PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարմնի խնամքը և լազերային տեխնիկայի կիրառություն



Ֆրեյա
10.09.2008, 10:19
Այս թեմայում ուզում եմ քննարկենք երկու հարցը. մեկը` լազերային տեխնիկային ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա մաշկի խնամքի /երիտասարդացում, մազերի հեռացում, ցելյուլիտի վերացում/ լազերային պրոցեդուրաներ անցկացման ժամանակ:

Մյուս կողմից, կուզենայի անձնական փորձից ելած կարծիքներ լսել, թե որտեղ կարելի է որակով ծառայություններից օգտվել, առանց անցանկալի հետևանքների:

Annushka
10.09.2008, 11:09
Լազերային բուժումը ընդունված և տարածված է ամբողջ աշխարհում: Այս մեթոդով բուժում են բազմաթիվ հիվանդություններ՝ մաշկային, աչքի,ուռուցքային, նույնիսկ ներքին; Ցավոք, Հայաստանում կիրառվող լազերային ճառագայթներով բուժհիմնարկներից այնքան էլ տեղյակ չեմ, բայց լսել եմ, որ այն դեռևս այնքան էլ զարգացած չէ; Այդ ոլորտի որակյալ սարքավորումները բավական թանկ արժեն և դեռևս հասու չեն հայկական շուկայի համար; Դա ինձ բժիշկ է ասել, միկրովիրաբույժ; Ճիշտ է, Երևանում լազերով կատարում են անցանկալի մազերի հեռացում, կորյակների բուժում, սպիների թեթևակի հարթեցում և մի շարք այլ կոսմետիակական պրոցեդուրաներ, բայց ոչ լուրջ հիվանդությունների բուժում /լինի դա բարորակ, թե չարորոկ/: Գիտեմ, որ միայն աչքի հիվանդություններն են շատ բարեհաջող բուժում, այն էլ՝ ի շնորհիվ արտասահմանյան ներդրման: Ինքս գիտեմ մի մարդու, որ անցել է աչքի լազերային վիրահատություն և բավական դրական արդյունք է եղել:) Համենայն դեպս, նա շատ գոհ է: Ծրագիրը կոչվել է «ԼՈՒՅՍ ՀԱՅԵՐԻ ԱՉՔԵՐԻՆ»: Դա այսպես կոչված շարժական հիվանդանոց է, որի նպատակն է Հայաստանի բոլոր մարզերում օգնել տեողության հետ պրոբլեմ ունեցող հայերին: Ինչ վերաբերվում է մաշկի հետ կապված լազերային խնամքին, ես ինքս ռիսկի չէի դիմի՝ իմանալով, որ մասնագետներն իրենք են ասում,որ Հայաստանում լազեր կարելի է կիրառել միայն կոսմետիական, այլ ոչ բուժական նպատակներով, որովհետև հզոր լազեր դեռևս չկա Հայաստանում, որքան էլ գովազդեն իրենց բազմազան լազերային բուժման սրահները:

comet
10.09.2008, 13:06
Գիտեմ, որ միայն աչքի հիվանդություններն են շատ բարեհաջող բուժում, այն էլ՝ ի շնորհիվ արտասահմանյան ներդրման:

Միայն շարժական հիվանդանոցը չէ;) Ուրիշ տեղերում չգիտեմ, բայց Մալայան ակնաբուժականում էլ լազերով բավականին հաջող բուժումներ են անում:

Ariadna
10.09.2008, 13:25
Միայն շարժական հիվանդանոցը չէ;) Ուրիշ տեղերում չգիտեմ, բայց Մալայան ակնաբուժականում էլ լազերով բավականին հաջող բուժումներ են անում:

Դե էդ շարժական հիվանդանոցի բժիշկները հենց Մալայանի աշխատակիցներն են։ Ի դեպ, վերջերս Ղարաբաղում էին, ու պատկերացնում եք, արգելել էին վիրահատություններ անել, որովհետև իրենք ունեն մի անգրագետ բժիշկ, որը էդ վիրահատությունը անում է բավական թանկ, ու իրենց մաֆիայից է, էս բժիշկներին թույլ չէին տվել վիրահատել, միայն ստուգում էին, ակնոց նշանակում, դիագնոզ դնում և այլն։ Իսկ հետո իրենց ծանոթների էին ուղարկել, որ դրանց բացառության կարգով վիրահատեն, սրանք էլ չէին արել, ասել էին կամ բոլորին, կամ ոչ մեկի։

Passion
10.09.2008, 13:30
Դե ես էլ եմ լսել աչքի լազերային վիրահատության մասին և գիտեմ որ Մալայան ակնաբուժական կենտրոնում շատ լավ անում են, իսկ ինչ վերաբերվումա լազերին որպես կոսմետիկ միջոց օգտագործելը, ապա Հայաստանում դա այնքան էլ զարգացած չէ, քանի որ նախքան այդ պրոցեսը սկսելը պետք է պարտադիր բուժզննում անցկացնեն, որը մեր մոտ չեն անում: Օրինակ հենց մի դեպք, երբ մեկին այստեղ համաձայնել էին լազերով մազահեռացում անել, որոշ ժանամակ անց գնում է Լատվիա և այնտեղ կատարում են բուժզննում և արգելում անել` ասելով որ թխամաշկ և չի կարելի:

Ֆրեյա
10.09.2008, 14:20
Գիտեմ, որ լազերով հնարավոր է ուղղել տեսողությունը, օրինակ, կարճատեսությունը, կամ հեռատեսությունը:

Բայց ավելի շատ հետաքրքիր էր կոսմետոլոգիական կիրառումը, քանի որ լսել եմ, օրինակ, լազերային մազահեռացումը չեն խորհուրդ տալիս անցնել մինչև երեխաներ ունենալը, քանի որ կարող է քաղցկեղի և այլ հիվանդությունների պատճառ դառնալ:
Կարծում եմ, ավելի շատ կենցաղային, քան գիտական տեսակետ է:
Ճիշտ եմ արդյոք՞՞՞