PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարի Գիշեր



Տատ
11.09.2008, 02:27
Քնելուց առաջ` թեթև ընթերցանություն

Chuk
11.09.2008, 02:53
Անուշ երազներ :)

Մարկիզ
11.09.2008, 02:55
Ինչպես կասեր մեր Թիկունքի պետը.
«խայտառակ երազներ»:D

Տատ
11.09.2008, 02:57
Ազիզներս պառկել ե՞ն արդեն։ դե լսեք։

Վինի-Թուխ։ Շատ հաճելի է։
.:)......
-Հե~յ, ո՞վ կա տանը։
Պատասխանի փոխարեն ներսից լսվեց թփթփոց, որից հետո լռություն տիրեց։
-Ես հաչցնում եմ` "Հե~յ։ Ո՞վ կա տանը"։-բարձր-բարձր կրկնեց Թուխը։
-Ոչ ոք,-պատասխանեց ինչ որ մեկի ձայնը։ -Եվ կարիք էլ չկա այդպես ոռնալու, առաջին անգամ էլ հիանալի հասկացա։
-Ներեցեք, -ասաց Վինի-Թուխը։-Իսկապե՞ս տանը ոչ ոք, ոչ ոք չկա։
-Ոչ ոք, ոչ ոք չկա,-պատասխանեց ձայնը։

Վինի-Թուխը գլուխը հանեց անցքից ու մտքի մեջ ընկավ։
Նա մտածեց այսպես. "Չի կարող պատահել, որ ներսում ոչ ոք, ոչ ոք չլինի։ Այնուամենայնիվ ինչ-որ մեկն այնտեղ կա. չէ՞ որ մեկը պիտի ասեր` "Ոչ ոք, ոչ ոք չկա"։
Եց զարմանալի չէ, որ նա նորից կռացավ, գլուխը նորից մտցրեց անցքի մեջ ու ասաց.
-Լսիր, Ճագար, այդ դու չե՞ս։

...

dvgray
11.09.2008, 02:58
Տատ
Խոմ քունտ չե՞ս կորցրել են Պապի պես
Եթե հա, ապա ասա, ման գանք գտնենք :)

Տատ
11.09.2008, 03:00
Չէ, Գրեյ« , Խոսք եմ տվել, երեխեքիս ո՞նց խաբեմ։

...
Իսկ երբ Ճագարը հարցրեց."Հացի վրա ի՞նչ քսեմ`մեղր, թե խտացրած կաթ", Թուխը հիացմունքով վրա տվեց "Եվ մեկից, և մյուսից", իսկ քիչ հետո սթափվելով, որպեսզի շատ աչքածակ չերևա, շտապեց ավելացնել՞"Իսկ հաց կարելի է բոլորվի~ն չտալ"։
...

dvgray
11.09.2008, 03:12
Իսկ երբ Ճագարը հարցրեց."Հացի վրա ի՞նչ քսեմ`մեղր, թե խտացրած կաթ", Թուխը հիացմունքով վրա տվեց "Եվ մեկից, և մյուսից", իսկ քիչ հետո սթափվելով, որպեսզի շատ աչքածակ չերևա, շտապեց ավելացնել՞"Իսկ հաց կարելի է բոլորվի~ն չտալ"։
...
Հիանալի է :hands
Էլի … էլի … :oy

Տատ
11.09.2008, 03:13
...
-Ես կարծում եմ,-խորիմաստ ասաց Դնչիկը,- որ եթե Իան կանգնի ծառի տակ, Թուխը բարձրանա նրա մեջքին, իսկ ես կանգնեմ Թուխի ուսերին…
-Եվ եթե Իայի մեջքը հանկարծ կոտրվի, մենք կուշտ-կուշտ կծիծաղենք. հա-հա-հա,- ասաց Իան։
-Ես…խեղչացած ասաց Դնչիկը, -ես միայն մտածում էի…
-Դու իսկապես կարծում ես, որ քո մեջքը կջարդվի՞,- զարմացած հարցրեց Թուխը։
-Առանց փորձելու դժվար է որևէ բան ասել, սիրելի Վինի։ Ամբողջ հետաքրքրությունն էլ հենց դրանում է,-ասաց Իան։
...

dvgray
11.09.2008, 03:15
...
-Ես կարծում եմ,-խորիմաստ ասաց Դնչիկը,- որ եթե Իան կանգնի ծառի տակ, Թուխը բարձրանա նրա մեջքին, իսկ ես կանգնեմ Թուխի ուսերին…
-Եվ եթե Իայի մեջքը հանկարծ կոտրվի, մենք կուշտ-կուշտ կծիծաղենք. հա-հա-հա,- ասաց Իան։
-Ես…խեղչացած ասաց Դնչիկը, -ես միայն մտածում էի…
-Դու իսկապես կարծում ես, որ քո մեջքը կջարդվի՞,- զարմացած հարցրեց Թուխը։
-Առանց փորձելու դժվար է որևէ բան ասել, սիրելի Վինի։ Ամբողջ հետաքրքրությունն էլ հենց դրանում է,-ասաց Իան։
...
:D :D :D :D
քունս լրիվ փախավ :D :D

Dayana
11.09.2008, 03:21
Տատ, այ տատ, կպատմես "Թե ինչու՞ է ծովի ջուրն աղի" :oy նենց եմ կարոտել էդ հեքիաթին :oy

Տատ
11.09.2008, 03:24
...
-ես կհանեմ վերնաշապիկս, մենք կբռնենք չորս ծայրերից, իսկ Ռուն և Վագրը կցատկեն վրան։
-Ինչպես Վագրին իջեցնել ժառից, որ ՈՉ ՈՔ չվնասվի, - ասաց Իան;-Այս օրենքը ականջիդ օղ արա, հարգելի Դնչիկ, և ամեն ինչ լավ կլինի։

Բայց Դնչիկը ոչինչ չէր լսում, այնքան որ հուզվել էր Քրիստոֆեր Ռոբինի երկնագույն շալվարակապերը տեսնելու մտքից։ Նա դրանք մի անգամ տեսել էր, երբ շատ փոքր է եղել և այն ժամանակ այնպես էր հուզվել, որ ստիպված էին եղել նրան սովորականից կես ժամ շուտ պառկեցնել քնելու։
...
Այ տղա, քնի, խայտառակ կլինեմ…բայւ-բայւ-բա՞յ
Էդ որն է՞, չեմ հիշում այդ հեքիաթը։

ChildOfTheSky
11.09.2008, 03:51
...
-ես կհանեմ վերնաշապիկս, մենք կբռնենք չորս ծայրերից, իսկ Ռուն և Վագրը կցատկեն վրան։


:8 էս ինչի՞ մասին ա :think

StrangeLittleGirl
11.09.2008, 07:35
Տա՜տ, չնայած ես «արթնանալուց» առաջ կարդացի, բայց շա՜տ հավես էր: :D Աչքիս «Վինի-Թուխը» նորից եմ կարդալու: :oy


Իսկ երբ Ճագարը հարցրեց."Հացի վրա ի՞նչ քսեմ`մեղր, թե խտացրած կաթ", Թուխը հիացմունքով վրա տվեց "Եվ մեկից, և մյուսից", իսկ քիչ հետո սթափվելով, որպեսզի շատ աչքածակ չերևա, շտապեց ավելացնել՞"Իսկ հաց կարելի է բոլորվի~ն չտալ"։
Artgeo :oy

dvgray
11.09.2008, 07:43
Artgeo :oy
:o Իմ մոտ էլ նույն ասոցաիցիաներն էին ծնվել :)

Երկնային
11.09.2008, 13:17
Երեկ կեսից քնեցի Տատ ջան, լավ էիր կարդում… :oy

Տատ
11.09.2008, 16:18
:8 էս ինչի՞ մասին ա :think

Գլուխ տասներեքերորդ
"Որտեղ պարզվում է, որ Վագրերը ծառ մագլցել չգիտեն"։

Քրիստոֆեր Ռոբինն առաջարկումէ իր շապիկից բատուտ սարքել։

Շարունակելու եմ:)

Տատ
12.09.2008, 00:52
Նույն Գլուխ
...

- Թո՛ւխ, նայի՛ր, - հանկարծ ճղճղաց Դնչիկը,- Սոճուն ինչ-որ մէկը նստած է:
- Ճիշտ է,-ուշադիր նայելուց հետո ասաց Թուխը: Այնտեղ ինչ- որ գազան կա:
Դնչիկը բռնեց Թուխի թաթը, հավանաբար, որ Թուխը չվախենա:
- Դա որևէ Գիշատի՞չ գազան է,- հարցրեց նա, աշխատելով ուրիշ կողմ նայել:
Թուխը գլխով արեց:
- Դա Յագուլյար է,- ասաց նա:
-Իսկ ի՞նչ են անում Յագուլյարները,- հարցրեց Դնչիկը, սրտի խորքում հուսալով, որ հիմա նրանք այդ բանը չեն անի:
- Նրանք թաքնվում են ծառի ճյուղերի մէջ և այնտեղից նէտվում են վրադ, երբ կանգնում ես ծառի տակ,- ասաց Թուխը: - Քրիստֆեր Ռոբինը նրանց մասին ամեն ինչ պատմել է:
- Ուրեմն, արի չմոտենանք ծառին, Թուխ, թե չե մեկ էլ տեսար նետվեց այնտեղից ու ոտքերը կոտրեց:

...

Տատ
12.09.2008, 01:24
...
- Օգնեցեք, օգնեցեք:
- Յագուլյարներն ունեն այդպիսի սովորություն,- ասաց Թուխը, շատ գոհ, որ կարող է պարծենալ իր գիտելիքներով:- Նրանք գոռում են՝ «օգնություն-օգնություն», և հենց որ վերև նայեցիր, նետվում են վրադ:
-Ես ներքև' եմ նայում, ներքև',- ամբողջ կոկորդով ճղճղաց Դնչիկը, որպեսզի հանկարծ Յագուլյարը սխալմամբ չանի այն, ինչ չպետք է անել:
...

Երկնային
12.09.2008, 01:37
Տատ ջան, շատ-շատ մերսի… հեքիաթը կարդացի, գնամ քնեմ, Դնչիկին երազումս տեսնեմ…:oy

Տատ
12.09.2008, 01:46
Քնի ջանիկ, այսօր էլ չկա, վաղը:

*e}|{uka*
12.09.2008, 02:01
Նենց կուզենայի Վինի Թուխի տունիկի նման տուն ունենայի, կամ Պիտաչոկի իրա տունը ամենահարմարավետն էր :love

Բարեկամ
12.09.2008, 04:16
Նենց կուզենայի Վինի Թուխի տունիկի նման տուն ունենայի, կամ Պիտաչոկի իրա տունը ամենահարմարավետն էր :love

ճիշտ նույն կոմֆորտի զգացողություններ ես էլ ունեի փոքր ժամանակ իրանց տնակների հետ կապված :love
ու երևի հիմա էլ :8 մոռացել եմ :(

Հակոբ Գեւորգյան
12.09.2008, 05:29
Ա՜–նի, Ա՜–նի, ե՜կ մե՜ր տու՜ն,
Շա՜տ հի՜–վա՜ն–դե՜ մե՜ր կա՜–տու՜ն,
Մի՜ մու՜կ, մի՜ ձու՜կ, ո՜ր ու՜–տի՜,
Ի՜ս–կու՜յն՝ ո՜տ–քի՜ կ՛–կա՜ն–գնի՜,
Բա՜–րի՜–գի՜–շե՜ր, ե՜–րե՜–խա՜–նե՜ր :sulel

Տատ
12.09.2008, 22:34
Պո զակազամ սլուշատէլէյ:

Վինի.Թուխի լավագույն ընկերը՝ Դնչիկ անունով փոխրիկ խոզուկը, ապրում էր մի մեծ, շատ մեծ տան մեջ, մի մեծ, շատ մեծ ծառի փչակում: Ծառն անտառի կենտրոնում էր, տունը՝ ծառի կենտրոնում, իսկ դնչիկն ապրում էր ճիշտ տան կենտրոնում: Իսկ տան կողքին ոչ մեծ սյուն կար, վրա՝մի կոտրած տախտակ, և նա, ով գոնե մի քիչ կարդալ գիտեր, կարող էր կարդալ հետևյալ մակագրությունը.

ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՁԱՆՑ Մ.

Իսկ շարունակությունն ի վիճակի չէր կարդալ ոչ ոք:

Մի անգամ ՔՌ- ն ասաց, որ այդպիսի անուն չի կարող լինել, իսկ Դնչիկը պատասխանեց, թե ո'չ, կարող է, ո'չ, կարող է, չէ որ իր պապիկին հենց այդպես են անվանել: Էվ «Մ»-ն պարզապես կրճատում է, իսկ պապիկի լրիվ անունն եղել է Մաքսուելլ Կողմնակիանձանց :

Ռուֆուս
12.09.2008, 22:46
Տատ ջան, ապրես, շատ լավն ա.... Զահել վախտերս հիշեցի :love

Տատ
12.09.2008, 23:01
Թուխը հըտքեր է տէսնու Դնչիկի տան մոտ, որոշում է պարզել՝ ումն են:

- Ստիպված եմ սպասել, մինչև կհանդիպեմ,- ասաց Թուխը: -Այստեց նայի'ր. նա մատնացույգ արեց ուղիղ իր ոտքերի առաջ:-Ի՞նչ ես տեսնում:
- Հետքեր,- ասաց Դնչիկը:- Թաթերի հետքեր՝- Հուցմունքից նա մինչև անգամ ճղճղաց:- Թու'խ՝ Դու կարծում ես...որ սա...Սարսափելի Բոբո՞ն է:

...
- գիտես, Դնչիկ, լավ կլինի որ գաս ինձ հետ, մեկ էլ տեսար, սրանք Չար Գազաններ են:
Դնչիկը խիզախորեն քորեց ականջի հետևն ու ասաց, որ մինչև ուրբաթ ինքը բոլորովին ազատ է և հաճույքով կընկերակցի Թուխին, հատկապես եթե այնտեղ իսկական Բոբո կա:
- Դու ուզում ես ասել՝ եթե երկու իսկական Բոբո կա,- ճշտեց թուխը, իսկ Դնչիկն ասաց, որ իր համար միևնույնն է, քանի որ մինչև ուրբաթ ինքը ոչ մի անելիք չունի:

...
- Նայի'ր,- շշուկով գոռաց Թուխը:
-Ո՞ւր,- նույնպես շշուկով գոռաց Դնչիկն ու սարսափից վեր գատկեց: Բայց, որպեսզի ցույց տա, որ վեր է թռել ոչ թե վախից, այլ հենց այնպես, նա տեղնուտեղը մեկ-երկու անգամ էլ վեր-վեր արեց, ասես պարզապես ցանկանում էր ցատկոտել:
...

Ավելացվել է 3 րոպե անց

Տատ ջան, ապրես, շատ լավն ա.... Զահել վախտերս հիշեցի :love

Վուլֆ, աչքս քո ավաթարի վրա է, մի երկու օրից մի օրով պարտքով տուր, էլի, իմ հին ֆորում վերադարձս պատժիցս հետո ճիշտ ձևավորեմ... :)

Ռուֆուս
12.09.2008, 23:18
...
- Նայի'ր,- շշուկով գոռաց Թուխը:
-Ո՞ւր,- նույնպես շշուկով գոռաց Դնչիկն ու սարսափից վեր գատկեց: Բայց, որպեսզի ցույց տա, որ վեր է թռել ոչ թե վախից, այլ հենց այնպես, նա տեղնուտեղը մեկ-երկու անգամ էլ վեր-վեր արեց, ասես պարզապես ցանկանում էր ցատկոտել:
...

Ավելացվել է 3 րոպե անց


Վուլֆ, աչքս քո ավաթարի վրա է, մի երկու օրից մի օրով պարտքով տուր, էլի, իմ հին ֆորում վերադարձս պատժիցս հետո ճիշտ ձևավորեմ... :)
ինչ լավն ա, բայց...... Վիննի Թուխը անպայման պետք է վերընթերցել.... :D

Հ.Գ. Երբ որ ուզես ու ինչքան ժամանակով ուզես, Տատ ջան :)

Տատ
13.09.2008, 00:57
Շնորհակալություն: Կրկնակի::)

Հակոբ Գեւորգյան
13.09.2008, 04:13
:erexa էլի եմ ուզըմ :baby

Վարպետ
13.09.2008, 11:02
Ինձ բռնացրի էն պահի վրա, երբ բերանս մինչեւ ականջներս, բառիս բո'ւն իմաստով մինչեւ ականջներս բաց ժպտում եմ:)) Վայ Տատ ջան, կյանքդ ջրի նման երկար լինի :))

Տատ
13.09.2008, 12:09
:)
Այվի ջան, պասը՝ քեզ: Որ ստորագրությունդ չփոխեիր, ո՞վ էր հիշելու...
Բայց իրոք, վերկարդացեք: :hands: հիմա տեսնում եմ, Հարրի Պոտերը (որից հիացած եմ) այստեղ ահագին հիմքեր ունի:

ivy
13.09.2008, 13:34
:)
Այվի ջան, պասը՝ քեզ: Որ ստորագրությունդ չփոխեիր, ո՞վ էր հիշելու...
Բայց իրոք, վերկարդացեք: :hands: հիմա տեսնում եմ, Հարրի Պոտերը (որից հիացած եմ) այստեղ ահագին հիմքեր ունի:

Ինչ լավն է էս թեման, բա դու ինչ լավն ես։ :) Ասած Բարեկամ–ին՝ ուզում եմ քեզ վարկանիշ տալ կերպարիդ համար։ :))
Շնորհակալ եմ Վինի Թուխին հիշելու ու մեզ էդքան դրական լիցքեր պարգևելու համար։ :)
Բայց պասը չեմ կարող վերցնել. ես էդ գրքը հայերենով չունեմ... իսկ իմ թարգմանությունը էն համը չի ունենա, ինչքան որ պրոֆեսիոնալ թարգմանությունը։ Էնպես որ, կսպասենք, որ դու՝ ինքդ, նորից աշխուժացնես էս թեման ու մեզ նոր, անուշ «բարի գիշեր»–ներ մաղթես։ :)

Տատ
13.09.2008, 14:22
Ասած Բարեկամ–ին՝ ուզում եմ քեզ վարկանիշ տալ կերպարիդ համար։ :))

Էդ երբ ա ասել՞::love


Բայց պասը չեմ կարող վերցնել. ես էդ գրքը հայերենով չունեմ...
Շշմո, պասը Վարպետի մաղթանքն էր՝ երկար կյանքի մասին:

Գիշերը գա- եկեք պարկեք: Ես համառ եմ:

Ռուֆուս
14.09.2008, 00:52
Էս գիշեր հեքիաթ չի լինելու?;)

Տատ
14.09.2008, 00:54
Լսիր, ձեր մոտ ժամը երկուսը չի՞: :o
Հիմա-հիմա:)

Ռուֆուս
14.09.2008, 01:03
Լսիր, ձեր մոտ ժամը երկուսը չի՞: :o
Հիմա-հիմա:)

Ոչինչ, Տատ ջան, սկլերոզա, բանա, ըհմ, ըհմ..... դե տարիքի հետ.... ըհմ, ըհմ....

Հա, ինչից էինք խոսում? Հա, հեքիաթս լսեմ գնամ քնեմ :)

Տատ
14.09.2008, 01:13
...
Կճուճը տեսնելով, Իան աշխուժացավ:
- Ա՜յ թե ինչ եմ ասել,- գոռաց նա,- իմ փուչիկը կմտնի այս կճուճի մեջ:
- Ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ասում, Իա,- ասաց Թուխը:- Փուչիկները կճուճների մեջ չեն մտնում, դու չգիտես նրանց հետ վարվել: Այսպես պետք է անել՝ բռնիր թելից և...
- Այդ ուրիշներինը չեն մտնում, իսկ իմը մտնում է,- հպարտությամբ ասաց Իան,- նայիր, Դնչիկ:
Դնչիկը տխուր շրջվեց, իսկ Իա-Իան ատամներով բռնեց իր նախկին փուչիկն ու զգուշորեն դրեց կճուճի մրջ, ապա հանեց ու դրեց գետնին, իսկ հետո կրկին վերցրեց և զգուշորեն դրեց կճուճի մեջ:
- Դուրս է գալի՜ս,- գոռաց Թուխը,- Ուզում եմ ասել՝ մտնու՜մ է:
- Մտնում է՜,- գոռաց Դնջիկը,- և դո՜ւրս է գալիս:
- Այ թէ մտնում է,- գոռաց Իան,-Մտնում է և դուրս է գալիս: Սքանչելի՜ է:

...
Բայց Իան ոչինչ չէր լսում: Պարզապես ժամանակ չուներ: Նա իր փուչիկը մերթ դնում էր կճուճի մեջ, մերթ հանում էր այնտեղից և ամեն ինչից զգացվում էր, որ նա միանգամայն
երջանիկ է:

Այս պարբերակը անջնջելի դրոշմ է թողել հսկայական ՍՍՀՄ-ի մոտ երկու սերնդի վրա: Թերևս միայն մուլտից հետո, տաղանդավոր դերասանների կատարմամբ (Լեոնով- Վինի Թուխը մահացավ:()

Հայկօ
14.09.2008, 01:17
Սիրում եմ Իային... :love Շա՜տ: Փոքր ժամանակ չէի հասկանում... Գժվում եմ իր ասած «որոշ»-ների ու «ոմանց» համար :))
Տա՜տ, ա՛յ Տատ: Վագրի մասին գրի, է՛լի: Էն որ մեղր ու տատասկ էր ուտում...

Ռուֆուս
14.09.2008, 01:20
:D :lol :D

Տաաատ :love

Հիմա էսքան ծիծաղելուց հետո հնարավոր կլինի քնել???? :D

Հայկօ
14.09.2008, 01:23
Մտնում է և դուրս է գալիս: Սքանչելի՜ է:

Հիմա էսքան ծիծաղելուց հետո հնարավոր կլինի քնել????
Փչացածնե՛ր :)) Կորե՛ք հլը թեմայից :lol

Տատ
14.09.2008, 01:26
Հայկո, այսօր էլ չկամ, հոգնած եմ ազնիվ խոսք, վաղը - Վագր:

Վուլֆ, լույսն անջատում եմ, Քնի'::lazy

Հայկօ
14.09.2008, 01:29
Բարի գիշե՛ր :)

Ռուֆուս
16.09.2008, 00:57
Էս գիշերն էլ առանց հեքիաթ մնացի :)

Բարի գիշեր բոլորին ու անուշ երազներ ;)

Հակոբ Գեւորգյան
16.09.2008, 12:01
բա՜ րի՜ գի՜ շե՜ր

ե՜րե՜խա՜նե՜ր :erexa :)

Տատ
16.09.2008, 12:09
բա՜ րի՜ գի՜ շե՜ր

ե՜րե՜խա՜նե՜ր :erexa :)

Աաա, հիմա հասկացա՝ դու Ամերիկայում ես: Թե չէ, ի՞նչ բարի գիշեր, ժամը տասն է (կամ տասներեքը):
Այս գիշեր կշարունակեմ:)

Տատ
17.09.2008, 12:11
Հակոբ, դեռ չես քնե՞լ:
Քանի օր ա, բոլորին անտեր թողեցի: Գոնե դու այսօր հեքիաթով քնի::)

Վինին տարօրինակ ՌՌՌՌՌ է լսում իր դռան տակ:

Վինին վեր կացավ անկողնուց ու դուռը բացեց:
-Ողջու'յն,- ասաց նա, դիմելով Հայտնի Չէ Թե ՈՒմ:
-Ողջու'յն,- պատասխանեց Հայտնի Չէ Թե Ով՝
-Այ քեզ բա՛ն,- ասաց Թուխը՝-Ողջույն:
-Ողջույն:
-Ա՜խ, այդ դո՞ւ ես,- ասաց Թուխը:-Ողջույն:
-Ողջույն,- պատասխանեց օտար գացանը, տարակուսելով, թե մինչև երբ է շարունակվելու ողջույնների փչխանակությունըձ
Թուխն էլ հենց այն է, պատրաստվում էր չորրորդ անգամ ասել՝ ողջույն, բայց մտածեց, որ թերևս չարժե և դրա փոխարեն հարցրեց.
-Ո՞վ ես դու:
-Ես եմ,- պատասխանեց Ձայնը:
-Մի՞թե,- ասաց Թուխը:- Լավ, ներս արի:

Հայտնի Չէ Թե Ովը ներս եկավ և Թուխի ու նրա աչքերն իրար չռվեցին:
- Ես Թուխն եմ:
- Իսկ ես՝ Վագրը:
- Իսկապե՞ս,- ասաց թուխը(չէ որ նա դեռ այդպիսի գազան չէր տեսել): - Իսկ Քրիստոֆեր Ռոբինը գիտե՞ քո մասին::D
- Իհարկե, գիտե,- ասաց Վագրը:
- Դե, ասաց Թուխը,- հիմա կեսգիշեր է, իսկ դա ամենահարմար ժամանակն է քնելու համար: իսկ առավոտյան մենք մեղր կուտենք: վագրերը մեղր սիրում ե՞ն:

Երվանդ
17.09.2008, 12:16
Գնալու եմ էտ գիրքը գտնեմ, մի անգամ էլ կարդամ:hands

Տատ
17.09.2008, 12:28
Անպայմա՛ն:hands

Վագրը փորձում է մեղր՝ առանց մեծ հաճույքի:

-Վագրերը մեղր չեն սիրում:
-Այ-այ-այ,- ասաց Թուխը, աշխատելով ձևացնել, թե խիստ վշտացել է:

Գնում են Դնչիկի մոտ՝ կաղին էլ չի հավանում Վագրը, հասնում են Իային:

-Բարև, Իա,- ասաց Թուխը:- Սա Վագրն է:
- Ո՞րը, սա՞,- հարցրեց Իան:
- Սա՛,- միաբերան ասացին Դնչիկն ու Թուխը, իսկ Վագրը մինչև ականջները լայն ժպտաց ու ոչինչ չասաց:
-Ասացիք, ինչպե՞ս է սա կոչվում:
- Վագր:
- Նա քիչ առաջ է եկել,- ասաց Դնչիկը:
Որոշ ժամանակ Իան մտորում էր, ապա հարցրեց.
- Իսկ ե՞րբ է գնալու:

Վագրը փորձում է տատասկափուշ, դուրը չի գալիս:

Իան բարձր շշնչաց Թուխի ականջին.
-Արդյոք չե՞ք կարող խնդրել ձեր բարեկամին, որ իր սպորտային վարժությունները մեկ այլ վայր տեղափոխի: Այսօր ես մտադիր եմ ճաշել և ամենևին չեմ ուզում, որ իմ ճաշը տրորեն ոտքերով:Սա, իհարկե չնչին բան է, կարելի է ասել՝ քմահաճույք, բայց մեզնից ո՞վ կարողէ հպարտանալ, որ ինքը զեղծ է այդ փոքրիկ թուլությունից:

Ո՞վ է հիշում, վերջը ի՞նչ պարզվեց, թե ինչ են Վագրերն ամենից շատ սիրում:

Երվանդ
17.09.2008, 12:42
Անպայմա՛ն:hands

Վագրը փորձում է մեղր՝ առանց մեծ հաճույքի:

-Վագրերը մեղր չեն սիրում:
-Այ-այ-այ,- ասաց Թուխը, աշխատելով ձևացնել, թե խիստ վշտացել է:

Գնում են Դնչիկի մոտ՝ կաղին էլ չի հավանում Վագրը, հասնում են Իային:

-Բարև, Իա,- ասաց Թուխը:- Սա Վագրն է:
- Ո՞րը, սա՞,- հարցրեց Իան:
- Սա՛,- միաբերան ասացին Դնչիկն ու Թուխը, իսկ Վագրը մինչև ականջները լայն ժպտաց ու ոչինչ չասաց:
-Ասացիք, ինչպե՞ս է սա կոչվում:
- Վագր:
- Նա քիչ առաջ է եկել,- ասաց Դնչիկը:
Որոշ ժամանակ Իան մտորում էր, ապա հարցրեց.
- Իսկ ե՞րբ է գնալու:

Վագրը փորձում է տատասկափուշ, դուրը չի գալիս:

Իան բարձր շշնչաց Թուխի ականջին.
-Արդյոք չե՞ք կարող խնդրել ձեր բարեկամին, որ իր սպորտային վարժությունները մեկ այլ վայր տեղափոխի: Այսօր ես մտադիր եմ ճաշել և ամենևին չեմ ուզում, որ իմ ճաշը տրորեն ոտքերով:Սա, իհարկե չնչին բան է, կարելի է ասել՝ քմահաճույք, բայց մեզնից ո՞վ կարողէ հպարտանալ, որ ինքը զեղծ է այդ փոքրիկ թուլությունից:

Ո՞վ է հիշում, վերջը ի՞նչ պարզվեց, թե ինչ են Վագրերն ամենից շատ սիրում:
Սպանումա:D:D, ինչքան հիշում եմ ինչ որ շիլա էր:think, չէ նենց բան էր որ զարմանում էին մնացածը:think, չեմ հիշում:(, էն մասը պատմի որ գնում են ինչ որ բոբոին ման գալու տանումա էտ մասը ինչքան հիշում եմ:D

Տատ
17.09.2008, 12:46
Սպանումա:D:D, ինչքան հիշում եմ ինչ որ շիլա էր:think, չէ նենց բան էր որ զարմանում էին մնացածը:think, չեմ հիշում:(, էն մասը պատմի որ գնում են ինչ որ բոբոին ման գալու տանումա էտ մասը ինչքան հիշում եմ:D

Փոքրիկ Ռուի Ձկան Յուղը::)

Թեմայի սկզբու կարծեմ մի կտոր կա ԲՈԲՈյից: Էլ այսոր չեմ կարող, ամոթը լավ բան է, ԲՈԼՈՐ գործերս մնացին...

Երվանդ
17.09.2008, 12:50
Փոքրիկ Ռուի Ձկան Յուղը::)

Թեմայի սկզբու կարծեմ մի կտոր կա ԲՈԲՈյից: Էլ այսոր չեմ կարող, ամոթը լավ բան է, ԲՈԼՈՐ գործերս մնացին...

Լօօլ, հիշեցի որ կենգուրուն էլա խառնվում:D, օկ:)

Վարպետ
20.09.2008, 01:37
- Տեղ չկա, տեղ չկա,- միասին սկսեցին աղաղակել Նապաստակն ու Գլխարկը` Ալիսային տեսնելուն պես:
- Տեղ ինչքան ուզես կա,- վրդովվեց Ալիսան և նստեց սեղանի մյուս ծայրում, ազատ բազկաթոռի մեջ:
- Թխվածք ուզո՞ւմ ես,- սիրալիր հարցրեց Նապաստակը:
Ալիսան տնտղեց ողջ սեղանը, բայց այնտեղ ոչինչ չկար, բացի թեյնիկներից և թեյելու սպասքից:
- Ի՞նչ թխվածք: Ես այն ինչ որ չեմ տեսնում,- ասաց նա:
- Իսկ այն այստեղ իսկի չկա էլ,- հաստատեց Նապաստակը:
- Իսկ ինչո՞ւ ես առաջարկում: Դա այնքան էլ քաղաքավարի չէ,- նեղացած ասաց Ալիսան:
- Իսկ ինչո՞ւ ես առանց հրավիրելու նստում սեղանի մոտ: Դա այնքան էլ քաղաքավարի չէ,- կրկնեց Նապաստակը:
- Ես չգիտեի, որ սա ձեր սեղանն է,- բացատրեց Ալիսան,- ես մտածում է, թե այն բոլորի համար է, այլ ոչ թե միայն երեքիդ:
- Լավ կլիներ` մազերդ կտրեիր,- անսպասելիորեն ասաց Գլխարկը:Դա նրա առաջին բառերն էին, չնայած այդ ամբողջ ժամանակ նա մեծ ուշադրությամբ տնտղում էր Ալիսային:
-Անծանոթ մարդկանց նկատողություն անելը շատ կոպիտ է,- խրատական տոնով ասաց Ալիսան,- Ինձ այդպես են սովորեցրել:
-Դու միշտ ասում ես այն, ինչ մտածո՞ւմ ես,- զարմացած հարցրեց Նապաստակը:
-Այո,- արագ պատասխանեց Ալիսան: Հետո մի փոքր մտածելով` ազնվորեն խոստովանեց,- Դե, համենայն դեպս… համենայն դեպս` ես ինչ ասում եմ, այն էլ մտածում եմ: Մի խոսքով, չէ՞ որ դրանք նույն բաներն են:
-Այ քեզ բա~ն,- ասաց Գլխարկը,- Մի հատ էլ ասեիր` «ես տեսնում եմ այն, ինչ ուտում եմ» և «ես ուտում եմ այն, ինչ տեսնում եմ»: Սրանք նույնպես նույն բաներն են:
-Մի հատ էլ ասեիր,- վրա տվեց Նապաստակը,- «Ես սովորում եմ այն, ինչ չգիտեմ» և «գիտեմ այն, ինչ չեմ սովորում»: Սրանք նույնպես նույն բաներն են:
- Մի հատ էլ ասեիր,- հանկարծ խոսակցությանը միացավ Քնկոտը` առանց աչքերը բացելու,- «Ես շնչում եմ, երբ քնած եմ» և «ես քնած եմ, երբ շնչում եմ: Սրանք նույնպես նույն բաներն են:
- Դե, քո համար դրանք իրոք նույն բաներն են,- ասաց Գլխարկը, և խոսակցությունը դրանով ավարտվեց:

Տատ
20.09.2008, 01:49
«Ես շնչում եմ, երբ քնած եմ» և «ես քնած եմ, երբ շնչում եմ: Սրանք նույնպես նույն բաներն են:
- Դե, քո համար դրանք իրոք նույն բաներն են,- ասաց Գլխարկը,
:hands

Հայկօ
20.09.2008, 18:03
Գլխարկագո՛րծ չէ՞ր:

Էն պահը գրեք, է՛լի, որ Ալիսը, որպես շախմատի զիվոր, առաջին քայլով միանգամից երկու վանդակ է անցնում՝ գնացքով, և որտեղ հսկիչի ամեն մի բառը, ամեն մի վայրկյանը հազար ֆունտ արժեր: Ու որտեղ բոլորը խոռով մտածում էին...
Պատին նստած ձուն էլ է լավը:
«Չըրըխկանի» երգն էլ:

Ու ընդհանրապես՝ էդ գրքում վատ բան չկա: Ամեն կարդալիս նոր բան եմ գտնում: Մի 50 անգամ կարդացած կլինեմ :)

*e}|{uka*
29.09.2008, 23:17
Կարոտել եմ հեքիաթներին :cry2

Ռուֆուս
06.10.2008, 01:08
Գիշերները չեմ կարողանում քնել :cry

Էլ հեքիաթ չեն պատմում, դրանից ա....

Սամվել
06.10.2008, 01:09
Գիշերները չեմ կարողանում քնել :cry

Էլ հեքիաթ չեն պատմում, դրանից ա....

դե ապեր հիմա արդեն ինչոր նոր հետաքրքրություններ պետքա առաջանան մոտդ հեքիաթ լսելուց բացի..քնելուց առաջ նոր զբաղմունքներ... ու զարմանալիա որ չեն առաջանում :think:D

Հ.Գ. Բայց Աչքիս բաժինը խառնել եմ :D:oy

Ռուֆուս
06.10.2008, 01:12
դե ապեր հիմա արդեն ինչոր նոր հետաքրքրություններ պետքա առաջանան մոտդ հեքիաթ լսելուց բացի..քնելուց առաջ նոր զբաղմունքներ... ու զարմանալիա որ չեն առաջանում :think:D

Հ.Գ. Բայց Աչքիս բաժինը խառնել եմ :D:oy

Սամվել, ինչ ես իմ մանկական անմեղ մտքերը պղտորում? :angry

Գնա ստուց, ես իմ հեքիաթին եմ սպասում :love

Սամվել
06.10.2008, 01:13
Սամվել, ինչ ես իմ մանկական անմեղ մտքերը պղտորում? :angry

Գնա ստուց, ես իմ հեքիաթին եմ սպասում :love

Ապեր ես գիրք կարդալու հետ էի :oy

Իսկ դու ի՞նչ մտածեցիր :))

Տատ
07.10.2008, 13:17
Վուլֆիկ, Երևանում կհանդիպենք, լիքը հեքիաթ կպատմեմ՝ լայֆ: Խոստանում եմ: Քնելուց առաջ::oy

;)

Ռուֆուս
07.10.2008, 19:53
Վուլֆիկ, Երևանում կհանդիպենք, լիքը հեքիաթ կպատմեմ՝ լայֆ: Խոստանում եմ: Քնելուց առաջ::oy

;)

:oy Լուրջ??? ուրեմն մի կերպ կդիմանամ ;)

Վարպետ
07.10.2008, 22:18
Տատ, կարոտել ենք, ուր ես կորել, այ ցավդ տանեմ?

Երկնային
07.10.2008, 23:31
Վուլֆիկ, Երևանում կհանդիպենք, լիքը հեքիաթ կպատմեմ՝ լայֆ: Խոստանում եմ: Քնելուց առաջ::oy

;)

ինձ էլ, չէ՞… :oy

Տատ
08.10.2008, 00:05
Տատ, կարոտել ենք, ուր ես կորել, այ ցավդ տանեմ?

Երեք օրից անձամբ::)
Ուզում ե՞ք կեսգիշերին հանդիպենք, հեքիաթ պատմեմ, ուղարկեմ տուն՝ միանգամից քնեք առանց չայ-մայի:
Այսօր հեքիաթ պատմելու պատվեր-հարցում եմ ստացել, լուրջ, դա իմ գործերից մեկն է: Նոյեմբերին:

Վարպետ
08.10.2008, 00:13
Երեք օրից կեսգիշերներին մեզ ռեալ հեքիաթ ես պատմելու?;)

Տատ
13.11.2008, 14:13
Հայեր, այս հեքիաթի սկիզբը կարդացեք, Բարի Գիշերի համար վերջը կտպեմ:

ԽԵԼՔ ԾԱԽՈՂԻ ՀԵՔԻԱԹԸ

Լինում ա, չի լինում, մի թագավոր ա լինում։ Օրվա մի օրը, էս թագավորը դուրս ա գալիս ման գալու իր քաղաքումը, որ տեսնի, թե ինչ կա, ինչ չկա։ Մին էլ տեսնում ա, որ հրես, մի դուքանի ճակատին գրած ա՝ «Խելք եմ ծախու՜մ»։ Խելքը կծախվի՞։ Մտնում ա նեքսև:
— Այ դուքանչի,— ասում ա,— ղորթ որ խելք ե՞ս ծախում։
Թե՝
— Հա, թագավորն ապրած կենա, խելք եմ ծախում։
— Բա, ի՞նչ արժի։
Թե՝
— Հիսուն ոսկի։
— Առ քեզ հիսուն ոսկի,— ասում ա թագավորը,— դե տուր, տենամ, խելքը։
— Գնա,— ասում ա դուքանչին,— էգուց կգաս կտանես ապրանքդ։

Մեկել օրը թագավորը գալիս ա, որ իր առած ապրանքը տանի, դուքանչին ասում ա.
«Ինչ որ անելու ես՝ մտածելով արա», տեսնում ա, որ իր առածը խելոք խելք ա։

Թագավորը տեսնում ա, որ խաբվել ա, մի կուշտ ծիծաղում ա, թողնում ա գնում իրա պալատը։ Որ միտն ա ընկնում իր առած ապրանք-խելքը, թե՝ «ինչ որ անելու ես՝ մտածելով արա», տեսնում ա, որ իր առածը խելոք խելք ա։

Էդ օրվանից էս թագավորը սովորություն ա անում՝ նստեր, թե վեր կենար, ուտեր, թե խմեր՝ կասեր ու կծիծաղեր. «Ինչ որ անելու ես՝ մտածելով արա»։

Հմի սրան էստե թողենք, գանք խաբար տանք ումնի՞ց։ Գանք խաբարը տանք թագավորի կնկանիցը։ Արի տես, որ էս թագավորի կնիկը հարամ կաթնակեր ա լինում։ Դառնում ա վեզրի սիրեկանը։ Արանք խոսքը մեկ են անում՝ դալլաքին կաշառում են, որ թրաշվելու ժամանակը դալլաքը ածիլովը տա, թագավորի վիզը կտրի, վեզիրը դառնա թագավոր։

Թրաշվելու օրը դալլաքը գալիս ա, որ թագավորին թրաշի։
...

Բարձրահասակ
13.11.2008, 15:28
Երբ ե՞ք վերջը տպելու:

Տատ
13.11.2008, 17:17
Ձեր քնելուց առաջ, ժամը 1Ձ-ից(Երևանի ժամանակով) հետո: Մենք կեսգիշերը սիրում ենք::oy

Տատ
14.11.2008, 00:08
Թրաշվելու օրը դալլաքը գալիս ա, որ թագավորին թրաշի։ Թագավորի կնիկն ու վեզիրն էլ տապ են կենում փարդի ետևը, որ ինչ ա թագավորի վիզը կտրելու պահին նրան կորցնեն, վեզիրը տեղնուտեղը նստի թախտին՝ լինի թագավոր։

Դալլաքը ձեռն ա առնում ածելին, որ մոտենում ա թագավորին, թագավորը միամիտ, իր սիրած խոսքն ասում ա ու ծիծաղում. «Ինչ որ անելու ես, մտածելով արա»։

Էստեղ, դալլաքը ընկնում ա թագավորի ոտները, ձեն տալի.

— Ես մեղավոր չեմ։ Քու կնիկն ու վեզիրն են էդ խորհուրդը արել։ Ես մեղավոր չեմ, ես մեղավոր չեմ։

Թագավորի մարդիկը վրա են հասնում, բռնում են դալլաքին, թե՝ ի՞նչ ես ասում, ո՞վ ա մեղավոր՝, փարդեն ետ են քաշում, ի՞նչ տենան՝ հրեսիկ թագավորի կնիկը ու վեզիրը էնտեղ տապ կացած։

Գլխներդ էլ ի՞նչ ցավացնեմ՝ քննություն են անում, տեսնում են, թե ո՞վ ա խառը էս գործին, ո՞վ ա մեղավոր, էն րոպեին սրանց գլխները կտրում են։

Նոր էստեղ թագավորը վեր ա կենում, գնում խելք ծախողի մոտ, մի հարիր ոսկի էլ նորից ա տալիս՝

— Ղորթ որ,— ասում ա,— այ մարդ, խելք ես ծախում։ Քո ծախած խելքը շատ մարդու կօգնի, շատ մարդ կփրկվի: Թող մարդիկը սովորեն ու մտներին լավ պահեն քու խոսքերը՝ բան անելուց առաջ մտածիր՝ նոր արա։

Տատ
28.11.2008, 02:20
ԷՐԿՈԻ ՀԱՐԵՎԱՆ

Ժամանակին, մեր գեղումը էրկու հարևան գեղացի են լինում։ Օրվա մի օրը, սրանցից մինը, արտիցը ցորենը որ կրելիս ա լինում, ոնց ա պատահում, թարսի նման սելը շուռ ա գալիս, խրձերը թափվում են դես ու դեն։

Էս խեղճ սելվորը մնում ա շվարած, ձեռը ծոցին դրած, ի՞նչ անի, ինքը մենակ մի մարդ, սելը ո՞նց բարձի։

Դու մի ասի, սրա հարևանը էդ ճամփովը գալիս ա լինում, օգնում ա սելվորին, սելը նորից բարձում են, ընկնում ճամփա։

— Բա՜,— ասում ա հարևանը,— ես որ չլէի, դու մենակ կկարենայի՞ր սելը տեղը դնել, խրձերը բարձե՞լ։

— Շնորհակալ եմ,— ասում ա սելատերը,— հալբաթ որ, մենակ մարդը ո՞նց կարա սել բարձել։

Քշում են, մի քիչ տեղ գնում, էս հարևանը էլի, թե.

— Հը, ո՞նց ա, տեսա՞ր ոնց օգնեցի՞, սելը բարձեցինք։

— Հալբաթ որ,— ասում ա սելվորր,— բա ո՞նց, հարևանությունը էլ որ օրվա համար ա, որ նեղ տեղը մարդիկ իրար չօգնեն։

Մի քիչ տեղ էլ անց են կենում, հարևանը, թե.

— Չէ, ես որ չլէի, դու սելդ ո՞նց էիր բարձելու։

Սելվորը տեսնում ա, որ սա շատ համը տարավ. «Հո՛, հո՛» յա անում, եզները կանգնեցնում։ Ճռնչալով ուսը դեմ ա անում, սելը շուռ տալիս, խրձերը ցաք ու ցրիվ անում։

— Ախպեր,— ասում ա,— պրծա՞նք քու ձեռիցը։ Ոնց որ էկել ես, էնենց էլ գնա։ Սրանից դենը քու հարևանությունը քու գլուխն ուտի։ Ինձ քու օգնությունը պետք չի։ Արածդ մի բան չէր, համա քթովս բերիր։ Ոչ պտի անեիր, ոչ էլ արածդ էրեսովս տայիր։ Ամոթ քու մարդկությանը, թո՛ւ։

Թամամ, որ «թո՛ւ» ու «ամո՛թ»։

Հայկօ
28.11.2008, 02:30
Welcome back!!! :love

Kita
28.11.2008, 02:30
վայ սրտով էր, զզվում եմ, երբ մի բան են անում ու հետո հա դեմտ են տալիս;)

Arpine
27.10.2011, 00:03
Բարի գիշեր, այսքան կարճ ժամանակաում ինձ դուր եկած, ժողովուրդ:):

http://friends18.com/img/good-evening/132.gif