Դիտել ողջ տարբերակը : Բյորք/Björk
Բյորքի արվեստի հետ ծանոթացա 2001թ-ին "Խավարում Պարողը" ֆիլմը դիտելիս.... ու միանգամից սիրահարվեցի էդ գժին.... :love
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/7/7b/Bjork_Image_Retouched_PNG2.png
Պաշտում եմ Բյորքի մանկական ձայնը, էքսցենտրիկությունը, գերհուզառատությունը, յուրահատուկ ոճը....
Դե իսկ Բյորքի բոլոր կլիպերը արվեստի գլուխգործոց են....
Ինչ կարծիք ունեք Բյորքի մասին, որ երգերն եք սիրում?
Բյորքի բոլոր ալբոմները կարող եք քաշել այստեղից
http://www.musicfond.com/artist.phtml?id=84193
Սրանք էլ իմ ամենասիրած երգերի կլիպերը
Pagan Poetry (http://www.youtube.com/watch?v=LEddbXJF9EA) (մինչև 18 տարեկաններին խորհուրդ չի տրվում դիտել, բայց դե հանճարեղ գործ է....)
Cocoon (http://www.youtube.com/watch?v=LVHpBCjUu8M)
Bachelorette (http://www.youtube.com/watch?v=x5nNfbTS6N4)
Oceania (http://www.youtube.com/watch?v=QENH_FN5Bys) (2004թ-ի Աթենքի Օլիմպիադայի երգը)
Hunter (http://www.youtube.com/watch?v=AfwBoumNpmc)
Մի խոսքով, լավ երգերը շատ շատ են, հարկավոր է ամբողջը լսել ու դիտել ;)
Բյորկին ես էլ եմ առաջին անգամ ճանաչել «Խավարում պարողը» ֆիլմից։ Ֆիլմը ցնցող է... Ու ինքն ավելի քան հարմար է դերին՝ իր տեսքով, ձայնով ու խաղով։ Յոթ տարի առաջ եմ տեսել այդ մյուզիքլը, բայց տպավորությունը մինչ հիմա հիշում եմ։ Երևի մի երկու ժամ լաց էի լինում ֆիլմից հետո ու չէի կարողանում հանգստանալ, էնքան էր վրաս ազդել...
Թեև ընդունում եմ, որ շատ օրիգինալ են թե իր երգերը, թե իր ձայնն ու կատարումը, բայց ես իր երկրպագուներից չեմ։ Մի տեսակ իմը չի։ Միայն այդ ֆիլմում եմ իրեն հավանել, ավելի ճիշտ՝ իր ստեղծած կերպարը։
Annushka
14.09.2008, 09:52
Ընդունում եմ,որ նա յուրահատուկ արվեստ ունի, անկրկնելի ու խորհրդավոր, որոշների կողմից շատ սիրելի.. Բայց ինձ համար մի տեսակ խորթ է այն.. ես նրա երգարվեստի երկրպագուն չեմ.. նրա երգերը լսելիս դեպրեսիվ վիճակ ա առաջանում մոտս, ու ահավոր նյարդայնանում եմ ինձնից անկախ, նեղվում, տխրում, մի խոսքով գժվացնում ա... վատ իմաստով:8 Չգիտեմ ինչու ա այդպես, բայց ինչքան փորձել եմ լսել, այդպես ա եղել. Կներեք Բյորքի երկրպագուներ, հարգում եմ նրա երգարվեստ ու ոճը, բայց չեմ սիրում:oy Դուք էլ կարող եք ասենք իմ սիրած ԲիԲի Քինգ–ին կամ Գարի Մուրին չսիրել:)
Հակոբ Գեւորգյան
14.09.2008, 09:59
:erexa մի դանիացի ընկեր ունեմ, նա է գժվում բյորկի համար (ես առաջ բյորկին ասում էի բՋորկ :D)… մի տեսակ դեպրեսիվ երաժշտություն ա, հը՞ն
...ես էդ մյուզիքլը չեմ տեսել :( 2001-ին երաժշտությունից շատ բան չէի հասկանում :) իսկ ինձ, ընդհակառակը, դրական լիցքեր են նրա երաժշտությունից գալիս... ահավոր շատ եմ սիրում :) :love
Շատ դեպրեսիվ երաժշտությունա , նույնիսկ տհաճա լսել , իսկ էտ ֆիլմը ես ոչ մի անգամ մինջև վերջ չեմ կարողացել նայել , ոնց որ հիվանդ կինո լինի
Yellow Raven
14.09.2008, 11:55
I Miss You,Bachelorette, Joga. Army Of Me երգերն եմ լսել միայն ու էդ 4 երգից կարծիքս բացասականա իրա երգերի նկատմամբ:(
Ճիշտն ասած առաջին անգամն եմ նման կարծիք լսում, որ Բյորքի երաժշտությունը դեպրեսիվ է...
Ճիշտ է, SelmaSongs ալբոմը ամբողջությամբ ու Vespertine ալբոմը մասամբ պարունակում են դեպրեսիվ երգերը, բայց հո Բյորքի բոլոր երգերը էդպիսին չեն :)
Ամառ, Խավարում Պարողը անպայման կնայես, եթե ուզում ես, կարող եմ տալ :)

մմ, եթե չգտնեմ, կասեմ՝ տաս :) ապրես :oy
StrangeLittleGirl
15.09.2008, 16:47
Բյորքի երգերը լսում եմ 1998 թվից: Հիշում եմ՝ Bachelorette երգի կլիպը առաջին անգամ տեսա, ցնցող էր: Լսել եմ նրա բոլոր ալբոմներն ու բոլոր երգերը (մինչև Vespertine, դրանից հետո չեմ հետևել) ու փորձել եմ սիրել, բայց, անկեղծ ասած, այնքան էլ չի ստացվել: Նա այն եզակի կատարողներից է, որի հայտնի հիթերն են հենց իմ սիրելի երգերը: it's oh so quiet, hunter, նույն bachelorette-ը, venus as a boy և այլն: Բայց ամենա-ամենաշատը սիրում եմ i've seen it all-ը «Խավարում պարողը» ֆիլմից, որը կատարում է Radiohead-ի Թոմ Յորքի հետ:
Բյորքը կյանք ա:love Ո՞վ ինձ լավ սիդի կտա, որ լիքը երգ լինի մեջը, փլիզ: Էդքան դաունլոդ անելու հավես չկա. դե հավես ասում եմ, դուք հասկացեք տռաֆիկ ու նեռվեր:D
Բյորքի և Էնթոնի Հեգերթիի նոր կլիպը (որը պաշտոնապես եթեր դուրս կգա սեպտեմբերի 22-ին) կարող եք դիտել այստեղ
Dull Flame of Desire (http://www.youtube.com/watch?v=BWV4N-ZcDJg)
Այս կլիպը նկարահանելու համար հայտ են ներկայացրել 1000-ից ավել ռեժիսյորներ, որոնցից ընտրվել են 3-ը` յուրաքանչյուրը աշխատելով կլիպի մի հատվածի վրա:
Հրաշք գործ է, անպայման դիտեք :)
Բյորքի արվեստի հետ ծանոթացա 2001թ-ին "Խավարում Պարողը" ֆիլմը դիտելիս.... ու միանգամից սիրահարվեցի էդ գժին.... :love
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/7/7b/Bjork_Image_Retouched_PNG2.png
Պաշտում եմ Բյորքի մանկական ձայնը, էքսցենտրիկությունը, գերհուզառատությունը, յուրահատուկ ոճը....
Դե իսկ Բյորքի բոլոր կլիպերը արվեստի գլուխգործոց են....
Ինչ կարծիք ունեք Բյորքի մասին, որ երգերն եք սիրում?
Բյորքի բոլոր ալբոմները կարող եք քաշել այստեղից
http://www.musicfond.com/artist.phtml?id=84193
Սրանք էլ իմ ամենասիրած երգերի կլիպերը
Pagan Poetry (http://www.youtube.com/watch?v=LEddbXJF9EA) (մինչև 18 տարեկաններին խորհուրդ չի տրվում դիտել, բայց դե հանճարեղ գործ է....)
Cocoon (http://www.youtube.com/watch?v=LVHpBCjUu8M)
Bachelorette (http://www.youtube.com/watch?v=x5nNfbTS6N4)
Oceania (http://www.youtube.com/watch?v=QENH_FN5Bys) (2004թ-ի Աթենքի Օլիմպիադայի երգը)
Hunter (http://www.youtube.com/watch?v=AfwBoumNpmc)
Մի խոսքով, լավ երգերը շատ շատ են, հարկավոր է ամբողջը լսել ու դիտել ;)
Խավարում պարողը ահհհհհավոր ծանր կինոյա, ես չկարողացա նայեմ մինչև վերջ: :(
Pagan poetry - հոյակապ կլիպ ա, մտահղացումները ուղղակի սպանում են, նույնը Bachelorette, Cocoon:
Երաժշտությունը ևս յուրահատուկ է, էքստրավագանտ, սյուրռեալ:
Cocoonը հիշում եմ, երբ կլիպը նոր էր դուրս եկել,կարծեմ ինչ-որ Գրեմի էլ ստացավ:
Բյորքով կարող եմ հիանալ, բայց ոչ սիրել նրան ;)
Եվս մի քանի հրաշք վիդեոներ
Where is the Line? (http://www.youtube.com/watch?v=-KPIvAg7va4)
Wanderlust (http://www.youtube.com/watch?v=_8ZPV4RzG4M&feature=rec-fresh)
I've Seen it All (http://www.youtube.com/watch?v=d9zFt6M_GLo&feature=related) - "Խավարում պարողը" ֆիլմից (դուետ Radiohead խմբի մեներգիչ Թոմ Յորքի հետ)
Բյորքի և Էնթոնի Հեգերթիի նոր կլիպը (որը պաշտոնապես եթեր դուրս կգա սեպտեմբերի 22-ին) կարող եք դիտել այստեղ
Dull Flame of Desire (http://www.youtube.com/watch?v=BWV4N-ZcDJg)
Այս կլիպը նկարահանելու համար հայտ են ներկայացրել 1000-ից ավել ռեժիսյորներ, որոնցից ընտրվել են 3-ը` յուրաքանչյուրը աշխատելով կլիպի մի հատվածի վրա:
Հրաշք գործ է, անպայման դիտեք :)
Հայկ էս երգն էլ , կլիպն էլ շատ լավն էին:love
Yellow Raven
18.03.2011, 22:42
I Miss You,Bachelorette, Joga. Army Of Me երգերն եմ լսել միայն ու էդ 4 երգից կարծիքս բացասականա իրա երգերի նկատմամբ:(
Ապուշ:angry
Բյորքի երկրորդ համագործակցությունը Թոմ Յորքի հետ (չնայած Թոմի ձայնը գրեթե չի լսվում :D) ու առաջին երգը իր մայրենի լեզվով՝ իսլանդերեն :)
Náttúra
http://www.youtube.com/watch?v=6lO5dTLw17I
Բյորքը հետաքրքիր տիպ ա: Իր երգելաոճն էլ բավական դեպրեսիվ ա: Կարող ա էդ նրանից ա, որ ես իր ձայնն առաջին անգամ հենց «Խավարում պարողը» ֆիլմում եմ լսել: Բայց ֆիլմը շաաատ ծանր չեմ համարում, նորմալ ծանր ա, նայել եմ ու հավանել: Ինչքան որ լսել եմ էդքան էլ իմը չի, բայց լավն ա: :)
Ընդամենը 7 օր առաջ (10.10.11) Բյորքը թողարկեց 7 - րդ ստուդիական ալբոմը:
Biophilia
http://www.mediaboom.org/uploads/posts/2011-10/1317643535_BjorkBiophilia.jpg
Ալբոմի առանձնահատկությունն էն ա, որ յուրաքանչյուր երգի համար մշակված է հատուկ application(iPad - ի համար):
Օրինակ՝ Virus երգում կատարվում է հարձակում, որտեղ վարակը հաղթում է բջիջներին: Ծրագրերի ստեղծող՝ Սքոտ Սնայբն այսպես է նկարագրել.
-Սա մի սիրո պատմություն է վարակի ու բջիջների միջև: Վարակն այնքան է սիրում բջիջներին, որ մտնելով նրանց մեջ ոչնչացնում է նրանց: Խաղի նպատակն է կանգնեցնել վարակը, որպեսզի պահպանվեն բջիջները: Ու եթե «օպերացիան» հաջողությամբ իրականացվում է, երգը կանգնում է:
Բյորքի խոսքով ալբոմը տարբերվում է նախորդներից իր ավելի կառուցվածքային լինելով: Այն գրվել է 2008 - ից 2011 թվականներին: Եվ ձգտում է եղել ամեն ձայն հասցնել բնականի:
Ինձ դուր եկավ, չնայած դեռ խորքային չեմ լսել: Բայց երևաց որ իրոք լավն ա:
Վայ վայ վայ, բա ես ինչի՞ չգիտեի :)) Գնամ քաշեմ:
Դեռ լրիվ ու հիմնովին չեմ լսել ու մարսել, բայց էս մի երգը առանձնացրեցի ալբոմի միջից :love
http://www.youtube.com/watch?v=GubPWtA4F2s
Մի քիչ ուրիշ ալբոմ էի սպասում, Մեդուլլայի պես համարձակ, կամ Վեսպերտայնի պես հարմոնիկ, բայց սա էլ վատիկը չէ :nyam
Փորձեցի դիտել ևլսել, բայց թեմայում դրված առաջին տեսահոլովակները արդեն մի տեսակ ձանձրացրեցին ու... տհաճ թվացին:( չկարողացա ամբողջությամբ նայել....
Դուրս եկավ, կհիշացնեք քաշեմ:
Հիմա ես լսումեմ Բյորքի առաջին ալբեմը, որտեղ 11 տարեկան աղջնակը երգում է մեծահասակ կատարողների երգերից:sulel
Հետաքրքիրն ա, հավես ա լսվում:roll
Էս տղեն չգիտեմ ով ա, բայց Բյորքին knock out ա անում Play Dead-ի քավրով: Օրիգինալից մի քանի գլուխ բարձր ա:
http://www.youtube.com/watch?v=hYPL1_-9zQ0
Սա էլ օրիգինալը.
http://www.youtube.com/watch?v=mNoo_rNZQ84
Էն հաճելի պահը , որ հայատառ Բյորք ես գուգլում ու հայտնվում ես հարազատ ակումբում :
Ինչ անուշ ձաայն ունին, իմ Իսլանդիան սիրելու պատճռներից մեկը ... Շատ էի տպավորվել Խավարում պարողը ֆիլմում իր դերով : Ահա մի քանի երգ քաղցրաձայն Բյորքից :
https://www.youtube.com/watch?v=MWHpoJT3qK4
https://www.youtube.com/watch?v=HAXvkbOzK6E
https://www.youtube.com/watch?v=YGn1pJIpZw8
Down to Earth
06.10.2015, 21:54
նոր 360° տեսահոլովակ էլ ունի արդեն: