PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետևել պահանջարկի՞ն, և ո՞րն է դա...



Adam
09.09.2008, 14:01
Հայկական հեռուստաալիքները նկարահանում են միայն էնպիսի ֆիլմեր, սերիալներ, որոնք իրենց ասելով շատ մեծ պահանջարկ ունեն: Մեր եթերում գնացող սերիալները, Քեշիշյանական գեղարվեստական վիդեո ֆիլմերը որոնք նայում ես մեջը ընդհանրապես իմաստ չկա և բացարձակ հետաքրքիր չի: Ոմանց համար կարողա հետաքրքիրա, բայց համոզված եմ, որ մյուսների համար ոչ:
Ի՞նչ եք կարծում, ժամանակը չէ՞ որ մեր հեռուստաընկերությունները, կինոռեժիսորները մի քիչ սկսեն մտածել ստեղծել ուրիշ ժանրի ֆիլմեր: Այսինքն սերիալների մեջ մտցնեն որոշակի միստիկա, նկարահանեն թեթև ֆանտազիոն ֆիլմեր....
ինձ թվում է այդ ժամանակ մակարդակը որոշ չափով կբարձրանա...
Սակայն մեր ռեժիսորները համարում են, որ մեր ժողովուրդը այսպես ասած կոպիտ «աննասուն» սերիալների պահանջարկ ունի: «Ամեն մի սերիալի մեջ պետքա անպայման բանտ լինի... , գողական դվիժենի լինի և այլն.... առանց դրա ոչ մի բան լինել չի կարող: Ինչու՞ չեն գնում ավելի հետաքրքիր բաների... ինչու՞ ժանրի փոփոխություն չկա...
Վերջերս խոսում էի հեռուստաալիքներից մեկով գնացող սերիալի սցենարիստի հետ ու ասում եմ «չե՞ք ուզում մի քիչ միստիկա, մի քիչ հետաքրքիր խորհրդավոր բաներ մտցնեք սյուժեյի մեջ»... պատասխանումա որ էս ժողովուրդը «աննասուն» սերիալների երկրպագույա ու դրանից ելնելով...
Եվ բացի սերիալներից... նաև ֆիլմեր: Ֆիլմերը չլինեն միայն Ղարաբաղի պատերազմի մասին, Երևան քաղաքի վատ վիճակի մասին և այլն և այլն...
Կուզենայի՞ք որ հիմիկվա սերիալների մեջ լիներ թեթև միստիկա, թեթև ֆանտազիա և այլն... նույնն էլ գեղարվեստական ֆիլմերի մեջ:
Եվ վերջապես մեր ռեժիսորներն ու սցենարիստները միանգամից չվազեն բանտեր, չգրեն «գողագան» աֆտերիտետների դիալոգներ և այլն... արդեն հոգնեցինք...
Ինձ թվում է, որ պետք է հավասար լինի: Այսինքն լինեն տարբեր ժանրերի ֆիլմեր, ինչպես և մի շարք այլ երկրներում է:
Հիմա հարցս է. Որտեղի՞ց նրանք գիտեն, որ էդպիսի պահանջարկ կա: Որտեղի՞ց գիտեն որ այդ պահանջարկն ավելի շատա, քան մյուս ժանրերի համար: Եվ ի՞նչ է նշանակում պահանջարկ: Եթե մի բանը չես փորձել նկարել, էլ ի՞նչ պահանջարկի մասին ես խոսում ու ասում ես, որ տենց բաներ չեն նայի: Ի՞նչ գիտես չեն նայի: Դու փորձիր նկարել:
Սպասում եմ կարծիքների...

ArmBoy
10.09.2008, 02:18
Ի՞նչ պահանջարկ, ի՞նչ բան... Ուրիշ դարդ ու ցավ չունեն, նստեն պահանջարկի մասին մտածեն...

Օրինակ, մեր շենքը աղբի պահանջարկ ընդհանրապես չունի, բայց շենքից մի 10 մետր հեռու սկսվում է աղբակույտը, որը ձգվում է մինչեւ կողքի շենք...

Ֆրեյա
10.09.2008, 14:55
Հայկական հեռուստաալիքները նկարահանում են միայն էնպիսի ֆիլմեր, սերիալներ, որոնք իրենց ասե............................................................խոսում ու ասում ես, որ տենց բաներ չեն նայի: Ի՞նչ գիտես չեն նայի: Դու փորձիր նկարել:
Սպասում եմ կարծիքների...

Չի կարող այդպես լինել, որ մի օր զարթնեն ասեն "եկեք լավ ֆիլմեր նկարենք":
Ամեն ինչ պետք է գնա բնական հունով: Մի քիր համբերեք, կտեսնեք, որ ինքնըստինքյան կսկսեն լավ ֆիլմեր նկարել, երբ մի օր ուսումնսիրեն շուկան, և հասկանան, որ իրենց ֆիլմերը ոչ ոք չի նայում, բոլորը նայում են նորմալ ֆիլմեր /եթե ալիքի ռեյտինգը քիչ է, գովազդն էլ է պակասում/ և կորոշեն արժեքավոր մի բան ստեղծել:
Իսկ մինչ այդ, նորմալ ալիքներ նայեք ուղղակի և սպասեք :)

Աթեիստ
10.09.2008, 15:34
Եկեք իրատես լինենք: Եթե այդ ժամերին փորձեք լսել թե ինչ ձայներ են լսվում պատուհաններից, կհասկանաք, որ պահանջարկ կա:
Սերիալի բովանդակությունը դիմամիկ փոփոխվում է, հարմարվելով պահանջարկին: Ֆիլմի սկզբում կրիմինալ ընդհանրապես չկար, կար միայն հումոր: Մի թեթև կրիմինալ մտցրին, տեսան գրավում են "նոր շուկա": Այսօր արդեն հումորը պակասել է, հանցագործներն` ավելացել:
Հարազատ եղբայրս սկսեց դիտել "Վերվարածները" (որն ի դեպ մինչ այդ արդեն դիտում էին ընտանիքի ավելի տարեց անդամները), երբ նրանում հայտնվեցին կրիմինալ տարրեր:

Katka
10.09.2008, 16:00
Դե պահանջարկը կա ու որքան էլ որ տխուր է,բայց փաստ է,
Պատճառներից մեկը երևի օրինակ կանանց համար ռոմանտիկ պահերն են, ինչը իրական կյանքում բացակայում է, ասենք շատ քչերն են հայ ընտանիքներում, ասում օհ սիրելիս ես սիրում եմ քեզ, ինչպես թիթեռը լույսին , բլա, բլա բլա, մյուս կողմից մենք նենց երազկոտ ազգ ենք , որ սիրում ենք մեզ պատկերացնել ասենք իբր մենք գողական աշխարհի տղա ենք կամ աղջիկ, որ գերում է բոլոր գողական տղաներին ու իրա համր կռիվ են անում և այլն...:D Այն ինչ չկա իրական կյանքում, լրացվում է սերիալներով
Մյուս կողմից ես ինքս ողջունում եմ նորը, հատկապես հայկական, ինչքան էլ, որ որակ չի լինում, բայց կարծում եմ, որ իրոք միստիկան և ֆանտաստիկան մեր մոտ դեռ, դեռ պահանջարկ չեն ունենա, որովհետև նրանք ովքեր գլուխ են հանում դրանից նայում են ավելի որակով արտասահմանյան ֆիլմեր, մնացածը` սերիալով են ընկած, ծայրահեղությունից ծայրահեղություն, ինչպես միշտ;)
Բայց դե փորձը փորձանք չի բերում, անշուշտ արժե նորարարություն անել:ok