PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)



Էջեր : [1] 2

Գալաթեա
28.01.2008, 15:02
Ուրիշների գրածները այդքան քննադատելուց հետո որոշեցի ձեր դատին հանձնել իմ ստեղծագործություններից նույնպես, որ արդարացի լինի :)

Պատրաստ եմ կարդալ ցանկացած առողջ եւ պատճառաբանված քննադատություն :)

Իմ հետեվում գտնվող պատին նայում էր այնպես, որ վախեցա շուռ գալ, մտածելով, որ կտեսնեմ պատից այն կողմ գտնվող, մեկ ճյուղ ունեցող կիսաչոր ծառը: Իմ միջով էր նայում եվ երեւի տեսնում էր ծառի հետեւում գտնվող անհասկանալի պատճառներով մամռոտած քարը: Գիտակցությանս մեջ ծնված համոզմունքը, որ նայելով ուղիղ աչքերիս մեջ, ինձ չի տեսնում, օձի պես սողալով ու գալարվելով խցկվում էր ենթագիտակցությանս անսպառ տարածքը, որպեսզի այնտեղ, չլինելով իր տեղում եվ թվալով չափից դուրս ճշմարտանման, մարմինս սարսռեցնող իր սողքը շարունակի դեպի անգիտակցականը:

Ավելի շատ զգալով, քան տեսնելով նրա հայացքում հազիվ նկատելի փոփոխություն՝ հասկացա, որ ժպտում եմ եվ կատարում եմ սույն դեմքամկանային ձգման գործողությունը բավականին հիմար ձեվով, որն էլ, հավանաբար, շեղեց նրա ուշադրությունը մամռոտած քարի հետեվում գտնվող կոտրած շշերի կույտից: Ինքն էլ ժպտաց, բայց իմ մեջ ամենաչնչին կասկած անգամ չառաջացավ, որ իմ ժպիտի պատասխանն էր դա: Այս գիշեր էլ տեսնեի երեկ գիշերվա երազը: Լավ կլիներ: Լավ կլինե՞ր: Լա՛վ կլիներ: Տխմար:

- Ընդամենը 2 տարի հետո մարդիկ սեվ ու սպիտակ են լինելու, ոնց որ «Փլեզանթվիլում»:

Մասնագիտությանս բերումով ստիպված եմ շատ, շատ-շատ բաների տեղյակ եվ նույնիսկ իրազեկ լինել: Այդ թվում եվ տեղական ու ոչ տեղական արտադրության ֆիլմերի, տեսահոլովակների, մուլտֆիլմերի: Լինեն դրանք հետաքրքիր կամ ոչ այնքան: Որպես կանոն՝ ոչ այնքան: Ցավալի է, բայց փաստ: Ցավալի փաստ հանդիսացող իրազեկությանս պատճառով վերը նշված տեղանունը ինձ ծանոթ էր:

- Ֆիլմը դուրդ եկե՞լ է:
- Ի՞նչ ֆիլմ:
- Նոր, ասացիր. «Փլեզանթվիլը»:
Աչքերում անկեղծ ցավ հայտնվեց: Ինձ համար:
- Դուք էլ չեք հավատում: Հետաքրքիր է, ինչու չեմ զարմանում: Երկու տարի առաջ, երբ Ձեր նման մեկին ասացի Նյու-Յորքի մասին, հիմար ժպիտով ժպտաց ու ասաց, որ «Անկախության օրը» իր սիրած ֆիլմն է: Ինչպե՞ս կարելի է այդքան բութ լինել: Խոսքը Ձեր մասին չէ:
Հայացքում այնքան աղաղակող ծաղր կար, որ անկախ ինձանից անցա իմ ամենասիրած զբաղմունքին՝ ինքս ինձ խղճալուն:

Երբ քարտուղարուհիս ներս մտավ, ինչպես միշտ առանց թակոցի (նա, լինելով թունդ կոմունիստ, դռան ցանկացած նյութից պատրաստած սուբստանցի ձեռքի մկանների կծկումով ցանկացած ձեվով կատարվող թմբկահարումը համարում էր բուրժուական վերապրուկների քստմնելի սովորույթներից ամենաեղկելին), ես, ինչպես միշտ, չնայեցի նրա դեմքին: Երկու ձեռքն էլ զբաղված էին մատուցարանով (դուռը երեվի էլի ոտքով բացեց), որի վրա դրված էին թունդ, կրկնակի սուրճի երկու գավաթ եվ «Ոստրեներ գազազած-գազազած Արեվմուտքից» ֆիրմայի իմ սիրած վաֆլիների մի անհարթ բլրակ: Նույնիսկ փակվող դռան հոխորտուն շրխկոցը չստիպեց, որ հայացքս հեռացնեմ սուրճի երկրորդ գավաթից, որի վրայի նկարը ինձ էր նայում պինգվինափորիկ հարեվանի ութտեղանի ջիպի մգացրած ապակին իր իսկ գլխաչափ քարով ջարդուփշուր արած, աղքատությունից «դավադիտ» եղած լակոտի հուսահատ նագլիությամբ:

- Ես դա կխմեմ, մի անհանգստացեք: Այդ կինը իր 7 տարեկան աղջկան ամեն օր մի քանի անգամ սրանից ավելի թունդ սուրճ է խմացնում: Դրանից նա թուլանում է ու էլ խաղալիք ուզելու ուժ չի ունենում:
Նա նայեց ինձ ջիպի տիրոջ հայացքով, ու ես առաջին անգամ լսեցի նրա ծիծաղը:

- Հավատացի՞ք: Ուրեմն սրան էլ կհավատաք: Հիմա Ձեր քարտուղարուհին իր ընդունարանում նստած նամակ բացելու դանակով իր երակներն է կտրտում, որովհետեվ իր աղջկանից ավելի շատ է ուզում նրա համար խաղալիք առնել: Նրա ամուսինը երեկոյան չոքում է դռան տակ եվ սպասում է կնոջ տուն գալուն, որ իր իմացած բավականին հարուստ ծեծելաձեվերից մեկով նրա մոտից վերցնի այդ օրվա աշխատած ամբողջ օրավարձը՝ թողնելով միայն իր հաջորդ օրվա լափելու հացի փողը: Մի օր նա՝ ձեր քարտուղարուհին, ասաց, որ ահավոր անփույթ է եվ երկու օրը մի անգամ ընկնում-ջարդում է իրեն: Լավ ձեվ է, բան չունեմ ասելու: Ի՞նչ եք ուզում հարցնել: Որտեղի՞ց գիտեմ: Գիտեմ: Աղջկանից: Մենք՝ 7 տարեկաններս, իրար ճանաչում ենք:

Նա ինձ էր նայում քարտուղարուհուս՝ իմ վերջին անգամ տեսած հայացքով:
- Նորից հավատացի՞ք: Ձանձրալի է Ձեզ հետ: Նախկին հոգեբույժներս ավելի... Չգիտեմ ինչ էին, բայց ավելի էին:
- Ես հոգեբույժ չեմ, ես...
- Գիտեմ, գիտեմ, նրանք էլ էին նույնը ասում: Կարո՞ղ եք ասել այդ երկուսի տարբերությունը:
- Հոգեբույժը,- լարվածությունից գլուխս սկսեց զրնգալ,- օգնում է նրանց, ովքեր արդեն լուրջ են կամ անհույս ու արդեն ունեն հոգեբուժարանի կարիք: Հոգեբուժարան: Գժանոց: Իսկ մենք...
- Իսկ դուք մեզ այդ նույն գժանոցի դուռն եք հասցնում՝ աշխատանքով ապահովելով ձեր եղբայր-կոլեգաներին: Վատ չի: Կարելի է մտածել, որ մի ոչ այնքան գեղեցիկ օր բոլոր հոգեբաններդ իրար գլխի հավաքված լցվել եք 2-րդ համաշխարհային պատերազմից հետո լքված անգար ու պայմանագիր էիք կնքել. ասենք՝ «Համամարդկային Խելագարեցման Համաձայնագիր»:

Անզոր կատաղությունից նյարդային մղումով ճանկեցի բազկաթոռիս մաշված փայտե կողը՝ իսպառ մոռանալով երեկ այնտեղ հայտնաբերած գրողի տարած ժանգոտ մեխի մասին: Աչքերս բարձրացրի՝ համոզված, որ տեսնելու եմ մատներիցս չռռացող կարմիր հեղուկի գույն ընդունած նրա աչքերը: Դիմացիս աթոռը դատարկ էր: Որ ճիշտն ասեմ, դիմացս ոչ մի գրողի տարած աթոռ էլ չկար: Դրսից լսվեց «սկոռիի» աղեխարշ վայնասունը: Պատուհանից տեսածս անվավոր մահճակալի վրա պառկած, անըմբռնելի պատահականությամբ կյանք պարգեվող կարմիր հեղուկով տեղ-տեղ պատված, նույնիսկ երկրորդ հարկից իմ խղճուկ տեսողությանն ընկալելի կտրտած երակներով այլանդակված քարտուղարուհուս մարմինն էր:

StrangeLittleGirl
28.01.2008, 15:12
օգնում է նրանց, ովքեր արդեն լուրջ են կամ անհույս ու արդեն ունեն հոգեբուժարանի կարիք: Հոգեբուժարան: Գժանոց: Իսկ մենք...
Էս նախադասության վրա ապագա հոգեբույժը (?) ջղայնացավ:

Իսկ ընդհանրապես, կարծում եմ, լեզուն շատ ծանրաբեռնված էր: Անկեղծ ասած, այնքան էլ լավ չհասկացա: Բայց քարտուղարուհու պահերը լավն էին:

ivy
28.01.2008, 15:25
Չգիտեմ՝ կհամարես սա «առողջ ու պատճառաբանված քննադատություն», թե մեկ ուրիշ բան:
Ուղղակի գրելու եմ կարծիքս՝ նախապես զգուշացնելով, որ ես ոչ առողջ եմ, ոչ պատճառաբանված, հետևաբար, կարծիքս ինձնից դժվար թե շատ հեռու գնա, ինչի համար կանխավ ներողամտություն եմ հայցում: :)

Գրել ես: Գործ է: Արժեք ունի:
Ինձ մի քիչ դժվար էր կարդալ, որովհետև մտքերը շատ էին ծանրաբեռնված համեմատություններով, սիմվոլիզմով... Ու ամեն անգամ, երբ փորձում ես բացել գրածի կծիկը, «մի շնչով կարդալու» կամ անվանենք՝ «մի շնչով հասկանալու» էֆեկտը կորչում է:
Վերջը հետաքրքիր էր. «խելագարի» մենախոսություն, որն իրականում այնքան էլ խելագար չէ... Թեև կարծում եմ, ինչ-որ տեղ, ինչ-որ ֆիլմում կամ գրքում արդեն հանդիպել եմ նման սյուժեների...
Ինչևէ, կարող ես բաց թողնել այս կարծիքս ու կենտրոնանալ միայն առաջին տողի վրա՝ գրել ես, գործ է, արժեք ունի:

impression
28.01.2008, 15:26
"Ամադեուս" ֆիլմում, կա մի արտահայտություն, որ ինձ ահավոր նյարդայնացնում է՝ "Նոտաները չափից դուրս շատ են"…

Եթե լեզվական ծանրաբեռնվածությունը հանենք, իսկ ես այն, ճիշտն ասած, հաճույքով մարսեցի, կստացվի մի տխմար պատմություն՝ գժի կամ կիսագժի մասին:

Գալաթեա
28.01.2008, 15:51
Շնորհակալ եմ կարծիքների համար :)

Հետաքրքիրն այն է, որ բոլորի մոտ է առաջանում այդ "բառային перебор"-ի տպավորությունը և այժմ, գործը գրվելուց 6 տարի անց ինձ մոտ էլ է այդ զգացումը: Ի դեպ, Բյուր, իմ ու քո շատ սիրելի Վիոլետը նունպես դա նշեց Բնագրի շնորհանդեսի ժամանակ, երբ ծանոթացանք: Այս գործը Բնագրում տպագրվել է :oy Ասաց, որ ծանոթ է այդ վիճակին, երբ ուզում ես մտքինդ լիքը բառերով արտահայտել, որովհետեւ անհանգիստ ես, որ ասածդ տեղ չի հասնի :) Ասաց, որ դա մի երկու տարուց կփոխվի, եթե շարունակեմ գրել :)

Ավելացվել է 4 րոպե անց

"Ամադեուս" ֆիլմում, կա մի արտահայտություն, որ ինձ ահավոր նյարդայնացնում է՝ "Նոտաները չափից դուրս շատ են"…

Եթե լեզվական ծանրաբեռնվածությունը հանենք, իսկ ես այն, ճիշտն ասած, հաճույքով մարսեցի, կստացվի մի տխմար պատմություն՝ գժի կամ կիսագժի մասին:

Լիլ ջան, շնորհակալ եմ :)

Վարպետ
28.01.2008, 16:20
Հեղինակին ճանաչում եմ, ինքը չի կարա լավ բան գրի! լօլ Ինքը մենակ լավ կռիվ ա անում! :))))))) Լիլ ջան, պաչիկներ, ապրես:)

Գալաթեա
28.01.2008, 16:27
Հեղինակին ճանաչում եմ, ինքը չի կարա լավ բան գրի! լօլ Ինքը մենակ լավ կռիվ ա անում! :))))))) Լիլ ջան, պաչիկներ, ապրես:)

Քեզ էլ պաչիկներ :oy Շատ եմ սիրում քեզիկ :)

Ուլուանա
28.01.2008, 20:17
Բյուրն ու ivy–ն արդեն ասել են այն, ինչ ես պիտի ասեի։ :) Լեզվի ծանրաբեռնվածությունն ինձ էլ էր «նեղում» կարդալու ընթացքում...


Հետաքրքիրն այն է, որ բոլորի մոտ է առաջանում այդ "բառային перебор"-ի տպավորությունը և այժմ, գործը գրվելուց 6 տարի անց ինձ մոտ էլ է այդ զգացումը:
Այդ դեպքում մեծ հետաքրքրությամբ կկարդայի քո ներկայիս գործերից, եթե տեղադրես։ ;) Անհամբեր պասում ենք։ :P

Գալաթեա
28.01.2008, 20:24
Բյուրն ու ivy–ն արդեն ասել են այն, ինչ ես պիտի ասեի։ :) Լեզվի ծանրաբեռնվածությունն ինձ էլ էր «նեղում» կարդալու ընթացքում...


Այդ դեպքում մեծ հետաքրքրությամբ կկարդայի քո ներկայիս գործերից, եթե տեղադրես։ ;) Անհամբեր պասում ենք։ :P

Շնորհակալ եմ Ան ջան :) Հեսա մոտս փորփրեմ ու գտնեմ-տեղադրեմ սիրո մասին միակ գործս :) Որ մի քիչ էլ ինձ ձեռք առնեք :)

Գալաթեա
28.01.2008, 21:45
Ես կվերադառնամ

Չէի ուզում այդ ծննդյան տոնին մասնակցել: Վերջին վայրկյանին որոշեցի գնալ: Եթե գիրքս հենց այդ օրը կեսօրին չվերջանար, չէի գնա: Գնացի: Դադարել է պետք արագ կարդալը, դադարել...
Ասիական տխուր պետության անունը կրող այդ թաղամասը երբեք չեմ սիրել: Եվս մի լուռ զգուշացում, որ պետք չէր գնալ: Գնացի:
Իոսիֆ Բրոդսկիի փոքրիկ ժողովածու, չափերով լաբորոտարիայի կոլբա հիշեցնող շշիկով «Նեմիրոֆֆ պերցովկա» ու դառը շոկոլադի հսկայական սալիկ: Վատ նվեր չէր. ինձ էլ նվիրեին, կուրախանայի:

Լավագույն ընկերուհուս ընկերոջ` Տիգրանի ծննդյան տոնն էր: Մի տեսակ սպասողական վիճակ էր: Աննան` ընկերուհիս, ինչպես միշտ, առանց խոսքի հարցական հայացքս հասկանալով` ասաց, որ Տիգրանի ընկերն է գալու: Նոր էր Ռուսաստանից եկել, ինչպես ինձ տեղեկացրին: Չխաբեց մարդը: Եկավ:
Էրիկին ուղղած առաջին հայացքս ոչինչ չասաց: Բացառապես: Ոչ մի զգացում, կայծակի ոչ մի հարված` անգամ թույլ: Տղա էր իր համար: Ինձնից հասակով, ինձնից տարիքով, մուգ կանաչ աչքերով, բաց գույնի մազերով: Արտաքինից միայն քիթն էր հայի: Հատկապես պրոֆիլից:
Անցավ երկու ժամ եվ ես զգացի, որ դադարում եմ ափսոսալ, որ չեմ հասցնելու սիրելի ֆիլմս` «Առանց դեմքի»-ն, ութերորդ անգամ նայել այդ երեկո. ծրագրում տեսել էի, որ կա: Անգամ ամենաչսիրածս երեվույթը` տղամարդու` ինձ ուղղված երկարատեվ ու անթարթ հայացքները, չէին նյարդայնացնում: Տարօրինակ էր` հաշվի առնելով երբեմն կոպտության հասնող կատեգորիկ բնավորությունս:

Այդ օրն ընդհանրապես հարուստ էր սկբունքներիս խախտումով. անկեղծ զրույց մարդու հետ, որին առաջին անգամ էի տեսնում, հեռախոսահամարի տրամադրում առաջին իսկ խնդրանքից հետո, ինձնից նախկինում կիլոմետրերով հեռու` սրտի անհանգիստ թրթիռ ու սպասում` կուղեկցի՞ տուն, թե չէ: Կհրավիրի՞ հանդիպման, թե ինձ միայն թվում է, թե դուր եմ եկել:

Ուղեկցեց: Հրավիրեց: Այդ պահին ինձ պարզապես հետաքրքիր էր: Ուրախ էի, որ ճիշտ դուրս եկա: Որ անտարբեր չի մնացել: Թվում էր` ուրախ էի: Հետո, ուշ, աններելի ուշ հասկացա, որ երջանիկ էի (դա իմ սեփական տեսությունն էր, տարիների ընթացքում մշակած, որ երջանկություն չկա, կան պարզապես հոգեպես խելագարեցնող, երգել, պարել, թռչել ստիպող պահեր, երբ դու երջանիկ ես. մնում է դա հենց այդ պահին զգաս` հոտառությամբ, նյարդերով, արյամբ): Այսինքն, ես ինքս բաց թողեցի մի վայրկյան, որի իրական, շոշափելի ու սարսռեցնող հաճույքը կարող ես զգալ միայն, եթե հենց այդ պահին ես հասկանում, որ երջանիկ ես: Այդպես գրեթե չի լինում:
Հանդիպելու էինք հաջորդ օրը` դասերիցս հետո:

Վերջին` թարգմանության տեսության դասից, ինչպես միշտ, փախանք: Ես ուԱննան համոզված էինք, որ հեքիաթային Կաշչեյին հիշեցնող, մեղմ ասած, ծեր դասախոսը միայն ուրախ է լինելու մեր բացակայության համար: Առիթներ էին եղել դրանում համոզվելու…
Ինստիտուտի ճաշարանում նստած էինք, ու միայն ընկերուհուս հեգնախառն ժպիտից հասկացա, որ սուրճս դառել է վռիկ, որովհետեվ, ինչպես պարզվեց, հայացքս պատի ժամացույցից գրեթե չէի կտրել: Մտնելու պահից:

- Ժամո ե՞ս, ախչի, - կեսկատակ-կեսլուրջ հարցը վերադարձրեց իրականություն:

Այլ կերպ ասած` երկնքից թափով շրմփացի մեր խղճուկ ճաշարանի՝ փափուկ լինելուց բավականին հեռու աթոռին:
Ցավոտ էր:
Ես ուշացա: Տասը րոպեով: Չէր սպասել: Չէր սպասել…

Հիմա, հետ նայելով այդ ամենին, մտածում եմ` պետք է ջնջեի նրան կյանքիցս: Առանց մտածելու: Ինքնասիրությունս պետք է ստիպեր: Ու առողջ դատողությունս պարտավոր էր հասկանալ` պետք է սպասեր: Չէր կարելի չսպասել:

Իսկ ես մեղավորի զգացումից տանջվելով, խելագարվելով սպասում էի զանգի ու ներման: Տասը րոպե ուշացման համար:

Հետո կայացավ ե՛վ խոսակցություն, ե՛վ ներում (ինձ մեծահոգաբար ներեցին ստոր ուշացումս), ե՛վ հանդիպում: Միայն մենք: Ես ու նա:

Միակ` առաջին եվ վերջին հանդիպումը երկուսով:

Զգացումներիս`ժամանակի հետ առավել կործանարար դարձող ալեկոծ գետն անգամ իր արդեն վայնասուն հիշեցնող խշշոց-վշշոցով հետ չպահեց ինձ նրանից, որ լողալ չգիտեի: Խեղդվում էի: Ու ժպտում էի խեղդվելով:

Մի անգամ Աննային փորձեցի բացատրել` ինչ եմ զգում: Բացատրելս տեվեց Ավանի կամրջից ոտքով ճանապարհը մինչեվ Ջրաշխարհ: Հիմա ինձ ռեգրեսիվ հիպնոսի պետք է ենթարկեն, որպեսզի հիշեմ այդ խոսակցությունից գոնե մի բառ: Ինչ ունեի այդքան խոսելու դինոզավրերից հին այդ զգացմունքի մասին .. Աստված գիտե:

Մեր երկրորդ, միայն երկուսով կայանալիք հանդիպմանը երկու օր կար: Անգամ սենյակս էի հավաքում` մայրիկին անսպասելի երջանկություն պարգեվելով, միայն թե ժամանակը շուտ անցներ:
Հանդիպման նախորդ օրվա երեկոն էր: Խոհանոցի սեղանի մոտ նստած սիրելի մարդկանցիցս մեկի համար իր անգլերեն մինիմումի թեման էի թարգմանում: Լեզվաբանական ինչ-որ տեքստ էր:
Հեռախոսի զանգ: Այս խոսակցության հիմնական բովանդակությունը վերհիշելու համար ռեգրեսիվ հիպնոս պետք չէ:
- Սոն ջան, ես վաղն առավոտյան շուտ պետք է գնամ:
- Մի գնա:
- Անսպասելի խնդիր է առաջացել, պետք է լուծել, ջան:
- Մի գնա, խնդրում եմ:
- Ես երկու շաբաթից ամենաուշը կգամ:
- Դու էլ չես գա:
- Սոն, ժպտա, իմ սիրած քո ժպիտով: Ես գալու եմ:

Առաջին երկու ամիսը չգիտեմ՝ ինչպես անցան: Նոր աշխատավայրիս խելահեղ ռիթմը թույլ չտվեց, որ խելագարվեմ: Մինչեվ գիշերվա մեկը վազվզոց, ռեստորանի` տեղի եվ դրսի հյուրերին ուղղված պարտադիր ժպիտներ, լարվածություն, ամեն ինչ ճիշտ ու ժամանակին կազմակերպելու պարտավորվածություն, իսկ մեկից հետո՝ գործընկերներիս հետ մոտակա կաֆեն կամ դիսկոտեկը: Ամեն օր: Ու մոռացության փորձեր` երբեմն հաջողված, երբեմն՝ ոչ: Լացը զսպելու համար բռունցքներս սեղմելուց ափերումս առաջացած վերքեր: Ու ոչ միայն ափերումս: Մնացած վերքերս չէին երեվում: Ներքին երկրաշարժերս նույնպես ոչ մի սանդղակ չէր գրանցում:
Ապրեցի: Շարունակեցի ապրել:

Իսկ նա իսկապես վերադարձավ: Երեք տարի անց: Կնոջ հետ: Իր աշխատավայրն իմ գրասենյակից ոտքով երեք րոպե հեռավորության վրա է:
Սիրում եմ կյանքը: Այն անկրկնելի է, եթե անգամ ապրում ես անվերականգնելի ներքին կոտրվածքներով ու ժամանակ առ ժամանակ առանց զգուշացնելու ու առանց ցավազրկման հեռացվող հոգով:
Ես ապրում եմ:

Ուլուանա
28.01.2008, 22:08
Տխրեցի... :(
Լավ էր։ :)Ճիշտ է, կարելի է ասել, սովորական սիրային պատմություն, որը ցանկացած մարդու հետ էլ կարող էր պատահել, բայց լավ էիր ներկայացրել։
Էս մեկի մեջ արդեն նախորդի նման ծանրաբեռնված մտքեր չկային, կամ եթե կային էլ, համենայնդեպս, հաստատ այնքան շատ չէին, որ խանգարեին։ ;)


Իսկ վերջաբանն իսկապես շատ լավն էր։ :good

StrangeLittleGirl
29.01.2008, 01:27
Հա՛, էստեղ էդ ծանրությունը մի քիչ թեթևացած էր: Բայց որոշ տեղերում, կարծում եմ, օրիգինալ մտքերը մի քիչ արհեստական էին: Օրինակ.

Ասիական տխուր պետության անունը կրող այդ թաղամասը
Եթե գրված լիներ պարզապես Բանգլադեշ, կարծում եմ ոչնչով գործը չէր տուժի:

Մի հատ էլ ծանր նախադասություն.

Իոսիֆ Բրոդսկիի փոքրիկ ժողովածու, չափերով լաբորոտարիայի կոլբա հիշեցնող շշիկով «Նեմիրոֆֆ պերցովկա» ու դառը շոկոլադի հսկայական սալիկ:
Բայց մի երկու բան էլ ասեմ, որ ինձ դուր եկավ: Մի անգամ Նենսի Ագաբյանը մեր վորքշոփի ժամանակ իմ գործերից մեկի մասին ասաց, որ երբ անուններ կան ու չեն բացատրվում, թե դրանք ովքեր են, ավելի անմիջական մթնոլորտ է ստեղծվում, և դա լավ է: Իհարկե, ինձ մոտ անունների տարափ էր, բայց այստեղ էլ Աննայի մասին բառացի չասելը, որ նա պատմողի ընկերուհին է, նորից շատ անմիջական մթնոլորտ է ստեղծում:
Իսկ այն, որ սիրո մասին էր, է՜հ… Երկու պատճառով չեմ սիրում սիրո մասին ստեղծագործություններ. մեկ, որ ծեծված ու տափակ խոսքեր են, երկրորդ, որ տխուր հիշողություններ են արթնանում: Սա երկրորդ դեպքն էր:

Երկնային
29.01.2008, 01:55
«Հոգեբանը» առաջին անգամ կարդացի… դուրս եկավ … բայց իրոք խճճված պահեր կային, որ այնքան էլ լավ չհասկացա… բայց ընդհանուր առմամբ ոչ ստանդարտ ա ինքը, իսկ դա շատ լավա :)

«Ես կվերադառնամ» երկրորդ անգամ կարդացի… ու երկրորդ անգամ էլ լաց եղա :oy… սիրուն ես գրում Լիլ… :love

Հ.Գ. ես շատ կզարմանայի, եթե Վարպետը քեզ պարզապես միանգամից գովեր.:D… առանց նշելու, որ դու կռվարար ես ու լավ բան չես կարող գրել :P

Գալաթեա
29.01.2008, 02:06
«Հոգեբանը» առաջին անգամ կարդացի… դուրս եկավ … բայց իրոք խճճված պահեր կային, որ այնքան էլ լավ չհասկացա… բայց ընդհանուր առմամբ ոչ ստանդարտ ա ինքը, իսկ դա շատ լավա :)

«Ես կվերադառնամ» երկրորդ անգամ կարդացի… ու երկրորդ անգամ էլ լաց եղա :oy… սիրուն ես գրում Լիլ… :love

Հ.Գ. ես շատ կզարմանայի, եթե Վարպետը քեզ պարզապես միանգամից գովեր.:D… առանց նշելու, որ դու կռվարար ես ու լավ բան չես կարող գրել :P

Ապրես մռութ ջան :)

Գալաթեա
30.01.2008, 21:34
Գործս ռեղադրում եմ նույն էջում, թող ստացվի ժողովածու` Հոգեբանը խորագրով :)


Ներքեւում աշխատողը

Թվում էր` եթե այդ օրը հազարամյակների պատմություն ունեցող ունեցող ժողովրդի ևս երկու ներկայացուցչի կեղտոտ եղունգներով, հիսուն դրամը մեկնող աջ կամ ձախ ձեռք տեսնի, սրտխառնուքը կդառնա անտանելի:

Նախավերջին` կանացի, ամենայն հավանականությամբ թանկարժեք մատնահարդարի մոտ լցրած եղունգներով մատները մեկնեցին քանիցս տշած հիսուն երկաթե դրամանոցն ու ձայնը, սայլի խղճահար ճռճռոց հիշեցնելով ասաց` մի հատ:
''Հետաքրքիրա, քո դժբախտ հիսուն դրամանոցին ուրիշ քանի հատ պիտի տայի'', - լրիվ անկախ իրենից մտածեց ու հետզհետե ուժգնացող սրտխառնոցով մեկնեց մուգ սրճագույն ժետոնը:

Փողոցը կանչում էր: Երևանի փողոցը: Ապակե աշխատավայրի մի քառակուսի մետր տարածքը` թվում էր` էլեկտրական մսաղացի պես կաղա ու արյունաքամ կանի, եթե վայրկյան առաջ իրեն չշպրտի վերև: Վերև: Եթե միայն կռճոնածածկ փողոցներով ու մայթերով քայլող մարդիկ իմանային` ինչ է դա. վերև:

Ապակին պատից անթափանց է: Մարդկանց` ֆիլմի կադրերի պես իրար հաջորդող դեմքերը պատերազմից ատելի են: Աշխատանքդ սովից սատկելուց գրեթե նախընտրելի չէ: Աղմուկը խեղդում է: Լռությունը` բռնաբարում: Հոգին: Անընդմեջ:

Վերջինը նա էր: Կրկին: Եվս մեկ անգամ:
Զիլ ոռնալու ամենակուլ տենչից հիշեց մանկական խաղը` չորրորդ հարկի հարևանի երեխայի հետ, երբ ութ տարեկան էր: Հարևանի երեխան բարձրանում էր աթոռի վրա, թևերն օղակ անում, իսկ ինքը` բոլոր չորս վերջույթները գետնին` ավելի ճիշտ` հարևանի` հետ տված կարպետին` (հոտից դատելով), ոռնում էր գայլի պես: Մուլֆտիլմում էին տեսել: Ծիծաղում էին: Լավ էր:

Սա, ինչպես միշտ, մեկնեց տասը դրամանոցն ու ասաց.
- Մեկ հատ:

Հասկացավ, որ վայրկյան առաջ ծնված հույսը, որ այս անգամ ամեն անգամվա պես չի լինի, ընդամենը իր պես ապուշ օպտիմիստի վարգագույն երանգ էր` համատարած մոխրագույնի ֆոնի վրա:

- Հիսուն արժի, - տերմինատոր առաջինի պես բութ հայացքը ապակու վրա խզբզած դեմքին չնայելով ասաց:
- Չէ հա,- էլի ասաց....աստված իմ ... էլի ասաց ...., - չէ հա:

Սրտխառնուքին միացած սպանելու մոլուցքը` թվաց նոր էր, բայց չհասկացավ պարզապես, որ այդքան ուժեղ առաջին անգամ էր զգում:
- Հա, պատկերացնում է՞ս: Մարմնավաճառի որդի!! (Այդպես էլ չսովորեց բարձրաձայն ասել` բոզի տղա):

Ասաց, չէ, գոռաց ու պայուսակից փոքրիկ հայելին հանելով նայեց դեմքին: Միշտ ցանկացել էր իր դեմքը տեսնել նման իրավիճակներում: Այսօր որոշեց առիթը չկորցնել:

Հայելին տեսադաշտից երբ հեռացրեց, արդեն տասը դրամանոցը մի տեղը դրած գնացել էր: Վերջինը հուսաց պարզապես ... մի տեղ դնելու պահով ... գիտեր, որ չի դնի:

Դեպի Վերև տանող աստիճանները բարձրանալիս մտածեց, որ հետաքրքիր կլիներ ծանոթանալ ինչ-որ օդաչուի հետ: Իր և նրա Վերևները համեմատելու համար: Գիտեր նախապես, որ իր Վերևը ներքև լինելով հանդերձ նրա Վերևից բարձր էր լինելու: Ինքը կկարողանար դա ապացուցել: Հիմա զգում էր այդ անելու ուժը ինչպես դռան տակ մնացած մատի ցավն են զգում:

Կանգնեց կրպակի մոտ սիգարետի սովորական տուփը գնելու և կիսաժպտալու անատամ, բայց մի տեսակ վավաշոտ ծերուկին` կրպակի վաճառողին: Տուն հասնելուց առաջ մնաց միայն հրապարակի շատրվանի տակ աննորմալի պես թրջվել-ջուր դառնալն ու սիրած կաֆեի վռիկ սուրճը գլուխը քաշելը:

Այսօր իր սիրած սեղանը զբաղված էր ... ինչպես միշտ: '' Դժվարա հա երևի մի անգամ էլ էդ հաստ հետնամասովդ ուրիշ աթոռի մակերես ճնշես, - ատելությամբ մտածեց ու համարյա առանց նայելու նստեց ուրիշ սեղանի մոտ: Շորերն արդեն չորացել էին, տաք երեկո էր:

Միայն երբ գլուխը կախ, պայուսակի մեջ կրակայրիչն էր փնտրում, սիգարետին հայտնի չէ որտեղից մոտեցած լուցկու վառված հատիկը (ոտ առավ, եկա՞վ` հասցրեց մտածել) հուշեց, որ մենակ չի սեղանի մոտ:

Դիմացի աթոռին նստած տղան կիսաժպտաց: ''Չլինի՞ գռեհիկ տեսք ունեմ'', - մտածեց ու ժպտաց իր իսկ մտքին` հայացքը չկտրելով դիմացինի դեմքից, մինչև նրա ժպիտը չդարձավ ավելի բաց ու հմայիչ:

- Գնա՞մ, - հարցրեց, - չէի նկատել Ձեզ, ճիշտ:
- Ու՞ր Ձեր սիրած սեղանը զբաղված է, - ասաց:

Ուզեց մասնակից դարձնել երիտասարդին հաստ հետևամասի հետ կապված իր մտքերին, բայց, ինքն էլ չհասկացավ ինչու, հարցրեց.
- Օդաչու ե՞ք:
- Առանձնապես չէ,- դարձյալ ժպտաց տղան, - վերևներից նախընտրում եմ իններորդ հարկը:

Շատ քայլեցին:
Երբ մտնում էր իր շենքի մուտքը, շուռ եկավ հրաժեշտ տալու: Որոշել էր ոչինչ չասել, պարզապես` գնա:

- Վաղը գամ մետրո: Թույլ կտա՞ս:
Ժպտաց ու այնպես, որ ցանկացավ հայելին հանել ու նայել իր դեմքին:

- Չէ, մի արի: Ես ինքս չեմ գնալու:
Այն մտքից, որ վաղը չի տեսնելու տասը դրամանոց ախմախին` աստիճանները բարձրանալիս երգում էր:

Վերելակը էլի չէր աշխատում:

Taurel. . . .
04.02.2008, 18:38
Քանի՞ տարեկան ես..........

Գալաթեա
04.02.2008, 19:54
Քանի՞ տարեկան ես..........

Իսկ հարցնելու դրդապատճառը?

Taurel. . . .
04.02.2008, 22:59
Տենց էլ գիտեի.........Ինձ միշտ հետաքրքրում էր, թե ի՞նչ են մարդիկ զգում , երբ իմ ստեղծագործուրյունները կարդալուց հետո հարցնում են, թե քանի՞ տարեկան եմ............Լավ ես գրում, ամեն մեկը չի հասկանա;).........ինձ թվաց , թե «կատաղած » ես կյանքի վրա........... Հետաքրքիր էր թե քանի տարեկանում ես հասցրել .............

Գալաթեա
04.02.2008, 23:25
Տենց էլ գիտեի.........Ինձ միշտ հետաքրքրում էր, թե ի՞նչ են մարդիկ զգում , երբ իմ ստեղծագործուրյունները կարդալուց հետո հարցնում են, թե քանի՞ տարեկան եմ............Լավ ես գրում, ամեն մեկը չի հասկանա;).........ինձ թվաց , թե «կատաղած » ես կյանքի վրա........... Հետաքրքիր էր թե քանի տարեկանում ես հասցրել .............

"Լավ ես գրում" -ի համար շնորհակալ եմ :) 26 տարեկան եմ, Taurel: Իսկ վերաբերում է կատաղած լինելուն, էն էլ կարմիր գույնով, երանի բոլորը կարողանային իմ պես կյանքը սիրել: Բայց պարտադրել քեզ, որ հավատաս դրան ոչ կարող եմ, ոչ էլ ուզում եմ :)
Զգա եւ եզրահանգիր ըստ կարողությունների, քո իրավունքն է :)

Taurel. . . .
04.02.2008, 23:45
Քեզ մինչև վերջ հասկացա:)......

Գալաթեա
05.02.2008, 00:17
Քեզ մինչև վերջ հասկացա:)......

Մնումա` ինձ բացատրես :) :) :) ;)

Taurel. . . .
06.02.2008, 16:34
Մնումա` ինձ բացատրես :) :) :) ;)


. . . . Անցա՞նք........:)

Djavaxhq
06.02.2008, 18:59
Երեքն ել լավն էին բայց կվերադառնամը ինձ շատ դուր եկավ, ոնց էիր մեզ տղեքիս բնութագրել բայց ի վերջո ով է մեղավոր մի քիչ բարդ ես գրում բայց մտածելու տեղիք է տալիս ապրես
ասում ես սիրում ես կյանքը բայց ես ինչքան զգացի ինքնասպանության միտքը ափառում է ուղեղումդ դա այտպես է՞, եթե այո ինչու՞

Գալաթեա
06.02.2008, 19:43
Երեքն ել լավն էին բայց կվերադառնամը ինձ շատ դուր եկավ, ոնց էիր մեզ տղեքիս բնութագրել բայց ի վերջո ով է մեղավոր մի քիչ բարդ ես գրում բայց մտածելու տեղիք է տալիս ապրես
ասում ես սիրում ես կյանքը բայց ես ինչքան զգացի ինքնասպանության միտքը ափառում է ուղեղումդ դա այտպես է՞, եթե այո ինչու՞

Շնորհակալ եմ գնահատականի համար :)
Միգուցե գրականությունս դեպրեսիվոտ է, չեմ հարքում, բայց ինքնասպանության միտք դեռ երբեք չի այցելել :) Նույնիսկ ամենաանելանելի իրավիճակներում: Դրա վառ ապացույցն այն է, որ ես հիմա այստեղ գրում եմ .ես սովորություն ունեմ որոշածս իրականացնել ;)

Գալաթեա
13.02.2008, 02:05
Ե՞րբ էր վերջին անգամ...չեմ հիշում...հիշողությա՞նս ինչ է եղել..
Այսօրվա ամպածածկ արևը լուսնի էր նման: Հաստատ կսրթսրթացներ, եթե հասնեի, ձեռք տայի .. մակերեսախառը:
Ո՞ր կետին ես հասել տեսնես, եթե մեկ շիշ գինին չի տաքացնում, իսկ մի հայացքը արյանդ մեջ երակայինով ներարկած լավա է հիշեցնում: Միայնության ո՞ր աստիճանին ես մագլցել, երբ կողքիդ բազմությունը լոկ մեխում է մենությունդ ափերիդ մեջ` խաչելով քեզ սեփական մտքերիդ:
Անելանելի չորս պատի ո՞ր անբեկանելի բարձրությունն է, որ ստիպում է թեւաթափ լինես` մոռանալով այդ անջրպետը հաղթահարելու ամենախղճուկ փորձն անգամ: Զգայարաններիդ ընկալունակության ո՞ր բարձրակետն է, որ ստիպում է երաժշտությունն զգալ բոլոր նյարդերով` ներառյալ ջութակը սարքող վաղուց մեռած վարպետի շնչառությունը:
Սկսել եմ սխալ բաներ անել...վերջին անգամ ե՞րբ էի սխալվել .. դա էլ չեմ հիշում: Չես ուզում սխալվել` մի ապրի: Ո՞վ էր ասել: Երեւի ես...նման է ինձ, անգամ եթե ես չեմ:
Տանգոն կյանք չէ. այստեղ կարող ես սխալվել ու անցնել առաջ...հենց դա է տանգոյի հմայքը: Դեմ չէի լինի պարել այդ տանգոն կույր գնդապետի հետ: Հինգ րոպե, որ համազոր է հինգ տարվա կյանքի խտացրած իմաստնությանը:
Կյանքի պահածո: Եթե գիտնական լինեի` այս ուղղությամբ կաշխատեի: Բայց պետք կլիներ ամեն ինչ անել, որ պահածոն բացելիս սուր մասերը մատներս չփրթեին...ու երկաթի հոտ չգար, որ ժամանակի ընթացքում ժանգահոտի կվերածվեր...ու խտացրած կյանքի լցոնման ու պահպանման ժամկետը պետք կլիներ դրվագել` "Հունվարից մինչ անվերջություն` չբացելու դեպքում": Ու զգուշացնել անպայման` "Չբացել, հնարավոր է թունավորում: Երկարաժամկետ":
Արցունք էլ չկա: Գոնե արցունք լիներ: Թեւ արցունքների թեթեւացնող դերը, կարծում եմ, միշտ գերագնահատել են: Մնում է միայն մի բան` ներողության խոսքեր շշնջալ միայնությանդ համար: Քանզի ոչ ոք պարտավոր չէ այն լցնել իրենով: Ոչ ոք:
Այն ընդհանրապես հնարավոր չէ խորտակել:
Չմոռանամ խմել միայնության կենացը: Վաղը:

Գալաթեա
23.03.2008, 14:57
Երկինքը կեղտոտ էր: Եթե անձրև գար, ցեխ էր չռռալու: Փորձեցի գոնե մի պատառ մաքուր երկինք գտնել մեքենայի դիմապակու համեստ տարածքում: Չստացվեց: Երկինքը երկու ամիս չլվացած սպիտակեղենի պես կեղտոտ մնաց: Ու դա այն դեպքում, որ մեքենան շարժվում էր` անխուսափելիորեն փոխելով դիմապակու կադրերը: Փոխում էր ու չէր փոխում:
Վերջին շրջանի ապրածս ծերացրեց: Եթե մազերս ներկած չլինեին` կերևար, որ սպիտակել եմ: Ամբողջությամբ: Հոգիս էլ է ծերացել: Թեև ասում են` չի ծերանում...Սուտ..Ես զգում եմ, որ հոգուս կնճիռները ցավում են:
Փաստորեն` ես հոգի ունեմ...Գովելի է...Ուրախալի հայտնագործություն: Վիվալդիի ջազացված Գարնան նոտաների ներքո Քրիստոսը հառնում է ի մեռելոց: Ասում են` օրհնյալ է...Որ ասում են` այդպես կլինի, չեմ վիճում: Ուրիշի մեղքի համար իրեն խաչածը երիցս Օրհնյալ է: Հատկապես մեր օրերի պրիզմայով դիտարկելիս, երբ ամեն մի մեղքիկ գործած մարդուկ իր մեղքիկի համար դիմացինին է խաչում: Կամ կողքինին: Տեղադրությունն այս դեպքում էական չէ:
- Իսկ դու ունե՞ս քո անձնական գործածության Գողգոթան: Իսկ խաչդ Եւրոստանն է՞ տեղադրել: Իսկ խաչիդ վրայից որ նայում ես, հեռուստաաշտարակի քանի՞ հատ արբանյակն է երևում: Իսկ դու հասկանում ե՞ս, որ դու խաչին ես գամված: Ո՞չ: Երանի քեզ...
Արցունքս ձերն է: Այդպես էլ չհաստատված թվով խաչվածներ: Այլևս անանուն մնացած անմահ հոգիներ: Հոգուս կնճիռներից ամենացավոտը նույնպես ձերն է: Թող այսօրվա սուրբ, կարմիր գինին խաղաղություն բերի ձեր հոգիներին:
Գարունը արյունով է սկսվել: Ծաղիկ պետք է վառեր իմ տեղեկություններով...Կվառի՞ դեռ: Կբուրե՞ն այդ ծաղիկները: Քնքշորեն սիրել կլինի՞ մեկին .. Սկզբի համար` պարզապես սիրելն էլ չէր խանգարի: Պարզապես ՍԻՐԵԼ:
Սերը կփրկի աշխարհը: Եթե հարգելի պատճառներով չհասցնի` նրա կործանումից հետո բարձր մակարդակով կկազմակերպի ավերակների տակից սիրո զավակների մարմնի տարբեր մասերի պեղելը, վերևում ըստ մարդաբանական-հոգևոր կանոնների շարել-դասավորելը: Սերը կանի: Այն ամենակարող է:

Արևը կմաքրի երկնքի կեղտը:

dvgray
23.03.2008, 19:03
Սիրում եմ օպտիմիստ մարդկանց:
:)
Մանավանդ սիրում եմ նրանց հետ ընկերություն անել: Միասին կարելի է աշխարհը շուռ տալ:

Գլոբալ Հայացք
25.03.2008, 22:11
Galatea՛, լավ ես գրում, զարմացնում ես, շնորհակալ եմ:

Ուզում էի այստեղ մի "ամենալավ" հատված մեջբերել, բայց որը ընտրում էի նայում էի կողքը ու գտնում էլի մի երկուսը, որ կնեղանային, եթե նրանց չվերցնեի, ու չմեջբերեցի ոչ մեկը:

Վերևում ասվեց, որ դժվար է կարդացվում կամ բառերը "շատ" են, բայց այդքան չզգացի, միայն թե կարդալու ռիթմը ընկնում է այդ "խտացված" նախադասություններից (եթե թույլ տաս), ու կարդալիս ավելի շատ հասկանում ես, քան ստանում ինֆորմացիա (նկատի ունեմ ավելի շատ գիտակցությունն է աշատում):

Մի խոսքով (թե չէ շատ կխոսամ) շնորհակալություն:

Գալաթեա
01.04.2008, 21:50
Ինչ-որ բան փոխվել է:
Բայց երևի` դեպի վատը: Առանց այն էլ` հոգեվիճակի կայունությունը երբեք խաղաթուղթս չի եղել: Ինքնին հոգեվիճակս խաղաթուղթ եղել է, բայց միայն օտարի ձեռքում: Փաստորեն առանձնապես շատ բան չի փոխվել..
Դադարել եմ գիշերային երկնքին նայել: Այնինչ` այնքան էի սիրում: Միայն ամպրոպի դղրդոցին անխուսափելիորեն ուղեկցող կայծակի կուրացնող շանթարձակումն է ստիպում մոտենալ պատուհանին:
Ու դու այնտեղ ես: Պատուհանիս մոտ: Կայծակի ծնվող ու մեռնող հոգում: Ամպրոպի ձայնում:
Արևի մեջ էլ կաս կարծես: Վերջերս եմ նկատել: Նայում եմ արևին` ժպտում եմ: Հաստատ կաս: Անգամ երբ երկար նայելուց լաց եմ լինում, միևնույն է` կաս:
Աշխատանքիս ճանապարհին էլ կաս: Երբ մեքենայի լուսամուտից դուրս եմ նայում նոր ծաղկած ծառերին: Ու երբ փակ մեքենայի մեջ խելագարեցնելու աստիճան, մաշկովս զգում եմ յուրաքանչյուր բողբոջի բույրը: Մաշկս ցավում է այդ քնքշանքից: Դու ես դարձյալ:
Նինա Սիմոնը խռպոտ իր ձայնով ասում է, որ պետք է ուժ գտնել վեր կենալու սեղանից, երբ սերն այլևս չի մատուցվում ու յուրաքանչյուր նոտան, հառաչը, խաղը ու տառապանքը դու ես:
Ֆիզակական ցավն ուրախություն է պատճառում, այնինչ երբեք մազոխիզմի տարրեր չեմ կրել: Պարզապես գիտեմ, երբ գա հոգեկանը` տանելու եմ հերթական կլինիկական մահս: Կարճ ճամփորդություն դեպի դաժան իրականություն: Առանց ուղեցույցի ու ճամփաբաժանների: Ուղիղ ու երկար: Եթե հասկացար, որ մահդ կլինինական է` շրջվում` հետ ես դառմում: Մինչ նոր կլինիկական մահ: Եթե ոչ... Չէ, ավելի լավ է` հասկանաս:
Ճամփաբաժանները մինչև կլինիկական մահն են: Ընդ որում ես միշտ, գրեթե միշտ գիտեմ, որն է ճիշտ ուղին: Ու անխտիր ամեն անգամ ոտքս դնելով սխալին` շրջվում ու օդային համբույր եմ ուղարկում այն մյուս, ճիշտ ուղուն:
"Գնամ բարով", - շշնջում եմ ժպտալով:

*e}|{uka*
01.04.2008, 22:38
Անգամ երբ երկար նայելուց լաց եմ լինում, միևնույն է` կաս:

Ինչ հոգեհարազատ էր ... :cry2


Ապրի Գալաթիկը , լավա գրում :oy

Երվանդ
01.04.2008, 22:42
Ինչ-որ բան փոխվել է:
Բայց երևի` դեպի վատը: Առանց այն էլ` հոգեվիճակի կայունությունը երբեք խաղաթուղթս չի եղել: Ինքնին հոգեվիճակս խաղաթուղթ եղել է, բայց միայն օտարի ձեռքում: Փաստորեն առանձնապես շատ բան չի փոխվել..
Դադարել եմ գիշերային երկնքին նայել: Այնինչ` այնքան էի սիրում: Միայն ամպրոպի դղրդոցին անխուսափելիորեն ուղեկցող կայծակի կուրացնող շանթարձակումն է ստիպում մոտենալ պատուհանին:
Ու դու այնտեղ ես: Պատուհանիս մոտ: Կայծակի ծնվող ու մեռնող հոգում: Ամպրոպի ձայնում:
Արևի մեջ էլ կաս կարծես: Վերջերս եմ նկատել: Նայում եմ արևին` ժպտում եմ: Հաստատ կաս: Անգամ երբ երկար նայելուց լաց եմ լինում, միևնույն է` կաս:
Աշխատանքիս ճանապարհին էլ կաս: Երբ մեքենայի լուսամուտից դուրս եմ նայում նոր ծաղկած ծառերին: Ու երբ փակ մեքենայի մեջ խելագարեցնելու աստիճան, մաշկովս զգում եմ յուրաքանչյուր բողբոջի բույրը: Մաշկս ցավում է այդ քնքշանքից: Դու ես դարձյալ:
Նինա Սիմոնը խռպոտ իր ձայնով ասում է, որ պետք է ուժ գտնել վեր կենալու սեղանից, երբ սերն այլևս չի մատուցվում ու յուրաքանչյուր նոտան, հառաչը, խաղը ու տառապանքը դու ես:
Ֆիզակական ցավն ուրախություն է պատճառում, այնինչ երբեք մազոխիզմի տարրեր չեմ կրել: Պարզապես գիտեմ, երբ գա հոգեկանը` տանելու եմ հերթական կլինիկական մահս: Կարճ ճամփորդություն դեպի դաժան իրականություն: Առանց ուղեցույցի ու ճամփաբաժանների: Ուղիղ ու երկար: Եթե հասկացար, որ մահդ կլինինական է` շրջվում` հետ ես դառմում: Մինչ նոր կլինիկական մահ: Եթե ոչ... Չէ, ավելի լավ է` հասկանաս:
Ճամփաբաժանները մինչև կլինիկական մահն են: Ընդ որում ես միշտ, գրեթե միշտ գիտեմ, որն է ճիշտ ուղին: Ու անխտիր ամեն անգամ ոտքս դնելով սխալին` շրջվում ու օդային համբույր եմ ուղարկում այն մյուս, ճիշտ ուղուն:
"Գնամ բարով", - շշնջում եմ ժպտալով:



Հզորա:)

Բարեկամ
02.04.2008, 02:08
Հա, լավն էր

Սելավի
02.04.2008, 04:24
Galatea ՋԱՆ հիացած եմ, ես էս կյանքից էդքան էլ լավ գլուխ չեմ հանում, բայց քո գրածների մեջ մի տեսակ կյանք կա, ներդաշնակություն կա, խաղաղություն կա, ես ամբողջ ստրով ուրախանում եմ քո տաղանդաշատության համար, էդ գրածներդ մի տեսակ ոնց որ ճիշտ աղը բռնած համեղ կըրակուր լինի:
Բռավո: թող Աստված քո տաղանդը էլ ավելի շատացնի:

Գալաթեա
02.04.2008, 22:56
Շնորհակալ եմ բոլորիցդ:

Գալաթեա
02.04.2008, 23:40
Գրաքաղց է մոտս: Թվում է` եթե չգրեմ, մտքերս կդադարեն իմը լինել: Սիրտս ոչ մի կերպ չի ուզում ուղեղիս պահանջած կապիտուլյացիային ենթարկվել: Դրան տեսեք...ուղեղիս ասում է` հետո կոնտրիբուցիա ես վճարելու, շատ տևական ու ամայեցնող. գործ չունես: Ինքը, իր սպառնալիքները...հաշտ ապրեք էլի, դժվար է՞:
Ատում եմ գարունը: Իր բոլոր մանր-մունր ախտանիշներով ու մեծ համախտանիշով: Քաղաքը ամեն տեսակ տեսական ու գործնական աղբից մաքրող անձրևն եմ ատում: Որ առավոտվա օդը լցնում է անտանելի, մի շիշ բակարդիի պես արբեցնող թարմությամբ: Որ ստիպում է զգալ երեք փողոց այն կողմ կանգնած, կորացած, ջրակալած աչքերով տատիկի ցածրիկ դույլի մեջ դրած, ջրաղեխդ արած յուրաքանչյուր ձնծաղիկի բույրը:
Անեղծ երկինքն եմ ատում: Ուր երբ ինքնաթիռ է հայտնվում, լուսամուտիկներից տեսնում ես, որ արմավիան էլի հավի թևիկ է բաժանել ճաշին: Իսկ այն պզուկոտ տղան պլասմասսե գդալը սահեցրեց գրպանը: Դարձյալ:
Քամին եմ ատում, որ մազերիցդ սրբում-տանում է ծխածդ սիգարետի ամենավերջին հուշն անգամ: Որ հարթեցնում է էությանդ բոլոր կնճիռներն այնպես, որ բազմավաստակ կոսմետիկ ֆիրմաները նախանձից կդեղնեին:
Սրտիս զարկերն եմ ատում, որ խլացնում են փողոցի երթևեկությունն այնքան, որ յուրաքանչյուր անցումը մյուս մայթ դառնում է հաղթանակ մահվան հանդեպ: Մահը գարնանը սովորում է պարտվել: Անգամ եթե հաղթում է` միևնույն է, ամոթալի պարտություն է կրում: Չէ որ գարնանը ոչ ոք չի մեռնում: Պարզապես արժանին են մատուցում բնությանը: Իսկ բնությունը ոչինչ չի մոռանում: Նա միլիմետրի ճշտությամբ կարող է ցույց տալ` որ վայրում իր որ զավակին են կտրել, տրորել, սպանել, մորթել: Կարող է ցույց տալ իր որ ծաղիկն է ցողվել ջրով, իսկ որը` արյունով: Բնությունը չի մոռանում...եթե անգամ պահի տակ շփոթվի` արևը կանի բոլոր անհրաժեշտ ճշգրտումները:

Արևն էլ եմ ատում: Ամենաշատը երևի: Մեռնում եմ ատելությունից:
Ու ատում եմ, երբ "սիրել" բառը անհնարին է դառնում մեկ անգամից ավել արտասանել:

Երկնային
02.04.2008, 23:50
Լիլ, ես քեզ սիրում եմ… :love
ապրես, նենց հաճույքով եմ գրածներդ կարդում, ու ամեն մեկի մեջ ինձնից մի փոքրիկ կտոր եմ գտնում…

Ու ատում եմ, երբ "սիրել" բառը անհնարին է դառնում մեկ անգամից ավել արտասանել:

Dragon
03.04.2008, 03:03
Լավն էր

Գալաթեա
04.04.2008, 00:07
Աչքերիդ շուրջը հարատև բնակություն հաստատած կնճիռները ժպտում են ինձ: Ժպիտի կես արևներ: Հայացքդ վայրկենապես փոխվում է՝ հենց ինձ ես նայում: Այդքան ծանոթ աչքերդ, որ կճանաչեմ հազարավորների մեջ: Ուր ինձ նայելիս միևնույն ժամանակ և ամենակուլ բարություն կա, և տիեզերական համբերություն, և երբեք չհանգչող ցանկություն: Այնքան պարզ եմ այդ ամենը տեսնում, ասես նեոնային վառ կարմիր լույսով գրած լինի անխուսափելիորեն վրա տվող իրականությանս ճակատին:
Դու ինձ կործանում ես: Քո խելահեղ, կոպիտ քնքշանքը խեղդում է ինձ: Բազմիցս առանց զգուշացման ամպուտացիայի ենթարկված հոգիս անկարող է երգել: Ձայնը խզվել է: Իսկ դու քո տաք շնչով ավելի ես այն քայքայում: Հոգուս սառնություն է պետք: Ինչպես որ վերքին` սառը թրջոց:
Ձայնդ էլ է ինձ կարոտում: Ձեռքերիդ պես: Իսկ ես վախենում եմ հարցական հնչերանգով նախադասություններից: Հռետորական հարցերից ընդհանրապես ֆոբիա ունեմ:
Ինքնափորփրումը դարձել է վտանգավոր: Ինչ ասես` չեմ հայտնաբերում: Ֆրեյդականները իրենց չորս անգամ թափով վազելով պատին կտային ինձ նման այցելուի համար:
Ես չկամ: Դու ես ստիպում լինել: Մեկ-մեկ ինձ թվում է, որ ատում եմ քեզ: Իսկ մեկ-մեկ ատում եմ: Անտարբեր չեմ կարողանում լինել: Այսինքն բաց եմ թողնում քեզնից ազատվելու միակ հնարավոր տարբերակը:
Դարձել ես ստվերիս սիրտն ու զարկերակը: Ստվերիս արյունը, որ երկու անգամ իր տիրոջ արյունից արագ է հոսում: Անմարդկային հոգնած ներաշխարհդ նվիրել ես ինձ` առանց հարցնելու ուզում եմ, թե ոչ: Ինչպես մոտ ընկերներն են առանց հարցնելու իրար նվեր տալիս:
Եթե ես մի օր կորեմ, դու ինձ կգտնես, քանի որ միակ մարդն ես, որ իմ պես ինձ գիտես: Որ ճանաչեցիր: Որ չվախեցար ճանաչել: Անգամ եթե դիակս գտնելու լինես` էլի առաջինը դու կգտնես: Մարմնիս վրայի կապտուկները, որ հայացքիցդ են առաջացել, երբեք չեն անցնելու: Դրանցով կճանաչես:
Դու ինձ սպանում ես:

Kuk
04.04.2008, 00:11
Մեկ-մեկ ինձ թվում է, որ ատում եմ քեզ: Իսկ մեկ-մեկ ատում եմ: Անտարբեր չեմ կարողանում լինել: Այսինքն բաց եմ թողնում քեզնից ազատվելու միակ հնարավոր տարբերակը:


Если женщина тебя ненавидит - значит, она тебя любила, или любит, или будет любить....

Գալաթեա
04.04.2008, 01:34
Если женщина тебя ненавидит - значит, она тебя любила, или любит, или будет любить....

Օրինաչափություն չի, Կուկ :) Պարզապես տեսություն` իր տեսական ճշգրտությամբ :)

Բարեկամ
04.04.2008, 02:54
Այնքան պարզ եմ այդ ամենը տեսնում, ասես նեոնային վառ կարմիր լույսով գրած լինի անխուսափելիորեն վրա տվող իրականությանս ճակատին:

սիրուն դիզայն էր :)


Անտարբեր չեմ կարողանում լինել: Այսինքն բաց եմ թողնում քեզնից ազատվելու միակ հնարավոր տարբերակը:

լավ էր շատ


Որ ստիպում է զգալ երեք փողոց այն կողմ կանգնած, կորացած, ջրակալած աչքերով տատիկի ցածրիկ դույլի մեջ դրած, ջրաղեխդ արած յուրաքանչյուր ձնծաղիկի բույրը:

:ok

impression
04.04.2008, 08:27
Մի քիչ գլուխ գովեմ :) Ասենք ի տարբերություն շատերի, որոնց կարդացել են Լիլիթի վերջին գրածը որպես գրվածք, մարդու վրա տպավորություն թողնող ազդեցիկ գործ կամ էլ (արդեն էս բառից ալերգիա ունեմ) ստեղծագործություն, ես էս վերջին գործը երևի թե ավելի քիչ վերացարկված ընկալեցի, դրա լուռ վկան են Ջազզվեում պատմության գիրկն անցած բակարդիի ու մարտինիի գավաթները... Ինչ ասեմ... չգիտեմ էլ ինչ ասեմ, մեկը չկա ինձ ասի... Հերիք ա հոգիդ ամպուտացիայի ենթարկես, Լիլ... բայց ախր առանց դրա էլ... ո՞նց... Մի քիչ թարմ օդ շնչի... բայց թարմ օդը թոքերդ կցավեցնի, դու քո ծխախոտի ծխին ես սովոր ու... տաք շնչին... Ու ընդհանրապես, խելքդ գլուխդ հավաքի... բայց դե... կամ խելքն ա բացակա, կամ գլուխը... դրանք հենց հանդիպեցին, ուրեմն էլ... գարուն չի :)

Գալաթեա
04.04.2008, 12:26
Մի քիչ գլուխ գովեմ :) Ասենք ի տարբերություն շատերի, որոնց կարդացել են Լիլիթի վերջին գրածը որպես գրվածք, մարդու վրա տպավորություն թողնող ազդեցիկ գործ կամ էլ (արդեն էս բառից ալերգիա ունեմ) ստեղծագործություն, ես էս վերջին գործը երևի թե ավելի քիչ վերացարկված ընկալեցի, դրա լուռ վկան են Ջազզվեում պատմության գիրկն անցած բակարդիի ու մարտինիի գավաթները... Ինչ ասեմ... չգիտեմ էլ ինչ ասեմ, մեկը չկա ինձ ասի... Հերիք ա հոգիդ ամպուտացիայի ենթարկես, Լիլ... բայց ախր առանց դրա էլ... ո՞նց... Մի քիչ թարմ օդ շնչի... բայց թարմ օդը թոքերդ կցավեցնի, դու քո ծխախոտի ծխին ես սովոր ու... տաք շնչին... Ու ընդհանրապես, խելքդ գլուխդ հավաքի... բայց դե... կամ խելքն ա բացակա, կամ գլուխը... դրանք հենց հանդիպեցին, ուրեմն էլ... գարուն չի :)

Լիլ...:)

Գալաթեա
07.04.2008, 21:31
Անձի երկփեղկման վտանգը դեռ երբեք այսքան էական չէր եղել:
Ինձ կողքից եմ տեսնում, ամեն վայրկյան: Կամ վերևից: Ասես մեռած լինեմ ու ամերիկյան ապուշ ֆիլմերի պես հոգիս թռել է վերև ու մարմնիս է նայում:
Կյանքումս երբեք աչքերս չեմ թաքցրել մարդկանց հետ խոսելիս: Ու չեմ էլ թաքցնելու: Դրան չի խանգարի անգամ էությանս ներսում փոթորկվող աննախադեպ խառնաշփոթը: Որ նման է նոր տուն տեղափոխվելու հայավարի իրարանցումին, երբ ամենակարևոր իրերն ամենաանփույթ ու էշավարի ձևով դնում են ծանր իրերի տակ հետո զարմացած իրար երեսի նայում, թե ախր ոնց կոտրվեց, փչացավ, պատռվեց...
Երկակի կյանքը կործանում է: Ավելի արագ քան ալկոհոլն ու վիրտուալը: Ավելի արագ, քան փողոցն անցնելուց սպիտակ ՆԻՎԱ-յի տակ ճխլվելու վախը այդ ՆԻՎԱ-յի իսկ բաց լուսամուտից ոռնացող թրքապարսկական մուղամի ներքո:
Կիսվել եմ: Ու ամենայն հավաանականությամբ` ոչ հավասար մասերի: Հետաքրքիր է` սիրտս ո՞ր կեսում է: Ուղեղս հաստատ գիտեմ ուր է: Գրողի ծոցում: Շատ հիմնավոր բնակություն է հաստատել ու չի էլ ուզում հետ գա: Ոչ մի կեսումս ներկա չէ:
Չեմ էլ ուզում: Թող իր մենակալ-բռնակալական նկրտումներն ուրիշի մարմիններում իրականացնի: Նրանց, ովքեր հասկացել են իր գահակալության օգուտների անդառնալիությունն ու համտեսել են նրա ճշմարիտ որոշումների լեղու պես դառը պտուղները: Լեղու պես դառը, թույնի պես կործանարար: Թույնի պես բուժիչ:
Կդառնա՞մ մի օր ամբողջություն: Կնշե՞մ մի օր մարմնիս հոգևոր ու շոշափելի բոլոր մասերի ճիշտ վերամիավորումը: Վերամիավորում, որ իր անբնական տեղադրություններով ու մարմնական լուծումներով Կվազիմոդոյի չի վերածի ինձ: Կլինեմ պարզապես ես:
Կլինե՞մ: Միգուցե արդե՞ն Կվազիմոդո եմ: Օտար տաճարի ստրուկ: Սեփական այլանդակության գերի:
Այն կեսս, որ այժմ գրում է, հոգու տեր կեսն է: Հոգիս զգում եմ: Ես եմ հոգիս:

Enipra
07.04.2008, 21:49
Դրան չի խանգարի անգամ էությանս ներսում փոթորկվող աննախադեպ խառնաշփոթը: Որ նման է նոր տուն տեղափոխվելու հայավարի իրարանցումին, երբ ամենակարևոր իրերն ամենաանփույթ ու էշավարի ձևով դնում են ծանր իրերի տակ հետո զարմացած իրար երեսի նայում, թե ախր ոնց կոտրվեց, փչացավ, պատռվեց...
Ընտիր համեմատություն է: :)
Լավ ես գրում, փշաքաղվելու չափ կենդանի ու պատկերավոր...

Ուլուանա
07.04.2008, 21:53
Իրոք, շատ կենդանի ու պատկերավոր ես գրում։ :) Արփինեն շատ դիպուկ բնորոշեց՝ փշաքաղվելու չափ...

Երվանդ
07.04.2008, 21:54
Անձի երկփեղկման վտանգը դեռ երբեք այսքան էական չէր եղել:
Ինձ կողքից եմ տեսնում, ամեն վայրկյան: Կամ վերևից: Ասես մեռած լինեմ ու ամերիկյան ապուշ ֆիլմերի պես հոգիս թռել է վերև ու մարմնիս է նայում:
Կյանքումս երբեք աչքերս չեմ թաքցրել մարդկանց հետ խոսելիս: Ու չեմ էլ թաքցնելու: Դրան չի խանգարի անգամ էությանս ներսում փոթորկվող աննախադեպ խառնաշփոթը: Որ նման է նոր տուն տեղափոխվելու հայավարի իրարանցումին, երբ ամենակարևոր իրերն ամենաանփույթ ու էշավարի ձևով դնում են ծանր իրերի տակ հետո զարմացած իրար երեսի նայում, թե ախր ոնց կոտրվեց, փչացավ, պատռվեց...
Երկակի կյանքը կործանում է: Ավելի արագ քան ալկոհոլն ու վիրտուալը: Ավելի արագ, քան փողոցն անցնելուց սպիտակ ՆԻՎԱ-յի տակ ճխլվելու վախը այդ ՆԻՎԱ-յի իսկ բաց լուսամուտից ոռնացող թրքապարսկական մուղամի ներքո:
Կիսվել եմ: Ու ամենայն հավաանականությամբ` ոչ հավասար մասերի: Հետաքրքիր է` սիրտս ո՞ր կեսում է: Ուղեղս հաստատ գիտեմ ուր է: Գրողի ծոցում: Շատ հիմնավոր բնակություն է հաստատել ու չի էլ ուզում հետ գա: Ոչ մի կեսումս ներկա չէ:
Չեմ էլ ուզում: Թող իր մենակալ-բռնակալական նկրտումներն ուրիշի մարմիններում իրականացնի: Նրանց, ովքեր հասկացել են իր գահակալության օգուտների անդառնալիությունն ու համտեսել են նրա ճշմարիտ որոշումների լեղու պես դառը պտուղները: Լեղու պես դառը, թույնի պես կործանարար: Թույնի պես բուժիչ:
Կդառնա՞մ մի օր ամբողջություն: Կնշե՞մ մի օր մարմնիս հոգևոր ու շոշափելի բոլոր մասերի ճիշտ վերամիավորումը: Վերամիավորում, որ իր անբնական տեղադրություններով ու մարմնական լուծումներով Կվազիմոդոյի չի վերածի ինձ: Կլինեմ պարզապես ես:
Կլինե՞մ: Միգուցե արդե՞ն Կվազիմոդո եմ: Օտար տաճարի ստրուկ: Սեփական այլանդակության գերի:
Այն կեսս, որ այժմ գրում է, հոգու տեր կեսն է: Հոգիս զգում եմ: Ես եմ հոգիս:

Լիլ քանի գնումա ավելի էս հզորացնում, շատտտ լավնա:hands

Երկնային
07.04.2008, 21:57
ինձ հոգու պահը շատ դուր եկավ…
ստեղ էլ ասեմ…
դու հոգի ես… բայց միայն մի կեսով չէ…ոտքից գլուխ… :love

Գալաթեա
07.04.2008, 22:00
Շնորհակալ եմ, էրեխեք: Գրելու շնորհիվ չցնդելուն, թեթևանալուն գումարած նաև ձեր բարի խոսքերն են շատ օգնում:

murmushka
07.04.2008, 22:06
շատ հոգեհարազատ վիճակներ ես բնութագրում:(
շնորհակալություն:love

impression
07.04.2008, 22:35
Լիլ, հերիքա քեզ ուտես, վայ... բայց նենց գեղարվեստորեն ես քեզ ուտում... լավ, շարունակի... :(

Գալաթեա
07.04.2008, 22:39
Լիլ, հերիքա քեզ ուտես, վայ... բայց նենց գեղարվեստորեն ես քեզ ուտում... լավ, շարունակի... :(

Լիլ, որ էստեղ չուտեմ, իրականում կուտեմ ... ինքնախաբեության վերջին աշխարհնա...էն Մարիոյի աշխարհներից:

Գալաթեա
12.04.2008, 00:08
Քո հայտնությունը կարող էր ճակատագրական լիներ, եթե ես հավատայի ճակատագրին:
Գիշերային, ոչմիտեղից եկած հարցդ անիմաստ կլիներ, եթե վաղուց սովորած չլինեի, որ իմաստալի երևույթները դատապարտված են վաղաժամ քայքայման ու ժանգոտման:
Անհնարինության աստիճան հարազատ էությունդ կատաղի փոթորկի պես կտապալեր իմը, եթե կյանքի տեղումներից պաշտպանվելու հատուկ դասընթաց անցած չլինեի:
Ինքնուսույցով: Իմ իսկ հեղինակությամբ:
Դու իմ գարունն ես:
Ներսումս հնչող երգը դառել է երկձայն: Ապրել ստիպող մենապարը դարձել է խելահեղ տանգո: Գլխումս հնչող մենախոսությունը դարձել է պիես` երկու դերասանի համար:
Ամեն տեղ կաս: Կաֆեում, կողքի սեղանի մոտ նստած անծանոթն ես:
Ծովն ես, ուր երբեք չեմ եղել, ինչպես դեպի մահը քայլող այն երկու տղան: Երկինքն ես, ուր միգուցե և լինեմ մի օր:
Արևն ես, որ վարսերս է կենդանացնում իր ջերմությամբ, որ մեկ ուրիշը շոյի:
Երազս ես, որ երբեք չեմ տեսնում, չափից դուրս հոգնած լինելու պատճառով:
Փափուկ խաղալիքս ես, որ դու չես նվիրել:
Ստվերս ես, որ ապրում է իր սեփական կյանքով: Միշտ է ապրել: Ինձ չի հարցրել:
Բառերս ես, որ երբեք չեմ արտասանի:
Թախիծս ես,. որ կազմալուծում է հոգուս աշխատունակությունը:
Գիշերս ես, որ առաջ միայն իմն էր:
Սիրտս ես:
Կաս:
Մի գնա:

impression
12.04.2008, 00:15
Ապրես, Լիլ...

Մելիք
12.04.2008, 00:49
Լիլ (Կարելի՞ ա սենց դիմեմ), էնքան լավն էր ու կենդանի, որ ուզում էի ասել` Չեմ գնում, էստեղ եմ:love:

Երվանդ
12.04.2008, 02:25
Քո հայտնությունը կարող էր ճակատագրական լիներ, եթե ես հավատայի ճակատագրին:
Գիշերային, ոչմիտեղից եկած հարցդ անիմաստ կլիներ, եթե վաղուց սովորած չլինեի, որ իմաստալի երևույթները դատապարտված են վաղաժամ քայքայման ու ժանգոտման:
Անհնարինության աստիճան հարազատ էությունդ կատաղի փոթորկի պես կտապալեր իմը, եթե կյանքի տեղումներից պաշտպանվելու հատուկ դասընթաց անցած չլինեի:
Ինքնուսույցով: Իմ իսկ հեղինակությամբ:
Դու իմ գարունն ես:
Ներսումս հնչող երգը դառել է երկձայն: Ապրել ստիպող մենապարը դարձել է խելահեղ տանգո: Գլխումս հնչող մենախոսությունը դարձել է պիես` երկու դերասանի համար:
Ամեն տեղ կաս: Կաֆեում, կողքի սեղանի մոտ նստած անծանոթն ես:
Ծովն ես, ուր երբեք չեմ եղել, ինչպես դեպի մահը քայլող այն երկու տղան: Երկինքն ես, ուր միգուցե և լինեմ մի օր:
Արևն ես, որ վարսերս է կենդանացնում իր ջերմությամբ, որ մեկ ուրիշը շոյի:
Երազս ես, որ երբեք չեմ տեսնում, չափից դուրս հոգնած լինելու պատճառով:
Փափուկ խաղալիքս ես, որ դու չես նվիրել:
Ստվերս ես, որ ապրում է իր սեփական կյանքով: Միշտ է ապրել: Ինձ չի հարցրել:
Բառերս ես, որ երբեք չեմ արտասանի:
Թախիծս ես,. որ կազմալուծում է հոգուս աշխատունակությունը:
Գիշերս ես, որ առաջ միայն իմն էր:
Սիրտս ես:
Կաս:
Մի գնա:

Նախանձեցի:(

Գալաթեա
14.04.2008, 22:00
Երանի կյանքի "Ինքնուսույց" լիներ: Մեկը նստեր գրեր: Ցանկալի է` ուղղագրության կանոններին տեղյակ մեկը...
Կյանքում միայն ուղղագրական սխալներն էին պակաս:
Նստեր հերթով, բաժիններով գրեր`"Ինքնախաբեությունն ու իր վնասները", երրորդ էջից քսանութ էջ, "Հավատն ու դրա հատուցումը", քսանիննից հիսուներկու էջ, "Սեփական և այլոց դրդմամբ արված էշություններն ու ինչպես խուսափել դրանցից".... ու շարունակ:
Վերջին գլուխը կարելի էր վերնագրել`"Մահդ եկել է՞, դե դավայ, դավայ..."
Ինչքա՞ն կարժենար այդպիսի գիրքը:
Ունիվերսալ կդառնա՞ր: Համամարդկային ուսուցողական բնույթ կկրե՞ր: Թե՞ կդառնար հերթական ձախողակ գրողիկի կյանքի խղճուկ պատմությունիկը: Իր ճղճիմ ցավերով, հորինված սերերով, փայփայված ատելությամբ, տրամաբանության իսպառ բացակայությամբ ու հիստերիայի գունազարդումներով, անիմաստ ափսոսանքներով լեցուն:
Թերթելուց կուզեի կարդա՞լ, թե՞ մեկումեջ հետ տալ էջերի վրա` "Քո ցավն իմ ցավից չի, քո սերն իմ սերից չի, արի ես քո համար կյանքի գիրք գրեմ, այ դիլետանտ"` ծուռ քմծիծաղով ուղեկցվող հարգելի պատճառաբանությամբ:
Ատում եմ հարգելի պատճառները: Բոլոր տեսակի ու գույնի: Ավելի շատ, քան անհարգելինելը: Վերջիններիս վրա գոնե կարող եմ կատաղել ու բերանիս եկածն ասել` ինչպես սովորաբար անում եմ:
Հարգելի պատճառը կարող ես միայն մի բան անել: Հարգել: Հենց դրա համար է լ հարգելի է:
Fortuna caeca est. Իսկապես որ...կույր ու իր կուրությամբ վեր-վեր թռնող, ապուշ, գոյություն չունեցող, հորինված-ծաղկեցրած կատեգորիա: Իրեն կույրի տեղ է դրել, որ չմեղադրենք...արդարացում ունի չէ` կույր էի, չտեսա...գրողին տեսնես...
Ռեմարկ վերցնեմ կարդամ: Կյանքի գիրքն է նույն, պարզապես առանց այդպիսին կոչվելու նկրտումների...
Ռեմարկի մոտ ամեն ինչ պարզ է ու իր էջերից հոգնած սրտխառնոցի հոտ չի գալիս...
"Im Westen nichts neues".
Այստեղ նույնպես...
Այստեղ` առավել ևս

Philosopher
14.04.2008, 23:47
Քո հայտնությունը կարող էր ճակատագրական լիներ, եթե ես հավատայի ճակատագրին:
Գիշերային, ոչմիտեղից եկած հարցդ անիմաստ կլիներ, եթե վաղուց սովորած չլինեի, որ իմաստալի երևույթները դատապարտված են վաղաժամ քայքայման ու ժանգոտման:
Անհնարինության աստիճան հարազատ էությունդ կատաղի փոթորկի պես կտապալեր իմը, եթե կյանքի տեղումներից պաշտպանվելու հատուկ դասընթաց անցած չլինեի:
Ինքնուսույցով: Իմ իսկ հեղինակությամբ:
Դու իմ գարունն ես:
Ներսումս հնչող երգը դառել է երկձայն: Ապրել ստիպող մենապարը դարձել է խելահեղ տանգո: Գլխումս հնչող մենախոսությունը դարձել է պիես` երկու դերասանի համար:
Ամեն տեղ կաս: Կաֆեում, կողքի սեղանի մոտ նստած անծանոթն ես:
Ծովն ես, ուր երբեք չեմ եղել, ինչպես դեպի մահը քայլող այն երկու տղան: Երկինքն ես, ուր միգուցե և լինեմ մի օր:
Արևն ես, որ վարսերս է կենդանացնում իր ջերմությամբ, որ մեկ ուրիշը շոյի:
Երազս ես, որ երբեք չեմ տեսնում, չափից դուրս հոգնած լինելու պատճառով:
Փափուկ խաղալիքս ես, որ դու չես նվիրել:
Ստվերս ես, որ ապրում է իր սեփական կյանքով: Միշտ է ապրել: Ինձ չի հարցրել:
Բառերս ես, որ երբեք չեմ արտասանի:
Թախիծս ես,. որ կազմալուծում է հոգուս աշխատունակությունը:
Գիշերս ես, որ առաջ միայն իմն էր:
Սիրտս ես:
Կաս:
Մի գնա:

Ակումբային երկար թափառումներից հետո երևի հենց էստեղ էի, որ պիտի գրեի: Լիլ, դու հզոր ես: Դու կաս: Ու գոյությունդ խոսելու ունակություն ունի: Վայելիր էդ պարգևը: Հրաշալի էր:love

Գալաթեա
22.04.2008, 22:53
Էջեր օտար օրագրից


- Խմել եմ ուզում, - ասաց խղճահարույց նվնվոցով:
Բոլորը մտածեցին, թե նա ահավոր ծարավ է
Մեկ հոգուց բացի, որի համար ծարավը վաղուց դադարել էր ջրի ծարավ լինելուց
Իսկ դեմքի վրայի սարդամնան սպին տեսնում էին միայն նրանք
Ովքեր չէին մասնակցում "Ոչնչացնենք Սարդերին" քաղաքապետարանով արտոնված ակցիային
Ու կախված նրանից, թե ինչի մասին էր նա խոսում
Սարդի ոտիկները շարժվում էին դեմքի վրայով
Հասնելով ճակատին, երբ արտասանում էր "խաղաղություն" բառը
Այն մեկը, որ հասկացել էր, որ խոսքը ջրի ծարավի մասին չէ, հիշեց կնոջ
Ներքնազգեստի պահարանիկն ու
Թեթև կարմրեց
Ու մտածեց, որ իր կենսաբանության դասատուն սարդերի դասի
ժամանակ
Հաստատ իր մի տեղից էր հանել Արաքնեի մասին պատմությունը

- Խմել եմ ուզում, - ասաց մեկ այլ վայրում
Ու կողքին նստածը անմիջապես հիշեց իր մանկության ընկերոջը, որը
Միշտ ծարավ էր, հա, միշտ
Ու միշտ "ոնց ես" հարցին պատասխանում էր "լավ եմ"
Այնքան, որ մի օր հասկացավ. ինքը չգիտի` ինչպես են վատ լինում

Մի օր էլ լուռ նստած էր, երբ լսեց թե ինչպես ինչ-որ մեկն ասաց
- Խմել եմ ուզում
Ու չնայեց այդ բառերի ուղղությամբ
Թեև այդ պահին
Ու վաղուց արդեն
Հասկացել էր
Որ այդ բառերը բարձր արտասանողը
Կամ մազոխիստ է
Կամ պաշտոնաթող ձախողակ
Կամ էլ պարզապես ծարավ մարդ...

Աչքերը փակեց:
Դեմքի սարդը կուչ եկավ մի տեսակ:
Քնեց երևի:

Ծով
23.04.2008, 00:04
:loveԼի՛լ, շատ զիլ ա...իրոք զգալ գիտես:) ու դա առանձնահատուկ շնորհ ա..զգալ նաև ուրիշի փոխարեն...

Գալաթեա
23.04.2008, 23:19
Էջեր օտար օրագրից
7.11.2002

Յոթն էր:
Անհասկանալիի մոր հիսուներեքը:
Կեսգիշերն էր մոտենում: Կապտահերից զանգի է սպասում:
Հարբեցողից` չէ: Իմաստ չունի:
Արդեն երրորդ օր էր սպիրտահոտ լռության: Գիտեր` պետք է նրան մենակ թողնել իր շշախեղդ տվայտանքների հետ:
Դատարկ պատին նայելիս հիշեց կրակե աչքերով Անմազին:
Անմազը սկզբում թանկ էր իր համար: Հետո մի տեսակ միանգամից դարձավ եռակի թանկ:
Հետո պարզվեց, որ Անմազն անկարող է միաժամանակ ընկալել երկու-երեք գույն: Ու գինն ընկավ: Պարզ, շուկայական հարաբերություններ: Առանց խորամանկությունների:

Այդ օրը Կապտահերին չէր տեսել, բայց իրենք իրենց ասածին սրբորեն հավատալով որոշել էին, որ այս մի կրթահամալիրը հորով-մորով անելուց հետո շարունակելու են սովորել:
Սեփական ուժերի, ընկերության ամենակարող լինելու ու ապագային անվերապահորեն հավատալու ջահելական էշություն:

Մինչ սուրճը դնելը հեռախոսին չմոտեցավ: Այնպես, որ կարիք չեղավ հայհոյել քստմնելի կապը: Իսկ պարզապես հայհոյելու համար հայհոյելն անպատեհ տվաց: Այդ պահին:
Սուրճը, այ քեզ բան, չթափվեց...մոմ վառի, ի՞նչ է..

Արի ու տես` զանգեցին: Եվ Կապտահերը, եւ Հարբեցողը:
Հարբեցողը հերթական, արդեն սովորական դարձող, բայց դրանից ոչ պակաս նյարդայնացնող մեղադրականը կարդաց առ այն, որ Անհասկանալին համարձակվում է իր հետ խոսելիս վատ տրամադրություն ունենալ: Կրկին բողոք հնչեց ձայնում առկա արճճե գնդակից: Ափսոս` չգիտի, որ պայթուցիկ գնդակ է...որ շուտով պայթելու է` գրողի ծոցն ուղարկելով նրան իր շիշընկերների մոտ:

Կապտահերը պարզապես ուղարկեց ֆիլմ նայելու: Առանց ավելորդ տեղը դեսուդեն ընկնելու: Դե...ընկեր է:
Կուրոսավայի Մակբեթը, պարզվեց Շեքսպիրինից պակաս ազդեցիկ չէ:

Այդ օրը մուտքով բարձրանալիս սատկած առնետ էր տեսել: Բայց Քամյուի Ժանտախտը չէր հիշել: Հեռուստացույցի մեջ մաշկափոխ եկած նախկին աֆրիկաբնիկը իրեն պատեպատ էր տալիս ջանասիրաբար: Բայց Քեռի Թոմասին չհիշեց:
Ուզենա՞լ մեռնել: Ներկե՞լ ատելությունը մանկական ներկագրքույկների պես: Տարբեր գույներով .. չէ, երանգներով պարզապես:
Չէ....այսօր լավ օր չէ մեռնելու համար... Չհիշեց, որ դա իրենից առաջ արդեն ասել են:

Հեռուստացույցի ձայնն անջատած էր ու ոչ մի կապ չուներ անհայտ աղբյուրից ալիքվող երաժշտության հետ: Տարօրինակ կլիներ, եթե ունենար: Էկրանին մեռնում էր ու չէր մեռնում զինվորական համազգեստով, արյունաքամ ինչ-որ մեկը: Երևում էր, որ տառապում է:
Իսկ Անհասկանալիի գլխում հնչող երաժշտությունը "Մահվանն ասենք Ո'չ" կոմպոզիցիայի ռեմիքս տարբերակն էր:

impression
25.04.2008, 13:24
[B]Հեռուստացույցի մեջ մաշկափոխ եկած նախկին աֆրիկաբնիկը իրեն պատեպատ էր տալիս ջանասիրաբար:


Ինձ թվում ա ահագին բան ջոկեցի, բայց նշված մասը հաստատ ջոկել եմ՝ Մայքլ Ջեքսոնն ա չէ՞ :P

Գալաթեա
25.04.2008, 13:37
Ինձ թվում ա ահագին բան ջոկեցի, բայց նշված մասը հաստատ ջոկել եմ՝ Մայքլ Ջեքսոնն ա չէ՞ :P

:aha

Գալաթեա
30.04.2008, 21:02
Դու ինձ ես նայում: Հայացքիդ ուլտրաճառագայթներն իմ մեջ արձանագրում են ռադիացիայի վնասակար կուտակում` ըստ Գեյգերի չափիչի:
Մենք մենակ ենք:
Ես եմ մենակ: Ոչ սուրճն է սուրճ, ոչ սիգարետի ծուխն է` ծուխ: Երաժշտությունն ընդհանրապես աղբ է: Դա ես եմ ասում:
Նստել եմ ու գիտեմ` յուրաքանչյուր վայրկյանը սեպագրել է պետք հիշողության քարակտորին: Ու սարսափում եմ, որովհետև թվում է, թե չեմ սեպագրում: Թվում է, թե հետևից սլացող սովետական խղճուկ ու արտասահմանյան` իրենց չափերով եղբայրական գերեզման հիշեցնող մեքենաները տանում են այդ վայրկյանները: Չեն թողնում ինձ պահեմ:
Մեջքով եմ նստած, բայց անգամ այդ մեքենաների վարորդների ոչինչ չարտահայտող դեմքերն եմ տեսնում: Հայացքդ է արտացոլում: Ինչպես արտացոլում է այդ պահին բացակայող լուսինն ու հոգուս լոկալ տիեզերքը:
Արդեն հոգնել եմ անծանոթների մեջ քեզ փնտրելուց: Ավելի ճիշտ` հասկացել եմ որ, անիմաստ է: Երևի պետք է մոնիտորիս վերևը մի թուղթ փակցնեմ, ու գրեմ վրան հաստ տառերով. դու ամենուր ես: Ու ոչ մի տեղ:
Մնում է հասկանամ` այդ երկուսից որն է ավելի կործանարար:

Գալաթեա
04.05.2008, 00:07
Սկսել եմ կասկածել գոյությանդ վրա: Կա՞ս...
Իսկ կար ժամանակ, որ համոզված էի: Որ կաս:
Մատներիցս ստեղնաշարին փոխանցվող կարոտը քանի գնում՝ դառնում է ավելի ստվար ու անանցանելի:
Օրական ինձ հատկացված "Դու"-ն իրականում այնքան քիչ է, որ զարմանում եմ անկեղծորեն. ինչպե՞ս ես կարողանում ԹԵՎավորել ներաշխարհիս յուրանքանչյուր` մինչ այդ չբացահայտված անկյունը:
Արյանս բաղադրության մասը դարձող Գարունը թքած ունի ողջամտության բոլոր կոչերի վրա, որ ուղեղս է վանկարկում:
Գարնանային անձրևի խելքահան անող շնչի հետ, այդ շնչի հետ համահունչ քայլելիս ամենասիրածս երգերն եմ լսում: Աշխարհի լավագույն երգիչների կատարմամբ: Ասես հետս քայլեն:
Ծաղկած ծառերի տեսքից սիրտս այնպես է նվաղում, որ ցինիզմիս անխախտ հիմքերը ներքին երկրաշարժ են ապրում: Այլոց համար անտեսանելի ավերածություններով:
Փլատակների տակ մնացած անարյուն արյունահոսող հոգիս գտնում եմ շատ հեշտությամբ:
Լույս է տալիս:
Քո լույսն է:

ivy
04.05.2008, 00:30
Գալ, նենց խորքից ես գրում... ու մի հարց է հա մոտս առաջանում, ի վերջո որոշեցի տալ. ամեն տեղ նշվող այդ «դու»-ն միևնույն մարդո՞ւն է վերաբերվում, թե՞ իրենք տարբեր են:

Գալաթեա
04.05.2008, 00:34
Գալ, նենց խորքից ես գրում... ու մի հարց է հա մոտս առաջանում, ի վերջո որոշեցի տալ. ամեն տեղ նշվող այդ «դու»-ն միևնույն մարդո՞ւն է վերաբերվում, թե՞ իրենք տարբեր են:

Այվ, ահավոր տարբեր են ու խայտառակ կերպով նույնը :)

Գալաթեա
07.05.2008, 12:53
Այսօր երկինքը աներևակայելիորեն մաքուր էր: Սպիտակ ամպերը կապույտի վրա այնքան պարզ էին երևում, որ հավատս չէր գալիս. անգամ ամենաթափանցիկ քուլան ուղիղ աչքիս առաջ էր:
Համոզվեցի վերջերս, որ ավելի սուր եմ սկսել ամեն ինչ զգալ: Մարդկանց, անձրևը, փշատի հոտը, բնության ձայները:
Ինձ անընդհատ ժպտալուց եմ բռնացնում: Գիժ եմ երևի:
Կամ մոտ եմ գժվելուն:
Մեղքի զգացում, շնչակտուր անող քնքշանք, չունեցածս կորցնելու անհիմն վախ:
Իսկ ամբողջն իրար հետ` Քաոս:
Իմ Քաոսը:
Գարուն, մի գնա:

Գալաթեա
11.05.2008, 14:02
Տեսնես օրվա առաջին բաժակ սուրճից լավ բան կա՞ աշխարհում:
Չնայած չէ...կլինի` ոնց էլ լինի..
Բա որ սիգարետ էլ լիներ հետը...այ էս դեպքում ուրիշ լավ բան դժվար թե լիներ:
Լիակատար երջանկության համար մնում է պարզել` ես չափից դուրս ուժե՞ղ եմ, թե՞ չափից դուրս թույլ: Իրար են հավասարվել այս երկու բևեռները: Վերցրել ու ձուլվել են մի սահմանի վրա:
Հիմա ես ո՞նց հասկանամ:
Թուլությունս արցունքով չի խորհդանշվում արդեն վաղուց: Այս մի հնարավորությունը կորավ: Տրամադրության անկումներ գրեթե չեմ ունենում` մարդկանց մոտ արդյունքում թողնելով անզգա կոճղակտորի տպավորություն: Սա էլ փչվեց:
Դեպրեսիան որպես հոգեվիճակ ընդհանրապես դադարել է այցելել: Շան տեղ չի դնում: Ու մտքով չի անցկացնում, որ միգուցե ես, այ քեզ բան, ուզում եմ դեպրեսիայի մեջ ընկնեմ.. Այս վերջին փաստը, ի դեպ, նկատող է եղել, գիտես, այ դեպրեսիա, կա մի մարդ, որը առանց ինձ ճանաչելու հասկացել է, որ դու իմ վրա թքած ունես...
Բա լավ...ո՞նց հասկանամ` թույլ ե՞մ, թե՞ ուժեղ:
Բռնեմ ինտերնետում հերթական էժանագին հոգեբանական թեսթը գտնեմ լրացնեմ: Իր ապուշ հարցերով ու անկապ միավորներով:
Որ վերջապես հասկանամ` հոգուցս ամեն օր, ամեն ժամ խմվող արյան կաթիլները բացի ինձ` հոգու արյուն հանձնելու կախվածության մեջ գցելուց, որևէ մեկին որևէ օգուտ տալիս ե՞ն: Ուրիշի հոգու համար դառնում ե՞ն դոնորական արյուն:
Թե՞ հերթական բարեգործությունս է:
Լավ, է...գնամ երկրորդ բաժակ սուրճս խմեմ:

Գալաթեա
14.05.2008, 12:52
Ամեն անգամ, երբ ինձ թվում է, որ մոտեցել եմ ինձ պարուրող խավարի սահմանագծին, այն նոսրանալու փոխարեն ավելի է խտանում: Գրեթե շոշափելի է արդեն դարձել:
Ես փախչում եմ` ինքը հետապնդում է..Աչքերս փակում եմ` դրսի խավարին փոխարինում է ներսինը` առավել վախեցնող ու ցուրտ: Աչքերս բացում եմ` թվում է`չեմ բացել..
Այդ խավարիս ողջ լույսը, որ հիմա ի վիճակի եմ ծվեններով դուրս հանել, թեկուզ մի փոքր ջերմություն ստեղծելով, քեզ եմ ուղարկում, ջան: Պինդ կաց: սեղմիր բռունցքներդ` ցավալու, արյունը կանգնելու աստիճան ու ասա մտքումդ` ապրելու եմ...
Կողքիդ եմ...

Գալաթեա
16.05.2008, 16:35
Էլի խմածի պես եմ...թե հենց խմած եմ...
Կյանքս բաժանվել է երկու մասի` երկուշաբթիից առաջ և երկուշաբթիից հետո:
Առաջին դեպքում` անիմաստ ու խելագար սպասում, իսկ երկրորդի` զուր ջանքեր զսպել զայրույթը կամ մենավոր հուշի շնչակտուր անող քնքշանքը:
Եթե Ֆրեդդին մեռած չլիներ` Բարսելոնան կերգեի հետը...Մոնսերատը նախանձից կկանաչեր..
Հերիք է ժպտաս, այ աննորմալ...
Հերիք է, վայ :)
Չէ...խմած եմ:
Ինձ մի հարբեցրու:

Գալաթեա
17.05.2008, 23:58
Էլի լացել եմ ուզում: Ու էլի չկան արցունքներ: Ինչու՞ եմ էսքան չորացած..
I feel so funny, I feel so sad....
Տեսնես Նինան էս երգելուց նույնն է՞ զգացել` ինչ ես հիմա:
Ես կամ շատ լավ եմ հասկանում, թե ինչ է հետս կատարվում, կամ ընդհանապես` գրողս էլ չեմ հասկանում:
Երկակի կյանքը վերածվեց եռակիի: Կարելի է մտածել` երկակին բեսամփթ յոլա էի տանում...հոգնել եմ ախր..
Ուզում եմ հոգուս վերքերն էլ ձեռքիս վրայի վերքի պես տեսանելի լինեն: Ու սա էն դեպքում, որ ավելորդ էքսգիբիցիոնիզմի մարմաջով չեմ տառապում:
Հասկանալի՞ եմ ուզում դառնալ.. չգիտեմ...
Ուզում եմ մի զույգ աչքերին նայելիս մի այլ հայացք չհիշել: Ու չի ստացվում:
Ուզում եմ ԵՍ-ս վեր դասեմ ամենից ու ամենքից: Ու չի ստացվում:
Ուզում եմ բոլորին լավ լինի: Ու չի ստացվում:
Ուզում եմ ԻՆՁ լավ լինի..այ սա երբեք չի ստացվել...
Ընկերուհուս մասին լուրը...տեսնես ճիշտ է...երնեկ սխալ լիներ...որ էսքան փալաս չզգայի ինձ իր փոխարեն...իր ու էդ բ..-ի տղու...ու կյանքի` իր ողջ բ..-ի տղությամբ..
Գարունն էլ կամ չի գալիս, կամ եկել է` ինձ տեղյակ չի պահել:
Անձրև:
Անձրև:
Ցեխ...
Էսօր Վիվալդիի գարունն էր միացրած: Մի տեսակ ռաբիզոտ էր էդտեղ հնչում...բայց դե...գարունն էր ..

Ւ սառույցե այն ամրոցում
Նրա կրակը չի մարած...

Գալաթեա
19.05.2008, 21:41
Եթե մենակ իմանայիր` ոնց եմ հոգնել ամեն ինչ հասկանալուց...ուզում եմ բութ լինել, դեբիլ, որ անտանելի ցավից սենց չոռնամ ... ներսումս...որ անտանելի հաճույքից սենց չմեռնեմ...ներսումս..

Որ դադարեմ վերածնվել օտարի գրած երաժշտությունից, երբ իմը կարող էի ստեղծել...որ դադարեմ ինձ գտնել յուրաքանչյուր կտավի մեջ, երբ կարող էի ինքս նկարել...

Որ հետևումս գտնվող պատուհանն իր կործանարար բարձրությամբ դադարի թվալ փրկություն...եթե միայն ուժս հերիքի...երնեկ հերիքեր..

Որ ֆիզիկական ցավը դադարի հաճույք պատճառել, քանի որ հոգեկանն արդեն վաղուց դառել է Ես-իս մի մասը: Որ խավարը դադարի թվալ ճանապարհ դեպի ազատում, քանի որ իսկական ազատումն ինձ համար Մարս մոլորակն է: Անհաս ու անկապ:

Երնեկ դադարեի սիրտս զգալ: Ու լսել նրա անտանելի, նողկալի շշնոջը: Լռիր խնդրում եմ...սպանում ես ինձ..

Երնեկ էս հիմար վիճակս ծիծաղի վրաս լիաթոք ու հեռանա...

Գնա:
Գնա:
Չես ուզում չէ՞, որ մեռնեմ:

Գալաթեա
21.05.2008, 22:10
Եկել եմ մոտդ սեանսի, Հոգեբանս:
էս ախմախ լեժանկին թեք ընկնելը պարտադիր չի, չէ՞: Մի տեսակ չեմ ուզում:
Նստած էլ կարող եմ խոսել:
Բայց իսկապես լավ Հոգեբան ես, գիտե՞ս:
Նենց լուռ ու մունջ լսում ես`ինչ էլ ասեմ: Անգամ դեմքիդ արտահայտությունը չի փոխվում...ոչ մի մկան..լսի, դու հո Լենգլիի կամ Կուանտիկոյի դպրոցները չե՞ս անցել: Կամ ասենք ավելի մերձավոր արևելքոտ: Հը՞ն:

Լավ օր էր էսօր: Աչքերիս փայլը տեսնում ե՞ս: Հակումներ ունի մշտական դառնալու: Առաջիկա ապագայում, էլի:
Ինչ ես կարծում, արդեն ուշ է՞: Մենակ չասես, որ դեռ շուտ է: Ես սիրում եմ, որ դու լուռ ես լինում, այ Հոգեբան: Եթե եկել եմ մոտդ, ուրեմն ԵՍ ունեմ խոսելիք:

Ինչու՞ ես այդպես ուշադիր նայում: Հա...էլի ժպտում ե՞մ: Լավնա չէ՞ ժպիտս:
Լավ, գնացի Հոգեբանս: Գնամ, թե չէ երկար որ մնացի, դու կունենաս հոգեբանի կարիք:

Գնացի կարոտեմ:

Գալաթեա
24.05.2008, 00:05
Աչքերս փակ են:
Բայց միևնույն է, արևը տեսնում եմ: Փակ աչքերումս վառ նարնջագույն ֆոն է:
Ամբողջովին դարձել եմ լսողություն: Նորվա շշնացողը երեք հարյուր հիսունութերորդ ալիքն էր: Չեմ հաշվել, բայց համոզված եմ:
Ավազի փափուկ, շոյող տաքությունից մարմինս նվաղել է:
Այնքան, որ գրեթե դադարել եմ ինձ զգալ: Տարրալուծվում եմ օդի մասնիկների հետ: Ինքնակամ:
Շնչառությունս համաչափ է: Կշարունակի մնալ առողջ, չծխող, սպորտով զբաղվող մարդու շնչառություն, եթե մարմին առած ստվերդ չխախտի ստեղծածս ծովային դրախտի սահմանները:
Անկոչ ստվերիդ մերկացնող հայացքը գրեթե ոչինչ չունի մերկացնելու: Հանգիստ կարող ես
խորամանկ փայլը պահել հետոյի համար:
Երբ պակաս անէանալու հակված կլինեմ:
Ինչ-որ բան ասացի՞ր:
Չէ....չորս հարյուր ութսունվեցերորդ ալիքի շշունջն էր..
Ժպտա ինձ:
Չեմ բացելու աչքերս:

Մելիք
24.05.2008, 00:15
Gala, դու զգում ես կյանքի վիբրացիան, սիրում եմ գրածներդ::love

Գալաթեա
29.05.2008, 22:38
Արթնացումը մահվան է նման...ո՞վ էր ասել...չեմ հիշում..
Չեմ ուզում արթնանալ..հենց արթնանում եմ` գնում ես: Թվում է` գալիս ես, բայց ես ախր գիտեմ, որ գնում ես:
Սկսել եմ զգալ սրտիս յուրաքանչյուր միլիմետրը: Խփոցից խփոց հավերժություն է տևում, քանի որ սպասում եմ:
Մի հարցրրու: Ես չգիտեմ` ինչի եմ ես սպասում: Դրա համար էլ սպասումն առանձնապես արժեքավոր է դառնում...չէ՞ որ միգուցե վերջին եմ սպասում..
Երկրից երկիր վազած մարաթոնականի պես եմ շնչում: Ու կանգ առնելն ավելի սարսափելի է թվում, քան վազել շարունակելը:
Ու վատ լուր եմ երևի տանում: Հասցեատերս կսպանի կարծում եմ:
Երնեկ սպաներ:
Մահն արթնացումի է նման:
Ես եմ ասում:

ivy
29.05.2008, 22:58
Ի՞նչա քեզ հետ կատարվում: :(

Մելիք
30.05.2008, 00:31
Մահն արթնացումի է նման:
Ուրեմն դեռ քնած ես: Իսկ քունը քաղցր է, գիշերը անուշ, երբ քեզ երգում են.
"Քնիր, իմ սեր,
դրսում գիշեր է`մութ ու սև,
քնիր իմ սեր,
բարի գիշեր…" ,- սենց բրելական ինչ որ բան չե՞ս լսում, քո համար երգում են… աստղերը… ու գուցե էլի ինչ որ մեկը…

Գալաթեա
30.05.2008, 01:02
Այվ, լավա ամեն ինչ ;)
Մել :) Սիրուն էր :)

Ջուզեպե Բալզամո
30.05.2008, 01:59
Էլ չեմ կարդալու գրածներդ…
Առաջի գործերի ծնած թեթև դողն ու ժպիտը, էս վերջինների հետ դառնում են ցնցում ու ծամածռություն: Դու ցավ փոխանցել գիտես, իսկ ես մոռացել էի ցավը: Էլ չեմ կարդալու: Ջղաձգվելու ցանկություն չունեմ…

Հ.Գ. Բայց թռուցիկ կնայեմ ապագա գրելիքներդ…

Empty`Tears
30.05.2008, 05:03
Լիլ ամեն ինչ այնքան հաճույքով եմ կարդում..գրի՛ գրի՛ իսկապես սպասում եմ հաջորդին....:love
Ժպտա..:)

Գալաթեա
30.05.2008, 13:05
Էլ չեմ կարդալու գրածներդ…
Առաջի գործերի ծնած թեթև դողն ու ժպիտը, էս վերջինների հետ դառնում են ցնցում ու ծամածռություն: Դու ցավ փոխանցել գիտես, իսկ ես մոռացել էի ցավը: Էլ չեմ կարդալու: Ջղաձգվելու ցանկություն չունեմ…

Հ.Գ. Բայց թռուցիկ կնայեմ ապագա գրելիքներդ…

Շնորհակալ եմ:


Լիլ ամեն ինչ այնքան հաճույքով եմ կարդում..գրի՛ գրի՛ իսկապես սպասում եմ հաջորդին....:love
Ժպտա..:)

:)

Վիշապ
30.05.2008, 23:19
Հետաքրքիր է, ինչու՞ երբ կին արարածի մոտ բոլոր նախապայմանները կան փիլիսոփա դառնալու, նա միևնույն է գրող է դառնում…:think
Օրիգինալ մտքեր են, օրիգինալ հոգեվիճակ, միայն թե ծխախոտի ծուխը շատ է, այդ ծխի միջից չի երևում լուսնի քմծիծաղը…

Brigada
31.05.2008, 00:26
Գալ, էս թեմայի գրառումներդ սպանում են:love ապրե՛ս;)

Գալաթեա
31.05.2008, 00:34
Հետաքրքիր է, ինչու՞ երբ կին արարածի մոտ բոլոր նախապայմանները կան փիլիսոփա դառնալու, նա միևնույն է գրող է դառնում…:think
Օրիգինալ մտքեր են, օրիգինալ հոգեվիճակ, միայն թե ծխախոտի ծուխը շատ է, այդ ծխի միջից չի երևում լուսնի քմծիծաղը…

Վիշ.. :)


Գալ, էս թեմայի գրառումներդ սպանում են:love ապրե՛ս;)

Ապրես...աբորիգենակորմ ջան :)

Brigada
31.05.2008, 00:35
Ապրես...աբորինակորմ ջան :)

Էդ ինչա՞:o

Գալաթեա
31.05.2008, 00:37
Էդ ինչա՞:o

Հեչ :P Համ էլ մասնիկ էի բաց թողել :D

Գալաթեա
01.06.2008, 02:02
Մութ է...կամ գիշեր է պարզապես..
Համենայն դեպս` ոչինչ չեմ տեսնում: Վերև եմ նայում` մթի առաստաղ է: Կողքերս եմ ուսումնասիրում`բարձրուղեշ ծառեր են` սեփական սուտի արժանապատվության բեռի տակ կքված..
Արև չկա...Օդ չկա...Շնչահեղձ եմ լինում...
Բայց շարունակում եմ քայլել` ժպտալով, կատակելով...ու՞մ հետ եմ կատակում...ցախացու փայտանյութի...ես` ասում եմ, ես` ժպտում...շա՞տ են հասկանում ինչ եմ ասում.. կարևոր չէ...
Տեսնես կվերջանա՞ էս անտառը..
Բացատ...Արևոտ բացատ եմ ուզում
Վառված, խորովված, դեղնած, նամշած խոտով...
Բայց թող այդ բոլոր գործողություններն ապրած լինի...զգացած լինի...մեռած ու վերածնված լինի..
Որ շնչի..
Ժպտա` հենց հայտնվեմ..
Ծիծաղի գժավարի...
Երգենք միասին..

Քայլում եմ...

dvgray
01.06.2008, 02:41
Տեսնես կվերջանա՞ էս անտառը..
Բացատ...Արևոտ բացատ եմ ուզում
Վառված, խորովված, դեղնած, նամշած խոտով...
Բայց թող այդ բոլոր գործողություններն ապրած լինի...զգացած լինի...մեռած ու վերածնված լինի..
Որ շնչի..
Ժպտա` հենց հայտնվեմ..
Ծիծաղի գժավարի...
Երգենք միասին..

Քայլում եմ...
Մի քիչ մեծացրու տրամագիծը… Առանց մտածելու մտիր ուրիշի անտառը:
… շատ ծանր է էտպես: Էտպես հա պտտվելով նույն անտառում, աչքիտ առաջ գտվող Ակընհայտը սկսում ես չտեսնել:
:)

Գալաթեա
02.06.2008, 17:56
Կադրերն իրար են հաջորդում կայծակնային արագությամբ:
Կադրերումս հայտնվելուդ հաճախականությունը մոտենում է մինիմումին:
Բայց միևնույն է`կադրերն ընդհանուր պատկերի մեջ ամբողջանալիս` դու ես ստացվում:
Մոնտաժի մասնագետ չեմ:
Չեմ կարողանում կադրերդ դուրս շպրտեմ:
Առանց լավ իմանալու էլ` չեմ անի:
Ցանկացած գործ պետք է լավ անել:
Դիլետանտության դեմ սրբազան պայքարս վաղուց ու անդառնալի է հայտարարված:

Любить - так любить
Стрелать - так стрелять..

dvgray
02.06.2008, 20:16
Դիլետանտության դեմ սրբազան պայքարս վաղուց ու անդառնալի է հայտարարված:

Любить - так любить
..
Այ սա լրիվ ուրիշ բան :drinks
:)

Գալաթեա
02.06.2008, 20:33
Այ սա լրիվ ուրիշ բան :drinks
:)

:) :oy

impression
02.06.2008, 20:50
Կադրերն իրար են հաջորդում կայծակնային արագությամբ:
Կադրերումս հայտնվելուդ հաճախականությունը մոտենում է մինիմումին:
Բայց միևնույն է`կադրերն ընդհանուր պատկերի մեջ ամբողջանալիս` դու ես ստացվում:
Մոնտաժի մասնագետ չեմ:
Չեմ կարողանում կադրերդ դուրս շպրտեմ:
Առանց լավ իմանալու էլ` չեմ անի:
Ցանկացած գործ պետք է լավ անել:
Դիլետանտության դեմ սրբազան պայքարս վաղուց ու անդառնալի է հայտարարված:

Любить - так любить
Стрелать - так стрелять..

Փախեք, փրկվեք :)
Լիլ, գոնե կրակելուց լա՞վ ես, սաղիս վարի չտաս էլի ;)

Գալաթեա
02.06.2008, 20:54
Փախեք, փրկվեք :)
Լիլ, գոնե կրակելուց լա՞վ ես, սաղիս վարի չտաս էլի ;)

Դե Լիլ..վատ եմ տեսնում, գիտես, բայց դու ձեն կտաս` քո կողմը կրակելուց մաքսիմալ զգույշ կլինեմ :)

Գալաթեա
03.06.2008, 21:30
Իր համար աղջիկ էր:
Ծնվել էր մի օր` ծնողների` կամ անուշադրության կամ բարի ցանկության շնորհիվ: Չգիտեր, չէր հարցրել երբեք:
Մասնագիտությամբ էական չի ինչ էր, հոգու կանչով` փրկարար:
Ում հասնում` փրկում էր: Ինքնակամ: Խնդրանքով: Պարտադրանքով: Կապ չուներ: Բայց գրեթե միշտ` բարձր որակ էր ապահովում:
Հետո կյանքի մի ժամանակաշրջանում սկսեց պատշգամբի դեր տանել` ազատ, մաքուր օդ շնչել ցանկացողների համար: Դա էլ էր լավ ստացվում: Խելոք տանում էր բոլորին: Մտածում էր` դե հիմա օդ է, թող շնչեն: Գուցե դա իրենց պետք է:
Շվեյցար էլ աշխատեց: Ում համար կարողանում էր` դուռ էր բացում: Մեկ-մեկ էլ` ոտքով: Նայած դուռ: Նայած` ով էր այդ դռան հետևում:
Ժպտալ էր սիրում: Քչերն էին նկատում, որ աչքերի շուրջն արդեն կնճիռներ են հայտնվել: Բայց վատ չէր զգում դրանից: Կարդացել էր մի տեղ, որ բարի մարդկանց մոտ կնճիռներն աչքերի շուրջն են հայտնվում, իսկ չարերի մոտ` շուրթերի շուրջը: Ուրախ էր, որ ինքը բարի է:
Կար ժամանակ, երբ սիրում էր փողոցով քայլելիս ծխել: Բարձր երգում էլ էր մեկ-մեկ` անցորդների “էս աննորմա՞լն ով էր” մակնիշի հայացքի տակ: Դիտմամբ էր անում: Ուսումնասիրում էր մարդկանց վրա թողած ազդեցությունն ու մտքում պահում: Ինչ-որ տեղ իր հոգում անծանոթ մարդկանց ժպիտների հավաքածու էր ստեղծել: Ինչպես էլ լիներ` այդ հավաքածուն գրեթե ամեն օր համալրվում էր նոր ժպիտով: Գոնե մեկով:
Ու երբ լրիվ էր միայնակ ու թախծոտ լինում` նայում էր իր այդ հոգու ժպիտներին ու ինքն էլ էր նրանց ժպտում: Ջերմացնում էին:

Իր համար սովորական աղջիկ էր:
Փրկարարի կարիք ուներ:
Մաքուր օդով պատշգամբի:
Բաց դռների:

Օտարների ժպիտներից ջերմացած հոգով:
Այդ նույն հոգու տարօրինակ քաղցր թթվահամով:

Ribelle
03.06.2008, 22:08
Փշաքաղվեցի

շատ լավ ես գրում

Երվանդ
03.06.2008, 22:09
Հա հզորա:(

Երկնային
04.06.2008, 02:16
Լիլ… :love
ինչպես միշտ… :noti

dvgray
04.06.2008, 03:33
Ու երբ լրիվ էր միայնակ ու թախծոտ լինում` նայում էր իր այդ հոգու ժպիտներին ու ինքն էլ էր նրանց ժպտում: Ջերմացնում էին:

:)
Մի ժպիտ էլ ավելացնեմ են լիքը ժպիտներին, որ ունես:
Հուսով եմ երբեք պետք չի գա: :oy

Հ.Գ. … մի հատ ել :) էլի ՝:) էլի :) էլի :)

impression
04.06.2008, 08:46
Թե ինչի եք տենց ծանր տարել Լիլի էս վերջին գրածը, Ե՛ր, Նյու՛տ, ուրախացե՛ք: Լիլը ծանր հրետանուց անցել ա պարսատիկի ;)

Գալաթեա
07.06.2008, 01:38
Մի քանի րոպե....
Իմ գիտակցությանը վաղուց արդեն հատուկ մշուշի ներքո` մի քանի րոպե ժպիտ ու ցավ..
Ժպիտս շատերն են տեսնում..
Երանի...
Չէ...իրականում չեմ ուզում..
Մի հասկացեք ոչ մի բան..
Բոլորի պես` ուզում եմ չհասկացված լինելուց կայֆ բռնել.....միթոմ, էլի..

Մենության բանաձև եմ ուզում մշակել, որ Մարկեսի "Հարյուր Տարուն" տա անցնի...
Գժության տեսություն, որի մասին Դոստոևսկին կերազեր իր խելամիտ "Իդիոտով" ...
Իրականության բացահայտում, որի դեդուկտիվ մեթոդների ճշտությունը ֆրանսիական բեղերով Պուարոն կանաչաթույր նախանձով կհայտարարեր ալամ աշխարհին...
Սատկած առնետներ եմ ուզում տեսնել աստիճանավանդակիս վրա, որոնց արնածոր դիակիկների խղճահարույց տեսքից Քամյուն կհրաժարվեր էքսիստենցիալիզմի ամենավառ իր նվաճումներից..
Հոսող ժամացույց եմ ուզում կոմպիս ուղիղ կողքը, որը եթե մեծն Սյուրռեալիստը տեսներ` կխնդրեր, որ իր "Հանճարի Մասին Գիրքը" մակուլատուրայի տեսքով հանձնեն համապատասխան վայրեր..
Մոնային եմ ուզում նկարել, որ ապացուցեմ, որ խորհրդավոր ծամածռությունը ժպիտ չէ...
Ուզում եմ էս պահին դրսում հաչացող շները դադարեն իրենց չաթը...որովհետև էս նեղ մաջալին իրենց չաթլախ հավեսն ունեցող չկա...

Իրականում մի բան եմ միայն ուզում...բայց դա արդեն գաղտնիք է..

Գալաթեա
10.06.2008, 22:46
Ինչու՞ չեմ կարողանում ասել այն ամենն, ինչ էությունս պատառոտելով դուրս է հորդում:
Ախր ես ե՞րբ եմ բառապաշարից խեղճացել:
Ինչու՞ եմ դառնում մանկան պես անպաշտպան: Ես...
Ինչու՞` հասկանալով, որ միկրովայրկյան ես տևելու, ամեն անգամ կորցնում եմ այդ միկրովայրկյանը:
Աշխարհը փոքրանում, դառնում է մի մոնիտորաչափ:
Ապացուցման կարիք չունեցող աքսիոմը, որ ինձնից բաժանող տարածությունն արդեն պարսեկներով է հաշվվում՝ վերածվում է խղճուկ, խախուտ թեորեմի ու շոշափելի ներկայությանդ ահագնացող զգացումից անընդհատ ուզում եմ հետ նայել:
Թիթեղի վրա թափվող անձրևի կաթիլների ձայնից ֆիզիկական ցավ եմ զգում: Եթե հիմա ամպրոպ գոռա, երևի կմեռնեմ: Գոռար` ստուգեի:
Իսկ բառերը երբեք չեն հերիքում:
Լավ..
Բառեր չկան...աշխարհում էլ բառեր չկան..

Սիրտս ոնց որ քերիչով անցկացրած լինեն...ամենամանր ծակերով ... սրտի պյուրե:
Ու դեռ աշխատում է...
Ժպտում ես, չէ՞: Ժպտա.. Սիրտս էլի կբռունցքվի, եթե ժպտաս:
Լավ կքնես..

Գալաթեա
16.06.2008, 12:20
Ափի քարին նստած եմ:
Փորձեցի գետի ամենավարար մասը գտնել, որ ջրի աղմուկը մնացած ամեն ինչը խլացնի:
Գտա: Լավ էր:
Աչքերս փակ են:
Չէ, անձրև չի...ջուրն է իմ սպասածից վարար..բայց միևնույն է ավելի հետ չեմ նստի: Թող ջրի կաթիլները շարունակեն դեմքիս ցայտել դիմացս ընկած մեծ քարին զարնվելով:
Մեդիտացիայիս ինքնաբուխ սեանսը կարծես թե հաջողվում է:
Չոր մատերիալիզմի զգացումը աստիճանաբար ընկրկում է: Այդպես որ գնա, մեջքի վրա էլ կընկնի...
Քամելեոնի պես գույնս փոխում եմ...բնական կամուֆլյաժ...թոշնած խոտագույն: Հիմա որ մեկը մոտենա, երևի չեմ երևա:
Աչքերս բացեցի վախեցած...չէ...դեռ կամ..
Աշուն է: Ու անկասկած ցուրտ:
Տեսնես ինչու չեմ մրսում..
Հռետորական հարց էր, լավ:

Գալաթեա
23.06.2008, 21:46
Կանգնածս տեղից մինչ հորիզոն ընկած թվացյալ անհաղթահարելի հեռուն երեք քայլի խնդիր է: Կհասնեմ:
Փոքրիկ սեղանի թզաչափ անվերջությունը անհնարին է դարձնում ցանկացած կոնտակտ: Ցանկացած:
Եթե փողոցում քայլերս փորձեմ հարմարեցնել սրտիս զարկերի ռիթմին` Վիետնամում բեկորային ու ոչ միայն վնասվածք ստացած լինելուս համոզվածությունն ինձ տեսնողներին չի լքի այդ օրը:
Կարմիր գույնը դադարել է սազել:
Դադարել եմ հաճույքի ցավը զգալ: Միայն հակառակը:
Չմտածելու միակ քիչ թե շատ էժան ու որակով միջոցն այլևս անզոր է:
Անդունդի մոտ լինելու ահագնացող զգացումից վախենում եմ ներքև նայել: Հանկարծ կարող է ուժ գտնեմ հետ կանգնելու: Չի կարելի: Ազատ անկում: Անդունդի հատակին ջարդուփշուր լինող հոգուս ձայնին վաղուց արդեն ծանոթ եմ: Չեմ շփոթի: Միայն չգիտեմ քանի բեկոր կստացվի: Ամեն անգամ տարբեր է:
Անձրևի հոտ կգա բեկորներից:

Մարկիզ
23.06.2008, 23:03
Բառեր չկան...աշխարհում էլ բառեր չկան...

...Սիրտս ոնց որ քերիչով անցկացրած լինեն...ամենամանր ծակերով ... սրտի պյուրե:
Ու դեռ աշխատում է...
Ժպտում ես, չէ՞: Ժպտա.. Սիրտս էլի կբռունցքվի, եթե ժպտաս:
Լավ կքնես..

Ժողովուրդ, ոնց որ` յուրաքանչյուրիդ հետ խոսելուց լինի, չէ՞...
Ու ընդհանրապես հզոր ա, հզոր: Լիքը միտք, իմաստ, գաղափար, խելագարություն, խենթություն, տխրություն, թախիծ, ուրախություն, ցավ...գերԲԱՆԱԿԱՆ էակ:

Գալաթեա
24.06.2008, 14:40
Տալկով էի լսում...ինչ լավն ես դու եղել: Երևի դրա համար հիմա չկաս:
Լավերը գնում են..
Ամառվա անձևը թող միշտ հետդ լինի..
Շատ եմ քեզ սիրում:

Летний дождь, летний дождь
Начался сегодня рано.
Летний дождь,летний дождь
Моей души омоет рану.
Мы погрустим с ним вдвоём
У слепого окна.
Летний дождь,летний дождь
Шепчет мне легко и просто,
Что придёшь,ты придёшь,
Ты придёшь, но будет поздно.
Несвоевременность -
Вечная драма,где есть он и она.

Գալաթեա
29.06.2008, 01:46
Ողջույն, Անծանոթ։
Անծանոթ ես, բայց լիքը բան գիտեմ քո մասին։
Օրինակ գիտեմ, որ այս վերջերս ժպտում ես միայն այն ժամանակ, երբ մի այլ կարգի ցավում է։
Գիտեմ, որ հասել ես այն աստիճանին, որ չգիտես՝ ո՞ր հոգնածությունն է առավել սպանիչ՝ ֆիզիկականը թե հոգեկանը։
Գիտեմ, որ խաղալը, որն այնքան ատում ես, ստիպել են դարձնել կենսակերպ։
Խաղում ես։ Ամենալավը մասնագիտացել ես անտարբերություն խաղալու մեջ։ Անկրկնելի ես պարզապես, Անծանոթ։ Նախանձել կարելի է։

Ամեն առավոտ արթնանալն ու հասկանալը, որ դեռ շնչում ես, սկսել է անտանելի դառնալ։
Սկսում ես մտածել, որ փոքր ժամանակ քեզ խաբում էին, որ հրաշքներ կան...ախր եթե լինեին՝ հիմա դու ավազի պստիկ հատիկ էիր...կամ հովի կեսբերան շնկշնկոց..
Բայց չէ...չկա հրաշք։ Ամեն առավոտ նորից ես զարթնում...իսկապես որ...արթնացումը մահվան է նման..փոքրիկ, լոկալ մահվան...
Հիմա ինձ ասա, Անծանոթ, ինչու՞ ես դու մենակ...խայտառակ կերպով միայնակ հենց այն ժամանակ, երբ կողքիդ մեկը պետք է։
Ինչու՞ են ափերդ ցավում բռունցք արած, սուր եղունգներիդ խրված տեղերում։ Հետքեր են մնում...երանի միայն ափերի մեջ մնային..
Ինչու՞ քեզ չեն թողնում անել այն մինիմումը, որ տրված է անել այս գրողի տարած Երկրի վրա...Ապրել..Ու՞մ ես խանգարում..
Ինչու՞ է սիրտդ ավելի ու ավելի կարծրանում...չէ՞ որ դու էլ ես ուզում զգալ...շնչել.. ժպտալ
Անծանոթ...լավ նայիր քեզ...թե չէ երկար չես ձգի։
Հաստատ բան եմ ասում..

Գալաթեա
29.06.2008, 17:48
Էլի ես եմ, Անծանոթ...չհասցրիր կարոտել։

Ինձնից ավելի անհավատ դուրս եկար, փաստորեն..կամ չուզեցիր հավատալ, որ այդքան վատ էր ..ինքնությունները շփոթելու աստիճան։ Չեմ ասում՝ միախառնելու։ Դուրդ չի գա, գիտեմ։
Միշտ ուզեցել եմ ասել՝ վիրտուոզ ինքնաոչնչացումդ կարելի է համապատասխան ձեռնարկներում օրինակ բերել։ Թող սովորեն, հո գյոռդ չե՞ս տանելու։
Պատյան-զրահազգեստիդ ամրությունն ու ծանրությունը սկսել են սրտիդ վրա ազդել։ Գիտես, բայց չես ուզում ընդունել, որ պատճառը դա է։
Ամեն ինչից ու բոլորից, այդ թվում՝ ինքդ քեզնից, հոգնել ես այնքան, որ հեթանոս ընկերներիդ .. ալարում ես հավատի բերել։
Գիտես, որ կարող ես ու այդ գիտակցությունն արդեն բավարար է կիսաժպիտ հաճույքի ձանձրացող զգացումի համար։
Չես խաղում։ Ինձ մի ասա, ես գիտեմ։ Բառը նույնն է։ Իմաստը՝ տարբեր։ Այլ կերպ ասած՝ խաղդ ավելի կապ ունի կանաչ մահուդով ծածկված սեղանի, քան բեմի հետ։
Ուշադիր նայիր դեմքի արտահայտություններին...
Կարևորը դա է խաղում...թեև...դա էլ գիտես, ինձնից լավ։
Ընդմիջումների ժամանակ կարող ես հոգու մեջ էլ նայել։
Տեսնելու խնդիր կա պարզապես։ Ճիշտ ռակուրս պետք է բռնես։ Ինչպես լուսանկարելիս։
Հա, ամենակարևորը մոռացա, Անծանոթս...ժպտա։

Գալաթեա
01.07.2008, 22:50
Հոգեբան...կլսես չէ՞ ինձ...թե չէ որ չլսես՝ ինչ պետքա անես..

Քեզնից լսելա չէ՞ հասնում...խորհուրդ տալ, բան...չկա...Իսկ եթե խորհդիդ կարիքն ունե՞մ...ասենք՝ եթե երբեք դեռ այսքան մոլորված ու խճճված չեմ եղել սեփական գրողի տարած մտքերիս մեջ...էլի չես կարո՞ղ..լավ չի..
Արտասահմանում քո մասնագիտության տեր մարդիկ մենակ լսելու հաշվին կես տարին մեկ մեքենա են փոխում..ես էլ մեծ հաճույքով կքշեի .. Աուդի եմ սիրում, շատերը գիտեն...բայց դե մասերն էստեղ թանկ են..
Բայց փոխարենը ուղիղ շենքիս կողքը ձոր կա։ Գործի գնալուց պահի տակ մոռանում ես աջ թեքվել ու վերջ...հա լավ...էդպես մի նայիր, այ Հոգեբան...ասեցինք, հո չարեցինք...անելու լինեի՝ վերջում կիմանայիր...անելու վերջում, էլի։

Պարել եմ ուզում...ողջ գիշեր, մեռնելու չափ։ Որ երաժշտությունը, լսողությունս շրջանցելով, անմիջապես հոգումս իմ պես խենթ պար բռնի։
Ուզում եմ ակվալանգով հայտնվել Մարիանյան իջվածքի ամենաներքևում...որ զգամ ջրի սահմռկեցուցիչ, սպանող ճնշումը։ Ու համեմատեմ։
Ուզում եմ հայերենում, ֆրանսերենի պես "կարոտ" բառը չլինի։
Ուզում եմ Իլֆի ու Պետրովի հերոսուհու պես բառապաշարս բաղկացած լինի ութ բառից։
Մտահորիզոնս չգերազանցի թեյի գդալի մակերեսը։
Ուղեղիս ծալքերը հարթվեն գրողի ծոցը։
Մտքերս պարտքով տամ անպատասխանատու, քցող մեկին։ Որ չվերադարձնի։

Կյա՞նքս ինչ անեմ, Հոգեբան։
Չգիտես...
Տեսնես ինչու չեմ զարմանում..

Գալաթեա
05.07.2008, 01:45
Հայացքիդ նուրբ սառնությունից մարմնովս սարսուռ է անցնում։
Ձայնիդ փափուկ կեղծիքը տապալում է անհավանական դաժանությամբ։
Սեփական հիմարությանս ճնշող զգացումը գազախցիկի ազդեցություն է թողնում։
Անմարդկային հոգնած Աշխարհս հայտարարում է՝ Զգուշացեք, դռները փակվում են։
Ձեռքերս չեն դողում։ Զարմանալի հանդարտ են...
Աչքերս արցունքադուլ են նորից հայտարարել կարծես։ Ու էլի առանց զգուշացնելու...Գոնե զգուշացնեին՝ տրամադրվեի, ներսումս կուտակված այրող արցունքները տուշախառը դեմքս լղոզեին...հիմա արդեն չի ստացվում..

Լիալուսին չի...էլի լիալուսին չի..փաստորեն մենավոր գայլի պես ոռնալու ցանկությունը դրա հետ կապ չունի..Աքելլան վրիպեց...

Թաց մազերս խառնիխուռն անող քամի, որը մեքենայի՝ իմ սիրած արագ ընթացքից ոգևորված՝ անընդհատ զարկում է դեմքիս....զայրացնում..ծիծաղում...սպառնում՝ մինիմում գրիպով հիվանդացնել։
Ընդամենը պետք է փակել պատուհանը։

Ու կգա վաղը...իր փոքրիկ, բայց հերթական մահով։

Վաղը լավ օր է՝ մեռնելու համար..

Մարկիզ
05.07.2008, 01:53
Հնար ունենայի, այս անլուսին գիշերվա երկնքի բոլոր աստղերը կնվիրեի տողերի հեղինակին: Ինչո՞ւ այդքան տխրություն...

dvgray
05.07.2008, 07:35
Անմարդկային հոգնած Աշխարհս հայտարարում է՝ Զգուշացեք, դռները փակվում են։

Ընդամենը պետք է փակել պատուհանը։

Վաղը լավ օր է՝ մեռնելու համար..
Հա՞
Ես էլ եմ գալիս :) Ես էլ եմ ուզում դուրս գամ: Հոգնել եմ: Կարծես սպառռռռվում եմ:
Մի խոսքով հիմա, հենց հիմա պատրաստ եմ: Վաղը չգիտեմ:
Հիմա պատրաստ եմ, բայց մենակ վախում եմ :D: Եթե պատրաստ ես ու իմ աշխարքից դուրս գալուց դեմ չես, ապա մի նշան արա:
Հի-մա: Հենց հի-մա :)
;)

Գալաթեա
05.07.2008, 21:47
Եթե պատրաստ ես ու իմ աշխարքից դուրս գալուց դեմ չես, ապա մի նշան արա:


Դեմ եմ։

Գալաթեա
16.09.2008, 01:07
Երաժշտություն..
Այն, ինչ ինձ տալիս է երաժշտությունը, չեմ կարող համեմատել գրեթե ոչ մի զգացումի հետ։

Աշխարհի ամենամեծ հրաշքը՝ ժպիտը, կենդանացնում է սենյակիս քառակուսի սանտիմետրերը, յուրաքանչյուրը, երբ լսում եմ այդ հրաշք հնչյունները...
Մեղմ, կատաղի, զգացմունքային, սառը, սեքսուալ, թև տվող, գետնին հավասարեցնող, հուսադրող, գիժ, մեծամիտ, խոնարհ, աստվածային, դողէրոցքի հասցնող....ու ամբողջն ընդամենը յոթ նոտայի շնորհիվ..

Սիրում եմ սենյակս։ Գործից հետո տուն գալիս՝ միակ հանգրվանս է։ Խաղաղ հրվանդանս, ուր տերը ես էմ։ Ծառան էլ եմ ես։ Իմ տարածքն է։ Իմ խաղաղ շնչառությունը։

Ու ուղեկիցս։ Մշտական ուղեկիցս։ Հրվանդանիս դրոշն ու զինանշանը։ Օրհներգն ու օրորոցայինը..

Երաժշտությունը...
Ժպտում եմ..

Գալաթեա
16.09.2008, 21:56
Մեքենա եմ ուզում քշել :) Մի այլ կարգի։
Վարորդի կողքին նստելը վաղուց արդեն դադարել է կայֆ տալ։
Ուզում եմ արագության համար ես լինեմ պատասխանատու։ Ու գիժ-գիժ, աչքերս փակ շրջադարձ անեմ։ Կույր գնդապետի նման։ Որ նաև պարում էր...իմ տեսած ամենագեղեցիկ ու զգացմումնքային տանգոն։ Իհարկե՝ արժի նախորօք ցայտաղբյուր տեղավորել բագաժնիկում։

Քաղաքի աղմուկն իմն է դարձել։ Փոշին ու ծուխը խրոնիկ ֆարինգիտիս բաղկացուցիչն ու դրդապատճառն են։ Եթե զարկերակս փողոցում ստուգեմ՝ զարկերը համընկնելու են քաղաքիս սրտի աշխատանքի հետ։ Մայթով քայլելիս քեզ սեր եմ խոստովանում։ Երբեմն բնակիչներիդ հանդեպ նողկանքից խեղդվելով։

Գիշերային քաղաքը։ Այգին։ Խենթությունս։ Խենթությունդ։

Սիրում եմ :)

Ռուֆուս
16.09.2008, 22:13
Մեքենա եմ ուզում քշել :) Մի այլ կարգի։
Վարորդի կողքին նստելը վաղուց արդեն դադարել է կայֆ տալ։
Ուզում եմ արագության համար ես լինեմ պատասխանատու։ Ու գիժ-գիժ, աչքերս փակ շրջադարձ անեմ։ Կույր գնդապետի նման։ Որ նաև պարում էր...իմ տեսած ամենագեղեցիկ ու զգացմումնքային տանգոն։ Իհարկե՝ արժի նախորօք ցայտաղբյուր տեղավորել բագաժնիկում։

Իսկ ինձ համար կայֆ կտա քո ավտոյում նստելը.... :) Արագություն, շրջադարձեր, ադրենալին, կայֆավատ :hands մենակ թե գլուխս հանկարծ չուտես :angry :D

Դե մի բան արա, ավտո ճարի (Աուդի - արծաթագույն) :P

Բարեկամ
16.09.2008, 22:36
Մեքենա եմ ուզում քշել :) Մի այլ կարգի։
Վարորդի կողքին նստելը վաղուց արդեն դադարել է կայֆ տալ։
Ուզում եմ արագության համար ես լինեմ պատասխանատու։ Ու գիժ-գիժ, աչքերս փակ շրջադարձ անեմ։ Կույր գնդապետի նման։ Որ նաև պարում էր...իմ տեսած ամենագեղեցիկ ու զգացմումնքային տանգոն։ Իհարկե՝ արժի նախորօք ցայտաղբյուր տեղավորել բագաժնիկում։

Քաղաքի աղմուկն իմն է դարձել։ Փոշին ու ծուխը խրոնիկ ֆարինգիտիս բաղկացուցիչն ու դրդապատճառն են։ Եթե զարկերակս փողոցում ստուգեմ՝ զարկերը համընկնելու են քաղաքիս սրտի աշխատանքի հետ։ Մայթով քայլելիս քեզ սեր եմ խոստովանում։ Երբեմն բնակիչներիդ հանդեպ նողկանքից խեղդվելով։

Գիշերային քաղաքը։ Այգին։ Խենթությունս։ Խենթությունդ։

Սիրում եմ :)

Լիլ, լավ էր:
վարկանիշ չթողեց տամ, ստեղ եմ գրում :oy

ivy
16.09.2008, 22:40
Ինձ երկուսն էլ դուր եկան։ :) Առաջինն ավելի քնքուշ էր, երկրորդը՝ կրքոտ։ Ու երկուսն էլ՝ շատ անկեղծ և տաք։ Ապրես...

Գալաթեա
16.09.2008, 22:47
Այվ, Անուլ, պասիբ :)

Հայկ, կարմիր եմ ուզում, որ մանիկյուրիս հետ բռնի :)

Երվանդ
16.09.2008, 23:58
Բարի գալուստ կյանք Լիլ:love:)

Վարպետ
17.09.2008, 00:00
Վախ, Լիլ, ինչ կայֆն ե~ս:))

Երկնային
17.09.2008, 00:05
ու~խ… սիրում եմ… :love

Chuk
17.09.2008, 00:15
Տպագիր երաժշտություն ու տպագիր ընթացք... հիմա արդեն վստահ եմ որ կա, տեսել եմ :)

Ra$Ta
17.09.2008, 01:07
Երաժշտություն..
Այն, ինչ ինձ տալիս է երաժշտությունը, չեմ կարող համեմատել գրեթե ոչ մի զգացումի հետ։

Աշխարհի ամենամեծ հրաշքը՝ ժպիտը, կենդանացնում է սենյակիս քառակուսի սանտիմետրերը, յուրաքանչյուրը, երբ լսում եմ այդ հրաշք հնչյունները...
Մեղմ, կատաղի, զգացմունքային, սառը, սեքսուալ, թև տվող, գետնին հավասարեցնող, հուսադրող, գիժ, մեծամիտ, խոնարհ, աստվածային, դողէրոցքի հասցնող....ու ամբողջն ընդամենը յոթ նոտայի շնորհիվ..

Սիրում եմ սենյակս։ Գործից հետո տուն գալիս՝ միակ հանգրվանս է։ Խաղաղ հրվանդանս, ուր տերը ես էմ։ Ծառան էլ եմ ես։ Իմ տարածքն է։ Իմ խաղաղ շնչառությունը։

Ու ուղեկիցս։ Մշտական ուղեկիցս։ Հրվանդանիս դրոշն ու զինանշանը։ Օրհներգն ու օրորոցայինը..

Երաժշտությունը...
Ժպտում եմ..

Դզեց , լավներ … Ավելացնում եմ ձախ ձեռքումս սիգարետը որը պռոստը վառել եմ ու մոռացել եմ , կեսը վառվեա :B

Dayana
17.09.2008, 08:56
Լիլ իսկ կարելիա՞ ես էլ լինեմ մեքենայում ու միասին լսենք ՝ դաունթաուն :love

comet
17.09.2008, 09:55
Լիլ, լավ էր:
վարկանիշ չթողեց տամ, ստեղ եմ գրում :oy

Ինձ էլ դուր եկավ: Ոչինչ, վարկանիշը քո փոխարեն ես կտամ;):)

Ariadna
17.09.2008, 11:01
Այվ, Անուլ, պասիբ :)

Հայկ, կարմիր եմ ուզում, որ մանիկյուրիս հետ բռնի :)

Իաաա, բա բանտի՞կդ :D

Գալաթեա
17.09.2008, 22:26
Էլի նույն ընդհանուր կապույտ ֆոնը։
Կանաչ աչքերդ։
Սովորույթիս մոխրագույնը։
Երջանկությանս հեռավոր ճերմակը։
Ներկայիս վառ կարմիրը։
Ականջ ծակող ջազի հոգնեցնող ճահճագույնը։
Ժպիտիս բոլոր երագները։
Ալկոհոլիս արևագույնը։
Սիգարետիս ծխագույնը...

Գույների մարաթոն, որոնցում առաջինը տեղ հասնողը մահվան դատապարտված չէ։
Իմ օրենքներն ուրիշ են։
Գունային օրենքներս։
Մահն ինձ մոտ ապրելու իրավունք չունի։ Մեռնում է։ Սպանում եմ։

Կոլաժիս թեման հասկացողին աշխարհ կնվիրեմ։ Իմ աշխարհը։
Կոլաժս պատից կախելու համարձակությունն ունեցողին՝ այդ աշխարհիս քարտեզը կտամ։

Ջրից այն կողմ՝ դու ես։
Կապ չունի՝ երբ։
Այդպես եմ տեսնում :)

Լեո
17.09.2008, 22:42
Այս թեման իմ մեջ ինչ-որ խոհափլիլսոփայական տրամադրություն է առաջացնում:

Համաձայն ֆիզիկայի հայտնի օրենքի բնության մեջ և ընդհանրապես տիեզերքում ոչինչ չի կորչում և ոչինչ չի առաջանում ոչնչից: Նշանակում է, որ այն նյութը, որից կազմված ենք մենք բոլորս ու մեզանից յուրաքանչյուրը, միշտ եղել է:

Երբեէ մտածե՞լ եք, թե որտեղ և ինչ վիճակում է եղել այն նյութը (որից կազմված եք) ասեք 100 կամ 1000 տարի առաջ:think

Գալաթեա
19.09.2008, 17:25
Վիրտուալը

Կերպարիդ անիրական ռեալությունը նյարդայնացնում ու գրավում է միաժամանակ:
Տառերի, ֆրազաների ներսում բանտված` անհագորեն շնչում ես ազատությունը:
Բանտի տված ազատությունը:

Տողատակում հանգրվանած ժպիտդ խոսում է: Հաճախ` քո փոխարեն:
Լավ էմոցիաներդ հաղորդում ես առանց ափսոսալու: Անբնականին հասնող բնականությամբ: Երբեմն` վատ տրամադրությանդ վրայով քայլելով:
Չես վախենում անկեղծ լինել ... մոնիտորի հետ:
Մասնագիտությանդ հաղորդած ցինիզմն ու բարությունը զարմանալիորեն համահունչ ֆոնային երաժշտություն են մոտդ դարձել: Որ առանց ականջակալների միշտ հնչում է ականջներումդ: Ժամանակ առ ժամանակ սոլոյի` կրքոտ, տարերային կամ խաղաղեցնող պարտիաներով ընդհատվելով:

Աչքերդ փակիր ու ժպտա այնտեղ հայտնած արևի բոսորագույնին:


Նվիրում եմ Մարկիզին :)

Kuk
19.09.2008, 17:31
Մեքենա եմ ուզում քշել :) Մի այլ կարգի։
Վարորդի կողքին նստելը վաղուց արդեն դադարել է կայֆ տալ։
Ուզում եմ արագության համար ես լինեմ պատասխանատու։ Ու գիժ-գիժ, աչքերս փակ շրջադարձ անեմ։ Կույր գնդապետի նման։ Որ նաև պարում էր...իմ տեսած ամենագեղեցիկ ու զգացմումնքային տանգոն։ Իհարկե՝ արժի նախորօք ցայտաղբյուր տեղավորել բագաժնիկում։

Քաղաքի աղմուկն իմն է դարձել։ Փոշին ու ծուխը խրոնիկ ֆարինգիտիս բաղկացուցիչն ու դրդապատճառն են։ Եթե զարկերակս փողոցում ստուգեմ՝ զարկերը համընկնելու են քաղաքիս սրտի աշխատանքի հետ։ Մայթով քայլելիս քեզ սեր եմ խոստովանում։ Երբեմն բնակիչներիդ հանդեպ նողկանքից խեղդվելով։

Գիշերային քաղաքը։ Այգին։ Խենթությունս։ Խենթությունդ։

Սիրում եմ :)

Լիլ, գնդապետի պահը սպանեց:good

Սիրում եմ շնչել կնոջ բույրը:love

Տրիբուն
22.09.2008, 18:47
Վիրտուալը



Նվիրում եմ Մարկիզին :)

Մարկիզին հրավիրում եմ մենեմարտի :viannen_09:
Գալ, դու ուզում ես քո էջում արուն թափվի:

StrangeLittleGirl
22.09.2008, 20:44
Կերպարիդ անիրական ռեալությունը նյարդայնացնում ու գրավում է միաժամանակ:
Տառերի, ֆրազաների ներսում բանտված` անհագորեն շնչում ես ազատությունը:
Բանտի տված ազատությունը:

Տողատակում հանգրվանած ժպիտդ խոսում է: Հաճախ` քո փոխարեն:
Լավ էմոցիաներդ հաղորդում ես առանց ափսոսալու: Անբնականին հասնող բնականությամբ: Երբեմն` վատ տրամադրությանդ վրայով քայլելով:
Չես վախենում անկեղծ լինել ... մոնիտորի հետ:
Մասնագիտությանդ հաղորդած ցինիզմն ու բարությունը զարմանալիորեն համահունչ ֆոնային երաժշտություն են մոտդ դարձել: Որ առանց ականջակալների միշտ հնչում է ականջներումդ: Ժամանակ առ ժամանակ սոլոյի` կրքոտ, տարերային կամ խաղաղեցնող պարտիաներով ընդհատվելով:

Աչքերդ փակիր ու ժպտա այնտեղ հայտնած արևի բոսորագույնին:
Էս իմ վերևի մարդը թեմայի՞ց էր:

Գալաթեա
22.09.2008, 23:51
Չեմ ուզում քեզ ցավ պատճառել։ Գիտեմ՝ կոտրվելդ էժան չի նստելու։ Ու ամենաթանկը ես եմ վճարելու։
Ուզում եմ դադարես ծխել սիգարետ սիգարետի հետևից։ Չի օգնելու։
Հոգնել եմ քո հայացքի անվերջում երկինքը վանդակապատ տեսնելուց։
Բաց թող ձեռքս։ Չեմ ուզում կոպիտ քաշել։ Հոգուդ մասնիկները ինձ մոտ կմնան։
Ուզում եմ հոգիդ ամբողջ լինի ու խաղաղ շնչի։ Առանց իմ հաղորդած արհեստական շնչառության։
Եթե իմ շունչը չհերիքի՝ հոգու կենդանացնող մերսում անել չեմ կարողանա։ Ներիր։
Մի ստիպիր ինձ վերջին սրիկան զգալ՝ մեղքի բեռը ուսերիս բարդելով։ Չեմ դիմանա։ Թույլ չեմ, բայց դրան չեմ դիմանա։
Մի խլիր ժպիտս։ Կյանքս ես խլում։
Մի կենդանացրու երակներդ իմ ուժով...արնաքամ եմ լինում..
Թող գնամ։ Դու ինքդ ասա՝ գնա։ Յուրաքանչյուր Բառ ունի ունի իր արտասանվելու ժամանակը։

Որովհետև միևնույն է՝ գնալու եմ։

Սիրտս մի փնտրիր։
Տեղում չի։

Kuk
22.09.2008, 23:55
Լիլ, բայց Դու ինչ լավն ես:love Չգիտեմ` ոնց ասեմ, որ պարզ լինի: Ոփշմ` մի ձև հասկացի:

Երկնային
23.09.2008, 00:09
Չեմ ուզում քեզ ցավ պատճառել։ Գիտեմ՝ կոտրվելդ էժան չի նստելու։ Ու ամենաթանկը ես եմ վճարելու։
Ուզում եմ դադարես ծխել սիգարետ սիգարետի հետևից։ Չի օգնելու։
Հոգնել եմ քո հայացքի անվերջում երկինքը վանդակապատ տեսնելուց։
Բաց թող ձեռքս։ Չեմ ուզում կոպիտ քաշել։ Հոգուդ մասնիկները ինձ մոտ կմնան։
Ուզում եմ հոգիդ ամբողջ լինի ու խաղաղ շնչի։ Առանց իմ հաղորդած արհեստական շնչառության։
Եթե իմ շունչը չհերիքի՝ հոգու կենդանացնող մերսում անել չեմ կարողանա։ Ներիր։
Մի ստիպիր ինձ վերջին սրիկան զգալ՝ մեղքի բեռը ուսերիս բարդելով։ Չեմ դիմանա։ Թույլ չեմ, բայց դրան չեմ դիմանա։
Մի խլիր ժպիտս։ Կյանքս ես խլում։
Մի կենդանացրու երակներդ իմ ուժով...արնաքամ եմ լինում..
Թող գնամ։ Դու ինքդ ասա՝ գնա։ Յուրաքանչյուր Բառ ունի ունի իր արտասանվելու ժամանակը։

Որովհետև միևնույն է՝ գնալու եմ։

Սիրտս մի փնտրիր։
Տեղում չի։

Լիլ… սիրում եմ… :love

քանի դեռ պահում ես ուրիշի հոգու մասնիկները, թեկուզ որպես հիշատակ, անընդհատ մտովի վերադառնում ես նրա մոտ, ու գնալու մասին խոսք չի կարող լինել… նույնիսկ եթե բաց թողնի ու ասի` գնա…

Տրիբուն
23.09.2008, 15:37
Գալ, ես գիտեմ, որ դու լավն ես:
Բայց էսքա՞ն լավը:
Մի հինգ անգամ կարդացի, լուրջ, ամբող օրվա ընթացքում:

Գալաթեա
23.09.2008, 15:53
Գալ, ես գիտեմ, որ դու լավն ես:
Բայց էսքա՞ն լավը:
Մի հինգ անգամ կարդացի, լուրջ, ամբող օրվա ընթացքում:

Տրիբուն ձյա :oy

Լավ ոստիկան
23.09.2008, 18:36
Չեմ ուզում քեզ ցավ պատճառել։ Գիտեմ՝ կոտրվելդ էժան չի նստելու։ Ու ամենաթանկը ես եմ վճարելու։
Ուզում եմ դադարես ծխել սիգարետ սիգարետի հետևից։ Չի օգնելու։
Հոգնել եմ քո հայացքի անվերջում երկինքը վանդակապատ տեսնելուց։
Բաց թող ձեռքս։ Չեմ ուզում կոպիտ քաշել։ Հոգուդ մասնիկները ինձ մոտ կմնան։
Ուզում եմ հոգիդ ամբողջ լինի ու խաղաղ շնչի։ Առանց իմ հաղորդած արհեստական շնչառության։
Եթե իմ շունչը չհերիքի՝ հոգու կենդանացնող մերսում անել չեմ կարողանա։ Ներիր։
Մի ստիպիր ինձ վերջին սրիկան զգալ՝ մեղքի բեռը ուսերիս բարդելով։ Չեմ դիմանա։ Թույլ չեմ, բայց դրան չեմ դիմանա։
Մի խլիր ժպիտս։ Կյանքս ես խլում։
Մի կենդանացրու երակներդ իմ ուժով...արնաքամ եմ լինում..
Թող գնամ։ Դու ինքդ ասա՝ գնա։ Յուրաքանչյուր Բառ ունի ունի իր արտասանվելու ժամանակը։

Որովհետև միևնույն է՝ գնալու եմ։

Սիրտս մի փնտրիր։
Տեղում չի։

Մի գնա...
Ավելի լավ է, փշրիր ինձ...
... ու նորը գնիր:

Հայկօ
23.09.2008, 19:00
Գալաթեա Ամեն մի նախադասություն կարծես խնդրում է՝ «ինձ դիր քո ստորագրության մեջ, դի՜ր, է՜լի»: Իսկապես, եթե դրանք հազար տարի առաջ Կեսարը կամ Դեկարտը ասած լինեին, հիմա դասական ցիտատներ կլինեին: Լու՛րջ: Մինիմում՝ էն մտքերից, որ բոլոր պոետները ուզում են գրել, բայց հետո հիշում են, որ իրենցից առաջ արդեն ինչ-որ մեկը դա ասել է: Ընդ որում՝ շատ սահուն, ներդաշն ու «համասեռ» է գրված՝ առանց խորդուբորդ ճոռոմաբանությունների կամ գռեհիկ «էմոյի»: Ըստ տրամադրության՝ ստիպում է երազել, տխրել, մարտնչել, հավատալ, լացել: Ես սա արձակ կամ օրագիր չեմ համարում, ավելի շուտ՝ ազատ հանգով բանաստեղծություններ:

Գալաթեա
23.09.2008, 23:24
Մի գնա...
Ավելի լավ է, փշրիր ինձ...
... ու նորը գնիր:

... :)


Գալաթեա Ամեն մի նախադասություն կարծես խնդրում է՝ «ինձ դիր քո ստորագրության մեջ, դի՜ր, է՜լի»: Իսկապես, եթե դրանք հազար տարի առաջ Կեսարը կամ Դեկարտը ասած լինեին, հիմա դասական ցիտատներ կլինեին: Լու՛րջ: Մինիմում՝ էն մտքերից, որ բոլոր պոետները ուզում են գրել, բայց հետո հիշում են, որ իրենցից առաջ արդեն ինչ-որ մեկը դա ասել է: Ընդ որում՝ շատ սահուն, ներդաշն ու «համասեռ» է գրված՝ առանց խորդուբորդ ճոռոմաբանությունների կամ գռեհիկ «էմոյի»: Ըստ տրամադրության՝ ստիպում է երազել, տխրել, մարտնչել, հավատալ, լացել: Ես սա արձակ կամ օրագիր չեմ համարում, ավելի շուտ՝ ազատ հանգով բանաստեղծություններ:

Շնորհակալ եմ, Հայկ ջան :)

Գալաթեա
26.09.2008, 00:38
Տարերքը

Մենակ եմ։
Լռության մայրուղիով երկու հարյուր քսան արագություն եմ բացել։
Միայն ընդհատ շնչառությունս եմ լսում։
Ու գիտեմ, արյանս հոսքից եմ զգում, ամպրոպի խելառ մեղեդին է մոտենում։ Րոպեի ճշտությամբ կարող եմ ասել՝ երբ։ Օդերևութաբանները գլուխները պատով են տվել։
Կորոտա։ Մի քանի միկրովայրկյանով խլացնելով ամեն ինչ։
Ու երկինքը ամենաանհավանական անկյուններով երկու կես կլինի։
Տարերքս...

Դիմացս պատ չկա։
Լիներ էլ՝ կանգ չէի առնի։
Միայն կուրախանայի, որ մենակ եմ։

Աշնան թոշնեցրած, սուր հոտով խոտին պառկած՝ անձրևոտվում եմ։ Թրջված մազերիցս աշնան կամքով հեռանում է օրվա հյուրընկալած սիգարետի ծխաբույրը։
Թարմության խելագարեցնող հոտը ուրիշ հոտ է հիշեցնում։

Դեմքիս ընկած անձրևի կաթիլների համը զգում եմ քիչ հետո...շուրթերդ են..
Ժպտում եմ՝ առանց աչքերս բացելու...

Kuk
26.09.2008, 00:44
Լիլ:love լռության մայրուղի:love

Մարկիզ
26.09.2008, 00:44
Տարերքը

Մենակ եմ։
Լռության մայրուղիով երկու հարյուր քսան արագություն եմ բացել։
Միայն ընդհատ շնչառությունս եմ լսում։
Ու գիտեմ, արյանս հոսքից եմ զգում, ամպրոպի խելառ մեղեդին է մոտենում։ Րոպեի ճշտությամբ կարող եմ ասել՝ երբ։ Օդերևութաբանները գլուխները պատով են տվել։
Կորոտա։ Մի քանի միկրովայրկյանով խլացնելով ամեն ինչ։
Ու երկինքը ամենաանհավանական անկյուններով երկու կես կլինի։
Տարերքս...

Դիմացս պատ չկա։
Լիներ էլ՝ կանգ չէի առնի։
Միայն կուրախանայի, որ մենակ եմ։

Աշնան թոշնեցրած, սուր հոտով խոտին պառկած՝ անձրևոտվում եմ։ Թրջված մազերիցս աշնան կամքով հեռանում է օրվա հյուրընկալած սիգարետի ծխաբույրը։
Թարմության խելագարեցնող հոտը ուրիշ հոտ է հիշեցնում։

Դեմքիս ընկած անձրևի կաթիլների համը զգում եմ քիչ հետո...շուրթերդ են..
Ժպտում եմ՝ առանց աչքերս բացելու...
Ի՞նչ գրեմ…Չգիտեմ էլ:
Այս աստիճանի բարդը ինչպե՞ս է կարողանում այսպես պարզ ու հստակ ներկայացնել: Այնպես, որ մենք ինքներս էլ ենք ամեն ինչ, ոչ միայն պատկերացնում, այլ նաեւ՝ զգում՜ ենք:

Երկնային
26.09.2008, 00:47
աչքերդ չբացես…

Հայկօ
26.09.2008, 01:13
Թրջված մազերիցս աշնան կամքով հեռանում է օրվա հյուրընկալած սիգարետի ծխաբույրը։
:): Ժպտում եմ՝ առանց հայացքս խոնարհելու :)

Ռուֆուս
26.09.2008, 01:13
Լիլ :love սիրում եմ քեզ :love

Տրիբուն
26.09.2008, 10:58
Տարերքը

Դիմացս պատ չկա։
Լիներ էլ՝ կանգ չէի առնի։
Միայն կուրախանայի, որ մենակ եմ։

...

Էս մի կտրոը հատկապես, հոգուս միջով անցար Գալ :ok

Գալաթեա
30.09.2008, 19:47
Երբ բարձրահարկի տանիքից ներքև ես նայում, մարդիկ մանր են ու սահուն։ Եթե լավ խմած եղար՝ կարող է տպավորություն արթնանալ, որ մատներով կարող ես այդ սահող կետիկները այսուայնկողմ տանել։ Բայց հաստատ չարժի այդ մտքով տարվել, թե չէ կարող ես ինքդ կետիկ դառնալ։ Անշարժ, ընդ որում։

Իրականում անմարդկային ուժ է երբեմն պետք, որ գոնե ինքդ քո սահքը կարողանաս կառավարել։

Երբ հակառակ հոսանքից քամահարված դեմքդ գրեթե ամեն ինչի նկատմամբ անտարբեր է դառնում։ Երբ թակարդից հենց նոր դուրս հանած հոդախախտված ոտքդ մեկ այլ թակարդի մեջ է ընկնում։
Երբ մարդկանց սկսում ես մեջքից միայն ճանաչել, որովհետև դեմքն արդեն մոռացել ես։

Երբ երբեմնի հարազատդ մեռնում է՝ կենդանի լինելով հանդերձ։ Քեզ համար է մեռնում։
Երբ "ես քեզ սիրում եմ" արտահայտությունից արյունդ սառում է երակներումդ։

Երբ մարդիկ քեզ անկեղծորեն լավն ու բարին ցանկանալով՝ երկրաչափորեն իդեալական գծված փոս են փորում ու համեստորեն մատնանշում։ Փոսի խորությունն ու լայնարձակությունը ներկայացնելով որպես սեփական լավության արևաշող գագաթնակետ։

Դժվար է կառավարել...բայց ոչ անհնարին, գիտե՞ս։ Չկա անհնարին ոչինչ։ Հնարավորի սահմաններում, իհարկե։
Օգնիր..
Հա, ու, քիչ մնաց մոռանայի...ժպտա :)

Kuk
30.09.2008, 19:51
Լիլ, էս արտահայտությունը միշտ դզելա ինձ, չէ, ոչ թե ծուռ եմ եղել, դզելա, ուղվել եմ, այլ ուղիղ եմ եղել, էդ արտահայտությունն էլ կայֆա տվել:love

արյունդ սառում է երակներումդ:love

Ապրես, վերջն ես:love

Գալաթեա
30.09.2008, 20:22
Ապրես, վերջն ես:love

Դու էլ :love

Երկնային
30.09.2008, 23:22
Դժվար է կառավարել...բայց ոչ անհնարին, գիտե՞ս։ Չկա անհնարին ոչինչ։ Հնարավորի սահմաններում, իհարկե։
Օգնիր..
Հա, ու, քիչ մնաց մոռանայի...ժպտա :)



իսկ էդ «օգնիր» բառը էնքան դժվար ա ասել…

լավն էր…

Լավ ոստիկան
01.10.2008, 00:02
Ասում են, որ յուրաքանչյուր կնոջ մեջ պետք է առեղծված լինի: Գալաթեան իր գրվածքների մեջ ոչ թե անկեղծություն, տրամաբանություն կամ ռեալիզ է դնում, այլ հենց այդ առեղծվածը... ու առանց խնայելու, մեծ-մեծ չափաբաժիններով: Չգիտեմ ում, ինչպես, բայց ինձ դեռ չի հաջողվում այն մինչև վերջ բացահայտել: Հուսով եմ մի օր կհաջողվի...

Հայկօ
01.10.2008, 00:16
Մարմարե արձանի ճաքերից հոսող սառնություն կա գրածներիդ մեջ... Ինչ-որ տխուր, սառնաշունչ ոգի: Վախենում եմ :(

Ֆրեյա
01.10.2008, 13:42
Շա~տ խորը, ենթագիտակցական մակարդակի ընկալում ու զգացմունքայնություն...
:love
Շատ լավն էր, Լիլ :love

Գալաթեա
06.10.2008, 22:38
Լավ ես չէ՞ պահում բարտերի արդյունքում մոտդ հայտնված փոքր աշխարհս։
Ուզես-չուզես՝ պետք է լավ պահես...քոնն է։

Արդեն անուն ունի աշխարհս։ Վերցրել ես անվանագիրքն ու ամենասիրուն անունն ես ընտրել։ Միայն ինձ ես ասել .. շշնջացել ես՝ ստիպելով ոտքից գլուխ փշաքաղվել։

Փոշոտված հավատս նորից շնչել է սկսել։ Ասթմատիկ հազով, ծխողի խռպոտությամբ, երբեմն էլ պարզապես մոռանալով՝ բայց շնչում է։
Հոգուս մեջ մխրճված ճանկերի հետքերը սպիանում են .. նորից ..
Հալածող ստվերներ դարձած անտարբերությունս ու սպանող, քայքայող հոգնածությունս դադարում են հետևել։ Հետ եմ նայում՝ հեռվից ալարկոտ ձեռքով են անում ու հարցնում կիսաձայն՝ գա՞նք։
Նե-ա :) Սենց ել ա լավ։

Մոտս բարտերով գտնվող փոքր աշխարհի ծովերից մեկում ալեբախություն է..մեղմ...քնքուշ...տաք ու արբեցնող։

Ուզում եմ հիշել՝ ինչ մեղեդի եմ ամբողջ օրը քթիս տակ մռմռացել...ու հասկանում եմ՝ ալիքների ձայնն էր .. անհանգիստ խաղաղությամբ լեցուն։

Kuk
06.10.2008, 22:41
Լիլ, լավն էր, ոնց որ միշտ:good

Էն «նյա»-ի պահը կարդացի` Ռեսպուբլիկա ՇԿԻԴ-ի մեջի Մամոչկաին հիշեցի:))

Dayana
06.10.2008, 22:43
Լիլ, հեռու էր... ալիքների ձայնը նույնիսկ ականջս խուտուտ չտվեց :( ես եմ հեռու... ալիքներն էլ...

Երկնային
06.10.2008, 22:43
իսկ ալիքների ձայնը ինձ էլ հասավ…

Chuk
06.10.2008, 22:46
Սիրուն ա Լիլ :love

Գալաթեա
13.10.2008, 13:38
Իզուր չէր, որ առավոտից մրսում էի...
Մահը երկու հարկ վերև է այցելել, բայց հետևից թողած սառնության ռադիուսը մեծ է..
Դեմքից բարություն ճառագող ծերունին չկա այլևս:
Մի աստիճանով բարձր գնդապետը:
Սուրբ քաղաքում սպանված երկտասարդը:
Վիրահատություն տարած ուսուցիչս:
Ընկերուհուս հիասթափված ձայնը հեռախոսով:

Երեկվա հրաշք օրվա տված ջերմությունը հեռանում է...տեղը զիջելով ատելի օրվա ճնշմանը..

Մի թող մենակ...
Պետք ես ինձ:

Ծով
13.10.2008, 13:45
Լի՛լ, սիրտս կծկվեց մի վայրկայնում...:8

Ֆրեյա
13.10.2008, 14:06
Ինչ տխուր էր, ու ենթագիտակցություն թափանցող :(
Ապրես, Լիլ ջան :oy

Kuk
13.10.2008, 14:09
Լիլ, լավն ես:love

Գալաթեա
18.10.2008, 01:25
Ինչու՞ մենակության զգացումը չի լքում...անգամ երբ, ըստ ամենայնի, մենակ չեմ..
Ինչու՞ է սովորական գլխացավը վերածվում "հոգացավ"-ի։

Դրսից լսվող միայնակ շան դժգոհ հաչոցը սղոցում է ուղեղս...

Ջերմությունս առանց ինձ հարցնելու տեղափոխել է մի այլ հարթություն...ավելի սու՞ր եմ զգում..

Ականջիս հասնող սվսվոցը ցերեկվա քամուց հողին ընկնող տերևնե՞րն են..
Լացի ձայնը ծերունի հորը կորցրած շիկահե՞րն է..
Ծիծաղը յոթը ծով այն կողմ ապրող ընկերոջս ժպի՞տն է..
Երաժշտությունը չիրականացած համերգի նոտանե՞րն են..
Տեղ-տեղ նշմարվող մոխրագույնը դժգոհությանդ ու վիրավորանքիդ էացու՞մն է..
Ժպիտդ ու հայացքդ սպասումիս արժանի հատուցու՞մն են...

Աղաղակող լռությունը ինձ շրջապատող դաժան իրականությու՞նն է..

Լիալուսին է։ Չեմ տեսնում։ Զգում եմ..

Բարեկամ
18.10.2008, 02:03
Ինչու՞ մենակության զգացումը չի լքում...անգամ երբ, ըստ ամենայնի, մենակ չեմ..
Ինչու՞ է սովորական գլխացավը վերածվում "հոգացավ"-ի։

Դրսից լսվող միայնակ շան դժգոհ հաչոցը սղոցում է ուղեղս...

Ջերմությունս առանց ինձ հարցնելու տեղափոխել է մի այլ հարթություն...ավելի սու՞ր եմ զգում..

Ականջիս հասնող սվսվոցը ցերեկվա քամուց հողին ընկնող տերևնե՞րն են..
Լացի ձայնը ծերունի հորը կորցրած շիկահե՞րն է..
Ծիծաղը յոթը ծով այն կողմ ապրող ընկերոջս ժպի՞տն է..
Երաժշտությունը չիրականացած համերգի նոտանե՞րն են..
Տեղ-տեղ նշմարվող մոխրագույնը դժգոհությանդ ու վիրավորանքիդ էացու՞մն է..
Ժպիտդ ու հայացքդ սպասումիս արժանի հատուցու՞մն են...

Աղաղակող լռությունը ինձ շրջապատող դաժան իրականությու՞նն է..

Լիալուսին է։ Չեմ տեսնում։ Զգում եմ..


Հա, հիվանդ վախտ զգացողությունները իմ ուրիշ ձև են սրվում :sad մեկ էլ աշխուժանում են պիսիմիզմի բոլոր թմրած կանալները

Գալաթեա
18.10.2008, 02:15
Հա, հիվանդ վախտ զգացողությունները իմ ուրիշ ձև են սրվում :sad մեկ էլ աշխուժանում են պիսիմիզմի բոլոր թմրած կանալները

Զգացումներս սրված են Ան...ահավոր, ջերմությունն իրանն ասումա ...բայց ամեն կերպ ջանում եմ, որ պիսիմիզմին բանը չհասնի...թե չէ...քաղաքավարի ասած՝ хана :) ;)

Գալաթեա
22.10.2008, 00:13
"Եթե կյանքիդ մեջ երանգներ, գույներ չլինեն, նույննա ինչ դալտոնիկ ծնվես, քյոռ մեռնես"...

Այո...ինչպես ասում են՝ ուզում ես կյանքի մասին տեղեկություններ ստանալ՝ դիմիր կամ թաքսի դրայվերներին կամ բարմեններին..

Չեմ դադարում համոզվել այս խոսքի ճշմարտացիության մեջ...

- Իմ ամենաթանկ ապրանքը երաժշտությունն է...ու դեռ չի ծնվել էն մարդը, որ ինձ ԻՄ երաժշտությունը անջատել կտա...

- Ընկերդ է՞ր։ Հմ...առանց սիրելու կյանքն անիմաստ ա..

- Ես իմ յուրաքանչյուր հաճախորդին կարող եմ կոկտեյլի ձևով նկարագրել...ըստ բաղադրամասերի...խառնելու եղանակի...սառույցի քանակի..

- Ես կարող եմ մարդու մասին կարծիք կազմել, միայն տեսնելով, թե ինչպես է նստում մեքենաս ու դուռը ծածկում...գնալու տեղն ասելու ձևից կարող եմ տնեցիքի մասին էլ պատմել..

.................

Կյանքի մի սենյակից մյուսը մտնելիս դռան շրխկոցը երբեմն խլացնում է ներսում գտնվող դիմավորողի ձայնը .. աշխատիր գոնե ժպիտը տեսնել։ Սխալ ուղղությամբ նայեցիր՝ հետո ոչ դիմավորողը կլինի, ոչ էլ ժպիտը։

Երբեք մի վախեցիր շշնջալ, որ սիրում ես։
Կանցնի ընդամենը մեկ վայրկյան ու պահը կորած կլինի..հավետ։
Ստիպված ես լինելու գոռալ։
Իսկ սիրելու մասին չեն գոռում...
Բազարում հո չե՞նք։

Երկնային
22.10.2008, 00:19
Լիլս…

Dayana
23.10.2008, 21:21
Իզուր չէր, որ առավոտից մրսում էի...
Մահը երկու հարկ վերև է այցելել, բայց հետևից թողած սառնության ռադիուսը մեծ է..

Սուրբ քաղաքում սպանված երկտասարդը:

Մի թող մենակ...
Պետք ես ինձ:

Լիլ ...

Մարդը իր մարդկային կեղտոտ ձեռքերով սահմանում է բարին ու չարը, սուրբն ու պիղծը, դրա համար էլ Մահը մեզ հաճախ այցելումա, ուղղակի պիտի իրան էլ հասկանանք, մեծացելա, ու հասցեները երբեմն խառնումա :(

Գալաթեա
29.10.2008, 00:26
Էլի թեյի բաժակով սուրճ ե՞ս խմում գիշերվա հազարին։ Խմի, խմի...
Էլի չկա՞ս հարյուր հոգու ներկայությամբ։
Էլի կամուրջ ե՞ս վառել ուզում...մի արա..
Էլի թույլ ես տալի՞ս, որ արցունքդ բացի քեզնից ուրիշ մարդ տեսնի...ինչքան քեզ ասեմ..կրկնեմ, խնդրեմ...ցույց մի տուր, մի թուլացի...ժպտա, թեկուզ կեղծ..մենակ մի թուլացի..
Էլի ե՞ս վախենում քեզ սպասող անքուն գիշերվանից...հերթականից...մի վախեցի...հետդ եմ..հնարավորինս իհարկե..
Ձեռքերդ սառում են...
Սեփական շնչով կտաքացնե՞ս...չէ...չի ստացվի։ Շնչառությունդ էլ է սառել։

Վաղը էլի է՞ նոր օր սկսվելու..գրողի տարած նոր օր..

Կժպտա՞ս..

Գալաթեա
01.11.2008, 15:04
Թափանցիկ մանիկյուրս քսեցի։
Էյր Մեյլով ախմախ ծրարն առա նվերի համար։ Կեցցե արվարձանը։ Չորս հատ խանութում զրո քանակությամբ նախշուն բացիկ։
Դե հա...Էյր մեյլն էլ ա լավ...միջինն ա կարևոր բայց դե...արվարձանը կեցցե այնուամենայնիվ։

Սենյակումս լավ ցուրտ ա բայց արդեն...երբ են պստոներս գալու..

Ծնունդիս նվեր ստացած բույսը մի տեսակ թռփոշացել, ակտիվացել ա..ժպտում-մպտում ա ..կարող ա՞ ցուրտ ա սիրում։ Իսկ ինձ չէին տեղեկացրել։
Տեսնես երբ ա ծաղիկ տալու...լավն էին ծաղիկները..

Ու չարթնացավ երազը քո...իմ խենթ ..ինչի՞ց..հմմ..

Բայց դու ինչ ախխմախ կոմպոզիտոր ես..Սալյերի..

Բարեկամ
03.11.2008, 03:26
Բայց դու ինչ ախխմախ կոմպոզիտոր ես..Սալյերի..

Լիլ, էս բազմաօգտագործման վերջին ակորդդ ինքն ա :)))

Գալաթեա
03.11.2008, 13:27
Լիլ, էս բազմաօգտագործման վերջին ակորդդ ինքն ա :)))

Սիրում եմ էդ խոսքը, Ան :) Մեկ-մեկ նենց հավեսին տեղին ու մտքերիդ հետ համահունչ են լինում Խաթաբալադայից մեջբերումները :)

Գալաթեա
07.11.2008, 01:24
Նոյեմբերի յոթն է։
Մորս ծննդյան տոնը..
Տուն մտա տասներկուսն անց տասնհինգ.. ինչպես միշտ՝ խմած...ինչպես միշտ՝ ծխած...
- Մամ...ծնունդդ շնորհավոր...ցավդ տանեմ ..
- Լիլ.../ինչի՞ ես էլի էսքան ուշացել..ինչի՞ ա էլի վրայիցդ սիգարետի հոտ գալիս/ ապրես բալես...լավ ե՞ս..
- Հա մամ...ես ինչ..դու լավ էղի, խնդրում եմ..

Եղբայրս զանգեց...հյուսիսից..մամայիս թոռը բլբլաց հեռախոսով..մեռնեմ ջանին..

Գլուխս ահավոր ցավում է, բայց ուրախ եմ..
Ամուսնացած զույգի համար, որ երջանիկ են լինելու..եթե միայն ուզեն..
Սուրբ քաղաքում բնակվող պստոյի համար, որ իր տիկնիկի մանուշակագույն աչքից վախենալով՝ չի վախենում ապրել ու զգալ կյանքն իր բոլոր երանգներով..
Մի ուրիշի համար, որին զոռով ստիպել են մեծանալ ու նա բավականաչափ քաջություն ունի, որ չկոտրվի ու ժպտում է՝ չդադարելով հմայել..
Նրա համար, ով հիմա քնած է երևի... ու արդեն կարոտել է..կյանքը՝ սեղանաչափ տարածությունից իրեն հայացքով համբուրող..

Ինձ համար եմ ուրախ..վերմակի մեջ կուչ եկած...էկրանի լույսից գունատված էությամբ.. ու պարող հոգով..

Մամ..ծնունդդ շնորհավոր...սիրում եմ քեզ..
Հա...ժպտում եմ :)

Բարեկամ
07.11.2008, 03:51
էկրանի լույսից գունատված էությամբ

լավ էր, դու էիր այսինքն :) Կարելի էր գրել "մի հատկանիշ իմ վերևինի մասին"-ում :P

Երկնային
07.11.2008, 14:18
մեջը ինձ էլ գտա… :oy ես էլ եմ ժպտում…

համ էլ շատ չեմ մեծացել… http://viparmenia.com/vb/images/smilies/girl_hide.gif

Kuk
07.11.2008, 17:15
Դիմացս պատ չկա։
Լիներ էլ՝ կանգ չէի առնի։
Միայն կուրախանայի, որ մենակ եմ։


Լիլ, եթե մենակ չլինե՞իր..

Գալաթեա
07.11.2008, 22:30
Լիլ, եթե մենակ չլինե՞իր..

Երբեք, Արթ...երբեք..եթե :)

Kuk
07.11.2008, 22:33
Երբեք, Արթ...երբեք..եթե :)


Եթե բոլորը քո նման մտածեին..

Գալաթեա
07.11.2008, 22:38
Եթե բոլորը քո նման մտածեին..

Եթե յուրաքանչյուրս գոնե մի կյանք պահպանենք ու փրկենք, հերիք ա, Արթ..մի մտածի հա՞ ջան..գոնե փորձիր..

Գալաթեա
10.11.2008, 23:53
Օրվա ընթացքում գրեթե ժամանակ չի լինում մտածելու։
Պարզապես մտածելու, մտքերին տրվելու։

Երևի թե մենակ քնելուց առաջ ու գործի գնալուց՝ տաքսիի կամ երթուղայինի մեջ։
Տուն գալուց չի ստացվում...չգիտեմ ինչի..պարզապես անջատվում եմ։

Էսօր գործի գնալուց ինձ բռնացրի նրա վրա, որ լուսամուտից կադրեր եմ որսում։

... Ծեր կինը երևի թոռան ձեռքը բռնած մոտենում է խանութի դռներին։

... Կողքից անցնող երթուղայինի իմ կողմի լուսամուտի մոտ նստած տղան հեռախոսի ականջակալներով երաժշտություն է լսում։ Տեսքից դատելով՝ Փաշիկ կամ Թաթուլ։ Բայց դե տեսքից չեն դատում, չէ՞։ Կարողա մարդը Մերկուրիի Ռապսոդին ա լսում։

... Շինարարության փոշու հաստ շերտի տակից նշմարվող տղամարդը արևածաղկի սերմ է կեղևազրկում։ Ուղիղ այն ճանապարհի վրա, որն ինքը...ճանապարհաշինում է։

... Արծաթագույն Աուդի Ա 4-ը թեքվում է դեպի աջ՝ առանց թարթիչը միացնելու։

... Կանգառում կանգնած մեյդ ին Շորբուլախ զույգը ինքնամոռաց բուլկի է ուտում։

... Մերկացող ծառի տակ կուտակված դեղին տերևները քամու շարժից անընդհատ ձևափոխվում են...

- Օպերայի մոտ պաի իշնենք ապէ։
Բնականաբար ասողը մի հոգի է։

Կադրերս վերջացան։
Առավոտյան մտածելու ժամանակը նույնպես։

- Բարլուս ժող...
Կոմպ։ Ինտերնետ։ Նամակներ։ Կողքից լսվող քննարկում այդ օրվա գործերի մասին։
- Բարի լույս, բալես։
Սուրճ։ Սիգարետ։

Օրը սկսված է։

Kuk
10.11.2008, 23:58
Լիլ, նենց հավեսով եմ կարդում, ափսոս, որ իմ ուզած հաճախականությամբ չես գրում, չնայած` ոնց գրում ես, տենց ա ճիշտ, շարունակի:love



... Արծաթագույն Աուդի Ա 4-ը թեքվում է դեպի աջ՝ առանց թարթիչը միացնելու։


Այ ստեղ Տատը կասեր` «զանգի ոստիկանություն»:))
Տատ, կատակ եմ անում:oy

Բարեկամ
10.11.2008, 23:59
... Ծեր կինը երևի թոռան ձեռքը բռնած մոտենում է խանութի դռներին։

... Կողքից անցնող երթուղայինի իմ կողմի լուսամուտի մոտ նստած տղան հեռախոսի ականջակալներով երաժշտություն է լսում։ Տեսքից դատելով՝ Փաշիկ կամ Թաթուլ։ Բայց դե տեսքից չեն դատում, չէ՞։ Կարողա մարդը Մերկուրիի Ռապսոդին ա լսում։

... Շինարարության փոշու հաստ շերտի տակից նշմարվող տղամարդը արևածաղկի սերմ է կեղևազրկում։ Ուղիղ այն ճանապարհի վրա, որն ինքը...ճանապարհաշինում է։

... Արծաթագույն Աուդի Ա 4-ը թեքվում է դեպի աջ՝ առանց թարթիչը միացնելու։

... Կանգառում կանգնած մեյդ ին Շորբուլախ զույգը ինքնամոռաց բուլկի է ուտում։

... Մերկացող ծառի տակ կուտակված դեղին տերևները քամու շարժից անընդհատ ձևափոխվում են...

- Օպերայի մոտ պաի իշնենք ապէ։
Բնականաբար ասողը մի հոգի է։



սա Երևանն է… :love

Ուլուանա
11.11.2008, 00:22
Հավես կադրեր էին։ :)

Dayana
11.11.2008, 10:43
Լիլ, մի պուճուր էլ ես ավելացնեմ հա՞ :oy էս մասով չես անցել...
Ճանապարհի ուղիղ մեջտեղում տրորված շուն ...
Կռացած մեջքով տատիկ, որ ցախավելն է աջ ու ձախ տանում , ու էդ պահին
-Կռ, Կռ
-Զահրումար, ի՞նչ կռկռ ...


-Վայ, վայ, լիֆտը կպահեք,- չպահեցին...

-Բարև բոլոր ,- ու ,- All, or nothing at all ... :)

Սիրուն ա չէ՞ կյանքը, նույնիսկ երբ առանց թարթիչը միացնելու մտնումա փակուղի :))

Գալաթեա
14.11.2008, 16:34
Չափից դուրս շատ պահանջելը դառնում է անխնա ծաղր, երբ դու փոխարենը ոչինչ չես տալիս:
Արածիդ համար անիմաստ փոշմանելը դառնում է տանջանք, քանի որ միևնույն է ոչինչ փոխել չես կարող:
Չարածիդ համար փոշմանելը...
Հասկացված լինելու ցանկությունը մեկի կողմից, որի հասկանալն ամենակարևորն է: Մոռացիր..
Թույլ չտալդ, որ հասկանա...թույլ չտալդ?...
Զգացումը, որ ինչպես միշտ...մեղավոր եմ..ինչպես միշտ.. :)
Լռությունը որպես պատժամիցոց, երբ ամենաշատ բանն ունես ասելու, քան երբևէ..
Ծխիր..
Ծխիր.
Էտ ա մնում:

Գալաթեա
14.11.2008, 22:58
Երկար օր էր...
Սկսվեց դեռ գիշերվա 5 -ից։
Կանաչ հաբիկ ու գլխացավն այլևս չկար։
Սև հեղուկ ու հոգնածությունը գնաց լռվելու ուրիշի ջանին։
Ճանապարհի հերթական կադրորսություն...հետո կպատմեմ..

Ինձ ոչնչացնելով ստիպեցիր, որ փոքրիկ վերածնունդ ապրեմ։
Արթնացումը մահվան էր նման...փոքրիկ մահվան, որ այս դեպքում վերածնունդի նույնանիշն է։

Զոնան զրո նշանակելը բացեց անսահմանափակ հնարավորություններ.. տարօրինակ է..
Տուարեգի բարեսիրտ, մի քիչ խելառ վարորդը ՑեԿայի մոտ, մի ձեռքին հեռախոս, մյուսով 180 տոկոս շրջադարձ անելով՝ հաստատեց ավտոմատիկայի առավելությոունը մեխանիկայի հանդեպ։
Շեկլիկ հարևանուհին եկավ՝ սահմանելով յուրահատուկ հումորի ու քաղցրակերության նոր ռեկորդ..շնորհակալ եմ քեզ :)
Ճերմակահերը սկսել է ապրել...առանց արհեստական շնչառության..

Օբյեկտի աշխատողուհին արցունքներս մաքրելով ստիպեց, որ ժպտամ։ Ժպտամ..
Հուսով եմ ես էլ կարողացա...իրեն նույն հրաշքից նվիրել..

Իսկ Մեսչյանի երեք տառից բաղկացած հրաշքը հետզհետե ցրտադիմացկուն է դարձնում..

Ներիր այն օրվա երաժշտաթերապիայիս համար..գիտեմ..

Կարոտել եմ :)

Գալաթեա
17.11.2008, 12:42
Կադրորսություն շարքից ..

...

Փողոցի կենտրոնում միայնակ օրորվում ե պլասմասսե բաժակը: Յուրաքանչյուր մեքենա անցնելիս` պար է գալիս, տխուր ու նազանքով: Երևի սուրճ է մեջը եղել:
Կամ էլ ես եմ սուրճ ուզում:

...

Երթուղայինի վարորդի հեռախոսային միակողմանի խոսակցությունը.
- ...
- Աբե, արդեն տվըցվելա
- ...
- Խի աբե, տռիվոժիտա անում?
- ...
Դե իրան առավոդ բայլուսխանա ասվըցվելա
- ...
- Դե հելար

...

Կողքիս կինը հարցրեց` SAS-ի կանգառը որն է?
Ուրիշ տեղ չկար իջնելու? :)
Նույն վարորդը`
- Ես Ձեզ կզգուշացնեմ, տիկին...
Ես հազիվ եմ ծիծաղս զսպում ու զանգում է իմ հեռախոսը:
Լատինագետս մեկնում է: Դաս չկա:
Շուտ զանգեիր էլի...կքնեի...

...

Հինգ կին իրար հետևից մտան երթուղային` բոլորը բարակ, սեղմված շրթունքներով...էս ին տենդենց էր? Ժպտում եմ ու զգում, որ իմ շրթունքները դեռ մրմռում են...Տեղն ա...չժպտայիր..

...

Նայում եմ լուսամուտին: Թղթի կտոր, վրան գրված` "Հարգելի քաղաքացիներ" ...
Սենց էլ բան կլինի այ մարդ?

...

Աշուն է...չեմ տեսնում, աչքերս փակ են:
Բույրից եմ զգում:

Գալաթեա
20.11.2008, 16:42
Աչքերս էլի ցավում են..

Մոսկվայից եկած հյուրն ասաց, որ շատ լավ տեսք ունեմ...ավելի լավ, քան ամռանը...տեսնես լուրջ ա ասոոմ, թե դեռ կպցնում ա? Հմ...չի լինում էլի նախկին կագեբեեշնիկ..

Անձրև է:
Ուղեղումս, դրսում չէ:

Անրձևանոց բռնել չեմ սիրում:
Ուզում եմ մազերիցս անձրևի հոտ գա..

Կարտերի ֆոկուսը մտածում էի մենակ ես գիտեմ... չեմ կարողանում մոռանալ..
Վեց միլիարդից ամենաքիչը սպասում էի, որ դու կիմանաս...գիտեիր..

Կարոտ բառի ֆրանսերենը չկա...

Գալաթեա
22.11.2008, 00:45
Եթե միայն իմանայի, որ արցունքներս կօգնեն, որ լավ լինես, ամբողջ գիշեր լաց կլինեի..
Եթե միայն ևս մեկ անգամ չհամոզվեի, թե որքան գրողի տարած անարդար է էս գրողի տարած կյանքը..
Եթե մենակ ուրախ պարերի ներքո հոգիս տակնուվրա չլիներ մտքից, որ ... չէ...խելոք եմ... խոստացել եմ...

Լավ եղիր, խնդրում եմ... եթե մարդու սերը ի վիճակի լիներ խելքի բերել՝ հենց հիմա կժպտայիր...մենակ սերս զգալով... ու քնքշությունս...ամեն ինչի դիմաց, որ ինձ տվել ես..
Որ ապրել եմ քո քնքշանքի ներքո.. գրեթե մայրական...

Աղջիկդ ասաց, որ լավ ես արդեն...չի խաբում չէ՞... լավ եղիր...խնդրում եմ.. խնդրում եմ..

Մի տարի է արդեն անցել վերջին խոսակցությունից... ու սենց... չգիտեմ..

Մոլորված եմ..
Վաղը..նոր օր..դժվար, արցունքախեղդ, ժպիտածածկ, երկար...սարսափելի երկար..

Մենակ չթողնես..
Չեմ կարող առանց քեզ, լսում ե՞ս..

Չթողնես..

Չեմ կոտրվելու։

Գալաթեա
25.11.2008, 15:01
Արդեն երկրորդ օրն ա զարթնում եմ պստոյիս քաղցր ձայնից`"Հոքո? էկել եմ ես քո մոտ, վեկաց" :love
Մեռնեմ ջանին :)

Լավ օր ա սկսվել:

Արև:
Ժպիտ:
Խելառիս ուրախությունը, որով ինձ էլ վարակեց մի այլ կարգի: Ապրեմ սրտին :)

Դառը, տնական գինին պանրով համով ա:

Երեկվանից չեմ ծխում:
Ապրես.. :)
Սիրում եմ:

Կդիմանամ:
Մենակ ժպտա:

Kuk
25.11.2008, 16:38
Դառը, տնական գինին պանրով համով ա:


Լիլ, կապտիտ արած պանրով փորձել ե՞ս. մահ ա:love

Belle
25.11.2008, 17:16
մի քանիսն եմ կարդացել ու.. ու.. դե ի?նչ ու.. ու ԴԵՄՔ ԷՐ :hands
Լիլ ջան ;)

Ռուֆուս
26.11.2008, 01:10
Երեկվանից չեմ ծխում:
Ապրես.. :)
Սիրում եմ:

Երանի քեզ.... ;)

Գալաթեա
29.11.2008, 01:08
Արնաքամ եղածի պես եմ..
Ու նենց տպավորություն ա, որ արյունս մինչև վերջին կաթիլը քամել են, դրել են կողքս, ապակե տարայի մեջ ու վրան էլ փոքրիկ ճաք կա, որից մանրիկ կաթիլներով դուրս ա հոսում...աչքիս առաջ...չեմ կարող ոչինչ անել .. կաթիլ առ կաթիլ մեռնում եմ...հոգնածությունից, ցավից...

Արյան ներարկում ա պետք շտապ...արյանս խումբը չեմ հիշում բայց։ Լավ։ Անցանք։

Ուզում եմ՝ սենյակս հենց հիմա լուսավորվի կայծակի վայրենի լույսով, կուրացնելու չափ...ու դղրդա, ապակիները պայթելու աստիճան..արթնացնի, հիշեցնի, որ դեռ չեմ մեռել, կոպիտ, հրելով, ականջիս տակ գոռալով..

Ուզում եմ՝ երգ լսելը համազոր չլինի միկրոինֆարկտի։

Էսօր մի տղա, գետնին չոքած, պրեֆեսիոնալ ապարատով դեղնած, չորացած տերևներն էր լուսանկարում...էդ նկարն եմ ուզում տեսնել.. մեռնող բնության թղթակտորը..

Լավ կլիներ՝ քնել ուզեի..
Չեմ ուզում։

Երգը դեռ չի վերջացել, գիտե՞ս ..

Գալաթեա
05.12.2008, 01:27
Ճամփորդական Հուշեր

Ամենից դժվարը մենակ քայլելն էր։
Երկար քայլելիս հոգնում էի ու չէի կարողանում երգել։
Նստած ժամանակ երգն օգնում էր։
Չմենակության խաբկանք էր ստեղծվում։

Կողքովս անցնողները գրեթե միշտ հետ էին նայում։
Տարբեր հետևանքներով։
Լինում էր, որ դանդաղեցնում էին քայլերը՝ հավասարվելով ինձ ու ճանապարհի մի հատվածը միասին էինք գնում։

Հաճախ անձրև էր տեղում։ Դե երկար ճամփա է, պատահում է։ Կողքիցս քայլողը նայում էր երկնքին, ինձ, ու առաջին արահետը բռնելով, գնում էր ծառերի տակ՝ անձրևից պաշտպանվելու։
Իսկ ես շարունակում էի ճանապարհս՝ առանց հետ նայելու ծառերի ուղղությամբ։
Սիրում եմ քայլել անձրևի տակ։

Առևտրականներ էին պատահում։ Ամենատարբեր ապրանքների վաճառքում մասնագիտացած։
Քրտնամխած բացատրում էին, որ իրենց ապրանքը լավն է։
Երբեմն կարողանում էին համոզել..
Դե հիմա, դա էլ իրենց գործն է...ու...իրենց գործն էլ գործ չի։

Ծաղիկներ էի տեսնում մեկ-մեկ։
Լինում էր, որ պարզապես հիանում էի գեղեցկությամբ ու առաջ անցնում։
Լինում էր, որ հետս էի վերցնում մի ծաղկաթերթիկ ու պահում էի։
Բույրն ու հմայքը երբեք չեն կոցնում։
Մոտս են։

Մի քանի անգամ արևամուտ ու արևածագ եմ դիմավորել։
Մինչև հիմա չգիտեմ՝ որն էր ավելի գեղեցիկ։ Երկուսից էլ շունչս կտրվում էր։

Մի անգամ գիշերը ծովափի ավազին քնեցի։ Չէ, չկարողացա քնել։ Հարբել էի։ Ալիքների ձայնից։
Առավոտյան, երբ նորից դուրս եկա ճանապարհ՝ հիշեցի...ավազների մեջ մասնիկներ էի թաղել։ Թանկարժեք։ Գիշերը։
Երևի մեկը կգտնի մի օր։
Արժանի մեկը։

.....

Նստած էր ճամփեզրին։
Անցնելիս նայեցի։
Նայեց։ Ժպտաց։
Մոտեցա, նստեցի կողքին։ Զրուցեցինք։ Երկար։

Անձրև սկսվեց։
Վեր կացա, որ շարունակեմ ճանապարհս։ Անձրևիս հետ միասին։
Նայեցի հետ, ուր անտառակն էր՝ պատսպարիչ ծառերով։
Սա էլ իր ճանապարհը։

Երբ արդեն թեքվում էի, որ գնամ՝ կանգնեց։
Ձեռքը մեկնեց ու ժպտաց.
- Գնա՞նք։

Դեռ երբեք չէի զգացել անձրևի ողջ հմայքը։

....

Ծնունդդ շնորհավոր, ջանս :)

Գալաթեա
12.12.2008, 21:21
Ինչքան վաղուց չէի եղել։
"Ամուրիանոցումս"։
Մենակ։
Չեմ կարողանում հիշել..տեսնես՝ լավ է՞, թե՞ վատ։ Որ չեմ հիշում..

Ընտրված մենակությու՞ն, թե՞ պարտադրված։ Որն է ավելի ծանր..

Ամուրիանոցս կարոտել էի...ու հենց մենակ վիճակում..
Ծովահենների խմիչքը տաքացնում է..
Տաքացնու՞մ է..

Միայն մեկն զգաց, թե ինչ վատ եմ էսօր..
Ճերմակահերս..
Շնորհակալ եմ, որ զանգեցիր...չնայած երևի մենակ չէիր..
Ուրախ էի լսել զանգդ..կույր գնդապետի տանգոն...այնքան գեղեցիկ ու կրքոտ։
Ներիր, որ այդպես էլ չհամարձակվեցի երբեք քեզ դու-ով դիմել..ու շնորհակալ եմ..եթե միայն իմանայիր՝ ինչքան ուրախ եմ քեզ համար...

Ես երբեք դեպրեսիա չեմ ունենում...
Մահախոսականս է երևի։
"Նա երբեք դեպրեսիա չէր ունենում"։

Երթուղայինի մի անկյունում կուչ եկած, Ջանիսի խռպոտ նվնվոցի տակ մեռնում եմ։
Մինչև իմ կանգառ։
Հասա։
Կենդանանալու պահն է։ Միշտ որոշում եմ չասել՝ էստեղ կկանգնեք։ Որ գնա մինչև վերջին կանգառ։ Որ կորեմ։ Մրսեմ։ Հիվանդանամ...
Միշտ իմ փոխարեն մեկն ասում է՝ էստեղ կկանգնեք..

Ժամանակի կիսված զարկերը...

Գալաթեա
07.01.2009, 05:32
Ձմեռը գրեթե կիսվել է...բան չմնաց։
Եվս մի օր՝ և ամեն ինչ կվերադառնա իր շրջանին..ևս մեկ տարի։

Գալաթեա..արձանը սկսել է շնչել, զգալ...դարի սենսացիան։
Պիգմալիոնն արեց իր սև գործը...Պիգմալիոնը կարող է ծխել։ Իր կատարածի, արարածի, այլանդակածի հզորության, մեծության մարմնավորումը տեսնելով։ Տեսածից առաջացած հիացմունքից շնչահեղձ լինելուց հետո։

Արձանը մնում է արձան։
Պիգմալիոնը չէ՝ Բենվենուտո Չելլինին լինի քանդակած։

Սառած, անարյուն, անսիրտ։
Նկարած երակներով, հորինած աչքերով, կանգնելուց չհոգնող ոտքերով։
Կրակից ու համից զուրկ շուրթերով։

Ու միայն մի տեսանկյունով։ Այն, որն իր պատվանդանն է թույլ տալիս ու քանդակագործի որոշած անկյունը։
Միլիմետր անգամ չի կարող հայացքը փոխել։
Ինքը, իր պատվանդանը, որ բարձր զգալու քաղցր խաբկանք է ստեղծում։
Ու իր անփոփոխ տեսանելիության դաշտը։

Տեսադաշտը լայնարձակելու համար իսկապես կենդանանալ է պետք։ Սեփական ոտքով պատվանդանին է պետք բարձրանալ, ոչ թե սպասել, որ տեղադրեն։
Եթե տեղադրեցին, քո տեսանկյունը չի լինի...տեղադրողինը կլինի..

Պիգմալիոնը կենդանացրեց Գալաթեային։
Թե՞ սպանեց։

Dorian
07.01.2009, 06:02
Հմ... Հետաքրքիր էր: :think
Չգիտեմ, մի տեսակ ծանոթ ես: Կամ ուղղակի փորձում ես բոլորին ծանոթ թվալ: Կամ էլ բոլորը կուզեին նման ծանոթներ ունենալ:

Գալաթեա
22.01.2009, 01:17
Սենյակում պուլտը շրխկաց գետնին...ուրեմն մաման արդեն քնել է, իր սիրած ձևով, միացրած հեռուստացույցի առաջ։

ՁԵռքերս երբ դնում եմ սեղանին, մատներիս ծայրերը փայտե մակերեսին սեղմելով, պարզվում է, որ բոլոր տաս մատներիս վրա զարկերակ կա։ Զգում եմ զարկերը։ Հատկապես սեփական կամքով մաշկազերծ արած հատվածներում։ Հետաքրքիր է՝ սրտիս զարկերի հետ կհամընկնե՞ն։

Մի օր։ Ու ոչ մի բառ։ Ոչ մի։

Ինչու՞ են շուտ մեռնում ծաղիկները։
Կգամ։
Չեմ հարցնի։
Պարզապես կգամ։

Dies secundus.

Kuk
22.01.2009, 01:43
Ձեռքերս երբ դնում եմ սեղանին, մատներիս ծայրերը փայտե մակերեսին սեղմելով, պարզվում է, որ բոլոր տասը մատներիս վրա զարկերակ կա։

Լիլ, էս մասը շատ լավն ա:love

Գալաթեա
22.01.2009, 14:23
Էսօր լրանում ա Ակումբի մի տարիս:
Տաշ տուշ հայկանուշ:
:)

Հայկօ
22.01.2009, 14:42
Էսօր լրանում ա Ակումբի մի տարիս:
Տաշ տուշ հայկանուշ:
:)

Մասյակա :love

Երվանդ
22.01.2009, 14:50
Էսօր լրանում ա Ակումբի մի տարիս:
Տաշ տուշ հայկանուշ:
:)

Իսկ ինձ թվում էր քեզ միշտ ճանաչել եմ:o, փաստորեն ընդհամենը մի տարի:kiss

Enigmatic
22.01.2009, 15:35
Լիլ դու վերջն ես:love խոսքեր չեմ գտնում արտահայտելու ,թե հիմա ինչ եմ զգում մի շնչով սկզբից մինչև վերջ կարդալուց հետո,մարմնիս ամեն մի կլետկայով զգացի,լուրջ եմ ասում:love.....աստված իմ էս ոնց եմ ռոմանտիկացել......:oy մենակ էս գրածներդ կարդալով մարդ նենցա մտերմանում հետդ,քեզ ոնց սիրեցիիի.....

ars83
22.01.2009, 15:35
Էսօր լրանում ա Ակումբի մի տարիս:
Տաշ տուշ հայկանուշ:
:)

Լավ ես գրում, է՛լի /տաշ-տուշն եմ ասում, «Կարոտ նիխտ ան ֆրանսեն» չեմ կարդացել :oy/:) Տրամադրությունս բարձրանում ա, որ կարդում եմ:

Գալաթեա
22.01.2009, 17:18
Մասյակա :love

Ջանա :)


Իսկ ինձ թվում էր քեզ միշտ ճանաչել եմ:o, փաստորեն ընդհամենը մի տարի:kiss

Հա :oy Մի տարի .. կյանքի չափ երկար ու կարևոր :)


Լիլ դու վերջն ես:love խոսքեր չեմ գտնում արտահայտելու ,թե հիմա ինչ եմ զգում մի շնչով սկզբից մինչև վերջ կարդալուց հետո,մարմնիս ամեն մի կլետկայով զգացի,լուրջ եմ ասում:love.....աստված իմ էս ոնց եմ ռոմանտիկացել......:oy մենակ էս գրածներդ կարդալով մարդ նենցա մտերմանում հետդ,քեզ ոնց սիրեցիիի.....

Շնորհակալ եմ, Լի ջան :)
Պաչ :)


Լավ ես գրում, է՛լի /տաշ-տուշն եմ ասում, «Կարոտ նիխտ ան ֆրանսեն» չեմ կարդացել :oy/:) Տրամադրությունս բարձրանում ա, որ կարդում եմ:

:oy :)

Sunny Stream
27.01.2009, 14:24
Պիգմալիոնը կենդանացրեց Գալաթեային։
Թե՞ սպանեց։

:love

Գալաթեա
25.02.2009, 14:40
Ինչն եմ քո մեջ ամենաշատը սիրում....
Կար մի բան..
Ինչն էր..
Հա, հիշեցի:
Դու:

Լավ ոստիկան
26.02.2009, 00:05
Թող ես չապրեմ ու չսիրեմ,
Քանզի առ այժմ չգիտեմ,
Հաճույքները որտեղ փնտրեմ…
Ու վերջապես..
Գտա նրանց բոլորին մեկտեղ..
Սիրում եմ քեզ:

Գալաթեա
04.03.2009, 03:37
Լուսնի վրա եմ ուզում լինել:
Հենց հիմա:
Նայել Երկրին, Լուսնից:
Հասկանալ` ինչու են էդ արհեստական արբանյակին էդքան գրողի տարած խորհդավորություն, գաղտնիք ու էլ շատ գիտեմ ինչ հաղորդում:

Լուսնի շողը կարող է վատ երազի աղբյուր դառնալ:
Լիալուսնի ժամանակ բոլոր վամպիրների, այդ թվում ինձ մոտ, առաջանում է արյուն խմելու խելագարություն:

Նիլ Արմսթրոնգը գետնեց Լուսինը:
Դարձրեց տնամերձ:
Փոքր քայլ..մեծ քայլ..էլ եսիմ ինչ զիբիլ...

Ես Լուսնի վրա եմ:
Պարզապես պետք է կարողանալ ամեն ինչին նայել..այլ տեսանկյունից: Անգամ տիեզերածավալ:

Լուսնի վրա կյանք չկա:
Կա կենսակերպ:

Գալաթեա
09.03.2009, 14:37
Քամին անցյալ տարվա չորացած, դեղնած տերևները շպրտել էր փողոցի վրա, մեքենաների անիվների տակ:
Երթուղայինի լուսամուտից փողոցը փողոցի նման չէր:
Կողքիս նստած աղջիկը Մամա Միայի նվիրած մարտի 8-ի միայնակ, ցելոֆանապատ, երկար վարդը դրել է գոգիս:

Քայլելիս քամին փչում էր ուղիղ դեմքիս:
Ականջներումս լսվող տանգոյի տակ տերևները պար են բռնել: Կատաղի, կրքոտ, վերջին:

Նույնիսկ օֆիսի աստիճաններն ամբողջովին ծածկված են տերևագորգով:
Ամեն մի քայլս` խշշ:
Խշշ..

Գարուն է::

Գալաթեա
14.03.2009, 03:01
Երևի "Բայցովսկի կլուբ"-ի Բրեդի հերոսը ճիշտ է։
Ֆիզիկական ցավն ամեն ինչ ավելի ցայտուն, տեսանելի, հասկանալի է դարձնում։
Սկսում ես զգալ, թե ինչպես հարևան փողոցում կանգնած տրիվիալը արևածաղկի կեղևը զրխկացնում սալահատակին։
Ինչպես է կողքի սենյակի ճանճը դղրդալով հարկադիր վայրեջք կատարում կպչուն թղթի վրա։
Ինչպես են կայծկլտում խանութի ցուցափեղկի հետևում դրված 42 դյույմանոց պլազմայի բոլոր 1024 փիքսելները։

Ֆիզիկական ցավն ապրեցնում է։
Երբ հայտնվում է՝ գիտես, որ կաս։ Հաստատ գիտես։
Գոյության առհավատչյա։
Մարմնի բջիջների խենթացնող ճիչ։ Ականջ ծակող։
Աչքերը փակելու դեպքում ցավն անգամ կարելի է շոշափել։ Եթե նույնիսկ ողնուղեղդ է ցավում։

Բրեդը ճիշտ էր ասում։
Ու նա էր ճիշտ, ումից Բրեդը թխել էր իր փիլիսոփայությունը։

Ցավի հաճույքն ու հաճույքի ցավը..

Եկվոր
19.03.2009, 16:49
Լուսնի վրա եմ ուզում լինել:
Հենց հիմա:
Նայել Երկրին, Լուսնից:
Հասկանալ` ինչու են էդ արհեստական արբանյակին էդքան գրողի տարած խորհդավորություն, գաղտնիք ու էլ շատ գիտեմ ինչ հաղորդում:

Լուսնի շողը կարող է վատ երազի աղբյուր դառնալ:
Լիալուսնի ժամանակ բոլոր վամպիրների, այդ թվում ինձ մոտ, առաջանում է արյուն խմելու խելագարություն:

Նիլ Արմսթրոնգը գետնեց Լուսինը:
Դարձրեց տնամերձ:
Փոքր քայլ..մեծ քայլ..էլ եսիմ ինչ զիբիլ...

Ես Լուսնի վրա եմ:
Պարզապես պետք է կարողանալ ամեն ինչին նայել..այլ տեսանկյունից: Անգամ տիեզերածավալ:

Լուսնի վրա կյանք չկա:
Կա կենսակերպ:

Գալաթեա, ափսոսում եմ, բայց լուսինը երկրի բնական արբանյակն է: Շնորհակալություն:(

Գալաթեա
19.03.2009, 17:01
Գալաթեա, ափսոսում եմ, բայց լուսինը երկրի բնական արբանյակն է: Շնորհակալություն:(

Խնդրեմ, Եկվոր ջան :)
Կոնտեքստի թելադրանքով առաջացած ակամա վրիպակ էր :) Շատ տեղին, ի դեպ:
Պետք չի ափսոսալ, լավ ա ամեն ինչ:

Գալաթեա
20.03.2009, 15:33
Կորացած մեջքով պապիկը անցյալ տարին լցնում էր պարկերի մեջ ու տեղավորում Սանտա Ֆեի ամայի բակում:

Ինչ են հետո անելու էդ դեղնած, չորացած տերևնորը?
Վառելու են?
Թաղելու են?

Ինչ հոտ կունենա անցյալ տարին?
Սիրո
Մենության
Հուսահատության
Ծիծաղի
Կարոտի

Մի պարկ անցյալ տարի կվերցնեի հետս, եթե կարողանայի:

Եկվոր
24.03.2009, 17:01
Ինչն եմ քո մեջ ամենաշատը սիրում....
Կար մի բան..
Ինչն էր..
Հա, հիշեցի:
Դու:

Կարդացի ու հիշեցի, որ մի ժամանակ նման մի միտք եմ ունեցել…


Ի՞նչ եմ ուզում քեզանից...
Մի ժպիտ, մի գովեստ, մի հառաչանք,
մի թախիծ, մի տրտմություն, մի արցունք,
մի գգվանք, մի համբույր, մի աշխարհ...

Ի՞նչ եմ ուզում աշխարհից...

Քեզ:


Ինչո՞վ է նման, չգիտեմ…

Dorian
26.03.2009, 01:34
Քո ներսում մի նոր բան է ծնվել... Չգիտեմ:
Վերջին գրառումներդ ավելի ջիգյարով էին, ավելի սրտոտ, ավելի խորը, ավելի լուսավոր...
Մի խոսքով` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ :love

Morpheus_NS
26.03.2009, 03:01
Սովորաբար օրագրերը չեմ կարդում:
Բայց էս մեկն ուրիշ ա:

Գալաթեա
31.03.2009, 05:00
Կոֆեն շատ էր...
Ուրվականը խմած չէր...
Ներվայնությունը չափից դուրս շատ էր..
Անդրծովյան անսպասելի լուրը ցավոտ էր..
Չկատարած խոստումս դառն էր..
Հորինված դիլեման կօգնի ընդունվել...կօգնի՞..
Ես ինքնասպան եմ լինելու...
էլ չասես, խնդրում եմ..չէ լավ...ասա, բայց չանես..

Տաք ավազ ու սիրահար ծով..մի քանի ժամ...

Ապտակի ձայնը չխլացավ...
5 անց 51 ...

Կլսեմ չէ՞..
Չգնաս..

"Թատրոն"-ն եմ կարդում, բայց պարզվեց՝ կարիքը չկա..

Սպասում եմ..

Գալաթեա
03.04.2009, 00:11
Զարմանում եմ...լուրջ..
Ոնց ես կարողանում ամեն անգամ ասել "սիրում եմ քեզ" նենց, որ թվա՝ առաջին անգամ ես ասում...
Ամեն անգամ։
Կարող ա ինձ հետ ինչ-որ բան էն չի՞..
Ամնեզիա ունեմ ասենք, ու մոռանում եմ անցյալ անգամվա ասածդ..
Ու էլի էլի փշաքաղվում եմ..
Ամեն անգամ..

Գալաթեա
07.04.2009, 00:33
Որքան դառը երբեմն կարող է լինել բաց թողած շանսը..
Չիրականացած երազանքը..
Պատկերացրածիդ մարմնավորումը.. ուրիշի մեջ ..
Այն ինչ կարող էր լիներ, եթե լինեիր բավականաչափ համառ, խելացի..մեծ..11 տարեկանում..
Այն, ինչից հոգիդ ու մարմինդ խելագարվում են...բայց քոնը չի..ու էնքան քոնն ա..
Այն ինչին կարոտում ես, թեև չես ապրել, որ կարոտես ու զգաս՝ ինչին։

Երբ անկարողությունից մնում է միայն լաց լինել։
Հիացմունքից
Գեղեցկությունից
Կատարելությունից
Հեքիաթից
Անիրականի իրականացումից...

Dayana
07.04.2009, 00:45
Լիլ կներես, չդիմացա :oy

Ասեցի չէ՞, երազանք քանդողներին ինչ ա պետք անել: Չեմ ուզում կրկնվեմ, համ էլ ֆորումի թույլատրված ֆորմատից դուրս արտահայտություններ կանեմ: Մենք ենք ստողծում էդ անտեր երազանքներն ու տանում իրանց մինչև վերջ՝ իրականացում ու եթե ինչ-որ ""-մեկը դրա վրայով ուզումա քայլի, մի հատ ձեն տուր, կքայլենք իրա վրայով :)

կներեք կոպիտ արտահայտություններիս համար…

P.S. Shall we dance Lil ? ;)

Artgeo
07.04.2009, 00:57
P.S. Shall we dance Lil ? ;)
We are dancing նոր պար, Հե՜յ սիսթըր արի պարենք նոր պար :yahoo

քաղաքացի
07.04.2009, 01:09
Չբռնե՞մ կարոտ բառի ֆրանսերենը հորինեմ։ :think

Լավ ոստիկան
09.04.2009, 17:07
Կլսեմ չէ՞..
Չգնաս..

"Թատրոն"-ն եմ կարդում, բայց պարզվեց՝ կարիքը չկա..

Սպասում եմ..

Էս 4 կիսատ-պռատ տողերը գրելու համար քեզանից 9 րոպե է պահանջվել...
Ի՞նչ է կատարվում քեզ հետ, երբ դու գրառում ես անում...
Դու մի օր կպրծնես գրառման կեսից...

Գալաթեա
09.04.2009, 17:33
Էս 4 կիսատ-պռատ տողերը գրելու համար քեզանից 9 րոպե է պահանջվել...
Ի՞նչ է կատարվում քեզ հետ, երբ դու գրառում ես անում...
Դու մի օր կպրծնես գրառման կեսից...

Ինչ է կատարվում...
Էդ պահի խելագարության, կարոտի կամ հարբածության աստիճանի հետ է սերտորեն կապված :)

Իսկ պրծնելը..էն էլ կեսից..ոչ մեկին խորհուրդ չէի տա :)
Պետք ա դիմանալ, որ ողջ գուներանգը զգաս:
Contrast ratio - 10 000 :1

:)

Գալաթեա
11.04.2009, 01:20
ՏԵսնես քանի տարի եմ կոմայի մեջ ապրել։
Անմարմին, անհիշողություն, թափանցիկ ու անտեսանելի։

Ատում եմ ցուցադրական ամեն ինչը։
Բոլորը խաղում են։
Ոմանք՝ իրենք իրենց։
Ոմանք իրենց երազած տղուն կամ աղջկան։
Կան նաև պարզապես ապրողներ..զգացողներ, գժեր, իրենց սպառողներ՝ կլյանքում..ԿՅԱՆՔՈՒՄ..

Տատիկը գարեջուր առնելուց թարս նայեց վրաս...հետո դաբրոս չտվեցի, որ մտնի իմ տաքսին...չգիտեի՝ կարող ա հեռու ա գնում, իսկ ես արդեն ուշանում էի...արդարացու՞մ...ես էլ եմ խաղու՞մ..վայ բա իհարկե.. :)

Մեծն Բիլլին չէ՞ր ասել՝ արխարհս մե փանջարա է...չէ..էս մեկն ուրիշ բոզ էր..մեյդ ին ինգլանդ..

Ատում էմ եղունգների կողքերը պռճոկելու անասուն խասիաթը..իմը..
Ատում եմ շինծու հանգստությունն ու լավատեսությունը, որի ներսում այնքան թույն ու ճնշված, կոխկրտած նյարդ է թաքնված..որ դուրս ժայթքելու դեպքում նապալմը նորտարվա խլապուշկա կթվա..
Զզվում եմ փողոցում ռաստ էկող, ձեռքները գրպաններից չհանող, ինքնաբավարարվող ու տնքոցները թքի հետ կուլ տվող քաքլան տղաներից, որոնց տղամարկային կյանքի ամենամեծ ձեռքբերումը նարդի խաղալուց դուշեշ դասավորելն ա։
Տանել չեմ կարողանում վառող արևը չնկատող...ցրտից կռկված ձեռքերը նավթի լամպի մրոտած ապակիով տաքացնող կույրերին։

Դեկորացիաներ..
Դեկորացիաներ..

Ինձ հետ կբերե՞ս կոմայից..
Բանալին...գիտես որտեղ ա..

Լավ ոստիկան
11.04.2009, 16:42
Գալաթեա ջան, ոչ բոլորն են քեզ պես անձեռակերտ..
կան կերտվածներ, ում ոչ միայն արարող, այլ նաև սպառեցնող բազմաթիվ ձեռքեր են դիպել.. ու երբ այդպիսի մեկը քայլում է փողոցով՝ ձեռքերը գրպանները խոթած, ապա դա ոչ թե ինքնաբավարարման համար է անում, այլ որովհետև ողջ փողոցի վրա այդ ձեռքերի համար էլ ոչ մի տեղ չկա պարզապես.. ու տնքոցներն էլ թքի հետ նա կուլ է տալիս, ոչ թե որովհետև քաքլան է, այլ որովհետև հարևան սենյակում կա սպառված մեկը, ով ամեն անգամ անձայն հառաչում է, երբ պատի այն կողմից բարձաձայն տնքոցներ է լսում...
Եվ պարտադիր չէ, որպեսզի վառող արևը չնկատող և ցրտից կռկված ձեռքերը նավթի լամպի մրոտած ապակիով տաքացնողները կույրեր լինեն… կան մթության մեջ հիանալի տեսնող վամպիրներ, ով ճիշտ նույն կերպ են վարվում:

Գալաթեա
11.04.2009, 23:58
Իմ շատ Լավ Ոստիկան :)

Հակադրվել եք իմ մտքերին..իմ ուսումնասիրության արդյունքներում եկած իմ եզրահանգումներին՝ դրանց փոխարեն առաջարկելով Ձերը..որոնք, իհարկե, հետաքրիր են, բայց իմ օրագրում, իմ իսկ մտքերին հակադրելու իմաստը չեմ հասկանում..

Համենայն դեպս անդրադառնամ։

Կարծում եք բավականաչափ խորը չե՞մ տեսնում երևույթները։
Թաքնված շերտն անտեսու՞մ եմ։

Ցանկացած երևույթի համար կարելի է գտնել արդարացում ու բացատրություն։ Նույնիսկ մարդ բռնաբարելու, ծեծելու, սպանելու հետո էդ մարդուն լավրովի լիստով եփելու ու ուտելու համար։
Էդ արդարացումները մոգոնելու համար "մոզգոպռավ"-ները եքա փող են ստանում։

Ես հոգեբան չեմ։ Ես ընդամենը դիտորդ եմ։
Простой Зритель :)

Լավ ոստիկան
12.04.2009, 00:28
:) Թերագնահատում ես քո ուսումնասիրությունների արդյունքում եկած քո եզրահանգումների խորությունը, որոնք, ի դեպ, ոչ ոք յուրացնելու մտադրություն չունի:

Դրանք և՛ հետաքրքիր կերպով են շարադրված, և՛ ինքնին խորհելու տեղիք են տալիս, որի արդյունքն էլ տեսք է ստացել իմ գրառման մեջ: Այն հակադրվելու նպատակ բնավ չի ունեցել. ավելի շուտ՝ ամբողջացնելու: Ցավում եմ, եթե թույր կարծիք է ստեղծվել:

Ես նույնպես հոգեբան չեմ: :) Պարզապես վատ սովորություն ունեմ ուշադիր զննել ձեռքս ընկած մետաղադրամի երկու կողմերն էլ:

Գալաթեա
12.04.2009, 00:52
Ես չեմ թերագնահատել։ Պարզապես բացատրեցի, որ յուրաքանչյուրն ունի երևույթների իր տեսանկյունը։ Ու դա իրականում շատ ճիշտ է։

Շնորհակալ եմ, որ կարդում եք։ Ուրախ եմ, որ մտածել եմ տալիս։

Գալաթեա
14.04.2009, 02:42
Ներիր, եթե մեղավոր եմ...մենակ էլ տենց մի գնա, ինչ կլինի..

Դու հիշում ես չէ՞, որ չկա աշխարհում մի մարդ, որ ճանաչի ինձ նենց, ոնց դու ես ճանաչում...հասկանու՞մ ես դա ինչ ա նշանակում .. որ ոչ մեկ չի կարա ինձ կոտրի նենց՝ ոնց դու..ստիպի մենակ զգալ նենց, ոնց դու..
Մի արա, խնդրում եմ..

Եվս մի արթուն գիշեր
Իրականության սահմանին մեռնող անիրական կարոտ
Դող
Խելագարություն

Ես ոչ մի բանից ու ոչ մեկից չեմ վախենում, հիշում ե՞ս։
Սուտ...
Հերթական խաղ..

Սաունթրեկ - Սանտա Մարիա
Պրոդյուսեր - Գիշեր
Ռեժիսոր - Կյանք

Դիտեք Ակումբի եթերում..
Մուտքը՝ դիմակներով...անդեմ..

Լեո
14.04.2009, 09:20
Սաունթրեկ - Սանտա Մարիա
Պրոդյուսեր - Գիշեր
Ռեժիսոր - Կյանք

Սա ի՞նչ է: Միստիկա՞:think

Լավ ոստիկան
14.04.2009, 18:20
:) Լավն էր.. :) Ապրես..

Հայկօ
15.04.2009, 01:47
:angry Ստեղ ինձնից հետո Գալաթեայից բացի բան գրողը հոմոֆոբ ա:

impression
15.04.2009, 08:19
Հայկօ ջան, բայց դու ինքդ կարկառուն հոմոֆոբ ես, որքանով որ հասկացել եմ քո գրառումներից :)

Գալաթեա
15.04.2009, 13:37
Խնդրում եմ կարդալ շատ ուշադիր

Հայկն իհարկե բավականին կտրուկ էր արտահայտվել, բայց եթե իմ համեստ մտավոր կարողությունները թույլ են տալիս ճիշտ հասկանալ, դա արվել է նրա համար, որ փոքրիշատե և հետայսու պարզ դառնա մի բան:

Մարդկանց օրագրերում քոմենթներ ու սեփական կարծիքներ գրելը, ինչպես նաև անիմաստ հարցեր տալը, չեն ողջունվում օրագրի տիրոջ կողմից:

Օրագրերն, այո, հասարակական են, այո, կարող են կարդալ բոլորը, բայց դա չի նշանակում, որ բոլորի սրբազան պարտքն է ներկա ստանալ այստեղ(կամ այլ օրագրերում)` այս կամ այն խելացի եզրահանգմամբ` հատկապես, երբ անզեն աչքով երևում է, որ գրառումը խիստ անձնական է և այդ պահին մարդն իր մտքերն է գրել, օրինակ, որպես պատուհանից դուրս նետվելու այլընտրանք:

Հուսով եմ բավականաչափ պարզ արտահայտվեցի:
Հասկանալու համար կանխավ շնորհակալ եմ:

Գալաթեա
15.04.2009, 17:27
Ութ:

Գալաթեա
18.04.2009, 02:48
Մտածում էի՝ "ուժարանը" տեսնես ինչ ա, հետո հիշեցի, որ կապիտանի ուսադիրներով ընկերուհուս ընկերուհին էդ ատամնաբուժարանում էր աշխատում..
Ատամնաբ-ի լույսերը չէին վառվում։

Ափսոս...ես էլ արդեն երևակայությանս էի զոռ տալիս, թե ինչ կարելի է անել ուժարաններում..

Յասամանից հոտ չեր գալիս։ Իսկ ես էնքան էի ուզում զգայի էդ գժվեցնող հոտը..մեքենայի անվերջ հոսքին, անիվների ձանձրալի պտույտին անընդհատ հետևող, փողոցի մեջտեղում շարված յասամանները կորցրել էին իրենց բույրը..

Անձրևի տված ժպիտն ու խենթությունը վերջակետվեց տունդարձի ճանապարհին պատահած ավտովթարում։
Ըստ ամենայնի՝ հինգից տասը րոպե առաջ էր եղել..դիմացիս նստարանին տեղավորված տղամարդը ողնաշարի կոտրվածք ստանալու վրա էր՝ էնքան էր ծռվել դեպի լուսամուտը..մենակ տեսնի՝ ոնց են ցխվել, արյուն ֆշշումա թե չէ, սարսափից աղճատված աչքեր կան, թե ոչ...

Չնայեցի...գլուխս էլ չթեքեցի..մենակ մի բան էի մտածում։ Ինչ կլիներ, եթե 10 րոպե շուտ էդտեղ լինեի։
Ֆշշացող արյու՞նս կփնտրեր մեկը՝ հետևը ճղելով, որ քիթը հասնի պատուհանին, թե՞ վախից անիմաստ դարձած հայացքս։

Կան վայրկյաններ, երբ ամեն ինչ որոշում են րոպեները ու դա կարող է ժամեր տևել...ով էր ասել, չեմ հիշում..

Չեմ կարողանում քնել, ջան, ներիր որ ստեցի..ուզում էի հանգիստ լինեիր։
Սիրում եմ քեզ մի տեսակ։

Գալաթեա
20.04.2009, 03:40
Հոգնած եմ: Վաղը նոր շաբաթ ա սկսվելու, իսկ ես հոգնած սատկում եմ:
Լավ օր էր:

30 րոպե` սպանության համար:
7 րոպե` հաղթանակի:

Հայացք, որին դիմանալու համար պետք ա կույր լինել:
Սառած ձեռքեր, որոնց սառնությունը ցրտի հետ կապ չունի:
Հաճույքի ցավն ու ցավի հաճույքը..դեռ կհանդիպես այս տողերին..

Կյանքի դիրիժորին մեկ-մեկ սխալ նոտաներն են դեմ տալիս:
Բայց իրա հեչ պետքը չի..ինքնամոռաց թևերը թափ ա տալիս...Կապ չունի` դիմացը գեղեցկություն են կերտում, թե բռնաբարում են էդ գեղեցկությունը..ինքն ու իր փայտիկը: Ու նույնիսկ չգիտես` ժպտում է դա անելուց, թե ծամածռվում: Մեջքով ա մարդը:

Բրավո, մաեստրո, բրավո...ծափ-ծափ..բայց լավ չի, որ մոտդ ամենալավը ռեքվիեմն ա ստացվում ..

Հոգնած եմ..

Գալաթեա
21.04.2009, 02:45
Եսայնացում:

Ես մատներս եմ:
Դողում եմ: Նյարդայնությունից պռճոկվում եմ: Արնահոսում եմ: Ջերմությունդ եմ զգում:

Ես մտքերս եմ:
Խառն եմ: Անխարիսխ եմ: Բանտված եմ: Աննկարագրելի ազատ եմ:

Ես վերքերս եմ:
Սպիացել եմ: Բայց կամ: Չբացեք: Սեփական մաշկից կտոր պոկելով փակել կտամ:

Ես սիրտս եմ:
Հարված...հարված...հարված...ձեռքերիդ տաք ավազում, շուրթերիդ կյանքում, հայացքիդ բարության մեջ..

Ես հոգիս եմ:
Կորել եմ: Կամ էլ չկամ: Ճշգրիտ տեղադրությունս պարզելու համար պետք է դադարեմ փնտրյալ լինել:

***

Ես նորից հավաքում եմ մասնիկներս:
Սիրտս կարող ես պահել:

El Tango
29.04.2009, 23:55
Շատ հաճելի եք գրում։ Սիրով ձեզ եմ նվիրում կարոտի ևս երկու մարգարտահատիկ։

Կեսգիշերային
Լիալուսին հետ իմ կարոտն արթնացավ,
Հպվեց իմ շուրթերին, ապա
Ուղղվեց դեպի վեր, շատ վեր...
Լուսնահետք արահետով սլացավ դեպի քեզ
Ու հպվելով քո շուրթերին ինձ արթնացրեց Քո մեջ...
28 ապրիլի. 2009 թ. երևան

Գալաթեա
29.04.2009, 23:59
Շնորհակալ եմ, Padshi Angel :)

Գալաթեա
30.04.2009, 01:03
Փոքրիկ, գինեբույր բույսը կարող է դառնալ երջանկության գրավական։ Իհարկե, եթե հավատում ես հեքիաթների։

Բոլոր ճանապարհները Փարիզ են տանում..

Երկու օր..մեկ պատ ու կիլոմետրի հեռավորություն..

Երկինքն էնքան ներքև էր..լռության մեջ զնգոց կար..փշաքաղեցնող..ափսոս աստղերը չտեսա։ Կարելի էր նոր համաստեղություն ստեղծել, ձեռքով..

Եվ սառույցե այն ամրոցում նրա կրակը չի մարած..

Գալաթեա
30.04.2009, 21:37
Ճանապարհային


Չեմ սիրում էդ անտեր հասարակական տրանսպորտը, հո զոռով չի..
Ու ընդհանրապես, ցանկացած վայր, որ լի է 5-ից ավելի հայով։

Նստել եմ ձախ պատուհանի մոտ։
Կողքս նստել են ու իրանց կենցաղի մանրիկ-մանրիկ հարցերի շուրջը դեցիբելները մինչև 124 կոխցրած խոսում է հայկական ավանդական մի զույգ։ Առանց դադարի։ Առանց շունչ առնելու։

Ոմն Սուրիկի բաջանաղից հասան մինչև ադնակլասնիկիի համար նկարվելու պոզաները որոշելը։

Մարշուտկայի վարորդը հանգիստ քշում էր, մեկ էլ մի հիվանդ ...-ի տղա, էն նրանցից, որ՝ "քշածդ տեղն ուր պիտի լինի է, այ աբիժնիկ", այսահար շիզոֆրենիկի պես թաթը սիգնալին կլեյած քշեց կողքներովս..ընդ որում առանց նախորօք լուսարձակները թարթելու։

Վարորդի ռեակցիան տեղն էր, հասցրեց աջ քաշի։ Իրավիճակից ելնելով՝ բավականին փափուկ։

Մեկ էլ կողքիս կենցաղայինը, պզպզիկ ձենով՝
- էս ինչ վատ ա քշում էս շոֆեռը, յախք..

Հերոսի կոչում ա հասնում, որ ձեն չհանեցի..

Զզվում եմ հասարակական տրանսպորտից..
Ավտո եմ ուզում :(

Գալաթեա
02.05.2009, 01:54
Катастрофически тебя не хватает мне...

Եկվոր
02.05.2009, 14:03
Ճանապարհային




Հերոսի կոչում ա հասնում, որ ձեն չհանեցի..




Նման դեպքերում ես հերոսաբար ձեն եմ հանում:B