PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն դոմեյններ, օրինակ ԿԱՅՔ.ԱՄ

T!gran
12.09.2008, 08:43
Որոշ կայքերում տեսել եմ իրենց սեփական լեզուներով դոմեյններ , օրինակ www.peterhost.ru -ում վաճառվում են ռուսալեզու դոմեյններ օրինակ петерхост.ру , սա չեմ ասում որպես նորություն, ուղակի հետաքրքիր է ` կան արդյո՞ք հայալեզու դոմեյններ և որտեղ են վաճառվում

ՀԳ» այդ կայքերը բացելու համար դիտարկչում պետք է բեռնել և ավելացնել հատուկ ծրագիր;)

Ավելացվել է 8 րոպե անց

սա էլ ծրագիրը - DNS կոնվերտեր

Ավելացվել է 9 րոպե անց

http://download.i-dns.net/

T!gran
15.09.2008, 23:47
երևի թեման մի 2 տարի շուտ է բացված, ցավոք հայաստանում դեռ հայկական դոմեյններ չեն վաճառվում:think

Chuk
15.09.2008, 23:52
երևի թեման մի 2 տարի շուտ է բացված, ցավոք հայաստանում դեռ հայկական դոմեյններ չեն վաճառվում:think
Մեզ մոտ մեկ տարի առաջ խոստացել էին, որ առաջիկայում կվաճառեն:

T!gran
15.09.2008, 23:58
Մեզ մոտ մեկ տարի առաջ խոստացել էին, որ առաջիկայում կվաճառեն:

Իսկ արդյո՞ք կան ստանդարտներ DNS սերվերների համար, թե դրանք ամբողջ աշխարհում միանման են, և եթե գաղտնիք չե;) որն ե Հայաստանի am -ի հայերեն անվանումը - հհ , ամ, հյ...

Chuk
15.09.2008, 23:59
Իսկ արդյո՞ք կան ստանդարտներ DNS սերվերների համար, թե դրանք ամբողջ աշխարհում միանման են, և եթե գաղտնիք չե;) որն ե Հայաստանի am -ի հայերեն անվանումը - հհ , ամ, հյ...

Չէ, ուշադիր չէի եղել փաստորեն: Իմ ասածում խոսքը գնում էր կայք.am-ի մասին:

T!gran
16.09.2008, 00:13
Այս կարգի դոմեյնները դեռևս ունեն մի քանի թերություններ, դրանցից են՝
1. ստանդարտների մշակումը չի ավարտվել
2. մեյլ սերվերներ դնելը դեռևս անհնար է
3.ոչ բոլոր դիտարկիչնեչն են սպասարկում այսպիսի դոմեյններով աշխատանքը, ավելի ճիշտ՝ ո՛չ opera-ն ,ոչ ե՛լ firefox-ն ու IE-ն առանց լրացուցիչ ծրագրերի չեն բացում այդպիսի կայքեր, նայեք պատկերին
http://3w.do.am/downloads/photos/akumb/haydomen.jpg

Artgeo
16.09.2008, 00:22
՝ ո՛չ opera-ն ,ոչ ե՛լ firefox-ն ու IE-ն առանց լրացուցիչ ծրագրերի չեն բացում այդպիսի կայքեր, նայեք պատկերին
Ֆայրֆոքսը 2-րդ վերսիայից, իսկ IE-ն 7-րդից բացում են ;)

T!gran
16.09.2008, 07:41
Ֆայրֆոքսը 2-րդ վերսիայից, իսկ IE-ն 7-րդից բացում են ;)

իսկ ինչ լրացում պետք է դնել, օրինակ Ֆայրֆոքցի համար , որ նա հասկանա հայերեն տառերը՝ հասցեի տողում գրված
While trying to retrieve the URL: http://xn--ebba.xn--y9a2b/ - սա նշանակում է, որ Կոնկրետ ֆայրֆոքսը դեռ չի կարողանում վերարտադրել հայերեն տառերը ՝ փոխարենը դնելով ինչ որ համարժեքներ, որոնք հաստատ որ DNS սերվերների համար անհասկանալի կլինեն ;)

T!gran
20.09.2008, 19:40
Հետաքրքիր կայք, ռուսական РФ դոմենին աջակցելու համար, մի օր ել Հայաստանում կլինի , երևի... http://www.za-rf.ru/ (http://www.za-rf.ru/)

Egern.net
20.09.2008, 21:58
իսկ ինչ լրացում պետք է դնել, օրինակ Ֆայրֆոքցի համար , որ նա հասկանա հայերեն տառերը՝ հասցեի տողում գրված
While trying to retrieve the URL: http://xn--ebba.xn--y9a2b/ - սա նշանակում է, որ Կոնկրետ ֆայրֆոքսը դեռ չի կարողանում վերարտադրել հայերեն տառերը ՝ փոխարենը դնելով ինչ որ համարժեքներ, որոնք հաստատ որ DNS սերվերների համար անհասկանալի կլինեն ;)
տարբեր բաներ եք խառնում...

հայերեն տառերով դոմեններ (երկրորդ կարգի) մի շարք tld-ների համար թույլատրվում են (օրինակ` հայաստան.com, .net և այլն): Այդպիսի դոմեն կարելի է գնել և հանգիստ բացել IE7-ում, FF-ում և այլն (IE6-ից հրաժարվելու (http://www.akumb.am/showthread.php?t=33137) պատճառներից մեկը):

Բոլորովին ուրիշ հարց է միջազգայնացված TLD-ները: Այդպիսի բան «օրենքով» թույլատրվել է բառացիորեն մի քանի ամիս առաջ, և միգուցե առաջիկա տարիներին սկսեն "բացվել" նաև միջազգայնացված TLD-ներ: Առայժմ այդպիսի բան չկա, և քանի որ այդպիսի tld-ներ չկան, ոչ մի բրաուզեր չի կարող resolve անել այդպիսի հասցե: Բրաուզերը ոչ մի մեղք չունի այստեղ

T!gran
20.09.2008, 22:08

Շնորհալկալություն կարևոր ինֆորմացիայի համար:hands Հայաստան.com FF-ով բացեց նոր, երևի արդեն գիտեիր դու, իմ համար նորություն էր

Egern.net
20.09.2008, 23:00
Շնորհալկալություն կարևոր ինֆորմացիայի համար:hands Հայաստան.com FF-ով բացեց նոր, երևի արդեն գիտեիր դու, իմ համար նորություն էր
խնդրեմ :)

մոռացա ասեմ. ցանկացած IDN իրականում փոխարինվում է դրա այսպես կոչված punycode համարժեքով (xn-- ով սկսվող): Էդ ստանդարտ է, անխուսափելի է: Միայն թե ինչքան նկատել եմ որոշ բրաուզերներ «թաքուն» են պահում դա

Սահակ
02.10.2008, 22:14
Կա օրինակ http://հայերեն.net/ կայքը։ Ինչքան գիտեմ .am զոնայում չի կարելի հայերեն դոմեյններ ստանալ, բայց .net և .com-ում կարելի է։

panion
06.01.2009, 14:04
Հայկական տառերով դոմեյններ չկան, չեն վաճառվում ու չեն էլ վաճառվի… Միակ ըտենց բան կա Ռուսաստանում, որն էլ հեչ հեշտ չի էղել էտ իրավունքը ստանալու համար… Աշխարհում ուրիշ տենց բան չկա, որ դոմեյն կարանան գրանցեն իրանց ազգային տառատեսակով, տենց միակը կիրիլիկն ա՝ ռուսականը ազգային զոնաներում: Իսկ հայկական .ԱՄ զոնայում դա բացառվում է հլը որ :( Ուրիշ զոնաներում, .նեթ. քոմ հնարավոր ա, բայց համարյա թե անիմաստ, որովհետև դրանք բացելու համար բրաուզորում հատուկ հնարավորություններ են պետք:

Chuk
06.01.2009, 14:08
Հայկական տառերով դոմեյններ չկան, չեն վաճառվում ու չեն էլ վաճառվի… Միակ ըտենց բան կա Ռուսաստանում, որն էլ հեչ հեշտ չի էղել էտ իրավունքը ստանալու համար… Աշխարհում ուրիշ տենց բան չկա, որ դոմեյն կարանան գրանցեն իրանց ազգային տառատեսակով, տենց միակը կիրիլիկն ա՝ ռուսականը…

Ես հենց այսօր կարող եմ գրանցել օրինակ օրինակ.com անունով կայք, այդպիսիք էլի կան, ասենք նայիր հայերեն.com (http://հայերեն.com) կայքը: Դու սրա՞ մասին էիր ասում, որ անհնար է, թե՞ ուրիշ:

panion
06.01.2009, 14:10
Ես հենց այսօր կարող եմ գրանցել օրինակ օրինակ.com անունով կայք, այդպիսիք էլի կան, ասենք նայիր հայերեն.com (http://հայերեն.com) կայքը: Դու սրա՞ մասին էիր ասում, որ անհնար է, թե՞ ուրիշ:
Չէ չէ, ես սում եմ ազգայն, օրինակ .ԱՄ դոմեյնային զոնայում մեր տառերով դոմեյան անհնար ա ու չի էլ կարա լինի… էտ ա ասածս, .քոմ ում կամ ./նեթ-ում, կամ միջազգային զոնաներում հնարավոր ա, բայցմիայն միջազգային զոնաներում…

Chuk
06.01.2009, 14:11

Գրառմանդ վերջին հատվածն ուշ էիր ավելացրել, իմ պատասխանելու ընթացքում, դրա համար չէի տեսել: Ինչ վերաբերվում է .ԱՄ-ի անհնարինությանը, ապա կասկածում եմ ու խիստ հնարավոր համարում, որ ինչ-որ պահի այդպիսիք ստեղծվեն:

panion
06.01.2009, 14:18
Դե պատկերացրու, որ Ռուսաստանը մինչև էտ իրավունքը կարացավ ստանա, շատ մեծ դժվարությամբ ու հլը որ ինքը միակ ազգային զոնանա, որ իրավունք ունի իրա ազգային տառատեսակով դոմեյն գրանցի… Չնայած էսօրվա դրությամբ փողին մուննաթ, շատ հնարավոր ա լավ գումարներ հատկացնելու դեպքում էլի ինչ-որ պետությւնների էլ տան տենց իրավունք, բայց մեզ, Հայաստանին էտ չի "սպառնում" քանի որ մեր երկիրը նախ էտ փողերը չի տա տենց բանի համար, երկրորդն էլ ICANN-ին ձեռ չի տա կոմերցիալ նկատառումներով սենց փոքր երկրի տենց բան տա…

Chuk
06.01.2009, 14:20

Հնարավոր եմ համարում, որ հետագայում ձեռք տա բոլոր երկրներին նման հնարավորություն տրամադրելը: Սա զուտ տեսական դատողություն է, որը պնդելու համար ոչ մի հիմք չունեմ:

Ներսես_AM
06.01.2009, 14:23
Իմաստ չեմ տեսնում նման բանի: Հլը մի թող .am զոնան կայանա նոր արդեն .ամ բան ման :think

panion
06.01.2009, 14:25
Հնարավոր բանա, եթե նայենք էտ հանգամանքին, որ ICANN-ին էսօրվա դրությամբ ինչ ասես չեն ասում նրա համար, որ արդեն էնքան զոնայա տվել աջ ու ձախ, որ սաղ խառնվել ա իրար… դե փողի դեմ էլ խաղ չկա ու տենց կարող ա հեսա Երևանն էլ իրա պաշտոնական դոմեյնը ունենա, եթե մեր քաղաքապետարանը լավ փող տա ICANN-ին ու համոզի, որ դա ձեռնտու ա իրանց :)

Սահակ
12.11.2009, 01:00
Չէ չէ, ես սում եմ ազգայն, օրինակ .ԱՄ դոմեյնային զոնայում մեր տառերով դոմեյան անհնար ա ու չի էլ կարա լինի… էտ ա ասածս, .քոմ ում կամ ./նեթ-ում, կամ միջազգային զոնաներում հնարավոր ա, բայցմիայն միջազգային զոնաներում…
Լավ չեմ հասկանում քո ասածը։ .AM ինկատի ունես թե՞ .ԱՄ

Երբ ասում ես ռուսաստանը իրավունք ունի ռուսական դոմեյններ բացել, էտ ո՞ր զոնայի մասին ես խոսում, .RU ՞

NetX
12.11.2009, 02:44
Բացասաբար եմ վերաբերվում ազգային դոմեյնի "*.ԱՄ" բացմանը, քանի որ դա մեկուսացնելու է այդ հատվածի հայկական ինտերնետը, ոչ մի արտասահմանցի kdwin կամ այլ սոֆտ չի պահելու որ *.ԱՄ հավաքի

DavitH
12.11.2009, 09:36
ասեմ որ շատ անիմաստ միտք ա .ամ ու ընդհարրապես նույնիսկ .ру լինելու համար ինտերնետը կկորցնի իրա ընդհանուր լինելու իմաստը

Natan
13.11.2009, 18:18
Դոմենները բաժանվում են երկու խմբի` ccTLD (ամրագրված է կոնկրետ երկրին կամ տարածքին) եւ gTLD (ամրագրված չէ որեւէ երկրի կամ տարածքի):

Գրեթե բոլոր gTLD-ները տեխնիկապես կարող են սպասարկել յունիքոդով դոմեններ, (օրինակ www.հայերեն.com) սակայն ոչ բոլորն են իրականացնում դա:

Իսկ ազգային տիրությների (ccTLD) դեպքում յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանում խաղի կանոնները: .am ըիրույթուը դեռ տեխնիկապես պատրաստ չէ նման դոմենների գրանցմանը, (օրինակ www.հայերեն.am) խոստացել են որ կլինի, բայց երբ... երեւի թե իրենք էլ չգիտեն :)

Ինչ վերաբերվում է յունիքոդով գրվող ccTLD-ներին (.рф, .ру ...), եթե .am տիրությը կարգավորող կազմակերպությունը (ISOC) թույլատրության համար դիմի ICANN-ին, կարծում եմ առանձնապես խնդիր չի լինի: Շատ երկրներ կան, որ օգտագործում են նմանատիպ դոմեններ: Օրինակ Ռուսաստանը մեկի փոխարեն երկուսն ունի :) Բողոքում էին, որ .ру-ն շատ նման է Պարագվային ազգային տիրույթին (.py) դրա համար էլ նոր տիրույթ ստացան` .рф

NetX
13.11.2009, 18:32
խոստացել են որ կլինի, բայց երբ... երեւի թե իրենք էլ չգիտեն :)

Ինչ վերաբերվում է յունիքոդով գրվող ccTLD-ներին (.рф, .ру ...), եթե .am տիրությը կարգավորող կազմակերպությունը (ISOC) թույլատրության համար դիմի ICANN-ին, կարծում եմ առանձնապես խնդիր չի լինի:

Իսկ ով է խոստացել երբ .am տիրույթը կարգավորող (ISOC) կազմակերպությունը ինքը հենց դեմ է *.ԱՄ-ի ստեղծմանը՞

Natan
13.11.2009, 19:04
Իսկ ով է խոստացել երբ .am տիրույթը կարգավորող (ISOC) կազմակերպությունը ինքը հենց դեմ է *.ԱՄ-ի ստեղծմանը՞

ինձ ճիշտ չհասկացաք :) Խոստացել են .am տիրույթում յունիքոդի հնարավորություն ներդնել (օրինակ հայերեն.am): Իսկ .ամ կամ .հհ ... դա իմ կարծիքն է, ասում եմ, որ դիմեն չեն մերժի: Իսկ կդիմեն թե չեն դիմի դա կառավարության եւ ISOC-ի խնդիրնա:

Natan
14.11.2009, 18:05
Հնարավոր բանա, եթե նայենք էտ հանգամանքին, որ ICANN-ին էսօրվա դրությամբ ինչ ասես չեն ասում նրա համար, որ արդեն էնքան զոնայա տվել աջ ու ձախ, որ սաղ խառնվել ա իրար… դե փողի դեմ էլ խաղ չկա ու տենց կարող ա հեսա Երևանն էլ իրա պաշտոնական դոմեյնը ունենա, եթե մեր քաղաքապետարանը լավ փող տա ICANN-ին ու համոզի, որ դա ձեռնտու ա իրանց :)

ICANN-ին բերեցիք ու համեմատեցիք Երեւանյան ինչ-որ տեղամասային ոստիկանության հետ :) Նրանց հոգեբարձունների խորհրդի կազմը տեսել ե՟ք: Անգամ Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությունը քանի տարի անընդմեջ չի կարողանում ICANN-ին ինչ-որ բան պարտադրել:

Մի խոսքով ICANN այն կառույցնա, որ տարիների ընթացքումա ձեռք բերել իր հեղինակությունը, ու այսօր աշխարհում քչերն են կասկածի տակ դնում նրա դա:

Egern.net
27.11.2009, 14:09
Ինչ վերաբերվում է յունիքոդով գրվող ccTLD-ներին (.рф, .ру ...), եթե .am տիրությը կարգավորող կազմակերպությունը (ISOC) թույլատրության համար դիմի ICANN-ին, կարծում եմ առանձնապես խնդիր չի լինի: Շատ երկրներ կան, որ օգտագործում են նմանատիպ դոմեններ: Օրինակ Ռուսաստանը մեկի փոխարեն երկուսն ունի Բողոքում էին, որ .ру-ն շատ նման է Պարագվային ազգային տիրույթին (.py) դրա համար էլ նոր տիրույթ ստացան` .рф
2 շաբաթ առաջ էս հարցով նամակ գրեցի ISOC.am-ին: Պատասխանեցին, որ իրենք հարցումներ են արել ինտերնետ հասարակության շրջանում ու պարզել են, որ ինտերնետ հասարակությունը հայերեն ccTLD-ի անհրաժեշտություն չի տեսնում: Հետևաբար ISOCը չի նախատեսում առաջիկայում դիմել ICANN-ին:
(մի քիչ լավ չեմ պատկերացնում թե ինչ տեսք են ունեցել էդ հարցումները, բայց դե...)

Իսկ ռուսները արդեն դիմել են .рф-ի համար, շուտով ICANN-ը կպատասխանի: 2010-ի կեսերին արդեն գրանցումը հասանելի կլինի բոլորի համար ու նույն .ru-ի գներով!

Natan
28.11.2009, 01:04

Հմմմ....:) Հետաքրքիրա թե որ շրջանակներում են հարցում արել, խոսքը գիտական հարցման մասին ա, թե տղերքի հետ, սեղանի շուրջ... :)

.рф-ի համար ICANN-ը մի քանի ամիս առաջ արդեն դրական պատասխան ա տվել: Սահմանափակ շրջանակներում էլ գրանցումն արդեն սկսվաել է (ապրանքային նշաններ, կառավարական կազմակերպություններ...), 2010-ից սկսում է բաց գրանցումը:

NetX
28.11.2009, 05:55
Իսկ ռուսները արդեն դիմել են .рф-ի համար, շուտով ICANN-ը կպատասխանի: 2010-ի կեսերին արդեն գրանցումը հասանելի կլինի բոլորի համար ու նույն .ru-ի գներով!
Ուշացել ես 25.11.2009-ին գրանցվեց առաջին դոմենը՝ Россия.рф :P

Egern.net
29.11.2009, 20:15
Ուշացել ես 25.11.2009-ին գրանցվեց առաջին դոմենը՝ Россия.рф :P
գրանցելը քիչ ա :)
պետք ա DNS-ի Root Zone-ում ավելացվի...
http://www.internic.net/zones/root.zone

Chuk
21.11.2014, 16:25
Էշը չսատկեց, գարունը գալիս ա.

IP-հասցեների եւ դոմենային անունների կառավարման կորպորացիան նոր համացանցային մեսրոպատառ «.հայ» դոմենի անուն է գրանցել, տեղեկացնում է տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Գրանցմանը կհետեւի տեխնիկական համաձայնեցման գործընթացը, որը կտեւի 3-ից 6 ամիս:

«Սա կարեւոր իրադարձություն է համաշխարհային հայության համար, որը թույլ կտա համացանցում տեղեկատվություն տարածել հայատառ դոմենի միջոցով: «.հայ» դոմենի գործածումը կնպաստի հայատառ ստեղնաշարի գործածության ընդլայնմանը, ինչպես նաեւ՝ բջջային սարքերի վրա հայերեն ստեղնաշարերի տեղադրմանը», - ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ներկայումս գործող «.am» դոմենը Հայաստանին է տրամադրվել 1994-ին, դրա գրանցման թույլտվությունը նույն տարվա ընթացքում ստացել է «Ինտերնետ-հանրություն» հասարակական կազմակերպությունը: Նույն կազմակերպությանը կտրամադրվեն նաեւ նոր դոմենային գոտում գրանցման իրավունքները:

Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/37782.html

Վահե-91
21.11.2014, 22:22
Էշը չսատկեց, գարունը գալիս ա.

Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/37782.html
քանի շուտ ա ակումբ.հայ-ը գրանցի :))

keyboard
22.11.2014, 14:58
ինչ անշուք ա բայց ակումբ.հայ կամ հայ.հայ կամ լուր.հայ, ֆու~ չի նայվում :D

Cassiopeia
23.11.2014, 01:44
ինչ անշուք ա բայց ակումբ.հայ կամ հայ.հայ կամ լուր.հայ, ֆու~ չի նայվում :D
Մերը ոնց որ կնայվի հա՞ :D փոքրիկ.հայ

Chuk
24.11.2014, 12:53
Անկեղծ ասած ժամանակին շատ էի ուզում, որ սա լիներ, իսկ հիմա ավելորդություն եմ համարում:
Մենք չունենք էն շուկան, որ դրա անհրաժեշտությունը լիներ: Քիչ են զուտ հայկական ուղղվածությամբ կայքերը, եղածների մեծ մասն էլ արդեն ունեն կայուն դոմեններ ու օրինակ ես բացարձակ իմաստ չեմ տեսնում ակումբի համար ունենալ մի հատ էլ «ակումբ.հայ», hayeren.am-ի համար «հայ.հայ» դոմենը:

Ներսես_AM
24.11.2014, 21:31
Էդ նրանից ա, որ նոր պրոեկտի մասին չես մտածում։ Տուն ա էլի, թող լինի։ Ու՞մ ա խանգարում։ Մարդիկ որ նոր կայք պիտի գրանցեն ընտրություն կունենան։ Ակումբի գրանցման ժամանակ որ հասանելի լիներ հաստատ հայատառը կվերցնեիր։ :)

Chuk
24.11.2014, 21:38

Մտածում եմ նոր պրոյեկտների մասին, Ներս, բայց դրանից «.հայ»-ն ավելի գրավիչ դեռ չի դառնում: Բայց իհարկե չեմ բացառում որ էս կամ էն բանի համար պետք գա: Ուղղակի մի տեսակ շատ ուշացած ա, գալիս ա էն ժամանակը, երբ կարծես առաջնային դոմեյնների քանակը շատանում ա ու ամեն պրոյեկտի համար իրեն հարմար անուն կլինի, պլյուս որ լսածներով գիտեմ, որ սրա վրա հիմա ահռելի թվեր ա ծախսվել, մի տեսակ ոգևորիչ բան չեմ տեսնում: Եթե ինձ էսօր մի հատ լավ հեռուստացույց նվիրեն, կարող ա վերցնեմ, մտածելով «տուն ա, թող լինի», բայց չեմ գնա առնի էլի:

PTuruz
08.08.2016, 17:16
հասանելի է .հայ հայատառ դոմենը