Դիտել ողջ տարբերակը : Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)
Եվս մի փակված էջ։
Ընդ որում փակված՝ առանց ինձ զգուշացնելու։
Ընկերություն, հարգանք, սեր, հոգատարություն..
Օրակարգը կրել է շոշափելի փոփոխություն։ Վերը նշված հասկացությունները դառել են զիբիլ։
Օրակարգում տեղ են գտել ու հաստատվել շփումներ բարձր մակարդակի վրա։
Տարբեր բարձրության զանգակատներից իրագործվում են թքելու պրոցեսներ մարդկանց նվիրվածության ու սրտացավության վրա։
Կորցրած ժամանա՞կ..
Անտեղի վատնած սի՞րտ..
Տրորած ժպիտնե՞ր..
Չէ..դաս...հերթական դաս։
Ոչ մի ափսոսանք...
Կանաչ կետն իմ խնդրանքով էլի դարձավ մոխրագույն ու քիչ առաջվա էլեկտրականացումը շարունակվում է զարկերակվել մարմնովս մեկ։ Դանդաղ ու թուլացնող։
Դու ինձ..
Սպանում ես..
...
Փոշոտ քաղաքի երկնքից ցեխանձրև է գալիս։
Մեղեդային տղաները ժպտում են հին ծանոթի պես։
Լատինագետը կարծում է, որ ես պետք է զբաղվեմ գիտությամբ։
...
Մատներիցս հոտդ եմ առնում։
Իլյուզիայի իրական ուժից վախենալով՝ չեմ շրջվում։
Եթե հաշվեմ բոլոր այն տեղերը, ուր դու ես, ուր ես եմ քեզ նկարում, ստիպված եմ լինելու քեզ բաժանել բեկորների։ Բազմաթիվ։
Որոնցից յուրաքանչյուրում, միևնույն է, եռալու է սիրտդ։
Պատահական անցորդի ժպիտում։
Արևից ցավող աչքերումս։
Ներքին դողից չհանգստացող մատներումս։
Սիրված ստեղծագործության նոտաներում։
Յասամանի խելագարեցնող բուրմունքի մեջ։
...
Կան շատ վայրեր ու պահեր, որտեղ ու երբ ես ուրախ եմ։
Բայց...
Չէ...տաք շշունջը նախընտելի է տառերից։
«Բութ մատ» նվիրեցի և անմիջապես մտքովս անցավ, որ լավ կլիներ ունենայինք «բութ մատերի» սանդղակ, ասենք, հինգ բալանոց…
Ես առավելագույնը կդնեի:hands
Ինչ դժվար ա տանը նստելը..
Պետք ա գնայի..ջանդամ թե չի ցավում։ Գրող չէր կպնի։
Հարևանուհուս բերած յասամանի փնջի մի ճյուղը ներկրեցի սենյակս..հոտը դեռ չի ընկել..
Ներկրեցի առանց ռաստամոժկի, առանց մաքսատուրքերի։
Չէ, ֆսյո տակի պետք ա գործի գնայի։
Սու՞րճ։ Հա, մի հատ էլ։
Ցավս կիսող կա։ Կան։
Մնում ա սուրճս կիսող ճարեմ։
Գալաթեա ջան - քո թույլտվությամբ մի քանի խոսք ամենաառաջին պատմվածքի մասին...
Դուրս շատ եկավ ոճը, անակնկալ անցումները, սյուժեն, հոգեբանական ֆոնը: Չգիտեմ, ես չհասկացա թե չէ - բայց պատմվածքի 2 մասերի մեջ կապ չտեսա... Ինչ կասե՞ս:
Գրեթե ամբողջ օրը հետս էիր։ Ու հիմա, երբ քսան րոպե է ինչ չկաս, թվում է՝ վայրկյաններ ենք միասին եղել։ Հոտդ, ձեռքերդ, հայացքդ՝ հայացքումս հալվող։
Գիտես չէ, որքան եմ սիրում համբույրին նախորդած ու մանավանդ հաջորդած հայացքդ...որովհետև գիտեմ, միայն ինձ կարող ես էդպես նայել...մենակ ինձ կարող եմ աչքերումդ տեսնել էդ պահին՝ լսելով բռնկվող հոգուդ խենթ զարկերակը։
Ինձ ու մի ամբողջ գրողի տարած տիեզերք։
Սիրում եմ զգալ դողդ, որն ինձ է հաղորդվում՝ թուլացնող կրքի հոսանքում ստիպելով մոռանալ երկրի գրավիտացիոն օրենքը։
Ցավի խամրող, մարմրող , անէացող մրմունջը՝ այնտեղ ուր ես երջանիկ եմ։
ժպտա ինձ։
Սիրում եմ ժպիտդ։
Ինչ ահավոր ա Una Palabra-ն նաուշնիկով լսելը...տենց մոտիկից..
Թվաց՝ երգի ողջ տևողության ընթացքում գրկումդ սեղմած գլուխս ես շոյում..քնքուշ..հառաչանքի պես տաք..
Չէի ուզում աչքերս բացել։ Արցունքներս ներսում պահելու ու քեզ չկորցնելու համար..
Երկու րոպե քսանհինգ վայրկյան հետս էիր։
Ինչ ահավոր ա Una Palabra-ն նաուշնիկով լսելը...տենց մոտիկից..
Թվաց՝ երգի ողջ տևողության ընթացքում գրկումդ սեղմած գլուխս ես շոյում..քնքուշ..հառաչանքի պես տաք..
Չէի ուզում աչքերս բացել։ Արցունքներս ներսում պահելու ու քեզ չկորցնելու համար..
Երկու րոպե քսանհինգ վայրկյան հետս էիր։
Ահավոր…վայելք: Վերջը դու ինձ հաշտեցնելու ես ցավի հետ;)
Չորրորդ բաժակ սուրճս պատրաստ է:
Կխմեմ հաճելի բուրմունքով հիմար հեղուկը ու հոգնածությունս կբարձրանա հերթական մակարդակ: Նախանձելի համառություն ու տոկունություն է ցուցաբերում հոգնածությունս: Մագլցում ու մագլցում է: Մինչև կտապալի մի օր:
Հաճելի բուրմունքով հիմար հեղուկը բջիջ առ բջիջ թարմացնում է ընդարմացած ուղեղս ու ավելացնում մատներիս դողը:
Քնել եմ ուզում: Մի քանի օր անընդմեջ: Արթնանալ, գիրք կարդալ ու հետո էլի քնել:
Ուզում եմ կոկորդիս հասած մունաթները մարդիկ ծալեն ու տեղադրեն իրենց համար հարմար վայրերում: Յուրաքանչյուրն ըստ հարմարության:
Ուզում եմ՝ յուրաքանչյուրն իր տեղում լինի: Տեղում, որն իսկապես իրենն է:
Մարդկանց ճիշտ տեղադրության քարտեզ է պետք հորինել: Մանրամասն: Ու տալ ձեռները, որ պատահական մարդիկ չհայտնվեն ոչ իրենց հագով տեղերում:
Պահանջվում է տոպոգրաֆ, որը ցանկալի է՝ տոպոգրաֆիկ կրիտինիզմով չտառապի…
Ես երբեք դեպրեսիա չեմ ունենում:
Հին ճշմարտություն, որ վերանայվելու միտումներ է ցուցաբերում:
Վերանայե՞մ..
Հա..հեսսա..
Պարզապես հոգնել եմ;
Չորրորդ բաժակ սուրճս պատրաստ է:
Կխմեմ հաճելի բուրմունքով հիմար հեղուկը ու հոգնածությունս կբարձրանա հերթական մակարդակ: Նախանձելի համառություն ու տոկունություն է ցուցաբերում հոգնածությունս: Մագլցում ու մագլցում է: Մինչև կտապալի մի օր:
Հաճելի բուրմունքով հիմար հեղուկը բջիջ առ բջիջ թարմացնում է ընդարմացած ուղեղս ու ավելացնում մատներիս դողը:
Քնել եմ ուզում: Մի քանի օր անընդմեջ: Արթնանալ, գիրք կարդալ ու հետո էլի քնել:
Ուզում եմ կոկորդիս հասած մունաթները մարդիկ ծալեն ու տեղադրեն իրենց համար հարմար վայրերում: Յուրաքանչյուրն ըստ հարմարության:
Ուզում եմ՝ յուրաքանչյուրն իր տեղում լինի: Տեղում, որն իսկապես իրենն է:
Մարդկանց ճիշտ տեղադրության քարտեզ է պետք հորինել: Մանրամասն: Ու տալ ձեռները, որ պատահական մարդիկ չհայտնվեն ոչ իրենց հագով տեղերում:
Պահանջվում է տոպոգրաֆ, որը ցանկալի է՝ տոպոգրաֆիկ կրիտինիզմով չտառապի…
Ես երբեք դեպրեսիա չեմ ունենում:
Հին ճշմարտություն, որ վերանայվելու միտումներ է ցուցաբերում:
Վերանայե՞մ..
Հա..հեսսա..
Պարզապես հոգնել եմ;
ինչի տենց բան լինումա՞ :think
Չորրորդ բաժակ սուրճս պատրաստ է:
Կխմեմ հաճելի բուրմունքով հիմար հեղուկը ու հոգնածությունս կբարձրանա հերթական մակարդակ: Նախանձելի համառություն ու տոկունություն է ցուցաբերում հոգնածությունս: Մագլցում ու մագլցում է: Մինչև կտապալի մի օր:
Հաճելի բուրմունքով հիմար հեղուկը բջիջ առ բջիջ թարմացնում է ընդարմացած ուղեղս ու ավելացնում մատներիս դողը:
Քնել եմ ուզում: Մի քանի օր անընդմեջ: Արթնանալ, գիրք կարդալ ու հետո էլի քնել:
Ուզում եմ կոկորդիս հասած մունաթները մարդիկ ծալեն ու տեղադրեն իրենց համար հարմար վայրերում: Յուրաքանչյուրն ըստ հարմարության:
Ուզում եմ՝ յուրաքանչյուրն իր տեղում լինի: Տեղում, որն իսկապես իրենն է:
Մարդկանց ճիշտ տեղադրության քարտեզ է պետք հորինել: Մանրամասն: Ու տալ ձեռները, որ պատահական մարդիկ չհայտնվեն ոչ իրենց հագով տեղերում:
Պահանջվում է տոպոգրաֆ, որը ցանկալի է՝ տոպոգրաֆիկ կրիտինիզմով չտառապի…
Ես երբեք դեպրեսիա չեմ ունենում:
Հին ճշմարտություն, որ վերանայվելու միտումներ է ցուցաբերում:
Վերանայե՞մ..
Հա..հեսսա..
Պարզապես հոգնել եմ;
Եթե ցերեկը, երբ սա գրեցի, հիմա լիներ, կավելացնեի՝ I'm so fuckin' tired.
Դայս, չէ, չի լինում տենց։
Ես գիտեմ, քո միտքը ծուռ ա... Դու վերջը ինձ էն աստիճանի ես հասցնելու, որ գրելը թողնեմ գնամ բանավորություն անեմ... Այ անխիղճ, շատ լավ ես է գրում... Սրտիցս...
Մի քիչ ուրիշ կիրակի էր։
Ոչ թե դու ինձ ճանապարհեցիր, այլ ես՝ քեզ։ Ժամն էլ էր տարբեր..
Լավ էր .. Ու տխուր։
Կողքիս նստած մեծ Սիրտն ու փափուկ թախիծը։
Երկու պատ այն կողմ՝ ծիծաղն ու քմծիծաղը։
Ներում խնդրելը սպասվածի պես չթեթևացրեց...ափսոս...
Իսկ ժամանակին՝ օգնում էր։
Ծերանում եմ..
Ցերեկը քնել էի։ Մայրս արևին տված ադեալով անձայն մոտեցել ու ծածկել էր։
Ինչ լավն է արևի բույրը..
"Քեզ պետք ա սիրեմ, թե չէ կմեռնեմ..."
Ո՞վ էր ասել...
Ես էլ..կմեռնեմ։
Մեր երգն եմ լսում..արդեն ութերորդ անգամ երևի..
Հիշեցի մի պատկեր..
Սուրբ քաղաքը, փոքր սենյակ, ընկերուհիս, դու ու ֆրանսերենը..
Ֆրանսերենը, որում կարոտ բառը չկա։
Նեղվածությունդ եռման ջրի պես լցրեցիր վրաս ու գնացիր..
Այսօր էլ՝ դու..
Քնել ե՞ս..
Կարողանայի անձայն մոտենալ ու համբուրել փակ աչքերդ..քնքուշ..աննկատ ու շնչառության պես տաք..
Հիշում ե՞ս, հաստ ու անթափանց ապակու մասին էիր ասում..ուզում եմ կոտրես..որ մանրիկ փշուրների բաժանվի, որոնք քամու բերանն ընկած կքշվեն ու կանհետանան, որ ոչ ոքի վնասեն իրենք սուր բեկորներով..
Ուզում եմ խանութից տուն ընկած հատվածի մի քանի վայրկյանը անվերջ լինի..
Որ այդ անվերջությունից հետո ամեն անգամ ոտքերիս տակ նայեմ՝ վախենալով, որ քայլելիս կարող է ընկնեմ..
Ուզում եմ համբույրներով չորացնես արցունքներս, որ հետո պարզված հայացքով նայեմ աչքերիդ ու ասեմ..
Ես քեզ սիրում եմ։
Դու ինձ երես ես տալիս, Լիլիթ, փչացնում ես ինձ:oy
"Save me, Galatea"...խնդրում էAcis-ը լեգենդում...
Փրկիր ինձ..
Իսկ ո՞վ է փրկելու Գալաթեային..
Հա..Գալաթեան չունի դրա կարիքը, չի կարող ունենալ։
Ինքը ամեն ինչ գիտի, բոլոր գրողի տարած հարցերի գրողի տարած պատասխանները։
"Օրեր հարբած, օրեր տարված
Օրեր կարոտ, օրեր օտարացած..
Օրեր լարված աղեղի պես
Օրեր աղոթք կամ անեծքի տրված.."
Երթուղայինում հինգ հոգի հեռախոսներից ականջները գնացող լարերով ինչ-որ բան էին լսում։
Այդ թվում՝ և ես։
Ընդ որում՝ եթե հետուառաջ չտամ՝ անգիր գիտեմ՝ ճանապարհի որ հատվածում ինչ եմ լսելու։
Բայց հետուառաջ եմ տալիս։
Ընդ որում ռիթմիկ երգերի ժամանակ աշխատում եմ գլուխս չտարուբերել։
Գժի անուն միշտ էլ կհասցնեմ հանել, վռազ չի։
Կանգառում մեքենայի կանգնելը զուտ ընթացքից զգացի. աչքերս փակ էին։
Զգացի, որ ականջակալները ցավացնում են..փորձելով հասկանալ՝ ինչ է կատարվում հանեցի մի ականջիս լարը։ Փակ լուսամուտի հետևից տեսա մի շատ գեղեցիկ աղջկա, որ կանգառում կանգնած խոսում էր հեռախոսով։
Չգիտեմ ինչ էր խոսում, բայց որոշակի պահերի նրա ձայնի տոնայնությունն այնքան էր բարձրանում, որ ևս կես տոն բարձր ու նրա հաճախականությունը հասանելի կլիներ միայն չղջիկների համար։
Մի պահ աչքերիս չհավատացի, որ այդ բարձր հերցային զենք հիշեցնող ձայնն այդ հմայիչ աղջկա ձայնարտադրիչ գործարաններն են արտամղում...բայց շուրթերի շարժման հետ սինխրոնիզացիան կասկածի վերջին նշույլը բեկոր-բեկոր արեց։
Էխ..
Լարը հետ ներմղեցի ականջիս մեջ ու մինչև վերջ բարձրացրեցի ձայնը։
Ինչ լավն է աշխարհը..
Ճիշտ է Լուին։
Ես ունեմ եղունգներ՝ ափերիս մեջ խրելու, որ կարոտի ու մենակության գայլաոռնոցը զսպեմ..
Ի տարբերություն քեզ՝ ունեմ...հա, իմը չեն..բայց եղունգ են...սուր, ցավացնող։
Ցավացնող..
Ինչու չեմ կարողանում քնել...անգամ ստաժավոր չքնողներին անամոթաբար ուղարկեցի, իսկ ես նստած եմ..
Օրվա հետևություններ։
Զգույշ եղիր բարի խոսքերում։ Մարդիկ դադարում են հասկանալ դրա թանկ ու ոչ բառադի լինելը։ Որովհետև շատ են լսել։ Հավայի ասված ու ճշմարտության տեղ անցկացվածները՝ անգրագիտության ու անտարբերության տրնգիի տակ։
Ուշադիր եղիր։ Անծանոթ կերպարի ներքո թաքնված է անուշադրությունիցդ վիրավորվող ծանոթդ։
Եթե լաչառություն չանես, հիվանդ մասդ հայտարարվոմ է առողջ ու հեռացվում է քեզնից, քանզի առողջի անվան տակ կարող է մի քանի մարմնավաճառի որդու՝ սեփական քաքոտ աձի վրա զարմանալու ժամկետները երկարաձգել։
Լաչառություն արա, որ չմասազրկվես..
Երբեմն այգում լույսի առկայությունը դառնում է ոչ էական։
Խոսում է միայն կարոտը։
Չի խոսում...
Վաղուց դադարել է խոսել..
Ես..
Քնել եմ ուզում..
Գնա..
Արի..
Արի..
Ես եղունգներ չունեմ, ոչինչ չունեմ, բայց
Քնել եմ ուզում..
երեկ կամ արդեն այսօր` չգիտեմ... գտա բառը`վերջապես հասկացա
Գնա..
կամ ավելի շուտ... չգաս :)
Հ.Գ. Կներես օֆտոպի համար Լիլ, ուղղակի, կարոտ բառի ֆրանսերենը չկա...
...Չի խոսում...
Վաղուց դադարել է խոսել..
Ես..
Քնել եմ ուզում..
Գնա..
Արի..
Արի..
Լիլիթ ջան, չվախենալով, որ հնարավոր է իմ գրառմանն ասես «տասը», չվախենալով օֆտոպ կոչվող սարսափելի որակումից, չվախենալով անգամ ծիծաղելի երևալ իմ «հնոտությամբ», ուզում եմ իմ լսած մի դեպքի (իրական) մասին պատմել.
Մեր գյուղացի մեկը, որն արդեն շուտվանից չկա, պատմում էր, որ ինքը մի օր սարից գալիս այնքան էր նայել-լսել ծիծեռնակների թռիչք-դայլայլին, որ հանկարծ նկատել էր, որ շատ ուշ է, փորձել էր արագ -արագ տուն գնալ, բայց շատ շուտ մթնել էր, հեռվում գայլերի ոռնոց էր լսվել, և երբ արդեն ահռելի սարսափով լսել էր մոտեցող ոտնաձայներ, սկսել եր հեծկլտալ (թռսխոտալ՝ այդպես էր արտահայտում իր վիճակն ինքը): Սակայն ոտնաձայնը համագյուղացի ձիավորներինն էր:
-Ձայնները լսեցի, բայց վախս չեր անցնում: Նրանք ինձ ճանաչեցին, բայց վախս չեր անցնում: Նրանցից մեկը բարձրացրեց ինձ, նստեցրեց ձիու վրա՝ իր դեմը, բայց վախս չեր անցնում: Բայց երբ նա շինելի փեշը վրա բերեց նրանով ծածկեց ինձ, վախս անցավ…
Լիլիթ ջան, կուզենայի շինելովս ծածկել քեզ, իմ փոքրիկ վախեցած տղա:think
Հետաքրքիր օր էր էսօր..
Վաղուց մեկ օրվա մեջ այդքան մարդու հետ չէի շփվել...
Ոտքը ազդրից մոտից կտրած բարի հայացքով ծերունին՝ Շոթան ու իր ընկերը..անունը չհիշեցի..անսահման բարի ու օգնելու պատրաստ..
Ինձ ու ընկերներիս ախալքալաքցի հանած հումորով պապին..
Կապուտաչյա կինը, որ վարձով էր էտտեղ բնակվում ու իսկական թաքնված հռետոր էր..գրագետ ու խելացի...ու վախեցած..
Տասը տարի առաջ լքվածի տեսք ունեցող հավաբունը..ու այնտեղի՝ ինձ շոկի ենթարկած բնակիչը..ասես հին ու բորբոսնած գրքի էջերից պոկված-ընկած...երևանցի.. ԵՐԵՎԱՆՑԻ..
Դռան հետևից անգինայով հիվանդի պես հաչացող շունը..
Կապուտաչյա մանչուկը, որ խունջիկ-մունջիկ էր գալիս ժպիտիցս..
Հիասթափությունը..
Հավատի մասնակի վերականգնումը..
Բարկությունս ընկերոջս համար..
Ափսոսանքը, որ ամենահետաքրքիր մասին չմասնակցեցի..
Լավ օր էր..
Սիրում եմ Երևանը..
Սիրում եմ Երևանը..
Բա , ես ինչքան եմ սիրում.
"Ուրիշներին լինեն բոլոր շքեղ կանայք,
Բոլոր շքեղ կանայք` շքեղ քաղաքներում..."
Կարգին աղջիկ ես:):hands
Սերբ աղջկա երգից գրեթե նիխրենա չեմ հասկանում..բայց մեղեդին..տոնայնությունը, երգի կատարման բարությունը..
Մերոնք չեն կարող..լուրջ եմ ասում, մերոնք չար են երգում..չար, անհոգի ու հետհաշվարկային..
Ատում եմ հետշահվարկային, նախահաշվարկային ու հաշվարկային ամեն ինչը..
Լրիվ ավտոմատ, գրեթե աննկատելի մնկահարվածով մտնում եմ միակ անձնական բլոգը, որ ինձ թույլ եմ տալիս առանց հրավերի մտնել..ու կայծակնահարվում եմ..
Չորս բառ..
Ու իմ վիճակն արդեն ավելի անտանելի է, քան քսան րոպե առաջ էր..
Գուգըլենք չեն ուզու՞մ մարդկային սրտի տեղադրությունը ցույց տվող քարտեզներ սարքեն..
Ասենք՝ ավել փող ես տալիս՝ տեղեկացնում ա ում համար ա զարկում.. աշխարհագրական լայնքով-երկայնով..
Մի խելացի մարդ ինձ ասում էր՝ թույլ եղիր..
Սրանից էլ թու՞յլ.. ինձ նվնվալուց մարդա՞ տեսել..ինչի՞ ես ստիպում թուլանալ.. լավա՞ սենց..
Մի ասա..մի ասա, խնդրում եմ..
Երբ հեռու ես՝ ասածդ սրտատում ա ..
Իսկ գուգլենք դեռ չունեն սիրտը գտնող քարտեզ..
Կկորի..
Ճանապարհային
Էսօր երթուղայինի մեջ կողքիս նստած անճաշակ մակիաժով աղջիկը պայուսակից նոտատետր հանեց ու սկսեց նայել...
Մի պահ մտածում էի՝ ինչի՞ն է նայում..հետո հիշեցի, որ սոլֆեջիո իմացող մարդը կարող է նոտաները կարդալով շատ բան հասկանալ...նորից նայեցի կիսադեմին...սոլֆեջիո կիմանա՞..
Մի բան էր անընդհատ մտքովս անցնում...երբ նայում է նոտաներին՝ երաժշտությունը գլխում հնչում է՞ ... վայ ոնց էի ուզում իմանայի...
Հայացքս մի կերպ դարձրի պատուհանին, որ չհարցնեմ։
Թաղման ավտոշարան էր կողքովս անցում...
Քիչ հետո հասկացա, որ հազիվ եմ ծիծաղս զսպում...ախր..
Հինգ սպիտակ Նիվա էր անցնում...իրար հետևից, բոլորի դիմացի "շիթին" ծաղկեպսակ..կարմիր մեխակներով տառեր՝ սպիտակ մեխակների ֆոնին։
Առաջին սպիտակ Նիվա - Թ
Երկրորդ սպիտակ Նիվա - Ա
Երրորդ սպիտակ Նիվա - Թ
Չորրորդ սպիտակ Նիվա - ՈՒ
Հինգերորդ սպիտակ Նիվա - Լ
Թաթուլն էր մահացել, փաստորեն...
Նման քյառթու սգո ավտոշարան էդ մարդու անունն է՞ր պարտադրել..չհասկացա..
Հետո, օրվա վերջում զարմանքս ընկերներիս հետ կիսելիս իմացա, որ դա նախադեպ ունեցող...գրեթե սովորական երևույթ է..
Ու թեև մեղք է նման բաների հետ կապված կատակելը, բայց պատկերացնում ե՞ք թաղման կազմակերպիչների վիճակը, եթե այդ մեռնողի անունն, ասենք Թիգլատպալասար լիներ...
Ճանապարհային
Էսօր երթուղայինի մեջ կողքիս նստած անճաշակ մակիաժով աղջիկը պայուսակից նոտատետր հանեց ու սկսեց նայել...
Մի պահ մտածում էի՝ ինչի՞ն է նայում..հետո հիշեցի, որ սոլֆեջիո իմացող մարդը կարող է նոտաները կարդալով շատ բան հասկանալ...նորից նայեցի կիսադեմին...սոլֆեջիո կիմանա՞..
Մի բան էր անընդհատ մտքովս անցնում...երբ նայում է նոտաներին՝ երաժշտությունը գլխում հնչում է՞ ... վայ ոնց էի ուզում իմանայի...
Հայացքս մի կերպ դարձրի պատուհանին, որ չհարցնեմ։
Թաղման ավտոշարան էր կողքովս անցում...
Քիչ հետո հասկացա, որ հազիվ եմ ծիծաղս զսպում...ախր..
Հինգ սպիտակ Նիվա էր անցնում...իրար հետևից, բոլորի դիմացի "շիթին" ծաղկեպսակ..կարմիր մեխակներով տառեր՝ սպիտակ մեխակների ֆոնին։
Առաջին սպիտակ Նիվա - Թ
Երկրորդ սպիտակ Նիվա - Ա
Երրորդ սպիտակ Նիվա - Թ
Չորրորդ սպիտակ Նիվա - ՈՒ
Հինգերորդ սպիտակ Նիվա - Լ
Թաթուլն էր մահացել, փաստորեն...
Նման քյառթու սգո ավտոշարան էդ մարդու անունն է՞ր պարտադրել..չհասկացա..
Հետո, օրվա վերջում զարմանքս ընկերներիս հետ կիսելիս իմացա, որ դա նախադեպ ունեցող...գրեթե սովորական երևույթ է..
Ու թեև մեղք է նման բաների հետ կապված կատակելը, բայց պատկերացնում ե՞ք թաղման կազմակերպիչների վիճակը, եթե այդ մեռնողի անունն, ասենք Թիգլատպալասար լիներ...
Ինչ իմանաս, կարող ա և Թիգլատպալասար (copied) էր, ուղղակի բակում պատահաբար կամ հեռատեսորեն Թաթուլ էին ասում :
Հետաքրքիր օր էր էսօր..
Վաղուց մեկ օրվա մեջ այդքան մարդու հետ չէի շփվել...
Ոտքը ազդրից մոտից կտրած բարի հայացքով ծերունին՝ Շոթան ու իր ընկերը..անունը չհիշեցի..անսահման բարի ու օգնելու պատրաստ..
Ինձ ու ընկերներիս ախալքալաքցի հանած հումորով պապին..
Կապուտաչյա կինը, որ վարձով էր էտտեղ բնակվում ու իսկական թաքնված հռետոր էր..գրագետ ու խելացի...ու վախեցած..
Տասը տարի առաջ լքվածի տեսք ունեցող հավաբունը..ու այնտեղի՝ ինձ շոկի ենթարկած բնակիչը..ասես հին ու բորբոսնած գրքի էջերից պոկված-ընկած...երևանցի.. ԵՐԵՎԱՆՑԻ..
Դռան հետևից անգինայով հիվանդի պես հաչացող շունը..
Կապուտաչյա մանչուկը, որ խունջիկ-մունջիկ էր գալիս ժպիտիցս..
Հիասթափությունը..
Հավատի մասնակի վերականգնումը..
Բարկությունս ընկերոջս համար..
Ափսոսանքը, որ ամենահետաքրքիր մասին չմասնակցեցի..
Լավ օր էր..
Սիրում եմ Երևանը..
լավ եք գրում: Սիրում եմ Երեվանը սիրողներին:sorry
Մի օր էլ մնաց հետևում։
Քեզնով լեցուն օր։ Դուոտ օր։ Դուահամ։ Դուահոտ։
Երևի երբեք չեմ մոռանա կայծակի կուրացնող լուսավորությունը, որ թրատում էր սենյակի խավարը։ Ու այդ պահին լուսավորվող դեմքդ։ Կայծակի կապույտով լուսավորվող։
Ու ժպիտդ։ Դրանից եկող ջերմությունը։
Ինչ լավն էր անձրևը...
Ու սիլուետդ լուսամուտի առաջ..օբյեկտիվով կայծակը որսացող..
Ու աչքերդ..մոտիկից..շնչառությունդ..
"Իմ զարկերակն ա՞, թե՞ քոնը"..
Մեկ չի՞..
Ինչու հանկարծ էսքան մենակ զգացի ինձ..
Ինչու չեմ սովորում...
Ախր վաղուց պետք է սովորական դարձած լիներ..
Եղածն էլ մի բան չի..
Բայց ինչի եմ ուզում լացել..
Գնամ...
Գնամ ավազի մեշոկներս գռուզավոյ վագոնից դատարկելու..
Գնամ ավազի մեշոկներս գռուզավոյ վագոնից դատարկելու..
Օֆտոպելու եմ ՝ Քանի որ չհամաձյնվեցիր "մեշոկաշալակային" գործն ինձ թողնել, ստիպված ես գոնե կես դրույքով հետս կիսվել :)
Ինչու հանկարծ էսքան մենակ զգացի ինձ..
Ինչու չեմ սովորում...
Ախր վաղուց պետք է սովորական դարձած լիներ..
Եղածն էլ մի բան չի..
Բայց ինչի եմ ուզում լացել..
Գնամ...
Գնամ ավազի մեշոկներս գռուզավոյ վագոնից դատարկելու..
Յուրաքանչյուր մարդ արժանի է իր բեռանը: Եկվոր:
Նեղացրի՞... էլի՞..
Էս վերջերս հաճախ ա մոտս ստացվում..
Էն, ինչ-որ մեյլերիս խորխորատներում պետք ա գտնեի՝ դեսկթոփիս էր..աչքիս առաջ..
Ես իրականում էնքան լավը չեմ, որքան կարող եմ երևալ..
Ես անգամ վատն էլ չեմ էնքան, որքան կարող եմ երևալ..
Մետամորֆոզի եմ ենթարկվում ամեն գիշեր. Կաֆկայի դժբախտ հերոսի հետքերով...վատն էն ա, որ չգիտեմ՝ ինչ եմ դառնում..
Ոչ ոք չգիտի։
Ինձ ոչ ոք չի տեսնում։
Եվս երեք րոպե, ու Ֆաբիանն ինձ էլի կսկսի մորթել..
Սկսվեց...
Նեղացրի՞... էլի՞..
Էս վերջերս հաճախ ա մոտս ստացվում..
Էն, ինչ-որ մեյլերիս խորխորատներում պետք ա գտնեի՝ դեսկթոփիս էր..աչքիս առաջ..
Ես իրականում էնքան լավը չեմ, որքան կարող եմ երևալ..
Ես անգամ վատն էլ չեմ էնքան, որքան կարող եմ երևալ..
Մետամորֆոզի եմ ենթարկվում ամեն գիշեր. Կաֆկայի դժբախտ հերոսի հետքերով...վատն էն ա, որ չգիտեմ՝ ինչ եմ դառնում..
Ոչ ոք չգիտի։
Ինձ ոչ ոք չի տեսնում։
Եվս երեք րոպե, ու Ֆաբիանն ինձ էլի կսկսի մորթել..
Սկսվեց...
Լիլիթ, արի Դորիանի հետ բանակցություններ սկսենք իր «Հոգու մերկապար» հորջորջումը գնելու և այս թեման վերանվանելու համար… Թե՞ «Կարոտ»-իդ կկարոտես:8
Լիլիթ, արի Դորիանի հետ բանակցություններ սկսենք իր «Հոգու մերկապար» հորջորջումը գնելու և այս թեման վերանվանելու համար… Թե՞ «Կարոտ»-իդ կկարոտես:8
Թե :)
Տասը...
Հետաքրքիր ա` էս թվերի մեջ զարմանք ա, տարակուսանք, թե գոհունակություն` ի լուր աշխարհի... :think
Հետաքրքիր ա` էս թվերի մեջ զարմանք ա, տարակուսանք, թե գոհունակություն` ի լուր աշխարհի... :think
Շատ հետաքրքիր ա :)
Լիլիթ, արի Դորիանի հետ բանակցություններ սկսենք իր «Հոգու մերկապար» հորջորջումը գնելու և այս թեման վերանվանելու համար… Թե՞ «Կարոտ»-իդ կկարոտես:8
Չի վաճառվում "հորջորջումս"... :angry Անգամ Գալաթեային... :P:P:P
Միշտ էլ մաթեմից վատ եմ եղել։
Բայց որ վեց հատիկ թիվ հավաքելն էդքան դժվար լիներ..նման բան դեռ չէր գրանցվել..
Միշտ էլ "Ամադեուս" ֆիլմից վատացել եմ։
Բայց որ էդքան ազդի վրաս..օրիգինալ լեզուն..ներքին զգացողությունս..
Միջակություններ ամբողջ տիեզերքի...Սալիերին ներում է ձեզ...նա ձեր առաջնորդն է..
Ու այդ ծիծաղը...հիստերիկ, աննորմալ, խելառահամ..հետս է լինելու, երկար։
Սենյակիս խավարն ու անձրևի խուլ խշշոցը...
Ու ամեն ինչ խլացնող սրտիս զարկերը։ Դրանց ներքո լռություն դարձող մեքենայի ձայնը, որ քեզ տանելու էր..հեռուստացույցի աղմուկը..հոսող ջրի ձայնը..
Նոտաները երբեք չափից դուրս շատ չեն լինում..հակառակը..
Չեն հերիքում։
Դու իմ երաժշտությունն ես։
Միշտ էլ մաթեմից վատ եմ եղել։
Բայց չի զգացվում, գիտե՞ս, Լիլիթ: Ես կարծում էի մաթեմ ես պարապում: Համենայն դեպս նենց վարժ ես հաշվում՝ ութ… ինը… տասը…:P
Բայց չի զգացվում, գիտե՞ս, Լիլիթ: Ես կարծում էի մաթեմ ես պարապում: Համենայն դեպս նենց վարժ ես հաշվում՝ ութ… ինը… տասը…:P
:միմի
:)
:միմի
:)
Մի, մի
Սա պետք է հասկանալ տասնմե՞կ:B
Մի, մի
Սա պետք է հասկանալ տասնմե՞կ:B
Չէ :beee
Նեղացած սմայլիկ ա :միմիմի
Չէ :beee
Նեղացած սմայլիկ ա :միմիմի
Դա ես հասկացել եմ, պարզապես բառախաղ (սմայլախաղ) եմ անում՝
Մի - մեկ - 1
Միմի - մեկմեկ - 11
Միմիմի - մեկմեկմեկ - 111
Մանավանդ, որ տասից հետո տասնմեկը նապրաշիվալսա:love (ժողովուրդ, մի հատ "I love you" սմայլիկ սարքեք տամ Լիլիթիս)
Իսկ որ անկեղծ լինեմ ու չարաճճիություն չանեմ՝
Լիլիթ ջան, շատ լավ ես գրում, ես նախանձում եմ անկարևորը մի կողմ դնելու և կարևորի կոտոշներից բռնելու քո շատ լավ հատկությանը
Միշտ էլ մաթեմից վատ եմ եղել։
ես կարծում եմ դու ամեն ինչից էլ հավասարապես լավ ես:)
Դու իմ երաժշտությունն ես։
…Իսկ դու՛ իմ մետրոնոմն ես;)
…Իսկ դու՛ իմ մետրոնոմն ես;)
Չըկ-չըկ-չըկ-չըկ :)
Գրի, Եկ, գրի ;)
Ինչ լավն էր Դիլիջանը..
6 ժամ աշխարհից դուրս: Թունելի երկար, մութ ու համբույրահամ միջանցքից հետո հայտնվում ես ինչ-որ այլ տարածականության մեջ..
Պարզվում է` Հայաստանում ծառեր կան...
Երթուղայինից իջնում ես ու մաքուր օդի ապտակից հազիվ ես ոտքի վրա մնում:
Ու ինչ-որ հրաշքով դիմացդ հայտնվում են ժպտացող ընկերներդ..
Տեսողական ապարատս դադարել էր կանաչ գույնն ընկալել, որպես բնության շունչ:
Երեկ այդ թաքնված հատկությունս վերադարձավ:
Չվերջանար երեկվա օրը:
Ինչ լավն էր Դիլիջանը..
6 ժամ աշխարհից դուրս: Թունելի երկար, մութ ու համբույրահամ միջանցքից հետո հայտնվում ես ինչ-որ այլ տարածականության մեջ..
Պարզվում է` Հայաստանում ծառեր կան...
Երթուղայինից իջնում ես ու մաքուր օդի ապտակից հազիվ ես ոտքի վրա մնում:
Ու ինչ-որ հրաշքով դիմացդ հայտնվում են ժպտացող ընկերներդ..
Տեսողական ապարատս դադարել էր կանաչ գույնն ընկալել, որպես բնության շունչ:
Երեկ այդ թաքնված հատկությունս վերադարձավ:
Չվերջանար երեկվա օրը:
Թունելի համբույրահամ միջանքցը լավ էր :)
- Երբեք,- ասացիր այսօր հարցիս ի պատասխան։
Աչքերս փակեցի ու կադրերի պես սկսեցին վազել...
Վեստը, սկզբի սրահի աջ կողմից երկրորդ կամ երրորդ սեղանը, պատի մոտ, երկու գավաթ գարեջուր, ջրից էներգիա ստացած երկուսը, հանդարտ խոսակցություն։
Կարապի լիճը, հիստերիկ արձանը, սրտիս դողը։ Չէի ուզում գնալ։
Եկա։ Կարողացա։ Էլի Վեստ։ Ներսի սրահ։
Առաջինը...
Այգին։ Վախս։ Շուրթերիդ տաքը..աշունը։
28-ը։ Արաղը։ Դանակը։ Գինին։ Շադեն։
Դեռ կհանդիպենք նույն տեղում։
Գյուղը։ Լռությունը։ Պատը։ Վերջինիս բացակայությունը..
Կադրեր..
Կադրեր...
Առանց դեմքի մարդը, որ ամբոխից դուրս էր, Մոցարտը, իր դեբիլ ծիծաղով, աղջկան բանտում գտած հայրը, Մինոտավրոսը, Վարուժանը, ժակ-Հովսեփը...կիսել եմ...կիսել ենք, դեռ կիսելու ենք։
Մի ափսոսա նրա համար ինչ իրականում քոնը չի եղել։
Մի կասկածիր քո վրա՝ որևէ մեկի, ցանկացածի ասած հիմարության պատճառով, որովհետև ես քեզ գիտեմ։
Զրույցի վերջում գրածդ հիշում ե՞ս։
Ես էլ։
Ցավում ա...
Մենակ եմ..
Je t'aime...
Ճանապարհային
Երթուղայինում, լուսամուտի կողմի միշարքանոց նստարաններից մեկի վրա մի տղամարդ նստեց: Վիվայի լիցքավորման քարտ հանեց ու սկսեց վրայի պոլիէթիլենը ճռճռացնել:
Մի կերպ հանեց ու կողքի բաց լուսամուտից շպրտեց դուրս:
Փաստորեն միամսյակի ակումբակին չի մասնակցում...թե ակումբակի միամսյակին...
Հետո լիցքավորած հեռախոսով զանգեց ու Տերյան փողոցի վրայից ասաց, որ Բաղրամյան փողոցի վրա է:
Նման աշնանային տարիքում տոպոգրաֆիկ կրիտինիզմը ցավալի է:
Կողքից մեքենա սլացավ, որի բաց պատուհանից Սոֆին էր...թե Սիլվան, կանաչ-կարմիր էր հագել: Մեքենան շրջանցեց երթուղայինս ու քամին շարունակում էր կանաչ ու կարմիր պատառիկներ բերել ականջիս:
Բելաջիոյից առաջ գտնվող ասպետական նկրտումներով քնձռոտ իջևանատանը նայելիս հիշեցի մի պատկեր: Այդ նույն իջևանատան (երբ նոր էր կառուցվել ու ներկայիս ասպետական անունից երկու տառ պակաս լինելով` կրում էր բեսամփթ պրետենցիոզ մի անուն) պատշգամբներից մեկում մի անգամ մի կիսամերկ տղամարդու տեսա, որ կանգնած ձգվում-մգվում էր...քնից նոր զարթնած, հավանաբար:
Այդ մի անգամն եմ այդտեղ մարդ տեսել, բայց շատ հաճախ էդտեղից անցնելիս պատշգամբում ճմլկոտվող կիսամերկին եմ տեսնում: Ասես սեփական դոշակահոտ ու մոծակոտ դաչայի կիսափուլ պատշգամբում ճարպերն առավոտյան զեփյուռին հանձնելիս:
Մնացած ճանապարհին աչքերս փակ էին:
Մեսչյան եմ լսում։
Տաքսիստս դեմք էր։ Մեսչյան էր դրել ինձ համար։ Հարութի կատարմամբ, իհարկե, բայց Մեսչյան..
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած..
Երեկ անձրևի տակ մնացի։
Տասը րոպե առաջ իջնեի երթուղայինից՝ կարկուտի տակ էի մնալու։
Կատաղի անձրև էր։ Ոտքս մեքենայից ցած դրեցի ու մինչև կոճերս հայտնվեցի ջրի մեջ։ Հոսող, մի այլ կարգի ինչ-որ տեղից ուշացող, գիժ անձրևաջրի մեջ։
Ինչ լավ...կարոտած անձրև էր..
Ոտքերս սահում էին բարձրակրունկ կոշիկների մեջ...թելերը խրվում էին մաշկս, ցավեցնում էին, բայց մեկ ա...ժպտում էի..
Մազերս այնքան թաց էին, որքան լինում են միայն ցնցուղ ընդունելիս..ու մեկ ա..ժպտում էի..
Կողքս նստած ուղևորը դարդս կիսելով ուզեց գոնե իմ փոխարեն գումարս ստանալ. չհասցրեց..գրեթե վազելով իջա երթուղայինից..անձրև էի ուզում։
Խելառ, մաքրող, արնաթափանց..
Բակում, կողքովս անցնող տաքսու վարորդը զարմացած վրաս էր նայում...որովհետև ես չէի շտապում..չէի վախենում, որ "ֆենած մազիկներս" կփչանան..ես թքած ունեի..
Մի պահ կանգնեցի, գլուխս հետ գցած լեզվով սկսեցի որսալ խելագար, համով կաթիլները ու...տարերքը...երկինքը երկու կես անող...
Որքան եմ սիրում կյանքը նման պահերին..որովհետև ավելի սուր հնարավոր չէ զգալ դրա համը։ Այնքան սուր, որ հետո թոքերի բորբոքումից չսատկելու համար ստիպված ես լինում տաք ցնցուղ ընդունել..
Այնքան սուր, որ ուրախությունից պարել ես ուզում..անձրևի յոթ միլիոն նոտաների տակ..
Տենց սուր կյանքը մեկ էլ մի ուրիշ տարբերակ կա զգալու..
Լիլիթ ջան, ես էլ եմ այդ անձրևի տակ ընկել…
Էդ անձրևը պղտոր էր…
Տեսել ե՞ս ավտոմեքենաների վրա (մանավանդ սև) ինչ հետքեր է թողել…
Ոչ միայն թոքերի բորբոքում, ստամոքսի խանգարում էլ կարելի էր ստանալ…
Լավ պրծա;)
Լիլիթ ջան, ես էլ եմ այդ անձրևի տակ ընկել…
Էդ անձրևը պղտոր էր…
Տեսել ե՞ս ավտոմեքենաների վրա (մանավանդ սև) ինչ հետքեր է թողել…
Ոչ միայն թոքերի բորբոքում, ստամոքսի խանգարում էլ կարելի էր ստանալ…
Լավ պրծա;)
Մեր քաղաքում վաղուց արդեն մաքուր անձրև չի գալիս, Եկ։
Անձրևը մեղք չունի, որ իր մաքրությունը գողացել են։
Ստամոքսս պինդ ա ;)
Ջուզեպե Բալզամո
28.06.2009, 13:04
Անձրևը մեղք չունի, որ իր մաքրությունը գողացել են։
սա մինչևհիմա գրածներիդ զարդագույնն է:
(չկարողացա չգրել, ինչքան էլ որ փորձեցի) :)
Բան էի գրել....սխալ կոճակ սեղմեցի, կորավ...
Գրողին լինի ամեն ինչ..
Բան էի գրել....սխալ կոճակ սեղմեցի, կորավ...
Գրողին լինի ամեն ինչ..
Լիլ, պաչեմ քեզ:kiss ջհանդամ թե չկորավ, ես հասկացա՝ ինչ էիր ուզում գրեիր: Ու վափշե, ճիշտն ասած՝ բան էլ չհասկացա, բայց իրականում էդ կապ չունի, կարևորը՝ որ ինչ էլ գրեիր, ինձ համար հաճելի էր լինելու կարդալը, ոնց որ ասենք այ էս երկու տողը, որ հիմա մեջբերել ու անկապ ծավալվել եմ:pardon
Բան էի գրել....սխալ կոճակ սեղմեցի, կորավ...
Գրողին լինի ամեն ինչ..
Գտնողին պարգև եմ խոստանում;)
Մեսչյան եմ լսում։
Տաքսիստս դեմք էր։ Մեսչյան էր դրել ինձ համար։ Հարութի կատարմամբ, իհարկե, բայց Մեսչյան..
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած..
Երեկ անձրևի տակ մնացի։
Տասը րոպե առաջ իջնեի երթուղայինից՝ կարկուտի տակ էի մնալու։
Կատաղի անձրև էր։ Ոտքս մեքենայից ցած դրեցի ու մինչև կոճերս հայտնվեցի ջրի մեջ։ Հոսող, մի այլ կարգի ինչ-որ տեղից ուշացող, գիժ անձրևաջրի մեջ։
Ինչ լավ...կարոտած անձրև էր..
Ոտքերս սահում էին բարձրակրունկ կոշիկների մեջ...թելերը խրվում էին մաշկս, ցավեցնում էին, բայց մեկ ա...ժպտում էի..
Մազերս այնքան թաց էին, որքան լինում են միայն ցնցուղ ընդունելիս..ու մեկ ա..ժպտում էի..
Կողքս նստած ուղևորը դարդս կիսելով ուզեց գոնե իմ փոխարեն գումարս ստանալ. չհասցրեց..գրեթե վազելով իջա երթուղայինից..անձրև էի ուզում։
Խելառ, մաքրող, արնաթափանց..
Բակում, կողքովս անցնող տաքսու վարորդը զարմացած վրաս էր նայում...որովհետև ես չէի շտապում..չէի վախենում, որ "ֆենած մազիկներս" կփչանան..ես թքած ունեի..
Մի պահ կանգնեցի, գլուխս հետ գցած լեզվով սկսեցի որսալ խելագար, համով կաթիլները ու...տարերքը...երկինքը երկու կես անող...
Որքան եմ սիրում կյանքը նման պահերին..որովհետև ավելի սուր հնարավոր չէ զգալ դրա համը։ Այնքան սուր, որ հետո թոքերի բորբոքումից չսատկելու համար ստիպված ես լինում տաք ցնցուղ ընդունել..
Այնքան սուր, որ ուրախությունից պարել ես ուզում..անձրևի յոթ միլիոն նոտաների տակ..
Տենց սուր կյանքը մեկ էլ մի ուրիշ տարբերակ կա զգալու..
Անձրև եմ ուզում:)
ՄԻշտ սիրել եմ ուժել լինել...երևի թե հինգ տարեկանից սկսած։
Երբ դեպքն ու ճակատագիրը որոշեցին խլել մանկությունս։
Դե...էլ ինչ էր մնում, եթե ոչ՝ մեծանալ..
Չէ, բայց, զոռով մեծանալու մեջ էլ իր կայֆը կա...անիմաստ երազանքիկներ, բզեզիկներ, հեքիաթիկներ հավայի տեղը ժամանակդ չեն զբաղեցնում։
Սենց մի օր ծովափնյա հանգստից հետո գալիս ես տուն ու սիրուն կյանքդ ավատվում ա նախրեն...
Էլ ի՞նչ հեքիաթ..
Մնում ա դառն իրականույթունը..
Ողջ մնալ։
Գիտակից մնալ։
Չկոտրվել։
Չգժվել։
Հետաքրքիր ա, եթե ռեալիստ մի նկարիչ պատկերս քաշեր, ի՞նչ կստացվեր..
Գիշերները քնելուց առաջ պստոների ն կվախացնե՞ին դրանով..
Էժանով կծախեին ինչ-որ դեբիլ տուրիստի՞..
Ձուկ կփաթաթեի՞ն շուկայում..
Քո` մոտ լինելն ինձ սպանում ա..
Քո` հեռու լինելը՝ արնաքամ ա անում..կաթիլ առ կաթիլ..
Մատներիս վրա, եղունգներիս մոտ էլ մաշկ չմնաց..մեկը ձեռքիցս առներ էդ անտեր գործիքը..
Ամեն ինչ հարաբերական է..նույնիսկ ցավը..
Առաջին հերթին՝ ցավը..
Ամեն ինչ հարաբերական է..նույնիսկ ցավը..
Առաջին հերթին՝ ցավը..
[/COLOR]
Մի՛ ցավացրու…
Հետաքրքիր է, ինչու՞ էն «Մի շնանար», «Մի գողանար», « Մի սպանաներ» … շարքում չկա…
Լիլիթ ջան, ցավը, ինչպես և մնացած ամեն ինչ, հարաբերական է… բայց մի՛ հարաբերվիր դրա հետ, հեռու վանիր նրան…կարծում եմ Հիպոկրատի «Մի վնասիր»-ի մեջ մի քիչ էլ «Մի ցավացրու» կա:
Մի ցավացրու…
Ու մի՛ ցավիր::)
Ամեն ինչի համար վճարել է պետք:
Էս քաղաքում, էս իրականության...էս տարածականության մեջ օդը կանգնած ա։
Չէ..մեռած ա։ Թթվածինը մի տեսակ.. շատ ա թթված։
Ոնց, որ լանգոլիերների մոտ։
Ըստ Սթիվեն Քինգի դրանք միայն բերանի խոռոչից ու ածելիի պես սուր ատամներից բաղկացած երևույթներ են։
Ինքնաթիռով թռնելիս ռաստ ես գալիս տիեզերական շատ գեղեցիկ, բազմագույն ու անհասկանալի փայլատակման, անցնում ես միջով, ընկնում ես քո իրականության այս իդենտիկ պատճեն վայրը և խնդրեմ...լանգոլիերները սպասում են քեզ։
Իրենք կշտանալ չունեն..
Մենք ինչ-որ կերպ, առանց զգալու հայտնվել ենք մեռած օդով քաղաքում։
Իսկ նրանք խժռում են այն ամենն, ինչ անկենդան է, մաքրում են տարածքը։
Եթե թթվածինը չկենդանացնենք, լանգոլիերի կեր ենք դառնալու։
Պետք է վերագտնել մեր իրականությունը։
Որ անձրևից անձրևի հոտ գա։
Որ արևը արհետական տաքացվող ու տաքացնող դեկորացիա չդառնա։
Որ ոտնաձայնիդ արձագանքը չմեռնի մեկ միկրովայկյան անց։
Լանգոլիերներից հետո ոչինչ չի մնում։
Միայն ոռնացող ու սևատամ դատարկություն։
Ամեն ինչի համար վճարել է պետք:
Էստեղ կսազեր մի մեջբերում "Դոգվիլի" վերջում հնչած` աղջկա ու հոր դիալոգից:
Ուրախ եմ:)
Կարող եմ հետդ "վեճի" մեջ մտնել, ապացուցելու, որ իմ չափ ուրախ չես :P
կներեք օֆտոպի համար
յա ուդալյայուս :))
:yahoo
Կարող եմ հետդ "վեճի" մեջ մտնել, ապացուցելու, որ իմ չափ ուրախ չես :P
կներեք օֆտոպի համար
յա ուդալյայուս :))
:yahoo
Լիլ ջան, կներես, բայց ես պետքա պատասխանեմ.
Իմ ուրախությունը չափման և/կամ համեմատման ենթակա չէ:beee
Տասնմեկ...ե՞րբ անցավ..ի՞նչ արեցիր, որ ժամանակը սկսեց հետ հոսել..
Մի ամբողջ կյանք..ու միևնույն է, սիրտս ամեն անգամ մոտեցող սիլուետդ տեսնելիս ավելի արագ է զարկում..
Հինգ ամիս շարունակ, ամեն օր...ամեն աստծո օր...ժպիտդ..հայացքդ..ջերմությունդ..քանի՞ օր է անում, հաշվել ե՞ս..ինչ եմ անելու առաջին այն օրը, երբ չտեսնեմ, մտածել ե՞ս..չգիտեմ..
Տասներկուսից հետո էլ չեմ հաշվի..
Մտքիցս դուրս չես գալիս..սիրտս չես լքում...արյանս մեջ ես..
Կարդացածս գրքումս ես, տեսածս ֆիլմում, երազած ցնորքում..
Ամենուր..ու..էլի եմ ուզում..քիչ ես..
Ժպտա ինձ ու ես կդադարեմ մահվանը հավատալ։
Նոր գլազնիկում ծիկ արեցի` տեսնեմ ինչ կա-չկա, ասենք բացի երբեմնի լավ ընկերների` դուռը ցույց տվող ցուցամատից:
Այդ սայտում գրանցվածների թիվը սերտորեն մոտենում է Երկրորդ համաշխարհայինի զոհերի թվին..վերջը լավ լինի..
Երթուղայինիս վարորդն էսօր ինձ էլ էր ուզում զոհ դարձներ: Ճանապարհային պատահարի բայց:
Դիմացից քշող մեքենայի վրա գոռաց`
- Հո մեռել չես քշում արա, արագացրա մի քիչ ...
Մտածեցի, որ եթե էդպես շարունակի մեքենան շպրտել էստեղից էնտեղ` ինքն ավելի շատ կմոտենա "մեռել քշող"- ի կերպարին:
Էսօր էլ սաղ մնացինք..
Ամեն ինչի համար վճարել է պետք..
Հատկապես` հիմարության ու ճշմարտության:
Տասներկու։
Մեկ տարի...
Ես քեզ սիրում եմ...
Տասներկու։
Մեկ տարի...
Ես քեզ սիրում եմ...
Վայ քո խիղճը կտրվի, Լիլիթ, մի տարում՝ տասներկու…տնաշեն, մի հատ 12 թերթանոց ռամաշկա էիր վերցնում ու հինգ րոպեում…
Սիրում ես, սիրում, Լիլիթ ջան: Որախ եմ: Շնորհավորում եմ:good
քաղաքացի
15.08.2009, 13:44
Տասներկու։
Մեկ տարի...
Ես քեզ սիրում եմ...
Ես էլ քեզ եմ սիրում…
Ուզում եմ ուղեղս անջատեմ;
Մի ժամով; Ավել չէ; Մի ժամ;
Ոչ մի բանի մասին չմտածեմ;
Չկասկածեմ;
Համոզված չլինեմ;
Իմպուլսներս մեռնեն;
Չմտածեմ;
Մեկ ժամ;
Հերիք կլիներ;
Տարօրինակ տրամադրություն ունեմ...
Անորոշ...
Բորբոքված, վառվող աչքերիս գարեջրի սառը շիշն ասես Մալայանի կենտրոնի լավագույն մասնագետը լինի...
Հիմա է անորոշ...
Երկու շաբաթ...
Գուցե երեք...
Առաջնախնդիր թիվ մեկ.
Մնալ ոտքի վրա։
Ամբողջ ժամանակ էդ երկու բառն էր մտքումս, բայց չասացի: Չէի կարող ասել...
Սխալ կլիներ...
Հիմա արդեն ուշ ա, բայց ասեմ, հա...
Մի գնա... մի գնա... մի գնա....
Բա ես թարգմանած չլինեի էդ ֆիլմը... հիմա համոզված կլինեի, որ increase-ը նվազելն ա, South-ն էլ՝ հյուսիսը...
Թե ինչի եմ ուղղում...մարդն իր պատկերացումներն ունի...
Ինքն օրինակ ինձ չի ասում չէ՝ մի ծխի, մի խմի... ու ճիշտ ա անում... որովհետև էդ ոչ մեկի գործը չի...
Ամեն մեկը պետք ա անի էն, ինչ ինքն ուզում ա, ճիշտ ա համարում... մեկը՝ բառը թարգմանի նենց, ոնց իրան ա էդ պահին հարմար։ Մյուսը՝ վայելի իր դանդաղ ինքնաոչնչացումը։
Ֆիլմիս գործողությունները Նյու Յորքում են կատարվում։
Ամենաշատը սիրում եմ, երբ մայթերն են ցույց տալիս, քայլող մարդկանց... տենց ավելի հեշտ ա մոտիկ լինել...
Աննորմալ եմ, գիտեմ։
Ցուրտ էր էսօր։
Հիմա էլ ա ցուրտ։
Վաղն էլ ա ցուրտ լինելու։
:)
Խոստացել եմ, որ չեմ գրելու:
Չեմ գրում:
Խոստացել եմ, որ չեմ գրելու:
Չեմ գրում:
Լիլ, դու սխալ ես հասկացել ինձ:
Լիլ, դու սխալ ես հասկացել ինձ:
Արթ, պաչ :)
Մենակ էր:
Ու, առաջին հայացքից երևաց. օտարերկրացի է:
Ու տխուր էր: Դա էլ անմիջապես երևաց:
Ռեստորանի մենեջերը նրան դիմավորեց, նստեցրեց լավագույն սեղաններից մեկի մոտ, օտարերկրացու մայրենի ու իր օտար լեզվով սիրալիրության տուրք մատուցող երկու երեք բառ ասաց ու գնաց իր գործին:
Քիչ հետո, երբ վերադարձավ սրահ, նռան հյութ էր խմում ու նայում էր շուրջը՝ ուսումնասիրելով պատերն ու առաստաղը, որոնց վրա բավականին անճաշակ ու անհաջող կերպով փորձել էին գյուղի շունչ հաղոդել:
Հետո նորից նայեց մենեջերին ու բարի ժպտալով, գլխի աննկատելի շարժումով խնդրեց մոտենալ:
Զրուցեցին տարբեր թեմաներով: Սկսած ճաշացուցակում տեղ գտած հայկական ուտեստների նկարագրություններից, վերջացրած ֆուտբոլով:
Կարճ տևած մի դադարից հետո օտարերկրացին նույն բարի ժպիտով նայեց մենեջերի աչքերին և ցածր ձայնով ասաց, որ երկու ամիս առաջ կորցրել է իր դստերը:
Աղջիկը մահացել էր ավտովթարից: Ուրիշ քաղաքում: Նա այլևս ոչ ոք չուներ աշխարհում: Կինն ավելի վաղ էր մահացել:
Մենեջերը փորձեց հնարավորինս մխիթարել, հնարավորինս հույս տալ, որ լավ է լինելու ամեն ինչ, որ նա հաստատ մենակ չէ, որ իր պես բարի մարդը ընկերներ կունենա, որոնք դժվար պահին միշտ կողքին են:
Ընկերների անունը լսելիս օտարերկրացին կրկին ժպտաց: Տաք ժպիտ էր:
Երբ հաշիվն արդեն փակված էր ու տղամարդը կանգնել էր հեռանալու, սեղմեց մենեջերի ձեռքը և շնորհակալություն հայտնեց զրույցի համար:
Երբ նա արդեն դուրս էր եկել ռեստորանից, երկու ամիս բախտի քմահաճույքով ռեստորանի մենեջեր դարձած աղջիկը մտավ աշխատասենյակ՝ պարզելու համար թե ինչ թղթակտոր է հայտնվել ափում՝ ձեռքսեղմումից հետո:
Համոզված էր, որ հեռախոսի համար է լինելու ու արդեն ուղեղն աշխատում էր օտարերկրացուն հասկանալու ուղղությամբ:
Ափի մեջ քսան դոլարանոց թղթադրամ էր:
Ընդամենը երկու ամիս առաջ ինստիտուտն ավարտած աղջիկն աչքերին չհավատալով նայում էր փողին՝ զգալով որ միակ ցանկությունն այդ պահին տղամարդու հետևից վազելն ու թղթակտորը վերադարձնելն էր:
Նա չէր կարողանում հասկանալ՝ ինչի դիմաց էր այդ գումարը հայտնել իր ձեռքում՝ հոգեպես աջակցելու՞, զրուցելու՞, հասկանալ փորձելու՞... Դրա համար վճարում ե՞ն:
Աղջկա աշխատակիցներից մեկը նրան մեկնեց անձեռոցիկը՝ խնդրելով մաքրել արցունքները և վերադառնալ սրահ:
Այդ գիշեր դիսկոյում, ընկերների հետ, նա ծախսեց օտարերկրացու բարության թեյավճարը միչև վերջին կոպեկը:
Փաստորեն իսկապես:
Ամեն ինչի համար վճարում են:
Ինչ կայֆ բան ա կյանքը...
Օֆիսում շեֆիդ՝ 5 տարվա ընթացքում առաջին բացակայության պատճառով դառնում ես միակ պատասխանատուն ու թարսի պես հենց էդ օրը խնդիր ա առաջանում ամենա բ-ի տղա կլիենտիդ օբեկտում ու դու պետք ա պատասխան տաս...
Օրվա ընթացքում չի դադարում ուտել, քրքրել, մորթահան անել մի այլ հարց, որին միթոմ փորձում ես չանդրադառնալ...
Բ-ի որդու օբեկտում ամեն ինչ վերջացնում ես, գժված դուրս ես թռնում փրկարար փողոց ու մտնում ես սիրածդ վայրը՝ աստիճանաբար զգալով, որ անասուն օրը մանրից նահանջում է:
Անցնում է մի քիչ ժամանակ, ու դու հարազատներիդ հետ նստած հաճույքով ուտում ես այն, ինչից քո ողջ գիտակցական կյանքում վատ մարդ ես կպել, զրուցում ես, ծիծաղում ես, ընդունում-ճանապարհում ես քեզ համար թանկ մարդու, հետո կիսագլոր գնում ես կանգառ՝ կողքիդ զգալով ջերմություն, որ անփոխարինելի է...
Երթուղային...
Այ Փոդ Մինի:
Կլասիկա՝ ֆլամենկոյի շնչով:
Հետո՝ բեսամե...բեսամե մուչո... դող...
Տուն...
Էս ժամին խանութ էլ կա բաց փաստորեն էս ծակուռում...
Կիսաբաց.. Երկաթե ձողեր, զարմացած հայացք...
Մամ :)
Կինոս քաշել ա...
Սիրում եմ կյանքը...
Էսօր գործի գնալուց երթուղայինի հետ հավասար, ուղիղ մի կանգառ, մի թռչուն, որի ինքնությունը պարզել չկարողացա, բնականաբար, գալիս էր...ճախրում էր...հայացքս չէի կարողանում կտրել...
Կյանքը :)
Լավ բան ա կյանքը... :)
Սիրում եմ..
Տրամադրությունս բարձր ա: Լավ օր էր էսօր:
Հատկապես վերջը:
Ընկերներիցս մեկի հետ վեճ էի ունեցել վերջերս ու ծանր էի տարել՝ ինչպես ընկերներիս հետ ամենաթեթև վեճիկն անգամ... մինչև հաջորդ օրը դեռ նեղված էի...
Այսօր այդ ընկերս կողքիս նստած ժպտում էր ու խոսում, ինչ-որ բան պատմում ու ես էլի հասկացա, համոզվեցի, որ երբ դու մարդուն իսկապես սիրում ես ու ընդունում՝ մնացած ամեն ինչ սուտ է..
Կա միայն ուրախ շփումը, կատակները, ծիծաղը, ձեզ միացնող ընդհանուրը, բաժակների չխկոցն ու ջերմությունը:
Ցուրտ ա արդեն, բայց ջերմությունը չի անցնում...չի անցնի:
Լավ ա, որ դու կաս, Արթ, որ տենց խելառ ես, բայց խելացի ու հասկացող, տեղը բերող ամեն ինչ... որ քեզ հետ արաղ խմելը տենց հավես ա :)
Կենացդ :)
Ոնց չեմ սիրում, որ լիմոնը բաժակի մեջ քամելուց կորիզ ա սղղում ընկնում...տանել չեմ կարողանում.. վատ մարդ եմ կպնում..
I am too old, too tired and too fuckin' blind....
...կասեր գնդապետ Սլեյդը:
Ծառն էին կտրել... մեր ծառը, մեր դասարանի ծառը...մանկությունս էր..
Երևի վաղուց են կտրել, ես հազվադեպ եմ վերջերս այդ կողմերով քայլում, լուսամուտից դեպի էդ կողմը նայում..
Դիմացի ինը հարկանի շենքի պատի ուղիղ կեսը փակում էր:
Դասարանցիներով տուն գալիս էրեխեքով նստում էինք ծառի տակ ու զրուցում, աղմկում, ծիծաղում...ժամերով:
Որոշում էինք դասից փախնել, տան թխած պեչենիով ու երկու շիշ շամպայնով հերթական քեֆը կազմակերպել..
Սիրահարվում էինք, նեղանում, մեծանում...
Առավոտյան խանութ գնալիս չէի էլ նայում ծառի կողմը, բայց զգացի, չգիտեմ ոնց զգացի, որ ինչ-որ բան էն չի...
Ինչ-որ պապիկ արմունկները հենել էր իմ հիշությունների կտրած բնին ու զրուցում էր կողքին կանգնած ուրիշ պապիկի հետ:
Տուն հասա ու լուսամուտից նայեցի ինը հարկանիի մերկացած պատին..
Չգիտեմ ինչի էդքան ազդեց վրաս....ծառ էր էլի...
Չէ...
Մանկությունս էր..
Սիրտս ցավում ա:
Հոգնած եմ:
Ֆիզիկապես սատկած, մաշված, նյարդերս պրկված են վտանգավոր աստիճանի...հոգեպես քըրչ վիճակ ա:
Վաղուց սենց չէր եղել:
Ինքս ինձ կարոտել եմ:
Մինչև հայելու մեջ չեմ նայում, դեմքս չեմ հիշում:
Երեկ մազ էր մնում ավտովթարի զոհ դառնայի ինչ որ անասունի պատճառով.....ոչ մի բան...գոնե անհանգստանայի էդ պահին...
Քնել ա պետք: Երկար:
Հանգիստ ա պետք: Ւրական:
Սենց երկար չեմ ձգի:
Հոգնած եմ:
Վաղը շուտ պետք ա զարթնեմ..
Ես...
Ես...
Ես...
Ես էլ...
Բա ե՞ս...
Ես...
Ես...
Ես...
Ես էլ...
Բա ե՞ս...
Դու էլ հետները, դավայ ստուց:))
Հ.Գ. Էդ ովքե՞ր էին, Լիլ:oy
Դու էլ հետները, դավայ ստուց:))
Հ.Գ. Էդ ովքե՞ր էին, Լիլ:oy
Մենք մերոնցով ենք ջան :)
Համ էլ սամ դավայ ստուց, էտը մոյ կալոձեց, :միմի :)
Մի հատ էլ հինգ՝ մեր հինգերից :)
Լավ սկսվեց Օրդ, երկու շաբաթվա խտացած, էլեկտրականացած կարոտը մոռանալ տվեց ամեն ինչ, բացի..
Երևի ոչնչով հնարավոր չէ փոխարինել այդ զգացողությունը... լիակատար կապիտուլյացիայի՝ ինքնակամ, ժպտալով, այրվելով, զգալով, մեռնելով ու վերադառնալով..
Կարոտիս էջերն արդեն երկրորդ անգամն են վկա դառնում մատներիս դողի պատճառով դժվար հավաքվող քեզ նվիրված տեքստին:
Մեկ տարի անցավ...արագ..
Զեմֆիրան ասում ա, որ փնտրել ա քեզ... ընկերների մեջ, մութ բակերում, երկար տարիներ, բայց արի ու տես՝ ես գտա քեզ: Չհասցրեց ինքը... լավ ա չէ՞ :)
Նույն հաջողությամբ կարող էր և հասցնել... մեկ ա...քեզ իրեն տվող չկար.. հո չոլից չեմ գտել:
Հիշում ես չէ այսօրվա վերջին կենացս... մինչև տաքսիի մոտ հասնելն արդեն հերիք էր.. շատ էր..
Ծնունդդ շնորհավոր, ցավդ տանեմ:
Ժպտա ինձ :)
Երեկվա տաքսիստս կպած ուզում էր, որ իր Ախթամարից ծխած լինեմ...
Ոնց բացատրեմ էս մարդուն, որ ես Դանհիլ եմ ծխում, ու բացի դրանից ուրիշ զիբիլ ծխելուց հազում եմ...դրա համար հնարավորինս աշխատում ես սիգարետ չփոխել.. հնարավորինս...փոխելուց էլ՝ ոչ Ախթամարով...
Ասում ա՝ "ախար դու չիգիդես էսի ի՜նչ առամատ ունի, հլա մի ծխի, աղջիկ ջան" ու տուփը մեկնում ա...
Ուֆ, պապի..
Ախր մեկ–մեկ "չեմ ուզում՛–ն "իսկապես "չեմ ուզում" ա է, պապի...
Ախր էդ պահին իմ ուզածը մենակ հնարավորինս շուտ տուն հասնելն ա, մեքենայից իջնելը... տանը կոմպիս դեմը վեր ընգնելը.. որ նորից չհաշվեմ արդեն սրտխառնոց առաջացնող ճանապարհիս ծանոթ ծառերն ու քարերը.. իսկ դու քո առամատնի սիգարետով, պապի..
Կրակ պետք ա՞, պապի..
Գրեթե բոլորին, ում իսկապես սիրում եմ ու ինձ համար կարևոր են, բարեմաղթեցի:
Ու հավատում եմ, որ մաղթանքներս կիրականանան:
Զգում էի, որ մի բան պակաս է մնացել:
Հա...էդ ա..
Ինձ ոչինչ չեմ մաղթել..
Ինձ՝ քեզ եմ մաղթում:
Քեզ:
Կողքիս էղի, մնացածին ես կհասնեմ:
Մնացածը կհաղթահարեմ:
Մենակ կողքիս էղի..բաց չթողնես..
Դա ինձ համար կարևոր ա:
Չէ...անհրաժեշտ ա:
Կենսապես:
Օդանավակայանի ճանապարհի՝ հավաբնի մեծություն ունեցող քնձռոտ իջևանատան վրա գրած էր "Գիգանտ":
Հուզիչ էր ու ծիծաղելի: Մտքում ծիծաղեցի կարծեմ:
Մեր երկրի մակետն էր:
Մի քիչ կորցել եմ իրականության զգացումը:
Սիրտս էլ ոնց որ արագ ա խփում:
Զարկերը մի տեսակ զարկ չեն, ընդհատ չեն: Սենց շարունակական "պիիի՜՜՜" ա դառել:
Կանցնի:
Կանցկացնես: Տեր կկանգնես սեփականությանդ:
Վեց ժամ և 11-ը դարձավ 3442:
Վաու:
Ժպտա; Ես ժպտում եմ:
Էսօր, երբ կարծիք հայտնեցի մի մարդու մասին, մյուսը, որին որ կարծիքս հայտնում էի, մի մյուս, որն ինձնից ութ անգամ ավել է տեսել կյանքում ու տասնվեցապատիկ էլ ավել փորձ ունի, ասաց՝ մենք բոլորս հասարակ մարդիկ ենք: Մի դատիր, որ չդատվես...
Ու ես կողքից ինձ նայեցի: Կողքից նայեցի նաև այսօր ճանապարհիս դուրս եկած այլ մարդկանց, անծանոթ ու ծանոթ մարդկանց ու իսկապես ախր...
Մի դատիր..
Ով ես է ախր..
Կարծիք կազմիր, մեջդ խորովվիր, մի համաձայնիր, ճիշտ տարբերակը ձևավորիր քեզ համար, բայց մի դատիր:
Կենացդ, իմ քաղցր ու դառը մենակություն..
Ինչ լավ ա որ դու կարճ ես տևելու...
Ա նա դվարե վիսնա վիսնա վիսնա վիսնաաա՜՜՜
Ա յա սասնա սասնա սասնա սասնա սասնա՜՜՜՜
Տռուդնը դա՞ պադպիված :oy
Բբռատիսլավե դոժձ !!! :dance
Չգնաս հա՞ այ ձմեռվա գարուն:
Մի երկու շաբաթ որ ձգես, ուծյու կանեմ քեզ:
:)
Գյուտ եմ արել:
Դու ինձ լրացնում ես: Պարզվում ա:
Երբ ես չարանում եմ, կռիսանում եմ ու մեկ-մեկ էլ սծեռվայանում, դու քո աննորմալ անսահման բարությամբ չեզոքացնում ես չարությունս.. առանց բռունցքների քո բարությամբ: Զինաթափում ես: Խելոք հանձնում եմ զենքերս: Ոտքերիդ տակ են հայտնվում:
Երբ ես հավատս կորցնում եմ, կարևոր չի՝ ինչի հանդեպ, հայտնվում ես դու ու փափուկ հանգստությամբ վերակենդանացնում ես ներսումս ծվարած, սառած-մեռած հույսեղեն-հավատեղենը: Լույսով ես լցնում, տաք լույսով:
Երբ ժպիտս եմ կորցնում... քոնն ես ինձ տալիս: Ու ոչինչ չես պահանջում ի պատասխան:
Լրացնում ես..
Քեզ մոտ ես կարող եմ թույլ լինել:
Միակն ես էդ տեսակում:
Քեզ հետ՝ ուզում եմ թույլ լինել:
Միակն ես:
Էս ինչ խայտառակ, աննորմալ դժվար ընտրություն ա... ընկերության ու ճշմարտության միջև...
Ընկերս...ցավդ տանեմ... հուսով եմ՝ մի օր չեմ փոշմանի էս ծախսածս ներվերի համար:
Էլի սկսվեց էն, ինչից ամենաշատն էի վախենում:
էն, ինչ էս անգամ ուզում էի չլիներ, դիմանայի:
Ինչ-ինչ, բայց ինքնախաբեությունը երբեք մոտս չի ստացվել..երկար ժամանակով, համենայն դեպս:
էն, ինչին ամենաշատն ես փորձում դիմակայել, ավելի շատ ա խեղդում:
Արգելքի պես...երբ քեզ մի բան արգելում են, ավելի շատ ես ուզում...էս դեպքում արգելողը ես եմ..
Ֆրանսերենում թարգմանություն չունեցող բառը խտացել, էլեկտրականացել ու դարձել ա անբաժանելի մթնոլորտս.. ձգողության անհավատալի մեծ ուժով, որ տապալում ա.. ու չի թողնում վեր կենամ:
Սովորական մարդկային զգացում, որ էլի դարձել ա ֆիզիկական ցավ, շոշափելի ֆիզիկական.. շունչս կտվելու,. ցավից դեմքս ծամածռելու, լացելու աստիճան:
Կամ հեռու ա պետք լինել կամ մոտ:
Միջինն անտանելի ա:
Չեմ դիմանում:
Բարի գալուստ «Կարոտ…», Լիլիթ:( Ի՞նձ թե քեզ)
Կարոտել եմ…:love
Բարի գալուստ «Կարոտ…», Լիլիթ:( Ի՞նձ թե քեզ)
Կարոտել եմ…:love
Քեզ բարի գալուստ իմ Կարոտի մինի թագավորություն, Եկ :)
Ես էլ, կարոտել էի :)
Ձայնալար
18.01.2010, 16:41
Լիլ, ես քեզ փող եմ պարտք :))
Հ.Գ. Ուզող (c) Ariadna պրիշյոլսյա :D:D , չկամ :lol
Լիլ, ես քեզ փող եմ պարտք :))
Հ.Գ. Ուզող (c) Ariadna պրիշյոլսյա :D:D , չկամ :lol
Բագ, բա որ ուզողիս անունն իմանաս :D
Հետաքրքրիր օր էր..
Սիրում եմ քաղաքս, լավն ա...աննասուն քաղաք ա մեկ-մեկ, բայց մեկ ա լավն ա:
Երթուղայինի դհոլչի պստոն, որ վարորդի հետ խորաթա կեներ :) Համերգների մասին էր իր պատմում ամաչելով :)
Անհասկանալի բախտով քյալլին շուռ էկած փողի քանակությունից լկստված գեղցու "գալում-տալում"-ը...
Անծանոթ մարդկանց ջերմ ու կաֆետինի փոխարեն ցավազրկող վերաբերմունքը..
Գեղեցիկ աղջկա խելառ ու սիրուն պարը..
Հաստ ակնոցով մարդու աննորմալության աստիճանի սիրուն բանաստեղծությունը... /կներես, որ այդ պահին ուրիշին էի հիշել, անծանոթ ջան/.. ու հետո՝ իր աչքերիս անգամ նայել չհամարձակվելը...
Կանգառ վազելուց, չնայած բառիս բուն իմաստի՝ վազելուս ՝ երեք սեռաքաղց հումանոիդի "քուրիկ-քուրիկ"-ը...
Ու սառույցե այդ ամրոցում նրա կրակը չի մարած...
Լավն ա քաղաքս..
Չսպասեմ փաստորեն...
Արդեն՝ դա էլ չի կարելի, պարզվում ա..
Ուզում եմ հիշել՝ վերջին անգամ ինձ ով է համարձակվել ասել, որ էսինչ բանն ասեմ կամ անեմ..
Նոթբուկիս արծաթագույն մակերեսի վրա պուճուր կլորակներ են հայտնվում հեղուկային.. երևի չարժի բայց..նոր տարվա մարտինին դեռ չի մարսել Վայիկս..
Քնի, չսպասես..չեմ գալու:
Ու ամբողջ ապրածդ օրը գրողի ծոցն ա գնում:
Մատներս ցավում են կլավիատուրային կպնելուց...տեղական մինի օպերացիան առանց զոհերի չանցավ, ինչպես միշտ... մեկ ուրիշը դա անվանեց շատ ավելի պարզ ու հասարակ՝ մազոխիզմ:
The truth is out there...
Հա...հեսսա.. ա շնուրկի վամ նե պոգլա՞ձիծ..
Էս ինչ ազգ ա արյա...
Էս ինչ հայվան ազգ ա... էսքան բենիամին էս մի թիքա խղճուկ տարածքի վրա ո՞նց են իրար գլխի հավաքվել..
Ոնց են հաջողացրել..
Ով ենք մենք իրականու՞մ..
Ասե՞մ, թե պարզ ա... չի վարակվում էս ժողովուրդը սպիդով էլի..ոնց կարա վարակվի.. ճնշող մեծամասնությունը սպիդի դեմ պայքարող ռետինե հարմարանք ա..էլ ո՞նց վարակվեն..
Ընկերների օր ա ինչ-որ...
Դրա օրը ո՞րն ա..
Ընկերներ ունեմ աշխարհը չունի.. ու մեկ-մեկ նեղացնում եմ իրենց... դե հա... չեմ կարա չէ մտածածս մեջս պահեմ, պիտի ասեմ, արտահայտվեմ.. էլ ոնց կլիներ բլին...
Գրելս չի գալիս էս վերջերս:
Ոչ էլ խոսելս:
Մենակ խմելս ու ծխելս:
Ու աշխատելս, ուղեղս անջատած:
Բրավո. Գալաթեա:
Էն տասը րոպեն, որ փակ աչքերիդ էի նայում...
Հավես էր..
Ինչ-որ բան ա հետս կատարվում:
Էլի անցել եմ ավտոպիլոտի ռեժիմի:
Լիքը քլեսիֆայդ ինֆո: Ամեն տեղ: Կյանքի ամեն մի ոլորտում:
Ու մահվան: Մեկ-մեկ մոռանում եմ՝ ինչ մոտ ա: Մոտ ա:
Գրեթե մի շաբաթ առաջ Ակումբում գրանցվելուս երրորդ տարին լրացավ: Երեք տարի: Անիմաստ ա հաշվել՝ ինչ ա ինձ տվել Ակումբը: Ավելի լավ ա հաշվեմ՝ ինչ չի տվել:
Երեք տարի խտացած կյանք: Որ եթե նորմալ տարածես՝ մի տասը տարին նաղդ ա:
Ինչ գտա... ինչ կորցրեցի... հաշվելու ենթակա չի:
"Հազար-հազար դեմքերի մեջ տեսնում եմ քո աչքերը ես միայն..
Կամ էլ կորցնի անապատում...
Չի մարած:
Չի մարի":
CactuSoul
04.02.2010, 11:04
Գրեթե մի շաբաթ առաջ Ակումբում գրանցվելուս երրորդ տարին լրացավ: Երեք տարի:
Գալ, կներես, որ միջամտում եմ, բայց երեքը իմն ա, քո` երկրորդն ա լրացել:oy:kiss
Գալ, կներես, որ միջամտում եմ, բայց երեքը իմն ա, քո` երկրորդն ա լրացել:oy:kiss
Հմ... իսկ տպավորությունը նա ֆսե երեք :)
Երջանկահիշատակ Ջեքսոնի երգի տակ պարում եմ ու պրինտերի ուստայի խորհդով՝ սևուսպիտակ ցելաֆոնապատած քարթրիջն եմ թափահարում: Տակտով:
Տենց ա լինում էլի, որ թափահարելու ավելի հետաքրքիր բան չի լինում:
Օրինակ ... ըմմմմ .. կոկտեյլի շեյքեր :pardon
Լավ ա, որ ես զենք չունեմ: Եթե դանակս չհաշվենք: Բայց չէ, դանակով չարժի: Դանակով ուղեղ չես ցխի:
Իմ միջի քնած, կիսաքուն երբեմն, մարդասպանին չի կարելի արթնացնել: Դուրս գալու համար խելքն իրենը չի: Սիձեծ ջանիկ, կ նագե..
Հետաքրքիր ա, նման ուժով ու ամպլիտուդով հարվածելու դեպքում տված վնասն ինչպիսին է լինում... երևի կախված է պայուսակի պարունակությունից ու գանգի ամրությունից:
Գետնին կպած թանաքագույն, մռայլ ամպեր: Վատ նշան է՞ր:
Կապույտ գույնի գառմոշկա զապիկ՝ ղեկին սոսնձված կացին ախպեր դեմքով: Լավ նշան է՞ր:
Մայթին կանգնած սեռաքաղց քաքլանիկ, որի օրվա ամենաերջանիկ պահը տուն գնալուց կեղտոտ պադյեզդում իրականացվող ձեռնաշարժության դարակազմիկ ակտն ա:
Հաջորդ անգամ էդ հարցը մեկ ուրիշ անցնող աղջան տալուց առաջ արդեն կմտածես, չէ՞:
Կմտածե՛ս:
Но если есть в кармане пачка сигарет
Значит все не так плохо на сегодняшний день..
Համամիտ եմ, Ցոյ ջան :)
CactuSoul
24.02.2010, 18:07
Դանակով ուղեղ չես ցխի:
Դանակով՝ չէ, բայց ամեն դեպքում ուղեղ պիտի լինի, որ ցխես:think:
Չնայած՝ երևի եթե ուղեղ լինի, ցխելու ցանկությունը չի լինի:8:
Լավ, ներողություն, որ մեջ ընկա:oy:
Փոքր ժամանակ, երբ փողոցում մեծ բեռնատարներից էի տեսնում, հետևի մասից խողովակները դուրս եկած, կախված, միշտ մտածում էի՝ տեսնես էն կարմիր կտորն ինչի՞ են կախել խողովակների ծայրին:
Ու սկսում էի ինձ ու ինձ հնարավոր պատճառներ հորինել:
Մի փոքրիկ աղջիկ կա ասենք, որ թաքուն կապում ա էդ կտորը, հենց մեքենան մի տեղ կանգնում ա, իսկ մի ուրիշ տեղ տեսնելուց նորից արձակում ա:
Կամ մի տղա կապում է դա խողովակին ու իր սիրած աղջկան ասում, որ հենց քաղաքում կարմիր կտորը տեսնի, պետք է հիշի, որ ինքը գժվում է իր համար:
Էլի տարբերակներ կային կարծեմ, թզուկներ ու էլֆեր ներառող:
Հետո հասկացա, որ դա ընդամենը հետևից եկող մեքենայի համար տեսանելիություն ապահովելու նպատակով է արվում:
Հետևից եկող մեքենայի համար խողովակները մեր ոչ 3D իրականության մեջ ընդամենը գլուխդ տեղահան անելու հնարավոր տարբերակ են, եթե ժամանակին չարգելակես:
Փոքր ժամանակվա տրակտովկաս լավն էր:
Երկու օր ա արդեն նույն տաքսիստն ա տուն տանում: Պատահականորեն, պետք ա որ:
Նախորդ օրը Մեսչյան էր միացրել: Հազիվ լսելի: Խնդրեցի բարձրացնի ձայնը, զարմացավ:
- Հիմնականում ասում են՝ հոպար ջան էս ինչ ես դրել, փոխի հա:
Փակ աչքերով ու կիսաժպիտ լսում էի: Մեսչյանն ինչպես միշտ ինձ փոքրիկ էքսկուրսիա ապահովեց անցյալիս կայարաններով ու պատկերներով: Հետ ու առաջ...առանց ճիշտ ժամանակագրության..
Գառնու ձոր...գետում քարե կղզուլիկի վրա նստած ծիծաղում ենք ընկերներով..
Դասընկերոջս տաք, ափոսոանքով լի ժպիտը...
Թոմաս Թվինինգում խմած համով թեյը՝ Ազատության հրապարակում ուրախ ճվճվալուց հետո ու սառելուց հետո...
Նույն Թոմասի գինին խուճուճ, սիրուն աղջկա հետ ըմպած....
Անհանգիստ էությունս ու ներքին երկրաշարժս՝այգու նստարանին կուչ եկած...
Անձրևից մինչև վերջին թելը թրջված հագուստս ու խենթ ուրախությունս...
Օվկիանոսի մյուս կողմից եկող ձայնն ու այդ ձայնից տակնուվրա լինող ներսս...
Սևանի ափի շինարարական ավազի մեջ պահ տված կյանքիս երկու տարին...
Հազիվ շոշափելի սպիացող վերքերը....
Սիրելի ձեռքերի՝ ջերմից այրող հպումը...
Արևը..
Սուտը...
Հավատը...
Կորուստը...
Վերադարձը...
Մի հոգի էլ կար որ Մեսչյան էր լսում հաճախ ու գրում էր հետո... հա... հիշեցի :)
Ես արդեն տանն էի վաղուց բայց ուղեղիս պրոեկտորը դեռ աշխատում էր...
Պատկերներ...
Կադրեր...
Հոսանքից անջատել ա պետք պրոեկրորը, բայց նախ՝ կոճակով, թե չէ լամպը արագ սառելուց կպայթի:
Մինչև մյուս դիտում:
Տաքերն ընկան ու էլի մեղավոր մեղուն սկսեց վարորդի կողքի լուսամուտից միամիտ մտնել երթուղայինի սրահ ու շարունակաբար ծեփվել վարորդի հետևն ու իմ ձախ կողմն ընկնող պատուհանին: Ու չհասկանալով՝ ախր դիմացս ոչինչ չկա, ինչի չեմ կարողանում դուրս գալ՝ զխկ: Ինչի՞՝ զխկ: Տզտզտզտզզ... զխկ:
Հետաքրքիր էին բայց էս վերջին դեպքերը:
Բնությունը ևս մեկ անգամ վրեժխնդիր եղավ իրեն "օ իմ տիրակալ" հայտարարած մարդուց:
Տվեց մոթին ու անձայն հաղորդեց՝ դու ես հա՞ իմ տերը...առը քեզ, ծուխ ու մուր կուլ տուր, հանգստացի մի քիչ:
Հետևդ կպցրու խալխի երկրի օդանավակայում շարած ճամպրուկներիցդ մեկին ու իմացի՝ հենց ես ուզենամ, դու կդառնաս բոմժ: Հաշված րոպեների ընթացքում:
Երկու օր առաջ տաքսիստս բառդաչոկից մետաղե բանկայով կարմիր կոկա կոլա հանեց ու տվեց ձեռքս:
- Որպես մշտական հաճախորդ, աղջիկ ջան:
Կոլա չեմ սիրում, իսկի, բայց դե հաճելի էր:
Իսկ ճանապարհիս յասամանների հոտը չի անցնում քթիցս: Դեռ զգում եմ:
Չեմ ուզում անցնի:
Լիլ ջանն, ո՜ նցցցցցց եմ սիրում, որ դու գրում ես, շնորհակալ եմ:
Նար ջան, ես եմ շնորհակալ, պաչախառը...
Գիտեմ էլի, մի բան կա քեզ հետ կապված ... Յոնջալախցի :love ծննդավայրս ա ու մանկությանս տունը :)
Ընդհատված համերգ, ընդհատված կյանք
Երրորդ դասարանի երեխաները ցեղասպանությանը նվիրված հիշատակի երեկո էին կազմակերպել:
Ավելի ճիշտ՝ երեկոն կազմակերպել էր ընկեր Խաչիկյանը:
Երևի լավն էր: Խաչիկյանն ինձ դաս չի տվել, բայց իր մասին միշտ դրական կարծիքներ եմ լսել:
Մայրս պատրաստվում է, որ գնա հոգեհանգստի: Ցեղասպանության զոհերի չէ... ընկեր Խաչիկյանի: Այս մեկն ուրիշ զոհ է: Կյանք ու մահ կոչվող խաղերի տեղում բստրած անսպասելի սցենարի զոհ է: Ինչպես մեր անքանքար սերալաբստրողների անիմաստ սցենարները:
Հանդիսատեսի շարքում նստած հպարտ ուսուցիչը հուզված իր երեխաների հետ կիսաձայն երգում ու արտասանում է: Եվս մի քանի րոպե՝ և նա չկա այլևս: Հենց այդպես: Սրտի անբավարարվածություն, մի քանի րոպե ցավ ու տանջանք, և մանուկների դեռ կեղտոտվել չհասցրած հոգիներից ու լեզուներից դուրս եկած բառերը վերջինն են, ինչ նա լսում է իր կյանքում:
Վարագույր:
Աստված հոգիդ լուսավորի, ուսուցիչ...
Սկսել եմ նամշահոտ առնել: Բոլորից ու ամեն ինչից: Ինձնից էլ:
Տուման կերած անգլիացիքի օրն ենք ընկել: Գյոռմամիշի պես գալիս ա ու գալիս:
Հոպ արդեն, հերիք ա:
Արև կա, բան կա...
Ծայրահեղական ազգ ու ազգատեղի ենք:Եթե արև՝ երկրորդ աստիճանի այրվածք ստանալու աստիճան:
Եթե անձրև՝ նուդնիությամբ դավադիտ անելու ու ցանկացած բանի հանդեպ հավես վերացնելու աստիճան:
Շատ սևուսպիտակ ու ջիգյարով ենք, է:
Ցանկացած զգացում ու երևույթ՝ հիստերիկայի ու ինքնահրկիզման սահմանին:
Արյունը եռում, հոգին վառվում, ձեռքերը դողում, աչքերը ճառագում ու ես բոլորը ուղեկցվում է կովկասցու լեգեդար տաքարյությամբ գլուխը մղված տաք արյան պարբերաբար հոսքերով:
Անձրևն էլ չի սառեցնում:
Բայց նամշահոտը կա... վախ, էդ նամշահոտը....
Երեկ ևս մեկ անգամ համոզվեցի, որ սիրում եմ քաղաքս ու ատում եմ քաղաքիս բնակիչնեին: Ոչ բոլորին, իհարկե:
Բայց կան վառ ներկայացուցիչներ ազգիս փառապանծ, որոնք արժանի են միայն մի բանի: Հասցնես էն օրի, որ աշխարհը տեսնեն անդամալույծի անվասայլակի բարձրությունից:
Ոտնատակ անես նենց, որ մինչև իր խղճուկ կյանքի վերջը արյուն արտադրեն հնարավոր բոլոր ծակերից:
Որ հասկանա ու իր նման ոչնչություններին պատմի, որ չի կարելի անծանոթ մարդկանց հետևից խոսել: Չի կարելի քաքոտ լեզուն շաղ տալ միայն նրա համար որ քո մանրիկ էությունը տանել չի կարողանում կողքիդ նստած անծանոթի լավ տրամադրությունը: Որ չի կարելի էդ լավ տրամադրությունը նպատակադրված զրոյի հավասարեցնել՝ միայն սեփական բուսական գոյության մեջ գույներ ավելացնելու համար:
Չի կարելի հիմնվել նրա վրա, որ քննարկմանդ առարկա մարդիկ խելոք նստած են ու դրանից ելնելով աչոկներ հավաքես քո պես ոչնչություն ընգերներիդ մոտ, որովհետև էդ նույն խելոք մարդիկ կարող են նենց անել, որ կես ժամ հետո կոկորդիլոսի պուճուր ուղեղդ խոշորացույցով փնտրեն պատերի վրա: Մտքովդ չի անցնում չէ՞: Ախր ավելի լավ կլինի քեզ համար եթե անցկացնես, է, այ հայ ազգի վառ ներկայացուցիչ ապերիկ:
Թողեք քաղաքս սիրեմ հա՞: Հարամ մի արեք վերջին լուսավոր զգացումս, որ մնացել ա էս երկրի հանդեպ:
Ամեն տեսակի փոքրիկ կյանքով ու մեծ բերանով ապերիկներ, թողեք ապրենք հա՞:
Ու մի ջղայնացրեք ինձ...ձեր համար եմ ասում:
Փորձում եմ հասկանալ՝ ինչ-որ բան փոխվե՞լ է:
Մի քանի ժամ տռճիկը, որն ուղեկցվում է մի քանի ավանդական գործողություններով և զարդեղենի պլյուս մեկ պարտադիր ատրիբուտով, բացի սույն զարդեղենից որևէ այլ բան ավելացնո՞ւմ է:
Կարո՞ղ է արդյոք մեկը, որ այդքան քոնն է, ինչ-որ արարողությունից հետո ավելի քոնը լինել...
Չգիտեմ: Իսկապես չգիտեմ:
Ախր սրտի պես է: Սիրտդ քոնն է: Դրա ավելի քոնը ո՞րն է:
Իմաստը էդ դեպքում...
Եվս մեկ անգամ պարզել, որ կարմիր գույնն ինձ սազում է...
Է հա..
Առաջին սիրո երգից մինչև я люблю тебя до слез...
Ինչ լավն էր ժպիտդ:
ԺպիտՍ:
Ինչ լավ օր էր երեկ.. Հաջորդ օրը միշտ կրկնակի ուժով ես զգում, թե ինչ լավ էր..
Շնորհակալ եմ, էրեխեք:
Ինչ լավ ա, որ դուք կաք:
Երկու օր առաջ մայրս պատմեց:
Իր կոլեգաներից մեկն իր իններորդ դասարանցիներին տարել է Արզնու ձոր, տարեվերջյան խնջույքի:
Երեխաներն, ինչպես միշտ վազվզել դեսուդեն, ուրախանալ ու էդ կարգի, երեխավարի:
Աղջիկներից մեկը որոշում է հովանալու համար մտնել ջուրը: Դե ի՞նչ ա էնտեղի գետը, սուտի:
Բնականաբար չեն արգելում:
Մի տասը րոպեից դասարանցիներն ու ծնողները վեր են թռնում աղջկա սարսափահար, օգնության կանչող ճիչերից:
Խաբվելով իր կանգնած տեղի սաղրությունից, ոտքը մի փոքր առաջ է գցում ու ընկնում ջուրը: Լողալ չգիտի, ընդհանրապես: Անսպասելիությունից ու վախից սկսվում է պանիկան:
Ջուրն է նետվում դասարանի տղաներից մեկը: Երբ փոձում է օգնել աղջկան, իրեն կորցրած խեղդվողը քաշում է թևից ու գցում նույն տեղը՝ շարունակելով ներքև քաշել տղային իր հետևից:
Ծնողներն ու ուսուցիչները, բոլորը կանայք, սարսափից կարկամած միայն աղաղակում են՝ վախենալով ջուրը մտնել:
Դպրոցականներից մի փոքր հեռու քեֆ է անում ջահելների մի խումբ: ճիչերը լսելով վրա են հասնում այն ժամանակ, երբ երկուսն էլ արդեն ջրի տակ են լինում:
Երկու հոգի նետվում են ջուրը և քիչ անց՝ յուրաքանչյուրը մեկին գրկած դուրս են գալիս:
Արդեն կապտած հասցրած երեխաներին նույն տղաները խելքի են բերում՝ արհեստական շնչառություն, կուլ տված ջուրը դուրս հանել, ծածկոցներով տաքացնել..
Հետո, ավելի ուշ, փորձում են դուխ տալ, ուրախացնել, թե՝ վերջ, անցավ, շարունակեք ուրախանալ էրեխեք, ամեն ինչ պատահում ա կյանքում..
Նենց լավ ա, որ մայրս պատմեց էդ դեպքը:
Ինձ մեկ-մեկ պետք ա հիշել, որ ես սիրում եմ իմ ժողովրդին:
Թեկուզ դրա մի փոքր մասին:
- Կարող ա ՞գիտես՝ կնունքդ ա...
Հայտնի խոսք է, բոլորս էլ լսել ենք:
Ու հա: Կնունքս ա, վաղը:
Դժվար ա, երբ դու արարողվելու ես մի սրբազան ծեսում, որի հանդեպ վերաբերմունքդ դեռ լրիվ չես ձևավորել...
Երբ չգիտես՝ հավատում ես դրան, թե՞ ոչ: Այդ արարողակարգի խորհուրդը քեզ հետ համաձայնեցրել ես, թե՞ դեռ ոչ:
Ես համոզված եմ եղել միշտ, որ կնքվելու եմ այն ժամանակ, երբ լիովին պատրաստ լինեմ դրան: Երբ անխտիր կհավատամ եկեղեցականի երգաձայն ասված յուրաքանչյուր խոսքին: Սրբազան փշաքաղություն զգալով մաշկիս վրա ու շոշափելիորեն զգալով կնքվելու բերած անաղարտ մաքրությունն ու օրհնանքը մարնմիս ու հոգուս...
Հիմա, վաղն արդեն ինձ սպասում է սույն արարողակարգը՝ չնայելով նրան, որ ես դրան պատրաստ չեմ լիովին. դեռ կա մի գիշեր: Շատ կարևոր գիշեր, որից հետո շոշափելի ոչինչ չի փոխվելու իմ կյանքում, բայց ես կնքված եմ լինելու: Այսինքն եկեղեցին արդեն թույլատրելու է պսակադրվել սիրածս մարդու հետ: Տալու է իր օրհնությունը: Ու դա ինչ որ բան է նշանակելու...
Մի բան էլ հնարավոր լիներ...սա արդեն երազանքի շարքից... որ ինձ կնքեր ու պսակադրեր մի մարդ, որի խոսքին ու օրհնությանը ես կհավատայի առանց աչքս թարթելու.... Մոնք... :)
Բայց ոչինչ... վաղը ես կհիշեմ, որ իմ քյառթու գողագանի սահմանին վտանգավոր կերպով մոտեցող եկեղեցականը ձերոնցից է :)
Դա հերիք կլինի:
:)
Կյանքումս լսած չկայի, որ մեքենայի կոնուսի ոտնակը կոտրվի:
Էսօր տեսա: Ո՞նց: Էդ կոնուսակոտրուկ մեքենայի մեջ էի :D
Ու տենց դանդաաաաղ, մեղմիիիիկ,առաջինի վրա թըըսսս թըսսթըսսս, տասը կիլոմետր:
Բայց դե չեմ բողոքում: Հանգիստ կարող էր արգելակը կոտրվել: Դիմացից էր "Արի քեզ սվաղեմ մայթերով" մակնիշի ջիպ էր սուրում:
Ապրեցինք :)
էրեխեեեեեեեք, հորքուր եմ դառեեեեեել :yahoo:yahoo:yahoo
Էն էլ կրկնահորքուուուր :dance:dance
Տիգրանսսսսսսս, բարի գալուստ լույս աշխարհ:
Ուտեեեեմմմմ :love :love
Վաղուց օրագիրս չեմ օգտագործել ըստ իրական նշանակության, այսինքն թույլ դեպրեսիվից սուր հիստերիկ գրառումներ անելու համար:
Մի տեսակ ուզեցի:
Պետք ա տանը լինեի արդեն վաղուց, բայց գործի տեղը լռված եմ: Էլի նեղվելու ա պապան:
Ու ես էլ իր նեղվելուց եմ նեղվելու, որովհետև հոգնած եմ շատ ու չեմ կարողանում ադեկվատ լինել:
Կիսվում եմ մի քանի տեղ, ուզում եմ ամեն ինչ հասցնել ու նենց տպավորություն ա, որ ոչինչ չեմ հասցնում:
Հայացքներումս ու մոտեցումներումս շատ բան ա փոխվել: Մի տեսակ սնոբիզմ ա մեջս մտել: Երեկ նկատեցի:
Անհանդորժող ու նյարդային եմ դառել:
Կարոտել եմ ու չեմ կարողանում ջղայնությունից բացի ուրիշ կերպ դա արտահայտել:
Խմել ա պետք:
Էդ էլ եմ ստիպված մենակ անել, անգամ երբ մենակ չեմ:
Քայլ առաջ, չա չա չա, քայլ հետ:
Պարում եմ:
Երբեմն որքան քիչ բան ա պետք մարդուն երջանկության համար:
Երեք ժամ մի մարդու հետ, որը, ինչպես պարզվում է, կյանքիդ իմաստն է դարձել:
Ու շատ կարևոր է ինձ պես ցինիկ մարդու համար կյանքի իմաստ հասկացության գոյությունն անգամ: Ես չէի հավատում:
Ես շատ բանի չէի հավատում, որ սկսել եմ, քո շնորհիվ:
Շնորհակալ եմ, որ էլ չեմ մրսում, երբ դրսում ցուրտ է:
Որ գտել եմ մեկին, որ ամեն ինչս է... ժպիտիս տերը, նեղվածությանս առաջին զոհը, ընկերս, կյանքս :)
Շնորհակալ եմ էսօրվա քեզ հետ անցկացրած երեք ժամի համար:
Ու ապրես, որ կաս:
Շնորհավոր ծնունդդ, ցավդ տանեմ :)
Էսօր գործի էի գալիս, արագ-արագ քայլելով, սովորականի պես: Օպերայի տարածքում, Սարոյանի արձանի մոտ, մի աղջիկ կանգնեցրեց:
- Տեսնում եմ, շտապում եք, բայց խնդրում եմ, Սարոյանի հետ կնկարե՞ք ինձ, - ու ապարատը տալիս է ձեռքս:
Ժպտացի, հավատացրի, որ չեմ ուշանում:
Ուշանում էի:
Գնաց կանգնեց արձանի կողքին ու սպասում եմ, որ հիմա կամերային է նայելու: Իսկ ինքը սենց ներքևից վերև նայում է Սարոյանի դեմքին, ինչպես կենդանի մարդու դեմքին կնայեն՝ հայացքը փնտրելով:
Հասկացա, որ հենց էդպես պետք է նկարեմ: Մեկ անգամ չխկացնելուց հետո էկրանը խամրեց, մարտկոցները նստած էին, հետո բացատրեց աղջիկը: Ուզում էի մի երկու կադր էլ նկարել, որ լավագույնն ընտրի:
Ափսոսացի, որ Սասի ապարատը մոտս չի... կնկարեի, կուղարկեի իրեն էլեկտրոնկայի էս լուսավոր դարում:
Բայց մինչև գործի հասնելս ողջ ճանապարհին ժպտում էի: Մի տեսակ ջերմություն էր մտել մեջս:
Ափսոս անունը չհարցրի, արժեր ծանոթանալ:
Ուզում եմ հասկանալ ինչն եմ կարոտել ու չեմ կարողանում:
Ծո՞վը.. հա, կարոտել եմ, երբ ափին պառկած զգում էի ծովը, ոչ թե լսում կամ տեսնում այլ հենց զգում, Երակներիս մեջ էի զգում:
Էն վայրերն եմ կարոտել, որտեղ չեմ եղել ու երբեք չեմ էլ լինի:
Մարդկանց եմ կարոտել, ում երբեք չեմ հանդիպել: Չեմ էլ հանդիպի:
Իմ կողմից կառավարվող մեքենայի աստիճանաբար աճող արագությունն եմ կարոտել: Հատկապես՝ թույլ չտվածս արագությունը:
Չարածս գժություններն եմ կարոտել, որոնց պատճառով գլուխ կախելու փոխարեն կիսաժպիտ կնայեի՝ մտքումս բարձրաձայն շվշվացնելով:
Ինձ եմ կարոտել:
Չէ, հաստատ:
Ամենաշատն ինձ եմ կարոտել:
Ո՞ւր կլինեմ տեսնես:
Ու էլի ....
... Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
Եթե միայն իմանայիր՝ որքան եմ քեզ սիրում:
Կինո ենք նայում, դեբիլիկ ու ռոմանտիկ հին ֆիլմ, "Երբ Հարրին հանդիպեց Սալլիին":
Մի պահ հարսանիք են ցույց տալիս, հարսի հագած զգեստը ահագին իմ հարսի զգեստին է նման՝ կաթնագույն է ու դիզայնն էլ, ահագին նման է: Թևերը չհաշված:
Սասին ասում եմ՝
- Նայի, ինչ նման ա իմ շորիկին:
Անռեակցիա ինձ է նայում:
- Հիշում ե՞ս՝ իմը ինձ ձևի էր:
- Սպիտակ չէ՞ր:
:D :D
Տես՝ մի գրառում վերև :)
Տեսնես ինչից ա, որ ես էդքան թերահավատ եմ: Ամեն ինչ կասկածի եմ ենթարկում: Ամեն ինչ հարցականի տակ եմ դնում: Մինչև աչքս չի տեսնում իրականացած՝ չեմ հավատում:
Հիմա էլ:
Երազանքներիցս մեկն իրականություն է դարձել: Դեռ պուճուր ժամանակվա:
Ու մեկ ա, դեռ չեմ հավատում:
Խոստացիր, որ էնքան կքայլենք քաղաքում, որ հետո մուննաթ կգամ ոտքերիս չդադարող ցավի պատճառով :love
Սիրահարվել եմ.... ևս մեկ անգամ :)
Ոտքերս անտանելի են ցավում, ուզածիս պես, բայց ես քեզ սիրում եմ, Փարիզ :love
Ինչպես ասել է մեծ մտածող Մարկ Ավրելիոսը, քյառթու պտերոդակտիլ օն ի վ Աֆրիկե՝ քյառթու արխիոպտերիքս:
Ֆեյսում ընկերոջս լայքած նկարները տեսա ու հասկացա, թե ինչ աննորմալ ձևի եմ կարոտել քաղաքը...
Ինչ լավն էր...ինչ իմն էր..
Ու էլի եկավ էդ պահը, երբ ես կարոտել եմ: Ինձ:
Վերջին անգամ չեմ հիշում երբ էր էդ զգացումը...կա մի տեղ գրած, ստեղ երևի հենց. չեմ բացի կարդամ:
Բայց ահավոր կարոտեցի:
Ե՞րբ ենք մենք նկատում, որ սկսել ենք փոխվել:
Երբ արդեն ո՞ւշ ա: Ժամանակի՞ն: Թե՞ նախօրոք:
Ու կրկին՝ բայց դու ինչ ախխխմախ կոմպոզիտոր ես, Սալյերի...
Սկսել եմ կրկնվել: Հավաքիր քեզ, Գալաթ:
Լավ օր էր էսօր:
Ուրախ էի քեզ տեսնել, ընկեր, երջանիկ ու լիակատար, էն ժամանակին մարգարեածս մոմենտներով, գիտես, դե էլի :): Մի տեսակ... շատ ուրիշն ես :) Մնա:
Ին վի՞նո վերիտաս:
Յարաբ:
Նենց կարոտեցի, էն զգացումը, որ գիտեմ՝ զանգելու ես ու սիրտս արագ ա խփում էն մտքից, որ հեսա խոսելու ենք:
Ու երբ չատում քեզ դիմում էի, պատասխանում էիր՝ ջան, ու էդ սովորական բառից չգիտեմ ինչ էր հետս կատարվում:
Հիմա հենց էդ նույն զգացումը չեմ ունենում...բայց ով ա ասել, որ դրան փոխարինելու եկածն ավելի վատն ա :)
Պարզապես կարոտեցի:
Նարինջը կտրելուց մատիցս մի հատված հավեսով խրթացրի:
Կտրված, մի մազից կախված մաշկս մատիս ծայրի վրա սենց պուճուր կաշվից գլխարկի պես խելոք նստել ա: Մի քիչ սխմռտելուց հետո տենց խելոքացավ բայց:
Թայլերն ասում էր՝ միայն ցավն ա, որ մեզ կենդանություն ա տալիս: Ֆիզիկական ցավը: Ստիպում ա մեզ հիշել մեր մասին: Որ դեռ մեռած չենք:
Դե...մենակ ցավը չի իհարկե :)
Ցավի հաճույքն ու հաճույքի ցավը...
Էս մեկը Թայլերը չէր:
Ցավում ա մատս :)
Մեր օֆիսի պատին ժամացույց կա, սև գույնի, ոսկեգույն շրջանակով, ոսկեգույն սլաքներով: Թվեր չկան վրան: Միայն սլաքներն են պտտվում, վայրկենաչափը՝ դանդաղ ու սահուն, առանց վայկյանների վրա կանգ առնելու: Գործի ընդունվելուս առաջին օրերին, նույնիսկ մի քանի շաբաթը, չէի կարողանում էդ ժամացույցով ժամը հասկանալ: Ու նեղվելով՝ չէի նայում, իգնոր էի անում:
Հետո ժամանակ անցավ, առանց թվերի ժամանակ, ու հիմա ես կարող եմ րոպեի ճշտությամբ, միայն մեկ հայացք նետելով՝ ասել ճշգրիտ ժամը մեր այդ ժամացույցով:
Ժամանակ տալու դեպքում շատ բան ես սկսում տեսնել: Ու թվերը դադարում են դեր խաղալ:
Պարզապես պետք ա համբերել:
ԱՄՓՈՓՈՒՄ
Հայաստանում տեղի ունեցավ ամենախայտառակ ու մարդու, քաղաքացու համար ամենավիրավորական ընտրությունը, որ կարող էր՝ ԾԱԽՎԱԾԸ:
Բազմաթիվ մարդիկ, այդ թվում և նամուսի համար ոռ տվողներն ու ազգի նվիրյալները ծախվեցին բանդեռլոգներին ու բաշիբոզուկներին 10 000 դրամով: Ծերեթելիի վրա կանգնող, սիֆիլիսից մինչ անհայտ ծագման վեներական վարակ կրող բոզերը մի զախոդի համար համարյա էդքան էն վերցնում:
ԲՐԱՎՈ
Իշխանության գլուխ կրկին եկան մարդիկ, որ արդեն քանի տարի է գյոռմամիշ վամպիրի պես մեր արյունն են խմում ու դեռ բգներին չի կանգնում, անգամ երբ ՀԵՆՑ ԻՐԵՆՔ ԵՆ ԷԴ ԱՐՅՈՒՆԸ ԹՈՒՆԱՎՈՐԵԼ:
ԲՐԱՎՈ
Չլսված ու աններելի անփութության պատճառով հայ ազգի ԵՐԵԽԱՆԵՐԸ սաղ-սաղ վառվեցին ու հայտնվեցին հիվանդանոցներում ու այնտեղ են ինչ ԱՅՍՕՐ:
Այդ մասին չխոսվեց ՈՉԻՆՉ: Մեղադրանք չներկայացվեց ՈՉ ՄԵԿԻՆ:
ԲՐԱՎՈ
Երբ վտանգ կար, որ մարդիկ միգուցե հիշեն այս ամենի մասին ու մարդ ես, ոտքի կանգնեն, այլ, շեղող աղմուկ ստեղծելու օգտագործվեց մի այլ ցավալի փաստ... երկու հանցագործ այրեցին ՄԱՐԴՈՒ սեփականությունը և երբ արդեն ժամանակն էր իրենց հանցանքի համար պատիժ կրելու՝ ազատ արձակվեցին հայտնի կուսակցության ԱՆԴԱՄԻ կողմից:
Արդյունքում՝
Աղմուկը տարածվեց Փարպեցու փողոցից այն կողմ:
Քնից զարթնեցին մի շարք փսլնքոտ անողնաշարներ, որոնց համար ՄԵԿ Է թե իրենց մեկ ծալքանոց ուղեղներում ինչ գաղափարախոսություն են լցնում: Նրանք նույն հաջողությամբ կարող էին Եհովայի վկաներ, մորմոններ կամ Լյուցիֆերի անձնական մանկլավիկներ լինեին, եթե ուղեղները համապատասխան ինֆո ճխտեին:
Քնից զարթնեցին մի շարք ձիշովի մասսայականության գերի ժուռնալիսծիկներ՝ գրելով ու ասելով էն ինչ իրենց կարծիքով տոկոսային հարաբերությամբ ավելի շատ մարդ կհավանի:
Քնից զարթնեցին մարդակեր պաշտոնյաներ, որոնց նախորդ գնահատականն էն էր, որ 21-րդ դարում նման ԱՐԴԱՐ ընտրություններ Հայաստանում չեն եղել ու էդ Հուդաները Աստվածաշունչ սկսեցին մեջբերել՝ համարձակելով հասարակ աշխատավոր մարդուն մեղադրել հակաքրիստոնեական գործունեության մեջ... Արյա այ չաթլախ, Աստվածաշունչը քո ներկայությամբ պետք ա ամոթից ինքնահրկիզվի !
Ինրևէ:
ԲՐԱՎՈ
Նառկաման պրեզիդենտն ու գոմիկ վարչապետը, կառավարության անգրագետ անդամներն ու պառլամենտի փողով անցած ընտրյալները շարունակում են յուղ լցնել մի կրակի, որ ոչնչացում ա էս ժողովրդին:
ԲՐԱՎՈ
Ազգ բառը դառել ա փալաս ամեն մեկի ոտի տակ, բոմբիբոմ ծամոն ամեն ոչնչության բերանում, ու իմաստազրկված հասկացություն էն մարդկանց համար, որ իսկապես պատրաստ էին/են կյանքները տալ դրա համար:
ԲՐԱՎՈ
Երևանում կազմակերպվեց "Մշակութային բազմազանության համաշխարհային օրվան" նվիրված երթ ու գտնվեցին սեռապես չբավարարված, մտայնորեն իրենց չգտած ու էապես կյանքում չկայացած քաքլաններ, որ դա համարեցին գեյ-պառադ:
ԲՐԱՎՈ
Ես համարվում եմ գոմիկասեր, որտև պաշտպանում եմ ընկերոջս հանցագործի հարձակումից:
Ես համարվում եմ ազգադավ, որտև իմ փրկությունը չեմ տեսնում կեղծ/դատարկ/ԱՆՀԻՄՆ գաղափարների մեջ:
Ես համարվում եմ անտարբեր, որտև քիթս չեմ խոթում խալխի անկողնու մեջ:
Ես սարսափելի հոգնել եմ էս ամենից ու գնում եմ Մոմո էլֆիս մասին հերթական պատմվածքը գրելու:
Բայց էդ չի նշանակում, որ չեմ թռնելու ցանկացածի դեմքին, որ իր սեփական գեղցիությունը խառնում ա ազգի բարեկեցության ու մաքրության հետ: Մի ազգի, որ 10 000 դրամով իրան սպատռախամի ծախեց:
Մենակ առիթ տվեք:
Ինչի՞ պետք ա բոլոր սարսափ պատմությունների գլխավոր հերոսուհու անունը Լորա լինի:
Կրակն ա՞ ընկել Դեվիդ լինչը:
Ինչի՞ են մարդիկ ձև տալիս իրենց: Թատրոնը բեմ ա բոլորս դերասաննե՞ր:
Կրակն ա՞ ընկել Շեքսպիրը:
Մարդիկ ագահորեն լափում են առանց հաշվի առնելու, որ էդ մեկ ա, քաք ա դառնալու:
Խաբում են, առանց հաշվի առնելու, որ ստի ոտները կարճ են:
Խաղում են, առանց հաշվի առնելու, որ բոլորը տեսնում են և բեմը, և գրիմը և հուշարարին:
Ծախվում են, առանց հաշվի առնելու, որ Նոր Տարվա բլինչիկ են դառնալու:
Ծախում են, առանց հաշվի առնելու, որ գների անկում ա լինելու:
Պառկում են, առանց հաշվի առնելու, որ վրայինը չի սպասելու իրենց օրգազմին:
Ապրել ա պետք, ու մնացածին թողնել ապրել, հաշվի առնելով, որ եղածն ընդամենը 60 տարի ա:
Տարօրինակ զգացողություն ա մոտս:
Մաման գնաց, էստեղ չի, ու ես մեր տանը չեմ... Մեր տանը մարդ չկա հիմա: Ու կարիք չկա, որ ես գնամ տուն, քանի մաման էստեղ չի: Իմ կարիքը ոչ ոք չունի:
Ու չի ունենալու երկար ժամանակ: Անգամ մեր տունը, որի լույսերը, գազն ու ջուրն անջատեցինք, նոր դուրս եկանք..
Չգիտեմ՝ ինչ եմ զգում:
Անակնկալի եմ եկա՞ծ:
Հա մի քիչ:
Երևի սենց ա սկսվում վերջը: Մինչև հիմա չէի զգացել:
Վերջապես տեղ հասավ:
Էղքան դետեկտիվ գրեցի, վերջը դետեկտիվը տունս էկավ:
Բառացիորեն:
Հեքիաթ ա պետք գրել, հեքիաթ:
Երբ ուզում ես ախտահանիչ խումբ կանչես ու եթե պետք ա խաբես, որ տանդ ժանտախտ ա ընկած եղել, մենակ ոչնչացնեն խալխի մատնահետքերը, որոնց մասին մտածելուց յանդ տանում ա:
Երբ անզորությունից լաց ես լինում մի ստից բանի կորստի համար, որը հանկարծ պարզվում ա, որ էնքան էլ ստից չէր քեզ համար:
Քֆուր:
Քֆուր:
Քֆուր:
Երբ գիտես, որ ուզում ես փոփոխություն: Տիեզերածավալ փոփոխություն:
Երբ չգիտես՝ կարո՞ղ ես դրա տակից դուրս, թե ոչ:
Երբ հայտնի չի՝ ընդհանրապես ի վիճակի ես հասնել դրան թե ոչ:
Երբ ապուշ մտքեր են գլուխդ ներխուժում՝ ներքին դողդ հաղորդելով մատներիդ:
Երբ պետք է, ուղղակի անհրաժեշտ է խաղաղվել:
Պասիձիմ նա դառոժկու:
Սնահավատ չեմ:
Դռան զանգը տվեցին, մոտեցա, բացեցի:
Մի տատիկ էր կանգնած, "Մատաղի փող եմ հավաքում" մակնիշի:
Նայեց ինձ ու ասոււմ ա.
- Աղջիկ ջան, մեծերից մարդ կա՞ տանը:
Չկողմնորոշվեցի՝ ուրախանա՞մ, թե տխրեմ:
Դուրս եկա տանից, գալիս եմ գործի:
Փողոցում ինձնից առաջ տատ ու թոռնիկ էին քայլում, տատը թոռնիկի /ամենաշատը երկրորդ դասարան/ դպրոցական անվակներով պայուսակն էր հետևից գլորում: Կիսանախանձով մտածեցի, որ իմ երկրորդ դասարան եղած ժամանակ ոչ անվակներով գլորովի պայուսակ կար, ոչ էլ տատիկ ունեի, որ գլորեր:
Երբ հավասարվեցի իրենց, որ հետո անցնեմ առաջ՝ լսեցի, փոքրիկ աղջիկը ինչ-որ բան էր երգում:
Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին...
Ուրախացա :)
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթը չեմ խախտի:
Շնորհավոր ծնունդդ, կյանքս :)
Սիրում եմ:
http://www.youtube.com/watch?v=tR5rW638DrU
Պուճուր ժամանակ դանդաղ պարին տանգո էինք ասում: Ես էլ էի ասում:
Դասարանի քեֆերի ժամանակ տղերքի հետ "տանգո" էինք պարում Թոնի Բրեքսթոնի անբրեյք մայ հարթի տակ :)
Հետո տեսա, իմացա, որն ա իսկական տանգոն ու սիրահարվեցի, անվերադարձ:
Չգիտեմ՝ ինչու եմ էդքան ապրում էդ պարը: Չէ՞ որ տենց էլ նորմալ չսովորեցի պարել: Կիսատ մնաց ցավոք:
Բայց զգում եմ, բոլոր նյարդերովս: Շունչս պահած:
Պուճուր ժամանակ խաղն էն ա, ինչ կյանքը լցնում, հետաքրքրացնում ա: Սովորում ենք խաղով: Զբաղվում ենք: Տնեցիքի ոտքի տակ գոնե որոշ ժամանակ չենք ընկնում:
Հետո մենք մեծանում ենք, բայց չենք դադարում խաղալ:
Պարզապես toy games-ը դառնում ա mind games:
The game is always on.
Մեզ հաճախ խաղի մեջ են ներքաշում առանց մեր ցանկության: Ավելի հաճախ՝ առանց մեր գիտության:
Աղոտ գիտակցում ենք իրականությունից կտրված լինելը, խաղի ներքին դողը: Չենք տեսնում, բայց զգում ենք խաղացողի անտեսանելի, դիվական ժպիտը: Զգում ենք, որ դադարում ենք տիրապետել իրավիճակին, բայց դա չի ստիպում խաղը դադարեցնել: Հակառակը, ավելի ենք խորանում՝ մեր մեջ ինչ-որ կործանարար հատիկ, որը մի բան էլ խոսել գիտի ու ասում ա՝ կանգ չառնես, կանգ չառնես, վերջին հասի, տես ինչ ա լինում...
Երբեմն խաղը կանոններ ունի:
Երբեմն էլ միայն մի կանոն ունի՝ կանոն չկա:
Առանց կանոնների խաղում, հատկապես եթե դիմացինդ վարժ խաղացող ա, իրականության թելը, որ սկզբում մատներիդ մեջ էր, գնալով բարակում ա: Ու եթե խաղընկերդ շարունակում ա անտեսանելի ժպտալ, կտրվում ա էդ թելը: Էլ չես տեսնում: Ու առանց էդ թելի Տեսեոսը մոլորվում ա լաբիրինթոսում ու դառնում ա Մինոտավրոսի ընթրիքը:
Ու թելի հետ միասին մեկ այլ բան ա կտրվում: Կարևոր: Թանկ:
Հետո դու փորձում ես քեզ ներել ու արդարացնել, դժբախտ զգալ ու տառապել, բայց եթե հայելու մեջ նայես, կտեսնես, որ դիվական ժպիտով ժպտում ես:
Որովհետև դու դեռ չես հաղթել քո ներսում ապրող մինոտավրոսին:
Երբ որ Սասի հետ Շվեյցարիա գնացինք, Արսին տեսնելու, Ժնևում եղանք ու Արսը ուզում էր մեզ Լոզան տաներ նաև:
Բայց նենց ստացվեց, որ պետք եղավ Բեռն գնալ, որովհետև Սասունի ընկերներից մեկի համար, որ քաղցկեղ ուներ, դեղ պետք ա վերցնեինք էնտեղից: Առանց երկմտելու ու մեծ հաճույքով գնացինք Բեռն Լոզանի փոխարեն:
Հետո ես Երևանում տեսա իրեն, այդ տղային:
Հանգիստ, խաղաղ ու անհնարին բարի անձնավորություն: Մարդ, որին իր տարիներ տևած տառապանքը մի գրամ չէիր չարացրել:
Միշտ իրեն հիշելուց անհասկանալի ալիք էր ներսումս բարձրանում:
Ամբողջ սրտով հրաշք էի ուզում իր համար:
Երեք օր առաջ...
Քեզ դեռ երկար կհիշեն:
Քեզ պես մարդիկ ուղեղը շրջանցելով անմիջապես սրտերում են տեղ գտնում:
Դեժավուի զգացումը չի լքում՝ ինչ տուն եմ մտել: Մեր տուն ոչ թե իմ տուն:
Դիմացի սենյակի էլի լսվում ա հեռուստացույցի ձայնը՝ մի քանի ժամից սկսվող տափակ շոուների ռեկլամներով, հինգ րոպեն մեկ:
Եղբորս ու Սասի խոսակցության պատառիկներն եմ լսում, էլի տեխնիկայի նորույթներն են քննարկում:
Մամայի ձայնն եմ լսում, մեկ մի թոռան հետ ա խոսում, մեկ մյուս: Տիկոյի հետ պախկվոցի ա խաղում:
Տիկոյի մռմռոցն ու ծիծաղն եմ լսում, որ ժամանակ առ ժամանակ լաչառ ճիչերի են վերածվում:
Լիլոն ա գալիս իմ սենյակ, կողքս կանգնում, հարցնում՝ ի՞նչ ես անում, մի քիչ նայում դրածս պոստերին, պահանջում, որ հայերեն թարգմանեմ ու գնում:
Մեջքիս հետևի լուսամուտից լսում եմ առաջ ընկած սալյուտների հեռավոր գմփոցները:
Հեռուստացույցի ալիքներն են փոխում. ամենաքիչը երեքով բաղնիքդ անուշն ա:
Հայրս չկա:
Առաջին Նոր Տարին առանց հորս: Շնորհավոր նոր տարիդ...
Մի քանի ժամից կգան գալիք տարվա առաջին հյուրերը ու կսկվի բարեմաղթանքների սովորական շարանը:
Մաղթանքներ, որոնցից յուրաքանչյուրին ուզում ես հավատալ, անխտիր:
Կարևորը՝ անցնող տարուց մոռանալ էն, ինչ պետք ա մոռանալ ու հիշել լավագույնը: Ու չխառնել էդ երկուսի խախուտ սահմանը:
Լավ տարի ա լինելու: 13 թիվը կա մեջը:
Երբ գլուխդ պայթում ա վերջին օրերի վրա-վրա կուտակված հոգնածությունից:
Օրերի՞:
Թվում ա, թե ամիսների, իրականում:
Երբ քնել ես ուզում, անտանելի, բայց չի տանում քունդ:
Երբ վախենալու չափ շատ ասելիք ունես ու բառերը ներսումդ կռիվ են տալիս, ելք են ուզում, ձև են ուզում ստանալ, կյանք ունենալ, բայց դու չես կարող ազատել իրենց: Դեռ չես կարող:
Երբ էլի սկսում ես ձմեռվա կեսին ծով երազել ու տաք ավազ:
Ոսկեգույն ավազ:
Ոսկիներից մենակ ավազը սիրեցի տենց էլ:
Նստած խելոք աշխատում եմ:
Ասել են աշխատի՝ աշխատում եմ:
Փոխում եմ՝ ինչ պետք ա փոխել:
Ավելացնում եմ՝ ինչ պետք ա՝ ըստ կոմպետենտ մասնագետների:
Հետո, որոշ ժամանակ հետո կուղարկեմ երկրորդ դիտման: Թե երրորդ... Հա երրորդ ոնց որ:
Տարօրինակ զգացում ունեմ:
Վրան աշխատելը քանի գնում՝ ավելի է իրականությունից հեռացնում:
Արդեն ես էլ՝ ես չեմ:
Ստեղ են ասել՝ նահլաթ քեզ չար սատանա... :))
Երբ ոչնչից երբեք չես վախեցել, քանի դեռ չես վախեցել չունեցածդ կորցնելուց:
Խաչմերուկը շատ հետաքրիր տեղ ա: Ինչ-որ անհասկանալի ուժ կա էդ հասկացության մեջ: Տարբեր ճանապարհներ, որ հատվում են մի կետում:
Իզուր չի, որ խաչմերուկի հետ կապված լեգենդներ ու հավատալիքներ կան տարբեր...
Հիմա օրինակ հեչ չէր խանգարի մի հատ կորած, փոշոտ խաչմերուկի վրա լինել ու ժանգոտված էլեկտրասյան տակ կնքել դարի գործարքը:
Գործարքը չկայացավ: Երկրորդ կողմը խաբեց՝ չեկավ: Բայց դե խաչմերուկի վրա գործարք կատարելուց պետք ա դրան պատրաստ լինել:
Ես դեռ կվերադառնամ:
Կարևորը՝ գուգլ մեփով գտել եմ խաչմերուկի տեղը: Մնացածը տեխնիկայի հարց ա:
To Do List
Գնալ խանութ առևտրի, կիրակի օրվա ընդունելության համար:
Անահիտից գնել օձի տեսքով արծաթե ականջօղերը, որ Կատվիկ մատանիս ընգեր ունանա:
Դիմանալ, ամեն գնով դիմանալ ծխելու գայթակղությանը:
Խաչակրաց արշավանք սալոններով:
Առաջիկա իսկ 50 000 դրամի առկայության դեպքում գնալ մեքենա քշելու մի տասը դաս...to take the edge off at least somehow...
Զգույշ լինել "չես կարա" արտահայտության հետ: It makes people go mad.
Գնալ պարելու:
Մարդ գտնել, որ կուզենա հետս գնալ պարելու:
Հա, ու ժպտալ:
Դեռ Մյունհաուզենն էր ասում...անգամ ամենահիմար բաները մարդիկ անում են ժպիտը դեմքներին:
Բա մի հատ սամալյոծիկ չլիներ... :)
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=aTLySbGoMX0
Վերջին թեքիլա փարթիի արդյունքում, մեկ տարի առաջ գրեթե, հաջորդ օրը մի կերպ հասա ֆրանսիական դեսպանատուն, ոչ առանց բարի մարդկանց թևանցուկի (:love ), մի բան էլ վիզա ստացա դեպի իմ երազանքների քաղաքը...
Պառլամենտի շենքի մոտ էլ փոքրիկ ինցեդենտ գրանցվեց :D
Էս մեկը մի տեսակ ավելի բարի էր:
Բարի եմ, ես էլ եմ բարի:
Վայ էնքան հազվադեպ ա սենց լինում:
Վայելեմ :)
Պուճուր ու մի քիչ էլ պարմանուհի ժամանակ շաբաթվա մեջ մի օր կար, մի ժամ, որ մենք պարտադիր ընտանիքով նստում էինք հեռուստացույցի առաջ ու պոկ չէինք գալիս՝ մինչև չվերջանար հաղորդումը:
"Ինչ, Որտեղ, Երբ"-ն էր, Վորոշիլովինը:
Խելքս գնում էր էդ բիձու համար: Էն որ միշտ արդարացի խիստ էր ու զնատոկներին լավ ճնշում էր, որ պետք էր լինում...
Հետո որ ինքը մահացավ, ուրիշ մարդ սկսեց վարել՝ մի տեսակ հավեսս կորել էր...առաջվա պես չէի նայում...
Ոնց էի սիրում, որ "չոռնի յաշիկի" հարցն էր լինում ու էդ հարցի ժամանակ հնչող երաժշտությունը, որ բերում էին տուփը...
Ու հաղորդումը սկսելու բուին էի շատ սիրում էն իրա դողացնող բոխախով ու Չայկովսկու օպերայից Գերմանի արիայի հատվածը՝ "Что наша жизнь? Игра!"...
Հա, տենց ա: Խաղ ա կյանքը մեծ մասամբ:
Բայց մեկ-մեկ արժի հասկանալ... պետք ա հասկանալ...անհրաժեշտ ա հասկանալ՝ стоит ли игра свеч...
Ուղի գնալուց միշտ պետք ա պատրաստ լինես, որ հետդարձի ճանապարհ չկա:
Շատ հանգիստ, կարող ես հետ շրջվել ու դատարկ լինի: Մենակ հորիզոնը երևա՝ առանց դեպի իրեն տանող տեսանելի ճանապարհի:
Ճանապարհի գեղեցկությունն ու հմայքը, վտանգն ու գայթակղությունը հենց դա է... քո չիմացության մեջ, թե ինչ է առջևում: Թվում է՝ գիտես, բայց գրող էլ չգիտես:
Որովհետև չես կարող ամեն ինչ իմանալ: Չես կարող հաշվարկներդ անել ըստ նրա, որ գիտես... չկա տենց բան:
Մնում ա մենակ շարունակել քայլել: Առաջ: Քո ընտրած ճանապարհով:
Անգամ եթե այն փոշոտվել ու դժվարանցանելի ա դարձել:
Նենց վաղուց սենց չէր եղել:
Որ ընկերոջս հետ նստեմ ու խոսեմ: Դեմ դիմաց: Ինձ հուզող հարցերից: Իրեն հուզող հարցերից:
Լավ էր, շատ...
Մերսի, ցավդ տանեմ:
Մենք միշտ ունենք մեր ընկերների կարիքը: Ուղղակի խելագար օրերը կուլ են տալիս էդ օդի պես անհրաժեշտությունը՝ սուտի համոզելով մեզ, որ կարող ենք մենակ յոլա գնալ մեր պրոբլեմների հետ: Խաբլան օրեր...
Պաչ :)
Էս վերջերս նենց եղավ՝ իմ վերևի մարդում վրա-վրա գրառումներ արեցի ու տարբեր մարդիկ կարծիք գրեցին իմ մասին:
Ու պարզվում ա, ահագին մարդ ինձ չի սիրել... անգամ նրանք, ովքեր հիմա սիրում են:
Եթե դրանց գումարենք նրանց, ովքեր սիրել են, հետո սկսել են ատել, ու նրանց, ովքեր ոնց չեն սիրել, նենց էլ շարունակում են չսիրել՝ հետաքրքիր բան ա ստացվում...
Չգիտես՝ ապրածդ ու քեզ վերանայե՞ս, թե դիմացի մայթին տեսած ծանոթի անեկդոտի միջի ֆրազան ասես ու անցնես առաջ...
Երբ ներքին պատերազմ ես ունենում, մի լավ բան կա. հաստատ գիտես՝ ով ա լավ կողմը, ով՝ վատը:
Բայց վատ բան էլ կա: Թեև էդ պատերազմում երկու կողմի գլխավոր հրամանատարն էլ դու ինքդ ես, միևնյունն է, երբեք չգիտես՝ լավ կողմը կհաղթի, թե վատը:
Տեղական նշանակության Հադեսը
- Գերեզմանն ինձ համար սրբություն ա, քուր, - փոշոտ կոշիկով ոտքը գերեզմանաքարի վրա դնելով ասաց Հադեսիկը:
Ինչի՞ եմ ես միշտ ռաստվում ինձ համար ամենաատելի տղամարդկանց տիպի հետ: Ժպտացող սրիկաների:
Ու նենց տեղերում ու պայմաններում, որ չեմ կարա չշփվեմ, գործ չունենամ:
Երբ որ հետը խոսելուց ափսոսում եմ, որ Դռամինա չեմ խմել, որ սիրտս չխառնի:
Երբ որ չգիտես որ բախտից, անձնագրով մարմնավաճառի որդին ներկա ա լինում քեզ համար ամենադժվար պահերին ու միայն բերանով ժպտալով վաճառում, վաճառում, բազառի չարչիի պես:
Երբ որ գնում ես մի տեղ, որ հոգիդ խաղաղվի, իմանաս, որ ամեն ինչ քեզնից գնացած արել ես, բայց հետ ես դառնում սիրտդ ծանրացած, ներսումդ էլ ճնշող դառնահամ:
Սրբություն...
Երբեք մի հավատացեք մարդկանց, ովքեր ասում են, որ սրբություններ ունեն:
Էդ ասովի չի:
Էդ "արյուն քաշել" հասկացություն"-ն ինձ համար էսօր վերաիմաստավորվեց:
Այ ժող, քուրիկ եմ գտել :love Ես էսօր պարզել եմ, որ արյունակցական կապերով կակտուս եմ...
Ան... մինչև հիմա հավատս չի գալիս, թե ինչքան փոքր ու ինչքան լավն ա էս մեր էշ երգիրը:
Ուզում եմ պարեմ :dance :dance
Ինչ-որ բան փոխվել ա: Ես եմ փոխվել:
Շատ բարակսիրտ եմ դարձել... ես սենց չեմ եղել:
Bipolar-ի հասնող վիճակ ա համարյա: Շատուշատ հարցերում աններելի ցինիկ եմ դառել, բայց միևնույն ժամանակ՝ սկսել եմ ծանր տանել բաներ, որոնց հանդեպ առաջ իմունիտետ ունեի:
Հաուզ ենք նայում, տարել ա ինքը ինձ, սիրում եմ իրան, բայց ֆիլմի էն հատվածները, ուր հիվանդների վրա արվող օպերացիաներն են ցույց տալիս, կամ իրանց վատանալը, ցնցումների մեջ ընկնելը, տանջվելը, արյունլվիկ լինելը՝ չեմ կարողանում նայել: Հայացքս շուռ եմ տալիս էկրանից:
Երբ հայրս նախաինսուլտային հերթական նոպաներից մեկի ժամանակ սկսում էր ցնցվել, ես մորս օգնում էի, բռնում էի թևերից կամ ուսերից, որ չընկնի անկողնուց, հայացքս շուռ չէի տալիս, չէի վախենում... իսկ հիմա, կինոյի մեջ չեմ կարողանում նայել:
Ուզում եմ հասկանալ՝ ինչ ա հետս կատարվում:
Նայե՞լ վախի աչքերի մեջ, թե շարունակել հայացքը թեքել:
Չգիտեմ:
Բայց պետք ա իմանամ: Պետք ա դա ինձ:
Շատ, շատ դժվար ա, երբ քեզ օդի ու ջրի անհրաժեշտ ա խոցելի ու թույլ լինել, բայց դու չես կարող դա քեզ թույլ տալ, որովհետև ինքդ քեզ խոսք ես տվել, որ չես լինելու այդպիսին: Անդառնալի ես խոսք տվել:
Լավ ա լինելու:
Փոփոխություններ, coreshaking մագնիտուդի երկրաշարժեր, բոլորովին այլ, վախեցնող ու աննորմալ սիրուն իրականության սպասում:
Ու ավելի լավ ա, երբ էս ընթացքն ուղեկցվում ա վերագնահատումով, վերաճանաչումով, նոր փորձով, նոր ձեռքբերումներով ու նոր հիասթափություններով: Լիքն ես դառնում: Ամրանում ես: Քայլելուց մեջդ ոչ մի բան չի լխկլխկում: Կորստի ցավն էլ դառնում ա ընկերդ, մտերիմդ, նստում ու լուռ ծխում ենք միասին:
Մեծանում ենք... անխուսափելի ու անդառնալի:
Սիրուն բան ա կյանքը:
Իր՝ երբեմն այլանդակության հասնող ու թևաթափ անող տգեղությամբ, մեկ ա՝ մեռնելու չափ սիրուն ա:
Խփի խփի, վայրենիկ, ես քո հետ մի ամսից կխոսամ... :)
Խփի խփի, վայրենիկ, ես քո հետ մի ամսից կխոսամ... :)
Դե էլ չխոսաս մեծ-մեծ, Գալաթեա աղջիկ... :bl
Տեսնես առաջվա պես կօգնի՞ գրելը։
Վաղը դժվար օր ա սպասվում։ Շրջադարձային։ Տեսնենք՝ ուր կտանի շրջադարձը։
Տագնապ կա ներսս, բայց երևի չեմ վախենում։
Կարևորը՝ կողքս էն մարդիկ են, ովքեր պետք են, որ լինեն։
Դե ինչ, ս բո՞գոմ․․․
Չէ․․․ սամա սպռավլյուս։
Մի քիչ խաբել եմ վերևում փաստորեն վախի պահով․․․
Ուժեղ լինելը միշտ չի, որ լավ բան ա։ Մտքերս խառն են, բայց մի ձև շարադրելու պետք ունեմ, ախպարի ասած։
Գիտակցական տարիքից սկսած, մի մասդ դառած պրոբլեմը մի օր նենց ա խորանում ու միաժամանակ կոկորդիդ հասնում, որ ամեն ինչի պատրաստ ես, մենակ ազատվես իրանից։ Հանգիստ թողնի քեզ, յուրաքանչյուր քայլիդ հետևում կանգնած չլինի որպես նախապայման։
Բայց երբ էս ամենին միանում ա նաև ներքին անհանգստությունը, ներսդ անդադար ճմռող բռունցքը, էն որ ոնց որ ստամոքսիդ բրոնտոզավր նստած լինի, հասկանում ես, որ էդ ա իսկական փորձությունը։ Հաղթել ներսի վախերին։
Հաղթել։
Նոր Սամի վարկանիշին հետևելով էդ հին եռյակ պատմվածքը կարդացի, իմ հատվածին չէի հավատում, ոնց որ ես գրած չլինեի:
Կարոտեցի երևի էն ժամանակվա ինձ մի քիչ :) Ուրիշն էի մի տեսակ:
Էս կարգի գրելու բլոկ վաղուց մոտս չէր եղել:
Ցավալի ա, հա, բայց էդքան չի ցավում ինչքան կմտածեի, որ կարար:
Մի օր կգրեմ, հենց սկսեն խեղդել բառերը:
Հուսով եմ կգա էդ օրը: Ներսումս իրանց կորելը մի քիչ վախենալու ա:
Ինչ լավն ա ստորագրությունս, մոռացել էի :)