PDA

Դիտել ողջ տարբերակը : "Մկների ժողով" օպերացիան ավարտվում է

ArmBoy
16.09.2008, 16:00
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն այսօր հրաժարական դիմում է գրել` ՀՀԿ շարքերը լքելու մասին, իսկ ԱԺ առաջիկա քառօրյա նիստին կներկայացնի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը:

Կարդում ենք թերթ.ամ-ում

«Այս ամենը նախապես ծրագրված քաղաքականություն էր»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` հավելելով, որ իր համար ներքին քաղաքական ու ներկուսակցական տարաձայնությունների լուծման այսպիսի ձևն անընդունելի է` սև PR-ներով և առհասարակ իր ողջ էությամբ։

«Ես կուսակցությունում համակիրներ չեմ ունեցել, թևեր, պոչեր չեմ ստեղծել, այլ ունեցել եմ գործընկերներ»,-ասաց Թորոսյանն, ու, թերևս նեղացած վերջիններիցս հայտարարեց, որ դիմում է գրել` ՀՀԿ շարքերից հեռանալու մասին։

«Ինձ ցավ է պատճառում իմ դիմումը»,- ասաց նա, միաժամանակ նշելով, որ երբ ներկուսակցական հարցերը սկսվում են լուծվել ձևական հայտարարություններով ու ոչ կուսակցության ներսում, ինքն այլընտրանք չուներ։

Իր հետագա ճակատագրով ԱԺ նախագահը կուսակիցներին հորդորեց չմտահոգվել.

«Դրա համար նախ այդ իրավունքը պետք էր վաստակել։ Այնպես որ, վերցրեք Ձեր 30 արծաթն ու գնացեք Ձեր ճանապարհով»,- ասաց նա։

Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ չի եղել մի դեպք, երբ քննարկվի ԱԺ նախագահի պարտականությունների վատ կատարման հարց։

«Ես առաջարկել եմ բարեփոխել ԱԺ աշխատակարգը, իսկ ինչ վերաբերվում է պատգամավորների աշխատանքի բարելավմանը, թող բարի լինեն` իրենց ցուցակները նայեն»,- ասաց նա` հավելելով, որ չի հասկանում, թե այդ ի՞նչը պիտի բարելավի Հովիկ Աբրահամյանը, որի մասին ակնարկել էր նախագահը Սարգսյանը։

Այդուհանդերձ, Տիգրան Թորոսյանն արձանագրեց, որ ՀՀԿ-ի ներսում եղել են տարաձայնություններ` հատկապես ներքին քաղաքական խնդիրների շուրջ։ Ուստի, իբրև առաջին դիմումի տրամաբանական շարունակություն, նա ներկայացրեց երկրորդ դիմումը։ Դիմումում ասվում է բառացիորեն հետևյալը. «Երկրում ներքին քաղաքական կյանքին առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ խորհրդարանի քաղաքական մեծամասնության հետ առկա անհաղթահարելի տարաձայնությունների պատճառով, առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի 20-րդ հոդվածով, հրաժարվում եմ ԱԺ նախագահի պաշտոնից»։

Առայժմ Տիգրան Թորոսյանը դեռ մնում է ԱԺ նախագահ, օրենքով, հնգօրյա ժամկետը լրանալուց հետո դիմումը հաստատելու դեպքում նոր այն համարվում է ընդունված։

Լրագրողի հարցին, թե հնարավոր չէ՞ր արդյոք մնալ կուսակցությունում և ներսից պայքարել տարաձայնությունների դեմ, Տիգրան Թորոսյանն ասաց, թե ինքը փորձել է, անգամ գրավոր առաջարկություններ է ներկայացրել, բայց արդյունք չի եղել։ Այն հարցին ի պատասխան, թե չի՞ զղջում պարոն Թորոսյանը, որ այսքան տարի, հատկապես վերջին ամիսներին հաստատել է կառավարության և ՀՀ նախագահների բոլոր առաջարկությունները, ՀՀԿ նախկին փոխնախագահը պատասխանեց, որ ոչ մի բանի համար չի զղջում։

Փաստորեն, Տիգրան Թորոսյանը միայն մի բանից չհրաժարվեց` պատգամավորական մանդատից։

«Լինելու եմ անկախ պատգամավոր, կլինեմ ազատ, լիարժեք կներկայացնեմ իմ տեսակետները. սա էլ է հետաքրքիր»,- եզրափակեց նա։

Koms
16.09.2008, 16:21
վերցրեք Ձեր 30 արծաթն ու գնացեք Ձեր ճանապարհով»,- ասաց նա։

ինչ հետաքրքիր որակումներ է տալիս ՏԹ-ն` "30 արծաթ", այսինքն` "դավաճան, Հուդա", եւ սա արդեն սուր է, շատ սուր, դե երեւի ունի հստակ հիմքեր, որ դա ասում է, հա?...

ChildOfTheSky
16.09.2008, 23:24
Թորոսյանին տանել չէի կարողանում. ախր շատ նողկալի կերպար էր: Բայց էսօրվա հայտարարություններով բարձրացավ աչքիս, կարողացավ մնալ բարոյական քաղաքական գործիչ:

Chuk
16.09.2008, 23:27
Հով, մի վռազի:
Առաջին հերթին հիշիր իրա անցած ուղին մանավանդ վերջին տարիներին, հիշիր իրա խոսքերը մարտի 1-ի հետ կապված, հիշիր թեկուզ վերջին իր շտապեցնելով ընդունած ԱԺ որոշումները և այլն:

Ու... մի՜ շտապիր ;)

Ambrosine
16.09.2008, 23:37
Կարող ա սրան մշակել են ու հիմա ուղարկում են Լևոնի ճամբար` ներսից քանդելու? Օֆֆ, էսի ուզում ա հայտարարի, որ Սերժիկը էսինչ ա, էնինչ ա, մեկ ա, ինքը մնում ա Տիգրան Թորոսյան. ու էդ հեչ էլ լավ չի:D ու ինչ-որ էական փոփոխություն չի սա. մեկ ա սրան փոխարինելու է իր նմանը. միայն թե կարծում եմ, որ իրան հեռացրին, քանի որ ինքն էր հաստատել <<նախագահի հորինած>> օրենքները, իսկ եկողը դեռ <<մաքուր>> է այս առումով

Հայկօ
16.09.2008, 23:38
Այ սենց հերթո՜վ բկներին ա կանգնելու: Իրա՛նք են իրար ուտելու, կտեսնե՛ք: Ու եթե էդքան լավ, բարոյական տղա էր, ապա մարտի 1-ին նվիրված բոցաշունչ, ոռամուտ ճառի փոխարեն էսօրվա հայտարարությունը կկարդար: Հենց նեղն են ընկնում՝ հիշում են, որ աշխարհում ինչ-որ արդարություն-մարդարություն էլ պիտի որ լիներ, իբր թե: 30 արծաթ...

ChildOfTheSky
16.09.2008, 23:38
Արտակ ջան, եթե Թորոսյանը էլի չդառնա նույն մանկլավիկը, մենք հետո քո նշածներից որևէ մեկը չենք հիշի, բայց կհիշենք մկների կողմը թքած Թորոսյանին:

Լեո
16.09.2008, 23:44
Թորոսյանը իմ աչքից վերջնականապես ընկավ սահմանադրական բարեփոխումների ժամանակ: Երբեք չլսեցի, որ Թորոսյանը (ով այդ կապակցությամբ Հայաստանը ներկայացնում էր Վենետիկյան հանձնաժողովում) երբևէ որևէ նորմալ և հասկանալի բացատրություն տար նոր և հին սահմանադրությունների տարբերությունների մասին: Միշտ կարծես ինչ-որ "տակից դուրսեկողական" պատասխաններ էր տալիս:

Chuk
16.09.2008, 23:45
Արտակ ջան, եթե Թորոսյանը էլի չդառնա նույն մանկլավիկը, մենք հետո քո նշածներից որևէ մեկը չենք հիշի, բայց կհիշենք մկների կողմը թքած Թորոսյանին:
Ես սա չէի անվանի մկների կողմը թքել ;)

azat11
17.09.2008, 00:15
ինչ հետաքրքիր որակումներ է տալիս ՏԹ-ն` "30 արծաթ", այսինքն` "դավաճան, Հուդա", եւ սա արդեն սուր է, շատ սուր, դե երեւի ունի հստակ հիմքեր, որ դա ասում է, հա?...

Խորհուրդ չէի տա հրապուրվել մի մարդու խոսքերով, որը դեմք չունի և չի էլ ունեցել: Չեմ ուզում վիրավորել, բայց ՏԹ-ից չես հասկանում, նա տղամա"րդ է թե" ոչ, սկզբունքներ ունի", թե" ոչ, խելացի" է, թե" ոչ, խորամա"նկ է, թե" ոչ....Իրականում նա ոչ մի բան էլ չի, նույնիսկ լպրծուն, սողուն չի, միգուցե մի քիչ ղզիկի է նման: Նման մարդկանց վրա սովորաբար նույնիսկ ծաղրանքով են վերաբերվում նրանք, ում օգտին նա խոսում և գործում է: Կարծում եմ հայոց պետականությունը միայն շահեց:

Լեո
17.09.2008, 00:24
Կարծում եմ հայոց պետականությունը միայն շահեց:
Իսկ ես այդպես չեմ կարծում: Համենայն դեպս ՏԹ-ն իրավագիտությունից հասկանում էր, ի տարբերություն....

Ես կարծում եմ, որ ԱԺ նախագահի պաշտոնի անձնագրում պետք է մտցվի մի պարտադիր պայման: ԱԺ նախագահը պետք է ունենա ամենաքիչը գիտությունների դոկտորի կոչում: Ցանկալի է իրավական գիտությունների:

Վարպետ
17.09.2008, 00:28

Իսկ Մարքսիզմ-լենինիզմի ամբիոնը չվերաբացվի? Պոլիտռաբոտնիկների կուլտպռասվետի համար? Դոկտորը գիտական աստիճան է, ինչի համար է պետք որ ԱԺ նախագահը միաժամանակ գիտնական լինի? Կամ կարծում ես` Մուկը 3 բարձրագույն կրթություն չունի? Այդ թվում` Սորբոն կամ Հարվարդ: Մեր օրենքներն ու կանոնները լավն են: Մարդկային գործոնն է միակ արգելակիչը, մարդկային գործոնը:

Հարգելով կարծիքդ, թույլ տուր չհամաձայնվել: Նախ եթե նույնիսկ ինչ-որ բան հասկանումա կամ հասկացելա, ու"մա դա երբևէ պետք եկել: Հետո, եթե ուզում ես կամայական կատարվելիք գործ տապալել, ուրեմն անհրաժեշտ է իրավաբան, այն էլ դոկտոր :)
Մկանը, Աստված գիտի, թե որքան տանել չեմ կարողանում, բայց նա ինչ-որ բանա, և նրա դեմ պայքարելը սուրբ գործա, սրա դեմ ի"նչ պայքարեիր, նույնիսկ ամոթ կլիներ...

Լեո
17.09.2008, 00:35
Իսկ Մարքսիզմ-լենինիզմի ամբիոնը չվերաբացվի? Պոլիտռաբոտնիկների կուլտպռասվետի համար? Դոկտորը գիտական աստիճան է, ինչի համար է պետք որ ԱԺ նախագահը միաժամանակ գիտնական լինի? Կամ կարծում ես` Մուկը 3 բարձրագույն կրթություն չունի? Այդ թվում` Սորբոն կամ Հարվարդ: Մեր օրենքներն ու կանոնները լավն են: Մարդկային գործոնն է միակ արգելակիչը, մարդկային գործոնը:

Կարծում եմ, որ պառլամենտ ղեկավարելը ամեն մեկի խելքի բանը չէ: Երևի համաձայն եք, չէ՞…
Միայն գիտնականին կարելի է վստահել այդչափ պատասխանատու մի պաշտոն… Վաճառական-վաշխառու-կալվածատերերին:[ այդ պաշտոնը չպիտի հասանելի լինի:angry

azat11
17.09.2008, 00:39

Գիտնականը մտածելու և հայտնագործելու համար է, հարգելիս, ղեկավարելը բոլորովին այլ գործ է, որևէ կապ չունեն դրանք իրար հետ: Ի դեպ այս թեմաներով շատ հետաքրքիր ժամանակակից տեսություններ կան, ինտերնետից էլ կարելի է գտնել:

Իսկ ինչպես ես հսկելու, որ դոկտորի դիպլոմ գնածը չղեկավարի... ասենք ԱԽՔ-ը :D

Վարպետ
17.09.2008, 00:43

Իհարկե համաձայն եմ: Բայց ով ասեց, որ գիտնականին կարելի է նման պաշտոն վստահել, կամ որ գիտնականի միակ հականիշը վաշխառու-վաճառականն է? Կա վաղուց ձեւավորված մի մասնագիտություն, որն ունի հետեւյալ անունը` քաղաքական գործիչ: Ընդամենը դա էր ասածս: Իսկ թե լավն է քաղաքական գործիչը, թե վատը, կամ քաղաքական գործիչ է նա ընդհանրապես, պետք է որոշի ընտրողը, որը հենց մարդկային գործոնի հիմնական կրողն է ներկայումս: Իսկ եթե դնենք նոմենկլատուրային նորմեր` միայն արիական ցեղից, միայն դոկտոր, միայն 1.80, միայն լեզվի իմացություն, հավատա` զարգացնելու ենք նոր կոռուպցիոն համակարգեր: Փորձը ցույց է տալիս, որ ՀՀ 10 տարվա քաղաքցիության վկայական վերցնելն անգամ մի մատնահոդի շխկոց չարժի:

Լեո
17.09.2008, 00:47
Գիտնականը մտածելու և հայտնագործելու համար է, հարգելիս, ղեկավարելը բոլորովին այլ գործ է, որևէ կապ չունեն դրանք իրար հետ: Ի դեպ այս թեմաներով շատ հետաքրքիր ժամանակակից տեսություններ կան, ինտերնետից էլ կարելի է գտնել:

Հա, համաձայն եմ, գիտնականը մտածելու և հայտնագործելու համար է: Բայց ղեկավարին էլ են այդ երկու հատկանիշները շատ պետք, մանավադ պառլամենտի ղեկավարին: Կարծում եմ ղեկավարն էլ կարող է (պետք է) կրթված ու բանիմաց լինել, ընդհուպ մինչև գիտնականի մակարդակի:

Ավելացվել է 6 րոպե անց

Իսկ ինչպես ես հսկելու, որ դոկտորի դիպլոմ գնածը չղեկավարի... ասենք ԱԽՔ-ը :D
Փորձը ցույց է տալիս, որ ՀՀ 10 տարվա քաղաքցիության վկայական վերցնելն անգամ մի մատնահոդի շխկոց չարժի:

Այ հենց այդ պատճառով էլ իմ ասածներն ինձ իսկ ռոմանտիկա են թվում:

azat11
17.09.2008, 01:00
Հա, համաձայն եմ, գիտնականը մտածելու և հայտնագործելու համար է: Բայց ղեկավարին էլ են այդ երկու հատկանիշները շատ պետք, մանավադ պառլամենտի ղեկավարին: Կարծում եմ ղեկավարն էլ կարող է (պետք է) կրթված ու բանիմաց լինել, ընդհուպ մինչև գիտնականի մակարդակի:

Ոչ, ոչ և էլի ոչ: Գիտնականը ոչ տրամաբանության գագաթնակետն է, առավել ևս ոչ էլ կրթվածության գագաթնակետն է: Օրինակ, Պարիս Հերունին փայլուն գիտնական է, ո"նց եք պատկերացնում, որ նա ղեկավարի պառլամենտը: Լավ, նա իրավաբան չի, վերցրեք կամայական իրավաբանի, նրանք հիմնականում իրենց քթից այն կողմ չեն տեսնում: Ղեկավարելու համար` հատկապես խորհրդարան, պարտադիր է ունենալ շատ մեծ մասշտաբ և թրծված լինել քաղաքականությունում: Ես վստահ եմ, որ մուկը ավելի լավ կղեկավարի քան ինտելիգենտի ակնոցներով կամայական մանրապճեղ: Մոռացե"լ եք «Արհեստավարժների» կառավարությունը, կամ ՕԵԿ-ի փափկասուններին, պակա"ս խելացի և գիտական աստիճան ունեցող տղեք էին, նույնիսկ անձնական հաջողություն ունեն, բայց մանրապճեղ են: Հիմա էլ շանս ունենք ուշադիր հետևելու ներկայիս վարչապետի թիմին, Աստված նրանց հետ, տեսնենք ինչ կստացվի:

Լեո
17.09.2008, 01:06

Քո ասած թրծվածության և մասշտաբայնությանը ես ի հավելումն եմ ասում տեղյակ լինել իրավագիտությունից ընդհանրապես: Ախպերության շրջանում մասշտաբային լինելը դեռ բավարար չէ օրենքներ ընդունելու համար:

azat11
17.09.2008, 01:14
Քո ասած թրծվածության և մասշտաբայնությանը ես ի հավելումն եմ ասում տեղյակ լինել իրավագիտությունից ընդհանրապես: Ախպերության շրջանում մասշտաբային լինելը դեռ բավարար չէ օրենքներ ընդունելու համար:

Դու պիտի որ լավ իմանաս, որ օրինակ իրավաբանները տնտեսագիտությունից և բիզնեսից բան չեն ջոկում, բա տնտեսությանը վերաբերվող օրենքները?
Օրենք ընդունելու համար իրավաբան պետք չի լինել, ԱԺ-ում պետաիրավական հատուկ հանձնաժողով, ինչպես նաև վարձով աշխատող մասնագիտացված աշխատակազմ: Իրավաբանի գործը ճիշտ ձևակերպումներ և արձանագրություններ կազմելն է: Օրենք ստեղծելու համար անհրաժեշտ է կոնցեպտուալ մտածելակերպ, ստրուկտուրիզացված ուղեղ և գործընթացները դասակարգելու և ներկայացնելու ունակություն` և այդ ամենը պատշաճ մասշտաբի առկայությամբ:

Լեո
17.09.2008, 01:19

Փաստորեն ոչ մի կերպ չես ուզում ընդունել, որ ԱԺ նախագահը նույնպես, ինչպես օժանդակ աշխատակազմը, պիտի հասկանա օրենքից որպես մասնագետ:

Վարպետ
17.09.2008, 01:25
Փաստորեն ոչ մի կերպ չես ուզում ընդունել, որ ԱԺ նախագահը նույնպես, ինչպես օժանդակ աշխատակազմը, պիտի հասկանա օրենքից որպես մասնագետ:
Հարգելիս... Աժ նախագահը պարտավոր չէ հասկանալ օրենքից: Նա պարտավոր է ունենալ բարձր IQ` հասկանալու համար այդ օրենքի կոնցեպտուալ նշանակությունը, այն էլ` մասնագետների խորհրդատվությունից հետո: Ասեմ ավելին` այդպիսին պետք է լինի ցանկացած պատգամավոր, իսկ ԱԺ նախագահն ընդամենը ԱԺ ադմինիստրացիան է, որը ղեկավարում է ԱԺ աշխատանքները: Բացի այդ` օրենքների ընդունում իրավական դաշտի հետ քիչ աղերս ունի, իրավական դաշտն առնչվում է միայն օրենքների ի կատար ածման հետ: Իսկ օրենքներ ընդունվում են հանքօգտագործման, մշակութային քաղաքականության, արտաքին հարաբերությունների կանոնակարգերի, հեռահաղորդակցության, քրեադավարական գործընթացների կանոնակարգման եւ այլնի մասին: Այս ամենն ինչ կապ ունի իրավագիտության հետ?

azat11
17.09.2008, 01:33
Փաստորեն ոչ մի կերպ չես ուզում ընդունել, որ ԱԺ նախագահը նույնպես, ինչպես օժանդակ աշխատակազմը, պիտի հասկանա օրենքից որպես մասնագետ:

Ես չեմ ուզում ընդունել, որ օրենքից հասկանալու համար իրավաբան պիտի լինես: Օրինակ վերցրու «Էլեկտրոնային ստորագրությունների մասին ՀՀ օրենքը» և տուր կամայական իրավաբանի: Թե որևէ մեկը բան հասկացավ, քիթս կկտրեմ:)
Իրավաբանը ամեն տեղա պետք, դա չի նշանակում որ ամեն ինչ նա պետք է մշակի, առավել ևս կառավարի:

Լեո
17.09.2008, 01:43
Բանավեճից դուրս եմ գալիս: Համոզեցիք:

Հայկօ
17.09.2008, 01:48
Ինձ թվում է՝ բարով վայելեքի փոխարեն լինելու է տարով վայելեք: Եվ ոչ միայն իրեն: Վաղուց արդեն ԱԺ-ն վառելու ժամանակն է (փոխաբերական իմաստով, իհարկե: Դեռ):

ArmBoy
17.09.2008, 01:55
Էս ի՜նչ բարձր թեմաներից եք խոսում... գիտնակա՜ն, իրավաբա՜ն... էլ եսիմ ինչ...

Դե հիմա ուշադրությամբ ընթերցեք (թեեւ այդքան էլ պետք չէ ուշադիր լինել, ընդհամենրը երկու տող է) մեր հանրապետության ապագա երկրորդ դեմքի գիտակրթական ողջ պոտենցիալի մասին.

Հովիկ Աբրահամյան

Կրթությունը`
1980-1984թթ. Երևանի ավտոճանապարհային տեխնիկում
1985-1990թթ. Երևանի ժողտնտեսության ինստիտուտ

Թե չէ դրել եք եսիմ ինչից եք խոսում...

Աղբյուր (http://elections.panorama.am/am/parties/republican/abrahamyanhovik/)

ChildOfTheSky
17.09.2008, 02:41
բա ոնց, մի աչքով մի նայեք, տնտեսագիտական գիտությունների թեկնածու մարդ ա, հետո ինչ որ շոֆեռ ա էղել :cool

Արշակ
17.09.2008, 10:02
Թորոսյանին տանել չէի կարողանում. ախր շատ նողկալի կերպար էր: Բայց էսօրվա հայտարարություններով բարձրացավ աչքիս, կարողացավ մնալ բարոյական քաղաքական գործիչ:
Քո կարծիքով ինքը հանուն բարոյական մնալո՞ւ հեռացավ ու տենց ելույթներ ունեցավ։:D
Ինքն արդեն էլ պետք չէր, իսկ աթոռը պետք էր ուրիշի համար,սենց թե նենց տշելու էին, բնականաբար սկսեց նեղացած աղմկել, համ էլ աղմկելով բալքի մի բան կպնի։ Ասենք ձենը կտրելու համար մի բան տան, կամ էլ գոնե քո նման միամիտների մոտ մի քիչ վարկ բարձրացնի։:P

Մարկիզ
17.09.2008, 10:16
:D:D խեղճ երեխա: Հիշում ես մարտի մեկից հետո ոնց եր ծվծվում դեպուտատների վրա:
Ապեր, խի՞ ա խեղճ: Մի 50 հեկտար հող կունենա՞…Մի քանի միլիոն հավաքած կլի՞: Կնիկն ունի, աղջկեքն ունի: Էլ ի՞նչ ա պետք::think
Հա, քիչ մնաց` մոռանայի: Պատուհանների տակ էլ ժիվոյ մուզիկան անպակաս ա:

Elmo
17.09.2008, 10:53
Ապեր, խի՞ ա խեղճ: Մի 50 հեկտար հող կունենա՞…Մի քանի միլիոն հավաքած կլի՞: Կնիկն ունի, աղջկեքն ունի: Էլ ի՞նչ ա պետք::think
Հա, քիչ մնաց` մոռանայի: Պատուհանների տակ էլ ժիվոյ մուզիկան անպակաս ա:

Մի հատ լավ ձոն կա: Վերնագիրը՝ "Էսպես չի մնա":;)
ձեռից առնելու են:

Koms
17.09.2008, 11:32
www.lragir.am
Սակայն բանն այն է, որ Տիգրան Թորոսյանը մոտ տասը տարի լինելով այդ իշխանական համակարգի մեջ, թերեւս գոնե հինգերորդ կամ վեցերորդ տարում պետք է որ հասկանար համակարգի էությունը: Իսկ այդ էությունը հիմնված է բացառապես պրակտիկ ընկալումների վրա եւ ավելորդ քաղաքավարության խնդիր որեւէ մեկն իր առաջ չի դնում: Չէ որ համակարգը նույն կերպ եւ “անքաղաքավարի վարվեց մարտի 1-ին, խաղաղ ցուցարարների հանդեպ”, բայց Տիգրան Թորոսյանն այդ կապակցությամբ կարծես թե չուներ որեւէ տարաձայնություն:
Դժվար է չհամաձայնել այս մտքին,...

Ուրվական
17.09.2008, 11:36
Դժվար է չհամաձայնել այս մտքին,...

Միանշանակ...

Ձայնալար
17.09.2008, 17:51
Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումները ջնջվել են

Տրիբուն
17.09.2008, 20:38
Դժվար է չհամաձայնել այս մտքին,...
Փաստորեն Թորոսյանը, որ խելոք լինի, շնորհակալություն կհայտնի ՀՀԿ-ից, որ իրեն չգնդակահարեցին: Մարդը, առողջ, իրա ոտով-ձեռով, թողնում է համ պաշտոնը, համ շնագայլերի ակումբը:

Ավելացվել է 1 րոպե անց
Իսկ, այ օրինակ, ՀՀԿ անդամ վարչապետներից մեկի բախտն այնքան էլ չբերեց: Նրա պաշտոնաթողությունը ֆատալ ելքով էր:

Արշակ
17.09.2008, 21:20
Իսկ, այ օրինակ, ՀՀԿ անդամ վարչապետներից մեկի բախտն այնքան էլ չբերեց: Նրա պաշտոնաթողությունը ֆատալ ելքով էր:
Թե՞ երկուսի։

Տրիբուն
17.09.2008, 21:36
մեկին ակնհայտ էր
երկրորդինը լավ սարքած

azat11
18.09.2008, 00:10
Սա էն դեպքնա, որ ՏԹ-ն ինքն իրեն ներշնչել էր, որ ինքն իրոք երկրի երկրորդ դեմքնա:)
Խեղճ տղա, էլ չի ասում այսպիսի երկրներում առաջինից զատ այլ դեմք չի էլ կարա լինի:

Տրիբուն
18.09.2008, 09:46
Սա էն դեպքնա, որ ՏԹ-ն ինքն իրեն ներշնչել էր, որ ինքն իրոք երկրի երկրորդ դեմքնա:)
Խեղճ տղա, էլ չի ասում այսպիսի երկրներում առաջինից զատ այլ դեմք չի էլ կարա լինի:
Դե որպեսզի ԱԺ նախագահը երկրորդ դեմքը լինի, պիտի նորմալ ԱԺ լինի: Իսկ մեր ԱԺ-ի դեպքում ոչ թե երկրորդ, այլ ընդհանրապես դեմք չի: Յանիմ ինչի՞ ենք ԱԺ պահում: Ու՞մ են պետք էտ ձրիակերները: Արածները նախագահականի ու կառավարության օրինագծերի վրա կոլեկտիվ պեչատ դնելը չի՞: Մի ժամանակ Տիգրանի գլխավորությամբ էին պեչատում, հիմ էլ Հովիկի գլխավորությամբ կպեչատեն:

Koms
18.09.2008, 10:07
www.lragir.am
Հասարակությունը, որ այժմ վրդովվում է, թե ինչպես են ինտելեկտուալ թույլ համբավ ունեցող Հովիկ Աբրահամյանին նշանակում երկրի երկրորդ դեմքի պաշտոնին, պետք է իրականում վրդովվեր այն ժամանակ, երբ ասենք Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականում էր: Եթե կուսակցությունը նման ցուցակով ներկայանում է հանրությանը, հետո այդ հանրության եթե ոչ ձայնային, ապա լռելյայն համաձայնությամբ խորհրդարանում ձեռք է բերում բացարձակ մեծամասնություն, ապա ներկայիս գործընթացի հանդեպ հանրության ռեակցիան այլեւս նման է այն աղջկա ռեակցիային, որը իմանալով հանդերձ` նստում է մոլագարի ավտոմեքենան, թույլ է տալիս իրեն տանել քաղաքից դուրս, անտառ, իսկ հետո միշտ դժգոհում է, թե անտառում իրեն բռնաբարեցին:
Սրամիտ համեմատություն է: Ակնառու է ահա այս տասը տարվա հայկական պառլամենտի ու իր նախագահի տրամաբանական տրանսֆորմացիան` Եվրո Արթուրիկից մինչեւ Հովիկ...

dvgray
19.09.2008, 15:09
Ասում են որ ՀՀԿ-ն սրանով չի բավարարվելու:
Շուտով, ասում են, որ Թոծնախի Մհերին դնելու են արտաքին գործերի նախարար: Պատկերացնու՞մ եք նրա ելույթներւ ՄԱԿ-ի ամբիոնից :D կամ Կոնդոլիզի հետ չայ խմելուց :D :D :D:
Իսկ Դոդի Գագոյին առաջարկվել է Գիտությունների Ակադեմիայի Նախագահի ու համալսարանի գիտխորհուրդի նախագահի աթոռը: Ասում են որ Գագոն արդեն 50 տոկոսով համաձայն է:
Նեմեցին ուՊեսոկին էլ չեն մոռացել
Նեմեցին առաջարկվել է մշակույթի նախարար իսկ Պեսոկին Պաշպանության նախարարի աթոռները: Նեմեցը հլա դեռ բան չի ասել: Ավելի ճիշտ ասում ա, որ իրան քցում են էտ աթոռոv ոչ թե բարձրանում: Իսկ Պեսոկը համաձայվել ա:
իսկ ֆինանսների նախարարի աթոռը պահվել է Սերժի ախպոր՝ Սաշիկի համար: Իդեալական ընտրություն է:

Այս ամենի ֆոնի վրա ինչ հռետորի, գիտնականի ու մտավորականի տեսք կունենա Սերժը: Պատկերացնում եք՞:

Կարճ ասած ազգի իրական ինտելեկտուալ էլիտան վերջապես գալիս է մեյդան և վերցնում է ազգի ապագայի ամբողջ պատասխանատվությունը իր վրա: Մնում է միայն ցնծալ սրանից՝ ընկերներ : Ես ցնծում եմ :bux:

Kuk
19.09.2008, 15:12
Ասում են որ ՀՀԿ-ն սրանով չի բավարարվելու:
Շուտով, ասում են, որ Թոծնախի Մհերին դնելու են արտաքին գործերի նախարար: Պատկերացնու՞մ եք նրա ելույթներւ ՄԱԿ-ի ամբիոնից :D կամ Կոնդոլիզի հետ չայ խմելուց :D :D :D:
Իսկ Դոդի Գագոյին առաջարկվել է Գիտությունների Ակադեմիայի Նախագահի ու համալսարանի գիտխորհուրդի նախագահի աթոռը: Ասում են որ Գագոն արդեն 50 տոկոսով համաձայն է:
Նեմեցին ուՊեսոկին էլ չեն մոռացել
Նեմեցին առաջարկվել է մշակույթի նախարար իսկ Պեսոկին Պաշպանության նախարարի աթոռները: Նեմեցը հլա դեռ բան չի ասել: Ավել:ի ճիշտ ասում ա, որ իրան քցում են էտ աթոռոց ոչ թե բարձրանում: Իսկ Պեսոկը համաձայվել ա:
իսկ ֆինանսների նախարարի աթոռը պահվել է Սերժի ախպոր՝ Սաշիկի համար: Իդեալական ընտրություն է:

Այս ամենի ֆոնի վրա ինչ հռետորի, գիտնականի ու մտավորականի տեսք կունենա Սերժը: Պատկերացնում եք՞:

Կարճ ասած ազգի իրական ինտելեկտուալ էլիտան վերջապես գալիս է մեյդան և վերցնում է ազգի ապագայի ամբողջ պատասխանատվությունը իր վրա: Մնում է միայն ցնծալ սրանից՝ ընկերներ : Ես ցնծում եմ :bux:

Դիվ լուրջ ե՞ս ասում:o ինչ որ հավաստի տեղից ե՞ս լսել, թե՞ մեկը կատակել ա կամ ֆանտազիային ա զոռ տվել:

dvgray
19.09.2008, 15:15
Դիվ լուրջ ե՞ս ասում:o ինչ որ հավաստի տեղից ե՞ս լսել, թե՞ մեկը կատակել ա կամ ֆանտազիային ա զոռ տվել:
ասողը լուրջ է ասել: իսկ ի՞նչն է անհավանական թվում քեզ ;)

Մարկիզ
19.09.2008, 15:15
Շնորհավորում եմ…:D
Տիգրանիկը դուռը շրխկացրեց::D
Նիստն էլ վարում է Արեւը…:[

Kuk
19.09.2008, 15:20
ասողը լուրջ է ասել: իսկ ի՞նչն է անհավանական թվում քեզ ;)

Լավ կլիներ` հարցնեիր, թե ինչն է հավանական թվում, ես էլ կասեի` ոչ մեկը.. չնայած չէ է, լավ էլ հարցրիր, եթե կրծողը կդառնա երկրորդ դեմք, ինչի՞ պետքա գերեզմանոցը չդառնա արտգործնախարար: արա բայց ինչ ամոթ ա:angry թյո~ւ:[ ամաչե՞նք, որ հայ ենք:angry Համ ես եմ հայ, համ էլ սրա՞նք, համ էլ մարտի մեկին մարդկանց գլխին կրակողները՞, համ էլ անմեղ կնանիքին ծեծողները՞: Էս ո՞ւր հասանք:angry

Մարկիզ
19.09.2008, 15:21
Ա՞րևը ով ա :8

Ո՞նց, ապեր…Արեւին չգիտե՞ս…:o
Արեւն ԱԺ փոխնախագահն ա::D
Արեւիկ Պետրոսյան…կարծեմ ԲՀԿ-ից:

dvgray
19.09.2008, 15:24
Լավ կլիներ` հարցնեիր, թե ինչն է հավանական թվում, ես էլ կասեի` ոչ մեկը.. չնայած չէ է, լավ էլ հարցրիր, եթե կրծողը կդառնա երկրորդ դեմք, ինչի՞ պետքա գերեզմանոցը չդառնա արտգործնախարար: արա բայց ինչ ամոթ ա:angry թյո~ւ:[ ամաչե՞նք, որ հայ ենք:angry Համ ես եմ հայ, համ էլ սրա՞նք, համ էլ մարտի մեկին մարդկանց գլխին կրակողները՞, համ էլ անմեղ կնանիքին ծեծողները՞: Էս ո՞ւր հասանք:angry
Ապեր
էս հլա ձնծաղիկներն են: Ծազիկները շուտով կբացվեն…
Եթե Մուկը նստել ա աթոռին, ապա պատկերացրու թե նրա ոտերի տակ ովքե՞ր են վազվզոլու միջին օղակներում: Ապրես՝ տառականները ու բլոջները… բա՞
Էնպես որ պատրաստվեք… :D

Ֆրեյա
19.09.2008, 16:54
Մի քանի ամիս էր արդեն բոլորը գիտեին, թե ինչ պլաններ ունեն Մկանը տեղափոխելու համար, մարդիկ խոսում էին, Թորոսյանը ասում էր՝ հրաժարականը չի գրելու, և …
Առանց ամաչելու, նույն սցենարով ինչ պլանավորել էին, իրագործում են:
:angry :angry :angry Լրիվ մարդկանց էշի տեղ դնել է…
Բայց սաղ հեչ, հիշում եմ, թե ինչ հաճույքով էր Թորոսյանը մարտի թին հիստերիկ ելույթներ ունենում ԱԺ նիստին… տեղն էր դրան, թող պատժվի, թող բոլորը իմանան, որ իրենց տիրոջը "լավ" ծառայելու դեպքում էլ կարող են աղբամանը գնալ:hands

Artgeo
25.09.2008, 22:23
Հայտարարություն
25 | 09 | 2008 | 10:00 |

Մեծարգո պարոն Թորոսյան,

Քանի որ բոլոր արժանավայել որոշումները պետք է գնահատվեն ըստ արժանվույն, մեր ազգային պարտքն ենք համարում Ձեզ շնորհավորել Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից դուրս գալու Ձեր որոշման կապակցությամբ: Թեև քաջ գիտակցում ենք, որ Ձեր գործընկերների կողմից Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից չհեռացվելու դեպքում նման նախաձեռնություն երբեք չէիք ցուցաբերի, սակայն Ձեր զավակների ու թոռների աչքում թերևս պահպանած արժանապատվության փշրանքները գեթ փրկելու համար Հանրապետական Կուսակցությունից դուրս գալու Ձեր խիզախ քայլն արժանի է ծափահարության: Այո, պարոն Թորոսյան, «արժանապատվությունն» իհարկե այն բառն է, որ, գործածվելով Ձեր անվան հետ միևնույն նախադասության մեջ, փռթկոց է հարուցում, սակայն Ձեր մտերիմներն ու սիրելիներն արժանի են այլ կերպ մտածել կարողանալու համար առնվազն մի պատրվակ ունենալու:

Մի խնդրանք միայն, պարոն Թորոսյան. երբ Հովիկ Աբրահամյանն, իբրեւ Ազգային Ժողովի հաջորդ նախագահ, ամբիոն բարձրանա, խնդրում ենք հիշեք ինչպես էիք ամեն ամբիոն ելնելիս Դո'ւք դավաճանում Ձեր ժողովրդին ու Ձեր նախնիներին եւ գիտակցաբար նենգափոխում փաստերը, ապակողմնորոշում ժողովրդին եւ Ձեր ձայնը տալիս այն օրենսդրությանը, որն ուղղված էր ողջ իշխանությունը կենտրոնացնելու մի քանի հոգու ձեռքում, որոնք այսօր կառավարում են ոչ թե հանուն ժողովրդի, այլ` իրենց իսկ շահի:

Պարոն Թորոսյան, կրկին ողջունում ենք Հանրապետական կուսակցությունից դուրս գալու Ձեր որոշումը, սակայն նաև նշում ենք, որ Դուք այլեւս պաշտոնապես մաշված ու դեն նետված գործիք եք ինքնավերարտադրվող այն մեքենայի կողմից, որն այսօր Հայաստանը վերածել է բռնապետության: Մի գործիք, որ, ընդունում ենք՝ մենք նույնպես ուրախ ենք, որ դեն է շպրտված:

Անկեղծորեն՝

ՍԱԱԳ / SAAG (Save Armenia Action Group)

________

Dear Mr. Torosyan,
As all worthy decisions should receive due credit, we consider it our national duty to congratulate you on your decision to resign from the Republican Party of Armenia. Though we are mindful of the fact that such a measure would surely not have been taken had you not been ousted as President of the National Assembly by your colleagues, your courageous action to at least save whatever vestige of decency you may have in the eyes of your children and grandchildren by resigning from the Republican Party deserves applause. Yes, Mr. Torosyan, "decency" is definitely a word we, too, chuckle at when used in the same sentence with your name, but those near and dear to you at least deserve an excuse to believe otherwise.

We ask of one thing, Mr. Torosyan. When Hovik Abrahamian takes to the podium as the next President of the National Assembly, please remember how you betrayed your people and your ancestors every time you took to the podium and knowingly fabricated facts, misled your people, and cast your vote for legislation aimed at consolidating power in the hands of the few who today govern not for our peoples' sake, but their own.

Again, Mr. Torosyan, we welcome your decision to resign from the Republican Party, but we also note that you are now officially a worn out tool tossed aside by the self-perpetuating machine that has today turned Armenia into an authoritarian state. A tool, admittedly, we, too, are glad to see discarded.

Sincerely,

Save Armenia Action Group (SAAG)

http://asparez.am/_borders/images/logored.gif (http://asparez.am/news/news2008sep/25.9.2008-sa-statement-tigran-torosyan.htm)