PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներքին աշխարհ



Anul
12.11.2006, 15:17
ինչքանով որ նկատած կլինեք, ես շատ եմ սիրում և փորձում բացահայտել ինձ շրջապատող մարդկանց ներքին աշխարհը. որոշ չափով ստացվում է, որոշ չափով`ոչ.
առաջարկում եմ այստեղ գրենք ֆորումի անդամների այն նեքին հատկանիշները, որոնք միայն դուք եք նկատել, կամ ասենք բացահայտել ;)

StrangeLittleGirl
12.11.2006, 16:14
Ես շատերինն եմ բացահայտել, բայց ոչ մեկինը չեմ հրապարակի, քանի դեռ նրանց դեմ որևէ բան չունեմ :D

քաղաքացի
12.11.2006, 16:19
Ես շատերինն եմ բացահայտել, բայց ոչ մեկինը չեմ հրապարակի, քանի դեռ նրանց դեմ որևէ բան չունեմ :D
Նշանակում է, որ դու բացահայտել ես այդ մարդկանց թերությունները, թե չէ դու կհրապարակեիր: Այստեղից էլ հետևում է, որ մարդկանց լավ կողմերը չես բացահայտել: :)

StrangeLittleGirl
12.11.2006, 16:22
Լավն էլ եմ բացահայտել: Թշնամին լավն էլ է կարողանում տվյալ մարդու դեմ օգտագործել ;)
Ա՛ն, թեման դու ես բացել: Գիտեմ, որ դու հավեսով լիքը բաներ ես բացահայտել, ինչու՞ չես ասում: :P

քաղաքացի
12.11.2006, 16:30
Ո՞վ է այս բացահայտությունների բացումը անելու: Ես ասեմ, որ ուրիշի ներքին աշխարհը չեմ կարողանում տեսնել, նույնը իմ ներքին աշխարհից էլ բան չեմ հասկանում: :(

Գոռ Ջան - Հայ
12.11.2006, 19:39
Առանց մարդուն անձամբ ճանաչելու, առանց իրա կյանք մտնելու հաստատ հնարավոր չի ներքին բացահայտել...
Ու ընդհանրապես մարդու ներքինը ուրիշ մարդ չի կարա բացահայտի, կարա մաքսիմում մարդու հոգին հասկանա...Ներքինը անսահման ու անկանխատեսելի է...

StrangeLittleGirl
12.11.2006, 19:45
Բայց ֆորումում էնքա՜ն մարդիկ են իրար անձամբ ճանաչում :D

kiki
12.11.2006, 19:52
Բյուր, արի իմ ներքինի մասին ասա, մեկա դժվար մենք վատ լինենք, որ օգտագործես դա քո շահերին ...

StrangeLittleGirl
12.11.2006, 19:59
Չեմ ասելու: :P
Քո ներքինին էնքան էլ ծանոթ չեմ :P

Lionne_en_Chasse
12.11.2006, 21:54
Դե դուք էլ անձամբ չճանաչվողների նկատված/ բացահայտված ներքինի մասին գրեք, եթե վախենում եք իրար դեմ բան գրելուց

StrangeLittleGirl
12.11.2006, 21:58
Ախր անձամբ չճանաչվածների 90%-ն այստեղ ձևեր է թափում:
Ես մի քանի հատ հավեսով կոմպլեքսավորված եմ բռնացրել, բայց անունները չեմ հրապարակի ;)

Lionne_en_Chasse
12.11.2006, 22:01
Ացքիս էս թեմայում ոչ ոք ոչինչ չի հրապարակելու
Վիրտուալում էլ ի՞նչն է շատ՝ ձև բռանծ կոպլեքսավորվածները

Anul
12.11.2006, 22:54
լաաաաաաավ անցանք գործի. ես էլ կսկսեմ :) ուղղակի դեռ ժամանակ չեմ ունեցել.
եթե ինչ-որ բանով սխալվեմ, կամ ասենք վիրավորեմ, խնդրում եմ, ինձնից մի նեղացեք, քանի որ ես ոչ մեկիդ հետ էլ այնքան շատ չեմ շփվել, որ կարողանամ հաստատ ինչ-որ բաներ ասել. չնայած ասում են, որ ինձ մոտ հաճախ ստացվում է, նույնիսկ նոր ծանոթացած մարդկանց որոշ չափով բացահայտել.
սկսեմ նրանցից ում ավելի շատ եմ ճանաչում, դե համեմատաբար;)
Բյուրակն-շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նա աշխարհի ամենաանհոգ, ուրախ և զվարդ մարդն է. կարծում եմ դա իրականում այդպես չէ. նա մի փոքրիկ աղջնակ է, այո, հենց մի փոքրիկ աղջնակ, որն իր ձեռը կրակն է ընկել:) նա հաճախ կարծում է, թե ինքը շատ ուրիշ է, ուրիշ մոլորակից, նրան ոչ մեկ չի հասկանում և չի տեսնում նրա իրական էությունը, որն անսահման է իր գաղափարներով, և նա փակվում է մի սենյակում և անվերջ լալիս`սպասելով այն մեկին, ով կվերցնի իրեն իր ձեռքերի մեջ և կասի,"դու ամենինքնատիպն ես, քեզ նմանն աշխարհում չկա, և ես միշտ քո կողքին կլինեմ և քեզ պաշտպան կկանգնեմ ամեն ինչում", այն, ինչ նրան շատ պակասում է :( :ok
հլը որ այսքանը, բայց ես դեռ շատ բան ունեմ Բյուրի մասին ասելու, քանի որ նրա ներքին աշխարհը, ինչքանով, որ ես տեսնում եմ, անսահման է...
խնդրում եմ շատ խիստ չդատել :ok
եթե այս մեկի մասին ինչ-որ արձագանքներ լինեն, կսկեմ ներկայացնել մյուսին. առայժմ սպասում եմ:ok

StrangeLittleGirl
12.11.2006, 23:36
Ա՛ն, շարունակիր: Ի՞նչ ես ինձ խայտառակ անում: :D
Էլի եմ ուզում իմ մասին լսել: Հետո կասեմ, թե ինչքանն է համապատասխանում իրականությանը :P

Anul
12.11.2006, 23:52
Ա՛ն, շարունակիր: Ի՞նչ ես ինձ խայտառակ անում: :D
Էլի եմ ուզում իմ մասին լսել: Հետո կասեմ, թե ինչքանն է համապատասխանում իրականությանը :P
Բյուր ջան. եթե քեզ նեղացնում եմ, կամ քո ասած,խայտառակ եմ անում, ուրեմն ավելի լավ է չշարունակեմ, կամ լավ, էլի կգրեմ, բայց վաղը :hands

StrangeLittleGirl
12.11.2006, 23:56
Չէ հա՜, կատակ եմ անում: :D Նույնիսկ եթե խայտառակ ես անում, ինձ ի՞նչ: :D
Բայց հետաքրքիր է, հիմա եմ ուզում մնացածը լսել, որ պատասխանեմ ;)

Anul
12.11.2006, 23:58
Չէ հա՜, կատակ եմ անում: :D Նույնիսկ եթե խայտառակ ես անում, ինձ ի՞նչ: :D
Բայց հետաքրքիր է, հիմա եմ ուզում մնացածը լսել, որ պատասխանեմ ;)
ավելի լավ է դու այսքանին դեռ պատասխանի, մինչև ես մնացածը վաղը ասեմ, հիմա շատ հոգնած եմ, մեկ է գլուխս նորմալ չի աշխատում:D

StrangeLittleGirl
13.11.2006, 00:25
եթե ինչ-որ բանով սխալվեմ, կամ ասենք վիրավորեմ, խնդրում եմ, ինձնից մի նեղացեք, քանի որ ես ոչ մեկիդ հետ էլ այնքան շատ չեմ շփվել, որ կարողանամ հաստատ ինչ-որ բաներ ասել. չնայած ասում են, որ ինձ մոտ հաճախ ստացվում է, նույնիսկ նոր ծանոթացած մարդկանց որոշ չափով բացահայտել.
Ինձ որ չես նեղացրել, չես էլ վիրավորել, բայց ճիշտ ես ասում, բացահայտելը քեզ մոտ բավական լավ է ստացվում:

սկսեմ նրանցից ում ավելի շատ եմ ճանաչում, դե համեմատաբար;)
Թե չգիտեի, որ ինձնից ես սկսելու :D

Բյուրակն-շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նա աշխարհի ամենաանհոգ, ուրախ և զվարդ մարդն է.
Գուցե ոչ ամենա, բայց հիմնականում (ընդունում եմ, ոչ միշտ) այդպիսին եմ:


կարծում եմ դա իրականում այդպես չէ. նա մի փոքրիկ աղջնակ է, այո, հենց մի փոքրիկ աղջնակ, որն իր ձեռը կրակն է ընկել:) նա հաճախ կարծում է, թե ինքը շատ ուրիշ է, ուրիշ մոլորակից, նրան ոչ մեկ չի հասկանում և չի տեսնում նրա իրական էությունը, որն անսահման է իր գաղափարներով
Չէ՛, այդպես չէ: Դե հա, ես շատ ուրիշ եմ, սակայն ինձ հասկացողներ, թեկուզ քիչ, բայց կան;)

և նա փակվում է մի սենյակում և անվերջ լալիս`սպասելով այն մեկին, ով կվերցնի իրեն իր ձեռքերի մեջ և կասի,"դու ամենինքնատիպն ես, քեզ նմանն աշխարհում չկա, և ես միշտ քո կողքին կլինեմ և քեզ պաշտպան կկանգնեմ ամեն ինչում", այն, ինչ նրան շատ պակասում է :( :ok
Սենյակում համեմատաբար հազվադեպ եմ փակվում: Իսկ նշված խոսքերը շատերն են ինձ ասում, բայց դե կեսը ձև է:

Ա՛ն, բայց դու դեմք ես: Այնպիսի տպավորություն է, որ մենք իրար ճանաչել ենք, ասենք, 6 տարի առաջ, հետո իրար չենք տեսել, հիմա էլ եկել ես, իմ մասին բաներ ես գրում: :D
14-15 տարեկանում ես իրոք այնպիսին էի, ինչպիսին նկարագրել ես:

Անհամբերությամբ սպասում եմ շարունակությանը::hands

Ուլուանա
13.11.2006, 10:19
Ես էլ անհամբեր սպասում եմ, թե երբ է Անուլն ինձ բացահայտելու։ :oy

Anul
13.11.2006, 20:55
լաաավ, շարունակեմ Բյուրի թեման, հետո անպայման մյուսներիդ էլ կանցնեմ ;)
նախ ուզում էի նշել այն մասին, որ դուք էլ շատերդ հաստատ նկատած կլինեք, թե Բյուրն ու իր եղբայրը`Հովոն, ինչքան շատ են փորձում շրջապատին ցույց տալ, թե իրանք իրար ինչքան չեն սիրում. բայց ես համոզված եմ, որ դա այդպես չէ. նրանք ուղղակի դեռ չեն դուրս եկել այն մանկական կոնֆլիկտների շրջանից, որի միջով, առանց բացառության, անցնում են բոլոր քույր ու եղբայրները. նրանք շատ են գնահատում մեկը մյուսի առանձնահատկությունները, խելքը, գիտելիքը, մարդկությունը... և համոզված եմ, որ եթե նրանցից որևէ մեկի մոտ որևէ լուրջ պրոբլեմ ծագի, մյուսը ամենաառաջինը նրա կողքին կանգնած կլինի. մի խոսքով նրանք շատ լավ թիմ կլինեն պետք եղած ժամանակ և ամեն ինչ կհաղթահարեն միասին :hands

Ավելացվել է 1 րոպե անց

Ես էլ անհամբեր սպասում եմ, թե երբ է Անուլն ինձ բացահայտելու։ :oy
հաջորդն ,ամենահավանականը, հենց դու էլ կլինես Ան ջան ;)

StrangeLittleGirl
14.11.2006, 20:31
Սպասում ենք հաջորդին :)

kiki
15.11.2006, 00:11
Անուլ , հերթագրվում եմ ...

Cassiopeia
15.11.2006, 00:14
Ես էլ կցանկանայի կարծիքներ լսել իմ ներքնաշխարհի մասին: Սակայն քանի որ Անուլը ինձ անձամբ չի ճանաչում, կխնդրեմ ինձ ճանաչողներին դրանով զբաղվել: Ակնկալում եմ անկեղծություն …

Angelina
15.11.2006, 14:50
Ես էլ կցանկանայի կարծիքներ լսել իմ ներքնաշխարհի մասին: Սակայն քանի որ Անուլը ինձ անձամբ չի ճանաչում, կխնդրեմ ինձ ճանաչողներին դրանով զբաղվել: Ակնկալում եմ անկեղծություն …
Շատ կցանկանայի քեզ ճանաչել. իրոք կհայտնեի իմ կարծիքը քո մասին:

Cassiopeia
15.11.2006, 15:20
Շատ կցանկանայի քեզ ճանաչել. իրոք կհայտնեի իմ կարծիքը քո մասին:
:) Միգուցե և շուտով առիթ լինի ծանոթանալ…

Marceille
19.11.2006, 17:50
Ըհըըըըըըըըըըը…
Գտա
այստեղ կարելի է ճանաչել Ֆոռումցիներին:
Արդեն Բյուրակնին գիտեմ:
Հետո?

StrangeLittleGirl
19.11.2006, 19:03
Ըհըըըըըըըըըըը…
Գտա
այստեղ կարելի է ճանաչել Ֆոռումցիներին:
Արդեն Բյուրակնին գիտեմ:
Հետո?
Դու քեզ հույս տուր :D
Անուլն ինձ լավ խնայել է, և իր հայտնաբերածի 1%-ն էլ չի ներկայացրել, որը ոչ ամբողջությամբ է համապատասխանում իրականությանը: Էլ չեմ խոսում նրա չհայտնաբերածի մասին :P

Cassiopeia
05.12.2006, 15:06
Որոշեցի…
Այսօր որոշել եմ մի կողմ դնել ժլատությունս ու մի փոքր խոսքեր շռայլել ու անկեղծանալ:

Ումից սկսենք…
Լավ, սկսենք Բյուրակնից, երևի ակումբի ամենակռվարար անուն հանած անձնավորությունից: Սկզբում նրան ու նրա գրառումները չէի “սիրում”, նրան համարում էի ագրեսիվ ու պատկերացրեք, որ կարծում էի թե նա արական սեռի ներկայացուցիչ է: Ավելի շուտ նրա կատակը չհասկացա ու վիրավորանքի տեղ ընդունեցի, սակայն դա հարթվեց: Դե, այդ ժամանակ վատից չեզոք դառավ տպավորությունը: Հետո առաջին անգամ որ տեսա նրան, հասկացա, որ կարծիքս լրիվ սխալ է նրա մասին, ու հասկացա, որ մարդուն պետք չէ գնահատական տալ միայն նրա մի բառով: Իսկ հետո պարզվեց, որ մենք հեռակա ծանոթ ենք, ու ես նրա մասին շատ լավ կարծիքներ լսեցի նրան մոտիկից ճանաչողներից: Բայց այսօր ուզում եմ իմ կարծիքը գրել նրա մասին, ոչ թե ուրիշների: Բյուրակնը ունի սառը հումորի զգացում, որը ի հասու չէ բոլորին, նրա կատակը կարող է վիրավորել նրան չճանաչող յուրաքանչյուր անձի: Բյուրը ունի մեծ կամքի ուժ, նա նպատակաուղղված անձնավորություն է, ու եթե որոշի մի բան անել, անպայման կհասնի դրան: Նրա բնավորության այդ գիծը անչափ նախանձելի է (նախանձում եմ բարի նախանձով): Նա գիտի կյանքից ինչ է ուզում, ու հաստատ գիտի, թե ինչ արժե տալ կյանքին: Մարդկանց մինչև իր բարեկամական շրջանակ թողնելը նրանց լավ տնտղում է, ծանրութեթև է անում, նոր որոշում կայացնում, արժե արդյոք թե ոչ: Բարեկամանալով մեկի հետ ու նրան ընկեր համարելով, նա նվիրվում է այդ մարդուն ու պատրաստ է հանուն նրա գրեթե ամեն ինչի:

Artgeo – Ակումբի մյուս “կռվարարն ու ագրեսիվը” ;) Սիրում եմ նրան հենց իրա այդ բանվորության պատճառով: Նրա ամենադրական կողմը համարում եմ այն, որ նա ինչ մտածում է, ասում է մարդու դեմքին: Էլի մինչև հանդիպման գնալը նրան գրեթե չեմ ճանաչել: Նրա գրառումները (մինչև նրան ճանաչելը) ինձ բավական գրագետ ու մտածված էին թվում: (Հետագայում, իմանալով նրա ով լինելը անչափ զարմացա, որ նա, այդքան լավ է տիրապետում հայերենին) Գրառումներից ստացված տպավորությունը եղել է այն, որ նա կազմակերպված անձնավորություն է: Հետո նրան տեսնելով, նրա աչքերում տեսա կյանքի նկատմամբ տածած նրա սերը, կրակ կա նրա աչքերում: Անչափ կատակասեր ու ուրախ է, սակայն նրա կատակները երբեմն սխալ են մեկնաբանվում: Արյունը եռում է նրա երակներում: Նա շատ դյուրաբորբոք է, նրա մոտ ծուխ չի լինում, կրակը միանգամից է բռնկվում: Եթե սխալվում է, ու հասկանում է իր սխալը, ապա այն կյանքի գնով էլ կուղղի ու չի հանգստանա, մինչև մտքին դրվածը չանի: Արթուրը ևս բավական ընկերասեր անձնավորություն է, նվիրված ընկեր: Նրան շատ եմ սիրում:

Chuk – Արտակին մինչև ակումբի հանդիպման գալը չէի ճանաչում: Իմ ֆորումում գրացնվելը և նրա բանակ գնալը համընկան, և ես պարզապես չէի պատկերացնում նրա գոյության մասին ոչ վիրտուալ, ոչ էլ իրականում (Ինչքան անուշադիր եմ եղել այն ժամանակ): Նրան հանդիպելուց հետո հասկացա, որ հանձինս նրա կարելի է գտնել հուսալի, իմաստուն, ուրախ ու հոգատար ընկերոջ: Համեստությունը նրա անբաժան ուղեկիցն է: Գիտի թե ինչ շրջապատում իրեն ինչպես պիտի դրսևորի, որ դիմացինը հարգի նրան ու նրա խոսքը:

Ուլուանա – Երևի Անահիտը եղել է մեկն այն հազվադեպ անդամներից, ում հենց ակումբ մտնելու օրվանից նկատել եմ: Նրա գրառումները բավականին խելացի ու գրագետ անձնավորության պատկեր ստեղծեցին նրա մասին: Մինչև ակումբի հանդիպմանը գնալը արդեն ցանկություն կար նրա հետ ծանոթանալ: Հանդիպելով նրան հասկացա, որ առաջին տպավորությունն այս դեպքում բացարձակապես ճիշտ է: Նա գիտի իր տեղը կյանքում: Եթե զգա, որ ինչ-որ ասպարեզուն նրան հաջողություններ չեն սպասվում, ապա համեստորեն կհեռանա այդ ասպարեզից, տեղը զիջելով ուրիշներին: Սակայն երբ հավատում է իր ուժերին, ապա սեփական գործին այդքան նվիրված մարդ դժվար կլինի գտնել իրենից բացի: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ նա ձգտում է ամեն գնով ընդարձակել իր մտահորիզոնը: Գիտելիքները նրա համար էական նշանակություն ունեն: Ընկերասեր է: Գտնելով լավ ընկերներ, չի ցանկանա կորցնել նրանց: Բնավորությամբ հավասարակշռված է, դժվար է նրան համբերությունից հանել: Բայց կարծում եմ, որ եթե դա հաջողվի, ապա պետք է ամեն կերպ խուսափել այդ պահին Անահիտի աչքին երևալ:

Արշակ – Արշակին գրեթե չեմ ճանաչում: Ճիշտ է, նրան տեսել եմ մի քանի անգամ, բայց մեր միջև շփումն այնքան աննշան է եղել, որ չեմ հասցրել ճանաչել ու կարծիք կազմել: Միայն կասեմ, որ անչափ բարություն կա նրա աչքերում:

Arisol - J Հիմա Նարեի հերթն է: Նրան իրականում չեմ ճանաչում: Սկզբում, երբ նոր էի անդամագրվել ակումբին, ինչպես և Բյուրին, նրա համար էլ էի կարծում, թե տղա է (չնայած ի տարբերություն Բյուրի, Նարեն ավելի մանկամիտ երեխայի տպավորություն թողեց): Ավելի ուշ ավելի մոտիկից կարողացա “ճանաչել” Նարեին: Նա ուրախ, ռոմանտիկ ու սիրահարված աղջիկ է: Սկզբում կարծում էի, որ ամեն գնով իր ուզածին կհասնի, հետո նկատեցի, որ զիջող բնավորություն ունի: Հարգում է ուրիշների կարծիքն ու ցանկությունը: Չգիտեմ ինչի, այնպիսի տպավորություն եմ ստացել, որ նա տան միակ երեխան է (տեսնես ինչքանով եմ ճիշտ): Չգիտեմ կյանքը ինչպիսի անակնկալներ կմատուցի, բայց հուսով եմ, որ դեռ կհասցնեմ Նարեին ճանաչել:

Guest – Հենց սկզբից Հայկը ինտելեկտուալ մարդու տպավորություն է թողել (ուֆֆ, երևի արդեն կրկնվում եմ, պիտի հենց սկզբից ասեի, որ ակումբի անդամների հիմնական մասը բավականին խելացի են ու ինտելեկտուալ ու զարմանալ կարելի է որ մի տեղ կարող ենք հանդիպել այսքան շատ խելացի անձանց): Հանդիպումից հետո կարծիքս չփոխեցի: Դեռ լավ չեմ ճանաչում նրան, բայց հաստատ կարող եմ ասել, որ հաճելի է նման ընկեր գտնելը:

StrangeLittleGirl
08.12.2006, 23:33
Մարդկանց մինչև իր բարեկամական շրջանակ թողնելը նրանց լավ տնտղում է, ծանրութեթև է անում, նոր որոշում կայացնում, արժե արդյոք թե ոչ: Բարեկամանալով մեկի հետ ու նրան ընկեր համարելով, նա նվիրվում է այդ մարդուն ու պատրաստ է հանուն նրա գրեթե ամեն ինչի:
Լավ էիր նկարագրել, բայց էսքանը շատ դիպուկ էր :) Մենակ չհասկացա, թե որտեղից ես եզրակացրել:

Մելիք
09.12.2006, 12:48
Իսկ ե՞ս:(

Cassiopeia
09.12.2006, 15:23
Լավ էիր նկարագրել, բայց էսքանը շատ դիպուկ էր :) Մենակ չհասկացա, թե որտեղից ես եզրակացրել:
Բյուր ջան, երևի կյանքն է սովորեցնել փոքրիշատե հասկանալ մարդկանց բնույթը: Կարևորը որ եզրակացություններս սխալ չեն…

Իսկ ե՞ս:(
Դավիթ ջան, միայն դու չես… Քեզ, Անիին, եղբորս և մնացածի մասին էլ, ում անձամբ ճանաչում եմ , չեմ մոռացել: Պարզապես ժամանակը չի ներում մտքերս շարադրել, բայց խոստանում եմ եկող շաբաթվա մեջ անպայման գրել::)
Հուսալ և սպասել…;)

Guest
09.12.2006, 15:31
Պարզապես ժամանակը չի ներում մտքերս շարադրել


Ես ուղղակի անսահման զգացված եմ, որ այս ժամանակի սղության պարագայում Ես տեղ եմ գտել քո ցուցակում:oy

Cassiopeia
09.12.2006, 17:03
Որոշեցի չսպասել աշխատանքային շաբաթին… :)

N.I.G.G.A. - Հայկը իր պահվածքով ինձ Սֆինքսի է հիշեցնում: Քիչ խոսում է, ավելի ճիշտ կլինի ասել, գրեթե չի խոսում: Ու հիմնականում լսում է: Ուսումնասիրում է շրջապատը: Այն տպավորությունն է, որ հանդիպման գալուց նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրից դուրս: :think Միգուցե բառեր չշռայլելը նրա բնավորությունն է… Ամեն դեպքում, կարծում եմ դա զգուշության նշան է: Նա լռելով պաշտպանում է իրեն:

Esmeralda - Անին ակումբի անդամներից առաջիններից է, ում հետ պատիվ եմ ունեցել ճանաչելու: Նրան տեսնելու հենց առաջին պահից նրա պահվածքից հասկացա, որ Երևանից չէ: Նրա մեջ չկա Երևանցուն հատուկ "գոռոզությունը", ընդհակառակը, նա միամիտ, բացսիրտ ու մարդասեր անձնավորություն է… Հենց առաջին պահից նրան սիրել եմ: Համեստ, ուշադիր, նվիրված, ընկերասեր… սակայն կարծում եմ անհրաժեշտության դեպքում, եթե հանգամանքների բերումով պետք լինի, նա կարող է դառնալ բավական անհանդուրժողական ու իր ամբողջ էությամբ պաշտպանել իր իրավունքները: Ռոմանտիկան նրա անբաժանն ուղեկիցն է: Որևէ քայլ ձեռնարկելիս 10 անգամ մտածում է, նոր գործում:

Taurus - Էդվարդը… լավ եղբայր է, նրան շատ եմ սիրում: Նպատակասլաց անձնավորություն է: Ընկերասեր… Չի հանդուրժի, եթե իրեն փորձեն խաբել: Եթե մտքին դնի, ապա անհնարինը կդարձնի հնարավոր: Կհաղթահարի ցանկացած խոչընդոտ, կհասնի իր նպատակին, վերջում էլ կծիծաղի այդ խոչընդոտների վրա… Նվիրված է: Նրա էության մեջ ևս առկա են ռոմանտիկայի նշաններ, բայց նա դա հանգամանորեն թաքցնում է: Թույլ չի տալիս, որ մարդիկ ներթափանցեն նրա հոգեկան աշխարհը… դա նրա սեփականությունն է…

Մելիք - Սկզբում Դավիթին չէի սիրում:oy ավելի շուտ ելնելով նրա գրառումներից (հիմնականում քաղաքական ասպարեզում) կարծում էի, որ ես ու նա չենք կարողանա իրար հետ լեզու գտնել, որ նա բավական զարգացած մտածելակերպ ունի և իմ ու նրա մտքերը իրարից ամբողջությամբ տարբերվում են: Սակայն երևի պետք է ավելի ուշադիր լինեի նաև մյուս գրառումների նկատմամբ ու այդ դեպքում հենց սկզբից կհասկանայի, որ նա անչափ բարի, ընկերասեր անձնավորություն է: Նա ջենտլմեն է, հարգում է դիմացինի անձն ու կարծիքը: Փոխզիջումային հարաբերություններ է կառուցում ամենուրեք… Կամա թե ակամա մարդիկ կհարգեն նրան…

Cassiopeia
12.12.2006, 15:01
Դավիթի համար ավելացնեմ, որ նա հոգատար ու համբերատար անձնավորություն է:

Kita - Նրան նայելով ակամա հիշում եմ ինձ նույն տարիքում: Ես էլ որոշ առումով բնավորության գծերով նրա նման: Պահանջում էի, որ ինձ սիրեն, նկատեն: Մարդկանց մեջ միայն լավն ու բարին տեսնելու հատկություն ունի նա: Աստված տա, որ նա երբեք չհիասթափվի մարդկային ամբոխի անմարդկային վերաբերմունքից… Նա բարի ու հոգատար անձնավորություն է: Ինչ որ առումով վախենում է մենակ մնալուց:

Քաղաքացի - Ամեն անգամ Սասունին տեսնելուց հիշում եմ Լեոնարդո Դա Վինչիի Ջոկոնդայի պատկերը, ավելի շուտ նրա խորհրդավոր ժպիտը: Այնքան խորհրդավորություն եմ տեսնում Սասունի ժպիտում, մանավանդ, երբ նա ժպտում է աչքերով: Համեստ, բարի, հանգիստ բնավորություն ունի:

Lionne_en_Chasse
22.12.2006, 22:39
Cassiopeia
Հարգելի էքսպերտ, կխնդրեի իմ ներքին աշխարն էլ ռենգենի ենթարկել :roll

Cassiopeia
23.12.2006, 12:06
Cassiopeia
Հարգելի էքսպերտ, կխնդրեի իմ ներքին աշխարն էլ ռենգենի ենթարկել :roll
Խոստանում եմ, որ մոտ ապագայում դրանով կզբաղվեմ…;) Սկզբի համար միայն ասեմ, որ շատ նուրբ հոգի ունես:)

Guest
23.12.2006, 12:30
Cassiopeia ջան, կներես իհարկե, բայց պիտի ասեմ, որ ինձ թվում է, որ քո բացահայտած «ներքին աշխարհները» նման չեն ներքին աշխարհի բացահայտումներին, այլ ավելի շուտ արտաքին աշխարհի, իսկ էլի ավելի շուտ այդ արտաքին աշխարհի, քո վրա թողած տպավորությունների:
Թվում է թե այս թեման քո համար դարձավ իմ վերևի մարդը 2, առանձ սպասելու քո ուզած վերևի մարդու:
Այսքան աշխատել ես, մտածել ես, գրել ես, ես էլ… էլի կներես;)

Cassiopeia
24.12.2006, 23:28
Cassiopeia ջան, կներես իհարկե, բայց պիտի ասեմ, որ ինձ թվում է, որ քո բացահայտած «ներքին աշխարհները» նման չեն ներքին աշխարհի բացահայտումներին, այլ ավելի շուտ արտաքին աշխարհի, իսկ էլի ավելի շուտ այդ արտաքին աշխարհի, քո վրա թողած տպավորությունների:
Թվում է թե այս թեման քո համար դարձավ իմ վերևի մարդը 2, առանձ սպասելու քո ուզած վերևի մարդու:
Այսքան աշխատել ես, մտածել ես, գրել ես, ես էլ… էլի կներես;)
Ներել-չներելու ոչինչ չկա:) … հավանական է որ դու ճիշտ ես: Ու ես պարզապես իմ վերևի մարդը թեմայից փախչելու մեթոդ եմ գտել, որպեսզի չլսեմ իմ մասին կարծիքներ:) Ու ամեն դեպքում, ինչ գրել եմ, գրել եմ անկեղծ սրտով այն ամենը ինչ մտածել եմ;)

Anul
24.12.2006, 23:40
այնքան եմ ցավում, որ քեզ ռեալ կյանքում չեմ տեսել և չեմ շփվել հետդ. շատ հետաքրքիր է, թե ինչպիսին է քո ներաշխարհը:ok

Cassiopeia
24.12.2006, 23:53
այնքան եմ ցավում, որ քեզ ռեալ կյանքում չեմ տեսել և չեմ շփվել հետդ. շատ հետաքրքիր է, թե ինչպիսին է քո ներաշխարհը:ok
:) Շնորհակալություն Anul ջան, բայց չեմ կարծում թե մեկ անգամ ինձ տեսնելով կկարողանաս թեկուզ չնչին չափով ըմբռնել թե ի՞նչ է կատարվում իմ ներաշխարհում…

Ուլուանա
25.12.2006, 17:38
:) Շնորհակալություն Anul ջան, բայց չեմ կարծում թե մեկ անգամ ինձ տեսնելով կկարողանաս թեկուզ չնչին չափով ըմբռնել թե ի՞նչ է կատարվում իմ ներաշխարհում…
Համաձայն եմ, Cassiopeia-ի ներքին աշխարհը բացահայտելն այնքան էլ դյուրին գործ չէ։ :P

Anul, մոռացե՞լ ես, որ հազար տարի է իմ ներքին աշխարհի բացահայտման հերթն է, ինչու՞ չես բացահայտում... :( Ախր խոստացել էիր... :oy

Նանե
28.12.2006, 17:44
Անկեղծորեն խոստովանեմ, որ ինձ այս ֆորումը շատ է դուր գալիս, կլանված կարդում եմ Ձեր գրառումները, փորձում եմ չանաչել ինչ-որ չափով, ( նույնիսկ սեփական գրառումներ անելու ժամանակ չկա,):8 Ուզում եմ հուսալ, որ գոնե որոշ չափով անկեղծություն կա այստեղ, և ինչպես ասում եք ձեվական կոմպլեքսավորվածները եստեղ գոնե շատ չեն:) : Եվ մի հարց ունեմ , Երբ են կազմակերպվում ֆորումի հանդիպումները, և որտեղ?

Երվանդ
28.12.2006, 18:14
Եվ մի հարց ունեմ , Երբ են կազմակերպվում ֆորումի հանդիպումները, և որտեղ?
Վախենամ թե 1 տարի ուշացել ես ջան :), կարծեմ այսօր ֆորումցիների այս տարվա վերջին հանդիպումնա:

Ուլուանա
29.12.2006, 10:20
Եվ մի հարց ունեմ , Երբ են կազմակերպվում ֆորումի հանդիպումները, և որտեղ?
ՆԱՆԵ ջան, ակումբի հանդիպումները միշտ եղել են ամեն շաբաթ օր, միայն այս վերջին շաբաթվա մեջ մի երկու անգամ էլ լրացուցիչ հանդիպում կազմակերպեցինք։ Այս տարվա վերջին հանդիպումը երեկ էր։ Այս տարի, փաստորեն, ներկա չեղար, բայց գալիք տարի էլ է այդ ավանդույթը պահպանվելու, այնպես որ ուրախ կլինենք քեզ տեսնել մեր հանդիպումներին։ Հանդիպումների համար հատուկ թեմա կա՝ «Հանդիպում 2» (http://www.akumb.am/showthread.php?p=142357#post142357) («Ակումբի անցուդարձ» բաժնում), որտեղ միշտ գրում ենք հանդիպման մասին հայտարարությունները, ինչպես նաև քննարկում արդեն կայացած հանդիպումները։ ;) Միշտ հետևելով այդ թեմային՝ կարող ես իմանալ, թե երբ է լինելու հաջորդ հանդիպումը։ Նոր տարվա առիթով էլ ենք մտադիր հավաքվել, որի մասին, բնականաբար, նախապես կգրենք համապատասխան թեմայում։ :)

PoeT
29.12.2006, 23:54
Նա հաճախ կարծում է, թե ինքը շատ ուրիշ է, ուրիշ մոլորակից, նրան ոչ մեկ չի հասկանում և չի տեսնում նրա իրական էությունը, որն անսահման է իր գաղափարներով, և նա փակվում է մի սենյակում և անվերջ լալիս`սպասելով այն մեկին, ով կվերցնի իրեն իր ձեռքերի մեջ և կասի,"դու ամենինքնատիպն ես, քեզ նմանն աշխարհում չկա, և ես միշտ քո կողքին կլինեմ և քեզ պաշտպան կկանգնեմ ամեն ինչում", այն, ինչ նրան շատ պակասում է
Ան ջան, կարծում եմ տվյալ բնութագրությունը կարելի էր վերագրել ֆորումի անդամներից յուրաքանչյուրին։


Բյուրը ունի մեծ կամքի ուժ, նա նպատակաուղղված անձնավորություն է, ու եթե որոշի մի բան անել, անպայման կհասնի դրան: Նրա բնավորության այդ գիծը անչափ նախանձելի է (նախանձում եմ բարի նախանձով):
Ես համձայն եմ, Բյուրը իրոք մեծ կամքի ուժ ունի։ Մենակ մի բան ես տենց էլ չկարողացա հասկանալ։ Ի՞նչ տարբերություն կա բարի և չար նախանձների միջև։ :B

Ընդհանուր առմամբ, քո կարծիքը ֆորումի անդամների մասին, համապատասխանում է իմին։ :)


Ու ես պարզապես իմ վերևի մարդը թեմայից փախչելու մեթոդ եմ գտել, որպեսզի չլսեմ իմ մասին կարծիքներ
Իսկ ինչու՞ չես ուզում քո մասին կարծիքներ լսես։

Cassiopeia
30.12.2006, 00:05
Իսկ ինչու՞ չես ուզում քո մասին կարծիքներ լսես։

Չգիտեմ… միգուցե վախկոտ եմ…

Cassiopeia
30.12.2006, 13:10
Մենակ մի բան ես տենց էլ չկարողացա հասկանալ։ Ի՞նչ տարբերություն կա բարի և չար նախանձների միջև։ :B
Չար նախանձի դեպքում մարդը ձգտում է ամեն կերպ այնպես անել, որ նա, ում նախանձում է, զրկվի իր այդ արժանիքից, իսկ բարու դեպքում, ձգտում է ինքը ևս ձեռք բերել այն, եթե իհարկե ի վիճակի է…

Իսկ ինչու՞ չես ուզում քո մասին կարծիքներ լսես։
Ինձ համար ճշմարտությունը կարող է բավական ցավոտ լինել…

Ծով
30.12.2006, 21:32
մի քանի հոգու մասին ինչ-որ բան կասեի,բայց հավես չունեմ:D
մենակ մի բան ասե՞մ…
Հետաքրքիր են բոլորը…

John
31.12.2006, 11:02
Իմ մասին ոչ ոք չի գրել… մի՞թե այդքան փակ է իմ ներքին աշխարհը… չէի ասի… մի՞թե ինձ ռեալում չեն ճանաչում… չէի ասի…

Մանե
31.12.2006, 12:55
Որոշեցի…
Այսօր որոշել եմ մի կողմ դնել ժլատությունս ու մի փոքր խոսքեր շռայլել ու անկեղծանալ:
:
Հերթագրվում եմ

Սամվել
24.12.2007, 19:01
Հետաքրքիր թեմա վերակենդանացիր :scen

Ներեցեք ուրիշ մեթոդ չգտա այս թեման կյանքի կոչելու :oy

Anul
25.12.2007, 01:56
շաաատ ճիշտ արեցիր: Ես էլ էի վերջերս դրա մասին մտածում: Թեման բացեցի, հետո հավեսս կորավ, ու գործս էլ կիսատ մնաց: Բայց լավ կլինի դուք էլ ակտիվ լինեք ու փորձեք հասկանալ մեկդ մյուսի իրական պատկերն ու ներքին աշխարհը: Դե բնական է, որ ռեալում իրար ճանաչողներին դա ավելի հեշտ կլինի, բայց դե քիչ գործ չունենք, որտև նմանները բավականին շատ են :)
մեկ էլ, բանըըը :oy մեկդ էլ իմ մասին մի բան ասեք :oy

Մանե
02.01.2008, 19:12
Բայց ֆորումում էնքա՜ն մարդիկ են իրար անձամբ ճանաչում :D
Բյուր, այ Բյուր :tel
Իմ մասին կասե՞ս :oy
Թե՞ կոմպրոմատ ես հավաքում:D:oy
:victory::)

StrangeLittleGirl
03.01.2008, 01:51
Մանե՛ ջան, չգիտեմ՝ ինչ ասեմ: Նման պատասխանատվություն վերցնելու համար պետք է համոզված լինես, որ մարդուն լավ ես ճանաչում, իսկ քո դեպքում ես դրանում համոզված չեմ: Միակ բանը, որ կարող եմ քո մասին ասել, այն է, որ դու անվերջ փնտրտուքի մեջ ես: Հաճախ ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես փնտրում: Կարևորն այն է, որ տեղում չդոփես, շարունակես փնտրել. գուցե այն հնարավոր լինի գտնել մի կում ջրի կամ մի ծաղկի մեջ («Փոքրիկ իշխան»): Սա ասացի ու ինչ-որ փոքրիկ իշխանություն քո մեջ էլ նկատեցի:

Narinfinity
19.10.2008, 02:37
Ձեր թույլատվությամբ մի երկու խոսք էլ ես կասեմ

Ակումբի Իմ ճանաչած մարդկանցից շատերը ինձ նման են.
սիրում են ընկերությունը, հարգում են դիմացինին և դրանով հանդերձ ներքուստ ունեն իրենց անձնական, անհրաժեշտ լուծումը պահանջող խնդիրները կյանքում, որոնց մասին "խոսում" են նրանց աչքերը, պահելաձևը, միմիկան ...

Ներքնաշխարհում ամենքս էլ ունենք մեր երազանքը և փնտրում ենք դրա իրականացման ուղիները, միջոցները մեր կյանքի վայրկյաններում և բախտավոր ենք զգում երբ ինչ որ մեկը մեզ օգնում է այդ հարցում ...

Բոլորս էլ շտապելով և անտեղյակ լինելով սխալներ ենք գործում դիմացինի նկատմամբ և շատերս էլ ջանում ենք ուղղել մեր սխալները և նայում ենք մեզ երրորդ անձի կարգավիճակով, մենք կարող ենք անցնել այս կյանքի պահերը միասին, հետևաբար մենք ընտրում ենք մեզ հարազատ և հավատարիմ ընկեևրներ, որոնց օգնելով ու միաժամանակ նրանց օգնությամբ ենք մեզ լիարժեք պատկերացնում և զգում որպես կատարյալին, հավերժին ձգտող մարդ, մենք պարզ ենք մտածում և դրանով էլ բարդանում է կյանքը, սահմանների, չափի իմաստով ....
Ես հակված եմ գնահատելու դիմացինի արժանիքները, որոնք իմ հարստությունն են, իմ ունեցածը կյանքում և ինքս էլ սովորում եմ ինձ ամբողջի մեջ երրորդ կողմի կարգավիճակով պատկերացնելով, էնպես որ Դուք սիրվում եք և շարունակեցեք այդպես ...;)

Gayl
19.10.2008, 03:16
այնքան եմ ցավում, որ քեզ ռեալ կյանքում չեմ տեսել և չեմ շփվել հետդ. շատ հետաքրքիր է, թե ինչպիսին է քո ներաշխարհը:ok

Իհարկե ինձ կնրես որ խառնվում եմ,բայց եթե կարելի է մտածացս արտահայտվեմ:
Հարգելի Anul ինչպես կարելի է մարդու խոսքերից ներկայացրել նրա նկարագիրը,չէ որ մարդուն դատում են գործով ոչ թե խոսքով,Քրիստոսի առակներից մեկը պատմեմ (թող ինձ ների Վանականը եթե մի փոքր այլ կստացվի առակը,կգրեմ այնպես ինչպես լսել եմ կամ էլ կփորձեմ այդպես գրել):
Մի գյուղացի երկու որդի է ունենում,մի օր մոտենում է մեծ որդուն և խնդրում է որ հինձի արտը,մեծ որդին հրաժարվում է:Հետո մոտենում է կրտսեր որդուն և նույն խնդրանքով դիմում,կրտսեր որդին համաձայնվում է,բայց օրվա վերջում պարզ է դառնում որ արտը հնձել է մեծ որդին,հարց է առաջանում երկու վորդիներից ո՞վ հնձեց արտը,նա որ մերժե՞լ էր հորը.թե նա ով չէր մերժել:
Երևի հասկանալի է,թե ինչ էի ուզում ասած լինեի…

Մեղապարտ
23.10.2008, 20:17
Մարդու ներքին աշխարհը նման է զսպանակի, կամ ձգված է կամ սեղմված, դաթարի վիճակում պիտանի չէ:
Մարդու ներքին աշխարհը հնարավոր չէ պատկերացնել՝ առավել ևս ուրիշի:
Ինձ համար այն փակ տարածք է

Սելավի
24.10.2008, 11:58
Մարդու ներքին աշխարհը նման է զսպանակի, կամ ձգված է կամ սեղմված, դաթարի վիճակում պիտանի չէ:
Մարդու ներքին աշխարհը հնարավոր չէ պատկերացնել՝ առավել ևս ուրիշի:
Ինձ համար այն փակ տարածք է

Վանական ջան մարդու ներքին աշխարհը ոչ թե հնարավոր չէ պատկերացնել՝ այլ լավ էլ պատկարացնելիյա: Պարզապես պիտի ցանկանաս դա սովորել որ պատկերացնես ու ոչ մի խնդիր չես ունենա: Իսկ եթե ուզում էս սովորել, կարդա Կռայոնի տված իմաստություները, նոր էներգիայի մասին, ու ոչ թե միայն կբացահայտես ներքին աշխարհըդ այլ նաև ամբողջ տիեզերքը բառիս ամենալայն ու ուղիղ իմաստով:
Օրինակ կարդա »վերջի ժամանակները» «մի մտածիր ինչպես մարդ» « մարդու հոգու ալքիմիան» « Ճանապարհորդություն դեպի տուն» «նամակ տնից» «նոր սկիզբ» «նոր ինֆորմացիա 2006թ » .... Գրի առնողը Լի Կեռոոլան է, բայց ինֆորմացիա տվողը ԿՌԱՅՈՆԸ որը եկել է այստեղ որպեսզի փոփոխություններ կատարի:
http://www.koob.ru/kryon/

Հ.Գ. Մի բան եմ ուզում հարցնել բոլորից, կա՞ ինչ որ մեկը ով կարդացելա այս գրքերը, թող արձագանքի, իսկ եթե ոչ ոք չի կարդացել, կխնդրեի որ կարդաիք, որպեսզի պարզ լինի մարդկությանը թե ինչու ենք մենք իրար ՍԵՐ պարտք:

Մեղապարտ
24.10.2008, 16:40
Վանական ջան մարդու ներքին աշխարհը ոչ թե հնարավոր չէ պատկերացնել՝ այլ լավ էլ պատկարացնելիյա: Պարզապես պիտի ցանկանաս դա սովորել որ պատկերացնես ու ոչ մի խնդիր չես ունենա: Իսկ եթե ուզում էս սովորել, կարդա Կռայոնի տված իմաստություները, նոր էներգիայի մասին, ու ոչ թե միայն կբացահայտես ներքին աշխարհըդ այլ նաև ամբողջ տիեզերքը բառիս ամենալայն ու ուղիղ իմաստով:
Օրինակ կարդա »վերջի ժամանակները» «մի մտածիր ինչպես մարդ» « մարդու հոգու ալքիմիան» « Ճանապարհորդություն դեպի տուն» «նամակ տնից» «նոր սկիզբ» «նոր ինֆորմացիա 2006թ » .... Գրի առնողը Լի Կեռոոլան է, բայց ինֆորմացիա տվողը ԿՌԱՅՈՆԸ որը եկել է այստեղ որպեսզի փոփոխություններ կատարի:
http://www.koob.ru/kryon/

Հ.Գ. Մի բան եմ ուզում հարցնել բոլորից, կա՞ ինչ որ մեկը ով կարդացելա այս գրքերը, թող արձագանքի, իսկ եթե ոչ ոք չի կարդացել, կխնդրեի որ կարդաիք, որպեսզի պարզ լինի մարդկությանը թե ինչու ենք մենք իրար ՍԵՐ պարտք:
Ճիշտն ասած եթե մեկը Աստծո հետ կապված բան է առաջարկում ես շատ վերապահումներով եմ մոտենում տվյալ առաջարկությանը :Եթե ես հարց ունեմ, կարդում եմ Աստվածաշունչ ,այն ինձ բավարարում է և տալիս է իմ բոլոր հարցերի պատասխանը:
Առաջարկության համար շնորհակալություն:B