PDA

Դիտել ողջ տարբերակը : Մյուռոնօրհնեք

Monk
09.09.2008, 14:34
Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա Հայ Առաքելական Եկեղեցու կյանքում առանցքային նշանակություն ունեցող մի կարևոր իրադարձություն` Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը: Եթե այս կապակցությամբ կլինեն հարցեր, ապա կարող ենք քննարկել դրանք այս թեմայում:

ars83
09.09.2008, 14:36
Ի՞նչ պարբերությամբ է կատարվում մյուռոնօրհնեքը։

Նորմարդ
09.09.2008, 14:37
Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա Հայ Առաքելական Եկեղեցու կյանքում առանցքային նշանակություն ունեցող մի կարևոր իրադարձություն` Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը: Եթե այս կապակցությամբ կլինեն հարցեր, ապա կարող ենք քննարկել դրանք այս թեմայում:
Կարող ե՞նք մասնակցել արարողությանը, դե հետաքրքիր կլինի էլի որպես դիտորդ ներկա լինել :oy

Monk
09.09.2008, 14:39
Ի՞նչ պարբերությամբ է կատարվում մյուռոնօրհնեքը։

Յոթ տարին մեկ: Բացառությամբ նոր Կաթողիկոսի ընտրության դեպքը, քանի որ յուրաքանչյուր նոր Կաթողիկոս, Օծումից հետո, կատարում է Մյուռոնօրհնեքի արարողություն:

ars83
09.09.2008, 14:41
Մյուռոնօրհնեքից հետո մյուռոնը աշխարհի բոլոր Հայ եկեղեցիների՞ն է բաժանվում։ Օրինակ, արտերկրի հայկական եկեղեցիներում ի՞նչ մյուռոն են գործածում։

Monk
09.09.2008, 14:42
Կարող ե՞նք մասնակցել արարողությանը, դե հետաքրքիր կլինի էլի որպես դիտորդ ներկա լինել :oy
Իհարկե կարող եք, նույնիսկ ցանկալի է: Արարողությունը կատարվելու է Մայր Աթոռում` բաց խորանում:

Նորմարդ
09.09.2008, 14:43
Իհարկե կարող եք, նույնիսկ ցանկալի է: Արարողությունը կատարվելու է Մայր Աթոռում` բաց խորանում:
Մի հատ էլ անհամեստ հարց ժամը քանիսին է սկսվում :)

Monk
09.09.2008, 14:44
Մյուռոնօրհնեքից հետո մյուռոնը աշխարհի բոլոր Հայ եկեղեցիների՞ն է բաժանվում։ Օրինակ, արտերկրի հայկական եկեղեցիներում ի՞նչ մյուռոն են գործածում։
Բոլոր վայրերում էլ, ուր գործում է Հայաստանյայց Եկեղեցին, գործածվում է Մայր Աթոռից բաշխված Մյուռոնը:

Ավելացվել է 2 րոպե անց

Մի հատ էլ անհամեստ հարց ժամը քանիսին է սկսվում :)
Ժամը հստակ այս պահին չեմ կարող ասել: Կճշտեմ և կտեղեկացնեմ::)

ars83
09.09.2008, 14:51
Մոնկ, ուրախությամբս կիսվեմ :):oy երկու շաբաթ և երկու օր է՝ ինչ մկրտվել եմ։

Հ.Գ. Այնքան էլ օֆ–տոպ չի գրառումս. մկրտության ժամանակ մյուռոնով օծել են։ :)

Monk
09.09.2008, 14:54
Մոնկ, ուրախությամբս կիսվեմ :):oy երկու շաբաթ և երկու օր է՝ ինչ մկրտվել եմ։

Հ.Գ. Այնքան էլ օֆ–տոպ չի գրառումս. մկրտության ժամանակ մյուռոնով օծել են։ :)
Շնորհավորում եմ, Արսեն ջան, աչքիս Հայր Ղևոնդի խորհուրդը տեղին էր::)

ars83
09.09.2008, 15:01
Շնորհավորում եմ, Արսեն ջան, աչքիս Հայր Ղևոնդի խորհուրդը տեղին էր::)

Անկասկած :) Արդեն մեկ անգամ նույնիսկ հաղորդվել եմ Պատարագի ժամանակ։
Մոնկ ջան, եթե ժամանակ ունես (կամ, միգուցե, արդեն գրել ես այդ թեմյով), մի քիչ Խաչվերացի մասին կպատմե՞ս։

Monk
09.09.2008, 15:06
Անկասկած :) Արդեն մեկ անգամ նույնիսկ հաղորդվել եմ Պատարագի ժամանակ։
Մոնկ ջան, եթե ժամանակ ունես (կամ, միգուցե, արդեն գրել ես այդ թեմյով), մի քիչ Խաչվերացի մասին կպատմե՞ս։
Շատ լավ, առանձին թեմա կբացեմ: Այս թեմայից չշեղվենք::)

Monk
09.09.2008, 16:17
Մի հատ էլ անհամեստ հարց ժամը քանիսին է սկսվում :)
Նորմարդ ջան, Մյուռօնօրհնեքի բուն արարողությունը կսկսվի սեպտմեբերի 28-ի ժամը 17.00-ին:

Elmo
09.09.2008, 17:32
Գուցե իմացող մարդիկ լրացնեի՞ն վիքիթեդիայի էջը (http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2:%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%A5%D5%AC?search=%D5%84%D5%B5%D5%B8%D6%82%D5%BC%D5%B8%D5%B 6%D6%85%D6%80%D5%B0%D5%B6%D5%A5%D6%84&go=%D4%B1%D5%B6%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC) Մյուռոնօրհնեքի մասին: Շատ օգտակար կլիներ:

Monk
09.09.2008, 17:37

Իսկ դա ոնց են անում? Գրանցվել է պետք?

Ռուֆուս
09.09.2008, 17:39
Իսկ դա ոնց են անում? Գրանցվել է պետք?

Չէ, գրանցվել պետք չի: Սեղմում եք "Ստեղծել էջը", գրում եք ինֆորմացիան, պահպանում ու վերջ

Elmo
09.09.2008, 17:39
Իսկ դա ոնց են անում? Գրանցվել է պետք?

Ոչ պարտադիր չէ: Ձեր IP -ն կգրանցի որպես իդենտիֆիկատոր:

Ավելացվել է 1 րոպե անց
սեղմում եք այստեղ (http://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%B5%D5%B8%D6%82%D5%BC%D5%B8%D5%B6%D6%85%D6%80%D5%B0%D5%B6%D5%A5%D6%84&action=edit&redlink=1) ու լրացնում: Ձեր հոդվածը զուգահեռ կքննարկեն ֆոռումում և կօգնեն հնարավորության դեպքում:

Monk
09.09.2008, 17:41
Չէ, գրանցվել պետք չի: Սեղմում եք "Ստեղծել էջը", գրում եք ինֆորմացիան, պահպանում ու վերջ
Եղավ, մերսի:) Ինչքանով հասկացա, դա հեղինակային նյութ պետք է լինի: Կմտածեմ այդ ուղղությամբ:

Ավելացվել է 40 վայրկյան անց

Ոչ պարտադիր չէ: Ձեր IP -ն կգրանցի որպես իդենտիֆիկատոր:

Ավելացվել է 1 րոպե անց
սեղմում եք այստեղ (http://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%B5%D5%B8%D6%82%D5%BC%D5%B8%D5%B6%D6%85%D6%80%D5%B0%D5%B6%D5%A5%D6%84&action=edit&redlink=1) ու լրացնում: Ձեր հոդվածը զուգահեռ կքննարկեն ֆոռումում և կօգնեն հնարավորության դեպքում:
Շնորհակալ եմ տեղեկացման համար:)

Elmo
09.09.2008, 17:43
Եղավ, մերսի:) Ինչքանով հասկացա, դա հեղինակային նյութ պետք է լինի: Կմտածեմ այդ ուղղությամբ: Շնորհակալ եմ տեղեկացման համար:)

Դա ազատ հանրագիտարան է: Բոլորն իրավունք ունեն լրացնել կամ խմբագրել այն, բայց չի կարելի օգտագործել հեղինակային իրավունքով պաշտպանված նյութը, առանց հեղինակի գիտության:

Հաջողություն եմ մաղթում:

Monk
09.09.2008, 17:45
Դա ազատ հանրագիտարան է: Բոլորն իրավունք ունեն լրացնել կամ խմբագրել այն, բայց չի կարելի օգտագործել հեղինակային իրավունքով պաշտպանված նյութը, առանց հեղինակի գիտության:

Հաջողություն եմ մաղթում:
Լավ, եթե ես ժամանակ էլ չունեցա, մեր հեղինակներից որևէ մեկի գիտությամբ կարելի է մի բան տեղադրել: Ծավալի խնդիր կա?

Monk
12.09.2008, 17:42
Վիքիպեդիայի այդ բացը լրացված է: Տեղադրեցի հնարավորինս համառոտ տեղեկատվություն.

«Մյուռոն» բառի ծագումնաբանությունը
«Մյուռոն»-ը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»: Այն ծագում է հնախոսական օծել արմատից: Իբրեւ այդպիսին, շատ հին ժամանակներից ի վեր, զանազան անուշահոտ համեմունքների հետ միասին, կիրառվել է ձիթենու յուղը: Այն լայնորեն գործածել են արեւելյան ազգերը, գլխավորապես հին հրեաները տոնական օրերին (ՍԱՂՄ. ԻԲ 5, ԱՄՈՎՍ Զ 6): Քրիստոսի ժամանակ տակավին կենսունակ էր իբրեւ հարգանքի նշան հյուրի գլուխը կամ ոտքերը օծելու սովորույթը (ՄԱՐԿ. ԺԴ 3, ՀՈՎՀ. ԺԲ 3): Ըստ Մովսես նախամարգարեի ստացած աստվածային պատգամի (ԵԼՔ Լ 23-30), Աստծո սպասավորները ձիթենու յուղը կիրարկում էին ծանրագին խնկեղենի, այլեւայլ համեմունքների եւ ծաղիկների միախառնումով: Սրանց մեջ ամենից ազնիվն ու պատվականը նարդոսի յուղն էր (ԵՐԳ ԵՐԳՈՑ Ա 12, ՄԱՐԿ. ԺԴ 3):

Ավագ Խորանի վրա
0րհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում եւ ծածկվում նրբահյուս շղարշով: Հնում այն ծածկվում էր յոթ շարք շղարշով: Քառասուն օր շարունակ, երեկոյան ժամերգությունից հետո, հոգեւոր պաշտոն է կատարվում` շարականներով, աղոթքներով եւ սուրբգրային ընթերցվածներով: Մյուռոնօրհնեքի նախատոնակին` գիշերը, հսկում է կատարվում, իսկ հաջորդ օրը լինում է օրհնության հանդիսավոր շնորհաբաշխությունը:

Բաղադրամասեր
Սրբալույս Մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ ձեթն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաեւ քառասուն տեսակի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի եւ տերեւների միաշաղախված հեղուկը: «Մաշտոց»-ի Մյուռոնօրհնության կանոնում ասվում է, թե «գլխաւոր նիւթ սրբոյ Մեռոնին համարի ձէթ ի ձիթենեաց եւ իւղ պալասանի»:

Բալասանը փշատենու նման մի մշտադալար ծառի կեղեւից ծորող անուշահոտ հեղուկն է: Բալասանը նախ փափկեցվում է կտավատի յուղով, որպեսզի միախառնվի ձիթենու յուղին, որովհետեւ եթե չփափկի, ապա կնստի Մյուռոնի կաթսայի հատակին եւ ընդհանուր բաղադրությանը չի հաղորդի իր զորությունը եւ Մյուռոնում բալասանի պակասություն կլինի: Այնինչ կանոնում ասվում է.«ՙՈրքան շատ իցէ պալասանն, այնքան գովելի է»: Ահա այս պատճառով էլ առանձին կաթսաների մեջ եռացնում են բալասանը կտավատի ձեթով եւ մյուսում` ձիթենու յուղը, ապա եռացրած բալասանը լցնում են ձիթենու եռացած յուղի մեջ, որպեսզի լավ եփվի եւ միավորվի վերջինիս հետ, եւ այսպես առանձին պահում մինչեւ Մյուռոնի օրհնության օրը:

Մյուռոնօրհնության օր
Առավել հին շրջանում այն տեղի էր ունենում Ավագ Հինգշաբթի: Վերջին երկու-երեք դարերում այժմյան խմբագրությամբ կանոնակարգված «Մաշտոցները» հրահանգում են օրհնությունը կատարել Ավագ Հինգշաբթի, Հոգեգալստյան տոնին կամ էլ պատշաճավոր որեւէ մեկ այլ օր: Հաշվի առնելով, որ օրհնության ժամանակ տարբեր կողմերից մեծաթիվ ուխտավորներ են գալիս եւ նկատի ունենալով Արարատյան դաշտի եղանակային յուրահատկությունները եւ համանման մի շարք գործոններ` վերջին հարյուրամյակում Մյուռոնի օրհնությունը սովորաբար կատարվում է աշնանը:

Հետևյալ փաստերը եւ մանրամասները վերցված են
Հակոբ Քյոսեյանի եւ Վարդան Դեվրիկյանի
«Սրբալույս Մյուռոն» գրքից

Elmo
12.09.2008, 17:58
Monk Հարգանքներս:
Հնարավորության դեպքում պետք է տեղադրել մի քանի նկար՝ մեկնաբանությամբ: Կփորձեմ օգնել:

Monk
12.09.2008, 18:00
Monk Հարգանքներս:
Նմանապես: Շնորհակալություն միտքը հուշելու համար:)

Ավելացվել է 1 րոպե անց
Լավ, հենց համապատասխան նկարներ ընտրեցի, կդիմեմ Ձեր օգնությանը:)

Monk
27.09.2008, 16:19
Հիշեցման կարգով ասեմ. վաղը` 17.00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Մյուռոնօրհնության արարողությունը

Մեղապարտ
08.10.2008, 14:12
«Մյուռոն» բառի ծագումնաբանությունը
«Մյուռոն»-ը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»: Այն ծագում է հնախոսական օծել արմատից: Իբրեւ այդպիսին, շատ հին ժամանակներից ի վեր, զանազան անուշահոտ համեմունքների հետ միասին, կիրառվել է ձիթենու յուղը: (ԵՐԳ ԵՐԳՈՑ Ա 12, ՄԱՐԿ. ԺԴ 3):
Հետևյալ փաստերը եւ մանրամասները վերցված են
Հակոբ Քյոսեյանի եւ Վարդան Դեվրիկյանի
«Սրբալույս Մյուռոն» գրքից
Հարգելի Մոնկ ես խորին հարգանք ունեմ հունական մշակույթի նկատմամբ ,սակայն հունական որև բացատրական բառարան «Մյուռոն» բառը չի ներկայացվում որպես հունական :
Ինչն ՞է ստիպում մեզ «Մյուռոն» բառը ներկայացնել որպես հունական:think

Monk
09.10.2008, 17:19

Վանական ջան, խորհուրդ կտամ նայել Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հատոր Գ, Երևան, 1977, էջ 326:

Մեղապարտ
10.10.2008, 20:14
Վանական ջան, խորհուրդ կտամ նայել Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հատոր Գ, Երևան, 1977, էջ 326:

Հարգարժան Մոնք , շնորհակալույուն խորհուրդի համար, անպայման կնայեմ , որից հետո կշարունակենք մեր զրույցը::)

Մեղապարտ
21.10.2008, 23:57
Վանական ջան, խորհուրդ կտամ նայել Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հատոր Գ, Երևան, 1977, էջ 326:

Հարգելի Մոնկ այդ տեղեկությունները որոնք հաղորդում է Աճառյանը թերի է , այսօր մենք այդ գիտենք , ես կարծեցի որ ինձ իմ հիշողությունը դավաճանել է և ես հնարավոր է որ , ինչ որ բան բաց եմ թողել: »Մյուռոնօրհնեք»-ի բացատրության հետ կապված , ի ուրախություն ինձ, ես ոչինչ չեմ մոռացել :)
Հարգելի Մոնկը հավանաբար գիտի, որ կրոնական հիմնական տերմինները ըստ համընդհանուր կարծիքի կամ հունական են կամ արամեական ծայրահեղ դեպքում հեբրայական, սա մեծագույն անհեթեթություն է:
Աճառյանը առանց որևէ հիմքային վերլուծության բերում է օրինակաը և չի ներկայացնում իր կարծիքը :
Հունական աղբյուրները բառի ծագման և նրա պատկանելիության վերաբերյալ ոչինչ չեն ասում:Նրանց համար այդ բառը օգտագործվում է Հունաստանում այն Հունականացվ ած է և ոչ ավեինլ: