Դիտել ողջ տարբերակը : Խաղ - 1000 դրամ
Նոր խաղի էությունը կայանում նրանում, որ Ակումբի մասնակիցները մեր, հայկական 1000 դրամանոցների վրա գրեն ինչ որ բան ու դրանք օգտագործեն որպես սովորական փող ու սպասեն, մինջև որևէ մեկը դրանք կստանա:
Մտորումներից ու քննարկումներից հետո, եկանք այն եզրակացման, որ գրառումը պիտի ունենա akumb.am/Ձեր նիկը տեսքը: 1000 դրամանոցների քանակը, որտեղ դա գրվելու է, լինելու է 5 կամ 10 հատ, սա միասին կվորոշենք: Գրելու տեղը ցույց է տրված նկարի վրա:
Խաղը հայտարարում եմ սկսված :hands
Հ.Գ. Հովսե՛փ, առայժմ մրացանակներ նախատեսված չեն: ;)

ես արդեն գրեցի, այսօր անպայման կծախսեմ այդ փողը
Firegirl777
12.11.2006, 14:36
Իսկ եթե միանգամից 5000 ծախսե՞նք ի նկատի ունեմ 5000 դրամանոց
քաղաքացի
12.11.2006, 14:37
Իսկ Unicode-ով հայերեն մականունները ինչպե՞ս գրեմ: :D
Իսկ եթե միանգամից 5000 ծախսե՞նք ի նկատի ունեմ 5000 դրամանոց
5000 դրամ խնդրե, 5000 դրամանոց չէ
Ավելացվել է 29 վարկյան անց
Իսկ Unicode-ով հայերեն մականունները ինչպե՞ս գրեմ: :D
Մաշտոցի կոդավորմամբ ;)
քաղաքացի
12.11.2006, 15:36
Ինձ մի հատ գրիչ տվեք: :)
Ինձ մի հատ գրիչ տվեք: :)
հեսա. վերցրու, բայց հետ կտաս. էլի, Բյուրն էլ է ուզել
Ես արդեն 6 հատ դրել եմ շրջանառության մեջ՝ ևս 4 հատ մոտ օրերս կսկսեն իմ նիկի հետ միասին թափառել հայաստանով մեկ…
Ես էլ վաղը կտանեմ ինտերնետիս փող...
վերջում բոլորիս բռնելու են ու դատարանի առաջ կանգնացնեն աչքիս ...
Lapterik
13.11.2006, 18:49
Էս ինչ լավ բան եք մտածել: Ապրեք
նամակագրության նոր եղանակ ա:
Նիկի տակ գրեք ում եք ուղարկում , հետո գրառումը, կարողա մի 5 տարուց հասնի
Հետաքրքիր ա թե երբ մեկս կգտնենք?
Գթաաաաա :yahoo Քաղաքացու հազար դրամանոցն եմ գթել :D
:jagi
Հենք քոնը պիտի գտնեի :{ :lol
Վայ տրամս նենց բարձրացելա :hands
քաղաքացի
10.12.2006, 17:24
Երեկ ինձնից վերցրեցիր։ Չե՞ս հիշում։ :P
Իսկ գտնողը ի՞նչ պետք է անի այդ 1000 դրամանոցը: Պետք է նորից ծախսի՞, թե պահի՞.......բայց ինչի՞ համար պահի:think
քաղաքացի
05.04.2007, 12:17
Ուռա՜: :yahoo
Երեկ, ես, Kita-ն, Arisol-ը և Մելիքը Poet-ին տուն ճանապարելուց հետո գնացինք The Club: Բայց մինջ այդ ես մտա SAS սուպերմարկետ և այնտեղ փող մանրեցի և…
Գտա՜… Philosopher-ի 1000 դրամանոցը: Չնայած որ Arisol-ը դրա մասին երևի դեռ տեղյակ չի:
Philosopher ջան, ինձ ասա ի՞նչ անեմ պահեմ, հետո քեզ տամ դու՞ ծախսես, թե ես: Ախր իմ ձեռքը չի գնա այդ փողը ծախսեմ :love
Հ.Գ. Ներողություն, որ հանդիպման մասին տեղիակ չեք եղել :oy
լոլ… արյա էսինչ կայֆավատ բան եք մտածել՞
բա փող չլներ վրեն գրեինք… :D
Ավելացվել է 4 րոպե անց
Philosopher ջան, ինձ ասա ի՞նչ անեմ պահեմ, հետո քեզ տամ դու՞ ծախսես, թե ես: Ախր իմ ձեռքը չի գնա այդ փողը ծախսեմ
դե եթե Philosopher -ի փողնա, կարաս թանգով ծախես... :D
Philosopher
05.04.2007, 13:13
Ուռա՜: :yahoo
Երեկ, ես, Kita-ն, Arisol-ը և Մելիքը Poet-ին տուն ճանապարելուց հետո գնացինք The Club: Բայց մինջ այդ ես մտա SAS սուպերմարկետ և այնտեղ փող մանրեցի և…
Գտա՜… Philosopher-ի 1000 դրամանոցը: Չնայած որ Arisol-ը դրա մասին երևի դեռ տեղյակ չի:
Philosopher ջան, ինձ ասա ի՞նչ անեմ պահեմ, հետո քեզ տամ դու՞ ծախսես, թե ես: Ախր իմ ձեռքը չի գնա այդ փողը ծախսեմ :love
Քաղաքացի մոդերատոր, սպասի շաբաթ օրը կծախսենք:drinks ` համ էլ նոր հազարանոցի վրա գրելու պրոբլեմից կպրծնենք::yes
CactuSoul
05.04.2007, 14:30
Ուռա՜: :yahoo
Ո՜նց եմ քեզ հասկանում:love …
Տեսնես՝ մի օր իմ բախտն էլ էդպես կբերի՞:roll : Համենայն դեպս, սպասում եմ:) :
Ես էլ նոր գրեցի մի հատ: Որ տեսնեք Akumb.am/Stalker չզարմանաք :P :hands
Հենց նոր ես էլ մի հատ գտա:ok գրածա Akumb.am/Հովսեփ :D հիմա քցում-բռնում եմ՝ հանպիման ժամանակ տիրոջը տամ, թե՞ ոնց…:think
Լավ է ուշ քան երբեք. Երեկ երկու հատ ուղարկեցի.
Artashes
27.04.2007, 13:29
Իսկ գտնողը ի՞նչ պետք է անի այդ 1000 դրամանոցը: Պետք է նորից ծախսի՞, թե պահի՞.......բայց ինչի՞ համար պահի:think
Չէ գտնողն ել թող իրա նիկը ավելացնի վրան նոր ծախսի:hands
Նոր իմացա ես խաղի մասին, մինչև մայիսի 30 ես 100 հատ իմ նիկով 1000 դրամանոց կթողարկեմ
Չէ գտնողն ել թող իրա նիկը ավելացնի վրան նոր ծախսի:hands
Նոր իմացա ես խաղի մասին, մինչև մայիսի 30 ես 100 հատ իմ նիկով 1000 դրամանոց կթողարկեմ
Չէ չէ նեղություն մի քաշի...մի 4-5 հատ էլ ինձ տու ես թողարկեմ:P
հմ… ուզում եմ խաղալ… ախր փող չունեմ է…
գոնե եկեք 100դրամանոց կոպեկի վրա միձև խազենք… թեչե… :cry
Vahan Jan
01.05.2007, 10:01
Ես նոր գտա akumb.am/Windows ինը
Ես նոր գտա akumb.am/Windows ինը
Հա????:( բա երբ ենք հանդիպում հետ տաս?:D
Ավելացվել է 2 րոպե անց
հմ… ուզում եմ խաղալ… ախր փող չունեմ է…
գոնե եկեք 100դրամանոց կոպեկի վրա միձև խազենք… թեչե… :cry
:D:D Ես ել եմ համաձայն, 20-նի վրա էլ կլինի:
Էս խաղը դեռ շարունակվու՞մ ա:
Ես ոնց հասկացա էս հարուստների խաղա:angry
Cassiopeia
26.12.2007, 15:43
Ժողովուրդ, հարուստ-աղքատի հարց չկա այս խաղի մեջ: Պարզապես մենք, գնալով հանդիպման, 1000 դրամանոցների վրա նշել ենք ակումբի վեբ կայքի հասցեն, մեր մականունները ու դրանք բաց թողել շրջանառություն: Խաղի իմաստը - պարզապես ուզում ենք տեսնել, արդյոք հետ կվերադառնան մեզ այդ 1000-ոցները…

իսկ կա՞ մեկը որ հետա ստացել, կամ իրենը կամ մեկ ուրիշ ակումբցու դրամը :)
իսկ կա՞ մեկը որ հետա ստացել, կամ իրենը կամ մեկ ուրիշ ակումբցու դրամը :)
Թեման կարդա, կա՛ ;)
քանի 1000 դրամանոց կա քաղաքում, համարենք - X
քանի անդամ ունի ակումբը, համարենք - Y
Իսկ այդ 1000 դր-ը ակումբի անդամներից որևէ մեկի մոտ ընկնելու հավանականությունն է՝
1/Y-ի X աստիճան:
Իսկ դա ահռելի թիվ է, բայց համենայն դեպս հետաքրքիր է:B
Janita Hero
26.12.2007, 19:42
Չեմ մասնակցել, բայց ոնց հասկացա 1000 դրամանոցների ձեռը կրակն եք ընկել:
Առաջարկում եմ էտ գտած 1000անոցները հավաքել ու մի օր, երբ լինի ասենք ինչ-որ միջոցառում ակումբի, էտ փողը ծախսեք քեֆ-ի կամ հետաքրքիր նվերներ գնելու վրա:
:)
Չգիտեմ դեռ խաղում ենք էս խաղը թե չէ, բայց 2 հատ էլ ես եմ "գցել". Հույս ունեմ դեռ կտենամ էտ փողերը :oy
Հեսա մի քանի հատ էլ ես կգրեմ, հլը խաղը ուժի մեջա? Չնայած կարևոր չի, մեկա գրելու եմ: :hands
Ուրվական
12.06.2008, 12:55
Գտա՜...
Նորմարդ:love՝ akumb.am
Գտա՜...
Նորմարդ:love՝ akumb.am
Գոռ, :love էս էլ կա՞ր :oy
Ուրվական
12.06.2008, 14:14
Գոռ, :love էս էլ կա՞ր :oy
Չէ:D: Էդ իմ կողմից էր՝ իրան:D:
Ավելացվել է 41 վայրկյան անց
Ժող. խաղը շարունակվումա՞
Այո, խաղը միշտ ընթացքի մեջ ա:
Էտ լավա, հեսա մի հատ էլ ես շրջանառության մեջ դնեմ.
Cassiopeia
15.06.2008, 11:59
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացնում է այն մասին, որ շրջանառության մեջ են գտնվում մեծ թվով հայկական դրամանիշներ, որոնց վրա կան ձեռագիր տարբեր մակագրություններ: “ԿԲ-ն հիշեցնում է, որ երկրի օրենսդրության համապատասխան, բազմաթիվ մակագրություններով դրամանշիները համարվում են շրջանառության եւ վճարման համար ոչ պիտանի, իսկ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավորված չեն դրանք ընդունել որպես վճարամիջոց”, ասված է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ, որ մեջբերում է ԱՌԿԱ գործակալությունը: Կենտրոնական բանկը նման պահվածքը դիտարկում է որպես անհարգալից վերաբերմունք Հայաստանի կարեւոր խորհրդանիշներից մեկի` հայկական դրամի հանդեպ, եւ քաղաքացիներին կոչ է անում այդօրինակ երեւույթի հանդեպ ցուցաբերել անհանդուրժողություն:
lragir.am (http://lragir.am/includes/prnview.php?lang=arm&pid=9737)
Հուսով եմ, հասկացաք թե ինչ նկատի ունեմ;)
քաղաքացի
15.06.2008, 12:02
Հուսով եմ, հասկացաք թե ինչ նկատի ունեմ;)
Ասենք եթե բանկոմատն ա ինձ տենց փող տալիս, ի՞նչ անեմ: Դատի տամ կրվեմ, չէ՞ :fool
Հուսով եմ, հասկացաք թե ինչ նկատի ունեմ;)
:o
Մեկդ օգնեք ջնջեմ գրածս, հլը նաեք չի ջնջվում, ծակվեց կոպեկս:(
Ես 2 տարի առաջ 5000 դրամանոցի վրա գրել եմ <<Իգիթյան Ալլա>> ու տակը ստորագրել եմ: Գտնողին խոստանում եմ դրամական պարգևատրում:hands:D
VisTolog
03.11.2008, 21:28
Ի՞նչ եք կարծում, նորից չսկսե՞նք. :))
Հոյակապ միտք էր, բայց խորհուրդ կտայի 100 հատից ոչ պակաս հատ շրջանառության մեջ գցել, որովհետև շաաաա՜տ երկա են ստիպված լինելու սպասել :D
Էս թեման ապօրինությունների ա դրդում հա՞:think
VisTolog
03.11.2008, 22:24
Էս թեման ապօրինությունների ա դրդում հա՞:think
Ճիշտ այդպես հարգելիս :))
Մոդերատորական: Թեմայի վերնագիրը խմբագրվել է, հանվելով «Նոր» բառը:
Այսօր 1000 դրամանոց մի թղթադրամ ձեռքս ընկավ, որի վրա «ակումբ.ամ» էր գրված (գրությունը բավականին խամրած էր, բայց կարդացվում էր) :))
Ափսոս միամիտ ծախսեցի (հետո տեսա, որ մոտս չէ) :(
Rammstein
26.06.2010, 01:47
Մոդերատորական. Հայկական թղթադրամները աղավաղելու, աղտոտելու, փչացնելու միջոցով իրականացվող խաղը դադարեցվում է, թեման փակվում է: