PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաք-խոզանոց

Artgeo
12.11.2006, 11:10
Երկար եմ մտածել այս հարցի շուրջ, սակայն ընդհանուր հայտարարի չեմ կարողացել գալ: ԱՅն որ Երևանը համընդհանուր խոզանոցի է վերածվում երեկոյան փաստ է, որը չի կարող ժխտել և ոչ մեկ: Ասել, որ քաղաքը չի մաքրվում սուտ կլինի: Ամեն գիշեր ինչ որ բան արվում է փաստ է և փաստ է այն, որ առավոտյան մենք դուրս ենք գալիս շատից քչից մաքուր քաղաք: Սակայն այդ մաքրությունը երկար չի տևում: Այս թեման չէի բացի, սակայն երեկ երեկոյան եղավ մի բան, որը վերջին կաթիլն էր: Մեր վերևի կողքի հարևանը 8-րդ հարկից պարկի մեջ լցրած աղբը շպրտեց ներքև: Հաշվի առնելով, որ մեր աղբը թափում ենք մուտքի ամբողջ երկայնքով տեղադրված խողովակի մեջ, որի վերջին կետը առաջին հարկում է, այսինքն նրան ընդամենը պետք էր դուրս գալ տնից ու թափել աղբը, ապա համոզված կարող եմ ասել, որ նա պարզապես խոզ է: Վստահաբար կարող եմ ասել, որ այդպիսի խոզեր քաղաքում շատ կան:
Հարգելի ֆորումցիներ, երևանցիներ, հայաստանցիներ: Չե՞ք գտնում, որ խոզը պիտի ապրի խոզանոցում ու նա երբեք չի սովորի ասֆալտի վրա ապրել: Ուտոպիա է խոզին սպտիակ շապիկ հագցնելը:

Հենո
12.11.2006, 11:17
Քո հետ լիովին համամիտ եմ…

StrangeLittleGirl
12.11.2006, 12:10
Է՜հ, Ա՛րթ ջան, թե կարող ես, էս ազգին մի բան սովորեցրու: Չի ստացվի :(

քաղաքացի
12.11.2006, 12:43
Հարգելի ֆորումցիներ, երևանցիներ, հայաստանցիներ: Չե՞ք գտնում, որ խոզը պիտի ապրի խոզանոցում ու նա երբեք չի սովորի ասֆալտի վրա ապրել: Ուտոպիա է խոզին սպտիակ շապիկ հագցնելը:
Այո, համամիտ եմ: Է հետո ի՞նչ: Ինչ-որ բան կփոխվի՞: Դու այս հարցը պետք է տաս ձեր վերևի կողքի հարևանին: (խոզին) :)

Fobus
12.11.2006, 14:14
մի բան վերցնեիր գլխին տայիր ... բայց դե ոնց ասում են կարմիր կովը կաշին չի փոխի

Ուլուանա
13.11.2006, 10:56
Ինձ թվում է՝ նման թեմաներ բացելու նպատակը պիտի լինի ինչ-որ բան փոխելը, լավացնելը, գուցե համատեղ ջանքերով ինչ-որ լուծում, ելք գտնել փորձելը, չնայած բոլորս էլ գիտենք, որ դա անհնարին թվալու չափ դժվար գործ է։ Հիմա որ ամեն մեկս մտնենք էս թեմա ու լիովին համաձայնենք թեմայի հեղինակի հետ և մենք էլ մեր հերթին մեր տեսած ու լսած խոզությունների մասին պատմենք ու բողոքենք, դրանից ի՞նչ պիտի փոխվի։

Չգիտեմ, ուղղակի ես չեմ հասկանում այն թեմաների իմաստը, որոնց մեջ դժգոհությունն ու փնթփնթոցն ինքնանպատակ են... :think

Խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ. ես ինքս էլ եմ հաճախ բողոքում։ Նմանատիպ թեմաներ, իհարկե, էլի են եղել, որտեղ բոլորս էլ մտել ու մի կուշտ բողոքել ենք այս կամ այն բացասական երևույթի առկայությունից, բայց երբ նմանատիպ թեմաները շատանում են ու բողոքելուց բացի, ուրիշ նպատակ չեն հետապնդում, ֆորումն սկսում է նմանվել մի մեծ բողոքի գրքի, որի գրառումները ոչ այլ ինչ են, քան ձայն բարբառո հանապատի... :think

Կներեք, եթե որևէ մեկին վիրավորեցի... :sorry

Artgeo
13.11.2006, 11:39
Ան ջան հաստատ համոզված եղիր, որ ֆորում մենակ մաքրասեր մարդիկ չեն մտնում: Հիմա դու քեզ դիր այն խոզի տեղը, մտնես կարդաս այս ամենը, չե՞ս ամաչի:

Cassiopeia
03.05.2007, 22:21
Զզվելի է քայլել քաղաքով ու նայել փողոցի ասֆալտին… Գետնին ես նայում ու սիրտդ խառնում է: Եղանակները տաքանում են ու "ավելորդ թքարտադրությունն ու քթարտադրությունը" ասֆալտի վրա ավելի ու ավելի պարզ է երևում: Գոնե ձմռան ցեխի ու ձյան մեջ այն չէր երևում: Իսկ հիմա… զզվելի է…:[ Կարծում եմ աղբարկղների հետ միաժամանակ պետք է նաև թքամաններ տեղադրել փողոցներում: Չնայած աղբարկղը թողած աղբը թափում են նրա կողքը:

Ավելացվել է 3 րոպե անց
:angry Ու մեկ էլ մեր Կոմիտաս պողոտայի վիճակը… հերիք չէ լրիվ քարուքանդ է, փողոցի միջին հատվածը փորված է, մի հատ էլ մայթերի մոտ մեր հարգելի քաղաքացիները իրենց ավտոմեքենաները մայթին ուղղահայաց դիրքով են կանգնեցնում, չմտածելով, թե ինչքան են խոչընդոտում երթևեկությանը: Ինչքան կարելի է համակերպվել:angry :(

impression
03.05.2007, 22:41
Զզվելի է քայլել քաղաքով ու նայել փողոցի ասֆալտին… Գետնին ես նայում ու սիրտդ խառնում է: Եղանակները տաքանում են ու "ավելորդ թքարտադրությունն ու քթարտադրությունը" ասֆալտի վրա ավելի ու ավելի պարզ է երևում:

Է՜հ, ցավոտ թեմա է բացվել, իրոք, քաղաքն աղտոտում ենք այնքան անխոնջ ու եռանդուն կերպով, ասես թշնամու երկրում լինենք.... Գուցե մե՞նք ենք հենց մեր թշնամիները.....
Առաջարկում եմ (թեև նաիվ առաջարկ է) ինքներս մեզ խոստանալ, որ այլևս ոչինչ, ՈՉԻՆՉ չենք շպրտի գետնին՝ թուղթ, ծամոն, ծխախոտի մնացուկ, պահպանակ, պաղպաղակ... խոստանանք մեզ, որ գոնե ՄԵՆՔ՝ ակումբի անդամներս՝ որ որդեգրելով հայերեն շփվելու սկզբունքն, արդեն փորձում ենք լինել արժանի զավակները մեր երկրի, գոնե մենք երբևէ մեզ թույլ չենք տա աղտոտել մեր քաղաքը.... թե չէ՝ ոչ Լինսի հիմնադրամը կփրկի մեզ, ոչ էլ որևէ այլ բան....

Ախր.... ախր.... տանը չենք թքում չէ....

Cassiopeia
03.05.2007, 22:45
Առաջարկում եմ (թեև նաիվ առաջարկ է) ինքներս մեզ խոստանալ, որ այլևս ոչինչ, ՈՉԻՆՉ չենք շպրտի գետնին՝ թուղթ, ծամոն, ծխախոտի մնացուկ, պահպանակ, պաղպաղակ...

Էհ:( , անմիջապես համաքաղաքային շաբաթօրյակի հաջորդ օրը (եթե ոչ հենց նույն օրը) օպերայի հրապարակը վերածվել էր խոզանոցի: :(

Ախր.... ախր.... տանը չենք թքում չէ....
Չեմ կարծում թե այդ թքողները պատկերացնում են, որ իրենց քաղաքը իրենց տունն է:(

impression
03.05.2007, 22:51
Էհ:( , անմիջապես համաքաղաքային շաբաթօրյակի հաջորդ օրը (եթե ոչ հենց նույն օրը) օպերայի հրապարակը վերածվել էր խոզանոցի: :(

Առանց ղեկավարության միջամտության, չեմ կարծում, թե որևէ փոփոխություն կլինի դեպի լավը: Դեպի վատը՝ խնդրեմ: Պետք է ստեղծել մի մարմին, որը պատասխանատու կլինի քաղաքի մաքրության համար: Գուցե կա արդեն այդ մարմինը, չգիտեմ, փաստն այն է, որ եթե անգամ կա՝ իրեն չի արդարացնում: Թող ամեն 10 մետրի վրա կանգնեն մարդիկ ու փողոցում ինչ-որ բան դեն նետողների մռութը մտցնեն իրենց նետած աղբի մեջ....

Cassiopeia
03.05.2007, 22:54
Դա նման կլինի երթուղային տաքսիների կանգառների խստացմանը: Որը սակայն գործում է միայն այն ժամանակ, երբ հսկում են, սակայն հենց պետավտոտեսչությունն աչքները թեքում է, անմիջապես երթուղայինները կանգառում են ուր մտքերով անցնի:
Մենք առաջին հերթին պետք է սովորենք, որ մենք ՄԱՐԴ ենք ու ոչ թե խոզ, որ մենք պետք է հարգենք ինքներս մեզ:

impression
03.05.2007, 22:59
Մենք առաջին հերթին պետք է սովորենք, որ մենք ՄԱՐԴ ենք ու ոչ թե խոզ, որ մենք պետք է հարգենք ինքներս մեզ:

Դու չես պատկերացնում, թե ինչ հաճույք են ստանում "էլիտար" խավին պատկանողները, երբ իջեցնում են ավտոմեքենայի մգեցված ապակիներն ու դուրս նետում մի վագոն աղբ.... Բայց դե՝ ԷԼԻՏԱ՜Ր աղբ: :angry

Cassiopeia
03.05.2007, 23:04
:( Ժողովուրդ, եկեք մի ճար անենք, փրկենք ինքներս մեզ այս աղբակույտից:(

Arsen Babayan
03.05.2007, 23:33
Դու չես պատկերացնում, թե ինչ հաճույք են ստանում "էլիտար" խավին պատկանողները, երբ իջեցնում են ավտոմեքենայի մգեցված ապակիներն ու դուրս նետում մի վագոն աղբ.... Բայց դե՝ ԷԼԻՏԱ՜Ր աղբ: :angry

Ընդունվել է Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ օրենսգրքի փոփոխության մասին օրենքը, որում Ձեր նշած դեպքերում գործում է պատիժ` տուգանքի ձևով, մնում է այն իրագործվի :)
Էլիտար ԱՂԲ-ի նկատմամաբ երևի նույն օրենքն էլի կգործի :think

impression
03.05.2007, 23:52
Ընդունվել է Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ օրենսգրքի փոփոխության մասին օրենքը, որում Ձեր նշած դեպքերում գործում է պատիժ` տուգանքի ձևով, մնում է այն իրագործվի :)
Էլիտար ԱՂԲ-ի նկատմամաբ երևի նույն օրենքն էլի կգործի :think

Դառը փորձը հուշում է, որ նման իրավախախտողները միշտ մնում են չպատժված, քանի որ ոչ ոք գլխից ձեռք չի քաշել նման Էլիտ մասսաներին "բան ասելու" համար…

Է՜հ, նույնիսկ ես՝ անուղղելի լավատեսս, հուսահատվում եմ այսպիսի դեպքերում :(

Root
04.05.2007, 09:04
:( Ժողովուրդ, եկեք մի ճար անենք, փրկենք ինքներս մեզ այս աղբակույտից:(

Projekt "Մաքուր Երևան"

Cassiopeia
04.05.2007, 10:24
Projekt "Մաքուր Երևան"

Բառերը ոչինչ չեն ասում, պետք է գործել…
Մի արտասահմանցի ընկեր ունեի, մի օր փողոցում քայլում էինք, ծխեց ու ծխախոտի մնացորդը փորձեց գետին գցել: Բարկացա, պահանջեցի որ իր նետածը վերցնի ու նետի աղբարկղը: Իսկ նա, թե "բոլորը գետին են նետում, նայի": Ես միայն պատասխանեցի. "Ես բոլորին չեմ կարող ասել, որ գետնին չնետեն, բայց եթե բոլոր նրանց, ում նկատում եմ, անխտիր ասեմ, ապա մեր քաղաքը համեմատաբար մաքուր կլինի"…
Խնդրում եմ, մարդի՛կ, դուք էլ ձեր նկատած ամեն աղբ նետողի պարզապես խնդրեք այն նետել աղբարկղը, մանավանդ որ այժմ աղբարկղերը շատացել են (չնայած Լամբադա կամուրջից մինչև Կասկադի Հասկի մոտ ոտքով գնացել եմ ու ոչ մի աղբարկղ չեմ տեսել:( ):

քաղաքացի
04.05.2007, 10:30
Աղբարկղերը շա՜տ քիչ են: Իսկ եթե կան միայն կենտրոնում են: Հա, մեկ էլ ուշադրություն դարձրե՞լ եք, օպերայի կանգառում՝ դեպի Բաղրամյան բարձրացող, մայթում ձևի համար գոնե 1 հատ աղբարկղ չկա: Ի՞նչ անել… :esim

dvgray
04.05.2007, 11:14
Էս հարցի լուծուման համար օգտակար կլինեն նաև ոչ բռնի մեթոդները:
Օրինակ ՝ դպրոցներում մտցնել "քաղաքային կուլտուրա" առարկան: Նյութը լինի - քաղաքային մշակույթ , քաղաքային համակեցություն, քաղաքաշինություն, քաղաքային ֆլորա ու ֆաունա, քաղաքային երթեվեկություն:
Դասերը անցկացնեն հրավիրված հոգեբանները, էկոլոգները, ոստիկանները, ... նաև արժանավոր, պարկեշտ քաղաքացիները: Դասերը լինեն տեսական եվ գործնական, դուրս գան փողոց , և երեխաները իրենք հայտնաբերեն թերացումները:
Վառ գույներով ցուցադրվի, թէ կողքինին ինչ անհարմարություններ ու ստրեսներ կարող է պատճառել անկիրթ պահվացքը, բարձր երաժշտությունը, ուղտարվեստը :( , և այն...
Ցուցադրվեն ֆիլմեր եվ պատմվեն համաշքարհային հրաշք քաղաքների մասին , օրինակ Վիեննայի :

Cassiopeia
04.05.2007, 11:19

Հետաքրքիր գաղափար է: Սակայն այն պետք է կազմակերպել: Պետք է մեր բողոքի ձայնը լսելի դարձնենք իշխանություններին:

Սակայն թքելու և ... առումով…
:D Նոր հիշեցի գրքի մի հատված (չեմ հիշում, թե որ մանկական գրքից է): Երկու մանկահասակ տարիքի տղաներ սովորում են ծլթացնելով ատամների արանքից թքել, ու հաղթում է նա, ում թուքն ավելի երկար հետագիծ է ունենում :D
:( Չեմ հասկանում, ինչպես մայրության բնազդն աղջիկների մոտ է, միգուցե թքելու բնազդն էլ տղաների մոտ է:cry

dvgray
04.05.2007, 11:25
:( Չեմ հասկանում, ինչպես մայրության բնազդն աղջիկների մոտ է, միգուցե թքելու բնազդն էլ տղաների մոտ է:cry
:D :D էս ինչ արիր :D մինչև հիմա չեմ կարողանում հանգստանալ
...Կյանքումս էլ չեմ թքելու :oy :)

Cassiopeia
04.05.2007, 11:26
:D :D էս ինչ արիր :D մինչև հիմա չեմ կարողանում հանգստանալ
...Կյանքումս էլ չեմ թքելու :oy :)

:D :hands ուռռռռաաաա, մի "թքող" արդեն դառավ չթքող :D փաստորեն "քարոզարշավս" իրա արդյունքները թողնում են:D

Wisper
04.05.2007, 12:30
Խնդրում եմ, մարդի՛կ, դուք էլ ձեր նկատած ամեն աղբ նետողի պարզապես խնդրեք այն նետել աղբարկղը, մանավանդ որ այժմ աղբարկղերը շատացել են (չնայած Լամբադա կամուրջից մինչև Կասկադի Հասկի մոտ ոտքով գնացել եմ ու ոչ մի աղբարկղ չեմ տեսել:( ):

Գիտես էտ ինչի կվերածվի: Նայի ասեմ...
- Ապեր, էտ քցածտ վեկալ ու քցի զիբիլնոց... :B
- Էտ ու՞մ հետ էիր ընգեր ջան... :angry
- Խի՞ նենց աչք չունես, որ տենաս ապեր... :angry
- ԻԻԻիիի: Արա լը.....:aggressive
Դէ վերջում էլ :bl :sad .... տուրուդմփոց, բազար մազար... կատակը դանակ (Հիմա սաղն էլ դանակ ունեն: Երևի ես միակն եմ, որ չունեմ... :B )
Այսօր մի հետաքրքիր գրառում կանեմ ստեղ ամեն ինչ պարզ կդառնա: Ուղղակի հիմա ժամանակ չունեմ... :oy

Ավելացվել է 3 րոպե անց
Նենց որ Վեռ ջան ներվերտ պահի՝ ուրիշ տեղ կքայքայես... :oy :D :
Հա մենակ թե չասեք էլի, որ տենց բան չկա.. :B

Cassiopeia
04.05.2007, 12:38

Ուֆֆֆֆ, ամեն ինչ կարելի է հանդարտ ասել, դուք էլ ասեք հակառակ սեռի ներկայացուցիչներին, դա ավելի արդյունավետ կլինի, ամոթի զգացումն ավելի մեծ կլինի:

dvgray
04.05.2007, 12:51
Գիտես էտ ինչի կվերածվի: Նայի ասեմ...
- Ապեր, էտ քցածտ վեկալ ու քցի զիբիլնոց... :B
- Էտ ու՞մ հետ էիր ընգեր ջան... :angry
- Խի՞ նենց աչք չունես, որ տենաս ապեր... :angry
- ԻԻԻիիի: Արա լը.....:aggressive
Դէ վերջում էլ :bl :sad .... տուրուդմփոց, բազար մազար... կատակը դանակ (Հիմա սաղն էլ դանակ ունեն: Երևի ես միակն եմ, որ չունեմ... :B )
Այսօր մի հետաքրքիր գրառում կանեմ ստեղ ամեն ինչ պարզ կդառնա: Ուղղակի հիմա ժամանակ չունեմ... :oy

Մի բան էլ ես պատմեմ:
Դեպքին ականատես եմ եղել Վիենայում: Փողոցում, ինձանից մի քանի մետր հեռու, մի անցորդ /կարեոր չէ, ինչ ռասսայի :) / շպրտեց սիգարետի մնացորդը: Ես ապշել էի :
Բավականին հեռվից դա նկատելով, մի քանի վայրկյան անց, մոտեցավ մի կոկիկ հագնված/կոստյում, փողկապ :) /, միջին տարիքի տեր անցորդ, առանց մի խոսք ասելու ;) , կռացավ , վերցրեց բիչոկը, ու տարավ նետեց մոտակա աղբարկղը:
Ճիշտ ասած ես ինձ շատ վատ զգացի :oy , որ ավելի մոտ գտնվելով , դա ես չեմ ֆայմել ու էդ գործողությունը ես չեմ արել:

Root
04.05.2007, 13:23
Բառերը ոչինչ չեն ասում, պետք է գործել…
Մի արտասահմանցի ընկեր ունեի, մի օր փողոցում քայլում էինք, ծխեց ու ծխախոտի մնացորդը փորձեց գետին գցել: Բարկացա, պահանջեցի որ իր նետածը վերցնի ու նետի աղբարկղը: Իսկ նա, թե "բոլորը գետին են նետում, նայի": Ես միայն պատասխանեցի. "Ես բոլորին չեմ կարող ասել, որ գետնին չնետեն, բայց եթե բոլոր նրանց, ում նկատում եմ, անխտիր ասեմ, ապա մեր քաղաքը համեմատաբար մաքուր կլինի"…
Խնդրում եմ, մարդի՛կ, դուք էլ ձեր նկատած ամեն աղբ նետողի պարզապես խնդրեք այն նետել աղբարկղը, մանավանդ որ այժմ աղբարկղերը շատացել են (չնայած Լամբադա կամուրջից մինչև Կասկադի Հասկի մոտ ոտքով գնացել եմ ու ոչ մի աղբարկղ չեմ տեսել:( ):

Ստոպ ստոպ .. ժողովուրդ .. եթե ուզում եք օգել Երևանին մնալ մաքուր ... այցելեք կամ որպես կամավոր գրվեք Մաքուր Երևան ծրագրում ... ճիշտն ասած ես ել եմ մասնակցել այդ ծրագրերին :D :hands Սևանի ափին մի անգամ մի ամբողջ զիբիլանոց մաքրեցինք ... սա ոչ միայն ռեալ գործող ծրագիր է այլ նաև իրականացնում է քարոզչություն .. բայց ընտրական չէ .. այլ որ մարդիկ Մաքուր պահեն իրենց քաղաքը ... պատկերացրեք շատ դեպքերում ազդում է ... Հայաստանում դեռ կան մարդիկ ժողովուրդ ... պարզապես շատերին պետք է ցույց տալ որ մենք հուզում է մեր քաղաքի վիճակը ..... "Մաքուր Երևան" ծրագիրը դրա վառ օրինակն է

Wisper
04.05.2007, 16:25
Սևանը ուրր, Երևանը ուր... Նաղդի ես գիտեմ, որ ամենակեղտոտ քաղաքներից մեկը, եթե ոչ առաջինը, Երևաննա :( : Նայեք սենց բան պատմեմ: Էն օրը ուրեմն Օպերայում եմ՝ Ռոք փարթի էր, մեկել տեսնեմ նենց մի խումբ պարիսիկներ եկան մարդկանց մեջ կանգնեցին ու սկսեցին բալետ անել: Հա հետո ի՞նչ կասեք դուք... ուրեմն սրանց ձեռքին ուտելիք ու խմելիք կար, մեկել տեսնեմ կերան պրծան ու ինչ կար չկար (հատկապես կոլայի ալյումինե շիշը) քցեցին գետնին... Ես ստեղ նեռվայնացա ու ուզեցա էս պարսիկին ասեմ, որ տենց չանի (հիմա կասեք - բայց որտե՞ղ պիտի թափեր, համերգը չեր կարա թողներ ու աղբարկղ մանգար - - էտ իմ պրոբլեմը չի, ես օրինակի համար մոտս եմ պահում՝ մինչև աղբարկղ գտնելը :) ) : Հա ի՞նչ էի ասում... Հա ու էտ մոմենտին մի հատ չխկդխկոց լսեցի հետևումս: Ֆռացի տեսնեմ ի՞նչ - մի քանի աղջիկ :o էտ նույն կոլայի ալյումինի բանկաներից թափեցին գետնին ու ճզմեցին մէծ հաճույքով :o :8 : Դրանից հետո իմ բերանը կախվեց ու ես էլ հավես չունեցա պարսիկներին կպնել (չնայած վսյոտակի մի որոշ ժամանակ հետո իրանց մի կերպ հասկացրի, իրանք էլ ոնցվոր հասկացան :oy ):
Էս մեկ, հաջորդ պատմությունը տեղի է ունեցել Ավստրիայում: Ուրեմն էնտեղ ծխողների համար հատուկ փոքրիկ աղբարկղներ կան... մի խոսքով իմ դվայուրոդնի քեռին կանգնած ծխումա՝ մեջը դատարկելով պեպելը :) : Ոնց եղավ էս քեռիս մի 2 քայլ այնկողմ գնաց աղբարկղից: Էտ պահին մի երիտասարդ մոտեցավ իրեն ու շատ հարգալից հաստատուն ձևով ասաց, որ նա շատ հեռու է գտնվում աղբամանից ու որ նա պետք է մոտիկ գնա պեպելը գետնին չթափելու համար: Քեռուս այլ բան չէր մնում, քան մոտիկ գնալ աղբամանին :) : Բա :P : Այ սենց են անում... բայց դե Ավստրիայի ժողովրդը ու մենք ուրրր...... :think :
Հա Վեռ ջան ասածիտ համար էլ մի բան գրեմ...
Մոտենում ես աղջկան ու ասում ես թե զիբիլը վերցրու և քցի աղբամանի մեջ...
- Կներեք....ըմմ էտ խնդրում եմ վերցրեք գետնից և գցեք աղբամանի մեջ :oy
- ԻԻիիիի :o : Էս գիժն (կամ էլ - քյալն, ապուշն, հիմարն, .... նայած ով ոնց) ովա...(աղջկայավարի մունաթով)
- Բայց ես ընդամենը ու...
- Իիիիի գնա հաաաա.... ստեից :angry , հեսա կիջնեմ բենիտ...

Մի քիչ կրիտիկական դեպքա, բայց իրականությանը մոտա... վատն էնա, որ միշտ տենց դեպքերում վատամարդը դու ես դուրս գալիս... :( :D :hands

Cassiopeia
05.05.2007, 21:35
Հա Վեռ ջան ասածիտ համար էլ մի բան գրեմ...
Մոտենում ես աղջկան ու ասում ես թե զիբիլը վերցրու և քցի աղբամանի մեջ...
- Կներեք....ըմմ էտ խնդրում եմ վերցրեք գետնից և գցեք աղբամանի մեջ
- ԻԻիիիի : Էս գիժն (կամ էլ - քյալն, ապուշն, հիմարն, .... նայած ով ոնց) ովա...(աղջկայավարի մունաթով)
- Բայց ես ընդամենը ու...
- Իիիիի գնա հաաաա.... ստեից , հեսա կիջնեմ բենիտ...

Մի քիչ կրիտիկական դեպքա, բայց իրականությանը մոտա... վատն էնա, որ միշտ տենց դեպքերում վատամարդը դու ես դուրս գալիս...
Կարծում եմ, որ շատերը այդպես կարձագանքեն: Սակայն այդպես արձագանքողներն իրենց հոգու խորքում, ինչպես նաև ենթագիտակցության խոր ծալքերում անպայման կընդունեն ձեր ճիշտը և ամենայն հավանականությամբ հաջորդ անգամ աղբ գետնին նետելուց լավ կմտածեն ու միգուցե և չնետեն:
Իսկ վատամարդ լինել չլինելու համար, պարզապես կասեմ, վատամարդ կլինես ուրիշի աչքում, իսկ լավամարդ, ինքդ քո առաջ:
Հ.Գ. Շնորհակալություն Նորայրին: Այսօր նա ցույց տվեց իր սերը հայրենի քաղաքի նկատմամբ (ի դեպ, նա այս թեման, ինչպես պարզվեց, չի էլ կարդացել):

Wisper
05.05.2007, 22:07
Կարծում եմ, որ շատերը այդպես կարձագանքեն: Սակայն այդպես արձագանքողներն իրենց հոգու խորքում, ինչպես նաև ենթագիտակցության խոր ծալքերում անպայման կընդունեն ձեր ճիշտը և ամենայն հավանականությամբ հաջորդ անգամ աղբ գետնին նետելուց լավ կմտածեն ու միգուցե և չնետեն:
Իսկ վատամարդ լինել չլինելու համար, պարզապես կասեմ, վատամարդ կլինես ուրիշի աչքում, իսկ լավամարդ, ինքդ քո առաջ:Հ.Գ. Շնորհակալություն Նորայրին: Այսօր նա ցույց տվեց իր սերը հայրենի քաղաքի նկատմամբ (ի դեպ, նա այս թեման, ինչպես պարզվեց, չի էլ կարդացել):

Վեռ ջան արի մի լավ խորհուրդ տամ իմ փորձից.... նյարդերտ պահպանիր, հավատացնում եմ, դէռ շաաատ ուրիշ պահեր ու դեպքեր կլինեն կյանքումտ, երբ քո նյարդերը քայքավելու կարիք կունենան, իրոկ բան եմ ասում :) :oy :
Բացի ամենինչից, մեր հասարակության մեջ փոձվիր վատամարդ լինես մի 2 մարդու աչքերում և վերջ... սաղ Հայաստանը կթարսվի հետտ անկախ նրանիգ ճիշտ ես եղել, թե ոչ... ցավոք դա փաստ է.... :B

Ինձ թվումա, եթե շատանան միայն ընկերներին նկատողություն անողները, շաաատ մեծ պրոքրես կլնի: Թե չե անծանոթներին նկատողություն անելիս տեսել եմ... միայն բիձեքին... ;) : Նենց որ.... պահպանենք մաքրությունը :ok

Cassiopeia
05.05.2007, 22:10
Բացի ամենինչից, մեր հասարակության մեջ փոձվիր վատամարդ լինես մի 2 մարդու աչքերում և վերջ... սաղ Հայաստանը կթարսվի հետտ անկախ նրանիգ ճիշտ ես եղել, թե ոչ...
Փաստորեն դու ապրում ես այդ հասարակության համար… ու քո սեփական բարորությունն ու մաքրության մեջ ապրելը երկրորդ պլան են մղվում հասարակության աչքից ընկնելու վախի պատճառով:( ցավալի է…

Wisper
06.05.2007, 12:32
Փաստորեն դու ապրում ես այդ հասարակության համար… ու քո սեփական բարորությունն ու մաքրության մեջ ապրելը երկրորդ պլան են մղվում հասարակության աչքից ընկնելու վախի պատճառով:( ցավալի է…

Վեռ ջան, նախ ես ապրում եմ առաջին հերթին իմ ընտանիքի, ինձ հարազատ ու մոտիկ մարդկանց համար և վերջապես ինձ համար... Իսկ իմ բարորությունն ու մաքրությունը ես ինքս եմ ստեղծում՝ իմ ուժերով...
Բացի ամենինչից հիշիր հայտնի «Կտոր մը երկինք» ֆիլմը, որտեղ խորախորհուրդ (և բացի դրանից բոլորի կողմից հարգված ու անձեռնմխելի) տերտերը ասում էր՝
- Համայնքը զորեղ է...
Նենց որ «համայնքի» հետ խաղ անել չի ստացվի... :B

wagamaffia
08.05.2007, 11:28
իսկ ամեն մի քսան մետրի վրա աղբի տարաներ կա՞ն դրված փողոցներում...

Կարդալով մյուս ակումբցիների պատասխանները, մոտս մի լավ միտք առաջացավ... ուսանողներով (կամ հենց ակումբով) հավաքվում եք, գրում եք մի պլան օրինակ "պահենք Երեվանը մաքուր " վերնագրով. Եթե ուզում եք գոնե մի քիչ լուծում լինի, ուրեմն պիտի ջանք գործադրեք որ իրականանան ցանկությունները.

Ես պատրաստ եմ ձեզ օգնել պլան կազմելու հարցում.... համենայն դեպս մի բանով, քանի որ ես Հայաստանից դուրս եմ ապրում.

Հաջորդ քայլը կլինի սպոնսր գտնելըԵրևանում, համագործակցելը քաղաքապետարանի հետ....

սպասում եմ ձեր պատասխաններին, :o արդեն ես պլան/ռապպորտ- ի սկիզբը ունեմ..:)

Wisper
12.05.2007, 20:34

Չգիտեմ դու որ երկրում ես... բայց սա Հայաստանա... էստեղ ի՞նչ քաղաքապետարան, ի՞նչ բան :o ;) : Բացի այդ էլ շաատ բանուգործ ունենք յուրաքանչյուրս էլ... նենց որ... :think :)

wagamaffia
13.05.2007, 00:15
Չգիտեմ դու որ երկրում ես... բայց սա Հայաստանա... էստեղ ի՞նչ քաղաքապետարան, ի՞նչ բան :o ;) : Բացի այդ էլ շաատ բանուգործ ունենք յուրաքանչյուրս էլ... նենց որ... :think :)

Պրոբլեմին լուծում է հարկավոր, դրա համար էլ ստեղծել են այս թեման "Քաղաք-խոզանոց" անունով, իհարկե վիրավորական, բայց դա փոխաբերական իմաստ ունի.
Իսկ ես ցանկացա իմ ներդրումը ունենալ այս հարցի լուծման պարագայում. Իսկ եթե այս թեման ևս չի հանգելու գործողության ապա ո՞րն է ֆորումի հասարակական լինելու իմաստը

Եթե մեկը կգտնվի որին դուր է գալիս քաղաքի կեղտոտությունը թող ասի իր կարծիքը, իսկ ում որ դուր չի գալիս թող ինքն էլ ասի.

Ես դեմ չեմ որ բոլորն էլ զբաղվածություն ունեն: Իսկ քո պատասխանից ենթադրոում եմ, որ դու յուրաքանչյուրի խոսնակն ես, իսկ եթե դու դեմ ես ասա ես դեմ եմ ու վերջ. ««այստեղ ոչ ոք էլ ««զիբիլչիկ»» չի»»:think

wagamaffia
13.05.2007, 02:10
Հարգելի ակումբցիներ, այս ծրագիրը իսկապես դժվար է իրականացնել, բայց եթե սիրով ու դրական տրամադրությամբ որոշ անձինք խումբ կազմեն ու գործի անցնեն մի տարի հետո կտեսնեք որ գոնե մի բանի հասել ենք. Ամենաշատը ինձ բնակելի շենքերի աղտոտության հարցն է հուզում, երբ ամառվա շոգին թափառող աղբը մեղուների և ճանճերի հանգստավայրն է դառնում... բայց ամեն ինչն էլ լուծվող հարց է

Խմբին կարող են մասնակցել ուսանողներ, որոնք կարող են պրոբլեմի արգումենտները հիմնավորել և նաև օգնել իրականացնել այս պրոյեկտը. ուսանողները ժուռնալիստականի (հետաքրքրվել, հետախուզել) բժշկականի (սանիտարական, առողջական հետևանքներ), տնտեսագիտականի (օրինակ պլաստիկ շշերի հերօգտագօրծման շահույթի մասին), կենսաբանականի բնապահպանական խնդիրներով

Every action gives reaction

Առաջին- սկիզբ
· Կազմակերպեք մի խումբ
· Խմբի բոլոր անդամները ստրատեգիան որոշելու պրոցեսի մեջ պետք է ընդգրկված լինեն
· Պենք է ընտրել մեկ անդամ որպես քարտուղար և /կամ/ մեկ անդամ որպես գրառող «նոտուլիստ»
· Բոլորը պետք է ունենան հասկանալի պարտականություններ
· Ստեղծել ժողովարկելու հատուկ օրեր
· Խորհուրդ հարցրեք և համագործակցեք այս (քաղաքային մաքրություն)գործում հմուտ մարդկանց և հատուկ մարմինների հետ
· Համագործակցեք ամեն դեպքում Եվրոպական կազմակերպությունների հետ
· Նշեք հաղթահարած դժվարությունները
· Ընտրեք համապատասխան և ոգևորիչ անուն ձեր խմբի համար

Ավելացվել է 14 րոպե անց
Երկրորդ - հետաքրքրվել «ռիսերչ» անել. Ո՞րն է պրոբլեմը
. Ինչպես է առաջացել և ի՞նչ չափ ունի այն
. Ովքեր են պատասխանատու առաջացած պրոբլեմի համար
. Գալիս է դա մտածելակերպի՞ց, նյութականի՞ց, թե կառավարության աչքաթողությունից
• Ովքեր կարող են նպաստել հարցի բարելավվմանը
. Ովքեր կարող են ներդրումներ կատարել ֆինանսական, հասարակական առումով
• Այս հարցը լուծելու համար աղտոտող հիմնարկների հետ պետք է համագործակցենք
• Պատրա՞ստ են մեր հասարակությունը և այլ կազմակերպություններ մեզ աջակցել

Երրորդ- Գործի անցնել
.Այս «action»-ի/ միջոցառման/ մտքի մասին տեղյակ պահել իշխանական մարմիններին օրինակ Քաղաքապետարան, Առողջապահության նախարարություն նամակի և դրան կից հիմնավոր փաստեր օրինակ նկարներ, և ամեն կերպ համագործակցել
. Տեղյակ պահել, փնտրել մեդիաին, լուրեր, թերթեր, ինտերնետ, ներկայացնել պլանները
• Գտնել հովանավոր, ֆինանսավորող, սուբսիդիա
. Քաղաքում բաժանել ֆլայռներ/ թերթիկներ, հասարակությանը զգոյանացնելու և մաքրության մասին հիշեցնելու պարունակությամբ, Բնակելի շենքերի և սեփական տների բնակիչներին տեղեկացնել նաև, որ աղբը մեծ աղբի տոպրակների մեջ ավելի հիգիենիկ է և այլն
. Հետաքրքրվել արտասահմանյան աղբի մեքենաների և սարքավորումների , տարաներինվիրատվության հնարավորությունների մասին և այլն

ՆՊԱՍՏԵՆՔ ՄԵՐ ԵՐԵՎԱՆԻ´ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՔԱՂԱՔԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆԸ!!!
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ինսպիրացիա http://www.youtube.com/watch?v=doFdfvgcxFM :ok
www.armenia2020.arg

Wisper
13.05.2007, 12:21
Ես դեմ չեմ որ բոլորն էլ զբաղվածություն ունեն: Իսկ քո պատասխանից ենթադրոում եմ, որ դու յուրաքանչյուրի խոսնակն ես, իսկ եթե դու դեմ ես ասա ես դեմ եմ ու վերջ. ««այստեղ ոչ ոք էլ ««զիբիլչիկ»» չի»»:think

Ես ոչ ոքի խոսնակը չեմ, ասեմ իմացի... էտ էր պակաս խոսնակ դառնայի: Ես արդեն որոշ ժամանակ է այս ակումբում եմ, բացի այդ էլ լավ հասկանում եմ մարդկանց զբաղվաղծությունը: Ընդհանրապես ես միշտ խոսում եմ միայն իմ տեղը և շատ քիչ դեպքերում միայն ուրիշների տեղը...
Բացի այդ, բոլորն էլ արտահայտել են իրենց կարծիքները.... :B
Իսկ զիբիլչիկ միբիլչիկ չգիտեմ, թե ինչի համար ես ասում... պետք չի...

Katka
20.05.2009, 22:59
Եղանակները տաքանում են, ահավոր է... կենտրոնական տարածքներում աղբամաները չեն մաքրում, աղբամաններից օգտվողները քիչ են, դե աղբամաններն էլ քիչ են: Վերջերս էլ ծիծաղ է առաջացնում քաղաքապետի ընտրության հետ կապված քայլերը` կեղտոտ փողոցներում ծաղիկներ շարելը: Գոնե ծաղիկներին խղճացեք: