PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխատանքի ընդունվելու հարցազրույցներ

impression
10.09.2008, 00:39
Այստեղ եկեք քննարկենք կամ էլ գրենք, թե մեր կարծիքով ինչպես է պետք ներկայանալ հարցազրույցներին և ինչպես է պետք մեզ դրսևորել դրա ընթացքում: Կարելի է գրել սեփական կամ ուրիշների փորձից, նշել ձեր իմացած այն հանգամանքները, որոնք օգնում կամ խանգարում են հարցազրույցին պատշաճ ձևով ներկայանալ: :)

ChildOfTheSky
10.09.2008, 01:02
Խորհուրդներ (http://tanger.am/help.php?lang=arm), երևի օգտակար :think :

dvgray
10.09.2008, 02:39
Եթե մտնում ես մի ֆիրմա, որի սեփականատերը չի ընդունում գործի, ապա Հայաստանում հարցազրույցի ոնց ուզում ես ներկայացի, կարևորը որ մի ուրիշը շահագրգիռ "հարցազրույց" ունեցած լինի HR-ի /:[/ կամ դրա անալոգային բաղադրիչի հետ :

impression
10.09.2008, 09:24
Եկեք փորձենք պատկերացնել, որ փնտրում ենք աշխատանք, ուզում ենք գտնել լավ գործ, ուղարկել ենք մեր ինքնակենսագրությունները /ճիշտ ձևով ինքնակենսագրություն գրելուն կանդրադառնամ մոտ ապագայում՝ հատուկ դրան նվիրված թեմայով ;)/ և ահա, զանգահարում և ասում են, որ այսինչ օրը հրավիրված եք հարցազրույցի: Ի՞նչ անել: Նախևառաջ, մինչև հարցազրույցի հրավիրող զանգ ստանալը փորձեք հնարավորինս տեղեկություններ հավաքել այն վայրի մասին, որտեղ դիմել եք աշխատանքի ընդունման համար: Դրա համար լավ են բոլոր միջոցները՝ ծանոթներ, տեղեկություն համագործակից կազմակերպություններից, ինտերնետ: Ի դեպ, վատ տպավորություն կարող է թողնել, եթե հենց ձեզ հարցազրույցի հրավիրողին հարցնեք, թե իրենց գրասենյակը որտեղ է գտնվում: Անիմաստ է նաև հարցնել, թե "աշխատավարձն ինչքան է", քանի որ ընտրության փուլում բացառված է, որ ձեզ աշխատավարձի չափ ասեն:
Մինչ հարցազրույցի գնալը փորձեք պարզել, թե տվյալ կազմակերպությունում ինչ ոճի հագուստ է ընդունված կրել, հագնվեք համապատասխան ձևով ու գնացեք հարցազրույցի: Այսքանը՝ մինչև ինտերվյուի մտնելը հարկ եղած պատրաստությունների մասին: :)

ArmineIvanyan
10.09.2008, 10:33

Լիովին համաձայն եմ Ձեր կողմից ներկայացրած մոտեցման հետ, հատկապես այն կետերի հետ, որ պետք չէ անմիջապես խոսել աշխատավարձի չափի մասին, նախօրոք ծանոթ լինել կազմակերպության գործունեությանը......և ամենակարևորը բոլոր դեպէերի համար ` ԼԻՆԵԼ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՍԵՓԱԿԱՆ ԽՈՍՔԻ և ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՄԵՋ:

Հայկական բազմաթիվ կայքեր կան, որտեղ կարելի է գտնել թե տարբեր բնույթի աշխատանքներ, թե նման հարցերի շուրջ մեկնաբանություններ, ստորև կներկայացնեմ նմանատիպ բոլոր կայքերը.
1.http://careercenter.am/
2.http://www.cariera.am/
3.http://www.jobfinder.am/
4.http://www.tanger.am/
5.http://www.job.am/
6.http://www.big.am/
7.http://www.armhr.am/
8.http://www.bazar.am/
9.http://www.list.am/
10.http://www.ashxatanq.net/
11.http://www.careerplus.am/

GOOD LUCK!!!!:ok

Shauri
10.09.2008, 10:36
ArmineIvanyan, շատ օգտակար գրառում էր, շնորհակալ եմ :)

Հակոբ Գեւորգյան
10.09.2008, 10:42
հարցազրույցի ժամանակ ժպտացեք, եղեք ազատ, ինքնավստահ, կոկիկ հագնված, մնացածն արդեն զրույցի ժամանակ կստացվի :)

Artgeo
10.09.2008, 11:33
Իմ արև, էսքան բան որ մտածեի, երևի կկմկմայի ու ոչինչ չէի կարողանա խոսել:
Հարցազրույցի գնացել եմ լրիվ պատահական, հարցազրույցի մասին իմանալով հարցազրույցից կես =ամ առաջ: Զանգեցին, արթնացրին: Թեթևակի լվացվել եմ, նույնիսկ չեմ սափրվել: Նախորդ օրն էլ խմել էի, կարճ ասած տեսք բավականին ճմրթված էր: Որևէ բանի մասին չեմ մտածել, նույնիսկ ռեզյումս եմ մոռացել վերցնել:
Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, մի փորձեք խաղալ, մի փորձեք ձևանալ ավելի խելացի, քան իրականում կաք, սակայն ոչ էլ բութի տեղ դրեք ձեզ: Այն ինչ գիտեք վստահ ասեք, որ գիտեք: Ոչ մի դեպքում մի ստեք: Եղեք ուղիղ, պարզ ու =պտերես և մարդի կ=պտան ձեզ:
Ու ոչ մի դեպքում չմտածեք «Վայ, էս ո՞նց եմ նստած» կամ «վայ, բա էլ ի՞նչ ա հարցնելու» ու այլ նմանատիպ բաներ: Հանգիստ նստեք ու զրուցեք, ձեր դիմաց նույնպես մարդ է, անկախ պաշտոնից ու դիրքից:
Իսկ եթե ձեր այդ պարզությունն ու ուղիղությունը չգնահատվեց և ձեզ աշխատանքի չընդունեցին, ապա շնորհավորում եմ ձեզ, դուք հենց նոր ազատվեցիք թարախ շեֆ ունենալու հեռանկարից: Չընկճվե՛ք, շարունակեք =պտալ ու փնտրել և մի օր ձեզ էլ կ=պտան ու կասեն «Դուք ընդունված եք աշխատանքի :)»

impression
10.09.2008, 11:39

Արթուրին մի լսեք :D
Հեսա մի քիչ ժամանակ լինի՝ մանրամասն կգրեմ, թե հարցազրույցին ոնց է պետք ներկայանալ ու ինչպես է պետք ձեզ դրսևորել: ;)

Ariadna
10.09.2008, 11:42
Արթուրին մի լսեք :D
Հեսա մի քիչ ժամանակ լինի՝ մանրամասն կգրեմ, թե հարցազրույցին ոնց է պետք ներկայանալ ու ինչպես է պետք ձեզ դրսևորել: ;)

Արթուրին լսեք էն դեպքում, եթե ուզում եք նորմալ մարդկանց հետ աշխատել, լավ կոլեկտիվում, լավ շեֆով, իսկ եթե ստիպված եք, աշխատանք է պետք, որքան հնարավոր է շտապ, ապա զինվեք համբերությամբ և սպասեք Impression–ի հաջորդ գրառմանը :)

impression
10.09.2008, 11:51

Ջանա, եթե մարդ անթրաշ ու պախմելիայի մեջ գնա հարցազրույցի, ապա հնարավորությունը, որ իրեն կընդունեն հասնում է մինիմալի: Ուղղակի տվյալ դեպքում օգնել է Արթուրի անձնական հմայքը, մասնագիտական պատրաստվածությունը երևի թե: Բայց ամեն մարդ չի, որ Արթուրի մնան հմայիչ կարող է լինել անգամ չսափրված ու ուռած կոպերով: ;)

Cassiopeia
10.09.2008, 11:56
Անկեղծ ասած :D Արթուրը միակը չէր, էլի կային մարդիկ, բավական լավ ռեզյումեներով, աշխատանքային փորձով և այլն:): Պարզապես, ինչպես Արթուրն ասեց, մարդ պետք է իրեն չկորցնի, ժպտա ու իրեն չկեղծի: Եթե մարդ "խաղում է" ընդունելության պահին, ապա այդ "խաղը" շատ արագ կբացահայտվի: Այնպես որ... եղեք այնպիսին, ինչպիսին կաք;)

Ավելացվել է 3 րոպե անց
Հավելեմ, որ ինքս աշխատանքի ընդունվել եմ ևս նույն անձնավորության մոտ հարցազրույց անցնելով, գրեթե նույնպես անխնամ տեսքով, առանց որևէ նախապատրաստական "աշխատանքների":

impression
10.09.2008, 12:00
Անկեղծ ասած :D Արթուրը միակը չէր, էլի կային մարդիկ, բավական լավ ռեզյումեներով, աշխատանքային փորձով և այլն:): Պարզապես, ինչպես Արթուրն ասեց, մարդ պետք է իրեն չկորցնի, ժպտա ու իրեն չկեղծի: Եթե մարդ "խաղում է" ընդունելության պահին, ապա այդ "խաղը" շատ արագ կբացահայտվի: Այնպես որ... եղեք այնպիսին, ինչպիսին կաք;)

Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, ի սեր աստծո, ոչ ոք չի էլ ասում դեր խաղացեք: Բայց օրինակ կան կանոններ, որոնց հետևելը վատ չէր լինի: ;) Սա ասում եմ որպես մի քանի տարվա ստաժ ունեցող կադրերի բաժնի մասնագետ: :) Ձգված ու անբնական կեցվածքն իհարկե շատ շուտ կնկատվի ու բացասական ազդեցություն կթողնի, ես ուղղակի փորձում եմ այսպես կոչված tip-եր գրել, որոնք հիմնականում օգնում են: :)

Ariadna
10.09.2008, 12:02
Ջանա, եթե մարդ անթրաշ ու պախմելիայի մեջ գնա հարցազրույցի, ապա հնարավորությունը, որ իրեն կընդունեն հասնում է մինիմալի: Ուղղակի տվյալ դեպքում օգնել է Արթուրի անձնական հմայքը, մասնագիտական պատրաստվածությունը երևի թե: Բայց ամեն մարդ չի, որ Արթուրի մնան հմայիչ կարող է լինել անգամ չսափրված ու ուռած կոպերով: ;)

Լիլ, օրինակ ես ավելի շուտ նման մարդուն կընդունեի աշխատանքի։ Երկու տարի առաջ փոխտնօրենի հաստիքի համար մրցույթ էինք հայտարարել։ Ես էլ էի հավանողների շարքում :D Ու որ գալիս էին լուրջ դեմքերով, գալստուկով, դրանց միանգամից ավելի բացասական էինք նայում։ Արդյունքում ընդունեցինք մի տղայի, որը էլի փողկապավոր էր, բայց հույս ունեինք, որ պարզապես տպավորություն գործելու համար էր, ու պետք ա որ ավելի նորմալ լինի։ Իրոք լավ տղա էր, բավական խելացի, բայց մեկ ա, մեջը մի բան կար վանող, ոնց բացատրեմ, երիտասարդ հանրապետականի դեմք ուներ։ Էնպես որ, ճաշակի հարց է։ Հիմնականում էդ ձևիները դուր են գալիս, բայց դե ....

Հակոբ Գեւորգյան
10.09.2008, 12:02
Ջանա, եթե մարդ անթրաշ ու պախմելիայի մեջ գնա հարցազրույցի, ապա հնարավորությունը, որ իրեն կընդունեն հասնում է մինիմալի: Ուղղակի տվյալ դեպքում օգնել է Արթուրի անձնական հմայքը, մասնագիտական պատրաստվածությունը երևի թե: Բայց ամեն մարդ չի, որ Արթուրի մնան հմայիչ կարող է լինել անգամ չսափրված ու ուռած կոպերով: ;)

Ընդհանրապես համաձայն եմ Ձեր հետ, բայց ճիշտն ասած չգիտեմ թե բիզնեսի օրենքներն ինչպես են այդտեղ։ Օրինակ մեզ մոտ մարդու արտաքինը նայելով չես կարող նրան գործի չընդունել։ Նույնիսկ, երբ մի անգամ նահանգային բիզնեսի եւ պրեֆեսիոնալիզմի օրենքի համար քննություն էի հանձնում, մի այնպիսի պարադոքսալ տարբերակ կար, որ եթե այստեղ ասեմ ինձ չեք հավատա։ :)

Artgeo
10.09.2008, 12:05
Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, ի սեր աստծո, ոչ ոք չի էլ ասում դեր խաղացեք: Բայց օրինակ կան կանոններ, որոնց հետևելը վատ չէր լինի: ;) Սա ասում եմ որպես մի քանի տարվա ստաժ ունեցող կադրերի բաժնի մասնագետ: :) Ձգված ու անբնական կեցվածքն իհարկե շատ շուտ կնկատվի ու բացասական ազդեցություն կթողնի, ես ուղղակի փորձում եմ այսպես կոչված tip-եր գրել, որոնք հիմնականում օգնում են: :)
Օրինակ
Եթե մոռացել եք կտրել ձեր եղունգները, ապա գոնե չմոռանաք հետևել, որ դրանց տակը կեղտ չլինի:
Ներս մտնելուց պարտադիր բարևեք բոլորին:
Անջատե՛ք եթե ոչ հեռախոսը, ապա գոնե հեռախոսի ձայնը...

Լավ, լուրջ, մի՞թե այդքան անտակտ մարդիկ կան, որ տենց բաներ չեն ֆայմում :think

Հակոբ Գեւորգյան
10.09.2008, 12:12
Ավելացնեմ նաեւ, որ աշխատանքին չընդունվելու պես վատ բան չկա։ Բայց սրա հարցն էլ է լուծվող։ Եթե չեն ընդունում գործի, շատ ուրախ եւ հպարտ ընդունեք նրանց մերժումը, եւ ավելի լավատեսությամբ գտեք նորը։ Սա ամրացնում է ձեր կերպարը, եւ հաջորդ անգամ աշխատանքին ընդունվելու հնարավորությունն ավելի է մեծանում։ Իհարկե այս բոլորը երիտասարդների համար եմ գրում։ Կին, երեխա ունեցող մարդիկ այնպիսի գործեր կարող են անել, որոնց վրա հիմնված է ամբողջ հասարակությունը։

impression
10.09.2008, 12:13
Օրինակ
Եթե մոռացել եք կտրել ձեր եղունգները, ապա գոնե չմոռանաք հետևել, որ դրանց տակը կեղտ չլինի:
Ներս մտնելուց պարտադիր բարևեք բոլորին:
Անջատե՛ք եթե ոչ հեռախոսը, ապա գոնե հեռախոսի ձայնը...

Լավ, լուրջ, մի՞թե այդքան անտակտ մարդիկ կան, որ տենց բաներ չեն ֆայմում :think

Լի՜քը ;) մեզ մոտ մեկն եկել էր մի անգամ, ի դեպ աղջիկ, սպորտային խշխշան համազգեստով, ծամոնով, ականջներին էլ ականջակալներ, որ էդպես էլ չհանեց: :)

Հակոբ Գեւորգյան
10.09.2008, 12:19
Լի՜քը ;) մեզ մոտ մեկն եկել էր մի անգամ, ի դեպ աղջիկ, սպորտային խշխշան համազգեստով, ծամոնով, ականջներին էլ ականջակալներ, որ էդպես էլ չհանեց: :)

Իսկ դուք նրան գործի ընդունեցի՞ք, թե՞ մերժեցիք իր արտաքինի համար։ :P

impression
10.09.2008, 12:26
Իսկ դուք նրան գործի ընդունեցի՞ք, թե՞ մերժեցիք իր արտաքինի համար։ :P

Մերժեցինք, քանի որ դիմել էր մի պաշտոնի համար, որի մասին գաղափար չուներ: Մոտավորապես հետևյալ զրույցն էր.
- Դուք դիմել եք Ներուժի զարգացման պատասխանատուի պաշտոնում աշխատանքի անցնելու համար: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ աշխատանքը:
-Չեմ պատկերացնում ճիշտն ասած:
-Դե գոնե մոտավորապես, ձեր կարծիքով որո՞նք են լինելու ձեր ամենահիմնական պարտականությունները:
-Գաղափար չունեմ:
-Ինտերնետում կարող էիք նայել, թե ինչ ասել է Ներուժի զարգացման պատասխանատու:
-Եսիմ, մտքովս չանցավ:

:)

Artgeo
10.09.2008, 12:27

:D:D
Հետ եմ վերցնում խոսքերս: :ok Բայց անկեղծ ասած չեմ պատկերացնում նման մարդկանց որևէ գործի վերցնելու գործընթացը :think

Հակոբ Գեւորգյան
10.09.2008, 12:31
փաստորեն, եթե հանկարծ նրան գործի էլ ընդունեիք, այդ գործատեղը վարի կգնար :D

Այստեղից բխում է այն, որ «չգիտեմ» «ենթադրում եմ» «կարծում եմ» «պետք է որ…» նման խոսքեր չի կարելի օգտագործել հարցազրույցի ժամանակ։ :)

P.S. Թեման լավ է զարգանում… Ափսոս աչքերս էլ չեն տեսնում, հոգնեցին։ Բարի ժամանց։ :8:)

Մարիաննա
10.09.2008, 18:14
Աշխատանքի ընդունվելու համար ամեն ինչն էլ կարևոր է: Սկսած հագուստից, մաքրությունից, խոսելիքց… Օրինակ, եթե ես լինեմ գործատու ու հարցուզրույցին մասնակցածներից զտած լինեմ երկուսի, որոնցից միայն մեկին պետք է ընտրեմ, և նրանցից մեկը հարցազրույցին ներկայացել է ջինսով ու բլուզով, մյուսը ձիգ կտորից կարված կոստյումով ու կիսաշրջազգեսով, հետն էլ ձիգ քայլվածքով… Կոստյումովը հաջողության կհասնի, միանշանակ: :) Եվ սա այն դեպքում, երբ գործատուն և հարցազրույցի ներկայացածը նույն սեռի ներկայացուցիչներ են: Հակառակի մասին էլ չեմ գրում: :)

Ինչ վերաբերվում է հարցազրույցին, ապա կարծում եմ, այդ օրը գիտելիք ցույց տալու համար այնքան էլ հարմար չէ: Դա կարելի է անել փորձնական աշխատաքային ամսվա ընթացքում: Այնպես, որ մի քանի կարևոր հարցերի պատասխանելուց հետո, հարցազրույցից կարելի է թեթև անցում կատարել ուղղակի զրույցի, չմոռանալով ժամանակը պլանավորելու մասին, այսինքն՝ ժամանակը ծախսել այն բանի վրա, որի արդյունքը շատ ավելի մեծ կլինի: Կախված պահից: Եվ այս ամենի արդյունքում, եթե գործատուն է զրույցն ընդհատում ու հիշեցնում, որ ժամանակն է գնալու, ուրեմն վարդագունելու առիթ ունեք: Եթե դուք եք գործատուին հիշեցնում, որ դռան ետևում այլ սպասողներ կան, ուրեմն՝ վերջացավ: :D Սա էր այն ամնեը ինչ այս պահին ուզում էի գրել: :)

Բարեկամ
10.09.2008, 19:15
Հիշում եմ վաղուց այսպիսի բան էի կարդացել մի տեղ.
ի՞նչ հագնել հարզազրույցին.
եթե հագնվեք լավ, ապա գործատուն կմտածի, որ դու բավականաչափ ապահովված եք և առանձնապես ստիմուլ չեք ունենա առաջ գնալու համար գործը լավագույնս կատարելու :
եթե համեստ հագնվեք, ապա գործատուն կմտածի՝ ո՞վ է այս մոխրագույն առնետը, որքանո՞վ վառ ու թափով կլինեն նրա հնարավորությունները:

Ուլուանա
10.09.2008, 19:19

Այստեղից եզրակացություն. հագնվեք այնպես, որ գործատուն, ձեր հագուստին նայելով, չկարողանա գնահատել այն (թանկ կարժենա, թե էժան) և «ստիպված» ուշադրությունը կենտրոնացնի առավել էական գործոնների վրա։ :P

Բարեկամ
10.09.2008, 19:34

Կարծում եմ բանիմաց գործատուն այնուամենայնիվ կգնահատի ;)
Իսկ նշածս գործոնները պակաս էական չեն. դրանք իրենց հետևից քարշ են տալիս գործին անուղղակիորեն կամ ուղղակիորեն առնչվող գործոններ ևս:
Ու մի բան էլ. ընտրում են ոչ միայն այն հանգամանքի հիման վրա՝ թե գործը տեխնիկապես ոնց կանի, այլև թիմային աշխատանքում, ու որպես մարդ ընդհանրապես ինչպես կդրսևորվի:
Իսկ գործեր կան, որտեղ հագուստն ու արտաքին տեսքը լավ էլ էական են, չնայած գործի բնույթն ուղղակիորեն դա չի պահանջում: Օրինակ մենեջերի, հատկապես բիզնես մենեջերի իմիջը, որը ենթադրում է հաճախորդների հետ շարունակական շփում, ու անգամ եթե լեզուդ լավ է պտտվում ու լավ տեխնիկա ես բանեցնում գրավելու համար, եթե հագուստդ էն չի, մի բան էն չի լինում :nea Արտաքին հարաբերությունները արտաքին էլ պահանջում են:B
… ու ընդհանրապես, կյանքում էդ արտաքին տեսք կոչվածը լավ էլ էական ա. տրամադրում ա որովհետև:

ivy
10.09.2008, 20:19
Իմ կարծիքն էլ գրեմ։ :)

Նախ, աշխատանքի ընդունման հարցազրույցի գնալուց պետք է լավ հագնվել։ «Լավ» չի նշանակում շքեղ ու զարդարված, այլ մաքուր, կոկիկ, ոչ հին հագուստ՝ հնարավորինս գործնական, ու նաև համապատասխանաբար լինել մաքուր ու հարդարված դեմքով։ Լավ ու ճաշակով հագնված մարդն ավելի մեծ հավանակոնություն ունի դրական տպավորություն թողնել և զգացնել տալ, որ գործատուի առաջ մեկն է, ով արժանի է հարգալից վերաբերմունքի և ինչու ոչ, նաև գիտի իր արժեքը։ Նաև կարևոր է այնպիսի տեսք ունենալ, որ ոչ մի առանձնահատուկ դետալ՝ լինի դա հագուստի դետալ, օծանելիքի ուժեղ հոտ, թե զարդեղեն, աչքի չընկնի։ Ասում են՝ լավագույնս հագնված է այն մարդը, ում հանդիպելուց տասը րոպե հետո չես կարող հիշել, թե կոնկրետ ինչ կար նրա հագին։ Արտաքին տեսքը, անխոս, շատ կարևոր է այս հարցում... և ոչ միայն այս։ :)

Մյուս կարևոր գործոնն այստեղ վստահությունն է։ Դա ամենևին չի ենթադրում մեծամտություն կամ անտեղի հպարտություն։ Խոսքը հենց ինքնավստահության մաին է, որն արտահայտվում է հստակ խոսքում, հանգիստ շարժուձևում ու պահվածքում, ուղիղ հայացքում, մտածված պատասխաններում։ Արտաքին տեսքն ու վստահությունն իրար հետ, կարծում եմ, արդեն իսկ գործի կեսն են։

Հարցազրույցի գնալիս՝ լավ է միշտ վերցնել ռեզյումեն, անգամ, եթե նախապես այն ուղարկվել է գործատուին։ Ռեզյումեն էլ պիտի լավ կազմված լինի՝ համապատասխան ժամանակակից ստանդարտներին։ Ամեն կոնկրետ աշխատանքի դիմելիս աժե վերանայել այն, հանել տվյալ աշճատանքին ոչ անհրաժեշտ ինֆորմացիան, ավելի ընդգծել այդ աշխատանքին համապատասխանը։ Պիտի պատրաստ լինել տեղեկատվական ու հանագմանալից պատասախաններ տալ նախկին աշխատանքային փորձից, ուսումից, հատուկ ունակություններից, որոնք նշված են ռեզյումեում։

Մի կարևոր բան, որ կոնկրետ ես միշտ անում եմ, հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքելն է տվյալ կազմակերպության մասին մինչև աշխատանքի գնալը։ Ինտերնետը այսօր տալիս է այդ հնարավորությունը։ Ցանկացած գործատուին անչափ դուր է գալիս, երբ դու շատ բան գիտես իր կազմակերպությոան մասին, ինչը նաև գործատուին ակնահայտ է դարձում քո ընդծված հետաքրքրությունը տվյալ աշխատանքի հանդեպ։

Նաև լավ կլինի ուսումնասիրել կոնկրետ այն աշխատանքը, որի համար դիմել ես, ու կարողանալ հանարվորինս ցույց տալ հարցազրույցի ժամանակ, թե քո ունակություններն ու գիտելիքները որքան լավ են համապատասխանում այդ առաջարկվող աշխատանքին։

Մի խոսքով, հարցազրույցի գնալուց առաջ արժի լավ պատրաստվել, եթե իհարկե անպայման ուզում եք ստանալ այդ աշխատանքը։ :)

Սերխիո
10.09.2008, 21:18
էս ինչ լավ թեմա ա, երևի զուգադիպություն ա … Վաղը հարցազրույցի եմ :)

impression
10.09.2008, 21:22
էս ինչ լավ թեմա ա, երևի զուգադիպություն ա … Վաղը հարցազրույցի եմ :)

Քեզ հաջողություն եմ մաղթում, կսափրվես, կոկիկ կհագնվես: Կխոսես հնարավորինս առանց ձայնի ելևէջների մեծ տատանումների: Ռեզյումեդ հետդ վերցրու անպայման: Մի քանի բան կարդա այն կազմակերպության մասին, ուր դիմել ես: Շատ հնարավոր ա, որ քեզ հարց տան, թե ինչքան է քո գումարային սպասելիքը: Չկոտրատվես, կոնկրետ թիվ ասա, որը մոտավոր համապատախանում է աշխատավարձի քո պատկերացումներին: Դրանից ոչ ստանալիք գումարդ կպակասի, ոչ էլ կավելանա: Ուղղակի իրենց համար պարզ կլինի, թե որքանով են իրենց հնարավորությունները համընկնում քո ակնկալիքների հետ: :)
Դե եթե նեղեն, անունս տուր :D

Սերխիո
10.09.2008, 21:31
Լիլ ջան ,պատկերացում չունեմ թե ինչ ֆիրմայա , մենակ զանգել եմ, ասել են ինֆորմացիոն գործակալություն ա, ու վաղը կանչել են , ետ մի տեղն էր ,որ ետ չարաբաստիկ օտար լեզուն չէր պահանջվում ,մենակ ռուսերեն ,մեկել դիպլոմ ուզեցին …

impression
10.09.2008, 21:37

Դե ռուսերենն ու դիպլոմիդ պատճեն դնում ես թևիդ տակ ու ասված ժամից դեռ հինգ րոպե առաջ տեղ հասնում /բայց շատ շուտ չգնաս/ ;):

Սերխիո
10.09.2008, 21:38
Դե ռուսերենն ու դիպլոմիդ պատճեն դնում ես թևիդ տակ ու ասված ժամից դեռ հինգ րոպե առաջ տեղ հասնում /բայց շատ շուտ չգնաս/ ;):

բա ,ես էլ մտածում էի ,ետ ռուսերենը ուր տեղավորեմ , ասի ամոթ կլինի ,որ տոպրակի մեջ դնմ:D

Բարեկամ
11.09.2008, 03:22
Քեզ հաջողություն եմ մաղթում, կսափրվես, կոկիկ կհագնվես: Կխոսես հնարավորինս առանց ձայնի ելևէջների մեծ տատանումների: Ռեզյումեդ հետդ վերցրու անպայման: Մի քանի բան կարդա այն կազմակերպության մասին, ուր դիմել ես: Շատ հնարավոր ա, որ քեզ հարց տան, թե ինչքան է քո գումարային սպասելիքը: Չկոտրատվես, կոնկրետ թիվ ասա, որը մոտավոր համապատախանում է աշխատավարձի քո պատկերացումներին: Դրանից ոչ ստանալիք գումարդ կպակասի, ոչ էլ կավելանա: Ուղղակի իրենց համար պարզ կլինի, թե որքանով են իրենց հնարավորությունները համընկնում քո ակնկալիքների հետ: :)
Դե եթե նեղեն, անունս տուր :D

:D

Էրեխեք, բայց ես զարմացած եմ :8
փաստորեն Հայաստանում էլ ա արդեն նույն մոդելով ընթանում, ու տենց խստոտ… :think

Ավելացվել է 7 րոպե անց

Իմ կարծիքն էլ գրեմ։ :)

Նախ, աշխատանքի ընդունման հարցազրույցի գնալուց պետք է լավ հագնվել։ «Լավ» չի նշանակում շքեղ ու զարդարված, այլ մաքուր, կոկիկ, ոչ հին հագուստ՝ հնարավորինս գործնական, ու նաև համապատասխանաբար լինել մաքուր ու հարդարված դեմքով։ Լավ ու ճաշակով հագնված մարդն ավելի մեծ հավանակոնություն ունի դրական տպավորություն թողնել և զգացնել տալ, որ գործատուի առաջ մեկն է, ով արժանի է հարգալից վերաբերմունքի և ինչու ոչ, նաև գիտի իր արժեքը։ Նաև կարևոր է այնպիսի տեսք ունենալ, որ ոչ մի առանձնահատուկ դետալ՝ լինի դա հագուստի դետալ, օծանելիքի ուժեղ հոտ, թե զարդեղեն, աչքի չընկնի։ Ասում են՝ լավագույնս հագնված է այն մարդը, ում հանդիպելուց տասը րոպե հետո չես կարող հիշել, թե կոնկրետ ինչ կար նրա հագին։ Արտաքին տեսքը, անխոս, շատ կարևոր է այս հարցում... և ոչ միայն այս։ :)

Մյուս կարևոր գործոնն այստեղ վստահությունն է։ Դա ամենևին չի ենթադրում մեծամտություն կամ անտեղի հպարտություն։ Խոսքը հենց ինքնավստահության մաին է, որն արտահայտվում է հստակ խոսքում, հանգիստ շարժուձևում ու պահվածքում, ուղիղ հայացքում, մտածված պատասխաններում։ Արտաքին տեսքն ու վստահությունն իրար հետ, կարծում եմ, արդեն իսկ գործի կեսն են։

Հարցազրույցի գնալիս՝ լավ է միշտ վերցնել ռեզյումեն, անգամ, եթե նախապես այն ուղարկվել է գործատուին։ Ռեզյումեն էլ պիտի լավ կազմված լինի՝ համապատասխան ժամանակակից ստանդարտներին։ Ամեն կոնկրետ աշխատանքի դիմելիս աժե վերանայել այն, հանել տվյալ աշճատանքին ոչ անհրաժեշտ ինֆորմացիան, ավելի ընդգծել այդ աշխատանքին համապատասխանը։ Պիտի պատրաստ լինել տեղեկատվական ու հանագմանալից պատասախաններ տալ նախկին աշխատանքային փորձից, ուսումից, հատուկ ունակություններից, որոնք նշված են ռեզյումեում։

Մի կարևոր բան, որ կոնկրետ ես միշտ անում եմ, հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքելն է տվյալ կազմակերպության մասին մինչև աշխատանքի գնալը։ Ինտերնետը այսօր տալիս է այդ հնարավորությունը։ Ցանկացած գործատուին անչափ դուր է գալիս, երբ դու շատ բան գիտես իր կազմակերպությոան մասին, ինչը նաև գործատուին ակնահայտ է դարձում քո ընդծված հետաքրքրությունը տվյալ աշխատանքի հանդեպ։

Նաև լավ կլինի ուսումնասիրել կոնկրետ այն աշխատանքը, որի համար դիմել ես, ու կարողանալ հանարվորինս ցույց տալ հարցազրույցի ժամանակ, թե քո ունակություններն ու գիտելիքները որքան լավ են համապատասխանում այդ առաջարկվող աշխատանքին։

Մի խոսքով, հարցազրույցի գնալուց առաջ արժի լավ պատրաստվել, եթե իհարկե անպայման ուզում եք ստանալ այդ աշխատանքը։ :)

Ճիշտ այդպես:
Ու մի բան կավելացնեի:
Աննկատ պետք է համոզես, թե ինչի հատկապես հենց քեզ վերցնեն ոչ թե ուրիշին: Էդ առումով քեզ մի պահ կամ ինչ-որ տեղ դնում ես գործատուի տեղը :)

Economist
11.09.2008, 10:10
Հայաստանում լավ աշխատանքի անցնելու համար կամ պետք է ունենաս լավ հովանավոր, կամ լավ գիտելիքների բազա...
Ձեր նկարագրած ձևերը հաճախ չեն օգնում ու նույնիսկ խանգարում են կենտրոնանալ...
Եթե շատ ջանասիրաբար եք պատրաստվում, այսինքն եթե իմանում եք, որ ձեզ կանչել են հարցազրույցի ու մի երկու օր առաջ սկսվում եք պատրաստվել՝ ինֆորմացիա, գիտելիքների թարմացում, տեսքի թարմացում/:D/, իբր հոգեբանակն պատրաստում/ինքնաներշնչում/, ապա երբ ներկայանաք հարցազրուցի ապա շատ ձգված կլինեք և ձեզ լավ չեք դրսևորի:ok...
Եթե ինչ-որ տեղից ձեզ կանչում են հարցազրույց, կարևորը մի լարվեք ու ձեզ պահեք այնպես ինչպես միշտ:ok Միշտ հիշեք, որ եթե դուք արժանի եք որևէ աշխատանքի, ապա անպայաման կգտնենք այն...Մտածեք, որ եթե էս մի տեղը չանցա, ապա ,ի՞նչա եղել որ, մյուս տեղը կանցնեմ, չէ որ ես արժանի եմ դրան...

impression
11.09.2008, 21:21
Մեծ ուշացումով ասեմ, որ սույն թեման բացելիս նկատի ունեի լուրջ կազմակերպությունները, այլ ոչ թե մի կոմպ, ինը փայատեր ու վեց կոֆե դնող ունեցող "դուքանները": ;)

Սերխիո
11.09.2008, 21:22
էսօր գնացի ,բայց չհամաձայնվեցի , ներկայացուցչի աշխատանք առաջարկեցին

Artgeo
11.09.2008, 21:24
էսօր գնացի ,բայց չհամաձայնվեցի , ներկայացուցչի աշխատանք առաջարկեցին
Աշխատավա՞րձը

Սերխիո
11.09.2008, 21:27
բանը չհասավ դրան , տեստ կար լրացրեցի ,հետո կանչեցին խոսալու ու ներկայացրին աշխատանքը , հենց ասեց ներկայացուցչի անունը ասեցի չեմ ուզում ,ասեցին , դօ սվիդանյա :

Amaru
11.09.2008, 21:33
նոր տեսա թեման... :)
ինչ ասեմ... սկսեք խորհուրդներ տալը :} որոշ ժամանակ հետո էլ իբր ես պիտի հարցազրույցի գնամ :8 ախր էրեխու տեսք ունեմ :( եթե քսվեմ, քսված էրեխու տեսք կունենամ, նենց որ էդ չի փրկի :8
մի բան ասեք դե վայ :)

impression
11.09.2008, 21:35

էսքան ասել ենք, Ամառ :)
կարդացի՞ր ամբողջը, ոչ մի օգուտ չեղա՞վ :( փակե՛ք թեման...

Amaru
11.09.2008, 21:39
դե գիտես՝ բանն ինչն ա... ես ուզում եմ, որ հնարավորինս չափ լուրջ ընդունեն ինձ... կներեք արտահայտությանս համար՝ առաջին անգամն ա...)))

Սերխիո
11.09.2008, 21:40
դե գիտես՝ բանն ինչն ա... ես ուզում եմ, որ հնարավորինս չափ լուրջ ընդունեն ինձ... կներեք արտահայտությանս համար՝ առաջին անգամն ա...)))

ասա պատմական ավարտողին ո՞վ ա բանի տեղ դնում , այ Ամառ ջան:think

Amaru
11.09.2008, 21:42
ասա պատմական ավարտողին ո՞վ ա բանի տեղ դնում , այ Ամառ ջան:think

աչքների թայերը կհանեմ :B բայց չէ, էս ի՞նչ եմ խոսում... շեֆությանը սիրել ա պետք)))

Artgeo
11.09.2008, 21:43
բանը չհասավ դրան , տեստ կար լրացրեցի ,հետո կանչեցին խոսալու ու ներկայացրին աշխատանքը , հենց ասեց ներկայացուցչի անունը ասեցի չեմ ուզում ,ասեցին , դօ սվիդանյա :
Ներկայացուցիչը ո՞րն ա, է :think

impression
11.09.2008, 21:44
դե գիտես՝ բանն ինչն ա... ես ուզում եմ, որ հնարավորինս չափ լուրջ ընդունեն ինձ... կներեք արտահայտությանս համար՝ առաջին անգամն ա...)))

դե լավ :) փորձեմ մի քանի խորհուրդ տալ "առաջին անգամվա" համար :D
Երբ մտնես հարցազրույցի, ժպտալով բարևիր բոլորին, հարցերին պատասխանելիս նայիր աչքերին, հայացքդ մի փախցրու, երբ հրավիրեն նստելու, հարմար տեղավորվիր աթոռին, ծայրին չնստես: Ձեռքերիդ հետ աշխատիր չխաղալ, դա կմատնի հուզմունքդ: Ի դեպ, փորձիր չհուզվել, դու իրենց լավություն ես անում, թող իրենք շահագրգռված լինեն քեզ ընդունելու: ;) Ի դեպ, հենց հիմա, ինքդ քեզ համար մի ցուցա կազմիր, թե քո կարծիքով, ինչու՞ պետք է ընտրեն հենց քեզ: նշիր առավելություններդ: Ու հետո կարդա, միանգամից ինքնավստահությունդ տեղը կգա: :) Եղիր հանգիստ ու անկաշկանդ, հարցերը լսիր ուշադիր, պատասխանելիս հիշիր, որ դիմացինդ նախ և առաջ քեզ ընկալում է որպես մարդ, գործի դիր անձնական հմայքդ, դու դրանից շատ ունես: ;)

Artgeo
11.09.2008, 21:47
Ի դեպ, հենց հիմա, ինքդ քեզ համար մի ցուցա կազմիր, թե քո կարծիքով, ինչու՞ պետք է ընտրեն հենց քեզ: նշիր առավելություններդ: Ու հետո կարդա,
Հայելիի դիմաց :D:D

Amaru
11.09.2008, 21:50
դե լավ :) փորձեմ մի քանի խորհուրդ տալ "առաջին անգամվա" համար :D
Երբ մտնես հարցազրույցի, ժպտալով բարևիր բոլորին, հարցերին պատասխանելիս նայիր աչքերին, հայացքդ մի փախցրու, երբ հրավիրեն նստելու, հարմար տեղավորվիր աթոռին, ծայրին չնստես: Ձեռքերիդ հետ աշխատիր չխաղալ, դա կմատնի հուզմունքդ: Ի դեպ, փորձիր չհուզվել, դու իրենց լավություն ես անում, թող իրենք շահագրգռված լինեն քեզ ընդունելու: ;) Ի դեպ, հենց հիմա, ինքդ քեզ համար մի ցուցա կազմիր, թե քո կարծիքով, ինչու՞ պետք է ընտրեն հենց քեզ: նշիր առավելություններդ: Ու հետո կարդա, միանգամից ինքնավստահությունդ տեղը կգա: :) Եղիր հանգիստ ու անկաշկանդ, հարցերը լսիր ուշադիր, պատասխանելիս հիշիր, որ դիմացինդ նախ և առաջ քեզ ընկալում է որպես մարդ, գործի դիր անձնական հմայքդ, դու դրանից շատ ունես: ;)

մմմ... :) հա, էդ ցուցակը շատ լավ միտք էր... իսկ ուշադիր լինելը բարդ ա) ակնոց ա դնել պետք... շաաատ մերսի, Լի՛լ, գնամ ու մտածեմ, թե ինչի եմ ես էդ գործի ամենալավ թեկնածուն))

Սամվել
11.09.2008, 22:09
Բայց ինչ լավ թեմայա :love

impression
11.09.2008, 22:13
Բայց ինչ լավ թեմայա :love

շնորհակալ եմ, Սամվել ջան, ուրախ եմ, որ քեզ դուր եկավ, ով գիտե, գուցե մի օր նաև պետք գա :)

Ամառուկ, քեզ հաջողություն ;)

Ռուֆուս
11.09.2008, 22:22
Ջուն Լայնզի խորհուրդներից

Ինչ պետք է անել

Եկեք ժամանակին
Ունեցեք վայելուչ ու խնամված տեսք
Լավ պատրաստվեք
Ընդունեք հետաքրքրված ու իմացունակ տեսք
Եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք
Եղեք ազնիվ
Լսեք ուշադիր
Արտահայտվեք
Միշտ քաղաքավարի եղեք
Ժպտացեք ամեն մի առիթով
Կարողացեք մատուցել ձեզ

Ինչ չի կարելի անել

Մի ուշացեք
Մի մատնվեք խուճապի
Մի կռացեք, երբ նստած եք աթոռին
Մի ֆսֆսացրեք
Մի խոսեք քթի տակ
Մի ստեք, բայց և կամովին մի հաղորդեք ձեզ վնասող տեղեկույթը
Մի թերագնահատեք ձեզ
Մի վիճեք
Դերասանություն մի արեք

Սամվել
08.07.2011, 23:56
Բայց ինչ լավ թեմայա :love

Հետաքրքիրը էնա, որ էն ժամանակ չգիտեի էլ, թե ինչա ինձ սպասվում:

Առաջարկում եմ էս թեման սարքել կարևոր, 2 անգամ կյանքիս մեջ լուրջ ֆիրմաներում հարցազրույցի գնացի ու նախորդ օրը էս թեման կարդացի, 2-ից 2ն էլ անցա ...

ԻՆչոր բան նշանակումա դա :think

Artgeo
15.07.2011, 21:52
Ջանա, եթե մարդ անթրաշ ու պախմելիայի մեջ գնա հարցազրույցի, ապա հնարավորությունը, որ իրեն կընդունեն հասնում է մինիմալի: Ուղղակի տվյալ դեպքում օգնել է Արթուրի անձնական հմայքը, մասնագիտական պատրաստվածությունը երևի թե: Բայց ամեն մարդ չի, որ Արթուրի մնան հմայիչ կարող է լինել անգամ չսափրված ու ուռած կոպերով: ;)
Ամա՜՜՜ն հալվեցիիիիիիիիիի՜՜՜՜ :oy

Ի դեպ, հիշեցի անցած տարվա էս վախտերը... մի քիչ շուտ, հիշում եմ, մի կազմակերպություն էի գնացել հարցազրույցի, հագնվել էի ճիշտ այնպես, ինչպես դու ես ասել, կոկիկ, ԿՈՇԻԿՆԵՐՈՎ, ԿՏՈՐԻ ՇԼՎԱՐՈՎ և այլն... ինքս ինձ նայում, ներվայինանում էի: Իսկ երբ այնտեղ հանդիպեց մի... ոնց ասեմ, կլիմաքսավոր կին ու իր բարձունքից քմծիծաղով ներքևում կանգնածիս նայեց... Առնվազն ուզում էի կախվեի: Հաջորդ հարցազրույցներին արդեն էլի չեմ դավաճանել ինքս ինձ: Հագնվել եմ, ոնց դուրս գալիս ա, գնացել եմ յաբախտի:

4 տեղ եմ եղել հարցազրույցի, 1-ը վերևի հիշածս, պարզա ոչ զանգեցին ոչ էլ: Մնացած երեքում էլ գործի ընդունել են: ;) Պարզա, որ երեքից մեկը ընտրեցի ու մինչ օրս աշխատում եմ: Դեռ:

Միգուցե ես եմ թերագնահատում ինձ ու ուղարկում նենց վականսիաների, որոնք իմ հնարավորություններից ցածր են, բայց ուր կանչել են հարցազրույցի գործի ընդունել են:

Ու վոոբշե: ԱՄԵՆԱՄԵԾ խնդիրը իմ դեպքում էն ա, որ հարցազրույցի չեն կանչում: 100 տեղ ուղարկում ես, 4 տեղ կանչում են:

ivy
11.02.2023, 11:34
Թեմայի բուն հարցադրումից մի թեթև շեղվելով՝ ուզում եմ գրել մի հարցազրույցային դրվագի մասին, որը պատահեց ինձ հետ ամիսներ առաջ:
Էն, որ աշխատանքային հարցազրույցներում երբեմն ոչ ստանդարտ հարցեր են հնչում, շատերս գիտենք սեփական փորձից:
Ուզեցի դրանցից մեկի մասին գրել:

Ուրեմն էսպես:
Հարցազրույց վարողը կազմակերպության ղեկավարն էր՝ միջին տարիքի խնամված տղամարդ, սեղանի մյուս կողմում նստած էր ճիշտ հակառակ նկարագրությամբ մի էակ (դրա կոնկրետ արտահայտումը՝ ձեր երևակայությանը), որը պիտի գրի առներ իմ բոլոր պատասխանները, թե բա՝ բոլոր թեկնածուներին նույն հարցերն ենք տալիս, հետո համեմատում գրի առնված պատասխանները: Օքեյ, սատանան՝ ձեր կրեատիվության հետ:

Մի շարք հարցերից հետո, մեկ էլ էս ղեկավարը՝ թե.
- Ո՞նց եք վերաբերվում սեռական փոքրամասնություններին:
Ու առանց սպասելու պատասխանիս՝ շարունակեց ընդգծված տոնով.
- Ես գեյ եմ, պրոբլեմ ունե՞ք դրա հետ:

Ասենք՝ ի՞նչ պատասխան էր ակնկալում, եթե անգամ աշխարհի ամենահոմոֆոբ մարդը լինեի: Պիտի ասեի՞՝ հա, պրոբլեմ ունեմ դրա հետ:
Ըհն, հաստատ, եկել եմ աշխատանքի ընդունվելու:
Դե որ կենացները սկսեցին քաղցրանալ, որոշեցի հետ չմնալ․
- Ես էլ բի եմ, իսկ Դուք պրոբլեմ ունե՞ք դրա հետ։

Շեֆի տրամադրությունն ակնհայտորեն բարձրացավ․
- Օ՜հ, ԼԳԲՏՔ-ում Բ-ն շատ հետաքրքիր կատեգորիա է։
Ու էստեղ ես առաջին անգամ հստակ գիտակցեցի, որ ինձ ԼԳԲՏՔ-ի մաս երբևէ չեմ զգացել։ Նույնիսկ սեռական փոքրամասնությունների մասին իր առաջին հարցը լսելիս՝ մտքովս էլ չանցավ, որ դա կարող է ինձ էլ վերաբերվել։
Բայց էս մարդն արդեն լրիվ ոգևորվել էր և հարցեր էր տալիս, թե ինչ կապի մեջ եմ համայնքի հետ, ինչ միջոցառումների և շարժումների եմ մասնակցել։
Ոչ մի, նիքս, նադա։ Ոչ էլ երբևէ կապ եմ ունեցել։ ԼԳԲՏՔ-ի մասին նեթֆլիքսի դոկումենտար թողարկումները հաշի՞վ են։

Հարցազրույցի էսպիսի շրջադարձն ինձ մոտ տարօրինակ նստվածք թողեց, ու հաջորդ օրը դիմումս հետ վերցրեցի։
Արժե՞ր որ էսպիսի անձնական խոսակցություն բացել աշխատանքային հարցազրույցի ժամանակ, եսիմ :think

StrangeLittleGirl
11.02.2023, 12:56
Էս թեման կարդացի, ու ինչ հետաքրքիր ա աշխատանքի ընդունելության հարցազրույցի մասին մոտեցումները, այսինքն՝ դիմորդն ինչ պիտի անի, որ ընդունվի։ Տարիների ընթացքում իմ մոտեցումը շատ ա փոխվել աշխատանքի ընդունման հարցազրույցների մասին։ Այսինքն, ընտրությունը երկկողմանի ա, ոչ միայն գործատուն ա ինձ ընտրում, այլև ես իրեն։ Դրա համար հագնում եմ էն, ինչ կհագնեի, եթե աշխատանքային նորմալ օր լիներ, հարցերին պատասխանում եմ մաքսիմալ անկեղծ, դեռ մի տոննա հարց էլ ես եմ տալիս։

Վիշապ
11.02.2023, 23:40
...
Մի շարք հարցերից հետո, մեկ էլ էս ղեկավարը՝ թե.
- Ո՞նց եք վերաբերվում սեռական փոքրամասնություններին:
Ու առանց սպասելու պատասխանիս՝ շարունակեց ընդգծված տոնով.
- Ես գեյ եմ, պրոբլեմ ունե՞ք դրա հետ:
...

Ես զարմացած եմ «ձեր եվրոպաների» քարանձավային մակարդակից, նման հրահրող հարցերով Նահանգերում կարելի է իրավական խնդիրներ ունենալ, կամ էլ կորցնել բիզնեսն ու հեղինակությունը։ Կարելի էր նույն կերպ քաղաքական, կրոնական, կամ այլ հայացքներից ու վերաբերմունքից հարցնել, ասենք ես մորմոն եմ` պրոբլեմ ունե՞ք, ես սոցիալ–դեմոկրատ եմ` պրոբլեմ ունե՞ք։ Եթե նման հարցեր է տալիս, ինքը արդեն պրոբլեմ ունի։

One_Way_Ticket
12.02.2023, 00:25
նման հրահրող հարցերով Նահանգերում կարելի է իրավական խնդիրներ ունենալ, կամ էլ կորցնել բիզնեսն ու հեղինակությունը
Հեղինակությունը մի կողմ, ի՞նչ տիպի իրավական խնդիրներ կարելի է ունենալ։ Հատկապես ինչու՞մն է խախտումը կայանում։

StrangeLittleGirl
12.02.2023, 02:18
Ես զարմացած եմ «ձեր եվրոպաների» քարանձավային մակարդակից, նման հրահրող հարցերով Նահանգերում կարելի է իրավական խնդիրներ ունենալ, կամ էլ կորցնել բիզնեսն ու հեղինակությունը։ Կարելի էր նույն կերպ քաղաքական, կրոնական, կամ այլ հայացքներից ու վերաբերմունքից հարցնել, ասենք ես մորմոն եմ` պրոբլեմ ունե՞ք, ես սոցիալ–դեմոկրատ եմ` պրոբլեմ ունե՞ք։ Եթե նման հարցեր է տալիս, ինքը արդեն պրոբլեմ ունի։
Չգիտեմ Գերմանիայում ոնց, բայց Դանիայում էլ սա լուրջ խնդիր կլիներ (չնայած կարծում եմ Գերմանիայում էլ, եթե Այվին որոշեր ընթացք տալ)։

Հեղինակությունը մի կողմ, ի՞նչ տիպի իրավական խնդիրներ կարելի է ունենալ։ Հատկապես ինչու՞մն է խախտումը կայանում։
Ըստ օրենքի, գոնե Դանիայում, արգելված ա աշխատանքի հետ անմիջապես կապ չունեցող անձնական հարցեր տալը։ Իհարկե, դա չի նշանակում, որ ընդհանրապես չեն տալիս, մանավանդ երբ «քիմիան» տեղն ա, բայց սովորաբար շատ անմեղ հարցեր են (ասենք, հոբբիներ), որոնց համար դժվար մեկն իրանց դատարան քարշ տա, ու սովորաբար լուրջ ընկերությունները մեկ ա չեն էլ գնում դրան։ Ես լիքը հարցազրույցների եմ գնացել Դանիայում (ի դեպ, մեկն էլ Գերմանիայում), ու ոչ մեկի ժամանակ ոչ մի անձնական հարց չի տրվել գործի հետ կապ չունեցող։ Իսկ կապ ունեցող հարցերից են՝ եթե էս գործը առաջարկենք, կտեղափոխվե՞ս էս քաղաք։ Կամ էլ օրինակ բազմազանությամբ զբաղվող մի ընկերությունում էլ հարցրել են բազմազանության մասին վերաբերմունքիս մասին, թե արդյոք ինքս խտրական վերաբերմունքի արժանանալու փորձ ունեմ և այլն։ Հարցերը տրվել են բավական կոռեկտ ձևով։ Ուրիշ կոնտեքստում սա ներվայնացնող կլիներ, բայց երբ ընկերության անվան մեջ էլ «բազմազան» բառը կա, ու իրանց պրոդուկտը բազմազանության հետ ա կապված, բնականաբար, տեղին են սենց հարցերը։

Վիշապ
12.02.2023, 10:52
Հեղինակությունը մի կողմ, ի՞նչ տիպի իրավական խնդիրներ կարելի է ունենալ։ Հատկապես ինչու՞մն է խախտումը կայանում։

Նահանգներում սեռական, կամ այլ անձնական բնույթի թեմաներով ցանկացած անբարյացկամ վարքագիծ ու հարց կարող է ոտնձգություն (https://www.eeoc.gov/harassment) համարվել, ու պատժվել ֆեդերալ օրենքներով։ Տվյալ պարագայում «Ո՞նց եք վերաբերվում սեռական փոքրամասնություններին։ Ես գեյ եմ, պրոբլեմ ունե՞ք դրա հետ» հարցը հրահրող ու գործի հետ կապ չունեցող հարց է, որով ապրիորի կասկածի տակ է դրվում դիմորդի բարի համբավը, այսինքն մարդը կասկածում է, որ դիմորդը կարող է օրինակ հոմոֆոբ լինել։ Ասենք նույն կերպ կարելի է հարցնել դուք ռասի՞ստ եք, իսկ կարող ա՞ պեդոֆիլ եք։ Նման հարցերը ինքնին վիրավորական են, սխալ ու ոչ պրոֆեսիոնալ։ Հանգիստ կարելի էր բողոքել ու տեղը դնել ակնհայտ ապուշին։

ivy
12.02.2023, 12:22
Նոր նայեցի էստեղ հարցազրույցուների ժամանակ անթույլատրելի թեմաների շարքը։

Եթե հարցը հնչեր՝ «Պատկանո՞ւմ եք արդյոք սեռական փոքրամասնությունների», սա կլիներ անթույլատրելի։ Որովհետև ենթադրվում է, որ կարող ես աշխատանք ստանալ-չստանալ՝ կախված քո սեռական կողմնորոշումից։ Սա կլիներ ակնհայտ դիսկրիմինացիա։ Կարող ես գործատուին պատասխանատվության ենթարկել։

Հարցը՝ «Ո՞նց եք վերաբերվում սեռական փոքրամասնություններին» թույլատրելի էր՝ հատկապես, եթե հաշվի առնես, որ խոսքը կոնսուլտացիոն աշխատանքի մասին է և տարբեր խմբերի մարդկանց հետ գործ ունես։ Ու հարցը չէր վերաբերվում իմ անձնական սեռական կողմնորոշմանը։

Դրան հաջորդող հարցը՝ «Ես գեյ եմ, պրոբլեմ ունե՞ք դրա հետ», բխում է նախորդից, պրովոկատիվ է, անդուր ու անտակտ, ոտնահարում է էթիկայի սահմանները, բայց օրենքի տեսանկյունից խնդիր չկա։ Նորից՝ հարցը չէր վերաբերվում իմ անձնական սեռական կողմնորոշմանը։

Բայց պարզ էր, որ էդպիսի մարդու մոտ աշխատել չէի ուզենա, ու դիմումս հետ վերցեցի։ Էդքանը։

One_Way_Ticket
12.02.2023, 16:01
Նահանգներում սեռական, կամ այլ անձնական բնույթի թեմաներով ցանկացած անբարյացկամ վարքագիծ ու հարց կարող է ոտնձգություն (https://www.eeoc.gov/harassment) համարվել, ու պատժվել ֆեդերալ օրենքներով։ Տվյալ պարագայում «Ո՞նց եք վերաբերվում սեռական փոքրամասնություններին։ Ես գեյ եմ, պրոբլեմ ունե՞ք դրա հետ» հարցը հրահրող ու գործի հետ կապ չունեցող հարց է, որով ապրիորի կասկածի տակ է դրվում դիմորդի բարի համբավը, այսինքն մարդը կասկածում է, որ դիմորդը կարող է օրինակ հոմոֆոբ լինել։ Ասենք նույն կերպ կարելի է հարցնել դուք ռասի՞ստ եք, իսկ կարող ա՞ պեդոֆիլ եք։ Նման հարցերը ինքնին վիրավորական են, սխալ ու ոչ պրոֆեսիոնալ։ Հանգիստ կարելի էր բողոքել ու տեղը դնել ակնհայտ ապուշին։
Խիստ կասկածում եմ, որ այդ մի հարցը բավարար է ոտնձգություն որակվելու համար։ Հենց քո բերած հղումում ասվում է․

Petty slights, annoyances, and isolated incidents (unless extremely serious) will not rise to the level of illegality.
Ընդամենը անտակտ հարց է։ Ինչպես StrangeLittleGirl-ը նշեց, ոչ միայն գործատուն է աշխատող ընտրում, այլ նաև հակառակը։ Այն, որ նման հարցերով կարելի է պոտենցիալ լավ աշխատող կորցնել, արդեն բավարար պատիժ է գործատուի համար, էլ ինչ մի բողոքել։ Ինձ թվում է՝ դու էլ ես դա հասկանում, պարզապես "քարանձավային Եվրոպաներին" կպնելու առիթ էր ;)

Վիշապ
12.02.2023, 20:29
Խիստ կասկածում եմ, որ այդ մի հարցը բավարար է ոտնձգություն որակվելու համար։ Հենց քո բերած հղումում ասվում է․

Ընդամենը անտակտ հարց է։ Ինչպես StrangeLittleGirl-ը նշեց, ոչ միայն գործատուն է աշխատող ընտրում, այլ նաև հակառակը։ Այն, որ նման հարցերով կարելի է պոտենցիալ լավ աշխատող կորցնել, արդեն բավարար պատիժ է գործատուի համար, էլ ինչ մի բողոքել։ Ինձ թվում է՝ դու էլ ես դա հասկանում, պարզապես "քարանձավային Եվրոպաներին" կպնելու առիթ էր ;)

Եթե պարզվի, որ բոլոր դիմորդներին է նման անտակտ վերաբերմունք ցույց տալիս, առնվազն թեմա է, որ կամ հրապարակավ ներողություն խնդրի, կամ գործից ռադ անեն։ Code of conduct կա, նորմեր կան վերջապես։ Հա, եթե բոլոր մարդիկ խեղճ ու հանդուրժող լինեն, նմաններն էլ երկար կգոյատևեն ու կինքնահաստատվեն բնականաբար։

One_Way_Ticket
12.02.2023, 23:54

Գուցե իմ համար դա ցավոտ թեմա չէ, դրա համար չեմ հասկանում, թե ինչ կա էդտեղ բողոքելու, ու ինչումն է խեղճ լինելը կայանում։ Դժվարանում եմ ասել, թե ինչ կպատասխանեի այդ հարցին, հնարավոր տարբերակներ․
- Ոչ, չունեմ։
- Օրինակ ի՞նչ խնդիր։
- Ոչ, չունեմ, իսկ ինչու՞ եք հարցնում։
Ամեն դեպքում, մտքումս մինուսիկ կդնեմ, որ այդ մարդու հետ չէի ուզի աշխատել, ու առանց ավելորդ դրամաների կանցնեմ առաջ։

Վիշապ
13.02.2023, 00:50

Իսկ եթե ձեռնարկության տնօրենը լինես ու մենեջերիդ վարքագծի պատճառով բարձր որակավորում ունեցող պոտենցիալ աշխատողներ կորցնես, էլի մինուսիկ կդնես, կանցնես առա՞ջ։ Իսկ եթե ասենք մի 10 ինտերվյու անցնես ու բոլորում քեզ նույն հարցը տան, տենց մինուսիկներ դնելով կանցես առա՞ջ։
«Հետս պրոբլեմ ունե՞ս», կամ «էսինչ բանի հետ պրոբլեմ ունե՞ս» հարցի ձևը քեզ դուր է՞ գալիս անկախ ենթատեքստից։
Չմո երկրներում ինտերվյուների ժամանակ լիքը անկապ անձնական հարցեր կտան` սկած ամուսնական վիճակից, վերջացրած հղիության պլանավորումները, կամ բանակ գնալ չգնալը, ես գիտեմ, որ լիքը մարդ օքեյ ա սենց հարցերի նկատմամբ, անձամբ ես օքեյ չեմ։ Ու ինձ ծիծաղելի կլինի, եթե փորձես ասել, որ սենց վերաբերմունքը զարգացած երկրի համար նորմալ ա, մի հատ պուճուրիկ մինուսիկ կդնեմ, կանցնեմ առաջ ։Ճ

One_Way_Ticket
13.02.2023, 01:28

Եթե ես ձեռնարկության տնօրենը լինեմ, երևի ինչ-որ ընդհանուր պլան կմշակեմ հարցազրույցների վերաբերյալ։ Չգիտեմ ինչ պլան, բայց այն պիտի խնդիրների շատ ավելի լայն շրջանակ լուծի։ Բացի անտակտ հարցեր տալուց, հարցազրույց վարողը կարող է փորձել իր խծբ-ներին առաջ բրթել, և այլն։
Եթե ինձ տասը տեղ նույն հարցը տան, նշանակում է՝ հարցը գործատուի համար ակտուալ է։ Եթե չեն ուզում հղիություն պլանավորող կանանց կամ շուտով բանակ գնացող տղաներին գործի ընդունել, ապա նման հարցեր տալը արգելելը սիմպտոմների քողարկում է, ոչ թե խնդրի լուծում։ Ես էությամբ կապիտալիստ եմ, և գործատուի ու աշխատողի հարաբերությունները հակված եմ դիտարկել շուկայական հարաբերությունների տեսանկյունից։ Ինքս տասը տարի է՝ կոնտրակտով եմ աշխատում։ Պայմանագրի մեջ գրած է՝ ում դուրը չի գալիս, առանց պատճառի կարող է երկու օր առաջ տեղեկացնելով դադարեցնել հարաբերությունները։ Փոխարենը հարկեր վճարելու առումով շատ ավելի լավ դիրքում եմ, քան պետության հովանու տակ գտնվող աշխատողները։

Վիշապ
13.02.2023, 01:41

Էս թեմայով էլի ենք խոսել, Նահանգները աշխարհի ամենակապիտալիստական երկրներից է, բայց նաև ամենախիստ code of conduct and ethics ու հակադիսկրիմինացիոն օրենքներ ունեցող երկրներից, որտեղ աշխատանքային հարաբերությունների նորմերն ու պլանները վաղուց մշակված ու հաստատված են ֆեդերալ ու լոկալ օրենքներով։ Հակառակը, նման հարցեր տալը արդեն անառողջ մթնոլորտի սիմպտոմ է, իսկ անառողջ մթնոլորտում աշխատողները բիզնեսի վրա կենտրոնանալու տեղը զբաղված են իրար գեյ լինել չլինելը քննարկելով։

One_Way_Ticket
13.02.2023, 01:53

Ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ տասը տեղ Այվիի նշած հարցը տան, դրա համար քո բերած օրինակն օգտագործեմ։ Ասենք՝ արգելված է հարցնել կնոջը պլանավորվող հղիության մասին։ Չեն հարցնում, ընդունում են, մի տարի անց աշխատողն իրենց տեղեկացնում է դեկրետ գնալու պլանների մասին, արդյունքում քիթ-մռութ վերաբերմունք, աշխատավարձը չեն բարձրացնում, կոլլեգային ավելի շատ են "սիրում", և այլն։ Արդյո՞ք իրեն հարգող կնոջը հաճելի է նման մթնոլորտում աշխատել։ Ավելի լավ չէ՞ր լինի, որ հարցնեին, ինքն էլ մինուսիկ դներ ու ուրիշ տեղ գործի ընդունվեր։

Վիշապ
13.02.2023, 02:04

Նահանգներում կարող ես դատվել հղիության համար քիթ–մռութ վերաբերմունք ցույց տալու համար, ու խելքը գլխին կազմակերպությունում բացառվում է նման վերաբերմունքը։ Եթե նման բան լինի ու պարզվի, լուրջ հետևանքներ են սպառնում։ Ասածդ վերաբերում է «քարանձավային» երկրներին ու հասարակություններին։ Կարճ պատասխան` ոչ, ավելի լավ չէր լինի։

One_Way_Ticket
13.02.2023, 02:16

Իսկ դեպքեր եղե՞լ են, թե՞ զուտ հիպոթետիկ ես դատում։ Եթե եղել են, մի քիչ ավելի մանրամասն կպատմե՞ս, կամ հղում կտա՞ս։ Պարզապես չեմ պատկերացնում, թե ոնց կարելի է քիթ-մռութ վերաբերմունքի համար դատի տալ։ Չեմ ուզում, չեմ ժպտում, պարտավոր ե՞մ։ Կոլլեգային ժպտում եմ, որովհետև ուզում եմ, չի կարելի՞։

Վիշապ
13.02.2023, 02:41

Չգիտեմ ինչու ես բառացի ընկալում, նամռոտ ռոժի մասին չի խոսքը, այլ հղիության հետ կապված կոնկրետ խտրականության։ Ինչն է խտրական վերաբերմունք համարվում, կարելի է էստեղ (https://www.workplacefairness.org/pregnancy-discrimination) նայել։ Ինչ դեպքեր են եղել, կարող ես ման գալ (https://www.google.com/search?q=pregnancy+discrimination+cases): Եթե մենակ թթված դեմքի մասին ենք խոսում, ապա հիմար մարդկանց դեմքը ինչից ասես կարող է թթվել, պարտադիր չի որ աշխատողի հղիություից լինի, ու թթու դրած դեմքը հազիվ թե կարելի է աշխատանքային պայմանագրի մեջ ներառել, դու էդ ո՞նց ես պատկերացնում ։Ճ

One_Way_Ticket
13.02.2023, 02:51

Ես հենց էդ է, որ չեմ պատկերացնում, դրա համար էլ առաջարկում եմ թույլ տալ գործատուին դեռ հարցազրույցի ժամանակ ցույց տալ իր իրական դեմքը։

Վիշապ
13.02.2023, 03:31
Ես հենց էդ է, որ չեմ պատկերացնում, դրա համար էլ առաջարկում եմ թույլ տալ գործատուին դեռ հարցազրույցի ժամանակ ցույց տալ իր իրական դեմքը։

Դու առաջարկում ես սրիկաներին պռախոդ տալ, կամ անցնել ֆեոդալական կարգերի։ Դրա միջով մարդկությունն անցել է արդեն, իմաստը ո՞րն է հետ գնալու։

One_Way_Ticket
13.02.2023, 04:08
Դու առաջարկում ես սրիկաներին պռախոդ տալ, կամ անցնել ֆեոդալական կարգերի։ Դրա միջով մարդկությունն անցել է արդեն, իմաստը ո՞րն է հետ գնալու։
Սրիկաներին պռախոդ տալը չհասկացա։ Ֆեոդալիզմի պահով, դա այն էր, երբ գլխավոր ռեսուրսը հողն էր, և այլն ֆեոդալների ձեռքում էր։ Հա, եթե տենց ինչ-որ գլխավոր ռեսուրս էլի ինչ-որ մարդկանց ձեռքը տաս, էլի մնացածներին շահագործելու են, մարդկանց հոգեբանությունը մի քանի դարում չի փոխվել, չեմ վիճում։ Բայց ոնց որ նման նախադրյալներ չկան։ Էսօր ուղեղը շատ ավելի կարևոր ռեսուրս է։ Հող մշակել չէ, որ եթե համաձայն չես առաջարկվող նվաստացուցիչ պայմաններին, գնա սովից մեռի, լիքը համաձայններ կան։

Վիշապ
13.02.2023, 06:04

"Թույլ տալ գործատուին դեռ հարցազրույցի ժամանակ ցույց տալ իր իրական դեմքը", հասկանում եմ առանց ընդհանուր նորմերի ու կանոնակարգի գործատուն ինքն է որոշում աշխատանքի ընդունելու ու աշխատելու պայմանները, հարցերը և այլն, այսինքն կարող է պայման դնել խոսքի չհղիանալ երկու տարվա ընթացքում, ինչը պռախոդ է սրիկաներին ինքնադրսևորվելու, «բեսպրեձել», ֆեոդալական կարգեր։ Կամ մենեջերը որոշում է մարդկանց քննել ու ընդունել ըստ իրենց գեյերի նկատմամբ վերաբերմունքի, նախահարձակ հարրցեր տալով, էլի «բեսպրեձել» ա, հարգանքի բացակայություն։ Ֆեոդալիզմը հողի հետ մի ասոցացրու, այլ տեր ու ծառա հարաբերությունների ու ճորտատիրության հետ, որտեղ աշխատողների իրավունքները սահմանափակ են ու որոշվում են տիրոջ բարյացակամությամբ։
Ժամանակակից ստանդարտներով մարդու իրավունքները ավելի բարձր արժեք են, քան փողը ու դեպքերի մեծամասնությունում մարդու իրավունքները ոտնահարելիս բիզնեսը ոչ թե շահում է, այլ տուժում։ Պետությունը ինչու՞ է սահմանում նվազագույն աշխատավարձ, աշխատաժամերի քանակ, արտաժամյաի վարձատրություն պայմանագրայինների համար և այլն։ Հեծանիվ ե՞նք նորից հորինում։ Ինձ համար աբսուրդ ա ինտերվյուի ժամանակ մենեջերի գեյությունն ու դրան նկատմամբ դիմորդի վերաբերմունքը քննարկելը, ու ես հիմա լուրջ զարմացած եմ, որ պիտի բացատրեմ, թե խի ա դա աբսուրդ։ Իմ կարծիքով կրկնվում ենք (https://www.akumb.am/showthread.php/64741-%D4%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D6%87-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%87-%D5%B0%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D6%84/page6)։

StrangeLittleGirl
13.02.2023, 10:33
«Ընկերության իրական դեմքի պահով». ընդհանրապես, 21-րդ դարում առնվազն արևմտյան աշխարհում աբսուրդ ա, որ կարա գործատուն վախենա մեկին գործի ընդունի դեկրետ գնալու վտանգից ելնելով։ Դա կարար լիներ հիսուն տարի առաջ։ Բայց հիմա դեկրետ գնալը, ընդ որում ոչ միայն կին, այլև տղամարդ աշխատողի դեպքում էնքան նորմալ, սովորական բան ա բիզնեսի կյանքում, որ ոչ մեկ էլ քիթումռութ չի անում։ Ավելին՝ ունենալով ստատիստիկ տվյալներ, որ դեկրետից հետ էկող կինը կամ տղամարդը հաճախ ուրիշ գործի ա անցնում, հաճախ աշխատավարձը բարձրացնում են հենց դեկրետի գնացած ժամանակ։ Այսինքն, էդ բոլոր խիստ նորմերն ու օրենքները բերել են նրան, որ դեկրետը դարձել ա աշխատանքի լրիվ նորմալ մաս, ու ոչ մի գործատու հուշտ չի լինում ու ինքն իրա ռիսկերը հաշվարկում ա նաև հնարավոր դեկրետը նկատի ունենալով։

One_Way_Ticket
13.02.2023, 14:43
Պետությունը ինչու՞ է սահմանում նվազագույն աշխատավարձ, աշխատաժամերի քանակ, արտաժամյաի վարձատրություն պայմանագրայինների համար և այլն։ Հեծանիվ ե՞նք նորից հորինում։ Ինձ համար աբսուրդ ա ինտերվյուի ժամանակ մենեջերի գեյությունն ու դրան նկատմամբ դիմորդի վերաբերմունքը քննարկելը, ու ես հիմա լուրջ զարմացած եմ, որ պիտի բացատրեմ, թե խի ա դա աբսուրդ։
Արի քեզ մի քիչ ավելի շատ զարմացնեմ։ Շվեդիայում, օրինակ, նվազագույն աշխատավարձ չկա։ Ու դրանից ֆեոդալական կարգերը չեն վերադարձել, չատլանները պացակների գլխին չեն նստել։ Իսկ քարանձավային երկրներում կա, բայց փաստացի լիքը խախտվում է, որովհետև տնտեսության օրենքները մի քիչ այլ կերպ են գործում։ Հա, որոշակի պետական միջամտություն անհրաժեշտ է աշխատանքային պրոցեսին, բայց օրենքով անտակտ հարցեր տալը արգելելը արդեն շատ հեռու է գնում։

«Ընկերության իրական դեմքի պահով». ընդհանրապես, 21-րդ դարում առնվազն արևմտյան աշխարհում աբսուրդ ա, որ կարա գործատուն վախենա մեկին գործի ընդունի դեկրետ գնալու վտանգից ելնելով։ Դա կարար լիներ հիսուն տարի առաջ։ Բայց հիմա դեկրետ գնալը, ընդ որում ոչ միայն կին, այլև տղամարդ աշխատողի դեպքում էնքան նորմալ, սովորական բան ա բիզնեսի կյանքում, որ ոչ մեկ էլ քիթումռութ չի անում։
Առավել ևս պատճառ չեմ տեսնում հարցազրույցի ժամանակ նման հարցից հետո ինչ-որ օրգաններին բողոքելը, եթե կարելի է շատ ավելի պարզ․
- Հղիություն պլանավորու՞մ եք։
- Ձեր գործը չէ։

enna
13.02.2023, 17:34
«Ընկերության իրական դեմքի պահով». ընդհանրապես, 21-րդ դարում առնվազն արևմտյան աշխարհում աբսուրդ ա, որ կարա գործատուն վախենա մեկին գործի ընդունի դեկրետ գնալու վտանգից ելնելով։ Դա կարար լիներ հիսուն տարի առաջ։ Բայց հիմա դեկրետ գնալը, ընդ որում ոչ միայն կին, այլև տղամարդ աշխատողի դեպքում էնքան նորմալ, սովորական բան ա բիզնեսի կյանքում, որ ոչ մեկ էլ քիթումռութ չի անում։ Ավելին՝ ունենալով ստատիստիկ տվյալներ, որ դեկրետից հետ էկող կինը կամ տղամարդը հաճախ ուրիշ գործի ա անցնում, հաճախ աշխատավարձը բարձրացնում են հենց դեկրետի գնացած ժամանակ։ Այսինքն, էդ բոլոր խիստ նորմերն ու օրենքները բերել են նրան, որ դեկրետը դարձել ա աշխատանքի լրիվ նորմալ մաս, ու ոչ մի գործատու հուշտ չի լինում ու ինքն իրա ռիսկերը հաշվարկում ա նաև հնարավոր դեկրետը նկատի ունենալով։

Նենց հաճելի ա կարդացվում, ցավոք Հայաստանում սենց չի ու շատ հեռու ա սենց դառնալուց։ Հոր համար հինգ օր դեկրետ կա, օրենքը ընդունվել ա վերջին տարիներին։ Կարծեմ հայրը կարա նաև որպես խնամակալ ինքը գնա չվճարովի արձակուրսդ, բայց իհարկե նման դեպքեր չկան, գործատուին բացատրելը անհնար գործ ա ու երեխա ունենալ-պահելը շարունակում ա լինել բացառապես կնոջ պարտավորությունը։ Շատ կուզեի տարբերակ լիներ առաջին մի քանի ամիսը ես գնայի արձակուրդ, հետո մի երեք ամիս էլ հայրը, հետո արդեն կկարողանայինք մանկապարտեզ տանել։
Հայաստանում շատ քիչ կազմակերպություն կարանք գտնենք, որ կնոջ տարիքին կամ հղիանալու հեռանկարներին չի նայում գործի ընդունվելիս։ Գործի ընդունվելուց հետո էլ ավելի բարձր պաշտոններ կանանց խուսափում են տալ, հենց նույն պատճառներով, որ կինը կարա հանկարծ հասանելի չլինի, տարվի ընտանիքով, իսկ տղամարդու դեպքում տենց մտավախություն չկա։
Մի քիչ հեռանում ա թեմայից ու գենդերային դերերի մասին ստացվում գրածս, բայց կանանց պարագայում շատ ավելի մեծ ջանք ու զոհողություն ա պահանջվում կարիերայում կայուն աճ ունենալու համար։

Վիշապ
13.02.2023, 20:45
Արի քեզ մի քիչ ավելի շատ զարմացնեմ։ Շվեդիայում, օրինակ, նվազագույն աշխատավարձ չկա։ Ու դրանից ֆեոդալական կարգերը չեն վերադարձել, չատլանները պացակների գլխին չեն նստել։ Իսկ քարանձավային երկրներում կա, բայց փաստացի լիքը խախտվում է, որովհետև տնտեսության օրենքները մի քիչ այլ կերպ են գործում։ Հա, որոշակի պետական միջամտություն անհրաժեշտ է աշխատանքային պրոցեսին, բայց օրենքով անտակտ հարցեր տալը արգելելը արդեն շատ հեռու է գնում։

Առավել ևս պատճառ չեմ տեսնում հարցազրույցի ժամանակ նման հարցից հետո ինչ-որ օրգաններին բողոքելը, եթե կարելի է շատ ավելի պարզ․
- Հղիություն պլանավորու՞մ եք։
- Ձեր գործը չէ։

Ապեր, շվեդների քաղաքակիրթ լինելուց չի բխում, որ դուռակ երկրների կարգերն ու օրենքները անիմաստ են, դրանք մի քիչ օգնում են, որ իրենց մի քիչ բարձր դիրքում երևակայող մենեջերները դիմորդներին որպես անասունի չվերաբերվեն, ու բողոքելն էլ օգնում է, որ անասունիզմը երկրում պակասի ու մի քիչ զարգացման հույսեր առաջանան, դա ընդհանուր: Իսկ բիզնեսի ու հեղինակության շահերից ելնելով, խելքը գլխին կազմակերպությունները վարվելաձևի նորմեր (code of conduct) են ընդունում, ռեգուլյար ներքին թրեյնինգներ են անցկացնում, որ աշխատանքային մթնոլորտը լինի էֆեկտիվ ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված` գոմի փոխարեն, որ ապուշ կոնֆլիկտների փոխարեն ժամանակն ու ռեսուրսները ծախսեն օգտակար գործերի վրա։
Հարցազրույցի ժամանակ սեռական կողմնորոշման, կամ հղիության մասին բազարները գոմի մակարդակից չեն տարբերվում, ինձ համար ոչ մի տարբերություն չկա ասենք գեյ մենեջերի կողմից «գեյերի հետ պրոբլեմ ունե՞ս» հարցի ու ասենք` «առնանդամս 25սմ ա, պրոբլեմ ունե՞ս» հարցի միջև։ Առհասարակ թերզարգացած մարդկանց պիտի բարձր դիրք ու պաշտոն ու իշխանություն չտրվի, էսօրվա աշխարհի անասունությունների մեծ մասը էդ պատճառով են։

StrangeLittleGirl
13.02.2023, 22:26
Նենց հաճելի ա կարդացվում, ցավոք Հայաստանում սենց չի ու շատ հեռու ա սենց դառնալուց։ Հոր համար հինգ օր դեկրետ կա, օրենքը ընդունվել ա վերջին տարիներին։ Կարծեմ հայրը կարա նաև որպես խնամակալ ինքը գնա չվճարովի արձակուրսդ, բայց իհարկե նման դեպքեր չկան, գործատուին բացատրելը անհնար գործ ա ու երեխա ունենալ-պահելը շարունակում ա լինել բացառապես կնոջ պարտավորությունը։ Շատ կուզեի տարբերակ լիներ առաջին մի քանի ամիսը ես գնայի արձակուրդ, հետո մի երեք ամիս էլ հայրը, հետո արդեն կկարողանայինք մանկապարտեզ տանել։
Հայաստանում շատ քիչ կազմակերպություն կարանք գտնենք, որ կնոջ տարիքին կամ հղիանալու հեռանկարներին չի նայում գործի ընդունվելիս։ Գործի ընդունվելուց հետո էլ ավելի բարձր պաշտոններ կանանց խուսափում են տալ, հենց նույն պատճառներով, որ կինը կարա հանկարծ հասանելի չլինի, տարվի ընտանիքով, իսկ տղամարդու դեպքում տենց մտավախություն չկա։
Մի քիչ հեռանում ա թեմայից ու գենդերային դերերի մասին ստացվում գրածս, բայց կանանց պարագայում շատ ավելի մեծ ջանք ու զոհողություն ա պահանջվում կարիերայում կայուն աճ ունենալու համար։
Դե Հայաստանը դեռ տասնիններորդ դարում ա, որտեղ աշխատողին շահագործում են մինչև վերջին շունչը, ու էն փաստը, որ կարա էդ աշխատողը ծննդաբերի, վախացնում ա գործատուին։
Իսկ ԵՄ-ում վերջերս օրենք են ընդունել, որ հայրական վճարովի արձակուրդը պարտադիր առնվազն երեք ամիս պիտի լինի (իսկ թե էդ վճարովին ինչ ա նշանակում, ամեն պետություն իրա մեկնաբանությունն ունի)։ Իհարկե, Սկանդինավիայում նույնիսկ առանց դրա էլ պլյուս-մինուս մի տարիանոց ծնողական արձակուրդը կիսովի ա։ Լրիվ ուրիշ հարց ա, թե տղամարդկանց քանի տոկոսն ա դրա հալալ կեսը վերցնում, ու վերցնելուց էլ երեխայի խնամքի քանի տոկոսն ա շարունակում կնոջ ուսերին մնալ, բայց փաստը մնում ա փաստ, որ էդպես ա։

Իսկ ընդհանրապես դիսկրիմինացիան կանխելու միջոց ա հենց հարցազրույցների ժամանակ հղիության մասին հարցեր տալը, որովհետև երբ իրավունք չունես նման հարց տալու, կամաց-կամաց մշակույթ ա ձևավորվում, որ երեխա ունենալը մարդու ֆիզիոլոգիայի նորմալ մաս ա, ու լրիվ հավանական ա ու նորմալ ա, որ կին աշխատողդ կարող ա առաջիկա տարվա մեջ հղիանա, ավելին՝ կարող ա նույնիսկ հարցազրույցի ժամանակ հղի լինի, իսկ տղամարդ աշխատողդ որոշի ծնողական արձակուրդը կիսել կնոջ հետ։

Մի օրինակ հենց մեր թիմից. մեր թիմի մի տղա անցյալ տարի ութ ամիս ծնողական արձակուրդի էր գնացել (իհարկե, մեր ընկերությունն ավելի երկար ծնողական արձակուրդ ա տալիս, քան Դանիայում օրենքով նախատեսված ա)։ Ի՞նչ էղավ էդ ընթացքում։ Արձակուրդի ուղիղ կեսին էդ տղայի պաշտոնը բարձրացրեցին, ու փաստացի ավելի բարձր աշխատավարձ էին տալիս, չնայած դեռ չորս ամիս ինքը ոչ մի գործ չէր անելու։ Հետո, ղեկավարությունը տեսավ, թե ոնց ա թիմի մնացած մասը մի հոգու պակասի պատճառով ճկռում, հետևաբար թիմը խոցելի ա մի հոգու (ֆիզ)արձակուրդ գնալուն, հիվանդանալուն և այլն, ևս երկու հոգու (մեկ էլ չէ, երկու ռեպրոդուկտիվ տարիքում գտնվող կանանց) գործի ընդունեց։

Ի դեպ, որպեսզի որակի, բիզնես վարել չիմանալու և այլնի մասին կասկածներ չլինեն, ասեմ, որ մեր ընկերությունը Դանիայի թիվ մեկ հարկատուն ա։

One_Way_Ticket
13.02.2023, 23:30
Իսկ ընդհանրապես դիսկրիմինացիան կանխելու միջոց ա հենց հարցազրույցների ժամանակ հղիության մասին հարցեր տալը, որովհետև երբ իրավունք չունես նման հարց տալու, կամաց-կամաց մշակույթ ա ձևավորվում
Չէ, համաձայն չեմ։ Եթե հարցեր իրավունք չունես տալու, փնտրում ես այլ միջոցներ։ Ասենք, պոտենցիալ դեկրետ գնացողին պարզապես չես ընդունում՝ հորինելով ինչ-որ պատրվակ։ Ինձ թվում է՝ մշակույթը այլ կերպ է ձևավորվում։ Նախ, պետությունը պիտի այդ հարցում օգնի բիզնեսին, իր վրա վերցնի արձակուրդային ծախսերը կամ գոնե դրանց զգալի մասը։ Երկրորդ, անձնակազմը ինքը արդեն կնկատի, որ իրենց մոտ ինչ-որ քիչ են դեկրետ գնում, կսկսի վատ վերաբերվել վերադասներին, և այլն, և այլն։ Պետական դիկտատով մշակույթ չի ձևավորվում։

StrangeLittleGirl
14.02.2023, 00:01

Էն ա, ձեւավորվել ա մշակույթը։ Դրանից ավել էլ ո՞նց ա ձեւավորվում։ Պետությունը վերցնում ա իրա վրա դեկրետի ծախսերը, եթե գործատուն չի վճարում, բայց էդ դեպքում էլ գործազրկության նպաստի չափ գումար ա դառնում, ու մարդիկ չեն ուզում աշխատել էն գործատուի մոտ, որը չի վճարում։ Մշակույթը հասցրել ա նրան, որ ավելի շատ աշխատողն ա ընտրում գործատուին, քան հակառակը։

One_Way_Ticket
14.02.2023, 00:13

Ձևավորվել է, բայց արդյո՞ք հենց այդպես վերևից ներքև է ձևավորվել, հարցազրույցի ժամանակ հարցեր տալն արգելելու հաշվին։ Խիստ կասկածում եմ։
Ինչ վերաբերվում է նրան, թե նպաստը ով է վճարում, մեծ հաշվով միշտ էլ վճարում են սովորական մարդիկ։ Պարզապես եթե դա բիզնեսի վզին ես դնում, ապա մարդիկ դա վճարում են ավելի ցածր աշխատավարձի տեսքով։ Եթե պետության վզին ես դնում՝ ավելի բարձր հարկերի տեսքով։

StrangeLittleGirl
14.02.2023, 00:20

Այո։ Հենց հիմա էլ տարիքային դիսկրիմինացիայի դեմ պայքար ա գնում, որտեւ գործատուները հիսունն անց մարդկանց գործի չեն վերցնում։ Կոնկրետ արգելվել ա տարիք հարցնելը։ Պլյուս տարբեր պետական ծրագրեր են ներդրվում հիսուննացներին աշխատաշուկայում պահելու համար։

Վիշապ
14.02.2023, 00:21
Չէ, համաձայն չեմ։ Եթե հարցեր իրավունք չունես տալու, փնտրում ես այլ միջոցներ։ Ասենք, պոտենցիալ դեկրետ գնացողին պարզապես չես ընդունում՝ հորինելով ինչ-որ պատրվակ։ Ինձ թվում է՝ մշակույթը այլ կերպ է ձևավորվում։ Նախ, պետությունը պիտի այդ հարցում օգնի բիզնեսին, իր վրա վերցնի արձակուրդային ծախսերը կամ գոնե դրանց զգալի մասը։ Երկրորդ, անձնակազմը ինքը արդեն կնկատի, որ իրենց մոտ ինչ-որ քիչ են դեկրետ գնում, կսկսի վատ վերաբերվել վերադասներին, և այլն, և այլն։ Պետական դիկտատով մշակույթ չի ձևավորվում։

Հարցազրույցի ու առահասարակ աշխատանքային հարաբերությունների ժամանակ կոռեկտությունը բիզնես էթիկայի (https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%AB%D5%A6%D5%B6%D5%A5%D5%BD_%D5%A7%D5%A9%D5%AB%D5%AF%D5%A1) մաս է։ Եթե մի կազմակերպությունում մեկը ապուշ անձնական, կամ խտրականություններ դնող հարցեր տա, կամ ակնհայտ խտրականություն անի (ինտերնետի դարում խտրականությունը շատ արագ բացահայտվում է, անկախ կապիկությունների խորամանկության աստիճանից) էդ կազմակերպության հեղինակությունը կընկնի, ու դիմորդների փոխարեն էդ լուզեռները կունենան ճանճեր ու կսնանկանան։
Քո ասածը ըստ երևույթին վերաբերում է էն դեպքին, որ աշխատատեղերի սուր պակաս կա, որից գործատուները հաբռգում ու սկսում են անասունների պես վերաբերվել աշխատողներին, որոնք մեծ ընտրություն չունեն, կամ պիտի ստորանան, կամ սովից մեռնեն։ Ճորտատիրություն էլի։

One_Way_Ticket
14.02.2023, 00:25
Այո։ Հենց հիմա էլ տարիքային դիսկրիմինացիայի դեմ պայքար ա գնում, որտեւ գործատուները հիսունն անց մարդկանց գործի չեն վերցնում։ Կոնկրետ արգելվել ա տարիք հարցնելը։ Պլյուս տարբեր պետական ծրագրեր են ներդրվում հիսուննացներին աշխատաշուկայում պահելու համար։
Եվ ի՞նչ է խանգարում գործատուին հիսունն անցի տեսք ունեցողին ինչ-որ պատրվակով գործի չընդունելը։ Մի՞թե ներկած մազերը։ Ու նախկին աշխատանքային փորձից ու կրթությունից հարցեր տալով ոչ մի կերպ գլխի չեն ընկնի, չէ՞։

One_Way_Ticket
14.02.2023, 00:26
Հարցազրույցի ու առահասարակ աշխատանքային հարաբերությունների ժամանակ կոռեկտությունը բիզնես էթիկայի (https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%AB%D5%A6%D5%B6%D5%A5%D5%BD_%D5%A7%D5%A9%D5%AB%D5%AF%D5%A1) մաս է։ Եթե մի կազմակերպությունում մեկը ապուշ անձնական, կամ խտրականություններ դնող հարցեր տա, կամ ակնհայտ խտրականություն անի (ինտերնետի դարում խտրականությունը շատ արագ բացահայտվում է, անկախ կապիկությունների խորամանկության աստիճանից) էդ կազմակերպության հեղինակությունը կընկնի, ու դիմորդների փոխարեն էդ լուզեռները կունենան ճանճեր ու կսնանկանան։
Քո ասածը ըստ երևույթին վերաբերում է էն դեպքին, որ աշխատատեղերի սուր պակաս կա, որից գործատուները հաբռգում ու սկսում են անասունների պես վերաբերվել աշխատողներին, որոնք մեծ ընտրություն չունեն, կամ պիտի ստորանան, կամ սովից մեռնեն։ Ճորտատիրություն էլի։
Եթե աշխատատեղերի սուր պակաս կա, պետությունը պետք է հենց այդ խնդիրը լուծի, ոչ թե դրա ածանցյալները։

Վիշապ
14.02.2023, 00:43
Եթե աշխատատեղերի սուր պակաս կա, պետությունը պետք է հենց այդ խնդիրը լուծի, ոչ թե դրա ածանցյալները։

Ապեր, մշակույթ ձևավորելն ու զարգանալը համալիր մոտեցում է՝ մի անհայտանի, կամ գծային հավասարում չի։ Դրա համար կան կարգավորումներ, նորմեր, օրենքներ, դատարաններ, ոստիկաններ, բանտ, հարկեր, տուրքեր, տույժեր, տուգանքներ, անցյալի մասին տվյալների հավաքում, մարդկային ռեսուրսների բաժին, սոցիոլոգիա, ստատիստիկա, հոգեբանություն, ու էլի հազար ու մի գործառույթներ ու միջոցառումներ, ու էդ սաղ անցած ճանապարհի արդյունք են ու հիմա դու ասում ես՝ էդ սաղ սխալ ա, ճիշտ մշակույթ չի ձևավորվել, ու նորմալ ա, որ Գերմանիայում հարցազրույցի ժամանակ պրոֆեսիոնալ հարցերի տեղը ԼԳԲՏ ա քննարկվում։
Արդյունքը ակնհայտ ա, դիմորդը հիասթափվել ու անվերադարձ հեռացել է, բայց դու մեկա պնդում ես, որ դա է ճիշտը։
Մեր մեջ ասած, իմ տպավորություններով գերմանական կարգուկանոնն ու ճշտապահությունը թյուրիմացաբար ընկալվում է որպես բարձր քաղաքակրթության նշան, բայց նման է, որ գերմանացիք եսիմինչ չեն, անցած տարի տեսածս Մյունխենի կենտրոնում պիվա խմող փողոցում շռող գերմանացիք վկա։

One_Way_Ticket
14.02.2023, 00:53

Չէ, ես դա չեմ ասում։ Հակառակը, Գերմանիայում մշակույթը երևի էնքան ձևավորված է, ու դա էնքան եզակի դեպք է, որ Այվիի՝ ֆորումային գրառմանն է արժանացել։ Եթե Հայաստանում լիներ, ասենք ինչ-որ հյուրանոցում շվեյցարի վականսիայի համար, կարող է և լիքը տեղ նույն հարցը տային, որովհետև արտասահմանցի հյուրեր են գալիս, այդ թվում գեյեր, ու լիքը հայեր գեյերի հետ խնդիր ունեն, դրա համար գործատուն փորձում է նման մարդկանց ֆիլտրել, քանի որ մշակույթը ձևավորված չէ։

Ինչ վերաբերվում է շռող գերմանացիներին, իմ տպավորությամբ ոչ մի ազգ էլ եսիմինչ չէ, այդ թվում ամերիկացիները, չնայած պանդեմիայից հետո վերջիններիս սկսեցի ավելի շատ հարգել քան առաջ։

Վիշապ
14.02.2023, 03:07
Չէ, ես դա չեմ ասում։ Հակառակը, Գերմանիայում մշակույթը երևի էնքան ձևավորված է, ու դա էնքան եզակի դեպք է, որ Այվիի՝ ֆորումային գրառմանն է արժանացել։ Եթե Հայաստանում լիներ, ասենք ինչ-որ հյուրանոցում շվեյցարի վականսիայի համար, կարող է և լիքը տեղ նույն հարցը տային, որովհետև արտասահմանցի հյուրեր են գալիս, այդ թվում գեյեր, ու լիքը հայեր գեյերի հետ խնդիր ունեն, դրա համար գործատուն փորձում է նման մարդկանց ֆիլտրել, քանի որ մշակույթը ձևավորված չէ։

Հաշվի առնելով, որ Այվին որպես երկար տարիների փորձ ու որակավորում ունեցող մասնագետ (էն էլ հոգեբան) արժանացել է էնպիսի հարցի, որ Հայաստանում կարող ա շվեյցարի տան,
ապա կարելի է կարծել, որ Գերմանիայի մշակույթը ֆաշիստական հասարակարգից հետո վայթե մեծ վերելք չի ապրել :))

ivy
14.02.2023, 12:58
Էս ախմախ պատմության հիման վրա «երգիրը երգիր չի» խոսակցություն բացելը ոնց որ թե ավելի աբսուրդային է, քան ինքը պատմությունը։
Ու թե Գերմանիան «երգիր չի», ուրեմն էս աշխարհի բանը բուրդ է։

Բայց դե ոնց կլիներ, որ Վիշապն իր իմաստության բարձունքներից աջուձախ ամեն ինչ գետնին չհավասարեցներ։

Ասեմ քեզ, Վիշապ ջան, երկիրը կապ չունի, էդ մարդը բացառություն էր (դրա համար էլ գրեցի պատմության մասին), ու իր խնդիրները գուցե նրա հետ էին կապված, որ կետո չէր անում։ Բայց էդ արդեն չենք իմանա, ենթադրում եմ ընդամենը։

Freeman
14.02.2023, 14:54

Այ որ զենք ունենայիր, կգյուլլեիր դրան էդ հարցի համար, հաջորդ անգամ տենց հարցեր չէին տա։
Դրա համար էլ Գերմանիայի մեկը երկուս չի դառնում

Վիշապ
14.02.2023, 21:33
... ու իր խնդիրները գուցե նրա հետ էին կապված, որ կետո չէր անում։ Բայց էդ արդեն չենք իմանա, ենթադրում եմ ընդամենը։

Բա տեսքից չէր երևու՞մ։ Հա, ու գերմանացիք չաղ են։ Աղջիկներն էլ գեշ։