PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ կտա ԱՄՆ-ի կոնգրեսի "վերակառուցումը"



Cassiopeia
12.11.2006, 01:13
Մի քանի օր առաջ կայացան ԱՄՆ-ի կոնգրեսի ընտրությունները, որտեղ հաղթանակող ճանաչվեց դեմոկրատների "բանակը":


ԱՄՆ կոնգրեսի ընտրությունների արդյունքները յուրովի է գնահատում ամերիկահայ համայնքը` ելնելով սեփական չափանիշներից եւ ապագայի ակնկալիքներից:

Ամերիկահայերի համար այսօր կարեւոր է յուրաքանչյուր ընտրված պաշտոնյայի կեցվածքը հայությանը հետաքրքրող հարցերի նկատմամբ` անկախ նրանից ընտրվածը հանրապետական է, թե դեմոկրատ:

Այս առումով հայությունը թերեւս կորցրեց հայանպաստ տրամադրված որոշ ծանոթ պաշտոնյաների, սակայն ընդհանուր առմամբ դրական է գնահատում ընտրությունների արդյունքները: Մասնավորապես հայությունը դրական է գնահատում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթարթի պաշտոնանկությունը, քանի որ վերջինս հետեւողական էր Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը ամենատարբեր առիթներով օրակարգից դուրս մղելու գործում:

Մյուս կողմից ամերիկահայությանը լավատեսություն է ներշնչել դեմոկրատ Նենսի Փալոսիի ընտրությունը, որը կզբաղեցի պալատի խոսնակի պաշտոնը: Փալոսիի հետ կապված լավատեսությունը հիմնված է նրա հայանպաստ քաղաքական կենսագրության վրա, բացի այդ վերջինս նախընտրական խոստում է տվել հավատարիմ մնալ այդ կեցվածքին£

Այս եւ որոշ այլ փաստերի վրա հիմնվելով` ամերիկահայությունը դրական է գնահատում ընտրությունների արդյունքները: Սակայն դրական արդյունքների պտուղը քաղելու եւ լավատեսությունն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է պատմական այս առիթը ըստ արժանվույն օգտագործել ու հավաքական ճիգերը կրկնապատկել,- հաղորդում է ՚Hayrenik Weeklyՙ-ն:


Ի՞նչ եք կարծում դուք: Արդյոք այս փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում…

քաղաքացի
12.11.2006, 12:39
Ի՞նչ եք կարծում դուք: Արդյոք այս փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում…
Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում կունենա, թե չի ունենա այդքան էական չի: Ինձ ավելի հետաքրքիր է, թե ի՞նչ կլինի այդ դեպքում: Վերջապես հանգիստ կթողե՞ն Իրաքին, Իրանին, Աֆղանստանին, Պաղեստինին և վերջապես Եվրոպային:
Չգիտեմ… համենայնդեպս ես գտնում եմ, որ հայ քաղաքական գործիչները ավելի խելոք են քան ներկա պահիս ԱՄՆ-ի իշխանությունները: :o Խոսքս ավելի կոնկրետացնեմ, արտաքին գործերի հետ կապված մարմինների մասին է: Ցավում եմ ասեմ, բայց ԱՄՆ-ն էգոիստ և շահամոլ պետություն է: :think

Մելիք
04.12.2006, 23:24
Հույս ունենալ, թե դեմոկրատների գալով, ցեղասպանության փաստը միանգամից կճանաչվի, առնվազն միամտություն կլինի: Բայց, իրավիճակը ավելի բարենպաստ կդառնա, թեկուզ ժամանակավոր, ու կարելի է օգտվել այդ իրավիճակից:


Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում կունենա, թե չի ունենա այդքան էական չի: Ինձ ավելի հետաքրքիր է, թե ի՞նչ կլինի այդ դեպքում: Վերջապես հանգիստ կթողե՞ն Իրաքին, Իրանին, Աֆղանստանին, Պաղեստինին և վերջապես Եվրոպային:
Էստեղ էլ, գուցե որոշ բաներ կպոխվեն, բայց Ամերիկան էնքան խորն ա խրվել արդեն էդ ամեն ինչի մեձ, որ դժվար թե ամբողջությամբ հրաժարվի իրա արտաքին քաղաքական կուրսից :

ԱՄՆ-ն էգոիստ և շահամոլ պետություն է: :think
Բոլոր պետություններն էլ էգոիստ են էլի, ու տենց էլ պիտի լինի, բոլորն էլ իրանց քաղաքականությունը վարում են ազգային շահերից ելնելով, հենց էդ պատճառով էլ , մի քիչ դժվար ա, հավատալ, որ ամերիկան կնդունի ցեղասպանությունը:

Սահակ
05.12.2006, 04:31
Համաձայն եմ Մելիքի հետ։
Դեմոկրատներն ու հանրապետակաները շատ նման արտաքին քաղաքականություն ունեն, այնպես որ արտաքին քաղաքականությունը գրեթե չի փոխվի։ Եթե փոխվի էլ, ապա կփոխվի ԱՄՆ-ի շահերից ելնելով, այլ ոչ թե դեմոկրատների կամ հանրապետականների ընտրվելու պատճառով։
Ինչ վերաբերվում է հայկական ցեղասպանության հարցին ապա կան մարդիկ որոնք դրական են վերաբերվում, կան որոնք բացասական և կան անտարբերներ։ Եվ երկու կուսակցություններնել այդպիսի մարդիկ ունեն։ Ինձ թվում է որ հայերը պետքե երկու կուսակցության հետ էլ համագործակցեն և երկու տեղնել իրենց մարդկանց առաջ տանեն, որ անկախ նրանից թե ով հաղթի ընտրությունները, հայերի վիճակը լավ լինի։ Հրեաները հենց այդպես էլ անում են։