Դիտել ողջ տարբերակը : Անհրաժեշտ են մոդերատորներ
Տարբեր բաժիններում անհրաժեշտ են մոդերատորներ: Առայժմ խնդրում եմ թեկնածություններ առաջարկել կրոն, քաղաքականություն և երաժշտություն բաժինների համար:
Ընդ որում հաշվի առնելով, որ կրոն և քաղաքականություն բաժիններում ցանկալի է, որ մոդերատորը լինի նյութի գիտակ, բայց չունենա համապատասխանաբար հստակ կրոնական և քաղաքականական կողմնորոշում: Ցանկալի է, բայց ոչ պարտադիր, քանի որ անկախ ամենի ինչից մոդերատորի համար կարևորագույնը անաչառությունն է:
Քաղաքականություն բաժնում առաջարկում եմ Գալաթեային
Կրոն բաժնում Մտահոգին
Կրոն – Monk
Քաղաքականություն – Տատ
Երաժշտություն – Raedwulf
Քաղաքականություն բաժնում առաջարկում եմ Գալաթեային
Կրոն բաժնում Մտահոգին
շատ զգացված եմ Դիվի:)
բայց ես մոդերացու չեմ.. անաչառ չեմ կարող լինել...
malaletka
14.09.2008, 19:47
Կրոն ու Քաղաքականության համար իմ կարծիքով դ=վար թե համապատասխան մարդ գտնեք :P
իսկ այ երա=շտությունը մի քիչ հեշտ ա՜ ես էլ եմ Հայկի /Raedwulf/ թեկնածությանը կողմնակից :B
Կրոն – Monk
Այվի, շնորհակալ եմ, բայց ինձնից մոդերատոր դուրս չի գա: :)
Ինչքանով ես եմ հասցրել կարծիք կազմել, Կրոն բաժնի մոդերատորի շատ լավ թեկնածու է Արշակը: Կառաջարկեի նաև Աստղի թեկնածությունը:
Մյուս բաժինների վերաբերյալ դժվարանում եմ բան ասել:
impression
14.09.2008, 20:12
Երաժշտություն բաժնում ինձ էլ է թվում, որ Raedwulf-ից լավին չնեք գտնի, համ տեղյակ է, համ մշտապես նոր բաներ է լսում, զարգանում, համ էլ կկարողանա անաչառ լինել:
Այվի, շնորհակալ եմ, բայց ինձնից մոդերատոր դուրս չի գա: :)
Շատ լավ էլ դուրս կգա, ես համոզված եմ։ :) Էնքան լավ կլինի, եթե դու լինես... Իմ կարծիքով Ակումբի այդ բաժնի վրա դա մեծ դրական ազդեցություն կունենա։ Կոնկրետ ես ուրիշ ավելի հարմար կամ անգամ քիչ, թե շատ հարմար թեկնածու չեմ տեսնում...

և Չուկի խնդրանքը
չունենա համապատասխանաբար հստակ կրոնական … կողմնորոշում
Հիմա Մոնկը կարծես թե ունի կրոնական կողմնորոշում չէ՞ :):
Այս կտրվածքով կարծում եմ լավագույնը նյութին գիտակ աթեիստի /ինկատի չունեմ մեր ակումբակից Աթեիստին/ ընտրությունն է ով է իմ կարծիքով Մտահոգը : Բոլոր դեպերում աթեիզմը կրոնական կողմնորոշում չէ ;)
Շատ լավ էլ դուրս կգա, ես համոզված եմ։ :) Էնքան լավ կլինի, եթե դու լինես... Իմ կարծիքով Ակումբի այդ բաժնի վրա դա մեծ դրական ազդեցություն կունենա։ Կոնկրետ ես ուրիշ ավելի հարմար կամ անգամ քիչ, թե շատ հարմար թեկնածու չեմ տեսնում...
Նախ` ես շատ գլուխ չեմ հանում նման բաներից, փորձառություն չունեմ: Հետո` անսպասելի պատճառները կարող են ստիպել ժամանակ առ ժամանակ բացակայել ինտերնետից: Եվ բացի դրանից` ես հոգևորական եմ, դա կարող է շատերի մոտ կասկած առաջացնել օբյեկտիվությանս հարցում. չէ որ գրառում անողները կարող են պատկանել տարբեր դավանանքների կամ կրոնական հարցերում այլ հայացքներ ունենալ:
Բայց ամեն դեպքում խիստ զգացվում եմ: Կրկին անգամ շնորհակալություն::)
Կրոն – Monk
Սխալ եմ համարում մի բաժինը հանձնել կրոնական մի ուղղության հետնորդին:
Նա չի կարող օբյեկտիվ լինել:
Եթե Monk-ը կարողանա, օրինակ, աղանդներին անվանել կրոնական կազմակերպություն, կամ հաղթահարել այն հանգամանքը, որ խղճի ազատությունը դոմինանտ արժեք է, ապա ես էլ նրանից լավ թեկնածու չեմ տեսնում` ընդհանուր հավասարակշռվածության եւ ինտելեկտուալ մակարդակներից ելնելով:)
Yellow Raven
14.09.2008, 20:25
Քաղաքականություն բաժնում համաձայն եմ ԱյՎիի կարծիքի հետ, ես էլ եմ առաջարկում Տատի թեկնածությունը:
Երաժշտությունում իմ կարծիքով Ռաեդվուլֆնա միանշանակ:
Կրոնում էլ կարամ իմ թեկնածությունը առաջադրեմ? Համարյա ամեն օր բոլոր թեմաները կարդում եմ...
:):)
և Չուկի խնդրանքը
Հիմա Մոնկը կարծես թե ունի կրոնական կողմնորոշում չէ՞ :):
Այս կտրվածքով կարծում եմ լավագույնը նյութին գիտակ աթեիստի /ինկատի չունեմ մեր ակումբակից Աթեիստին/ ընտրությունն է ով է իմ կարծիքով Մտահոգը : Բոլոր դեպերում աթեիզմը կրոնական կողմնորոշում չէ ;)
Այո, աթեիզմը կորնական կողմնորոշում չէ, ասեմ ավելին` կրոնի հետ որեւէ կապ չունի:))
Ես կառաջարկեի Աստղին։ Բավականին սթափ, ոչ դյուրագրգիռ և անկողմնակալ անձնավորություն է՝ ինչքան ինձ հաջողվել է շփվել նրա հետ ֆորումային տարածությունում։
Այո, աթեիզմը կորնական կողմնորոշում չէ, ասեմ ավելին` կրոնի հետ որեւէ կապ չունի:))
Ո՞նց կապ չունի: Դա իրականում հակա - Կրոնն է: Նրանք երկուսը դիպոլ մարմին են: Առանց կրոն չի լինի աթեիզմը, իսկ առանց աթեիզմ կինքնաոչնչացվի կրոնը :)
Ավելացվել է 2 րոպե անց
Ես կառաջարկեի Աստղին։ … ոչ դյուրագրգիռ
:o իմ իմացած Աստղից բացի ուրիշ Ա՞ստղ էլ կա Ակումբում :D:
Աստղ-Կրոն
Տատ-Քաղաքականություն
Ամառու-Երաժշտություն
Yellow Raven
14.09.2008, 20:33
Աստղնա ոչ դյուրագրգիռ?http://www.akumb.am/images/smilies/shok.gif
Երևի Սպորտ բաժինը չես կարդում:D
Ամառու-Երաժշտություն
ծանոթով գործիա տեղավորում
impression
14.09.2008, 20:33
Աստղ-ին հեչ մոդեր չեմ տեսնում, նա չափազանց հեշտ է բորբոքվում, անաչառ լինել, ըստ իս, երևի թե չկարողանա:
Աստղնա ոչ դյուրագրգիռ?[IMG]Երևի Սպորտ բաժինը չես կարդում:D
Սամոն ա սադրում:D
Ուրվական
14.09.2008, 20:36
Առաջարկներից ամենահետաքրքիրն ինձ թվում է Տատ-ի թեկնածությունը: Կարելի է մտածել:
Սխալ եմ համարում մի բաժինը հանձնել կրոնական մի ուղղության հետնորդին:
Նա չի կարող օբյեկտիվ լինել:
Կրոնական լինելը կարծում եմ չի խանգարի այս բաժնում մոդերություն անելուն. մարդը ունի տեղեկություններ ու գիտելիք, ինչը շատ տեղին է։ Կարևոր է, չլինել ֆանատիկ։ Իսկ կողմնապահությունը չի որոշվում հոգևորական լինելով կամ չլինելով։ Այդ դեպքում աթեիզմն էլ է ենթադրում որոշակի կրոնական դիրքորոշում, ավելի կոնկրետ՝ հակակրոնականություն և անհավատություն, ու դեռ ավելի վատ՝ առանձնապես ոչ մի կրոնական գիտելիք էլ չի ներառում։ :)
Էս բոլորից միայն հետևյալի հետ եմ համաձայն
Երաժշտություն – Raedwulf
Բայց եթե ուզում ա Հայկոն:think
Ուլուանա
14.09.2008, 20:38
ivy–ի առաջարկած խումբն ինձ էլ դուր եկավ։
Monk–ի մասին ես էլ էի մտածել՝ որպես «Կրոն» բաժնի մոդերատորի։ Բայց կարծում եմ, որ եթե մարդն ինքը գտնում է, որ իրենից լավ մոդերատոր դուրս չի գա, ուրեմն գուցե մի բան գիտի։
Առաջարկում եմ նաև Ihusik–ի թեկնածությունը։ Էդ բաժնում, բացի հավասարակշռված լինելուց, հարկավոր է նաև խիստ հանդուրժող լինել, ընդ որում հանդուրժողականությունը վերաբերում է թե՛ ընդհանրապես մարդկանց նկատմամբ վերաբերմունքին, թե՛ այլ կրոնների նկատմամբ վերաբերմունքին, քանի որ բաժինն ամեն դեպքում կրոնին է նվիրված, ոչ թե քրիստոնեությանը։
Տատի քաղաքական գրառումներին առանձնապես ծանոթ չեմ՝ այդ բաժին հազվադեպ մտնելու պատճառով, բայց դատելով մյուս բաժիններում արած նրա գրառումներից՝ բավական հաջող մոդերատորության թեկնածու է՝ հանգիստ, հավասարակշռված ու խելացի։ :) Մնում է՝ ինքն էլ չհրաժարվի։ Տատ, տես, հա՜, դու Monk–ի բերած պատճառաբանության հնարավորությունը չունես. քեզ` որպես մոդերատորի, տեսնող ա եղել։ :))
Raedwulf–ի անունը կարդալիս նույնիսկ զարմացա, որ մտքովս չէր անցել ինքը, որովհետև շատ հարմար թեկնածու եմ համարում. համ բավական ակտիվ է այդ բաժնում, համ էլ հանգիստ ու հավասարակշռված։
Պահո՜ :), էս ինչքան մարդ Աստղի թեկնածությանը արձագանքեց։
Մոռացել էի բաժինը գրել՝ Կրոն։
Չգիտեմ ով ինչպես, բայց, կրկնում եմ, ինչքան ես եմ իր հետ շփվել ֆորումի թեմաներում, շատ լավ տպավորություն է թողել վրաս։
Այնպես որ, շարունակում եմ առաջարկել նրա թեկնածությունը Կրոն բաժնում։ Եթե, իհարկե, ինքը համաձայն է։
Երևի Սպորտ բաժինը չես կարդում
Սպորտը՝ սպորտ, կրոնը՝ կրոն։
Համ էլ պատմությունից ուժեղա։
Կրոնական լինելը կարծում եմ չի խանգարի այս բաժնում մոդերություն անելուն. մարդը ունի տեղեկություններ ու գիտելիք, ինչը շատ տեղին է։ Կարևոր է, չլինել ֆանատիկ։ Իսկ կողմնապահությունը չի որոշվում հոգևորական լինելով կամ չլինելով։ Այդ դեպքում աթեիզմն էլ է ենթադրում որոշակի կրոնական դիրքորոշում, ավելի կոնկրետ՝ հակակրոնականություն և անհավատություն, ու դեռ ավելի վատ՝ առանձնապես ոչ մի կրոնական գիտելիք էլ չի ներառում։ :)
1. Ես չեմ էլ նշել, որ կընդունեմ միայն աթեիստի թեկնածություն:
2. Գիտելիքների մասով էլ կարող եմ քեզ վստահեցնել, որ ես ավելի շատ եմ ծանոթ քրիստոնեությանը, քան հայ ազգի մեծամասնությունը ("թշնամուդ պետք է լավ ճանաչես" ;) ):
Ո՞նց կապ չունի: Դա իրականում հակա - Կրոնն է: Նրանք երկուսը դիպոլ մարմին են: Առանց կրոն չի լինի աթեիզմը, իսկ առանց աթեիզմ կինքնաոչնչացվի կրոնը :)
Դու ասացիր: ՈՒղարկենք հակա- Կրոնականին` Կրոն բաժին, ինչպես գայլին ոչխարների հոտ: Բայց մեր դիալոգից դեմագոգիայի հոտ ա սկսում գալ;) Մեկս մյուսիս լավ էլ հասկանում ենք)
ChildOfTheSky
14.09.2008, 20:47
Կրոնի բաժնում Monk-ի թեկնածության կողմնակից եմ. կարծում եմ նա է այդ բաժինը ամենից շատ հետևողը:
Քաղաքականությունում նույնպես առաջարկում եմ Տատ-ին:
Երաժշտություն բաժնում շատ ուրախ կլինեմ Wista-ին տեսնել մոդեռատոր:
Մի հոգու էլ տեսա, որ այս թեման նայում է, հիշեցի, որ էլի (իմ կարծիքով) լավ մոդերատոր կլինի, հետաքրքիր մարդ է՝ Mitre։
Բայց չգիտեմ, թե որ բաժնում։ :esim Համենայն դեպս, եթե առաջդրվի որևէ բաժնում, իր օգտին կքվեարկեմ։
Դավայ Հայկա վ գլավնիե մուզիկանտի! :))
Իսկ մեր բակի տատիկները միշտ էլ եղել են ամենալավ քաղաքագետները! :))
Ուրվական
14.09.2008, 20:50
Կրոնի բաժնում Monk-ի թեկնածության կողմնակից եմ. կարծում եմ նա է այդ բաժինը ամենից շատ հետևողը:
Քաղաքականությունում նույնպես առաջարկում եմ Տատ-ին:
Երաժշտություն բաժնում շատ ուրախ կլինեմ Wista-ին տեսնել մոդեռատոր:
Հլը մի րոպե: Ոնց էի մոռացել: Հովս, դու քաղաքականությունում ամենալավն ես, քո հետ ինչքան էդ թեմաներով խոսացել եմ, միանշանակ կարողացել ես օբյեկտիվություն պահպանել: Նենց որ, քեզ առաջարկելու հարցում մինչև վերջ գնալու եմ, եթե հիմա "չէ" չասես:
Ուլուանա
14.09.2008, 20:53
Ես կառաջարկեի Աստղին։ Բավականին սթափ, ոչ դյուրագրգիռ և անկողմնակալ անձնավորություն է՝ ինչքան ինձ հաջողվել է շփվել նրա հետ ֆորումային տարածությունում։
Աստղ-ին հեչ մոդեր չեմ տեսնում, նա չափազանց հեշտ է բորբոքվում, անաչառ լինել, ըստ իս, երևի թե չկարողանա:
Չգիտեմ ով ինչպես, բայց, կրկնում եմ, ինչքան ես եմ իր հետ շփվել ֆորումի թեմաներում, շատ լավ տպավորություն է թողել վրաս։
Այնպես որ, շարունակում եմ առաջարկել նրա թեկնածությունը Կրոն բաժնում։ Եթե, իհարկե, ինքը համաձայն է։
Ես էլ եմ կարծում, որ Աստղը հեշտ բորբոքվող է ու դժվար թե կարողանա լավ մոդերատոր լինել, և դա կապ չունի լավ կամ վատ մարդ լինելու հետ։ Կարող է շատ լավ մարդ լինել ու շատ լավ ակումբցի, բայց մոդերատորության համար հարմար թեկնածու չլինել։ Աստղին լավ ակումբցի եմ համարում, բայց նրա մոդերատորությանը դեմ եմ։
ChildOfTheSky
14.09.2008, 20:53
Հլը մի րոպե: Ոնց էի մոռացել: Հովս, դու քաղաքականությունում ամենալավն ես, քո հետ ինչքան էդ թեմաներով խոսացել եմ, միանշանակ կարողացել ես օբյեկտիվություն պահպանել: Նենց որ, քեզ առաջարկելու հարցում մինչև վերջ գնալու եմ, եթե հիմա "չէ" չասես:
հա, բա ոնց :P :P :[
Yellow Raven
14.09.2008, 20:54
Իիիիիիի, բա ես:D
Ուրեմն նախ, աթեիզմը կրոնական կողմնորոշում է։ Ընդ որում աթեիստները ևս հաճախ շատ անհանդուրժող ու մոլեռանդ կարող են լինել։ Մասնավորապես ֆորումի աթեիստ անդամներից մեկը մի ժամանակ նույնիսկ այսպիսի առաջարկ էր արել, որ ֆուրումում մարդկանց անդամությունը հաստատելիս մի քանի ստուգիչ հարցեր տանք, ու հարցերից մեկն էլ սա էր. «Աստված կա՞», եթե պատասխանեց՝ այո, ապա անդամությունը չհաստատել։:D Բա՜…
Կարծում եմ, որ առավել կարևոր է ոչ թե կրոնական կողմնորոշումը, այլ այլոց կրոնական պատկանելության ու տեսակետների նկատմամբ հանդուրժողականությունն ու ոչ մոլեռանդությունը։ Ու բնականաբար նաև ընդհանրապես ցանկացած բաժնում մոդերատորի համար անհրաժեշտ հատկանիշներ՝ անաչառություն, հնարավորինս օբյեկտիվություն, հավասարակշռվածություն, կարգապահություն, բաժնի թեմաներից որոշ չափով գիտակություն և այլն։
Մի խոսքով, վերը ասածս հաշվի առնելով պաշտպանում եմ.
Monk–ի ու Ihusik–ի թեկնածությունը «Կրոն» բաժնի համար,
Տատի թեկնածությունը «Քաղաքականությունում»,
Raedwulf–ի թեկնածությունը «Երաժշտություն» բաժնում։
Մի խոսքով, վերը ասածս հաշվի առնելով պաշտպանում եմ.
Monk–ի ու Ihusik–ի թեկնածությունը «Կրոն» բաժնի համար,
Ես հրաժարվել եմ: Եվ թեկնածուների մեջ ինձ համար ամենահրամար անունը Ձերն է: Խնդրում եմ չհրաժարվել:
Եթե Աստղին համաձայն չլինեն, թող լինի Արշակ և Ihusik:
Հ.Գ. Ihusik-ին մոռացել էի: Նա էլ հարմար թեկնածու է:
Ուլուանա
14.09.2008, 21:00
Մի հոգու էլ տեսա, որ այս թեման նայում է, հիշեցի, որ էլի (իմ կարծիքով) լավ մոդերատոր կլինի, հետաքրքիր մարդ է՝ Mitre։
Բայց չգիտեմ, թե որ բաժնում։ :esim Համենայն դեպս, եթե առաջդրվի որևէ բաժնում, իր օգտին կքվեարկեմ։
Ընդհանրապես նախընտրելի է մոդերատորներ առաջարկել համեմատաբար հին անդամներից, քանի որ մոդերատոր ընտրելու համար ղեկավարությունը պետք է տվյալ մարդուն բավականաչափ ճանաչի ու վստահի։ Ես ինքս կոնկրետ Mitre–ից ընդհանուր առմամբ բավական լավ տպավորություններ ունեմ, բայց նրա նորեկ լինելը ստիպում է առայժմ չքննարկել նրա թեկնածությունը՝ որպես մոդերատորի՝ անկախ նրանից, թե ինչպիսի տպավորություն է թողել ներկայումս։ Ժամանակ է հարկավոր։
Ի դեպ, Աթեիստին էլ եմ հարմար թեկնածու համարում «Կրոն» բաժնի համար, միայն թե ինքն արդեն ուրիշ բաժինների համար առաջադրվել է, չգիտեմ՝ որքանով հարմար կգտնի «Կրոնում» էլ մոդերատոր լինել։ :think
Հա, ու մեկ էլ կարծում եմ, որ «Կրոն» ու «Քաղաքականություն» բաժիններում երկու մոդերատոր է պետք ու ավելի լավ կլիներ, եթե նրանց համապատասխանաբար կրոնական ու քաղաքական կողմորոշումները տարբեր լինեն։
Էդ առումով մտածում եմ, որ Monk և Ihusik, Ձայնալար և Տատ զույգերը հաջող կհամագործակցեին։:)
Աստղին լավ ակումբցի եմ համարում, բայց նրա մոդերատորությանը դեմ եմ։
Իսկ ես կողմ եմ :)
«Երաժշտություն» բաժնի համար միանում եմ Հայկօ–ի թեկնածությունն առաջարկողներին։
ես առաջարկում եմ Տրիբունին քաղաքականության բաժնում...
ես նրան ճանաչել եմ դեռևս մանկապարտեզից
Ընդհանրապես նախընտրելի է մոդերատորներ առաջարկել համեմատաբար հին անդամներից, քանի որ մոդերատոր ընտրելու համար ղեկավարությունը պետք է տվյալ մարդուն բավականաչափ ճանաչի ու վստահի։
Ախ, ահա՜ թե ինչ։ Ուրեմն պետք է մոդերատորի թեկնածությունը վաստակել, հա՞։ Լավ ճանաչելը, երևի face-to-face meeting–ն է :D Դիսկրիմինա՛ցիա :angry
Ոնց որ պոլիբյուրոյի ընտրություններ լինեն, ջահել (նորեկ) մարդիկ՝ նիխտ։ Ինքդ ասում ես՝ լավ տպավորություններ ունեմ այդ մարդուց, ես էլ։ Ու եթե հարցնենք, համոզված եմ՝ շատերը նույնը կասեն։ Հիմա ինչու՞ չի կարելի, որ այդ մարդը մոդերատոր լինի :esim
Իսկ ես կողմ եմ :)
«Երաժշտություն» բաժնի համար միանում եմ Հայկօ–ի թեկնածությունն առաջարկողներին։
Ոնց–որ թե Հայկօ մականվամբ ակումբցին չի առաջադրվել, այլ խոսքը Հայկ անունով Raedwulf ակումբցու մասին էր։ :)
«Երաժշտություն» բաժնի համար միանում եմ Հայկօ–ի թեկնածությունն առաջարկողներին։
:D Ապրես, ars83 ջան: Բայց դու առաջինն ես ու ոչ մեկին չես միանում, ցավոք: Էդ Հայկոն Raedwulf-ն ա, ես չեմ: Իմը կլօր օ-ով ա, երկշրթնային դիֆտոնգ ձայնեղ ձայնորդ պայթաշփական Օ :)): Ես Ռեդվուլֆի թեկնածությանը դեմ եմ, ինքը Բյորկ ա լսում: :D Սենց որ գնա՝ վաղը-մյուս օրը կսկսի թզբեխ ու եղունգ էլ պահել: ;)
Ոնց–որ թե Հայկօ մականվամբ ակումբցին չի առաջադրվել, այլ խոսքը Հայկ անունով Raedwulf ակումբցու մասին էր։ :)
Օյ :oy Raedwulf–ն էլ է լավ թեկնածու, իմ կարծիքով :think
Դե, եթե չի առաջարկվել, ապա ես եմ առաջարկում։ :ok
Հա, մոռացա ասեմ, «Երաժշտություն»–ում այնպիսի մարդ դրեք, որ դասականից հասկանա, էլի, փլիզ
ես առաջարկում եմ Տրիբունին քաղաքականության բաժնում...
ես նրան ճանաչել եմ դեռևս մանկապարտեզից
Ես էլ:
Ինկատի ուն եմ որ ճանաչել եմ:
Ու ինկատի ունեմ որ առաջարկում եմ
Ուլուանա
14.09.2008, 21:21
Ախ, ահա՜ թե ինչ։ Ուրեմն պետք է մոդերատորի թեկնածությունը վաստակել, հա՞։ Լավ ճանաչելը, երևի face-to-face meeting–ն է :D Դիսկրիմինա՛ցիա :angry
Ոնց որ պոլիբյուրոյի ընտրություններ լինեն, ջահել (նորեկ) մարդիկ՝ նիխտ։ Ինքդ ասում ես՝ լավ տպավորություններ ունեմ այդ մարդուց, ես էլ։ Ու եթե հարցնենք, համոզված եմ՝ շատերը նույնը կասեն։ Հիմա ինչու՞ չի կարելի, որ այդ մարդը մոդերատոր լինի :esim
Արս, լավ ճանաչել ասելով՝ ես ամենևին նկատի չունեի պարտադիր դեմ առ դեմ հանդիպումը ռեալում, սխալ ես հասկացել։ Եթե քեզ թվում է, թե ներկայիս կամ ընդհանրապես երբևէ մոդերատոր եղած անդամներից բոլորին ռեալում անձամբ ճանաչում ենք, ապա ասեմ, որ չարաչար սխալվում ես։ ;) Պարզապես որոշ ժամանակ է պետք, որ մարդն իրեն հնարավորինս լիարժեք ու բազմակողմանի դրսևորի, որպեսզի ղեկավարությունը համոզվի, որ տվյալ մարդուն կարելի է վստահել։ Ամեն դեպքում վիրտուալն այնպիսի ոլորտ է, որտեղ շատ ավելի հեշտ է սկզբնական լավ տպավորություն թողնելը, քան ռեալում, թեև, ինչ խոսք, երկու դեպքում էլ սկզբնական տպավորությունը կարող է խաբուսիկ լինել՝ հետագայում փոխվել։
Տեսակետները սպառվեցի՞ն :(
Egern.net
14.09.2008, 22:07
Տեսակետները սպառվեցի՞ն :(
քի՞չ են...
ես այս թեմաները մտնում եմ ամիսը մեկ, կամ 2 ամիսը մեկ, նայած :), դրա համար կարծիք չունեմ: (Քաղաքականություն ժամանակին մտնում էի, բայց էդ վաղուց էր, հիմա չգիտեմ ինչ է կատարվում)
քի՞չ են...
ես այս թեմաները մտնում եմ ամիսը մեկ, կամ 2 ամիսը մեկ, նայած :), դրա համար կարծիք չունեմ: (Քաղաքականություն ժամանակին մտնում էի, բայց էդ վաղուց էր, հիմա չգիտեմ ինչ է կատարվում)
Այո՛, քիչ է, այստեղ ցանկալի կլինի տեսնել բուռն քննարկում ու բազմաթիվ թեկնածություններ: Իսկ ի վերջո բացառված չէ, որ եթե ասենք մի բաժնի համար առաջադրվի հինգ թեկնածություն, նրանց համաձայնության դեպքում բացվի քվեարկություն ու ընդհանուր քվեարկությամբ ընտրվի նրանցից մեկը: Այնպես որ ես դեռ շատ տեսակետներ, կարծիքներ, թեկնածություններ կուզեի այս թեմայում տեսնել:
Ես կառաջարկեի Աստղին։ Բավականին սթափ, ոչ դյուրագրգիռ և անկողմնակալ անձնավորություն է՝ ինչքան ինձ հաջողվել է շփվել նրա հետ ֆորումային տարածությունում։
Սամոն ա սադրում:D
Այ մարդ մի բան էլ ինքնա սադրում :angry Պետրոս իմիջայլոց շատ ժամանակ դու էլ :P;)
Իսկ թեմայով կասեմ...
Կրոն – Մոնկ, բայց Վահիկնելա շատ հավասարակշռված տղայի տպավորություն թողել..
Մի մի բան ասեմ.. Ինչի չեք ուզում քրիստոնեական հավատքին դավանող մոդերատոր լինի.. չեմ կարծում որ նա ինչոր կերպ կարող է խոչընդոտել մնացած դավանաքների ու կարծիքների տեր մարդկանց.. վերջիվերջո ամենահանդուրժող կրոնին է դավանում..
Ու ինչքան հասցրել եմ նկատել ակումբի ամենահանգիստ մարդկանցից է :think
Դե երաժշտությունում Վուլֆը .. իրոք Դավնո պառա.. :ok
Քաղաքականության հետտ գործ չունեմ :D /չեմ ուզւոմ մեղքը վրաս վերցնեմ ինչոր մեկին առաջարկեմ :lol )
Երկնային
14.09.2008, 23:48
Կրոն բաժնում ինքս Մոնկից ավելի լավ մոդերատոր չեմ տեսնում ինքս, ու իրեն ճանաչելով ակումբցիներից ամենալավը` համոզված եմ, որ արտակագ մոդերատոր կլիներ` հավասարակշռված, պատասխանատու ու խելացի… Բայց քանի որ արդեն գիտեի, որ ինքը չի համաձայնվելու, սկսեցի մտածել, ու էն մտքին եկա, որ Արշակն էլ շատ լավ մոդեր կարող է լինել Կրոնում…
Երաժշտության բաժնում ամենահարմարը իսկապես Ռեդվուլֆին եմ տեսնում, էլի հավասարակշռված է, համ էլ լավ տեղեկացված է…
Քաղաքականությունից հեռու եմ, ոչ կարդում եմ, ոչ գրում, էդ բաժնում առաջարկներ չունեմ…
Աստղ-ին Կրոն բաժնում, համ քրիստոնեա է, համ էլ շատ գեղեցիկ աղջիկ է:)
Կրոն-Աստղ, Ihusik նաև Արշակ տարբերակն էլ կար՝երեքին էլ կողմ եմ:
Քաղաքականություն-dvgray, Տատ նաև Տրիբուն, Մտահոգ, Մարկիզ, Աստղ
Երաժշտություն-Raedwulf
Կրոն բաժնում Աստղը լավ թեկնածու է: Այս բաժնում կարելի է դիտարկել նաև ars83 և Տրիբունի թեկնածությունները: Կրոն բաժնի թեկնածուների համար ես գնահատում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողմնակիցներին և գիտակներին: Սա անաչառության վրա չի ազդի, քանի որ մեր եկեղեցին հայտնի է որպես ամենալիբերալ եկեղեցիներից մեկը:
Քաղաքականություն բաժնում Տատի թեկնածությունը չեմ ողջունում (ոչ մի անձնական խնդիր), կարծում եմ, որ նա շատ չի խորանում քաղաքական վերլուծություններում, այլ պարզապես մասնակցում է այդ թեմայում` էքսպրոմտով ներկայացնելով առաջին տպավորության, չստուգված մտքեր:
Կրոն-Աստղ, Ihusik նաև Արշակ տարբերակն էլ կար՝երեքին էլ կողմ եմ:
Քաղաքականություն-dvgray, Տատ նաև Տրիբուն, Մտահոգ, Մարկիզ, Աստղ
Երաժշտություն-Raedwulf
Զեմ ջան, այ հոգուդ մեռնեմ, ինձանից ի՞նչ մոդերատոր, սկի մի դյուզգյունի տպել չգիտեմ…:D:D:D
Զեմ ջան, այ հոգուդ մեռնեմ, ինձանից ի՞նչ մոդերատոր, սկի մի դյուզգյունի տպել չգիտեմ…:D:D:D
Կարծիք ունես՝ քո "տեսլականները" գրի , ինչ ես օֆֆտոպում:angry Որ գրում եմ մի բան գիտեմ:angry
Համեստություն չեմ ուզում անել, բայց ինձ համար մեծ պատիվ կհամարեմ Ակումբում մոդերացիա անել: Շատ զգացված եմ, որ էդքան անդամներ ինձ վստահում են էդ դժվար աշխատանքը ;) Շնորհակալություն
Քաղաքականությունում կուզենայի, որ լինեին Տատն ու Տրիբունը, մենակով դժվար կլինի, բայց երկուսով կկարողանան օբյեկտիվությունը պահպանել:
Կրոնում ամենահարմար թեկնածուները Monk-ն ու Արշակն են:
Իսկ երաժշտությունում ուզում էի առաջադրել Հայկօ-ին բայց էս տողերը կարդալուց հետո
Ես Ռեդվուլֆի թեկնածությանը դեմ եմ, ինքը Բյորկ ա լսում: :D Սենց որ գնա՝ վաղը-մյուս օրը կսկսի թզբեխ ու եղունգ էլ պահել: ;)
մինչև հոգուս խորքը վիրավորվեցի :( Համ էլ բազմազբաղ մարդ ես, բան ու գործ չունես, պետք ա Ակումբում մոդերացիա անես? ;) :D
Ամառուին եմ առաջադրում ;)
ի՞նձ :o ինչի՞)))
Քանի որ ես հայ առաքելական եկեղեցին չեմ համարում ամենալիբերալ (անձնական օբյեկտիվ կարծիք՝ հիմնավորված անձնական փորձով:)) ), դեմ եմ եկեղեցու հետ կապ ունեցող անձանց առաջադրմանը: Քանի որ մարդն ինչքան էլ փորձի անաչառ լինել, միևնույնն է, 100 տոկոսով չի կարողանա... տենց բաներ :) Նկատեցեք, որ պարզապես քրիստոնյա մոդեռ ունենալուն դեմ չեմ:
Raedwulf Չէ՛, Հայկ ջան, ես ոչ միայն չեմ հասցնի, այլև իրավունք էլ չունեմ որպես մոդերի թեկնածու առաջադրվելու. նույնիսկ մի ամիս չկա, ինչ գրանցվել եմ:oy: Իսկ Բյորկի ու թզբեխի պահը կատակ էր, բնականաբար ;):
Ձայնալար
15.09.2008, 16:19
«Երաժշտությունում» Wulf-ին կողմ եմ միանշանակ:
Քաղաքականությունում առաջարկվածներից Տատը շատ լավ տարբերակ է, իսկ չառաջարկվածներց Վիշապը: Երկուսն էլ շատ հավասարակշռված, տրամաբանված և զուսպ գրառումներ են անում:
Կրոն-Աստղ, Ihusik նաև Արշակ տարբերակն էլ կար՝երեքին էլ կողմ եմ:
Քաղաքականություն-dvgray, Տատ նաև Տրիբուն, Մտահոգ, Մարկիզ, Աստղ
Երաժշտություն-Raedwulf
Տատ:)
Իմ առաջարկությունից հանում եմ, քաղաքական թեմանների ոչ լուրջ վերաբերվելու ու մակերեսայնության համար::)
Ձայնալար
15.09.2008, 16:22
Տատ:)
Իմ առաջարկությունից հանում եմ, քաղաքական թեմանների ոչ լուրջ վերաբերվելու ու մակերեսայնության համար::)
Հապճեպ որոշում :)
Տատն ունի մեծ պլյուս որպես մոդերատոր՝ ոչ մի ճամբարից չի՝ հետևաբար «կլյաուզաները» քիչ կլինեն, չնայած մեկա լինելու են :D
Լավ ա, նայեցի...
Իրոք անչափ շնորհակալ եմ և շոյված, բայց... ես քիչ եմ մտնում, ժողովուրդ, ավելի ժամանակ վայ թե չգտնեմ, իսկ մոդերը պետք է հաճախ լինի ու ամեն բան կարդա:
Դեռ չէ: կներեք: Թողեք հենց այնպես գամ, էլի:(
ես էլ եմ Քաղաքականություն-ում Տատ-ին առաջարկում :oy
Կրոն-ում՝ Արշակին :)
Երաժշտություն-ում՝ Հայկին :)
Տատ:)
Իմ առաջարկությունից հանում եմ, քաղաքական թեմանների ոչ լուրջ վերաբերվելու ու մակերեսայնության համար::)
Բռնելու եմ՝ պոչդ կտրեմ:angry: Սամ տակոյ:)
Ձայնալար
15.09.2008, 16:26
Լավ ա, նայեցի...
Իրոք անչափ շնորհակալ եմ և շոյված, բայց... ես քիչ եմ մտնում, ժողովուրդ, ավելի ժամանակ վայ թե չգտնեմ, իսկ մոդերը պետք է հաճախ լինի ու ամեն բան կարդա:
Դեռ չէ: կներեք: Թողեք հենց այնպես գամ, էլի:(
Տատ, բայց ես մի թոռով չեմ հասցնում, արի օգնի էլի :( :oy
Բռնելու եմ՝ պոչդ կտրեմ:angry: Սամ տակոյ:)
Տատ:love, քեզ հեքիաթասացի դերը ավելի շատա սազում , լուրջ:) ա տակ, յա նե նառոշնո:oy
Քոնը չէ, Ամարու::)
Հը՞, հլա ուզում ե՞ք ինձ:(զավեշտային հռհռոց ԲՈՒԱՀ-ՀԱ-ՀԱ՜՜՜՜)
Քոնը չէ, Ամարու::)
Հը՞, հլա ուզում ե՞ք ինձ:(զավեշտային հռհռոց ԲՈՒԱՀ-ՀԱ-ՀԱ՜՜՜՜)
լոլ, գիտեմ :) այո, ուզում ենք :))
Դե լավ, քվիարկեք::think
Ձայնալարը մեղքս եկավ...օգնության կարգով
Ձայնալար
15.09.2008, 16:36
Դե լավ, քվիարկեք::think
Ձայնալարը մեղքս եկավ...օգնության կարգով
:yahoo
Շնորհակալ եմ Տատ ջան :oy
Քաղաքականություն-Տրիբուն, Մտահոգ, Մարկիզ, azat11, dvgray
Երաժշտություն-Raedwulf, BOBO
Երաժշտություն-Raedwulf, BOBO
Ես կարամ մենակ Փնտրում եմ երգ, երաժշտություն... թեմայի մոդերատոր ըլնեմ:D
Տատի՝ քաղաքականություն բաժնում մոդերատոր լինելուն երկու ձեռքով դեմ եմ: Էսքան ժամանակ դեռ չեմ հիշում մի դեպք, երբ կարողանա գոնե տրամաբանորեն ապացուցել իր արտահայտած մտքերի իսկությունը կամ գոնե մի խելքին մոտ տեսակետ առաջարկի: Նորտընի հետ համաձայն եմ, Տատի մասին ճիշտ էր գրել:
Թող Մտահոգը լինի, համ էլ պռախոդ կունենամ էդ բաժնում:D
Բայց Ձայնալարը լավ մոդեռ ա. էլի եմ էս մասին ասել, չմտածեք՝ Տատի դեմ խոսելու համար եմ ասում, կարող եմ գրառումս ցույց տալ;) Չեմ ուզում, որ Ձայնալարը դուրս գա:

Տատ-ին ու մեզ լավություն արեք, ու Տատին քաղաքականություն բաժնում մոռեր մի դարձրեք, Աստծո սիրուն...համ իրա նեռվերն ա ափսոս համ էլ մերը...
հակաքարոզչություն չհամարվի.. ԵՍ ԴԵՄ ԵՄ ԵՐԿՈՒ ՁԵՌՔՈՎ.. ու կոչ եմ անում դեմ քվիարկել ՏԱՏ-ի թեկնածությանը: Տատ ջան nothing personal

Ապե եթե Տատի համար քվեարկություն եղավ, ես սկսելու եմ քաղաքում Տատի դեմ թռուցիկներ բաժանել:D
:cry
Ի՞նչ եք խառնվել իրար: Թռուցիկներ...Ֆոտոս տա՞մ:D:
:cry
Ի՞նչ եք խառնվել իրար: Թռուցիկներ...Ֆոտոս տա՞մ:D:
տաս ինչ անենք Տատ ջան՞
:cry
Ի՞նչ եք խառնվել իրար: Թռուցիկներ...Ֆոտոս տա՞մ:D:
Չէ, Տատ ջան, ես կճարեմ տատի նկար:D;)
:cry
Ի՞նչ եք խառնվել իրար: Թռուցիկներ...Ֆոտոս տա՞մ:D:
Տատ, հա, ես ուզում եմ: Նենց հետաքրքիր ա` ինչ ձեւ ես: Լուրջ:
տաս ինչ անենք Տատ ջան՞
Դնեք թռուցիկին, որ մարդիկ չշշկռվեն: Կուկ, ամեն տատ հո Տատ չի՞:
Տատ, հա, ես ուզում եմ: Նենց հետաքրքիր ա` ինչ ձեւ ես: Լուրջ:
Տատ ջան, ես էլ եմ միանում էդ հետաքրքրությանը...արի բարիշենք.. էժանով..
նկարդ ու հարյուր հիսուն դոլլար մի ծրարի մեջ...
ես ու Կուկը հակաքարոզչությունից հրաժարվում ենք..
պլյուս հինգ հարյուր դոլլար էլ.. քո վստահված անձինք ենք դառնում... ու ինչ լցել կլցենք..ինչ լցել կլցենք... հետո միտինգ "Տատ-տին նա-խա-գահ..Տատ-տին նա-խա-գահ..Տատ-տին նա-խա-գահ..Տատ-տին նա-խա-գահ..

Ըհը...հիմա ձեձ էլ ճանաչեցինք: Այ տենցն եք:D
Լուրջ, կփորձեմ մի պատկեր ճարել դնել:
Դադարեցնում եք օֆտոպը:
Կոնկրետ ես կողմ եմ Տատի թեկնածությանը և երբ բացվի քվեարկություն (թեկնածուների համաձայնության դեպքում), ընտրելու եմ Տատին: Ձայնալարը շարունակելու է մնալ քաղաքականություն բաժնի մոդերատոր՝ անկախ նորընտիրից, լինելու են երկուսով: Իսկ եթե որևէ մեկը փորձի իրեն «խելոք» չպահել, փորձել պրովակացիաներ անել այդ բաժնում ու մասնավորապես Տատի (նրա ընտրվելու պարագայում) կամ մեկ այլ մոդերատորի դեմ, դա կլինի Կուկը, Մտահոգը թե մեկ ուրիշը, գործ է ունենալու անձամբ ինձ հետ:

Չուկ, ի՞նչ պռովակացիա. մարդիկ կան կողմ են արտահայտվում, մարդիկ էլ կան դեմ են արտահայտվում, բայց էդ չի նշանակում, որ պատրաստվում են/եմ պռովոկացիա անել: Դե եթե դեմ արտահայտվելը սադրանք ես համարում, էլ ինչի՞ համ,ար ա թեման բացվել: Համ էլ մի հարց. կարողա՞ քվեարկությունը կեղծվի:think Առաջարկում եմ բաց քվեարկել: Եթե կարողանա որևէ մեկը Ձայնալարի նման մոդերատորություն անել, կողմ եմ, բայց, չեմ կարծում, որ Տատի մոտ դա կհաջողվի: Ամեն դեպքում Ձայնալարի դեպքում երբեք չեմ հանդիպել քաղաքական հայացքների բախմանը մեդերատորական գործունեության ընթացքում, և եթե որևէ մեկի դեպքում դա լինի, մասնավորապես՝ ես զգամ, որ որևէ մոդերատոր հաշվի է առնում իմ քաղաքական հայացքները, անպայման կբարձրաձայնեմ ու կարծում եմ՝ դեմ չես լինի:
Դադարեցնում եք օֆտոպը:
Կոնկրետ ես կողմ եմ Տատի թեկնածությանը և երբ բացվի քվեարկություն (թեկնածուների համաձայնության դեպքում), ընտրելու եմ Տատին: Ձայնալարը շարունակելու է մնալ քաղաքականություն բաժնի մոդերատոր՝ անկախ նորընտիրից, լինելու են երկուսով: Իսկ եթե որևէ մեկը փորձի իրեն «խելոք» չպահել, փորձել պրովակացիաներ անել այդ բաժնում ու մասնավորապես Տատի (նրա ընտրվելու պարագայում) կամ մեկ այլ մոդերատորի դեմ, դա կլինի Կուկը, Մտահոգը թե մեկ ուրիշը, գործ է ունենալու անձամբ ինձ հետ:
Չուկ... պրովակատոր անվանելու լուրջ հիմքեր տվել եմ քեզ՞
Կուկ, ուշադիր կարդա գրառումը, էլի եմ կրկնում, անկախ նրանից թե ով կընտրվի նոր մոդերատոր, Ձայնալարը մնալու է, գործելու են երկուսով, լինելու են կոլեգաներ:
Կուկ և Մտահոգ, եթե պրովակացիա չեք անի, առավել լավ :)
Իսկ եթե կանեք, զգուշացրի:
Ես Ձեր տրամադրվածությունից որոշակի հոտ առա, գուցե սխալ հոտ, բայց առածս հոտն ինձ հարկադրեց գրել այն, ինչ գրեցի, ու ասածս հաստատում եմ:

Չուկ, ես էլ Տատի՝ քաղաքականություն բաժնում մոդերատոր լինելու հնարավորությունից «հոտ առա», դրա համար էլ դեմ արտահայտվեցի ու դրանով ոչ մի սադրանքի չեմ գնացել, ընդամենը օգտագործել եմ կարծիք հայտնելու իրավունքս: Ես անհիմն ոչինչ չեմ ասել. Տատի հետ բանավեճերի արդյունքում հանգել եմ այն մտքին, որ նա քաղաքականության մասին խոսելիս հաճախ է անհիմն և տրամաբանությունից բավականին հեռու մտքեր արտահայտում, որն էլ ինձ ստիպում է դեմ արտահայտվել, ինչևէ, ես կարծիքս արտահայտեցի, ավելացնելու ոչինչ առայժմ չունեմ, կմասնակցեմ քվեարկությանը, հուսով եմ՝ մեծամասնության ցանկությամբ կլինի ամեն ինչ:
Իսկ Ձայնալարի մասով, ես հասկացա, որ մնալու է մոդերատոր, ինչի համար ուրախ եմ, միայն թե լավ կլինի նոր մոդերատորը, անկախ նրանից, թե ով կլինի, ոչ թե խանգարի, այլ օգնի Ձայնալարին:
Կուկ, ուշադիր կարդա գրառումը, էլի եմ կրկնում, անկախ նրանից թե ով կընտրվի նոր մոդերատոր, Ձայնալարը մնալու է, գործելու են երկուսով, լինելու են կոլեգաներ:
Կուկ և Մտահոգ, եթե պրովակացիա չեք անի, առավել լավ :)
Իսկ եթե կանեք, զգուշացրի:
Ես Ձեր տրամադրվածությունից որոշակի հոտ առա, գուցե սխալ հոտ, բայց առածս հոտն ինձ հարկադրեց գրել այն, ինչ գրեցի, ու ասածս հաստատում եմ:
Չուկ, հասկանում եմ որ նախնտրական կոմպանիայի ժամանակ արդարացվում են այլ և այլ մեթոդները թեկնածու անձի վրա ուշադրություն սևեռելու համար, բայց կարծում եմ Տատը դրա կարիքը չունի , սա մեկ և երկրորդ այդ ուշադրույունը չպետք է ստեղծվի իմ հաշվին այլ խոսքերով "Մտահոգը պրովակացի կանի կամ եթե չանի ավելի լավ, կամ առնվազն այդպիսի հոտ է գալիս" և այլն,
խնդրեմ բայց ոչ Մտահոգի հաշվին,
Նախ՝
մոդերատորի ֆունկցիան ոչ թե նրա քաղաքական մտքերի «պարզ» արտահայտելու ունակությունն է, այլ՝ հարգանք ունենալը՝ցանկացած կարծիքի նկատմամբ և այդ հարգանքի թրով (թեկուզ) հաստատումը:
Երկրորդ՝
Եթե իմ կարծիքը պարզ դրսևորված չլիներ, վախ չէր առաջանա, որ այն կազդի ինչ-որ բանին:
Երրորդ՝ ցանկացած վեճ կարող է երկարել, դա միայն հետաքրքիր է, մինչև քֆուրների և վիրավոեանքների հայտնվելը: Այստեղ բոլորս համաձայն ենք:
VisTolog
16.09.2008, 13:50
Չուկ փաստորեն 15.06.2008 գրանցվածը կարող է լինել մոդեր հա՞
Ավելացվել է 32 վայրկյան անց
Կարելի է ասել ուղիղ 3 ամիս.
Ավելացվել է 1 րոպե անց
Եթե ճիշտն ասեմ, ես էլ կողմ չեմ Տատ-ի մոդերությանը :oy
Չուկ փաստորեն 15.06.2008 գրանցվածը կարող է լինել մոդեր հա՞
Ավելացվել է 32 վայրկյան անց
Կարելի է ասել ուղիղ 3 ամիս.
Մոդերատորության համար գրանցման ամսաթիվը կապ չունի: Կարող է նաև երեկ գրանցված լինել կամ այսօր: Կարևորը անաչառությունը, վստահություն վայելելը և մոդերատորություն անել կարողանալն է:
Այլ հարց է, որ շատ դեպքերում ցանկալի է, որ մոդերատորին լավ ճանաչենք (ոչ միայն ղեկավարներս, այլև բոլոր ակումբցիները), բայց դա միայն ցանկալի է, այլ ոչ թե պարտադիր:
StrangeLittleGirl
16.09.2008, 18:52
Կարծում եմ, որ միակ հարմար թեկնածուն քաղաքականություն բաժնի համար Տատն է:
Կրոնի համար հարմար թեկնածու չեմ գտնում… Թե՛ Հուսիկին եմ դեմ, թե՛ Monk-ին: Առաջինին առաջին հայացքից թվացող հանդուրժողականության տակ թաքնված անհանդուրժողականության պատճառով (եթե խորանում ես, նկատում ես), իսկ երկրորդին միայն ու միայն նրա համար, որ քահանա է, չնայած, անկեղծ եմ ասում, բավական հանդուրժող է իմ տեսած մյուս քահանաների համեմատ:
Երաժշտությունը… Raedwulf, Amaru, Հայկօ (բայց դեռ շուտ է, ապագայի համար նկատի ունեցեք)… Էս բաժնի համար հարմար թեկնածուներ շատ կան:
Կրոնի համար հարմար թեկնածու չեմ գտնում… Թե՛ Հուսիկին եմ դեմ, թե՛ Monk-ին: Առաջինին առաջին հայացքից թվացող հանդուրժողականության տակ թաքնված անհանդուրժողականության պատճառով (եթե խորանում ես, նկատում ես), իսկ երկրորդին միայն ու միայն նրա համար, որ քահանա է, չնայած, անկեղծ եմ ասում, բավական հանդուրժող է իմ տեսած մյուս քահանաների համեմատ:
StrangeLittleGirl, ես քահանա չեմ, սարկավագ եմ:)
Հ.Գ. Ներողություն օֆֆտոպի համար :oy
Մոդերատորական. թեմայի վերջին 8 թեմայից դուրս և անձնական բնույթի գրառումները ջնջվել են:
Կրոնի համար հարմար թեկնածու չեմ գտնում… Թե՛ Հուսիկին եմ դեմ, թե՛ Monk-ին: Առաջինին առաջին հայացքից թվացող
Monk-ին առաջարկում եմ: Գիտելիքներով համապատասխանում ա:
Ներսես_AM
16.09.2008, 22:07
Հուսիկին եմ դեմ: Առաջինին առաջին հայացքից թվացող հանդուրժողականության տակ թաքնված անհանդուրժողականության պատճառով (եթե խորանում ես, նկատում ես)
Բյուրի հետ այս պահով ամբողջովին համամիտ եմ, ես էլ եմ կնատել սա
Բյուրի հետ այս պահով ամբողջովին համամիտ եմ, ես էլ եմ կնատել սա
Հուսիկին ես էլ եմ դեմ։
Չուկ փաստորեն 15.06.2008 գրանցվածը կարող է լինել մոդեր հա՞
Ավելացվել է 32 վայրկյան անց
Կարելի է ասել ուղիղ 3 ամիս.
Չուկը գրանցվելուց ա ադմին դառել, ես ու Նեթվորքը գրանցվելուց անմիջապես հետո: Ուլուանան սուպեր մոդերատոր ա դառել նույնպես գրանցումից անմիջապես հետո: Մեզ դե՞մ ես :think
Եթե ճիշտն ասեմ, ես էլ կողմ չեմ Տատ-ի մոդերությանը :oy
Սրանից պիտի սկսեիր ու անհեթեթ հակափաստարկներ չբերեիր:
Միանշանակ կողմ եմ Տատի մոդերատորությանը որպես բալանսավորող, սակայն կասկածներ ունեմ նրա մոդերատորական ակտիվության վերաբերյալ: Առայժմ չգիտեմ ինչպես կքվեարկեմ, եթե հարցը դրվի քվեարկության, բայց թեկնածությունը դնելու համար պայքարելու եմ մինչև վերջ:
Ժողովուրդ, մի փոքր շեղեմ էլի Ձեզ:
Եկեք այս թեմայում միայն թեկնածություններ առաջարկենք, իսկ դեմ լինելու մասին կխոսեք ու կքննարկեք, կքվեարկեք համապատասխան թեմայում:
Կոնկրետ Հուսիկի թեկնածությունը թերևս չի էլ դրվի, որովհետև ճիշտ է անձամբ ես իրեն լավ մոդերատոր եմ համարում, բայց ցավոք ինքը ներկայումս, որքան գիտեմ, իսկի իր բաժնին անհրաժեշտ ժամանակ տրամադրել չի կարողանում:
VisTolog
16.09.2008, 23:20
Չուկը գրանցվելուց ա ադմին դառել, ես ու Նեթվորքը գրանցվելուց անմիջապես հետո: Ուլուանան սուպեր մոդերատոր ա դառել նույնպես գրանցումից անմիջապես հետո: Մեզ դե՞մ ես :think
Սրանից պիտի սկսեիր ու անհեթեթ հակափաստարկներ չբերեիր:
Միանշանակ կողմ եմ Տատի մոդերատորությանը որպես բալանսավորող, սակայն կասկածներ ունեմ նրա մոդերատորական ակտիվության վերաբերյալ: Առայժմ չգիտեմ ինչպես կքվեարկեմ, եթե հարցը դրվի քվեարկության, բայց թեկնածությունը դնելու համար պայքարելու եմ մինչև վերջ:
Chuk կներես, բայց պիտի վերջին գրառումդ շրջանցեմ, Artgeo-ին պատասխանելու համար.
Ես չգիտեմ թե ադմիններից ով ինչ ներդրումա ունեցել ակումբի բացման մեջ, բայց դա ոչ մի կապ չունի Տատ-ի մոդերության հետ.
Համ էլ, ովոր նշանակելա թվարկածդ ադմիններին, ու ՈՒլուանային, վստահ եմ, որ ճանաչել է իրենց, իսկ Տատ-ի դեպքում, մեզնից շատերը նույնիսկ իր անունը չգիտենք. կամ ընդհանրապես, ինչ գիտեք իր մասին. /նկարն էլ չկա (երևի :)) ).
Ես ասեցի որ կողմ չեմ, բայց չաեցի որ դեմ եմ. իմ համար մեկա.
Առայժմ չգիտեմ ինչպես կքվեարկեմ, եթե հարցը դրվի քվեարկության, բայց թեկնածությունը դնելու համար պայքարելու եմ մինչև վերջ:
Դու էլ գիտես որ հարցը քվեարկությանա դրվելու, ու Տատնել մոդերա լինելու.
Ավելացվել է 2 րոպե անց
Մոռացա ասեի, որ դեմ չեմ. :pardon
Ավելացվել է 6 րոպե անց
Ես կառաջարկեմ Մտահոգի մոդերությունը :))
Դու էլ գիտես որ հարցը քվեարկությանա դրվելու, ու Տատնել մոդերա լինելու.
))
:handsհա, ես էլ գիտեմ որ ըստ ամենայնի Տատը մոդեր ա լինելու, մենք էլ միամիտ միամիտ վատամարդ ենք լինում...
Սիրելիներս, կներեք, որ ինքս այսքան ձգեցի խոսակցությունը, բայց...Ես իրոք մոդերատոր լինել չեմ կարող և չեմ ուզում: Ես նեղանալ-մեղանալ չունեմ, բացատրեմ ինչու՝
Որ չպատկերացրեցի՝ ինչ է նշանակում լավ (իսկ վատը լինել չէի ցանկանա) մոդեր...Խոսքերը հարյուր անգամ գցել-բռնել, կռվողներին բաժանել, անձնապես ապտակ տալու ցանկությունը խեղդել ու ուսին թփթփացնել, ամեն գացող-գնացողին բացատրել, թե որ խոսքի համար ես մի անզուսպ անկարգի վռնդել՝ անկախ նրա քաղաքական տեսակետներից...Չուկին տեսնում եմ, չէ՞:):
Այդ բարիքներն իմ մայրական, ամուսնական և մանավանդ՝ շվեյցառական առօրյաում այնքա՜ն են, որ ավել չեմ ուզում:
Խոստովանեմ՝ երկու հայկական ֆորումի մասնակցում եմ բացարձակապես հայկական անզուսպ անկարգ անչափուձև շփման համար, ձեր և իմ: Ի՞նչ մոդեր::oy
Եկեք մոռանաք իմ թեկնածությունը, խաթերս համար::)
Ավելացվել է 6 րոպե անց
Միակ պատճառը, որ ինձ ուղղակի կողի գցեց այս թեմայում, այս գրառում ն էր:
Տատի՝ քաղաքականություն բաժնում մոդերատոր լինելուն երկու ձեռքով դեմ եմ: Էսքան ժամանակ դեռ չեմ հիշում մի դեպք, երբ կարողանա գոնե տրամաբանորեն ապացուցել իր արտահայտած մտքերի իսկությունը կամ գոնե մի խելքին մոտ տեսակետ առաջարկի:
Ոչ թէ «դեմ»ը, այլ հիմնավորումը: Չքիտեմ, ինչ հոտ, բայց պատկերը՝ наглость:
Այսպես ես նույնիսկ երեխաների հետ չեմ խոսում: Դե, դրա դեմ պայքարելն իմ «առաքելությունը» չէ, իսկ դեմ արտահայտվելուն մոդերությունը միայն կխանգարի: Ինչպե՞ս նկատողություն անել, որ «չարաճճին» չմտածի, թե քաղաքական հայացքների տարբերությունների համար է:
Պարզ ստացվե՞ց այս անգամ, հասկանալի՞ էր իսկությունը, Կուկ: Եթե ցանկություն ունես ինձ ցույց տալ, թե որտեղ է ապրում Կուզյկայի Մայրը՝ սենյակը կփոխենք, այստեղ էլ չեմ կարդալու: Եթե ոչ՝ ավելի լավ, Չուկի գործը կպակասի:
Էս էլ եմ ձեզ սիրում:;)
Ավելացվել է 8 րոպե անց
:handsհա, ես էլ գիտեմ որ ըստ ամենայնի Տատը մոդեր ա լինելու, մենք էլ միամիտ միամիտ վատամարդ ենք լինում...
Այ տղա, ի՞նչ վատամարդ: Շատ-շատ՝ փողով ծրարդ չստացար;)
Դու էլ գիտես որ հարցը քվեարկությանա դրվելու, ու Տատնել մոդերա լինելու.
Հա՞: Էդքա՞ն համոզված ես: Իսկ եթե տենց չեղավ, նորողություն կխնդրե՞ս խոսքերիդ համար:
Ես կառաջարկեմ Մտահոգի մոդերությունը :))
Դեմ եմ ու ամեն ինչ կանեմ, որ մոդեր չդառնա:
Ես կառաջարկեմ Մտահոգի մոդերությունը
Դեմ եմ ու ամեն ինչ կանեմ, որ մոդեր չդառնա:
«Ամեն ինչ անելը» մի փոքր չէ՞իր պարզաբանի։
Կողմ եմ Մտահոգի թեկնածության առաջադրմանը Քաղաքականության բաժնում։ Եթե ինքը համաձայնվի, իհարկե։
Հա՞: Էդքա՞ն համոզված ես: Իսկ եթե տենց չեղավ, նորողություն կխնդրե՞ս խոսքերիդ համար:
Դեմ եմ ու ամեն ինչ կանեմ, որ մոդեր չդառնա:
Ամեն ինչ անելու կարիք չկա... Մտահոգին մոդեր դառնալը հետաքրքրում է այնքան, ինչքան անցյալ տարվա առաջին ձյան օրը: Այնպես որ արհեստական "թեժ ընտրապայքարի" իմիտացիա ստեղծելու կարիք չկա,
ՄՏԱՀՈԳԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ, ԵՍ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՈՐ ՈՔԻ ԴԵՌ ՉԵՄ ՏՎԵԼ:
ՀԳ
հուսով եմ երկրորդ անգամ նույնը կրկնելու առիթ չեմ ունենա
Քաղաքականություն
Եթե Տատ–ը իսկապես չուզենա դառնալ մոդերատոր, իմ կարծիքով Արշակ–ի թեկնածությունն է հարմար, ինքը շատ հավասարակշռված ու հանգիստ է, իսկը քաղաքականության բաժնի մոդեռության համար։
Կրոն
Այս բաժնում մի քանի նոր առաջարկներ ունեմ։ Թեև այս ակումբցիները շատ ակտիվ չեն կրոնի բաժնում, բայց կարծում եմ՝ ունեն մոդեր դառնալու անհրաժեշտ հատկանիշներ.
Նորմարդ
Elmo
Victory_
Իսկ Ակումբի անցուդարձ ու Դեսից–դենից բաժինների համար չե՞նք առաջարկելու։ Թե՞ սպասում ենք, սա որոշվի, նոր։
Անհամբեր եմ։ :)
Ձայնալար
17.09.2008, 19:00
Ամեն ինչ անելու կարիք չկա... Մտահոգին մոդեր դառնալը հետաքրքրում է այնքան, ինչքան անցյալ տարվա առաջին ձյան օրը: Այնպես որ արհեստական "թեժ ընտրապայքարի" իմիտացիա ստեղծելու կարիք չկա,
ՄՏԱՀՈԳԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ, ԵՍ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՈՐ ՈՔԻ ԴԵՌ ՉԵՄ ՏՎԵԼ:
ՀԳ
հուսով եմ երկրորդ անգամ նույնը կրկնելու առիթ չեմ ունենա
Բոլորն ազատ են թեկնածություն առաջադրել: Եվ Մտահոգի թեկնածությունը բացառություն չէ: Այլ հարց է, որ թեկնածուներն էլ իրենց հերթին ազատ են հրաժարվել:
Ափսոս, որ Տատը չհամաձայնվեց :(
Բոլորն ազատ են թեկնածություն առաջադրել: Եվ Մտահոգի թեկնածությունը բացառություն չէ: Այլ հարց է, որ թեկնածուներն էլ իրենց հերթին ազատ են հրաժարվել:
Ափսոս, որ Տատը չհամաձայնվեց :(
Բոլորն ազատ են թեկնածություն առաջադրելու, բայց երբ առաջադրվող թեկնածուն այ այսպիսի ՄԵՆՁ տառերով գրում է որ իր ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՁԱՄԲ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԲԱՑԱՌՈՒՄ Է, ապա կարծում եմ արդեն կոռեկտության սահմաների մեջ չի մտնում նորից առաջադրել.. հավանաբար միայն հայոց լեզվի հետ խնդիրների կամ վատ տեսողության պատճառով կարելի է նորից նույն թեկնածությունը առաջադրել...

Անգամ քո մերժումից հետո ցանկացած անձ կարող է առաջարկել քո թեկնածությունը, իսկ ես հաշվի կառնեմ քո հրաժարվելն ու թեկնածությունը չեմ ընդունի:
Ամեն դեպքում կոռեկտ չի քո վիրավորական գրառումը՝ առաջարկողների հասցեին վիրավորական արտահայտություններ գրել, ինչպիսիք են «հայոց լեզվի հետ խնդիրներ ունեցող կամ վատ տեսնողները» արտահայտությունը: Այս անգամ սահմանափակվում եմ այս գրառումը անելով, առանց տուգանային միավոր տալու:
բարև բոլոր :) ես նկատեցի, որ Իրավաբանության բաժինն առանց մոդերատորի է, իսկ քանի որ մենք ակումբում ունենք Իրավաբանի կարմիր Դիպլոմով անդամ ;) ուզում եմ առաջարկել նրան, որպես մոդերատոր :) չնայած դեռ իր կարծիքը չեմ հարցրել :oy
Lion-ը իրավաբան է, առաջարկում եմ հենց նրա թեկնածությունը :)

Դայ, քանի-որ այդ բաժնի ապագան դեռ հստակ ուրվագծված չի, հնարավոր է, որ մի քանի բաժիններ մի ընդհանուր բաժնի ենթաբաժիններ դառնան, մեկ մոդերատորով, ապա այս բաժնի մոդերատորության թեկնածություններ դեռ չեն քննարկվի:

շատ բարի :) իմ գործն առաջարկելն էր ;)
Ժողովուրդ... Անհամեստություն կլինի, եթե ինքնառաջադրում անեմ քաղաքականություն բաժնում? ՈՒղղակի ուզում եմ օգնել...
Ժողովուրդ... Անհամեստություն կլինի, եթե ինքնառաջադրում անեմ քաղաքականություն բաժնում? ՈՒղղակի ուզում եմ օգնել...
Եթե համարենք, որ արդեն արել ես, ես էլ անհամեստություն անեմ՝ դեմ լինեմ։ Չափազանց հուզառատ ես՝ քո ասածը մինչև վերջ ապացուցելու հակումներով. քաղաքականության բաժնի մոդեռ լինելուն դա կխանգարի... իմ համեստ կարծիքով։ ;)

Էսիմ? Հա որ? :think Կարող ա.. դե լավ, Ռիպին հավատում եմ, հանում եմ թեկնածությունս :oy
Ժողովուրդ... Անհամեստություն կլինի, եթե ինքնառաջադրում անեմ քաղաքականություն բաժնում? ՈՒղղակի ուզում եմ օգնել...
անհամեստություն չի լինի
ԿՈՂՄ..
Քաղաքականություն
Եթե Տատ–ը իսկապես չուզենա դառնալ մոդերատոր, իմ կարծիքով Արշակ–ի թեկնածությունն է հարմար, ինքը շատ հավասարակշռված ու հանգիստ է, իսկը քաղաքականության բաժնի մոդեռության համար։
Կրոն
Այս բաժնում մի քանի նոր առաջարկներ ունեմ։ Թեև այս ակումբցիները շատ ակտիվ չեն կրոնի բաժնում, բայց կարծում եմ՝ ունեն մոդեր դառնալու անհրաժեշտ հատկանիշներ.
Նորմարդ
Elmo
Victory_
Վայ, ես էլ կամ ստեղ :D Շնորհակալ եմ նման գնահատականի համար, բայց ես կրոնից, պատմությունից հեռու մարդ եմ, բան չեմ հասկանում :)
Ավելացվել է 1 րոպե անց
Ժողովուրդ... Անհամեստություն կլինի, եթե ինքնառաջադրում անեմ քաղաքականություն բաժնում? ՈՒղղակի ուզում եմ օգնել...
Չէ, հակառակը: :P Շատ լավ միտք էր :)
Դեռ որոշված չի, ով որ բաժնում է լինելու՞՞ Կարծում եմ, արդեն կարելի է ձայները հաշվել, կամ էլ նոր քվեարկություն դնել :)))
Կրոն բաժնում առաջարկում եմ Mephistopheles- ի թեկնածությունը:
Տնտեսագիտություն բաժինը ոնց որ թե մոդերատոր չունի հա՞. առաջարկում եմ Տրիբունի մոդերատորությունը այդ բաժնի համար: Մասնագիտությունը համընկնում է:
Տնտեսագիտություն բաժինը ոնց որ թե մոդերատոր չունի հա՞. առաջարկում եմ Տրիբունի մոդերատորությունը այդ բաժնի համար: Մասնագիտությունը համընկնում է:
Դու թեմայում տեսե՞լ ես, որ տնտեսագիտության համար մոդերատոր ենք փնտրում:
Այդ բաժինների ճակատագիրը դեռ որոշված չի, դրանց կանդրադառնանք հետո:
Դու թեմայում տեսե՞լ ես, որ տնտեսագիտության համար մոդերատոր ենք փնտրում:
Այդ բաժինների ճակատագիրը դեռ որոշված չի, դրանց կանդրադառնանք հետո:
Տեսա, որ այդ բաժինը մոդերատոր չունի, առաջարկեցի. կարծում եմ` ոչ ոք և ոչինչ չտուժեց այդ առաջարկությունից:
Տեսա, որ այդ բաժինը մոդերատոր չունի, առաջարկեցի. կարծում եմ` ոչ ոք և ոչինչ չտուժեց այդ առաջարկությունից:
Չէ, չտուժեց :)
Ուղղակի մի քանի գրառում վերև էլ նման մեկ այլ բաժնի մասին առաջարկ եղել էր ու կրկին գրել էի, որ առայժմ դրա ժամանակը չի: Ամեն ինչ հերթով ;)
Ambrosine
24.09.2008, 20:32
:handsհա, ես էլ գիտեմ որ ըստ ամենայնի Տատը մոդեր ա լինելու, մենք էլ միամիտ միամիտ վատամարդ ենք լինում...
ով լինում ա լինի, մենակ նենց չլինի, որ ասենք քաղաքականության բաժնում ոչ մի գրառում չունեցող ակումբցին մտնի ու քվեարկի քաղաքականության բաժնի համար: Պետք է քվեարկությունը բաց լինի ու օբյեկտիվ. ոչ թե համակրանքից ելնելով
Մտահոգ ջան, բայց ինչի չես ուզում հը /մոդերատոր լինել/?:think;)
VisTolog
24.09.2008, 21:14
Իսկ Astgh-ը ինչ կասի. :))
Էս մոդերատորների հարցը ի՞նչ եղավ։ :think
Էս մոդերատորների հարցը ի՞նչ եղավ։ :think
Շուտով :)