PDA

Դիտել ողջ տարբերակը : System of a Down: Համերգ Երևանում

dotsent
10.09.2008, 12:44
Ունեմ հավաստի տվյալներ, որ Սիստեմը արդեն Երևանում է և պատրաստվում իր (ցավոք սրտի) վերջին համերգը տալ հավանաբար սեպտեմբերի 23-ին: Այն rockerներին, որոնք ներկա են գտնվելու համերգին, խնդրում եմ մասնակցել մեր ակցիաին, որի նպատակը ՍՕԱԴ-ին միավորելն է: Բոլորս միահամուռ ուժերով համերգին ներկայանում ենք պաստառներով, որոնց վրա պետք է գրված լինի JOIN բառը: Այս ծրագրի նպատակն ՍՕԱԴ-ին բաժանվել թույլ չտալն է: Հուսով եմ բոլորս մեկ մարդու նման կանենք հնարավորը մեր տաղանդներին միասին պահելու համար...

Ձայնալար
10.09.2008, 13:14
Էդ «հավաստի» ինֆորմացիայից ամեն տարի տարածվում ա :(

dotsent
10.09.2008, 13:32
Էս մեկը արդեն կատակ չի որովհետև մեր ընկերոջ եղբայրը՝ մի շատ հայտնի ռոք կայքի մոդերատորը, հանդիպել ա իրանց զվարթնոցում

Davo'o
10.09.2008, 13:44
Էս մեկը արդեն կատակ չի որովհետև մեր ընկերոջ եղբայրը՝ մի շատ հայտնի ռոք կայքի մոդերատորը, հանդիպել ա իրանց զվարթնոցում

Էնքան են եկել, եկել ու չեն եկել, որ իմ հավատն էլ չի գալիս, որ համերգ է լինելու: :)

dotsent
10.09.2008, 13:54
90%-ով հավանական ա, որ համերգը կլինի, լավ իսկ ինչ էք կարծում JOIN-ի մասին

Razo
10.09.2008, 14:13
Ես կուզենամ տենց լինի Հլը նայեք! Այսենց ուրախ կլինեմ: :http://casa-latina.ru/s/s/icon_bouncy.gif

Yellow Raven
10.09.2008, 15:37
Իսկ իմ ունեցած տեղեկություններով Հայաստան է գալու միայն Սերժ Թանկյանը` սեպտեմբերի 20-ին... :)

Ձայնալար
10.09.2008, 15:41
Իրանք հաճախ են լինում հայաստանում, բայց համերգ չեն տալիս ու կարծում եմ, եթե սեպտեմբերին համերգ տալու լինեին, տոմսերը արդեն տոմսարկղում կլինեին. նման համերգները 3 օրում չեն կազմակերպվում:

dotsent
10.09.2008, 15:50
Սերժը հուլիսից ա Հայաստանում, իսկ տոմսերի մասին՝ իրանք միշտ էլ ասել են, որ Հայաստանում տալու են իրանց ամենամեծ բացօդյա համերգը

Yellow Raven
10.09.2008, 15:50
Էդ վերջին անգամ քանի տարի առաջ են եղել,որ հաճախ են լինում? :think

Ավելացվել է 54 վայրկյան անց

Սերժը հուլիսից ա Հայաստանում, իսկ տոմսերի մասին՝ իրանք միշտ էլ ասել են, որ Հայաստանում տալու են իրանց ամենամեծ բացօդյա համերգը
Աղբյուրը ուրա,որ տենց գրում ես?
Սերժը Հայաստանում չի,իմ իմանալով ամսի 20-ինա գալու::aaa

StrangeLittleGirl
10.09.2008, 15:53
Էսօր արդեն ամսի 10-ն ա: Ամսի 23-ը 13 օրից ա, այսինքն՝ ավելի քիչ, քան երկու շաբաթ անց: Բայց դեռ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա: Եթե նույնիսկ տոմսերով չի լինելու, այլ բացօթյա ու ազատ մուտքով, ո՞նց եք պատկերացնում, ո՞նց են հասցնելու էսքան կարճ ժամանակում ինֆորմացիան ցրել: Ամեն տարի նույն հեքիաթն է…

Ֆրեյա
10.09.2008, 16:40

Համաձայն եմ... :( Էհհ, տենց չի լինի, եթե իրանք չեն գալիս մեզ մոտ համերգ տալու, մենք կգնանք իրանց համերգին, ԱՄՆ :D :cry

Ձայնալար
10.09.2008, 17:29
Էդ վերջին անգամ քանի տարի առաջ են եղել,որ հաճախ են լինում? :think

Կոնկրետ չեմ հիշում, բայց մի քանի անգամ իմ ծանոթները տեսել են, նույնիսկ նկարվել են հետները, մի անգամ հեռուստատեսությամբ են երևացել, մի խոսքով գնալ գալ կա էլի, ասածս դա էր:

Yellow Raven
10.09.2008, 21:03
Կոնկրետ չեմ հիշում, բայց մի քանի անգամ իմ ծանոթները տեսել են, նույնիսկ նկարվել են հետները, մի անգամ հեռուստատեսությամբ են երևացել, մի խոսքով գնալ գալ կա էլի, ասածս դա էր:
Ես վերջին անգամ հիշում եմ 2003-ին էին եկել, եթե դրանից հետո չեն եկել,ուրեմն 5 տարի անցելա...

RoCk BoY
10.09.2008, 22:45
Չէ, հաստատ լինելու ա էդ համերգն ու լինելու ա սեպտեմբերի 21-ին

dotsent
10.09.2008, 23:04
Դու որտեղի՞ց գիտես. ROCKBOY

ArmBoy
10.09.2008, 23:19
ՍՕԱԴ-ը եւ JOIN-ը ինչե՞ր են, ո՞վ կբացատրի

Economist
11.09.2008, 09:08
Ժող, ես գիտեմ, որ ամսի 28-ին մեծ բացօթյա համերգա լինելու, որին մասնակցելու են բազմաթիվ խմբեր Ռուսաստանից, Թուրքիայից, Իտալիայից, Ղազախստանից... Բայց Սիստեմը կարծեմ էդ խմբերի մեջ չկա:think...Ասեմ, որ Amber հայկական խումբն է մասնակցելու Ռուսաստանից:)
Կարող է էդ համերգին մասնակցեն:think...Չգիտեմ

Scorpion
13.09.2008, 11:23
ՍՕԱԴ-ը եւ JOIN-ը ինչե՞ր են, ո՞վ կբացատրի

SOAD - System of a Down (խմբի անունն է) :)
JOIN - անգլերեն նշանակում է միանալ (տվյալ դեպքում Միացեք)