD9wqUL0/s1600-h/gexankar.jpg

T!gran
15.09.2008, 20:23
http://www.koghbartschool.am/uploads/images/geghanakner/sat%2021/sssssssss.jpg
http://www.koghbartschool.am/uploads/images/geghanakner/sat%2021/s%20(13).jpg


http://www.koghbartschool.am/uploads/images/geghanakner/arus%207/oooooooooo%20(35).JPG
http://www.koghbartschool.am/uploads/images/geghanakner/harutik%2011/oooooooooo%20(39).jpg
http://www.koghbartschool.am/uploads/images/geghanakner/harutik%2011/oooooooooo%20(56).jpg

ԿԳԴ
16.09.2008, 19:59
Բարև ձեզ այս թեման բացել եմ որպիսի ներկայացնեմ դպրոցի գործունեությունը: Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը դպրոցի և գեղանկարների մասին:
Ցանկալի կլինի ձեր ակտիվ մասնակցությունը և առողջ քննքդատությունները... :think:)

T!gran
16.09.2008, 20:05
Շատ լավ ես արել որ բացել ես այս թեման , ես միշտ ել կաջակցեմ http://koghbartschool.am կայքի սպասարկմանը, գուցե և կմասնակցեմ քննարկումներին :)

ԿԳԴ
16.09.2008, 22:30
Ավելացվել է 35 վայրկյան անց
http://www.koghbartschool.am/uploads/images/geghanakner/ara%2038/2008....%20(8).JPGՆկարի վերնագիրն է` Ցանկապատ...Պատկերված է երկու տարիք` խոր ծերություն և մանկություն,անցյալն ու ապագան,և հավատարմություն...

Մանոն
17.09.2008, 13:24
Հետաքրքիր կայք է, ինձ հատկապես դուր եկան Արա Ղուլիջանյանի նկարները:
Թեև կարճ այցելեցի պատկերասրահը, բայց գիտե՞ք ինչ նկատեցի, նկարների մեծամասնությունը թե՛ ոճով, թե՛ իմաստով շատ նման են իրար: Մի տեսակ զգացվում է, որ մի ձեռքի դաս են առել նկարիչները, ու եթե նկարների տակ չկարդաս անունները՝ կդժվարանաս հասկանալ, թե որ նկարն ում ձեռքի աշխատանքն է: Փոքր ինչ բացակայում է ուրույնությունը: Բայց դա երևի տարիների փորձի հետ կփոփոխվի:
Իսկ այն փաստը, որ Կողբն ունի նման հրաշալի գեղարվեսի դպրոց՝ անչափ գովելի է, ուրախացնող ու հուսադրող, որ ներկա սերունդը, այնուամենայնիվ, ստանում է գեղագիտական բարձր դաստիարակություն, սիրում է դասականը, սիրում է բնությունն՝ իր կախարդական գույներով ու բազմերանգներով: :)

ԿԳԴ
17.09.2008, 18:23
Հետաքրքիր կայք է, ինձ հատկապես դուր եկան Արա Ղուլիջանյանի նկարները:
Թեև կարճ այցելեցի պատկերասրահը, բայց գիտե՞ք ինչ նկատեցի, նկարների մեծամասնությունը թե՛ ոճով, թե՛ իմաստով շատ նման են իրար: Մի տեսակ զգացվում է, որ մի ձեռքի դաս են առել նկարիչները, ու եթե նկարների տակ չկարդաս անունները՝ կդժվարանաս հասկանալ, թե որ նկարն ում ձեռքի աշխատանքն է: Փոքր ինչ բացակայում է ուրույնությունը: Բայց դա երևի տարիների փորձի հետ կփոփոխվի:
Իսկ այն փաստը, որ Կողբն ունի նման հրաշալի գեղարվեսի դպրոց՝ անչափ գովելի է, ուրախացնող ու հուսադրող, որ ներկա սերունդը, այնուամենայնիվ, ստանում է գեղագիտական բարձր դաստիարակություն, սիրում է դասականը, սիրում է բնությունն՝ իր կախարդական գույներով ու բազմերանգներով: :)
Շնորհակալություն կայք աըցելելու, առողջ քննադատության և գովեստի խոսքեր ասելու համար: Իհարկե ճիշտ նկատեցիք,որ գեղանկարները որոշ չափով նման են, բայց հաշվի առեք որ նմանությունը գալիս է բնության,տեղանքի գույների թելադրանքից,և իհարկե Դպրոց,(Школа) կոչվող հասկացությունից...Գեղանկարների մեջ ամենակարևորը,դա անկեղծությունն է, նվիրվածությունը, և սերը դեպի մեր հրաշք բնությունը::)

T!gran
17.09.2008, 20:35
Երեքնուկի ձեռքի աշխատանքները
http://www.koghbartschool.am/uploads/images/yereknuk/k%20(13).JPG

http://www.koghbartschool.am/uploads/images/yereknuk/k%20(11).JPG

http://www.koghbartschool.am/uploads/images/yereknuk/k%20(8).JPG

ԿԳԴ
19.09.2008, 22:38
http://www.koghbartschool.am/index.php/arm/galleries/album-22/21

Ձայնալար
20.09.2008, 11:31
Շատ շնորհակալ եմ, որ էս թեման բացեցիք, շնորհակալ եմ, որ էս կայքի մասին իմացա: Հրաշալի անկեղծ նկարներ են ստեղծվում Կողբ գյուղում՝ Կողբի բնության ու մարդկանց նման ջերմ ու գունեղ:

ԿԳԴ
20.09.2008, 12:22
Շատ շնորհակալ եմ, որ էս թեման բացեցիք, շնորհակալ եմ, որ էս կայքի մասին իմացա: Հրաշալի անկեղծ նկարներ են ստեղծվում Կողբ գյուղում՝ Կողբի բնության ու մարդկանց նման ջերմ ու գունեղ:
Շնորհակալ եմ,ձեզ որ արձագանքեցիք մեր բացած թեմային,մեր գյուղին ու բնությանը և մեր գեղարվեստի դպրոցին,հուսով եմ շփում եք ունեցել գյուղի և մարդկանց հետ: Իսկ մոտ օրերս մեր կայքում սպասվում են թարմացումներ և նորություններ,կարող եք հետևել:
Շնորհակալություն::)

ԿԳԴ
09.11.2008, 02:19
Վերջերս Գեղարվեստի դպրոցը անց կացրեց Հալոիինը :)և քանի որ այդ տոնի մասին խոսվեց
ակումբում կուզեի մի քանի նկարով ձեզ ցույց տալ թե ինչպես ենք անց կացրել այն;)
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=32757&stc=1&d=1226182105http://www.akumb.am/attachment.php?attachmentid=32757&stc=1&d=1226182105http://www.akumb.am/attachment.php?attachmentid=32757&stc=1&d=1226182105http://www.akumb.am/attachment.php?attachmentid=32757&stc=1&d=1226182105http://www.akumb.am/images/attach/jpg.gif

ԿԳԴ
14.11.2008, 21:23
http://akumb.am/images/attach/jpg.gifhttp://akumb.am/images/attach/jpg.gifhttp://akumb.am/images/attach/jpg.gifhttp://akumb.am/images/attach/jpg.gifhttp://akumb.am/images/attach/jpg.gifhttp://akumb.am/images/attach/jpg.gif

Ղուլիջանյան Արաի ճեպանկարներից մի քանիսը ուզում եմ ներկայացնել ձեզ,:) կարող եք քննադատել, եթե ցանկանում եք;)

երեքնուկ
05.04.2009, 23:03
Գեղանկարներից բացի դպրոցում հաճախակի կազմակերպվում են պաստառների ցուցահանդեսներ: Վերջերս տպագրվեց օրացույց և նվիրվեց դպրոցներին ու տարբեր հիմնարկությունների: Ես կարծում եմ յուրաքանչյուրիս պարտքն է պայքարել այս շատ կարևոր, ամոթալի և ցավալի խնդրի լուծման համար:oy: Եթե Հայաստանի ողջ տարածքով մեկ փաքցված են հարյուրավոր գովազդային պաստառներ, ապա կարծում եմ, որ ոչ պակաս կարևոր է դաստիարակչական բնույթ կրող պաստառների առկայությունը: Եկենք սիրենք ու մաքուր պահենք մեր հայրենիքը....:oy
Մի խոսքով դիտեք <<Մաքուր միջավայր` բոլորիս ջանքերով>>

37715 37717 37719

Նկարների հեղինակներ`Երեքնուկ, ԿԳԴ, Ե. Համբարյան

երեքնուկ
05.04.2009, 23:17
:hands:hands:hands

37727 37729 37731

հեղինակներ` ԿԳԴ, Հ. Ղազարյան, Ա. Աբովյան

Chilly
06.04.2009, 09:30
Գովում եմ :love
Սիրում եմ :love
ԿԳԴ ֆորեվեր :hands
Իսկ եթե լուրջ - այ այսպես է լինում, որ վերածնվում են արվեստն ու մշակույթը, մենակ թե ճիշտ շարունակեք... խնդրում եմ... :love:love:love

ԿԳԴ
06.04.2009, 09:38
Գովում եմ
Սիրում եմ
ԿԳԴ ֆորեվեր
Իսկ եթե լուրջ - այ այսպես է լինում, որ վերածնվում են արվեստն ու մշակույթը, մենակ թե ճիշտ շարունակեք... խնդրում եմ... Շնորհակալություն :) մեր միակ նպատակը` լինել անկեղծ արվեստի մեջ և սիրել բնությունը::love

երեքնուկ
06.04.2009, 22:02
Գովում եմ :love
Սիրում եմ :love
ԿԳԴ ֆորեվեր :hands
Իսկ եթե լուրջ - այ այսպես է լինում, որ վերածնվում են արվեստն ու մշակույթը, մենակ թե ճիշտ շարունակեք... խնդրում եմ... :love:love:love

Շնորհակալություններ.....
Մենք սիրում ենք մեր աշխատանքը՝ անչափ, ամեն ինչ անելու ենք այն պահպանելու, զարգացնելու և երբեք դեմ չգնալու մեր սկզբունքներին.... :love:love:love

երեքնուկ
06.04.2009, 22:34
<<Մաքուր միջավայր` բոլորիս ջանքերով>>

37739 37741 37743

հեղինակներ՝ Ա. Աբովյան, Ե. Համբարյան, Ա. Բայրամյան

երեքնուկ
06.04.2009, 23:07
Ես այժմ կավելացնեմ ևս մի քանի պաստառներ, բայց այս անգամ ընտրություններին վերաբերվող:
Չէ որ մոտենում են քաղաքապետի ընտրություններ....:B
Այս նկարների միջոցով Կողբի գեղարվեստի դպրոցի սաները կոչ են անում ընտրողներին
արդար և գիտակցված ընտրություններ :(

37745 37747 37749 :B

երեքնուկ
06.04.2009, 23:26
կարծում եմ համաձայն եք հեղինակների հետ :think:think

37751 37753 37755

երեքնուկ
19.04.2009, 02:48
:hands Ես գիտեմ, որ Ակումբի մասնակիցները սիրում են հումոր և ծաղրանկարներ...
Հիմա կներկայացնեմ ԿԳԴ-ի ստեղծագործողներից մեկի ծաղրանկարները:
Հեղինակը ծառայության մեջ է և բնականբար ծաղրանկարների թեման կարծում եմ գուշակում եք...

38199 38201 38203

երեքնուկ
19.04.2009, 02:57
:think Ցավալի է ու փաստ:

38205 38207 38209

երեքնուկ
19.04.2009, 03:05
Ծառայության ժամանակ երևի ականջներն ավելորդ են :(
Մալադեց տղերքին....... :hands
Մեր հայրենիք.........:D

38211 38213 38215

երեքնուկ
19.04.2009, 03:12
:o ԵվՐՈԲԱՆԿ

38217 38219 38221

երեքնուկ
19.04.2009, 03:21
Բա ես էդ տղեն էի
Հանգիստ քնեք ժողովուրդ ...
Այսօր էլ չկաաաաաաա.... մսեղեն, քաղցրեղեն........ բանակում հավերժական կչիզիս էէէէէէէ

38223 38225 38227

երեքնուկ
19.04.2009, 03:27
:love:love:love www.odnoklassniki. ru

38229

T!gran
22.04.2009, 02:07
http://www.koghbartschool.am/uploads/images/dbiglux08/dbi%20tak.JPG

Նայել բոլորը (http://www.koghbartschool.am/index.php/arm/symposeums/Dbi-Glux-2008)

ԿԳԴ
28.04.2009, 11:20
http://www.youtube.com/watch?v=HsNaRH_RvZ0&NR=1[/url] Ամպի տակից ջուր է գալիս... :loveՏեսահոլովակները մեր ամառային պլեներից հատվածներ են: [url]http://www.youtube.com/watch?v=kF51wSL1ZVM&feature=related

http://www.youtube.com/watch?v=qj-QTODSCyc&feature=related ... Երանի էն օրերին...:love:love:love

Second Chance
28.04.2009, 11:50
Երանի էն օրերին...:love:love:love
Երանի ձեզ Սաթ:love
Էն երկրորդն ինչ լավնա, ինչ լավա երգում էտ երեխեն:):love

ԿԳԴ
28.04.2009, 12:12
Երանի ձեզ Սաթ
Էն երկրորդն ինչ լավնա, ինչ լավա երգում էտ երեխեն Մենք նկարում ենք, ինքն էլ մեզ համար երգումա: Հրաշք օրեր էին...:love

երեքնուկ
17.06.2009, 01:09
Կողբի գեղարվեստի դպրոցը հունիսի 20-ից օգոստոսի 20-ը անց է կացնում շրջակա հուշարձանների և աղբյուրների մաքրման ակցիա:
ՄիԱՍԻՆ ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ԽՆԱՄԵՆՔ ՄԵՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ...

Ambrosine
17.06.2009, 02:41
http://www.youtube.com/watch?v=HsNaRH_RvZ0&NR=1 Ամպի տակից ջուր է գալիս... :loveՏեսահոլովակները մեր ամառային պլեներից հատվածներ են: http://www.youtube.com/watch?v=kF51wSL1ZVM&feature=related
http://www.youtube.com/watch?v=qj-QTODSCyc&feature=related ... Երանի էն օրերին...:love:love:love
մեռածներ :beee նույնիսկ Ազնավուրին եք ձեր համար երգեցնում? :o :D

Սաթ, էդ երգող երեխան էս անգամ էլ ա սար գալու? թե հա. ես ձեր հետ սար եմ գալիս:))

ոնց դիմանաաաաամ էէէէս չափ չարին,
աաաչքերմես կաաաթում է արիիիիիին.. :love

ԿԳԴ
17.06.2009, 10:24
մեռածներ նույնիսկ Ազնավուրին եք ձեր համար երգեցնում?

Սաթ, էդ երգող երեխան էս անգամ էլ ա սար գալու? թե հա. ես ձեր հետ սար եմ գալիս

ոնց դիմանաաաաամ էէէէս չափ չարին,
աաաչքերմես կաաաթում է արիիիիիին.. Հա գալուա էդ էրեխեն, բացի Սայաթ Նովայից ուրիշ լավ բաներ էլ ա երգում, նենց որ կարաս հանգիստ գաս, կասեմ գիշերները քեզ համար երգի, որ քնես:;)

ԿԳԴ
25.08.2009, 22:29
Կողբի գեղարվեստի դպրոցի մեկամսյա պլեներ սիմպոզիումը, որը տեղի ունեցավ այս տարի ամռանը հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը Կողբի սարերում: Սիմպոզիումի փակմանը տեղի ունեցավ ցուցահանդես բաց երկնքի տակ... Ահա մի քանի նկար պլեներից...

ԿԳԴ
25.08.2009, 22:37
...

ԿԳԴ
24.11.2009, 11:55
«Երեքնուկ»-ի ձեռքի աշխատանքները:)

ԿԳԴ
24.11.2009, 12:28
«Երեքնուկ»-ի աշխատանքները ստեղծել ենք երեք հոգով, դրա համար անունը «Երեքնուկ» է;)

ԿԳԴ
24.11.2009, 12:33
«Երեքնուկ»

Ambrosine
24.11.2009, 14:44
Ես մի երկու հատ ունեմ սրանցից:P
Ընկերուհիներս շատ էին հավանել, ասում էին՝ Սաթին ասա ստեղ էլի մարդիկ կան: Ես էլ ասեցի՝ միայն իմ համար ա:))

Chuk
24.11.2009, 18:05
Ես էլ ունեմ ու շատ եմ սիրում :love

Dayana
24.11.2009, 18:38
Իսկ ես չունեմ, բայց շատ սիրուն են ու կուզեի ունենալ:

երեքնուկ
07.12.2009, 01:48
Իսկ ես չունեմ, բայց շատ սիրուն են ու կուզեի ունենալ: Դայանա ջան համեցիր մեր մոտ` Կողբի գեղարվեստի դպրոց և ես քեզ կնվիրեմ, դու կլինես երրորդ ակումբցին, որ կունենաս մեր <<Երեքնուկի>> աշխատանքներից :)

երեքնուկ
07.12.2009, 02:03
Վերջերս կյանքից հեռացավ, գեղարվեստի դպրոցի՝ բոլորիս կողմից շատ սիրելի սան, տաղանդավոր գեղանկարիչ, լավ ընկեր՝ Հարութ Հախվերդյանը, ով իր ապրած 22 տարիների ընթացքում ստեղծել է բազմաթիվ նկարներ և կարողացել է իր բարի և մեծ սրտի շնորհիվ դառնալ մեր բոլորի սիրելին:
Հարութի գեղանկարների ցուցահանդեսը կայացավ Կողբում և իր ծննդավայրում:
Հիմա կներկայացնեմ լուսանկարներ ցուցահանդեսից:

երեքնուկ
07.12.2009, 02:21
Ցուցահանդեսի բացման օրը.
25,09,09թ. Կողբ

երեքնուկ
07.12.2009, 02:28
Հարութի եղբայրն ու ծնողները.

Ambrosine
07.12.2009, 02:41
Եղբայրը նման է Հարութին:think
Եթե կարող եք, տեսանյութերից էլ դրեք, բավականին հետաքրքիր էին. հատկապես, երբ հարսանիք էիք <<բեմադրել>>:

երեքնուկ
07.12.2009, 02:54
Հարութը տաղանդավոր լինելուց բացի, իմ և ԿԳԴ-ի ամենալավ ընկերն էր, նա իմ ճանաչած մարդկանցից ամենա բարին էր:
Հազար ափսոս...

ԿԳԴ
07.12.2009, 10:29
Եղբայրը նման է Հարութին
Եթե կարող եք, տեսանյութերից էլ դրեք, բավականին հետաքրքիր էին. հատկապես, երբ հարսանիք էիք <<բեմադրել>>:Եղբայրը իսկապես շատ նման է, բայց բնավորությամբ շատ տարբեր են, հարսանիքից էս պահին փոքր հատվածներ չունենք, բայց մոտ ժամանակներս կպատրաստենք:

ԿԳԴ
07.12.2009, 10:38
Ահա բեմադրած հարսանիքից մի քանի նկար, ամեն ինչ կազմակերպեցինք և իրականացրինք մի քանի ժամում և սա կյանքիս մեջ մասնակցած ամենաուրախ և անկեղծ հարսանիքն էր: :love

ԿԳԴ
25.12.2009, 18:56
Երեքնուկի ձեռքի աշխատանքները...
43003

43004

ԿԳԴ
25.12.2009, 19:01
...

ԿԳԴ
05.01.2010, 11:21
«Երեքնուկ» Մանրանկարչություն բնական նռան և բնական կաշվի վրա...

ԿԳԴ
05.01.2010, 11:29
«Երեքնուկ»...

Jarre
18.04.2010, 13:26
Մտածեցի ցուցահանդեսի թեմայում տեղադրեմ, բայց կարծես թե հոդվածը ավելի շատ խոսում է դպրոցի մասին։


Կողբի «Հայրենի գույները» Երեւանում

Երեւանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ապրիլի 3-ին Լոռվա աշխարհը լոռեցու հարկի տակ էր: «Հայրենի գույներ» խորագրով ցուցահանդեսում ցուցադրված էին Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցի ուսուցիչներ Աննա Նասիբյանի, Արուսյակ Փաշիկյանի, Սաթենիկ Ղուլիջանյանի եւ վաղամեռիկ Հարություն Հախվերդյանի մոտ իննսուն գեղանկարներ, ինչպես նաեւ լուսանկարներ եւ ձեռքի աշխատանքներ:

Կողբի գեղարվեստի բարեգործական դպրոցը հիմնադրվել է 1999թ. համագյուղացի նկարիչ Կարո Ղուլիջանյանի նախաձեռնությամբ, ով այսօր դպրոցի տնօրենն է, ում հետ եւ մենք զրուցեցինք: Նկարիչը պատմեց, որ դպրոցի ստեղծման նպատակն է եղել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում եւ շրջակա գյուղերում արթնացնել ու աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, ի հայտ բերել եւ միավորել տարածաշրջանի շնորհալի երեխաներին ու երիտասարդներին: Նպատակը լիովին իրագործված կարելի է համարել. այդ էին վկայում, թերեւս, ներկայացված նկարներն ու ձեռքի աշխատանքները, հյուրերի ջերմ բարեմաղթանքներն ու շնորհակալական խոսքերը այդ առիթով:

Դպրոցում ուսուցանվում են գծանկարչություն, գեղանկարչություն, կոմպոզիցիա եւ արվեստի պատմություն: Ամեն տարի մրցութային կարգով կատարվում է ընդունելություն: Բայց ավարտելուց հետո անգամ սաները չեն մոռանում հարազատ գեղարվեստի դպրոցը, պահպանելով կապը` ներգրավվում են դպրոցի կամակերպչական եւ ստեղծագործական աշխատանքների մեջ:

Դպրոցում ստեղծված են արվեստանոցային հարմարավետ պայմաններ, իսկ աշխատանքային գրաֆիկը չի սահմանափակվում միայն դասընթացներով. կազմակերպվում են տարբեր ցուցահանդեսներ, տոնակատարություններ, մշակութային բանակումներ սարերում, հանդիպումներ արվեստագետների հետ եւ այլն:

Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես եկած անվանի նկարիչ Հենրիկ Մամյանը Կողբի գեղարվեստի դպրոցը Հայաստանում գործող նկարչական լավագույն դպրոցներից մեկը համարեց, իսկ ցուցադրված գործերում նկատեց գեղանկարչական շատ բարդ կոլորիտային լուծումներ:

Հայաստանի գրողների միության նախագահ, ծնունդով կողբեցի Լեւոն Անանյանն էլ, ցուցահանդեսը իսկական տոն համարելով, շտապեց նախ եւ առաջ դրա համար շնորհակալություն հայտնել դպրոցի տնօրենին: Ըստ Լ. Անանյանի` մեր երկրում եւ ժողովրդի հոգեբանության մեջ այսօր մեծ տեղաշարժ է կատարվում, եւ ցուցահանդեսը դրա փայլուն արտահայտություններից է:

Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ

Աղբյուր՝ ԵՐԿԻՐ (http://www.yerkir.am/newspaper/index.php?section=21&id=5033)

Jarre
19.04.2010, 10:16
Ահա (http://armenia.kylegifford.com/2008/04/29/the-koghb-art-school-goes-online/#comment-8328), մի արտասահմանցու բլոգ, ով պատմում է Կողբի գեղարվեստի դպրոցի մասին։

Եթե երկու բառով ասեմ, ապա հեղինակը կամավորական հիմունքներով որոշ ժամանակ համագործակցել է դպրոցի հետ։ Նա շատ տպավորվել է երեք տաղանդաշատ երիտասարդ աղջիկներով (դե կռահեցիք, էլի խոսքը ում մասին է՝ ԿԳԴ, երեքնուկ և Արուսյակ Փաշիկյան (չեմ սխալվում, չէ՞ :oy )), որոնք սուղ պայմաններում կատարում են շատ մեծ գործ։ Դպրոցով տպավորված, հեղինակը կարծիք է հայտնում, որ Հայաստանում կան մեծ պոտենցիալ ունեցող երիտասարդներ։

Դե, հիմնականը այսքանն էր, բայց եթե ուզում եք, այցելեք կարդացեք։

Empty`Tears
19.04.2010, 10:58
«Երեքնուկ» Մանրանկարչություն բնական նռան և բնական կաշվի վրա...

իմ ու Աստղինից չկա՞ :)

ԿԳԴ
19.04.2010, 11:05
Ահա (http://armenia.kylegifford.com/2008/04/29/the-koghb-art-school-goes-online/#comment-8328), մի արտասահմանցու բլոգ, ով պատմում է Կողբի գեղարվեստի դպրոցի մասին։

Եթե երկու բառով ասեմ, ապա հեղինակը կամավորական հիմունքներով որոշ ժամանակ համագործակցել է դպրոցի հետ։ Նա շատ տպավորվել է երեք տաղանդաշատ երիտասարդ աղջիկներով (դե կռահեցիք, էլի խոսքը ում մասին է՝ ԿԳԴ, երեքնուկ և Արուսյակ Փաշիկյան (չեմ սխալվում, չէ՞ :oy )), որոնք սուղ պայմաններում կատարում են շատ մեծ գործ։ Դպրոցով տպավորված, հեղինակը կարծիք է հայտնում, որ Հայաստանում կան մեծ պոտենցիալ ունեցող երիտասարդներ։

Դե, հիմնականը այսքանն էր, բայց եթե ուզում եք, այցելեք կարդացեք։
Շնորհակալ եմ ընկեր ինֆորմացիայի համար, կամավորը Kyle Gifordn -ն է, ով և ընկեր էր մեզ համար և աշխատակից և նա է պատրաստել մեր դպրոցի կայքը, որի համար նրան շատ շնորհակալ ենք::)

իմ ու Աստղինից չկա՞ :)Չեմ էլ հիշում ձերը որոնցից էր, չնայաց ոչ մի գործ չի կրկնվում...

Empty`Tears
19.04.2010, 11:11
ես կնկարեմ, կտեղադրեմ էստեղ :)

Jarre
24.04.2010, 00:11
Մոտս ԿԳԴախտա հայտնաբերվել :D Ցուցահանդեսից հետո սիրահարվել եմ էս դպրոցին :love Որ նման սուղ պայմաններում սենց մեծ գործ են անում։


Գեղարվեստի դպրոց` ընդամենը մեկ սենյակում

Փոքրիկ մի գյուղ, հասարակ մշակույթի տուն. լուսավոր մեծ սենյակ, նկարչական պիտույքներ, օդում երերացող վրձիններ: Աշխատանքային եռուզեռ, լուռ ու մտախոհ հայացքներ. ստեղծվում են նկարներ:

Ահա նկարներ, որտեղ պատկերված է գյուղի առօրյան` բնությունը, թաղամասերը և ճանապարհները: Ահա ծառը, որի տակ քնել է դաշտում աշխատանքից հոգնած գյուղացին, ծեր կինը` աղբյուրից տուն դարձող ճանապարհին:

Տավուշի մարզի Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում ենք, որտեղ թե՛ երիտասարդները և թե՛ տարեցները գալիս են հոգևոր սնունդ ստանալու: Փոքրիկ սրահը, որտեղ աշխատում են իրենց գործին նվիրյալ բարեգործ արվեստագետները, նման է փոքրիկ թանգարանի:

Դասերից հետո հևիհև վազող երեխաների մի խումբ ներխուժում է սրահ ու սկսում նկարել: Շուտով կմթնի, բոլորն անհանգիստ են. ուզում են շուտ տեսնել իրենց աշխատանքի արդյունքները և, իհարկե, իմանան վարպետների գնահատականները:

Կողբ գյուղի գեղարվեստի այս դպրոցը հիմնադրվել է ինը տարի առաջ նկարիչ Կարո Ղուլիջանյանի կողմից և մինչ օրս գոյատևում է շնորհիվ նկարչուհիներ Արուսյակ Փաշիկյանի և Սաթենիկ Ղուլիջանյանի:

Դպրոցը գյուղի երիտասարդությանը հնարավորություն է տալիս ի ցույց դնելու տաղանդը և բարձրացնելու ստեղծագործական մակարդակը: Չէ՞ որ հասարակ գյուղացու համար փոքրիկ գյուղում, որտեղ ժամանցի պայման գրեթե չկա, անհրաժեշտ է առնչվել իսկական արվեստի հետ, քիչ թե շատ ձևավորել գեղագիտական ճաշակ և, վերջապես, ծանր աշխատանքային օրից հետո դիտելով այդ հիանալի նկարները` հանգստանալ:

Գեղարվեստի դպրոցը միայն դասաժամերով չի սահմանափակվում: Կազմակերպվում են ցուցահանդեսներ ինչպես հարևան գյուղերում, այնպես էլ Երևանում: 2007 թվականին նրանք իրենց կտավների ընտրանին ներկայացրել են Թումանյանի տուն-թանգարանում, իսկ այս տարի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում հանդես են եկել ձեռքի աշխատանքներով (նկարազարդ դրամապանակներ, կաշվե գոտիներ, ինչպես նաև մանրանկար խորհրդանշական նշանակություն ունեցող նռներ):

Նկարիչներն իրականացնում են նաև արդեն ավանդույթ դարձած ճանապարհորդություն դեպի շրջակա սարեր, որտեղ մնալով մեկ ամիս` ստեղծագործում են, ապա կազմակերպում բացօթյա ցուցահանդեսներ` հրավիրելով այլ արվեստագետների:

Գեղարվեստի դպրոցի նկարչուհիները մտահոգված են դպրոցի ճակատագրով, քանի որ նրանց հետագա գործունեության համար մշակույթի տանը գտնվող ընդամենը մեկ սենյակը չի բավարարում: Սակայն նրանք հույս ունեն, որ իրենք կունենան իրենց սեփական շենքը, ինչպես նաև կկարողանան իրենց նկարները ցուցադրել արտասահմանում:

ԴԻԱՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ԵՊՀ ժուռ. ֆակ.-ի 3-րդ կուրսի
ուսանողուհի

Աղբյուր՝ http://www.armyouthcenter.am/index.php?option=com_content&view=article&id=2643:26512&catid=173:n265&lang=hy&Itemid=0

Jarre
28.04.2010, 20:07
Բարի լուր Կողբի գեղարվեստի դպրոցի մասին :)


2010-ի սեպտեմբերին Կողբ գյուղում կբացվի կերպարվեստի դպրոցի նոր շենքը

PanARMENIAN.Net - 2010-ի սեպտեմբերին Տավուշի մարզի Կողբ գյուղում բացվելու է գյուղի կերպարվեստի դպրոցի նոր շենքը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմել է դպրոցի ուսուցիչներից մեկը` Աննա Նասիբյանը:

Նրա խոսքերով, դպրոցում սովորելու հայտ ներկայացնում են շատ երեխաներ ինչպես գյուղից, այնպես էլ հարակից 7 շրջաններից, սակայն ոչ բոլոր ցանկացողներին է հաջողվում ընդունել դպրոց պայմանների բացակայության պատճառով: “Մեր դպրոցն ավելի շուտ կարելի է անվանել վարպետական, որը գտնվում է Մշակույթի տանը, որտեղ սովորում է մոտ 30 հոգի”,- ասել է Նասիբյանն, ավելացնելով, որ սեպտեմբերին աշակերտներն ավելանալու են, մեծանալու է բաժինների թիվը: “Հիմա մեզ մոտ գործում է միայն կերպարվեստի բաժին, բայց բացվելու են նաև քանդակագործության, կերամիկայի, հագուստի դիզայնի և այլ բաժիններ: Իսկ դասավանդելու են հենց մեր շրջանավարտները”,- ասել է ուսուցչուհին:

Նա նշել է նաև, որ դպրոցում ուսուցումն անվճար է: Դպրոցի ղեկավարությունը 6-րդ տարին շարունակ կազմակերպում է երեխաների ամառային հանգիստը:

Բարեգործական դպրոցը հիմնադրվել է 1999թ. համագյուղացի նկարիչ Կարո Ղուլիջանյանի նախաձեռնությամբ: Ստեղծման նպատակն է եղել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, ի հայտ բերել և միավորել տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին: Դպրոցում ուսուցանվում է գծանկարչություն, գեղանկարչություն, կոմպոզիցիա և արվեստի պատմություն: ԿԿԴ-ը գործում է Կողբի մշակույթի կենտրոնում հատկացված սրահում: Այստեղ ամեն տարի կատարվում է ընդունելություն մրցութային կարգով: Ազատ գրաֆիկով դպրոց են հաճախում նաև տարածաշրջանի շատ արվեստասերներ: Դպրոցն ավարտած, ՀՀ տարբեր բուհերում սովորող ուսանողները, պահպանելով կապը, ներգրավվում են դպրոցի կազմակերպչական և ստեղծագործական աշխատանքների մեջ:

Աղբյուր՝ PanARMENIAN.Net (http://webcache.googleusercontent.com/search?q=cache:Uh3Erc2Ki2wJ:www.panarmenian.net/arm/culture/news/46540/2010ի_սեպտեմբերին_Կողբ_գյուղում_կբացվի_կերպարվեստի_դպրոցի_նոր_շենքը+կողբ&cd=7&hl=en&ct=clnk&client=safari)


Հաջողություն Ձեզ, էրեխեք ջան ;)

երեքնուկ
25.05.2010, 01:04
:) :) :) Բարև ձեզ ակումբցիներ....
Այս կայքի շնորհիվ մեր ընկերների թիվը մեծացավ, որի համար շատ ուրախ եմ....
Ես ուզում եմ ԿԳԴ-ցիների անունից հատուկ շնորհակալություն հայտնել մեր սիրելի Jarre -ին, նրա շնորհիվ մեր գեղարվեստի դպրոցի ֆիլմադարանը ավելացավ մի շարք լավ ֆիլմերով /արվեստ պատմության/:
:flower Շնորհակալ ենք քեզ Jarre .........

ԿԳԴ
10.06.2010, 09:17
Մեր վերջին աշխատանքներից մի քանիսը: :)

einnA
10.06.2010, 09:51
Իսկապես տպավորված եմ :hi

ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ, որ դուք կաք ու այդպիսի գործ եք անում: Ես եղել եմ այդ կողմերում ու չեմ զարմանում, որ այդ հրաշք բնության զավակները այդքան շնորհալի են, վստահ եմ` դեռ շատ ավելին կարող են ու դեռ կանեն:
Կխնդրեմ Երևանում եթե կազմակերպվի ցուցահանդես, տեղյակ պահեք, շատ կուզեի տեսնել ;)

Hayazn
10.06.2010, 10:27
Մեր վերջին աշխատանքներից մի քանիսը: :)
Իսկ ինչ նյութեր են օգտագործված , կխնդրեմ նշեք , ես էլ մի պահ մտադրություն ունեի Կարպետ և կաշի համատեղությունով պայուսակներ պատրաստել երեև շուտով կփորձեմ :

ԿԳԴ
10.06.2010, 19:40
Իսկապես տպավորված եմ :hi

ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ, որ դուք կաք ու այդպիսի գործ եք անում: Ես եղել եմ այդ կողմերում ու չեմ զարմանում, որ այդ հրաշք բնության զավակները այդքան շնորհալի են, վստահ եմ` դեռ շատ ավելին կարող են ու դեռ կանեն:
Կխնդրեմ Երևանում եթե կազմակերպվի ցուցահանդես, տեղյակ պահեք, շատ կուզեի տեսնել ;)Շնորհակալություն քեզ, իրոք բնությունը մեզ շատ բան է տվել ու տալիս է::love Ցուցահանդես վերջերս եղավ Երևանում,մյուս անգամ եթե լինի անպայման տեղյակ կպահենք::)


Իսկ ինչ նյութեր են օգտագործված , կխնդրեմ նշեք , ես էլ մի պահ մտադրություն ունեի Կարպետ և կաշի համատեղությունով պայուսակներ պատրաստել երեև շուտով կփորձեմ :Նյութերը տարբեր են, մանրանկարները հիմնականում արված են կաշվի վրա, հատուկ կաշվի համար նախատեսված ակրիլներով, իսկ մնացածը, կտավի վրա են նկարված՝յուղաներկով, կտորի անունը ճիշտն ասած չգիտեմ::oy

ԿԳԴ
15.06.2010, 09:02
Նկարները նկարված են յուղաներկով, կտավի վրա::)

ԿԳԴ
15.06.2010, 09:07
:)...

Jarre
16.06.2010, 04:27
Իրոք որ արվեստը մարդկության համընդհանուր լեզուն է։ Ինտերնետի շնորհիվ տարբեր երկների արվեստագետներ կարողանում են հեշտությամբ ծանոթանալ միմյանց գործերին ու փոխանակվել մտքերով ու տպավորություններով։ Աշխարհահռչակ երաժիշտ, էլեկտրոնային երաժշտության արքա՝ Ժան Միշել Ժառը ինտերնետի միջոցով ծանոթացավ հայկական ժամանակակից արվեստին։ Իր դիտած կայքերից էր նաև Կողբի Գեղարվեստի Դպրոցի կայքը։

2008 թվականին Ժան Միշել Ժառը ստացավ Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և Մանսուրյանի ալբոմներից մի քանիսը։ Այդ կապոցի մեջ կային նաև հայկական ջազի և ավանգարդ ֆոլկ ոճերի CD-ներ։ Դրանից հետո՝ հայկական արվեստի հանդեպ հետաքրքրությամբ լցված Ժառը խնդրեց ներկայացնել մի քանի կայքեր, որտեղ ներկայացվում է հայկական արվեստի այլ ճյուղեր։ Ես իրեն ներկայացրեցի հայկական արվեստին առնչվող բոլոր կայքերը, որոնք կարողացա գտնել։

Որքա՜ն էի ես ուրախացել, որ նրա հավանած երեք կայքերից մեկը Կողբի Գեղարվեստի Դպրոցն էր։ Դե հասկացաք, որ խոսքը կայքի մասին չէր, այլ ներկայացված գործերի։ Ժառը և իր մենեջերը անչափ տպավորվել էին Կողբի Գեղարվեստի Դպրոցի կայքում ներկայացված աշխատանքներով։

Ես այս մասին գիտեի մի քանի ամիս առաջ, սակայն որոշեցի սպասել այս օրվան, երբ անձամբ կհանդիպեմ Ժառին և նոր գրառում կատարել այս մասին։ Նույնիսկ էրեխեքին չէի ասել։ Դե այն ժամանակ ես արդեն ունեի պլաններ այս տարի այցելել Ժառի համերգներից մեկը։

Այսպիսով ծագեց միտք՝ այս անգամ Ժառին հանդիպելուց նրան ներկայացնել հենց այդ աշխատանքները։ Երբ այսօրվա՝ 2010 թվականի հունիսի 15-ի համերգից հետո, մեր անձնական հանդիպման ժամանակ Ժառը և իր մենեջերը ստացան նվերներ հենց այդ աշխատանքները, նրանք անչափ հուզվեցին։ Ժառն ասաց, որ սա իր համար յուրահատուկ խորհրդանիշ է, որ մի փոքրիկ հանրապետությունում կամավոր սկզբունքներով գործող մի փոքրիկ դպրոց ներկայացնում է իր աշխատանքները.... Հետո համերգի թուրք պրոմոտերը՝ կազմակերպիչը, որը այդ ընթացքում մտավ սենյակ նույնպես հետաքրքրվեց այդ աշխատանքներով և երբ իմացավ, որ դա Հայաստանից է անչափ զարմացավ, մի քանի վայրկյան մտածեց, ապա ասաց՝ «Մի օր արվեստը կմիավորի աշխարհը»։ Ժան Միշելն էլ ավելացրեց, որ այդ ձեռքի աշխատանքները իր համար ավելի մեծ խորհուրդ են ձեռք բերում, քանի որ նա ստանում է հայկական արվեստի գործեր Թուրքիայում և լսում է նման մեկնաբանություն թուրք մարդուց։ Ժառը կիսաուրախ-կիսահուզված ասում է, որ հենց հիմա՝ հենց նոր փոքր մասշտաբով ականատես եղանք, թե ինչպես արվեստը կարող է միավորել մարդկանց՝ նույնիսկ իրար հետ մեղմ ասած խնդիրներ ունեցող ազգերի մարդկանց։ Իհարկե, այդ պահը շատ սենտիմենտալ էր բոլորիս համար ու մեր բոլորիս մոտ խառը զգացմունքներ էին ու հիմա գուց դժվար լինի դա պատկերացնել, բայց սա կյանքիս էն պահն էր, որ ռուսները ասում են՝ «момент истины»։ Ոնց որ էտ ամեն ինչը երազ լիներ, ոչ թե իրականություն...... Ժառի և իր մենեջերի հուզմունքը և ռեակցիան այդ աշխատանքներից, ինձ համար դարձան այս համերգի և այս անմոռանալի երեկոյի խորհրդանիշ....

Գուցե ձեզ համար սա մեծ բան չէ, քանի որ Ժան Միշել Ժառը ընդամենը երաժիշտ է ու գուցե մտածեք, որ նրա գնահատականը ոչինչ է, բայց համաձայնվեք, որ ամեն դեպքում սա փոքր բան չէ։ Վերջիվերջո նա համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետ է, որը իր մեգահամերգների ընթացքում ներկայացրել է բազմաթիվ ազգերի ու երկրների պատմությունը ու մշակույթը։

Իսկ եթե կասկածում եք նրա ռեակցիայի անկեղծության մեջ, ապա ասեմ, որ երբ անցած անգամ ես իրեն նվիրեցի իր Oxygene ալբոմի պատկերով հայկական բավական որակյալ կոնյակ (պատկերը փորագրված էր ապակու վրա ու շատ լուրջ աշխատանք էր), նա անկեղծորեն ասաց, որ իր դուրը դա չի եկել։ Այնպես, որ նա բավական ուղիղ է ու անկեղծ։ Ժառը չի սիրում ձևական զարմանք ու հիացմունք։

Նաև նշեմ մի կարևոր բան։ Կողբի Գեղարվեստի Դպրոցի նշանաբանն է՝ «ԼԻՆԵԼ ԱԶԱՏ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՈՒՐ, ԱԶՆԻՎ, ԽՈՐ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ...»։ Իսկ Ժան Միշելի ստեղծած երաժշտությունը շատերը անվանում են սինթետիկ և այն կարծես թե շատ հեռու է բնությունից՝ էլեկտրոնային է և սառը.... (շատերի կարծիքով)։ Սակայն տեսեք Ժառի պատասխանը այն հարցին, թե ինչ է իր համար երաժշտությունը. «Երաժշտությունը դա անհրաժեշտի և հաճելիի միջև գոյություն ունեցող սահմանն է։ Երբ ստեղծագործում եմ ես կարծես թե կառուցում եմ լանդշաֆտ՝ սփռված բնության և տեխնոլոգիաների միջև....»։

Այնպես, որ Ժառի երաժշտությունը ու բնությունը իրար ավելի մոտ են, քան կարելի է պատկերացնել։ Նա ոգեշնչվում է հենց բնությունից ու Oxygene-ի պատգամը հենց բնությունն է։ Ժառը երաժշտությամբ կոչ է անում պահպանել ու սիրել բնությունը՝ այն ինչը պահպանում ու սիրում է մեզ ու ապահովում է մեզ կյանքով։ Ու ես անչափ ուրախ ու երջանիկ եմ, որ իմ սիրած երաժիշտը հավանել է իմ համար շատ մտերիմ ու թանկ մարդու աշխատանքը ու իմ ընկերների աշխատանքները։

Էրեխեք ջան, ես ու կինս սրտանց ուրախ ենք ձեզ համար ու վստահ ենք, որ դեռ շատ շատերն են հիանալու ձեր կատարած աշխատանքով։

Սա էլ մի պլակատիպ բան է, որ Ժառի հետ ձեռքներս բռնաց նկարվեցինք, որպես ողջույն ձեր դպրոցին, սակայն լուսանկարիչը ապարատիս կարգավորումները խառնել նոր էր նկարել ու լրիվ սպիտակ է դուրս եկել :(

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_8542.jpg

ԿԳԴ
16.06.2010, 10:34
:o Ընկերս խոսքեր չեմ գտնում արտահայտվելու համար, :oy շնորհակալ եմ քեզնից ու Ժառից ու էն բոլոր մարդկանցից ովքեր գնահատում են...:love

երեքնուկ
16.06.2010, 11:59
:o Չգիտեմ ինչ գրել..... անկեղծ, մեծ անակնկալ էր մեր ԿԳԴ-ցիների համար
:B Jarre դու դեմք ես...... ՇՆՈՐՀԱԿԼՈՒԹՅՈՒՆ....
Իդեպ ակումբցի մեր Jarre ընկերը արդեն վաղուց զբաղվում է www.koghbartschool.am կայքի գովազդով....
ՇՆՈՐՀԱԿԼՈՒԹՅՈՒՆ որ մեր օրերում կան քեզ նման անշահախնդիր մարդիկ.....

Ֆոտոն
16.06.2010, 12:36
Երկու ուսից կախվող պայուսակներ ունե՞Ք: :oy Ձեր աշխատանքները շատ եմ հավանում, մանավանդ էն ծառով պայուսակների վրա է աչքս: Շատ ապրեք: :)

einnA
16.06.2010, 15:23
Ուզում եմ հարցնել ;)
Իսկ դուք վաճառք - ցուցահանդեսներ չեք կազմակերպում? մտադրություններ չկան?
Հա մեկ էլ բացի նկարներից պայուսակներն էլ եք դուք պատրաստում?

ԿԳԴ
16.06.2010, 19:35
Երկու ուսից կախվող պայուսակներ ունե՞Ք: :oy Ձեր աշխատանքները շատ եմ հավանում, մանավանդ էն ծառով պայուսակների վրա է աչքս: Շատ ապրեք: :)Շատ շնորհակալ եմ Ֆոտոն ջան, ի դեպ, ծառը ես էլ եմ հավանում :)) դեռ չունենք երկու ուսից կախվող պայուսակ, բայց երևի որոշ ժամանակ հետո էդ էլ կպատրաստենք:;)


Ուզում եմ հարցնել ;)
Իսկ դուք վաճառք - ցուցահանդեսներ չեք կազմակերպում? մտադրություններ չկան?
Հա մեկ էլ բացի նկարներից պայուսակներն էլ եք դուք պատրաստում?
Վաճառք ցուցահանդեսների շատ ենք մասնակցել, հենց էս տարի 3 անգամ մասնակցեցինք տարբեր միջոցառումների ու ցուցահանդեսների, առաջիկայում մտադրություն կա, բայց սեպտեմբերին, ամռանը ժամանակը քիչա մեր, պատրաստվում ենք սիմպոզիումի սարում::oy Ամեն ինչ մենք ենք պատրաստում, թե նկարը, թե պայուսակը: ;)

einnA
17.06.2010, 08:54
Վաճառք ցուցահանդեսների շատ ենք մասնակցել, հենց էս տարի 3 անգամ մասնակցեցինք տարբեր միջոցառումների ու ցուցահանդեսների, առաջիկայում մտադրություն կա, բայց սեպտեմբերին, ամռանը ժամանակը քիչա մեր, պատրաստվում ենք սիմպոզիումի սարում::oy Ամեն ինչ մենք ենք պատրաստում, թե նկարը, թե պայուսակը: ;)

Շատ կուզենայի որևէ իր ունենալ ))) դե սեպտեմբերն այդքան էլ հեռու չի ;) հույս ունեմ կհանդիպենք ;)

ԿԳԴ
17.06.2010, 09:29
Կհանդիպենք սեպտեմբերին Arm.girl ջան :)
Մի քանի նոր գործեր :)

երեքնուկ
28.06.2010, 01:54
:hi Բարի կեսգիշեր ակումբցիներ ջան.... լավ եք ?
Մեր կողմերում գեղանկարչական եղանակ է. առավոտյան` արև, կեսօրին`աննկարագրելի գեղեցկություն, երեկոյան` անձրևախառն ամպեր, բայց մինչև մայրամուտ անպայման ծիածանն աչքով է անում....... գժվել կարելի է...... չափից ավելի է գեղեցիկ..... ես այս դեպքերում ասում եմ բնությունը <<հիվանդացել է>> ...... ոնց չասեմ, նույնիսկ էս գիշերվա կեսին, հենց էս պահին թռչունները երգում են, իսկ եթե շատ ուշ եմ քնում, 4-ի կողմերը աքլորներն են իրենց համերգը սկսում:
:russian Ստեղծագործող ակումբցիներ, հրավիրում եմ մեր աշխարհ: Վերցրեք ձեր վրձինները, մատիտները, գրիչները, գիթառ, շվվի.... ու եկեք ստեղծագործելու.......

Ռուֆուս
28.06.2010, 09:06
Մոռացա ասել, որ մի քանի օր առաջ Կողբ գյուղի մոտով եմ անցել, բնությունը պարզապես հրաշք էր :love Արդեն զարմանալի չէ, թե որտեղից են ներշնչվում ԿԳԴ-ի աշակերտները :)

Տավուշի մարզի այդ հատվածում երբեք չէի եղել, դուրս շատ եկավ :love

Ambrosine
28.06.2010, 09:25
:russian Ստեղծագործող ակումբցիներ, հրավիրում եմ մեր աշխարհ: Վերցրեք ձեր վրձինները, մատիտները, գրիչները, գիթառ, շվվի.... ու եկեք ստեղծագործելու.......
Ցախավելով մարդիկ չե՞ն ընդունվում :))

ԿԳԴ
28.06.2010, 09:43
Մոռացա ասել, որ մի քանի օր առաջ Կողբ գյուղի մոտով եմ անցել, բնությունը պարզապես հրաշք էր :love Արդեն զարմանալի չէ, թե որտեղից են ներշնչվում ԿԳԴ-ի աշակերտները :)

Տավուշի մարզի այդ հատվածում երբեք չէի եղել, դուրս շատ եկավ :loveԻսկ դժվար է՞ր մի հատ ԿԳԴ-ին այցելել, հասել ես Կողբ ու մեր մոտ չես եկել, ամոթ քեզ, :beee մյուս անգամ տենց սխալ չանես, համ էլ հնարավորություն կունենաս կենդանի ծաղրանկարվելու :))


Ցախավելով մարդիկ չե՞ն ընդունվում :))Եթե էդ ցախավելովդ կնկարես համեցի, կամ էլ քեզ գիշերային պահակ կնշանակենք :))

երեքնուկ
28.06.2010, 09:50
Մոռացա ասել, որ մի քանի օր առաջ Կողբ գյուղի մոտով եմ անցել, բնությունը պարզապես հրաշք էր :love Արդեն զարմանալի չէ, թե որտեղից են ներշնչվում ԿԳԴ-ի աշակերտները :)

Տավուշի մարզի այդ հատվածում երբեք չէի եղել, դուրս շատ եկավ :love


Շնորհակալություն Ռուֆուս ջան, աշխահրագրական դիրքը մեծ կապ ունի: Բայց դու խախտում ես արել, ինչպես կարելի է անցնել մեր կողմերով և մեզ հյուր չգալ ???? Իսկ եթե մինրև Զիկատար հասնես, անհնար է, որ ցանկանաս հետ գալ այնտեղից... Ես երջանիկ եմ, որ բախտ է վիճակվել ապրել Կողբում

երեքնուկ
28.06.2010, 09:52
Ցախավելով մարդիկ չե՞ն ընդունվում :))
Աստղ ջան իսկ խոհարարության հետ ոնց ես ?

Ռուֆուս
28.06.2010, 09:56
Իսկ դժվար է՞ր մի հատ ԿԳԴ-ին այցելել, հասել ես Կողբ ու մեր մոտ չես եկել, ամոթ քեզ, :beee մյուս անգամ տենց սխալ չանես, համ էլ հնարավորություն կունենաս կենդանի ծաղրանկարվելու :))


Շնորհակալություն Ռուֆուս ջան, աշխահրագրական դիրքը մեծ կապ ունի: Բայց դու խախտում ես արել, ինչպես կարելի է անցնել մեր կողմերով և մեզ հյուր չգալ ???? Իսկ եթե մինրև Զիկատար հասնես, անհնար է, որ ցանկանաս հետ գալ այնտեղից... Ես երջանիկ եմ, որ բախտ է վիճակվել ապրել Կողբում

Երեխեք ջան, շատ էի ուզում ձեզ էլ այցելել, բայց ժամանակ չկար :( Հաղպատ էի գնում հարսանիքի, քանի որ Ալավերդու ճանապարհը քանդված էր ու փակ էր, ստիպված Իջևանով եմ գնացել :( Ճանապարհն էլ էնքան երկար էր, որ եկեղեցու արարողության կեսին հազիվ հասա :(

Մյուս անգամ երբ էլի ձեր կողմերում երևամ, անպայման կայցելեմ :)

ԿԳԴ
28.06.2010, 10:05
Աստղ ջան իսկ խոհարարության հետ ոնց ես ?

Գործ չունես, սոված կմնանք :(

Jarre
28.06.2010, 12:59
Շատ կուզենայի որևէ իր ունենալ ))) դե սեպտեմբերն այդքան էլ հեռու չի ;) հույս ունեմ կհանդիպենք ;)
Հարգելի einnA :)

Պարզապես ցանկանում եմ տեղյակ պահել, որ այդ աշխատանքները կարելի է գնել onlinearmenianstore.com կայքում այցելելով այս հղմամբ http://www.onlinearmenianstore.com/servlet/the-BAGS%2C-WALLETS-%26-MORE/Categories

Այդ ձեռքի աշխատանքները վաճառվում են նաև այս կայքերում

http://www.koghbartschool.am/index.php/arm/bbababa

http://www.vernissage.am/arm/product_page.php?prod_id=1&login=kgd

Ambrosine
28.06.2010, 13:21
Աստղ ջան իսկ խոհարարության հետ ոնց ես ?
Կարում եմ ճաշ թափեմ :8

einnA
28.06.2010, 16:03
Հարգելի einnA :)

Պարզապես ցանկանում եմ տեղյակ պահել, որ այդ աշխատանքները կարելի է գնել onlinearmenianstore.com կայքում այցելելով այս հղմամբ http://www.onlinearmenianstore.com/servlet/the-BAGS%2C-WALLETS-%26-MORE/Categories

Այդ ձեռքի աշխատանքները վաճառվում են նաև այս կայքերում

http://www.koghbartschool.am/index.php/arm/bbababa

http://www.vernissage.am/arm/product_page.php?prod_id=1&login=kgd

Շնորհակալ եմ Jarre ջան տեղեկության համար:
Բայց ուզում եմ անձամբ տեսնել ու ընտրություն կատարել, բացի այդ կծանոթանամ մեր տաղանդների հետ :)

երեքնուկ
29.06.2010, 01:18
Ընդհանրապես ԿԳԴ-ում աշխատանքային եռուզեռ է: Աստղ ջան թափող չէ, բայց ցախավելով մարդ հաստատ պետք է լինելու, սեպտեմբերից մեզ աշխատանքային փորձով հավաքարար է հարկավոր, դե ինչպես ընդունված է ասել անգլերել լեզվի և համակարգչի իմացությունը պարտադիր է:
:D
ԿԳԴ-ի սաներից 5 -ը պատրաստվում են ընդունելության քննությունների կիրառական արվեստի կամ հագուստի մոդելավորման բաժիններում:
5 իգիթի էլ բանակ ուղարկեցինք: Առանց նրանց չենք պատկերացնում մեր այս տարվա պլեները / էլ չեմ ասում Հարութիկի բացակայություն մասին..../ : Բայց այդ 5 տղաները բանակ գնալուց առաջ դիպլոմային պաշտպանեցին ու համալսարանն ավարտեցին: Հիմա փորձեմ տեղադրել նրանց աշխատանքներից: Գեղանկարների թեմաները նման են, քանի որ նրանք որոշեցին ներկայացնել գյուղական կյանքը, մի նկարը կարող է մյուսի շարունակությունը լինել:

երեքնուկ
29.06.2010, 01:51
48609 48608 48607

Jarre
01.07.2010, 10:19
48609 48608 48607

Հըլը նայեք... :( :love

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/23JPG.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/7-1.jpg

ԿԳԴ
01.07.2010, 18:32
Jarre ոնց էլ նկատեցիր,:oy նույն տուննա նկարված, ու էս երկուսը ամուսիններ են::)

Jarre
01.07.2010, 21:57
Jarre ոնց էլ նկատեցիր,:oy նույն տուննա նկարված, ու էս երկուսը ամուսիններ են::)

Լո՞ւրջ :oy

Դե գիտես, Սաթ, էն մեկը իմ ամենասիրած նկարներից մեկն ա։ Շատ խոսուն նկար ա։ Ու որ էսօր այս մեկն էլ որ տեսա հարազատություն զգացի.... :love

Jarre
13.07.2010, 07:09
Կարդացի այս (http://www.koghbartschool.am/index.php/arm/news/35/34) նորությունը :)




Շուտով` պլեներ-սիմպոզիում
Արդեն 7-րդ տարին է Կողբի գեղարվեստի դպրոցը անց է կացնում մեկամսյա պլեներ - սիմպոզիում, որին մասնակցում են գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները նաև նկարիչներ Հայաստանի տարբեր վայրերից: Առօրյան հագեցած է լինում ստեղծագործական աշխատանքով: Կազմակերպվում են նաև արվեստի դասընթացներ և քննարկումներ: Հաճախակի հյուրընկալվում են հայտնի արվեստագետներ, որոնք իրենց այցով ոգևորում են մասնակիցներին:Մեկամսյակի ընթացքում իրականացվում են բնապահպանական ակցիաներ: Միջոցառման ավարտին բացվում է մասնակիցների աշխատանքների բացօթյա ցուցահանդես: Արվեստասերները և այլ հետաքրքրված անձինք մեկամսյակի ընթացքում կարող են այցելել պլեների տարածք:



Անչափ ուրախ եմ ձեզ համար ու ցանկանում եմ, որ այդ մի ամիսը անցնի այնպես, ինչպես դուք պլանավորում եք և անեք այն ինչ ուզում եք, ինչի համար որ կազմակերպում եք այդ ոչ հեշտ պրոեկտը։

Մեկ ամիս երես առ երես բնության հետ.... :love (Մեկնաբանություններն ավելորդ են :) )

Արդեն անհամբեր սպասում եմ ձեր այն գործերին, որոնք պիտի ծնվեն այդ միամսյակի ընթացքում :oy

Հաջողություն ձեզ :bye

Jarre
09.08.2010, 23:43
Վերջապե՛ս :)

Վերջապես այցելեցինք Կողբի Գեղարվեստի Դպրոց։ Դե անկեղծ ասած, դպրոց այցելել էինք դեռևս հունիսի սկզբին։ Իսկ անցած շաբաթ երկու երջանիկ օրեր անցկացրեցին դպրոցի երեխաների հետ Կողբի սարերում (թեև խոսակցություններ են գնում, որ էտ սարերը Նոյեմբերյանի տարածքում են :unsure )։

Երկար-բարակ գրել չեմ ուզում (ընկերներիցս մեկից սովորում եմ զուսպ լինել արտահայտվելուս մեջ)։ Նշեմ իմ համար ամենակարևոր բաները։ (սարերի մասին տպավորություններս մի ուրիշ անգամ մի ուրիշ թեմայում, իսկ այստեղ՝ պարզապես տպավորություններս Կողբի Գեղարվեստի Դպրոցից)։

Դպրոցի հիմնադրի և երեք հիմնական ուսուցիչների միակ մղիչ ուժը սերն ու նվիրվածությունն է դեպի արվեստը և բնությունը։ Այսօր այնքան հազվագյուտ են նման նվիրված ու անձնուրաց մարդիկ.... Առանց ավելորդ մանրամասների ասեմ, որ իրենք բախվում են այնպիսի լուրջ խնդիրների, որ իրանց իրավիճակում նման խնդիրների բախվելիս, իրոք շատ մեծ կամքի ուժ է պետք շարունակելու նման աշխատանքը....

Թեև դպրոցում ուսուցանվում են նկարչության կանոններ և սկզբունքներ, սակայն Կողբի Գեղարվեստի Դպրոցը աչքի է ընկնում ազատությամբ և անկաշկանդ լինելով։ Այնքան հաճելի էր տեսնել, որ թեև պլեները շատ լավ կազմակերպված էր և բոլորը հետևում էին օրակարգին և կար լավ դիսցիպլինա, սակայն միևնույն ժամանակ բոլորը ազատ էին ու անկաշկանդ։ Սակայն կարևորը միայն ֆիզիկական ազատությունը չէ, այլ մտային ազատությունը՝ ստեղծագործական ազատություն, որը ինչպես ես հասկացա այս դպրոցի ամենակարևոր սկզբունքն է։

Չկար «զապադլո» գործ։ Բոլորը պատրաստ էին անել թեկուզ «չհարգված» գործ մյուսների համար։ Էնքան զարմանալի էր, որ հայ բավականին ճարպիկ ու կյանքից հասկացող տղաները ամոթ չէին համարում աղջկա ասածը անել ուրիշների ներկայությամբ և կատարել աշխատանքներ, որոնք ուրիշ տեղ հաստատ կռվի պատճառ կդառնար, թե ով պիտի անի։

Կողբի Գեղարվեստի Դպրոցի նշանաբանն է. «Լինել ազատ ինչպես բնությունը, մաքուր, ազնիվ, խոր ինչպես բնությունը...»։ Ցավոք ժամանակը չհերիքեց, որ շատերի հետ շփվեի, բայց հաստատ կարող եմ ասել, որ երկու ընկերներս՝ Արուսն ու Աննան և ինձ անչափ հոգեհարազատ ու մտերիմ Սաթը, հենց այս սկզբունքով են ապրում։ Էս սկզբունքը իրենց կյանքն է, իրենց ապրելակերպը։ Իմ միակ երազանքն ու մաղթանքն է, որ իրենք շարունակեն մաքուր պահել իրենց արվեստը ու չդավաճանեն իրենց միտքը, իրենց զգացածը, իրենց սկզբունքները՝ մարդկանց ավելի շատ դուր գալու համար։ Քննադատներ ինչքան ասես կան և ես ուրախ եմ, որ քննադատությունը նորմալ ու լավ են ընդունում։ Բայց շատ կարևոր է թույլ չտալ, որ քննադատությունը ոչնչացնի քո «ես»-ը։ Վերջիվերջո ցանկացած քննադատություն կամ տպավորություն մարդու կամ մի խումբ մարդկանց կարծիք է։ Իսկ կարծիքը մնում է կարծիք, ճիշտ ինչպես հիմա իմ այս գրառումը, որը արտահայտում է մի խումբ մարդկանց կարծիք, սակայն կարող են լինել նաև նրանք ովքեր չեն համաձայնվի։ Այնպես որ թող կարծիքը՝ դրական կամ բացասական, երբեք ձեզ համար չունենա այնքան կշիռ, որքան որ այն պետք է ունենա։ Իսկ դուք շարունակեք մնալ «Ազատ ինչպես բնությունը, մաքուր, ազնիվ, խոր ինչպես բնությունը...» էրեխեք ջան։

ՀԳ՝ Կինս ու երկու ընկերներս պարզապես հիացած են դպրոցով և պլեներով։ Արդեն երկրորդ օրն է, որ երախտագիտական ՍՄՍ-ներ եմ ստանում ընկերներիցս, որոնք երախտապարտ են նման տպավորությունների համար :)

ՀՀԳ՝ անհամբեր սպասում եմ այս պլեների ընթացքում Երեքնուկի և ԿԳԴ-ի ստեղծած նկարներին։ Ավելի ճիշտ ոչ թե սպասում եմ, այլ պահանջում :goblin

ՀՀՀԳ՝ փաստորեն լավ էլ երկար ստացվեց գրառումս :D



Իսկ սրանք մի քանի նկարներ Դպրոցից և պլեներից։

Դպրոցը բաղկացած է ընդամենը մեկ սենյակից։ Ահա այդ սենյակի լեգենդար դուռը :)
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_7676.jpg

Իսկ սա ԿԳԴ-ի կայքից գողացված նկար։ Ահա և դպրոցը։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/kgd18JPG.jpg

Իսկ սա դպրոցի նոր շենքն է շինարարության ընթացքում հունիս ամսին։ Բայց հիմա արդեն բավականին գործ է արված։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_7728.jpg

Իսկ սա պլեներ սիմպոզիումի վայրն է :love
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_3928.jpg

Դպրոցը վրաններում....
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_4109.jpg

Իսկ սրանք մի քանի կադրեր հրաշք բնությունից, որը ոգեշնչում է մեր ԿԳԴ-ցիներին ;)
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_4150.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_4378.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_3950.jpg


Իսկ այստեղ ԿԳԴ-ցիները փորձում են պատկերացնել թե ինչ ահավոր է լինելու առանց մեզ ու ողբում են մեր վերադարձը
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_4461.jpg

Իսկ սա շատ տխուր նկար է։ Երևան վերադառնալիս հենց սարից իջանք տակի մասից թաքուն նկարեցինք մեր տունը դարձած Դբի Գլուխը :love (ուշադրություն դարձրեք, որ չեմ ասում «այս երկու օրերին մեր տունը դարձած», այլ պարզապես՝ «մեր տունը դարձած....»)
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_4472.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_4486.jpg

ԿԳԴ
20.08.2010, 09:00
Jarre քեզ շնորհակալություն, թե այցելության, թե նկարիչների հետ իրենց պայմաններում ապրելու համար, թե բարի խոսքերի և շնորհակալություն, որ սիրեցիք մեզ ու մեր բնությունը: Ինչպես գրված էր նամակներից մեկում՝ ԿԳԴ + Ակում = ամուր ընկերության սկիզբ: Մենք ԿԳԴ-ցիներով ձեզ բոլորիդ շաաա՜աաատ սիրեցինք: :love

Kuk
20.08.2010, 12:55
Նկարները նայեցի, կարոտեցի:(

Չախալ
23.08.2010, 17:53
Ես եսա կլացեմ :( ինչ օրեր էին

ԿԳԴ
26.08.2010, 17:16
Խոսքերով չեմ կարող բացատրել մեր՝ Կողբի գեղարվեստի դպրոցի մի ամսվա ստեղծագործական կյանքը սարերում, բայց նկարները ձեզ ամեն ինչ կասեն....:love
http://3.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZiVEu6fzI/AAAAAAAAARU/dKMAqg0YPiI/s1600/DSC04474.JPG Խարույկի շուրջ...

http://3.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZiVQIVaaI/AAAAAAAAARc/KDVxWlkCGp0/s1600/DSC04540.JPG :)

http://3.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZiV9SLS-I/AAAAAAAAARs/c9cnuOMwGQA/s1600/DSC04617.JPG Առավոտյան շեյպինգ :))

http://4.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZkHCK3_FI/AAAAAAAAAR0/QCFYgrHLYGg/s1600/DSC04686.JPG Նկարների քննարկում...

http://1.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZkufs3b_I/AAAAAAAAASU/EWrjoi9jNws/s1600/DSC04795.JPG Արթուրի քանդակները...

http://2.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZku2eCaWI/AAAAAAAAASc/KW5hemYC1Uk/s1600/DSC04796.JPG Խոհանոցի պատը :))

Ռուֆուս
26.08.2010, 17:29
http://3.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZiV9SLS-I/AAAAAAAAARs/c9cnuOMwGQA/s1600/DSC04617.JPG Առավոտյան շեյպինգ :))

Ձախից նարնջագույն մայկայով աղջիկը Հեծանիվ+-ի մայկայո՞վ ա :) Անունն ի՞նչ ա:

ԿԳԴ
26.08.2010, 17:38
http://3.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZlmus8UwI/AAAAAAAAASk/d8aAR-CWM1g/s1600/DSC04820.JPG Չորացող նկարներ...

http://2.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZlmypSDzI/AAAAAAAAASs/vWk93XbQJWA/s1600/DSC04838.JPG :love

http://2.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZlnIXN8TI/AAAAAAAAAS0/amghzoRzEOE/s1600/DSC04840.JPG



http://1.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZl_vye63I/AAAAAAAAATE/NuxahXA-d_I/s1600/DSC04887.JPG

http://4.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZl_68kt4I/AAAAAAAAATM/XNKvBIIBdU4/s1600/DSC04968.JPG

http://2.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZmAS-UWgI/AAAAAAAAATU/sTyiYrB7o0k/s1600/DSC04988.JPG

http://4.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZmA5FkkMI/AAAAAAAAATc/8ok2_qYkhZY/s1600/DSC04990.JPG

http://4.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZmBBAngbI/AAAAAAAAATk/WAQyOVoVKyE/s1600/DSC05033.JPG

http://4.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZmh-uc5_I/AAAAAAAAATs/ycjRM7zkFyo/s1600/DSC05180.JPG

http://2.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZmiNjdHdI/AAAAAAAAAT0/xktEpzcX1Yo/s1600/DSC05348.JPG

http://1.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/THZmibhbwMI/AAAAAAAAAT8/VGBYTjUvks0/s1600/DSC05366.JPG Իսկ վերջում՝ ԸՆԴ...

---------- Ավելացվել է՝ 18:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:36 ----------


Ձախից նարնջագույն մայկայով աղջիկը Հեծանիվ+-ի մայկայո՞վ ա :) Անունն ի՞նչ ա:

Հռիփսիմե, :) բայց կարծեմ կապ չունի հեծաանվորդների հետ....

einnA
26.08.2010, 21:58
Էս ինչ բեղուն, եռուն ստեղծագործական օրեր եք ունեցել...
Նկարները չտեսա, բայց այ Արթուրի քանդակներն իրոք հրաշք էին:Էտ հենց պատի վրա է արված չէ? թե առանձին առանձին, հետո պատի մեջ շարք կազմել? :think

Դե իսկապես էլի բնությանը մի մեծ "մաղարիչ" ունեք անելու, որ ձեր մուսան ապահովում է ;)

ԿԳԴ
26.08.2010, 22:15
Էս ինչ բեղուն, եռուն ստեղծագործական օրեր եք ունեցել...
Նկարները չտեսա, բայց այ Արթուրի քանդակներն իրոք հրաշք էին:Էտ հենց պատի վրա է արված չէ? թե առանձին առանձին, հետո պատի մեջ շարք կազմել? :think

Դե իսկապես էլի բնությանը մի մեծ "մաղարիչ" ունեք անելու, որ ձեր մուսան ապահովում է ;)
Էս տարի իրոք բնությունը մեր կողմից էր, ոչ անձրևներ եկան, ոչ էլ փոթորիկներ էղան անցած տարվա նման: Քանդակներն էլ հենց պատի վրա են արված, շատ կարճ ժամանակում: :)

Երվանդ
26.08.2010, 22:30
Էս ինչ բեղուն, եռուն ստեղծագործական օրեր եք ունեցել...
Նկարները չտեսա, բայց այ Արթուրի քանդակներն իրոք հրաշք էին:Էտ հենց պատի վրա է արված չէ? թե առանձին առանձին, հետո պատի մեջ շարք կազմել? :think


Էտ հենց շենքի պատի վրա էր քանդակում, ամեն քանդակի վրա գումարային ծախսում էր 4-5 ժամ, քանդակները հանվում էին մենակ քննարկումների ժամանակ:)), էտ Արթուրի հումորներից էր, նդեղ ամեն 10 թե 15 օրը մեկ , հավաքում էին բոլորի նկարները, ու սկսում էին քննարկել ով ինչ ա ստեղծել, էս Արթուրն էլ ինձ ասում էր արի իմ քանդակներն էլ հանենք նկարների կողքը շարենք:))

---------- Ավելացվել է՝ 23:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:29 ----------


Էս տարի իրոք բնությունը մեր կողմից էր, ոչ անձրևներ եկան, ոչ էլ փոթորիկներ էղան անցած տարվա նման: Քանդակներն էլ հենց պատի վրա են արված, շատ կարճ ժամանակում: :)
Սաթ ջան որտև ես էի եկել, տենց ընդհանուր բնությունը զարթոնք էր ապրում իմ գալու հետ կապված:D

Dayana
26.08.2010, 23:20
Սաթ ջան որտև ես էի եկել, տենց ընդհանուր բնությունը զարթոնք էր ապրում իմ գալու հետ կապված:D

Եր, ինձ թվում ա բնությունն ամբողջ մի տարի քեզ էր սպասում :P

Սաթ, ես դեռ սպասում եմ Երոյի «կարգավորած» բնության ազդեցությամբ ստեղծված նկարներին ;)

ԿԳԴ
26.08.2010, 23:30
Սաթ ջան որտև ես էի եկել, տենց ընդհանուր բնությունը զարթոնք էր ապրում իմ գալու հետ կապված:DԱնկասկած, մանավանդ , երբ ծխախոտը իրար հետևից ծխում էիր ,էդ ժամանակ իրոք զարթոնք էր ապրում բնությունը: :))


Եր, ինձ թվում ա բնությունն ամբողջ մի տարի քեզ էր սպասում :P

Սաթ, ես դեռ սպասում եմ Երոյի «կարգավորած» բնության ազդեցությամբ ստեղծված նկարներին ;)Շուտով, երբ լրիվ ավարտենք նկարները::oy

Jarre
27.08.2010, 18:11
Սաթ, ես դեռ սպասում եմ Երոյի «կարգավորած» բնության ազդեցությամբ ստեղծված նկարներին ;)

Ահա, միանում եմ Դայանային ու պահանջում չցրել :angry, այլ շատ մոտ ժամանակներում դնել նկարները :goblin

Նաև սպասում եմ Աննայի լուսանկարներին ;)

երեքնուկ
29.08.2010, 21:46
Նկարները չտեսա, բայց այ Արթուրի քանդակներն իրոք հրաշք էին:? :think

Դե իսկապես էլի բնությանը մի մեծ "մաղարիչ" ունեք անելու, որ ձեր մուսան ապահովում է ;)
einnA ջան ճիշտ է գեղանկարներից շատերը ավարտուն չեն, բայց մոտ օրերս կտեղադրեմ կնայես:

Բնությունը միայն մուսան չի ապահովում, բնությունը մեր տուննա, ուղղակի 11 ամսով տնից բացակայում ենք, իսկ այդ մի ամիսը լիարժեք ապրում ենք: Կեցցե բնությունը....

einnA
29.08.2010, 22:11
einnA ջան ճիշտ է գեղանկարներից շատերը ավարտուն չեն, բայց մոտ օրերս կտեղադրեմ կնայես:

Բնությունը միայն մուսան չի ապահովում, բնությունը մեր տուննա, ուղղակի 11 ամսով տնից բացակայում ենք, իսկ այդ մի ամիսը լիարժեք ապրում ենք: Կեցցե բնությունը....

Սպասում ենք դե, մենակ շուտ :)

ԿԵՑՑԵ... (ինքն էլ, դուք էլ ;))

երեքնուկ
29.08.2010, 22:27
:goblin

Նաև սպասում եմ Աննայի լուսանկարներին ;)
Jarre ջան ես որ օրվա լուսանկարիչն եմ է........ բայց, որ ասում ես.....

Ambrosine
29.08.2010, 23:01
Jarre ջան ես որ օրվա լուսանկարիչն եմ է........ բայց, որ ասում ես.....

Հա բա ոնց... որ օրվա :beee Դու ու Արան խելոք-խելոք նստում եք, ձայն չեք հանում, բայց հենց մեկը շարժվում ա, մեկդ ֆոտոապարատն եք բերում, մեկդ կամերան :angry :beee

ԿԳԴ
29.08.2010, 23:09
Հա բա ոնց... որ օրվա :beee Դու ու Արան խելոք-խելոք նստում եք, ձայն չեք հանում, բայց հենց մեկը շարժվում ա, մեկդ ֆոտոապարատն եք բերում, մեկդ կամերան :angry :beee
Դրա համար էի՞ր քարացած նստած...:D

Ambrosine
29.08.2010, 23:13
Դրա համար էի՞ր քարացած նստած...:D

Հա բա, վերջը մասնագիտական հոտառությունս իր գործը անում էր :D

ԿԳԴ
31.08.2010, 01:28
Մի քանի գործ, ամառային մեր այս տարվա պլեներից...

Աննա «Երեքնուկ»
http://s001.radikal.ru/i195/1008/3a/286400552b68.jpg

http://s003.radikal.ru/i203/1008/58/1c6dd84509e5.jpg

Արա
http://s55.radikal.ru/i148/1008/bd/7157017257f4.jpg

http://s61.radikal.ru/i172/1008/92/53c0b95662f6.jpg

Արուս
http://s001.radikal.ru/i194/1008/bf/7e015902bfe2.jpg

http://s03.radikal.ru/i176/1008/e0/04a3a7ae0c47.jpg

Ես
http://s07.radikal.ru/i180/1008/29/84d0402cd017.jpg

http://s006.radikal.ru/i214/1008/3d/1dbe93cac9ce.jpg

einnA
31.08.2010, 09:01
Մի քանի գործ, ամառային մեր այս տարվա պլեներից...

Աննա «Երեքնուկ»

http://s001.radikal.ru/i195/1008/3a/286400552b68.jpg

Ոնց-որ դաշտում ծփացող ծովի մեջ լողացող աղջկա հայացքը դեպի արև ուղղված գնում է ապագա... ես տենց տեսա ;)


Արա
http://s55.radikal.ru/i148/1008/bd/7157017257f4.jpg

Մարդ ու բնություն... մարդու ձեռքը ոնց-որ չի գնում՝ բնության վրա ձեռք բարձրացնի, կանգնել է ապշած բնության հրաշքի առջև...


Արուս
http://s001.radikal.ru/i194/1008/bf/7e015902bfe2.jpg

Ինչ սիրուն իրականություն...


Ես

http://s07.radikal.ru/i180/1008/29/84d0402cd017.jpg

Գույներն ինչ ներդաշնակ են...

Շաաաաաաատ, շաաաատ լավն են:
Շնորհակալ եմ ցույց տալու ու ձեր մի մասը մեզ հետ կիսելու համար: :kiss

Dayana
31.08.2010, 09:05
Անարդար ա :( Դուք սենց տաղանդավոր եք, իսկ ես անտաղանդ մեռնում եմ :( :kiss Ապրեք Սաթ, ազնիվ-ազնիվ խոսք, շատ լավն են, շատ տաղանդավոր եք: Ամենից շատ քո առաջին նկարը դուրս եկավ: :kiss

Երվանդ
31.08.2010, 09:25
Ինձ ամենաշատը առաջին նկարի արևը դուր էկավ:love

ԿԳԴ
31.08.2010, 09:39
Գույներն ինչ ներդաշնակ են...

Շաաաաաաատ շաաաատ լավն են:
Շնորհակալ եմ ցույց տալու ու ձեր մի մասը մեզ հետ կիսելու համար: :kissԻրոք երջանիկ մարդիկ ենք, որ բնության մեջ ենք ապրում ու մեկ մեկ էլ այ սենց գողանում ու սովորում ենք բնությունից, շնորհակալություն քեզ, որ գնահատեցիր մեր աշխատանքները: :oy


Անարդար ա :( Դուք սենց տաղանդավոր եք, իսկ ես անտաղանդ մեռնում եմ :( :kiss Ապրեք Սաթ, ազնիվ-ազնիվ խոսք, շատ լավն են, շատ տաղանդավոր եք: Ամենից շատ քո առաջին նկարը դուրս եկավ: :kissԴու էլ ես տաղանդավոր ուղղակի պետքա տաղանդդ դրսևորելու տեղ լինի, արի մեր մոտ մի քանի տարի ապրի, նկարի ու կտեսնես, որ բնությունիցա էդ շնորքը....;) Ապրես Դայ ջան:


Ինձ ամենաշատը առաջին նկարի արևը դուր էկավ:loveԷս էն տեղնա, որ արշավից հետ գալուց կանգնեցինք ու մայրամուտը դիմավորեցինք, ապրես: :)

ԿԳԴ
24.09.2010, 21:30
Նկարչություն մետաքսի վրա::)

http://1.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/TJzNe9tLhPI/AAAAAAAAAX8/3Mio9x-3lts/s1600/op+(1).JPG


http://1.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/TJzNfG-2aJI/AAAAAAAAAYE/rrkGt0ZaD34/s1600/op+(2).JPG


http://1.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/TJzOgYk9JOI/AAAAAAAAAYU/v6wSvZZImBo/s1600/op+(4).JPG


http://3.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/TJzPy7olfMI/AAAAAAAAAYc/Q4GwvSixbQw/s1600/op+(6).JPG

einnA
24.09.2010, 21:52
Սաթ ում գործերն են? քո? զարմացնում եք ամեն անգամ :o
ինչ նյութեր եք օգտագործում? հետո կտորը հնարավոր է օգտագործել? չեն խամրում գույները?
լիքը հարցեր սրա նման... սպասում եմ պատասխաններին :think

ԿԳԴ
24.09.2010, 22:01
Սաթ ում գործերն են? քո? զարմացնում եք ամեն անգամ :o
ինչ նյութեր եք օգտագործում? հետո կտորը հնարավոր է օգտագործել? չեն խամրում գույները?
լիքը հարցեր սրա նման... սպասում եմ պատասխաններին :think

Սրանք իմ գործերն են, :) կտորը բնական մետաքս է, ներկերը հատուկ կտորի ակրիլներ, չեն խամրում ու ջրակայուն են: :))

Էլիզե
24.09.2010, 22:11
լավն են, շատ լավն են.... թե նկարները, թե մետաքսային պահերը.... տակ դերժած :))

einnA
24.09.2010, 22:26
Սրանք իմ գործերն են, :) կտորը բնական մետաքս է, ներկերը հատուկ կտորի ակրիլներ, չեն խամրում ու ջրակայուն են: :))

վաաաայ ոնց կուզեի տեսնեի էտ պրոցեսը... գույները էլ չասեմ... :hands

Dayana
24.09.2010, 22:32
Սաթ, վերջինը լրիվ լօվե ա :love

ԿԳԴ
24.09.2010, 22:39
վաաաայ ոնց կուզեի տեսնեի էտ պրոցեսը... գույները էլ չասեմ... :hands Խնդիր չկա, երբ կուզես, արի մեր մոտ նույնիսկ կարամ սովորեցնեմ: ;)


Սաթ, վերջինը լրիվ լօվե ա :love
Ապրես Դայ ջան::oy

einnA
24.09.2010, 22:45
Խնդիր չկա, երբ կուզես, արի մեր մոտ նույնիսկ կարամ սովորեցնեմ: ;)


տես արդեն մի բերան ասել ես ;) էլ պրծում չունես... :))

Jarre
05.10.2010, 15:36
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Այսօր 21:15, FM 107.7-ով լինելու է փոքրիկ հաղորդում Կողբի Գեղարվեստի Դպրոցի մասին։ Եթե որևէ պատճառով չեք կարող լսել հաղորդումը, ապա հոգ չէ՝ ձայնագրությունը կտեղադրվի այստեղ։

Jarre
06.10.2010, 07:54
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Այսօր 21:15, FM 107.7-ով լինելու է փոքրիկ հաղորդում Կողբի Գեղարվեստի Դպրոցի մասին։ Եթե որևէ պատճառով չեք կարող լսել հաղորդումը, ապա հոգ չէ՝ ձայնագրությունը կտեղադրվի այստեղ։

Սա էլ խոստացված ձայնագրությունը։ Բարի ունկընդրում :)


http://www.youtube.com/watch?v=SWI5qIgKGkc

ԳագոՋան
10.10.2010, 12:58
Հալալա ելի ես երեխանցը,քարից ջուր են ստանում,ջրից քար

Ձայնալար
10.10.2010, 13:33
Շատ լավն էր զրույցը, Սաթ, Արթ :love

Dayana
10.10.2010, 19:15
Շատ լավն էր զրույցը, Սաթ, Արթ :love

Լրիվ նույնը + :kiss
Հենց նոր լսեցի, ու լրիվ լօվե վիճակ ա մոտս:

ԿԳԴ
11.10.2010, 09:55
Վերջին աշխատանքներից


http://2.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/TJzPz99UawI/AAAAAAAAAYk/N7iL910KGAo/s1600/op+(8).JPG



http://4.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/TJzXJKFNCyI/AAAAAAAAAZE/e5hcLxmIggs/s1600/op+(14).JPG


http://2.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/TJzXJQIWWvI/AAAAAAAAAZM/lBNB0HBwvxk/s1600/op+(17).JPG


http://3.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/TJumkSGAqqI/AAAAAAAAAW8/lBVJDS8wiFw/s1600/DSC06265.JPG


http://4.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/TJuonqrIhKI/AAAAAAAAAXM/YhaheWHHauU/s1600/DSC06268.JPG

Jarre
22.10.2010, 08:10
Կողբի Գեղարվեստի Դպրոցը Երևանում մասնակցում է FPWC (http://www.fpwc.org/)-ի՝ «Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի կազմակերպած «Նկարչական օր» ակցիա-մրցույթին։

Այս մրցույթի մասին Lragir.am (http://www.lragir.am/armsrc/society39898.html)-ում մասնավորապես ասված է.

«Ակցիայի նպատակն է սեր ու հոգածություն, պատասխանատվության զգացում և քաղաքացիական դիրքորոշում ձևավորել երեխաների մոտ: Նկարչական օրը հայ երեխաների բնության մասին ունեցած պատկերացումների և մտքերի, ցանկությունների ու մտահոգությունների ինքնատիպ արտացոլումն է դառնում։

2010 թվականի Նկարչական օրը յուրահատուկ է նրանով, որ կրում է համահայկական բնույթ: Առաջին անգամ մրցույթին մասնակցում են նաև հայ երեխաներ և երիտասարդներ` Սփյուռքի տարբեր գաղթօջախներից. մրցույթն ընթանում է 4 տարբեր տարիքային խմբերի միջև»։

Հիմա ԿԳԴ-ի երեխաները (Ակումբի ԿԳԴ-ի չէ, այլ դպրոցի երեխաները՝ սաները :)) ), նկարում են Երևանի դալանների պատերին։ Իսկ եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա այս ակցիան, որքան էլ վեհ նպատակ ունի, միևնույն է ինչքանով ես հասկացա հիմնական նպատակն է, անել այն, ինչ չի անում քաղաքապետարանը՝ դարավոր կեղտից մաքրել Երևան քաղաքի սրտում՝ ամենակենտրոնական մասերում գտնվող դալանների պատերը։ Բայց չարժե խորանալ քաղաքականության մեջ։

Նախաձեռնությունը լավն է, քանի որ վերջիվերջո մաքրվում է մեր քաղաքը և հայտնվում են այնպիսի նկարներ, որոնք գոնե մեկ ակնթարթ մտածել են տալիս բնության մասին....

Շնորհակալություն կազմակերպիչներին և Կողբի գեղարվեստի դպրոցին։

Ambrosine
22.10.2010, 16:29
Ավելացնեմ, որ իրոք պատերը մաքրվում են, որովհետև նկարելուց առաջ երեխեքին են ասում՝ դե պատը քերեք, գրունտ արեք, նոր սկսեք :))
Մեկ էլ ասեմ, որ ԿԳԴ-ից Սաթենիկն ու Արան են նկարում։ Արդեն վերջացրել են ոնց-որ։

einnA
22.10.2010, 22:21
Ավելացնեմ, որ իրոք պատերը մաքրվում են, որովհետև նկարելուց առաջ երեխեքին են ասում՝ դե պատը քերեք, գրունտ արեք, նոր սկսեք :))
Մեկ էլ ասեմ, որ ԿԳԴ-ից Սաթենիկն ու Արան են նկարում։ Արդեն վերջացրել են ոնց-որ։

Ուզում եմ պատերը տեսնել ...

Jarre
23.10.2010, 00:35
Ուզում եմ պատերը տեսնել ...

Խնդրեմ ;)

Սա Արայի նկարածն է

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_4410.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_4420.jpg


Իսկ սա Սաթենիկինը

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_4425.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_4433.jpg

Jarre
23.10.2010, 01:04
Կողբի Գեղարվեստի Դպրոցը Երևանում մասնակցում է FPWC (http://www.fpwc.org/)-ի՝ «Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի կազմակերպած «Նկարչական օր» ակցիա-մրցույթին։

Այս մրցույթի մասին Lragir.am (http://www.lragir.am/armsrc/society39898.html)-ում մասնավորապես ասված է.

«Ակցիայի նպատակն է սեր ու հոգածություն, պատասխանատվության զգացում և քաղաքացիական դիրքորոշում ձևավորել երեխաների մոտ: Նկարչական օրը հայ երեխաների բնության մասին ունեցած պատկերացումների և մտքերի, ցանկությունների ու մտահոգությունների ինքնատիպ արտացոլումն է դառնում։

2010 թվականի Նկարչական օրը յուրահատուկ է նրանով, որ կրում է համահայկական բնույթ: Առաջին անգամ մրցույթին մասնակցում են նաև հայ երեխաներ և երիտասարդներ` Սփյուռքի տարբեր գաղթօջախներից. մրցույթն ընթանում է 4 տարբեր տարիքային խմբերի միջև»։

Հիմա ԿԳԴ-ի երեխաները (Ակումբի ԿԳԴ-ի չէ, այլ դպրոցի երեխաները՝ սաները :)) ), նկարում են Երևանի դալանների պատերին։ Իսկ եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա այս ակցիան, որքան էլ վեհ նպատակ ունի, միևնույն է ինչքանով ես հասկացա հիմնական նպատակն է, անել այն, ինչ չի անում քաղաքապետարանը՝ դարավոր կեղտից մաքրել Երևան քաղաքի սրտում՝ ամենակենտրոնական մասերում գտնվող դալանների պատերը։ Բայց չարժե խորանալ քաղաքականության մեջ։

Նախաձեռնությունը լավն է, քանի որ վերջիվերջո մաքրվում է մեր քաղաքը և հայտնվում են այնպիսի նկարներ, որոնք գոնե մեկ ակնթարթ մտածել են տալիս բնության մասին....

Շնորհակալություն կազմակերպիչներին և Կողբի գեղարվեստի դպրոցին։

Սա էլ փոքրիկ վիդեո «Նկարչական օրվանից» :P


http://www.youtube.com/watch?v=p6mtdSrKJbo

ԿԳԴ
23.10.2010, 11:00
:o Վայ մամա ջան...:D

երեքնուկ
23.10.2010, 13:08
:o Վայ մամա ջան...:D
:D Վայ-վույ չանես, շատ լավա.......

Dayana
23.10.2010, 13:23
:D Վայ-վույ չանես, շատ լավա.......

Ինձ հատկապես էն «տաբուրետկան» դուր եկավ: Սաթ, դա կպահես, որ մյուս անգամ Ժառին հանդիպելիս լինեմ, հետս վերցնեմ :aha :))

*e}|{uka*
23.10.2010, 13:36
Այ սենց էլ Դբի տակ էր նկարում Սաթը, վրձնի երկու հարված ու պատրաստ էր :D .... :love
Արան էլ ինչպես միշտ կողքից խանգարում ա՝ խորհուրդներով: :D

Մանանա
23.10.2010, 14:39
վաաաայ, Սաթ, դու որտեղ էիր նկարում???? ես էլ Աբովյանի վրա էի, Փարիզյանի դիմացի մայթում:)

Մանանա
23.10.2010, 15:12
Ավելացնեմ, որ իրոք պատերը մաքրվում են, որովհետև նկարելուց առաջ երեխեքին են ասում՝ դե պատը քերեք, գրունտ արեք, նոր սկսեք :))


հա-հա, իսկ ես գրունտ չեմ արել:) չնայած պատի մի հատված կար, որ տառապեցի ( եթե գրունտը քսած լինեի երևի էտքան չէի տառապի))))) տենց էլ մերկ պատի վրա նկարել եմ :)

ԿԳԴ
23.10.2010, 17:36
Ինձ հատկապես էն «տաբուրետկան» դուր եկավ: Սաթ, դա կպահես, որ մյուս անգամ Ժառին հանդիպելիս լինեմ, հետս վերցնեմ :aha :))
Բա ես ինչ անեմ, որ դու «տաբուրետկաս» վերցնես...:o

Այ սենց էլ Դբի տակ էր նկարում Սաթը, վրձնի երկու հարված ու պատրաստ էր :D .... :love
Արան էլ ինչպես միշտ կողքից խանգարում ա՝ խորհուրդներով: :D Ճիշտ նկատեցիր Յոժ,ինճպես միշտ խանգարումա…:angry


վաաաայ, Սաթ, դու որտեղ էիր նկարում???? ես էլ Աբովյանի վրա էի, Փարիզյանի դիմացի մայթում:) Վաղը կգամ ու կտեսնեմ նկարդ ;)

Մանանա
24.10.2010, 09:24
Վաղը կգամ ու կտեսնեմ նկարդ ;)

օկ, ոնց հասկացա, դու էլ Բոքսի հայաթում ես նկարել :)

Ambrosine
29.10.2010, 10:32
Եկա՝ մի բան խաբար տալու :))
Քանի որ չեմ կարծում՝ Սաթը ասած կլինի, ես ասեմ, բայց չասեք, որ ես եմ ասել ճճ

Այսօր՝ ժամը հավանաբար 13-16.00 կլինի ցուցահանդես-վաճառք։ Էդ մարդը վաճառք բառից էնպես ա վատ զգում, ոնց-որ թե գողացած ապրանք է վաճառվում։ Բարեգործական դպրոց ա, էդպես էլ պետք է լիներ. արտադրանքը պետք է վաճառվի, որ միջոցներ կուտակվեն՝ նորը արտադրելու համար։ Էս էլ փիլիսոփայական հատվածի վերջը :P

Հաաա, մոռացա ասեմ, թե որտեղ ա լինելու :)) Շիրակ հյուրանոցում է լինելու, որը գտնվում է Խորենացու փողոցի վրա կարծեմ։ Կարճ ասած՝ կգտնեք։
Անի, էս էր չեմ հիշում՝ քանի օր առաջվա ասածս անակնկալը :)) Եթե իհարկե դեռ անակնկալ է :D

երեքնուկ
29.10.2010, 20:50
Եկա՝ մի բան խաբար տալու :))
Քանի որ չեմ կարծում՝ Սաթը ասած կլինի, ես ասեմ, բայց չասեք, որ ես եմ ասել ճճ

Այսօր՝ ժամը հավանաբար 13-16.00 կլինի ցուցահանդես-վաճառք։ Էդ մարդը վաճառք բառից էնպես ա վատ զգում, ոնց-որ թե գողացած ապրանք է վաճառվում։ Բարեգործական դպրոց ա, էդպես էլ պետք է լիներ. արտադրանքը պետք է վաճառվի, որ միջոցներ կուտակվեն՝ նորը արտադրելու համար։ Էս էլ փիլիսոփայական հատվածի վերջը :P

:D Աստղ ջան դու ու Jarre-ը այս թեմայում լավ էլ ապահովում եք մեր աշխատանքների գովազդը, խնդիր չունենք, ահագին հաջողակ դուրս եկանք այդ առումով նույնպես, շնորհակալ ենք: Դպրոցը մի օր ձեզ կպարգևատրի, անկասկած......
:hahax:Ձմեռ պապին նամակ գրեք /մեր հասցեի վրա/ ու նա անպայման կկատարի ձեր ցանկությունները....

einnA
29.10.2010, 20:54
Եկա՝ մի բան խաբար տալու :))...
էս էր չեմ հիշում՝ քանի օր առաջվա ասածս անակնկալը :)) Եթե իհարկե դեռ անակնկալ է :D

:angry անակնկալ կլիներ, որ շուտ կարդայի ու գնայի բալամ ջան կամ ուրիշ ձևով ասեիր:

Հ.Գ. Սաթուլ, որ ասում եմ դավաճան ես :(

երեքնուկ
29.10.2010, 21:05
Ի դեպ, Արայի նկարած ծաղրանկարները տեղադրված է Տավուիշի մարզի լրատվական կայքերից մեկում, եթե ցանկանում եք կարող եք նայել և ձեր տպավորությունները ավելացնել:
http://www.tesankyun.am/photo/649-g-scn-e.html

einnA
29.10.2010, 21:29
Ի դեպ, Արայի նկարած ծաղրանկարները տեղադրված է Տավուիշի մարզի լրատվական կայքերից մեկում, եթե ցանկանում եք կարող եք նայել և ձեր տպավորությունները ավելացնել:
http://www.tesankyun.am/photo/649-g-scn-e.html

շատ լավն էին :)

Հ.Գ. ես առաջարկում եմ Արային մի հատ Սաթին ծաղրանկարի, ոնց անենք? :think

ԿԳԴ
29.10.2010, 21:40
շատ լավն էին :)

Հ.Գ. ես առաջարկում եմ Արային մի հատ Սաթին ծաղրանկարի, ոնց անենք? :think

Չի ստացվի :))

einnA
29.10.2010, 21:41
Չի ստացվի :))

:beee էլ ոնց կլիներ? սպասի դու ...

երեքնուկ
29.10.2010, 23:51
շատ լավն էին :)

Հ.Գ. ես առաջարկում եմ Արային մի հատ Սաթին ծաղրանկարի, ոնց անենք? :thinkՉեմ խոստանում, բայց կփորձեմ գործը գլուխ բերել einnA ջան

Ambrosine
30.10.2010, 19:14
:angry անակնկալ կլիներ, որ շուտ կարդայի ու գնայի բալամ ջան կամ ուրիշ ձևով ասեիր:

Հ.Գ. Սաթուլ, որ ասում եմ դավաճան ես :(
Անի ջան, ցուցահանդեսի ժամը իմ գրելու ժամանակ նոր ա պարզ դարձել։ Միայն օրն էր հայտնի։ Դե չֆայմեցի քո ասած ուրիշ ձևով տեղյակ պահեի։ Ես այդ օրը այնքան խառն էի, որ լավ ա ինձ տանը չէի մոռացել :))

Չի ստացվի :))
Իսկ այդ ինչու՞։ Արայի համարը մամաս ունի :P
Ինքը շատ կուրախանա, որ այսպիսի պատվեր ստանա :))

einnA
30.10.2010, 19:15
Չեմ խոստանում, բայց կփորձեմ գործը գլուխ բերել einnA ջան

դե քեզ տենանք ընկեր Աննա ;)

Մաեստրո
13.11.2010, 18:02
И ты споешь про свет в любимом огне,
Про звезды, что в тишине над горизонтом горят
И ты споешь, и тихо клены вздохнут,
И вновь тебе подпоют ребята с нашего двора.
50432 50433

Հուսամ, որ ամռանը նորից ձեզ հետ կլինեմ:love:friends:

ԿԳԴ
02.02.2011, 00:39
Վան Գոգյան աշխատանքներ:

http://s43.radikal.ru/i101/1102/3c/fe7090dd06db.jpg

http://s015.radikal.ru/i332/1102/8f/66d4f20b10d8.jpg

http://s53.radikal.ru/i142/1102/78/ccd6d051a6bc.jpg

http://s55.radikal.ru/i150/1102/81/a8fad242420a.jpg

http://s53.radikal.ru/i141/1102/3e/e83d2e40649f.jpg

ԿԳԴ
02.02.2011, 00:42
http://i075.radikal.ru/1102/9a/6db9452b2476.jpg

http://i040.radikal.ru/1102/7b/6d82df7c72b7.jpg

http://i052.radikal.ru/1102/e0/63ac25fe7930.jpg

http://i058.radikal.ru/1102/76/d0f2e68d2f3e.jpg

http://s50.radikal.ru/i130/1102/fe/dbbf7140747a.jpg

http://s47.radikal.ru/i117/1102/1c/4e9389495ab7.jpg

einnA
02.02.2011, 11:26
Սաթ շատ սիրուն էին: Տաղանդ եք տաղանդ :aha

իսկ ինձ հետաքրքրում է, թե մեզ մոտ մեզ համար վաճառքի տարբերակներ չկան? :think

ԿԳԴ
02.02.2011, 11:37
Սաթ շատ սիրուն էին: Տաղանդ եք տաղանդ :aha

իսկ ինձ հետաքրքրում է, թե մեզ մոտ մեզ համար վաճառքի տարբերակներ չկան? :think

Շնորհակալ եմ, :oy էս աշխատանքների մեծ մասը այստեղ չեն, իսկ տարբերակներ ձեզ համար մի գուցե Գաֆեսճյան թանգարանում գտնեք,բայց համոզված չեմ: :)) Էն էլ ասեմ, որ աշխատանքներից մի մասը կտավի վրա է արված՝ յուղաներկով,մի մասը կաշվի՝ ակրիլներով,իսկ բատիկան հատուկ կտորի ներկով:

ՆանՍ
02.02.2011, 11:52
Սաթ շատ սիրուն էին: Տաղանդ եք տաղանդ :aha


Բարձր գնահատանքի արժանի արվեստի յուրովի գործեր եք ստեղծել...ԱՊՐԵՔ ԴՈՒՔ:hands

ԿԳԴ
02.02.2011, 11:55
Բարձր գնահատանքի արժանի արվեստի յուրովի գործեր եք ստեղծել...ԱՊՐԵՔ ԴՈՒՔ:hands

Շնորհակալություն:
Դե մենք չենք ստեղծել,Վան Գոգնա ստեղծել,մենք ուղղակի օգտվել ենք նրա բարձր արվեստից, :love մի քիչ էլ մերն ենք դրել: :)

ՆանՍ
02.02.2011, 12:09
Շնորհակալություն:
Դե մենք չենք ստեղծել,Վան Գոգնա ստեղծել,մենք ուղղակի օգտվել ենք նրա բարձր արվեստից, :love մի քիչ էլ մերն ենք դրել: :)

Ճիշտ է Վան Գոգն է ստեղծել բուն նկարները, բայց ձեր մտահղացումն է չէ? եղել, ասենք, պայուսակ "պատրաստելը" և դրա վրա արտանկարելը...Իսկ դա արդեն ձեր ստեղծածն է, դրա համար էլ գրել էի` յուրովի:;)

ars83
12.02.2011, 23:56
Ժողովուրդ ջան, էս էլ Սաթենիկի նկարներից՝ երաժշտական համեմունքով: :)

Սցենարի հեղինակ՝ Ֆոտոն:
Ռեժիսոր-բեմադրող՝ ars83:
Գլխավոր դերում՝ ԿԳԴ-ի արվեստը:
«Սաունդ-թրեկերի» գրողների ցուցակը՝ տեսահոլովակի վերջում:


http://www.youtube.com/watch?v=N4-v73gEvgE

ԿԳԴ
13.02.2011, 02:01
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում սցենարիստին՝ Ֆոտոնին :love և ռեժիսորին :oy նաև վիդեոն նայողներին :)) Արսեն ջան ապրես, որ նստել հատուկ չարչարվել ես,երաժշտությունն էլ արտակարգ էր,ապրեք դուք: :love

ԿԳԴ
07.03.2011, 01:39
Կողբի գեղարվեստի դպրոցը տեղափոխվել է նոր վերանորոգված,ավելի մեծ և լուսավոր շենք, որտեղ գործում են արվեստի և արհեստի նոր բաժիններ::)

http://s59.radikal.ru/i165/1103/3e/aa344e236ed6.jpg


http://i046.radikal.ru/1103/2a/b3c82c4819d5.jpg


http://i074.radikal.ru/1103/76/1fe721e77c0b.jpg


http://s004.radikal.ru/i208/1103/b9/80bc734a4cfd.jpg

Chuk
07.03.2011, 02:02
Հրաշալի ա, ապրե՛ք :)

Ambrosine
07.03.2011, 02:17
Սաթ, վերևից նկար չունե՞ս :)):

Jarre
07.03.2011, 09:50
Սաթ, վերևից նկար չունե՞ս :)):

Աստղ ջան, իրանք վերևից ո՞նց պիտի նկարեն, ես պիտի էնտեղ լինեի, որ վերևից նկար ստացվեր :))

Սաթ, շատ սիրուն ա :love Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր :bux:

ԿԳԴ
07.03.2011, 10:26
Սաթ, վերևից նկար չունե՞ս :)):

Վերևեից պետքա օդապարիկով գաք անցնեք ու նայեք,կամ էլ Ժառը, որ գա կխնդրեմ նկարի: :))

Աստղ ջան, իրանք վերևից ո՞նց պիտի նկարեն, ես պիտի էնտեղ լինեի, որ վերևից նկար ստացվեր :))

Սաթ, շատ սիրուն ա :love Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր :bux:

Ապրես շատ, շուտով, որ դպրոցի պատերին մեր երեխաների գեղանկարներն էլ հայտնվեն՝ ավելի կսիրունանա: :oy

Ambrosine
07.03.2011, 15:06
Ափսոս, Ժառը երևի մեկ էլ ամռանը գա :)):

Ես կարծեմ հենց տեղափոխվելու հաջորդ օրն եմ շնորհավորել, չէ՞: Եթե ոչ, ապա շնորհավորում եմ :)):

Jarre
17.07.2011, 01:34
Կողբի Գեղարվեստի Դպրոց ջան,

Ձեր մոտ էլի սկսվել է ամենապատասխանատու ժամանակաշրջանը՝ պլեներ սիմպոզիումի նախապատրաստական աշխատանքները, որի շրջանականերում տասնյակ երեխաներ, արվեստագետներ և արվեստով հետաքրքրված մարդիկ մի քանի շաբաթով համախմբվելու են և առանձնանալով բնության գողտրիկ անկյուննեիրց մեկում իրենց ամբողջությամբ նվիրելու են արվեստին, ոգեշնչանքին և բնությանը.....

Մեկ անգամ ևս շնորհակալություն ձեր աշխատանքի ու անձնազոհության համար։ Միշտ մտածեք և գիտակցեք, թե ինչ գլոբալ են ձեր արածի արդյունքները։ Հպարտ եմ ձեզանով ու սիրում եմ շատ, թե՛ ձեզ ու թե՛ ձեր ԳՈՐԾԸ :oy

Մաեստրո
17.07.2011, 23:27
52479 Հե՜յ, օրհնյալ լինի մեր խենթերի միասնությունը...:):love

einnA
26.07.2011, 22:05
Խենթեր չեն է, իսկական պոռթկումնավտանգ, խիստ ոչ հակացուցված էտյուտներ են :))
ասելու չի, մենակ տեսնելու, ապրելու, զգալու բան է ...
մենակ հոգով հարուստ ու իրանց գործին նվիրյալ մարդիկ կարող են էտ տեսակ ներդրումներ անել մարդկային հոգու կայացման մեջ:


դեռ կիսաեփ վիճակում գտնվող գործեր
http://s43.radikal.ru/i099/1107/e5/6c3234568a33.jpg

http://s47.radikal.ru/i115/1107/1b/6dbc731c1bb8.jpg

Մաեստրոն երգչախմբի հետ պարապունքներ է անում :))
http://s19.radikal.ru/i192/1107/b2/004ae714df50.jpg


http://s50.radikal.ru/i130/1107/09/448efec66f9a.jpg



հ.գ էխ կրակ եմ ուզում ...

Freeman
26.07.2011, 22:09
Էս թեմա դեռ չէի մտել,ոչ էլ հետաքրքրվել էի ԿԳԴ-ով,բայց նոր նախորդ գրառման մեջի նկարները տեսա ու մեղմ ասած դուրս եկան :)) ապրեք

Jarre
07.09.2011, 00:40
Տեղադրում եմ հոդված, որտեղ ոչ միայն խոսվում է «Կողբի Գեղարվեստի Դպրոցի» մաին, այլև ակումբցիներ ԿԳԴ-ի, երեքնուկի և Մաեստրոյի և նաև իմ ընկերներ՝ ընկեր Արուսի, Արայիկի, Հռիփսիմեի և ինձ համար այլ հարազատ մարդկանց մասին։

Դե ընկեր Կարոյի առաջ խոնարհվում եմ։ Ու սա էն ձևական շաբլոն դարձած խոնարհվել արտահայտությունը չէ, այլ անկեղծ և ճշմարիտ։

Իսկ հեղինակին էլ անչափ շնորհակալ եմ, որ պահանջարկ ունեցող դատարկ թեմաների մասին հոդված գրելու փոխարեն, անդրադարձել է այս ունիկալ դպրոցին։ Ես հիմա Հայաստանից հեռու եմ ու ինձ համար Հայաստանի խորհրդանիշը հենց այս դպրոցն է.... :love

Որպեսզի ամեն ինչ պարզ ու ավելի հետաքրքիր լինի հոդվածում անունների կողքը գրում եմ նայև ակումբային մականունները։





ՄՈՒՏՔԻ ԳԵՂԱՆԿԱՐ ԳԻՐԸ ազդարարում էր՝ Կողբի գեղարվեստի դպրոց (http://tesankyun.am/2011/09/մուտքի-գեղանկար-գիրը-ազդարարում-էր՝-կ/)

Կարմիր վրանները համատարած կանաչ համայնապատկերին մի քիչ տարօրինակ տպավորություն էին թողնում, բայց քիչ հետո այդ ամենը դարձավ սովորական:

Փոքրիկ բնակավայրը բնակիչներին սպասում էր իր «կենտրոնական» փողոցով, մյուս թաղամասը տանող «կամրջակով», բացօթյա ճաշարանով, բաղնիքով, խոհանոցով և այլ անհրաժեշտություններով:

Աղջամուղջին բոցավառվեց խարույկը, որի շուրջ դրված նստարաններին տեղավորվեցին տարբեր տարիքների երեխաներն ու պատանիները:

-Ես էն երկրի հողին մեռնեմ…

Ռուբենի հրաշալի ձայնով սկսվեց խարույկների սեզոնը և ավարտվեց առաջին օրը:

ԱՇԽԱՏԱՆՔԸ

Բոլորդ էտյուդներ անելու եք գնում,-հիշեցնում է Աննան (երեքնուկ), ում ամենատես աչքից ոչինչ չի վրիպում:

Նա կարգ ու կանոնի սահմանողն էր, աչալուրջ հետևողն ու պահպանողը: Դիտողությունն էլ ժպիտով ու ցածրաձայն էր անում և դա չէր խանգարում, որ նրա կարգադրությունները կատարվեն արագ և ճշգրիտ: Աննայի կտավները իր նման լուսավոր են:

Նույնքան լուսավոր ու լավն են Արուսյակի կտավները: Նրա նկարներով հիանում են, նրանից սովորում են, միակ դժգոհն ինքն է: Կարծում էր, որ պիտի ավելին աներ:

Նախաճաշից հետո բոլոր նկարիչները՝ հանրապետության տարբեր բուհերի գեղարվեստի բաժինների շրջանավարտներ և ուսանողներ, նաև՝ գեղեցիկի աշխարհը նոր ոտք դնողներ, բոլորն էլ Կողբի գեղարվեստի դպրոցի նախկին և ներկա սաներ, ցրվեցին գեղանկար անելու բնության տարբեր անկյուններում: Խոխոջուն ու մաքրաջուր գետակի մյուս ափին լճակներն էին ձկներով, լճափի ծաղկունքով ու ջրում արտացոլվող սլացիկ ծառերով:

Օրեր հետո այդ ամենը հայտնվեց վարպետորեն կատարված կտավներում: Ու թե լճակներն իրենց շրջակայքով նկարչագեղ վայրեր էին՝ ապա ավագ Ռուբենի համար ձկնորսական բախտի համբերության փորձաքարն էին:

Ռուբենը շատ քիչ էր նկարում, և ընկերները, իսկ ավելի շատ ընկեր Կարոն, շատ էին ափսոսում դրա համար: Տղան տաղանդավոր էր երկու արվեստում էլ՝ նկարելու և երգելու: Ընդունվել էր Երևանի պետական համալսարանի կիրառական արվեստի բաժին, բայց վճարը մուծել չկարողանալու պատճառով թողել էր համալսարանը:

Սիրված շատ երգերի հետ ամենօրյա, «սեղանի» երգերն էին «Ես էն երկրի…» և «Գինի լից»-ը՝ Թեհլերյանի սխրանքը գովաբանող երգը:

Երկինք միտող խարույկի բոցեղեն լեզվակների նման բոցեղեն՝ այս երգերը կատարվում էին խրոխտաբար, մեծագույն սիրով ու հպարտությամբ: Թե կային «սեղանի» երգեր, կային և «սեղանի» պարեր՝ «Յարխուշտա» և «Քոչարի»:

-Գնացինք, աշխույժ, հպարտ, գլուխներդ բարձր,- Արուսյակի ձայնը, ճեղքելով երաժշտությունը, հասնում է պարողներին: Սիրված պարերը նոր թափ են առնում: Զվարճությունը, սակայն, նաև հոգնությունը թոթափելու միջոց էր:

Զարմանալի էր ուղղակի. թե Արուսյակի , Սաթենիկի (ԿԳԴ), Ալինայի և մյուսների նման փխրուն աղջիկներն ինչպես էին անտրտունջ տանում իրենց ծանր բեռը: Հեռուներից վերադառնում էին հոգնած, սակայն երջանիկ: Կատարած գործերն արժանավոր էին և կրած տառապանքը մոռացվում էր: Հոգս էր դառնում ընտանիքի ամենափոքրը՝ Ռուզանը:

-Ետ գնա, ճամփան դժվար է, չես դիմանա,- խնդրում էին մեծերը: Բայց տեսնելով, թե նա ինչ համառությամբ է քարշ տալիս ծանր պայուսակն ու անզիջում հետևում իրենց, սիրով ու քնքշորեն տանում էին նաև նրա բեռը՝ նկարչական զանազան պարագաներ:

Արայիկը սիրում էր մենակ լինել ու երբեք անզբաղ չէր մնում: Վրձնին մատիտը, մատիտին վրձինն էր փոխարինում: Նա հրաշալի կտավներ ստեղծեց, և ես կարծում եմ, որ նրան մեծ ապագա է սպասվում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՀՅՈՒՐԵՐԸ

-Մաեստրոն (հենց ինքը մեր Ակումբի Մաեստրոն) գալիս է.- Սաթենիկն (մեր ԿԳԴ-ն) էր՝ հմայիչ ժպիտով, քնքուշ ու ամենաբարի նկարչուհին, բոլոր կենդանի արարածների պաշտպանը: Համայնքը փոթորկվեց: Նման միահամուռ սերը ես հետո հասկացա. Նելլին (Մաեստրո) մեծ հայրենասեր էր, հրաշալի կիթառահար ու հրաշալի կատարող: «Գրական» անունը վաստակել էր խմբավարի մասնագիտության շնորհիվ: Դասական երաշտության և Ռուբեն Հախվերդյանի մեծ երկրպագու էր: Բայց նաև…

-Էդ Ռուբոյի ձենը կտրեք,- զայրանում էր նա , երբ ողջ օրը Ռուբեն էին լսում: «Վտանգավորների» ցանկում առաջինն էր, վասնզի գինին երկրորդ սերն էր երաժշտությունից հետո:

Հյուրերը շատ էին ու բազմազան, տարբեր մասնագիտությունների տեր, տարբեր նաև կրթությամբ և ինտելեկտով, սակայն նրանց բոլորին մեր խոնավ, բայց գեղատեսիլ ձորն էր բերում սերը գեղեցիկի և գեղարվեստի դպրոցի՝ հիրավի հրաշալի սաների նկատմամբ; Նշանակալից էր այն, ո ր ֆրանսահայ մեկը նկարիչներից գնեց հենց նոր ստեղծած յոթ գործ՝ ոգևորելով բոլորին:

Կողբեցի քանդակագործ Լևոն Աբովյանը հաճախ էր լինում համայնքում և ավագ ու փորձառու ընկերոջ իր խորհուրդներով մեծապես օգնում պատանիներին:

Ոգևորությամբ ընդունվեց նաև Նոյեմբերյանի զինկոմիսարի այցելությունը. Նրա զրույցը այնքան հետաքրքիր էր, որ աղջիկներն ափսոսացին՝ ինչու իրենք էլ չեն կարող տղաների նման ծառայել հայրենիքին:

Արվեստի նվիրյալ պատանիները արագ կապվում ու տխրությամբ էին բաժանվում սիրելի հյուրերից:

Ամենասպասվածները սաների համար «Զիկատար» պլեների եկած նկարիչներն էին, որ այդպես էլ ժամանակ չգտան այցելելու ընդամենը երկու քայլի վրա գտնվող իրենց կրտսեր արվեստակիցներին:

«ԱՂԵՏՆԵՐԸ» հետևեցին միմյանց:

Խոհարարուհի Հասմիկի շնիկին՝ Կիկոյին, տրորել էր Կորյունը, բայց մահամերձ շնիկին Սաթենիկը (ԿԳԴ) օգնության հասավ: Մի քանի օր տևած նրա ջանքերի շնորհիվ Կիկոն ոչ միայն առողջացավ, այլ դարձավ երեսառածի մեկը:

Կիկոյի փրկությունից մի քանի օր անց անզգուշաբար բաց թողնված վանդակադռնից դուրս թռավ Ազա թութակը: «Տերմինատոր» Դավիթը սրընթաց ու ճարպկորեն ծառից ծառ, ճյուղից ճյուղ էր մագլցում թութակի հետևից, բայց Ազան այդպես էլ չբռնվեց՝ արցունքի հեղեղներ հոսեցնելով Ռուզանիկի աչքերից:

Հաջորդ աղետը ողջ գիշեր տեղացած վարար անձրևն էր, որ մի լավ խոնավացրել ու մի լավ թրջել էր մի քանիսիս: Փրկարար խարույկի շուրջ փռված անկողինները շուտով չորացան:

ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԸ

Առաջինը քանդակագործ Արթուրինն էր: Գետակի մյուս ափին տեղադրված էր երկար սեղան՝ ծածկով: Արթուրից քանդակի և դրվագման դասեր էին առնում Կորյունը, Նարեկը, Ստեփանը, անգամ աղջիկներից մի քանիսը: Ամենաընդունակ աշակերտը Կորյունն էր, որը քարից մի գեղազարդ շատրվան պատրաստեց՝ նվեր հարազատ դպրոցին:

Արթուրը մեծ վարպետությամբ հուշարձան-խաչքար էր քանդակում ու գծանկարի հեղինակը ՀՀ վաստակավոր գծանկարիչ Հենրիկ Մամյանն էր:

Մյուս արվեստանոցը Հռիփսիմեինն էր: Հաճախ ոտնձգությունների էր ենթարկվում: Շա˜տ հրապուրիչ անկյուն էր: Սակայն, չնայած աղմկոտ «հյուրերին», ծիծաղկոտ աղջիկն անխոնջ աշխատում էր՝ ստեղծելով իր երփներանգ աշխարհը:

ՎԱՐԴԱՎԱՌ

Նման ցնծությունն արժեր տեսնել: Այդքան տարբեր տարիքների մարդիկ՝ ԲՈւՀ-երի շրջանավարտներ, ուսուցիչներ, ուսանողներ ու դպրոցական սաներ միասին ու համանման ճչում ու ցատկոտում էին միմյանց ոտից գլուխ թրջելով: Գործի էին դրվել դույլերը, թասերը, բաժակները, ամենը, ինչով հնարավոր էր ջրողող անել: Հետո ցնծացող խմբերը թռան գետը. այստեղ արդեն ջրվելուց փրկություն հաստատ չկար:

Օրը շատ էլ պայծռ չէր և վառարանին դրվեց ջրով լի կաթսան: Տաք ջուրն ու չոր հագուստը ուշքի բերեցին թրջվածներին և սկսվեց էլ ավելի մեծ ուրախություն՝ երգերով ու պարերով:

ԸՆԿԵՐ ԿԱՐՈՆ ՝ ԿԱՐԱՊԵՏ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆԸ

Այս եզակի ընկերության, այս դպրոցի հիմնադիրը, հոգեհայրը, տերը, ծառան, ընկերը գալիս էր ամեն օր, կեսօրին՝ թարմ մթերքներ բերելով և մնում մինչև կեսգիշեր:

Մատակարարման հարցերով օգնականը Գևորգն էր իր ամենագնաց վիլիսով, ով նաև տղաների հետ խարույկի կոճղերն էր ապահովում:

Կարոն երբեք պարապ չէր մնում և ամեն անգամ նրա կատարած բարենորոգումները նոր ու հարմարավետ էին դարձնում շրջակայքը, առօրյան: Գետակի մեր բաժինը դարձավ հարմար լողավազան: Մաս-մաքուր էր շրջակայքը և մի ծաղիկ անգամ չէր պոկվում, չէր տրորվում: Որ աղբյուրի մոտ էլ գնային Կարոյի սաները, անմիջապես մաքրում ու կարգի էին բերում «բնասերների» թողած «սիրուն» հետքերը, ներկա լիներ ուսուցիչը թե ոչ: Կար դաստիարակությունը և դպրոցի «կնիքը» բոլոր սաների վրա.
Համերաշխ, սիրով լի միմյանց հանդեպ, պատրաստ օգնության հասնելու:

Նա զննում էր պատկերասրահի նկարները և հեղինակներին մոտ կանչելով՝ կարծիքներ հայտնում: Ավելորդ է ասել, թե ինչ էր նշանակում նրա կարծիքը նախկին և ներկա սաների համար:

Ամենամեծ ուշադրությունը գրավում էին նրանք, ովքեր պատրաստվում էին բնից թռչել դեպի խոստումնալից ապագա: Այդպիսի սաներից էր Թեհմինեն՝աշխատասեր, ինտելեկտուալ, գեղեցիկի անսովոր զգացողությամբ: Նա պատրաստվում էր հաջորդ տարի քննություններ հանձնել Գեղարվեստի ակադեմիայում:

ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Մոտ տասներեք տարի առաջ իր զավակների՝ Արայիկի և Սաթենիկի մեջ նկատելով նկարելու ակնհայտ ձիրքը, Կարոն որոշեց լրջորեն զբաղվել նրանց հետ: Հետո նրանց միացան ոչ պակաս շնորհալի ուրիշ երեխաներ: Կողբի մշակույթի կենտրոնում մի փոքրիկ դասարան հատկացվեց փոքրիկ նկարիչներին: Գեղարվեստի դպրոցը այժմ ունի տարբեր տարիքային խմբերի 40 սան՝ 7-8 համայնքներից: Այս պահին դպրոցի 72 շրջանավարտ բարձրագույն նկարչական կրթություն է ստանում հանրապետության տարբեր բուհերում: Կողբի գեղարվեստի դպրոցում ուսուցման արվեստանոցային պայմանների հետ խիստ կարևորվում է պլեներային ՝բնության մեջ ստեղծագործելու գործընթացը: Ահա ինչու արդեն ութ տարի վրանային միամսյա կյանքը, բացի հետաքրքիր ու դաստիարակիչ լինելուց (անմիջական շփում, համակեցություն, փոխլրացում, ազատ մտածողություն, ազատագրում բարդույթներից), իր սաներին հաճույքով հանձնում է արվեստի ու բնության կախարդիչ աշխարհին:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ- մշտական չեն՝ գյուղապետարանը, ծնողները, երբեմն՝ արվեստասեր անհատներ: Արդեն երկրորդ տարին՝ հարյուր հազարական դրամ է հատկացրել պատգամավոր Միքայել Վարդանյանը: Խիստ տեղին կլիներ համակարգված օգնությունը, բայց… Կարապետ Ղուլիջանյանը անձնվիրաբար հաղթահարում է դժվարությունները՝ հանուն իր սաների ապագայի, Այնքան եզակի է Կարոյի նվիրումը, որ ոմանք դրա մեջ շահ են փնտրում, սակայն դա նման է հսկա դեզի մեջ չեղած ասեղը փնտրելուն:

ԵՎ ՎԵՐՋՈՒՄ, իհարկե, գալիս է նույնիսկ ամենալավ բաների ավարտը: Իրենց սիրելի ուսուցչի հանձնարարությամբ, նրա հետ պայմանավորված ժամին վրանները և քնապարկերը հավաքված էին, ճամբարատեղը՝ մաքուր, ճամպրուկները՝ պատրաստ: Հուզված և արցունքոտ էին բոլորը, չնայած միշտ էլ հանդիպել ու հանդիպելու էին հարազատ օջախում: «Վրանային» կյանքը մնաց հետևում: Արդեն մարող խարույկի մոտ նստել էր Կիկոն և տխուր ու մտազբաղ հետևում էր անցուդարձին: Խե˜ղճ Կիկո:

Համայնքը շնորհակալ էր կողբեցի գործարար Սերյոժա Ազատյանին` այս գեղատեսիլ վայրը տրամադրելու համար:

Աղբյուր՝ tesankyun.am (http://tesankyun.am/2011/09/մուտքի-գեղանկար-գիրը-ազդարարում-էր՝-կ/)

ՀԳ՝ ինձ սպանեց ԿԳԴ-ին ներկայացնող մասը.

..... Սաթենիկն էր՝ հմայիչ ժպիտով, քնքուշ ու ամենաբարի նկարչուհին, բոլոր կենդանի արարածների պաշտպանը: Համայնքը փոթորկվեց :D :D :D

ՀՀԳ՝ իսկ հեղինակի այ էս մտքի հետ համաձայն չեմ.

Հուզված և արցունքոտ էին բոլորը, չնայած միշտ էլ հանդիպել ու հանդիպելու էին հարազատ օջախում: «Վրանային» կյանքը մնաց հետևում:
Իմ աչքով եմ տեսել ու հասկացել, որ այդ մարդկանց համար հարազատ օջախը դա հենց սարերն են ու վրանային կյանքը, որը միշտ նրանց առջևում է և միշտ այն նպատակն է, որին նրանք անհամբերությամբ ձգտում են :)

CactuSoul
07.09.2011, 01:14
Էս ինչ հավես հոդված էր:) Զգացվում էր, որ ոչ թե զուտ փող աշխատելու համար խզբզած է, ինչպես հիմիկվա հոդվածների մեծ մասը, այլ սիրով ու նվիրվածությամբ է գրված:

Ambrosine
07.09.2011, 09:59
Կարոտեցի :(:
Տիկին Ռուզա՞նն է հոդվածի հեղինակը :think: Որոշների բախտը բերեց, որ հյուրերից մի քանիսին մանրամասն չէր անդրադարձել, Մաեստրոյով սահմանափակվել էր ճճճ :D:

հ.գ. Արթուր ջան, լավ ա Արայի անվան կողքը իր ակումբային մականունը չես գրել :D:D:D:
Արուսն էլ է գրանցված դեռ մայիս ամսից, սակայն որոշ հարցեր կան: Շուտով ինքն էլ կմիանա մեզ :):
Ապրես :):

einnA
07.09.2011, 10:41
ն ո ս տ ա լ գ ի ա :love

Էն մեր Կիկոյին լավ է, որ չէին մոռացել, "Տերմինատոր"-ի անունն էլ նոր իմացա :))

բայց ինչպիսի էտյուդներ են եղել :aha :))

CactuSoul
07.09.2011, 10:58
բայց ինչպիսի էտյուդներ են եղել :aha :))
Ո՞ւր են բա: Ա՛չքս տեսնի, ա՛չքս:P;)

einnA
07.09.2011, 11:03
Ո՞ւր են բա: Ա՛չքս տեսնի, ա՛չքս:P;)

Ան հեչ տեսնելու չեն, բայց քեզ կարելի է :)) մի օր ի ցույց կհանենք :aha

Մաեստրո
07.09.2011, 14:23
«Վտանգավորների» ցանկում առաջինն էր, վասնզի գինին երկրորդ սերն էր երաժշտությունից հետո::lol:lol:lol
Վասնզի հզոր է իբրև զմահ սէր...:)) :drinks

ԿԳԴ
07.09.2011, 20:23
Արթուր քեզ շնորհակալություն հոդվածը տեղադրելու համար::love Շատ ափոսո, որ էս տարի էդ երկար բոյդ մեզ հետ չէր:( :angry Մյուս տար էլ չգաս, համայնքը կփոթորկեմ: :)) Մտքիդ հետ համաձայն եմ, իսկապես մեր տունը, մեր օջախը բնությունն է, կարոտեցի::love

Էս ինչ հավես հոդված էր:) Զգացվում էր, որ ոչ թե զուտ փող աշխատելու համար խզբզած է, ինչպես հիմիկվա հոդվածների մեծ մասը, այլ սիրով ու նվիրվածությամբ է գրված:
Հոդվածի հեղինակը՝ Ռուզան Նասիբյանը, մասնագիտությամբ լրագրող է և արվեստի մեծ սիրահար, շնորհակալություն նրան հրաշալի հոդվածի համար: :) Կարդալով ես կրկին վերապրեցի կյանքիս ամենաերջանիկ օրերը::love

ԿԳԴ
07.09.2011, 20:24
«Վտանգավորների» ցանկում առաջինն էր, վասնզի գինին երկրորդ սերն էր երաժշտությունից հետո::lol:lol:lol
Վասնզի հզոր է իբրև զմահ սէր...:)) :drinks Վասնզի էդ կնոջը դու մի ամիս առավոտները քնահարամ արիր: :D

Մաեստրո
08.09.2011, 12:20
Վասնզի էդ կնոջը դու մի ամիս առավոտները քնահարամ արիր: :D
Բայց արի ու տես թե նա ինձ որքան սիրեց:beee

Tig
09.09.2011, 08:56
Վաղը "Պարենք Հայերեն"-ի մի քանի անդամներով մեկնում ենք Կողբ, 3 օր հայերեն պարելու համար::)
Մեզ բարի ճանապարհ, բարի ժամանց և բարի վերադարձ:
Տեղում կազմակերպչական հարցերով մեզ օգնելու համար շնորհակալություն ենք հայտնում Սաթենիկին ու Աննային :)

Tig
09.09.2011, 09:45
Վաղը "Պարենք Հայերեն"-ի մի քանի անդամներով մեկնում ենք Կողբ, 3 օր հայերեն պարելու համար::)
Մեզ բարի ճանապարհ, բարի ժամանց և բարի վերադարձ:
Տեղում կազմակերպչական հարցերով մեզ օգնելու համար շնորհակալություն ենք հայտնում Սաթենիկին ու Աննային :)

Ի դեպ, 2 հոգու տեղ ունենք, եթե ցանկացողներ կլինեն մեզ միանալու, նամակ գրեք :)

Jarre
09.09.2011, 18:01
Ի դեպ, 2 հոգու տեղ ունենք, եթե ցանկացողներ կլինեն մեզ միանալու, նամակ գրեք :)

Լավ էլի.... Բա էդտեղ չլինեինք..... :cry

Tig
12.09.2011, 23:17
Սիրեցի Կողբը... Զիկատար... Բերդավան...:love

Շնորհակալություն ԿԳԴ-ին, Կարո Ղուլիջանյանին, Սաթենիկին, Աննային.... Կներեք, որ բոլորիդ անունները չեմ գրում: Ձեզ բոլորին մեծ, անչափ մեծ շնորհակալութնուն: Մենք ձեզ շատ շատ սիրեցինք :)

einnA
12.10.2011, 22:55
Սաթենիկ, ինչքան կարելի է սպասել պլեների բարիքներիկն? :think
նկարները վ ստուդիո - պահանջում ենք :goblin

ԿԳԴ
13.10.2011, 21:47
Սաթենիկ, ինչքան կարելի է սպասել պլեների բարիքներիկն? :think
նկարները վ ստուդիո - պահանջում ենք :goblin
Լսում եմ կամանդիր, դու մենակ զենքդ ցած դիր, :)) իմ աշխատանքներից մի քանիսը վ ստուդիո կանեմ, մնացած գործերը մոտ օրերս:

einnA
13.10.2011, 22:20
Լսում եմ կամանդիր, դու մենակ զենքդ ցած դիր, :)) իմ աշխատանքներից մի քանիսը վ ստուդիո կանեմ, մնացած գործերը մոտ օրերս:

դե, դե համբերում եմ դեռ...
Սաթ Արայի մահի նկարն էլ կդնես :aha

երեքնուկ
21.10.2011, 00:28
Տիգ ջան այդ մենք ենք շնորհակալ ու միշտ էլ պատրաստ համագործակցելու՝ հանուն արվեստի, հանուն իսկական ընկերության ... Կեցցե Կարինը .....

երեքնուկ
21.10.2011, 00:44
;)
Սիրեցինք «Պարենք հայերեն»-ը, սիրեցինք «Կարին»-ը, սիրեցինք «Գաղափարներ»-ը
Կողբի գեղարվեստի դպրոց


Սիրեցի Կողբը... Զիկատար... Բերդավան...:love

Շնորհակալություն ԿԳԴ-ին, Կարո Ղուլիջանյանին, Սաթենիկին, Աննային.... Կներեք, որ բոլորիդ անունները չեմ գրում: Ձեզ բոլորին մեծ, անչափ մեծ շնորհակալութնուն: Մենք ձեզ շատ շատ սիրեցինք :)

երեքնուկ
21.10.2011, 00:48
http://www.koghb.am/index.php/hy_AM/news/65/59/

Tig
21.10.2011, 08:41
Շատ շատ ապրեք Աննա ջան:love

Tig
24.11.2011, 17:08
http://www.youtube.com/watch?v=xWOY2v_eT8M

երեքնուկ
29.11.2011, 03:30
53522

«Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության անդամները և մի շարք հայ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հեռուստաեթերից տարածվող «աղբ»-ի:
Մինաում է նաև Կողբի գեղարվեստի դպրոցը....
Շնորհակալություն կազմակերպիչներին և մասնակիցներին.....


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=SG-chlTqiIE&fb_source

Tig
11.04.2012, 09:55
http://www.youtube.com/watch?v=f9rEQpY8Kvc

Tig
04.10.2012, 10:55
Ցուցահանդես Զիկատարում
Վայելեք Մաեստրոյի կատարումները :)


http://www.youtube.com/watch?v=GWSHTzSbwUY&feature=plcp

Tig
04.10.2012, 10:57
Էս էլ պլեների առօրեայի մասին:
Ի դեպ մենք էլ կանք տեսանյութում: Մենք ասելով ինկատի ունեմ "Պարենք Հայերենը":


http://www.youtube.com/watch?v=FLqeRjchIhc&feature=plcp

Tig
04.10.2012, 10:58
Էս էլ ԿԳԴ-ի կողմից անցկացված բնապահպանական ակցիաների մասին:


http://www.youtube.com/watch?v=tjwOo1I0cfE&feature=plcp

einnA
05.10.2012, 01:12
Շնորհակալություն Տիգրան` թեման ակտիվացնելու համար:

ֆբ-ում էնքան ակտիվ է ԿԳԴ-ի էջը, որ ակումբը լրիվ աչքաթող են արել :beee

Իսկապես չեմ հոգնի ասել, որ էս մարդիկ մերօրյա հերոսներ են ու մի անգամ չի, որ ապացուցում ու վաստակում են էտ կոչումը, իրանք ամեն օր են էտ գործընթացի մեջ: Ու շնորհակալ եմ տարվա մեջ էն քիչ օրերի համար, որ ձեր կողքին մենք էլ ձեր մի շատ փոքր մասնիկն ենք կազմում:

հ.գ. ընկեր Աննա, մի քիչ ակտիվություն ակումբում:

Tig
05.10.2012, 09:23
Ցուցահանդես Ալավերդիում:


http://www.youtube.com/watch?v=SxW3Bl0W_ro&feature=plcp

Tig
30.10.2012, 11:18
http://www.youtube.com/watch?v=7se7VYFgpUE&feature=player_embedded

երեքնուկ
19.11.2012, 02:41
Բնությունն աղբաման չէ... (http://www.koghbartschool.am/index.php/arm/news/64/34)

երեքնուկ
19.11.2012, 02:59
Դիլիջանի Երիտասարդական բանկ (http://www.koghbartschool.am/index.php/arm/news/68/34)

Tig
02.04.2013, 12:20
http://www.youtube.com/watch?v=RB8QQ-noPpQ&feature=youtu.be&t=1m

Մաեստրո
14.04.2013, 18:04
Շնորհավորում եմ Սաթ ! հիանալի հարցազրույց էր, պարզ , մաքուր ինչպես բնությունը, ու քո կտավները :

http://www.cosmo.am/am/women-in-armenia/success-stories/3QDO17M8F9976P7S

55530

Մաեստրո
14.04.2013, 18:12
Շվեյցարահայերի միության աջակցությամբ ապրիլի 11-ից 28-ը` երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին Ժնևի Հակոբ Թոփալյանի անվան հայկական կենտրոնում կկայանա Տավուշի մարզի Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչներ Աննա Նասիբյանի, Արուսյակ Փաշիկյանի, Սաթենիկ Ղուլիջանյանի, Հռիփսիմե Մանթաշյանի և Արա Ղուլիջանյանի գեղանկարների և գեղարվեստի դպրոցի «Երեքնուկ» խմբի ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը կօգտագործվի դպրոցի անվճար գործունեության և 2013 թվականի պլեներ-սիմպոզիումին աջակցության նպատակով։ Նշենք, որ ամեն տարի ամռանը գեղարվեստի դպրոցը բնության գրկում՝ անտառում պլեներ-սիմպոզիում է անցկացնում: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա Ժնևի Հայկական կենտրոնում ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժ. 19.30-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/10/229552/

© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

55529

Tig
08.06.2013, 08:26
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=zA_42miPsrU