PDA

Դիտել ողջ տարբերակը : Չսիրած երգեր և երգիչներ



Աբելյան
07.06.2006, 20:54
Օրինակ` սա իմ չսիրած TOP 10-երից մեկն ա.

1. Hay Tgheq - Մեր Ախպոր Ծնունդը
2. Hay Tgheq - Լյոքշա
3. Eminem - Without Me
4. 50 Cent - Just A Lil Bit
5. Eminem ft. D12 - My Band
6. 50 Cent - Candy Shop
7. Papa A.P. - Gasolina
8. Shakira - La Tortura
9. Eminem - Ass Like That
10. 50 Cent - Window Shopper

Մասսագետ
07.06.2006, 21:37
ես չեմ գրի իմ չսիրած երգերը, որտև դրանց մեծ մասը միանման են, հերիք ա մեկի անունը տաս մնացածի կարիքը չկա: Լավ ամեն դեպքում մեկի անունը տամ, որ հետո չասեք, դե էդ մեկի նունը տուր: Բայց էլի մտածել ա պետք, թե որ մեկի անունը տամ: ՈՒրեմն՝ Քրիստինե Պեպելյան և Արմենchik - ինչու՞ :

Բելկա
25.06.2006, 18:21
Իմ չսիրած երգերից մեկը դա Հովոյի «Դե Գնա» երգն է:

Anul
25.06.2006, 23:07
զզվում եմ էն յանիմ երգչուհի Նանանյից. ռաբիզ, անմակարդակ երևույթ է :bad հենց տեսնեմ բերնին եմ տալու :sm :D
էն սև մազերովը, շիկահերը չէ

Մոդեևատորական։
2.1. Ակումբի անդամներին չի թույլատրվում.
2.1.6. Հասարակության ցանկացած խավի նկատմամբ ծաղրաբար վերաբերվել, վիրավորել, փնովել
Գրառումից հանված են վիևավոևական արտահայտությունները

_DEATH_
06.08.2006, 20:31
2 Pac-ին ընդորինակող, կամ իր երաժշտությունների վրա նոր երգեր գրող բոլոր երգիչների բոլոր երգերը:angry , մեկ ել ռաբիս բոլոր երգերը

kiki
06.08.2006, 21:17
է, ես որ սկսեմ, վերջ չունի երևի...զզվում եմ էն ահավոր պապսայից, օրինակ Ռուկի վվերխ ու նման հիմարություն ... որ տարին 3 միանման ու հիմար սիդիներ են թողարկում ...
լավ ռաբիզից էլ եմ զզվում ... մի խոսքով, անորակ երգերից ...

Լէգնա
07.08.2006, 08:57
Ուրեմն շատ երգեր կան,որ չեմ սիրում,բայց հատկապես էս թաթուլ մաթուլ,սպիտակցի հայկո,հովո....էլ ինչ ռաբիզիկ կա:[ ,,,,էտ բնության կողմից կատարելագործված աներևույթների երգերը չեմ սիրում...
հ.գ. հա,մենակ թե էդիթ չանեք ու ձեեր օրենսդրությունը դնեք այստեղ,շատ լավ եմ իմանում:)

Ուլուանա
07.08.2006, 09:30
Ուրեմն շատ երգեր կան,որ չեմ սիրում,բայց հատկապես էս թաթուլ մաթուլ,սպիտակցի հայկո,հովո....էլ ինչ ռաբիզիկ կա:[ ,,,,էտ բնության կողմից կատարելագործված աներևույթների երգերը չեմ սիրում...
հ.գ. հա,մենակ թե էդիթ չանեք ու ձեեր օրենսդրությունը դնեք այստեղ,շատ լավ եմ իմանում:)
Ես էլ եմ զզվում քո նշածներից... :[
Էդ երգիչների երգերից համարյա ոչ մեկի անունը չգիտեմ, որ օրինակ բերեմ, բայց մի երգ կա, որ իր անդուրությամբ վաղուց տպավորվել է մեջս, էլի վերնագիրը չգիտեմ, բայց որ մի քանի բառ ասեմ, բոլորդ էլ կիմանաք: Համոզված եմ, որ այդ երգն իր «հանճարեղությամբ» հատկապես մի քանի առաջ շատերի նյարդերն է սղոցել...:{

Ուր որ գնաս, հետդ/մոտդ կգաաամ... :[

Ուլուանա
07.08.2006, 09:50
Ռաբիս երաժշտության վերաբերյալ հետագա քննարկումները շարունակեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php?p=23565#post23565)

Artgeo
12.11.2006, 11:36
1. Լասկովի մայ - բելիե ռոզի
2. Յուրի Շատունով - ո՞ր մեկը ասեմ
3. Շպրոտ - ո՞ր մեկը ասեմ
4. 50 Cent - ո՞ր մեկը ասեմ
5. Հայ տղեք - ո՞ր մեկը ասեմ
6. Արաշ - ո՞ր մեկը ասեմ + Բլեստիասշիե
7. Քրիստինե Պեպելյան ու ինչ որ թմբլիկ տղա - Ինչո՞ւ, ախ ինչո՞ւ
8. Ռուկի Վվերխ - ո՞ր մեկը ասեմ
9. Գլյուկոզա - ո՞ր մեկը ասեմ
10. Սպիտակցի Հայկո, Թաթուլ Ավոյան - ո՞ր մեկը ասեմ

:[

Իսկ ըստ ձե՞զ

Հենո
12.11.2006, 13:55
Չեմ սիրում Ռոք ……
մեկ էլ ռուսական ապուշ խմբեր օրինակ Ռուկի Վերխ կամ էլ Իվանուշկի…

WhiteNiGGa
23.11.2006, 23:05
2 Pac-ին ընդորինակող, կամ իր երաժշտությունների վրա նոր երգեր գրող բոլոր երգիչների բոլոր երգերը:angry , մեկ ել ռաբիս բոլոր երգերը

!2 Pac-ին ընդորինակող, կամ իր երաժշտությունների վրա նոր երգեր գրող բոլոր երգիչների բոլոր երգերը ! Համաձայն եմ:

Բայց էլի ասեմ:
Լուչշե ասեմ իմ չսիրած 10 երգիչները

Անդռե - և նրա նմաններին
Fat Joe
Puff Daddy
Ֆիլե Գագո
Ումռոյան
Մարիաննա

And all other eastside mother*****Z

Cassiopeia
24.11.2006, 16:44
Գտեք ռաբիս երգերի մի ժողովածու և այն դասավորեք այդ 1-ից 10 սանդղակներում… մեկ ու մեջ էլ ավելացրեք ծանր ռոք…

Մանե
30.11.2006, 16:21
Ատում եմ ՇՊՌՕՏԻՆ,Էմիլ Դավիդովին ու նրանց նմաններին
նաև ծանր ռոք
:oy :oy :oy

Արշակ
30.11.2006, 19:13
Ատում եմ ՇՊՌՕՏԻՆ,Էմիլ Դավիդովին ու նրանց նմաններին
նաև ծանր ռոք
:oy :oy :oy
Հայկական էստրադայում Շպրոտն էն քչերից է, որ հավանում եմ :P
Գոնե ձանձրալի չի:

Դե ծանր ռոքի մասին խոսքերն ավելորդ են :love :oy

Ավելացվել է 14 րոպե անց

Գտեք ռաբիս երգերի մի ժողովածու և այն դասավորեք այդ 1-ից 10 սանդղակներում… մեկ ու մեջ էլ ավելացրեք ծանր ռոք…
Ի դեպ, նկատել եմ, որ մարդկանց երևի 95%-ը, որոնք ասում են, թե ծանր ռոք չեն սիրում, հիմնականում չգիտեն ծանր ռոքը որն է. մեթալը շփոթում են ծանր ռոքի հետ ու պարզվում է, որ իրականում իրանց չսիրածը մեթալն է և ոչ թե ընդհանրապես ծանր ռոքը:

Ուլուանա
30.11.2006, 20:00
Ի դեպ, նկատել եմ, որ մարդկանց երևի 95%-ը, որոնք ասում են, թե ծանր ռոք չեն սիրում, հիմնականում չգիտեն ծանր ռոքը որն է. մեթալը շփոթում են ծանր ռոքի հետ ու պարզվում է, որ իրականում իրանց չսիրածը մեթալն է և ոչ թե ընդհանրապես ծանր ռոքը:
Ես էլ էի ուզում դա ասել, միայն մի փոքրիկ ճշտում. հաճախ նույնիսկ մեթալը չի, որ չեն սիրում, այլ մեթալի որոշ կատարումներ։

Ու ընդհանրապես ծանր ռոք ասելով շատերը հասկանում են աղմուկ, գոռոց-ճվոց... Տխուր է։ :(
Այն մարդկանց, ովքեր պնդում են, որ ռոք սիրում են, բայց ծանր ռոքը տանել չեն կարողանում, ես միշտ հատուկ հարցնում եմ, թե որն է, օրինակ, իրենց իմացած ծանր ռոքը, որը չեն սիրում, և բոլորը մի մարդու պես պատասխանում են, որ աղմկոտ, գոռգոռոց պարունակող երգերը նկատի ունեն, իսկ երբ տալիս եմ ծանր ռոք կատարողների կամ երգերի մի քանի անուն, նրանք անկեղծորեն զարմանում են՝ ասելով, որ պատկերացնել անգամ չէին կարող, որ դրանք ծանր ռոք են։ :o

Այնպես որ, ծանր ռոքից «խորշողներին» խորհուրդ եմ տալիս նախքան այդ ոճի մասին կարծիք հայտնելը իրենց համար պարզեն, թե որն է իրականում այդ ծանր ռոք կոչվածը։ ;)

քաղաքացի
07.12.2006, 22:02
5 երգ սպիտակցի հայկոյից (փոքրատառով!), 5 երգ թաթուլ ավոյանից::[

Angelina
29.12.2006, 12:01
1. 50 Cent
2. Գրիշա Աղախանյան
3. Շպռոտ
4. Անչոկ
5. Թաթուլ Ավոյան
6. Ֆորշ
7. Հայ տղեք
8. Շուշան Պետրոսյան
9. Արամո
10. Տիգրան Պետրոսյան

Srtik
29.12.2006, 17:05
ՀԱՅՔ
Հայ տղեք
Թաթուլ Ավոյան
Սպիտակցի Հայկո
Հայկո
Հովո
Անդրե
Ալլա Պուգաչովա
Վալերի Լեոնտեվ
Տիգրան Ժամկոչյան

Amaru
10.01.2007, 12:15
Նոր տեսա էս թեման ;)
Ուղղակի թվարկեմ. Usher,Eminem,Snoop,ամեն տեսակ,բրիտնի-մրիտնիներ,ջասթիններ,ռաբիզ ընդհանրապես տանել չեմ կարողանում...Թուփակին նմանակողների մասին շեշտեցին:Հմմմ...:think Scooter :[

Mesrop
10.01.2007, 13:25
ԱԼՄ - Գետաշեն
Ֆիլե Գագո - Թոռնիկ ա ինչա
Թաթուլ - Պատրոնդաշ ու էս տիպի
մնացաշը լսում եմ :D

John
10.01.2007, 23:54
ԱԼՄ - Գետաշեն
Ֆիլե Գագո - Թոռնիկ ա ինչա
Թաթուլ - Պատրոնդաշ ու էս տիպի
մնացաշը լսում եմ :D
Մեսրոպ ջան իմ սրտից ես գրել… մենակ Շպռոտին կավելացնեի սև ցուցակում… :)

Մանե
11.01.2007, 21:39
շպՌօտ
Էմմա Պետրոսյան
Արամո
Տիգրան Պետրոսյան
ԱԼՄ
Անչոկ
Սկուտեր
Մետալիկա
Արմենոիդս/կներես Մեսրոպ/
Անի Ամիրյան/եթե կարելի ա իրեն երգչուհի համարել/

Hripsime
27.01.2007, 17:15
1.Քրիստինե Պեպելյան չէ չէ չէ
2.Արման Հովհանիսյան եվ Արմինկա Եկ այս գիշեր վառենք բոլոր մոմորը
3.Արմենչիկի բոլոր երգերը ու են ամենը ինչ կապված է նրա հետ
4.Հ.Ա.Յ.Ք - Քամի փչի
5. անունը չեմ հիշում են որ երգում է- Տարիներն անցնում են գնում գնում անունս ես թոռնիկիս եմ թողնում:
6. Լիանայի են սառնարան երգը ավելի շատ կլիպը:
7. Շպռոտ- Ես եմ քո մեղրը «Տիմ տիրիմ»
8. Սյուզի Մելիքյան բոլոր երգերը ես վերջինը հատկապես
9.ել չեմ հիշում բայց ռաբիզները շատ են
10. ևս մի ինչվոր ռաբիզ

11. Բոլոր Ռուսական այն խմբերը որոնք երգում են անորակ պոպսա. Շպիլկի,Բլիստյաշիե և այլն և այլն…

Tumbler
10.02.2007, 21:34
2 Պաց-ին ընդորինակող, կամ իր երաժշտությունների վրա նոր երգեր գրող բոլոր երգիչների բոլոր երգերը:angry , մեկ ել ռաբիս բոլոր երգերը
Ես ել եմ համամիտ քո հետ. 2Pac forever.:ok
Մուխամը լավա չհիշացնես. Զզվումեմ:[ :angry

Censor
20.02.2007, 22:06
Տո սաղ հեչ է..
Ետ շպռոտի վերջին երգը որ մի տեղ պատահաբար լսում եմ - սիրտս սկսում ա խառնել..բեե..
Ետ դրա հետ համեմատած - մարդ ԱԼՄ էլ հաճույքով կլսի
..Արի ինձ կեեեերրրրր...
ՎԽԿ

P.S. ի միջի այլոց թեման ԵՐԳԵՐԻ մասին ա, ոչ թե ԵՐԳԻՉՆԵՐԻ :))

Funnyghost
28.05.2007, 15:08
Ես հայկական երգերը չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել իրանց մասին:

Տանել չեմ կարում ռուսական փոփ երգերը, համարյա բոլորը - սկսած Ария - ից վերջացրած Фабрика звезд-ներից:

Amaru
28.05.2007, 15:10
Վայ, դու Արիան փո՞փ ես համարում...

Funnyghost
28.05.2007, 15:40
Վայ, դու Արիան փո՞փ ես համարում...

:8 Օյ, կներեք, դրա վրա ուշադրություն չդարցրեցի,………:(
Փոփ չի, բայց մեկ ա չեմ սիրում:[

մեկ էլ տանել չեմ կարում Муммий Тролль-ին:[ :)

Array
28.05.2007, 15:55
Ես հայկական երգերը չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել իրանց մասին:

Տանել չեմ կարում ռուսական փոփ երգերը, համարյա բոլորը - սկսած Ария - ից վերջացրած Фабрика звезд-ներից:
Փոխարենը հաստատ Erreway ես լսում:)

Funnyghost
28.05.2007, 16:14
Փոխարենը հաստատ Erreway ես լսում:)

Հա, հաստատ, ինչից իմացար՞:

Ուղարկի այստեղ հայկական երգ ոչ մի տեղ չեն ֆռցնւմ, :(

Amaru
28.05.2007, 16:21
Վախ, սիրում եմ նրանց :love Հատկապես Բենխամինին :love

Array
28.05.2007, 16:44
Հա, հաստատ, ինչից իմացար՞:

Ուղարկի այստեղ հայկական երգ ոչ մի տեղ չեն ֆռցնւմ,
Ավատարիցդ
Ամենաչսիրածս երգերը հենց հայկականների մեջ են;Օրինակ Արմենչիկից ոչ մի երգ չեմ սիրում(չնայած էս գրածիցս հետո շատերն էլ ինձ չեն սիրելու:) )
Erreway սիրող ժողովուրդ ջա՛ն, Erreway-ի մի քանի երգերի բառեր ու անդամների մայլերը կարող եք գտնել Այստեղ (http://users.freenet.am/~markos93)

Ռեդ
04.12.2008, 20:14
TOP 10
Ինչքանով հասկացա ստե ԹՈՓ նկատի ունենք ԱՄԵՆԱչսիրածները :D
Երկար չեմ կապի
1. Led Zeppelin - Stairway To Heaven
2. King Crimson - One time
3. Tokio Hotel - Durch Den Monsun
4. ՇՊՌՈՏի դիսկոգրաֆիան :[
5. Էմմիի դիսկոգրաֆիան :[
6. Ցանկացած ռաբիզ կամ բլատնոյ
.
.
.
.

Ռուֆուս
04.12.2008, 23:21
Ինչքանով հասկացա ստե ԹՈՓ նկատի ունենք ԱՄԵՆԱչսիրածները :D
Երկար չեմ կապի
1. Led Zeppelin - Stairway To Heaven
2. King Crimson - One time
3. Tokio Hotel - Durch Den Monsun
4. ՇՊՌՈՏի դիսկոգրաֆիան :[
5. Էմմիի դիսկոգրաֆիան :[
6. Ցանկացած ռաբիզ կամ բլատնոյ
.
.
.
.
Լեդ Զեպպելի՞ն, Քինգ Քրիմզո՞ն :o

Մեղա մեղա տեր աստված.... :o Լու՞րջ ես գրել:

Հայկօ
04.12.2008, 23:52
ԱՄԵՆԱչսիրածները :D

1. Led Zeppelin - Stairway To Heaven
.
.
6. Ցանկացած ռաբիզ կամ բլատնոյ

Եղբա՛յր, ինձ, օրինակ, ահավոր հետաքրքրեց, թե ինչու՞ է պաշտամունքային «Stairways to Heaven»-ը առաջին տեղում, իսկ Սպիտացի Հայկոյի «Աղաչում եմ՝ մի ճար արեք»-ը՝ միայն 6-րդ և ոչ՝ 9-րդ կամ 10-րդ: Ու ընդհանրապես էդ 6-րդ կետն էս քո ցուցակում ի՞նչ գործ ունի, իմ ռաբիզ ախպեր ջան:

panion
07.01.2009, 21:35
Ես հինգ հատ կնշեմ Հայկական "էստրադայից"՝

Նարեկ Բավեյան - բոլոր երգերով հանդերձ
Նանա - բացարձակապես լրիվ երգված ու չ՛երգված երգերով հանդերձ
Շուշան Պետրոսյան - երգերի մեջ լավերը միգուցե կան..
Արսեն Գրիգորյան - Ամբողջ երգացանկով հանդերձ, եթե կարելի են դրանք երգեր անվանել :)
Եվ նորից Նարեկ Բավեյան, քանի որ հեչ չեմ սիրում…

հուսով եմ ոչ մեկին չնեղացրի իմ "սև թոփ հնգյակով"…

Ռեդ
07.01.2009, 21:44
Հայկօ ու Հայկ
Նախ առաջինը՝ Top 10-ն այստեղ չեմ գրել հերթականությամբ, այլ խառը
2րդը՝ լրիվ լուրջ եմ գրել

Ռեդ
07.01.2009, 23:08
Եղբա՛յր, ինձ, օրինակ, ահավոր հետաքրքրեց, թե ինչու՞ է պաշտամունքային «Stairways to Heaven»-ը առաջին տեղում, իսկ Սպիտացի Հայկոյի «Աղաչում եմ՝ մի ճար արեք»-ը՝ միայն 6-րդ և ոչ՝ 9-րդ կամ 10-րդ: Ու ընդհանրապես էդ 6-րդ կետն էս քո ցուցակում ի՞նչ գործ ունի, իմ ռաբիզ ախպեր ջան:
Էխխ Հայկօ ջան մոռացա ասեմ :) Էն վախտվա նվիրածդ երգից հետո ճաշակս լրիվ փոխվեց :think Հիմա մենակ ռաբիզ եմ լսում :love Զարմանում են թե խի torrents.ru-ում չկա Թաթուլի տոռենտը :love, մարդիկ էլ էդքան անճաշակ լինեն :angry
Կոմպիցս պատրաստվում եմ ջնջել կիթառ-միթառ, ռոք, վոբշմ, ինչ կա չկա, ու քաշեմ միմիայն ռաբիզ երգեր :love: Ու մինչև հիմա զարմանում եմ թե ոնց կարելի ա տարվեր էդքան անկապ ու անիմաստ երգերով :[, որոնք մինչև հիմա լսում էի :[: Ապրես դու, սաղ կյանքս պարտական եմ քեզ նվիրածդ այն երգի համար :love Պատկերացնում ե՞ս, մի երգը կարող է փոխել մարդուս ճաշակը :love

ԿԳԴ
07.01.2009, 23:57
Չգիտեմ էլ ճառս ոնց սկսեմ:D Էնքան շա~տ են...
Նանա-Մայրիկի մասին նենցա երգում լացս գալիսա:cry
Քրիստիկ, էլ չէ, չէ, չէ ,չանես, մեկա չենք հավատում.:acute
Խորովածը շատ լավ բան ա, վաաաայ տույ, տույ, տույ:sulel
Շպռոտի բոլոր երգերը, եթե իհարկե կարելիա դրանք երգ համարել:[
Նարեկ Բավեյանն էլ նենցա աչքերը չռած երգում, որ չեմ էլ հիշում երգի անունը:o
Արմենչիկ Ինչու՞, ախ ինչու՞ թողիր հեռանա:noti
Խատուբա,:D դրան ո՞վա բարձրախոս տվել :D
Մի հատ երգ կա, :(:[Կայֆույեմ... Որ լսում եմ ոտքերս թուլանումա:(:[
Հա չմոռանամ մեր ՌԱԲԻԶ ախպերներին, թող մեր գլխից անպակաս լինեն, հարսանիքներին դրանց պատճառով, ներվայնությունից էնքան եմ ուտում, որ մի շաբաթ հերիքումա:drinks Մնացածի անունները չգիտեմ, :[որ գրեմ, :[թող ինձ ներեն:noti

Հայկօ
08.01.2009, 00:20
0001. Dale,
0002. Dale,
0003. Don,
0004. Dale,
0005. Pa'
0006. Que
0007. Se
0008. Muevan
0009. Las
0010. Yales
...
3891. Daleeeeeeee... :[

Քամի
08.01.2009, 13:01
ուրեմն սենց

Գրիշա Աղախանյան /ֆու՜/
Նունե Եսայան
Հասմիկ Կարապետյան
Նանա
Էմմի
Սիրուշո
Մայքլ Քոթանջյան:D
մեկն էլ կար անունը մոռացա հա՜ էմին Դավիդով ու սենց շարունակ.....

Մոդերատորական: Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այս թեմայում քննարկվում են չսիրված ԵՐԳԵՐԸ:

ivy
08.01.2009, 23:06
Մոդերատորական: Թեման Ինչ կա չկա բաժնից տեղափոխվում է Երաժշտություն:

Քամի
09.01.2009, 00:44
Մոդերատորական: Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այս թեմայում քննարկվում են չսիրված ԵՐԳԵՐԸ:

իսկ իմ գրածը ինչի՞ մասին էր.....

Chuk
09.01.2009, 02:06
իսկ իմ գրածը ինչի՞ մասին էր.....

Երգիչների, ոչ թե երգերի

aerosmith
09.01.2009, 14:06
հիմա էն երգերն եմ գրում, որոնցից ուղղակի նեռվերս նեռվայնանում են, քիչա մնում տելեվիզրը տամ ջարդեմ հենց էդ երգերն եմ լոսում, դրա համար էլ երգիչների անունները փոքրատառ եմ գրում;
1)ռազմիկ ամյան-սրտիկ , (կավելացնեմ սրա <<երգած>>բոլոր երգերը)
2)քրիստիկ պեպելյան-չէ, չէ չէ։
3)Արամե-Առավոտ, (մի քիչ ողբը շատա)չնայած մակարդակով մնացածներից տարբերվումա
4)անահիտ սիմոնյան-սաղ երգերը
5)արմինկա-բոլոր երգերից
6)դե են թաթուլ-մաթուլ դրանց սաղինմի տեղ եմ քցում
Անցանք արտասահմանյաննեին
6)pussicat-mussicat դրանց րեմ սիրում
7)չեմ իմանում ով էր երգում -GASOLINA
8)sarah connor-բոլոր երգերը, որովհետւ համարյա բոլորն էլ իրար նման են
ԱՅՍՔԱՆԸ..9,10 չեմ գրում, թե չէ որ գրեմ, ուրեմն 9000,10000 էլ րեն հերիքի;
ինձ թող ներեն նրանք ովքեր իմ այս ցուցակից որևէ երգչի, կամ երգչուհու պակլոննիկներից են , ուղղակի սա իմ կարծիքն է ։:)

cold skin
10.01.2009, 15:03
Պայթում եմ հայկական շովու բիզնեսից/ինչպես ասում են ոմանք/, կլկլոցներից, ռոմանտիկ պոպից ու աֆրիկաարաբա կլկլոցներից, մեկ էլ լեգենդների մի քանի թյուրիմացություններից…

nnaarreek
10.01.2009, 15:23
Մի երգ (տեսահլոլովակ) ասեմ ու հաստատ ոչ մեկ չի հակաչառի ինձ:
Մի հատ "երգիչ" կա է, անունը չեմ հիշում ու չեմ էլ ուզում հիշեմ....Մոր մասին ա երգում...Ու "ներիր ինձ մայրիկ" բառերի վրա ստրիպտիզի աղջկերք են հայտնվում: Հասկանում եմ ցանկացած աշխատանք ավելի լավ ա անգործությունից, բայց եթե մերտ տենց գործի վրա ա կարաս չբարձրաձայնես չէ!
Էս գրածս թող ոչ թե երգիչը իրա վրա վերցնի այլ կլիպի հեղինակը:

Jarre
11.01.2009, 12:46
Պայթում եմ հայկական շովու բիզնեսից/ինչպես ասում են ոմանք/, կլկլոցներից, ռոմանտիկ պոպից ու աֆրիկաարաբա կլկլոցներից, մեկ էլ լեգենդների մի քանի թյուրիմացություններից…

Ես ձեզ հետ ամբողջությամբ համաձայն եմ։ Իսկ ձեր կարծիքով Հայաստանում չկա՞ն նորմալ երաժիշտներ։ Խոսքը չի գնում հին սերնդի մասին, այլ ժամանակակից։ Օրինակ ես շատ եմ հավանում Վահագն Հայրապետյանին, Արմենիա Նէվի բենդին։ Իմ կարծիքով շատ պարզ ու մաքուր երաժշտություն է։ Ու եթե նկատել եք իրենց մասին համարյա թե չեն խոսում հեռուստատեսությամբ։ Եթե անկեղծ լինեմ դա էլ իմ համար արդեն գնահատական է, որ նրանք նորմալ երաժիշտներ են։

Դավիթ
11.01.2009, 13:09
Զարմանւմ եմ, թէ ոնց եք բաց թողել բաղաձայն Արտաշ Ասատրյանին:

Քամի
11.01.2009, 13:22
Երգիչների, ոչ թե երգերի

հըմ հա ելի:think
դե ասա ամբողջ թեման ես եմ շեղել

Ռուֆուս
11.01.2009, 17:12
Մոդերատորական։ Թեմայի վերնագիրը փոխվում է։

dvgray
11.01.2009, 19:05
չսիրած երգիչներից
Թաթա, Արամ Ասատրյան, Ու հիմիկվա չգիտեմ ՝Շուշան , Արմենչիկ ու Հայկօ և այլն էս ցուցակից

Մի բուռ արև
26.01.2009, 11:45
Հայ տղեք............. Միշո....., Հայկո.;...../.,...
Ահավոր է, ինչ ճաշակ են նրանք թելադրում, ես չեմ հասկանում. Ամեն անգամ նրանց լսելով ես ահավոր բարկանում եմ. և ովքեր են նրանց լսում? 10-16 տարեկանները.

Sona_Yar
29.01.2009, 01:16
Չեմ սիրում Ռուզան Ավետիքյանի Հայաստանի մասին երգը,
Ռիչարդ Մադլենյանի Արամեի համար գրած ճապոնաչինակորեական մեղեդիով երգը(Արամեին հայկական ժողովրդական երգեր են սազում),
Հայ տղեքի վերջին երգերը(սկզբի երգերը կարոտախտ էին առաջացնում ու լացացնում,մանավանդ ««քուչի»» մասին),
Ալլա Լևոնյանը իր յուրահատուկ
ոճը կորցրեց, էլ ոչ մի երգ չեմ սիրում,
Անդրեն վերջերս ««Գեթ մի գիշեր»»ի նման երգեր այլևս չի երգում:
Չեմ սիրում Արսեն Գրիգորյաններին, Հայկոյին, Քրիստինե Պեպելյանին և այդպես շարունակ...Շպռօտին էլ չեմ սիրում որպես հաղորդավար...Հա, մեկ էլ Աշոտ Ղազարյանին որպես երգիչ:;)

Սամվել
29.01.2009, 09:05
Հայկօ

Հայկօ –ն լավ էլ երգումա :D

Կտրուկ
29.01.2009, 11:04
Շուշիկ Պետրոսյան.Նունո եսայան. ցանկացած տիպի Նեգրական տղեք. ու ըտենց.....

Ceceron
29.01.2009, 12:25
1. Ռազմիկ Ամյան (վյախկ :))
2. Շուշան Պետրոսյան (ցավում եմ որ իմ ազգանունիցա :P)
3. Լիլիթ Կարապետյան
4. Նանա
5. Ապե ջան
6. Սոֆի Մխեյան
7. Էմին Դավիդով (հո-հո-հո)
8. թիվ 5 (ծֆու)
9. 4 տարբերակ :[

sharick
14.05.2009, 22:16
Օրինակ Սիլվա Հակոբյան
անճաշակ, գեղցի,ինքնագոհ.
Ես չեմ ժխտում , որ մեկ մեկ լսում եմ նրա երգերից, բայց ինքը են մարդկանցից ա , ովքեր ձգտում են իրենց ցույց տալ այնպիսին, ինչպիսին, որ իրականում չկան :[ :[
Ինքը այնպես ա ներկայացնում , որ հիմա եթե ինքը ուզենար հոլիվուդյան երգչուհի կդառնար, որ իրան հրավերներ են անում աչից ու ձախից:
Եթե ինքը չերգեր եդ երգերը, (որ հիմա ցավոք ամբողջ քաղաքն ա լսում) իմ կարծիքով եթե ինքը երգում ա ու ծափահարութոյուններ են տեղում դահլիճում:D դա ոչ թե իրեն են այդ ծափերն ուղղված այլ իր երգած (ռռռռռռռռաաաաբբբբբիսս):[ երգերին
էս նախավերջին երգը( փոշմանել եմ ) ը ամբողջ երգը անեծք ա տալիս
Դա երգ ա ըստ իրա?
Եթե մարդիք կան , որ հետս համաձայն են շաաաաաաաատ ուրախ կլինեմ;)

sharick
14.05.2009, 22:20
1. Ռազմիկ Ամյան (վյախկ :))

Լաաաաաաաավ էլիիիիիիիիի
Բա Ռազմիկ Ամյանին յախք կասեն?
եդքան լավ երգում ա էստրադա , դասական վոկալ կրթությունով
լայն դիապազոն ունի , տարբեր ոճերի մեջ երգում ա

ministr
14.05.2009, 22:22
Էն Մգեռին... հենց Մգեռ ոչ թե Մհեր.. ափսոսա էդ անունը

ministr
14.05.2009, 22:26
Ուրիշ ձևի կգրեի, բայց ֆորումի կանոնները չեն թողնում, ճիշտ քո ասած ձևով Սամ ջան :)

Yellow Raven
14.05.2009, 22:46
Չսիրած ե՞րգ...մմմմմ:think Էս վերջերս մի հատ տֆտյակ երգա սաղ օրը մարշուտկի մեջ սվաղում ականջներդ` ինչ-որ ասումա ««չուղարկես ինձ սմս,յե, կուղարկես միայն մմս»» :D:D
Էս սմս-ով երգերը Հայաստանում մրջյունի պես բազմանում են վերջերս:[

Մարկիզ
14.05.2009, 22:52
Լաաաաաաաավ էլիիիիիիիիի
Բա Ռազմիկ Ամյանին յախք կասեն?
եդքան լավ երգում ա էստրադա , դասական վոկալ կրթությունով
լայն դիապազոն ունի , տարբեր ոճերի մեջ երգում ա
Հա, հատկապես սա՝ «պստիկ պապան գնաց բանակ… նկարում էր նապաստակ»: Շատ լավն է: Շատ խորիմաստ երգ է: Մեր ուղեղներին հասու չի: Վերին գաղափար ա…

Ribelle
15.05.2009, 00:05
Հայ տղեքի բոլոր երգերից զզվում եմ:[ մեկ էլ զզվում եմ երբ փորձում են իրենց երգերը որպես արվեստի գործ ներկայացնել, իբր հայապահպան գաղափարներ ունեն, հլը մի հատ էլ սփյուռքում գտնվողներին կյանքի դասեր են տալիս:[

sharick
15.05.2009, 10:10
Ճիշտն ասած էդ մգեռից ոնց եմ զզվում :[
ափսոս , որ եդ լավ ոկալ տվյալները Աստված իրան ա տվել
զզվում եմ , զզվում

sharick
15.05.2009, 10:14
Հա, հատկապես սա՝ «պստիկ պապան գնաց բանակ… նկարում էր նապաստակ»: Շատ լավն է: Շատ խորիմաստ երգ է: Մեր ուղեղներին հասու չի: Վերին գաղափար ա…

Դե հիմա կատակ երգ ա ինչ եք ուզում , բոլոր երգիչներն էլ տենց երգեր ունեն :
հիմա , որ դասական երգեր վստահ եմ , որ մարդկանց մեծ մասը կասեր յախք , դասական ա երգում
Համ էլ ինքը լուրջ երգեր էլ ունի:)

Մարկիզ
15.05.2009, 12:08
Դե ուրեմն՝ այս գրառմանդ

Օրինակ Սիլվա Հակոբյան
անճաշակ, գեղցի,ինքնագոհ.
Ես չեմ ժխտում , որ մեկ մեկ լսում եմ նրա երգերից, բայց ինքը են մարդկանցից ա , ովքեր ձգտում են իրենց ցույց տալ այնպիսին, ինչպիսին, որ իրականում չկան :[ :[
Ինքը այնպես ա ներկայացնում , որ հիմա եթե ինքը ուզենար հոլիվուդյան երգչուհի կդառնար, որ իրան հրավերներ են անում աչից ու ձախից:
Եթե ինքը չերգեր եդ երգերը, (որ հիմա ցավոք ամբողջ քաղաքն ա լսում) իմ կարծիքով եթե ինքը երգում ա ու ծափահարութոյուններ են տեղում դահլիճում:D դա ոչ թե իրեն են այդ ծափերն ուղղված այլ իր երգած (ռռռռռռռռաաաաբբբբբիսս):[ երգերին
էս նախավերջին երգը( փոշմանել եմ ) ը ամբողջ երգը անեծք ա տալիս
Դա երգ ա ըստ իրա?
Եթե մարդիք կան , որ հետս համաձայն են շաաաաաաաատ ուրախ կլինեմ;)
թույլ տուր պատասխանել քո վերջին գրառմամբ.

Դե հիմա կատակ երգ ա ինչ եք ուզում , բոլոր երգիչներն էլ տենց երգեր ունեն :
հիմա , որ դասական երգեր վստահ եմ , որ մարդկանց մեծ մասը կասեր յախք , դասական ա երգում
Համ էլ ինքը լուրջ երգեր էլ ունի:)
:)
Իսկ ինչ վերաբերվում է Փիառ-ին ու հայտնի դառնալու, իրենք իրենց եղածից ավելին ներկայացնելու համար կատարված քայլերին, ապա թույլ տուր հիշեցնել…:):

Ինչու՞, Ռազմիկ Ամյանին ռաբիս երգեր չունի կամ էն հնդկական ոճի երգը երգ է՞… Կամ կատակ երգը ո՞րն է, եթե երգի մեջ բացարձակ տրամաբանություն չկա: Ցանկացած կատակի մեջ տրամաբանություն պետք է լինի:

Ասելս այն է, որ գնահատականներում լինենք օբյեկտիվ::)

sharick
15.05.2009, 14:05
Դե ուրեմն՝ այս գրառմանդ

թույլ տուր պատասխանել քո վերջին գրառմամբ.

:)
Իսկ ինչ վերաբերվում է Փիառ-ին ու հայտնի դառնալու, իրենք իրենց եղածից ավելին ներկայացնելու համար կատարված քայլերին, ապա թույլ տուր հիշեցնել…:):

Ինչու՞, Ռազմիկ Ամյանին ռաբիս երգեր չունի կամ էն հնդկական ոճի երգը երգ է՞… Կամ կատակ երգը ո՞րն է, եթե երգի մեջ բացարձակ տրամաբանություն չկա: Ցանկացած կատակի մեջ տրամաբանություն պետք է լինի:

Ասելս այն է, որ գնահատականներում լինենք օբյեկտիվ::)

Համաձայն չեմ , որովհետև ասածներիցդ ոչինչ չհասկացա
ինչը օբյեկտիվ չի? ինքը լավ երգեր էլ ունի չէ?
բա երգիչի ձայնը հեչ? մենակ երգերով են երգիչին գնահատում?
չնայած երգերն էլ շաաատ մեծ կարևորություն ունեն
օրինակ Սիլվա Հակոբյանի դեպքում եթե եդ երգերը չլինեին , ինքը կորած կլիներ ըստ ինձ ինքը անկապ ա, անկապ:[

համ էլ լավ ա հնդկական երգեն քան թէ ռաբիս:)

Reh32
15.12.2009, 02:13
էս վերջերս մի հատ ակառդիոնով երգ կա ուր գնում եմ ինձ հետապնդումա.բռռռռռռռռռռռ:[

Նաիրուհի
15.12.2009, 02:17
Արսեն Գրիգորյան ու եսիմ ով (եսիմ ով-ը՝ իգական սեռի)
Էն ձեռքերով տեսահոլովակը...
Երեկ ՈւՀԱ-ում երեխեքը լա՜վ խորացել էին էդ տեսահոլովակի վրա...

Շինարար
15.12.2009, 02:32
Արսեն Գրիգորյան ու եսիմ ով (եսիմ ով-ը՝ իգական սեռի)
Էն ձեռքերով տեսահոլովակը...
Երեկ ՈւՀԱ-ում երեխեքը լա՜վ խորացել էին էդ տեսահոլովակի վրա...

Ձեռքերով տեսահոլովակը Նունեն ու Արամեն չէի՞ն, թե՞ սա ուրիշ ա:

Նաիրուհի
15.12.2009, 02:37
Ձեռքերով տեսահոլովակը Նունեն ու Արամեն չէի՞ն, թե՞ սա ուրիշ ա:

Էդ մեկը չէ։ Արսենը կանգնած երգում է, ու ինչ-որ մեկի ձեռքերը հետևից գրկում են իրեն ու սկսում շոշափել:oy

Farfalla
15.12.2009, 10:18
Տանել չեմ կարում Շպռօնտին ու իրա բոլոր երգերը :[ :Մի հատ երգ ունի, ասումա "ես եմ քո մեղրը, արի ինձ կեր :[", ամեն անգամ լսելուց սթրես եմ ապրում:

Հարդ
15.12.2009, 16:50
Նկատեցի, որ շատերը դեմ արտահայտվեցին Ծանր Ռոքին, բայց ես համոզված եմ, որ գաղափար չունեն ծանր ռոքն ինչ ա: Դաժը եթե էտ ասողներին իսկական ծանր Ռոք ցույց տաս կարող ա շատ էլ սիրեն:

Ճիշտն ասած համարյա չկա այնպիսի երաժշտություն, կատարող, որի երաժշտությունն ատեմ, ուղղակի եթե մարդիկ ասում են, չեմ սիրում, ատում եմ, ես ասում եմ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՄ:
Համարյա բառն օգտագործեցի նրա համար, որովհետև Նանա երևույթին, իր երաժշտությամբ իրոք չեմ սիրում:

AniwaR
15.12.2009, 20:02
Ներվերս քրքրվում են տեխնոյից, քիչ է մնում սիրտս պայթի զզվանքի գերգերգերքանակից Փինք Ֆլոյդի զանազան-զարմանազան DJ Mix-երն ու Remix-ները լսելիս:[:[:[, մեծ հաճույքով «Չյոռնիե գլազա» ու «Շակալադկա չիկիտա» կլսեի դրանց փոխարեն::love

umm
15.12.2009, 20:44
Հիմա ասեմ իմ չսիրածները.
Ռազմիկ Ամյան
Արամե
Հայկո
Անդրե
Սիրուշո
Առաշ
4 րդ Հայ Սուպերսթարի Գոռը և Սուրենը

Հարդ
15.12.2009, 20:54
Օրինակ Սիլվա Հակոբյան
անճաշակ, գեղցի,ինքնագոհ.......

Սենց կասեմ: Ես առիթ եմ ունեցել իրա հետ շփվել, ու լրիվ ուրիշ պատկերացում եմ կազմել: Իրանք հաճելի, համեստ ընտանիք են, իսկ ինքը համարյա խոստովանեց, որ իր ներկայացրածն արվեստ չի: Դե հիմա ով էլ լիներ, հո պրյամոյ չէր ասելու, թե իմ ներկայացրածն արվեստ չի, ուղղակի համարյա դրան հասանք ու ամեն ինչ պարզ էր: Ես իրան դրա համար հարգեցի:

umm
18.12.2009, 16:47
շարունակեմ.
Նարեկ Բավեյան
Միշո
Սյուզի
և այլոք

Armavir
19.12.2009, 14:37
Ռաբիզից եմ զզվում: Թաթուլից ու նման թուրքի մուղամ վնգստացող կենդանիներից: :[

Invisible man
19.12.2009, 21:48
Հիմա ասեմ իմ չսիրածները.
Ռազմիկ Ամյան
Արամե
Հայկո
Անդրե
Սիրուշո
Առաշ
4 րդ Հայ Սուպերսթարի Գոռը և Սուրենը


շարունակեմ.
Նարեկ Բավեյան
Միշո
Սյուզի
և այլոք

Լրիվ համաձայն եմ: Եթե թույլ տաս՝ ավելացնեմ՝
Էնջլ
Սոնյա
Հայկ Կասպարով
Ալլա Լևոնյան
Ուղղակի զզվում եմ:[:[:[

umm
19.12.2009, 22:53
Լրիվ համաձայն եմ: Եթե թույլ տաս՝ ավելացնեմ՝
Էնջլ
Սոնյա
Հայկ Կասպարով
Ալլա Լևոնյան
Ուղղակի զզվում եմ
ավելացնեմ
Շուշան Պետրոսյան
Նունե Եսայան
Սյուզան Մարգարյան

Kita
19.12.2009, 23:39
Մոդերատորական: Աշխատեք սմայլ-տեքստ համաչափությունը չչարաշահել; Հին գրառումները խմբագրվում են, նորերը կտուգանվեն:

boooooooom
20.12.2009, 00:36
Չեմ սիրում
Լիլու-արաբական տակտերի համար
Էմմի ու Սուպեր Սաքո-անտիպատիա
Ակոն-ձայնը տհաճա
Արթուր Իսպիրյան,Գրիգորյան-մելանխոլիկ երաժշտություն
Իգոր Նիկոլաև-երկար մազեր + բեղեր :[
շարունակելի.....

VardanMec
20.12.2009, 00:45
ես որ թագավոր լինեի, Անդրեին ու Թաթուլին կքարատեի:D:D:D
առաջինի պատճառը չեմ կարա գրեմ խի եմ ես իրան ատում, որովհետև սայտի կանոններին հակասում է, երկրորդին էլ իմ ախպերս երգի համար
հա չմոռանամ ասել` ատում եմ ռաբիս երգեր ընդհանրապես

DavitH
20.12.2009, 00:50
երեվի հարցը ավելի կոռեկտ կհնչեր եթե հարցնեիք թե ինչ երգ կամ որ երգչին եք սիրում, որովհետև օրինակ հայկական էստրադայի 99 % ին թվարկելը անհնար ա

umm
20.12.2009, 11:35
ավելացնեմ
Շուշան Պետրոսյան
Նունե Եսայան
Սյուզան Մարգարյան
շարունակեմ
Սերգեյ Գրիգորյան
Դիմա Բիլան

gags4oco
30.01.2010, 19:23
Չեմ սիրում Արմենչիկին ու նրա նման երգիչներին: Ամենաչսիրածս երգերը բոլոր ռաբիսներն են:

Rammstein
10.07.2012, 02:49
Ըհը, ես էլ սենց թեմա էի փնտրում:

Էստեղ ընդհանրապես չեմ ուզում խոսել էն ոճերի, էն երգիչների մասին, որոնց համարում եմ ցածրաճաշակ: Այսինքն` չեմ գրի հայկական էստրադայի կամ ռաբիզի, բլատնոյի որեւէ կատարողի անուն: Ուզում եմ խոսել ավելի շատ էն երգերի ու էն ոճերի մասին, որոնք չեմ համարում ցածրաճաշակ, բայց երբեմն, հատկապես որոշ գործեր մի այլ կարգի կարող է նյարդերիս վրա ազդեն: Մինչեւ իսկ էն կարգի, որ կարող է ավելի շուտ համաձայն լինեմ 3 ժամ անընդմեջ «Տի քտո տա՞կոյ, դավայ դասվիդա՜նիյա» լսել, միայն թե դա չլսեմ: :D

Դժբախտաբար, ամեն մարդ չի գիտակցում, որ սեփական ճաշակը դիմացինի վզին փաթաթելը լավ բան չի: Այդ գիտակցությունը չունեցող մարդկանցից մեկն էլ մեր օֆիսում է աշխատում ու համարյա միշտ, գործ անելուն զուգահեռ, իր երաժշտական ճաշակն է փաթաթում մյուսների վզին: Ես էլ մեկ-մեկ ալարում եմ ականջակալս դնեմ, կամ էլ last.fm-ն է լռվում ու ակամա լսում եմ դանդաղորեն իմ վիզը պարուրող երաժշտությունը: :)) Այսպիսով ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ վերեւում գրածս տիպի, այսինքն` մի այլ կարգի նյարդայնացնող երաժշտություն ու եթե կատարողին ու երգի անունն իմանում եմ, մոտս նշում եմ, որ գամ էս թեմայում գրեմ: :diablo

Լավ, էլ չերկարացնեմ:

Melody Gardot – Baby I'm A Fool - :{ Հա, ես ջազ մեծ մասամբ չեմ սիրում: Ջազում կան երգեր, որ սիրում եմ, կան` որ չեզոք եմ վերաբերվում: Բայց էս երգը ուղղակի տանել չեմ կարողանում: Մի տեսակ շատ արտասովոր հանգիստ ա երգում, ոնց որ տենց հանգիստ, մի ձեռքին` միկրոֆոն, մյուս ձեռքին` սղոց, նյարդերս սղոցի: :} Էն մեջտեղներում էլ որ մեկումեջ թեթեւակի վիբրացիայով ա երգում, ընդհանրապես ներվերս ինձ ասում են դավայ դասվիդանիյա:

Sarah Vaughan – Whatever Lola Wants - Նմանատիպ մեկնաբանություն էլ սրան կտայի: Տհաճ ոճ ա:

Parov Stelar – Ragtime Cat - Հասկանում եմ, էդ ոճի յուրահատկությունն ա մի քիչ միտումնավոր ֆալշ երգելը, բայց հենց էդ յուրահատկությունն էլ ինձ ներվայնացնում ա:

Ночные Снайперы – Катастрофически тебя не хватае мне - Էլի էն չարաբաստիկ արտասովոր հանգստությունն ա ինձ ներվայնացնողը: :diablo

Земфира - Չգիտեմ` պե՞տք էր գրել, թե՞ կարելի էր չգրտել: Համենայն դեպս ասեմ. հեչ ոչ մի երգը չեմ սիրում:

Waldeck – Memories - Էս մեկի վիբրացիան ընդհանրապես մորթում ա: :{ Դեռ որ մի քիչ էլ ձենին խրպոտություն ա տալից, ընդհնրապես :{:{:{…

Iyeoka Okoawo – Simply falling - Ճիշտ ա, Melody Gardot-ի, Ночные Снайперы-ի ու Waldeck-ի նման ներվայնացնող չի, բայց էլի իմ համար տհաճ երգ ա:

Elvis Presley – Summer Kisses, Winter Tears - Թե ինչի են սենց արտասովոր հարգիստ երգերը ինձ ահավոր նյարդայնացնում, ես էլ չգիտեմ: Բայց փաստն էն ա, որ էս երգը ինձ ներվայնացնող երգերի ցուցակում առաջիններից կարա լինի: Ահավոր ա, խայտառակ ա… :{

Էս ցուցակս դեռ կմեծանա…

Rammstein
10.07.2012, 16:58
Club Des Belugas Feat. Brenda Boykin – Some Like It Hot - Յախք :[

Նարե91
10.07.2012, 18:46
Լիլիթ Հովհաննիսյան– իրա մլավախառը վնգստոցները, որ լսում եմ, մի երկու օր ուշքի չեմ գալիս:[