PDA

Դիտել ողջ տարբերակը : Մտքեր ՝ բարձրաձայն...



Փիսիկ
13.11.2006, 09:51
:think Ողջույն :) ես նորեկ եմ... ինձ ճանաչելու համար հարկավոր է ինձ կարդալ... :) կարդանք միասին ... շատ կուզեի կարդալ ձեր արձագանքները

հ.գ. հուսով եմ, ադմինիստրացիան դեմ չի լինի եթե երբեմն ռուսերեն ստեղծագործություններիցս դնեմ =)

Փիսիկ
13.11.2006, 10:16
գիտես հիմա նայում եմ ու մտածում, ինչքան խառն է ամեն ինչ :( այնպես է խառնվել ուղեղումս...ինչ եմ ուզում? դողում է մարմինս աշնան տերևի պես.... ախ ... աշուն եմ ուզում

ուզում եմ որ տերևներն ընկնեն ոտքերիս տակ ու.... վերանան... ինձ տանելով իրենց հետ...ուզում եմ քայլեմ նրանց վրայով՝ արհամարհելով այն փաստը, որ փշրում եմ նրանց այնքան բարակ հոգիները... ինչ կա որ? տես... հենց այս պահին միգուցե մի երիտասարդի կյանքն է կոտրվում Ճակատագրի ոտքերի տակ, կոտրվում ե... փշրվում անգամ այնպես է փշրվում որ փոշիանում է նույնիսկ ու տրվում ... քամուն... Քամի... քամի է հոգումս փոթորկում է, բայց անաղմուկ.... ինչու? տեսնես միշտ է այսպես լինում երբ դատարկություն է ներսումդ... ախ , հասկանում եմ, քամին ոռնում է դատարկության մեջ միայն...

այնպես եմ հոգնել սիրելիս, հոգնել եմ այս անընդմեջ խառնաշփոտից, այս վազվզոցից , հոգնել եմ անգամ ժամացույցին նայելուց հոգնել եմ այդ երեք սլաքներից կախված լինելուց, միթե ժամանակը չի կանգնի երբևե? ուզում եմ աչքերս փակեմ ու չզգամ ժամանակ@... այդ ծանր թաթով դևին, որ մեզ իր կամքի ստրուկն է դարձել դեռ հազարամյակներ առաջ...

մրսում եմ... մրսում է հոգիս :( ափսոս որ հոգեվիՃակն անցնում է երբեմն ֆիզիկականին, սակայն ափոս չենք կարող արտահայտել... լալիս ենք մեր ներսում, կտրտվում բայց իզուր, ոչ ոք չի տեսնում.... չէ, չէ՛, չենք լալիս, որ տեսնեն ու խղջան, լալիս ենք, որ հանգստանանք, ուզում ենք որ տեսնեն, որ հասկանան... Հասկանալ, այնքան հասարակ բառ է սա. Շատերի համար դջգույն է թվում... բայց ուզում եմ, որ ինձ հասկանան... և հասկանում են...

երջանիկ մարդ եմ ես, ունեմ ինչ ուզել եմ, բայց... երեկ ունեյ սեր, չէ... ավելի ճիշտ մեկ շաբաթ առաջ... սիրում էի, սիրում խենթի պես, սիրում էի այնպես, որ թվում էր թե աշխարհն է ոտքի կանգնել նշելու այդ տոնը... սիրում էի, բայց ցավով, ցավն եր այնպես սպանում :( սպանում... և գիտես ինչ? ... դա էլ լռեց - լռեց ցավ@, քանզի բթացավ, դարձավ անզգայուն, ու ես կորցրեցի ամենը, ամենն ինչ ունեի... ինչ ունեի ներսում... չեմ սիրում ու ցավում եմ որ չեմ սիրում...
մրսում եմ.... տեսնես հոգուս վրա երբ ձյուն կիջնի? ձյուն, որ հանդարտություն է բերելու թփտացող սրտիս ու անհանգիստ հոգուս. ձյուն, որ կմաքրի արցունքներն այս բոլոր... ատում եմ ... չէ, չեմ ատում ուղակի չեմ հասկանում, կամ էլ միգուցե չեմ ուզում հասկանալ...ինչևե, այսօր շատ ցուրտ է հոգումս....

նորից գիշեր,և ահա գիշերվա կեսին կգա նա ՝ հրեշտակն իմ անարև օրերի, կգա ու կասի "գնանք" ու կգնանք թափառելու հոգուս անկյուններում ու գտնելու և վերգտնելու, կորցնելու ու նետելու...ու նորից ու նորից.... ախ :( ցավն այս... չէ, ցավ էլ չկա, հանդարտություն է տիրում... քնել եմ ուզում :( միգուցե դա կօգնի... Սիրում եմ քեզ իմ ընկեր... սիրելի ընկեր....ներիր թե հոգնեցրի... բայց չեմ ուզում պահել ներսումս ոչինչ, թող չկուտակվի...

10 Հուլիս 2004

Փիսիկ
13.11.2006, 10:47
Այսօր երկինքն ուրախ եր, այնպես ուրախ , որ թվում էր թե հրճվում է, բայց ինքն ել չգիտեր թե ինչու: Հրճվում եր ու ժպտում այգում խաղացոխ մանուկների նման... բայց ախր այգին այսօր դատարկ է: Այդ նորից ես եմ օրորում երազանքներս ճոճանակից կախված...
ՈՒզում էի,որ անձրև գար, սարսափելի տոթ է, և ես շնչահեղձ եմ լինում: ՈՒզում էի կանգնել անձրևի տակ ու մաքրել հոգիս, հոգի, որ այնքան է լարված . թվում է թե ջրի հետ շպման մեջ մտնելուց կարճ հաղորդում կտա ու... ու ես կայրվեմ... կայրվեմ անձրևի կաթիլներից.... կայրվեմ այդ աննման ջրից այնպես, ինչպես ոչ ոք դեռ չի այրվել: Կայրվեմ ու կանէանամ ինչպես փյունիկ, ինչպես մարդիկ անէանում են առօրեական հոգսերի մեջ... և կորցնում իրենց անհատականությունը:
Իսկ երազանքներս դեռ ճոճվում էին այգում կանգնած ճոճորանի վրա, ճոճորվում ու թռնում
են վեր, այնքան վեր,որ թվում էր թե սլանում են հեռու-հեռու մի ուրիշ հարթություն, մի տեղ որտեղ իրերը չունեն ուրվագիծ, ու զգացմունքներն այնքան առկա են ու այնքան որոշակի, մի վայր որտեղ ամեն ինչ բարդ է, բայց այնքան հասկանալի ու մատչելի ...
Հոգնել եմ, հոգնել եմ ամեն օր արթնանալուց ու լցվելով աշխարհի անընդմեջ պտույտի հետ, պտտվելուց նրա հետ, և այսպես ինչքան? մինչև գլուխս պտտտվի այնքան որ կորցնեմ սեփական գլուխս ուսերիցս, որ դառնա ցնորված երազ, որ այնքան աբստրակտ է թվում ոմանց, բայց այնքան հասարակ ու սովորական այն մարդկանց համար որ խենթեր են, այո խենթեր, ինչպես դու ու ես, իսկ նրանք? նրանք ուղակի տարբեր են, հասկանում ես? տարբեր, նրանք այնպիսին չեն ինչպես մենք.... շեղվեցի թեմայից նորից... շեղվեցի ու կորա... երևի անկեղծն ասած, ժամանակն է քնելու... քնել... պետք է այդ մասին ել գրել... գրել ու մրոտել էջեր էջեր այնքան եջեր որքան զարկ կա երկարներումս ... ու դեռ որքան որ միգուցե կլինի!

20 Հուլիս, 2004

Փիսիկ
13.11.2006, 14:29
հոգիս երգում է երգեր, երգեր որ այնպես թափանցիկ են, որ տեսնում եմ ամեն ինչ, ամեն, ամեն ինչ նրանց միջից, այն ամենն ինչ փոխում է մեր կյանքը մեկ վարկյանում, այն ամեն վատը, որ մարդիկ փորձում են ծածկել՝ օրեցոր ամանչելով այդ ամենից. Եվ ահա մարդկության արատներին եմ հետևում իմ թափանցիկ երգերի թափանցիկ վարագույրի ետևից...և պատկերներ են հառնում աչքերիս առաջ, պատկերներ ու տեսարաններ,որ ոչ գույն ունեն.ոչ էլ ձև, քանզի տխրությունը թափանցիկ է աշնան քամու նման, որ չարաճճի խաղում է խոտերում ու խառնում է մազերս, ու ես զգում եմ ինչ-որ մեկի մի անծանոթ ու անհայտ ուժի համբույն աչքերիս, և աչքերս բացում եմ ու նայում աշխարհին, որ այնպես դատարկ է թվում, ոչինչ իր տեղում չէ չնայաց, որ ինչ-որ մեկն ինձ անհայտ կերպ ստեղծել է այս անհասկանալի հարմոնիան ու իդեալականությունն այն ամենի ինչ կատարվում է մեզ հետ ու մեր շրջապատում: Դու էլ գիտես,որ թակարդն ենք ընկել աշխարհի ձեռքին ու նրա, ով իբր հորինել է այս թղթե երազը: Եվ ահա աչքերիս առաջ պայթում են մեկը մյուսի ետևից երազներն ինչպես օճարե պղպջակներ,որ ոչինչ չեն նշանակում, այլ ընդամենը քիմիական ռեակցիայի արդյունք են. մի վարկյան են ընդամենն ապրում ու վերանում այս աշխարհից՝ չթողնելով ոչինչ իրենց հետևից: Կան երազանքներ,որ հենց այդպես էլ ծնվում ու մահանում են: Այս աշխարհն էլ ինչ-վոր մեկի խենթ երազն է և միայն մեկ աչքի թարթումով կարող է այն վերացնել, այ այսպես էլ սպասում ենք՝ ապրելով հազարամյակներ, թե երբ է այդ մեկը հոգնելու այս խաղից ու ազատ արդ;ակելու մեր ի ծնե ազատ ու միևնույն ժամանակ շղթայված հոգիները.. և ահա այսպես միլիոնավոր հարցեր են ծագում ներսումս ամեն վարկյան ու չեմ կարող պատասխաններ գտնել, չեմ կարողանում հասկանալ աշխարհն ու հետևաբար չեմ հասկանում ինձ քանզի ես էլ այս աշխարհի մի փոքրիկ շատ փոքրիկ մասնիկն եմ քո պես ,սիրելիս. Անհայտություն.... որքան ծանր է քո տված ցավը, որքան դժվար է հասկանալ քեզ, հետաքրքրությամբ բզկտում ես մեզ, ասես քեզ համար փորցադաշտ լինենք... Հերիք է՜՜՜ Բավական է! գոռում եմ ես, բավ է! էլ չեմ ուզում, ու պատառոտում եմ մաշկս ատամներով, ինչպես սոված գայլը ձմռանը, պատառոտում եմ մարմինս որ ազատ արձակեմ ներսումս անհույս բանտարկված հոգիս... իսկ այն... այն նայում է աչքերիս մեջ հայելուց, նայում է ինձ իմ իսկ աչքերով, իմ իսկ հայացքով, այնպես աղերսող որ... չէ ոչինչ.... արդեն ոչինչ, փակվում են աչքերս ու հոգիս, հոգնելով պատեպատ բախվելուց, քաշվում է մի անկյուն ու ... ու լռում ... ոչինչ չունի էլ ասելու կամ էլ այնքան բաներ ունի ասելու այնքան բողոք որ ժամանակն ուղակի չի բավականացնի, այնուամենայնիվ ասել էլ արդեն անիմաստ է, չէ որ մենք գիտենք մեր անթիվ-անհամար հարցերին այսօր պատասխան չենք գտնելու ու թողնում ենք այդ գորցն էլ մեր ժառանգներին... այսպես եղել է միշտ...այսպես է այսօր... ու այսպես կլինի մինչև վերջ... վերջ? իսկ վերջն ինչ է? ...

9 Օգոստոս, 2004

Փիսիկ
03.04.2008, 23:57
ԱՄԵՐԻԿԱՆԵՐԸ ԿԱՄ «AMERICAN DREAM»

Աշխատանքային օրն առատ էր իրադարձություններով` բավականին հոգնած էր: Մեքենան կանգնեցրեց մայթի վրա ու քայլեց դեպի տուն: Դռան շեմին ծառն էր. բարեվեց, հոգնած ժպտաց: Բանալիների՝ հսկայական թվացող խրձերի մեջ մի կերպ գտավ տան բանալին ու բացեց դուռը: Ցուրտ էր. դրսում շոգ էր, տանը՝ ցուրտ: Բարձրակրունկ շականակագույն կոշիկների վրայից մի կերպ իջավ, նայեց միջանցքի հայելուն.

-Բարեվ: Ինչպե՞ս ես: Ինչպես միշտ՝ հոգնած ու գեղեցիկ,- ծիծաղեց սեփական պատասխանից:

Մուրադը դեռ տուն չէր վերադարձել, երեխաներին էլ սկեսուրն էր այսօր մանկապարտեզից վերցնելու: Ուժասպառ նստեց խոհանոցի փափուկ աթոռին. այդպես էլ չսիրեց խոհանոցում փափուկ աթոռ ունենալը, բայց, ինչ արած, չոր աթոռներ համարյա թե չէին վաճառվում խոհանոցի համար այս ամերիկաների խանութներում: Հիշեց այդ բառը ՝ ամերիկաներ: Չէր հիշում՝ ումից կամ որտեղ էր լսել, բայց միշտ հիշելիս ծիծաղում էր: Այսօր ծիծաղել չէր ուզում:

Վեց տարի: Վեց երկա՜ր ու ձիգ տարիներ՝ հանդուրժանքով ու կարոտներով լի: Մի կարոտ էլ չէր, այլ՝ կարոտներ՝ անթիվ, անհամար, անծայր, անտակ, անկուշտ ու անմար: Աչքերի առջեվ սկսեցին անցնել տարիներն իրար ետեվից: Ահա ինքը՝ պատանի մի աղջնակ, ուսանողական վիզայով գալիս է հնարավորությունների այս երկիրը, որպեսզի քաղի իրեն հասանելիք "Ամերիքան դրիմ"-ի մի պատառը: Եկավ ու մնաց: Աշխատանքն ու ուսումը, թվում էր, թե կուլ էին տալիս իրեն ու պայծառ հոգում փորում կարոտի՝ դեռ այն ժամանակ դատարկ մի անդունդ: Հետո անդունդը սկսեց զգացնել տալ իր մասին: Երբեմն չէր հասկանում՝ արդյոք հոգին սառչում էր խստաշունչ Նյու Յորքյան կլիմայից, թե իր ներսում կլանված անդունդի խորքից բխող սառնաշունչ քամուց: Անընդհատ մրսում էր, բայց չէր հանձնվում. պատահական անցորդների օտար ու ոչինչ չնշանակող ժպիտներով էր իրեն տաքացնում, օտար գինու ու օտար խարույկի կապույտ կրակի ջերմությունն էր փորձում յուրացնել, իր սեփականը դարձնել: Իրենը չէին: Իրենը չէր ոչինչ:

Հիշում էր մոր լացակումած ձայնը, որն ամեն կերպ փորձում էր ժպտալ, բայց չէր ստացվում: Փորձում էր արհամարհել մոր կարոտը: Մեղադրում էր տնեցիներին, երբ տուն էին կանչում, թե իրեն չեն սիրում, չեն ուզում, որ հաջողության հասնի: Սակայն ամիսներ հետո, չարաբաստիկ մի ամառային օր էր, երբ հասկացավ ինչու էին ուզում, որ տուն գնար: Եղբայրն ու հայրը թաքցնում էին մոր քաղցկեղը: Վիրավորանքը կոկորդն էր քերում, չէ՛, չէր քերում, այլ կրծում էր, նենգ թշնամու պես կրծում էր ողջ էությունը: Մոմաձեվ մատների մեջ երակները սառել էին, այնպես պինդ էր բռնվել սեղանից: Հետո հոգեհանգիստն էր: Ինքը ներկա չէր: Հիշեց հոր խոսքերը. «Ոչինչ, բալես, դու էլ իրեն կենդանի հիշիր»:

Բալես... Բալես... Ականջներում արձագանքում էր հոր մրմունջը: Շուտով հայրն էր մեռավ:

Մի դավաճան արցունք պոկվեց հոգուց ու փախավ աչքերից՝ գունատ այտերի վրա թողնելով աղի մի հետք: Մեծ գործակալության հաջողակ աշխատակցուհին լացում էր: Իր կարոտն էր լացում, իր կորցրած հանգիստն էր լացում, իր կորցրած հայրենիքն էր լացում: Բայց այստեղ՝ հնարավորությունների երկրում, դրսի մարդիկ չպիտի լացեն, իրենք պետք է շնորհակալ լինեն, որ ունեն նոր հայրենիք, որն իրենց սիրում է: Սիրու՞մ է:

Սեր: Ժպտաց: Հիշեց՝ ինչպես կարոտի ողջախում երախներում կլանված երկու երիտասարդ սրտեր հանդիպեցին: Հիշում էր գողտրիկ այգին: Համբույրները: Մուրադը: Թափանցիկ դարձած հայացքը վազեց ժամացույցի վրայով՝ հիմա-հիմա կգա Մուրադը, այսինքն՝ ամերիկերեն՝ Մորգանը, շուտով կվերադառնա, իսկ ինքը՝ արդեն ամերիկայի քաղաքացի Այրինը, պետք է ընթրիք պատրաստի:

Դուրս նայեց: Արդեն մթնում էր: Լուսնի ժպտերես գնդի կողքին մի աստղիկ անուշ կարոտով արտացոլվում էր Աստղիկի աչքերից հոսող արցունքների մեջ. արտացոլվում էր արցունքներում ու ժպտում շուրթերի վրա: Լաց ու ժպիտ խառնած՝ կարոտում էր ու, երբեմն, նույնիսկ` ապրում:

Փիսիկ
11.04.2008, 22:56
Շնորհակալ եմ Alize'e. :)))

Ավելացվել է 1 րոպե անց
Անհաջողակը

Զընգ, գընգ: Հեռախոսն էր: Ինքնաբերաբար պատասխանեցի.

-Համար չորս կլինիկա, Մայան լսում է:

-Վայ, բարև բարև Մայա ջան: Ինչպե՞ս ես, - լսվեց կամացուկ ու վախվորած կնոջ ձայնը:

«Ըհըն, տեսնես հիմա ի՞նչ է ուզում»,- մտածեցի ես:

-Ողջու՛յն, տիկին Սմիթ, ինչպե՞ս եք: Ես լավ եմ շնորհակալություն,- զվարթորեն ծլվլաց ձայնս խոսափողի մեջ:

Կողքիս նստաց բուժքույրը, ձեռքերի ու շուրթերի անձայն շարժումներով փոխանցեց, «Աստծու սիրուն, ես այստեղ չեմ»:

-Ո՛չ, ո՛չ, տիկին Սմիթ, ցավում եմ, բայց Ալվինան տեղում չէ: Բժշկի ե՞ք ուզում գալ: Իհարկե: Չկազդուրվեցիք հ՞ա ձեր կոտրվածքից: Ահ, այժմ էլ աջ բազուկն եք կտրել: Ախ, ինչպիսի անհաջողություն: Չի՛ կարող պատահել: Մի՞թե ձեր չարաճճի շնիկի հերթական կծածն է? Իհարկե, հենց հիմա կտեսնեմ թե ո՞ր բժիշկն ազատ ջամանակ ունի ցուցակում:

Մատներիս թեթև շարժումով համակարգչի էկրանին հայտնվեց այնքան ծանոթ հիվանդի պատմությունը: Ես հերթական անգամ զարմացած նայում էի տիկին Սմիթի վերջին 5 ամսվա հիվանդության պատմությունը. չկար բժիշկ մեր մեծածավալ կլինիկայում, որ տիկինը չէր այցելել այդ կարճ ջամկետում: Վերջին անգամ մոտ 2-3 օր առաջ էր եկել ոտքի կոտրվածքի վերաստուգման համար:

-Տիկին Սմիտ, հիշու՞մ եք, մոտ երկու ամիս առաջ հանդիպել եք բժիշկ Շվայցին: Այո՛, այո՛, այն երիտասարդ ևրոպացի բժիշկը, որը բուժում էր ձեր, թունավոր սնկեր ուտելու հետևանքով առաջացած ստամոքսացավերը: Է՞լ ով ունենք այսօր հերթապահության: Հիմա, մեկ վարկյան:

Ալվինան, ափը բերանին դրած, անդզայն ծիծաղում էր, իսկ ես հազիվ էի զսպում ծիծաղս:

-Այ, հենց նոր նկատեցի, որ դուք չեք հանդիպել մեր նորագույն բժշկուհուն: Նա նոր է ստացել իր դիպլոմն ու մեզ մոտ վերապատրաստավորում է անցնում: Անու՞նը: Բժիշկ Մակգուայեր: Ահա, հրաշալի երիտասարդ բժշկուհի է, բոլոր հաճախորդներն էլ գոհ են նրանից: Սիրով կկազմակերպեմ, հենց այս երեկո նա է հերթապահ: Ի՞նչ կասեք եթե ժամը 3-ին ձեզ հերթագրեմ: Եղավ, շատ բարի: Դե կտեսնվենք, տիկին Սմիթ: Առողջություն եմ մաղթում: Ցտեսություն, - և կախեցի խոսափողը:

Կոխքիս հավաքված անձնակազմի բամբասկոտ ամբոխն սկսեց ծիծաղալ.

-Բժիշկ Մակգուայերն էլ կստանա տիկին Սմիթի օրհնությունը,- սրամտեց Ալվինան, և բոլորս լիաթոք ծիծաղեցինք:

Տիկին Սմիթը կախեց խոսափողն ու փռվեց բազմոցի մետաքսյա ծածկոցին: Երանավետ ժպիտը դեմքին նա վերհիշում էր Մայայի հետ խոսակցությունը: «Ի՜նչ հրաշք աղջիկ է», - մտածեց նա: Մատներն անորոշ խաղում էին ծածկոցի կախոցների հետ: Աչքեր@ բարձրացրեց: Շուրջը շքեղ զարդարված հյուրասենյակն էր: Անձնագրում գրված տարիքին անհամեմատ՝ երիտասարդ այրու դեմքը մռայլվեց մի պահ:

Արթնացել էր արևի ոսկեգույն շողերի ծակոծներից: Սպասուհին մատուցեց հրաշալի նախաճաշ: Դրսում արտակարգ գարնանային եղանակ էր: Արևը փայլում էր ամբողջ ուժով, պատուհանից դուրս երևում էր հրաշալի այգին, որտեղից լսվում էր թռչունների ուրախ ճռվողյունը: Սակայն տիկինն ուրախ չէր ամենևին: Ոչ ոք չկար, որ կկիսեր այդ հրաշալի գարնանային օրն իր հետ: Գործարանային մագնատի երիտասարդ այրին չուներ երեխաներ, չուներ ծանոթներ. նա բոլորից վախենում էր: Ամուսնու մահից հետո հեռախոսը համառորեն լռում էր ժամեր, օրեր, նույնիսկ շաբաթներ շարունակ: Ոչ ոք չէր հիշում դժբախտ միլլիոնատիրուհուն: Ոչ ոք նրան չէր սիրում: Հարկավոր էր մի բան ձեռնարկել. հո չէ՞ր կարող միայնակ անց կացնել այսքան գեղեցիկ օրը: Միակ մարդիկ, որ հատկացնում էին իրեն ժամանակ, որ հասկանում էին և չէին մեղադրում իրեն ամուսնու մահվան մեջ՝ իր բջիշկներն էին համար չորս կլինիկայից և բարեհամբույր անձնակազմը: Տիկնոջ աչքերն անգամ արցունքով լցվեցին՝ հիշելով նրանց ժպիտներն ու հոգատար հայացքները, բայց ցավոք հենց այնպես նրանց այցելել չէր կարելի, ամեն անգամ առիթ էր պետք:

Սենյակի անկյունից լսվեցին ժամացույցի զանգերը՝ ուղիղ ժամը մեկն էր: ՈՒշքի եկավ մտքերից: Նայեց բազմոցի կողքին դրված սեղանին, որի վրա սպասուհին կարծես պատահականորեն թողել էր մրգերի դանակը: Շատ արագ դանակը հայտվեց ձախ ձեռքում, տիկինն ուղեխ կծեց ներքևի շրթունքը, և արյունը շատրվանի պես դուրս ցայտեց աջ ափի միջից:

-Ջե՛յն, Ջե՛յն, - կանչեց սպասուհուն, որը միանգամից հայտնվեց սենյակում՝ կարծես դռների ետևում տաքնված լիներ, - Վարորդին կարգադրեք մեքենան պատրաստել, բժշկի ենք գնում: Ինձ էլ սրբիչ բերեք, ձեռքս կտրեցի: Չեմ հասկանում, ինչու՞ էք այդքան սուր դանակ դրել միրգ կտրելու համար:

Սպասուհին ներողություն խնդրեց, ապա թախծոտ հայացքը նետեց մրգերի բյուրեղապակյա սկուտեղին, որին տիկինն ամենայն հավանականությամբ բոլորովին չէր էլ դիպչել: Հետո դուրս վազեց, վարորդին կանչելու:

Tig
12.04.2008, 14:00
Շատ լավ ես գրում, շատ գեղեցիկ, ինձ շատ դուր եկավ :), բայց տխուր…

Djavaxhq
12.04.2008, 15:44
Ինչքան հասկացա Ամերիկայում ես, ինչ տխուր է էտդեղ, արի Հայաստան ստեղ կյանքն ուրախ է:
բայց շատ լավն էին ապրես

Փիսիկ
13.04.2008, 21:39
ՀՐԵՇՏԱԿԸ
Բարձրակրունկ կոշիկներն այնքան էին զզվեցրել, որ կհաներ մեծագույն հաճույքով ու կկոտրեր տղամարդու այդ անպիտան հայտնագործթյունը: Այնուամենայնիվ, շարունակում էր հավատարիմ զինվորի պես վեր ու վար քայլել փողոցի մայթով, որն այնքան հարազատ էր դարձել: Երբեմն ամեն փոքրիկ փոս կամ ճաք սեփական սրածայր կրունկների հետքեր էին թվում: Հոգնած կոպերը փակվում էին, ու պատկերացնում էր իրենց հարմարավետ մեկ սենյականոց բնակարանը: Պատկերացնում էր ինքն իրեն՝ փափուկ ու հարմարավետ հողաթափերով, հասարակ տնային հագուստով, այլ ոչ թե այդ տիկնիկի զգեստով, որն օձի պես գրկել էր մարմինը: Ամեն անգամ այդ կարմիր զգեստը հագնելիս Մառան (նախկինում՝ Մարինեն), պատկերացնում էր, թե մտնում է հսկայական անակոնդայի երախը՝ այն էլ երկու ոտքով, հետո՝ ամբող էությամբ:
Ուզում էր պոկել այդ գարշահոտ զգեստը, որ դարձել էր սեփական մարմնի բախադրամաս ու հոգին էր արդեն ներթափանցում: Սակայն ամեն անգամ, երբ նման մտքեր էին անցնում անքնությունից ու ցավից բորբոքված ուղեղով, իսկույն լսվում էր մի անմեղ փոքրիկ ձայն. «Մայրիկ, մայրիկ, կոշիկս նորից ծակվել է»: Վանեց հանգստության մասին անպետք մտքերն ու փխրուն ձեռքերով սկսեց փորփրել պայուսակը՝ ծխել էր ուզում: Ծխախոտի անուշահամ բույրը լցվեց ամբողջ հոգին ու պարուրեց դրա ամեն մի անկյունում թաքնված անհանգստությունը:
Արքայական թվացող բավականությունն ընդհատեց ինչ-որ մեքենայի պահանջկոտ հնչող ազդանշանը: Դժգոհությամբ հոգոց հանեց: «Գոնե արտասահմանյան լինի», - թաքուն մտածեց: Արծաթագույն Ֆոլկսֆագենի ղեկին նստած վարորդը մեքենայի անիվներից ավելի հաստ թվացող վիզը մի կերպ թեքեց աղջկա կողմն ու շառաչեց.
- Արա, շա՞տ եմ սպասելու:
Մառան անկեղծ ժպտաց հաստավզի՝ բազմաթիվ խրախճանքների հետեվանքում ձեվավորված տեսքի վրա: Նետեց ծխախոտն ու շորորալով մոտեցավ մեքենային:
- Պրիվետ:
- Նստի՛: Շու՛տ արա, չտենան, - գռմռաց վարորդը:
***
Ապշում էր, թե որքան են մարդիկ ու մեքենաներն իրար նմանվում` կարծես շուն ու տեր լինեին: Իր խնդրած վայրում մեքենան կանգ առավ ու կտրվեց գռմռոցը:
-Դե լավ, ազիզ, կզանգվենք, - մռթմռթած վարորդը:
-Եղավ, - մեքենայաբար պատասխանեց ու դուրս եկավ մեքենայից: Դռան շխկոցն ապտակի պես հնչեց սեփական դեմքին:
Ոտքերն իրենք իրենց էին քարշ տալիս թիթեռնիկի մարմնով աղջկան: Կլորիկ գումարը պայուսակում ջերմացնում էր հոգին. որդու նոր կոշիկն ու հոր դեղորայքն ապահովված էին, իսկ իր համար… Իսկ իրեն ոչինչ արդեն պետք չէր, բացի նրանից, որ իր սիրելի երկու տղամարդիկ խաղաղ քնեին. դա իր ամենամեծ ապավենն ու ուրախությունն էր:
Բանալին զնգաց ձեռքում: Սանդուղքը մութ էր՝ իրենց հարկինը չէր սարքվել: Հենց միջանցքում ազատվեց անտանելի կոշիկներից ու վրան նետեց տնային խալաթը:
- Մա՞մ, - ննջասենյակից լսվեց բարակ ձայնը:
Կարոտել էր: Որդու կարոտած գրկում գտավ հանգստություն ու մաքրություն:
- Քնի, բալես, - ասաց բարձրաձայն, իսկ մտքում շշնջաց,- ես էլ քունդ կպահպանեմ:

Ավելացվել է 4 րոպե անց
օօ~ որքան ուրախ եմ, որ դուր են գալիս ձեզ :)
կշարունակեմ ուրախացնել նորանոր գործերով =)

Ավելացվել է 7 րոպե անց
ԴԱՀԻՃԸ

Հոգնած էր, նույնիսկ՝ վախեցած: Առավոտվանից սպասում էր, թե երբ է վերջապես տուն գնալու: Երեվակայությունը նկարում էր պատկերներ. «Այ, կգնամ, կգրկի, կհամբուրի, կսփոփի...»:
Բանալին ասես ինքնաբերաբար պտտվեց կողպեքում: Համարյա վազում էր սենյակ: Գորգի վրա չէին լսվում նրա մանր-մանր քայլերը: Չէին էլ լսվի. նա չէր վազում, այլ թռչում էր: Շնչակտուր ու լայն ժպիտը դեմքին գլուխը ներս մտցրեց գրասենյակի դռնից.
- Եկա՛:
- Լավ արեցիր,- հնչեց դժգոհ ձայնը: «Կարծես քեզ սպասող կար»,- ծիծաղեց մտքում:
Ձայնն ավելի քան սառն էր: Աղջիկը մի պահ քարացավ: Մինչ այդ սենյակում ոչինչ չէր տեսնում, բացի այդքան սիրելի ուրվագծից: Հանկարծ իրերը ձեվ ընդունեցին, նկատվեց համակարգիչը՝ վրան ամրացված տեսախցիկը: Աչքովն ընկավ նույնիսկ մի թուղթ՝ հեռախոսահամարներով ու էլեկտրոնային հասցեներով լի: Չէր ուզում հավատալ. «Նորից, նորի՛ց»: Զգաց, որ ուժասպառ է լինում:
- Սուրճ կխմե՞ս:
- Չէ, մերսի:
- Սոված չե՞ս:
- Չէ:
- Պարզ է: Էլ չես հազում, հա՞, ոնց որ:
- Ի՞նչ ես ուզում: Տեսնում ես՝ զբաղվա՛ծ եմ:
- Տեսնում եմ... Չէ, անգինս, ես ոչ միայն տեսնում եմ, այլ նույնիսկ զգում եմ, թե որքան զբաղված ես: Ուզում էի ասել, որ ինձ ոչինչ չի եղել, ոչ մի տեղս էլ չի ցավում, պարզապես մեքենան է համարյա ջարդուխուրդ եղել:
- Ըհըն,- անփութորեն ասաց տղան՝ կլանված ինչ-որ կնոջ նկարի նայելով:
- Դու ինձ չես լսում նույնիսկ,- հուսահատված շշնջաց աղջիկը:
Շշնջոցը հնչեց այնքան բարձր, թվում էր, թե նույնիսկ պատերն են արձագանքում: Տղային այն ավելի շուտ ֆշշոց թվաց, բայց նա, իհարկե, չկորցրեց իրեն:
- Ես մեղավոր չեմ, որ դու մեքենա վարել չգիտես: Ի՞նչ ես ուզում: Վեր կենամ ճակատդ համբուրե՞մ, որ մեքենան խփել ես:
Հատ-հատ արտասանված, արհամարհանքով լի բառերը թրերի պես մխրճվեցին հոգու մեջ: Սենյակը սկսեց աղաղակել անտեսանելի ձայներով: Աղջիկը լցվում էր այդ ձայներով, ակնթարթ ակնթարթի ետեվից հասունանում էր անսպասելին:
- Հա՛, ուզում եմ:
Տեսախցիկն ինչ-որ անտեսանելի թեվերով նետվեց դեպի տղան, դրան հետեվեցին բազմաթիվ իրեր: Վայրենացած աչքերը ոչինչ չէին տեսնում, ոչինչ չէին կլանում: Հետո քայլեր էին... Շատ արագ հեռու, շատ հեռու տեղ փախչող քայլեր: Դրսում անձրեվ էր: Անձրեվ էր ներսում: Անձրեվ էր այտերի վրա: Ոտքերը վազեցին մոտակա այգին: Քամին ոռնում էր՝ արձագանքելով հոգում: Ուժասպառ նետվեց խոտերին ու սկսեց լաց լինել: Շուրթերն ինչ-որ բառեր էին շշնջում. «Ատում եմ, ատում եմ... Ես սխալ չէմ... Ինչու՞... Ինչու՞...»: Ամեն մի «ինչու»-ն ավելի ու ավելի բարձր էր հնչում, ավելի սպառնալից:
Պառկեց խոտերի մեջ, տերեվները կաթիլների հետ պար էին բռնել շուրջը, իսկ ուղեղն անասելիորեն սղոցում էր մի միտք. «Ինչու՞ ապրեցի»:
Շուրջ հարյուր կիլոմետր դեպի հարավ, ինչ-որ մեկի տանը հեռախոսը պահանջկոտ զնգաց.
- Ողջու՜յն, ինչպե՞ս ես: Ամուսինդ տանը չի՞: Եղա՛վ: Դե ուրեմն այս գիշեր կգամ...

Ավելացվել է 9 րոպե անց

Ինչքան հասկացա Ամերիկայում ես, ինչ տխուր է էտդեղ, արի Հայաստան ստեղ կյանքն ուրախ է:
բայց շատ լավն էին ապրես

այո, 6 տարի ապրել և ստեղծագործել եմ ԱՄՆ-ում. Հիմա ապրում եմ Հայաստանում ժամանակավոր :hands

և ընդհանրապես, շնորհակալություն բարի խոսքերի համար բոլորին ;):oy

Ծով
14.04.2008, 00:12
Պատկերավոր ես գրում ու ամենակարևորը ասելիքդ տեղավորում արձակային լակոնիզմում...
հետաքրքիր են..շարունակի'ր...:)

Hripsimee
14.04.2008, 14:17
Շնորհակալ եմ Alize'e. :)))

Ավելացվել է 1 րոպե անց
Անհաջողակը

Զընգ, գընգ: Հեռախոսն էր: Ինքնաբերաբար պատասխանեցի.

-Համար չորս կլինիկա, Մայան լսում է:

-Վայ, բարև բարև Մայա ջան: Ինչպե՞ս ես, - լսվեց կամացուկ ու վախվորած կնոջ ձայնը:

«Ըհըն, տեսնես հիմա ի՞նչ է ուզում»,- մտածեցի ես:

-Ողջու՛յն, տիկին Սմիթ, ինչպե՞ս եք: Ես լավ եմ շնորհակալություն,- զվարթորեն ծլվլաց ձայնս խոսափողի մեջ:

Կողքիս նստաց բուժքույրը, ձեռքերի ու շուրթերի անձայն շարժումներով փոխանցեց, «Աստծու սիրուն, ես այստեղ չեմ»:

-Ո՛չ, ո՛չ, տիկին Սմիթ, ցավում եմ, բայց Ալվինան տեղում չէ: Բժշկի ե՞ք ուզում գալ: Իհարկե: Չկազդուրվեցիք հ՞ա ձեր կոտրվածքից: Ահ, այժմ էլ աջ բազուկն եք կտրել: Ախ, ինչպիսի անհաջողություն: Չի՛ կարող պատահել: Մի՞թե ձեր չարաճճի շնիկի հերթական կծածն է? Իհարկե, հենց հիմա կտեսնեմ թե ո՞ր բժիշկն ազատ ջամանակ ունի ցուցակում:

Մատներիս թեթև շարժումով համակարգչի էկրանին հայտնվեց այնքան ծանոթ հիվանդի պատմությունը: Ես հերթական անգամ զարմացած նայում էի տիկին Սմիթի վերջին 5 ամսվա հիվանդության պատմությունը. չկար բժիշկ մեր մեծածավալ կլինիկայում, որ տիկինը չէր այցելել այդ կարճ ջամկետում: Վերջին անգամ մոտ 2-3 օր առաջ էր եկել ոտքի կոտրվածքի վերաստուգման համար:

-Տիկին Սմիտ, հիշու՞մ եք, մոտ երկու ամիս առաջ հանդիպել եք բժիշկ Շվայցին: Այո՛, այո՛, այն երիտասարդ ևրոպացի բժիշկը, որը բուժում էր ձեր, թունավոր սնկեր ուտելու հետևանքով առաջացած ստամոքսացավերը: Է՞լ ով ունենք այսօր հերթապահության: Հիմա, մեկ վարկյան:

Ալվինան, ափը բերանին դրած, անդզայն ծիծաղում էր, իսկ ես հազիվ էի զսպում ծիծաղս:

-Այ, հենց նոր նկատեցի, որ դուք չեք հանդիպել մեր նորագույն բժշկուհուն: Նա նոր է ստացել իր դիպլոմն ու մեզ մոտ վերապատրաստավորում է անցնում: Անու՞նը: Բժիշկ Մակգուայեր: Ահա, հրաշալի երիտասարդ բժշկուհի է, բոլոր հաճախորդներն էլ գոհ են նրանից: Սիրով կկազմակերպեմ, հենց այս երեկո նա է հերթապահ: Ի՞նչ կասեք եթե ժամը 3-ին ձեզ հերթագրեմ: Եղավ, շատ բարի: Դե կտեսնվենք, տիկին Սմիթ: Առողջություն եմ մաղթում: Ցտեսություն, - և կախեցի խոսափողը:

Կոխքիս հավաքված անձնակազմի բամբասկոտ ամբոխն սկսեց ծիծաղալ.

-Բժիշկ Մակգուայերն էլ կստանա տիկին Սմիթի օրհնությունը,- սրամտեց Ալվինան, և բոլորս լիաթոք ծիծաղեցինք:

Տիկին Սմիթը կախեց խոսափողն ու փռվեց բազմոցի մետաքսյա ծածկոցին: Երանավետ ժպիտը դեմքին նա վերհիշում էր Մայայի հետ խոսակցությունը: «Ի՜նչ հրաշք աղջիկ է», - մտածեց նա: Մատներն անորոշ խաղում էին ծածկոցի կախոցների հետ: Աչքեր@ բարձրացրեց: Շուրջը շքեղ զարդարված հյուրասենյակն էր: Անձնագրում գրված տարիքին անհամեմատ՝ երիտասարդ այրու դեմքը մռայլվեց մի պահ:

Արթնացել էր արևի ոսկեգույն շողերի ծակոծներից: Սպասուհին մատուցեց հրաշալի նախաճաշ: Դրսում արտակարգ գարնանային եղանակ էր: Արևը փայլում էր ամբողջ ուժով, պատուհանից դուրս երևում էր հրաշալի այգին, որտեղից լսվում էր թռչունների ուրախ ճռվողյունը: Սակայն տիկինն ուրախ չէր ամենևին: Ոչ ոք չկար, որ կկիսեր այդ հրաշալի գարնանային օրն իր հետ: Գործարանային մագնատի երիտասարդ այրին չուներ երեխաներ, չուներ ծանոթներ. նա բոլորից վախենում էր: Ամուսնու մահից հետո հեռախոսը համառորեն լռում էր ժամեր, օրեր, նույնիսկ շաբաթներ շարունակ: Ոչ ոք չէր հիշում դժբախտ միլլիոնատիրուհուն: Ոչ ոք նրան չէր սիրում: Հարկավոր էր մի բան ձեռնարկել. հո չէ՞ր կարող միայնակ անց կացնել այսքան գեղեցիկ օրը: Միակ մարդիկ, որ հատկացնում էին իրեն ժամանակ, որ հասկանում էին և չէին մեղադրում իրեն ամուսնու մահվան մեջ՝ իր բջիշկներն էին համար չորս կլինիկայից և բարեհամբույր անձնակազմը: Տիկնոջ աչքերն անգամ արցունքով լցվեցին՝ հիշելով նրանց ժպիտներն ու հոգատար հայացքները, բայց ցավոք հենց այնպես նրանց այցելել չէր կարելի, ամեն անգամ առիթ էր պետք:

Սենյակի անկյունից լսվեցին ժամացույցի զանգերը՝ ուղիղ ժամը մեկն էր: ՈՒշքի եկավ մտքերից: Նայեց բազմոցի կողքին դրված սեղանին, որի վրա սպասուհին կարծես պատահականորեն թողել էր մրգերի դանակը: Շատ արագ դանակը հայտվեց ձախ ձեռքում, տիկինն ուղեխ կծեց ներքևի շրթունքը, և արյունը շատրվանի պես դուրս ցայտեց աջ ափի միջից:

-Ջե՛յն, Ջե՛յն, - կանչեց սպասուհուն, որը միանգամից հայտնվեց սենյակում՝ կարծես դռների ետևում տաքնված լիներ, - Վարորդին կարգադրեք մեքենան պատրաստել, բժշկի ենք գնում: Ինձ էլ սրբիչ բերեք, ձեռքս կտրեցի: Չեմ հասկանում, ինչու՞ էք այդքան սուր դանակ դրել միրգ կտրելու համար:

Սպասուհին ներողություն խնդրեց, ապա թախծոտ հայացքը նետեց մրգերի բյուրեղապակյա սկուտեղին, որին տիկինն ամենայն հավանականությամբ բոլորովին չէր էլ դիպչել: Հետո դուրս վազեց, վարորդին կանչելու:

Էլի էի կարդացել սա:Տեսնես որտեղ?:)

Ռուֆուս
14.04.2008, 14:29
Էլի էի կարդացել սա:Տեսնես որտեղ?:)

ՄայՀայաստանում COBA-ն էր տեղադրել: Ու մինչև վերջ չասեց, թե որ մայհայաստանցու գրածն էր: :)

Շատ լավն է....

Փիսիկ ջան, քո մայհայաստանի նիքը կասես? :)

Hripsimee
14.04.2008, 14:48
ՄայՀայաստանում COBA-ն էր տեղադրել: Ու մինչև վերջ չասեց, թե որ մայհայաստանցու գրածն էր: :)

Շատ լավն է....

Փիսիկ ջան, քո մայհայաստանի նիքը կասես? :)
Ճիշտա,հիշեցի::)

Փիսիկ
15.04.2008, 20:41
:) բարև բոլորին
այո, իսկապես Վահագ@ դրել էր գրվածքներս ՄայՀայաստանի ֆորումում:
Իրականում, պատմվածքներ@ սկսել եմ գրել Հայուհի օնլայն կանացի ամսագրի համար, ու այդտեղից էլ շարունակվեց:

Հայկ ջան, անունս, որ չասեմ հուսով եմ չես նեղանա =)
Ալիզե :)

Ավելացվել է 16 րոպե անց
վերջին գրածս... 2007ի օգոստոսին


ՍԻՐՈՒՑ ԱՌԱՎԵԼ

Նվիրում եմ՝ Ա.-ին:

-Որտե՞ղ էիր,- գազազած կենդանու պես հարձակվեց:
-Դրսու՛մ, - փնթփնթաց քթի տակ:
-Դրսում՝ որտե՞ղ, - պահանջեց:
-Բաց թող, ցավեցնում ես, - աղերսեց:
Չէր կարողանում բաց թողնել: Թվում էր թե բաց թողնի՝ կանէանա թե ինքը, թե՝ աղջիկը: Կարոտել էր: Ափով դիպչեց այտերին. արցունքների թաց արահետներն ուղեկցում էին դեպի բաց վիզը:
-Սիրում եմ քեզ, - շշնջաց՝ աղերսելով:
-Գիտեմ, բայց բաց թող, չեմ ուզում, - արդեն պահանջեց աղջիկը:
Ձեռքերը կախարդվածի պես չէր կարողանում կտրել մոմե մարմնից: Աղջիկը կամացուկ սեղմվեց պատին: Զգում էր նրա ամեն մի շունչը: Լուսնի այլասերված շողերը գաղտնի շոյում էին մուգ մազերն ու համբուրում շուրթերը գունատ աղջկա: Խանդում էր, խելագարի պես խանդում էր անգամ լուսնի շողերին: ՈՒզում էր բռնել ու խեղդել այդ աներևույթ ձեռքերին, որ իր փոխարեն գուրգուրում էին մարմինն աղջկա և, միգուցե նույնիսկ, հասկանում նրա խառնաշփոթ հոգին:
Դեմքը լուսնի կողմ թեքած՝ աղջիկը լռում էր համառորեն, կարծես ուզում էր անտարբեր թվալ: Տղան բարձրացրեց ափը, «Հիմա կխփի», - սոսկաց մի պահ: Չխփեց: Հարվածն անավարտ թողեց մերկ ուսերի վրա: Ձեռքը նույնիսկ չէր դիպչում մաշկին, բայց զգում էր աղջկա մորթու անտեսանելի ձգողականությունը. ձեռքերն ուղակի մագնիսի պես քաշվում էին դեպի աղջիկը: Երկուսն էլ անկարող էին դիմանալ գայթակղությանը: Թվում էր թե բարկությունն ու ատելությունը ծնել էին մի այլ բնական թուլություն, կամ գուցե՝ կարիք:
Ծարավից խելագարված արնախումի պես հարձակվեց բաց վզի վրա՝ համբուրելով ու կծելով թափանցիկ մաշկը: Ձեռքերն ազատոություն ստանալով՝ սողոսկեցին ամենուրեք, որ վերստին հայտնագործեին այդքան ծանոթ ու հարազատ մարմնի ամեն մի գալարն ու թեքությունը: Կամացուկ հառաչեց ՝ տրվելով կրքին, տրվելով սիրուն: Սահեցին պատերով, գլորվեցին հատակներով: Այլասերված լուսինը չփորձեց անգամ աչքերը փակել ու նայում էր կլանված: Լուսինը գլորվում էր նրանց ետևից և գտնում նրանց՝ ամեն անկյունում՝ գգվանքով պարուրելով սիրահարների տաքացած մարմինները: Գիշերը լի էր հազար ու մի վայրերով: Գիշերը լի էր հազար ու մի հառաչներով: Հազար ու մի գիշերներ լի էին եղել ու լինելու կրքով ու գգվանքով: Բայց վաղը նորից առավոտ էր գալու: Եվ այս անգամ արդեն արեգակի ծակծկող մատներն էին ներթափանցելու աղջկա մաշկի տակ, խաղալու էին նրա մետաքսյա մազերի մեջ: Փոքրիկ սենյակը լի էր աղջկա անհոգ մշմշոցով: «Տեսնես ու՞մ մասին է երազում», - կասկածանքի որդը խարտոցում էր ուղեղը: Նայում էր իր սիրտը գրկած փոքրիկ ափին, ամուր ուսերին հենված գեղեցիկ գլխին, իսկ ներսում անվերջ աղմուկ էր սիրո ու խանդի միջև:Կամացուկ վերջին համբույրը գողացավ քաղցրահամ շուրթերից: Փերին ժպտաց քնի մեջ՝ թերևս վերջին անգամ: Հորիզոնն արյունոտվում էր նորածին արեգակի բոսորագույն շողերից: Ամուր էին ձեռքերը, շատ ամուր: Աջ ձեռքով շոյեց վարդագույն այտերը: Հետո ափը սեղմեց շուրթերին ու քթին ամուր՝ իր սիրուց ավելի զորեղ խանդի ուժով:
***
Բանտախուցի խոնավ պատին լուսինը շողերով նկարում էր աղջկա պատկերը: Լուսինը փնտրում էր գեղեցիկ աղջկան՝ ցավից ծերացած տղամարդու կողքին: Լուսինը կարոտել էր նրան: Մի միտք սղոցում էր հոգին արդեն տասնհինգ տարի. «Ավելի լավ էր հենց սկզբում պարզապես ապտակեի»:

Փիսիկ
01.02.2010, 06:03
Անգույնություն



նայում եմ հոգնած աչքերին,
-հո դու ապուշ չէ՞ս: Կցավացնես!
-հա ի՞նչ անենք: թող մի քիչ էլ ցավա: հո կիմանամ հասկացել ես սխալներդ:
-ես սխալներ չեմ գործում քո հանդեպ, - կատաղած գոչեցի:
-դու ինձ չես սիրում:
-ի՞նչ գիտես, որ չեմ սիրում:
-զգում եմ:
-բա ու՞մ եմ սիրում, տափակի մեկը:
-չգիտեմ ում, բայց ոչ ինձ: իսկ դու գիտե՞ս թե ում ես սիրում:
-չէ՛, չգիտեմ,- ամաչեցի:
-լավ, լավ, մի տխրիր, ես միևնույնն է քեզ հավեժ եմ սիրելու, ի՜նչ է անես, ինձանից պրծում չկա: Իմ սերն անընդհատ է քեզ հետևելու:
-ի՜նչ մի ռոմանտիկայա մոտդ: Երանի քեզ, որ էդքան պարապ ես:
-ես պարապ չեմ: ես միշտ զբաղված եմ:
-ինչո՞վ, - զարմացա:
-սպասելով: Քեզ սպասելով: Եվ հիմա իմ սպասումը վերջացել է՝ դու ինձ մոտ ես եկել, բայց ես հեռանում եմ:
-Մի գնա, - աղաչեցի:
Զրուցակցիս աչքերում արցունքներ հայտնվեցին,
-Ախր իմ մնալը ոչինչ չի փոխում այլևս քո կյանքում: Դու այլևս ինձ չէս պատկանում, այլ նրանց, - զզվանքով խայթեց նա:
-Էլ մի՛: Նրանք, հա, նրանք: Մի բառ ես գցել բերանդ: Ես նրանցը չեմ՝ ես բոլորինդ եմ:
-Այ դրա համար էլ մեկդ երկու չի դառնում՝ հազար կտոր ես քեզ անում ու բաժանում բոլորներին. վերջում ինձ ոչինչ չի մնում, բացի մի քանի թերմացքներից:
-Իսկ ի՞նչ ես առաջարկում անեմ: Մի կերպ պետք է ապրել: Ես էլ էսպես եմ ապրում:
-Ապրիր, ես էլ քեզ չեմ խանգարի քեզ՝ իմ մասին անվերջ հիշեցնելով:
-Չէ՛, դու ինձ պետք ես... Շատ ես պետք, երբեմն: Հատկապես, երբ կորցնում եմ գույներ տեսնելու ունակությունս, էլ ոչինչ չի երևում բացի կաղապարներից: Նայում եմ շուրջս միայն կաղապարներ են, իսկ գույները վերացել են: Դժգույն կախապարնե՜ր: Զզվելս է գալիս:
-Բայց դժգույնն էլ է գույն, հարգելիս: Նա էլ էդպիսի «գույն» է՝ դըժ:
-Բայց ես անդըժություն եմ ուզում!
-ՈՒրեմն միայն դրա համար ես հա՞ ինձ պահում:
-Մի նեղացիր, խնդրում եմ:
-Չեմ նեղանում, մտածելու առիթ ես տալիս: Եթե այդքան հոգնել ես, ինչու ինձ մոտ ավելի հաճախ չե՞ս այցելում:
-Կախապարներն ինձ սիրում են: Շատ են սիրում: Ինձ միայն բավական է, որ քո մասին հիշեմ ու իմանամ , որ կաս, կողքիս ես:
-Քեզ դժգույն սերը պետք է՞:
-Չգիտեմ: Բայց նրանց իմ գունավոր սերն է պետք, որ ապրեն, գոյատևեն:
-Ե՞րբ ես սկսելու մեզ համար ապրել: Հոգնում եմ միայնությունից:
-Կներես:
-ՈՒրիշ ընտրություն էլ չունեմ: Դու ինձ այլևս ոչ մի ընտրություն չես թողնում:
Հեռախոսն անհանգիստ դռռաց՝ զարթուցիչս էր:
-ՈՒ՜ֆ, սկսվեց: Գնա խնդրում եմ:
-Կգնամ, միայն թե, դու մի հեռացիր:
-Դու ինձանից լավ գիտես, որ ոչ մի տեղ էլ չէի գնալու: Մենք առանց իրար չկանք: Երբ վերադառնաս, ես կրկին այստեղ կլինեմ:
-Շնորհակալություն:
-Իհարկե:
-Սիրում եմ քեզ:
Հոգոց հանեց,
-Գիտեմ: Գնա: Կաղապարներդ սպասում են, - խայթեց կրկին, բայց առանց թույնի այս անգամ:
-Ես կվերադառնամ,- պատասխանեցի ու արագ վեր կացա տեղիցս, որ հերթական անգամ շպրտվեմ կենցաղային առօրեականության մեջ՝ հայլու մեջ թողնելով ինձ այդքան պակասող խենթությունս: