PDA

Դիտել ողջ տարբերակը : Քնածը



Ուլուանա
12.09.2008, 04:39
ՔՆԱԾԸ

Լիլիթին իր բացառիկ դանդաղկոտության ու հաճախակի «անջատվելու» սովորության պատճառով շատերը «քնած» էին անվանում։ Որևէ բանով զբաղվելիս հաճախ էր անջատվում կամ, ինչպես մեծ քույրն էր սիրում ասել, «չըխկ էր լինում» ու վերացած հայացքը հառած մի կետի՝ ժամերով այդպես մնում...
Լիլիթը նիհարիկ էր, առատ ու երկար մազերով, խոշոր աչքերով, որոնց սևեռուն ու մտահոգ հայացքը շատերին զարմացնում էր, ապա ստիպում ակամա լրջանալ։ Նրա արտաքինն ուրիշ ոչնչով չէր առանձնանում. առաջին հայացքից նկատելի էին հենց աչքերն ու մազերը։

Տանը բոլորն արդեն սովոր էին նրա նմանատիպ «անջատումներին» և պետք եղած դեպքում պարզապես «միացնում էին»՝ ուսին թփթփացնելով կամ մի քանի անգամ անունը տալով, որից նա սկզբում սարսափահար վեր էր թռչում, ապա սթափվելով՝ փորձում հասկանալ, թե հատկապես ինչի համար են իրեն «միացրել»։

Լիլիթին բակում չէին սիրում, և դա փոխադարձ էր։ Բայց ծնողները ժամանակ առ ժամանակ ուղարկում էին նրան այնտեղ։ «Թող մի քիչ շփվի երեխաների հետ, գուցե մի քիչ աշխուժանա ու նրանցից մի քիչ ճարպկություն սովորի»,– ասում էին։ Իսկ Լիլիթը միշտ դժկամությամբ էր իջնում բակ, ճիշտ այնպես, ինչպես ծույլիկ աշակերտը դպրոց կգնար։ Ու ամեն անգամ ծույլիկ աշակերտի երկուսների փոխարեն վիրավորանքներ շալակած՝ տուն էր գալիս։ Բակում շատ էին շահագործում՝ օգտվելով խիստ անհարմար պահերի նրան այցելող «անջատումներից»։
– Բակում նա հասակակից չունի,– փորձում էր բացատրություն գտնել հայրը,– ստիպված իրենից մի քանի տարով մեծերի հետ է շփվում, դրա համար էլ չի կարողանում կարգին ընկերանալ հետները։
– Էհ...,– հառաչում էր մայրը,– մանկապարտեզում էլ հո բոլորն իր հասակակիցներն էին...

Մանկապարտեզն էլ մի առանձին պատմություն էր...
Երկու տարի առաջ, երբ Լիլիթի երեք տարին հազիվ էր լրացել, որոշեցին նրան մանկապարտեզ տանել։ Տանը նախօրոք ծնողների կողմից խնամքով ծրագրված նախապատրաստական աշխատանք կատարվեց՝ մանկապարտեզային դրվածքներին ծանոթացնելու համար։ Աղջնակին ամենայն խանդավառությամբ ներկայացրին, թե ինչ հետաքրքիր ժամանց է նրան այնտեղ սպասում իր տարիքի բալիկների ու հոգատար դաստիարակների հետ։ Վերջիններս, ի դեպ, նկարագրվեցին իբրև մանկապարտեզային ժամերին մայրիկներին փոխարինողներ... Լիլիթն էլ մտքում անկեղծորեն զարմացավ, որ մայրիկն էլ կարող է փոխարինող ունենալ, քանի որ մինչ այդ, համենայնդեպս, իր մայրիկին ոչ ոք չէր փոխարինել...

Մանկապարտեզի հեռանկարը Լիլիթին բավական ուրախացրել էր, քանի որ մինչ այդ շփվում էր հիմնականում հարևանի՝ երես առած փոքրիկների հետ, որոնք միայն խաղալիքներն այս ու այն կողմ շպրտոտել ու ճղճղալ գիտեին։ Դե արի ու այդպիսիներիների հետ ընկերություն արա։ Զարմանալի չէր, որ իր հասակակիցների հետ շփումը Լիլիթի վաղեմի երազանքն էր։

Եվ այսպես, առավոտ շուտ մայրիկը Լիլիթին հագցրեց դեղին ծաղիկներով կարմիր սիրուն շրջազգեստը և տարավ մանկապարտեզ։ Այս պատկառելի հաստատությունը, չնայած բազմաթիվ երեխաների առկայությանը, հենց սկզբից մի տեսակ միայնակության, վախի ու ճնշվածության զգացողություն ներշնչեց աղջնակին։ Այդպես լինում էր մեկ էլ այն դեպքերում, երբ մայրիկն ու հայրիկը նրան թողնում էին հարևանի տանը և մի քանի ժամով տեղ գնում։ Այդ ժամերը նրան միշտ հավերժություն էին թվում, և ամեն անգամ, դեռ մի ժամ էլ չանցած՝ նրան սկսում էր թվալ, թե ծնողներին ինչ–որ վատ բան է պատահել, որ նրանք այլևս չեն գա իր հետևից, իսկ ինքն այդպես էլ կմնա հարևանի տանը և կդառնա հարևանի աղջիկը... Ու հուսահատությունից սկսում էր լաց լինել, մինչև որ ծնողները գալիս էի, և մղձավանջն ավարտվում էր։

Բայց վերադառնանք մանկապարտեզ...
Տեսնելով դեպի իրենց շարժվող դաստիարակչուհու ոսկեատամ չարագուշակ ժպիտը՝ Լիլիթն անմիջապես զգաց, որ այդ կինն ու ինքը, մեղմ ասած, իրար չեն սիրելու։ Երեխաներից ոմանք, որ մինչ այդ աղմկոտ խաղում էին ու իրար քաշքշում, մի պահ աչքները պլշեցին Լիլիթի վրա, հեռվից հայացքներով չափչփեցին ու, ըստ երևույթին, իրենց կարողություններին ու չափանիշներին համապատասխան գնահատեցին նորեկին։ Առանց այդ էլ ճնշված Լիլիթը դրանից ավելի կաշկանդվեց՝ ավելի խորը համակվելով միայնակության զգացողությամբ։ Աղջիկն ավելի ամուր սեղմեց մայրիկի ձեռքը և վճռեց ոչ մի դեպքում բաց չթողնել։ Մինչ մայրիկը զրուցում էր անդադար ժպտացող դաստիարակչուհու հետ, Լիլիթը հոնքերի տակից մերթընդմերթ խեթ–խեթ նայում էր վեր՝ իր ապագա դաստիարակչուհու անդուր դեմքին, ու գնալով ավելի մռայլվում։

Իսկ երբ եկավ բաժանման պահը, աղջիկը մյուս ձեռքով բռնեց մայրիկի փեշից ու դեմքն աղերսագին դեպի վեր ձգելով՝ լացակումած շշնջաց. «Գնանք տու՜ն»։

Մայրիկը սկսեց արագ–արագ հորդորել դստերը, որ այստեղ նրա համար շատ լավ է լինելու, բայց Լիլիթն, արդեն արցունքներին ազատություն տված, համառորեն կառչել էր մայրիկից ու պոկ չէր գալիս։ Դաստիարակչուհին նրան մի կերպ պոկեց մոր փեշից ու ներս տարավ՝ խոստանալով, որ նրան մի շատ լավ բան է տալու։ Քիչ հետո ընկեր Համեստը (դա էր դաստիարակչուհու անունը) ինչ–որ հնոտ պահարան բացեց ու այնտեղից մի կոնֆետ հանելով՝ մեկնեց Լիլիթին։ Երեխաները քչփչացին։ Իսկ Լիլիթը, թեև կոնֆետ շատ էր սիրում, այս անգամ այնքան էլ չմխիթարվեց դրանով։ Այնուամենայնիվ, լացի նոպան արդեն անցել էր։ Կոնֆետը դրեց աթոռին, որպեսզի աչքերը սրբի, երբ հանկարծ ինչ–որ մեկը հետևից ուժգին ձգեց մազերից։ Մինչ Լիլիթը շուռ կգար՝ տեսնելու, թե ով էր չարաճճին, մեկ ուրիշն արդեն թռցրել էր կոնֆետը... Փոքրիկ գողին այդպես էլ չբացահայտեցին։ Դա մանկապարտեզում նրա առաջին լուրջ բախումն էր անարդարության հետ...

Այստեղ բոլորն իրար հետ գզվռտվում էին, իրար խփում, հաճախ իրար վատ–վատ բառեր էին ասում, որոնցից շատերը Լիլիթը մինչ այդ երբեք չէր էլ լսել, ու որոնց իմաստը կարող էր միայն կռահել։ Բայց Լիլիթի համար ամենազարմանալին այն էր, որ այդ երեխաներից ոչ մեկը չէր զգում, որ ինքը վատ բան է անում, մինչև որ ընկեր Համեստը ներս էր մտնում ու պատժում նրանց, այսինքն՝ նա էլ իր հերթին անում էր այն, ինչի համար որ երեխաներին էր պատժում. խփում էր նրանց իր փայտիկով ու վատ–վատ բառեր ասում... Իր գավազան–փայտիկն ընկեր Համեստը գործի էր դնում նաև ամենաչնչին զանցանքների դեպքում. ասենք, ինչ–որ մեկը պատահմամբ անցել էր գորգի սահմանը, այն գորգի, որի վրա նոր ու սիրուն խաղալիքներ էին դրված, որոնք, սակայն, անհայտ պատճառներով անձեռնմխելի էին։ Այդ պահերին Լիլիթն ակամա մտածում էր. հետաքրքիր է, իսկ չկա՞ մեկը, ով ընկեր Համեստին կպատժի իրեն վատ պահելու համար, և անկեղծորեն զարմանում ու տխրում էր՝ տեսնելով, որ, փաստորեն, չկա...

Ուլուանա
12.09.2008, 04:40
Թեև Լիլիթն ինքը երբեք ուրիշներին չէր խփում ու վատ բառեր չէր ասում, բայց երբեմն նրան էլ էր բաժին հասնում ընկեր Համեստի փայտիկի զարկերից ու նրա հարուստ բառապաշարի գանձերից, օրինակ՝ ապուշ, անասուն, շշմած, քնած... Առաջին երկու բառերին բոլորը հավասարապես էին արժանանում, իսկ վերջին երկուսը հիմնականում Լիլիթի հասցեին էին հնչում, քանի որ այդ առումով նա խիստ առանձնանում էր մյուսներից. նրա նմանը պարզապես չկար...

Լիլիթն այդ բառերը լսում էր հիմնականում այն պահերին, երբ, օրինակ, ընկեր Համեստն ինչ–որ բան էր ասած լինում երեխաներին, իսկ ինքը, մտքերով տարված, ուղղակի լսած չէր լինում։ Նման դեպքերում ընկեր Համեստն իր «կախարդական» փայտիկի հարվածքով կամ լավագույն դեպքում «քնա՛ծ» կանչելով՝ «արթնացնում էր» նրան։ Լիլիթն անակնկալ հարվածից վեր էր թռչում ու շտապում հետևել մյուսներին։

Մանկապարտեզում Լիլիթը շարունակ զարմանում էր իրեն շրջապատող մանուկների անհոգությունից ու ամբողջ սրտով տենչում էր նրանց նման լինել. կարողանալ ի պատասխան խփել իրեն խփողին, վիրավորել իրեն վիրավորողին ու բոլորովին էլ չազդվել նրանից, որ իրեն լրիվ անմեղ տեղը «ապուշ» կամ «դեբիլ» անվանեցին, լինել ուրախ ու անհոգ մանկիկ և, որ ամենակարևորն է, ամեն դատարկ բանից աչքերը չլցնել։

Ուտելու ժամը Լիլիթի համար ամենանտանելիներից էր։ Ի՞նչ խոսք, տանելի բաներն այստեղ ընդհանրապես քիչ էին, բայց այս մեկը...
– Բարի՜ ախորժակ,– լսվում էր ընկեր Համեստի անտարբեր տոնով արտաբերված բարեմաղթանքը։
– Շնոր–հա–կալութ–յո՜ւն,– հնչում էր երեխաների նույնքան անտարբեր ու իրականում ոչինչ չնշանակող, բայց լավ անգիր արած պատասխանը,– և բոլոր ձեռքերը մեքենայաբար երկարում էին դեպի սեղանների կենտրոններում դրված ամանները, որոնց մեջ հացն էր դրված։ Եվ վա՛յ նրան, ով կհանդգներ ձեռքը դեպի հացը տանել դաստիարակի բարեմաղթանքից առաջ... Այո, կարգուկանոնն այստեղ միանգամայն լուրջ հիմքերի վրա էր...

Անմիջապես տարածվում էր գդալների չխկչխկոցը, որին էլ հետևում էր ընկեր համեստի բարկացած ճղճղան, բայց վաղուց արդեն սովորական դարձած ձայնը.
– Մի՛ աղմկեք, վա՜յ։
Երեխաների ձայնն անմիջապես իջնում էր, ճիշտ այնպես, ինչպես ռադիոընդունիչի կամ հեռուստացույցի ձայնն է իջնում համապատասխան կոճակին կամ պտուտակին դիպչելու դեպքում։

Բանն այն է, որ Լիլիթը շատ վատ ուտող էր, ինչը կարելի էր ենթադրել նրա փխրուն մարմնին նայելիս։ Զզվում էր մանկապարտեզի գրեթե բոլոր ճաշերից, որոնց մեծ մասը, սակայն, մի կերպ ուտում էր՝ ինչպես ասում են, «էլ բեթարից» ազատվելու համար։ Իսկ «էլ բեթարը» տվյալ դեպքում այն զզվելի պրոցեսն էր, երբ դաստիարակներից մեկը, տեսնելով ուտելիս «գլուխ պահող» երեխային, սկսում էր ճաշի մնացած մասը զոռով լցնել նրա բերանը՝ առանց հաշվի առնելու վերջինիս՝ ուտելիքը ծամելու և կուլ տալու արագությունը։

Մանկապարտեզում մի այսպիսի կարգ կար. ուտելը վերջինն ավարտողը պարտավոր էր հավաքել ամբողջ ամանեղենն ու տանել խոհանոց, որը գտնվում էր առաջին հարկում։ Այդ տհաճ հեռանկարը սկզբում բոլորին ստիպում էր ուժերը լարել՝ ուտելը հնարավորինս արագ վերջացնելու համար, սակայն Լիլիթի հայտնվելուց որոշ ժամանակ անց բոլորը համոզվեցին, որ այդ առումով առանձնապես ջանք թափելու կարիք չկա, քանի որ նույնիսկ ամենադանդաղ ուտողները Լիլիթից անհամեմատ ավելի շուտ էին վերջացնում։ Իսկ նա արդեն վաղուց ընտելացել էր իր այդ պարտականությանը, որովհետև անիմաստ էր հուսալ, թե կարող է վերջացնել մի ապուր, որի միայն հոտից արդեն սիրտը խառնում է...

– Շո՛ւտ արա, աղջի՛կ, մի՛ քնիր,– վրդովված գոռում էր ընկեր Համեստը, երբ Լիլիթն իրեն հատուկ դանդաղկոտ ու կաշկանդված շարժումներով հավաքում էր ամանները,– ո՜նց է նյարդերիս վրա ազդում էս երեխան, մարդ է՞լ էսքան քնած լինի։ Ոնց որ դանդաղեցրած կադր լինի...

Բայց ամենացավալին այն էր, որ այդքան «քնած» լինելով հանդերձ՝ քնելու ժամերին Լիլիթը ոչ մի կերպ չէր կարողանում աչք կպցնել։ Անընդհատ անհանգիստ շուռումուռ էր գալիս անկողնում՝ անհույս կերպով փորձելով քնել, բայց դա նրան երբեք չէր հաջողվում։ Որոշ երջանիկներ պառկելուն պես ընկղմվում էին խորը քնի մեջ, այնպես, որ քնի ժամը լրանալուց հետո նրանց մի կերպ էին արթնացնում։ Ոմանք պառկելուց որոշ ժամանակ անց էին քնում։ Կային նաև հազվադեպ քնողներ, բայց, ցավոք, Լիլիթը նույնիսկ նրանց թվին չէր պատկանում։ Իսկ այստեղ անգամ չքնելն էր արգելվում։ Այնպես որ չքնողները պատժից խուսափելու համար ստիպված էին լինում գոնե քնած ձևանալ։


Պապիկը Լիլիթին ծննդյան օրվա առթիվ տիկնիկ էր նվիրել։ Մի տիկնիկ էլ մորաքրոջից էր նվեր ստացել, բայց վերջինս, թեև բավական գեղեցիկ էր, մի տեսակ անուշադրության մատնվեց, քանի որ աղջնակի ողջ ուշադրությունը կենտրոնացել էր պապիկի նվիրած տիկնիկի վրա։ Ժամերով նստում էր ու մտախոհ հայացքով նայում տիկնիկին, կարծես ինչ–որ հանելուկ էր փորձում լուծել։ Տիկնիկի մեջ ինչ–որ բան նրան որոշակիորեն դուր չէր գալիս, բայց թե ինչ՝ ինքն էլ չգիտեր... Այդպես ամեն օր մանրազնին ուսումնասիրում էր տիկնիկին, ապա, անպտուղ հետազոտությունից հոգնած, մի կողմ դնում։ Մի անգամ էլ, երբ հերթական անգամ տիկնիկին ձեռքն առած զննում էր, հանկարծ նրան ծեծելու անհագ ցանկություն զգաց... Առանց երկար–բարակ մտածելու բռնեց մազերից ու սկսեց ուժերի ներածին չափով պատին խփել։ Մայրը, հեռվից տեսնելով այդ տարօրինակ տեսարանը, մտահոգված վազեց դեպի դուստրը և վերջինիս ձեռքից խլելով տիկնիկը՝ խիստ, բայց միաժամանակ տագնապած ձայնով հարցրեց.
– Ի՞նչ է պատահել։ Ինչու՞ ես տիկնիկիդ ծեծում։
Լիլիթն աչքերը խոնարհեց ու միայն ուսերը թոթվեց։ Իրականում ինքն էլ չգիտեր պատասխանը...
Մայրը ձեռքով հարդարեց տիկնիկի գզգզված մազերն ու դրեց աթոռին։
– Լիլիթ ջան, ճիշտն ասա,– արդեն բավական մեղմ ու ներողամիտ տոնով ասաց նա՝ նայելով աղջկա աչքերի մեջ,– ինչու՞ էիր ծեծում տիկնիկիդ։
Լիլիթը մի տեսակ նեղացած դեմք էր ընդունել ու լռում էր...
– Չե՞ս սիրում տիկնիկին։
– Հա՛։
– Ուզու՞մ ես տանք ուրիշին։
– Չէ՛։
– Դե էլ չծեծես,– աղջկա գլուխը շոյելով՝ ասաց մայրն ու գնաց։

Շարունակելի

Հակոբ Գեւորգյան
12.09.2008, 05:35
ես նման հարեւան եմ ունեցել :cry

լավ ես գրել Ուլուանա, շաունակիր, հետաքրքիր է։

Բարեկամ
12.09.2008, 05:40
Ան, որոշակի կարծիք ունեմ /ինչպես կասեր Պանիկովսկին/, բայց ուզում եմ բոլորը կարդամ՝ հետո: Մենակ ասեմ, որ պաուզան դրել ես որտեղ որ պետք էր :ok
Իսկ ընդհանուր առմամբ… կպել ես ոսկորին…

Ջուզեպե Բալզամո
12.09.2008, 09:03
Ուլուանա կեցցես… շատ լուրջ բան ես գրում, սպասում եմ …

Բարեկամ
12.09.2008, 09:07
Ուլուանա կեցցես… շատ լուրջ բան ես գրում, սպասում եմ …

Համաձայն եմ: Այնքան լուրջ, որ ուզում ես լռես…

Ֆրեյա
12.09.2008, 09:42
Ծանոթ պատմություն է և ճշգրիտ նկարագրված ;)
Շատ լավ է գրված:
Կուզեի մի բան էլ իմանալ, որն էր պատճառը, որ այդ աղջկա բախտը այդպես էր դասավորվում՞՞՞ Նա յուրահատուկ էր թե ուղղակի անհաջողակի մեկը: Նա մյուսներից լավն էր, թե հակառակը` ոչինչով չէր տարբերվում, նրան նախանձում էին, թե զզվում նրանից:
Ինչն էր պատճառը, որ նրան չէին սիրում, ինչու չէր կարող գալ մանկապարտեզ, ու առաջին վայրկյանից սկսել մյուսների հետ նույն ոճով շփվել, ինչու այնպես չեղավ, որ այնտեղ իր նման խելոք երեխաներ էլ լինեին, ու նրանք էլ իրար հետ շփվեին:
Արդեն տեսնում եմ նրա դպրոցական տարիները: Ոչինչ չի փոխվելու:
Գուցե արտաքինից «քնած» չմնա, ավելի շփվող դառնա, բայց ներքուստ միայնակությունը միշտ կողքին է լինելու;)

comet
12.09.2008, 09:49
Ան ջան, էնքան լավ ես գրել: Ապրես: Անհամբեր սպասում եմ շարունակությանը: Հուսով եմ շատ դաժան չես լինի;) ու փոքրիկ Լիլիթի մոտ ամեն ինչ լավ կլինի:

impression
12.09.2008, 10:33
Ան ջան, էնքան լավ ես գրել: Ապրես: Անհամբեր սպասում եմ շարունակությանը: Հուսով եմ շատ դաժան չես լինի;) ու փոքրիկ Լիլիթի մոտ ամեն ինչ լավ կլինի:

իսկ ես հույս ունեմ, որ չես փչացնի, Ան ;)

Dayana
12.09.2008, 11:31
Ուլու :( մի անգամ ասել եմ, էլի եմ ասում, ահավոր լավնա :) հիշեցի մանկապարտեզս, որ եղբայրս միշտ բացկայում էր, մամայի-պապայի հետ գնում էր իրենց աշխատավայր, իսկ ես մնում էի մենակ :) Իմ երեխաները մանկապարտեզ չեն գնալու :oy

Lion
12.09.2008, 12:58
Որպես մեր կյանքի էպիզոդ, լավն էր, լավ էլ նկարագրած էր, բայց... Կարծես ոչ վերջ ուներ, ոչ սկիզբ:

Ի դեպ


Լիլիթն էլ մտքում անկեղծորեն զարմացավ, որ մայրիկն էլ կարող է փոխարինող ունենալ, քանի որ մինչ այդ, համենայնդեպս, իր մայրիկին ոչ ոք չէր փոխարինել...

Հա, դե ինչ աներ - խեղճ երեխան ոչ մի անգամ չէր տեսել, թե հայրիկը ոնցա են սիրուն տոտայի հետ հանդիպում:D - Թե չէ կհասկանար, որ համենայն դեպս հայրիկի համար իր մայրիկին երբեմն փոխարինող գտնվում է...:love

Mitre
12.09.2008, 13:08
Հետաքրքիր է կարդացվում:Սպասում եմ լավ ավարտի : Բոլորը այդքան վատը չեն, գուցե և լավ կերպար հայտնվի:

Lion
12.09.2008, 13:10
Աախխխ - դեռ ավարտ է սպասվում?? Այդ դեպքում իմ դիտողությունը հանվում է...:)

Dayana
12.09.2008, 13:18
Որպես մեր կյանքի էպիզոդ, լավն էր, լավ էլ նկարագրած էր, բայց... Կարծես ոչ վերջ ուներ, ոչ սկիզբ:

Ի դեպ



Հա, դե ինչ աներ - խեղճ երեխան ոչ մի անգամ չէր տեսել, թե հայրիկը ոնցա են սիրուն տոտայի հետ հանդիպում:D - Թե չէ կհասկանար, որ համենայն դեպս հայրիկի համար իր մայրիկին երբեմն փոխարինող գտնվում է...:love

Էս երեխու մաքուր մտածելակերպը մի փչացրու :angry թե չէ փիս-փիս բաներ կասեմ :D

comet
12.09.2008, 13:38
Որպես մեր կյանքի էպիզոդ, լավն էր, լավ էլ նկարագրած էր, բայց... Կարծես ոչ վերջ ուներ, ոչ սկիզբ:

Ի դեպ



Հա, դե ինչ աներ - խեղճ երեխան ոչ մի անգամ չէր տեսել, թե հայրիկը ոնցա են սիրուն տոտայի հետ հանդիպում:D - Թե չէ կհասկանար, որ համենայն դեպս հայրիկի համար իր մայրիկին երբեմն փոխարինող գտնվում է...:love

Դե լավ, Լիոն, Էդքան դաժան մի լինի մայրիկի հանդեպ::D:D Հնարավոր է, որ մայրիկը խանդոտ լինի:;)

Բարեկամ
12.09.2008, 13:41
այդ երեխաներից ոչ մեկը չէր զգում, որ ինքը վատ բան է անում, մինչև որ ընկեր Համեստը ներս էր մտնում ու պատժում նրանց, այսինքն՝ նա էլ իր հերթին անում էր այն, ինչի համար որ երեխաներին էր պատժում. խփում էր նրանց իր փայտիկով ու վատ–վատ բառեր ասում...

էս օրինակ հայլայթերից ա

Lion
12.09.2008, 16:35
Էս երեխու մաքուր մտածելակերպը մի փչացրու թե չէ փիս-փիս բաներ կասեմ

Կներեք, ուղղակի դժբախտաբար տենց հաճախա լինում...:(


Դե լավ, Լիոն, Էդքան դաժան մի լինի մայրիկի հանդեպ: Հնարավոր է, որ մայրիկը խանդոտ լինի:

Իսկ եթե խանդոտա, թող ենքան լավը լինի, որ իր տղամարդը ուրիշի մասին չմտածի:)

Ուլուանա
12.09.2008, 18:45
Ժողովուրդ, շնորհակալ եմ արձագանքների համար։ :) Առայժմ մեկնաբանություններ չեմ ուզում անել։ Էնքան իրարամերժ սպասելիքներ ունեք, որ երկրորդ մասը երևի մի մասիդ սպասելիքները չարդարացնի... :oy

Ամեն դեպքում պատմվածքս չի ընդգրկում հերոսի ամբողջ կյանքը, այլ նրա կյանքի զուտ մի փուլն է ներկայացնում, ու այդ առումով, կարծում եմ, լավ կամ վատ ավարտի մասին խոսելն իմաստ չունի. ;)

Շարունակություն

Հաջորդ օրը մանկապարտեզ ոտք դնելուն պես Լիլիթն անսպասելիորեն հայտնաբերեց նոր տիկնիկի նկատմամբ իր տարօրինակ հակակրանքի պատճառը. տիկնիկը սարսափելիորեն նման էր ընկեր Համեստին... Նույն սանրվածքն էր, մազերի նույն գույնը, նույն ատելի դիմագծերը։
Այդ անսպասելի բացահայտումը Լիլիթին աննախադեպ կերպով աշխուժացրեց, և նա ոգևորված բոլորին պատմեց իր արտասովոր տիկնիկի մասին։ Երեխաներին այդ նորությունն այն աստիճանի հետաքրքրեց, որ բոլորն սկսեցին թախանձագին խնդրել Լիլիթին հաջորդ օրն իր հետ մանկապարտեզ բերել խնդրո առարկա տիկնիկին։ Ընկեր Համեստին տիկնիկի տեսքով տեսնելու հեռանկարը խիստ գայթակղիչ էր։

Լիլիթը, որ մինչ այդ դժկամությամբ էր գնում մանկապարտեզ, հաջորդ օրը զարմանալիորեն անհամբեր էր. հագնվելուց հետո րոպեն մեկ հարցնում էր մորը, թե երբ են գնալու մանկապարտեզ։ Վերջինս չէր կարողանում հասկանալ իր մանկապարտեզատյաց դստրիկի այս տարօրինակ անհամբերությունը։ Իսկ երբ տնից դուրս գալուց առաջ Լիլիթը վերցրեց տիկնիկին, որ հետը տանի, մայրը սկզբում արգելեց՝ բացատրելով, որ երեխաները կարող են փչացնել, բայց Լիլիթը շատ խնդրեց, և նա, ի վերջո, տեղի տվեց։

Լիլիթը կյանքում առաջին անգամ իսկապես հաճույքով գնաց մանկապարտեզ։ Հենց որ մտավ սենյակ, երեխաներն իրար հրմշտելով վրա տվեցին՝ տեսնելու տիկնիկ ընկեր Համեստին։ Լիլիթով այստեղ դեռ երբեք այսքան չէին հետաքրքրվել։ Բայց ընկեր Համեստի ճղավոցը ստիպեց երեխաներին վերջ տալ իրարանցմանը, այնպես որ նրանց մնում էր սպասել հարմար պահի։ Իսկ այդ պահն իրեն երկար սպասել չտվեց...

Քիչ հետո ընկեր Համեստը երեխաներին իջեցրեց բակ՝ «Թաշկինակ» խաղալու, իսկ երբ արդեն բակում էին, նրան այցելեց իր աղջիկը, որի հետ ունեցած զրույցն էլ երեխաներին տվեց երկար սպասված ազատությունը։ Իրար բրդբրդելով՝ խմբվեցին Լիլիթի շուրջը և սկսեցին քաշքշել աղջկան, որպեսզի տեսնեն նրա ձեռքերում պահած տիկնիկի դեմքը։ Բայց Լիլիթը պայման դրեց, որ ցույց կտա, եթե խոստանան խելոք կանգնել ու իրեն չքաշքշել։ Երեխաները խելոք սսկվեցին, իսկ երբ Լիլիթը գոհունակությամբ բաց արեց տիկնիկի դեմքը, բոլորի աչքերը զարմանքից չռվեցին...
– Իսկական ընկեր Համե՜ստն ա,– տպավորված բացականչում էին նրանք։

– Եկեք ծեծե՜նք,– աչքերը փայլեցնելով՝ առաջարկեց մի չարաճճի տղա։
– Եկե՜ք,– ոգևորված թռչկոտեցին մյուսները։
– Բայց հերթո՛վ,– մեծավարի մատը տնկելով՝ ասաց մի աղջիկ։
– Եկեք շորերն էլ հանենք,– կիսաամաչկոտ քրքջալով՝ առաջարկեց մի ուրիշ աղջիկ։
– Հիմա փայտ կգտնեմ,– լուրջ ու գործնական տոնով ասաց մի տղա ու անմիջապես անցավ որոնումների։
Փայտով ծեծելու մտահղացումն, ըստ երևույթին, շատերին էր ոգևորել, որովհետև ևս ութ հոգի սկսեցին ծառի տակ հարմար փայտիկներ փնտրել։

– Իսկ ես քարով կտամ գլխին,– վրիժառությամբ տոգորված՝ ասաց մի տղա՝ չարախնդորեն նայելով ձեռքում պահած քարին։
– Նայե՛ք՝ իմ փայտն ինչ նման ա ընկեր Համեստի փայտին,– հրճվանքով բացականչեց առաջինը փայտաորոնման գործին լծված տղան։
– Հա՜, իսկական ա,– հիացած ու մի քիչ նախանձով պատասխանեց մի աղջիկ և հիասթափված նայեց իր գտած փայտին,– իսկ իմը հեչ լավը չի...

Մինչ ոմանք փայտիկներ ու քարեր էին որոնում «ընկեր Համեստին» դնգստելու համար, մյուսներն արդեն «ցելա» էին գցում՝ որոշելու համար, թե ով ումից հետո պիտի իրականացնի ծեծի բաղձալի արարողությունը։ Բայց շուտով զինվածները եկան ու սկսեցին բողոքել անարդարությունից, քանի որ «ցելան» անցկացվել էր առանց իրենց մասնակցության։ Իրար մեղադրեցին, հրմշտեցին, անպատվեցին, բայց «ընկեր Համեստին» ծեծելու ցանկությունն, ի վերջո, բոլոր վիրավորանքներից ուժեղ դուրս եկավ ու կրկին միավորեց նրանց՝ ստիպելով, այնուամենայնիվ, որոշակի համաձայնության գալ։ Մի քանի խմբով առանձին–առանձին «ցելա» գցեցին, որից հետո հաղթողներն էլ իրար հետ «ցելա» գցեցին, իսկ Լիլիթն իրեն հատուկ ազնվությամբ հսկում էր, որ ոչ ոք հանկարծ «դաղալություն» չանի։

Վերջապես եկավ երկար սպասված պահը, երբ առաջին ընտրյալը պետք է ծեծի ենթարկեր Համեստիկին։ Վերջինիս շորերը հանեցին, շպրտեցին խոտերի մեջ ու նստեցրին պատի տակ։ Լիլիթն անմիջապես շորերը վերցրեց, խնամքով թափ տվեց ու դրեց գրպանը։ Առաջին ծեծողը քարավորներից էր. տիկնիկի գլխից մեծ քարն առած մոտեցավ ու տուր թե կտաս՝ ուղիղ գլխին։
– Այո՜,– երեխաներն անասելի հրճվանքի մեջ էին։
Լիլիթը մի տեսակ տխրեց. տեսարանը սկսեց նրան դուր չգալ...
Տիկնիկը տապալվեց գետնին, բայց նրան անմիջապես էլ բարձրացրին ու վերադարձրին նախկին դիրքին՝ ծեծի հաջորդ բաժինը ստանալու համար։ Վնասվածքներ դեռ չկային. «ընկեր Համեստը» գլխին կերած ծանր հարվածից հետո դեռ շարունակում էր իր տհաճ ժպիտով նայել երեխաներին՝ էլ ավելի կատաղեցնելով նրանց։

Հաջորդ ծեծողը փայտիկավոր էր՝ ընկեր Համեստի փայտի նման փայտիկ գտած տղան։ Բռնեց տիկնիկի ոտքերից ու փայտն առած՝ սկսեց աննկարագրելի եռանդով դաժան ծեծի ենթարկել նրան... Արդյունքում «Համեստիկի» աջ աչքը ներս ընկավ ու շլացավ...
– Լա՜վ, հերի՛ք ա,– գոռացին երեխաները տարբեր կողմերից և տղայի ձեռքից խլեցին արդեն մի քիչ հաշմանդամ տիկնիկին։
Լիլիթը հանկարծ անտանելի խղճահարություն զգաց թե՛ տիկնիկի և թե՛ իսկական ընկեր Համեստի նկատմամբ ու անհանգստացած նետվեց դեպի տիկնիկը.
– Հերի՛ք է, էլ մի՛ ծեծեք,– լացակումած ասաց նա՝ գրկելով տիկնիկին։
– Թո՛ղ,– գոռացին երեխաները,– դաղալություն մի՛ արա, մեր օյինը դեռ չի եկել,– և Լիլիթի ձեռքից խլելով տիկնիկին՝ նորից դրեցին պատի տակ՝ նույն տեղը, իսկ Լիլիթին հեռու պահելու համար այնպես հրեցին, որ խեղճն ընկավ, ոտքը քերծեց ու նստելով նստարանին՝ սկսեց լաց լինել։ Աղջիկներից երկուսը մոտեցան ու սկսեցին կարեկից դեմքերով ուսումնասիրել նրա ոտքի վերքը։
– Ցավու՞մ է,– հարցրեց մեկը։
– Հա՜,– լացակումած պատասխանեց Լիլիթը։
– Լա՜վ, ոչի՜նչ, կանցնի,– հույս տվեց մյուսը,– իմ ոտքն էլ էր քերծվել մի քանի օր առաջ, տե՛ս, արդեն անցնում է։
– Հիմա ընկեր Համեստին կսպանեն,– հուսահատված ասաց Լիլիթը՝ նայելով երեխաների կողմը։
– Լավ, ես թռա,– ասաց առաջին աղջիկը,– իմ հերթն է արդեն,– և անմիջապես վազեց երեխաների ուղղությամբ։
– Իմն էլ հաջորդն ա, բայց էլ չեմ ուզում,– ձեռքը թափ տալով՝ ասաց երկրորդ աղջիկը։

Իսկ մինչ այդ երեխաներն արդեն հասցրել էին պոկել տիկնիկի ոտքերն ու ձախ ձեռքը։ Երեխաներից մի քանիսը, որոնց հերթն արդեն անցել էր, իրենց չկորցնելով, լրացուցիչ հաճույք էին ստանում խեղված տիկնիկի պոկված մարմնամասերի անհատական դնգստոցներից։
– Իսկ ես աչքերն եմ հանելու,– ձեռքի սրածայր փայտը թափահարելով ասաց տղաներից մեկը, որի հերթը դեռ չէր հասել։
– Որ մինչև էդ աչք մնա, կհանես,– ծիծաղեց մեկ ուրիշը,– հիմա իմ հերթն ա,– և գնաց վայելելու իր բաժին վրեժը։
– Է՜, ինձ բան չմնաց,– նեղացած ու արդեն հույսը կտրած բողոքեց մի աղջիկ՝ ձեռքի քարը շպրտելով խոտերի մեջ։
– Ոչինչ, դու էլ մազերը կպոկես,– մխիթարեց ընկերուհին։
– Հա, իրար հետ կպոկենք,– ասաց մեկ ուրիշ աղջիկ,– դու ինձնից հետո ես, բայց իրար հետ կպոկենք։
– Լավ։

Ի վերջո, տիկնիկին այնպես բզկտեցին, որ մարմնի բոլոր մասերն առանձնացած ընկած էին գետնին, նույնիսկ գլխի կափարիչը՝ վրան մնացած մազերի հետ առանձնացել էր գլխից ու շպրտվել մի կողմ... Երկու աչքերն էլ լրիվ ներս էին ընկել ու շլացել...
– Ընկեր Համեստը մեռա՜վ,– տարբեր կողմերից լսվում էին երեխաների հաղթական բացականչությունները։ Մինչ նրանք թռչկոտում ու ցնծում էին «Ընկեր Համեստի» մահը, իրենք էլ չնկատեցին, թե ինչպես իրենց առջև հառնեց միանգամայն կենդանի ու վախենալու չափ իսկական ընկեր Համեստը...
– Այդ ի՞նչ էիր գոռում, տղա՛,– իր մեջ եղած ողջ խստությամբ արտաբերեց ընկեր Համեստը։
Բոլորը միանգամից սթափվեցին ու քարացան տեղներում...
– Ոչ մի բան, ընկեր Համեստ...,– կմկմաց տղան։
– Երգում էինք,– անմեղ ձևանալով՝ ասաց մեկ ուրիշը,– էն որ երեկ սովորեցրել էիք, է՜, այ էդ երգը։
– Ես շատ լավ լսեցի, թե ի՛նչ էիք «երգում»,– սարսափազդու հայացքը երեխաներից չկտրելով՝ մռնչաց ընկեր Համեստը, և ձեռքերը մեկնելով՝ երկու կողմից բռնեց տղաների ականջներից ու սկսեց կատաղած թափ տալ։ Տղաները սկսեցին ցավից տնքալ։ Մի քանի անգամ ուժգին սեղմած թափահարելուց հետո արհամարհանքով հրեց մի կողմ ու առաջ անցավ։ Տղաներն, ականջները բռնած, կուչ եկան, մեկը նույնիսկ լաց եղավ։
– Սա ի՞նչ տիկնիկ է,– ոտքի տակ ընկած տիկնիկի անկափարիչ գլուխը մի կողմ տշելով՝ սարսափազդու ձայնով հարցրեց ընկեր Համեստը, որից երեխաներն է՛լ ավելի սարսռացին։

Քար լռություն էր տիրում։ Բոլորը շունչները պահած, վախեցած իրար էին նայում՝ սարսափահար սպասելով, թե հաջորդն ով է լինելու...
– Հայվաննե՛ր, լեզուներդ կու՞լ եք տվել։ Սա ու՞մ տիկնիկն է,– այս անգամ ձայնն ավելի բարձրացնելով՝ հարցերց նա։
– Իմ...,– նվաղած ձայնով պատասխանեց Լիլիթը և կիսալացակումած հայացքը հոնքերի տակից ուղղեց դաստիարակին։
– Ճիշտ ա, Լիլիթի տիկնիկն էր,– ուսերը թոթվելով, արդեն թեթևացած ու մի տեսակ կողմնակի մարդու տոնով ասաց տիկնիկի գլուխը պոկած տղան։
– Հա,– ասաց տիկնիկի աչքերը հանած տղան,– ինքն էր ասում՝ ընկեր Համեստին ա նման, ընկեր Համեստն ա...
– Հա, բայց դու՛ չհանեցի՞ր աչքերը,– հարձակվեց աղջիկներից մեկը, որն այն եզակիներից էր, որոնք չէին մասնակցել «ընկեր Համեստի» դաժան սպանությանը։
– Խաբու՛մ ա,– փորձեց արդարանալ տղան։

Հետո շատերը սկսեցին մեղքն իրար վրա գցելով արդարանալ, նորից մեծ աղմուկ ու իրարանցում սկսվեց, որից հետո ընկեր Համեստը նրանց սաստելով լռեցրեց ու հայտարարելով, որ այսօր, որպես պատիժ, «թաշկինակ» չեն խաղա, երեխաներին շարք կանգնեցրեց ու ներս տարավ։ Այնուհետև բոլորին նստեցրեց սեղանների շուրջ ու խստիվ արգելեց որևէ բառ արտաբերել։ Իսկ Լիլիթին՝ որպես գլխավոր կարգազանցի, անկյուն կանգնեցրեց մի ժամով...
– Տեսնու՞մ ես էս տափուկին,– անկյունում կանգնած աղջկան ոտքից գլուխ չափելով՝ ասաց ընկեր Համեստը՝ դիմելով դայակին,– ճիշտ են ասում. մարմանդ գետի՛ց վախեցիր...
Այդ օրը Լիլիթը կյանքում առաջին ու վերջին անգամ մանկապարտեզում քնեց... Հոգնածությունից...

Իսկ տուն գնալուն պես անասելի համառությամբ հայտարարեց, որ մեկընդմիշտ հրաժարվում է մանկապարտեզ գնալուց։ Կատարվածին արդեն տեղյակ ծնողներն առանց առարկության համակերպվեցին...

Mitre
12.09.2008, 18:57
Իմ կարծիքով , գույները մի քիչ շատ են խտացված:Իրականությունը մի բան չի, բայց երևի պետք է ավելի լավատես լինել:Ես պատկերացրի ,թե այնտեղ իմ երեխան է, ի՞նչպես նա կվարվեր: հազիվ թե բոլոր մանկիկները լինչի կողմնակիցներ են:

Dayana
12.09.2008, 19:02
Ան պետք էր կիսատ թողնել :oy նենց ավելի ամբողջական էր, իսկ սենց չգիտեմ, մի տեսակ կիսատա :esim Բայց նենց լավ ես նկարագրել :hands Համեստիկի աչքը հանեցին :D ուղղակի մի բան լավ չէր, որ իրականում երեխաները հենց փոքրուց նման են լինում էն աղջկան, որ տիկնիկի գլուխը պոկած տղային մատնեց ու էդ տղային, որ Լիլիթի վրա էր մեղքը բարդում :( ախր մեր երեխաները ավելի լավ կլիներ, որ նմանվեին Լիլիթին ու "Լիլիթները" շատ լինեին :(

ivy
12.09.2008, 19:18
Չհավատացի պատմվածքին... Թեև իրական պահեր կային ու վախով ենթադրում եմ, որ պատմվածքը հենց կյանքում պատահած դեպքերից վերցված պատառիկներ էր ներառում, բայց այնուամանեյնիվ պիտի խոստովանեմ, որ իրականի ու ստեղծածի համադրությունը կոնկրետ ինձ այնքան էլ հաջող չթվաց։ Չեմ հավատում երեխաների կերպարներին. մանկապարտեզի տարիքի երեխաների վարք չէր դա... Չափազանց շատ էր չարը, ատելությունը, սուտը... Երեխաներն այդպիսին չեն։ Դեռ մի կերպ կհավատամ Համեստի սարսափելի կերպարին, բայց երեխաներինը՝ չէ...
Բայց եթե մի պահ վերանանք բովանդակությունից ու կերպարներից, պիտի խոստովանեմ, որ շարադրանքը շատ լավն էր։

Բարեկամ
12.09.2008, 19:29
Պատմվածքը հետաքրքիր տեղից էր կիսված, այսպես ասած "ավարտուն", որ մտածում եմ՝ կարելի էր առաջարկել ընթերցողն իր շարունակությունը գրի, ու դա իրոք հետաքրքիր կլիներ. լուծումները: Բայց եթե անգամ հենց առաջին մասում էլ ավարտվեր պատմվածքը, էլ չշարունակվեր, մի ուրիշ նոտայով հզոր կլիներ: Որը սակայն չի նսեմացնում հեղինակի տված շարունակությունը բնավ, միևնույն է՝ հաջողված գործ ա, անթերի:
Տեխնիկական կողմի մասին. նկարագրությունները արված են "ճշգրտության" վարպետությամբ: Դե էդ հեղինակի՝ վերարտադրության ձեռագիրն ա ;)
Ու ինչն ա հատկապես "ինքը". էն որ ամբողջ շարադրանքի մաքուր գրական-գրագետ լինելով հանդերձ՝ պահպանված էր բանավոր խոսքի համն ու հոտը այնպես, որ ոչ միայն ընտրված բառերի, այլև դրանց դասավորությունն ու շեշտադրությունը ճիշտ ու ճիշտ այնպիսին էր, ինչպիսին եղած կլիներ իրականում հենց էդ խոսքի մեջ: Էդ՝ գրականն ու իրականը այնքան կուռ ու վարպետորեն են իրար կարված, որ որակ ա:
…Մի բան էլ պետք ա ասեի՝ մոռացա :8
…ինչևէ

ավելացնեմ, որ քանի դեռ երկրորդ մասը չէր դրվել, իմ տեսածով՝ տիկնիկը հենց Լիլիթն ինքն էր, այսինքն Լիլիթը, որն այդքան ուշադիր ու անհասկանալի, անշոշափելի, չձևավորված մի ձև մտքերով ուսումնասիրում էր տիկնիկի դեմքն այդքան երկար, իրեն էր տեսնում տիկնիկի մեջ… … ու վարմունքն էլ ադեկվատ էր:
բայց սրա հետ կապված նո քոմենթ…

Ի դեպ, ֆիլմ կար մի հատ սովետական՝ Խրտվիլակ, Օրբակայտեն՝ գլխավոր դերում…

Ավելացվել է 5 րոպե անց

Իմ կարծիքով , գույները մի քիչ շատ են խտացված:Իրականությունը մի բան չի, բայց երևի պետք է ավելի լավատես լինել:Ես պատկերացրի ,թե այնտեղ իմ երեխան է, ի՞նչպես նա կվարվեր: հազիվ թե բոլոր մանկիկները լինչի կողմնակիցներ են:


Չհավատացի պատմվածքին... Թեև իրական պահեր կային ու վախով ենթադրում եմ, որ պատմվածքը հենց կյանքում պատահած դեպքերից վերցված պատառիկներ էր ներառում, բայց այնուամանեյնիվ պիտի խոստովանեմ, որ իրականի ու ստեղծածի համադրությունը կոնկրետ ինձ այնքան էլ հաջող չթվաց։ Չեմ հավատում երեխաների կերպարներին. մանկապարտեզի տարիքի երեխաների վարք չէր դա... Չափազանց շատ էր չարը, ատելությունը, սուտը... Երեխաներն այդպիսին չեն։ Դեռ մի կերպ կհավատամ Համեստի սարսափելի կերպարին, բայց երեխաներինը՝ չէ...
Բայց եթե մի պահ վերանանք բովանդակությունից ու կերպարներից, պիտի խոստովանեմ, որ շարադրանքը շատ լավն էր։


Չգիտեմ: Բայց ընկեր Համեստն էլ մանուկ է եղել ;)
ուզում եմ ասեմ, սիստեմը սարքում էր իր կաղապարով: Էդ տարիներին նման դաժանություն հնարավոր էր:

ivy
12.09.2008, 19:44
Չգիտեմ: Բայց ընկեր Համեստն էլ մանուկ է եղել ;)
ուզում եմ ասեմ, սիստեմը սարքում էր իր կաղապարով: Էդ տարիներին նման դաժանություն հնարավոր էր:

Ընկեր Համեստն իհարկե եղել էր մանուկ, բայց եթե ԱՆԳԱՄ մեծ ջանքերով հավատանք, որ նա մանուկ հասակում ճիշտ նույն սարսափելի ընկեր Համեստն էր, երևակայությունս չի մարսի այն, որ աշխարհի բոլոր պստլիկ Համեստները կարող էին հավաքվել մի մանկապարտեզում։ Տարիները իհարկե անում են իրենցը, բայց չորս–հինգ տարեկան երեխաները չեն կարող այնքան չարը ու խորամանկ լինել, որքան նկարագրված էր։ Եթե սիստեմը սարքում է կաղապարը, զարմանալի է, որ պատմվածքում բոլորն ընդունել էին սիստեմի ստեղծած կաղապարը, բացի Լիլիթից, որը, թեև ուներ բացասական ինչ–որ նշույլներ, բայց միևնույն է իր լուսավոր կերպարով խիստ տարբերվում էր բոլորից, թվում է, թե՝ ողջ աշխարհից...
Սա ուղղակի իմ կարծիքն էր, և գուցե մի օր, երբ ավելի լավ ճանաչեմ այս կյանքը, հավատամ այնպիսի բաների, որոնց այսօր չեմ հավատում։

Chuk
12.09.2008, 20:06
Շարադրանքը հոյակապ ա, կարդացվում ա սահուն, արագ, հետաքրքրությամբ: Դուրս շատ եկավ:

Բայց ասեմ նաև չարդարացված սպասելիքներիս մասին, որն իհարկե խիստ սուբյեկտիվ ա:

1. Կարծես թե չէր ամբողջականացվել Լիլիթի կերպարը և գուցե արժեր մի քիչ էլ նկարագրել նրա կյանքը մանկապարտեզից հետո, ընդ որում կյանքի այդ դրվագը կարող էր փոխել Լիլիթի կյանքը, այսպես ասեմ, «բացեր նրա աչքերը», քնածությունը
2. Կարելի էր սրել դաստիարակի չարությունը, ինչն իր հերթին ավելի կարդարացներ երեխաների տված ծեծը: Կարելի էր նույնիսկ շատ սրել... օրինակ Լիլիթը կարող էր մի այլ կարգի վրեժխնդրության առարկա դառնալ ու ասենք տաժանային ծեծի ենթարկվեր, ինչը կշարժեր ծնողների զայրույթը:

Չգիտեմ, ես էլ եմ տեսնում իրականությունից վերցրած դրվագներ, բայց գրականության մեջ դրանք կարելի է ծայրահեղ փոխել, անգամ սյուրռեալիստական բնույթ տալ... ի դեպ ակամա Փինք Ֆլյոյդի Պատից հատվածներ եկան աչքիս առաջ, կարելի էր այդ աստիճանի նույնիսկ հասցնել:

Սա քննադատություն չի, կարծիք ա ընդամենը: Որտև գործն ինքն իրենով առանց էս ասածներիս արդեն իսկ արժեք ա, լավն ա:

Բարեկամ
12.09.2008, 20:16
Ընկեր Համեստն իհարկե եղել էր մանուկ, բայց եթե ԱՆԳԱՄ մեծ ջանքերով հավատանք, որ նա մանուկ հասակում ճիշտ նույն սարսափելի ընկեր Համեստն էր, երևակայությունս չի մարսի այն, որ աշխարհի բոլոր պստլիկ Համեստները կարող էին հավաքվել մի մանկապարտեզում։ Տարիները իհարկե անում են իրենցը, բայց չորս–հինգ տարեկան երեխաները չեն կարող այնքան չարը ու խորամանկ լինել, որքան նկարագրված էր։ Եթե սիստեմը սարքում է կաղապարը, զարմանալի է, որ պատմվածքում բոլորն ընդունել էին սիստեմի ստեղծած կաղապարը, բացի Լիլիթից, որը, թեև ուներ բացասական ինչ–որ նշույլներ, բայց միևնույն է իր լուսավոր կերպարով խիստ տարբերվում էր բոլորից, թվում է, թե՝ ողջ աշխարհից...
Սա ուղղակի իմ կարծիքն էր, և գուցե մի օր, երբ ավելի լավ ճանաչեմ այս կյանքը, հավատամ այնպիսի բաների, որոնց այսօր չեմ հավատում։

ivy, բայց ինձ մոտ օրինակ էդպիսի տպավորություն չստեղծվեց, որ բոլոր երեխաներն էին այդպիսին: Ընդհակառակը. եթե հիշում ես, ոմանք հրաժարվեցին կեսից, թեև ընդհանուր հոսքի մեջ իրենք նույնպես հարկ էին համարել քար ու փայտ ընտրել: Անգամ ոմանք՝ այն նույն աղջիկները, որոնք միշտ ձեռ էին առնում ու ընդհանուր առմամբ ատելությամբ էին տրամադրված Լիլիէի հանդեպ , մոտեցել ու սրտակից նայում էին ծնկի քերծվածքին…
Չէ, ինձ չի թվում որ գույները չափազանցված են: Ու տղաների՝ կատաղի խոշտանգելը տիկնիկին դա ոչ թե ընկեր Համեստի հանդեպ էդքան բուռն ատելության արտահայտությունն էր, այլ զուտ տղայական մի ձև ոչնչացման տենչը, որը էսօր արտահայտվում ա օրինակ կոմպ. խաղերում, երբ նույն բարձրաձայն հրճվանքով ու տենդով ոչնչացնում են ասենք ինչ-որ կիբորգի:

Ու գիտես, մի բան հիշեցի: Դպրոցում էի դեռ, մի անգամ մի վավերագրական անգույն սովետական ֆիլմ էր հեռուստացույցով, շատ լավ տպավորվել էր: Ուրեմն երեխաների հոգեբանության ուսումնասիրությունն էր: Ես ուղղակի պատմեմ մի հատված էդ ֆիլմից, ավելի շուտ ֆիլմում նկարահանված էքսպերիմենտից, մեկնաբանությունները թողնում եմ քեզ ;)
ուրեմն, այսպիսի էքսպերիմենտ են անում: Շրջանով նստեցրել են հինգ տարեկան երեխաների: Ու մի ամանով շիլա ա, որը պպտեցնում են էդ շրջանով, ու ամեն երեխա մի գդալ պետք ա ուտի: Որից հետո պետք ա ասի իր կարծիքը, գնահատականը էդ շիլայի համի մասին: Ուրեմն բոլոր երեխաներին տալիս են մի գդալ քաղցր, համով շիլա, միայն մի աղջկա համար աննկատ փոխում են գդալը, ու տալիս շատ աղի շիլա: Ուրեմն, ամեն երեխա գդալը կուլ տալուց հետո բնականաբար ուրախ բացականչում էր՝ կաշա սլադկայա! ու էդպես շարունակ՝ կաշա սլադկայա!: Էդ աղջկան որ հերթը հասնում ա, սա կուլ ա տալիս իր աղի շիլայի գդալը, մի կերպ, բայց դեմքն աշխատում ա չփոխի, ու նմանակող բայց մի քիչ նվազ ձայնով, բայց լավ կեղծ :)) , նույնպես ասում ա՝ կաշա սլադկայա: Շրջանը կրկնում են նույն սցենարով: Էլի բոլորը՝ սլադկայա, ու աղջիկն էլ՝ վախվորած նայելով բոլորին ու նույնը կրկնելով, բայց գնալով ավելի անվստահ ու նվազ ձայնով: Ի վերջո, կարծեմ երրորդ, թե չորրորդ կռուգի ժամանակ էս աղջիկը էլ չի դիմանում էդ գերաղի շիլայի սրտխառնոցին, ու ասում ա՝ շտո անա բոլշե նե խոչետ կաշու :noti : Բայց գիտե՞ս էդ էլ ոնց ա ասու՞մ. կաշա տվող էդ մեծահասակի ականջին ա փսփսում:
Գրեցի, քոմենթ չեմ անի, բայց վերադառնալով պատմվածքին, ասեմ, որ շատ ռեալ ա, որ երեխաների մեծ մասը զուտ նմանակել ա էդ խոշտանգման ծեսում, քանի որ այդպես "հարկ" էր՝ վճռականների "ճշտով" :

իսկ

իր լուսավոր կերպարով խիստ տարբերվում էր բոլորից, թվում է, թե՝ ողջ աշխարհից...
համաձայն եմ: Ու դա մի օր անպայման դրսևորվելու ա, երբ մեծանա:

ivy
12.09.2008, 20:21
իսկ

«իր լուսավոր կերպարով խիստ տարբերվում էր բոլորից, թվում է, թե՝ ողջ աշխարհից...»

համաձայն եմ: Ու դա մի օր անպայման դրսևորվելու ա, երբ մեծանա:

Իհարկե դրսևորվելու է. շարունակելու է իրեն ամբողջ աշխարհից տարբերվող համարել։ :)

Բարեկամ
12.09.2008, 20:28
Իհարկե դրսևորվելու է. շարունակելու է իրեն ամբողջ աշխարհից տարբերվող համարել։ :)

Լավ էլի, ivy :)
ինքը պատկերացրու շատ բան կտար, որ այդպես "չհամարեր": Էդ իրան հաստատ ոչ երջանկացնում էր, ոչ էլ ինքնահաստատման ձև էր: Ուղղակի ինքը կանգնած ա ուրիշ անկյունում ու աշխարհը տեսնում ա յլ ստվերի տակ: Հա, տվյալ դեպքում իրա դիրքից ստվերն ա երևում ոչ թե լույսը, ու չես կարող ասել, որ էդ ստվերը գոյություն չունի միայն էն պօատճառով, որ դու, օրինակի համար, քո բնույթով լուսավոր մասում ես կանգնած:

ivy
12.09.2008, 20:39
Լավ էլի, ivy :)
ինքը պատկերացրու շատ բան կտար, որ այդպես "չհամարեր": Էդ իրան հաստատ ոչ երջանկացնում էր, ոչ էլ ինքնահաստատման ձև էր: Ուղղակի ինքը կանգնած ա ուրիշ անկյունում ու աշխարհը տեսնում ա յլ ստվերի տակ: Հա, տվյալ դեպքում իրա դիրքից ստվերն ա երևում ոչ թե լույսը, ու չես կարող ասել, որ էդ ստվերը գոյություն չունի միայն էն պօատճառով, որ դու, օրինակի համար, քո բնույթով լուսավոր մասում ես կանգնած:

Իսկ ես չասացի էլ, թե դա իր ինքնահաստատման ձևն էր, դա ինքդ գրեցիր։ :)
Կարծում եմ՝ արդեն ահագին հեռանում ենք բուն գործի քննարկումից, այդ պատճառով հարմար եմ գտնում իմ կողմից դադարեցնել քննարկումներրը՝ համարելով, որ արդեն լրիվ ասացի այն ամենը, ինչ ուզում էի ասել։ :)

Բարեկամ
12.09.2008, 20:46
Իսկ ես չասացի էլ, թե դա իր ինքնահաստատման ձևն էր, դա ինքդ գրեցիր։ :)
Կարծում եմ՝ արդեն ահագին հեռանում ենք բուն գործի քննարկումից, այդ պատճառով հարմար եմ գտնում իմ կողմից դադարեցնել քննարկումներրը՝ համարելով, որ արդեն լրիվ ասացի այն ամենը, ինչ ուզում էի ասել։ :)

ivy ջան, չենք հեռանում, քննարկում են ստեղծագործության հերոսի կերպարը, դա հեռանա՞լ ա: Քննարկում ենք իրական ա էդ կերպարը, թե հնարովի, ինչքանով ա կյանքի կոչված կամ ինչքան կապրի ;)
Ինքնահաստատումը, հա, ես ասացի, ինչպես նաև երջանիկ լինել կամ չլինելը, ու էլի շատ բաներ եմ ասել, նա տո ի քննարկում :)
բայց արդեն սենց երանգներ ընդունող քննարկում իրոք չարժի:

Dayana
12.09.2008, 22:10
Ճիշտ նկատեց Բարեկամը ` Չուչելային նման էր :) բայց էնտեղ աղջիկը շատ ավելի ուժեղ էր ;) իսկ Լիլիթը ` հմմ, էնքան էլ չէ: Բայց երևի հիշում եք, որ էնտեղ երեխաներն ուղղակի չարացած էին, այրեցին աղջնակի տեսքով խրթվիլակին, բայց վերջում բոլորն էլ շատ զղջացին, նույնիսկ Երկաթե Կնոպկան /սրա հայերենը չգտա :(/ արտասվեց :) այնպես որ էս պստոներն էլ երևի խելոքացած կլինեն :) Իսկ բոլոր նրանք, ովքեր մանկապարտեզ չեն գնացել, կամ մոռացել են , հիշեցնեմ, որ գրեթե բոլոր դայակներն ու դաստիարակները Համեստ էին :( նույնիսկ ընկեր Շողիկը ` երբեմն գոռում էր , իսկ մի անգամ էլ տղաներից մեկին տապչկայով խփեց :( քանի որ ինձ քնից արթնացրել էր , ու ես տզզոցս գցել էի :(

impression
12.09.2008, 22:16
Ուզում եմ լինել շատ ու շատ անկեղծ, նման դեպքերում Բարեկամն ասում է՝ լինել մերկ: Եվ ուրեմն, իմ մերկ կարծիքն ու զգացողությունները: :) Սկզբի մասում պատմվածքն արդեն ավարտուն էր, ինձ վրա թողել էր բավականին խորը տպավորություն, ստորագրությունս հենց դրա արդյունքն է: Ինձ նույնացրեցի Լիլիթի հետ, ու ոչ միայն անվան համընկնումը դարձավ դրա պատճառը: Շատ ու շատ բաներով, մանր-մունր, էն աստիճան նույնն էինք, որ ապշել էի, օրինակ՝ հարևանի տանը երբ իրեն թողնում են, իր մարազմատիկ մտքերը....Ան, խոստովանիր, նման մտքեր ինքդ ես ունեցել, դա հորինել հնարավոր չի: Մենակ թե քնած ու շշմած չեմ եղել, մնացած ամեն ինչով Լիլիթն էի: Նման բաներ էլի կային, որ կարդում ու հոնքերս բարձրանում էին, առաջին մասը շատ տպավորիչ էր ու ինձ համար ավարտված, իրականում: Շարունակությունն արդեն ամեն մեկիս խորքում մի ձևի է լինում, արդեն ամենաանձնականին ա կպնում, ներվին: Իսկ քո գրած շարունակությունը ճիշտն ասած ընկալեցի որպես ուղղակի գրոտեսկ. հորինելու, կարդացողի ուղեղի վրա կաթացնելու ջանքը շատ է երևում:

Վարպետ
12.09.2008, 22:19
Ես սպասում է ավարտին, որ միանգամից ընթերցեմ:) Հեսա կարդամ, սիրում եմ, երբ մի գործի շուրջ սենց կրքեր են բորբոքվում, իրարամերժ կարծիքներ են հայտնվում, ուրեմն արժեքավոր բան ա:) Բայց դատելով թեր-կողմ կարծիքների հեղինակներից, նյութը աչքիս դուրս չի գալու:(

Վարպետ
12.09.2008, 23:06
Հրաշալի պատմվածք էր, անկեղծ ասած` շատ վաղուց այդպես սահուն, արագ ու աննկատ ոչինչ չէի կարդացել: Բնականաբար ունի մի քանի փոքրիկ թերություններ, իհարկե իմ կարծիքով, որոնց կետերով կանդրադառնամ ստորեւ.

1. Նախ, եթե հիմք ընդունենք, որ Լիլիթի 3-ը նոր էր լրացել, ես չեմ կարողանում ինձ համոզել, որ այդ տարիքում երեխան կարող է երազանք ունենալ, առնվազն` գիտակցված: Կամ նույնիսկ ունենալու դեպքում դա լինի ոչ թե ինչ-որ գունավոր գիրք, տիկնիկ կամ հեծանիվ, այլ տարեկիցների հետ շփվելը: Կարծում եմ` գլխավոր սխալը սկսվում է հենց այստեղից: Մենք Լիլիթին, հեղինակի "պասից" սկսում ենք ընկալել որպես հասուն, կայացած, չեմ խորշի ասել` նույնիսկ ձեւավորված աշխարհայացքով մարդու, որից ունենք ակնկալիքներ: Նրա վարքը, մտքերը, վերլուծությունները 3 տարեկանի չեն, ու չեմ հավատում, որ մեզնից որեւէ մեկը հիշում է, թե ինքը 3 տարեկանում ինչ էր մտածում, ինչ վարք էր դրսեւորում: Հավատացեք ստաժավոր պապային` ի դեմս ինձ, ու մանկական, ըստ ամենայնի, լավ հոգեբանի` ի դեմս Այվիի:
2. Անհասկանալի էր Լիլիթի շշմած լինելու հանգամանքի հիշատակումը պատմվածքի սկզբում, քանի որ հընթացս դրա կիրառության անհրաժեշտությունը կորում է: Ես հասկանում եմ, որ դա գուցե ավելի պատկերավոր կերպար ստանալու կամ երեխաների կողմից Լիլիթի չսիրված լինելու հանգամանքը հիմնավորելու փորձ կարող էր դիտվել: Բայց կարծում եմ` չհիմնավորված էր:
3. Ստեղծագործությունն ԱՅՆՔԱՅՆ հայերեն էր, որ ակամայից սկսեցի կասկածել` թարգմանություն չէ արդյոք սա? Քանի որ անգամ դիալոգներում, չնայած օժանդակ բայ "ա"-երին, արհեստականորեն գրականացվածություն էր զգացվում:
4. Կային տեղեր, որտեղ մակդիրավորումը, ոսկեղենիկ հայերենի օգտագործումը, ըստ իս, ավելորդ էր ուղղակի: Էս պահին մտքիս էկած առաջին օրինակը "Խնդրո առարկա տիկնիկն" է:
5. Կուլմինացիան շատ մակերեսային է, նա ինձ վրա տպավորություն չի թողնում նյութի գլխավոր ասելիքի մասին: Ես այդպես էլ չկարողացա բանաձեւել, թե ինչի մասին էր պատմվածքը: Կարող եմ մի նախադասությամբ բանաձեւել ցանկացած դասական գործ` պատմվածքի ժանրի մեջ, բայց այս մեկը չկարողացա:

Մնացած ամեն ինչը դուրս շատ եկավ:) Շնորհակալություն:)

Արշակ
13.09.2008, 02:19
Մի ժամ երկար–բարակ, պունկտերով կարծիք էի գրում, հետո որոշեցի, որ ավելի լավա հեռախոսով լրիվ կասեմ։;)

Ծով
13.09.2008, 03:39
Ահավոր մեծ հետաքրքրությամբ էի կարդում..պատկերացրու՛, թողել էի գիշերվան , որ հանգիստ կարդայի...
անհամբեր սպասում եմ շարունակությանը ու մի տեսակ Լիլիթին ինչ-որ մեկին նմանեցնում եմ:love/համենայնդեպս որպես նախակերպար,էսպես ասեմ/:)
lol...մյուս էջերը չեմ կարդացել..դեռ..ավելի հետաքրքիր..հիմա շարունակեմ...

....
կարդացի...ապրե՛ս Ան ջան, շատ հավանեցի, տպավորիչ էր...ես միայն մարմանդ գետը կհանեի...ասեմ ինչու՞ մարմանդ գետեր իրոք կան, որ ժողովուրդը ասում ա, ճիշտ ա, արժի վախենալ...Բայց Լիլիթը հեռու ա շատ էդ պիտակից..անգամ զուտ հորինած կամ կատակով կամ ինչ-որ մեկի սուտի-մուտի մեկնաբանությամբ...
Հ.Գ. մոդերականն ա..թե չէ՞..էսքան արագ չեի կարդում, որ սահուն գրառում անեի...

Ֆրեյա
13.09.2008, 08:55
երկրորդ մասն էլ դուրս եկավ, պրոֆեսիոնալիզմի մասին դե խոսք չկա, բայց ինձ թվում է, երբ Լիլիթը ասեր մինչև խելոք չկանգնեք, տիկնիկը չեմ տա, կհարձակվեին, կծեծեին իրեն ու ձեռքից կառնեին:
Հետո, կարծում եմ, Լիլիթի մտեքրը և անալիզի հատկությունները շատ են բարձր երեխայի համար: Իրականում, երեխաները ավելի շատ նայում են, հետևում են աշխարհին ու ընդամենը հարմարվում, գիտակցաբար քայլեր շատ քիչ են անում, ավելի շատ մտքներին եկածն են անում, դրա համար էլ երեխաները միամիտ են ու միշտ ասում են այն, ինչ մտածում են: :)

comet
13.09.2008, 10:07
Ես լրիվ ուրիշ շարունակության էի սպասում::oy Ան ջան, չեմ կարծում, որ մեր մանկապարտեզներում էդ աստիճան սադդիզմ է տիրում: Չհամոզող պահերը շատ էին, հատկապես 3-4 տարեկան երեխաների` հերթով <<Սպանությունը>> կազմակերպելու պահը:think Էդ տարիքում:think
Ընդհանուր առմամբ սահուն է կարդացվում: Ինձ հատկապես համոզեց առաջին մասում այն պահը, երբ Լիլիթը ծեծում է տիկնիկին: Դա կարելի է ընդունել որպես խորը հոգեբանական դրսևորում, երբ մարդն իր անզորությունից ճնշված` փորձում է մաղձը թափել ավելի թույլի` տվյալ դեպքում տիկնիկի վրա:

Հակոբ Գեւորգյան
13.09.2008, 10:14
ուլուանա ջան, հոգուցդ անուշ հոտա գալիս :)

Lion
13.09.2008, 18:21
Հաջորդ օրը մանկապարտեզ ոտք դնելուն պես Լիլիթն անսպասելիորեն հայտնաբերեց նոր տիկնիկի նկատմամբ իր տարօրինակ հակակրանքի պատճառը. տիկնիկը սարսափելիորեն նման էր ընկեր Համեստին...

Այ էս մի բանը մտքովս չեր անցնում - լավ անցում էր:)

Իրոք, երեխաների պահով չարիքը երեևի մի քիչ շատ է, բայց սա


Հետո շատերը սկսեցին մեղքն իրար վրա գցելով արդարանալ,

Միանգամայն ճիշտ խոսք է, ընդ որում վերաբերվում է նաև մեծերին...

Հայկօ
13.09.2008, 18:43
Ուլուանա, ավատարդ նիհարիկ է, առատ ու երկար մազերով, խոշոր աչքերով... Չեմ ուզում ստեղծագործությունդ քննարկել: Թե՞... Չէ, չեմ ուզում:

Ուլուանա
14.09.2008, 00:51
Ճիշտն ասած՝ չէի պատկերացնում, որ պատմվածքս կարող է այսքան իրարամերժ կարծիքներ առաջացնել ու նման թեժ քննարկման պատճառ դառնալ...

Նախ ասեմ, որ ես ինքս, ի տարբերություն իմ մյուս պատմվածքների, գրելուց–ավարտելուց հետո ինձնից գոհ չեմ մնացել... Թեև դժվարանում էի գնահատել, բայց հաստատ զգում էի, որ այն չի ստացվել, ինչ ես ուզում էի, ու երևի պատահական չէր, որ երկար ժամանակ նույնիսկ տատանվում էի՝ արժե դնել Ակումբում, թե ոչ։ Ամեն դեպքում չեմ փոշմանել, որ դրել եմ, քանի որ ես ինքս, համոզված եմ, էս թեմայից ավելի շատ ինֆորմացիա ստացա, քան դուք։ Ինչևէ, պատմվածքի ասելիքի անհստակությունն ու թերությունների որոշ մասը, որոնց դեռ կանդրադառնամ ընթացքում, կարծում եմ, պայմանավորված են նրանով, որ ես ի սկզբանե շատ ավելի ծավալուն ստեղծագործություն էի նախատեսել, ու սա պիտի ընդամենը սկիզբը լիներ... Ինչևէ, դա արդեն կարևոր էլ չի երևի...

Էնքան շատ եք գրել, որ բոլորիդ մեջբերել ու պատասխանել չեմ ուզում, ուղղակի ընդհանրացնեմ ամենաշատ հնչած «բողոքները» և փորձեմ մեկնաբանել իմ տեսանկյունից։

Ճիշտն ասած՝ ինձ զարմացրեց այն, որ շատերդ կասկածի տակ առաք այդ տարիքի երեխաների նմանօրինակ վարքը (դաժանություն, մեղքն իրար վրա գցել, խաբարբզիկություն անել, իրար ընդօրինակելը և այլն)։ Ճիշտ է, կարող էր և չափազանցված լինել, բայց ես ինքս չեմ համարում, թե իմ նկարագրածի մեջ որևէ չափազանցություն կար, ավելին՝ ես համարում եմ, որ կարող էր դրանից ավելին էլ լինել։ Ես անձամբ տարբեր տարիքներում բազմիցս ականատես եմ եղել երեխաների շատ ավելի դաժան վարքի, հավատացեք։

Ինչ վերաբերում է տիկին Համեստի կերպարին ու ընդհանրապես մանկապարտեզային դաժան պայմաններին ու դրվածքներին, որոնք նույնպես շատերիդ չափազանց դաժան են թվացել իրականություն լինելու համար, ապա էլի ստիպված եմ խոստովանել, որ նկարագրածս ընդամենը որոշ մասն էր այն դաժան իրականության, որին ես բախվել եմ։ Հարցրեք մանկապարտեզ գնացած տարբեր երեխաների, և կհաստատեն ասածս։ Ես շատերից եմ լսել նույն բաները, պարզապես մեկի մոտ մի բան ավել, մյուսի մոտ՝ մի բան պակաս։ Բայց ընդհանուր պատկերը շատ մանկապարտեզներում նույնն է։ Dayana–ի գրառումը ձեզ վառ օրինակ։ Իհարկե, դա չի նշանակում, թե չկան կամ չեն եղել ավելի լավ մանկապարտեզներ, բայց դա արդեն լրիվ ուրիշ թեմա է։


Հրաշալի պատմվածք էր, անկեղծ ասած` շատ վաղուց այդպես սահուն, արագ ու աննկատ ոչինչ չէի կարդացել: Բնականաբար ունի մի քանի փոքրիկ թերություններ, իհարկե իմ կարծիքով, որոնց կետերով կանդրադառնամ ստորեւ.

1. Նախ, եթե հիմք ընդունենք, որ Լիլիթի 3-ը նոր էր լրացել, ես չեմ կարողանում ինձ համոզել, որ այդ տարիքում երեխան կարող է երազանք ունենալ, առնվազն` գիտակցված: Կամ նույնիսկ ունենալու դեպքում դա լինի ոչ թե ինչ-որ գունավոր գիրք, տիկնիկ կամ հեծանիվ, այլ տարեկիցների հետ շփվելը: Կարծում եմ` գլխավոր սխալը սկսվում է հենց այստեղից: Մենք Լիլիթին, հեղինակի "պասից" սկսում ենք ընկալել որպես հասուն, կայացած, չեմ խորշի ասել` նույնիսկ ձեւավորված աշխարհայացքով մարդու, որից ունենք ակնկալիքներ: Նրա վարքը, մտքերը, վերլուծությունները 3 տարեկանի չեն, ու չեմ հավատում, որ մեզնից որեւէ մեկը հիշում է, թե ինքը 3 տարեկանում ինչ էր մտածում, ինչ վարք էր դրսեւորում: Հավատացեք ստաժավոր պապային` ի դեմս ինձ, ու մանկական, ըստ ամենայնի, լավ հոգեբանի` ի դեմս Այվիի:
2. Անհասկանալի էր Լիլիթի շշմած լինելու հանգամանքի հիշատակումը պատմվածքի սկզբում, քանի որ հընթացս դրա կիրառության անհրաժեշտությունը կորում է: Ես հասկանում եմ, որ դա գուցե ավելի պատկերավոր կերպար ստանալու կամ երեխաների կողմից Լիլիթի չսիրված լինելու հանգամանքը հիմնավորելու փորձ կարող էր դիտվել: Բայց կարծում եմ` չհիմնավորված էր:
3. Ստեղծագործությունն ԱՅՆՔԱՅՆ հայերեն էր, որ ակամայից սկսեցի կասկածել` թարգմանություն չէ արդյոք սա? Քանի որ անգամ դիալոգներում, չնայած օժանդակ բայ "ա"-երին, արհեստականորեն գրականացվածություն էր զգացվում:
4. Կային տեղեր, որտեղ մակդիրավորումը, ոսկեղենիկ հայերենի օգտագործումը, ըստ իս, ավելորդ էր ուղղակի: Էս պահին մտքիս էկած առաջին օրինակը "Խնդրո առարկա տիկնիկն" է:
5. Կուլմինացիան շատ մակերեսային է, նա ինձ վրա տպավորություն չի թողնում նյութի գլխավոր ասելիքի մասին: Ես այդպես էլ չկարողացա բանաձեւել, թե ինչի մասին էր պատմվածքը: Կարող եմ մի նախադասությամբ բանաձեւել ցանկացած դասական գործ` պատմվածքի ժանրի մեջ, բայց այս մեկը չկարողացա:

Մնացած ամեն ինչը դուրս շատ եկավ:) Շնորհակալություն:)
Վահագ, հավատա, որ եթե հենց սկզբից անկեղծորեն խոստովանեիր, որ պատմվածքս քեզ բոլորովին դուր չի եկել, որ անհաջող գործ ես համարում՝ վերևում նշածդ պատճառներով, ես շատ ավելի շնորհակալ կլինեի ու վիրավորվելու փոխարեն կգնահատեի անկեղծությունդ, սակայն նշածդ «փոքրիկ» թերությունների հսկայական ցանկից առաջ և հետո գրված «հրաշալի պատմվածք էր» և «մնացած ամեն ինչը շատ դուրս եկավ» նախադասություններն ավելի շատ ծաղրի տեսք ունեն, քան դրական կարծիքի, քանի որ այդքանից հետո տակը, մեղմ ասած, բան չի մնում դուր գալու համար, ու դա շատ պարզ է։ Թեկուզև դա գրվել է չվիրավորելու նպատակով, ինձ վիրավորում է նման մոտեցումը, քանի որ որևէ ստեղծագործություն Ակումբում դնելիս ակնկալում եմ լսել անկեղծ կարծիքներ՝ լինեն դրական, թե բացասական, ոչ թե դրականի տակ քողարկված բացասական կարծիքներ, առավել ևս գրականությունից լրջորեն գլուխ հանող մարդկանցից։ Հուսով եմ՝ գոնե հետագայի համար հաշվի կառնես ասածս. ես բացասական կարծիքներից ու քննադատությունից չեմ վիրավորվում, հատկապես երբ դրանք հիմնավորված են լինում ու անձնական վերաբերմունքի սուբյեկտիվությունից զերծ են լինում։

Հիմա ուզում եմ առանձին–առանձին անդրադառնալ նշածդ թերություններին.


1. Նախ, եթե հիմք ընդունենք, որ Լիլիթի 3-ը նոր էր լրացել, ես չեմ կարողանում ինձ համոզել, որ այդ տարիքում երեխան կարող է երազանք ունենալ, առնվազն` գիտակցված: Կամ նույնիսկ ունենալու դեպքում դա լինի ոչ թե ինչ-որ գունավոր գիրք, տիկնիկ կամ հեծանիվ, այլ տարեկիցների հետ շփվելը: Կարծում եմ` գլխավոր սխալը սկսվում է հենց այստեղից:
«Երազել» բառն այստեղ «շատ ցանկանալ» իմաստն ունի, ինձ թվում էր՝ պարզ է, որ խոսքը օրուգիշեր քունը կորցրած դրա մասին երազելու մասին չէր։ Չէ՞ որ մենք հաճախ ուղղակի ուժեղ ցանկանալուն էլ ենք, մի քիչ չափազանցնելով, «երազել» ասում ու հասկանում ենք, թե խոսքն ինչի մասին է։ Իսկ իր տարեկիցների հետ շփումից զուրկ երեխայի համար, կարծում եմ, միանգամայն բնական է նման ցանկություն ունենալը։ Չեմ կարծում, որ էդ բառի վրա արժեր էդքան կենտրոնանալ։ Ինչևէ, թեև եթե որևէ խմբագիր ինձ առաջարկեր փոխարինել էդ բառը «մեծ ցանկություն ունենալ» արտահայտությամբ, չէի առարկի, քանի որ դա ինչ–որ լուրջ հարց չեմ համարում։

Մենք Լիլիթին, հեղինակի "պասից" սկսում ենք ընկալել որպես հասուն, կայացած, չեմ խորշի ասել` նույնիսկ ձեւավորված աշխարհայացքով մարդու, որից ունենք ակնկալիքներ: Նրա վարքը, մտքերը, վերլուծությունները 3 տարեկանի չեն, ու չեմ հավատում, որ մեզնից որեւէ մեկը հիշում է, թե ինքը 3 տարեկանում ինչ էր մտածում, ինչ վարք էր դրսեւորում: Հավատացեք ստաժավոր պապային` ի դեմս ինձ, ու մանկական, ըստ ամենայնի, լավ հոգեբանի` ի դեմս Այվիի:
Դու կարող ես ինձ չհավատալ, դա, իհարկե, քո իրավունքն է, բայց ես էսօրվա պես հստակ հիշում եմ ինձ երեք տարեկանում. հիշում եմ, թե ինչ էի մտածում, ինչ էի զգում, ինչ էի ուտում, ինչ էի հագնում, կարող եմ նաև թվարկել ինձ հետ մանկապարտեզում նույն խումբը հաճախած բոլոր երեխաների անուններն առանց բացառության, ոմանց՝ նույնիսկ ազգանուններով, թեև նրանցից գրեթե ոչ մեկի հետ մանկապարտեզից հետո որևէ կերպ չեմ առնչվել երբևէ։ Հետևաբար այս հարցում պապաների ու հոգեբանների կարծիքները ոչինչ չեն կարող փոխել։ Ի դեպ, կասկածում եմ, թե դու, ինչպես և ցանկացած ծնող, կարողանա տեղյակ լինել իր երեխայի բոլոր մտքերի ու վերլուծությունների մասին։ Եթե փորձես ինքդ քեզ էլ հիշել այդ տարիքում (չնայած քո ասածից կարելի է ենթադրել, որ չես հիշում), կտեսնես, որ քո ծնողներն էլ քո մտքերի մեծամասնության մասին գաղափար չունեին։ Այնպես որ շատ դժվար է կողքից դատելով՝ լիարժեք պատկերացում ունենալ այն մասին, թե ինչ է մտածում ու հասկանում երեխան։ Էլ չեմ ասում, որ երեխաները շատ տարբեր են լինում. մի ծնողի փորձը շատ քիչ է աշխարհի բոլոր երեխաների վրա տարածելու համար, թեկուզ նույն տարիքի։



2. Անհասկանալի էր Լիլիթի շշմած լինելու հանգամանքի հիշատակումը պատմվածքի սկզբում, քանի որ հընթացս դրա կիրառության անհրաժեշտությունը կորում է: Ես հասկանում եմ, որ դա գուցե ավելի պատկերավոր կերպար ստանալու կամ երեխաների կողմից Լիլիթի չսիրված լինելու հանգամանքը հիմնավորելու փորձ կարող էր դիտվել: Բայց կարծում եմ` չհիմնավորված էր:
Չգիտեմ, գուցե ճիշտ ես ինչ–որ առումով։ Բայց, օրինակ, իր շշմածության պատճառով Լիլիթն անընդհատ արժանանում էր դաստիարակի կշտամբանքներին ու վիրավորանքներին։ Դա, իմ կարծիքով, այնքան էլ անէական կողմ չի, բայց ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ գուցե ստեղծագործության այս ֆորմատի շրջանակներում շշմածության հանգամանքը բավարար չափով բացահայտված չէր, քանի որ, ինչպես ասացի, ես նախատեսել էի շատ ավելի ծավալուն ստեղծագործություն, որի ընթացքում էդ շշմածությունն ավելի լավ պիտի բացահայտվեր, հետևաբար այս առումով չեմ կարող առարկել։ :)

3. Ստեղծագործությունն ԱՅՆՔԱՅՆ հայերեն էր, որ ակամայից սկսեցի կասկածել` թարգմանություն չէ արդյոք սա? Քանի որ անգամ դիալոգներում, չնայած օժանդակ բայ "ա"-երին, արհեստականորեն գրականացվածություն էր զգացվում:
Սա կարդալուց հետո ևս մի անգամ կարդացի պատմվածքի բոլոր խոսակցությունները, բայց, ճիշտն ասած, քո ասած «արհեստականորեն գրական» հայերենի ոչ մի դեպք չգտա... Կոնկրետ օրինակներ կբերե՞ս։

4. Կային տեղեր, որտեղ մակդիրավորումը, ոսկեղենիկ հայերենի օգտագործումը, ըստ իս, ավելորդ էր ուղղակի: Էս պահին մտքիս էկած առաջին օրինակը "Խնդրո առարկա տիկնիկն" է:
Համաձայն եմ։ Էդ արտահայտությունը, ճիշտն ասած, ինձ էլ դուր չէր գալիս, բայց համ էլ մի տեսակ հավես չարեցի փոխել... Համաձայն եմ նաև, որ նմանատիպ էլի դեպքեր կային։

5. Կուլմինացիան շատ մակերեսային է, նա ինձ վրա տպավորություն չի թողնում նյութի գլխավոր ասելիքի մասին: Ես այդպես էլ չկարողացա բանաձեւել, թե ինչի մասին էր պատմվածքը: Կարող եմ մի նախադասությամբ բանաձեւել ցանկացած դասական գործ` պատմվածքի ժանրի մեջ, բայց այս մեկը չկարողացա:
Էս հարցում էլ հակաճառելու բան չունեմ. երևի ճիշտ ես։

Հակոբ Գեւորգյան
14.09.2008, 00:56
Ես գրաքննադատներին բանի տեղ չեմ դնում ;)

Ինձ համբավն ու հարստությունն ընդհանրապես չի հետաքրքրում…

Վարպետ
14.09.2008, 00:57
Առաջին մի քանի տողերից հետո սիրտս մղկտաց, անկեղծ:( Հա, խոստովանում եմ, որ ուղղակի չէի ուզում նեղանայիր, բայց ազնիվ խոսք` դիտմամբ չեմ արել, որ ծաղրեմ: Կներես, հա? Էլ չի կրկնվի:( Ուղղակի իրոք ընդհանրապես չէի ուզում նեղացնեի: Խատելս կակ լուչշե, պոլուչիլս կակ վսեգդա:( Հիմա արդեն կկարդամ նկատառումներդ, իմ նկատառումների մասին:

Բարեկամ
14.09.2008, 01:56
Կներեք, որ միջամտում եմ, բայց չեմ կարող չանդրադառնալ մի քանի բանի.


Մենք Լիլիթին, հեղինակի "պասից" սկսում ենք ընկալել որպես հասուն, կայացած, չեմ խորշի ասել` նույնիսկ ձեւավորված աշխարհայացքով մարդու, որից ունենք ակնկալիքներ: Նրա վարքը, մտքերը, վերլուծությունները 3 տարեկանի չեն, ու չեմ հավատում, որ մեզնից որեւէ մեկը հիշում է, թե ինքը 3 տարեկանում ինչ էր մտածում, ինչ վարք էր դրսեւորում:

Գիտեք, եթե միայն ես կարողանայի "վերականգնել" այն աշխարհայահայցքը, վարքը, մտքերը, վերլուծությունները, որոնք ունեի երեք տարեկանում, ինչպես ասում են՝ հիմա ինձ հասնող չէր լինի: Այդ տարիքում և դեռ մի երկու տարի էլ առջևում, երեխան ունենում հստակ վիժըն իրերի դրության մասին, ունենում է բանալիներ, բայց հետո կյանքը, ի դեմս համեստների ու էլի լիքը բաների, խեղում է էդ ամենը…


3. Ստեղծագործությունն ԱՅՆՔԱՅՆ հայերեն էր, որ ակամայից սկսեցի կասկածել` թարգմանություն չէ արդյոք սա? Քանի որ անգամ դիալոգներում, չնայած օժանդակ բայ "ա"-երին, արհեստականորեն գրականացվածություն էր զգացվում:

Իսկ ես ճիշտ հակառակ տպավորություն ունեցա.

Ու ինչն ա հատկապես "ինքը". էն որ ամբողջ շարադրանքի մաքուր գրական-գրագետ լինելով հանդերձ՝ պահպանված էր բանավոր խոսքի համն ու հոտը այնպես, որ ոչ միայն ընտրված բառերի, այլև դրանց դասավորությունն ու շեշտադրությունը ճիշտ ու ճիշտ այնպիսին էր, ինչպիսին եղած կլիներ իրականում հենց էդ խոսքի մեջ: Էդ՝ գրականն ու իրականը այնքան կուռ ու վարպետորեն են իրար կարված, որ որակ ա:

Իսկ սրա հետ կապված՝

4. Կային տեղեր, որտեղ մակդիրավորումը, ոսկեղենիկ հայերենի օգտագործումը, ըստ իս, ավելորդ էր ուղղակի: Էս պահին մտքիս էկած առաջին օրինակը "Խնդրո առարկա տիկնիկն" է:

այդ ոճի արտահայտություններ էլի կային.
հրճվանքով բացականչեց առաջինը փայտաորոնման գործին լծված տղան։
Այո, կարգուկանոնն այստեղ միանգամայն լուրջ հիմքերի վրա էր...

Բայց էս բոլորը ընկալվում է որպես հեղինակի ոճ, ու դրա մեջ, ի դեպ, թեթև հեգնանք եմ զգում, էդ խիստ գրական ձևակերպելու մեջ, որը առանձին համ է հաղորդում պատմությանը:


Ինչ վերաբերում ա դաժանությունը, հատկապես դաստիարակչուհու, հաստատ չափազանցված չի:
Ավելի աննորմալ դեպքեր էլ էին լինում էդ տարիներին /կարող ա հիմա էլ դեռ, չգիտեմ/:
Օրինակ իմ առաջին դասարանի ուսուցչուհին այսպիսի սովորություն ուներ: Երբ նոր դասը գրատախտակի վրա բացատրում պրծնում էր, ձեռքերն ամբողջովին կավճի մեջ կորած էին լինում, իսկ իր ձեռքերը կավճից քոր էին գալիս, ու ասում էր. - ձեռքերս քոր են գալիս էս կավիճից, հիմա տեսնեմ ում եմ ծեծելու, որ քորվեն: Ու անցնում էր շարքերով /էդ ժամանակը ծույլիկները բնազդաբար գլուխները ավելի իջեցնում ու առնում էին ձեռքերի մեջ/, հետո բռնացնում էր մի երկուսի, ու ասելով՝ այ դեբի՛լ, դեռ էս երկու տա՞ռն ես գրել, տուր թե կտաս՝ գլխին հիմնականում, կավճոտ ձեռքերով :))

KT'
29.09.2008, 23:18
Ինչ լավն էր..
Ոնց որ իմ մասին լիներ: Կարդալու ժամանակ ուզում էի մի պահ կիսատ թողեի, գնայի մամայիս շնորհակալություն հայտնեի, որ ինձ մանկապարտեզից հանեց երկրորդ ամսում:
Նույնիսկ արտաքինով նման էի Լիլիթին: Միայն թե ես տիկնիկով չէ, տանկով էի խաղում: Հետո ի՞նչ եղավ Լիլիթի հետ.. Տեսնես հիմա էլ ենք նման..

Լավ ոստիկան
30.09.2008, 03:08
ՔՆԱԾԸ

Լիլիթին իր բացառիկ դանդաղկոտության ու հաճախակի «անջատվելու» սովորության պատճառով շատերը «քնած» էին անվանում ...
Ափսոս, որ Ուլուանան "Քնած"-ի իր վերջնական մեկնաբանությամբ վերջակետ է դրել կարծիքների վրա: Այնուամենայնիվ միանում եմ այն կարծիքներին, որոնք ավարտուն են համարում առաջին մասը:

Jarre
10.10.2009, 20:37
Հիանալի պատմվածք էր։

Ամբողջ պատմվածքը կարդացել եմ Pink Floyd-ի The Wall ալբոմը լսելով։ Հետո հասա Chuk-ի մեկնաբանությանը ու հասկացա, որ միայն ես չեմ ունեցել նույն զգացողությունը։

Շատ խորը հոգեբանական հարցեր ես քննարկել։ Անկեղծ ասած ինձ ստիպելով կարդացի մեկնաբանությունները։ Որոշեցի չկարդալ, բայց հենց հասա Բարեկամի չորրորդ (http://www.akumb.am/showpost.php?p=1130521&postcount=22) գրառմանը կարծիքս փոխեցի։ (Շնորհակալություն, Բարեկամ, հետաքրքիր վերլությունների ու մտքերի համար)

Մի քանի մեկնաբանություններ։

1) Չափազանց ռեալ ու իրական էր պատմվածքդ։ Համաձայն չեմ այն կարծիքների հետ, որ չափազանցված էր։ Ես ինքս ականատես եմ լինում մանկական նման ագրեսիվության։ Այդպիսի ագրեսիվության արտահայտումներից մեկն էլ Բարեկամի բերած համակարգչային դաժան խաղերն են։

2) Շատ գեղեցիկ էիր ու գրել ու կիրառածդ բոլոր մեթոդները պարզապես հրաշալի էին։

3) Շատ լավ ես ավարտել պատմվածքը։ Դեռ կարելի էր շարունակել և ես շատ ափսոսում եմ, որ կրճատել ես այն։ Իսպառ բացակայում էր այն զգացողությունը, որ արդեն ձգվում է պատմվածքը, կամ որ փորձ է արվում ուղեղի վրա կաթեցնելու։

Լիլիթը իսկական ՄԱՐԴու կերպարն է։ Թեև նա մեղմ է, սակայն ոչ թույլ է, ոչ էլ անվճռական։ Ինձ համար Լիլիթը այս պատմվածքի ամենաուժեղ կերպարն է։ Դու շատ գեղեցիկ ու հասկանալի կերպով ցույց ես տվել, թե որն է իրական ուժեղությունն ու քաջությունը, որ մարդ պետք է ունենա։ Ուժեղությունը չի դրսևորվում միայն բարձր գոռալով, բռիությամբ, յուրաքանչյուր իրավիճակում սեփական անձը պաշտպանելով, խոսքի տակ չմնալով, թեև սրանք էլ են կարևոր։ Ահա իրական քաջության նկարագիրը.

Բայց Լիլիթը պայման դրեց, որ ցույց կտա, եթե խոստանան խելոք կանգնել ու իրեն չքաշքշելՆրա երազանքն էր ունենալ ընկերներ, լինել սիրված շրջապատի կողմից։ Հիմա նա հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում։ Նույնիսկ հասուն մարդու համար այս մեծ գայթակղությունը չկարողացավ կոտրել այս փոքրիկ ՄԱՐԴուն և դարձնել մյուսների նման։


Լիլիթը մի տեսակ տխրեց. տեսարանը սկսեց նրան դուր չգալ...

Լիլիթը հանկարծ անտանելի խղճահարություն զգաց թե՛ տիկնիկի և թե՛ իսկական ընկեր Համեստի նկատմամբ ու անհանգստացած նետվեց դեպի տիկնիկը.
Մարդկային իսկական ռեակցիա այս երևույթի նկատմամբ, որ պետք է բոլորի մոտ այդպես լինի։ Նա չվախեցավ բոլորից տարբերվելուց։

Ուրիշ շատ բաներ էլ կան ասելու այս պատմվածքի հետ կապված, բայց դա առանձին նրանց, ովքեր պետք է իմանան ;)

Ուլուանա, մեկ անգամ ևս շատ շնորհակալ եմ, ընտիր էր :)