PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեռուստահաղորդման վեբ–սայթ

P.S.
11.09.2008, 09:44
Ինչ պետք է ունենա հեռուստատեսային հաղորդման վեբ–սայթը։ Պարզ է, որ միայն լուսանկար, և հաղորդման հեռարձակման ժամանակն ու օրը շատ քիչ է։

Եվ ամենակարևորը՝ ինչպես այն ծառայեցնել հաղորդման համար։ Խոսքը՝ հասարակական–քաղաքական հաղորդումների մասին է։

Գաղափարնե՞ր։

Artgeo
11.09.2008, 10:19
Հաղորդավարի մասին տեղեկատվություն, կենսագրություն:
Հաղորդման վերաբերյալ տեղեկություն: Ո՞վ, ինչպե՞ս, ինչո՞ւ:
Նախորդ հաղորդումների սղագրություն, տեսագրություն:
Հաջորդ հաղորդումների հավանական թեմաներ:
Կոնտաքտներ:
Հնարավոր է նաև ֆորում կոնկրետ հաղորդման քննարկման համար: Կարելի է նաև հարցումներ կազմակերպել վեբ կայքում:

P.S.
11.09.2008, 12:59

Բացի ֆորումից, էդ ամեն ինչը կա։ Մենք մտածում էինք ուղղակի ֆորում բացել, որտեղ հենց հեռուստադիտողները որոշեն առաջիկա թեմաները։

Մենք մտածում էինք նաև բլոգ բացելու մասին, որտեղ լրագրողները կգրեին իրենց այն տպավորությունների մասին, որոնք ռեպորտաժից դուրս են մնացել։

Իմ կարծիքով և ՏՏ մասնագետների համար թերևս ամենադժվարը, որ մի քանի անգամ ասել են հրաժարվել այդ մտքից՝ upload –ի հնարավորությունն է, այսինքն, բոլորին հնարավորություն տալ մասնակցելու ծրագրին, ով ունի լավ կադրեր, լավ նկարներ։

Բայց մի բան կա՝ ինչպես անել, որ այդ վեբ–սայթը ֆինանսապես նաև շահութաբեր լինի։ Կոպիտ ասած՝ ինչպես դրանով փող աշխատել։ Այ, դա է, որ դեռ գաղափար չունենք:(

Artgeo
11.09.2008, 13:04
Բայց մի բան կա՝ ինչպես անել, որ այդ վեբ–սայթը ֆինանսապես նաև շահութաբեր լինի։ Կոպիտ ասած՝ ինչպես դրանով փող աշխատել։ Այ, դա է, որ դեռ գաղափար չունենք:(
Անհնար ա :) Եթե ինքը ընդամենը ծրագրի վեբ կայք ա, փող չեք կարողանա աշխատել կամ կաշխատեք չնչին գումարներ: Այդպիսի կայքերը սովորաբար շատ պոպուլյար չեն:

Ի դեպ, խումբը միմիայն ծրագրո՞վ է զբաղվում, թե՞ այլ հետազոտություններ, մոնիթորինգներ հարցազրույցներ էլ եք անելու:

Ի դեպ, հասարակա-քաղաքական մի վրացական ծրագրի կայք http://primetime.ge/main/index.aspx այստեղ հաճախ եմ մտնում :)

P.S.
11.09.2008, 22:36
Ի դեպ, խումբը միմիայն ծրագրո՞վ է զբաղվում, թե՞ այլ հետազոտություններ, մոնիթորինգներ հարցազրույցներ էլ եք անելու:

չէ, մոնիտորինգ չենք անելու, միայն թոք–շոուներ, հատուկ ռեպորտաժներ ու երիտասարդական հաղորդումներ

Rammstein
14.09.2008, 20:13
Մեկ էլ պետք ա լինի մի հատ էջ, որտեղ նշվի, թե հեռուստածրագիրը որ օրվա համար քանի տոկոսով ա ճիշտ: :D:D